Սըվազ Նահանգ
Սըվազ Նահանգ, (Сваз наhанг, Sivas Province), Ռումի Էյալեթ, Սեբաստիա, Սեբասաիայի կուսակալութ յուն, Սեվաստի նահանգ, Սըվագի նահանգ, Սիվասի նահանգ, Սվազի նահանգ, Սվասի նահանգ - Նահանգ պատմական Փոքր Հայքում, նրա հս-արլ կողմում: Կազմվել է 19-րդ դ աոաջին կեսին մինչ այդ Օսմանյան Թուրքիայի մեջ մտնող Սեբասաիայի փաշայության տարածքում: Սահմանակից էր արլ-ից՝ էրզրումի, հր-արլ-ից՝ Խարբերդի, հս-արլ-ից՝ Տրապիզոնի, արմ-ից՝ Անկարայի նահ-ներին, իսկ հր-ից՝ սկզբում Կիլիկիային, ապա՝ հետագայում ստեղծված Կեսա րիայի նահ-ին: Կենտրոնը Սեբասաիա ք-ն էր:
Ս ն, այսպիսով, ընդգրկում էր պատմա կան Փոքր Հայքի Առաջին և Երկրորդ Հայք պրովինցիաներն ու Կապադովկիայի որոշ շրջ-ներ և ունեցել է 62000-ից 83700 կմ2 տարածություն՝ 500000-ից մինչև 965000 բնակչով, որի մեջ հայերի թիվը (մինչև 1914 թ) ցույց է տրվում 165000-280000, մնացածը թուրքեր էին, հույներ, քրդեր, ասորիներ: Նահ-ի ներքին գավ-աբաժանումը երբեք հաստատուն չի եղել: Գավ-ների թիվը եր բեմն 3, երբեմն՝ 4, երբեմն էլ 7 էր, որից գլխավորներն էին՝ Սեբաստիան, Արաբկիրը, Ամասիան, Ջանիկը, Չորումը ևն: Սրանք իրենց հերթին բաժանվում էին բազ մաթիվ գվռկ-ների և գ-ախմբերի, որոց մեջ 19-րդ դ վերջին և 20-րդ դ սվզբներին հաշվ վում էր 4761 ք ու գ: Նահ-ի գլխավոր ք-ներն. էին՝ Սեբաստիան, Մալաթիան, Ամասիան, Տևրիվը, Շապին Գարահիսարը ևն: Ս ն ունի խիստ ցամաքային կլիմա: Հր, հր-արլ մասե րը հարթավայրեր են, հս և հս-արլ մասերը լեռնոտ են: Վերջիններս ունեն ընդարձակ անտառներ և փարթամ արոտավայրեր, խմելու և ոռոգելու բավարար քանակութ յամբ ջուր: Գլխավոր գետերն են՝ Ալիսը, Եփրատը և սրանց բազմաթիվ վտակներն ու օժանդակները: Նահ-ում շատ են հանքայի աղբյուրները: Ընդերքում կան պղնձի, քարածխի, մարմարի, գիպսի, տարրեր շինա քարերի, քարաղի և ավազի հանքապաշարներ: Լճակներից արդյունահանում էին կերակրի աղ: Նահ-ի տնտեսության հիմնա կան ճյուղերն էին խոշոր և մանր եղջերավոր անասնապահությունը (հս-արլ լ-նային և նախալ-նային շրջ-ներում) և հացահատիկ ների մշակությունը: Բացի այդ, մշակում էին նաև խաղող, պտուղ, բանջարեղեն, բրինձ, ծխախոտ: 20-րդ դ սկզբներին մշակելի հո ղերի մոտ 92.5 տոկոսը օգտագործվում էր հացահատիկի, 2.18 տոկոսը՝ բանջարեղենի, 1.26 տոկոսը՝ տեխնիկական կուլտուրաների մշակության համար: Հացահատիկի հիմնա կան շրջաններն էին Զիլեն, Թոկատն ու Նիքսարը: Նահ-ի հատկապես հայ և հույն բնակչության մի զգալի մասը զբաղվում էր արհեստներով ու առևտրով: Արհեստներից տարածված էին կտավագործությունը, գոր գագործությունը, մորթեղենի մշակությունը, ներկարարությունը, դարբնությունը: Ս-ի առևտրականները լայն կապեր ունեին Տրապիզոնի, Խարբերդի, Էրզրումի և այլ առևտ րական կենտրոնների հետ: Նահ-ից արդյու նահանվում էր մեծ քանակությամբ հացա հատիկ, միս, մորթեղեն, կաշի, ծխախոտ և արհեստագործական արտադրանք: 1915-18 թթ Ս ն-ի հայության մեծագույն մասը զանգ վածաբար ոչնչացվեց կամ տեղահանվեց թուրքերի ձեռքով: