Ամասիա
Ամասիա, (Амасиа, Amasia), Ամառա, էլմասիե — Քաղաք Թուրքիայում, Իրիս գետի վրա: Հնում եղել է պոնտական թագավորության մայրաքաղաքը: 5-րդ դ Բյուզանդական կայսրության մեջ կազմում էր Պոնտոսի ութ պրովինցիաներից մեկի՝ Պոնտոս-Ամասիայի կենտրոնը: Բյուզանդական տիրապետության շրջ-ում մտնում էր Փոքր Հայքի Առաջին Հայք պրովինցիայի մեջ, որը Հուստինիանոսի Ժամանակ (6-րդ դ) վերանվանվեց Երկրորդ Հայք: Թուրքերի կողմից նվաճվել է 1392 թ: Ուշ ժամանակներում՝ Սվասի վիլայեթի Ամասիա սանջակի կենտոոնը: Ըստ ավանդության հիմնադրվել է Ալ. Մակեդոնացու ժամանակ, նրա հորեղբոր Ամասիայի անունով: Այն հնագույն բնակավայրերից մեկն է, որի անունը չի փոփոխվել: Ք-ը շրջապատող բարեբեր հովիտը հարուստ է խաղողի, խնձորի, թթենու այգիներով: Ամասիան ունենում էր ընտիր գինի և բամիա: 1830 թ ուներ 30000 բնակիչ, որից 14000-ը՝ հայեր: 1850 թ հայերը 17000 էին: Հայոց եկեղեցիները՝ ս Աստվածածին, ս Նիկողոս (1218), ս Հակոբ (1255) կից նախակրթական վարժարաններով:
Այստեղ են ծնվել Միհրդատ VI-ը, հույն աշխարհագետ Ստրաբոնը, հայ նշանավոր բժիշկ Ամիրդովլաթ Ամասիացին (15-րդ դ), Պոլսի պատրիարք Գալուստ Կայծակը և այլք; Ա-ում ապրում էին նաև թուրքեր, հույներ, հրեաներ: Ուներ հունական եկեղեցի՝ ս Գևորգ՝ կից դպրոցով: Ա արտահանում էր ցորեն, հաշիշ, կտավ, ներկեր: Մինչև 1915 թ հայերը ունեին բարեկեցիկ կյանք, զբաղվում էին ամենաբազմազան արհեստներով և առևտրով: Նրանք ունեին մոտ 400 արհեստանոց, կրպակ ու խանութներ: Ա այցելել են Տավերնիեն, Տուռնեֆորը, Մորիերը, Համիլտոնը: Հայերը լույս էին ընծայում «Ամասիա» և «Ապառաժ» թերթերը: Ունեին առաջնորդարան և ազգային հիվանդանոց: 1914-18 թթ հայերը ենթարկվեցին զանգվածային ոչնչացման: 1929 թ Ա-ում ապրում էին միայն 400 հայեր: 1555 թ Ա-ում է կնքվել թուրք-պարսկական պայմանագիրը, որով Հայաստանը առաջին անգամ բաժանվեց երկու գիշատիչ մրցակիցների միջև: Պահպանվել են Ա-ում ընդօրինակված հայերեն շատ ձեռագրեր: Ոմանք նույնացնում են խեթական արձանագրություններում հիշատակվող Կարախնա բնակավայրի հետ:
Ամասիա, Амасиа, Amasia - Գավառ (սանջակ) Սեբաստիայի նահանգում: Կենտրոնը՝ Ամասիա ք: Ունի բերրի հող, առատ ջուր, փարթամ բուսականություն: Մինչև 1915 թ ուներ 1200 բնակավայր և 61580 բնակիչ, որից հայեր՝ 28500: Ի. Լեփսիուսի տվյալներով 1915 թ հայերը բոլորն էլ սպանվել են թուրքերի ձեռքով: Զբաղմունքը՝ երկրագործություն, անասնապահութուն, շերամապահություն: Մշակում էին ցորեն, կանեփ, հաշիշ, մրգատու ծառատեսակներ: Գավ-ի տարածքում կան հանքային հանածոներ և բուԺիչ աղբյուրներ: Ա-ում մինչև 1915 թ կային հայկական մեկ վանք (ըստ ենթադրության՝ ս Կարապետ) և 25 եկեղեցի, եկեղեցիների մեծ մասին կից գործում էին վարժարաններ: