Bitlis Province
The province of Bitlis in Western Armenia had (among others) the following important Armenian towns, villages and cities with Armenian populations:
Բիթլիսի նահանգ, (Битлиси наhанг, Bitlis Province), Բաղեշի իշխանություն, Բաղեշի նահանգ, Բաղիշի նահանգ, Բիթլիզի նահանգ, Պիթլիզի նահանգ, Պիտլիսի նահանգ — Նահանգ Արմ Հայաստանում: Իբրև առանձին վարչական միավոր ձևավորվել է 16–րդ դ սկզբում որպես հյուքյումեթություն (իշխանություն), որի մեջ մտնում էին Սասունը, Մուշը, Խիզանը, Խնուսը, Խլաթը, Արծկեն: Կենտրոնը Բիթլիսն էր, որ կոչվում էր նաև Բաղեշ: Որպես նահ ձևավորվել է 1875 թ: Տարածվում էր Վանա լճի արմ եզերքներից մինչև Տավրոս և Բյուրակնյան լ–ները և մինչև Տիգրիս գետը: Մեծ մասով համապատասխանում էր պատմական Աղձնիք և Տուրուբերան աշխ-ներին: Ընդհանուր տարածությունը 27,3 հազ քառ կմ էր, որից մոտ 10 տոկոսը՝ մշակելի հողատարածություններ; Նահ-ը արմ-ից արլ ուղղությամբ Տավրոսի լշ-ով բաժանվում էր նաև հր մասերի: Հս մասը, որ ընկած է Տավրոսի լշ-ի և Բյուրակնյան լ-ների միջև, կազմում է Արածանիի հարթ հովիտը և իր մեջ է առնում Մշո և Մանազկերտի դաշտերը: Այստեղով հոսում Է Արածանին, որի մեջ թափվում են նահ-ի այս շրջ-ը ոռոգող Մանազկերտի, Խնուսի, Մեղրագետ գետերը: Նահ-ի հր մասը, որ ընդգրկում է Տավրոսի և Տիգրիսի միջև ընկած շրջ-ը լ-նային է, այստեղ են ձգվում Սասնա լ-ները և Տավրոսի մի քանի այլ ճյուղավորումներ: Նահ-ն ուներ չորս գավ՝ Բիթլիսի, Մուշի, Սղերդի և Գենջի: Այդ գավ-ների 19 գվռկ-ները միասին ունեին 2110 գ և երեք ք՝ Բիթլիս, Սղերդ, Մուշ: 1878—79 թթ մահ-ի բնակչությունը մոտ 400 հազ էր, որոնցից 250 հազ՝ հայեր: 19-րդ դ վերջերին ուներ 382 հազ բնակիչ, որից հայեր՝ 180 հազ, թուրքեր՝ 40 հազ, չերքեզներ՝ 10 հազ, քրդեր՝ 77 հազ, ղզլբաշներ՝ 5 հազ, ասորիներ՝ 15 հազ, եզիդիներ՝ 5 հազ ևն: Բ-ի նահ–ի բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունը, այգեգործությունը և, լ-նային շրջ-ներում, անասնապահությունն էին: 19-րդ դ վերջերին և 20-րդ դ սկզբներին զարգանում էին նաև առևտուրը և արհեստները: Առաջ էին եկել մանուֆակտուրային բնույթի փոքրիկ ֆաբրիկաներ և գործարաններ, Եղեռնի նախօրեին նահ–ի, հայության թիվը հասնում Էր մոտ 200 հազ-ի, որից միայն 56 հազ փրկվեց կոտորածից: Սրանք Էլ մասամբ բռնի մահմեդականացվեցին, մասամբ էլ գաղթեցին տարբեր երկրներ: