Արդվին

From Armeniapedia
Jump to navigation Jump to search

Արդվին, (Ардвин, Artvin), Արտվին, Լիվանտ, Լիվանե, Լիվանիա - Քաղաք (ավան, գյուղ) Բաթումի մարզի Արդվինի օկրուգում, այս օկրուգի, իսկ ապա համանուն գավ-ի կենտրոնը Ճորոխի ձախ ափին, ծովի մակարդակից մոտ 392 մ բարձր վրա, լ-ն զառիվայրում: Հնում մտնում էր Եգր (Եգերք) աշխ-ի Նիգալ գավ-ի մեջ: Այժմ Թուրքիայի Արդվին նահ–ի կենտրոնն է: Միջին դդ շեն ու վաճառաշահ ք էր, հետագայում հիշատակված է նաև որպես ավան և գ: 9-րդ դ իր շրջակայքով մտել է Արտանուջի Բագրատունիների իշխանության, իսկ 11-րդ դ վրաց Բագրատունիների թագավորության մեջ: 1236 թ գրավվել է մոնղոլ-թաթարների կողմից: 1555 թ այն գրավել են թուրքերը: Այս ժամանակներից մինչև 1877—78 թթ՝ մինչև Ռուսաստանի կողմից գրավվելը մտել է Չլդըրի (Ախալցխայի) փաշայության մեջ՝ լինելով Արդվին (Լիվանե) գավ-ի կենտրոնը: 1878 թ մտել է Բաթումի մարզի, ապա Քութայիսի նահ–ի մեջ: 19-րդ դ վերջերին Ա բավականին շեն ու բարգավաճ ք էր: Ռուս ճանապարհորդ Ե. Մարկովը ք-ի իր նկարագրության մեջ հիացած է նրա բարեշեն, ծառազարդ, լ-նային և գետահովտային կոնտրաստներով զուգորդված բնապատկերով և ք-ի շրջակա մոխրագույն ու լերկ ժայռերից ամֆիթատրոնի ձևով դեպի ձորն իջնող սպիտակ բազմահարկ տների շար -քերով, նմանեցնելով օդում կախված գե¬ղեցիկ նկարի: 19-րդ դ վերջերին Ա ուներ մոտ 1400 տ՝ 8000 բնակչով, որից 6910-ը՝ հայեր: 20-րդ դ սկզբին, ռուսական աղբյուրների վիճակագրական տվյալներով, ուներ 2088 տ, մեծ մասամբ հայկական: Ա Ճորոխով նավարկությամբ կապված էր Բաթումի հետ և արտահանում էր ձիթապտուղ, ծխախոտ, գույնզգույն կտավ և մետաքս: Ք—ի մոտ, Ճորոխի ափին, բարձր սեպաձև ժայռի վրա կա կիսավեր հին բերդ, որն ըստ դիրքի երբեմնի անմատ-չելի ոււ անառիկ ամրոց է եղել: Այս բերդի գոյությունը կապում են Թամարա թագուհու անվան հետ: Ա-ում հայերն ունեին Պողոս-Պետրոս, Գր. Լուսավորիչ, ս Խաչ, երկու ս Աստվածածին անուններով եկեղեցիներ, ուսումնարաններ և վարժարան: Ա-ի հայ բնակչությունը ճանաչված էր որպես բարեկիրթ և ուսումնասեր, հագուստին, արդուզարդին և կեցվածքին խիստ հետևող համայնք: 1921 թ Ա անցավ Թուրքիայի տիրապետության տակ, և հայերը գաղթեցին Վրաստան, Աբխազիա ու Սովետական Հայաստան: 1963 թ տվյալներով Ա ուներ 9800 բնակիչ:

Ա–ում են ծնվել բանասեր, պատմաբան, Վիեննայի համալսարանի փիլիսոփայության պատվավոր դոկտոր Ներսես (Գաբրիել) Հակոբի Ակինյանը (1883—1863), ՀՍՍՀ ժող նկարիչ Գաբրիել Միքայելի Գյուրջյանը (1892), կուսակցական, պետական գործիչ Յակով Նիկիտայի Զարոբյանը (1908-1980):

Արդվին, Ардвин, Ardvin, Արդուվն, Արտվին, Լիվանա, Լիվանե, Լիվանիա — Գավառ (սանջակ) Արմ Հայաստանում, Ախալցխայի փաշայությունում, Ճորոխի ավազանում, նրա կենտրոնական մասում, Համապատասխանում է նախկին Տայքի Ճակք գավ–ին (տ): Ձգվում է Ճորոխի երկարությամբ հր-արլ–ից հս-արմ ուղղությամբ մոտ 30 կմ երկարությամբ: Կենտրոնն է Արդվին ք-ը: 16-րդ դ կեսերին անցնելով թուրքական տիրապետության տակ՝ Ա գավ մտել է Ախալցխայի (Չլդըրի) փաշայության մեջ: 1877-78 թթ Բաթումի մարզի հետ անցել է Ռուսաստանին՝ մտնելով նախ Բաթումի մարզի մեջ, որպես նրա մի օկրուգը, ապա՝ Քութայիսի նահ–ի մեջ, որպես նրա մի գավ: 19-րդ դ վերջերին ուներ մոտ 50 գ, մեծ մասը թրքաբնակ: Հայաբնակ գ-երը վեցն էին՝ Տանձոտ, Նորաշեն, Ատթլել, Մամանելիս, Փխիկուր և Օքրոբակեթ:

Մամուլի տվյալներով 1884 թ Ա ուներ մոտ 45000 բնակիչ, որից 7930 հայեր, մնացածը՝ թուրքեր: Հայերը հիմնականում բնակվում էին ք-ներում և զբաղվում էին արհեստներով ու առևտրով: Ա–ի բնակչության հիմնական զբաղմունքը այգեգործությունն էր: Նա ուներ Ճորոխի և , նրա վտակների ջրերով ոռոգող բարեբեր հողեր: Արդվին ք-ից մինչև Բերդագրակ Ճորոխի ափերով ձգված էին ձիթենու անտառներ: Գավ-ը նշանավոր էր իր ձիթապտղի և ծխախոտի արտահանությամբԼ Այստեղ կային մարմարի, պղնձի և երկաթի հանքեր: Թուրքերը ինչպես կենտրոնը, այնպես էլ գավ–ը անվանում են նաև Լիվանա (Լիվանիա), Լիվանե: 1915 թ կոտորածների ժամանակ Ա գավ-ի հայ բնակչությունը մեծ կորուստներ կրեց, իսկ 1921թ, անցնելով Թուրքիայի տիրապետության տակ, տեղահան եղավ և գաղթեց Վրաստան, Աբխազիա ու Սովետական Հայաստան: Այժմ Արդվինը նաև (վիլայեթ) Է և 1970 թ մարդհամարի տվյալներով ուներ 225,900 բնակիչ: