Հալեպ

From Armeniapedia
Jump to navigation Jump to search

Հալեպ, (hалеп, Haleb), Ալեբբո, Ալեպպո, Արամսոպա, Բեռիա, Բերիա, Խալիպոն Խալյուբոն, Սոբաղա — Քաղաք Ասորիքում, նրա հս մասում, Միջերկրական ծովից արլ: Հ արաբերեն նշանակում 1 «կթած կաթ»: Աշխարհի հնագույն ք-ներից է:Համանուն նահ–ի և գավ-ի կենտրոնն էր: 1850-ական թթ հայ ընտանիքների թիվը 200 էր, իսկ առաջին համաշխարհային պատերազմի տարիներին զերծ լինելով ջարդերից, այստեղ շուրջ 150 հազար հայ ապաստան գտավ: Հետագայում հայերի թիվն այստեղ տատանվում էր 10 — 15 հազար մարդու սահմաններում: Նրա բժիշկների , դեղագործների, արհեստավորների զգալի մասը հայեր էին, որոնք այստեղ ունեին դպրոցներ, երաժշտական խմբեր, գրադարաններ, ազգասիրաց ընկերություն: Այժմ Էլ հայերը Հ-ում զգալի թիվ են կազմում:

Հալեպ, hалеп, Halep, - Գավառ (սանջակ) և գավառակ (կազա) Հալեպի նահ–ում Եղեռնից առաջ Հ-ի գավ–ում կար 12000 հայ բնակիչ,– իսկ գվռկ-ում 4000 —5000: