Սասունցի Դավիթ III:2

From Armeniapedia
Jump to navigation Jump to search

<- Եդ Սասունցի Դավիթ

ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ

ԴԱՎԻԹ ԵՎ ԽԱՆԴՈԻԹ

Ա. ԴԱՎԹԻ ԱՄՈԻՍՆՈՒԹՅՈԻՆԸ

1
Դավիթ որ Մըսրա Մելիք հաղթեց,
Ձեն ի ձեն գնաց, աշխարհ բռնեց,
Գնաց, հասավ Կաղզվան,
Ընկավ Խանդութ խաթունի ականջ:
Խանդութի հոր անուն Վաչո էր,
Մոր անուն՝ Մարջո.
Ւնք շատ խորոտ էր:
Քառսուն փահլևան էդ լսած, էկած,
Յոթ տարի էնտեղ նստեր,
Էնոր սիրուն կուտեն, կըխմեն,
Որ իրենցից մեկին հավներ, առներ:
Համա էն մարու խոսք չէր տվե,
Քառսուն թագավորի խոսք կոտրեր էր,
Ւր գորա մարդ չկար էնոնց մեջ:
Դավթի անուն որ լսեց,
Որ իմացավ էն կտրիճ փահլևան է,
Մըսրա Մելիք սպաներ,
Սասնա ժողովուրդ ազատե,
Սիրահարվավ Դավթին,
Կուզեր էնոր առներ:
Ւնք զենք ասաց,
«Իմն օր կա՝ Դավիթն է,
Իմն օր չկա՝ Դավիթն է,
Էսոնք ինչ մարդ են, որ էսոնցմե առնեմ:
Լավ է խաբար տամ Դավթին,
Քաշեմ բերեմ Կաղզվան,
Տեսնեմ ի՞նչ տղամարդ է,
Էն էլ ինձ նման կտրիճ է, թե՝ չէ¦:


Էլավ, կանչեց գուսաններ, ասաց.
— Գուսաններ, օրական դուք ի՞նչ կառնեք:
— Խաթուն, աշըղութեն է,— ասին,—
Մենք ինչ գինանք, որ ասենք,
Օր կա շատ կառնենք, օր կա քիչ,
Օր կա մեկ արծաթ, օր կա երկու:
Խանդութ խաթուն ասաց.
— Ես ձեզ գործի կուզեմ դնե:
— Ինչ գործ, խաթուն,— ասին գուսաններ:
Ասաց,— Դուք էլեք գացեք Սասուն, դարձեք,
Քանի օր գացիք, էկաք,
Օրական ձեզ մեկ ոսկի կըտամ:
Գուսաններ շատ ուրախացան,
Շուտ էլան, բռնին Սասնա ճամփեն:
Խանդութ հարցուց.— Ո՞ւր կերթաք:
Գուսաններ ասին,— Խաթուն, դու չասիր,
Էկեք գացեք Սասուն, դարձեք:
Խանդութ ասաց,— Աստված ձեր տուն չավրի,
Սասուն ինչու կերթաք,
Չէ, ձեզ բանի կըճամփեմ,
Հո, պարապ չե՞ք էրթա, դառնա:
Գուսաններ ասին,— Ւնչի՞ կըճամփես:
Խանդութ ասաց,
— Կէրթաք Սասուն, Դավթի մոտ,
Կէրթաք, ,կընստեք Էնոր օդեն,
Իմ գովք կանեք Էնոր առեջ,
Թե հասկացավ՝ կըգա ինձ տեսության,
Թե չէ՝ գլուխը քար, երեսը պատ,
Էն ինձի էլ ըսկի պետք չէ:
Գուսաններ ասին.— Մեր գլխի վրա, խաթուն,
Կերթանք քո գովք կանենք Դավթին:
Խանդութ մի բուռ ոսկի տվեց էնոնց,
Գուսաններ էլան, առան տամբուրեք,
Ընկան ճամփա՝ դեպի Սասուն:


2
Գացին, հասան Խլաթա քաղաք,
Խլաթա մարդեր հարցրին.
— Ուստի կըգաք:
Էնոնք ասին,— Գուսաններ ենք,
Գեղե-գեղ ման կըգանք, հաց կաշխատենք:
Ասին.—Մի երգ ասեք, արծաթ կըտանք:
Գուսաններ կայնան պալատի առեջ,
Տամբուրներ առան ձեռներ, երգին:
Էդ քաղքի թագավոր Չմշկիկ Սուլթանն էր,
Մարդ մեռե, ինք նստե թագավոր:
Գուսանների երգ լսեց, հավնավ,
Պալատից էլավ դուրս, հարցուց.
— Ուր կէրթաք, գուսաններ:
Ասին,— Խանում, աստծուց պահենք,
Քեզնից չենք կարա պահի,
Կերթանք Սասուն քաղաք.
Որ Խանդութի գովք անենք Դավթին:
Չմշկիկ Սուլթան լսեր էր Դավթի քաջութեն,
Էն էլ կուզեր Դավիթ առներ,
Թուղթ մի գրեր, ղրկեր էր Սասուն,
Թե՝ «Դավիթ, արի, ինձ առքե կնիկ»:
Համա գուսաններին բան չասաց,
Միտք արեց, թե՝ «Գուսաններ թող էրթան,
Դավթին բերեն, ես ձեռնեն առնեմ»:
Ասաց.— Բարով էրթաք, գուսաններ,
Թող աստված ձեր մուրազ կատարի:
Էրկու մարդ Էլ կանչեց,
Դրեց ճամփի վրա, պատվիրեց,
«Դուք Էստեղից չէրթաք
Դավիթ անունով տղա թե գիկա,
Առեք, բերեք մոտ ինձ,
Ասեք թագավոր կըկանչե:


Գուսաններ Խլաթա քաղքից էլան,
Գացին, հասան Ալաշկերտ,
Ալաշկերտից անցան, գացին Մանազկերտ,
Մանազկերտից գացին Մուշ,
Զարգեցին Մշու դաշտ անցան,
Մտան Սասնա քաղաք:
Տեսան մեյդան ճժեր կըխաղան:
Հարցրին,— ճժեր, Դավթի տուն ո՞ր մեկն Է:
Ճժեր մոտեցան Էնոնց, ասին,
— Էն ջոջ բերդ կըտեսնե՞ք,
Դավիթ էնտեղ կընստի,
Էկեք, ձեզ տանենք Դավթի տուն:
Տեսան փետեր կան նրանց ուսից կախ,
Փետի վրա էլ ականջներ կպուկ,
Ասին.— էդ ի՞նչ եք կախե փիճից:
Գուսաններ ասին.— էդոնք տամբուրա են:
Ասին,— Տամբուրան ի՞նչ է:
Ասին,— Տամբուրի մեջեն ձեն կէլնի անուշ-անուշ:
Ասին,— Մի հանեք, լսենք նրա ձեն:
Գուսաններից մեկ տամբուրեն առավ ձեռ,
Թազանեն զարկեց, անուշ ձեն հանեց:
— Վա՜յ,— ասին ճժեր,— էդ ի՞նչ տեսակ փետ է,
Որ ձեն կէլնի մեջեն:
Թափան գուսանների վրեն,
Որ տամբուրեն առնեն:
Քեռի Թորոս տեսավ, Էկավ,
Էդ ճժերի վրա հերսոտավ, ասաց,
— Ա~յ, իմկնի Սասնա ծռեր,
Էդ ի՞նչ կանեք,
Դուք ըսկի բան չեք տեսեր,
Էդ գուսաններ են, տամբուրներ են,
Արեք էդոնց տանենք մեր օդեն կոնախ,
Թող տամբուրա զարկեն, խաղ ասեն,
Մենք լէ ականջ անենք, խնդանանք:


Գուսան ասաց,— Քեռի Թորոս, դու ո՞վ ես:
Մենք էկեր ենք, էրթանք Դավթի տուն:
Ասաց,— Դուք ի՞նչի կէրթաք Դավթի տուն:
Ասաց,— Կէրթանք՝ Խանդութի գովք անենք,
Որ Դավիթ հավանե, իրեն կնիկ առնե:
Դավիթ ո՞ւր է, Դավիթ ո՞ւր է,
Մեզ Դավթի օդեն տարեք:
Դավիթ տուն չէր, նեջիր էր գացե:
Քեռի Թորոս ասաց,— Դավիթ ես եմ,
Արեք, էրթանք տուն,
Ինչ որ կասեք, իմ առեջ ասեք:
Գնացին տուն, նստան,
Հաց բերել տվեց, հաց կերան, պրծան:
— Դե,— ասաց,— գուսաններ, ձեր երգ ասեք:
Գուսաններ տամբուրներ առան ձեռ,
Լարեր զլին, երգեցին անո՜ւշ-անո՜ւշ,
Հետո դարձան Խանւդութի գովք արին:
Քեռի Թորոս հարցուց,
— Գուսաններ, Էդ Խանդութ որտե՞ղն Է:
Գուսաններ ասին,— Կաղզվան Է,
Վաչո-Մարջոյի աղջիկն Է:
Քեռի Թորոս Էլավ,
Էդոնց մեկ-մեկ ճլոտ էզար,
Տամբուրեք առավ, տվեց գետին, կոտրեց, ասաց,
— Ճժեր, էդոնք էկեր են իմ եղնիկի սիրտ ավրեն,
Տղեն խափեն, տնից հանեն,
Էլեք, էդոնց ծեծեք, արեք դուրս:
Ճժեր էլան, ծեծեցին, արին դուրս:
— Դե, գացեք,— ասաց,— ձեր հեր անիծած,
Գացեք, Խանդութին խաբար տարեք:


Գուսաններ քաղքից էլան դուրս,
Քաղքի տակ կամուրջ մի կար,
Գացին կամրջի գլուխ կայնան,
Միտք արին, ասին,,
«Կէղնի մենք Խանդութի ասած չարինք,
Որ մեր տամբուրներ ջարդին,
Մեզ լե ծեծին, քաղքից հանին:
— Չէ ,— ասաց ջահել գուսան,—
Խանդութ մեզ էդպես պատվիրեց:
— Ախպեր,— ասաց մեկել գուսան,—
Ապա էդոնք ծո՞ւռ են,
Ինչի՞ մեզ ծեծին, քաղքից հանին:


Նստան Դավիթ անիծեցին,
Հեր, մեր քաշին, ուշունց տվին,
Ասին.— Աստված էնոր տուն քանդի,
էնոր արև մարի, կարճ անի:


Դավիթ էդ վախտ նեճիր վեր թևին,
Ւր ձիով Ավագ սարից կըգար:
էկավ կամրջի գլուխ: կայնավ,
Տեսավ՝ իրեք մարդ իրեն կանիծեն,
Հեր, մեր կըքաշեն, ուշունց կըտան:
Ասաց.— Ա՜ք մարդեր, ինչի՞ Դավիթ կանիծեք,
Հեր, մեր կըքաըեք, ոլշոլնց կըաաք,
Դավիթ ձեզ ի՞նչ է արե:
Ասին.—Դավթի խեր չտեսնեք,
Բա էնոր չանիծենք, էլ ո՞ւմ անիծենք:
Մենք զուսաններ ենք, էկանք Սասուն,
Խանդութ խաթուն իր համար գովեցինք,
Էն էլավ մեր տամբուրեք կոտրեց,
Ճժերի հետ մեզ ծեծեց, քաղքեն հանեց:
Դավիթ իրեն-իրեն մտածեց,
«Կա–չկա էդ Քեռի Թորոս է էղե»:
Ասաց,— Գուսաններ, Դավիթ որ կա՝ ես եմ,
Ձեր ասած, իմ քեռին է,
Դե, Խանդութ գովացեք, լսեմ:
Գուսաններ ասին.— Անսազ ինչպե՞ս գովենք:
Դավիթ մի բուռ ոսկի տվեց, ասաց.
— Տարեք ձեր տամբուրեք տվեք շինել,
Ոսկե թել քաշեք վրեն,
Ոսկե ականջ դրեք վրեն,
Բերեք, Խանդութ խաթուն գովացեք:


Գուսաններ գացին քաղաք,
Տամբուրեք տվին շինել,
Ոսկե թել քաշին վրեն,
Ոսկե ականջ դրին վրեն,
էկան, Դավթի համար Խանդութ գովեն:


Ծեր գուսան տամբուրեն առավ ձեռ,
Լարեր զլեց, թափով զարկեց,
Խանդութ խաթուն գովեց, ասաց,
«Օրհնյալ բարերար աստված,
Խնամք շատ էր մ եծ թագավորին,
Դառնամ քո ստեղծած գովեմ,
Խանդութ խաթուն գովաբանեմ.
Կիրիշկեմ՝ էնոր բոյ-բուսաթ,նման կտա քաղաքի բուրջ,
Ա՜խ հալա տգո, քաղաքի բուրջ:
Կիրիշկեմ՝ էնոր ճակտի լենք, Հալապա յոթ կանգուն է,
Ա՜խ, հալա տգո, յոթ կանգուն է:
Կիրիշկեմ՝ էնոր լանջ, Քուռկիկ Ջալալու մեյդան է,
Ա՜խ, հալա տգո, մեյդան է:
Կիրիշկեմ՝ էնոր սպիտակութեն, քանց գարնան ձուն սիպտակ է,
Ա՜խ, հալա տգո, սիպտակ է:
Կիրիշկեմ՝ էնոր խելք, քանց Սողոմոն իմաստուն խելոք է,
Ա՜խ, հալա տգո, խելոք է»:


Ծեր գուսան ,իր գովք արեց, լռեց:
Սազն առավ ձեռ տարեց գուսան,
Լարեր զլեց, թափով զարկեց, ասաց,
«Խանդութ խաթունի երես ասեմ,
Լուսնակ է ,տասնհինգին, Դավիթ,լուսնակ է,
Խանդութ խաթունի ծամեր ասեմ,
Ոսկեգույն կըվառվռի, Դւսվիթ, ոսկեգույն,
Խանդութ խաթունի աչքեր ասեմ,
Ամեն մեկ մի ծով է, Դավիթ, մի ծով է.
Խանդութ խաթունի թարթիչներ, ասեմ,
Կռնկան ճղի նման է, Դավիթ, կռնկան ճղի.
Խանդութ խաթունի հոնքեր, ասեմ,
Ամեն մեկ ,մե կամար է, Դավիթ, կամար է.
Խանդութ խաթուն անմահական խնձոր է,
ԱշխարհՀի մեջ մի հատիկ, Դավիթ, մի հատիկ»:
Տարեց գուսան իր գովք արեց, լռեց,
Սազն առավ ձեռ ջահել գուսան.
Լարեր զլեց, թափով զարկեց, ասաց.
Տ՚ասիմ, տը գովամ Խանդութ խաթուն Դավթին
Էնու բաժ գոլու կամիշ նման է,
Տ’ասիմ, տը գովամ Խանդութ խաթուն Դավթին
էնու ծծեր քանց շաքար քաղցր է.
Տ’ասիմ, տը գովամ Խանդութ խաթուն Դավթին
էնու բերան մեղրով բացած է,
Տ՝ասիմ, տը գովամ Խանդութ խաթուն Դավթին
Էնու ատամներ մարգարիտ շարած է.
Տ՝ասիմ, տը գովամ Խանդութ խաթուն Դավթին
Էնու ձեռ-ոտ կալանքով քաշած է,
Տ՝ասիմ, տը գովամ Խանդութ խաթուն Դավթին
Էնու ծիծաղ արեգական ծիծաղ նման է.
Տ’ասիմ, տը գովամ Խանդութ խաթուն Դավթին
Էն էլ քանց քե կտրիճ է.
Դավիթ, Խանդութ խաթուն քո անուն լսեր է,
Քո տեսքին կարոտ է, քո ճամփին կիրիշկե:


Դավիթ Խանդութի գովք որ լսեց,
Ջահել գուսանի սազ առավ ձեռ, ասաց.
— Գուսաններ, դուք բարով էկաք.
Իմ սիրտ քանց կաթն անարատ էր,
Մերան թալիք, մակարդիք.
Իմ սիրտ քանց Սասնա բերդ, ամուր էր,
Քուլնգ առիք, հիմ քանդեցիք.
Իմ սիրտ քանց աշունքվա գետ զուլալ էր,
Գարնան հեղեղի նման պղտորիք:


Դավիթ իր երգ ասաց,
Սազը տվեց գուսանին, հարցուց.
— Խանդութ խաթուն որտե՞ղ է նստուկ:
Ասին.— Կաղզվան քաղքի մեջ,
Վաչո-Մարջոյ,ի աղջիկն է:
Ասաց.— Կաղզվան որտե ղ է:
Ասին,–— Կապուտկողի վերևն է.
Կէրթաս Ճաժվան, հետո Խլաթ,
Կըհասնես Բանդումահու կամուրջ,
Կըմտնես Կապուտկողա քաղաք,
Կապուտկողի վերև Կաղզվանն է:
Դավիթ ասաց.— Գուսաններ,
Վեց օր էստեղ եմ,
Վըրա յոթին կըգամ Կաղզվան:
Ճաշըս կուտեմ Ճաժվան,
Հրամեց կանեմ Բանդումահու կամուրջ,
Ընթրիքին Խանդութի հյուրն եմ:
Հանեց մի բուռ ոսկի տվեց,
Գուսաններ ոսկիք առան,
Տամբուրեք գցին ուսեր,
Բռնին Կաղզվանի ճամփեն:


3
Գուսաններ վեց օրից հասան Կաղզվան:
Խանդութ խաթուն պատուհան նստուկ՝
Էնոնց ճամփեն կիրիշկեր:
Մոտեցան իրեն, հարցուց.
— Հը, գացի՞ ք Սասուն, թե՞ չէ:
Ծեր գուսան ասաց,— Խանդութ, գացքինք,
Աստված նրանց տուն ավրի,
Նրանք սւմեն ծուռ են,
Մեզ էնպես ծեծին, էնպես ծեծին,
Որ իմ վիզ օլրավ, կըպավ իմ փեջ:
էլի աստված կյանք տա Դ՚ավթին,
Աղոթք արեց, իմ վիզ շիտկեց:
Խանդութ խաթուն ասաց.
— Պաբո, էդ բոլոր աղեկ,
Ասա, իմ գովք արի՞ ք Դավիթին, թե՞ չէ,
Դավիթ ի՞նչ ասաց, կըգա՞ էստեղ, թե՞ չէ:
— Խանդութ, քո գովք արինք, գովաբանինք,
Դավիթ ասաց, «Վեց օր էստեղ եմ,
Վրա յոթին կըգամ Կաղզվան.
Ճաշս կուտեմ ճաժվան,
Հրամեց կանեմ Բանդումահու կամուրջ,
Ընթրիքին Խանդութի հյուրն եմ»:
Էսօր Դավիթ կըգա, աչք բռնի ճամփեն:
Խանդութ էլավ տուն տեղ մաքրեց, սարքեց,
Ամեն բան բերել տվեց, պրծավ,
Նստավ պատուհան, պահեց Դավթի ճամփեն:


Դավիթ իր խոսք տվածին պես,
Վեց օրից էլավ՝ էրթա Կաղզվան:
էդ վախտ Քեռի Թորոս ասաց,
— Դավիթ, լաո, աստված քեզ ստեղծեց,
Որ կըռվով ջոջանաս.
Ինչ կռվի մեջ էր, կըլավաներ, կըլցվեր,
Հիմիկ կռիվ չկա, օրեցօր կընիհարես:
Ասաց,— Քեռի, դու իմ դարդ չես .իմանա:
Քեռի Թորոս ամեն ինչ գիտեր,
Համա հարցուց,— Ի՞նչ դարդ, լաո:
Դավիթ ասաց.— Եսիմ…
Ասաց,— Իմա՞լ եսիմ, եսիմ ո՞րն է:
Դարդ ունիս, ասա,
Ես քո դարդին դարման կանեմ:
Ասաց.— Քեռի, իմ դարդի դարման
Կաղզվանա Խանդութ խաթունն է,
Կաղզվանա բերդ Խանդութ խաթուն կա,
Տէրթամ Խանդութ խաթուն բերեմ:
Էն գուսաններ ինչ էկան–չէկան,
Էնոր սեր գցին մեջ իմ սիրտ,
Էնոր սիրուց հալվեր, մաշվեր եմ,
Թե չէրթամ, չառնեմ էնոր,
Ես կըմեռնիմ, Քեռի:
Քեռին ասաց.— Լա՛ո, արի, ինձ լսի,
Էդ քար քո փեշեն թափի:
Էնտեղ զոռի տեղ չէ,
Էնտեղ ուժի տեղ չէ,
էնտեղ կռվի տեղ չէ,
Էն կախարդի երկիր է,
Էնտեղ զացող էլ ետ չի գա:
Արի էրթանք աշխարհք ման գանք,
Աշխարհք սիրուններ շատ կան,
Որին տեսար, հավնար,
էն աղջիկ քեզ համար ուզեմ:
Ասաց.— Չէ, Քեռի, իմ խոսք խոսք է,
Ես իմ խոսքից չեմ դառնա:
Ձենով Հովան էդ օր լսեց,
Առաջ էկավ, ասաց.
— Դավիթ, մի էրթա,
Համա որ կէրթաս, իմ խրատ լսի
Կերթաս, պատուանի տակով կանցնես,
Թե քեզ խնձոր թալի՝ կէրթաս մոտ,
Թե չըթալի՝ դառնաս կըգաս:
Դավիթ էլավ, գնաց իր օդեն,
Սնդուկ բացեց, շորեր հագավ,
Կապեց իր զենք ու զրահ,
Գնաց Քուռկիկ Ջալալին հանեց դուրս,
Թամք զարկեց մեջքին, գամ դրեց բերան,
Քեռուն, հորոխպոր մնաք բարով արավ,
Հեծավ ձին, բռնեց Կաղզվանի ճամփեն:


4
Սասնա քաղքից մինչև Ճաժվան
Յոթ ավուր ճամփա է,
Ճաժվանա մինչև Բանդումահու կամուրջ
էլի յոթ օր կէրթա:
Դավիթ ձին քշեց, գնաց,
Ճաշին հասավ Ճաժվան,
Հրամեցին՝ Բանդումահու կամուրջ,
Էնտեղից մտավ Գործութա դաշտ,
Տեսավ Գործութա ռեսի յոթ գութան
Բերած էնտեղ,
Գոմեշներ լծած, վար կանեն:
Գոմեշներ զոռից վիզ ճկած,
Շոգուց լեզուն հանած դուրս,
Անջախ կէրթան, գիկան,
Գութան կըքաշեն:
Դավթի խեղճ ընկավ էնոնց վրա, ասաց,
— Հոտաղներ, գոմեշներ արձկեք, մեղք են:
Գոմեշներ արձկեցին, տարան գոլ:
Դավիթ գութնի զնջիլ առավ ձեռ,
Կուզեր ինք վարեր դաշտ, մաճկալ ասաց.
— Աքխպեր, հացի վախտն է, արի հաց ուտենք,
Նոր կէլնես, կըվարես դաշտ:
Դավրթ ասաց.— Չէ, ես կէրթամ:
Ասին.— Համեցեք, դու մեր հյուրն ես:
Ասաց.— Ախր, ես որ նստեմ, ուտեմ,
Դու սոված կըմնաք:
— Ա՜յ, քո տուն շինվի,— ասին,— մեկ մարդ ես,
Ինչքան տի ուտես, որ մենք սոված մնանք,
Յոթ ավուր հաց հլա ավել ենք բերե,
Աշխարհք գութանի մոտ կը լիանա,
Դու կեր, մենք թող մնանք անոթի:
Դավիթ գամ ձիու բերնեն հանեց,
Ձին թողեց՝ արածա,
Ինք մեջք տվեց սելի ական,
Էդ մարդկանց հետ նստավ հացի,
Հա բերին, հա կերավ, հա բերին, հա կերավ.
Վերջ մի պղինձ փլավ բերին,
Երկու արեց մի թիքա,
Զարկեց փլավի տակ, հանեց,
Բիրադի կերավ, մի բրդուճ չթողեց,
Վերջ տվեց Էնոնց հացին ու ջրին:
Հոտաղներ աչքին իրար, փսփսացին.
Դավիթ էդ որ տեսավ, ասաց,
— Հը, տղերք, ինչո՞ւ կիշկանք իրար էրես,
Ինչ կըփսփսաք, ինչ կասեք:
Ասին. — Գինա՞ս՝ մենք ինչու կիշկանք իրար երես,
Մենք քոթ ավուր հաց ենք բերե,
Յոթ ավուր Էլ հլա ավել,
Փշում կախ դու բիրադի կերար,
Տնավեր, .մենք ասինք հաց կե,
Հո չասինք յոթ գութանվորի հաց կե:
Յոթ օր գիշեր-ցերեկ տի գութան անենք,
էդ Հացով յոլա էրթենք,
Մեզ Էլ հաց չմնաց,
Ւնչպե՞ս տի գութան անենք:
Դավիթ ասաց.— Տղերք,
Որ էդենց է, մեղք ընկավ իմ վիզ,
Ես կէլնեմ, էն յոթ ավուր գութան
Մեկ սհաթվան մեջ կանեմ,
Իրիկուն կէրթաք, կըհասնեք ձեր հացին:
Դավիթ էլավ, գութաններ կապեց ձիուն,
Ւնք թռավ ձիու մեջքին,
Գընաց էկավ, գընաց էկավ,
Վեց ավուր վարն արեց:
Մշակներ դարձան, ասին. —
Ախպեր, էդ քո հունար չէր,
էդ հունար քո ձիուն էր.
էս որ լսավ, Դավիթ ըռկավ, ձիուց իջավ.
Յոթ գութանի շղթան գցեց թև,
Քաշեց ւոարավ էն գլուխ, բերեց էս գլուխ,
Մի քիչ էլ գնաց էկավ, գընաց էկավ,
Մեկ ավուր վարն արավ, պրծավ:
Մաճկալներ շատ զարմացան, իրար ասին.
«էս կէղնի հողածին չէ, ջրածին է»:
Մեկ էնոնցմե հարցուց.— Դու հո՞ւստ ես:
Ասաց.— Ես Սասունցի եմ:
Ասաց,— Չըլնի՞ Դավիթ դու ես:
Ասաց,— Ես եմ որ կամ:
Ասաց.— Տղա Դավիթ, որ կասեն, դո՞ւ ես,
Այ բարով Էկար, բարով էրթաս,— ասին,—
Քո ոտ քարի չդիպնե,
Աստված քո արև կանաչ պահե:


Դավիթ Քուռկիկ Ջալալին տարավ
Բանդումահու գետ, լավ լվաց,
Թամք դրեց մեջքին, սանձ դրեց բերան,
Հեծավ ձին, քշեց, գնաց:


5
Դավիթ Քուռկիկ Ջալալին քշեց, գնաց,
Հասավ Մշո դաշտի ծըծմակաքիթ,
Անկե անցավ, իրիկվա վախտ մտավ Խլաթ,
Խլաթա կամուրջ տի անցներ, Էրթեր,
Երկու մարդ կանգնին դեմ:
Ասին,—Դու ո՞վ ես:
Ասաց. — Ես Դավիթն եմ:
Ասին.֊ Չլինի՞ Սասնա Դավիթ դու ես:
Ասաց.— Հա, Սասնա Դավիթ ես եմ:։
Ասին.— Հրամեցի, մեր թագավոր կըկանչե:
Դավթին առան, տարան պալատ:


Չմշկիկ Սուլթան շորեր հագավ,
Գլուխ կապեց, էկավ Դավթի առեջ:
Դւսվիթ ,տեսավ կնիկարմատ է, թագավոր չկա:
Ասաց.— Թագավոր ո՞ւր է:
Չմշկիկ Սուլթան ասաց.
— Դավիթ, թագավոր ես եմ,
Թագավոր վախճանվեր է:
Դավիթ ասաց,— Ձին քաշեք դուրս, ես էրթամ:
Ասաց.— Դավիթ, էսօր, ինձ հյուր էղի,
Մութն է, գիշեր մնա, առավոտ կէրթաս:
Ասաց,— Չէ, կէրթամ, ինձ ճամփից մի գցի:
Ասաց,— Ես գիտեմ, դու Խանդութի համար կէրթաս,
Համա էն իմ ճըկըթի բարա չի էղնի:
Դավիթ, քեզ կըխաբեն, տանեն, վնասեն,
Մի էրթա, արի ինձ առ, մնա էստեղ,
Համ թագավորի կնիկ եմ,
Համ Էլ լավ կնիկարմատ:
Չմշկիկ Սուլթան ճշմարիտ,
Շատ գոզալ փահլևան Էր:
Դավիւթ ասաց,— Չէղնի, տի էրթամ:
Չմշկիկ Սուլթան ասաց,— Դավիթ, մի հակառակի,
Նստի, հաց կեր, հետո ուր կէրթաս, գնա:
Դավթին խաբեց, տարավ իր սենեկ,
Շատ պատիվ, հարգանք տվեց,
Կերան, խմեցին, Էլան մեկտեղ քնան:
Մնաց մինչև առավոտ:
Առավոտ Դավիթ փոշմանեց իր արած,
«Էդ Ի՞նչ բան Էր,— ասաց,— ես բռնեցի,
Պըտի մեր ազգ չխաբվեր,
Ես ինչո՞ւ խաբվա մեկ կնկա ապով»:
Էլավ դուրս, ձին հեծավ, որ էրթա,
Չմշկիկ Սուլթան իմացավ, ասաց,
—Դավիթ, կէրթաս, հա՞,
Էկար, ինձ խաբեցիր, թողիր, կէրթաս,
Դե կեցի... ու ինադ ընկավ հետ:
Դավիթ քշեց Քուռկիկ Ջալալին, գնաց:


6
Իրիկվա վախտ Դավիթ հասավ Կաղզվան:
Խանդութ Դավթի ճամփեն կըպահեր:
Մեկել աղախին նայեց դուրս, ասաց.
— Խաթուն, տես ահա, մի ձիավոր՝ մեջ երկինք,
Մեջ գետինք գիկա, հազիվ կէրևա:
Խանդութ խաթուն էլավ նայեց, տեսավ՝
Կրակ մեջ երկինք, մեջ գետինք կըտար,
Թոզ-դուման ձիու ոտաց տկեն կէլներ,
Ասաց, «Կա-չկա էս Դաւվիթն է»:
Կանչեց,— Գորգիս, դարպասներ զարկ,
Շուտով ձիավոր մի գիկա:
Գորգիզ լե կանչեց.
— Համդոլ, դարպասներ զարկ,
Շուտով ձիավոր մի կիգա,
Քո շնորհք շանց տուր, նոր դարպասներ բաց.
Խոսք դեռ բերանն Էր, Դավիթ վրա հասավ,
Համա Համդոլ դարպասներ փակեց:


Դավիթ ձիով շրչեց բերդի բոլոր,
Գնաց առջև Խանդութ խաթունի պատուհան,
Խանդութ խաթուն Էնտեղ նստուկ, դուրս կընայեր,
Տեսավ Դավիթ ինչքան որ կըպատմեն,
Դեռ յոթ անգամ ավել է:
Ուրախացավ, խելք գնաց,
Խնձոր մի էզար Դավթին:
Դավիթ խնձոր բռնեց վեր ձիուն,
Խնդացավ վեր խնձորին:
Նայեց Խանդութ խաթուն, տեսավ,
Գուսաններ ինչքան որ գովեր են,
Հլա էնոր կես չեն ասեր:
Էնտեղեն էկավ, որ մտնի պալատ,
Տեսավ դարպասներ փակ են .
Ասաց.— Դուռ բացեք:
Համդոլ ասաց,— Չեմ բանա,
Դուռ որ կողպեր ենք,
Էլ չենք բանա, էդ Խանդութի օրենքն է,
Խանդութ խաթուն հրամանք արե,
Որ մթնի՝ դուռ չբանանք:
Մրնչև առվոտ կըմնաս Էստեղ,
Առավոտ դուռ կըբանամ, կըգաս ներս:
Դւսվիթ ասաց.— Դարպասչի, դուռ բաց:
Համդոլ ասաց.— Դու ի՞նչ մարդ ես
Դավիթ ասաց,— Իմ ինչ մւսրդ Էղնել քեզ ի՞նչ,
Ես Խանդութ խաթունի սիրով կըվառիմ,
Թե որ դարպասներ չես բանա,
Քո մատ հան ես պագեմ,
Իմ փափագ առնեմ, իմ սիրտ հովանա,
Նոր առավոտ դուռ բաց:


Համդոլ իր մատ դռան ծակից հանեց,
Դավիթ մատ բռնեց քամեց, եղունգ Էթալ,
Ոտների բթերից ջղեր կըտրավ՝ էկավ:
Ասաց,— Կըբացե՞ս, թե՝ չէ:
Ասաց,— Աման, իմ մատ կոտրավ,
Իմ մատ թող, դուռ բանամ:
Դավիթ մատ թողեց, էն դուռ բացեց:
Դավիթ տեսավ՝ զոռբա, այլակերպ մի մարդ,
Մի պռունկ վեր դարգահի շեմուց,
Մեկ՝ իջե ներքև, կախվե գետին:
Դավիթ միտք արավ.
«Ինչ Մորեն մեկներ եմ,
Մարդու բարև չեմ տվե:
Թե բարև տամ, տէլնի խոց
Ընկնի իմ սիրտ, ինձ վառի,
Թե բարև չտամ, անցնեմ էրթամ,
Վախեմ էս մարդ ինձ սպանի»:
Բարև տվեց, անցավ ներս,
Դարպասապահ բարևն աոավ,
— Տո մարդ, քո անունն ի՞նչ է, — հարցուց Դավիթ:
Ասաց.— Իմ անուն Հաւմդոլ է:
Ասաց.– Ես լէ Մհերի տղա Դավիթն եմ:
Ինչ Մորե մեկներ եմ, մինչև էսօր
Մ արդու բարև չեմ տվե,
Էսօր Համդոլն եմ տեսե,
Ահու բարև եմ տվե:
Համդոլ դարձավ, ասաց.
— Էս քառսուն տարի կա՝
Էստեղ դարպասապահ եմ,
Մարդու բարև չեմ առե,
Էսօր զԴավիթն եմ տեսե,
Ահու բարևն եմ առե:
Դավիթ ասաց.— Օրհնյալ է աստված,
Չէ՞ դու ահու իմ բարև առար,
Թող ես էլ ահու քեզ բարև ,տամ.
Թե դու ահու իմ բարև չառներ,
Տ՚ելներ խոց, ընկներ իմ սիրտ, ինձ տ՝սպաներ,
Դավիթ հարցուց.— Համդոլ,
Էդ ի՞նչ գուրզ է դրել են քո ձեռ:
Գուրզ ձեռքեն առեց, շպրտեց,
Մինչև էսօր հլա կէրթա:
Ասաց,— Համդոլ, իմ ձին տար ախոռ:
Ասաց.— Դավիթ, տեղ չունեմ:
Ասաց.— Ինչի տեղ չունես:
Ասաց.— Քառսուն ուզընկան էկած,
Խանդութ խաթունի համար էն էկած,
Էնոնց ձիանքն են կապած՝ ախոռ:
Ասաց.— Համդոլ, որ էդպես է,
Դու ձիու սանձ բերնից հան, ներս արա,
Թե կարաց, թող իրեն տեղ անի,
Թե չէկարաց, թող մնա դուրս:
Համդոլ Քուռկիկ Ջալալին ներս արավ,
Քուռկիկ Ջալալին ծառս Էղավ, խրխնջաց,
Ձիանք տվեց դես, տվեց դեն,
Տարավ գոմի մի քունջ ժողվեց,
Ինք գնաց, ամենու գարին կերավ:
Համդոլ ասաց. «Ձին ձիանք հաղթեց,
Տիրվանք՝ մնաց աստված»:
Խաբար ղրկեց Խանդութ խաթուն, թե՝
«Ձին իր հունար խարջեց, մնաց՝ Դավիթ»:


Դավիթ վռազ վեր Էլավ Խանդութի սենեկ,
Տեսավ, դռան առեջ մի մարդ կայնուկ:
Հարցուց.— Տո տղա, քո անուն ինչ տէղնի:
Ասաց.— Իմ անուն Գորգիզ է:
Ասաց.— Ես էլ Սասունցի Դավիթն եմ,
Խանդութ խաթունի համար եմ էկե,
Շուտ արա, դուռ բաց, Գորգիզ:
Ասաց,— Որ Խանդութ խաթուն առար,
Ինձ կանես քեզ քավոր,
Ասաց.— Կանեմ, քավոր Գորիզ,
Շուտ արա, դուռ բաց:


Գորգիզ դուռ էբաց, Դավիթ մտավ ներս,
Բարև տվեց, Խանդութ բարև առավ,
Առաջ էկավ, ձեռ բռնեց,
Տեղ շանք տվեց, որ նստի,
Դե, ջահել տղա էր, չդիմացավ,
Ձեռ թալեց Խանդութ խաթուն գրկեց,
Ճակատ պագեց, երեսներ պագեց,
Հետո դարձավ, դոշի մեջտեղ պագեց:
Որ դոշի մեջտեղ պագեց, Խանդութ ,ըռկավ,
Բռուցք մի էզար Դավթի քիթ-բերան:
Ինչ աղբուր ջուր կըթալի,
Արուն-արնուճուր բերնեն թալեց դուրս:
Ասաց.— Դավիթ, դու քո հոր կտրիճն ես,
Ես էլ իմ հոր կտրիճն եմ.
Ներս մտար ինձ գրկեցիր,
Քո ճամբի խաթեր, քեզ հալալ էր.
Դարձար, իմ ճակատ պագեցիր,
Քո սիրու խաթեր, քեզ հալալ էր.
Իմ երեսներ պագեցիր,
Քո ջահելության խաթեր, քեզ հալալ էր,
Դու ինչո՞ւ իմ դրոշի մեշտեղ պագեցիր,
Դու խոյա Շըբգան Խորասականի,
Լոռա Հըմզա փահլիվանների գլուխն ես բերե ,
Որ էվել պագ կ՚առնես իմ մոտեն:
Դավիթ ասաց.—Խանդութ խաթուն,
Երդում կանեմ աստված,
Որ քեզ չըտանեմ էստեղեն,
Մինչև քենե փոխ չառնեմ:
Մեկ էլ աստված խնդիրք կանեմ՝
Ինչքան աստղ կա երկինք,
Էնքան դուշման կա վեր քո հոր կռիվ:


7
Խանդութ խաթուն, որ խնձոր Էզար Դավթին,
Ուզընկաններ հերսոտան, դիվոտան,
Պռընգներ ճղավ, արուն գնաց.
Հավաքվան, իրար ասին,
«Յոթ տարի կա մենք Էստեղ ենք
Խանդութ մեր Էրես չի տեսե.
Շախկամակեր Դավիթ նոր էկավ,
Խնձոր էզար էնոր վար ձիուն:
Մեկ ասաց.— Դավիթ, քանց մե խորոտ է,
Մեկել ասաց.—Դավիթ քանց մե կտրիճ է,
Խանդութ խաթուն մեզ չի առնի,
Խանդութ խաթուն էնոր տառնի:
Ապա ի՞նչ անենք:
Խոսքեր արին մեկ, ասին,
— Գիտեք ի՞նչ անենք.
Դավիթ որ գա Էստեղ, խմացնենք,
Քեֆովնա, ընկնի, զարկենք, սպանենք:


Դավիթ ըռկավ, Խանդութի մոտեն էլավ,
Քավոր Գորգիզին ասաց.
— Ուզընկաններ ուր են գացած:
Գորգիզ ասաց.— էն սենեկի մեջ քեֆ կանեն:
Դավի,թ ասաց.— Քավոր Գորգիզ,
Ներս էրթանք, էնենք կերուխում:
Գորգիզ ,կայնավ դռան կուշտ,
Դավիթ դուռ էբաց, մտավ ներս,
Փահլիվաններ, Դավիթ որ տեսան, կայնան ոտի,
Ասին.— Դավիթ, դու բարով էկար,
Համեցեք հաց ուտենք, գինի խմենք:
Դավիթ հարցուց.— Դուք ինչո՞ւ եք էկեր էստեղ:
Մեկ մարդ ասաց.— Խանդութ խաթունի համար:
Դավիթ հարցուց.— Վաղո՞ւց է, որ էկեր եք:
էն մարդ ասաց,— Ես մեկ տարի կա՝ էկեր եմ,
Մյուսներ յոթ տարի կա՝ էստեղ են,
Խանդութի հաց կուտեն, քեֆ կանեն,
Համա Խանդութ ոչ մեկի խոսք չի տվեր:
Դավիթ ասաց.— Ապա նստեր եք էստեղ, ի՞նչ:
Ասաց,— Ապա ի՞նչ անենք:
Ասաց.— գնացեք մոտ, ասեք.
Կամ մեկն ու մեկիս առ,
Կամ հրաման, տուր, Էրթանք:
Ասաց,— Ով սիրտ կանի դուռ բանա.
Որ մարդ դուռ որ բանա,
Խանդութ կըզարկի, կըսպանի:
Դավիթ ծիծղաց, գլուխ կախեց:


Էդ փահլիվաններ Դավթին տարան,
Նստուցին մեջ իրենց:
Խանդութ վերի հերթիկեն տեսավ՝
Էնոնք ոնց որ ճժեր Դավթի մոտ,
Դավիթ ամենից ջոջ էր, ամենից խորոտ:


Խանդութ յոթ ոչխար տվեց խորովել,
Յոթ փութ բրինձ տվեց էփել,
Յոթ փութ հացի հետ ճամփեց Դավթին,
Յոթ կարաս էլ գինի ճամփեց:
էդ բոլոր բերին, դրին Դավթի աոեջ:
Դավթի ճկուտ մատնիք մի կար,
Հանեց, թալեց սինու մեջ.
— էս էլ քե փեշքեշ,— ասաց:
Հաց բերող սինին չկարաց բռներ,
Էդ մատնիք էնքան ծանր էր՝
Սինին ձեռից ընկավ:
Դավիթ մատնիք դրեց հաց բերողի թև,
Ինչպես սելի դող,
Էկավ, հասավ վզին:
Աղջիկ մինչև հասավ Խանդութի մոտ,
Շատ նեղեցավ:
Էնտէղ սինին որ ընկել էր,
Խանդութ ,խանթուն լսեր էր ձեն:
Հարցուց.– Աղջի, էն ի՞նչ զնգոց էր:
Ասաց.— խանդութ, աստծու սիրուն,
Արի, էս դող իմ թևից հան:
Ասաց,— էս ո՞վ է տվե, աղջի:
Ասաց.— էն նոր գալողն է տվե,
Փող չուներ, էս տվեց փեշքեշ:
Խանդութ մատնիք վերուց, դրեց բութ:


Դավիթ թալկոկկ ու անոթի էր, ասաց.
— Տղեք, օրհնեք էս հաց, ուտենք:
Ասին,— Մեր մեծ դու ես, բարի մեհվան,
Դու օրհնի, առաջինն էլ դու կե:
Ասաց,— Ես օրհնեմ, ես ուտեմ,
Դու սոված կըմնաք:
Ասին,— Դու օրհնի, դու կե,
Որ մնաց, մենք կուտենք,
Որ չըմնաց, չենք ուտի:
Է՜, տղեք ահու կըմոտենան ըսկի,
Դավիթ ամեն մի ոչխար
Էրկու բերան արավ,
Ոչխար, փլավ ամեն կերավ,
Յռթ կարաս գինին քաշեց գլուխ,
Դարձավ փահլիվաններ, ասաց.
— Դւե, տղե՛ք, գինի լցրեք, խմենք:
Փահլիվաններ թասեր տվին էնոր,
Դավիթ էնոնց թասեր խմավ, ասաց.
— էս ինչ կենիք, տղեք,
Ուղտին գդալով կըջրեք,
Ջոջ թաս բերեք, խմեմ,
Իմ ,բերան թացվի:
Էլան, ջոջ թաս մի բերին:
Էնոնց թաս ջոջ պղինձ էր,
Լցրին, տվին Դավթին, ասին,
— Խանդութ խաթունի կենաց խմե:
Դավիթ պղինձ առավ ձեռ, ասաց.
— Խանդութ խաթունի կենաց:
— Դավիթ ջան, Դավիթ, իմ թաս խմի,
— Դավի՛թ ջան, Դավիթ, իմ թասն էլ,
— Դավիթ, իմ թասն էլ, Դավիթ, իմ թասն էլ…
Էդպես քառսունն էլ թասեր տվին,
Որ Դավիթ խմի, գինովնա:
Հա՛ տվին, հա՜ խմեց, հա՛ տվին, հա՛ խմեց.
Գինին զԴավիթ վերուց, զԴավիթ տարավ,
Գլուխ էկավ ծուց վե…
Քառսուն փահլիվան թրեր քաշեր են,
Դրեր են սուփրի տակ:
Որ տեսան Դավթի գլուխ ընկավ ծուց վե,
Թրեր հանին, որ սպանեն:
Խանդութ խաթուն հերթիկ նստուկ էր:
Էդ որ տեսավ, առավ կաղին ձեռ,
Ինչ Դավիթ գլուխ կըկոռեր դոշին,
Ւնչ էնոնք թրեր կըհանին, որ զարկեն,
Վերից կաղին կըթալեր,
Կըդիպներ սինուն, կըզրնգար:
Էդ ձենից Դավիթ ժաժ գիկեր,
Գլուխ վեր կառներ դոշից,
Էնոնք թրեր կըդնին սուփրի տակ:
Խանդութ խաթուն ջվալ մի կաղին
Էդպես մեկ-մեկ զարկեց սինուն,
Մինչև Դավիթ գինին թողեց:
Երբ գինին թողեց, էլավ, ասաց,
— Տղեք, ի՞նչ եք պարապ նստեր,
Գինին բերեք, գինի խմենք:
էնոնք նորից գինի բերին,
Դավիթ խմավ, հարցուց,
— էս գինին ուստի՞ց կլըցնեք:
Ասին.— էս ջոջ կարասից:
էլավ, գնաց կարասի կուշտ,
Կարասն առավ, դրավ բերնին,
Դադարկեց ու շպրտեց պատ:
Նորից գինին Դավթին տարավ.
Թրեր քաշին, որ սպանեն,
Էս հետ Գորգիզղ կանխեց, ասաց.
— Սանահեր Դավիթ, էլի վեր,
Էստեղ վնասատուն է, Վնացտուն չէ
Դավրթ էլավ տեղից, ասաց.
— Մինչև երբ մնանք անոթի,
Հաց բերեք, հաց ուտենք:
Աղախին ձեռ տարավ սուփրեն,
Փահլիվաններ վախից ասին,
— Սուփրեն թող մնա դու գնա հացի:
Դափիթ սուփրեն քաշեց, ասաց.
— Սուփրեն կերթա հետև հացին,
Հաց չի էրթա հետև սուփրին:
Աուփրեն քառսուն գոմշի կաշի էր,
Որ քաշեց, տեսավ՝
Ամենքի առջև մի թուր դրած,
Էլավ էդ թրեր բոլոր ժողվեց,
Էտու ծնկան կոտրեց,
Ինչ որ մարդ բուռ մի քիբրիթ կոտրի,
Տվեց Գորգիզին, ասաց,
— Տար, դիր իմ ձիու խուրջին,
Լավ պողպատ-երկաթ է,
Կանեմ նալ ու մեխ իմ ձիուն:
Փահլիվաններ էդ բան տեսան,
Ահու դուրս էլան, փախան:
Գորգիզ դռան առեջ ,կայնուկ էր,
Ամեն մեկ չափալախ մի զարկեց,
Վիզ ծռվեց, ընկավ փիջին:
Դավիթ կանչեց.— Քավոր Գորգիզ, արի ներս .
Տուն մնաց մեզ, բակ մնաց հավերուն:
Դավիթ պառկավ, քնավ,
Գորգիզ մնաց դուռ կայնուկ:


8
Երեք Օք Դավիթ մնաց քնուկ,
Էն վախտ մարդու բերան բարի Էր,
Ինչ որ ուզեր, կըկատարվեր:
Դավիթ ուզած կատարվավ,
Երեք օրից Օղան, Տողան թագավորներ,
Շըբըգան Խորասական, Լոռա Հըմզան,
Իրենց զորք, զորապետ առան, էկան
Խանդութի հոր քաղքի վրա,
Քաղքի բոլոր բռնին, նստան:
Թուղթ գրին Խանդութ խաթունին, թե՝
«Խանդութ խաթոձն, կըգաս, իյաթրով արի,
Չգաս, զո8ք կըգա, զոռով կըբերի,
Քաղաքն էլ կրակ կըտա, կըվառի»:
Խանդութ խաթուն էդտեղ գրեց,
«Ես չեմ գա, շատ կտրիճ եք,
էկեք ինձ զոռով տարեք»:
Թուղթ ծալեց, դարձրեց հետ,
Գնաց, հոր ասաց՝ էսպես, էսպես…
Հոր ձեռից ահու դուրբին ընկավ,
Ասաց,— Ես Էնոնց դեմ չեմ կարա Էլնի,
Քո մարդիկ, ինչ քեզ համար Էկած են,
Օղորկի, թող կռիվ անեն:


Խանդութ գնաց մոտ փահլվաններ, ասաց,
— Էս յոթ տարի իմ տուն նստած,
իմ հաց կուտեք, քեֆ կանեք,
Հիմի տ՚էրթաք, կռիվ անեք,
էկած են, ինձ զոռով տանեն:
էն քառսուն փահլիվան ասին,
— Օղորթ է, յոթ , տարի կա քո տանն ենք,
Քո հաց կուտենք, քեֆ կանենք,
Համա մեր երես չես տեսե,
Մեզ ոչ մի խոսք չես տվե,
Ով էկե քե տեսեր է,
Ով քե պագե, քո խնձոր առե,
Թող էն էրթա կռիվ:


Իրեք օրեն Դավիթ զարթնավ,
Էլավ դուրս, տեսավ՝ իր խնդիրք կատարվե,
Ասաց.— էս ինչ զորք է էկե,
Քաղաքի բոլոր բռնե, նստե:
Գորգիզ ասաց,— Օղան, Տողան թագավորներ,
Շըբըգան Խորասական, Լոռա Հըմզան են,
Իրենց զորքով Էկե, կուզեն՝ Խանդութ տանեն:
Խանդութ փահլիվաններ կըճամբե կռիվ,
Համա Էնոնք չեն էրթա, կասեն,
«Ում պագ տվեր էս, թող էն էրթա կռիվ»:
Դավիթ լսավ էդ խոսք, գնաց, ասաց.
— Տո շուն-շաւն որդիք, տո ճնճղի ձագեր.
Ես աստծուց խնդիրք արեր եմ,
Որ կռիվ գա ինձ համար,
Աստված կռիվ ինձ համար է ղրկե,
Ձեզ համար չի ղրկե:
Խանդութ զուր է ձեզ մարդատեղ դրե,
Ես կէրթամ, կռիվ կանեմ:
Խանդութ էդ որ լսեց՝ լալով ասաց,
— Քո հոգուն, արևուն մեռնեմ, Դավիթ,
Դու մի էրթա, ես կէրթամ:
Դավիթ ասաց,— Չէ ,ես տ՚էրթամ,
Ամոթ չի՞ ինձ, ես ՝մնամ, դու էրթաս:
Էդ քառսուն մարդ հան դուրս, խրկե,
Որ չեն կռվե, ինչո՞ւ մնան:
Խանդութ դարձավ, էկավ իր սենեւկ,
Ուզընկաններ տեսան, կանգնան ոտի:
Խանդութ փանջարի փեղկ բացեց,
Մեկ-մեկ թևեր բռնեց,
Փանջարից շպրտեց դուրս.
— Վա՛յ, վա՛յ,— ասաց,— դուք էք էկեր, ինձ առնեք,
Ձեր տեղ հենց էդ է, որ կա:
Գնաց Դավթի մոտ, ասաց,
— Արի իմ սենեկ, տես, ինչ եմ արե:
Դավիթ էկավ, նայեց, ասաց,
«Փառք քե աստված,
Խանդութ քանց ի՝նձ կտրիճ է»է
Դավիթ գնաց ձին քաշի դուրս,
Խանդութ հետև Դավթին վազեց, ասաց.
— Դավիթ, կանգնի,
Ես գամ, քո ձին քաշեմ դուրս:
Դավիթ էնտեղ դադրավ,
Խանդութ մտավ թավլեն,
Տեսավ էն քառսուն ձին փախած,
Վերին քունք կըծկված են:
Դավթի ձին մեկ սարի չափ էր,
Խանդութ ձեռ մեկնեց,
Որ ձիու վիզ բռներ, քաշեր դուրս,
Ձին չճանաչեց, վիզ թափահարեց,
Խփեց Խանդութ, քցեց գետին:
— Վա՜խ, Դավիթ,— կանչեց Խանդութ,—
Հասի, քո ձին ինձ սպանեց:
Դավիթ մտավ ներս, զԽանդութ գրկեց:
— է՛յ , ձի,— ասաց,— քո ֆահմ կտրի,
Մարդ էլ կնիկարմատ զարկի,
Ախր ես դուրս կայնուկ էր,
Դու ինչու զԽանդութ զարկիր:
Ապա դարձավ Խանդութ, ասաց.
— Ձեռ տու, քաշի դուրս, մի վախի,
Նա գիտեր, թե դու օտար էր:
Խանդութ գնաց, ձին դուրս քաշեց,
Մեջք թիմարեց, թամք դրեց վրեն:
Դավիթ սանձ դրեց բերան,
Թուր Կեծակին կապեց,
Նստեց ձին,որ էրթեր, ասաց.
— Խանդութ, էս կռիվ ես աստծուց եմ ուզեր,
Կարող է դառնամ, կարող է չդառնամ,
Յոթ օր իմ ճամբեն կըպահես,
Թե չեկա, կըգաս, իմ լեշ կըջոկես,
Կըբերես էստեղ, կըհորես:
Ասաց.— Որ քե սպանեն, քո լեշ ինչպե՞ս գտնեմ:
Ասաց.— Վեր իմ աջ թևին մսե խաչ կա:
Խանդութ խաթուն Դավիթ շատ կըսիրեր,
Կանչեց՝ «Դարպասներ զարկեք, Դավիթ չէրթա»:
Որ էդպես ասաց, Դավիթ հերսոտավ,
«Հի» արավ, թըռցուց Քուռկիկ Ջալալին,
Զպարիսպ անցավ, քշեց, գնաց:


9
Քշեց, գնաց, մեկ էլ տեսավ առջև
Էնպես թոզ ու դուման է կայնե,
Որ աստված ազատի:
Մոտեցավ, տեսավ ծուռ Սրգոն է:
Գնաց, ծուռ Սրգոն տի համբուրեր,
Էն ասաց,— Դավիթ, համբերի,
Հանի քո սուրբ նշան ես համբուրեմ,
Նոր դու ինձ համբուրի:
Դավիթ սուրբ նշան, ծոցից հանեց,
Ծուռ Սրգոն համբուրեց սուրբ նշան,
Դավիթն Էլ ծուռ Սրգոն համբուրեց,
Ու ձին քշեց, գնաց:


Շըբըգան Խորասական, Լոռա Հըմզան տեսան՝
Ձիավոր մի դեմից գիկա,
Ձիու թոզ երկինք կէլնի:
Ասին,— Էդ ձիավոր կռվի համար գիկա,
Չէղնի՝ Սրգոյի փոքրերից է:
Կանչին, հարցուցին,— Այ կտրիճ,
Դու ինչ մարդ ես, ուստի գիկաս,
Չէղնի՝ Ծուռ Սրգոյի փոքրերից ես:
Ասաց.—Ես Մհերի որդի Դավիթն եմ:
Ասին.— Դու Խանդութ խաթուն կըճանաչե՞ս:
Ասաց,— Լավ կըճանաչեմ,
Եկել եմ՝ նշանաբան տանեմ էնոր համար:
Շըբգան Խորասական ճկուտի մատնիք հանեց, ասաց,
— Առ, տար Խանդութին նշանաբան:
Դավիթ առավ մատանին, դրեց թև,
Գնաց, հասավ արմունկ, կայնավ:
Հանեց, ասաց,— Առ, էդ ի նչ անեմ:
Ասաց.— Ապա ի՞նչ կուզես, որ տանք, տանես:
Ասաց.— Շըբըգան Խորասական,
Լոռա Հըմզա փահլիվաններ դուք եք:
Ասին.—Հա, մենք ենք, որ կանք:
Ասաց. —Ձեր գլուխ կուզեմ տանեմ նշանաբան,
Ուրիշ բան չեմ ուզի:
Էդ Շըբըգան Խորասականի վերին ունք
Էնքան էր կախվե, որ հասեր էր սրտին,
Չանգալով կապեր Էր,
Ու հետևից զարկե վեր պառեկին:
Լոռա Հըմզա փահլիվանի ներքևի մռութ,
Գետին կավլեր, կէրթեր:
Կպան իրար Դավիթ ու էդ էրկու փահլիվան,
Դավիթ զարկեց, երկուսի Գլուխ կտրեց,
Երկուսի բրջամ լե կապեց իրար
Ու խուրջինի պես քցեց թարքին:
Նրանց լեզուն կաված,
Զգետին գութանի պես կըվարեր:


10
Դավիթ էլավ բարձր սարի մի գլուխ,
Տեսավ` Օղան, Տողան թագամորներ,
Մըսրա Մելիքի նման զորք հավաքե,
Էկեր, դաշտ բռներ, նստեր են:
Հիշեց իր Տեր կենդանին,
Մարութա բանձր Աստվածածին,
Խաչ պատրաստին վեր աջ թևին,
Քաշեց զԹուր Կեծակին,
Ընկավ մեջ հեծելին:
Աջու էզար, հեծել ջարդեց,
Ձախու էզար, հեծել ջարղեց,
Արուն, արնաճուր էլավ,
Վարար գետի պես կերթեր:


Դավիթ էդտեղ չորս օր կռվավ.
Վրա հնգին Օղան, Տողան խորհուրդ արին՝
Մի հնարքով նրան բռնեն:
Թուղթ բացին, գիրք նայեցին, ասին,
«Դրանց ազգ ջրածին է,
Դրանք ջրեղեն, հրեղեն են,
Դավիթ մինչև իրիկուն կըկռվի,
Իրիկուն կէրթա գետ, կըլողնա,
Առավոտ յարեք լավացած,
Նորից կէլնի, մեր դեմ գիկա:
Էկեք իր ճամփեն կտրենք,
Որ էլ չկարա էրթա գետ:


Էլան դրանք ի՞նչ արին.
Բերին, իրանց դեմի դաշտ,
Որ քառսուն հեկտար ցելուկ էր,
Ուսկից Դավիթ կանցներ, կերթեր կռիվ,
Գետ կապին վրեն, էն քան կացավ,
Ցել ջուր ծըծեց, գոլ գայնավ:
Իրիկուն Դավիթ ձին քշեց՝ էրթեր գետ,
Ձին թաղվեց ցեխի մեջ,
Արուն, արնաջուր պաղեց կողեր,
Արուն, արնաջուր պաղեց,
Էլ ձին չկարաց արուն, ցեխ ճղեր,
Մեջ արնին, ցեխին էրթեր:
Օղան, Տողան պաշարին Դավիթ,
Համա չկարցան մոտենան, բռնեն:


Դավիթ չարչարվեց, չկարաց էլնել.
Էդտեզ լացեց, ասաց.
«Աստված, յա մահ տուր ինձ, յա օգնութեն»:
Դավիթ Խաչ պատրաստին մոռցեր էր,
Խաչ պատրաստի անուն չտվեց:


Ձենով Հովան իմացավ էս բան,
Նստավ իր ձին, էկավ,
Մի դարի վրա կայնավ, տեսավ՝
Դավիթ, իր ձին արնի, ցեխի մեջ թաղվեր,
Չեն կարա դուրս գա:
Կանչեց.—Դավի՜թ, Դավի՜թ…
Դավիթ ասաց,— «Հե՜ յ վա՜խ, հե՜յ վա՜խ…
Իմ հորոխպեր ձենն է, էկավ, հասավ ինձ»:
Ձենով Հովան մեկել կանչեց...
— Դավիթ,— ասաց,— քո տուն չավրի,
Քո աղոթք մոռացեր էս:
Հիշի Հացն ու գինին, Տեր կենդանին,
Մարութա Բանձր Աստվածածին,
Խաչ պատրաստին քո աջ թևին:
Ասաց,— Վա՜յ, իմ աղոթք մոռացեր եմ,
Հիշեմ Հացն ու գինին, Տեր կենդանին,
Մարութա բանձր Աստվածածին,
Խաչ պատրաստին իմ աջ թևին:
Ասաց, ձին ցեխից թռցուց.
Ընկավ զորքի մեջ, Օղան, Տողան բռնեց,
Կապեց իրար, դրեց գետին:


Ձենով Հովան էկավ, հասավ:
Ինք մեկ կողմից, հորոխպեր մեկ կողմից,
Էդ զորք ամեն կոտորեցին,
Էկան իրար առան, կայնան:
Դավիթ առավ Ձենով Հովան,
Տարավ Օղան, Տողանի կուշտ,
Ասաց.—Տես, հորոխպեր, չփախչին,
Պետք է Խանդութին նշանաբան տանեմ.
Ես էրթամ գետ, լողանամ, գամ, էրթանք:
Դավիթ գնաց, լողացավ, թուրը լվաց,
Դարձավ էկավ հորոխպեր մոտ,
Տեսավ՝ Օղան, Տողան սպաներ է:
— Տո, հորոխպեր,— ասաց,— ինչի՞ սպանիր,
Չէ՞ նշանաբան տի տաներ Խանդութին:
— Դավիթ ջան,— ասաց,— էդոնք իրար էկան,
Աչքեր բալ-բուլ արին, էկան դպա ինձ,
Ասի՝ կըփախնեն, Դավթի ձեռնեն չեմ պրծնի,
Վախեցա, զարկի, սպանի:
Ասաց.— Քո տուն ավրի, մեռել սպանող,
Էնոնց ձեռքեր, ոտքեր կապուկ էր,
Կապուկ գերուց մարդ վախենա՞,
Կապուկ մարդ սպանուկ է զաթի:
Ասաց.—Որդի՛, դուշման, բաս, մարդ սաղ կըթողնի՞:


11
Յոթ օր լրացավ, Դավիթ չէկավ:
Խանդութ մղկտաց, սիրտ մրմռաց, ասաց.
«էնպես ջիվան էլ չեմ ճարի,
Ափսոս, մենակ ճամբեցի կռիվ,
Ես էլ իր հետ տ՚էրթեր»:
Շատ մտածեց, շատ վըշվըշաց,
Վերջ էլավ, տղամարդու շորեր հագավ,
Զենք ու զրահ կապեց,
Նիզակ բռնեց ձեռ,
Ձին հեծավ, գնաց Դավթի հավարին:
Գնաց, հասավ կռվի դաշտ,
Տեսավ՝ արուն Էլե հեղեղ, կէրթա,
էեշեր առե մեջ, կըտանի:
Կըմոտենա, ինչ լեշ մեծ է,
Նիզակ կըզարկի, կըհանի վեր,
Կըտա առջև արեգական,
Կըտեսնի՝ խաչ չկա թևին,
Կըշըպրտի յոթ վերստ հեռու:


Դավիթ, Ձենով Հովան տեսան՝
Մի սև ձիավոր ընկե լեշերու մեջ,
Նիզակ կըզարե, լեշ կըհանի վեր,
Կըտա առջև արեգական,
Ապա թափով կըքցի դեն:
Էդպես մի վախտ
Ձախ խփելով, աջ քըցելով՝ կըգա:
Դավիթ ասավ.
— Հորոխպեր, գիտես էդ ո՞վ է:
Ասաց,— Չէ, չեմ գիտեր:
Ասաց,—էդ Խանդութ խաթուն է,
Էկե, իմ լեշի հետև ման գիկա:
Դու էստեղ նստի, ես էրթամ,
Գուրզ մի զարկեմ Խանդութին,
Ւմ մուռ նրանից հանեմ, գամ:
Դավիթ էդ որ ասավ,
Հորոխպեր բարկացավ վրեն, ասաց.
— Տղա, լաո, էդպես բան մի անի,
Առյուծն առյուծ է, էղնի էգ, թե որձ:
Մհերից, Արմաղանից դու էղար,
Բա քեզանից, Խանդութից ինչ կեղնի:
Ասաց.— Հորոխպեր, համբերի,
Ես Խանդութին մի գուրզ զարկեմ,
Նոր դու արի, Էրթանք:
Հովան ասաց.— Քո տուն չավրի,
Էսքան մարդ կոտորիր,
Էսքան փահլիվան, թագավոր սպանիր,
Հիմիկ էս աղջիկ կուզես սպանել,
Թե էս աղջիկ էլ սպանես,
Բա մեր գալ-գնալ ինչի՞ համար էր:
Ասաց.— Հորոխպեր, երդում եմ կերե,
Ւմ մուռ որ չըհանեմ, կըմեռնեմ:


Դավիթ էն կողմից կանչեց.
— Է, ո՞մ հետև ման կըգաս:
Ասաց,— Մեկ մարդու հետև ման կըգամ:
Արնի, կեղտի մեջ Դավիթ էնպես էր կարմրե,
Որ Խանդութ խաթուն չըճանաչեց:
Դարձավ, նորից նիզակ զարկեց լեշ,
Հանեց վեր, տվեց առջև արեգական
Ու թափով շպրտեց դեն:
Դավիթ ասաց. — Էն մարդ, ում կըփնտրես,
Ւրեք օր կա՝ սպաներ եմ:
Արի ինձ առ:
Չես հավատա՞, Էս Էլ նրա գլուխ:
Դրած եմ իմ ձիան խուրջին:
Խանդութի աչքեր մթնան,
Սև ու սպիտակ խառնվան իրար.
Ձին քշեց Դավթի վրեն, գոռաց.
Ասաց.— Դե, բերանդ շաղ մի տա,
Դու ո՞ւմ շունն ես, որ Դավիթ սպանես,
Հարիր քե նման, հարիր իմ նման,
Չեն արժենա նրա եղունգին.
Ես նրա լեշն էլ տեսնեմ,
Քանց քե աղեկ է ինձ համար:
Որ Էդպես է, ես դու տի կռվենք,
Կամ ես քեզ կըսպանեմ նրա տեղ,
Կամ դու ինձ էլ կըսպանես,
Պատրաստ կաց, կո էկա:
Ասաց,— էսքան զորք ինձ չդիմացավ,
Դու մենակ, ինչպես պիտի դիմանաս:
Խանդութ խաթուն ասաց,— Որ չդիմանամ,
Չեմ գա քո հետ կռիվ անի,
Փահլիվան փահլիվանի ռաստ կըգա,
Կտրիճ մարդ կտրիճի:
Խանդութ լցվավ ու էն գլխեն էկավ,
Դավիթ էս գլխեն ձին ասպանդակեց,
Էկան, հասան իրար, զուրզ զարկին:
Թոզ ու դուման էլավ, դաշտ բռնեց:
Ինչպես յոթ գութան դնես,
Գետին վարես,
Էնպես ձիերի ոտների տակ
Գետին կըպատռեր, կըճղվեր:
Շատ կռվեցին, իրար չկարացին հաղթեն.
Էն ինչ Դավիթն էր,
Սրտով չէր զարկի,
Համա էն ինչ Խանդութն էր,
Սպանելու կըզարկեր:
Մեկ էլ ձիու սանձ քաշեց,
Ձին մեջ երկինք, մեջ գետին խառ էկավ,
Անցավ Դավթի թիկունք,
Գուրզ զարկեց, թամք դատարկեց:
Դավիթ նստեց թամքին, ասաց,
«Թե ես նորից կատակ անեմ,
Էս կըզարկի, ինձ կըսպանի»:
Խփեց, Խանդութ գցեց գետին,
Ձիուց ,իջավ, կըպան գուլաշ:
Էն ինչ Խանդութ կըճխտեր,
Դավիթ մինչև չոքեր կըխրվեր հող,
Էն ինչ Դավիթ կըճխտեր,
Խանդութ մինչև ճաներ կըխրվեր հող:
Դավիթ էս տեսավ, հերսոտավ,
Խանդութ առավ,
Մեջքի վրա դրավ գետին,
Չոքեր էզար դոշին,
Թուր քաշեց, իբր վիզ տի կտրեր,
Խանդութ իր դոշ էբաց,
Ծծեր թռան դուրս,
Ասաց.— Ամա՜ն, ինձ մի սպանի,
Ես կնիկարմատ եմ:
Դավիթ ծիծ բռնեց, քամեց,
Ւնչ քամեց, իրեք պուտ արուն
Էնոր ծծից թափավ գետին:
Ասաց.— Ես գիտեմ՝ կնիկարմատ ես,
Էս թող էղնի էն օրվա փոխ,
Ինչ դու զարկիր իմ քիթ-բերան,
Արուն-արնաճուր էկավ դուրս:
Խանդութ ասաց,— Դավիթ, դու եսւ
Դավիթ ասաց,— Հա՛, ես եմ:
Ասաց,— Որ էդպես է, ինձ թող,
Ես էկեր էր քեզ օգնություն:
Ասաց. — Բա, ինչի տղամարդու շոր ես հագե,
Կին՝ կնոջ շոր կըհագնի:
Ասաց,— Քո կտրիճություն կըփորձեի,
Դավիթ, ինձ թող դու,
Հիմիկ ես քե կնիկ, դու ինձ էրիկ:
Դավիթ Խանդութ թողեց.
Ելան պագեցին իրար, խնդացան:


Էնտեղ Խանդութ խաթուն ասաց,
— Դավիթ, մի բան կա՝ քեզ տի պատմեմ:
Դավիթ ասաց, —Դե պատմի:
Խանդութ ասաց. —Արևմուտքի թագավոր մի օր էկավ,
Ինձ ուզեց իր տղին տարավ:
Էդ օր մենք տ՚էրթենք մեր սենեկ, քնենք:
Ես գացի սենեկ, իմ մարդն էլ էկավ:
Ես մտա մեջ կողվենք,
Ւմ մարդ կայնավ իմ կուշտ, ասաց.
«Էս ինչ բան է, ես տեսեր եմ՝
Մարդ առաջին տի մտնի կողվենք»:
Ասի՝ մարդ, արի մտի կողվենք:
Չի խոսիք ոչ կասի տի գամ, ոչ կասի չեմ գա:
Ես էլ ձեռ մեկնեցի, նրա ձեռ բռնի,
Որ քաշեմ, բերեմ կողվենք:
Քաշեցի, թև քոքից էկավ դուրս:
Ասի՝ ոչինչ, թագավորի տղա է,
Հ ո վար ու ցանք չի անելու ինձ համար,
Անթև էլ ինձ բավական է:
Ձեռ թալեցի մեկել թև,
էն էլ քոքից էկավ դուրս.
Ասի՝ ոչինչ, թագավորի տղա է,
Անթև էլ ինձ բավական է,
Հո վար ու ցանք չի անելու ինձ համար:
Հետո իմ ձեռ թալի ոտք,
Ոտքն Էլ Էկավ դուրս, ընկավ մեռավ:
Էդ որ տեսա, նոր իմացա,
Թե ես ինչքան ուժով Էր: .
Էն օրվանից երդում արի, ասի,
Ես էլ ոչ մի մարդ չեմ առնի.
Կառնեմ մենակ էնոր,
Ով գա, ինձ հետ կռիվ անի,
Իմ մեջք դնի գետին:
էսօր դու էկար, ինձ հետ կռվար,
Իմ մեջք զարկիր գետին,
Իմ մուրազ կատարվավ,
Աստված քե տվեց ինձ,
Ինձ տվեց քե,
Դու էլ քո մուռ հանիր,
Հիմիկ ինձ ուր կըտանես, տար:
Դավիթ նորեն խնդացավ, ասաց.
— Դե, ես քե մարդ, դու ինձ կնիկ:
Դավիթ կանչեց, Ձենով Հովան էկավ:
Խանդութ ասաց.— էս ի՞նչ մարդ է:
Դավիթ ասաց,— Ւմ հորոխպերն է:
Խանդութ գնաց, գլուխ խոնարհեց,
Ձեռ բռնեց, համբուրեց, ասաց.
— Հորոխպեր, դու բարով էկար, հազար բարով:
Հովան էնոր ճակատ համբուրեց,
Ձեռ բռնեց, կայնավ:
Դավիթ գնաց խուրջին բերեց,
Գլուխներ հանեց, դրեց Խանդութի առեջ,
Խանդութ ասաց.– էս ի՞նչ գլուխներ են, Դավիթ:
Ասաց. — Շըբըգան Խորասական, Լոռա Հըմզա
Փահլիվանների գլուխներն են սրանք,
Բերեր եմ քեզ նշանաբան:


12
Ւրեքով էլան՝ տէրթան տուն:
Դավիթ ասաց.— Խանդութ խաթուն,
Հորոխպեր մեծ մարդ է,
Թող ինք առեջ ընկնի,
Ես նրա հետևից կէրթամ,
Դու էլ իմ հետևից կըգաս,
Տէղնի, ձին քշեց, մեզնից անցնես:
— Թող էդպես էղնի,— ասաց Խանդութ,
Մարդ որ կա՝ գլուխ է, կնիկ որ կա ոտ է:


Գնացին, քաղքին մոտեցան,
Խանդութ տուն տեսավ, պայման մոռցավ,
Իրեն-իրեն ասաց.
«Էս Էրկու մարդն իմ հյուրն են,
Տանը մարդ չկա՝ թադարեք տեսնի,
Ես էրթամ, մի բան շինեմ,
Մինչև նրանք կըգան»:
Ասաց, ձին ասպանդակեց,
Հովանից, Դավթից անցավ, գընաց:
Դավիթ հերսոտավ, ասաց,
— Հորոխպեր, տեսար ինչ արեց:
Հորոխպեր, թե.— Գնաց, էլի:
Ասաց.— Հորոխպեր, էլ ո՞ւր կէրթաս:
— Կէրթանք Խանդութի տուն,— ասաց.—
Էսօր նրա հյուրն ենք:
Ասաց. — Դարձի էրթանք Սասուն,
Նա իմ խոսքին ականջ չարեց,
Մեզ ճամբին թողեց, գնաց,
Մեզ մեծ ամոթանք տվեց.
Ես նրան էլ առնող չեմ,
Դարձի, էրթանք Սասուն:
— Ա՜յ տղա,— ասաց հորոխպեր,—
Ծուռ-ծուռ մի էղնի.
Էն էլ ընտանիք է, աղջիկ է,
էն էլ պիտի իր շորեր փոխի,
Մեզ պատիվ, հարգանք տա:
— Չէ՛,–— ասաց Դավիթ,— իմ խոսք խոսք է,
Ես իմ խոսքից եդ չեմ դառնա:


Դարձան, ձիերի գլուխ թեքեցին Սասուն:
Գորգիզ խաբար տարավ Խանդութ, ասաց.
— Դավիթ, հորոխպեր, գացին Սասուն,
Ւնադ է արե, թե ինչ՝ գացին:
Խանդութ խաթուն էդ որ լսավ,
Նայեց դուրս տեսավ ճիշտ որ:
Հեռուն Դավիթ, հորոխպեր կէրթան:
Բոբիկ ընկավ հետև էնոնց,
Էնոնք ձիանք քշեցին, նա վաղեց,
Էնոնք ձիանք քշեցին, նա վազեց,
Էնքան վազեց փշոտ դաշտով՝
Ոտքեր ճղճղվան, բրինդար էղան,
Արուն շըռռալեն կերթար:
Լաց էղավ, խնդիրք արեց Դավթին.
— Դավի՛թ, Դավի՛թ, քեզ կասեմ,
Հոգուդ-արևուդ մեռնեմ, մի էրթա,
Կանգնի, կանգնի մինչև գամ,
Իմ ոտներ փրթավ, արուն գիկա:
Խանդութ խաթուն իր օրում
Բոբիկ ոտք գետին չէր դրե,
Հիմիկ բոբիկ կըվազեր,
Ոտ որտեղ որ դներ,
Էնտեղ արուն գոլ կէղներ:
Դավիթ էնոր ձեն կըլսեր,
Համա չէր կանգնի ինադու:
Շատ որ լաց էղավ ձեն տվեց,
Հորոխպեր սիրտ մղկտաց,
Նեղեցավ Դավթի վրա, ասաց,
— Ա՜յ տղա, փշուր վախտ կայնի,
Թող էդ աղջիկ գա, հասնի,
Մեղք է, կնիկարմատ է,
Բոբիկ մեր հետևեն կըվազի:
Դավիթ կայնավ, Խանդութ մոտեցավ, ասաց,
— Քո աստծու սիրուն, Դավիթ,
Մի քո հետև նայիր, նոր գնա:
Դավիթ դարձավ, տեսավ,
Խանդութ էնքան է վազե դաշտով,
Կռեթներ ոտքեր էնպես են ճղեր,
Որ արուն էլե հերկ ծածկե:
Դավթի սիրտ իջավ, ասաց.
— Դու ինձ մեծ ամոթանք ես տվե,
Խախտեր ես իմ պապերի օրենք,
Ես էն քաղաք էլ չեմ մտնի:
Ասաց,— Գացի պատրաստություն տեսներ,
Աստված սիրես, մի էրթա,
Դառնանք տուն, պսակվենք,
Քանի հոգի կա վրաս,
Ես քե հետև գիկամ:
Դավիթ էլ խոսք չասաց,
Խանդութ վերուց, դրեց թարք, գացին:


Էկան հասան Բանդումահու կարմունջ.
Չմշկիկ Սուլթան էդտեղ կայնուկ էր:
Նրանց տեսավ, ձեռներ ծալեց դոշին,
Առաջ էկավ, ասաց.
— Հա, ո՞ւր կէրթաս, Դավիթ,
Չե՛մ թողնի, էրթաս, չէ,
Ւնչո՞ւ, ես խորոտ չէ՞ր,
Իմ հաց կերար, գացիր Խանդութ բերիր:
Տի գաս ինձ հետ կռիվ անես.
Կամ ես կըսպանեմ քե,
Երկուս լե կըմնանք որբեվարի,
Կամ դու կըսպանես ինձ,
Նոր կէրթաս Խանդութի ծոց կըպառկես:
Դավիթ ասաց. — Ես հիմիկ կռիվ չեմ անի,
Կնիկարմատ կա ինձ հետ:
Ասաց.— Ապա ե՞րբ կըգաս կռվենք:
Ասաց,— Յոթ օր կըմնամ իմ տուն,
Վրա ութին՝ կըգամ կռիվ:
Ասաց,— Դե, երդվիր, որ հավատամ:
Դավիթ երդվեց, ասաց,
— Հացն ու գինին, Տեր կենդանին,
Մարութա բանձր Աստվածածին,
Խաչ պատրաստին, իմ աջ թևին,
Յոթ օր անցնի, վրա ութին
Ես գամ, կռիվ անեմ քեզ հետ:


Երդվեց, առավ Խանդութ խաթուն,
Հորոխպեր հետ, Գորգիզին,
Էկավ, հասավ Սասուն:
Յոթ ձեռք գուսան կանչեցին,
Յոթ օր, յոթ գիշեր հարսանիք արին,
Դավիթ, Խանդութ պսակեցին:
Դավիթ, ինչ Խանդութի ծոց պւսռկավ,
Երդում, կռիվ ամեն մոռացավ,
Յոթն օրն էլավ յոթ տարի:


13
Աջմու շահ էլավ, թելին տվեց Բաբը Ֆրենկին,
Թե «Կաղզվան քաղաք մի աղջիկ կա՝
Անուն Խանդութ խանում,
Էն շատ տեսքով Է, շատ խորոտ,
Էնոր համար Օղան, Տողան,
Շըբըղան Խորասական, Լոռա Հըմզան
Զորք-զորապետով գացած են՝ բերեն,
Համա Դավիթ զորք-զորապետ գարդե,
Էնոնց գլուխներ կըտրե,
Խանդութ առե, տարե Սասուն,
Խանդութ խաթուն ինձ դուր գիկա:
Հիմդատ էրեք, էրթամ բերեմ:
Բաբը Ֆրենկ իր ջոջեր ժողվեց, ասաց,
— Շահի թուղթ կարդացեք,
Ձեր խելք ի՞նչ կըկտրի,
Մի աղջիկ էնքան խորոտ կէղնի,
Որ չորս թագավոր
Զորք կապի, էրթա,
Էնոր համար կռիվ անի:
Մի մարդ ինչքա՞ն զորեղ տէղնի,
Որ հազար-հազար զորք ջարդե,
Չորս թագավորի վիզ կըտրե,
Աղջիկ առնե, տանե:
Ասին.— Սուտ է, թագավոր,
Մենք չենք հավատա,
Էդպես բան ո՞վ է լսե, ո՞վ է տեսե:
Թագավոր դարձավ, ասաց,
— Ջանըմ, թագավոր սո՞ւտ կասի.
Շահին խաբար տվեք,
Դավթին էլ թուղթ գրեք,
Թե՝ պատրաստ էղի, էկանք:
Էրթանք Սասուն ավիրենք,
Խորոտ Խանդութ բերենք մեզ համար:


Էլան, թուղթ գրին Սասուն, Դավթին,
«Դավիթ, լսեր եմ դու զոռբա մարդ ես,
Կըգաս, արի իմ հետ կռիվ,
Որ չգաս, զորք կըքաշեմ քո վրա,
Քո երկիր քարուքանդ կանեմ,
Ինչ կա-չկա, կըլոպկեմ:
Խանդութ խաթուն էլ կառնեմ, կըտանեմ»:
Թուղթ բերին Սասուն, տվին Դավթին:
Դավիթ գիր կարդալ չգիտեր,
Տարավ թուղթ էտու Խանդութ, ասաց.
— Խանդութ, էս ի՞նչ թուղթ է:
Խանդութ խաթուն թուղթ կարդաց, ասաց.
— Դավիթ, էս թուղթ ո՞վ է բերե:
Ասաց.— էրկու մարդ են բերե:
Ասաց.— Տար էն էրկու մարդ սենեկ,
Աղեկ պատիվ արա:
Դավիթ չէր գիտի թղթի գրած.
Տարավ, աղեկ պատիվ տվեց:


Մնաց մինչև առավոտ,
Խանդութ թուղթ գրեց Ֆրենկին.
«Մենք քե զարար մի չենք տվե,
Մենք քո չենք ճանչնա,
Մենք քո անուն չենք լսե,
Քո դավեն մեր հետ ի՞նչ է,
Մենք քե ի՞նչ ենք արե,
Որ կըգաս մեր վրա կռիվ:
Բայց թե կըգաս, մենակ մի գա,
Չես կարա Դավթի վրա,
Ուրիշ թագավոր էլ քե հետ բեր,
Թող էն էլ գա, օգնի քե»:
Խանդութ բան չասաց Դավթին:
Թուղթ ծալեց հանգիստ,
Դրեց փաթեթի մեջ, ասաց.
— Դավիթ, գնա,
Էն էրկու մարդուն լավ շոր հագցրու,
Էս թուղթ տուր, տաս ոսկի տուր,
Էրկու ձի էլ, թող հեծնեն, էրթան,
Էն մարդեր գացին,
Թուղթ տարան, տվին թագավորին:


Թագավոր իր ջոջեր ժողովեց,
Թուղթ կարդացին, զարմացան, ասին,
«Չորս աշխարհի զորք է ջարդե,
Չէինք հավատա,
Հիմիկ էլ կասի, թե մենակ մի գա,
Տես կարա Դավթի վրա,
էդ ի՞նչ կտրիճ-զոռբա մարդ է»:
Թագավոր էլավ, զորք հավաքեց,
Քանց աստղ երկինք, զորք հավաքեց,
Թուղթ գրեց, ճամփեց Դավթին, թե՝
«Ես էկա, մեր կռիվ Մշու դաշտ տ՚էղնր»:
Թուղթ բերին, տվին Դավթի ձեռ:
Խանդութ թուղթ առավ, կարդաց, ասացէ
— Էս Էրկու թուղթ քեզ է ղրկած,
Մեկն առաջ էր, մեկն էլ հիմակ,
Բաբը Ֆրենկ կուզե մեր երկիր ավիրե,
Քեզ սպանե, ինձ առնե, տանե:
Ես էնոր գրեր եմ. «Որ դու գաս,
Մենակ մի գա,
Չես կարա Դավթի վրա,
Ուրիշ թագավոր էլ հետ քե բեր,
Թող էն էլ գա, օգնի քե»:
էդպես գրի, որ Բաբը Ֆրենկ վախենա,
Չէլնի գա քո վրա կռիվ:
Համա զորք առեր, էկեր է,
Մշու դաշտ բռնե, նստե:
Դավիթ ասաց.— Դու ինչո՞ւ ինձ շուտ չասիր,
Ես չէր թողնի հասներ Մշու դաշտ:
Ասաց.— Ես չէր գիտե, թե կըգան:
Դավիթ, կուզես ես էլ գամ:
Ասաց,— Դու գաս ի ՞նչ անես,
Էդ զորք յանի ինձ հերիքեց,
Որ դու էլ գաս, արունոտվես:


14
Դավիթ կռվի շորեր հագավ,
Ձին քաշեց դուրս, հեծավ, ասաց.
— Խանդութ խաթուն, մնացի բարով,
Չըլնիմ, չիմանամ՝ իմ հետև գաս,
Թե իմ հետև գաս՝ իմ կնիկ չես.
Աստված օղորմած է, մի վախենա:


Ձին քշեց, գնաց,
Գնաց Մշու դաշտ, ի՞նչ տեսավ,
Զորքին տուտ ու տակ չկա,
Հետևից հալա կըգա ու կըգա:
Ասաց, «Հացն ու գինին, Տեր կենդանին,
Մարութա բանձր Աստվածածին,
Խաչ պատրաստին իմ աջ թևին»,
Քշեց զորքի մեջ, զարկեց, կոտորեց,
Արուն ծով էլավ, կայնավ:


Էդ զորքի զորապետներ,
Թել տվին իրենց թագավորին, թե՝
«Դավիթ մեր զորք կոտորեց,
Արուն էլե, կերթա,
Շուտ արա, օգնության հասի»:
Թագավոր էդ լսեց, զարմացավ,
Իր գլուխ առավ ու փախավ:
Մեծ զորապետ՝ Վհաբ Կոր լե փախավ,
Դավիթ ընկավ սրա հետև,
Հեռվից հեռու մի գուրզ զարկեց,
Էն մինչև վիզ խրվեց գետին,
Էկավ, թրով վիզը կտրեց:
Ժիր մնացած զորք կըփախներ,
Չէր հարցնի քար ու կապան,
Թումբ ու խանդակ, գետ ու գետառ:
Դավիթ ընկավ սրանց հետև:
— է՜յ մի փախնեք, լսե'ք,— ասավ,—
Որտեղ է ձեր թագավոր,
Նրա տեղն ինձ նշանց տվեք:
— Թագավորն,— ասին,— փախեր է,
Գնա քաղաք,
Էնտեղ էնոր կըգտնես:


Դավիթ իր ձին քշեց,
Գնաց Բաբը Ֆրենկի քաղաք, հարցուց.
— Ձեր թագավոր որտե՞ղ կընստի:
Ասին,— Հենա հա, մեր թագավոր,
Յոթ օր, յոթ վարսավիր գլուխ կածիլեն,
Հլա մեկ յանն էն ածիլած:
Դավիթ գնաց, կանգնեց էնտեղ, ասաց.
— էյ, վարսավիրներ,
Էդպես գլուխ չեն ածիլի:
Դուք ետ կայնեք.
Քաշեց թուր, վիզ կտրեց...
— Այ, էսպես կածիլեն,— ասաց:
ՋՈՋ մարդեր ամեն սպանեց,
Պստիկներ դրեց նրանց տեղ, ասաց.
— Քանի դուք ժիր եք, կռիվ միք էրթա,
Թե որ նեղն ընկնեք,
Ինձ թուղթ գրեք, ես կըգամ:
Քաղքցիք բոլոր գլուխ տվին, ասին,
— Զորանաս, Դավիթ, ծլիս, ծաղկիս,
Մենք մինչև մահ, քո խոսք կանենք:


Շապուհ զորքով էկեր էր Մշու դաշտ:
Բաբը Ֆրենկի փախնել որ տեսավ,
Իր հարեմ առավ, ինքն էլ փախավ:
Դավիթ Ֆրենկին սպանելուց ետ,
Ձին քշեց դըպա Պարսկաստան:
Գնաց, հասավ Թեհրան քաղաք,
Շապուհի պալատի առաջ կայնավ,
Կայնավ ու կանչեց.— Շապուհ, դուրս արի:
Շապուհ արքան դուրս էլավ, տեսավ
Մի աժդահա մարդ, ձիու վրա նստած:
Դավիթ ասաց.— է՜յ, Շապուհ,
Դու քանի գլխի տեր էր,
Որ կուզեր Խանդութ զոռով տաներ:
Ես էկեր եմ քեզ հետ կռիվ,
Յա աստված կըտա ինձ, յա քեզ:


Շապուհ արքան էդ որ լսեց,
Գիլու պես կատղավ, կոռներ:
Ձին քաշեց, Էլավ մեյդան,
Դավիթ զարկեց, գլուխ կտրեց,
Էնպես կտրեց, գլուխ թռավ երկինք,
Յոթ օր, յոթ գիշեր անցավ,
Նոր երկնքից ընկավ գետին:
Էդտեղ թողեց Թեհրան քաղաք,
Ձին քշեց, էկավ Սասուն:


15
Դավիթ ամեն օր կերթար որսի,
Ւրիկուն բեռնված տուն կըգար:
Մի օր էլ գնաց,
Տեսավ մի պստիկ մարդ
Հողի երեսին հազիվ կերևա:
Չէ՞, Դավիթ՝ ինք հսկա էր, մեծ էր,
Ձենով Հովան, Խանդութ, մեկելներ,
Էլի շատ պետ մարդեր ին:
Էդ պստիկ մարդ առավ ձեռ,
Ձեռի մեջ, ինչպես մժեղ, ժաժ կըգար,
Շատ նայեց, զարմանք մնաց...
Վերջ, քցեց գուլպի կոճ,
Հեծավ ձին, ասաց. «Տանեմ տուն,
Թող Խանդութ խաթուն տեսնի»:


Էկավ տուն, ձիուց իջավ, կանչեց,
— Կնիկ, արի, մի հատ կենդանի եմ բերե.
Մեզ պես մարդ Է, բայց շատ պստիկ Է:
Գուլպի կոճից հանեց դուրս,
Դրես Խանդութի ձեռ, ասաց.
— Սրանք ինչպես գլուխ կըպահեն,
Սրանք ինչպես կապրեն:
Խանդութ իմաստուն կնիկ Էր, ասաց.
— Դավիթ, մենք կտրիճ ենք, ուժով ենք,
Մեր բան ուժով, զոռով կէղնի.
Սրանք աշխարհ խելքով կուտեն,
Սրանց բան գլխով, խելքով կէղնի.
Դավիթ ասաց,— Դե որ էդպես է,
Թող գարու տոպրակ թալի ձիու վիզ:


Էդ գարու տոպրակ քառսուն փութ կ՚էղներ,
Ամեն անգամ Դավիթ հազիվ կըթալեր:
Գիտեր, թե էդ մարդ,
Տոպրակ տի տանի, կախի ձիու վիզ:
Բայց էդ մարդ գնաց, ձին քշեց, բերեց,
Սանձ հանեց բերնից, էցկեց գլուխ,
Տոպրակի բերան բաց արավ:
Ձին գարին տեսավ, գլուխ իջեցուց,
Էդ վախտ պստիկ մարդ
Տոպրակի պարան էցկեց ձիու գլուխ:
Ձին որ գլուխ կըբարձրացներ,
Տոպրակ հեւո կէլներ վեր:
Դավիթ տեսավ, զարմանք մնաց:
— Խանդութ,— ասաց,— դու օղորթ էր,—
Սրանք աշխարհ խելքով կուտեն,
Սրանց բան գլխով, խելքով է,
Սրանք որ էլան մեր գործ թարսվավ,
Մենք մեջ աշխարհք էլ գործ չունենք,
Մեր ժամանակ անցավ, գնաց:


Բ. ԴԱՎԹԻ ՄԱՀԸ

1
Մի Ժամանակ անցավ, Դավիթ ասաց.
— Խանդութ խաթուն, ես էկա,
Քե փահլիվաններաց ձեռքեն խլեցի,
Է!նոնց մեղաց տակ ընկա:
Իմ խիղճը կըտանջի,
Չեմ կարա հանգիստ քնի:
Կասեն՝ Գյուրջստան երկիր
Խորոտ աղջիկ դատ կա,
Ես տ՚էրթամ, աշխարհ ման գամ,
Էն քառսուն փահլիվան հավաքեմ,
Տանեմ Գյուրջիստան պսակեմ,
Նոր դառնամ, գամ Սասուն:


Խանդութ խաթուն ասաց.
— Ա՛յ մարդ, մի՛ էրթա,
Ւնձ հորե, մորե հանիր,
Բերիր, էս քաղաք դրիր,
Հիմիկ թողե,կերթա՞ս.
Իմ ոտ ծանրացեր է,
Դու կերթաս, քե տղա էլավ,
Ես ինչպե՞ս պահեմ:
Դավիթ ասաց. — Խանդութ խաթուն,
Թե ինձ տղա էղավ,
Անուն կըդնես Մհեր՝
Ւմ հոր անուն թող չըմնա գետին:
Հանեց մե ոսկի բազբանդ
Անգին քարեր մեջ շարուկ,
— Առ էս ոսկի բազբանդ,— ասաց,—
Թե աղջիկ էլավ, կտաս բաժինք,
Թե տղա էղավ, կապի աջ թևին,
Ես որ ուշացա, ճամփի իմ հետև:


2
Մեր մեջ օրենք կար,
Որ աղջիկ տարան,
Մեծ զատկին դարձ կըբերեն:
Վաչոն տղեք ճամփեց,
Էնոնք էկան, առան Խանդութ,
Տարան Կաղզվան հոր տուն:
Խանդութ էդ վախտ էրեխով էր,
Էկավ ինն ամիս, ինն օր,
Ինն սհաթ լրացավ,
Խանդութ պառկավ, տղա մի բերեց:
Քաշեց էրկոն սհաթ,
Տատմորն ասին, «Գնա, պորտ կտրի»:
Տատմեր էկավ պորտ կըտրի:
Էրեխեն ձեռ թալեց տատմեր յախեն,
Քաշեց, գցեց իր վրա:
Էդ վժժաց, փախավ, ասաց,
— Վիշապ է, ինձ քաշեց, ձևեց:
Վաչոն ասաց.— Չէ, մի վախի,
Մեր թոռն է, գնա պորտ կտրի:
Էրկու հոգով էկան,
Էդ տղի թևեր բռնին,
Պառավ պորտ կըտրեց:
Մի քանի օրեն ետ
Տարան, տղին լողացրին,
Տեսան մի ծեռ խուփ է:
Ինչ արին, չարին,
Քաղաք-քաղքով չկարցան
Էնոր ձեռ բանան:
Վաչոն էլավ, նամակ գրեց.
«Ձենով Հովան, աչքդ լուս,
Դավթին տղա էղեր է.
Տղեն լավ տղա է,
Համա մեկ ձեռ խուփ է.
Ինչ արինք, չարինք,
Քաղաք-քաղքով չկարցանք
Էնոր ձեռ բանանք»:


Ձենով Հովան էդ նամակ կարդաց,
Ձին հեծավ, էկավ Կաղզվան,
Տեսավ տղեն քնուկ է,
Համա նաֆաս հանած ժամանակ,
Էրեսի շոր չի էլնի, իջնի:
Կասկած ընկավ սիրտ,
Թե տղան Դավթի մեջքի պտուղ չէ:
Դարձավ խանդութ խաթուն, ասաց.
— Դավիթ երբ օր ծնվեր էր,
Նաֆաս հանած ժամանակ,
Էրեսի շոր կէլներ, կիջներ,
Էս տղեն էնոր մեջքից չէ,
Էրեսի շոր ժաժ լի գա:
Խանդութ խաթուն ասաց,
— Տղի քառսունք դեռ չի անցե,
Հլա կաց, քառսունք անցնի,
Նոր արի, մտիկ արա:


Մնաց, քառսունք անցավ:
Հովան մտավ սենեկ, տեսավ,
Որ տղի նաֆաս հանած ժամանակ,
Երեսի շոր, օրորոցի ծածկոց
Կէլնեն, կհասնեն մինչև օճորք,
Նաֆաս քաշած ժամանակ,
Կիջնեն, կըդիպնեն երեսին:
Խանդութ խաթուն ներս մտավ.
Ձենով Հովան ասաց.
— Անցած օր ես քո մեղք առա,
Բայց հիմիկ կըտեսնեմ,
Որ տղեն մեր զարմեն Է:
Համա Էտորից ցատ,
Էն մի զորություն էլ տի ունենա,
Կապուկ զնջիլներ տի կտրի:
Բերին գութանի զնջիլներ,
Բընդի տեղ փաթաթեցին աղին:
Տղեն երբ էլաց, ճմլկտաց,
Զնջիլներ կտոր-կտոր էղան:
Տեսան՝ էն օղորթ Դավթի վարքն ունի,
Դավթի զարմեն է, ազնացորդի է:
Դեհ, Դավթից, Խանդութից
Մանր տղա հո չէ՞ր էղնի...
Ձենով Հովան ասաց,
— Հիմիկ տղի ձեռ տվեք:
Հովան առավ տղի ձեռ,
Ձեռ մաժեց, մատներ բացվավ,
Տեսավ գունդ մի արուն ձեռի մեջ:
Ձենով Հովան ծիծղաց:
Որ ծիծղաց, Վաչոն հարցուց.
— Հովան, ինչո՞ւ կըծիծղաս:
Ձենով Հովան ասաց.
— էդ Դավթից յոթ ղաթ արնախում է,
Աշխարհք արեր է գունդ մի արուն,
Դրե մեջ ձեռին,
Թե էդ չմեռավ, մնաց,
Մոտեն զարմանալի բաներ կէղնեն:


Անցավ մի էրկու-իրեք օր,
Տարան զտղեն կնքեցին,
Անուն դրին Պզտիկ Մհեր:
Պապի անուն դրին վրեն՝
Դավիթ էնպես ուզեր էր:
Աշխարհքի տղեք տարով կըմեծանին,
Մհեր օրե-օր կըմեծանար,
Աշխարհքի տղեք ամսով կըմեծանին,
Մհեր սհաթե-սհաթ կըմեծաներ:


3
Մհեր յոթ քեռի ուներ.
Էնոնց սովորություն էր,
Ամեն օր կերթեն որսի,
Մհեր լէ հետ իրենց կըտանեն:
Կէրթան սար, կըպառկեն, կըքընեն,
Մհեր կըղրկեն որսի:
Մհեր վիրոu ոչխարներ կըբռնի,
էնոնք կըմորթեն, կըբերեն տուն,
Ինք դատարկ ձեռով գիկա:
Օր մի Խանդութ կասի,
— Մհեր ինչ՞ ոԼ դատարկ ձեռով գիկա:
Ախպերներ կասեն.— Չ է՞ էն ճիժ է,
էն ի՞նչ որս կարա անի:
Իրիկուն, ինչ Մհեր կըգա տուն, Խանդուր խաթուն կասի.
— Մհեր, դու ինչո՞ւ դատարկ կըգաս,
Դու ինչո՞ւ որս չես բերի:
Մհեր, կըծիծղա, կասի.
— Մարե, էդոնք կըգան սար,
Նետ-աղեղ կհանեն, պառկեն, քնեն,
Ես կէրթամ, որս կանեմ,
Ւմ որս կառնեն, կըգան տուն:
Խանդութ կասի. — Դե որ դու որս կանես,
Առ, բե մեր տուն,
Ես տեսնամ, հավատամ:
— Շաւո լավ, մարե,— կասի Մհեր,
— Էսօր մի վիրու ոչխար բերեմ:


Կէլնեն, կերթան սար:
Քեռիք կընստին, Մհեր կերթա,
Մեկ ջոջ ոչխար կըզարկի,
Կառնի թևի տակ, կըգա:
Կըգա, կըհասնի քեռիքին,
Էնոնց կըթողնի, կանցնի, կէրթա:
Քեռիք ձեն կըտան, կասեն.
— Մհեր, մեկն էլ բռնի մեզ համար:
Մհեր կասի.— Գացեք, դուք բռնեք:
Է, էնոնք կարա՞ն որս անեն:
Կընկնեն հետև, կըհասնեն, կասեն.
— Տուր մենք շալակենք,
Դու դատարկ գընա քեզ համար:
Մհեր ոչխար չի տա էնոնց.
էնոնք ինչ կանեն, չեն անի,
Չեն կարա ոչխար առնի ձեռնեն:
Ապա քեռիք էլ կտրիճ մարդ ին.
Մեկ էլ որ կուզեն ոչխար խլեն,
Մհեր կհերսոտի, որս կըդնի գետին,
Կըդառնա, կըբռնի մեկի փողպատ,
Թափով կըզարկի գետին,
Մինչև մեջք կըթաղի հողի մեջ:
Յոթ քեռիքն էլ էդպես կըսպանի,
Վիրու ոչխար կառնի, կըգա տուն:
Կըբերի, կըդնի մոր աոաջ, կասի,
— Առ, քո ուզած ոչխար բերի:
Խանդութ կըխնդանա, կասի.
— Դու իմ խոսք արիր, ապրես,
Տղա, ապա քո քեռիք ո՞ւր են:
Մհեր կասի.— Ես ոչխար առա, էկա:
էնոնք ընկան իմ հետև, որ խլեն,
Ինչ արի-չարի, չդադրան:
Ես էլ ամեն մեկ շպրտի մի յան, էկա:
Հիմիկ էնոնք պառկած են ճամփի մեջ,
Կըծիծղան ու չեն գա:
Մարդեր ասին.— Խանդութ խաթուն,
Մհեր քո յոթ ախպեր սպաներ է:
Խանդութ չհավատաց, ասաց.
— էդ ճիժ էնոնց ո՞նց է սպանէ,
Մարդիկ վազին քեռիքի յան:
Տեսան կըծիծղան հողի մեջ...
Մհեր էնպես զառբով զարկեր էր,
Որ բերաններ բացվեր,
Սպիտակ ատամներ կերևան,
Էնոնք գիտին, թե կըծիծղան:
Մարդեր ձեռ թալին, հողից հանեն,
Տեսան ամենքն էլ մեռուկ են:
— Խանդութ խաթուն,— ասին,— շուտ արի,
Քո ախպերներ մեռուկ են:
Խանդութ խաթուն հասավ, տեսավ,
Ճիշւո որ բոլոր մեռուկ են:


Վաչոն իմացավ, որ Մհեր
Ւր յոթ տղեք սպաներ է,
Կանչեց Ձենով Հովան, ասաց.
— Մհեր իմ յոթ տղեք սպաներ է:
Առ, տար էնոր Սասուն:
Ձենով Հովան խոսք չասաց,
Էլավ, առավ զտղեն, զԽանդութ,
Մնաք բարով արեց, էկավ Սասուն


4
Սասնա քաղքի առջևից,
Մի մեծ գետ կանցներ,
Մհեր գնաց քար, փետ բերեց,
Կամուրջ կապեց գետի վրա:
Մարդիկ կէրթային,
Ոք կամուրջով անցնեն,
Մհեր կըծեծեր նրանց, կասեր,
— Շան որդիք, էս կարմունջ
Ձե՞զ համար եմ կապե,
Ինչո՞ւ իմ կարմունջով կանցնեք:
Մարդիկ կըդառնան կըգան,
Կըզարկեն, ջրով կանցնեն.
Մհեր կըծեծեր նրանց, կասեր,
— Շան որդիք, էս կարմունջ
Ձեզ համար եմ կապե,
Ինչո՞ւ կարմունջ թողած,
Կըտաք, ջրով կանցնեք.
Ջուր որ ձեզ տանի,
Մեղք կընկնի իմ վիզ:
Քաղքցիք էկան Հովանին գանգատ,
Հովան կանչեց Մհեր, խրատեց:


Մհեր էդ թողեց, գնաց դաշտ,
Էրեխեք տարավ հետ, հոլ կըխաղար:
Տղեք շարքով կըշարեր,
Քաշոլ կըզարկեր հոլին,
Հոլ կէրթեր, կըդիպներ էնոնց,
Մի քանի հարուր հոգի կըսպաներ,
Լաց-կոծ կէլներ, կըբռնհր դաշտ:
Մի օր էլ էրեխեք կռվան, ասին.
— Մհեր, դու ր՞նչ կտրիճ ես.
Դու էն մոր տղեն չե՞ս,
Որ իր մարդ էրեսեն փախավ, գնաց,
Դու անհեր ես, դու բիճ ես.
էդ որ կասեն, տղի փուշ կըթափի,
Կըդառնա, կըգա տուն:
Ճամփին կըպատահի պառվուն, կասի,
— Նանիք էրեխեք ինձ բիճ կասեն,
Իմ հեր ո՞վ է, իմ հեր ո՞ւր է, գիտե՞ս:
Պառավ կասի,
— Գնա, քո մոր հարցում արա,
Քո մեր քեզ կասի:
Մհեր էկավ տուն, մոր ասաց,
— Իմ հեր ո՞վ է, իմ հեր ո՞ւր է:
— Քեզ հեր չկա,— ասաց,— դու անհեր ես:
Մհեր գնաց մոտ պառավ, ասաց,
— Բա դու կասեր հեր ունեմ,
Իմ մեր ասաց ես անհեր եմ:
Պառավ ասաց,— Որ Էդպես է,
Գնա քո մեր ասա՝ իմ ատամ կըցավի,
Ավազ դի կրակին, դաղվի,
Դնեմ իմ ատամին՝ լավանա:
Էն վախւո, որ ավազ կըդաղվի,
Քո մեր ձեռ կըտանի ավազ,
Դու բռնի հուպ տու վեր ավազին,
Մինչև քո հոր տեղ չասի, չթողնես:


Մհեր դարձավ, էկավ տուն, ասաց,
— Մարե, ատամս էնպես կցավի,
Էնպես կցավի, էլ չասաց:
Դեղ մի, ճար մի արա:
Մեր է, էլի, սիրտը կրցավեր,
Դե, մարդը վաղուց գացեր է, չկար,
Մարդուց մարդություն չէր տեսե,
Մի երեսով հարս էր մնացե,
Մի երեսով աղջիկ,
Կարոտից արցունք կըթափեր,
Հիմիկ էլ տղան էկե, կըմղկտա:
— Վա՜յ, իմ աչքեր քոռնա,— կասի,—
Վա՜յ, մեռնիմ քեզ, Մհեր ջան,
Ւ ՞նչ անեմ, լաո, ի՞նչ կուզես:
— Մարե,— ասաց Մհեր,
Ավազ դի կրակին, դաղվի,
Դնեմ իմ ատամին լավանա:
Մոր խելքն էլ կնկա խելք էր,
էլավ, ավազ դրեց կրակին, դաղվավ:
Մհեր ասաց,
— Էրկու հատ տուր, դնեմ ատամիս:
Մեր ձեռ տարավ ավազին,
Մհեր հուպ էտու վեր ավազին.
— Քո ձեռ կըվառեմ, մարե,
Մինչև իմ հոր տեղ չասես:
— Վա՜յ, Մհեր ջան,— ասավ,— ձեռս վառավ,
Թո՛ղ ասեմ, թո՛ղ ասեմ:
Մհեր ձեռ թողեց, մեր ասաց.
— Քո հեր Դավիթն է:
Ես որ մնացի էրեխով,
Քո հեր գնաց Գուրջիստան:
Քառսուն փահլիվան կար, պսակի,
Ինձ էլ մի կնիկարմատ բերի՝
Իմ առաջ ծառայություն անի:
էս էլավ յոթ տարի, գացեր է,
Չեմ գիտա սաղ է, թե՝ մեռած:
— Դե որ էդպես է,— ասաց Մհեր,—
Ես կէրթամ, հասնեմ իմ հոր:
Մեր լաց էղավ, ասաց.
— Տո, լաո, դու խամ տղա,
Ինչպե՞ս կէրթաս ախր,
Ճամփեք շառ ու շուռ շատ կա:
Մհեր ասաց.— է, տ՚էրթամ:
Մեր ասաց. — Մ՚էրթա, Մհեր:
— Չէ որ չէ, տ՚էրթամ,— ասաց Մհեր:
Վերջ որ ջանին հասցրեց, մեր ասաց.
— Դե, կ՚էրթաս, գնա, դու քո աստված,
Արի էս ոսկե կաքավ կարեմ քո թևին
էդ քո հերն է պատվիրե:
Կըբերի ոսկի կաքավ,
Ներսի կողմից կըկարի թևին, կասի,
«Թող չերևա կաքավ,
Չտեսնեն, չսպանեն իմ տղեն»:
Մհեր էլավ, զենք ոլ զրահ կապեց,
Իր ձին հեծավ, ընկավ ճամփա:


5
Դավիթ Սասնա էլավ,
Ընկավ երկրե-երկիր,
էն քառսուն փահլիվան հավաքեց,
Գնաց, չորս ճամփամիջի կայնեց,
Տեսավ մի հալիվոր մարդ,
Բարև տվեց, բարև առավ, հարցուց.
— էս ճամփեք ո՞ւր կըտանեն:
Հալիվոր լէ հարցուց.
— Այ որդի, որտե՞ղ տ՚էրթաք:
— Տէրթանք Գուրջիստան,— ասաց:
Ասաց,— Ւն՞չի տ՚Էրթաք:
Ասաց,— էնտեղ խորոտ աղջիկներ կան,
Ւմ ախպերներ տի տանեմ, պսակեմ:
Հալիվոր ասաց,— Չէ, տղաս,
Խորոտ աղջիկներ Ադրբեջան կա:
Դավիթ հարցուց,
— Ո՞ր ճամփով էրթանք Ադրբեջան:
Հալիվոր շանց տվեց, ասաց:
— էս ճամփեն կըտանի ռսի երկիր,
Էս ճամփեն կըտանի Գուրջիստան,
Էս էլ կէրթա Ադրբեջան,
Էս ճամփեն բռնեք, գացեք:


Դավիթ, փահլիվաններ ընկան ճամփա,
Շատ գնացին, քիչ աստված գիտե,
Մեկ օր հասան Ադրբեջան:
Էդ օր թագավորի աղջիկ
Հագել էր տղամարդու շոր,
Քառսուն հուրի-փերի առեր,
Էկեր էր բաղ՝ սեյր:
Դավիթ մոտեցավ ասաց.
— էդ հուրիներ քո ի՞նչն են:
Ասաց,— Քառսունն էլ իմ քույրն են:
Ասաց.— Չես տա՞ իմ քառսուն ախպոր:
Ասաց,— Թե կարենաս տանես, կըտամ:
Ասաց,— Դու տուր, մենք կըտանենք:
Դավիթ կանչեց իր ախպերներ, ասաց.
— Առեք Էդ քառսուն աղջիկներ,
Ու Էկած ճամփով դարձեք


Դավիթ էնտեղ մնաց մենակ:
Մեկ էլ տեսավ՝ քաղքի մեծ, պստիկ,
Ինչ կար-չկար, թրեր առած,
Էկան չորս բոլոր բռնին:
Դավիթ ձիու սանձ թողեց,
Թուր Կեծակին քաշեց,
Էնոնց տարավ, լցրեց ծով:


Դարձավ, գնաց քաղքի մեջ,
Ման էկավ, ման, տեսավ
Մեկ աղջիկ կայնե բալկոնին,
Լուսնակի նման լուս կըտա:
Ասաց. «էս աղջիկ շատ է խորոտ,
Տանեմ Խանդութին օգնական»:
էդ թագավորի աղջիկն էր,
Ինչ մարդունակ շոր էր հագե,
Էն քառսուն փերիք էլ,
Որ փահլիվաններ տարան,
Էնոր աղախինն են էղեր:
Դավիթ էդ աղջիկ առավ,
Դրեց թարքին, դարձավ,
Էկավ, տեսավ փահլիվաններ, աղջիկներ,
Հալիվորի մոտ նստած ՝
Կուտեն, կըխմեն, կըխնդանան:


Դավիթ պսակ արեց, բոլորին պսակեց.
Ամեն մեկին իր ուզած աղջիկ տվեց, ասաց,
— Դեհ, ամեն մարդ Էրթա իր երկիր,
Ես էլ էրթամ Սսուն,
Խանդութ խաթուն ինձ հալալ արեք:
Փահլիվաններ առան իրենց աղջիկներ,
Շնորհակալ էղան Դավթից, ասին.
— Դու մեզ անմուրազ չթողիր,
Մեր մեղքի տակից դուրս էկար,
Խանդութ քեզ հալալ էղնի:
Էնոնք նստան ձիեր, գացին:
Դավիթ բռնեց Սասունի ճամփան,
Մի քանի օրից հասավ Սասնա սարեր:


6
Մհեր գնաց Մշու դաշտ, անցավ,
Տեսավ մի ջոջ անվերի սար,
Մեկ ձիավոր էդ սարից կըգա՝
Մի խորոտ աղջիկ ձիու գավակ դրած:
Ձին քշեց, մոտեցավ էնոր, ասաց.
— էդ Ի՞նչ աղջիկ է քո թարքին,
Էդ ջահել աղջիկ ո՞ւր կըտանես,
Էն քե վայել չէ, ինձ է վայել:
Ասաց.— Տղա, դու գյադա մի,
Քե վայե՞լ է, ինձ վայել չէ
Ասաց.— Դու ծեր մարդ ես,
Ես ջահել, էն ջահել,
Էն մենակ ինձ է վայել:
Ասաց.— Ծուռ-ծուռ մի զրուցե,
Չամփա տու, էրթամ:
Դավիթ ձին քշեց, տ’անցներ,
Մհեր ձեռ էթալ, ասաց.
— Չեմ թողնի, աղջիկ տ՚առնեմ:
Ասաց.— Ա՜յ տղա, հո զոռով չէ:
Ասաց.— Զոռով Էղնի, թե խաթրով,
Աղջիկ տ՚առնեմ քո մոտեն:
էնտեղ Դավթի սիրտ էլավ, ասաց.
— Հա՜յ-հա՜յ, հա՜յ-հա՜յ, տեսեք,
Շատ ծովեր եմ մտե,
Ւմ ձիու ճաներ չեն թացվե,
Շատ գետեր եմ անցե,
Իմ ձիու նալեր չեն թացվե,
Հիմիկ էս բարակ առուն
Չի թողնի, որ ես անցնեմ:
Շատ սարեր, քարեր եմ անցե,
Իմ առջև կանգնող չի էղե,
Հիմիկ բարակ բադան եմ տեսե,
Շատ եմ մոտեն վախեցե:
Ահեր ասաց,
— Յանի թագավորների հետ կռվեր ես,
Ոչ մեկ քեզ չի կարացե զոռի,
Յանի բարակ առուն ե՞ս եմ,
Յանի բարակ բադան ե՞ս եմ,
Շուտ ձիուց իջի, կռվենք:
Դավիթ ասաց.—էդպես չի Էղնի,
Աղջիկ հեռացնենք մեզնից, նոր կռվենք:
— Տար, հևռացրու,— ասաց Մհեր:
Դավիթ առավ աղջիկ, տարավ,
Դրեց սարի գլուխ, դարձավ:
Հեր ու տղա առան իրար քոշտի,
էնպես կռիվ արին, էնպես կռվան,
Որ գետին, սարեր, քարեր
Էնոնց ոտքերու տակ կըհալվին
Էնոնց գուրզի զորությունեն:
Քամին էզար, Դավթի մանդիլ տարավ,
Տարավ, էթալ Խանդութի առեջ:
Խանդութ վերուց, իրիշկեց,
Տեսավ Դավթի թաշկինակն է:
է՛դ ժամանակ խաբար բերին,
Թե հեր, տղա դղաշտի մեջ
Իրար առած կըսպանին:
Խանդութ խաթուն հեծավ իր ձին, գնաց.
Գնաց, տեսավ Դավիթ, Մհեր,
Ւնչ էրկու սար՝
Կէրթան, կըգան:
Դիպնեն իրար:
Արուն էլե ոտաց, կէրթա,
Թոզն էլ դաշտ բռնե, կայնե:
Էդ որ տեսավ, կանչեց, ասաց.


«Դավիթ, դու մի զարկի,
Դավիթ, դու մի զարկի,
Մեր նորելուկ, մեկ տակ մանուկին»:


Դավիթ չի ուզե զարկե…
Մհերի ահու կըզարկե:


Խանդութ դարձավ Մհեր, կանչեց.


«Մհեր, դու մի զարկի,
Մհեր, դու մի զարկի,
Մեր թուխ մորուս Դավթին»:


Մհեր մոր կանչ չլսավ,
Դավիթ չի զարկի, Մհեր կըզարկի:
Խանդութ խաթուն երգեց, ասաց.


«Սարե՛ր, հիմդադ էկեք,
Ձորեր, հիմդադ էկեք,
Հեր, տղեն մեկմեկուց բաժանեք»:


Սարեր, ձորեր հիմդադ կըգա՞ն,
Սարեր, ձորեր հիմդադ չեն գա:
Խանդութ խաթուն մեկել կանչեց,
«Օղորմած, բարերար աստված,
Քո զորությունն Է շատ,
Հրաման տուր հրեշտակ իջնի,
Հեր, տղեն մեկ-մեկուց բաժնի»:


Հեր, տղա չջոկվան,
Հեր, տղա հալա կըկռվին:
Մեկ էլ Մհեր հասավ,
Դավիթ առավ, էզար գետին,
Էնպես զառբով էզար գետին,
Որ մեջքի էրակ կտրավ:
Թուր քաշեց, տի սպաներ,
Դավիթ ասաց.— Այ տղա, ինձ որ սպանես,
Իմ կտրիճի ձեռքեն ինչպե՞ս կազատվես:
Ասաց,— Քո կտրիճ ո՞ր մեկն է:
Ասաց,— Իմ կտրիճ էն է,
Ինչ ոսկի բազմանդ կա թևին:
Մհեր նայեց իր թևին,
Տեսավ՝ ոսկե բազմանդ կարած,
Էլաց, Դավթի գլուխ պագեց, ասաց.
— Իմ հեր դուն ե՞ս, ես քեզ մեղա:
Դավիթ անիծեց, ասաց.
— Մհեր, դու ինձ հետ կռիվ արիր,
Մեջ աշխարհքին արիր խայտառակ,
Կանչեր եմ քաղցրիկ աստված,
Անմահ էղնիս, անժառանգ:
Էնոնց ցեղի բերան կրակ էր,
Ինչ ասեին կըկատարվեր:
Հրեշտակ էրկնուց իջավ,
Էնոր էրակ քաշեց, հանեց մեջքեն:
Ինչ Դավիթ անեծք էտու,
Մհեր ըռկավ, գնաց Կաղզվան,
Քառսուն ազապ լաճ առավ,
Քառսուն ազապ աղջիկ առավ,
Յոթ տարվա նռան գինին դրին, խման:


Դավիթ էլավ առավ աղջիկ,
Առավ Խանդութ, էկավ տուն:


7
Դավիթ մեջ արնին կարմրցեր էր.
Ասաց. — Խանդութ խաթուն,
Վեր մի պղինձ ջուր տաքացրու,
Ինձ լողացրու: Համ արնոտ եմ,
Համ էլ իմ մեջք կըցավա,
Մեչքի երակ տղան կտրեր էր,
Թևի խաչն էլ էղած բրին,
Քանի կ՚էրթեր, թև կըվառեր:
Երդում էր տվե Չմշկիկ Սուլթան
Յոթ օրեն էրթա կռիվ,
Համա, յոթ օր էղեր էր յոթ տարի:
Խանդութ էլավ ջուր տաքացրեց,
Բերեց Դավիթ տի լողացներ,
Դավիթ ասաց. — Խանդութ խաթուն,
Ինչ իմ վրա տեսնես,
Իմ երես չտաս.
Թե որ իմ երես տվիր,
Ես կէրթամ, էլ չեմ դառնա:
Թե որ իմ երես չտվիր,
Կէրթամ սաղ-սալամաթ գիկամ:
Դավիթ շորեր էհան, տի լողներ,
Տեսավ մսե խաչ թևին սևցեր է,
Դարձեր է բրին:
Դե, կնիկ արմատ էր,
Չկարաց իրեն պահի, ասաց,
- Վա՜յ, իմ աչքեր քոռնա,
Դավիթ, Մսե խաչ սևցեր է, դարձեր բրին:
- Վա՜յ, քո բերան կոտրեր, — ասաց Դավիթ,
Քեզ չասի, ինչ իմ վրա տեսնես,
Իմ երես չտաս.
Դե որ իմ երես տվիր,
Ես տ’էրթամ, էլ չեմ դառնա,
Էն Մհերի դարբեր չէր՝
Ինձ կըզարկեր,
Էն Խաչ պատրաստին էր`
Ինձ կըզարկեր:
Ես երդումնակոտոր եմ էղե,
Երդում տվի Չմշկիկ Սուլթան՝
Յոթ օրեն էրթամ կռիվ,
Համա յոթ օրն էղավ յոթ տարի:
Կնիկ կաց բարով, ես գնացի:


Էլավ իր շորեր հագավ,
Զենք ու զրահ կապեց,
Քուռկիկ Ջալալին հեծավ, գնաց.
Գնաց հասավ Սուլթան Չմշկի քաղաք,
Կայնավ պալատի առեջ, կանչեց,
— Սուլթան Չմշկիկ, էկեր եմ,
Էլի դուրս, կռիվ անենք:
Չմշկիկ Սուլթան պալատից էլավ,
Դավիթ տեսավ, ասաց.
— Դավիթ, դու երդում արիր յոթ օր,
Յոթ օր էղավ յոթ տարի,
Ես մնացի առանց մարդ,
Մինչև էսօր քեզ կըսպասեմ:
Դու իմ բախտ արիր ոտնատակ,
Պատրաստ կացի, ես էկա:
Չմշկիկ Սուլթան ձին հեծավ,
Գուրզ առավ ձեռ, էլավ մեյդան:
Սուլթան, Դավիթ դիպան իրար,
Գացին-էկան գուրզ թալեցին,
Գացին, էկան մզրախ թալեցին,
Չկարեցան իրար հաղթեն:
Չմշկիկ Սուլթան չէր դադրե,
Ւնչ Դավիթն էր, դադրեր էր,
Քրտինք էլե առու, կերթեր:
Էնոր թև, էնոր բրին կըվառեր:
Էդպես կըկռվեն մինչև ճաշ,
Ճաշին՛ Դավիթ կըթողներ կռիվ,
Կէրթեր գետ կըլողկանար,
Յարեք կըսաղնային, ուժ կառներ,
Կըդառնար, կըգար կռիվ:
Չէ±, էնոնք ջրեղեն, հրեղեն են,
Չհասնեն ջուր, կըցամաքեն:
Մեկ օր Էլ Դավիթ էդպես
Կռիվ կանի մինչև կեսօր,
Կեսօրին կէրթա գետ, կըլողկանա:
Էդ գետի պռունկ եղեգնուտ էր,
Չմշկիկ Սուլթանի աղջիկ
Տեսեր էր, որ մեր չի կարա
Դավթին կովով հաղթի,
Առեր էր նետ-աղեղ,
Էկեր էր եղեգներու մեջ պահվե:
Էն վախտ, որ Դավիթ
Լողկանալու հետ կէղնի,
Էդ աղջիկ նետ-աղեղ կըքաշի,
Կըզարկի Դավթի պառեկ:
«Ախ, էդ իմ ջնսի դարբն էր»,
Կըբոռա Դավիթ, որ կըբոռա,
Յոթ գոմշու ձեն կէլնի,
Կէրթա, կըհասնի Սասուն:
Քեռի Թորոս կըլսի էդ ձեն, կասի,
— Վա՜յ մեր գլխին, Դավիթ սպանին:
Ձենով Հովան, Զնջչիլ Ղռան,
Խոր Գուսան, ճնճղափորիկ,
Ցռան Վերգո ժողվեց իրար,
«Երթանք,— ասաց,— հասնենք Դավթին»:
Մինչև կէրթան, Հովան բոռաց.
«Էկանք, Դավիթ, քո հավարին»:
Դավիթ ջրի մեջ
Հորոխպեր ձեն լսեց,
Ինք դեռ ջրից դուրս չէր էկե,
Էնոնք կայնին Դավթի կողքին:
— Դավիթ, էդ ո՞վ զարկեց,— ասին:
— Չեմ գիտե,— ասաց Դավիթ,—
Եղեգնուտից մեկ զարկեց:
Գացին եղեգների մեջ,
Տեսան՝ չինի աչքերով աղջիկ մի,
Ւնչ Դավիթ բոռացեր է,
Էն մեռեր է ահու:
Էկան ասին.— Քե սպանող
Չինի աչքերով աղջիկ է:
Դավիթ ասաց.— էդ ինձնից է,
Չմշկիկ Սուլթանի աղջիկն է.
Իմ ցեց իմ անձից է:
Էս նետ հանեք իմ թիկունքեն:
Նետ օր հանին, էնոր արուն
Ֆանտանի պես երկինք էլավ:
Քեռի Թորոս հասավ,
Դավթի արուն առավ,
Լցեց գոմշու կոտիշի մեջ,
Խուփ էզար բերան, դրեց ծոց:
Քիչ անցավ, Դավիթ հոգին էտուր:


8
Բերին թապատ շինին,
Դրին ուղտի վրա,
Դավթի դիակ դրին մեջ,
Աջ ձեռ թողին կախված:
Էկան ճամփի կես տեղ,
Մարդեր հավաքվան, ասին,
— էս ո՞վ է թապատի մեջ:
Ասին.— Դավիթն է, սպանվեր է:
էնոնք շատ դժարացան, ասին.
— Ափսոս, Դավիթ, կանաչ-կտոիճ,
Որ հեռացավ մեր աշխարհքից:
Մշակներ մեկել հարցում արին,
— Բա էնու ձեռ ինչի է դուրս:
Ինչի՞ էդպես կէրթա, կըգա:
Հովան ասաց.—էտու միտք էն է,
Թե աշխարհք էսենց էկավ,
Էսենց էլ գնաց իմ ձեռի մեջ:
Էսոնք լացին, անցան, գացին:
Էդ վախտ Թորոս միտք արեց.
«Թե Դավիթ մեռուկ տանեմ,
Վայթե Խանդութ չդիմանա,
Իրեն տանիքեն թալի, սպանի»:
Ասաց.— Տղեք, բերեք Դավիթ
Քոթակ կապենք ձիու վրեն,
էլնենք, ջրինդ խաղալով էրթանք,
Խանդութ չիմանա՝ Դավիթ մեռուկ է:


Համա Խանդութ էլած տանիք,
Շուրջ բոլոր աչք կածեր, տեսներ
Դավիթ սաղ կըգա, թե մեռած:
Մեկ էլ տեսավ ձիավորներ
Ջրինդ խաղալով կըգան,
Դավիթ վեր Քուռկիկ Ջալալուն
Հեչ ժաժ չի գա, չի խլվլա:
Խանդութի սիրտ կասկած ընկավ,
Նայեց, էլաց, ասաց.
«Ով աժեց էկավ,
Ով չաժեց էկավ,
Ւմ շահ-բալաբան
Դավիթ չէկավ»:


Էդ վախտ Վերգոն
Ձին խաղացնելով էկավ,
Էկավ, մոտեցավ Խանդութին:
Խանդութ խաթուն կանչեց.
— Ախպեր, ջան ախպեր,
Դավիթ սա±ղ է, թե մեռա՞ծ:
Քոփակ Վերգո ասաց.
— Կըպակսի շահ-բալաբան Դավիթ,
Քե չի պակսի պարոն էրիկ,
Դավիթ մեռավ, ես քե անուշ:
— Ա՚յ, հա՜յ,— ասաց Խանդութ խաթուն,
Դավթի պես մարդ մեռնի,
Ես գամ քեզ պես քոփակ առնեմ,
Դավթից հետո արև-լուս ինձ հարամ,
Դավթից հետո ես աշխարհք չեմ մնա:
Էն սհաթին գնաց, էլավ բերդի գլուխ:
Բերդի տակ մի քար կար ընկած,
Քառսուն գոմեշ կըկապին էդ քար,
Չեն կարա տեղից շարժեն:
Խանդութ խաթուն բերդի գլխեն,
Գլուխն ի վար,
Ւրեն թալեց վեր քարին,
Թափից գլուխ ծակեց էդ քար,
Մրնչև թևեր խրվավ մեջ:
Էկան, հասան բերդ, տեսան՝
Խանդութ ընկե մեռե,
Մե դարդ էլե էրկու:
Իերին քարեն հանին Խանդութ,
Քար մնաց փոս:
Գլխի փջած տեղ կասեն,
Էրկու կոտ կորեկ կըլցնեն,
Կըծեծեն սասնա սանդի տեղ:
Մինչև հիմակ էլ սանդ էնտեղ է:
Մինչև հիմակ էլ ծծերի տեղ
էրկու ախպուր կըցայտի.
Իսկ բերդի վրեն,
Օր ծամերն են քսվե,
Քանց էրկու սուն սևին կըտան:


Դավիթ, Խանդութ խաթուն՝
Երկուս մեկտեղ տարան, թաղին,
Յոթ օր Սասուն սուգ կապեց: