Հալեպ Նահանգ

From Armeniapedia
Jump to navigation Jump to search

Հալեպի նահանգ, (Haleb Province, hалепи наhанг)- նահանգ (վիլայեթ) Թուրքիայում: 1867 թ սրա մեջ մտնում էին Հալեպի, Ուրֆայի, Մարաշի գավ–ները, որոնց կազմի մեջ մտնում էին նաև Զեյթուն, Ալբիստան, Անտրուն, Բազարջրղ հայկական ու հայաբնակ գվռկ–ները: Գրեթե ամբողյջապես հայաբնակ էին Մարաշի գավ–ը, Հալեպի զավ–ից Բեյլանի և իսկենդերունի գվռկ–ները և Անտիոքի, Քիլիսի ու Այնթապի գվռկ–ների որոշ մասեր: Ըստ 1892թ մարդահամարի տվյալների՝ ուներ 995,000 բնակիչ, որից 790.000-ը մուսուլմաններ, 490.00-ը՝ հայեր, իսկ 136.000—ը ՝ հույներ, ասորիներ և այլք: 1915 թ եղեռնից ու բռնագաղթից առաջ Հ ն-ում կար 99000 հայ, որի գրեթե կեսը ենթարկվեց բռնագաղթի: Ներկայումս նրա՝ Սիրիայի մեջ մտնող տարածքներում հայերը կազմում են բավական թիվ: Հետագայում նշված տարածքների մի մասը ՝ հատկապես Կիլիկիայի մեջ մտնող շրջ-ները մտցվեցին նոր կազմված Ադանայի նահ–ի մեջ: