Բիթլիս
Բիթլիս, (Битлис, Bitlis), Աբիբիթլիս, Ապի-Բիթլիս, Բաղեշ, Բալալեզա, Բալալեյսա, Բաղաղեշ, Բաղեշ, Բեդլիս, Բեթլիս, Բիդլիս, Շահաստսն Բաղեշ, Պիթլիզ, Պիտլիս, Սալնաձոր, Սալնոձոր - Քաղաք (բերդաքաղաք) Արմ Հայաստանում, Վանա լճի
հր-արմ կողմում, լճափից 18—20կմ հեռավորությամբ, ծովի մակարդակից մոտ 1500—160մ բարձր վրա: Համապատասախանում է պատմական Աղձնիք աշխ–ի Սալնոձոր գավ–ի գլխավոր բերդին, որի անունով հնում կոչվել է նաև Սալնաձոր կամ Սալնոձոր: Նահ-ի և գավ-ի կենտրոնն էր: Որպես Բաղեշ բերդ (տ) առաջին անգամ հիշատակում է Սեբեոսը (7-րդ դ): Ոմանք Բաղեշը նույնացնում են Փ. Բուզանդի կողմից Աղձնիքում հիշատակված Բառեջ ավանի հետ: Հետագայում բերդի շրջապատում կառուցվում է համանուն ք, իսկ բերդը դառնում է ք-ի միջնաբերդը: Որպես ք (Շահաստան ք) առաջինը Հիշատակված է Թ. Արծրունու կողմից: Կոչվել է նաև Բաղաղեշ: Հունական աղբյուրներում վկայված է Բալալեզա, Բալալեյս ձևերով: Արաբների, ապա սելջուկ-թուրքերի տիրապետության ժամանակներից սկսած կոչվել է նաև Բիթլիս: Արաբական աղբյուրներում վկայված է Բադլիս, Բեդլիս, իսկ թուրքական աղբյուրներում՝ Բիդլիս, Բիթլիս ձևերով: Ծագումը ավանդությամբ կապում են Ա. Մակեդոնացու Լիս զորավարի անվան հետ՝ բադ (բեդ) Լիս նշանակում է չար Լիս: Ըստ ոմանց Բ խեթական աղբյուրներում հիշատակված Palesna-ն է: Նոր ժամանակների գերմանացի ուսումնասիրող Մ. Ռիմշնայդերը Բ նույնացնում է ուրարտական Ալզի ք-ի հետ, որ ավելի ճիշտ երկրամաս է և իրավացիորեն նույնացվում է Աղձնիքին: Բ կառուցված է Գարգառ լ-ն մոտ, բարձրաբերձ լ-ների մեջ, մոտ 10 կմ երկարությամբ օձապտույտ ձգված զառիթափ ձորալանջերին, դեպի վեր տարածելով իր քարաշեն տները: Ք-ից հս–արմ տարածվում են Դուաբ լ-ն անտառապատ փեշերը: Նրա միջով հոսում է համանուն գետը՝ իր Ավեխու կամ Ամպաջուր, Խոսրովու կամ Խոցերու ջուր հիմնական և այլ մանր վտակներով: Ք-ի մոտ ընկած երեք գ-երից հոսող գետակները, որ Բիթլիս գետի հիմնական վտակներն ենք իրենց ձորակներով գալիս են հանգուցվում ք-ի կենտրոնական ամֆիթատրոնի հատակին: Ք-ի 4 թաղամասերն իրար էին կապում 27 միակամար կամուրջներ: Կային զգալի թվով բազմահարկ ապարանքներ և քարավանատներ: Բ ջրառատ ք էր: Ուներ հասարակական և տնային բաղնիքներ , որոնց, թիվը հասնում էր 600-ի: Ուներ առողջարար օդ, թեև ամառը շատ տաք էր, ձմեռը, որ հաճախ տևում էր մինչև 5 ամիս, ձյունառատ էր, երբեմն սոսկալի ցուրտ: Բ ուներ փարթամ բուսականու թյուն, փողոցները զարդարված Էին ուռենիների և կաղամախիների խիտ շարքերով: Ճոխացած էր խաղողի այգիներով, որ ընկած էին ձորահատակին, և պտղատու պարտեզներով, որ շրջափակում էին առանձնատները: Բ-ում աճում Էին Հայկական լ-աշխարհի համարյա բոլոր պտուղները: Բ անպարիսպ էր, բայց նշանավոր փողոցների ծայրերին ուներ 6 դարպասներ: Վաճառաշահ ք էր: Գտնվելով Էրզրումից Մոսուլ տանող ճանապարհի վրա նրա դերը հնում էլ, որպես առևտրական կենտրոնի, մեծ է եղել: Բացի Հայկական լ–աշխարհից դեպի Միջագետք տանող այս հիմնական ուղուց, Բ-ում նաև հանգուցվում Էին դեպի Վան, Մուշ, Կարին, Սղերդ, Դիարբեքիր, Խիզան և նրա վրայով Պարսկաստան տանող ճանապարհները: Ուներ հարուստ շուկա:
20-րդ դ սկզբին այստեղ հաշվվում էին մոտ 1000 մեծ ու փոքր կրպակներ և խանութներ: Մեկ-երկու դ առաջ ունեցել է երկու շուկա՝ շուրջ 1200 խանութներով: Մինչև ուշ միջնադարը զուտ հայաբնակ էր՝ մի քանի տասնյակ հազար բնակիչներով: 19-րդ դ վերջին և 20-րդ դ սկզբին Բ ուներ 30 հազ բնակիչ, մոտ 10 հազ-ը՝ հայեր: Վերջիններիս հիմնական զբաղմունքները արհեստներն ու առևտուրն էին: Բ նաև ոսկերչության հանրահայտ կենտրոն էր: Զարգացած Էին նաև երկրագործությունը, կաշեգործությունը, կոշկակարությունը, թանկարժեք մորթիներից մուշտակներ կարելու արհեստը, մանածագործությունը, ներկարարությունը: Արտահանվող ապրանքների մեջ հռչակված Էր Բ-ի կարմիր շիլա կտավը: Արտահանվում էին նաև օճառ, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրանքներ: 20-րդ դ սկզբին հայերն ունեին 5 արական և 3 օրիորդաց դպրոց, որոնք կից Էին եկեղեցիներին: Այստեղ կային չորս եկեղեցի և չորս վանքք որոնցից 3-ը՝ ք-ի շրջակայքում: Նշանավոր եկեղեցին ք-ի հր–արլ կողմում ընկած Կարմրակ ս նշան (հնում՝ ս Կիրակոս) գմբեթավոր եկեղեցին Էր, որ պատկանում էր ք-ում գտնվող Ամրդոլու (Ամլորդվո) ս Հովհաննես հռչակավոր վանքին: Մյուս եկեղեցիները՝ ս Գևորգ, ս Սարգիս և ս Պողոս-Պետրոս առաքյալի Հինգ խորան եկեղեցիներն են, որոնք համապատասխանաբար պատկանել են Բ-ի շրջակայքում գտնվող Խնդրակատար ս Աստվածածին, Ավեխու ս Աստվածածին ս Գոմաց (Տատրաբնակ) ս Աստվածածին վանքերին (մենաստաններին): Բ-ի մոտերքում էր գտնվում նաև Ծապրկորու ս Կարապետի վանքը: Բ-ում կային նաև մզկիթներ (թվով 15), որոնցից երկուսը հնում եղել են եկեղեցիներ: Իր ամրակուռ բերդով գտնվելով Հայկական Տավրոսի ամենաանմատչելի լ-անցքի՝ Ձորապահակի բարձրադիր կետում, Բ իշխել է այդ ստրատեգիական կարևոր լ-անցքի վրա և պատմական մեծ դեր Է կատարել նաև անցյալում: Դրա համար Էլ ավանդությունը Բ–ի բերդի հիմնադրումը կապում Է Ալ. Մակեդոնացու անվան հետ: 7-րդ դ արաբները գրավել են այդ բերդը և դարձրել Զուրաբինների ամիրայական տոհմի նստավայրը: 9-րդ դ երկրորդ կեսին Բ անցել Է Շայբանիներին, 19-րդ դ առաջին կեսին՝ Կայսիկների արաբ ամիրայական տոհմին: 10-րդ դ երկրորդ կեսից այստեղ հաստատվել են քրդական ցեղեր: 1849 թ թուրքերը գրավեցին Բ, բերդը ավերեցին, իսկ հետագայում ք դարձրին համանուն նահ-ի կենտրոնը: 15-րդ դ Բ–ի Ամրդոլու վանքը հռչակված Էր որ պես գրչության կենտրոն: Այդ դ առաջին կեսում այստեղ ընդօրինակվել են Քա րոզգիրք, 4 Հայսմավուրք, 4 Ավետարան, իսկ երկրորդ կեսում, 50—80-ական թթ 6 Ավետարան, 2 Հայսմավուրք, 1 Շարակնոց: 17-րդ դ ակզբից Բ-ում վերստին ծա վալվել Է գրական շարժումը: 15-րդ դ տաղասաց Կարապետ վարդապետ Բաղքշեցու (ծնվ. 1475 թ) գործը 17-րդ դ-ում շարունակում են Դավիթ (ժամանակագիր-պատմիչ) և Վարդան Բաղիշեցիները: Բ-ի հնությունների շարքում, բացի բերդի ավերակներից, հիշարժան Էին նաև նրա շրջակայքի ավերակ ու լքյալ եկեղեցիներն ու մատուռները, կենդանակերպ գերեզ մանաքարերը (ձիաքար, արջաքար), որոնց վրա կային տապանագրեր: Բ-ում են ծնվել Վ. Սարոյանի ծնողները, հայ դերասանուհի Զաբելը՝ Մարիամ Կնորոզովան (ծնվ 1858 թ): Հայերի մասսայական ջարդերն ու տեղահանությունը Բ-ում սկսվեցին 1915 թ հունիսի 27-ից, որից հետո կարճ ժամանակ անց դադարեց հայաբնակ լինելուց:
Բիթլիսի գավառ, Битлиси гавар, Bitlisi gavar, Բաղեշի գյավառ, Բաղիշի գավառ, Բիթլիսի գավառ, Պիթլիզի գավառ, Պիտլիսի գավառ — Գավառ Արմ Հայաստանում, Բիթլիսի նահ-ում: Վերջինիս չորս գավ-ներից մեկն էր: Հիմնականում համապատասխանում էր նախկին Աղձնիքի Սալնոձոր կամ Սալնաձոր գավ-ին : 19-րդ դ վերջերի և 20-րդ դ սկզբի դրությամբ բաժանված Էր Խլաթի, Խիզանի , Մոտկանի և Բիթլիսի գվռկ-ների, որոնք միասին ունեին 441 գ: Գրավում էր Բիթլիսի նահ-ի, արլ սահմանային մասը: Այստեղ էին գտնվում Խլաթ և Դատվան գ-ները, իսկ կենտրոնն էր Բիթլիս ք: 19-րդ դ վերջերին, ըստ Վ. Քինեի վիճա կագրության, ուներ 108227 բնակիչ, որից 70403-ը՝ մահմեդականներ, 32909-ը՝ հա յեր, 4915-ը՝ այլազգիներ: Առաջ հայերը կազմել են գավ–ի բնակչության ճնշող մեծամասնությունը: Ռելիեֆը լ–նային է, հարուստ ձորահովիտներով և սարահարթերով: Այստեղ Է գտնվում Նազիկ լիճ: Ունի, լ-նային հարուստ բուուսականություն և բազմատեսակ կենդանական աշխարհ: Գավ–ով հոսում են բազմաթիվ գետակներ, որոնք, խառնվելով իրար, թափվում են Տիգրիս գետը: Հիմնականը Բիթլիսի գետն է: Հայտնի է իր մրգատու ծառատեսակներով: Բարձր լ-ների վրա տեղ-տեղ կան ընկույզի անհասանելի ծառեր: Բնակչության հիմնական զբաղմունքը այգեգործությունն ու երկրագործությունն էին: Լ–նային մասերում զբաղվում էին անասնապահությամբ: Տարածված էին նաև ծխախոտագործությունը, մեղվաբուծություն, առևտուրը: Գավ-ում կան բազմատեսակ մարմարի և ծծմբի հարուստ հանքեր: 20–րդ դ սկզբին այստեղ կային 11 վանք և 100 եկեղեցի: 1915 թ հունիսից սկսվեց գավ-ի, հայության ահավոր ջարդը, որին այնուհետև հաջորդեց ողջ մնացածների բռնի մահմեդականացումը: