Սիս
Սիս, (Сис, Sis), Ասսիս, Ասսիսում, Կոզան, Կոմնաթ, Հիսն Սիսիյա, Սեբաստոզ, Սիսա, Սիսան, Սիսիա, Սիսիյե, Սիսին, Սիսիոն Կաստրոն, Սիսուան, Քոզան, Օոսսիս -Գյուղաքաղաք, բերդաքաղաք , քաղաք Դաշտային Կիլիկիայում, Ադանայի նահ-ի Քոզանի գավ-ում, Սսի գետի ու նրա Անցմնցուկ վտակի ափին, Սիս լ-ան հս-արլ զառիվայր ու ապառաժաոտ լանջին, 290 մ միջին րարձր վրա: Ք-ի ղիսաց տարեծվում են Դաշտային Կիլիկիայի ըն դարձակ ու բարեբեր դաշտեբը՝ նարնջի, կիտրոնի, նշենու, ձիթապտղի, խաղողի և այլ պտւուղների, տեսակ-տեսակ բանջարեղենի ճոխ ու զեղեցիկ այգիներավ ու բրնձի ցանքատարածություններով: Ս հիշատսւկվում է հնագույն ժամանակներից: Ոմանք այն նույնացնում են Կիկերոնի հիշատակած (1-ին դ մ.թ.ա.) Պինդենիսոս բերդի, ոմանք՝ Փլավիաս կամ Փլավիոպօլիս և Բրիելիկ ք-ների հետ:
Անունը սեմական ծագում ունի և արամեերենում նշանակում է «քահանա, կրոնավորների բնակատեղի»: Հնագույն ժամանակներում Ս ենթարկվում էր Հռոմին, ապա Բյուզանդիային: 5-6-րդ դդ այն հաճախ հիշատակվում է հռոմեական և բյուզանդական աղբյուրներում: 8-րդ դ սկզբներին Ս նվաճել են արաբները: Այդ ժամանակտշրջանի մասին գրող արաբ հեղինակները վկայում են, որ Ս-ի բնակչության մեծ մասը հայեր էին: 11-րդ դ կեսերից Մեծ Հայքից Կիլիկիա գաղթած հայերը երկրամսաի և ք-ի ու նրա շրջակայքի էթնիկական պատկերը վերջնականապես փոխեցին՝ հօզուտ իրենց: Ս-ի վերելքը սկսվում է հենց այդ ժամանակներից, երբ հայկական ֆեոդալական իշխանությունների հզորացման շնորհիվ 1198 թ սաեղծվեց Կիլիկիայի հայկական թագավոբրությունը:
Ք ստրատեգիական աեսակետից հարմարավետ դիրք ուներ, գտնվելու ծովափից հեռու՝ ավելի ապահով էր: Նրա տնտեսական ու մշակութային կյանքի զարգացմանը նպաստում էին ք-ով անցնող գլխավոր առևտրական ճանապարհները: 12-րդ դ. կեսերից Ս Կիլրկիայի հայկական Ռուբինյան իշխանության կենտրոնն էր, իսկ Լևոն Բ-ի ժամանակ (1198-1219)՝ հայոց բագավորության մայրաքաղաքը: Այդ ժամանակ ք շրջապաավեց ամրակուռ պարիսպներով, կառուցվեցին արքունի պալաատը, կրոնական ու հասարակական շենքերը: Ս ավելի գեղեցկացավ ու կառուցապատվեց Հեթում Ա-ի թագավորության տարիներին (1226-1270) ու նրա հաջորդների ժամանակ: Հեթումի ժամանսւկ կառուցված աչքի ընկնող շենքերից էին թագավորական նոր ապարանքը՝ Դարպաս անունով, որի համար օգաագործվել են սրբատաշ քարեր և սև մարմար:
Ք-ի մոտ, սրածայր ու անմատչելի Սիս լ–ան վրա էր գտնվում հայերի ձեռքով կառուցված Ս-ի հզոր ու ամրակուռ բերղը, որի սլացիկ աշտարակները, բուրգերը, դիտանոցներն ու հաստահեղույս ատամնավոր պարիսպները ք-ի անվաանգության հուսալի երաշխիքն էին: Ս նաև խոշոր կրոնական կենտրոն էր, Կիլիկիայի կամ Սսի համահայ կական կաթողիկոսության նստավայրը: 1441 թ կթաթողիկոսությունը Էջմիածին տեղավտխվելուց հետո Ս մընաց որպես Կիլիկիայի հայոց կաթաղիկոսի նստւսվայր: Այստեղ հաճախ գումարված եկեղեցական ժո ղովները ընդունում էին կարևորագույն որոշումներ, որոնք ունեին համահայկական նշանակություն: Ք-ում տարբեր ժամանակներում կառուցվել են մեկուկես տասնյակի չափ եկեղեցիներ՝ ս Աթանագինե, ս Աստվածածին, ս Գրիգոր Լասավորիչ, ս էջմիածին, ս Հակոբ, ս Հոգի, ս Հռիփփսիմե, ս Մարինե, ս Նիկողայոս, ս Նշան, Պաղոս-Պեարոս, ս Սարգիս, ս Սիմեոն, ս Սոփի, ս Ստեփանոս: Ս Ստեփանոս եկեղեցում է թաղված Լևոն Բ-ն: Եկեղեցիների վրա թողնված էին կառուցման կամ վերանորոզման մասին արձանագրություններ, պաակերաքանդակներ և զարդանախշեր: Ս–ում կային նաև ասորական, հունական, խաչակիրների, ճենովացի ների ու վենետիկցինեյփ եկեղեցիներ: 13-րդ դ Ս-ում էր նստում նաև ասորիների կաթաղիկոսը: Ք-ի շրջակայքում նույնպես կային հայկական և ասորական վանքեր ու եկեղեցիներ: Ս-ի կրոնական հսատատութ յունները նաև գիտության ու հայ գրչության կենարոններն էին: Ք ուներ նաև մայրաքա ղաքին վայել բարձրագույն դպրոցներ, որսնց մեջ մեծ հռչակ էր ձեռք րերել Ներսես Լամբրոնացու համալսարանը, որտեղ կրթություն են ստացել հայ գիտության ու մատենագրության անվանի գործիչներ Մխիթար Գոշը, Կիրակոս Գանձակեցին, Վարղան Արևելցին (13-րդ դ) և ուրիշներ: Հովհաննես Երզնկացու վկայայությամբ` Ս-ում գործում էր նաև բժշկական համալսարան: Ս ուներ հարուստ ու բազմալեզու գրքերի մատենադարաններ: Այստեղ ստեղծվում և արտագրվում էին գիտության տարբեր ճյուղերին վերաբերող բազմաթիվ ձեռագրեր, որոնցից շուրջ մեկուկես տասնյակ օրինակ պահպանվել է:
Հասարակական-բարեգործական հաստատություններից հայտնի էր Սսի հիվանղանոցը, որը հիմնվել էր Զաբել թագուհու նախաձեռնությամբ՝ 1241 թ: Ինքը՝ թագուհին, հիվանդանոցի առաջին գթուսյան քույրերից էր: Ս-ում հաճախ տեղի էին ունենամ աշխարհիկ ու կրոնական արարողություններ, հանդեսներ, թագադրություններ, ընդունվում օտարերկրյա դեսպաններ. հրավիրվում եկեղեցական ժողովներ, հսատատվում կարևորագայն որոշումներ: 13-րղ դ, քանի դեռ Կիլիկիայի հայկական թագավոլտւթյունը ուժեղ և հզոր էր, օտար նվտճողների արշավւսնքների և երկրաշարժերի հետևանքով ք-ում տեղի ունեցած ավերմունքները արագորեն՜ վերականգնվում էին: 14-րդ դ, սակայն, քաղաքական իրադրությունները արագորեն բարդանում են, և Կիփկիայի հայկական թագավորությունը չի կարողանում դիմագրավել Եգիպտոսի սուլթանության հզոր ռւժերին: 1375 թ սուլթան մելիք Աշրաֆի զորքերը ներխուժելով Կիլիկիա՝ պաշարում են Ս: Եվ թեև բնակիչները՝ մեծ թե փոքր, կին թե տղամարդ, հերուսաբար կռվում էին թշնամու հրոսակների ղեմ, քաղաքը փրկել չկարողացան: 1375 թ գարնանը Ս զրավվեց թշնամու կողմից և ավերվեց ու կողոպտվեց: Այդ պահից դադարեց գոյություն ռւնենալուց Կիլիկիայի հայկա կան թագավորությունը: Համատարած կոտորածներից փրկվածներից շաաերը Լևոն 5-րդ թագավորի ե ուրիշ մեծամեծների հետ գերևարվեցին և տարվեցին Եգիպտոս: Այնուհետև մի երկար ժամանակ Ս անընդհատ ասպատակում ա կողոպտում էին թուրքմենական ցեղերը: 1487 թ ք գրավեցին օսմանցի թուրքերը:
Թագավորության անկումից հեստ, օտարների տիրապետության տակ, Ս-ի հայերը ինչ-որ ձևով կարողանում էին պահպանել ք-ի կառւսվարման իրավունքները: Մինչև 1915-18 թթ Ս-ում ապրում էին շուրջ 10000 հայեր, որոնք զբաղվում էին երկրագործությամբ, արհեստներով| ու առևտրով: Ունեին 6 գործող եկեղեցի, 5 դպրոց: Այստեղ Կիյիկիայի կաթողիկոսա րանին կից 19-րդ դ կեսերից գործում էր նաև Ժառանգավորաց վարժարանը: Ս-ի հայերը մեծապես տուժեցին 1909 թ կոտորածներից, իսկ 1915-18 թթ զանգվածաբար ոչնչւսցվեցին կամ տարագրվեցին թուրք ջարդարարների կողմից: 1920 թ մայիսի 30-ի թուրք–ֆրանսիական զինադադարով Ս թուրքերին հանձնելուց հետո, հայերի վերջին բեկորները թողեցին իրենց հայրենիքը և արտագաղթեցին: Այսօր ք-ի երբեմնի փառքը հիշեցնում են Հեթում Ա-ի ապարանքի, բերդի պարիսպների, աշտարակների, թագավորական սենյակի ու եկեղեցիների վշտաբեկ փլատակները: Ս-ում են ծնվել երաժիշտ ,խազագետ Գրիզոր Խուլը (12-րդ դ), մատենագիր, եկեղեցական ու քաղաքական գործիչ Ներսես Պալիանեցին (13-14-րդ դդ), գրող Գրիգոր Կյուլյանը (1912-1974), Նյա Յորքի ԳԱ անդամ, ՀՀ ԳԱ արտասահմանյան անդամ, կենսաքիմիկոս և հասարակական գործիչ Մանասե Սևակը (Կարագյոզյան) (1897– 1967) և ուրիշներ: