Trebizond Province
The province of Trebizond in Western Armenia had (among others) the following important Armenian towns, villages and cities with Armenian populations:
Տրապիզոնի նահանգ, (Трапизони наhанг, Trebizond Province), Դրապզունի նահանգ, Տրապեզոնդի նահանգ – Նահանգ (վիլայեթ), փաշայություն, երկրամաս Թուրքիայում, նրա հս-արլ մասում: Համապատասխանում է պատմական Խաղտիքին և Լազիկայի մի մասին: Տարածքը՝ 32400 քառ կմ, կենտրոնը՝ Տրապիզոն ք: Բաժանված էր 4 գավ-ի (սանջակ)՝ Սամսոն, Տրապիզոն, Լազիստան և Գյումուշխանե: Հետագայում ավելացան Օրդուն ե Կերասունը: Գվռկ-ները 19-ն էին, գ-ախմբերը՝ 24: Ըստ տարբեր աղբյուրների, բնակչության թիվը 1900 թ մարդահամարի տվյալներով կազմում էր 1.200.000 բնակիչ, որից կրոնափոխ հայեր 60.000 և հայ քրիստոնյաներ՝ 60.000, 1908 թ մարդահամարով՝ 1.387.164 բնակիչ, որից հայեր ու հույներ՝ 46.789: Ըստ այլ աղբյուրների՝ 1912-ին նահ–ում կար 100.000 հայ բնակիչ, ըստ Թեոդիկի «Ամենուն տարեցոյց»–ի՝ 1915 թ Մեծ եղեռնից առաջ այստեղ կար 65000 հայ բնակիչ, սակայն ջարդերից փրկվեց միայն 15 հազարը, ըստ Լեփսիուսի՝ այդ ժամանակ հայերի թիվը հասնում Էր 53 հազ մարդու: Նահ-ում բնակվում Էին նաև լազեր, հույներ, թուրքեր, չերքեզներ, ասորիներ: Զբաղվում Էին եգիպտացորենի, ծխախոտի, վուշի, կանեփի, պտղատուների, ցիտրուսների մշակությամբ, անասնապահությամբ, ձկնորսությամբ, արհեստներով, առևտրով: Նահ-ը ունի արծաթի, կապարի, պղնձի պաշարներ, հանքային ջրեր: Ք-ներից են Սամսոնը, Օրդուն, Կերասունը, Գյումուշխանեն, Ռիզեն ևն: 1970 թ մարդահամարի տվյալներով Տ ն-ն ուներ 659 000 բնակիչ: