Տրապիզոն

From Armeniapedia
Jump to navigation Jump to search


Տրապիզոն, (Трапизон, Trebizond), Դրապզուն, Պոնտոս, Տրաբզոն, Տրապեզոն, Տրապեզոնդ, Տրապեզոս, Տրապեզունդ, Տբապեզունտ, Տրապզուն. Տրեբիզոնդ - Քաղաք և նավահանգիստ Փոքր Ասիա¬յում, Սև ծովի հր ափին, Տրապիզոնի նահ-ի կենտրոնը: Տեղադրված Է սեղանաձև սարավանդի վրա և այդ պատճառով Էլ կոչվել է Տ՝ հունարեն «տրապեզա» բառից, որ նշանակում է՝ սեղան, սեղանաձև: Հիմնադրվել է 750 թ (մ.թ.ա.) հույների կողմից: Հնում եղել Է Պոնտական թագավորության կարևոր ք-ներից մեկը: Հուստինիանոս կայսրը (527– 565) այն մտցրել էր Առաջին Հայք պրովինցիայի մեջ: 13-րդ դ դարձել էր Տ-ի հունական փոքրիկ թագավորության մայրաքաղաքը, իսկ 16-17-րդ դդ-ից՝ Թուրքիայի նույնանուն նահ-ի կենտրոնը: Տ-ի մասին բազմաթիվ վկայություններ ունեն հայ մատենագիրները: Այստեղ մինչև 1915 թ եղեռնը հայերր մեծ թիվ էին կազմում: 1872-73 թթ ք-ում կար շուրջ 800 տ հայ բնակիչ, իսկ 1915-ի նախօրյակին՝ հայերի թիվը 14-15 հազար էր: 1970 թ մարդահամարի համաձայն՝ ք-ի ամբողջ բնակչությունը 80,8 հազար էր: Մինչև Առաջին համաշխարհային պատերազմը ք-ի արհեստներն ու առևտուրը հիմնականում գտնվում Էին հայերի ձեռքին: Հայերն ունեին 3 վարժարան, 3 եկեղեցի՝ ս Աստվածածին, որ կառուցվել Է 1414 թ՝ խոջա Շամշադինի միջոցներով, ս Հովհաննես, ս Ստեփանոս: Ք-ի շուրջր կային հայաբնակ բազմաթիվ ամառանոց գ-եր՝ Զեֆանով, Սոուգսու, Կռոպի, Պարիամ ևն: Կարևոր հնություններից են բերդը՝ իր աշտարակավոր պարիսպներով, եկեղեցիները, մզկիթները ևն: Այստեղից են հայտնի ջութակահար, Բրյուսելի կոնսերվատորիայի պրոֆ. Դավիթ Դավթյանը (1877-1911), հայտնի ծովանկարիչ Վարդան Մախոխյանը (1869-1937), նկարիչներ Բյուզանդ Գոճամանյանը, Արշակ Ֆեթվաճյանը (1866–1947), Սիմոն Երեմյանը (1871-1938), ՀԽՍՀ ժողդերասան Համբարձում Խաչանյանը (1894-1944), կոմպոզիտոր Երվանդ Սահառունին (1894-1967), գրող Լևոն-Զավեն Սյուրմելյանը (1907-1995):

Տրապիզոնի գավառ, Трапизони гавар , Trapizoni gavar, Տրապեզոնդի գավառ, Տրապզունի գավառ - Գավառ (սանջակ) Տրապիզոնի նահանգում, նրա հս կողմում, Տրապիզոն ք-ի շրջակայքում: Հս-ից սահմանը Սև ծովն է, հր-ից՝ Գյումուշխանեի գավ-ը, իսկ հր-արլ-ից՝ Էրզրումի նահ-ը: Բաժանված էր 7 գվռկ-ի (կազա) և 13 գ-ախմբի (նահիե): Հայերը հիմնականում բնակվում էին Տրապիզոն ք-ում և Օրդուի գվռկ-ում ու Համշենի շրջ-ում: Նրա գվռկ-ներն էին՝ Օրդու, Կերասուն, Կյուրելե, Վագֆը-Քեբիր, Ակչեբատ, Սյուրմենե, Օֆ: «Հուշամատյան Մեծ եղեռնի» ժողովածուի տվյալներով 1914 թ գավ-ում կար 60000 հայ բնակիչ, իսկ ըսա Լեփսիուսի՝ 32700: Նրանց մեծագույն մասը 1915-ին ենթարկվեց բռնագաղթի և բնաջնջման: