Մարաշ

From Armeniapedia
Jump to navigation Jump to search


Մարաշ, (Мараш, Marash) Անտիոք, Անտիոք Կիլիկիո, Գերմանիկ, Գերմանիկա, Գերնանիկե, Գերմանիկի, Գերմանիկիա, Գերմանիկ—Կեսարիտ Գուրգում, Կաճրամանմարաշ, Կարա Մարաշ, Կիլիկիան Անտիոք, Ղարա Մարաշ, Մարաշ- Քա ղա ք Կիլիկիայում, Ադանայի (1890 թ–ից Հալեպի նահ–ի Մարաշի գավ-ում, վերջինիս վարչական կենտրոնը: Գտնվում է Ջահան գետի վերին հոսանքի ձախ կողմում, գետակից մոտ 10 կմ արլ Ախըր լ–ան հր ստորոտում, այգիներով ու ծառաստաններով շրջապատված ամֆիթատրոն կազմող բլուրների վրա: Կենտրոնում, բարձր բլրի վրա գտնվում էր հին բերդը: Ք-ի միջով անցնում է ձորակ, որի վրա կային բազում քարաշեն կամուրջներ։ Ձորը Գանլը դերե գետակով, ք-ը բաժանում էր երկու թաղամասի՝ Դուլ ղադըլի (Տուլ ղադըլի) և Պայազատլի։ Փողոցները նեղ ու անմաքուր էին։ Ամենաերկար փողոցը Պետեսթենն էր՝ վրան տախտակե կամարներով ծածկված։ Մ աշխ–ի ջրառատ ք-ներից է, ամեն մի տուն ունի իր մշտահոս աղբյուրը։ Նրա հս կողմի Դաքս առաքելո կոչված բլրի երկու կողմերից հոսում են հորդաբուխ Աղբյուրներ, որոնք ջրաղացներ էին բանեցնում։ Այս բլրի և Ախըր լ-ան միջև ընկած ձորից բխող աղբյուրները կազմում էին Կըրխգյոզ և Յալընըսգյոզ գետակները, որոնց ջրերով ոռոգվում Էին ք-ի այգեստանները: Մարաշի դաշտը, որտեղ մշակում էին ցորեն, բրինձ, բամբակենի, ոռոգվում էր 7 գետակներով:

1880-ական թթ Մ ուներ 25000 բնակիչ, որից 10000-ը՝ հայ, մնացածը՝ թուրք և 100 հոգի հրեա («Արևելյան մամուլ» 1881, հունիս, էջ 222 — 224)։ Մի այլ վիճակագրությամբ 1889 թ Մ ուներ մոտ 10000 տ, որից 3000-ը՝ հայեր («Արաքս», 1889, գիրք Ա, էջ 38—46)։ Կ Պոլսի Այրիախնամ հանձնաժողովի 1910—12 թթ տեղեկագրի տվյալներով ք-ի բնակչության թիվը 12000 էր, որի 1/3-ը՝ հայ։ Ս. Մ. Ծոցիկյանի վկայությամբ 1915թ Մ-ում կար 70000 բնակիչ, որից 40000 հայեր, մնացածները՝ թուրքեր, արաբներ, հույներ և այլք («Արևմտահայ աշխարհ»)։ Բացի երկրագործությունից և պտղաբուծությունից, Մ-ի հայերն զբաղվել են արհեստներով (փայտագործություն, գուլպայագործություն, կաշեգործութքլուն, ներկարարություն,կոշկակարություն, ուշտակագործություն, ոստայնանկություն) և վաճառականությամբ։ 1890-ական թթ այստեղ կային 1900 խանութ, 7 իջևանատուն, 11 բաղնիք, 281 արհեստանոց, 2 օճառի տնայնագործական ձեռնարկություն, 11 փուռ։ Մ–ի հայկական լուսավորչական, կաթոլիկական և բողոքական համայնքներն ունեին 12 եկեղեցի (ս Գեորգ, Ա Աստվածածին, ս Կարապետ, ս Սարդիս, ս Ստեփանոս, ս Քառասուն մանկունք են), որոնցից 6-ին կից կային նախակրթարան դպրոցներ։ Կոտորածի նախօրեին Մ–ում գործող նշանավոր վարժարանները Ազգային կեդրոնականը և Հ. Մալճյանինն էին։ Ուներ ճեմարան, բարեսիրական հաստատություններ, հիվանդանոցներ։ Այստեղ լույս է տեսել «Ճշմարտություն» (1919) պարբերականը։ Մ Կիլիկիայի հայկական պետության արլ սահմանագլխին ամրացված նշանավոր ք էր, առևտրական կենտրոն. այստեղից դուրս էին գալիս կարավանային 4 ճանապարհներ, որոնցից ամենանշանավորը Այաս-Մարաշ-Մելիտինե ճանապարհն էր։ Ոմանք ասորեստանյան արձանագրություններում հիշատակված և Սալմանասար գ—ի (859 — 824) գրաված Մարքասի (Marqasi) ք նույնացնում են Մ-ի հետ: Մ անունը հայտնի է հին ժամանակներից: Պտղոմեոսը այն հիշում է Marash ձևով։ Ք-ի Գերմանիկ(ե) անունը տրված է հռոմեական զորավար Գերմանիկոսի (Տիբերիոս կայսեր եղբորորդին) անունով, որը մթա 18թ գալիս է Կոմագենե՝ այս երկրի գործերը կարգավորելու։ Մ-ի Գուրգում անունը ոմանք նույնացնում են Միխայիլ Ասորու հիշատակած Ճոճում տեղանվան հետ: Մ—ի հնագույն բնակիչները եղել են խեթերը։ Հետագայում ուժեղանում է սեմական (ասորական) տարրը։ Մակեդոնական և սելևկյան տիրապետության շրջ-ում այստեղ բնակվում են նաև հույներ և հրեաներ։ Հայերը նույնպես Մ-ում բնակություն են հաստատել վաղ ժամանակներից: Հովհան Ոսկեբերանի վկայությամբ՝ Կոկիսոնի գավ–ը հայկական էր։ Այդ ժամանակներից էլ ուժեղանում է հայերի հոսքը դեպի Մ և շրջակայքը: Խաչակրաց արշավանքների շրջ-ում Մ-ում և նրա շրջակայքում հայերը բնակչության գերակշռող տարրն էին։

Մ-ի տեղը հաճախակի փոփոխվել է։ Հնագույն տեղը գտնվել է այժմյան Մ-ից 5-6 կմ արլ, Էրքենեզ գետակի ափին։ Բյուզանդա—արաբական արշավանքների հետևանքով սա ավերվում է, և Հալեպի Սեյֆ Էդ Դովրե իշխանի կողմից կառուցվում է նոր ք, այժմյան ք-ից 1 կմ հր-արլ գտնվող Կարա Մարաշ տեղում։ Ըստ այսմ Մ հայտ-նի Է դառնում նաև Կարա Մարաշ անունով: Մ-ի միջնաբերդը կառուցված է բյուզանդական շրջ-ում և միջին դդ կոչվել է Մարվանի։ Բյուզանդական տիրապետության Ժամանակ ք—ի հայերր մեծ թիվ էին կազմում, ուստի ք հանձնվում է հայ իշխանների տիրապետությանը։ Այդ իշխաններից էին Գևորգ Մլեհը (915), Փիլարաոս Վարաժնունին (Ժանտ Փիլարտո», 1065), Թաթուլը (1100)։ Հայկական տիրապետության շրջ-ում 11 եղել է եպիսկոպոսանիստ, իսկ 1065թ, կարճ ժամանակ՝ կաթողիկոսանիստ: Կիլիկիայում Եդեսիայի իշխանության հաստատումից հե-տո Մ դառնում է այդ իշխանության ավաններից մեկը: Սելջուկների տիրապետության անկումից հետո Մ միացվում է Կիլիկիայի հայկական թագավորությանը: Լևոն Բ այն գրավում է 1189 թ, Հեթում՝ Ա՝ 1266 թ: 16-րդ դ Մ անցել է օսմանյան տիրապետության տակ։ 17-րդ դ սկզբին Զուլկադրյան թուրք Ալա Էդ Դովլե բեյը ք տեղափոխում է այժմյան վայրը։ Մ–ում մեծ ավերածություններ են եղեք 1114 թ երկրաշարժի ժամանակ։ 1880-ական թթ երկու մեծ հրդեհների ժամանակ այրվել են հայկական թաղերն ու շուկան: Մ—ի հայ Բնակչությունը 1915 և հետագա տարիներին ենթարկվեց բռնագաղթի, նրա մեծ մասը զոհվեց: Երևանի արլ կողմում հիմնադրված ավանը, որտեղ բնակություն են հաստատել ներգաղթած մարաշցիները, ի պատիվ Մ-ի, անվանված է Նոր Մարաշ։

Մ-ում են ծնվել հրապարակախոս, խմբագիր, հասարակական գործիչ, Նյու Յորքի ամերիկյան միջազգային ակադե-միայի պատվավոր դոկտոր Գերասիմ Փա֊ նոսի ԱՀարոնյանը (1916), մշակութային գործիք Գրիգոր Ասթարճյանը (1888), պատմաբան Հարություն Աստուրյանը (1880), պատմ գիտ դ-ր, պրոֆ Ա. Գ. Սանջյանը (1921), աշուղներ Արմենակ Արըգյանը (1865), Հարություն Արըգյանը (1870—1918):

Մարաշի գավառ, Мараши гавар, Marashi gavar, Գերմանիկ, Գերմանիկա, Գերմանիկա, Կահրամանմարաշ, Մարաշ, «Մարաշա աշխարհ» Մարաշու գավառ — Գավառ (սանջակ) Կիլիկիայում, Ադանայի նահ–ում: Նոր (1880 թ հետո կատարված) վարչական բաժանմամբ մտել է Հալեպի նահ–ի կազմի մեջ։ Կենտրոնը Մարաշ ք—ն Էր։ Սահմաններն էին` հր-ից Հալեպի, արլ-ից՝ Խարբերդի, հս–ից՝ Սեբաստիայի նահ-ները, արմ-ից ՝ Ադանայի գավ-ը: Կազմված էր 5 գվռկ–ներից՝ 552 գ-երով, Մ-ի գվռկ-ներն էին՝ Մարաշի, Զեյթունիէ Ալբիստանի, Անտ-րունի (Անդերունի) և Բազարջակի: 10-րդ դ վերջերին ուներ 178000 բնակիչ, որից 50000-ը հայ, մնացածը` թուրք, քուրդ և արաբ։ 20-րդ դ սկզբին ուներ 18105 քառ կմ տարածք, որից 105100 հա մշակելի հողեր , իսկ 45000 հա անտառներ էին; Գավ–ի մեծագույն մասը լ-նային է: Ջրառատ է, գետերով հարուստ. գլխավոր գետը Ջահան (Պիռամոս) գետն է: Զբաղվում էին ցորենի, բամբակենու, բրնձի, ծխախոտի, քունջութի մշակությամբ և այգեգործությամբ, այդ թվում նաև խաղողագործությամբ: Ունի. ընդարձակ արոտավայրեր, որոնք կերի բնական բազաներ էին կիսաքոչվորական անասնապահության համար։ Բնակչության մի մասը զբաղվում էր նաև արհեստներով (ատաղձագործություն, կավագործություն, թամ բագործություն)։ Կան երկաթի, վարդագույն և սև մարմարի հանքեր: Հայտնի են Զեյթունի, Ալբիստանի, Մարաշի հանքա¬յին ջրերը: Համապատասխանում է հին Կոմմագենե, ապա Եփրատացվոց աշխ երկրին: Կազմել է Երրորդ Հայքի մի մասը։ Մինչև բռնագաղթը այստեղ ապրող ավելի քան 38000 հայ բնակչությունից բռնագաղթից հետո մնաց 10000 հայ, որոնց մի մասն էլ կոտորվեց հետագա կռիվներում, իսկ փրկվածները առմիշտ հեռացան իրենց հայրենիքից։