Սասունցի Դավիթ IV:2
Jump to navigation
Jump to search
<- Եդ Սասունցի Դավիթ
ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ
ՄՀԵՐԻ ԱՄՈԻՍՆՈՒԹՅՈԻՆԸ ԵՎ ԿՌԻՎԸ ՅՈԹ ԹԱԳԱՎՈՐԻ ԴԵՄ[edit | edit source]
- 1
- Շատ գնաց՝ քիչ, Աստված գիտի.
- Գնաց ընկավ մեջ մեկ անտառ,
- Ծառեր ճամփան փակեր էն,
- Չեն թողնի՝ առաջ Էրթա:
- Ձիուց իջավ տակ, ջարդեց ծառեր,
- Ճամփան բացավ, գնաց:
- Լուսաբացին դեմ առավ մեկ քարափի.
- Քարափ պինդ կապել էր ճամփան,
- Մհեր չէր կարա առաջ Էրթա,
- Կայներ, միտք կաներ,
- Մեկ էլ տեսավ մի աղցես:
- Աղվես փախավ, ինք ընկավ հետև,
- Գնաց, էլավ քարափի գլուխ:
- Քարափի գլխին տեսավ քաղաք մի.
- Ձին քշեց դըպա քաղաք.
- Մեկ է լ առաջն էկավ մարալ մի՝
- Լեզուն դուրս թալած կըվազեր:
- Առեց նետ-աղեղ, սպանեց մարալ:
- Նայեց, տեսավ քառսուն ձիավոր
- Էն կողմից գիկան, կըհայհոյեն,
- Դավթի տղա Մհեր կհիշեն,
- Էնոնք մոտեցան Մհեր, ասին.
- — Քո տիրու հեր անիծած,
- Էդ թագավորի մարալ ինչի՞ զարկիր,
- Տուր մեր թագավորի մարալ:
- Մհեր ասաց.— Որս թագավորին չէ, զարկողին է:
- Նրանք թրեր հանին, վրա քշին Մհեր,
- Մհեր դարձավ, բռնեց ձիերաց մեկի պոչ,
- Զարկեց, բոլոր սպանեց,
- Մենակ մեկ ազատվավ, փախավ:
- Մհեր ձին քշեց, գնաց,
- Գնաց Պաճիկ թագավորի քաղաք,
- Գուրզ առավ ձեռ, սկսավ ջարդել:
- Խաբար տարան թագավորին, թե՝
- «Մհեր էկե, քո քաղաք կավրի»:
- Պաճիկ թագավոր առավ վսւզիր-վաքիլ,
- Առավ իր սինոնդներ, զորապետներ,
- Էկավ Մհերի առաջ, ասաց.
- — Մհեր, մեր քաղքին ձեռ մի տա:
- Ասաց.— Ինչի՞ համար ձեռ չտամ:
- Ասաց.— էն ժամանակ ինչ քո հեր
- Մըսրա Մելիքի հետ կռիվ արեց,
- Ես ու քո հեր ուխտ արեցինք:
- — Ի՞նչ ուխւո արիք,— ասաց Մհեր:
- Ասաց. — Ուխ տ արինք քո հոր հետ,
- Որ հենց ինձ աղջիկ էղնի, էնոր՝ տղա,
- Ւմ աղջիկ տամ էնոր տղին,
- Որ էնոր աղջիկ էղնի ինձ տղա,
- Ւր աղջիկ տա իմ տղին:
- Հիմիկ աստված Էնոր տղա Է տվե,
- Ւնձ Էլ աղջիկ է տվե,
- Դու գաս, առնես իմ աղջիկ:
- Ասաց.— Տեսնամ՝ թե հավնա, կառնեմ,
- Թե չհավնա, չեմ առնի:
- Առավ Մհեր, գացին աղջկա կուշտ,
- Մհեր տեսավ, չհավնավ ,
- Նեղեցավ, թողեց, գնաց:
- Գնաց, հեռվից մուխ էրևաց,
- Մոտկացավ, տեսավ մեջ դաշտին քար մի,
- Էդ քարի գլուխ բերդ շինած,
- Քարի տակ ջոջ զաղա,
- Պառավ մի նստե հաց կըթխի.
- Ձախ ծիծ քցե վեր աջ թևին,
- Աջ ծիծ քցե վեր ձախ թևին,
- Ինչ շան լակոտ՝ էնոր ծծեր
- Վեր թևքերուն իրար կառնեն:
- Մհեր վախեցավ, ասաց. «Օղորմած աստված,
- Ուր որ կէրթամ,
- Մի վտանգ կըգա իմ առեջ.
- Ես ի նչ անեմ, աստված,
- Թե երևամ պառավին,
- Վախենամ պառավ ինձ ուտի,
- Թե չերևամ, անցնեմ, էրթամ:
- Էդ էլ մեր ազգին վայել չի:
- Մե կռիվ որ պատահի,
- Կասեմ՝ պառվու վրա չկռցա,
- Ես ինչպե՞ս կռիվ անեմ:
- Մհեր միտք արեց, միտք, ասաց.
- «Պետք Է վրա տամ պառավին,
- Էնոր ծծեր բռնեմ, քամեմ,
- Թե չէ, չեմ կարա Էնոր հաղթի»:
- Քամկի տեղեն գաղտուկ
- Մհեր հասավ, ծծեր բռնեց, քամեց,
- Արուն-արնաջուր ծծերուց Էլավ:
- Պառավ ասավ,
- — Ես իմացեր էր՝ Դավիթ սպաներ են,
- Էս Դավթի զարմի դարբն էր ինձ հասավ,
- Թե Դավթի զարմեն չէղներ,
- Ուրիշ իմ ծծեր չէր կարա քամի:
- Աստծու սիրողն, իմ ծծեր թող,
- Յոթ տարի կա՝ Հալաբա թագավոր
- Իմ աղջիկ Գոհար կուզի, չեմ տվե,
- Ւմ ծծեր թող, իմ աղջիկ տամ քե:
- Մհեր ծծեր թող էտու, ասաց.
- — Բերդի առաջ ինձ համար վրան խփեք,
- Մինչև առավոտ կըմնամ էստեղ,
- Առավոտ կըգամ, Գոհար կըտեսնեմ,
- Թե աղջիկ հավնա, կառնեմ,
- Թե չհավնա, չեմ առնի:
- Վրան զարկին էնոր համար,
- էն մտավ վրան, քնեց:
- Պառավ էլավ, գնաց բերդ:
- Կանչեց իր աղջիկ, ասաց,
- Որ իրեն տվեր է Մհերին:
- 2
- Առավոտ Գոհար էլավ,
- Դուրս էկավ պատշգամբ, տեսավ
- Մհեր վրանի տակ քնած:
- Վրան պստիկ Էր,
- Ոտներ վրանից մնացե դուրս:
- Սիրտ ցավեց Մհերի վրա,
- «Չէղնի,— ասավ,— արև զարկի Մհերին»:
- Շորեր փոխեց,
- Հագավ տղամարդու կարմիր շորեր,
- Զենքեր կապեց վրեն,
- Հեծավ խարտեշ ձի մի,
- Քշեց էկավ դեպի Մհեր,
- Բոռաց, ասաց.
- Մհե՛ր, Մհե՛ր, մուղաթ կեցի,
- Քաղքի էրկու մաս քեզ թշնամի են.
- Դու պառկեր ես անհոգ,
- Ոտներդ վրանից հանե դուրս,
- Արև քեզ կըզարկի,
- Էս Հալեպի արևն է,
- Էս Սասնա արև չէ;
- — Էհ, ինչ անեմ,— ասաց Մհեր,—
- Վրան պստիկ է:
- — Վրան պստիկ չէ,— ասաց Գոհար,— ջոջ է,
- Դու ազնահուրի ջան ունես:
- — Լավ, թող քնեմ,— ասաց Մհեր:
- — Ել, ես պառավի տղան եմ,— ասաց Գոհար,—
- Լսեր եմ՝ մայրս խմ քուր Գոհար,
- Իր անձին փրկանք է տվե քեզ.
- Բայց ես չեմ ուզեր,
- Որ դու իմ քուր առնես, տանես:
- Էկեր եմ քեզ փորձեմ,
- Տեսնեմ՝ արժան ես իմ քրոջ:
- Ի՞նչ անենք որ պարթև ես:
- Ուղտից պարթև չկա,
- Բայց կըչոքեցուն, նոր կըբառնան:
- Վրանից ել, կռիվ անենք,
- Թե դու հաղթիր ինձ,
- Գոհար կառնէս, կըտանես:
- Թե ես հաղթի քեզ,
- Ես քո զլուխ կըզարկեմ:
- Մհեր հեծավ ձին, էլավ մեյդան:
- Գոհար էլ էլավ մեյդան, կայնավ:
- Մհեր գուրզ թալեց, գոհար վերուց,
- Գոհար գուրզ թալեց, Մհեր վերուց,
- Մեկ մեկու չկարացան հաղթեն:
- Գոհար ասաց,— Մհեր, հերիք է,
- Էդ անասուններ սպանեցինք,
- Գնա, իջի քո տեղ, դինջացի,
- Ես քեզ հաց ու ջուր կըճամփեմ:
- Կուտես, կըխմես, համա չքնես,
- Թե քնար, կըվնասվես, գիտե՞ս:
- Գոհար էլավ, գնաց:
- Գիտեր էնոր ուտելու չափ:
- Ոչխար մի կարմրցուց,
- Դրեց սիպտակ փլավի վրեն,
- Տիկ մի գինի, հացն էլ հետ
- Տվեց իր առջևի ծառային,
- Տարավ Մհերի վրանի դուռ:
- Մհեր հաց կերավ, գինին խմեց, պառկեց,
- Համա չքնավ մինչև լուս.
- Չէ՞ Գոհար էդպես էր ասե:
- Լուս բացվավ, Գոհար էլավ,
- Հագավ ճերմակ շորեր,
- Իր զենք ու զրահ կապեց,
- Հեծավ ճերմակ ձի մի,
- Էկավ Մհերի վրանի դուռ կտրեց, ասաց.
- — Դավթի տղա Մհեր դո՞ւն ես:
- Մհեր ասաց,— Հ՛ա , ես եմ:
- Ասաց,— Ա՛յ նամարդ,
- Թե խղճից բռնված չէղնեի,
- Քեզ կտոր-կտոր կանեի.
- — Ւնչու որ,— ասաց Մհեր:
- — Ես Գոհարի երկրորդ ախպերն եմ,
- Լսեր եմ՝ մայրս իմ քուր Գոհար
- Ւր անձին փրկանք է ւովե քեզ:
- Բայց ես չեմ ուզեր,
- Որ դու իմ քուր առնես, տանես:
- էկեր եմ՝ քեզ փորձեմ,
- Տեսնեմ քո ինչին է հավանե,
- Շատ էլ հասակդ պարթև է,
- Գուցե մեջդ շնորհք չկա:
- Վրանից էլ, կոխ բռնենք,
- Թե որ դու ինձ զարկիր գետին,
- Գոհար կըտամ, կառնես, կէրթաս,
- Թե որ ես քեզ զարկի գեւոին,
- Քո գլուխ գուրզով կըկտրեմ:
- էլան Գոհար ու Մհեր,
- Ինչ որ գոմեշ, առան իրար,
- Մինչև կեսօր տարան, բերին,
- Ոչ էն էնոր զարկեց գետին,
- Ոչ էն էնոր զարկեց գետին:
- Գոհար ասաց,— Մհեր, հերիք է,
- Չենք կարա իրար հաղթի,
- Ես էրթամ, հաց ջուր ճամփեմ:
- Գոհար էլավ, գնաց,
- Ոչխար մի կարմրցուց
- Դրեց սիպտակ փլավի վրեն,
- Տիկ մի գինի, հացն էլ հետ
- Տվեց իր առջևի ծառային,
- Տարավ Մհերի վրանի դուռ:
- Մհեր հաց կերավ, գինին խմեց, պառկեց,
- Համա չքնավ մինչև լուս,
- Չէ՞ Գոհար էդպես էր ասե:
- Արև ծաղկեց, Գոհար զարթնավ:
- Հագավ իր սև շորեր,
- Զենք ու զրահ կապեց,
- Դուրս քաշեց սև ձի մի,
- Հեծավ, էկավ դեմ ի Մհեր:
- էկավ վրանի դուռ կտրեց, ասաց,
- — Դավթի տղա Մհեր դո՞ւն ես
- Մհեր ասաց, —Հա՛, ես եմ:
- — Իմ քուր Գոհար որ կառնես, դուն ես:
- — Հա՛, ես եմ,— ասաց Մհեր:
- — Ես Գոհարի երրորդ ախպերն եմ,
- Արի պայման մի կապենք,
- Թե դու տարար,
- Իմ քուր Գոհար կըտամ քե.
- Թե ես տարա,
- Ես քո գլուխ կտրեմ:
- Մհեր ասաց,— Ինչ ի քո պայման:
- Ասաց,— Քո մատնիք դնենք, զարկենք,
- Նետ մեջեն անցունք,
- Ով չկարաց անցու, էն տարված է:
- Մհերի մատնիք բերին դրին մեջտեղ,
- Մատնիք պստկ չէր, որ չանցնէր:
- Առաջ Գոհար զարկեց,
- Նետ մատնիքի մեջեն անցուց,
- Մատնիք ըսկի չխլվլաց:
- Հերթն էկավ Մհերին:
- Մհեր որ զարկելու արեց,
- Գոհար դիտմամբ
- Էկավ, կայնավ էնոր առեջ:
- Գոհար խաթուն շատ խորոտ էր,
- Մհեր հենց որ նայեց Գոհար,
- Մի աչք մնաց էնոր երես,
- Մեկել աչքով զարկեց մատնիք,
- Մատնիք տեղեն թռցուց
- Որ չկարաց նետն անցուցեր,
- Գոհար գուրզ քաշեց, ասաց,
- — Իմ խոսք, խոսք է:
- Ես քո գլուխ պիտի զարկեմ:
- Մհեր վերուց, ասաց,
- — Չէ, դու իմ աչք խաբիր,
- Դու կայնար իմ առեջ,
- Իմ աչք մնաց քո երես,
- «էս որ էդքան խորոտ է,— ասի,—
- Հապա քուր ինչքան խորոտ կէղնի»:
- Բերեց մեկ էլ մատնիք դրեց, ասաց.
- — Թե էս անգամ անցուցիր,
- Իմ խոսք խոսք է,
- Իմ քուր Գոհար կըտամ քեզ,
- Չանցուցիր, քո գլուխ կըզարկեմ:
- Դրեց, Մհեր նշան բռնեց, զարկեց,
- Մատնիքի միջեն անցուց նետ:
- Գոհար ասաց,— Դու արժանի ես
- Որ Գոհարի մարդն էղնիս:
- Էրթամ, քեզ հաց, ջուր ճամփեմ,
- Կուտես, կըխմես, համա չքընես,
- Քեզի շատ մուղաթ կեցի,
- Էս Սասնա արև չէ,
- Էս Հալեպա արևն է.
- Որ քնես, կըվնասվես:
- Գնաց մեկ վրան էլ ղրկեց,
- Զարկեցին ոտների վրեն:
- Էդտեղ Մհեր հասկացավ,
- Որ էն պառավի աղջիկն էր:
- Արև թեքվավ, Գոհար էկավ,
- Մհեր առավ, գնացին բերդ,
- Յոթ օր, յոթ գիշեր հարսանիք արին,
- Կերան, խմեցին, խնդացան:
- Հետո էկան ջոկ սենեկ մի,
- Ուրց կտրեցին, որ մեկտեղեն,
- Գոհար քաշեց թուր, դրեց մեջտեղ,
- Մհեր ասաց.– Ինձ չես հավներ:
- Գոհար ասաց.– Որ չհավներ, չէր պսակվի:
- Մհեր ասաց,– Հապա էս թուր ինչո՞ւ դրիր:
- Գոհար ասաց,– Հալապա թագավոր
- Տարին քառասուն կոտ ոսկի,
- Քառսուն կոտ արծաթ կառնե խարջ:
- Էս յոթ տարի կա
- Մենք խարջ չենք տվե.
- Հիմի զորք առե, Էկե,
- Կուզե ինձ տանե խարջի բադալ,
- Ուխտ եմ արի, էնոր ջարդեմ,
- Նոր մեկտեղեմ քեզ հետ:
- Արև աչք բացեց, Մհեր էլավ,
- Կապեց հոր Թուր Կեծակին,
- Հեծավ Քուռակ Ջալալին, ասաց.
- - Գոհար, կերթամ դեմ ի թագավոր,
- Կասեմ, Գոհար Էկե խելքի.
- Մենակ քաղաք ինչքան մարդ կա,կասի
- Թող գա իմ դեմ, ինձ ընդառաջ
- Չգան, չեմ գա քեզ կին էղնի:
- Զորք, զորական, բոլոր մարդեր,
- Հենց որ քաղքից էլնեն,
- Ես հետևից կառնեմ ջարդել,
- Դու առջևից կառնես ջարդել,
- Մինչև որ գանք, հասնենք իրար:
- –Գնա, Մհեր,– ասավ Գոհար
- Ու ինք կապեց զենք ու զրահ,
- Թամբեց սև ձին, պատրաստ կայնեց,
- Մհեր գնաց մոտ թագավոր,ասաց.
- — Թագավոր ապրած կենա,
- Գոհար հիմի էկե խելքի,
- Մենակ կասի. «Քաղաք քաղքով
- Թող գան իմ դեմ, ինձ ընդառաջ,
- Չեն գա, չեմ գա քեզ կին էղնի»:
- Թագավոր ասաց.— Շատ լավ:
- Մարդեր ղրկեց, ձեն տվեցին,
- Թե ով կարա գդալ վերու,
- Թող զորքի հետ քաղքից էլնի,
- Էրթա Գոհարին ընդառաջ:
- Բոլոր Էլան, քաղքից գացին:
- Որ խելի հետք քաղքեն կտրավ,
- Մհեր հետևից առեց սպանել,
- Գոհար առջևից առեց սպանել,
- Մինչև իրիկուն կոտորեցին,
- Իրիկուն Էկան, հասան իրար,
- Գնացին, մտան բերդ:
- Էդպես ամեն օր Մհեր, Գոհար
- Լուսուն կէլնեն բերդեն,
- Թագավորի զորք կզարկեն, կըըջրդեն,
- Իրիկուն կէրթան, կըմտնեն բերդ,
- Ջմբուշ կանեն, կըխնդանան;
- Հալապա թագավոր որ տեսավ
- Չի կարա Մհեր հաղթի,
- Չի կարա խարաջ առնի,Գոհար զավթի,
- Էլավ գիր ղրկեց յոթ թագավորու,
- Թե՝ «Սասնա Դավթի տղա Մհեր էկե,
- Գոհար առե, նստե բերդ,
- Ոչ խարաջ կըտա, ոչ Գոհար,
- Էկեք, Գոհար խլենք ձեռնեն,
- Ես մենակ չեմ կարա էնոր հաղթի»:
- Յոթ թագավոր՝ զորքով Էկան,
- Էկան բերդ փաթթեցին, նստան:
- Լուս բացվավ, Մհեր Էլավ,
- Տեսավ՝ անթիվ, անհամար զորք Էկե,
- Բերդի բոլոր փաթթե, նստե:
- Ասաց.— էս ի՞նչ բան է, Գոհար,
- Չէ երեք քաղաք ամեն ջարդինք:
- Գոհար ասաց,— Յոթ թագավոր
- Ջոկ-ջոկ ինձ ուզընկա էկան,
- Համա իմ մեր յոթին էլ խաբեց,
- Էդ յոթ թագավորի զորքն է:
- Էկեր են քեզ սպանեն,
- Ւնձ էլ գոռով առնեն, տանեն:
- Մհեր Քուռկիկ Ջալալին հեծավ,
- Թուր Կհծակին աոավ ձեռ,
- Աջու գնաց, ձախու զարկեց,
- Քշեց ընկավ զորքի մեջ:
- Ձախու գնաց, աջու զարկեց,
- Արուն, արնաջուր էլավ, լեշեր տարավ:
- Էդպես մինչև արեմուտ ջարդեց.
- Արևմուտրն գնաց, մտավ բերդ:
- Հալապա թագավորի սինոդներ
- Տեսան, որ էդ զորքն էլ ջարդվավ,
- Դարձան թագավոր, ասին.
- — Թագավոր ապրած կենա,
- Սասմա տեղ շատ կտրիճներ կան,
- Ղրկիր Սասմա տեղ թող մեկ գա,
- Մհեր հաղթի, Գոհար առնի, բերի:
- Թագավոր մարդ ղրկեց, Սասմա տեղ՝
- Մոտ Ցռան Վերգո, ասաց.
- — Մենք իմացեր ենք
- Սասմա քաղաք շատ կտրիճներ կան,
- Մեկ ճամփի գա Հալեպ,
- Մեր թշնամին Հաղթի,
- Իմ կն՚կ առնինք, բերինք,
- Յոթ քաղաք քեզ նվեր կըտանք:
- Ցռան Վերգոն մեկ տղա ուներ.
- Անուն Աստղիկ Ցոլածին,
- Էլավ էնոր ճամփեց Հալեպ:
- Աստղիկ Ցոլածին ձին Հրեղեն հեծավ,
- Ձին թևավոր էր, մեջ երկինք, մեջ գետինք
- Թռավ, գնաց, հասավ Հալեպ:
- Մհեր ճանաչեց Աստղիկ Ցոլածին,
- Իրիկուն էկավ բերդ,
- Մազդեն արավ նստավ,
- Ոչ կըխոսի, ոչ կըխնդանա:
- Գոհար ասաց,— Մհեր, ինչո՞ւ չես խոսի,
- Ինչո՞ւ մազդեն արեր, նստեր էս,
- Ոչ կըխոսես, ոչ կըխնդանաս:
- Մհեր ասաց,— Ես առավոտուն չեմ էրթա կռիվ:
- Գոհար ասաց,— Դու չէրթաս, ես կէրթամ:
- Մհեր ասաց.— Կերթաս, կնստես, ինչ կուզես՝ արա,
- Ես առավոտուն չեմ էրթա կռիվ:
- Լուս բացվավ, Գոհար էլավ, ասաց.
- — Մհեր, էլ, գնա կռիվ:
- Մհեր ասաց,— Չեմ էրթա:
- Գոհար խաթուն շատ որ զոռեց,
- Մհեր ասաց,— Դե, դու երդում կեր,
- Որ ես էրթամ կռիվ,
- Դուռ, պատուհան փակես,
- Տնից չէլնես դուրս մինչև գամ:
- Գոհար խաթուն ասաց,— Շատ լավ,
- Ես դուռ, պատուհան կըփակեմ,
- Կընստեմ, իմ քարգահ կանեմ,
- Մինչև դու կռվից դառնաս:
- Մհեր էլավ, հեծավ Քուռկիկ Ջալալին,
- Զենք ու զրահ կապեց,
- Մատալ էդի վար գլխուն,
- Նետ -աղեղ առավ ձեռ,
- Գնաց, մեյդան կայնավ:
- Աստղիկ Ցոլածին էլ
- Իր թևավոր ձին հեծավ,
- Մեջ երկինք, մեջ գետինք խաղալեն
- Էկավ, Մհերի վերև կըֆռա:
- Առավոտից մինչև կեսօր կռվան,
- Մհեր գուրզ կըզարկեր,
- Աստղիկ կրցոլեր, թևի տակից կանցներ,
- Համա Աստղիկ, որ թուր կըշարժեր
- Բուռ-բուռ կրակ կըթափեր վար մատալին,
- Մատալից շուռ կառներ գետին, կԷրթար անդունդք:
- Թրի շառավիղք բռներ էր մեյդան,
- Գնաց, հասավ բերդ, էզար պատուհան,
- Մըտավ մեջ թախտին:
- Գոհար խաթուն ասաց,
- «Ամպ չի, անձրև չկա,
- Գիշեր չի, կեծակ կըտա,
- էս ինչ շառավիղք էր՝ դիպավ թախտին»:
- Գոհար խաթուն չդիմացավ,
- Էլավ պատուհան էբաց, տեսավ՝
- Մարդ մի ձին թևավոր հեծե,
- Վար Մհերի գլխուն կէրթա-կըգա,
- Հավլունի թուր կըշարժի,
- Բուռ-բուռ կրակ կըթափի վար մատալին,
- Մատալից շուռ կառնի, կէրթա անդոնդք:
- Գոհար իմաստուն կարդացվոր էր,
- Գիրք էդի առեջ, կարդաց,
- Տեսավ՝ Մհերի հորոխպեր տղեն է,
- Երգեց, ասաց.
- «Հորոխպեր, դու էկիր բարով, հազար բարով,
- Թափեցիր կրակ վար Մհերֆ գլխուն,
- Թափեցիր կրակ վար Մհերի գլխուն,
- Ավրեցիր զտուն Գոհար խաթունին»:
- Աստղիկ Ցոլածին Գոհարի ձեն չլսավ,
- Էս անգամ Գոհար բոռաց, ասաց.
- — Աստղիկ Ցոլածին, իմ Մհեր մի զարկի,
- Իմ կյանք կուզես, տամ քեզ:
- Աստղիկ Ցոլածին կըզարկեր, հա կըզարկեր,
- Ախր էնոր միտք սպանելն էր:
- Գոհար խաթուն, էդ որ տեսավ՝
- Սիպտակ ծծեր հանեց դուրս, ասաց.
- — Քեզ էս սիպտակ ծծերի մեջ կպահեմ,
- Իմ Մհերին մի զարկի:
- Ձեն ընկավ Մհերի ականջ.
- — Վա՜յ, քո կնկա բախտ կտրի,— ասաց,—
- Ես ասի դուռ, պատուհան փակես,
- Տնից չէլնես դուրս, մինչև գամ,
- Էն ծծեր հանե, խնդիրք կանե:
- Մհեր ըռկավ, ասաց. «Ջանըմ, ես կասեմ,
- Դեմի իմ աստծուն իմ դըրբ չզարկեմ,
- Թե չէ Ցոլածին սպանել չաթին չէ»:
- Նետ ու աղեղ լարեց Մհեր,
- Նշան բռնեց ձիու փոր,
- Էզար, ձիու փոր ծակեց,
- Աստղիկի գագաթից էլավ դուրս,
- Ձին, Ցոլածին բերեց տակ:
- Աստղիկ Ցոլածին ասաց.
- — Էս մեր ազգի դարբն էր ինձ հասավ:
- Մեր ազգական չէղներ,
- Ուրիշ ինձ չէր կարա սպանի:
- էն չէր ճանաչի Մհեր:
- Մհեր ասաց.— Ես իմ աչքեր քոռցուցի,
- Իմ ազգական զարկի մեռուցի,
- Մեր ադաթ էն է, ով մեռնի
- Գլուխ դնի ազգականի ծնկան, հոգին տա:
- Մհեր Աստղկան գլուխ էդի վար ծնկան,
- Աստղիկ Ցոլածին հոգին էտուր:
- Մհեր էդտեղ ուխտ արեց
- «Մինչև չար մարդեր ամեն չջարդեմ,
- Իմ դոշակ՝ Գոհարի մոտ չէրթամ»:
- Էլավ, հեծավ Քուռկիկ Ջալալին, գնաց:
ՄՀԵՐԻ ԿՌԻՎԸ ՉԱՐ ԱՇԽԱՐՀԻ ԴԵՄ ԵՎ ՔԱՐԱԺՍՅՌՈԻՄ ՓԱԿՎԵԼԸ[edit | edit source]
- 1
- Գնաց, հասավ Հալապա Դուրան,
- էնտեղից ձին թեքեց դեմի Բուրզա:
- Բուրզա թագավոր խարջ ու խարաջ կառներ,
- Գոհար խնդիրք էր էրե,
- Որ էրթա Բուրզա ավիրի,
- Թագավոր բռնի, սպանի:
- Մհեր իրիկուն մտավ Բուրզա,
- Քաղքի մի ծերից սկսեց ջարդել,
- Կըջարդեր զորք ու կըբոռար,
- «Թագավորի տեղ նշանց տվեք»:
- էդ վախտ օգնական զորքեր
- Թափան, կայնան հետև,
- Թամանդ գցին, որ Մհեր բռնեն:
- Մհեր քաշեց, կտրեց թամանդ:
- Զորք, զորական շատ չարչարվին,
- Ինչ արին, չարին,
- Չկարացան Մհեր բռնեն:
- Վրա օխտ օր էդոնք էլան,
- Թամանդ արին օխտ շար, գցին,
- Մհերի թևերու գլուխ բռնին:
- Մհեր մեկ դեհեն քաշեց,
- Զորքեր մեկ դեհեն, ու բռնին Մհեր:
- Վախեցան, թե օխտ շար թամանդ կտրի,
- Զնջիլով պինդ կապեցին,
- Տարան, գցին հորի մեջ,
- Սալ դրին հորի բերան, գացին:
- Խաբար տարան թագավորեն, թե
- «Մհեր թամանդով բռներ ենք,
- Զնջիլներով ոտ-ձեռ կապե՝
- Գցե քառսուն դազ հոր մի»:
- Թագավոր խնդացավ, ասաց,
- — Օխտ օր թող մնա էնտեղ,
- Օխտ օրեն էրթանք, քարկոծենք,
- Արճիճ հալենք, լցնենք վրեն:
- Թագավոր օխտ օր իրար վրա
- Արճիճ հավաքեց, որ հալի, լցնի վար Մհեր:
- Պառավ մի կար որբեվարի,
- Էդ պառավ օխտ աղջիկ ուներ,
- Պստիկ աղջիկ հարիր տարեկան էր՝
- Անունն էլ Ջոհար:
- Պառավ ասաց,— Իմ աղջիկ տանեմ,
- Գցեմ հորի մեջ, մոտ Մհեր,
- Թող էնոր մոտեն տղա մի էղնի,
- Էլնի կտրիճութեն անի,
- Մենք էլ էնոր շնորհով ապրենք.
- Պառավ էլավ, գնաց հորու վրեն,
- Սալ տ՚արավ դեն, կանչեց:
- — Մհեր, որ էդտեղեն ազատեմ,
- Կառնես իմ աղջիկ Ջոհար:
- Մհեր բոռաց, ասաց,
- — Ջանըմ, չէղնի Գոհար, էղնի Ջոհար,
- Դու էս տեղեն ինձ ազատի,
- Չեմ ուզեր Գոհար, կառնեմ Ջոհար:
- Պառավ ասաց.
- — Դե, որ էդպես է, երդում կեր:
- Մհեր երդում կերավ, ասաց,
- — Քեզ էլ կըպահեմ, քո աղջկադ էլ,
- Էրկուսիդ էլ իմ ձեռքով կըթաղեմ:
- — Դե, հիմիկ,— ասաց պառավ,—
- Էդ վրիդ կաշիք, զնջիլ կտրի:
- Մհեր, ինչքան ուժ ուներ, ժողվեց,
- Ժըխշեց, թոթվեց իրեն,
- Կաշիք, զնջիլ էն սհաթին
- Պատռան, կտրան, դեն ընկան:
- Մհեր բոռաց, ասաց.
- — Սաղ պատռեցի, կտրի, ընկան:
- Պառավ ասաց.
- — Մհեր, էսօր կըգան քեզ քարկոծեն,
- Արճիճ Էլ հավաքած, կհալեն, լցնեն վրեդ:
- Մհեր ասաց.— Հապա ինչ անեմ:
- Պառավ ասաց.— էդ հորի կշտի հետ,
- Մի ավեր հոր կա,
- Առ էս խանչալի կտոր,
- Էդ հոր ծակե, անցի էն հոր:
- Առ էս բուրդն էլ անլվա,
- Որ էնոնք քեզ ձեն կըտան
- Դավթի տղա Մհեր, սա՞ղ ես,
- Դու էնոնց ձեն կըտաս:
- Որ քարկոծեն քեզ,
- Կըփախնես, կանցնես Էն մեկել հոր,
- Բուրդ կըզարկես ծակի դեմ,
- Արճիճ որ լցնեն, չգա վառի:
- Հետո ես կըգամ Գոհարի հետ,
- Քեզ դուրս կըհանենք Էդ հորեն:
- Պառավ գնաց իր տուն,
- Մհեր Էլավ, ճամփա բացեց էն հոր:
- Մի ժամանակ անցավ,
- Թագավոր Էլավ, էկավ իր մարդերով,
- Կայնավ հորի բերան, բոռաց,
- — Դավթի տղա Մհեր, դուն սա՞ղ ես:
- Սհեր բոռաց, ասաց.
- — Առաջ աստված, ես կամ, իմ դուշման չկա:
- Փախավ, անցավ մեկել հոր,
- Բուրդ զարգեց ծակի բերան, նստավ:
- Էնոնք քարկոծեցին Մհեր,
- Քար էկավ, հասավ հորի բերան.
- Հետո բերին արճիճ հալին, լցրին,
- Էլավ, հորի բերան մոտվավ,
- Էդ թափան էլ արճիճի հալածով ծածկին,
- Թողին, գացին քաղաք:
- Պառավ ամեն օր հաց կըտաներ,
- Չէր թողնփ՝ Մհեր մեռնի անոթի:
- Մի գիշեր Էլ աղջկա հետ գնաց,
- Կայնավ հորի բերան, բոռաց.
- — Մհեր, վերև նայի, տես՝
- Ինչ հուրի մալաք է քո նշանած:
- Մհեր վերև նայեց, տեսավ
- Էնոր վերի մռութ մի արշինից էլ երկար է:
- Քըմծիծաղ տվեց, ասաց,
- «Բա էդ պիտի էղնի իմ նշանած»:
- — Կախի, թող գա,— ասաց Մհեր:
- Պառավ աղջիկ իջուց հորու տակ:
- Մհեր մոտկանց տեսավ, հերսոտավ,
- Էլավ, մի ոտ դրեց վար աղջկա ոտաց,
- Ճղեց, գցեց մի կողմ:
- Հետո պարան կապեց իր մեջք, ասաց,
- — Մարե, Ջոհար քաշե դուրս:
- Մհեր շատ ծանր էր,
- Պառավ զոռով կըքաշեր,
- Համա կըծիծղար, կխնդանար, կասեր,
- «Փա՜ռք քեզ, աստված, փա՛ռք,
- Նոր էր իջավ, ոտ ծանրացավ»:
- Քաշեց մինչև հորի բերան,
- Տեսավ աղջիկ չէ, Մհերն է,
- Ճանկվելով հասավ Մհեր,
- Կուզեր էնոր գցեր հոր,
- Համա չկարաց գցեր:
- Մհեր ձեռքեր գցեց հորի թումբ,
- Մինչև բազուկներ թաղվեց հողի մեջ:
- Էլավ, կայնեց, ասաց,
- «Թե էս կենդանի մնա,
- Ինձ մատնություն կանի,
- Լավ է, էսոր էլ սպանեմ»:
- Բռնեց պառավ, վիզ օլրտեց,
- Թաղեց մեջ հորին, գնաց քաղաք:
- 2
- Ճամփին էնոր ռաստ էկավ
- Հսկա մարդ մի, անուն Ավդալ:
- Ավդալի օխտ ախպեր կռվի մեջ
- Սպաներ էր Մհեր,
- Ավդալ կուզեր վրեժ առնի:
- Շալկեր էր մեծ քար մի, .
- Ձեռն առեր բարդի, կըգար:
- Մհեր հարցուց.— Էդ ի՞նչ քար Է:
- Ավդալ ասաց.— Մհեր գցեր են հոր, քարկոծե,
- Արճիճ հալե, լցրե վրեն,
- Կըտանիմ, դնեմ հորի բերան,
- Որ նշանգա էղնի էնոր,
- Էս փեդով էլ օխտ դըրբ զարգեմ,
- Որ իմ սիրտ քիչ մի հովնա:
- Մհեր էս բան որ իմացավ,
- Ուրեն միտք արեց, ասաց,
- «Աստված վկա, էդ իմ փորի խարջ չէ,
- Էդ քար քո փորի խարջ է, Ավդալ»:
- Քար բռնեց, իջուց ղալկից,
- Մի դոմփ զարկեց, վիզ օլրտեց,
- Լեշ դրեց գըբի մեջ, հողով ծածկեց,
- Քար քաշեց վրեն, ասաց.
- «Տեսար ինչքան հարմար կրգա քեզ»:
- Դարձավ, հագավ Ավդալի շորեր,
- Մտավ քաղաք, հայերի թաղ,
- Տեսավ մի տան մեջ հայեր նստած,
- Ւրեն հոգու հաց կուտեն:
- Սեղանի գլուխ դարբին Մարկոս,
- Սգո սև շորեր հագած,
- Տխուր, տրտում կըհառաչե:
- Մհեր բոլորին բարև բռնեց.
- Ձենից առաստաղ ճաքեց, հող թափավ:
- — Ւ՞նչ խեր խաբար,— հարցուց դարբին:
- Մհեր առյուծի պես մռնչաց.
- — Առաջ հաց, հետո հարց:
- Բերին ոչխար մի, փլավի վրեն,
- Հացն էլ հետ, Մհեր կերավ,
- Մի փշուր ոսկոռ էլ գետին չթողեց:
- Դարձավ, մի ջոջ տակառ վերուց,
- Գավաթի պես դրեց բերնին, խմեց,
- Մհերի տուն ավրի, մարդ հո չէր,
- Շիրակա ջո ամբար էր:
- Գինին Մհեր վերուց,Մհեր տարավ:
- Էնտեղ հիշատակ աթոռ էր դրուկ,
- Մհեր տեղից թռավ, գնաց,
- Էն նշանակ տեղի վրա նստեց,
- Հավաքվածներ էդ որ տեսան, ասինէ
- — Արծիվ Մհերի դիմաց,
- Դու դաշտի քոռ ագռավ ես մի,
- Էնոր նշանակ, հիշատակ,
- Դու ինչո՞ւ անպատիվ կանես:
- Էդտեղ Մհեր դարձավ, ասաց,
- — Բոլոր մերո՞նք են, հա՞յ են:
- — Բոլորն էլ հայ են,— ասաց դարբին Մարկոս:
- — Ես Մհերն եմ,— ասաց Մհեր
- Ու պատմեց իր գլխի էկած:
- Էդ տեղեն Մհեր գնաց,
- Շաբի արքունի կուշտ, ասաց,
- — Թագավոր, ես Սասմա եմ,
- Մհերի շորեր տու, հագնեմ,
- Զենք ու զրահ տու, կապեմ,
- Էրթամ ձին բռնեմ, բերեմ քեզ:
- Ինձ զորքու զորական էլ տու,
- Որ կարենամ ձին բռնեմ, բերեմ:
- Թագավոր Մհերի շորեր էտու,
- Մհերի զենք ու զրահ էտու,
- Անհամար զորք ու զորական էտու:
- Մհեր շորեր հագավ,
- Զենք ու զրահ կապեց,
- Զորք ու զորական առավ, տարավ:
- Տարավ, դրեց մի ձորի մեջ,
- Ինք կայնավ զորքի հետև
- Ու Էնտեղից ձիուն կանչեց:
- Ձին ճանաչեց Մհերի ձեն,
- Էկավ զորքի առեջ աոավ:
- Ձին առաջից, ինքն հետևից,
- Զարկին, ջարդին, զարկին, ջարդին,
- Մինչև էկան, հասան իրար,
- Մնացին մենակ ,ինք ու իր ձին:
- Գնաց ձիու վզով ընկավ, աչքեր պագեց,
- Թռավ, նստեց թամբին,
- Թուր Կեծակին առավ ձեռ,
- Քշեց, մտավ քաղաք,
- Պալատի դուռ կայնավ, ասաց,
- — Շաբի արքունի, դուրս արի, կռվենք:
- Թագավոր հարցուց,— ԴոԼ ո՞րն ես, տղա:
- — Ես Մհերն եմ,— ասաց:
- — Չէ, քե քարկոծինք,– ասաց թագավոր,-
- Արճիճ հալինք, լցրինք վրեդ:
- — Արճիճ ծակի, դուրս էկա,— ասաց Մհեր
- Ու զարկեց, թագավորի գլուխ կտրեց:
- Քաղաքից դուրս կէլներ,
- Տեսավ՝ ջուլհակ մի,
- Հինած կէներ ու կուլար,
- Հինածի կես սև էր, կես սիպտակ:
- Մհեր հարցուց.—Ինչո՞ւ մեկ սև կըհինես,
- Մեկ սիպտակ ու կիլաս հետ:
- Ջուլհակ ասաց.— Ես Սասնա եմ,
- Մհեր բռնին, թալին հորի մեջ,
- Քարկոծեցին ու արճիճ հալին վրեն,
- Էդոր համար էլ մեկ սև կհինեմ,
- Մեկ սիպտակ, ու կիլամ հետ:
- Մհեր ջուլհակ վերուց իր հետ,
- Էկավ թագավորի դիվան,
- Ջուլհակ դրեց թագավոր
- Շաբի արքունի տեղ:
- Մհեր ձին քշեց դպա Գոհար,
- Գնաց մտավ բերդ, տեսավ՝
- Գոհար նստուկ պատուհան՝ կըննջի:
- Պլընդուկ մի էզար Գոհարի քիթ.
- Գոհար վախեց, էլավ կայնավ,
- Նայեց, տեսավ իր առեջ
- Մհերն է իր փառք ու փելով:
- Ասաց.— Մհեր, դու բարով, հազար բարին,
- Ես չէի հավատա՝ իմ աչք տիսներ քեզ,
- Չէ, սաղ-սալամաթ քեզ տեսա,
- Հիմիկ ինչ կուզի, թող էղնի:
- Շատ խնդացավ Գոհար,
- Գրկեց Մհեր ու համբուրեց:
- 3
- Մի ժամանակ անցավ,
- Ձենով Հովան էլավ,
- Թուղթ ճամփեց Մհեր, ասաց.
- «Կոզբադինի ազգական տղեք կտրճացած,
- Էկած են Սասմա քաղքի դավեն կանեն,
- Ես չեմ կարենա էնոնց հաղթի,
- Իմ ուժ չի պատի,
- Կէլնիս, կըգաս, հասնիս»:
- Մհեր ասաց,— Ա՜յ կնիկ,
- Կառնես իմ գուրզ, կըդնես դուռ,
- Ինչ փահլիվաններ գան,
- Գուրզ կըտեսնին վար դռան,
- Քեզ նեղութեն չեն տա,
- Կասեն՝ Մհեր տուն քնուկ է:
- Մհեր էլավ, բարու էտու Գոհար,
- Էկավ, հասավ Սասմա քաղաք:
- Որ Սասմա քաղքին մոտեցավ,
- Դժարացավ, էլաց:
- Մութ ստվեր էր, իրիկվա վւախտ էր,
- Հորոխպեր դուռ շիներ էր, քնուկ էր:
- Մհեր կանչեց.
- — Հերահոտ հորոխպեր, վեր էլի,
- Քո անուշ քնից վեր էլի,
- Ախ, հալա վեր էլի:
- Ձեն ընկավ հորոխպեր ականջ,
- Մեջ քնուն ասաց,
- — Իմ խոր քնի մեջ
- Մի բարակ ձեն էկավ, դիպավ ականջիս:
- Կնիկ ասաց.— Այ ջանըմ, ինչ ձեն, ինչ բան,
- Սասմա տուն է, դուռ շիներ ես,
- Հալա կըվախենա՞ս:
- Հովան ասաց.—Հալբաթ կըվախենամ,
- Համ ծերացեր եմ,
- Համ էլ մոտս ազգականք չկան:
- Մհեր էլավ հերդիսի վրա,
- Մեկ անգամ էլ կանչեց,
- — Հերահոտ հորոխպեր, վեր էլի,
- Ւմ բերդ գետին եմ դրե,
- Իմ բերդ գուրզվին թասլիմ եմ արե,
- Իմ գուրզ Գոհարին թասլիմ եմ արե:
- Հորուխպեր վազեց, գնաց,
- Մհերի գլուխ պագեց, ասաց,
- — Դու ինչպես ես թասլիմ արե,
- Քո բերդ թողե, էկե:
- Մհեր ասաց,— Ես էնպես եմ էկե,
- Մեկ աստված գիտե, մեկ հրեշտակ:
- Հորոխպեր հարցուց,
- — Քո գուրզ դոււռ դրեր ես, նշան ինչ կա:
- Ասաց.—Ջավահիր քար կա երեսին,
- Ինչ արև դիպնի, լուս կըտա,
- Մարդ չի քըշի վեր իմ դռան:
- Ինչ իրիկուն կըգա,— ասաց,—
- Մեղրե մոմեր կըվառեն,
- Էլի լուս կըտան,
- Չեն կարա գուրզին մոտենա:
- Ասաց,— Դու հազար բարով էկար,
- Ես գիտեմ քո հոր տեղ կըբռնես.
- Մհեր հարցուց.— Ո՞վ է քեզ նեղություն կտա:
- Ասաց,— Կոզբադինի թոռներն են:
- Չորս թոռ են, չորսն էլ նման կտան գազան:
- Մհեր ասաց,— Ես կէրթամ, չորսին էլ կըբռնեմ,
- Սպանե՞մ, թե կենդանի բերեմ:
- Ասաց,— էրկսից մեկ արա,
- Յա սպանի, յա բեր:
- Էդ վախտ կնիկ էկավ,
- Կըզվավ, ընկավ ոտ, ասաց,
- — Ես մեղա աստծու, Մհեր,
- Իմ հոգին կորցրի,
- Քեզ բեբախտություն արի.
- Դե, մարդ է, կըսխալվի,
- Ծաո չկա, որ քամին չառնի,
- Բաշխի քո աստծուն, Մհեր;
- Մհեր հորոխպոր կնկա փեշ պագեց,
- Հաց կերան, պառկան քնան:
- Արև նոր էր ծաթե, Մհեր էլավ,
- Ձին հեծավ, գնաց Լոռա դաշտ,
- Տեսավ՝ Կոզբադինի թոռներ էկան:
- Էնոնց զենք ու զրահ նետ-աղեղ էր,
- Քաշին նետ-աղեղ զարկին,
- Կպավ Քուռկիկ Ջալալու սմբակին:
- Մհեր Թուր Կեծակին էզար,
- Կես կտրավ, կես մնաց ոտին:
- Դարձավ, Կոզբադինի թոռներ բռնեց,
- Առավ, էբի հորոխպեր կուշտ:
- Քուռկիկ Ջալալին ոտ վերուց,
- Աչքից, տեսավ նետի կտոր մեջ, ասաց.
- — Էդ ի՞նչ է էղե քո ձիու ոտաց:
- — Էդ էսոնք զարկին,— ասաց Մհեր:
- Հովան էլավ, էբե յաղութ, զմրուխտ,
- Հալից, էլից էնոր սմբակի բրին,
- Ժրավ, էլավ քանց աոաջ ւսղեկ:
- Մհեր բերեց Կոզբադինի թոռներ,
- Էրւկուս մեխեց դռան էս յան, էրկուս՝ էն յան,
- Ասաց.— Հորոխպեր, էսոնք են, թե է՞ լ կան:
- Ձենով Հովան ասաց,
- — Էրկու թոռ էլ կա,
- Քանց էս չորս՝ շատ գազան են:
- Մհեր գնաց, էնոնց էլ բռնեց, սպանեց:
- 4
- Ձիու գլուխ թեքեց դեհ Բաղդադ,
- Ճամփին առաջն էկան քառսուն փահլիվան:
- Բարև Էտու, բարևն առան,
- Դարձան՝ ասին.
- — Մենք քառսուն ախպեր ենք,
- Դու էլ գաս մեզ հետ,
- Էղնինք քառսունմեկ ախպեր:
- Մհեր ասաց,— Դուք ի՞նչ մարդ եք,
- Դուք ո՞րտեղացի եք:
- Դև-փահլիվաններ ասին.
- — Ա՜յ, էն քաղաք որ կերևա,
- Մենք էն քաղքից ենք:
- Մհեր ասաց.— Ինչո՞ւ հապա քաղաք չեք նստի:
- էնոնք ասին.— Մեր քուր մեզ քաղքից հանե,
- Ինք թագավորովթյուն կանե քաղաք:
- Մհեր ասաց,– Դուք գաք, ինձ էնոր շանց տաք,
- Տեսնեմ էդ ի նչ տեսակ քուր է:
- Էլան բռնին ճամփան, գացին,
- Քառսուն դև, Մհեր մտան քաղաք,
- Տեսան մարդ չկա քաղաք;
- Մհեր մտավ մի սենեկ,
- Տեսավ քառսուն կւանթե պղինձ,
- Ասաց.— Էլեք, էրթանք սար,
- Ամեն մեկ վիրու ոչխար բերենք, էփենք,
- Մինչ թագավոր գա, տեսնենք:
- Էլան, քառասուն՝մեկն էլ գացին սար,
- Ամեն մեկ վիրու ոչխար բերին,
- Զինեցին, լցրին՛ մեջ պղնձին:
- Էստեղ ալրի ամբար կար.
- Ջուր բերին, խմոր արին, հաց թխին:
- Որ հաց թխին, պրծան,
- Դուռ փակեցին, առան նստան:
- Դևեր ասին.— Մհեր, մեր ջոջ ախպեր դուն ես,
- Էսօր դու դռան նստի, դուռ պահի,
- Մենք էրթանք դաշտ, աչքինք,
- Դուշման չկա, մեզ զարար տա:
- Էնոնք քաղքից էլան գացին,
- Մհեր մնաց դռան առաջ նստուկ:
- Մեկ էլ մի բանցր պառավ էկավ, ասաց.
- — Բարև քե, քեռու տղա:
- Մհեր զարմացավ, ասաց.
- — Ի՞նչ կասես, քեռու կնիկ:
- Ասաց.— Արևիդ մեռնեմ, քեռու տղա,
- Էրկու օր կա թոնիր չեմ վառե,
- Գացերի սար բանջարի,
- Հիմիկ գելի պես սոված եմ,
- Մի կտոր հաց տու, տանեմ, ուտեմ:
- Մհեր ասաց.— Այ, դու բարով Էկար,
- Հազար բարով, քեռու կնիկ,
- Առ քե բալնիս, գնա դուռ բաց,
- Հաց թխուկ է, միս էփուկ է,
- Կեր, ինչքան որ քո սիրտ կուզի:
- Պառավ բալնիս առավ գնաց,
- Դուռ էբաց, փրթավ հացին:
- Մի ժամանակ էն ուշացավ:
- Մհեր ասաց.— էրթամ հետև,
- Մի ավել բան չանի էնտեղ.
- Էլավ, գնաց, տեսավ,
- Տաս ջվալի հաց կերե,
- Քառսուն ոչխարի միս կերե, նստէ:
- Մհեր ասաց.— Պառավ, հացեր, միս ո՞ւր են:
- Պառավ ասաց,— էրկու օր կար, սար սոված էր,
- Էստեղ ինչքան կար կերա,
- Համա էլի կուզեմ ուտե:
- Մհեր ասաց,— Վա յ, էս պառավ մարդակեր է:
- Հասավ մի սիլլա էզար,
- Գլուխ տեղեն թռավ:
- Էկավ, նստավ դռան առաջ,
- Աչքեց, մինչև ախպերներ գան:
- Մնաց, իրիկուն ախպերներ էկան, ասին.
- — Մհեր դուռ բաց, էրթանք հաց:
- — Ի՞նչ հաց,— ասաց,— պառավ էկավ, կերավ:
- — Ի՞նչ արիր հապա,– ասին Դևեր:
- — Գոմփ մի զարկի, գլուխ թռավ,
- Ինք էնտեղ ընկած է:
- Մհեր չէր գիտի պառավ ով է,
- Ինք միամիտ էր:
- Էնոնք գացին, գլուխ տեսան,
- Խնդացան, ասին.
- — Որ դու հարցնես, Մհեր,
- Էդ պառավ մեր քուրն է,
- Ինչ մորե էլավ, մարդակեր էր,
- Մեր հերն էլ, մերն էլ էն է կերե,
- Էս քաղաքի մարդեր բոլոր էն է կերե:
- Մենք չէինք կարե մեր քրոջ հաղթի,
- Հերական քաղաք ձեռնեն առնի,
- Քեզ բերինք էստեղ, էնոր հաղթես,
- Մեզ ու մեր քաղաք ազատ անես:
- Էդ քառսուն ախպեր չոքեցին,
- Մհերի ձեռ, ոտ պագին, խնդրվան,
- — Արի մեր քաղքին էղի թագավոր,
- Մենք քո ծառան ենք, մինչև օր մեռնելուն:
- Մհեր ասաց.— Ես ձեզնից բան չեմ ուզե,
- Ոչ թագավոր կէղնեմ, ոչ քաղքի տեր.
- Կուզեմ մենակ՝ ինձ հետ գաք,
- Էրթանք Բաղդադ տեսնենք,
- Ւմ հորոխպեր գերեզման էնտեղ է:
- 5
- Մհեր քառսուն փահլիվան առավ,
- Գնաց, հասավ Բաղդադ քաղաք:
- Ճամփին դեմն էկավ մի մարդ, հարցուց.
- — Ի՞նչ կա Բաղդադ քաղաք,
- Բաղդադու թագավոր որ մեկն է:
- Էն ասաց.— Ես թագավոր չեմ ճանաչի,
- Համա կասեն՝ թագավոր խալիֆի թոռներ են:
- Ասաց.— Կարաս Բաղդասարի գերեզման շանց տաս:
- Ասաց.— Ես չեմ կարա նշանք տա,
- Գնա, թագավոր հարցու, կասի:
- Գնաց թագավորի սենեկի դեմ կանավ:
- Թագավոր սենեկեն իջավ տակ,
- Աչքեց Էդ մարդուն, վախեցավ, ասաց.
- — Դու ինչ մարդ Էս,
- Որ իմ սենեկի առջև ման կըգաս:
- Ասաց,— Դու չես գիտի՝ ես ինչ մարդ եմ,
- Ես Մհերն եմ, Սասմա տնեն...
- Թագավոր միտք արավ, միտք, ասաց.
- — Հա՜, մեր թվականի մեջ կա,
- Սասմա տնեն մեկ մարդ տի գա,
- Էս քաղաք մեր ձեռնեն առնի:
- Մհեր ասաց.— Քաղաք քո ձեռնեն չեմ առնի,
- Բաղդասար մեր ազգեն Է, Սասմա տնեն,
- Էնոր գերեզման ինձ շանք տու:
- Թագավոր տարավ, շանք էտու:
- Մհեր ձիուց իջավ բախչի մեջ,
- Գերեզմանին երկրպագութեն էտու,
- Աղոթք արավ, ինչ աղոթք արեր է,
- Ձեռ զարկե վեր քարին, տեղ կերևա:
- Թագավոր ասաց.— Ես քաղաք նստեր եմ,
- Համա դադրանք չունեմ իսկի,
- Շատ կռիվ կըգա վրես:
- Մհեր ասաց, — Ո՞վ է՝ կռիվ կըգա քո վրեն:
- Ասաց.– Մի դև է, ինքն էլ չոլախ, մեկ ձեռնեն:
- Մհեր էլավ, քառսուն ախպեր առավ,
- Գնաց հետև Կուպ դևուն,
- Կուպ դև էնքան ուժ ուներ՝
- Մի ձեռով ջաղչի քար կըշպրտեր,
- Մի օրվա ճամփա կէրթեր:
- Մհեր գնաց, հասավ, տեսավ՝
- Կուպ դև մտավ մաղարեն:
- Մաղարեն էնքան մեծ էր,
- Որ յոթ հազար ոչխար լցնես,
- Հլա էլի կըտաներ:
- Դև հոտն առավ Մհերի, ասաց.
- — Վա՜յ, էս Սասմա տան հոտն էր էկավ:
- Գլոււխ դրեց, ահու պառկավ հիվանդ:
- Մհեր ասաց.— Դև, ինչի՞ կըհեծաս:
- Դև ասաց.— Արևի առջև շատ եմ քնե,
- Գլուխ կըցավի, կըհեծամ:
- Ասաց. — Մի հեծա, դու սուտ հիվանդ ես,
- Էլ, կռիվ անենք:
- Ասաց.— Ես կռիվ չեմ անի:
- Մհեր հիշեց հոր խրատ, ասաց.
- «Հիշա Հացն ու գինին, Տեր կենդանին,
- Մարութա բանձր Աստվածածին,
- Խաչ պատրաստին վար իմ աջ թևին»:
- Դև ասաց.— Դու հիչեցիր հացն ու գինին,
- Դու Բաղդասարի տղեն ես:
- Մհեր ասաց.— Ես Բաղդասարի տղեն չեմ,
- Ես Դավթի տղա Մհերն եմ:
- Դև էդ լսավ, վեր կացավ,
- Կպան իրար, կռիվ արին:
- Իրեք սհաթ տարան-բերին իրար,
- Վերջ Մհեր էզար թրով,
- Կուպ դև գլուխ թռցուց:
- Էնտեղ քառսուն մարդ կար,
- Հասավ էնոնց էլ տի սպաներ,
- Էսոնք շորեր հանին, տեսավ աղջիկ են:
- Իրենց հերական անուն տվին,
- Ամեն մեկ մի թագավորի աղջիկ էր:
- Մհեր առավ էդ քառսուն աղջիկ,
- Առավ Կուպ դևու գլուխ,
- Էբի, էտու Բաղդադա թագավորեն, ասաց,
- — Քո թշնամիք սպանեցի,
- Հիմ հանգիստ նստի քո թախտ:
- Թագավոր ասաց,— Որ դու էդպես կտրիճ ես,
- Իմ թագ քոնն է, մնա էստեղ:
- Ասաց. — Ես Դավթի տղա Մհերն եմ,
- Մենք թագավոր չենք էղնի:
- Բաղդադեն Մհեր էլավ,
- Էլավ, գն.աց Ջզիրու քաղաք,
- Ջզիրու քաղաք մի գետ կար,
- Անուն Ջզիրու Շատ:
- Կէլնի որ հարուր քառսուն գետ,
- Իրար կըխառնվեն, կէղնեն մեկ գետ:
- Էդ գետ իրեք անգամ քաղաք ավիրեց:
- Մհեր մի ահագին քար էբի,
- Գցեց քաղքի քամակ, գետի մեջ,
- Գետ էլավ էրկու ճող,
- Մեկ ճող էն յան կէրթա, մեկ՝ էն,
- Էլ քաղաք չի ավիրի:
- Բրջու-Բալաքն է,լ վեր են քարին շինեց,
- Իսկի՝ ավերել չկա էն բերդին:
- Մհեր ձին հեծավ, էնտեղեն քշեց,
- Գնաց, հասավ բերդ, Գոհարր մոտ:
- Գնաց, տեսավ գուրզ ինչպես դրեր էր,
- Էնպես մնացեր էր անժաժ,
- Մարդ չէր գնացե էնտեղ:
- Մտավ բերդ՝ իր տուն,
- Տեսավ՝ կնիկ թախտին մեռեր է:
- Ձեռ էտու կնկան ձեռ,
- Տեսավ՝ թուղթ մի, մեջ գրուկ.
- «Քենե կըխնդրեմ, Մհեր,
- Ինչ ժամանակ գաս, հասնես,
- Ւնձ տանես Սասուն,
- Խանդութ խաթունի կուշտ թաղես»:
- Մհեր էլավ, էբարձ Գոհարի մարմին,
- Տարավ Աասնա տուն, գերեզման շինեց,
- Խանդութ խաթունի կուշտ թաղեց,
- Քառսուն պատարագ էտու անել:
- Սասնա տուն ինչքան մեռած կար,
- Ամենքին պատարագ արավ:
- 6
- Մհեր հեծավ Քուռկիկ Ջալալին,
- Սասնա տնեն էլավ,
- Քշեց մեջ դաշտին,
- Կուզեր նորեն կտրիճութեն աներ,
- Համա ձիու ոտաց տակ գետին կըթնդար,
- Գետին առջև թուլացեր էր,
- Ձին մինչև չոքեր կըխրվեր մեջ հողուն,
- Հող չէր դադրի առջև Մհերին:
- — Հե՜յ գիտի աշխարհք,— ասաց Մհեր,—
- Հող ծերացեր է, հալիվորցե,
- Էլ չի դադրի իմ առջև,
- Իմ ձին մինչև չոքեր կըխրվի մեջ,
- Ես ինչպե՞ս անեմ:
- Տեսավ էլ ճար, հնար չկա,
- Քշեց դեպի մոր գերեզման,
- Իջավ ձիուց, չոքեց, ասաց,
- — Մերիկ, վե՚ր Էլի, մերիկ, վե՚ր Էլի,
- Ես Մհերն եմ, քո ծծի որդին.
- Ւնն ամիս ինձ շահեր ես վար քո սրտին,
- Շատ տանջանք ես քաշե վար աստնվորին.
- Շատ ման էկա աշխարհք, շվար ման էկա,
- Չտեսա քեզ պես քաղցրիկ մերիկ վար աշխարհին:
- Մերիկ, վեր էլի, մերիկ, վեր էլի,
- Էլի, ինձ մեկ ճսւմփա նշանց տու:
- Մոր գերեզման են ձեն էկավ, ասաց.
- «Որդի, ա՜խ, ի՞նչպես անեմ,
- Որդի, ա խ, ինչպես անեմ,
- Գույն, կերպ թափե երեսես,
- Կըտրվե լուս աչքերես,
- Օձ, կարիճ բուն դրե վրես,
- Բոլ է ման գաս վար աշխարհքին,
- Բոլ է ման գաս վար աշիւարհքին,.
- Քո տեղ Ագռավու քարն է,
- Գնա Ագռավու քար.
- Էն ճամփեն ինչ դու տէրթաս,
- Քար քաղած է, ավազ մաղած է,
- Գնա էնտեղ, համրերե,
- Մինչև որ ժամանակ գա»:
- Մհեր մոր գերեզման էթող,
- Դարձավ, գնաց հոր գերեզման,
- Ընկավ քարին, էլաց յոթ օր,
- Արտասունք էլավ գետ,
- Գետին խանդակ արեց, գնաց:
- Յոթ օր անցավ,
- Դավիթ ձեն տվեց, հարցուց.
- «Ինչի՞ լաց կէղնիս, որդի»:
- Մհեր լալեն ասաց.
- — Հերիկ, վե՛ր էլի, հերիկ, վե՛ր էլի,
- Քո անո՛ւշ քնից վե՛ր էլի,
- Ա՜խ, հալա տգո՜, վեր էլ
- Ինձ Սասնա տնեն դուրս են արած,
- Դարպասներ վրաս կոծած,
- Ինձ էս ւսշխարհքեն անմաս են թողած,
- Ինձ էս աշխարհքեն դադարգուն արած:
- Հերիկ, վե՛ր էլի, հերիկ, վե՛ր էլի,
- Էսօր մրմուռ ձուն էկեր է,
- Քո որդի Մհերի ոտքեր կըմռմռան:
- Հերիկ, վե՛ր էլի, հերիկ, վե՛ր էլի,
- Քո անուշ հոտուն փափագ մնացի,
- Քո անուշ խոսքերուն կարոտ մնացի,
- Էնքան մենակ աշխարհք կացի:
- Հերիկ, վե՛ր էլի, հերիկ, վե՛ր էլի,
- Վեր, ինձ մի ճամփա նշանց տուր:
- Հոր գերեզմանեն նորեն ձեն էկավ, ասաց.
- «Որդի, ա՜խ, ի՞նչպես անեմ,
- Որդի, ա՜ խ, ինչպես անեմ,
- Գույն, կերպ թափե երեսես,
- Կտրվե լուս աչքերես,
- Օձ, կարիճ բուն դրե վրես,
- Էլ քեզ չեմ կարա ճար անե:
- Բու է ման գաս վար աշխարհքին…
- Գնա Վան, Ագռավու քար կա,
- Քո տեղ Ագռավոլ քարն է:
- Դու անմահ որդի ես,
- Աշխարհք ավրի, մեկ էլ շինվի,
- Որ գետին քո ձիու առջև դիմանա,
- Աշխարհք քոնն է»:
- Մհեր էլավ, հեծավ Քռւռկիկ Ջալալին,
- Գնաց, հասավ Ոստանա Կապան:
- Էնտեղ մեկ իշխան կար.
- Կապ էթալ, զՄհեր կապեց,
- Մհեր ձիով ընկավ կապ:
- Մհեր հիշեց իր աղոթք, ասաց.
- «Հիշամ Հացն ու գինին, Տեր կենդանին,
- Մարութա բաանձր Աստվածածին,
- Խաշ պատրաստին վար Մհերի թևին»:
- Քաշեց Թուր Կեծակին, զարկեց,
- Կըտրեց ըզկապ:
- Բլավեց մեջ հող ու քարին,
- Ազատեց Քուռկիկ Ջալալին:
- Էլավ, հեծավ ձին, գնաց.
- Ճամփին դեմն Էկավ սատանան, ասաց.
- — Մհեր, դու ամբողջ երկիր հաղթիր,
- Կարո՞ղ ես, աստծուն էլ հաղթիր,
- Որ երկիր քեզ էղնի հնազանդ:
- Մհեր էդ կլսի, միտք կըփոխի, կասի.
- — Աստված, կռիվ կուզեմ քենե.
- Կամ կռիվ մի տուր ինձ,
- Կամ քո ամանաթ առ:
- Աստված յոթ ձիավոր հրեշտակ ճամփեց,
- Հետ Մհերին կռվելու:
- Կես օրվնե մինչև իրիկուն կռվան,
- Մհեր Թուր Կեծակին կըզարկեր,
- Հրեշտակներուն չէր բռնի թուր,
- Ձէ՞ հող առջև թուլացեր էր,
- Որ ուժ կաներ, կըթաղվեր մեջ հողին:
- Հրեշտակներ շատ զարկեցին Մհեր,
- Գցին գետին ուշաթափ, դարձան:
- Մհեր էլավ գնաց, հասավ Սիփանա սար,
- Էնտեղեն անցավ Վանա դաշտ,
- Տեսավ մի ագռավ կար, կըխոսեր,
- Նետ-աղեղ քաշեց, էզար ագռավ,
- Ագռավ բրինդար էլավ, փախավ:
- Մհեր ձին քշեց հետև, գնաց,
- Դեմ առավ մեկ ջոջ քարի,
- Էդ քարին Վանա քար կասեն:
- Ասաց,— «Կայնի, իմ թուր զարնեմ էդ քար,
- Թե կտրեց, ես չեմ մեղավորցեր,
- Թե չըկտրեց, մեղավորցեր եմ զաթի:
- Թուր Կեծակին էզար քարին
- Քար մեջտեղեն փեղկվավ,
- Ւնք, իր ձին գացին քարի մեջ,
- Քար էկավ, իրար կպավ:
- Մհեր, իր ձին մեջ էն քարին
- Դեռ կենդանի են, կայնուկ:
- Տարին երեք անգամ
- Մհերի քարի դուռ կըբացվի,
- Մեկ անգամ զատկին,
- Մեկ անգամ Վարդեվորին,
- Մեկ անգամ Էլ համբարձման գիշեր:
- Քար որ կըբացվի,
- Մհեր դուրս կէլնի,
- Մեկ ժամ կէրթա, մեկ ժամ կըդառնա:
- Մեկ ժամին քառսուն օրվա ճամփա կէրթա,
- Քառսուն օր վեր քարերուն կԷրթա,
- Ինչ հողի վրեն ընկնի, ձին կըխընդկի,
- Էդ վախտ Մհեր ախ կըքաշի, կըդառնա:
- Մեկ համբարձման գիշեր,
- Հովիվ կէրթա Մհերի քարի առաջ,
- Քարի դուռ կըբացվի,
- Հովիվ ներս կըմտնի, կըտեսնի
- Հսկա մարդ մի ձիու վրա նստուկ,
- Կասի. —Մհեր, դու ե՞րբ տ՚էլնիս էդտեղեն:
- Մհեր կասի.— Աշխարհք չար Է հալա,
- Ես մեջ աշխարհքին չեմ կարա ապրի,
- Հող ղալբցեր Է,
- Ւմ ոտքեր կըճկին գետին,
- Գետին դեռ ինձ չի դիմանա:
- Երբ աշխարհք ավերվի, մեկ Էլ շինվի,
- Երբ ցորեն դառնա քանց մասուր մի,
- Գարին դառնա քանց սալոր մի,
- Հողն Էլ իմ առեջ դիմանա,
- Էն ժամանակ հրամանք կա,
- Հովիվ որ դուրս կԷլնի քարեն,
- Որ մենք էլնենք էստեղեն,
- Քարեր կըգան կառնեն իրար:
ՎԵՐՋԵՐԳ[edit | edit source]
- Կասեն մեկ օր, զատկի առավոտ,
- Մի աման հավկիթ ներկած,
- Մեր կըտա աղջկա ձեռ,
- Թե՝ «Տար մեր քավորի տուն,
- Քավորին հավ-ճիվ չկա»:
- Աղջիկ հավկիթ կառնի, կէրթա:
- Էդ վախտ Ագռավու քար կըբացվի,
- Մհեր քարից դուրս կէլնի,
- Որ պըտըտի աշխարհք,
- Աղջիկ կըտեսնի, կըկայնի, կասի.
- — Աղջիկ ջան, էդ ինչ կըտանես:
- Աղջիկ կասի.— Էդ հավկիթ Է ներկած:
- — Բա ո՞ւր կըտանես:
- — Կըտանեմ մեր քավորի տուն
- Մհեր կասի. — Դե, ձեր քավոր ես եմ,
- Բեր, աղջիկ ջան, բեր, ինձ տուր:
- Աղջիկ ամանով հավկիթ կտա Մհերին,
- Մհեր կըտանի հավկիթ կըդադարկի,
- Մեկ բուռ ոսկի կըլցնի ամանի մեջ, կասի,
- — Էս Էլ տուր սանամոր խալաթ:
- Աղջիկ կառնի, ուրախ-ուրախ գըկա:
- Իրա մամ կասի.
- — Աղջիկ էդ ո՞ւր տարար էդպես շուտ:
- Թե— Ա՜յ մամ, տարա քավորի տուն, էկա,
- Հլա տես, ինչ է տվե մեր քավոր:
- Մամ կընայի, կտեսնի ոսկի է:
- — Աղջի,— կասի,— քավոր մեզնից բեթար աղքատ է
- Ոսկի որդուց, որ լցե աման:
- Կըմնա, մարդ գիկա տուն:
- — Ա՜յ մարղ, — կասի,— էսպես աջեբ բան.
- Մի քսան հավկիթ դրի ամանի մեջ,
- Տվի աղջկան, ասի՝ տար քավորի տուն, արի,
- Մեխկ են, հավ-ճիվ չունեն,
- Զատիկ է, տար, թող էրեխեք ուտեն:
- Տարեր է, չեմ գիտի ում է տվե,
- Ամանը ոսկով լի դարձեր է.
- Չէ , քաւվոր մեզնից բեթար աղքատ է,
- Էդ ոսկիք ո՞վ է ճամփե:
- — Աղջիկ ջան,— կասի հեր,—
- Դու էդ ոսկին որ բերիր,
- Հիմի էդ տեղ գիտե՞ս դու:
- — Գիտեմ, ընչի չգիտեմ,— կասի աղջիկ,—
- Այ, էնտեղ մի քար կա, էնտեղ է,
- Արի էրթանք, շանց տամ:
- Հեր կասի. — Հլա էրթանք, տեսնանք:
- Աղջիկ, հեր, մեր կէլնեն, կէրթան,
- Կէրթան՝ կըհասնեն Ագռավու քար:
- Աղջիկ կասի. — Մեր քավոր էս քարի դուռ կայնուկ էր,
- Ւնձ ասաց, «Ո՞ւր կէրթաս».
- Ասացի կէրթամ մեր քավորի տուն:
- «Աղջիկ ջան, էդ ի՞նչ է»,— ասաց,
- «էս հավկիթ է,— ասացի,–
- Կըտանեմ մեր քավորի տուն»,
- «Բա, ձեր քավոր ես եմ»,— ասաց,—
- Բեր աղջիկ ջան, բեր, ինձ տուր»:
- Հավկիթ ամանով առավ,
- Կես կերավ, կճեպներ հլա ընկած են,
- Ներս մտավ, կես դատարկեց,
- Ոսկի լցրեց, տվեց ինձ ասաց,
- «Էս էլ տար մեր սանամոր խալաթ»,
- Ու ինք ներո մտավ քարի մեջ:
- Հեր, մեր տեսան՝ քարի դուռ փակ է,
- Դարձան, էկան իրենց տուն:
- Մեկ էլ կասեն, վարդեվորի իրիկվան,
- Որ պատարագ կէլնի, կըվերջանա,
- Մարդ մի իր նորահարս կըկանչի, կասի,
- — Հարս, գնա ժամ, օրհնուկ կրակ առ, բեր:
- Հարս կէլնի դուրս, կէրթա, կըտեսնի՝
- Մի ջոջ քար, դուռ բաց,
- Մեջեն ճրագի բուխ կէլնի:
- Հարս կիմանա, թե էդ ժամ է,
- Կըմտնի ներս, կրակ կառնի,
- Կդառնա որ գա, դուռ կըփակվի,
- Ինք կըմնա էնտեղ:
- Տնեցին եր շատ աչք կըպահեն,
- Համա հարս չի գա:
- Կասեն՝ կորուսեր է, մահացեր է,
- Կըբերեն ժամ կանեն, սուգ կըքաշեն:
- Էն օրեն, ինչ տարին կըբոլորի,
- Վարդեվորի իրիկվան
- Քարի դուռ կըբացվի, հարս կէլն դուրս,
- Կրակ ձեռ՝ կըգա տուն:
- Կասեն,— Հարս, ո՞ւրկից կրգաս:
- — Գնացի, կրակ բերեմ,— կասի հարս:
- — Երբ ես գնացե, կասեն:
- — Հան նոր գնացի,— կասի հարս,—
- Կրակ առի, դարձա,
- Ւսկի չեմ նստեր էնտեղ:
- — Ա՜յ տնավեր,— կասեն,—
- Հերու էս գնացե, տարին բոլորավ:
- — Չէ,— կասի հարս,— հենց նոր գնացի.
- Ւ՜նչ է, տարին էնտեղ րոպե կանցնի:
- Կասեն.— էն տուն ի՞նչ գնացիր, ո՞վ կար:
- — Մեկ մարդ էր, իր ձին,— կասի,—
- Երկու կուշտն էլ մեկ-մեկ մոմ վառուկ:
- — էն դռան վրա ի՞նչ կար,— կասեն:
- — Մեկ կոքվի ծառ կար, էլ բան չկար,— կասի:
- Նոր կիմանան, որ էդ Ագռավու քարն է,
- Մարդն ու իր ձին էլ՝
- Մհերն ու Քուռկիկ Ջալալին:
- Ուրբաթե-ուրբաթ, կասեն,
- Ջուր կըգա, կաթիլ էդ քարեն,
- Էդ քարի առջև կըթաքցվի,
- Էդ Մհերի ձիու ջուրն է:
- Քարի մոտեն անցնող ամեն ճամփորդ,
- Ամեն ուրբաթ օր
- Կըլսի Քուռկիկ Ջալալու խրխնջոց: