Beyazid

From Armeniapedia
Jump to navigation Jump to search

Beyazid (Բայազետ, Баяазет)

Needs translation

Բայազետ, (Баяазет, Beyazid), Բաբոյնք, Բայազետ, Բայազեթ, Բայազետ Հին, Բայազիդ, Բայազիտ, Բայբոնք, Բայեզիտ, Բիազիտ, Դուղուբայազետ, Դողուբայայազիդ, Պայազիտ, Պայեզիտ, Պեյազիդ, Պեյազիտ — Քաղաք (բերդ, բերդաքաղաք) Արմ Հայաստանում, Էրզրումի նաh–ի Բայազետի գավ-ի Բայազետի գվռկ-ում Բայազետի գավ–ի և գվռկ–ի վարչական կենտրոնը: Գտնվում է Մասիսից հր-արմ, Ծաղկանց (Ալադաղ) լ–ների մի ճյուղի՝ Թոնդուրեկ լ–ն հս լանջերին, մոտ 1900 մ բարձր վրա: Գեղատեսիլ է. ընկած է նեղ դաշտի խորքում, մերկ ու Ժայռոտ լ-ների արանքում: Երեք կողմից շրջապատված է ժայռոտ լ–գագաթներով և բաց է միայն հս կողմից, որտեղից երևում է Գռնավուկ դաշտի գեղեցիկ տեսարանը: Նրա մոտով հոսում է Կռնատիկ գետակը, որի վրա ձգված էր միակամար քարաշեն կամուրջ Ք-ի հս կողմում, Անտոնի դար կամ Արնաքար բարձրագագաթ քարաժայռ լ-ն թեք կողերի վրա բարձրանում էր հինավուրց բերդը, որի մասին գերմանացի Ճանապարհորդ Վագները գրել է. «Հանդուգն և հրաշակերտ մի շինվածք է՝ այնպիսի տե¬ղերի վրա հաստատված, որ բազեներն ու անգղները հազիվ թե կհամարձակվեն բուն դնելու»: Սա բուն հին Դարույնք բերդն է, որը մի Ժամանակ Բագրատունի իշխանների ոստանն էր: Հետագա դդ թեև վերանորոգվել է, բայց հին Է երևում, և ոմանք այն համարում են 12—13-րդ դդ կառույց: Լ-ն բոլոր քարաժայռերի վրա բերդն ունեցել է բարձր և բոլորշի աշտարակներ, պարիսպները ձգվել են զիգզագներով: Բ Հայաստանի ամուր և անառիկ բք-ներից մեկն էր: Հռոմեացի պատմիչ Տակիտոսը այս վայրը, որտեղից Կոր-բուլոնի զորքերը Արտաշատի վրա են հարձակվել կոչում է «Տավրոսի մուտք»: Ք բաժանված էր երկու մասի, մեկը կառուցված էր Կարաբուրուն, իսկ մյուսը՝ Էսկիկալա լ-ն լանջին: Վերջինիս վրա էին գտնվում հին բերդի ավերակները: Ք-ի տները կառուցված էին կարմրավուն քարերով, տեղադրված լ–լանջերին դարավանդաձև, իսկ փողոցները զառիթափ և դժվարանցանելի էին: Բ Էրզրումի նման համբավավոր է իր աղբյուրներով: Ունի առողջարար օդ, մեղմ ամառ, ցուրտ ձմեռ, անձրևոտ գարուն և չոր ու արևոտ, հաճելի աշուն: Մինչև 14-րդ դ Բ կոչվել է Դարույնք (տ), 15-րդ դ սկսած կոչվել է Բայազետ: Ենթադրվում է, որ այդ կապված է օսմանյան սուլթան Բայազիդ I-ի (1389 — 1402) անվան հետ: Սակայն պատմական փաստերը չեն հաստատում այդ ենթադրությունը:

Հայ պատմիչներից Բ-ի մասին առաջինը հիշատակում է Առաքել Դավրիժեցին՝ «Բերդն Բիազտի» ձևով, որ վերցված է 1451 թ ընդօրինակված Հայսմավուրքի հիշատակարանից: Երբ 1828 — 29 թթ Բ-ից գաղթածները Արլ Հայաստանում բնակություն են հաստատում և Գեղարքունյաց գավ-ի Գավառ ավանը վերանվանում են Նոր Բայազետ, սրանից տարբերելու համար Բ սկսում են կոչել Հին Բայազետ: Ունենալով ռազմական կարևոր դիրք ու ամուր բերդ և գտնվելով Պարսկաստան— Էրզրում–Տրապիզոն առևտրական ճանապարհի վրա՝ Բ 16—19-րդ դդ Արմ Հայաստանի պատմական իրադարձությունների մշտական մասնակիցն է եղել, պարսկա-թուրքա-կան, ռուս-պարսկական և ռուս-թուրքական պատերազմների ակտիվ գործողությունների ոլորտ: 1555 թ Բ անցնում է Թուրքիայի տիրապետության տակ և դառնում համանուն գավ-ի կենտրոնը: Գավում և ք–ում իշխում էր սլիվանլի քրդական ցեղը, որի կիսանկախ իշխանությունը տևում է մինչև 19-րդ դ կեսը: 17-րդ դ վերջերին Ղ. Ինճիճյանի վկայությամբ, Իսահակ (Իսախ) փաշայի ձեռքով Բ բեր-դը վերաշինվել է՝ վիմատաշ և բարձր պարսպով: Ըստ ՀՍՀ-ի 18-րդ դ Դարույնք բերդի տեղում կառուցվել Է Բ–ի նոր բերդը, իսկ Ա-Դոն նոր բերդը տեղադրում է Բալաբան լ-ն ստորոտներում է 18-րդ դ Բ բավականին մարդաշատ էր: Այդ դ կեսերին Ռ-ում հաշվվում էր 2000 տ հայ բնակիչ: Ռուս-թուրքական առաջին պատերազմի ժամանակ (1805 — 1812 թթ) Բ ուներ 1735 տ հայ և 310 տ մահմեդական բնակչություն է 1812 թ Բ–ում եղած Սերովբե Կարնեցին նրա բնակչությունը հիշատակում է 12000: Բ մեծ չափով ավեր վել է 1828—29 թթ ռուս-թուրքական պատերազմի ժամանակ: Մեծ վնասներ է կրել 1840 թ հունիսի 20-ից մինչև սեպտեմբերի 28-ը տևած երկրաշարժներից:

1829 թ, ռուսական վիճակագրական աղբյուրների համաձայն, Բ ուներ 7000 բնակիչ մեծագույն մասը հայեր: Ռուս-պարսկական (1826—28 թթ) պատերազմից հետո հայերն սկսում են զանգվածաբար այստեղից փոխադրվել Արլ Հայաստան, նրանց լքած տները զբաղեցնում են քրդերը: Շուրջ հարյուր տարվա ընթացքում, չորս անգամ (1828, 1854, 1878, 1914) Բ գրավվում է ռուսական զորքերի կողմից և ետ վերադարձվում թուրքերին: 1877 թ պատերազմի հայերի համար ամենից բազմաղետն է լինում: Հայազգի ռուսական զորավար Արշակ Տեր Ղուկասովի հրամանատարությամբ այդ թվի մայիսին Բ գրավելուց և բուն զորքերի՝ ք-ից հեռանալուց հետո, թուրքերը և քրդերը պաշարում են այն (հունիսի 6-ից մինչև 29–ը) և գրավելով հիմնահատակ ավերում՝ հրի ու սրի մատնելով ամեն ինչ: Բ-ի պաշարումը մեծ արվեստով պատկերված է Րաֆֆու «Խենթը» վեպում: Հայ 300 տնից 100-ն են միայն ազատվում, սրանք էլ փախչում են Մակու և Կարս: Այս ավերածից հետո Բ-ում մնում է 260 ծուխ, որից 134-ը թուրքական : 108-ը՝ քրդական) 18-ը՝ հայկական: Հետագա տասնամյակներում Բ մասամբ վերաշինվում է: 20-րդ դ սկզբներին այստեղ հայերը կազմում էին երկու-երեք հարյուր տ: Բ արդեն ծուռ ու մուռ փողոցների ու անշուք տների մի զանգված էր՝ փռված նոր բերդի տակ բլուրների վրա: Այս ժամանակներում Բ երբեմն հիշատակվում է որպես գ: 1909 թ ուներ մոտ 1000 տ բնակիչ, որից 350 տ հայեր: Հայերը հիմնականում ապրում էին ք-ի Ավդիգյոռի թաղում: Հայերի հիմնական զբաղմունքները առևտուրն ու արհեստներն էին: Նախկինում զբաղվում էին նաև երկրագործությամբ և անասնապահությամբ: Ք-ի շուկան այդ ժամանակ ուներ մոտ 200 խանութ ու կրպակ, որոնց մեծ մասը պատկանում էր հայերին: Ուներ երկսեռ դպրոց (Արամյան վարժարանի)՝ մոտ 300 աշակերտով: Բ-ում նստում Էին մութարիֆը, հայերի առաջնորդական փոխանորդը և ռուսական դեսպանը: 1914 թ ք ուներ 5000 բնակիչ, որից 2000-ը՝ հայ մնացածը՝ թուրք և քուրդ: Բ-ում կային 3 մզկիթ, երկու հայկական եկեղեցի ս Կարապետ քարաշեն, փայտածածկ ոչ հին եկեղեցի, որ ուներ վերանորոգումների (1754—1879, 1818 թթ) վերաբերյալ արձանագրություններ, ս Վարդան եկեղեցի՝ Ապտիկոր թաղում : Ք-ի հր-արմ կողմում , հայկական գերեզմ անա տանը գըտ՛ նըվում էին Ամենափրկիչ հնագույն եկեղեցու ավերակները: Էսկի-կալեում պահպանվում էին Դարույնք և Լյուսաղբյուր ուխտատեղին: Կային նաև Թուխ Մանուկ, ս Սիմոն, Ղզրո և Գառնիկ աղբյուր ուխտատեղիները: Բերդի դռան մոտ կար սպիտակ ու կարմիր քարերով կառուցված բոլորագմբեթ մզկիթ և քիչ ներքևում, պարսպապատ դարավանդի վրա՝ կարմրաքար հոյակապ պալատ, որոնք, ըստ Էփրիկյանի, կառուցել էր տվել Մահմուդ փաշան 18-րդ դ վերջին մի հայ ճարտարապետի ձեռքով: Մի ժամանակ այդ պալատը համարվում էր Թուրքական կայսրության ամենանշանավոր պալատներից մեկը: Նրա դահլիճները մարմարից էին՝ զարդարված բազմաթիվ սյուներռվ և արևելյան ոճի կենդանագրերով: Բացի մզկիթի մինարեից, մնացած շինությունները 20-րդ դ սկզբին ավերակ էին: Բ-ում է գտնվել Բագրատունիների տոհմական դամբարանը: 1918 թ, երբ թորքերը նորից ետ են վերցնում Բ, հայերը լրիվ տեղահան են արվում: Այժմ Բ թուրքերով և քրդերով բնակեցված փոքրիկ ք է: Բ-ում է ծնվել բժշկական ծառայության գեներալ-լեյտենանտ Ավետիք Բուռնազյանը:

Բայազետ, Баяазет, Bayazet - Գավառ Արմ Հայաստանում, Էրզրումի, նահ-ում, նրա հր–արլ մասում, Վանա լճից հս–արլ: Գավ-ին սահմանակից էին. հս-ից՝ Կարսի մարզն ու Երևանի նահ–ը, արլ–ից՝ Պարսկաստանը, հր-ից Վանի նահ-ից, արմ-ից՝ Խնուսի և Բասենի գվռկ-ները: Նրա բնական սահմանները կազմում էին հս-ից Հայկական պարը մինչև Քյոսադաղ լ իսկ հր-ից՝ Թոնդուրեկի, Ծաղկանց և Կարտևանի Լ-ները: Մոտավորապես համապատասխանում էր հին Այրարատ աշխ–ի Կոգովիտ գավ-ին Գավ-ի Դիադին գվռկ-ի միջով հոսում էր Արածանի գետը՝ իր բազմաթիվ վտակներով: Կենտրոնն էր Բայազետ ք: 19-րդ դ վերջերին և 20-րդ դ սկզբին բաժանված էր հինգ գվռկ-ների. դրանք էին՝ Բայազետ, Դիադին, Կարաքիլիսա (Ղարաքիլիսա), Ալաշկերտ (Թոփրակ-կալե) և Այնթապ կամ Դութաղ, որոնք ունեին 418 գ (8448 տ): Ըստ Քինեի վիճակագրության այս շրջ-ում գավ–ի բնակչությունը 52544 անձ էր, որից 10505-ը՝ հայ: 16-րդ դ, երբ թուրքերը գրավեցին Հայաստանը, Բայազետի իշխանությունը հանձնեցին քրդերին: Վերջիններս պատկանում էին Սիլվանլի աշիրաթին, այս պատճառով Բ գավ-ը կոչվում էր նաև Սիլվան (Սլիվան): Դրանք կիսանկախ կառավարում էին գավ-ը մինչև 19-րդ դ երկրորդ կեսը: 19-րդ դ սկզբին գավ-ը դուրս էր Էրզրում նահ-ից և կազմում էր Երկդուզյան փաշայությունը՝ Բայազետի Փաշայությունը (տ): Այս շրջ-ում ոմանք Բայազետի վարչական շրջ-ը անվանում են նաև (վիլայեթ)՝ Բ-ի Նահ (տ): 19-րդ դ երկրորդ կեսից Բ գավ նորից Էրզրումի նահ–ի կազմում էր: Բ–ի գավ-ն ուներ բարեբեր հողեր, գեղեցկադիր լ–ներ ու դաշտեր, հարուստ բուսական ու կենդանական աշխարհ: Բնակչության հիմնական զբաղմունքներն էին դաշտավարրությունը, այգեգործությունը և անասնապահությունը: 18–19-րդ դդ ընթացքում գավ-ի բնակչության հայկական տարրը զանգվածորեն բնաջնջվել և տեղահան էր արվել: Հայ բնակչության մնացած մասը բնաջնջվեց կամ տեղահան արվեց առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ: