Բայազետ

From Armeniapedia
Jump to navigation Jump to search

Բայազետ, (Баяазет, Beyazid), Բաբոյնք, Բայազետ, Բայազեթ, Բայազետ Հին, Բայազիդ, Բայազիտ, Բայբոնք, Բայեզիտ, Բիազիտ, Դուղուբայազետ, Դողուբայայազիդ, Պայազիտ, Պայեզիտ Պե յազիդ, Պեյազիտ — Քաղաք (բերդ, բերդաքաղաք) Արմ Հայաստանում, Էրզրումի նաh–ի Բայազետի գավ-ի Բայազետի գվռկ-ում Բայազետի գավ–ի և գվռկ–ի վարչական կենտրոնը: Գտնվում է Մասիսից հր-արմ, Ծաղկանց (Ալադաղ) լ–ների մի ճյուղի՝ Թոնդուրեկ լ–ն հս լանջերին, մոտ 1900 մ բարձր վրա: Գեղատեսիլ է. ընկած է նեղ դաշտի խորքում, մերկ ու Ժայռոտ լ-ների արանքում: Երեք կողմից շրջապատված է ժայռոտ լ–գագաթներով և բաց է միայն հս կողմից, որտեղից երևում է Գռնավուկ դաշտի գեղեցիկ տեսարանը: Նրա մոտով հոսում է Կռնատիկ գետակը, որի վրա ձգված էր միակամար քարաշեն կամուրջ Ք-ի հս կողմում, Անտոնի դար կամ Արնաքար բարձրագագաթ քարաժայռ լ-ն թեք կողերի վրա բարձրանում էր հինավուրց բերդը, որի մասին գերմանացի Ճանապարհորդ Վագները գրել է. «Հանդուգն և հրաշակերտ մի շինվածք է՝ այնպիսի տե¬ղերի վրա հաստատված, որ բազեներն ու անգղները հազիվ թե կհամարձակվեն բուն դնելու»: Սա բուն հին Դարույնք բերդն է, որը մի Ժամանակ Բագրատունի իշխանների ոստանն էր: Հետագա դդ թեև վերանորոգվել է, բայց հին Է երևում, և ոմանք այն համարում են 12—13-րդ դդ կառույց: Լ-ն բոլոր քարաժայռերի վրա բերդն ունեցել է բարձր և բոլորշի աշտարակներ, պարիսպները ձգվել են զիգզագներով: Բ Հայաստանի ամուր և անառիկ բք-ներից մեկն էր: Հռոմեացի պատմիչ Տակիտոսը այս վայրը, որտեղից Կոր-բուլոնի զորքերը Արտաշատի վրա են հարձակվել կոչում է «Տավրոսի մուտք»: Ք բաժանված էր երկու մասի, մեկը կառուցված էր Կարաբուրուն, իսկ մյուսը՝ Էսկիկալա լ-ն լանջին: Վերջինիս վրա էին գտնվում հին բերդի ավերակները: Ք-ի տները կառուցված էին կարմրավուն քարերով, տեղադրված լ–լանջերին դարավանդաձև, իսկ փողոցները զառիթափ և դժվարանցանելի էին: Բ Էրզրումի նման համբավավոր է իր աղբյուրներով: Ունի առողջարար օդ, մեղմ ամառ, ցուրտ ձմեռ, անձրևոտ գարուն և չոր ու արևոտ, հաճելի աշուն: Մինչև 14-րդ դ Բ կոչվել է Դարույնք (տ), 15-րդ դ սկսած կոչվել է Բայազետ: Ենթադրվում է, որ այդ կապված է օսմանյան սուլթան Բայազիդ I-ի (1389 — 1402) անվան հետ: Սակայն պատմական փաստերը չեն հաստատում այդ ենթադրությունը:

Հայ պատմիչներից Բ-ի մասին առաջինը հիշատակում է Առաքել Դավրիժեցին՝ «Բերդն Բիազտի» ձևով, որ վերցված է 1451 թ ընդօրինակված Հայսմավուրքի հիշատակարանից: Երբ 1828 — 29 թթ Բ-ից գաղթածները Արլ Հայաստանում բնակություն են հաստատում և Գեղարքունյաց գավ-ի Գավառ ավանը վերանվանում են Նոր Բայազետ, սրանից տարբերելու համար Բ սկսում են կոչել Հին Բայազետ: Ունենալով ռազմական կարևոր դիրք ու ամուր բերդ և գտնվելով Պարսկաստան— Էրզրում–Տրապիզոն առևտրական ճանապարհի վրա՝ Բ 16—19-րդ դդ Արմ Հայաստանի պատմական իրադարձությունների մշտական մասնակիցն է եղել, պարսկա-թուրքա-կան, ռուս-պարսկական և ռուս-թուրքական պատերազմների ակտիվ գործողությունների ոլորտ: 1555 թ Բ անցնում է Թուրքիայի տիրապետության տակ և դառնում համանուն գավ-ի կենտրոնը: Գավում և ք–ում իշխում էր սլիվանլի քրդական ցեղը, որի կիսանկախ իշխանությունը տևում է մինչև 19-րդ դ կեսը: 17-րդ դ վերջերին Ղ. Ինճիճյանի վկայությամբ, Իսահակ (Իսախ) փաշայի ձեռքով Բ բեր-դը վերաշինվել է՝ վիմատաշ և բարձր պարսպով: Ըստ ՀՍՀ-ի 18-րդ դ Դարույնք բերդի տեղում կառուցվել Է Բ–ի նոր բերդը, իսկ Ա-Դոն նոր բերդը տեղադրում է Բալաբան լ-ն ստորոտներում է 18-րդ դ Բ բավականին մարդաշատ էր: Այդ դ կեսերին Ռ-ում հաշվվում էր 2000 տ հայ բնակիչ: Ռուս-թուրքական առաջին պատերազմի ժամանակ (1805 — 1812 թթ) Բ ուներ 1735 տ հայ և 310 տ մահմեդական բնակչություն է 1812 թ Բ–ում եղած Սերովբե Կարնեցին նրա բնակչությունը հիշատակում է 12000: Բ մեծ չափով ավեր վել է 1828—29 թթ ռուս-թուրքական պատերազմի ժամանակ: Մեծ վնասներ է կրել 1840 թ հունիսի 20-ից մինչև սեպտեմբերի 28-ը տևած երկրաշարժներից:

1829 թ, ռուսական վիճակագրական աղբյուրների համաձայն, Բ ուներ 7000 բնակիչ մեծագույն մասը հայեր: Ռուս-պարսկական (1826—28 թթ) պատերազմից հետո հայերն սկսում են զանգվածաբար այստեղից փոխադրվել Արլ Հայաստան, նրանց լքած տները զբաղեցնում են քրդերը: Շուրջ հարյուր տարվա ընթացքում, չորս անգամ (1828, 1854, 1878, 1914) Բ գրավվում է ռուսական զորքերի կողմից և ետ վերադարձվում թուրքերին: 1877 թ պատերազմի հայերի համար ամենից բազմաղետն է լինում: Հայազգի ռուսական զորավար Արշակ Տեր Ղուկասովի հրամանատարությամբ այդ թվի մայիսին Բ գրավելուց և բուն զորքերի՝ ք-ից հեռանալուց հետո, թուրքերը և քրդերը պաշարում են այն (հունիսի 6-ից մինչև 29–ը) և գրավելով հիմնահատակ ավերում՝ հրի ու սրի մատնելով ամեն ինչ: Բ-ի պաշարումը մեծ արվեստով պատկերված է Րաֆֆու «Խենթը» վեպում: Հայ 300 տնից 100-ն են միայն ազատվում, սրանք էլ փախչում են Մակու և Կարս: Այս ավերածից հետո Բ-ում մնում է 260 ծուխ, որից 134-ը թուրքական : 108-ը՝ քրդական) 18-ը՝ հայկական: Հետագա տասնամյակներում Բ մասամբ վերաշինվում է: 20-րդ դ սկզբներին այստեղ հայերը կազմում էին երկու-երեք հարյուր տ: Բ արդեն ծուռ ու մուռ փողոցների ու անշուք տների մի զանգված էր՝ փռված նոր բերդի տակ բլուրների վրա: Այս ժամանակներում Բ երբեմն հիշատակվում է որպես գ: 1909 թ ուներ մոտ 1000 տ բնակիչ, որից 350 տ հայեր: Հայերը հիմնականում ապրում էին ք-ի Ավդիգյոռի թաղում: Հայերի հիմնական զբաղմունքները առևտուրն ու արհեստներն էին: Նախկինում զբաղվում էին նաև երկրագործությամբ և անասնապահությամբ: Ք-ի շուկան այդ ժամանակ ուներ մոտ 200 խանութ ու կրպակ, որոնց մեծ մասը պատկանում էր հայերին: Ուներ երկսեռ դպրոց (Արամյան վարժարանի)՝ մոտ 300 աշակերտով: Բ-ում նստում Էին մութարիֆը, հայերի առաջնորդական փոխանորդը և ռուսական դեսպանը: 1914 թ ք ուներ 5000 բնակիչ, որից 2000-ը՝ հայ մնացածը՝ թուրք և քուրդ: Բ-ում կային 3 մզկիթ, երկու հայկական եկեղեցի ս Կարապետ քարաշեն, փայտածածկ ոչ հին եկեղեցի, որ ուներ վերանորոգումների (1754—1879, 1818 թթ) վերաբերյալ արձանագրություններ, ս Վարդան եկեղեցի՝ Ապտիկոր թաղում : Ք-ի հր-արմ կողմում , հայկական գերեզմ անա տանը գըտ՛ նըվում էին Ամենափրկիչ հնագույն եկեղեցու ավերակները: Էսկի-կալեում պահպանվում էին Դարույնք և Լյուսաղբյուր ուխտատեղին: Կային նաև Թուխ Մանուկ, ս Սիմոն, Ղզրո և Գառնիկ աղբյուր ուխտատեղիները: Բերդի դռան մոտ կար սպիտակ ու կարմիր քարերով կառուցված բոլորագմբեթ մզկիթ և քիչ ներքևում, պարսպապատ դարավանդի վրա՝ կարմրաքար հոյակապ պալատ, որոնք, ըստ Էփրիկյանի, կառուցել էր տվել Մահմուդ փաշան 18-րդ դ վերջին մի հայ ճարտարապետի ձեռքով: Մի ժամանակ այդ պալատը համարվում էր Թուրքական կայսրության ամենանշանավոր պալատներից մեկը: Նրա դահլիճները մարմարից էին՝ զարդարված բազմաթիվ սյուներռվ և արևելյան ոճի կենդանագրերով: Բացի մզկիթի մինարեից, մնացած շինությունները 20-րդ դ սկզբին ավերակ էին: Բ-ում է գտնվել Բագրատունիների տոհմական դամբարանը: 1918 թ, երբ թորքերը նորից ետ են վերցնում Բ, հայերը լրիվ տեղահան են արվում: Այժմ Բ թուրքերով և քրդերով բնակեցված փոքրիկ ք է: Բ-ում է ծնվել բժշկական ծառայության գեներալ-լեյտենանտ Ավետիք Բուռնազյանը:

Բայազետ, Баяазет, Bayazet - Գավառ Արմ Հայաստանում, Էրզրումի, նահ-ում, նրա հր–արլ մասում, Վանա լճից հս–արլ: Գավ-ին սահմանակից էին. հս-ից՝ Կարսի մարզն ու Երևանի նահ–ը, արլ–ից՝ Պարսկաստանը, հր-ից Վանի նահ-ից, արմ-ից՝ Խնուսի և Բասենի գվռկ-ները: Նրա բնական սահմանները կազմում էին հս-ից Հայկական պարը մինչև Քյոսադաղ լ իսկ հր-ից՝ Թոնդուրեկի, Ծաղկանց և Կարտևանի Լ-ները: Մոտավորապես համապատասխանում էր հին Այրարատ աշխ–ի Կոգովիտ գավ-ին Գավ-ի Դիադին գվռկ-ի միջով հոսում էր Արածանի գետը՝ իր բազմաթիվ վտակներով: Կենտրոնն էր Բայազետ ք: 19-րդ դ վերջերին և 20-րդ դ սկզբին բաժանված էր հինգ գվռկ-ների. դրանք էին՝ Բայազետ, Դիադին, Կարաքիլիսա (Ղարաքիլիսա), Ալաշկերտ (Թոփրակ-կալե) և Այնթապ կամ Դութաղ, որոնք ունեին 418 գ (8448 տ): Ըստ Քինեի վիճակագրության այս շրջ-ում գավ–ի բնակչությունը 52544 անձ էր, որից 10505-ը՝ հայ: 16-րդ դ, երբ թուրքերը գրավեցին Հայաստանը, Բայազետի իշխանությունը հանձնեցին քրդերին: Վերջիններս պատկանում էին Սիլվանլի աշիրաթին, այս պատճառով Բ գավ-ը կոչվում էր նաև Սիլվան (Սլիվան): Դրանք կիսանկախ կառավարում էին գավ-ը մինչև 19-րդ դ երկրորդ կեսը: 19-րդ դ սկզբին գավ-ը դուրս էր Էրզրում նահ-ից և կազմում էր Երկդուզյան փաշայությունը՝ Բայազետի Փաշայությունը (տ): Այս շրջ-ում ոմանք Բայազետի վարչական շրջ-ը անվանում են նաև (վիլայեթ)՝ Բ-ի Նահ (տ): 19-րդ դ երկրորդ կեսից Բ գավ նորից Էրզրումի նահ–ի կազմում էր: Բ–ի գավ-ն ուներ բարեբեր հողեր, գեղեցկադիր լ–ներ ու դաշտեր, հարուստ բուսական ու կենդանական աշխարհ: Բնակչության հիմնական զբաղմունքներն էին դաշտավարրությունը, այգեգործությունը և անասնապահությունը: 18–19-րդ դդ ընթացքում գավ-ի բնակչության հայկական տարրը զանգվածորեն բնաջնջվել և տեղահան էր արվել: Հայ բնակչության մնացած մասը բնաջնջվեց կամ տեղահան արվեց առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ: