Սասունցի Դավիթ III:1
Jump to navigation
Jump to search
<- Եդ Սասունցի Դավիթ
ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ
Ճյուղ Երրորդ
ՈՂՈՐՄԻՍ–ՆԱԽԵՐԳ
- 1
- Դառնանք զօղորմին տի տանք
- Գագիկ թագավորին՝ հազա ր օղորմի,
- Դառնանք, զօղորմին տի տանք
- Ծովինար խաթունին՝ հազա ր օղորմի.
- Դառնանք, զօղորմինտի տանք
- Սանասարին հազար օղորմի,
- Գառնանք, զօղորմինտի տանք
- Բաղդասարին՝ հազա ր օղորմի,
- Դաոնանք, զօղորմին տի տանք
- Քեռի Թորոսին՝ հազար օղորմի.
- Ղառնանք, զօղորմին ՝տի տանք
- Մելիքսեթ քահանին՝ հազար օղորմի.
- Ղառնանք, զօղորմին տի տանք
- Դեղձուն ճուղ-ծամին՝ հազա՜ր օղորմի.
- Դառնանք, զօղորմին տի տանք
- Ջոջ Մհերին՝ հազար օղորմի.
- Դառնանք, զօղորմին տի տանք
- Արմաղանին՝ հազա ր օղորմի,
- Դառնանք, զօղորմին տի տանք
- Իսմփլ խանումին՝ հազա՜ր օղորմի.
- Դառնանք, զօղորմին տի տանք
- Ձենով Հովանին՝ հազար օղորմի.
- Դառնանք, զօղորմինտի տանք
- Արտատեր պառավին՝ հազա ր օղորմի.
- Գառնանք, զօղորմին տի տանք
- Խանդութ խաթունին՝ հազար օղորմի.
- Դառնանք, զօղորմին տի տանք
- Չմշկիկ Սուլթանին՝ հազա՜ր օղորմի.
- Դառնանք, զօղորմին չի տանք
- Մըսրա Մելիքին՝ հազա՜ր օղորմի.
- Դաոնանք, զօղորմին տի տանք
- Թառլան Դավթին՝ հազա՜ր օղորմի.
- Դառնաւնք, զօղորմին տի տանք
- Ականջ արողների ծնողներին՝ հազա՜ր օղորմի.
- Խաղանք ճյուղե ճուղ, գանք
- Վեր թառլան Դավթին:
ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ
ԴԱՎԹԻ ԿՌԻՎԸ ՄՍՐԱ ՄԵԼԻՔԻ ԴԵՄ
Ա. ՄԱՆՈՒԿ ԴԱՎԻԹԸ ՄԸՍՐՈԻՄ
- 2
- Դավիթ մնաց անհեր, անմեր,
- Գետնի վրա րնկած, վեր ծըղին,
- Կըբոռար, ձեն երկինք կառներ,
- Դավիթ անոթի էր:
- Ձենով Հովան էլավ,
- Ինչքաձ ծըծմե,ր կար քաղաք, կանչեց,
- Թե, էկեք ծիծ տվեք Դավթին:
- Ծծմեր մի էկավ, ծիծ դրեց բերան,
- Կաթի հետ արուն-արնաջուր տվեց դուրս,
- Էդ կնիկ վախեց, ճվաց, փախավ:
- Մեկ ուրիշ ջոջ կնիկ բերին,
- Հատ կում ծիծ քաշելուն, Էդ կնիկ մեռավ:
- Մեկ Էլ բերին, էն է լ էնպես էլավ:
- «Զուր է»,— ասին,— էս ազնահուր է
- Ոչ մեկ չի կարա էնոր դիմանա»:
- Ձենով Հովան քաղքցիք ժողվեց ասաց.
- — էս տղեն չենք կարա՝ շահի,
- Էսպես որ կենա՛ կըմեռնի,
- Ի՞նչ անենք, ինչ չանենք:
- Էդտեղ նստածն միտք ա՛րին, ասին.
- — Մհեր յոթ տարի որ Մըսր մնաց,
- Մկա էնոր ցեղից էնտհղ ծծմեր կա,
- Դավիթ ղրկի մոտ Իսմիլ խանում,
- Թե էն տիրանա՝ տիրանա–,
- Թե չէ, մարդ չի կարա տիրանա:
- Ասին,— Բա ով տանի, ով չտանի,
- Թե՝ Քուոկիկ Ջալալին տանի:
- Քուռկիկ Ջալալին կըբերեն,
- Աղեկ թիմար մի կըտան,
- Դավթին բարուր կանեն,
- Կըդնեն վեր ձիուն, ժիր կըկապեն,
- Թուղթ մի կըգրեն, կըդնեն դոշին,
- «Դե,— կասեն,— մեր ամանաթ տար»:
- Հովան ձիու վիզ կըբռնի, կասի,
- — Քուռկիկ Ջալալին, ես քենե կուզեմ,
- Իմ տղեն գետ չթալես, քար չզանես,
- Տանես Մըսրա երկիր,
- Մըսրա խանումին թասլիմ անհս, գաս:
- Քուոկիկ Ջալալին հրեղեն ձի էր,
- ԸզԴավիթ առավ,
- Մեջ երկինք, մեջ գետինք գնաց;
- 3
- Մըսրա խանում փանջարեն նստուկ էր,
- Տեսավ թոզ ու դուման դաշտեն կէլնի,
- Կրակ գետնու էրեսեն կըտա երկինք:
- Ասաց.— էս ամպ չի, կա-չկա,
- Էս Քուռկիկ Ջալալու ոտաց կրակն է, էդպես կելնի:
- — Դռնապաններ,— գոռաց,— գնացէք, դարպաս բացեք,
- Կո ձի մի կհասնի դարպասի դուռ:
- Դռնապաններ դարպաս կըբանան,
- Քուռկիկ Ջալալին կըգա,
- Չոքեր կըզարկի գետին, կըկայնի:
- Կը տեսնեն բարուր մի ձիու վրա կապուկ:
- Բարուր կառնեն կըտանեն վեր,
- Կըտան Սելիքի մոր,
- Ւսմիլ բարուր էբաց, տեսավ ի՞նչ,
- Նորածին էրեխա է, մի թուղթ էլ վեր դոշին:
- Թուղթ վերուց, կարդաց.
- Ձենով Հովան դրեր էր.
- «Ախպոր կնիկ, հարսե...
- Ահեր ,իր կնիկ էրկոլսով մեռեր են,
- Դավիթ ,մնացեր է վեր ծըղին, եթիմ.
- Կխնդրենք, էրեխեն պահես, պահպանես»:
- Իսմիլ խանում միտ վե ասաց.
- «Մհերի խաթեր ես կըշահեմ Դավթին,
- Նա հո Էլ չի էրթա Սասուն,
- Շահեմ էստեղ կենա,
- Մելիքի հետ ախպեր էղնեն,
- Սասուն, ամբողջ երկիր զավթեն, տիրապետեն»:
- Ապա դարձավ դռնապաններ, ասավ.
- — Դռնապաններ, դարպասներ փակեր,
- Քուռկիկ Ջալալին ընկեր է մեր ձեռ,
- Բռնենք, մնա մեզ համար:
- Դռնապաններ դարպասներ զարկին,
- Որ Քուռկիկ Ջալալին բռնեն:
- Քուոկիկ Ջալալին ասաց.
- «Ինչըխ տազատվեմ էսոնց մոտեն, աստված»:
- Բադանի մեջ դես գնաց, դեն գնաց,
- Էզար, զքառսուն գազ բադան անցավ,
- Թռամ, հասավ Սասնա երկիր:
- 4
- Հովանի աչք մնացեր էր ճամփն,
- Մեկ էլ կըտեսնի՝ իրիկվա կողմ,
- Մեջ երկինք, մեջ գետինք թոզ մի կէլնի:
- Ասաց.— Կնիկ, Քուռկիկ Ջալալին կրգա,
- Բան մի չկա հետ:
- Ո՞վ գիտե՝ ո՞ր սարն է թալե,
- Ո՞ր քարն է թալե,
- Ո՞ր թուփն է թալե, իմ թառլան Դավիթ,
- Ո՞ր գելն է կերե,
- Ո՞ր ջանավարն է կերե,
- Իմ թառլան Դավիթ:
- Քուռկիկ Ջալալին էկավ, հասավ,
- Ձենով Հովան հարցուց.
- — է՜յ, Քուռկիկ Ջալալին
- Ո ր սարն ես թալե,
- Ո՞ր քարն ես թալե
- Ո՞ր թուփն ես թալե իմ թառլան Դավիթ,
- Ո՞ր գելն է կերե,
- Ո՞ր ջանավարն է կերե իմ թառլան Դավիթ,
- Մեր ճրագ հանգավ, թե՞ վառուկ է:
- Քուռկիկ Ջալալին աստծու հրամանքով
- Լեզու առավ, ասաց,
- — Ոչ սարն եմ թալե,
- Ոչ քարն եմ թալե,
- Ոչ թուփն եմ թալե քո թառլան Դավիթ,
- Ոչ գելն է կերե,
- Ոչ ջանավարն է կերե քո թառլան Դավիթ:
- Տարեր եմ, տեղ եմ հասուցե,
- Իսմիլ խանումին թասլիմ եմ արե,
- Սասնա ճրագ չի հանգե, վառուկ է:
- Համա էնտեղեն հազիվ եմ պրծե,
- Ւսմիլ խանում հրաման էտուր,
- Դարպասներ վեր ինձ զարկեցին,
- Ձիավարներ էկան, որ ինձ բռնեն,
- Համա մեկ թափ էտու զինք,
- Ձիավորներու մեջեն էլա դուրս,
- Զարկի, քառսուն գազ բաղան անցա, էկա:
- Ձենով Հովան ձիու ճակատ պագեց,
- Թիմար արեց, ասաց.
- — Աստծո անեծք վեր էնոր տուն տեղաց էղնի,
- Վեր էնոր ղավակներոլն էղնի,
- Ով էս ձիու խաբար աշխարհ հանի:
- Քուռկիկ Ջալալին տարավ ապա,
- Մըլեց յոթ դռնով ներս,
- Դռներ գոցեց, հող տվեց վրան,
- Էնոր ուտելիք, խմելիք, հերդիս վե կըտար:
- 5
- Իսմիլ խաթուն շատ ուրաիացավ էդ տղի վերա:
- Առեց, դրեց ուր գիրկ,
- Ծիծ հանեց, գրեց բերան:
- Դավիթ Էնոր ծիծ վերուց:
- Մսրա Մելիք որսից էկավ՛, ասաց.
- — Էս ի՞նչ տղա Է առեր ես քո գիրկ:
- Ասաց,— Որդի, քո ախպերն Է,
- Էսիկ Սասնա Մհերի տղեն է:
- Հերդ, իրեն կնիկ մեռեր են,
- Էդ էլ քո ախպերն է, ճամփած են՝
- Էրկու տարի, իրեք՝ ծիծ տամ, պահեմ:
- Մսրա Մելիք ասաց.— Մարե, էդ իմ բան չէ,
- Վերուս՝ դու գիտես, չվերուս՝ դու գիտես:
- Մեր ասաց.— Բան չկա, որդի,
- Էրեխա է, կըպահենք էրկու-իրեք տարի,
- Հրոխպեր գիկա, կառնե կերթա:
- Երբ որ էդպես մեր ասաց,
- Մսրա Մելիք թողեց, գնաց:
- Անցավ իրեք օր, իրեք գիշեր,
- Ւսմիլ խաթուն ծիծ էտու,
- Դավիթ էնոր ծիծ չվերուց:
- Իսմիլ Խաթուն շատ էլաց, մնաց շիվար,
- Չէր գիտի՝ ինչ աներ հետ Էնոր.
- Կանչեց Մսրա Մելիք, ասաց,.
- — Ւ՞ն,չ անենք հետ էս տղին,
- Իրեք օր, իրեք գիշեր կա՝ իմ ծիծ ուտի,
- Մնա անոթի, տի մեռնի,
- Մենք մեղաց տակ կըմնանք,
- Ամոթանք կըքաշենք էնոր տիրոջ մոտեն:
- Ի՞նչ անենք էս տղի հետ,
- Ինչպե՞ս շահենք, որ չմեռնի:
- Մսրա Մելիք ասաց.— Մարե,
- Էն հայ է, մենք արաբ ենք,
- Էդոր համար քո ծիծ չի ուտի:
- Մարէ, քո տուն չավրի,
- Էնու հոր չկա մեղր ու կարագ,
- Չկա անուշ~անուշ բաներ:
- Ուղտեր ճամփի, էրթան Սասուն,
- Բերեն մեկ բեռ մեղր, մեկ բեռ կարագ,
- Կըշինիս եղ-մեղր, կըտաս տղեն կուտի:
- Իսմիլ խաթուն Բաթմանա Բուղեն կանչեց, ասաց.
- — Կերթաս Սասուն մոտ Ձենով Հովան,
- Մեկ բեռ մեղր կըբերես,
- Մեկ բեռ Էլ կարագ կըբերես,
- Մեղրով, կարագով տի պահենք տղեն.
- Բաթմանա Բուղեն էլավ, գնաց Սասուն:
- Դավթի հրոխպեր մեկ բեռ կարագ էտու,
- Մեկ բեռ մեղր էտու էնոր:
- Էն էդի, էդի Իսմիլ Խաթունի առեջ:
- Մելիք էդ որ տեսավ, մոր ասաց.
- — Տեսա՞ր ինչ աղեկ բան էղավ.
- Հա տուր, թող ուտի, ջոջնա:
- Մսրա խաթուն տղեն շատ լավ կըշահեր,
- Ամեն օր մի աման մեղր,
- Մի աման կարագ կըխառներ,
- Կըտար Դավթին, Դավիթ կուտեր:
- Մեղր, կարագ Դավթի վերա կըգար
- Թե հողեղեն ամիս-ամիս կըմեծանա,
- Էն օրեօր, ժամե-ժամ կըմեծանար:
- Դավիթ էնպես զորացավ՝ բնդեր կըկտրեր:
- Մեր էլավ զնջիլ էբի, արավ բնդի թել,
- Ջնջիլ լդիմացավ, կտրավ:
- Ինչ արեց, ճար չէղավ, կտրավ:
- Նոր էբի որվանք, փեխր մանեց,
- Արավ էնոր բնդի թել, որ պահեց:
- Ինչ Դավիթ շունչ կըքաշեր,
- Որվանք կըերկարեր,
- Նորեն որ շունչ կըհաներ,
- Որվանք կըկծկվեր, դիպներ օրորոցին:
- Դավիթ օրորոցից կիրիշկեր չորս կողմ,
- Կըտեսներ էս ու էն բաներ կախուկ,
- Մեկ ձեռ կըմեկներ, կուզեր բռնի,
- Մեկ էլ կըճղար, կըթռներ վեր:
- Մի օր էլ որ էդպես կաներ՝ թռավ,
- Օրորոցն առավ ձեռ, էլ՚ավ դուրս:
- Էս բան ամենուն սարսափեցուց,
- «Դավիթ աժդահար կէղնի»,— ասին:
- 6
- Դավիթ որ էղավ հինգ տարեկան,
- Մելիք էղավ տասներկու տարեկան,
- Էլավ հոր տեղ նստավ,
- Դարձավ Մըսրա թագավոր:
- Ւսմիլ խաթուն ասաց.
- «Տի տամ Դավիթ ուսում առնի»:
- Կանչեց վարժապետ մի, ասաց.
- — Գիշեր-ցերեկ մեկ արա,
- Դավթին ուսում տուր:
- Վարժապետ վերցուց, տարավ, էդիր սենեկ մի:
- Իսմիլ խաթուն թամբահ էրեց
- Թե.— Դավիթ որ հաց տանեք,
- Միս էղնի՝ ոսկոռ հանեք,
- Չիր էղնի՝ կորիզ հանեք:
- Մեկ օր Դավթի հաց տանողին տփին,
- Ասաց.— Դու կայնեք, էսօր
- Դավթին հաց տանելուց՝
- Միս կըտանեմ, ոսկոր չեմ հանի,
- Թող ուտի, ոսկոռ բկին դեմ առնի,
- Դուրս էլի, ձեզ սպանի:
- Էն հաց վերուց, առավոտ տարավ,
- Էդիր Դավթի առեջ:
- Դավիթ հաց կերավ, միս թալեց ատամներ,
- Տեսավ՝ միս փլավ:
- Քանի կակուղ էր, կուտեր,
- Վերջ տեսաք մի սիվտակ բան դուրս էկավ,
- Ասաց.— Չուր մկա հաց կըբերին,
- Էսենց բան չեմ տեսեր:
- Գցեց ատամներ՝ էս յան, էն յան,
- Տեսավ՝ մի բան չեղավ, ըռըկավ, թալեց,
- Էտուր փանջարի շուշան կոտրեց,
- Շող կաթեց ներս:
- «էս ի՞նչ էր մտավ իմ սենեկ»:
- Դավիթ թևեր քշտեց, էլավ,
- Փաթթվավ շողին, ընկավ գետին:
- էնքան հետ շողին կռիվ արեց՝
- Քրտինք էս յանեն, էն յանեն թափավ,
- Նեղեցավ, ինքզինք ընկավ գետին;
- Վարժապետ էկավ, տեսավ՝
- Դավիթ քիչ է մնացե՝ մեռնի:
- Ջուր բերեց, իրես լվաց, ասաց.
- — Դավիթ, քե ղուրբան,
- Ինչի՞ էդպես կանես,
- Ինչի՞ էդպես կըտփես գետին:
- Ասաց.— էս մտեր իմ սենեկ,
- Չեմ կանա հանե դուրս:
- Ասաց.— Աչքերդ մե խփի:
- Դավիթ ալքեր խփեց:
- Վարժապետ թաշկինակ բռնեց,
- Էն շուշի ծակ կալավ, շող կտրավ:
- Դավիթ աչքեր էբաց, ասաց. ՚
- — Ուր են մարդ:
- Ասաց.— Հանի դուրս:
- Ասաց.— Յա, էսօր առավոտնե ես կըչարչարվիմ,ք–
- Չեմ կանա հանե դուրս,
- Ընձնե զոռբա՞ էր դու, ինչըխ հանիր դուրս:
- Ասաց.— Ղուրբան, հեյրան,
- Էնիկ մարդ չէր, էնիկ արևի շող էր:
- Ասաց.—Բա արև որ կա՝
- Ինչի ինձ ճխտել եք էս սենեկի մեջ:
- Ասաց,— Ղուրբան, հեյրան,
- Արև էլ կա, օր էլ կա, գիշեր էլ կա:
- — Բա ինչի՞ ինձ չեք հանի դուրս:
- Վարժապետ ասաց,— Ղուրբան, սաբր արա,
- էրթամ թագավորին իմաց տամ,
- Նոր գամ, քե հանեմ դուրս:
- Գնաց թագավորին գլուխ իջուց, ասաց,
- — Տղա Դավիթ չի սըթրում:
- Միս կերե, ոսկոր թալե, շուշեն կոտրե,
- Շող ընկեր է մեջ սենեկ,
- Էլեր, թևեր քշտե հետ շողին կռիվ տվե:
- էնքան հետ շողին կռիվ է տվե,
- Որ քափ ու քրտինք տվե վրեն,
- Վերջ նեղցե, ընկե գետին
- Գացի տեսա՝ Դավիթ քիչ է մացե մեռնի,
- Գետնից վեր առի, ուշքի բերի,
- Էն շողի տակ կալա, շող կտրեց,
- Դավիթ աչքեր էբաց, նստավ:
- Երբ իմացավ՝ դուրս արև կա, աշխարք կա, ասաց
- «Ինչու ինձ բանտարկեր եք էստեղ,
- Կուզեմ էլնեմ դուրս, արև, աշխարք տեսնեմ»:
- Թագավոր ասաց,— Գնա, առավոտուն հան դուրս:
- Վարժապետ դարձավ մոտ Դավիթ, ասաց,
- — Հրաման կա՝ աոավոտ քե հանեմ դուրս:
- 7
- Առավոտուն էլավ Դավիթ, տեսավ՝
- Դուռ փակուկ է, ինք մենակ է ներս:
- Դուռ էհան տեղեն, ընկավ դուրս:
- Ճժեր էրկու փետ դրած վեր պատին,
- Նստեր են տրնկոզի կըխաղան:
- Դավիթ ասաց,— Տղեկներ, էդպես չէղնի,
- Ես էլ խաղցեր եմ, համա էդպես չի:
- Ճժեր ասին,— Ապա դու ինչպե՚ս կըխաղեր:
- Ասաց,—էկեք, էրթանք շանց տամ:
- Ճժեր ընկան ետև Դավիթ, գնացին:
- Մեջ բախչին էրկեն բարդի ծառ կար,
- Դավիթ ձեռ թալեց էդ բարդու ծառ,
- Ծառ կոռեց, ծեր հասուց գետին,
- Ծեր պինդ բռնեց, կանչեց.
- — Տղեկներ, էկեք, հեծեք, տընկողի խաղանք,
- Տղեկներ էկան, շարվան վեր ծառին,
- Մեկ-մեկ ճյուղ բռնին, կըխնդանան:
- Էնքան խաղցան՝ Դավիթ դադրավ, ասաց.
- — Տղեք, իջեք տակ, իմ ձեռ դադրավ:
- Էնոնք Դավիթ չլսին. չիջան տակ:
- Դավիթ մեկել կանչեց.— Ւջեք տակ:
- Տղեկներ ասին.— էստեղ մենք կըխաղանք,
- Վրե իջնենք տակ:
- Չեն գիտե՝ Դավթի ձեռ կըցավի:
- Որ չիջան տակ, Դավիթ ըռըկավ,
- Ձեռ բաց էթող, գնաց:
- Բարդի ծառ թափով վեր էլավ,
- Տղեկներ հանեց էրկինք:
- Էրկնուց տղեկներ էկան տակ՝ թափան գետին,
- Մեկու թու կոտրեց, մեկու մեջք ջարդեց,
- Մեկու թև կոտրեց, մեկու գլուխ ջարդեց,
- Մեկելներ ընկան մեռան:
- Շատեր պետ մարդերու տղեկներ ին:
- Ձեն գնաց քաղքի մեջ, խաբար տվին.
- — Շուտ հասեք, տղեկներ մեռան:
- Հըմեն մարդ ուր տնեն էլավ, վազեց, ասաց.
- — Շուտ հասնեմ իմ տղի հավարին,
- Էս ի՞նչ բան է, օր էկավ մեր գլուխ:
- Կէրթան, համա չեն հավատա:
- Էկան, հասան տղեկներաց, տեսան՝
- Որու ոտ կոտրած, որու մեջք ջարդուկ,
- Որու թև էլած, որու գլուխ ջարդուկ,
- Որ մեռած, որ մեկ էլ կիսամեռ կըտնքա
- Տեսան մարտեր բոլոր թափած են,
- Ամեն մեկ իր տղի վրա կիլա, կըբոռա:
- Կանչին, մեկ տղա բերին, հարցում արին–
- — Տղա, դու խաղատե՞ղն էր:
- Ասաց.— Հա, խաղատեղն էր:
- Ասին,— Մեր տղեկներ ո՞վ սպանեց:
- Ասաց.— Դավիթ սպանեց;
- Ասին.— Վրե՞, մեր դուշմա՞ն էր Դավիթ:
- Ասաց,— Չէ, էդա ծառ կըտեսնա՞ք:
- Ասին,— Հա, կըտեսնանք:
- Ասաց,— էդա ծառ կոռեց, էբի գետին,
- Հըմեն էլան վիրա,
- Ոլրենց համար կըխաղին, կըխնդանան,
- Մենք լէ տաս-քսան տղա գետին կըխաղինք:
- Դավիթ ասաց,— Տղեկներ, իչեք տակ, իմ ձեռ դադրավ,
- Էնոնք Դավթի խոսք չլսին,
- Դավիթ մեկել կանչեց.— Իջեք տակ իմ ձեռ դսւդրավ:
- Տղեկներ ասին,— էստեղ մենք քեֆ կանենք,
- Վրե իջնենք տակ:
- Որ չիջան տակ, Դավիթ ըռըկավ,
- Ծառ բաց էթող, գնաց:
- Ծառ կաչնավ, տղեկներ հասան հետ էրկնուց,
- Վերուց էկան տակ, թափան գետին.
- Մենք էլ էկանք քաղաք, ձե խաբար տվինք:
- Ամեն մեկ ուր տղեն վերուց, լալով էբի տուն:
- Լետո առան տարան խորին:
- Իրիկուն ճժերու տերվանք էկան,
- Մսրա Մելիքին գանգատ արին, ասին,
- — Դավիթ մեր տղեկներ բոլոր սպանեց,
- Մենք յոնջա չենք՝ նորեն կանաչենք,
- Որ դու էդա ճժուն թամբահ չանես,
- Մենք կելնենք, մեր տներ կավրենք,
- Կըքոչենք, կէրթանք ուրիշ երկիր:
- Մսրա Մելիք կանչեց ուր մոր, ասաց,
- — Մարե, էսա էրեխեն տի սպանեմ,
- Կէլնի մեր գլխուն պատուհաս:
- Մեր ասաց.— Տո, որդի,
- Էնոր խելք չհասնի, մեղք է, պստիկ է, բան չհասկնա:
- Մելիք մոր խաթրին չէլնի դուրս.
- — Մարե, թող քո խոսք էղնի:
- Ապա թամբահ արեց Դավթին, ասաց.
- - Ա՚յ տղա, սկուն բան մի անե,
- Խալխ կըգան, գանգատ կանեն:
- Էդ օրից Իսմիլ խաթուն,
- Չէթող Դավիթ էրթեր հետ ճժերուն խաղար:
- 8
- Դավիթ մնաց Իսմիլ խաթունի քով:
- Մնաց, ժամանակ մի անցավ:
- Օր մի Դավիթ ասաց.
- — Սարե, իմ ախպեր Մելիք ամեն օր ու՞ր կերթա:
- Ասաց, —Մեր մեռնի քե,
- Կէրթա իր սեյրանատեղ, մինչև իրիկուն
- Հուլ կըխաղա իր համար:
- Դավիթ նեղեցավ, Էլաց, ասաց.
- — Մարե, ի՞նչի Մելիք կէրթա, հոլ կըխաղա,
- Ինձ չի տանի իր հետ,
- Մարե, կըխնդրեմ իմ ախպոր ասես՝
- Ինձ է լ տանի իր հետ,
- Ես թամաշա անեմ, տեսնեմ՝ ինչպես կըխաղան՛
- Թե էն ձի չտանի իր հետ,
- Ես էնօր հիտև տ’էրթամ:
- Ասաց.— Մեռնիմ քե,
- Ձիանք կըտան վեր քե, կըճղտորեն:
- Մինչև հիմա քե տիրեր, շահեր ենք,
- Էրթաս մի բան պատահի,
- Կընկնենք ամոթի տակ:
- Ասաց.— Մարե, ես կէրթամ, զատ կըկայնիմ:
- Հեվարին Մելիք էկավ տուն, տեսավ Դավիթ կըլար:
- Լալու պատճառ մուր հարցուց:
- Ասաց.— Որդի, կասի պիտի էրթամ,
- Իմ ախպոր խաղ սեհր անեմ:
- Որդի, Մելիք, առավտուն քո ախպեր տար:
- Մըսրա Մելիք ասաց.— Չեմ տանի,
- Վայ թե գա էնտեղ,
- Մե խայտառակութեն, կոպտութեն անի,
- Իմ իրես թուք ու մուր բերե:
- Մեր ասաց.— Մորտուն, Մելիք,
- էն շատ կըլա, տար՜քե հետ,
- Գիկա իր համար կըվազվզի, կըխաղա:
- Մելիք ասաց.
- — Տո մարե, ես ին՚չըխ տանեմ,
- Դավիթ դհա տղա է,
- Առնեմ, տանեմ, դնեմ էնտեղ,
- Ձիանք գան, տան վեր փորուն, սպանեն,
- Խալխ մե իրես տի տան, տ՛ասեն՝
- «Տարան, դրին մեջ մեյդնին,
- Ձիանք տվին վերա, տրորին-սպանին,
- Եթիմ Էր, չեն ուզե շահե»:
- Դավիթ էլաց, ասաց.
- — Ես տի գամ, հոլ խաղամ:
- Մսրա Մելիք ասաց.
- — Դու երեխա ես, չես կարա հոլ խաղա հետ մեզ:
- Դավիթ ասաց.— Պիտի գամ:
- Մըսրա Մելիք,ի մեր խելոք կնիկ Էր,
- Ասաց.— Որդի, բեր Էրկու փահլևան դիր հետ,
- Թող ձեռ, ոտ կապեն,
- Տանեն, դնեն մի բանձր դարի գլուխ,
- Դավիթ թող Էնտեղեն թամաշա անի,
- Փահլևաններ էլ նստին կուշտ,
- Մուղաթ անեն Դավթին՝
- Չէլնի, գա ցած, ընկնի ձիերու ոտաց տակ:
- Սըսրա Մելիք ասաց.— Մարե, լավ ասիր,
- Աղեկ, լուսուն կըտանեմ հետ ձիկ:
- 9
- Լուսուն Մըսրա Մելիք Դավիթ առավ, տարավ,
- Ւդի զատ, հեռու տեղ մի, ասաց.
- — Կայնի էստեղ, թամաշա արա:
- էրկու փահլևանն էդիր պահացող,
- էդոնք էլան, Դավթին կաշվի մեջ փաթթին,
- Զնջիլներով կապին-կապոտին, նստան:
- Մելիք, իր մարւդեր մեջ մեյդանին հոլ կըթալեն:
- Ամեն մեկ կերթար դըպա հոլ:
- Կհասներ, կըզարկեր, կըթռուցեր,
- Որի հոլ հեռոլ կ՚էրթեր,
- էն հաղթող կ՚էլներ:
- էդ հոլն էլ հո գունդ չէր հասարակ,
- Քառսուն լիտր էրկաթ էր, մի ջոջ ջաղցի քար:
- Դավիթ ինչքան իրիշկեց, բան չտեսավ,
- Հերսոտվավ, փահլևաններին ասաց.
- — Փահլևաններ, ինձ արձակեք:
- — Թագավորի հրաման է,— ասին,—
- Մենք քեզ տի պահենք,
- Որ չէրթաս ընկնես ձիերու տակ:
- Դավիթ կապուկ շատ լաց ու կոծ արեց,
- Իրեն էս դին թալեց, էն դին թալեց,
- Համա չկարաց զնջիլներ կտրի դուրս գա:
- Վերք ինք իրեն ասաց.
- «Ընձի կասեն հայ եմ,
- Թե հայ եմ, հայու հավատ կանչեմ,
- Էս զնջիլ կտրեմ, դուրս գամ մեջեն»:
- Ասելուն պես զնջիլ կտրավ,
- Դավիթ դուրս էլավ մեջեն:
- էրկու փահլևան կապեց իրարու,
- Վար քիթ բերնին գցեց գետին,
- Ւնք իջավ խաղատեղ:
- Հոլ թա լողն եր հոլ կըզարկին,
- Գետին կըքանդին, կըպոռթին.
- Համա որ Մելիք կըզարներ,
- Գետին սելի աղուրի պես կըճզվեր:
- Դավիթ տեսավ զարնելու հերթ Մելիքին է,
- Գնաց, մտավ մեջ աղուրին,
- Հետ ավազին կըխաղար:
- Ավազ կըլցեր ոտքերուն,
- Կըթաղվեր մեջ հողերուն,
- Մեկ կըխաղար, մեկ կիրիշկեր:
- Մեկ ծակ քոլոզ կար գլոխ,
- Էդ քոլոզով հող կըչափեր,
- Կասեր.— «էս մե՛կ».,,
- Ւնչքան լափեր, կասեր «էս մեկ»,.,
- Էլ չէր կարա ասի «էրկու»:
- Մելիք իր հող որ տի զարկեր, գոռաց,
- - Դավի՛թ, Դավի՛թ հեռու կաց,
- Հոլ կըզարկեմ դիպնի քե:
- Դավիթ ըսկի ականջ լարեց էնոր:
- Մելիք ասաց.— Կական, Ասլան,
- Գացեք ճիվ բռնեք, թալեք դուրս;
- Կական, Ասլան գացին ճիվ բռնին,
- Ւնչ արին, լարին, ելավ վեր:
- Հա հող կըչափեր քոլոզով, կասեր,
- «էս մեկ, էս մեկ»:
- Մելիք չորս մարդ ղրկեց, որ Դավիթ վերուցեն:
- Էնոնք էկան, ձեռ բռնին, որ հանեն փոսից,
- Ինչքան ջախտ արին, չկարացան՝
- Ւնչ որ մարդ չկարնա ծառ քոթից հանե դուրս:
- Մելիք ասաց.— Գիշերվա երազն է էս տղեն,
- Էս ինչ է անում իմ՝ գլուխ:
- Տեսան տերից ժաժ լի դալի,
- Հոլ խաղացողներ ասին,— Մելիք զարկ,
- Առնի իր բախտն է, մնա իր բախտն է:
- Սազեր զարկին,
- Մելիք զհոլ թալեց,
- Հոլ գնաց, տ՚իջներ վեր Դավթի գլոխ,
- Դավիթ ,ընցկուն կռահեց,
- Թե ջաղցի քար գիկա գլխուն,
- Ձեռ տվեց առջև հող բռնեց,
- Ձետռաց մեջ քիչ մի խաղցուց,
- Աջ ձեռով թալեց հետ էրկնուց,
- Ձախ ձեռով բոնեց,
- Ապա պտոտցուց, պտոտցուց, զարկեց,
- Որ զարկեց, քառսուն մարդ սպանեց,
- Քառսուն մարդ էլ բրինդար արեց:
- Մեյդնի մարդեր վեր Մսրա Մելիք ծիծղացին,
- — Դու շատ քեզ զորընդեղ գիտեր,— ասին,—
- Տեսա՞ր, էս պստիկ ճիժ նստմանց
- Էզար, զքո գուրգ շատ անցուց,
- Էս մարդեր սպանեց, մեր խաղ փչացուց,
- Վա՜յ Մելիք, վա՜յ Մըսրա Մելիք...
- Մըսրա Մելիք ըռկավ, ասաց.
- — Դավիթ իմ գլո՝խ կոռեց,
- Դավիթ իմ նամուս գետին էզար:
- Գնաց հասավ Դավթին, ճվաց վրեն,
- Կուզեր զարկեր, Դավիթ վերուց դրեց տակ,
- Չոքեց դո՛շին, չափալախ մի զարկեց,
- Աչքերից կրակներ թռան:
- Մելիք էդ բանից շատ վախեցավ:
- Էլավ թուր քաշեց, որ Դավիթ սպանի,
- Դավիթ փախավ, գնաց տուն,
- Հասավ ու զինք թալեց մոր փեշ:
- Մեր տեսավ Դավիթ էնպես է վազե,
- Որ քրտինքի մեջ կըճըղճփա:
- Հարցուց,— Դավիթ, էդ ի՞նչ է էղեր:
- Դավիթ իր պաւտմութուն արեց, ասաց.
- — Մարե, Մելիք գախ է գա, իմ վիզ կտրի:
- Մելիք էկավ հերսոտ, հերսոտ, փրփրած,
- Հասավ, որ Դավխթ սպաներ:
- Մեր առեջ գնաց, ծծեր էբաց, ասաց.
- — Թե դու Դավիթ սպանես,
- Էս ծծերի կաթ քո՛ վրեն հարամ:
- — Մարե՛,— ասաց Մելիք,— էսոնց ազգ ես գիտեմ,
- Էսոնց ազգ հաստակող ազգ է,
- Էս որ մեծացավ, մեզ ցեց կէղնի,
- Իմ թագավորութեն իմ ձեռնեն կառնի,
- Արի թող, էս տղին վերջ տամ:
- Իսմիլ խաթուն ասաց.
- — Պստիկ է, լաո, խելք բան չի կտրե,
- Էն քո աղբերն է, քո մեջաց թուրն է,
- Վաղ կըմեծնաք, աշխարք կըզավթեք:
- Մելիք ասաց.— Մարե, թող քո խոսք էղնի,
- Համա էդ շառելու է, օձու ձագ է,
- Թե ինձ վնաս գա, էդ տղից կըգա:
- 10
- Մելիք,ի հերս չէր իջնե:
- էլավ իր մեծամեծներ կանչեց, ասաց.
- - Իշխաններ,Դավիթ իմ գուրզ բռնեց, թալեց,
- Իրեք հարիր մարդ սպանեց,
- Իրեք հարիր էլ բրինդար արեց:
- Էնոր վիզ կուզիմ կտրե,
- Համա իմ մեր չի թորկի,
- Դիվան անենք տեսնանք, ի՞նչ կասեք,
- Լա՞վ է, որ օձու ձագ տաքացնենք:
- էն վախտ խղճով մարդ շատ կար,
- Մեկ ասաց.— Տղա է, չի կարելի:
- Մեկ ասաց.— էն էլ թագավորի տղա է,
- Մեզ համար ամոթ է՝ էնոր սպանենք:
- Մելիք ասաց.—Չէ, անկարելի է,
- Ես էնոր գլոխ տի զարկեմ:
- Մեր ասաց.— Այ որդի, որ էդպես է,
- Էլնենք, բերենք, փորձեն:
- Մեծամեծներեն մեկ ասաց.— Մելիք ապրած կենա,
- Քո մեր աղեկ կասի, բե փորձենք,
- Թե որ Դավիթ տղա չեղավ,
- Իմ գլոխ էլ էնոր հետ զարկեք:
- Մելիք ասաց.— Ի՞նչպես փորձենք:
- Ասաց.—Որդի, բերեք սինի մի կրակ,
- Սինի մի ոսկի լցնենք, դնենք առեջ,
- Թե ձեռ տարավ կրակ, իմացի տղա է,
- Թե տարավ ոսկին, քո խոսքն է, սպանի:
- Էլան սինի մի կրակ լցին, սինի մի ոսկի,
- Բերին դրին սենեկի մեջտեղ:
- Մելիք ասաց.— Գացեք, բերեք Դավիթ:
- Դավիթ քնուկ էր:
- Մեր էկավ մոտ Դավիթ, ասաց.
- - Դավի՛թ, Դավի՛թ, էլի վեր:
- Դավիթ թռավ, էլավ նստավ,
- — Ինչ է մարե, ի՜նչ է,— ասաց:
- Մեր ասաց,— Արի քե բան մի շանց տամ:
- Տարավ մոտ են սինիք, ասաց,
- — էսոնք քե համար ենք լցե, դրե,
- Էս էրկուսից ո՞ր կըվերուս քե:
- Դավիթ տեսավ էրկու բան կըպսպղա,
- Խելք չէր կտրե, որ մեկ ոսկի է, որ մեկ կրակ:
- Ձեռ պարզեց, ,տարավ կրակ:
- Չէ էրեխա էր, մատեր միշտ բերանն էր, թաց էր,
- Որ ձեռ պարզեց, տարավ կրակ,
- Կրակ կպավ մատներաց,
- Մատներ ցավաց, տարավ բերան,
- Լեզուն վառվավ, մնաց թլոր:
- Էդ օրից թլոր Դավիթ կըկանչեն:
- Մեր ասաց.— Մելիք, մորտուն,
- Դու կասեր տղա չէ,
- Ապա տեսար ձեռ էդիր մեջ կրակ,
- Համ մատ էրվավ, համ լեզուն:
- Մելիք ասաց,— Չէ, մարե,
- Էլ լեսանի խոռ չհանա,
- Էլ իմ սիրտ էդոր հետ չի դզվի,
- Բեր ղրկենք, էրթա հոր երկիր,
- Իմալ կէղնի, թող էղնի:
- 11
- Ավուր մեկ Դավիթ էլավ, գնաց քաղաք,
- Ջոջ-ջոջ քարեր վերուց սարեց երկինք.
- «Իմ քարեր կըհասին ա յ Էն ամպեր»,— ասաց:
- Քարեր գացին, մարդ չտեսավ:
- Յոթ ավուր եդ, նոր Էկան տակ:
- Որ մեկու տան վրա ընկան, տուն փլուցին:
- Թոզ-դուման էլավ, քաղաք բռնեց:
- Քաղքից դարձավ, էկավ զինանոց:
- Զինանոցի դուռ բաց էր,
- Նարդիվան դրուկ կողքին:
- Իջավ, մտավ էնտեղ,
- Տեսավ Մելիքի գուրզ,
- Գուրզ իրեք հարիր վաթսունվեց փութ կըգար:
- Էս ինչ խաղալու լավ բան է դրած»,— ասաց:
- Գուրզ վերուց,հանեց գլխուց վեր,
- Ու ձեռնեն թալեց վար»
- Գրմփոց ընկավ քաղքի մեջ,
- Մարդ, կնիկ, ճիժ վախեցան:
- Մըսրա Մելիք նստուկ էր բախչեն,
- Տեսավ քաղաք ժաժք ընկավ, ասաց.
- — էս իմ գուրզի ձենն էր էկավ,
- Տեսեք ո՞վ է, ի՞նչ է էլե քաղքին:
- Վեզիր իմացավ, որ Դավիթն էր,
- Էլավ գնաց զինանոցի դուռ կայնավ,
- Դավիթ մի գըմփոց էլ հանեց էդ վախտ:
- Վեզիր կանչեց, ասաց,
- — Դավիթ, Դավիթ, քո տուն չավրի,
- Դու էդ ինչ կանես էդտեղ,
- Շուտ արա, էլի վեր,
- Թե չէ Մ ըսրա Մելիք գիկա,
- Քո գլոխ կըզարկի:
- Դավիթ վեր էլւսվ, գնաց:
- Մըսրա Մելիք վռազ-վռազ էկավ,
- Կայնեց վեր դռան, գոռաց, ասաց,
- — Վեզիր, ո՞վ է էդտեղ:
- Ասաց,— Դուռ բաց էր, չիմացա ով էր:
- Ասաց.– էղնի-չէղնի էդ Դավիթն էր,
- էնորեն զատ իմ գուրզ մարդ չի կանա վերու:
- Հերսոտավ, թուր քաշեց,
- Գնաց, որ Դավիթ սպանե:
- Դավիթ զարկեց Մելիքի թև ցավցուց,
- Թուր ձհռնեն թռավ դեն:
- Ապա հասավ բռնեց գոտկից,
- Բարձըրցուց վեր գլխուն,
- Զարբով էտու գետին:
- Մըսրա Մելիք գազ մի խրվավ մեջ հողին:
- Մելիք հողից էլավ նորեն, հասավ Դավթին
- Բռնին իրար, գացին, էկան,
- Գութնի նման հող վարեցին,
- Իրար գոմշունակ քյալա տվին:
- Քաղաք էդոնց զարկից ժաժք էղավ,
- Թոզ-դուման էլավ, երկինք բռնեց:
- Ւսմիլ խանում իմացավ տղեք կըկռվեն,
- Գնաց ընկավ էնոնց մեջ, բաժանեց, ասաց.
- — Դուք պետք է իրար օգնական էղնեք,
- Էկեր եք էստեղ իրար կըսպանեք,
- Չէ՞ դուք ախպեր եք, մի հոր զավակ:
- Իսմիլ խանում տղեք էբե տուն, որ հաշտեցու,
- Համա Մելիք ըռկեր էր, մռութներ կախե,
- Մեջ իր սրտին քեն կըպահեր,
- Կուզեր Դավիթ կերպով մի սպանե:
- Երբ Դավիթ տնեն էլավ, Մելիք ասաց.
- — Մարե, էդ օձու ձագ է, օձ է,
- Էդ մնա Մըսր, իմ գլոխ կուտե,
- Էս ավուր եդ
- Դավիթ թող չգա իմ աչից դեմ:
- 12
- Դավթի ահ Մելիքի սրտի մեջ էր,
- Մելիք շատ կըվախեր մոտեն:
- Ամեն ավուր միտք կաներ,
- Որ ճամփա մի գտնի,
- Գաղտուկ սպանի Դավիթ:
- «Չում էնոր գլոխ չկտրեմ,
- Գոմշու կոտոշով էնոր արուն չխմեմ,
- Էնոր շապիկ չթաթխեմ մեջ արնին,
- Չքսեմ իմ երես, իմ սիրտ չի հովնա»,— կասեր:
- Վեզիր իմացավ էնոր միտք:
- Ինք բարի մարդ էր,
- Էլավ Դավթի ձեռ բռնեց,
- Տարավ մոտ Ւսմիլ խանում, ասաց,
- - Ինչու՞ Դավիթ չես ղրկի էրթա Սասուն,
- Օր մի Մելիք կըզարկի, կըսպանի:
- Վեր էլի հաց պատրաստի, թող էրթա,
- Հերիք է մեր երկիր մնա:
- Իսմիլ խանում ասաց.— Դավիթ, լաո,
- Սասուն քե հորոխպերներ կան,
- Ղրկեմ մոտ էնոնց, կերթա՞ս:
- Ասաց.— Հորոխպերնե՞ր ունեմ, ինչի չեմ էրթա:
- Մարե, էնոնց անուն ի՞նչ է:
- Ասաց.— էնոնց անուն՝
- Մեկին Ձենով Հովան,
- Մեկին էլ Վերգո կասեն:
- Ասաց,— Մարե, բա ինչու՞ շուտ չասիր,
- Դե, իմ պատրաստութեն տես,
- Էլնեմ, էրթամ հորոխպերտանք:
- Լուսուն Դավիթ էլավ տերթեր,
- Մելիք թուր քաշեց կայնավ դուռ, ասաց.
- — Արի իմ թրի տակով անցի,
- Որ իզին տամ էրթաս:
- Դավիթ ասաց.— Չեմ անցնի:
- Վեզիր ասաց.— Ինչու չես անցնի:
- Ասաց.— էղավ, որ ժամանակ մի,
- Ես ու էդ եղանք հող ու ջրի շիրիգ.
- Մեր մեջ վեճ բացվավ ու կռիվ արինք,
- Էն ինձ թրով զարկի, ես չզարկեմ:
- Հազար էդպես Մելիք մեռնի՝
- Էս մեկ չարսու լաչակ է,
- Ես լաչակի տակով կանցնեմ,
- Էնոր թրի տակով չեմ անցնի,
- Ւնչ ձեռնեն կըգա, թող անի:
- Հասան բռնին տաս մարդով,
- Քաշին, որ զոռով անցուցեն,
- Համա Դավիթ չընկռավ, կայնեց,
- Չգնաց, չանցավ թրի տակով:
- Թափ տվեց էդոնց, թալեց դեն,
- Չոչ բոթ քիսավ իր ջարդաքար,
- Ու կրակ էլավ մոտեն:
- Մըսրա Մելիք էդ որ աեսավ,
- Շատ վախեցավ, ասաց,
- — էդ դեռ պստիկ է, էսպես է,
- Որ մեծանա՝ ի՞նչ տեղնի,
- Էդ խադլոլն ինձնե հեռացրեք;
- Կանչեց տանող փահլևաններ
- Բաթմանա Բուղեն ու Չարբահար Քամին:
- Ոչ գաղտուկ Էնոնց ասաց.
- — Դավիթ տարեք յոթ սարով դեն,
- Տարեք, վեր Բաթմանա կամուրջ՝ սպանեք,
- Կուժ մի արնեն առեք,
- Շապիկ թաթխեք մեջ արնին,
- Ջանդաք թալեք գետ, դարձեք:
- Արուն բերեք՝ խմեմ,
- Շապիկ քսեմ իմ երես
- Իմ սիրտ հովնա:
- Թե իմ խոսք չանեք,
- Ես ձեր վիզ կըկտրեմ:
- Ասին.— Շատ աղեկ, թագավոր:
- Դավիթ մոր ձեռ պագեց,
- Կաց բարով արավ, ընկավ ճամփա:
- 13
- Փահլևաններ Դավիթ առան, գացին,
- Քաղքից դուրս Էկան, Դավիթ մոռցան:
- Էդ Ֆերիզներ իրանց ճամփով կըքելեն,
- Դավիթ ծուռ-ծուռ կըքելեր,
- Հետ Էնոնց չեր քելի,
- Մեկ էսպես կերթեր ու կերթեր,
- Հետ քար, քեֆ հետ թուփ կըխաղար,
- Չխոսեր, կերթեր ու կերթեր
- Հետ քար, հեֆ հետ տուփ կըխաղար,
- Կընկներ էստեղ, կընկներ էնտեղ:
- Բարդի ծառ կըքաշեր, կաներ ճիպոտ,
- Նապաստակներ, աղվեսներ Կըլարեր,
- Դեն կըտաներ, դես կըբերեր,
- Կընկներ սար-ձոր, հետև հավքերուն,
- Հետև ջանավարներուն,
- Կերթեր ճնճղուկ կըբռներ,
- Մինչև իրիկուն ման կըգար:
- Էդ էրկու ֆերիզ-փահլևան,
- Օր մի չհարցուցին, «Դավիթ,
- Նեղացեր ես , ծարավ ես, անոթի ես».
- Կընստին, հաց կուտին,
- Դավիթ հաց չեն իտա:
- Դավիթ կըմնար խեղճ, անոթի:
- Դավիթ ինչ կաներ`
- Կըքաղեր բանջարներ, կուտեր,
- Սարեն վեր կըգար, սունկ կըքաղեր կուտեր,
- Փոր նութ կըգցեր, նորեն կըքլեր:
- Շատ, քիչ էսպես ճամփա էկան,
- Յոթ սարով դեն անցան,
- Էկան Փրե Բաթմանա կամուրջ մոտեցան,
- Էրկու փահլևան նստան հացի:
- Կանչեն Դավիթ.- Դավիթ արի հաց կեր:
- Դավիթ ասաց. «Աստված խեր անի,
- Էս յոթ օր կա, կիգանք,
- Օր մի ինձ չեն կանչե,
- Էսօր ինչո՞ւ կըկանչեն»:
- Դավիթ գնաց ֆերիզներու մոտ, ասաց.
- — Աստված խեր անի,
- Էս յոթ օր կըգանք, մեկ օր չասիք՝
- Դավիթ, անոթի՞ ես, ծարա՞վ ես, նեղացե՞ր ես,
- Քոլ է, քար է, փուշ է, տատաշ է,
- Դու էդոնց մեջ իմա՞լ կըքելես,
- Ոտներդ ծակոտեր են, արի, նստի դինջացի:
- Ւմ մեր տաս ավուր հաց է դրեր,
- Դուք կերաք, ինձ չտվիք,
- Էդ ի՞նչ եղավ պատճառ,
- Որ էսօր ինձ միտք գցիք,
- Չէ, չեմ ուտի ձեր հաց:
- Ասին.— Դավիթ, չուր մկա Մելիքի երկիրն էր,
- Էնոր համար մենք քե պատիվ չէինք տա,
- Էստուց եդ Սասնա սահմանն է,
- Քո հոր հող ջուրն է, էն ապով քե կըկանչենք:
- Դավիթ ասաց.— Դե որ ընկա իմ հոր երկիր,
- Էլ չեմ ուզի ձեր հաց, ձեր պատիվ:
- Էլան գացին կամըրջր բերան,
- Չարբահար Քամին ասաց,
- - Մեկ անցնէի Դավթի առեջ, մեկ անցնի Դավթի հետև,
- Որ հասնենք կամըրջի կես տեղ,
- Մեկ առջևեն օլըրվի վեր Դավիթ,
- Մեկել հետևուց՝ զԴավիթ բռնենք մորթենք:
- Դավիթ էկավ, ասաց.
- — Ւնչի կայներ եք, չեք էրթա.
- Ասին.— Քե համար ենք կամներ,
- Կայներ ենք՝ քո ձեռ բռնենք անցունենք,
- Ախր, կըվախենանք ընկնես ջուր:
- Ասաց,— Փահլևաններ, յոթ օր ճամփա ենք էկե,
- Ծովերի ղրաղ, գետերի ղրաղ, ես չեմ ընկե չոլը,
- Մկա էստեղ ինչի՞ տի ընկնեմ ջուր.
- Չուր էստեղ գել կեր, արջ կեր,
- Դուք չասիք՝ «Դավիթ տղա էր, կըվախենա»,
- Չուր մկա ինձնե հեռու կըմնեք դուք,
- Էն ինչի՞ մկա կըկանչեք, կասեք՝
- Արի, անցի մեր առեջ:
- Ես չեմ անցնի ձեր առեջ:
- Գացին կամըրջի վրեն,
- Մեկ ընկավ առեջ, մեկ ընկավ հետև:
- Դավիթ ասաց.
- «Բան մի կա էնոնց սիրտ, էնոնց միտք չար է»:
- 14
- Հասան կամըրջի մեջտեղ.
- Բաթմանա Բուղեն առջևեն,
- Չարբահար Քամին հետևեն,
- Զու արին, դարձան,
- Կուզեն՝ բռնեն զԴավիթ,
- Դնեն կամըրջի վրեն, մորթեն:
- Դավիթ ասաց.— էդ ինչ տ՚անեք,
- Վա՜յ դու կուզեք ինձ թալեք ջուր:
- Դավիթ հասավ էդ մարդեր,
- Էնոնց ամեն մեկի վզաքոք բռնեց,
- Տարավ-բերավ, զարկեց իրար, ասաց.
- — Դուք չեք գիտի մարդ թալեք ջուր,
- Ես ձեզ նշանց տամ:
- Քաշեց, մեկ կախեց կամըրջի էս դին,
- Մեկել էն դին:
- Փահլևաններ ասին.— Դավիթ,
- Աստծու սիրուն, մեզ մի թալի ջուր,
- Մենք կնիկ, ճժի տեր ենք:
- Դավիթ էնոնց քաշեց, էզատ գետին,
- Չոք մի զարկեց մեկու վրեն,
- Չոք մի զարկեց մեկելու վրեն,
- Արուն պնչներուց թալեց դուրս,
- Քիչ մնաց մեռնեն, էնքան զոռ տվեց:
- Դավիթ բոռաց.—Թե օղորթ խաբար չտաք,
- Ձեր երկուսն լէ տի սպանեմ, թալեմ գետ:
- Ասին.— Դավիթ, քո բախտն ենք ընկե,
- Դու զմեզ թող, մենք էլնենք, օղորդ խաբար տանք:
- Փահլևաններ շատ աղաչանք արին,
- Դավթի սրտին մեջ զեղչ ընկավ,
- Ձեռ էնոնց մոտեն վերուց,
- Էնոնք էլան, նստան:
- Սահաթ մի խելք չէր իգա էնոնց գլոխ,
- Էնքան որ զոո արավ:
- Դավիթ ասաց.—Դե, ասեք, է՜:
- Քիչ նաֆաս էկավ էնոնց վրեն,
- Ուշքի էկան, ասին.—Դավիթ,
- Քռ հոգուն, արևուն մեռնենք,
- Քենե պահենք, աստծուց ինչպես պահենք.
- Մենք քե դուշման չենք,
- Էդ քաֆուր, զալըմ Մելիք մեզ ասաց.
- «Տարեք Բաթմանա կամուրջի վրեն,
- Էնոր վիզ կտրեք,
- Կուժ մի արնեն առեք,
- Ջանդակ թալեք գետ,
- Արուն բերեք՝ խմեմ,
- Իմ սիրտ հովնա:
- Թե էդպես ի՛մ խոսք չանեք,
- Ես ձեր վիզ կառնեմ»:
- Քո աստված քանց մեզ մեծ էր,
- Քո ուժ զմեր հաղթեց:
- Դավիթ ասաց,–— Դե, էլեք:
- Չարբահար Քամին ասաց,
- — Ես որ կամ, քո հոր սուփրի վերա եմ ջոջցե,
- Քո հոր հացն եմ կերե:
- Էն մեկել ասաց,
- — Ես որ կամ, իմ սոյ արաբ է,
- Մենք թալեր ենք մեզ քո բախտին,
- Քանի քո հեր սազ էր,
- Մենք քո հոր ծառայութեն կենինք,
- Որ քո հեր մեռավ, կտրիճ մարդ վերջացավ,
- Գացինք Մըսրա Մելիքին ծառա էղանք:
- Մենք չենք գիտեր՝ դու քանց քո հեր ուժով էր,
- Էլ չենք էրթա մոտ Մըսրա Մելիք,
- Մենք քե մշակ, դու մեր տեր:
- Դավիթ խնայեց էնոնց, ազատ արեց, ասաց.
- — Ինչպես տեսեր եք, գացեք, էդպես ասեք:
- Էդ էրկու ֆերիզներ միտք արին, ասին.
- — Դավիթ, կըխնդրենք քո մոտեն,
- Դու քո շապիկ տաս,
- Մենք նապաստակ մի սպանենք,
- Քո շապիկ մեջ էնոր արնին թաթխենք,
- Տանենք Մելիքին նշանց տանք,
- Որ հավատա՝ քե սպաներ ենք:
- Դավիթ ասաց.
- — Փահլևաններ, որ դու էդպես կըխնդրեք,
- Առեք իմ շապիկ, տարեք:
- Էս խոսք փահլևաններ շատ հավնան:
- Իրիշկեց, տեսավ, նապաստակ մի էնտեղ փախավ,
- Էլավ , փռթավ հետևեն,
- Բռնեց, վիզ կտրեց, արուն լցին կուժ,
- Շապիկ լե մեջ թաթխին, առան, էդին խուրջին,
- Դարձան Դավիթ, ասին.— Քե օղուր էղնի,
- Դու գնա քո ճամփեն, մենք էլ կերթանք մեր տուն,
- Արի քե նշանց տանք Սասունի ճամփեն:
- Տարան մի սարի վրա, ասին.
- — էդ ճամփեն կըտեսնե՞ս,
- Էդ ճամփեն կըբռնես, կերթաս Սասուն:
- Դավիթ սարեն կիջնի, ճամփեն կըբռնի կերթա:
- Փահլևաններ կըդառնան Մըսրա երկիր:
- Կուժ, հելիկ կտան Մելիքին, կասեն.
- — Դավիթ սպանինք, Էս Էլ Էնոր արուն ու հելիկ:
- Մըսրա Մելիք կանչեց սինոդներ,
- Էնոնք ժողվան, էկան, նստան:
- Էնոնց առեջ արուն խմեց,
- Արնոտ հելիկ քսեց երես,
- Սիրտ հովցավ, ասաց.
- — Օխա՜յ, ազատվանք, պրծանք Դավթի մոտեն:
Բ. ԴԱՎԻԹԸ ՍԱՍՈԻՆՈԻՄ
- 1
- Երբ Դաւվիթ ճամփա ընկավ,
- Գնա դպա Սասուն,
- Ձենով Հովան էրազ տեսավ, ասաց.
- Կա, չկա, մեր եթիմ մեջ մեր հողին մտեր է,
- Աստված գիտի, Էսօր թե լուսուն,
- Կարելի Է մեր տուն կըգա»:
- Կնկան քացի մի Էտու, ասաց.
- - Սառիյեն, վեր էլի,
- Էսօր մեր բրջու բադան կայներ էր,
- Մեր թազա բաղ կանաչեր էր,
- Մեր շամդաններ բադնի վրեն վառվեր էր,
- Մեր բախչի բլբուլ կանչեր էր,
- Կա, չկա, մեր էթիմ մեջ մեր հողին մտեր է:
- Կնիկ ասաց.
- — Ինչու՞ չես թողնի հանգիստ քնենք:
- Ձենով Հովան ասաց.
- — Դու օտար զարմ ես, քե տեղ չի ցավի,
- Դու էլի, իմ սիրտ բաց արա տես...
- 2
- Դավիթ էր՝ շատ սոված մնալեն,
- Ինչ խոտ, ինչ բան ընկեր էր ձեռ, կերեր էր,
- Խելք գլոխ չէր մնացե, էլեր էր ինչպես շիվար:
- Շատ քիչ գնաց, հասավ Սասնա դաշտեր:
- Հորթարածներ, նախրորդներ, հովիվներ
- Իրիշկին, չճանչցան՝ էդ ով էր:
- Դավիթ մինչև հասավ Սասուն, դադրավ,
- Չգիտեր՝ որտեղ է էկե:
- Գնաց մի տեղ պառկավ, մնաց:
- Հովիվ մի էկավ մոտ, հարցուց.
- — Տղա, լաո, դու ո՞ր տեղացի ես:
- Ասաց.— Ես Սասնա քաղքից եմ:
- Ասաց.— Սասնա քաղքի մեզ քեզ չեմ տեսեր,
- Սասնու քաղաք մարդ ունես:
- Ասաց,—էրկու հորոխպեր ունեմ:
- — էնոնց անուն ի՞նչ է:
- Ասաց.— Մեծի անուն առան Վերգո է,
- Մեկելի անուն՝ Ձենով Հովան:
- Հովիվ տեղեն թռավ, ասաց.
- — Վա՜յ, չեղնի՞ Դավիթն ես դու:
- Ասաց,— Հա, ես Դավիթն եմ:
- Հորթարած վազեց դռնեն մտավ,
- Խաբար տարավ Հովանին, ասաց.
- — Իմ մուշտուլուղ տվեք, Դավիթ էկավ:
- Շատ ուրախացան, մի բուռ ոսկի տվին էնոր,
- Լցեց քոլոզ, դարձավ դպա հորթեր՝
- Ձենով Հովան տնեն էլավ,
- Ձեն քցեց քաղքի մեջ, ասաց.
- — Քաղքցիք, էկեք, ձեր աչք լուս, մեր աչք լուս,
- Մեր Դավիթ էկեր է...
- Աստված մեզ նորեն տղա է տվեր,
- Մեր ճրագ հանգեր էր, վառվավ,
- Մեր գետ ցամքեր էր, լցվավ,
- Լուս իջավ մեր վրեն:
- Դավիթ էկավ հասավ իմ ձեռ,
- Մեր երկիր տի շենանա,
- Կըխնդրեմ ձեր մոտեն,
- Էկեք, էրթանք Դավթի առեջ:
- Քեռի Թորոս, Վերգո, քաղքցիք էկան,
- Տեսան Դավիթ մի ահագին, աժդահար տղա է,
- Խնդացան, փաթթվան, երես պագին,
- Փառք տվին աստծուն, Մհերին, իր կնկան,
- Որ իրենց կորած դարձավ, էկավ:
- Դավիթ շուտ տարան, լողցուցին,
- Նստան, կերան, խման, զրուց արին,
- Հետո էլան, իրանց տներ ցրվան:
- 3
- Առավոտուն քաղքցիք, իշխաններ,
- Տերտեր էկան մոտ Ձենով Հովան, ասին.
- —Ձենով Հովան,
- Յոթ տարի սուգ կապինք Մհերի ետև,
- Մեր տղեկներ հալվորան,
- Մեր աղջիկներ պառվան
- Թե գիտես՝ յռթ տարի սուգ պահելով Մհեր կըսաղնա,
- Յոթ տարի էլ ավել կըպահենք,
- Ւզին տուր էնոնց կարգենք:
- Ձենով Հովան ասաց.
- — Տերտեր, Մհերին մե «հոգոց» ասա:
- «Հոգոց» ասաց, պրծավ Ձենով Հովան իզին էւոուր,
- Դուռ-դրկիցներուն ասաց.
- — Կարգեք ձեր տղեկներ, աղջիկներ,
- Սուգ պահելով բան չի էղնի,
- Ամենք թող իրանց հարսնիք անեն:
- Ամենք տվին իրենց գինեխում,
- Երկար խնդացան, Սասնա սուգ հանին:
- Ձենով Հովան իրեք դիր ձեռ էտու գետին, ասաց,
- — Փառք իմ քո մոտեն, աստված,
- Մեր կտրիճ նորեն տեսա:
- Կթխեն լցին, տվին Քեռի Թորոս, ասին.
- — Դե խմե, խոսք մի ասա:
- Քեռի Թորոս առեց զկթխեն իր ձեռ,
- Կայնավ ու միտք արեց,
- Նա կըխմե, նա կըդնե:
- Թորոսի տղեն մոտն էր,
- Ձեն էտուր պապուն, ասաց,
- — Աբո, էդոնք Սասնա ծռեր են,
- Մկա մեկ քամ խոսք քե կասեն,
- Կամ խմե, կամ դիր գետին, քելե:
- Պապ վերուց ասաց.
- — Մեր տղեն էլավ իր հոր տեղ կըբռնի,
- Մկա մենք էլ վախ չունենք:
- 4
- Մի ժամանակ մնաց,
- Դավիթ խամութենե էլավ:
- Է, էրեխա է, հո տուն չի սիրի,
- Տի էրթա տղեկներու հետ խաղա:
- Ձենով Հովան էլավ,
- Էբի խորոտ հալավ հագուց,
- Գլոխ պագեց, ասաց,— Դավիթ,
- Գնա մոտ ճժերուն խաղա:
- Դավիթ գնաց, տեսավ տաս-քսան Էրեխա,
- Իրենց համար ճան կըխաղան:
- Ւնք լե թամահ ընկավ,
- Էկավ տուն, հորոխպոր պատմեց,
- — Հորոխպեր, Էն ի՞նչ բան Է,
- Էրեխեք կըթալեն, կըվերուն, կըթալեն, կըվերուն:
- Հորոխպեր մտածեց, «Ճան է էղեր,
- Դավիթ հլա էրեխա է, չհասկսնա»:
- Ասաց,— Դավիթ, լաո, ըդոր ճան կասեն
- — Հորոխպեր, ինձ լե ճան առ, էրթամ, խաղամ:
- Ձենով Հովան խաթրեն չելավ,
- Դե հորոխպոր ջիգար Էր,
- Բերեց ջեբ լիք ճան Էլից, ասաց.
- —Դե, գնա, խաղ արա:
- Դավիթ հասավ տղեկներուն, ճան թալեց:
- Է,Դավիթ ճան խաղալ շա՞տ գինար:
- Էն թալեց, Էնոնք զարկին շրջին, վերուցին.
- էն թալեց, Էնոնք զարկին շրջին, վերուցին,
- Ւնչքան խաղցան, զարկին տարան,
- Էդպես իրա ճաներ հըմեն տարան,
- Որ տարան, էլավ, հասավ էդ էրեքխեք,
- Թե իմ ճաներ տվեք:
- Ասին.— Այ տղա, ի՞նչ տանք, տարեր ենք.
- Խաղցեր ենք, տարվեր ես, մենք լե տարեր ենք,
- Տարած ճաներ մենք ետ չենք տա:
- Դավիթ էդ որ լսավ, հերսոտավ,
- Էլավ, հասավ էդ էրեխեք,
- Թե՝ իմ ճաներ ետ տվեք:
- Դե, էրեխեք են, քիչ մի իրար քաշկրտին,
- Կռվան, իրար ծեծկրտին,
- Դավիթ ուժով էր հըմեն ջարդեց,
- Ճաներ հըմեն ժողվեց, էկավ տուն:
- Ճժեր էլան, լալով գացին իրենց տներ,
- Ւրենց հոր, մոր ասին, թե՝
- Հովանի ախպօր տղեն՝ Դավիթ,
- Էկավ մեզ հետ ճան կըխաղար,
- Ճաներ տարվավ, հերսոտավ,
- Մեզ էզմալ ծեծեց, ջարդեց,
- Մեր ճաներ հըմեն խլեց, տարավ:
- Էրեխեքի հերեր, մերեր ասին,
- — Իրա քեֆն է, նա Սասնա ճրագ է;
- Ժամանակ մի անցավ:
- Օր մի Դավիթ ելավ, գնաց քաղքի մեջ,
- Տղաց հետ հանաք արեց, խաղաց:
- Որու ձեռ բռնեց, ձեռ տեղեն հանեց,
- Որու զլոխ բռնեց, գլոխ պոկեց, թալեց,
- Որու մեջքին զարկեց, մեջք ջարդեց:
- Սուգ-շիվան, լաց-կոծ նորեն էծկեց քաղաք:
- էդոնց տերեր՝ հեր, մեր, քուր, ախպեր,
- Հրմեն ժողվան, էկան մոտ Ձենով Հովան, ասին,
- — Դավիթ մեր տղոց դուշմա՞նն է,
- էս ի՞նչ ծուռ է, գցիր մեջ ճժերուն:
- Մենք խնդացանք, թե՝ էն մեր երկիր շեն կանի,
- Համա էրեխեք ջարդեց, արեց յարալու.
- Հովան, մի բան մտածի,
- Մեր էրեխեք մեղք են,
- Որ էդմալ թողես՝ ճժերու վերջ կըտա:
- Հովան նորեն կերթա մոտ Դավիթ, կասի.
- — Աստված քո տուն չավրի, Դավիթ,
- Դու էդ տղեկներ վրե՞ ջարդիր:
- Մարդիկ էկած, դուռ բռնած՝ քե կըկանչեն,
- Էլի էնոնց ջուղաբ տու:
- Դավիթ էլավ դուռ,
- Տեսավ քաղքցիք բոլոր ժողված են:
- Շատեր կան Դավիթ չեն տեսած,
- էկած են Դավիթ տեսնան,
- Շատեր կան, տուժած են,
- էկած են Դավթին զարկեն:
- Համա Դավիթ, որ տեսան,
- Հախու իրար գաղտուկ ասին.
- «Դավթին դու ձեռ մի տաք,
- Էն ծուռ աժդահար է,
- Որ հերսոտավ մեզ կրսպանի»:
- Հըմեն իրար մտիկ արին.
- Դարձան մեկ-մեկ գացին տներ:
- 5
- Առավոտուն քաղքցիք հըմեն ժողվան,
- Կանչին Ձենով Հովան, ասին.
- — Հովան, քե կանչեր ենք,
- Դավիթ մի գործի դնես,
- էնոր որ գործի չդնես,
- Քաղքի մեջ շատ ավերութեն կէղնի:
- Թող էրթա իր արհեստին.
- Իրիկուն գա տուն, քնի:
- Հովան մտածեց ի՞նչ արհեստի տա.
- Ի՞նչ գործի դնի, ո՞ւր ճամփի:
- Ասաց.—ի՞նչ անեմ,
- Վայ թե արհեստի տանք,
- Օր մի զարկի, ուստին սպանի:
- Ասին.— Բա ի՞նչ անենք, որ քաղաք չմնա,
- Էաղքի Էրեխեք վնաս չտա:
- Ձենով Հովան իր մեջ միտք արեց.
- «Ինք ղոչաղ տղա է, լավ է անեմ գառնարած»:
- Դարձավ ժողովուրդ ասաց,
- — Բերենք, անենք քաղքի գառնարած.
- Առավոտ էլնի, գառներ ժողվի, տանի,
- Իրիկուն բերի, ցրվի տերվանք:
- էդպես Էրեխեք լե հանգիստ կէղնին,
- Դուք լէ հանգիստ կէղնե:
- Վերջ խելք խելքի տվին, ասին.
- — Դավիթ անենք գառնարած:
- Ձենով Հովան էկավ տուն, ասաց,
- — Դավիթ, քո արևուն մեռնեմ,
- Էս տարի մեր հաց պակաս է,
- Մշու դաշտ, Աասուն հաց չէղավ,
- Էդպես պարապ ման գալ չէղնի,
- Մենք աղքատցեր ենք,
- Մի գործի գնա, աշխատի,
- Քիչ մի ցորեն առնենք, ապրենք՝
- Ձմեռ անոթի չմնանք:
- Ասաց,— Հորոխպեր, աղեկ կասես,
- Մեջ մեր տան քանի՞ մարդ կաշխատի.
- Հորոխպեր ասաց.— Ես եմ, լաո, ուրիշ մարդ
- Ասաց,— Դու ջոջ մարդ էս, հորոխպեր,
- Մկա քե խաթր կա մոտ քաղքցոց:
- Ես կըխնդրեմ քո մոտեն,
- Ինձ գործի մի դնես,
- Էսպես պարապութեն չեմ կրնա անցուցի:
- Ճան խաղալեն, բեզարեր եմ,
- Ճան խաղալեն բան դուրս չի գա;
- Ձենով Հովան ասաց.
- — Դավիթ, հորոխպեր ղուրբան քե,
- Արի, քե անեմ քաղքի գառնարած, կուզես:
- Ասաց. — Հա, հորոխպեր, կուզեմ,
- Թե իմ հախ էս գլխեն տան, ինձ չխաբեն,
- Գառներ կըտանեմ:
- Ձենով Հովան Էլավ, գնաց քաղքի մեջ,
- Ասաց,— Դավիթ կէղնի գառնարած,
- Թե իր հախ էս գլխեն տաք:
- Քաւյքցիք ասին.— Հախ թամամ կըտանք:
- Մենակ չմնա քաղքի մեջ:
- Հովան ասաց,— Լուսուն ձեր գառներ բերէք մեյդան,
- Դավիթ կըճամփեմ, տանի,
- Հեվարին հըմեն մարդ գա,
- Իր գառներ ջոկի, տանի:
- Ձենով Հովան էկավ տուն, ասաց.
- — Դավիթ, հըմեն մեկ գառան գլոխ,
- Մեկ կուո կորեկ, մեկ կոտ ցորեն մեղ հաց կըտան,
- Շաբթե մեկ լե տուն մեկ հաց կըտան,
- Կրնաս պահի գառներ, թե չես կրնա:
- Ասաց,— էնենց պահեմ՝ ծաղկի պես;
- Հըմա հորոխպեր, ես բոբիկ եմ:
- Հովան էն սհաթ Էլավ, գնաց,
- Ջուխտ մի պողպըտե սոլ էտու կարել,
- Պողպըտե կոպալ մի էտու շինել
- Առավ, էբի, էտու Դավիթ:
- 6
- Արև չէր ծաղկե, քաղքցիք իրանց գառներ, ուլեր
- Առին, բերին մեյդան:
- Դավիթ պողպըտե սոլ հագավ,
- Պողպըտե կոպալ բռնեց ձեռ,
- Էլավ, գնաց առջե գառներուն:
- — Դավիթ, գարուն գառներ ժիր են,
- Կըփախնին դես-դեն, չեն դադրի,
- Մուղաթ մնա, շան-գելի բաժին չեղնին:
- Հըմա պողպըտե կոպալ որ տեսան, ասին.
- — Հովան, վալլահ, Դավիթ կրսպանի գառներ:
- Ձենով Հովան ասաց.
- — Դավիթ, լաո, մենք դրկից ենք, գառներ չսպանես,
- Սալամաթ տար, սալամաթ բեր հեվարին:
- Դավիթ ասաց,
- — Հորոխպեր, մագյար ես ծո՞ ւռ եմ,
- Գառներ շատ խորոտ կըպահեմ:
- Հովան գառներ, ուլեր էտուր Դավթի առեջ,
- Տարավ ճամփու էդիր,
- Քիչ մի գնաց հետ, ասաց.
- — Դավիթ, լաո, գառներ քշես, Ռոլա դաշտ կերթաս,
- Էնտեղ ախպուր կա,
- էն ախպրի վերա կեսօրին,
- Գառներ, ուլեր կըբարահավես,
- Ես քե հաց կառնեմ, գիկամ,
- Չեղնի քշես, տանես Սև սար:
- — Հորոխպեր, ինչի՞ չէրթամ Սև սար:
- Ասաց.— Սև սար էրթալ դժար է,
- Սև սար ջանավարներ լցվեր են՝
- Կըտանես, քե կուտեն ջին-ջանավար:
- Հորոխպեր կուզեր Դավիթ չէրթա Սև սար,
- Մըսրա Մելիք էն զավթեր էր:
- Դավիթ հորոխպոր թամբահ մոոացավ,
- Գառներ քշեց, հայդե, Սև սար, ասաց,
- «Հե յ ջան, ինչ անուշ է Սասնա երկիր»:
- Գառներ էթող էնտեղ արածեն,
- Զինք զատացավ, քարի մի տակ պառկավ:
- Անցավ վախտ մի, էլավ, իրիշկեց,
- Էս դին կիրիշկի՝ գառ չկա,
- Էն դին կիրիշկի՝ գաո չկա:
- Կայնավ, բոռաց, ձեն ընկավ սար ու ձոր:
- Էնոր ձենեն ջին-ջանավար սարից, քոլից էլան,
- Թողին իրենց բներ, կըփախնին, հա կըփախնին:
- Դավիթ ոտ կըզարկեր գետին, գետին կըթնդեր,
- Ոտաց տկեն կուց-կուց կրակ կելներ:
- Ջին-ջանավար որ կըփախնին,
- Կիմանա իր գառներ են,
- Չճանչնա՝ էս գառ է, գել է, թե աղվես:
- Կընկնի հետև ուրանց,
- Մեկին էս քարից, մեկին էն քոլից,
- Մեկին էն առվից, մեկին էն խանդըկից,
- Տփելով-տփելով կըժողվի,
- Կըբերի, կանի բադանի մեջ:
- Ձենով Հովան կեսօրին էլավ, ասաց.
- — Բերեք հաց տանեմ, էրթամ տեսնեմ Դավիթ ի՞նչ կանի:
- Հաց առավ գնաց Ռոլա դաշտ,
- Տեսավ՝ Դավիթ չկա:
- Գնաց, հասավ Սև սար:
- Մոտեցավ, տեսավ ի՞նչ,
- Դավիթ ընցկուն ման էկե սարեր,
- Որ քրտնքի մեջ կորե,
- Էն պողպըտե սոլեր կտրտվեր են,
- Արուն ելեր ոտներուց կէրթեր,
- Էն պողպըտե կոպալ լե մաշվե, մացեր է թիզ մի:
- Ձենով Հովան ասաց,
- — Դավիթ, ղուրբան, ի՞նչ կասես,
- Գառնարածութեն անո՞ւշ բան է:
- Ասաց,— Հա, վալլահ, շատ անուշ է,
- Համա իմ գործ շատ է դժար, հորոխպեր,
- էդ սև ուլեր, կարմիր գառներ միամիտ են,
- Էդ բալ ուլեր, սիպտակ ուլեր,
- Էդ որ ականջներ դքուկ են,
- Ինձ շատ կըչարչարեն,
- Գառներու մեջ չեն սթրի, կըփախնեն:
- Սարից կըբերեմ, ձոր կէրթան,
- Ձորից կըբերեմ, սար կէրթան:
- Էդ ուլեր ես նշաներ եմ,
- Էդոնց որ չհանես գառներաց մեջեն,
- Ես առավոտուն սար չեմ էրթա:
- Ձենով Հովան ասաց,
- — Որդի, մեզ էդ տեսակ ուլեր չկան:
- Ասաց,— Տէ, հորոխպեր, շատ կան:
- Հորոխպեր ասաց,— Դավիթ, ել կրթանք,
- Էդ բալ, սիպտակ ուլեր ես տեսնեմ:
- Էլան, բադանի դուռ բացին,
- Հորոխպեր ասաց,— Որդի, ու՞ր են,
- Բալ, սիպտակ ուլ չկա մեջ գառներուն:
- Դավիթ ասաց,— Հորոխպեր, դու մտի ներս,
- Գառներ հան դուրս, ես ուլեր բռնեմ,
- Դու էնոնց չես կարա բռնի;
- Հորոխպեր ասաց,— Չէ, որդի, դու պստիկ ես,
- Դու մտի ներս, քշե դուրս, ես բռնեմ:
- Դավիթ մտավ ներս:
- Փետ զարկեց մեկ էս քան, մեկ էն քան,
- Ջին-ջանավար հըմեն էլան դուրս:
- Դավիթ ասաց,— Հորոխպեր, ուլեր փախան,
- Ուլեր փախան, մի թող էրթան:
- Հորոխպեր բոռաց,— Դավիթ,
- Աստված քո տուն չավրի,
- էդոնք ջանավար են, թող էրթան:
- Դավիթ ասաց,— Դո՞ր էրթան, էրթան կորուսեն,
- Էդոնք քաղքցոց ուլեր են,
- Էնոնց տերեր ինձնե ուլ կուզեն,
- Ես էնոնց ջուղաբ ինչը՞խ տամ:
- Հորոխպեր աոաց,— Լաո, էդոնք ուլ չեն,
- Էնոնք, որ չեն վախնի,
- Մեր գառներ, մեր ուլեր էնոնք են,
- Իրիկուն կառնես, կըբերես տուն:
- Ձենով Հովան դարձավ, էկավ քաղաք,
- Էկավ քաղքցոց ասաց,— Դավիթ հլա էրեխ է,
- Գել, գառ իրարից չի ջոկի, չի ճանչնա,
- Սև սար ինչքան ջին-ջանավար կա,
- Հավաքե խառնե դառներուն,կըբերե քաղաք,
- Էլեք դռներ փակեք, դուք լե հազիր կացեք:
- Ձենով Հովան գնաց,
- Դավիթ ընկավ հետև ջանավարներուն:
- Տեսավ նապաստակ թռավ քարի տկեն,
- Ձեն տվեց, փախավ, էկավ գառներու մեջ:
- Աղվես թռավ քարի տկեն,
- Ձեն տվեց, փախավ, էկավ գառներու մեջ
- Գել էլավ քարի տկեն,
- Ձեն տվեց, փախավ, էկավ գառներու մեջ:
- Էդպես Սև սարի հըմեն ջանավար,
- Տիր մի էլ ժողվեց, հևարին քշեց քաղաք,
- Բերեց մեյդան կայնեցուց:
- Դես իրիշկեց, դեն իրիշկեց, մարդ չերևաց,
- Որ չերևաց, ձեն տվեց:
- Ձեն ամպի պես տրաքեց քաղքի վրեն:
- — Հե՜յ, դրկիցներ,— ասաց,— էլեք ձեր գառներ տարեք:
- Ով մեկ ուներ, հինգ եմ բերե,
- Ով հինգ ուներ, տաս եմ բերե,
- Ով տաս ուներ, քսան եմ բերե,
- Ով քսան ուներ, քառսուն եմ բերե,
- Արեք, ձեր գառներ ջոկեք, տարեք:
- Համա ոչ մեկ դուռ չէբաց, տեր չէղավ:
- Որ ոչ մեկ դուռ չէբաց, չէկավ, ասաց,
- «Աստված օրշնա ձեզ, ձեր ստեղծողաց,
- Տնական մացեք, դսական գացեք»:
- Էդպես ասաց, ընկավ գառներու մեջ,
- Նապաստակ, գել, աղվես, ջին-ջանավար,
- Քոմմա հանեց, քաղքից խրկեց:
- Շատ կայնելուց, Դավիթ բեզրավ,
- Սոլեր տնկեց փետի ծեր, էբի, էթալ տուն.
- Հաց լե հաբնով արձկեց մեջքեն,
- էթալ տուն, անոթի պառկավ,
- Ջուլ քաշեց գլոխ, քնավ:
- Ամեն մարդ գողտուկ էբաց դուռ,
- Տեսավ ջին-ջանավար չկա,
- Քաշեց իր գառ, արեց ներս,
- Էլ ետ դուռ, լուսամուտ փակեց:
- Քաղքցիք էկան մոտ Ձենով Հովան, ասին.
- — Հովան, էս ի՞նչ փորձանք է,
- Էս ի՞նչ գառնարած ես բռնե.
- Մեկ օր մեզ գելերոց կանի,
- Մեր գլոխ օյին մի կըբերի:
- Էնոր բան չէ գառնարածութեն,
- Էնենց գործի դի՝ մենք հանգիստ ապրենք:
- Ձենով Հովան ասաց.
- — Դավիթ էլ գառներ չի տանի:
- Աղոթարան նոր էր բացվե, Դավիթ էլավ,
- Կայնավ մեյդանի մեջ, բոռաց.
- — Գառներ բերեք, գառներ բերեք:
- Համա ոչ մեկ գառ չտարավ դեմ,
- Ոչ մեկ մարդ դուռ չէբաց,
- Գլոխ տնեն դուրս չհանեց:
- Դավիթ տեսավ գառ, ուլ չեն բերի,
- Մեյդան էթող, էկավ տուն, ասաց.
- — Հորոխպեր, քաղքցիք գառներ չբերին:
- Հորոխպեր ասաց»— Չեն ուզի քե գառնարած:
- Դավիթ չէր գիտի,
- Հորոխպեր քաղքցոց ասեր էր,
- Որ էլ գառ, ուլ չբերեն մեյդան:
- Դավիթ ասաց.— Դե, որ էդպես է, չվալ վերու,
- Էրթանք իմ հախ ժողվենք:
- Ասաց.— Ա՜ք տղա, քանի օր ես պսհե,
- Որ հախ կուզեսս,
- Մեկ օրվա համար ի՞նչ հախ, ի նչ բան:
- Ասաց.— Չէ հորոխպեր, պայման եմ արե,
- Մեկ սհաթ լե պահեմ,
- Իմ հախ տի ժողվեմ, իմ ասած ասած Է:
- Հովան ճար չուներ, ի՞նչ տի աներ,
- Ելավ, ջվալ վերուցին, գացին,
- Հըմեն հախեր ժողվին, բերին, դրին տուն:
- Ձենով Հովան կանչեց Սասնա մարդեր, ասաց.
- — Դավիթ ղրկենք նախիր,
- Թող նախիր տանի:
- Ասին,— Հա, լավ կասես, բերենք անենք նախրորդ:
- Հովան դարձավ Դավիթ ասաց.
- — Լաո, նախրորդ անուշ բան Է,
- Մալեր չեն փախնի, հանգիստ կարածեն,
- Իրիկուն կառնես, կըբերես տուն:
- Դավիթ ասաց.
- — Չի արիք գառնարած, հանիք դուս.
- Մկա նախրորդ կանեք:
- 7
- Ջենով Հովան ասաց.
- — Դավիթ, քե Էլման պողպըտե կոպալ եմ տվե շինել,
- Պողպըտե սոլեր եմ տվե կարել, հագի, գնա:
- Դավիթ սոլերու վրա շատ խնդացավ,
- Վերուց, հագավ, պողպըտե կոպալ բռնեց ձեռ,
- Էլան, գացին նախրատեղ:
- Ձենով Հովան կայնավ, բոռաց.
- — Հե՜յ քաղքցիք, տավար բերեք:
- Քաղքցիք տավար թողին Դավթի առեջ:
- Ձենով Հովան ասաց.— Դավիթ,
- Նախիր տար Սասնա դաշտ չայիր,
- Կեսօրին ես քո հաց կըբերեմ:
- Դավիթ տավար գցեց աոեջ, տարավ Սասնա դաշտ,
- էթող՝ իրենց համար արածեն,
- Ինք պառկսւվ, քարի մի տակ քնավ:
- Քնից զարթնավ, էլավ իրիշկեց՝
- Ոչ կով կա, ոչ եզ, ոչ գոմեշ:
- Դես ընկավ, դեն ընկավ,
- Էս սար էլավ,
- էն ձոր իջավ,
- Մեկել տեսավ տավար էլած է քարափ:
- Դավիթ բոռաց. Էնոր ձենեն ջին-ջանավար,
- Իրենց բնեն փախին դուրս,
- Դավիթ ընկավ Էնոնց հետև,
- Ասլան մեկ յանից բերեց,
- Ղափլան մեկ յանից բերեց,
- Շեր մեկ յանից բերեց,
- Պըլնգ մեկ յանից բերեց,
- Արջ մեկ յանից բերեց,
- Գել մեկ յանից բերեց,
- Բերեց, խառնեց նախրին,
- Կոլոն արեց կայնեցուց:
- Ջանավարներ էնոր ահու իրար չդիպան,
- Հենց իրար կըդիպնին,
- Կըզաներ կըխրվին գետին:
- Ճաշին հորոխպեր Դավթին հաց տարավ:
- Գնաց, էլավ սարի գլոխ,
- Ւրիշկեց Սասնա դաշտ, ի՞նչ տեսավ՝
- Դավիթ, ինչքան ջանավար կար,
- Հըմեն ժողվե, բերե լցե նախրի մեջ:
- Ձենով Հովան վախեցավ,
- Իր ձեռի փետ տնկեց գետին,
- Հաց կապեց փետից, կանչեց.
- - Դավիթ, Դավիթ, հորոխպեր մեռնի քե,
- Արի, քո հաց տար,
- Ծերացեր եմ, չեմ կարա գա էդտեղ:
- Դավիթ ասաց, «Ահա՛, իմ հորոխպեր վախեցավ»:
- Գնաց, հաց աոեց, ասաց.
- — Հորոխպեր, էսոնք չեն դադրի,
- Չեն թողնի, որ ես հաց ուտեմ:
- Ձենով Հովան ասաց,— Դավիթ, լաո,
- Քո տուն չավրի, էս անկոտոշ՝
- Գել, արջ, ջին֊ջանավար են,
- Ւնչի ես հավաքեք լցե մեջ մալերուն:
- Անկոտոշներ թող էլնեն էրթան,
- էն կոտոշներով մեր մալեր են,
- Հավաքե, իրիկուն բե քաղաք:
- Ձենով Հովան էս խոսք ասաց,
- Դարձավ, էկավ տուն,
- Կանչեց քաղքցիք, ասաց,
- — Դավիթ ջին-ջանավար բերե լցե նախրի մեջ,
- Թե գան, քաղաք կավիրեն:
- էլեք դռներ զարկեք, փակեք,
- Ամեն դռան հետև ջուխտ գերան քաշեք,
- Չէրթաք նախրի առեջ:
- Դավիթ, որ տեսնի,
- Կըռկի, կիգա տուն,
- Հարամ կերթա, հալալ կըմնա,
- նոր կէլնեք, դռներ կըբացեք,
- Ձեր տավարներ կըտանեք գոմ:
- Իրիկուն Դավիթ նախիր քշեց,
- Էրի էլից քաղաք,
- Քաղքի մարդեր տանից կայներ, կիրիշկին՝
- Տեսան էդոնք տավար չեն, ջանավար են:
- Բիրդի էլան, ահու փախան,
- Դարգահներ զարկին, մտան տներ:
- Դավիթ էկավ, կայնավ նախրատեղ,
- Բարձր կանչեց, բոռաց;
- Աեն ամպի պես տրաքեց քաղքի վրեն,
- — Է՜յ կովատեր, է՜յ եզատեր,
- էլեք, էկեք ձեր մալ տարեք,
- Ով կով չուներ, կով եմ բերե,
- Ով եզ չուներ, եզ եմ բերե,
- Ով մեկ ուներ, արեր եմ տաս.
- Ով տասն ուներ, արեր եմ քսան,
- Ով քսան ուներ , արեր են քառսուն:
- Դավիթ շատ կանչեց, բոռաց,
- Ոչ մեկ մարդ չեկավ, դուռ չբացեց:
- Անասուններ կըբոռբոռան,
- Կըվազեն իրենց տիրոջ դռներ,
- Լամա քաղքցիք սիրտ չեն անի՝ դռներ բացի:
- Ձենով Հովան Էկավ, հեռու կայնավ, կանչեց:
- — Դավիթ, Էկո էստեղ, բան մի ասեմ:
- Դավիթ մոտկացավ հորոխպեր, ասաց,
- — Սա մարդեր ու՞ր են գացած,
- Ինչի չեն գա իրանց մալեր տանեն:
- Ձենով Հովան ասաց.— Դավիթ, լաո,
- Ջին-ջանավար լցեր ես քաղաք,
- Քաղքցիք վախեն մոտ չեն գա նախրին:
- Էդոնց հանե, քշե քաղքեն դուս, ասա.
- «Հալալ մացեք, հարամ գացեք:
- Հալալ մացեք, հարամ գացեք»:
- Դավիթ կոպալ առավ ձեռ, բոռաց.
- «Հալալ մացեք, հարամ գացեք,
- Հալալ մացեք, հարամ գացեք»,
- Կոպալ մի էզար էն վագրի քամակ,
- Կոպալ մի էզար էն շերի քամակ,
- Կոպալ մի էզար էն արջի քամակ,
- Նախրից հանեց, քշեց քաղքից դուս:
- Քաղքցիք ղուռ-դարգահ բացին,
- Ւրանց մալեր տարան տուն:
- Դավիթ էնոնց ասաց.
- — Աստված ձեր տուն չավրի,
- Դուք թող տվիք, հրմեն գիրուկ տավար փախան,
- Մացին զաբուն մալեր,
- Էլ ես ձե նախրորդ չեմ էղնի:
- Ձենով Հովան հերսոտավ, ասաց.
- — Դու որ էսպես կանես,
- Էլ ես քե չեմ կանա շահի,
- Դոր կերթաս, գնա:
- Դավիթ ըռկավ, քաշվավ մե յան,
- Մե ջոջ քար էդի գլխու տակ,
- Լաթ մի քցեց վրան,
- Կուչ էկավ, քնավ:
- 8
- Մեկ օր Քեռի Թորոս էլավ, ասաց.
- Կնիկ, էսօր Դավիթ ընկեր է իմ միտ,
- Պիտի էրթամ էնոր տեսնեմ:
- Քեռի Թորոս էկավ քաղաք հարցուց,
- Թե,—Մեր տղեն, Դավիթ, ու՞ր է:
- Ւնչքան մարդ կար՝ զԴավիթ քրվեց,
- Ինչքան կնիկ կար՝ անիծեց:
- Քեռին ականջ չերեց, գնաց տղին գտնի:
- էկավ տեսավ, որ մեկտեղ
- Մե ջոջ քար դրե գլխու տակ,
- Լաթ մի քաշե վրան, քնե:
- էնպես մի լանգու զարկեց,
- Որ թե Դավիթ չէղներ, ուրիշ էղներ,
- Յոթ ղաթ գետնի տակ կերթեր:
- Դավիթ քնից էլավ,
- Տեսավ Քեռի Թորոսն է, ասաց,
- — Քեռի, ինչի՞ կըզարկես:
- — Քեռին ասաց,— Ւմկնի Սասնա ծուռ,
- Էս ինչ է քո արած,
- Էս տեսակ էլ մալ կըպահեն:
- Դավիթ ասաց.— Քեռի Թորոս,
- Էն-լե լրբոք տավար ինձի շատ չարչարեց,
- Էդոր համար էլ քաղքցիք ինձ դուրս արին:
- Քեռի Թորոս ասաց, — Անխելք Սասնա ծուռ,
- Էն տավար, որ շուտ կըփախնի, մի բեր,
- Էն որ շուտ չի փախնի, էն տուր առաջ, բեր:
- Դավիթ ասաց լավ, գնա,
- Քեռի Քո ասածի պես կլըպահեմ նախիր.
- Լուսուն Դավիթ էկավ մեյդան,
- Նախիր արեց առեջ, քշեց դաշտ:
- Քեռին իլավ, էկավ Ռոլա դաշտ,
- Տեսավ նախիր էնտեղ կարածի:
- Մոտիկացավ նախրին:
- էրինջ մի մոզ արեց, փախավ
- Դավիթ ընկավ էրինջի հետև,
- — Հո , Չալե, հո Չալե…
- Տեսավ, որ էրինջ կըփախնի,
- Ինք չի կարա հասնի, դարձու,
- Կզավ, որ քար վերցու, զարկի,
- Քար թռավ գետնեն, ընկավ Դավթի ձեռ,
- Զարկեց, կպավ Էրինջին՝
- Մեկ կողեն մտավ, մեկելեն դուս Էկավ,
- Գնաց, ընկավ քեռու առեջ:
- Քեռին կզավ Էդ քար վերուց,
- Վերուց, դրեց իր ջեբ:
- Դավիթ հասավ, քեռու ձեռ բռնեց, ասաց,
- — Քեռի, Էդ քար ինչու վերուցիր:
- — Տո, տղա, լաո , աստված քո արև սպանի,
- Ախր կըզարկես, խալխի մալեր կըփիծուս,
- Ախր խեղճ են, մեղք են, ռանջպար են:
- Մարդ կա կով մի ունի,
- Մարդ կա Էրկու կով ունի,
- Ախր լուսուն քեզ կոտ մի հախ չեն տա:
- Քիչ մի խրատեց Դավթին.
- — Լաո, մի զարկի, խալխի մալեր մի փիծու:
- Ասաց.— էլ չեմ զարկի խալխի մալեր,
- Թող փախնին, էրթան կորեն,
- Անիծեմ տիրու պապ,..
- Դարձավ, խնդրեց Քեռի Թորոսին,
- — Քեռի, ես քո հոգուն մեռնեմ,
- Օղորմի քո պապուն, էդ քար ինչու վերուցիր:
- Օր դրեր էր ջեբ, Դավիթ կըմտածեր,
- Թե ինչու՞ վերուց էդ քար:
- Քեռին ասաց,— Լա՛ո, Դավիթ, էդ կեծակի քար է,
- Ինչ թրի բերան օր սրես էդ քարով,
- Թալես, ապառաժ քարեր կըկտրի:
- Դավիթ դարձավ քեռուն ասաց.
- — Քեռի, որ էդպես է, քար պահի,
- Մեզ պետք գիկա:
- Իրիկուն Դավիթ նախիր տվեց առեջ,
- Էրիջ էդի թևին,
- Բերեց տիրու դուռ, ասաց.
- — Ձեր մալ փախավ,
- Քար թալեցի, կպավ փիծավ:
- Էդ վախտ կնկտիք ձեռներ զարկին չոքեր,
- Անիծին Դավիթ, ասին.
- — Լաո, դատ դատես, քիչ ուտես,
- Քիչ դատես, իսկի չուտես,
- Աստված քո արև սպանի,
- Կանաչ-կանաչ մեռնես:
- Գարուն էր, խալխի մալ զաբուն էր,
- Անձրև էր, թացութեն էր, տիլ էր...
- Մալեր կըչքվին տիլ, կըպաղին,
- Օրական յոթ-ութ հատ կըմնեն:
- Դավիթ կըքաշեր, տլեն կըհաներ,
- Ոտներ իրանց կըկապեր,
- Փետ կըմտուցեր մալերու ոտներ,
- Կըդներ փիճին, կըբերեր գեղ,
- Կըթերեր տիրու տուն, կարձկեր,
- Կնկտոց կասեր.— Նանե, ձեր կովեր զաբուն են,
- Հավեն ցուրտ է, կըպաղեն, կըտլվեն,
- Չեն կանա էլնի, կըփետնան, մեղք են:
- Էդ վախտ կնկտիք կօրշնեն Դավիթ, կասեն.
- — Շատ դատես, շատ ուտես, Աստված քո արև պահի,
- Որ դու չեղներ, մեր կովեր հըմեն կրփետնեն:
- Էդ վախտ Դավթին կըպատվեն,
- Հաց կըտան, ձվածեղ կանեն, հավկիթ կըտան,
- Շատ խորոտ մուղաթ կէղնեն:
- Դավիթ պահեց մալեր հարի հունիս –հուլիս:
- Դավիթ լավ մալ կըշահեր,
- Մալեր հըմեն գիրացան:
- Ձենով Հովան տեսավ՝ Դավիթ շատ կըչարչըրվի,
- Կանչեց քաղքցոց, ասաց.
- — Էսիկ չէղավ, տղեն խեղճ է,
- Բերենք մե մարդ դնենք,
- Ընկեր էղնի Դավթին:
- Բերին մի խելացի բիձա դրին հետ, ասին.
- — Ինչ որ էս մարդ ասի,
- Դրա խոսքով տ’էղնիս,
- Ւնքնարողն չէղնիս քո գլխու:
- Դավիթ ասաց.— Հա, թող ձեր խոսք էղնի:
- Դավիթ տավար տվեց առեջ,
- Բիձու հետ քշեց Ռոլա դաշտ,
- Տեսավ նախրորդներ էկած են էնտեղ,
- Տավար բերե, կարածան:
- Դավիթ ասաց,— Այ նախրորդներ,
- Արեք ես-դուք աղբեր էղնենք:
- Էն նախրորդներ ու Դավիթ էղան աղբեր:
- Դավիթ իշկեց, տեսավ հեռու մե պստիկ գեղ կա,
- Էն տեղեն ծուխ կէլնի:
- Դարձավ հարցուց.— էն ի՞նչ ծուխ է:
- Նախրորդ մի ասաց.— էնի գեղ է:
- Ասաց.— էդ ի՞նչ գեղ է:
- Ասաց,— էդ գեղ մե մարդ է մեռե,
- Էդ գեղ ցասման ժամ է, պատարագ է:
- — Մեռել ի՞նչ բան է,— ասաց Դավիթ:
- — Մարդ որ կըծնվի, պիտի մեռնի,— ասաց բիձեն
- — Բա պատարագն ի՞նչ է,— ասաց Դավիթ:
- — Կըքանդեն տեղ, որ մեռել հորեն:
- Հորելեն ետ ցասման ճաշ կըտան,
- Հարիսա կըդնեն.
- Ժամուց որ կէլնեն,
- Կըգան պատարագի տիրու տուն, հարիսա կուտեն:
- — Դե, որ էդմալ է, բիձա, գնա դու կե,
- Մե համար էլ բե, մենք ուտենք:
- — Դավիթ, լա՛ո, բա ես կանամ
- Էրթամ, հասնեմ էն դեղ,
- Դու ջահել տղա ես, գնա մի կուշտ կե,
- Մե համար էլ բե՝ մենք ուտենք:
- — Բա էրթամ, ի՞նչ ասեմ,— հարցուց Դավիթ:
- Ասաց,— Գնա, ասա՝ օղորմի իրան, օղորմի իրան,
- Քե տեղ կըտան, կընստես, կուտես:
- Դավիթ ասաց.— Դե, դուք նախիր մուղաթ կացեք,
- Չուր ես Էրթամ, ձեր համար հարիսա բերեմ:
- Համա մալ մի կորավ նախրեն,
- Ձեր գլոխ կըկտրեմ:
- Դավիթ կոռ Էդիր վեր թևին,
- Ընկավ ճամփա, գնաց հասավ գեղ:
- Հարց ու փորձ արավ էսոր-էնոր,
- Թե՝ հարիսեն վի՞ր տանն է:
- Շանց տվին, ասին,— էն տանն է:
- Դավիթ գնաց, տեսավ չորս կանթեն պղինձ վըր թունդիր,
- Մեկ կնիկ էլ կայնուկ է պղնձի մոտ:
- Ասաց.— Օղորմի իրան, օղորմի իրան,
- Նանե, փշուր մի հարիսա տվեք,
- Յոթ նախրորդ քոմեր ենք մեկ տեղ,
- Դե, գեղի աղքատ որ կա,
- Դեղի նախրորղն է, հոտաղն է,
- Ձեր հոր խերին՝ ինձ հարիսա լից,
- Առնեմ տանեմ, քոմենք, ուտենք:
- Կնիկ ասաց.— Սաբր արա՝ ժամեն էլնեն,
- Տերտեր գա հաց օրհնի, հաց ուտեն,
- Մնացող տարեք, կերեք:
- Դավիթ ասաց,— Նանե, մնացող շան կըտան:
- Ժամեն դուրս էլան, էկան, նստան:
- Դավիթ ասաց.— Օղորմի իրան, օղորմի իրան:
- Մեկ անձնառու չարավ Դավթի օղորմին,
- Էնոր բանի տեղ չդրին,
- Տասին, լաո, արի, նստի հարիսա կե:
- Էդ որ տեսավ, հերսոտավ, ինք զինք ասաց.
- «Յա, ես Դավիթ էղնեմ,
- Իմ խոսք էստոնք չլսեն,
- Ւնձ չկանչեն հացի, հարիսի,
- Բա իմ դավիթութեն էլ ինչի՞ տեղ էս»:
- Էլավ, գնաց, ձեռ տարավ,
- Պղինձ վերուց, դրեց թոնդրա պռունկ,
- Օղի փարաջ առավ ձեռ,
- Աղ ու եղ լցեց պղնձի մեջ,
- Պղինձ շալկեց,
- Վերցուց յոթ հատ շերեփ,
- Վերցուց դաստե մի էրկու հաց,
- Հարկեց թևի տակ, ասաց.
- — Աստված ձեր խեր ղաբուլ անի:
- Հարիսա եփող կնիկ ասաց.
- — Խերը միջից թափավ,
- Էլ ինչ մնաց, որ ինչ խեր ղաբուլ էղնի:
- Դավիթ զարկեց, գնաց Ռոլա դաշտ:
- Կնիկ փազեց, հավար ւովեց, ասաց,
- — Ձեր տուն չավրի, այ գեղացիք,
- Սասնա ծուռ Դավիթ էկավ,
- Հարիսեն, հացեր զըմեն հավաքեց, տարավ:
- Մարդու մեկ կանչեց, ասաց.
- — էլեք, գացեք, զարկեք, հարիսեն խլեք, բերեք:
- Գեղի ջահել տղեք ասին,
- — էլեք, էրթանք Սասնա ճիժ տփենք,
- Հարիսեն մոտեն առնենք,
- Նա ո՞վ է, որ պղինձ տանի:
- Իխթիար մարդ մի ասաց,
- — էն Մհերի զարմից է, մի էրթաք,
- Աստծու սիրու, ձեն մի հանեք,
- Էն Սասնա ծուռ է, կըզարկի ձեզ կըսպանի,
- Կըդառնա մեզ Էլ ջարդուբուրդ կանի,
- Իր գլոխ ուտի, թող տանի:
- Ան ջահելներ չգացին:
- Դավիթ հասավ Ռոլա դաշտ,
- Իջուց հաց, դրեց գետին,
- Ւջուց պղինձ, դրեց գետին,
- Բոռաց ընկեր նախրորդներուն.
- — Տղեկներ, արեք, հարիսա կերեք:
- Բիձեն ասաց,— Ա՜յ տղա, Դավիթ,
- Էլ թողեր ես, թե՞ հըմեն բերեր ես:
- Դավիթ ասաց,— Գիտաս ինչ, ես կայնա,
- Ինձ բանի տեղ չդրին Էդոնք,
- Ես էլ ինադ արի, պղինձ վերուցի, բերի:
- Բիձեն, նախրորդներ նստ ան, կուշտ կերան:
- Դավիթ լե կերավ, կշտացավ, աման սրբեց, ասաց.
- — Բիձա, ել շալկի տար մեռլատուն:
- — Դավիթ, լա՚ո,— ասաց,— ես մեծ մարդ եմ,
- Չեմ կանա էդ աման շլկեմ, տանեմ,
- Դու տար ու արի, ջահել տղա ես:
- — Տանեմ, ի՞նչ ասեմ, բիձա:
- Ասաց,— Տար, ասա՝ օղորմի իրան, օղորմի իրան,
- Պղինձ թող, արի, ինչ պըտի ասես:
- Դավիթ շլկեց էդ պղինձ, տարավ,
- Որտուց բերեր էր, էնտեղ էդի:
- Տեսավ մարդեր նստած իրար երես կիշկան.
- — Այ մարդեր,— ասաց,— մե պղինձ հարիսա տարա,
- Կըտեսնեք աման լե բերի հետ,
- Ինչի՞ եք նստե իրար երես կիշկեք,
- էլեք, գացեք ձեր տներ:
- — Ախպեր,— ասին,— էդ մարդ օղորթ կասի,
- Հարիսեն տարավ, կերավ, հլա մենք նստեր ենք,
- Մեզ համար հո թազա հարիսա պիտի չբերեն,
- էլեք, էրթանք մեր տներ:
- Էդ մարդեր էլան, գացին:
- Դավիթ լե դարձավ, էկավ իրա նախրին:
- Էկավ, տեսավ նախորդներ, բիձեն չկան,
- Էս յան ընկավ, էն յան ընկավ,
- Տեսավ բիձեն ուշաթափ,
- Մե ջոջ քարի տակ ընկեր է,
- էն նախրչոց էլ, որի թև կոտրած,
- Որի գլոխ ջարդած,
- Որն էլ կապոտած՝ ընկած գետին:
- էլավ բիձու պորտ օլրեց, ուշքի բերեց,
- Նախրչոց արձակեց, ասաց.
- — Տո, էդ ի՞նչ բան է, ինչ է էղե:
- Ասին,— Դավիթ, դու օր պղինձ տարար գեղ,
- Քառսուն հարամի դև էկան զարկին,
- Քառսուն Հատ անծին էրինջ տարան,
- Մեզ էլ ես օրին գցին:
- Ասաց,— Բան չէղնի, տղեկներ,
- Գինա՞ք տավարներ որ տեղով տարան:
- Տղեկներ ասին.— Հա՜-հա,
- Իդա սարով զարկին, անցան էն էրես:
- Դավիթ ասաց,— Դուք էս տեղ կացեք,
- Տավարներ իջկեք, ես կերթամ դևերու ետև:
- Ասին,— Ա՜յ տղա, քե կվնասեն, դու մ՚էրթա,
- Տարան-տարան, վնաս մենք կըտանք:
- Դավիթ ասաց,
- — Չէ, ես Դավիթ էղնիմ, իմ տավարներ տանեն,
- Պիտի էրթամ տավարներու ետև:
- Դավիթ իր խոսքի տերն է,
- Մարդու ականջ կանի՞:
- 10
- Դավիթ կոպալ դրեց ուսին,
- Ճամփեն տվեց առեջ,
- Շրջավ սարի էն երես,
- Բարձրացավ Սասնա լեռներու գլոխ,
- Իջավ մեջ ձորերուն,
- Իջավ Արքըկա, Փարկսար, Սպղանաց մոտ,
- Հասավ սարի դոշ, տեսավ՝
- Քարափներու միջից ծուխ կէլնի;
- Բռնեց էդ ծուխ, գնաց,
- Մոտիկացավ, տեսավ մի մեծ քարայր,
- Քառսուն հարամի դևեր
- Քառսուն չամի գերան թալած կրակի վրեն,
- Քառսուն կանթեն պղինձ դրած,
- Քառսուն էրինջ մորթեր են,
- Քլքլան կէփեն, որ ուտեն:
- Դավիթ էդ որ տեսավ, աչքեր դարձան,
- Ասաց,— Ձեր հեր անիծեմ,
- Ես Դավիթ էղնեմ, դու իմ դեմից
- Իմ էրինջներ բերեք, մորթեք:
- Դևեր Դավիթ որ տեսան, էլան կայնան:
- էնոնցմե մեկ հասավ, որ Դավիթ չափալախեր,
- Դավիթ ձեռ թալեց, ոտներ բռնեց,
- Էս դևին արեց փետ, մեկելներ զարկեց,
- Գլոխ գնաց, ջանդակ մնաց,
- Սաղին ջարդուխուրդ արեց, փռեց գետին:
- Մեկ էլ տեսավ՝ մեկ Հալիվոր
- Էն կողմ նստեր, բերան բաց կըծիծղա:
- Դավիթ հենց իմացավ իր վրեն կըծիծղա,
- Էկավ, ասաց,
- — Ես Դավիթն եմ, հլա Տ/ասներկու տարեկան,
- Ինչ այիբ տեսար՝ վրես կրծիծղաս:
- Մե ղայիմ սիլա էզար էդոր:
- Սիլեն որ էզար, դև գլորվավ գետին:
- Դու մի ասի՝ էդ դև մեռուկ է:
- Դավթի ուժ ու ջարդոց, որ տեսեր է,
- Տեղն ու տեղ մեռե, չորցե, էլե փետ,
- Բերան մացե բաց, ակռեք դուրս:
- Դավիթ տեսավ էնտեղ էլ մարդ-մուրդ էկա,
- Գնաց, մի պստիկ դուռ կար,
- Կոպալ զարկեց, դուռ ջարդեց. մտավ ներս,
- Տեսավ՝ ինչքան ոսկի, արծաթ ուզես էնտեղ կա:
- Ւնչ Մհեր մահացեր էր,
- Էդոնք Սասուն ավերած, թալանած,
- Առած, տարած, լցած են էդ քարայր:
- Ասաց. «Հա, էս լավ բան է»:
- Դուռ մի լէ էբաց, տեսավ՝
- Մի կապուտ քուռակ կայնուկ է,
- Քթեն, բերնեն կրակ կէլնի:
- Ձեռ դրեց քամկի վրեն, ձեռաց հետ բսյրձրացավ,
- Կայնավ քուռկուն իրիշկեց,
- Ինք իրեն ասաց,
- «Հորոխպեր, էս ոսկին, հարստութեն քե,
- Էս քուռակ ինձ,
- Թե չտաս, քե քառսուն դևերի պես կըսպանեմ»:
- Հեւոո հորոխպոր կողմեն ասաց.
- «Լաո, ի՞նչ անեմ ոսկի, հարստութեն, քուռակ,
- Հըմեն էլ քեզ էղնի»:
- Դավիթ իր հաբան լիք ոսկի լցրեց,կապեց մեջք,
- Էլավ, մեկ ջոջ քար բերեց, տվեց քարայրի դեմ,
- Պղնձի ջուր դարտըկեց,
- Էրինջներու կաշիք, գլոխ լցուց մեջ,
- Կոպալ զանեց պղնձի կանթ, էդի ուսին,
- Գնաց էդ գեղ, որ պատարագ կանեին:
- Դավիթ հասավ գեղ,
- Պղինձ էդի գետին, բոռաց ասաց, -
- Հե՜յ գեղացիք,
- Էս ձեր էրինջներու կաշիք,
- Ով իր ապրանք կըճանաչի,թող գա վերու.
- Ասին,—Դու էդ ի՞նչ ես արե մեր զլոխ,
- Մեր էրինջներ սպաներ ես:
- Ասաց.— Ես չեմ սպանե,
- Հարամիք տարած մորթած են,
- Գացեր եմ կաշիք բերեր եմ, տեսեք թամամ:
- Ամեն մեկ էկավ, իր տավարի կաշին ճանչեց:
- Դե,— ասաց Դավիթ,— էդ պղինձ լե տարեք, ծախեք,
- Ձեր տավարի մսի տեղ,
- Թե ձեր էրինջներ տաս ոսկի արժեր,
- Էս պղինձ քսան-երեսուն ոսկի կարժե,
- Դահա էլ ի՞նչ կուզեք:
- Իմ ախպեր նախրորդներ մեղք չունեն,
- Թե ճանկ մի կորեկ էնոնց հախից կտրեք,
- Վայ էկե ձեր ջանին,
- Ձեր գեղ կանեմ Դավթի ավերած:
- Գեղացիք կըճանաչեն Դավիթ, կասեն,
- — Գնա, աստված քո հետ էղնի,
- Մենք էնոնց հախ չենք կտրի,
- Մեկ-մեկ կոտ էլ ավել կտանք;
- Դավիթ շնորհակալ էղավ,
- Դարձավ, էկավ, հասավ նախրատեղ,
- Տեսավ՝ հըլա ախպերներ նստած, կիլան:
- Ասաց.— Արխային կացեք, մի լացեք,
- Էրինջներ բերեր եմ:
- Ասին,— Բա ու՞ր է:
- Ասաց.— Տարեր եմ, կաշիք տերբըտեր արեր եմ,
- Պղինձ տվեր եմ մսերու տեղ, թամբահ արե՝
- Մեկ ճանկ կորեկ ձեր հախից չկտրեն,
- Որ կտրեն՝ ինձ կասեք,
- Կերթամ գեղ կանեմ Դավթի ավերած:
- Դե, էլեք, տավար ջոկեք, էրթանք:
- Բիձեն ասաց.— Դավիթ, չէ՞ դեո կեսօր է,
- Էս վախտ ուր կըտանես նախիր:
- Ասաց.— Չէ, պիտի իմ նախիր ջոկես, էրթանք:
- Նախիր ջոկին, տվին առեջ.
- Քշին, գացին Սասուն:;
- 11
- Դավիթ քշեց նախիր, լցեց Սասնա մեջ,
- Ասաց.— էլ ես նախրորդ չեմ էղնի,
- Էլ չեմ կանա էսա գործ անի:
- Էլավ, գնաց Քեռի Թորոսի տուն,
- էդ վախտ Քեռի Թորոս տուն չէր,
- Էնոր կնկան ասաց.
- — Նանե, մի ջուլ տուր, քնեմ:
- Ասաց.— Կըքնես՝ դժոխք քնի, ի՞նչի էկար,
- Կտրտուկ խարար կա էնտեղ,
- Տար, քցի վրադ, քնի:
- Վերուց Դավիթ խարար,
- Տարավ քցեց վրան,
- Գլոխ զարկեց գետին, քնավ:
- Իեք օր, ,իրեք գիշեր Դավիթ քնուկ մնաց:
- Քեռի Թորոս էկավ տուն,
- Տեսավ Դավիթ քներ է,
- Էնպես մի լանգե իջավ Դավթի գլխուն,
- Որ կասես թոփ զարկեց,
- Դավիթ քնուց էլավ, տեսավ,
- Քեռին հերսոտեր է, այվանի մեջ կէրթա, կիգա:
- Դավիթ ասաց.— Յա, քեռի, ինչի՞ զարկիր ինձ:
- Քեռին ասաց,— Տո շանորդի ծուռ,
- Ես քեզ ասի, էրթաս նարխրորդ էղնես,
- Քո հախ կորեկ առնես,
- Տանես ջաղաց, աղաս, բերես,
- Քո քեռակին հաց թխի,
- Քո ձեռքով բերես,տաս, ես ուտեմ:
- Դավիթ հարցուց Քեռուն.
- — Քեռի, մեր տան քանի տղամարդ կա:
- Ասաց,—Լաո, աստված քե վերու,
- Քեզնով մենք քառսուն տղամարդ ենք:
- Ասաց.— Քեռի, օղորմի քո պապուն,
- Մեր տուն քանի՞ տղամարդ կա:
- Ասաց,— Տղա, լաո, չէ՞ ասի՝
- Աստված քե վերու,
- Քեզնով քառսուն կըթամամենք:
- — Լավ,— ասաց,— մենք քանի՞ ջվալ ունենք:
- — Քո ջվալով քառսուն ջվալ
- Դավիթ ասաց,— Քեռի ջան, մի նեղենա,
- Էլի, մեր մարդոց խաբար արա,
- Հավաքե քառսուն ձի, ջորի, ավանակ,
- Ջվալներ առնենք, կրթանք ոսկի բերենք:
- — Դե, սուս, շանորդի ծուռ,
- Կորեկ չբերիր, ոսկի՞ կըբերես:
- Ասաց.– Քեռի, էլե՚ք, էլե՚ք
- Էդ երեսուն ին մարդ հետ ինձ էրթանք,
- Թե ձեր երեսուն ին ջվալ ոսկի, արծաթ լցի,
- Զաթի մեր մալն է, կըբերենք, կուտենք,
- Թե չլցի՞, դուք՝ երեսուն ին մարդ,
- Ինձ սպանէք, էլեք, արեք տուն:
- Քեռին սուտ ասելուց կըխրտներ,
- Ասաց,֊ լաո, էլեք, էրթանք,
- Թե սուտ էղավ, Դավիթ կըսպանենք,
- Կըդառնանք, կըգանք մեր տուն:
- էն վախտ Դավիթ հաբան մեջքեն արձկեց,
- Ոսկին թափեց Քեռի Թորոսի աոեջ:
- Քեռի Թորոս ոսկին որ տեսավ՝
- — Վա՜յ, Դավիթ ջան,— ասաց,
- — Քո գլխուն, արևուն մեռնեմ:
- Բռնեց Դավթի երես պագեց:
- — Քելե,— ասաց Դավիթ,
- — Առ քառսուն ձի, ջորի, ավանակ,
- Էրթանք, բերենք ոսկին,
- Մինչև ե՞րբ ես էղնեմ նախրորդ:
- Վերգո, Քեռի Թորոս, Ձենով Հովան,
- Հրմեն էլան՝ երեսուն ին հոգով,
- Առան իրանց ջվալներ, չվաններ,
- Ձիեր, ջորիներ, ավանակներ,
- Ընկան Դավթի հետև, Գացին,
- Էլան Սասնա լեռներու գլոխ,
- Իջան ձորի բերան,
- Գացին, հասան քարայրի դուռ:
- Քեռի Թորոս տեսավ՝
- Դևեր փիծած են քարայրի դուռ,
- Արև զարկեր, դևեր ուռած են,
- Եղած են հըմեն մեկ քանց բլուր:
- Վերգոն տեսավ դևեր փիծած,
- Վախեցավ, ասաց.
- — Քեռի, շանորդի պլեճկերի փոր ծուռ աղիք կա,
- Մեզ կըտա ջարդել:
- Քեռի Թորոս ասաց.
- — Արխային գացեք, էս խազնի տերերն են:
- Դավիթ լէ դարձավ, բոռաց, ասաց.
- — Տնավեր, ես էնոնց սաղից չեմ վախեցե,
- Դու սատկածից կըվախնաս:
- Էնոնք սատկած են, թե չես հավատա,
- Դարձի քարի տակ իշկի,
- Բոլորի ականջներ լցրեր եմ էնտեղ:
- Դավիթ հանեց ականջներ, շպրտեց առուն,
- Ջանդակներ լե գլորեց ձոր
- Գացին, իջան քարայրի դուռ:
- Դավիթ քար վերուց, շպրտեց դեն:
- Մտան ներս, տեսան՝ դովլաթ, ինչ դովլաթ,
- Թագավորի դովլաթեն շատ:
- Ասաց,— Քեռի, էս խազինեն կըտեսնես՝
- Ինչքան քո ուժ կըպատի վերու:
- Քեռի Թորոս որ տեսավ ոսկին, ապրանք,
- Ուրախութենեն ոտներ գետնեն կտրավ:
- Դավիթ գնաց, քուռակ քաշեց դուրս:
- Քեռի Թորոս, Վերգո, Ձենով Հովան,
- Քաշին ոսկի, արծաթ, ակնունք,
- Ինչ կար, չկար ժողվին,
- Լցրին մեջ ջիվալներ,
- Բարձին ձիեր, ջորիներ, ավանակներ, կայնան:
- Դավիթ ասաց ,—Քեռի, հորոխպեր Հովան,
- Բոլոր ապրանք ձեզ,
- էս կապուտ քուռկիկ մենակ տվեք ինձ:
- Քեռի Թորոս, Ձենով Հովա՞ն ասին.
- — Լաո, ոսկին էլ քեզ, քուռկիկ լե քեզ,
- Մենք ի՞նչ կանենք,
- Ձին քաշի, կրթանք:
- Դավիթ քուռկի ճակատ պագեց,
- Հեծավ, ընկան ճամփա:
- Էկան, հասան քաղաքի պարիսպներու տակ,
- Հորոխյպեր ասաց.
- — Դու կայնեք, գիշեր պիտի մնանք էստեղ:
- Դավիթ ասաց.— Ւնչի՞ պիտի մնանք էստեղ, հորոխպեր:
- Հովան ասաց.— Լաո, էդպես է մեր օրենք,
- Հիմի քաղքի դարգահներ զարկած է,
- Մարդ դուռ չի բանա մեր վերա:
- Դավիթ ասաց,— Բա ես չեմ կանա բանա:
- Հովան ասաց.— Դավիթ, լաո, գինանք շատ ուժով ես,
- Համա քո հեր դրվածք է դրե,
- Որ գիշեր քաղաքի դարպասներ չբանան.
- Մեր օրենք մենք որ չպաշտպանենք,
- Ուրիշներ սկի չեն պաշտպանի:
- Դարպասպահ դարպաս փակե, գացե քներ է,
- Մենք չենք կանա էրթանք քաղաք:
- — Դե, դու գինաք, հորորւպեր,— ասաց Դավիթ, —
- Ու էնոնց հետ պառկավք քնավ
- Քեռի Թորոս, Ձենով Հովան,
- Դավիթ քցին իրանց մեջտեղ,
- Փեշեր դրին իրանց տակ,
- Որ Դավիթ չէլնի դես-դեն էրթա:
- Քն ան , լուս բւսցվավ, գացիՆ քաղաք,
- Ոսկի, արծաթ, ակունք, ապրանք
- Բերին, լցրին Սասնու ամբարներ:
Գ. ԴԱՎԻԹԸ ՎԵՐԱՇԻՆՈԻՄ Է ՀՈՐ ՎԱՆՔԸ ԵՎ ՊԱՏՈԻՀԱՍՈԻՄ ԱՎԵՐԻՉՆԵՐԻՆ
- 1
- Դավիթ սեր թալեր էր քուռկու վրա,
- Ամեն օր կըհեծներ, կընկներ, սարեր, կոլրտեր:
- Քեռի Թորոս հեռատես մարդ էր,
- Ւնք զինք կասեր.
- «Սև սար մեր հող չէ,
- Ան Մըսրա Մելիք զավթեր է,
- Դավիթ էրթա էնտեղ, քարուքանդ կանի,
- Մելիք կըգա մեր վրա կռիվ»:
- Խրատ կըտար, կասեր.
- — Դավիթ, ուր կերթաս, գնա,
- Համա Սև սար չէրթաս:
- Դավիթ ասաց,— Քեռի, քո հոգուն մեռնեմ,
- Էդ Սև սար ինչ կա,
- Որ դու կասես՝ մի էրթա:
- Ասաց.— Դավիթ, լաո, կոտոշով բոլոճ կա,
- Կըքաշե, մարդ կուլ կըտա:
- Ասաց.— Կըզարկե, կըջարդե՞, նո՞ր կուլ կտա:
- Քեռի Թորոս ասաց.— Չէ, Դավիթ,
- Հեռվանց կըքաշե, կուլ կըտա:
- Դավիթ աոավոտ էլավ, ասաց.
- «Վալլահ, իմ քեռու խոսք չեմ պահի,
- Ես տի էրթամ Սև սար,
- Տեսնեմ կոտոշով բոլոճ ի՞նչ բան է»:
- Դավիթ էկավ, հասավ ձորի բերան,
- Տեսավ՝ բուղա մի գոմեշ,
- Պոչ թալե պառեկին,
- Կըբոռա, կըփախնի:
- Դավիթ էդ որ տեսավ, մտածեց.
- «Կա-չկա, քեռու ասած կոտոշով բռլոճ էս է»:
- Քաշեց կոպալ, կայնավ, որ գոմշու զարկեր,
- Հոտաղ մի էն կողմեն վազելեն էկավ՝
- Գոմշին կըքըֆրեր:
- Դավիթ գիտցավ իրեն կըքֆրե, ասաց.
- — Լաո, ես քեզ ի՞նչ եմ արե, ինձ ինչո՞ւ կըքֆրես:
- Հոտաղ ասաց.— Հեւո քե ո՞րն է, լաո՛,
- Ես իմ գոմշու հետ եմ:
- Դավիթ ասաց.— Կայնի զարկեմ էդոր,
- Կասեն՝ մարդ կըքաշի, կուլ կըտա:
- Հոտաղ բոռաց, ասաց.— Դու Սասնա ծու՞ռ ես,
- Դու աշխարհք չե՞ս տեսեր, էդ ի՞նչ կանես,
- Էդ գոմեշ է, հայվան է:
- Էդ գոմեշ մեր ումուտն է:
- Դավիթ ասաց.— Իմա՞լ, էդ կոտոշով բոլոճ չէ՞:
- Ասաց,—Տնավեր, ինչ կոտոշով բոլոճ, ինչ բան,
- Էդ գոմեշ է, լծկան է,
- Աշխարք գոմեշ լծած վար կանեն:
- Ասաց,— Ախպեր, ինչո՞ւ կըհերսոտես,
- Ես մինչև հիմակ գոմեշ չեմ տեսե:
- Է՜դոնցմե շատ կա մեր երկիր:
- Հոտաղ ասաց,— Շատ կա:
- Գացին Ավզուտա դաշտ,
- Դավիթ տեսավ, գոմեշներ լծած կըքշեն,
- Գութան կըվարեն, վար կանեն,
- Գոմեշներ շոքուց լեզու թալեր են դուս:
- Դավթի խեղճ էկավ, ասաց,
- — Մաճկալ, դու չե՜՚ք կանա գութան քաշեք,
- Որ էդ հայվաններ շոքուն-կրակին լծեր եք,
- Ախր մեղք են, խեղճ են:
- Ասաց,— Այ, Սասնա ծուռ,
- Մարդ լէ գութան քաշի…
- Դավիթ ասաց,— Մաճկալ, արձկի էդ հայվաններ.
- Փշուր մի թող հանգստանան:
- Մաճկալ արձկեց գոմեշներ, տարավ գոլ:
- Դավիթ գութնի բնատեն վերուց,
- Թալեց ուսին, քաշեց:
- Էրկու փաթ գնաց, էկավ,
- Փաթ մի էլ գնաց, էկավ, ասաց.
- — Մաճկալ, խորունկ կըվարի՞ գութան:
- — Հա, Դավիթ, խորունկ կըվարի
- Օղեր թողեց, որ խոփ էլի խոր ընկնի:
- Դավիթ էդպես մի թափ էլ գնաց,
- Էկավ հասավ արտի գլոխ,
- Բնատեն տվեց մաճկալին,
- Կաց բարով արավ, հեծավ իր ձին, գնաց:
- Իրիկուն արև պատեր հասավ տուն:
- Քեռի Թորոս դուռ կայնուկ էր,
- Տեսավ՝ Դավիթ Սև սարի կողմեն կըգա,
- Հարցուց.— Դավիթ, լա՛ո, էդ ո՞ւստ կըգաս:
- Ասաց,— Քեռի, քո պապու տուն շիքվի:
- Դու ինձ կըխափեր, թե Սև սար մի էրթա,
- Կոտոշով բոլոճ կա, մարդ կուլ կըտա:
- Քեռի, գացի, տեսա՝
- Կոտոշով բոլոճ լծած՝ գութան կանեն...
- Էնոնք հայվան են, գոմեշ են:
- 2
- Առտուն Դավիթ գնաց մոտ Ձենով Հովան,
- Հովան տուն չէր,գացեր էր դաշտ,
- Թամբահ էր արե կնկան, ասե.
- — Կնիկ, էլ հաց չտաս Դավիթ ուտի:
- Դավիթ մինչև կեսօր անոթի մնաց,
- Էկավ, ասաց,— Մարե, հաց տուր ուտեմ,
- Սոված մեռա, փորս կցավի:
- Ասաց.— Մեր մեռնի քե, հաց չկա,
- Էլար գառնարած, չկարցար գլուխ պահեր,
- Էլար նախրչի՝ չկարցար:
- Գնա թոնրի կողքեր, տես,
- Փշուրներ կա՞, վերու կեր:
- Դավիթ գնաց, նստեց թորվան շուրթ,
- Շատ ման էկավ, հացի փշուր չգտավ,
- Հորոխպոր կնիկ տեսավ՝ շատ կըճնճըղի,
- Իրան դես ու դեն կըտա,
- Շատ դժար էկավ, ասաց.
- — Դավիթ, էլ ցանոցից քիչ մի ցան բեր, վառեմ,
- Կուտ մի թխեմ, տամ ուտես:
- Դավիթ կէրթա ցանոցից ինչ ցան բերա,
- Կրտեսնա պատից կոռուկ փետ մի կախուկ,
- Առավ բերեց մոտ հորոխպոր կնիկ, ասաց.
- — Մարե, էսա ի՞նչ է, էս կոռուկ փետ:
- Ասաց,— Արևուդ մեռնիմ, Դավիթ,
- Էդ տար, տար դիր իր տեղ,
- Հորոխպեր կրգա քե կըծեծի:
- Դավիթ ասաց.— Հորոխպոր կնիկ,
- Դու գիտես էս ինչ բան է,
- Համա չես ասա, կըխնդրեմ ասես:
- Հորոխպոր կնիկ ասաց.— Դավիթ,
- Դեհ, դու վեր կաց՛
- Թե Էս թել իցկիր Էն չախմախ,
- Ես քե կասեմ, թե չէ՝ չեմ ասի:
- Դավիթ էլւսվ, ինչ ձեռ տփեց,
- Թել իցկեց չախմախ:
- Սառյեն տեսավ, շըշկըռավ, ասաց,
- «Էսօր հեր սհաթ մի կըբաներ,
- Նոր թել կիցկեր հինի,
- Էս մեկ դիր ձեռ էտու, իցկեց չախմախ»:
- Դարձավ Դավիթ, ասաց.
- — Լաո , էս քո հոր նետ-աղեղն է,
- Քո հեր սրանով որսի կէրթար:
- Դավիթ հարցուց,— Որս ի՞նչ բան է:
- Սառյեն ասաց.— Որս ավղուշ է, կըսպանեն, կուտեն:
- Դավիթ առավ նետ-աղեղ,
- Լվաց, ժանգեր-մանգեր քերեց,
- Հեծավ ձին, քամու պես թռավ դաշտ:
- Ամեն օր կընկներ արտեր, որս կաներ,
- Ճնճղուկ կըսպաներ, կաքավ կըսպաներ:
- Մի օր դատարկ ետ կըգար,
- Տեսավ կորեկի արտ մի,
- Մեջ լորեր շատ, ճնճղուկ շատ:
- Ընկավ հետև լորերուն, ճնճղուկներուն,
- Էնքան գնաց, էկավ արտի մեջ
- Կորեկ արեց հողին հավասար:
- Խաբար տարան արտատեր պառավ,
- Թե Դավիթ քո կորեկ ավերեց,
- Սմբուլներ հանեց երկինք:
- Պառավ էկավ, տեսավ
- Արտ թամուզ փչացեր է,
- Սիրտ ցավաց, ւսնիծեց Դավթին, ասաց.
- — Տռ ծուռ, էս ի՞նչ ես արե,
- Ես եմ, էդ կորեկի արտ,
- Էդ է մեր ձմռան պաշար,
- Էն էլ արիր գետնին հավասար,
- Իմ ճժերու կուտ կտրիր,
- Ես ինչպե՞ս պահեմ էնոնց:
- Դավիթ ասաց.— Պառավ, սուս կաց,
- Կըզանեմ՝ կէրթաս անդունդք:
- Պառավ ասաց.— Գրողս քե տանի,
- Քեզ ի՞նչ տի անի էդ պուճուր լոր,
- Էնո՞ր մսով տի կշտանաս դու,
- Թե կտրիճ տղամարդ ես,
- Գնա Ծովասար, քո հոր որսատեղ,
- Էնտեղ հավք լէ կա,
- Վիրու ոչխար լէ, կխտար լէ,
- Քո հեր էնտե ղ որս կաներ:
- Դու էն սար անտեր թողեր,
- Էկեր իմ արտի մեջ լոր կըսպանես,
- Իմ արտ տակնուվրա կանես:
- Դավիթ ասաց,— Նանե, ինչու՞ կանիծես,
- Ես իմ հոր որսասարի տեղ չեմ գիտե,
- Ո՞րն է իմ հոր որսասար, շանց տուր:
- Պառավ ասաց.— Քելե, քո հորոխպոր հարցու,
- Էն գիտի, քե շանց կըտա:
- Դավիթ հավքեր էտու պաովուն,
- Ինք գնաց տուն՝ մալուլ-մալուլ:
- 3
- Դավիթ գնաց մոտ Ձենով Հովան, ասաց.
- — Հորոխպեր, իմ հոր որսասար կա,
- Ինձ շանց տուր, էրթամ էնտեղ,
- Վիրու ոչխար բերեմ:
- Ճնճղուկ ի՞նչ է, մեկ փրթուճ է,
- Ճնճղուկով մենք ինչ տի կշտանանք:
- Ձենով Հովան շըշկռավ, ասաց.
- — Էդ ով է քե ասե,
- Քո ուսուցողի վիզ կոտրի:
- Դավիթ ասաց.— Արտատեր պառավ է ասե,
- Էն ամեն ինչ գիտի:
- Հորոխպեր ասաց.— Որդի, քե խափեր է, սուտ է:
- Դավիթ հերսոտվավ ասաց.
- — Թե չասես՝ սիլլա մի կըտամ, քո վիզ կըթռցում:
- Հորոխպեր վազեցավ, ասաց.
- — Որդի, քո հոր որսասար կա,
- Համա ինչ քո հեր մեռեր է,
- Մըսրա Մելիք էն սար զավթեր է,
- Մենք սիրտ չենք անի էրթանք էնտեղ:
- Դավիթ ասաց.— Հորոխպեր, դու ինձ շանց տուր,
- Թե գան, թող ինձ սպանեն:
- Ձենով Հովան ասաց,— Որդի, էսօր մնանք,
- Էն մեկել օր երթանք, տեսնենք:
- Դավիթ ասաց,— Չէ, լուսուն տի էրթանք:
- Ձենով Հովան գնաց քաղքի մարդերասաց ասաց.
- — Էսօր Դավիթ ինձ զոռեր է,
- Թե՝ «Հորոխպեր, տի էրթանք որսասար»:
- Էդ մարդեր ասին.— Հովան, որ դու էրթաս,
- Մենք լէ կըգանք, թամաշա անենք,
- Տեսնենք՝ Դավիթ ինչպես որս կանի:
- Արև նոր ծաղկեր էր՝
- Ձենով Հովան, Քեռի Թորոս, քաղքի մարդեր
- Էլան, հեծան ձիեր,
- Դավիթ լե հեծավ իր ձին, առավ նետ-աղեղ, գացին,
- Գացին հասան Մարութա բանձր տա սար:
- Ձենով Հովան ասաց,— Լաո, էյ քո հոր Ծովասարն է,
- Քո հեր կըգար, էստեղ որս կաներ,
- Անասուններ, վիրու ոչխար, պախրա կըսպաներ,
- Կըթերեր, կրբաժներ քաղքցոց:
- Դավիթ տեսավ՝ Ծովասար բոլոր
- Պարիսպ քաշուկ, դարգահ վրեն դրուկ,
- Ասաց,- էս սարի բոլոր ո՞վ է պարիսպ քաշե,
- Հորոխպեր ասաց,— Քո հեր ինքն է քաշե,
- Էնոր մահից ետ անասուններ մացեր,
- Շատացեր են մեջ Ծովասար:
- Դուռ բացին, մտան ներս,
- Ծառ, բաղ-բաղչա կանաչ,
- Մեկ մեծ հավուզ մեջտեղ շինուկ,
- Աղբրի պես ջուր կըգըլգըլա,կէրթա:
- Դավիթ տեսավ էդ խաս բաղչեն,
- Շատ խնդացավ:
- Ինչքան հավք ասես, կար,
- Ինչքան կխտար ասես,կար,
- Ինչքան վիրու ոչխար ասես, կար,
- Ինչքան ուլ, նապաստակ ասես, կար:
- Ձենով Հովան ասաց.— Դավիթ, դուռ բռնենք,
- Էլ չեն կանա փախնի, զարկ, սպանի:
- Դավիթ ասաց.— Հորոխպեր, իմ հեր մեղք Է արե,
- Որ Էս անասուններ բանտարկե մհջ պարսպին:
- Էսոնք ,իմ հոր բռնավորն են,
- Բա մարդ բռնավոր զանի,սպանի:
- Համա Էն մարդեր ինչ հետ գացեր ին,
- Կուզեն զարկեն, սպանեն ոչխարներ:
- Դավիթ բոռաց,—Մոտ չգաք,— ասաց,—
- Ես չեմ թողնի դուք զանեք:
- Կապուկ տեղ իմ պապ չէ կըսպանի,
- Թողեք հըմեն հանեմ դուս, մեղք են,
- Թե կտրիճ եք՝ գացեք, զարկեք, սպանեք:
- Դավիթ դուռ կոտրեց,
- Պատեր, բուրջեր ,քանդեց,
- Քարեր հըմեն մեկ մի աշխարհք թալեց,
- Դարձավ դպա անասուններ, բոռաց,
- — Հո՜յ-հո՜յ, գացեք ազատ ման էկեք:
- Հըմեն անասուններ փախան, գացին դուս:
- Հորոխպեր տեսավ էդ բաներ, ասաց.
- — Այ տունդ շինվի, Դավիթ, էդ ի՞նչ կանես,
- Քո հեր հազարներով ծախք է արե,
- Պարիսպ քաշե, բուրջեր կապե,
- Դու էլար քանդեցիր:
- Քեռի Թորոս ասաց.— Քո արև մեռնի, լա՛ո,
- Էդ որսասար մկա Մըսրա Մելիք կըտիրե,
- Դու Էկեր, էն որ որսասար կըքանդեմ,
- Լուսուն կըգա, մենք ի՞նչ ջուղաբ տանք:
- Դավիթ ասաց,— Քեռի, էդ ի՞նչ կասես,
- Մըսրա Մելիք ո՞վ է, ի՞նչ իրավունք ունի,
- Մեր հող ու ջուր զավթի,
- Թող գա, ես էնոր ջուղաբ կըտամ:
- Մտավ մեջ իր հոր բաղչեն,
- Էնոր լենք, էրկանք ման էկավ,
- Քարի տակ, ծառի տակ նայեց, ասաց,
- «Չէլնի՝ մեկ անասուն քնուկ էղնի, մեղք է»:
- Սնացած բռնավորներ բիթուն հանեց դուրսք
- Դարձավ, էկավ մուո հորոխպեր:
- Հեվարին քաղքի մարդեր հըմեն դարձան տուն:
- Հովան ասաց,— Դավիթ, մենք էլ էրթանք:
- Դավիթ ասաց,— Չէ, հորոխպեր,
- Իմ հեր էստեղ շատ է ման էկե,
- Էս գիշեր կըմնամ էստեղ:
- Հովան ասաց,—Դավիթ, մարդ գիշեր դուս չի մնա,
- Տեսա՞ր, էդ մարդեր հըմեն գացին,
- Արի մենք էլ էրթանք:
- Դավիթ ասաց,
- — Հորուխպեր, ախր էս իմ հոր տեղրանքն է,
- Գիշեր ես կըմնամ էստեղ,
- Թե կուզես, դու գնա:
- Հովան ասաց,
- — Որ դու կըմնաս, ես էլ կըմնամ:
- 4
- Լուսուն սարեր ման էկան, որս արին:
- Դավիթ էրկու ոչխար բռնեց, զենեց աստծուն:
- Մթնեց, իրիկուն էլւսն,
- Իրանց համար կրակ վառին,
- Միս եփին, կերան, նստան էնտեղ:
- Մութ գիշերվա մեջ, Գավիթ իրիշկեց,
- Տեսավ՝ Մարութա սարի գլուխ,
- Կանաչ-կարմիր լուս կէլնի, կիջնի:
- Ասաց,— Հորոխպեր, էն ի՞նչ կրակ է,
- Էս ո՞վ է էդ լուս վառե:
- Հորոխպեր գիտի, որ իր ախպոր գերեզմանն է:
- ԶԴավիթ խաբեց, ասաց.
- — Դավիթ ջան, էդ Ռոլա դաշտն է,
- Հովիվ կա դուրս, գառնարած կա դուրս,
- Ջրվոր կա դուրս, գութան արող կա դուրս,
- Ես ի՞նչ գիտեմ որ մեկն է,
- Կրակ են արե, էնոնց լուսն է՝ կէլնի:
- Դավիթ չհամոզվավ էդ խոսքերուն,
- Ասաց,— Չէ, ես կըտեսնեմ՝
- Մարդու կրակի նմուշ չէ էն կրակ:
- Հորոխպեր ասաց,— Քո արևուն մեռնիմ,
- Էնոնց կրակն է՝ կըվառվի,
- Գիշեր է, պառկենք, քնենք,
- Առավոտ կէլնենք, որս կանենք:
- Պառկան, Դավիթ շուտ քնավ,
- Ձենով Հովան –մնաց նստուկ,
- Իր ,միտ վե ասաց,
- «Ինչպե՞ս անեմ՝ Դավիթ դադրի,
- Գիշեր չթողնի էլնի էրթա,
- Սարից-ձորից ընկնի, վնասվի,
- Բերեմ էնոր փեշ դնեմ իմ գլխու տակ՝ քնեմ»:
- Դավթի չուխու փեշ հավաքեց,
- Դրեց գլխու տակ, քնեց:
- Դավիթ կես գիշերին զարթնեց, էլավ, նստավ,
- Տեսավ՝ լուս կամար կայներ է.
- Աչք մնաց էն սարի վրեն, քուն չտարավ,
- Ինք զինք ասաց. «էս ի՞նչ լուս է,
- Ես պիտի էրթամ էդ լուս,
- Իմանամ՝ ինչու էդպես կէլնի, կիջնի»:
- Էլավ, տեսավ՝ կապայի փեշ
- Հորոխպեր դրեր է գլխու տակ, քնե:
- Ասաց, «Թե հորոխպեր վեր հանեմ քնուց,
- Տասի՝ Դավիթ վախեցավ, ինձ վեր էհան,
- Չհանեմ, կապայի փեշ էնոր տկեն դուս չիգա»:
- Դանակ էհան, կապայի փեշ կտրեց,
- Նետ-աղեղ առավ, գնաց դպա լուս:
- Գնաց, հասավ կրակին, մոտեցավ,
- Տեսավ մեծ մարմար քար կա էն տեղ,
- Էդ մարմար քար կեսեն ճղվիր է,
- Կանաչ-կարմիր բոց մեջեն կըբխի,
- Կըբարձրանա, կիջնի քարի վրա,
- Էդւոեղ էնոր լուսուց էլեր է ինչպես ցերեկ:
- Գնաց մոտ, ձեռ մեկնեց բոցին, չերեց ձեռ,
- Զարմանք մնաց, կայնավ, ասաց,
- «էս ինչ հրաշք բան է, կրակն էլ ձեռ չվառի»:
- Հող էթալ՝ չհանգավ,
- Նոր մեջ իր խելքին մտածեց.
- «Էն որ Մարութա բանցր Աստվածածին կասեն՝ նա է»:
- 5
- Դավիթ էկավ, տեսավ հորոխպեր հլա քնած է,
- Կայնավ էնոր գլխու վերև, ասաց.
- — Հորոխպեր, վեր էլի քո անուշ քնից,
- Վեր էլի՛, հրաշք բան եմ տեսե:
- Մարմար քար բացվեր է,
- Լուսն է լ վրեն կաթիր է:
- Հովան ձեն լսավ, զարթնավ, ասաց.
- — Էլ ինչ կա, ծուռ Դավիթ:
- Ասաց,— էնտեղեղ տա լուս կըվառի,
- Էդ ի՞նչ բան է, հորոխպեր, դու գինաս:
- Հովան ասաց,— Դավիթ, քե մեռնեմ, ասի չէ՞, էն սար է՝
- Հովիվ կա, նախրորդ կա, վար անող կա,
- Կարող է նրանք են վառե:
- — Տէ, էն էդ լուսը չէ,
- Ես գացեր, տեսեր եմ, էնտեղ մարդ չկա,
- Տեսեր եմ քանդած ժամ, ջարդուկ մարմար քար՛
- Միջից կրակ բոց կէլնի պալան-պալան,
- Ձեո եմ տվե, իմ ձեռ չի վառե,
- Վեր էլի, ասա, թե չէ քե կըսպանեմ:
- Հովան վախեցավ, ասաց,
- — Դավրթ, լա՛ո, մեռնեմ իր զորաց,
- Էն Մարութա բանցր Աստվածածին է,
- Սուրբ Տիրամոր վանքն է,
- Էդ ժամի մեջ Մհեր կաղոթեր, կերթար որսի,
- Էն ջոջ քար լե, քո հոր գերեզմանաքարն է,
- Քո հեր՝ Մհեր, էդ քարի տակ է թաղված
- Էնոր մահից ետ Մըսրա Մելիք էկավ,
- Վարդապետներ, տերտերներ հըմեն սպանեց,
- Վանք կողոպտեց, քարուքանդ արավ.
- Էդ բոց կրակ էդ գերեզմանից կէլնի:
- Երկուս մեկտեղ էլան, գացին,
- Տեսան՝ ,հլա լուս ,կամար կապած է վեր քարին:
- Դավիթ ասաց,— Հորոխպեր, էս քարն է:
- Դավիթ լոքեց էզար գետին,
- Երեք անգամ համբուրեց լուս կամար,
- Էլավ չափեց վեց ոտ լենութեն,
- Տասներկու ոտ երկարութեն,
- Մարւմարե քարի լորս բոլոր գիծ քաշեց,
- Նետ-աղեղով նշան արավ, ասաց.
- — Տո, հորոխպեր, մեռնեմ քե, հորոխպեր,
- Ես տեր չունեմ, դու ինձ արա տերութեն,
- Տո, հորոխպեր, մեռնեմ քե, հորոխպեր,
- Ես հեր չունեմ, դու ինձ արա հերութեն,
- Տո, հորոխպեր, մեռնեմ քե, հորոխպեր,
- Ես մեր չունեմ, դու ինձ արա մերութեն,
- Տո, հորոխպեր, մեռնեմ քե, հորոխպեր,
- Ես ախպեր չունեմ, դու ինձ արա ախպերութեն,
- Տո, հորոխպեր, մեռնեմ քե, հորոխպեր,
- Քենե կուզեմ հինգ հարիր հազար հիմք քցող
- Քենե կուզեմ հինգ հարիր հազար քար կտրող,
- Քենե կուզեմ հինգ հարիր հազար հող մաղող,
- Քենե կուզեմ հինգ հարիր հազար ջուր բերող,
- Քենե կուզեմ հինգ հարիր հազար ցեխ արող,
- Քենե կուզեմ հինգ հարիր հազար ցեխ կրող,
- Քենե կուզեմ հինգ հարիր հազար խիճ բերող,
- Քենե կուզեմ հինգ հարիր հազար պատ շարող,
- Քենե կուզեմ հինգ հարիր հազար փետ տաշող,
- Քենե կուզեմ հինգ հարիր հազար սվաղ արող,
- Քենե կուզեմ լուր վաղ հիվարին վանք պատրաստ էղնի:
- Մի օրվա մեջ վանք շինենք, զանգեր կախենք.
- Կիրակի պատարագ մեջ մատուցենք:
- Ձենով Հովան գիտցեր՝
- Դավիթ մեկ խոսք էրկու չէր անի, ասաց,
- — էրթանք տուն, բանող ճարենք:
- Դավիթ ասաց.—Հորոխպեր, մինչև չշինեմ Մարութա ժամ,
- Ես չեմ դառնա Սասուն:
- Դու շուտ գնա տուն, ուստեք, բանողներ ղրկի՝ գան,
- Դու էլ էնոնց հետ արի:
- Ձենով Հովան ինք զինք ասաց,
- «Ես էս լաճու խորհուրդ տի կաաարեմ»:
- Դարձավ ասաց,— Դավիթ, որդի, ինչ կըվախենաս,
- Ես Ձենով Հովանն եմ,
- Քառսուն ավուր ճամփա իմ ձեն կէրթա,
- Կըկանչեմ, բանող կըբերեմ,
- Վանք կըշինենք, զանգեր կըկախենք,
- Կիրակի պատարագ մեջ կըմատուցենք:
- Դավիթ ասաց,— Մեռնեմ քե, հորոխպեր,
- Ես ուխտ եմ արե աստծուն՝
- Մարութա բանցր Աստվածածին շինեմ,
- Թե չշինեմ՝ իմ ուխտով կըմեռնեմ:
- Հովան էլավ, բանցր տեղ մի կայնավ,
- Ձեռներ դրեց բերնի բոլոր, կանչեց.
- — Եկե՛ք հավաքվե՛ք Մարութա սար
- Հազար հինգ հարիր հիմք քցող,
- Եկե՛ք , Հավաքվե՛ք Մարութա սար
- Հազար հինգ հարիր քար կտրող,
- Եկե՛ք, հավաքվե՛ք Մարութա սար
- Հազար հինգ հարիր հող մաղող,
- Եկե՛ք, հավաքվե՛ք Մարութա սար
- Հազար հինգ հարիր ջուր բերող,
- Եկե՛ք, հավաքվե՛ք Մարութա սար
- Հազար հինգ հարիր ցեխ արող,
- Եկե՛ք, հավաքվե՛ք Մարութա սար
- Հազար հինգ հարիր ցեխ կրող,
- Եկե՛ք, հավաքվե՛ք Մարութա սար
- Հազար հինգ հարիր խիճ բերող,
- Եկե՛ք , հավաքվե՛ք Մարութա սար
- Հազար հինգ հարիր պատ շարող
- Եկե ՛ք , հավաքվե ՛ք ք Մարութա սար
- Հազար հինգ հարիր փետ տաշող,
- Եկե՛ք, հավաքվե՛ ք Մ արութա սար
- Հազար հինգ հարիր սվաղ արող.
- Ով իր ասւոված կսիրի, թող գա,
- Սասնա ճրագ վառվեր Է,
- Մարութա բանցրիկ Աստվածածին տի շինենք
- Հովանի ձեն Սասնա մարդեր լսիՆ,
- Իրենց հաց, ուտելիք առան, գացին սար:
- Գացին սար, բաշլայեցին վանք շինել:
- Առավուտ մթին սկսան,
- Իրիկուն մթին վերջացրին:
- Գիշեր քնան, լուսուն տեսան վանք չկա,
- Քար իր տեղն Է գացե, Հող իր տեղն Է գացե,
- Ավազ, ցեխ, փետ, հըմեն իր տեղն Է գացե:
- Կըմնան շիվար:
- Էն մեկել գիշեր
- Մարութա բանցր Աստվածածին
- Էկավ Դավթին երազ, ասաց,
- «Թե կուզես Վանք կանգուն մնա,
- Թուր քո մեջքեն քաշի,
- Վանքի հիմք թրի վրա էցկի,
- Ինձ էլ պատարագ մատուցի»:
- Դավիթ քնից էլավ, ասաց.
- —Հորոխպեր, էսօր Աստվածածին երազ Էկավ,
- Ես թուր իմ մեջքեն տի քաշեմ,
- Վանքի հիմք էդ թրի վրա տի Էցկեմ:
- — Հա, Դավիթ, լա՛ո, դու քնի,
- Ես լուսուն կէլնեմ, նորեն վարպետ, մշակ կըկանչեմ
- Կըգան, մեկ էլ կըշինեն:
- Լուսուն Ձենով Հովան բոռաց,
- Հազար, հազար բանող, մշակ էկան:
- Դավիթ թուր մեջքեն քաշեց,
- Էդիր հիմքի մեջ, ջոջ քարեր շարեց վրան:
- Բանող,մշակ ժողվան, վանք շինին,
- Ժամ-պատարագ մատուցին,
- Նոր վանք կայնավ վեր իր հման:
- Դավիթ շատ խնդացավ վեր վանքին,
- Քառսուն եպիսկոպոս դրեց մեջ վանքին,
- Քառսուն վարդապետ դրեց մեջ վանքին,
- Քառսուն տերտեր դրեց մեջ վանքին,
- Քառսուն տիրացու դրեց մեջ վանքին,
- Քառսուն սարկավագ դրեց մեջ վանքին,
- Քառսուն լուսարար դրեց մեջ վանքին,
- Քառսուն ժամապահ դրեց մեջ վանքին,
- Քառսուն փոքրավոր դրեց մեջ վանքին, ասաց,
- — Դուք կըմնաք էստեղ, խունկ կըծխեք,
- Օրական ,մեկ պատարագ կանեք,
- Մհերին ու իմ պապուն օրհնանք կըտաք:
- Բաթման Բուղեն, Չարբահար Քամին
- Պահապաններ դրեց վանքին,
- Պատվեր տվեց էնոնց, ասաց.
- — Ավեր մարդ որ կըգա, դուռ վրեն չբանաք
- Որ ուխտավոր գա, շիվար մարդեր գան,
- Դուռ բաց արեք, ուտելիք տվեք,
- Քեֆ արեք, ուրախութեն արեք,
- Ճամփու դրեք, թող էրթան:
- 6
- Լուս չէր բացվե, Դավիթ, հորոիպեր էլան,
- Էնտեղեն դարձան, որ տի գան տուն:
- Մեջ Սասուն, մեջ Մարութա սար, գետ մի կանցներ:
- Դավիթ ասաց,— Պետք է էս գետի վրա կարմունջ շինվի,
- Որ չէլնի ուխտավորներ ջուր տանի:
- Հավաքվան, կարմունջի հիմք դրին,
- Համա գցած քար հիմք չէր բռնի, ջուր կըտաներ:
- Էն ժամանակ Դավիթ էլավ սար,
- Ահագին քարեր գլորեց տակ,
- Մեկ քար մեկ քարափ էր,
- Էդ քարերով կարմնջի չորս հիմք դրի ,
- Քարերի վրա էլ ուրիշ քարեր շարեցին,
- Կարմունջ կապին, պրծան:
- Էնքան լեն էր էն կարմունջ,
- Որ էրկու սել կուշտ-կշտի կանցներ:
- Էդ կաոմունջի անուն դրին Դավթի կարմունջ:
- Երբ կարմունջ կապին, պրծան,
- Դավիթ, հորոխպեր իջան Սասուն:
- Դավիթ գնաց իր ընկերներ գտավ,
- Ւրեն տվավ քեֆ-ուրախութեն,
- Անցկում էլավ, խիզար թալին, վեզ չէր կտրի:
- 7
- Խաբար տարան Մըսրա Մելիքին,
- «Բա չես ասի, Դավիթ ջոջացեր է,
- Գացեր է, Ծովասար քարուքանդ արե,
- Բռնավորներ հըմեն թողե,
- Մարութա բանցր Աստվածածին շինե,
- Մեջ դրե քառսուն եպիսկոպոս, քառսուն վարդապետ,
- Քառսուն տերտեր, քառսուն տիրացու,
- Քառսուն սարկավագ, քառսուն լուսարար,
- Քառսուն ժամապահ, քառսուն փոքրավոր։
- Առաջվա պես խունկ կըծխեն, պատարագ կանեն
- Մհերին ու իր պապուն օրհնանք կըտան։
- Քաջ կտրիճ Է դարձե Դավիթ,
- Քո անուն չի տա, քեզ չի ճանաչի,
- Բաթմանա Բուղեն, Չարբահար Քամին
- Դրե վանքին պահապան,
- Ինք իջե Սասուն, իրեն տվե քեֆի:
- Էդ խոսք լսեց Մելիք, հերսոտավ,
- Կանչեց Խոլբաշին ասաց.
- — Հավաքի քո մարդեր,գացեք Ծովասար,
- Մարութա բանցր Աստվածածին ավիրեք,
- Վանքի ծառայողներ, պահապաններ սպանեք,
- Ինչքան ոսկի, արծաթ, մալ, ապրանք կա,
- Առ ու թալան արեք, բերեք:
- Խոլբաշին առավ երեք հար,իր զինվոր
- Քշեց-գնաց Մարութա վանքի վրեն:
- Բաթմանա Բուղեն դուu Էկավ տեսավ՝
- Ձիավոր զորք մեջ դաշտին գիկա,
- Մտածեց, մտածեց, ասաց.
- «Թե սրանք ամեն ուխտավոր են,
- Ինչու բոլոր ձի են նստած,
- ՈՒխտավոր մաս մի ոտավոր,
- Մաս մի ձիավոր կէղնի:
- Չէ, սրանք հաստատ ավեր մարդ են, ավազակ են,
- Էլնեմ, դուռ շինեմ, դարպաս զարկեմ,
- Իմ թիկունք տամ դարպասին, կայնեմ»:
- Ձիավռրներ էկան, մոտեցան վանքին,
- Մեռան–կտրան, ինչ արին-չարին,
- Չկրցան դարպաս բացեն:
- Բաթմանա Բուղեն, Չարբահար Քամին
- Առյուծի տարզ կըբոռին, չթողին մտնեն վանք:
- Խելոք մարդ մի կար մեջ էնոնց ասաց,
- — Եկեք նապաստակ մի զարկենք, սպանենք,
- Ղավթի շորի տեսակ շոր թաթխենք արնի մեջ,
- Լցենք դարպասից ներս, ասենք.
- «Բաթմանա Բուղա, ի՞նչ կանես,
- Մենք գացեր ենք Սասուն,
- Քո տեր սպաներ ենք, Էկէ :
- Առանց նրա դու ո՞ւր տի .մնաք, ինչ տ՝անեք,
- Նորեն դու, Չարբահար Քամին
- Տէլնեք Մըսրա Մելիքին ծառա:
- Էն որ արնոտ շոր տեսնեն,
- Դարպաս կըբանան, մենք կէրթանք ներս»:
- Էլան նապաստակ մե զարկին, սպանին,
- Դավիթ շորի տեսակ շոր մի արնոտին,
- Քցին պարսպից ներս:
- Արնոտ շոր որ տեսան, ասին,
- «Էս Դավթի հագուստն է, ճիշտ որ սպաներ են»:
- Բուռ մի մոխիր լցրին վեր իրենց գլխին,
- Դարպաս թողին, փախան սար:
- Մութ ընկավ, սար-ձոր բռնեց,
- Խոլբաշին էս անգամ ձեն տվեց վարդապետներ, ասաց.
- — Միաբաններ, էկեք, դարպաս բացեք,
- Մենք ձեր տեր՝ Դավիթ սպաներ ենք,
- Առանց նրա դուք ո՞ւր տի մնաք, ի՞նչ տ՚անեք,
- Ձեր հույս մեռավ, գնաց:
- Էս որ լսին միաբաններ, ասին,
- — Որ մեր Սասնա քաղաք ավրեր են,
- Մեր տեր՝ Դավիթ, սպաներ են,
- Էլ ինչի մենք մնանք վեր աշխարհքին:
- Վախից էլան, դարպաս բացին:
- Խոլբաշին իր մարզերով մտավ վանք,
- Սպանեց քառսուն եպիսկոպոս, քառսուն վաոդապետ,
- Սպանեց քառսուն տերտեր, քառսուն տիրացու,
- Սպանեց քառսուն սարկավագ, քառսուն լուսարար,
- Սպանեց քառսուն ժամապահ, քառսուն մեկ պակաս փոքրավոր:
- Էդ մեկ փաթըթվավ մեջ խսիր,
- Լեշերու տակ պառկավ:
- Խոլբաշին, իր .մարդեր ընկան վանք,
- Ւնչքան ոսկի, արծաթ, մալ, ապրանք կար,
- Առ ու թալան արին, բարձին ձիեր,
- Վանք քարուքանդ արին, դարձան Մըսր:
- 8
- Խոլբաշին, իր մարդեր գացին,
- Էդ փոքրավոր լեշերու տկեն էլավ,
- Արնոտ շորեր առավ, վազեց Սասուն:
- Հասավ էնտեղ, որ Դավիթ տղեք հավաքե,
- Յոթ տարվա նռան գինին դրե, քեֆ կանի:
- Էնքան է գինովցե, էնքան գինովցե՝
- Խելք չկա գլոխ, աչքեր չեն բացվի:
- Փոքրավոր իրեն թոփ աոավ, ձենով ասաց,
- «Շատ ըմ բարին իմ պարոնին,
- Նստե, խմե նռան գինին,
- Կուտի անուշ մսիկ լորուն,
- Կասի խաղը մեր պապերուն:
- Էկան զորքեր շուն Մելիքին,
- Սպանեցին պահապաններ, վարդապետներ,
- Ւնչքան ոսկի, արծաթ, մալ, ապրանք կար,
- Առ ու թալան արին, բարձին ձիեր,
- Վանք քարուքանդ արին, դարձան»:
- Ւրեք անգամ փոքրավոր ասաց էդ բան,
- Համա Դավիթ գինով էր, չհասկացավ:
- Կանչեց փոքրափոր, հարցուց.
- — Ինչի՛ էկար, խո՞ւնկն է պակաս,
- Մո՞մն է պակաս, ձե՞թն է պակաս,
- Ինչ որ կուզես, շուտ առ, գնա, հասիր ժամուն:
- Վրա չորսին փոքրավոր էլաց, ասաց,
- — Կրակ բռնի քո խունկ, քո ձեթ,
- Խոլբաշին, իր մարդեր էկան,
- Սպանին քառսուն եպիսկոպոս, քառսուն վարդապետ,
- Սպանին քառսուն տերտեր, քառսուն տիրացու,
- Սպանին քառսուն սարկավագ, քառսուն լուսարար,
- Սպանին քառսուն ժամապահ, քառսուն մեկ պակաս փոքրավոր,
- Իչքան ոսկի, արծաթ, մալ-ապրանք կար,
- Առ ու թալան արին, բարձին ձիեր,
- Վանք քարուքանդ արին, դարձան:
- Ասաց, արնաթաթախ շորեր զարկեց առեջ:
- Դավիթ արնոտ շորեր որ տեսավ,
- Աչքեր կեծակ տվին,
- Վզի երակներ ամենք դարձան մեկ-մեկ գերան,
- Գինին գլխուց թափավ, քեֆ թողեց,
- Դժարացավ, լացեց, ասաց,
- «Հազար ափսոս, հազար ափսոս եպիսկոպոսներ, վարդապետներ,
- Որ քարոզ կանեին իմ ժողովրդին,
- Հազար ափսո՜ ս, հազար ափսո՜ ս տերտերներ, տիրացուներ,
- Ոսկի գավազան կառնին իրենց ձեռ,
- Պատարագ կանեին իմ ժողովրդին,
- Հազար ափսո՜ս, հազար ափսո՜ս սարկավագներ, լուսարարներ,
- Ոսկի սկին կառնին իրենց ձեռ,
- Խունկ կըծխեին իմ ժողովրդին,
- Հազար ափսոս, հազար ափսոս ժամապահներ, փոքրավորներ,
- Ոսկի բուրվառ կառնին իրենց ձեռ,
- Խունկ կըծխեին իմ ժողովրդին,
- Հազար ափսոս, հազար ափսոս իմ տիրացուներ,
- Ոսկի թելեր կառնին իրենց ձեռ,
- Աստվածածնա զանգեր կըտային»:
- Ապա դարձավ սարկավագ,ասաց,
- — Փոքրավոր, էնոնք շո՞ւտ են գացած, թե նոր:
- Ասաց.— էնոնք իրենց երկիր գացին,
- Ես էլ կո էստեղ էկա:
- 9
- Դավիթ բոբիկ թռավ տնեն դուս,
- Ւրեն գցեց պառվի փեշ, ասաց.
- — Մարե, Խոլբաշին էկե,
- Մարութա վանք քանդե,
- Վանքի ծառայողներ, պահապաններ սպանե,
- Ոսկի, արծաթ, մալ-ապրանք տարե,
- Որտե՞ղ կանամ էնոնց հասնեմ:
- Պառավ ասաց.— Քո արևուն մեռնեմ, Դավիթ,
- Էլ դու չես կանա հասնի էնոնց:
- Էնոնք էսօր մինչև հեվարին,
- Կէրթան, կհասնեն Արջերաց Նեղաձորի բերան,
- Մենակ էնտեղեն կանցնեն Մըսր,
- Ուրիշ ճամփա չկա:
- Թե դու էսօր հեվարին
- Կանաս հասնի էնտեղ, գնա,
- Թե չես կանա, մի գնա:
- Դավիթ կըլսեր պառվուն,
- Համա հերսից չէր կարա հանգիստ մնա,
- Աչքերից արցունք կըթափեր:
- Դավիթ բարդի ծառ մի քաշեց,
- Ձեռ քսեց վրեն չլուտկուցուց,
- Էդիր վար թևին, գնաց:
- Գնաց, նստեց Արջերաց Նեղաձորի բերան
- Էն նեղ ճամփի վրեն՝ մեկ ջոջ քարի տակ:
- Մի քիչ նստեց, մարդ չկա, ձեն չկա,
- Մի քիչ էլ նստեց, իրեն, իրեն ասաց,
- «Այ ջանըմ, էկած, անցած են ճամփեն»:
- Մեկ էլ ասաց. «:Չէ ջանըմ, ոտաց տեղ չկա»:
- Մի քիչ էլ նստեց, զնգոց-զրնգոց էկավ,
- Տեսավ՝ ալան-թալան բերին:
- Մոտեցավ, լսեց՝ իրեն ուշունց կըտան, կասեն.
- «Դավթի հեր անիծած, գացինք վանք ավիրինք,
- Ինչքան մարդ կար մեջ՝ զինեցինք,
- Եղած-չեղած, մալ ու ապրանք առանք»:
- Մեկ էլ ծծղացին Դավթի վրեն, ասին,
- «Էկանք, հասանք, Նեղաձորիկն էլ՝
- Դավթի գերան նետեր չտեսանք,
- Էնոր հեր անիծած, էն հլա տղա է,
- Չի կանա մեր դեմ կայնի»:
- Էդ վախւո Դավիթ տեղից թռավ կայնավ, ասաց,
- «Էկեք Նեղաձորի Կարճաղզկա բերան,
- Թե Դավթի դրբեր էկան գերան-գերան,
- Թե չէկան, գացեք, պարծեցեք Մըսրա երկիր»:
- Խոլբաշին, իր մարդեր էկան, մոտեցան,
- Դավիթ բարդի ծառ բռնեց ձեռ,
- Գերանդու նման քաշեց ձորի էս կողից էն կող,
- Մեկ էս կողմեն շուռ տվավ ձոր,
- Մեկ էն կողմեն շուռ տվավ ձոր,
- Խոլբաշու մարդեր բոլոր կոտորեց, գետին փռեց,
- Մենակ Խոլբաշին իր վեցոտնա ձիով փախավ:
- Էն է կուզեր նեղ ձորիկն անցնի,
- Դավիթ րնկավ ետև, վազեց, հասավ,
- Ձեռ գցեց ձիու պոչ բռնեց,
- Ձին հրեղեն էր թռավ անցավ,
- Ձին որ թռավ, պոչ պոկվավ, մնաց ձեռ,
- Ասաց,— Դու ղուրբան քո ձիուն էղնիս,
- Թե չէ քո մեծ թիքեն ականջդ կըթողեր,
- Քո հեր անիծած, քո Մելիքի հեր անիծած,
- Գնա, խաբար տար քո թագավորին,
- Ասա՝ Սասուն դեռ կա,
- Դավիթ դեռ կա,
- Մեկել թող էսպես բան չանի,
- Ավեր բանից ի՞նչ կդառնա:
- Թող դադրի, հանգիստ կենա
- Թե չէ, թող գա, ես էստեղն եմ,
- Թե կարա, ,թող գա հետ ինձ կռիվ անի:
- Մեկ օր անցավ, Դավիթ էլավ սար,
- Տեսավ՝ վանքի քար-փետ, սաղ արնոտ է,
- Ասաց. «Արունքփ մեջ չեմ դնի իմ վանք»:
- Բերեց սպանվածներ, հորեց,
- Բանվոր մշակ կանչեց, էկան,
- Վանքի հիմք փորին, մեկ գիշերվա մեջ շինին, պրծան,
- Նորեն դրեց մեջ
- Քառսուն եպիսկոպոս, քառսուն վարդապետ,
- Քառսուն տերտեր, քառսուն տիրացու,
- Քառսուն սարկավագ, քառսուն լուսարար,
- Քառսուն ժամապահ, քառսուն փոքրավոր,
- Տիր մի էլ պատարագ արավ,
- Տվեց ուտելիք, տվեց ձեթ, մոմ,
- Պահակ-պահապաններ կարգեց վանքին,
- Դարձավ, էկավ Սասնա քաղաք:
- 10
- Խոլբաշին իր ձիով հասավ Մըսր,
- Մըսրա Մելիքի պալատի առեջ իջավ,
- Գնաց մոտ Մըսրա Մելիք, ասաց.
- — Տեր թագավոր, ի՞նչ կանես,
- Սասնա ծուռ քո զորքեր ջարդեց,
- Քեզ էլ խայտառակ արավ
- «Քո հեր անիծած, քո Մելիքի հեր անիծած,— ասաց,—
- Գնա, խաբար տար քո թագավորին,
- Ասա, Սասուն դեռ կա, Դավիթ դեռ կա,
- Թե կարա, թող գա հետ ինձ կռիվ անի»:
- Մսրա Մելիք հերսոտավ, բոռաց,
- Ասես կեծակ դիպավ էնոր:
- էլավ մեջլիս արեց,
- Խելացի մարդեր ժողովեց,
- Խորհուրդ հարցուց, թե ի՞նչ անի:
- Ասին.— Ցոթ տարի ,կա՝ Սասնա խարջ չես առեր,
- Ճամփի յոթ տարվա խարջ ուզի,
- Տեսնենք կըտա, թե չի տա:
- Մըսրա Մելիք լսեց էնոնց խորհուրդ, ասաց,
- — Կըհավաքեմ իմ հեծել, կերթամ վեր Սասուն,
- Սասուն քարուքանդ կանեմ,
- Տեղը կավրեմ, բոստան կըցանեմ:
- Խոզբաշին ասաց,— Թագավոր ապրած կենա,,
- Քե լայեղ չեմ տեսնի,
- Որ դու հեծել առնես, էրթաս վեր Դավիթ,
- Ինձ հազար կտրիճ-փահլևան տուր,
- էլնեմ — էրթամ Սասնա քաղաք,
- Զամեն ջարդեմ, թալնեմ բերեմ քեզի:
- Մըսրա Մելիք էլավ, կանչեց իր կտրիճներ, ասաց.
- — Էլեք, գացեք, Սասնա երկիր,
- Բերեք քառսուն էրկեն կնիկ՝ ուղտեր բառնան,
- Բերեք քառսուն կոլոտ կնիկ՝ էրկանք աղան,
- Բերեք քառսուն աթմաղան աղջիկ ղարավաշ դառնան,
- Բերեք քառսուն սև եզ լծան,
- Բերեք քառսուն կարմիր կով՝ կթան,
- Բերեք քառսուն արջառ, քառսուն երինջ,
- Բերեք քառսուն կոտ ոսկի, արծաթ,
- Բերեք Սասնա Դավթի գլոխ:
- Կոզբադին, Սուդին, Չարխադին
- Առան հազար ձիավոր, գացին դպա Սասուն,
- Ճամփին կայնուկ կընկտեր տեսան, ասին.
- — Պար բռնեք, խաղցեք, մինչև դառնանք:
- — Մենք ի՞նչ խաղանք ու ինչ ասենք,
- Չենք գիտե, թե դու ուր կերթաք:
- Կոզբադին դարձավ էնոնց, ասաց.
- — Ա՜յ կնկտիք, շան կընկտիք,
- Մտեք տուն, արեք շիվան,
- Էլեք դուս, արեք դիվան,
- Կէրթանք Սասուն առ ու թալան.
- Քառսուն էրկեն կնիկ բերենք՝ ուղտեր բառնան,
- Քառսուն կարճ կնիկ բերենք՝ էրկանք աղան,
- Քառսուն արմաղան աղջիկ՝ ղարավաշ դառնան,
- Քառսուն սև եզ բերենք լծան,
- Քառսուն կարմիր կով բերենք կթան,
- Քառսուն արջառ, քառսուն էրինջ,
- Քառսուն կոտ ոսկի, արծաթ,
- Բերենք Սասնա Դավթի գլոխ:
- Կնիկ մի դարձավ, ասաց,
- — Բարով Էրթաս, բարով դառնաս,
- Համա Սասնա ծռեր, ինչ ես գինամ,
- Ձեր ռւզածներ թե տան, թե տան:
- Կնիկ մի էլ ծծղաց, ասաց,
- — Գացեք բարով, բայց թե դառնաք,
- Էն վախտ ես ձեզ խաբար կըտամ:
Դ. ԴԱՎԻԹԸ ՊԱՏՈԻՀԱՍՈԻՄ է ՄԸՍՐԱ ՄԵԼԻՔԻ ՀԱՐԿԱՀԱՆՆԵՐԻՆ
- 1
- Կոզբադին, Սուդին, Չարխադին,
- Իրենց զորքեր առած,
- Էկան, Հասան սասունի մոտերք,
- Կայնան, դաշտի մեջ չադրեր զարկին;
- Քառսուն մարդ ջոկին զորքից,
- Էլան, հեծան ձիանք,
- Գացին, մտան Սասնա քաղաք,
- Մզրախներ զարկին գետին, ձիերուց իջան,
- Կանչին Ձենով Հովան, ասին,
- — Մեր թագավորի հրամանն էդ է,
- Պըտի գումարես, տաս տանինք
- Քառսուն էրկեն կնիկ ուղտեր բառնան,
- Քառսուն կարճ կնիկ՝ էրկանք աղան,
- Քառսուն արմաղան աղջիկ՝ ղարավաշ դառնան,
- Քառսուուն սև եզ լծան,
- Քառսուն կարմիր կով՝ կթան,
- Քառսուն արջառ, քառսուն էրինջ,
- Քառսուն կոտ ոսկի, արծաթ,
- Ու Դավթի գլոխ:
- Էդ վախտ առաջ էկավ
- Քեռի Թորոս, ասաց,
- — Ջանըմ, հլա արեք, իջեք ձիերաց.
- Չայ մի, յա սուրճ մի խմեք,
- Ես հետ ձեզ կըգամ Մըսրա Մելիքին,
- Էն մարդու մոլուցքի տակով կանցնեմ,
- Էն մարդու խաթր կըշահեմ, բալքի խարջ ու խարաջ բաշխի:
- Կոզբադին, իր մարդեր ասին,
- — Չէ, էս սհաթին տի բերեք, տաք,
- Թե չէ քաղաք քարուքանդ կանենք,
- Քաղքցոց ամեն սրի կըքաշենք:
- Դողում առավ Հովանի չոքեր, ասաց.
- — Դու Սասուն ձեռ մի տա,
- Ձեր խարջ ու խարաջ ժողվեմ, տարեք:
- Կանչեց իր ախպերներ, էնոնք էլան,
- Քառսուն էրկեն կնիկ հավաքին, լցին մարագ,
- Քառսուն կարճ կնիկ հավաքին, լցին մարագ,
- Քառսուն արմաղան աղջիկ հավաքին, լցին մարագ,
- Քառսուն եզ լծան, հավաքին, լցին մարագ,
- Քառսուն կով՝ կթան հավաքին, լցին մարագ,
- Քառսուն արջառ, քառսուն երինջ հավաքին, լցին մարագ:
- Սուգ ու շիվան քաղաք բռնեց:
- Դավիթ քնուկ էր,
- Ձեն ընկավ ականջ, զարթնավ,
- Էլավ տեսավ ի՞նչ՝
- Քաղքի վրա ոնց որ կրակ մաղես,
- Մեր ու մանուկ ուրացեր են:
- Տեսավ պառավ ձեռներ դրած ծոց,
- Կըլա, կըմըռմըռա, կէրթա, գիկա, կասի.
- — Ավեր, ավիրվիս Սասունիկ,
- Մե թաք աղջիկ ունեի, էն էլ Տարան:
- Դավիթ էկավ առաջ, հարցուց.
- — Մարե, ինչի՞ կըլաս, ի՞նչ խաբար է:
- Ասաց,— Դավիթ, քո արև մեռնի,
- Գրող քե տանի, քո թամք դարտակվի:
- Ասաց,— Պառավ, ,ինչի՞ կանիծես, ի՞նչ եմ արե:
- Պառավ ասաց,— Հըլա չանիծե՞մ,
- Գացիր Ծովասար քանդիր,
- Մելիք իր մարդեր ճամփե,
- Էկեր, Սասուն կավիրեն,
- Սասնա կընկտեր, աղջիկներ, ոսկի, մալ, ապրանք
- Ալան-թալան արած, կըտանեն:
- Դավիթ ասաց,— Ւ՞նչ կընկտեր, ի՞նչ մալ, ի՞նչ ապրանք,
- Էդ ի՞նչ կասես, նանե:
- Պառավ ասաց.— Ձենով Հովան զըմեն ժողվե,
- Լցե մարագ, դռներ փակե,
- Մկա խազինեն նստած՝ ոսկի կըչափեն:
- Դավիթ ասաց.— Նանե, ինձ շանց տուր:
- Պառավ ընկավ առաջ, գացին, մոտկացան, պառավ ասաց,
- — Ա՜յ, էն մարդ, որ կայնե դռան դեմ,
- Կընկտեր, աղջիկներ ժողված՝ լցած են էնտեղ:
- Դավիթ էկավ դռան դեմ, ասաց.
- — Ախպեր, դուռ բաց, էդ կընկտեր, աղջիկներ էրթան
- Ասաց,— Մինչև հրաման չէղնի, չեմ թողնի:
- Էնքան ասաց՝ էն չը լսավ:
- Դավիթ թափքով էզար, դուռ կոտրեց, ասաց.
- — Իմ մերեր, իմ քուրեր, էլիք դուս,
- Գացեք, ձեզ համար ազատ ապրեք,
- Ես կէրթամ ձեր լար կըտանեմ:
- Կընկտեր, աղջիկներ էլւսն, լալեն, խնդալեն,
- Դավթի ձեռներ, շորեր, երես պագին,
- Դավթին օրհնին, արև խնդրեցին,
- Օրվան, գացին իրենց տներ:
- Դավիթ անասունների դուռ լէ բաց,ասաց.
- — Աստձու հայվաններ, գացեք ձեր տիրոջ դուռ:
- Դարձավ, պառավի ձեռ բռնեց, ասաց.
- — Պառավ, իմ հոր զարզամբու տեղ շանց տուր:
- Պառավ բերեց, հեռու կայնավ, շանց կտուր, ասաց,
- — Ա՜յ, էնտեղ ոսկի կըչափեն:
- 2
- Դավիթ գնաց խազինի դուռ,
- Տեսավ քառսուն փահլևան, թրեր հանած,
- Կես մեկ կողմ, կես մեկէլ կայնած են:
- Բարև իտու, հարցուց,
- — Իմ հորոխպերներ ի՞նչ կանեն էնտեղ:
- Ասին,— Ոսկի կըլափեն:
- Ասաց.— էրթամ, էնոնց օգնեմ:
- Ասին,— Հրաման չկա էրթաս:
- Էս խոսքի վրա Դավիթ բարկացավ,
- Բռնեց քառսունի վիզ քաշեց, թալեց,
- Ինչպես մարդ մի հավու վիզ քաշե:
- Դավիթ մտավ խազինեն, աեսավ՝
- Վերգո ջվալի բերան բռնե,
- Ձենով Հովան չոքեր զարկե գետին,
- Կոտ առե ձեռ, ոսկին կըլափե,
- Էնքան լափեր է, էնքան լափեր, քրտներ է՝
- Քրտինք թափեր ոտաց տակ, էլերե գոլ:
- Կողբադին, Սուդին, Չարխադին նստած,
- Ղայլան կրակեր, դրած մեջտեղ,
- Կըքաշեն, իրար աչքով կանեն, կըխնդանան:
- Կոզբադին մեկ-մեկ թիզ պռոշներ ունի,
- Սուր-սուր ցըցած բեխեր,
- Որ մարդ տեսնի կըզարզանդի:
- Հովան կոտ կըլցի ջվալ, կասի՝ «տաս»,
- Կոզբադին կըբոռա, կասի՝ «հինգ»,
- Հովան կըլափի, կասի՝ «տասնմեկ»,
- Կոզբադին՝ կըբոռա, կասի՝ «հինգ»,
- Բարկութենե արուն լցվավ Դավթի աչքեր,
- Մոտեցավ, Հովանի ձեռ բռնեց, ասաց.
- — Վեր էլի, հորոխպեր, վեր էլի,
- Դու ծերացեր ես, հաշիվ-հեսաբ մոռցեր ես,
- Վեր էլի, ես չափեմ ոսկին:
- Հասավ ջվալների ոսկին թափեց,
- Հորոխպեր ձեռեն կոտ առավ,
- Բերնի վրա կործեց գետին,
- Ոսկին լցեց քամկին,
- Փետով քաշեց, ոսկիք թափեց,
- Դատարկ չափ տարավ ջվալ, ասաց. «էս մեկ»,
- Մեկ էլ չափ կործեց, ոսկիք լցեց քամկին,
- Փետով թափեց, դատարկ շուռ էտու ջվալ, ասաց, «Էս քսան»:
- Մեկ էլ չափեց, ասաց. «էս երեսուն»,
- Մեկ էլ չափեց, ասաց, «էս լէ քառսուն»,
- Առեք, ձեր խարջ ու խարաջ, գացեք:
- Կոզբադին կատղեց, ասաց.
- — Հովան, էս ծուռ ղրկե էստեղեն,
- Թե չէ գլոխ կըթռուցեմ, չուրի Մըսր:
- Կտաս՝ տուր յոթ տարվա խարջ ու խարաջ,
- Թէ չէ կէրթամ Մելիքին կասեմ,
- Գիկա Սասնա քաղաք քարուքանդ կանի,
- Ւնչ կա-չկա, կառնի, կտանի:
- Ղամշի մի քաշեց Հովանի վիզ բոլոր,
- Ասաց,— Մենք խաղալիք ենք, ինչ է,
- Նա ճիժ բերեր ես մեզ վրա կըծըծղա,
- Մեզ արեր ես ծաղր ու ծանակ:
- Դավիթ հերսոտավ, էլ չհամբերեց,
- Կոտ շպրտեց դըպա Կոգբադին,
- Կոզբադին գլուխ կոռեց,
- Չդիպավ գլուխ, դիպավ պատին,
- Պատ փլավ, կոտ կտոր-կտոր էղավ,
- Կտորներ թռան, մինչև էսօր կէրթան:
- Կոզբադին էլավ-փախավ,
- Դավիթ ընկավ հետև, բռնեց,
- Ականջներ քաշեց, կես ճղեց, կես մնաց,
- Ներքին պռունկ քերթեց,
- Հասցուց վեր դնչին,
- Վերին պռունկ քերթեց, հասուց վեր ճակտին,
- Ատամներ քաշեց, էզար վրեն,
- Բերան մնաց բաց,
- Թարս հեծուց վեր ձիուն,
- Ձեռքեր կապեց հետևանց,
- Ոտեր կապեց ձիու փորի տակ,
- Նիզակ արեց, քանց շան խառան,
- Կախեց էնոր վզից, ձին քշեց, ասաց.
- — Դեհ գնա, քե չեմ սպանի,
- Գնա, էս խորոտ նմուշով,
- Բարև արա՝ քո թագավորին, ասա
- Էս Մհերի տղա Դավիթ արեց,
- Մեկ էլ ասա, չգա ոսկի, արծաթ տանի,
- Սասնա կընկտիք, աղջիկ տանի,
- Չգա խարջ ուզի, թալան անի,
- Մենք ոսկի, արծաթ չունենք՝ տանք էնոր,
- Մենք կնիկ, աղջիկ չունենք՝ տանք էնոր,
- Սասուն էնոր խարջագար չէ:
- Դավիթ գնաց Լոռա դաշտ,
- Ձեռ էտու, բարդու ծառ քաշեց,
- Կոզբադնի զորք ջարդ ու խուրդ արեց,
- Կանչեց ժողովուրդ, ասաց,
- — Ով ապրանք է տվե,
- Թող գա, իր ապրանք ճանչի, տանի,
- Ով ոսկի, փող է տվե,
- Թող գա, զուր փող, ոսկին տանի,
- Ով մեկ կորեկ ավել տանի,
- Կըզարկեմ, գլուխ կըթռուցեմ,
- Ամեն մեկ, իր տված թող տանի:
- Ոսկի, արծաթ, մալ-ապրանք,
- Բոլոր տվեց ժողովրդին,
- Ւնք դարձավ, Էկավ տուն:
- Հովան շիվար, ձեռ ծոց կայնած,
- Դարձավ Դավիթ, ասաց.
- - Էս ի՞նչ արիր, Դավիթ,
- Մըսրա Մելիք առավոտ գիկա
- Սասուն կավրի, ժողովուրդ կըջարդի:
- Դավիթ ասաց.— Դու գործ չունես, հորոխպեր,
- Մելիք որ գա, ես պատասխան կըտամ:
- 3
- Կոզբադնի ձին Մըսրա ճամփեն գիտեր,
- Շիտակ գնաց հասավ քաղքի կուշտ:
- Գետի բերան կընկտիք նստած՝ լվացք կանին,
- Հեռվից տեսան մարդ մի գիկա,
- Ու բերան բաց կըծիծղա:
- Ասին՝ Էդ Կոզբադին Է գիկա,
- Ուրախացան, ծափ տվին, կանչին.
- «Կոզբադին Էկավ Սասունա,
- Բերեց մեզ մալ ու ապրանք,
- Ոսկի, արծաթ, առ ու թալան»:
- Որ մոտեցավ, ձեներ կտրին,
- Տեսան՝ էդ մարդ թարս դրուկ է ձիուն,
- Ձեռներ կապուկ հետևանց,
- Նիզակ՝ քանց շան խառան վզից կախ
- Ականջներ կտրած, արուն կըչռա,
- Ներքին պռունկ քերթած՝ դրած դնչին,
- Վերին պռունկ քերթած դրած ճակտին,
- Ատամներ քաշած շարած վրեն,
- Լեզուն հանած՝ գետին ավլելով գիկա,
- Ոչ իրենց մարդեր կան, ոչ առ, ոչ թալան:
- Կընկտիք, աղջիկներ զարմանք մացին.
- Հետո դարձան Կոզբադին, ասին.
- — Սակռի գլուխ, ջվալ բերան,
- Ջուր կըթափի, քանց մածնի թան,
- Ճանճեր վրեն կապած քարվան,
- Ատամներ ճակտիտ շարան-շարան,
- Էդ որտեղից կեղտոտ բերան,
- Գիկաս էդպես լերան-լերան.
- Էդ դու չասի՞ր՝ էրթամ Սասուն,
- Լոպկեմ, բերեմ առ ու թալան,
- Էն դու չասի՞ր՝ էրթամ Սասուն,
- Քառսուն էրկեն կնիկ բերեմ՝ ուղտեր բառնան,
- Քառսուն կարճ կնիկ՝ էրկանք աղան,
- Քառսուն արմաղան աղջիկ՝ ղարավաշ դառնան,
- Քառսուն եզ բերեմ, քառսուն կով՝ կթան,
- Քառսուն արջառ, քառսուն երինջ՝ մատաղ,
- Քառսուն կոտ ոսկի, արծաթ պլպլան:
- Ուր են, ուր են հապա,
- Ոչ էնոնք կան, ոչ մեր մարդեր կերևան:
- Էնտեղ գացիր, քանց գել գազան,
- Փախար էկար, քանց շուն վազան:
- Կոզբադին բոռաց, ասաց,
- — Սուս մնացեք, Մըսրա բոզեր,
- Ես գիտեր՝ Սասուն դաշտ էր դուրան,
- Ես չգիտեր՝ քար էր կապան:
- Դու ձեր մարդեր եք տեսեր միայն,
- Դուք չեք տեսեր Աասնա ծռեր:
- Էնոնց խոտեր են կծան,
- Էնոնց մարդեր գազանական,
- Էնոնց ճժեր դիվանական,
- Էնոնց նետեր գերանական,
- Կըզարկեն, տեղ կըբացեն, քանց պատուհան:
- Վաղ գարնան անձրև գիկա,
- Սասնա տեղաց հեղեղ կէլնի,
- Ձեր մարդերու լեշեր կըբերի,
- Կանեք ձեզ եղ ու չորթան:
- Մըսրա կընկտեր էդ որ լսան,
- Լաց ու կոծով դարձան տներ
- Կոզբադին լե գլուխը կախ,
- Ձիուն նստած գնաց քաղաք
- 4
- Գնաց, հասավ Մըսրա մոտերք:
- Մըսրա Մելիք ձեռ դրեց ճակտին,
- Իրիշկեց, իրեն-իրեն խնդաց, ասաց,
- «Կերևա Կոզբադին բեռով գիկա,
- Թալան շատ է, ծիծղալեն գիկա»:
- Ձեռ զարկեց ձեռաց, կանչեց մարդեր,
- Հրաման տվեց-ասաց,
- — Կոզբադին էկավ Սասնա խարջ ու խարաջ առած,
- Գացեք, բերեք մոտ ձի:
- Էդոնք վռազ գացին,
- Տեսան՝ եկող Կոզբադին չէ,
- Մի աջբատես, անճոռնի մարդ է՝
- Բերան ճղած, ատամներ ճակտին շարած,
- Երես արնաթաթախ, ճոպան վզից կախ,
- Լեզուն հաներ, գետին ավլելով գիկա:
- Էդպես տարան, Մելիքի առաջ կայնացրին:
- Մելիք իրիշկեց, իրիշկեց, չճանչցավ, ասաց,
- — էդ ո՞վ եք բերե մոտ ձի:
- Ասին.— Մըսրա Մելիք,
- Էդ Կոզբադին է, քո զորապետ:
- Մըսրա Մելիք երես ժանգոտեց, ասաց.
- — Կոզբադին, էդ ի՞նչ է էղեր, էդ ո՞վ արեց,
- Ո՞ւր են իմ մարդեր, ո՞ւր է թալան,
- Ուր է Սասնա յոթ տարվա խարջ ու խարաջ:
- Կոզբադին անջախ բերան իրար էտու, ասաց.
- — Գացինք Սասուն, Քեռի Թորոս, Հովան էլան մեր դեմ,
- Ասինք էկեր ենք յոթ տարվա խարջ ու խարաջ առնենք,
- Մեր թագավորի հրաման էդ է,
- Թե չէ՝ քաղաք քարուքանդ կանենք,
- Քաղքցոց ամեն սրի կըքաշենք:
- Դողում ընկավ Հովանի չոքեր,
- Էլավ, խարջ ու խարաջ ժողվեց, լցեց մարագ,
- Իջանք խազինեն, ոսկի կըչափինք,
- Դավիթ մտավ, ոսկիք թափեց գետին,
- Կոտ առավ, շպրտեց դըպա ինձ,
- Գլոխ կոռի, դիպավ պատին, պատ փլավ,
- Կոտ կտոր-կտոր էղավ,
- Կտորներ թռան, մինչև հիմա կէրթան:
- Ես էլա փախա,Դավիթ հասավ, բռնեց,
- Ինձ էսpես խայտառակ արեց,
- Իմ մարdեր զըմեն սպանեց, ասաց.
- «Կորեք, գացեք Մըսրա շներ»:
- Մելիք, ես չէր գիտե Սասուն քար էր կապան,
- Ես գիտեր՝ դաշտ էր դուրան,
- Էնոնց խոտերն են կծան,
- Էնոնց նետերն են գերան,
- Կըզարկեն տեղ կըբացեն, քանց պատուհան:
- Մելիք, անձնահուր է դարձե Դավիթ:
- «Գնա, բարև արա քո թագավորին,— ասաց,–
- Մենք ոսկի, արծաթ չունենք տանք էնոր,
- Մենք կնիկ, աղջիկ չունենք տանք էնոր,
- Սասուն էնոր խարջադար չէ,
- Մեկ էլ թող չըգա էստեղ թալան»:
- Մըսրա Մելիք էդ որ լսեց,
- Արուն լցվեց աչքեր,
- Էլավ, էկավ տուն, ասաց.
- - Ա՜խ, մարե, ա՜խ, մարե,
- Ես կասեր՝ Դավիթ օձի ձագ է,
- Բեր գլուխ կտրենք, դու չթողիր:
- Մկա տես Դավիթ ի՞նչ է արե մեր մարդեր
- Իսմիլ խանում ասաց.
- — Դավիթ մեր պահած, շահած տղեն էր,
- Թէ աղեկ էղներ իր հետ,
- Էն քո խոսք տաներ:
- Քո պստի ախպեր էր Դավիթ,
- Թե, տարին երկու դիր էրթեր, տեսներ,
- Էնոր կանչեր, բերեր Մըսր՝ քո տուն,
- Էն վախտ կուրախանար Դավիթ,
- Կասեր՝ ինձ ախպեր կա:
- Ասաց,— Մարե, ես արաբ, Դավիթ հայ,
- Ոնց կէղնի ինձ ախպեր:
- Մեր ասաց,— Մելիք, էհ, քո խելք չի կտրի,
- Շատեր՝ արաբ, հայ կէղնին ախպեր,
- Մեկմեկու տուն կէրթան, կօգնեն իրար:
- Էհ, դու չգացիր էնոր մոտ,
- Դավիթ լէ չկանչիր քո տուն,
- Էլ քո դավեն ի՞նչ էր էնոր հետ,
- Դավիթ ի՞նչ է արե, էնոր արած հլա քիչ է:
- Մըսրա Մելիք էդ որ լսեց,
- Կանչեց քաղքի խելոք մարդեր,
- Հարցում արեց:
- Շատեր կան, ավերութեն չեն ուզեր,
- Շատեր կան, կասին.— Մելիք,
- Դավիթ քե զարար տվեր Է սկի,
- Դավիթ միամիտ իր տուն նստուկ Էր,
- Դու ավերութեն արեր ես,
- Էլի դու չես դադրի:
- Քե կասենք, մի էրթա,
- Ապա որ կէրթաս, ինչ ասենք,
- Քո էրթալ տի փոշմանես, դե, գնա...
- Մըսրա Մելիք էնոնց չլսեց:
- Էլավ, գնաց, ջոկ մարդերու հետ զրուցեց, ասաց,
- — Դուք ինչ կասեք:
- Ասին.— Մելիք, Դավիթ քսան տարեկան է,
- Դեռ չի կարա կռիվ անի քեզ հետ,
- Թե որ մեզ ականջ չդնես,
- Չերթաս էնոր վրա, չսպանես,
- էն որ էլավ երսուն տարեկան,
- Քեզ կըսպանի, Մըսր կըզավթի:
- Աղեկն Է, քո զորքեր ժողովես, Էրթաս,
- Դավիթ սպանես, Սասուն զավթես:
- Թե որ էս տարի չէրթաս,
- Էլ Դավթի վրա չես կարա...
- Էդ վախտ Իսմիլ խանում մոտեցավ, ասաց.
- — Մելիք, գործ չունես հետ Դավթին,
- Դու չես կարա էնոր սպանի:
- Ես թուղթ մի կճամփեմ,
- Ձեր երկուս ,կհաշտեցնեմ:
- Մելիք ասաց.— Չէ, մարե,
- Բանը բանից անցեր է,
- Սասուն անուն չպետք է էղնի մեջ աշխարհք:
- Ես տի էրթամ՝
- Կամ ես Դավիթ կըսպանեմ, կամ Դավիթ՝ ինձ:
Ե. ԴԱՎԻԹ ԵՎ ՄԸՍՐԱ ՄԵԼԻՔԻ ՄԵՆԱՄԱՐՏԸ
- 1
- Մըսրա Մելիք հերսից պիտի ճղեր,
- Մտավ ներս, դանակ զարկեց իր բուդ,
- Արուն թափավ գետին, էլավ գոլ,
- Գերան վերուց, թաթխեց արնի մեջ, գրեց.
- — Թղթիկ մի գրեմ մսես-արնես,
- Ուղարկեմ հյուսփսային թագավորին,
- Թղթիկ մի գրեմ մսես-արնես,
- Ուղարկեմ հարավային թագավորին,
- Թղթիկ մի գրեմ մսես-արնես,
- Ուղարկեմ արևելից թագավորին,
- Թղթիկ մի գրեմ մսես-արնես,
- Ուղարկեմ արևմտից թագավորին,
- Թղթիկ մի գրեմ Մըսր-Հիսար,
- Ւմ բոլոր զորքին, զորապետին,
- Թո՛ղ հավաքվեն, թո՛ղ գան,
- Հազար-հազար մարդ անբեղ, անմորուս,
- Հազար-հազար մարդ բեղով, մորուսով,
- Հազար-հազար մարդ ճերմակ մորուսով,
- Հազար-հազար մարդ մորեն մինուճար,
- Հազար-հազար մարդ մենակ ու անճար,
- Հազար-հազար մարդ նոր նշան դրած,
- Հազար-հազար մարդ հենց նոր կարգված:
- Թո՛ղ հավաքվեն, թո ղ գան,
- Հազար ու բյուր կարմիր ձիավոր,
- Հազար ու բյուր բոզ ձիավոր,
- Հազար ու բյուր սև ձիավոր:
- Թո՛ղ հավաքվեն, թո՛ղ գան,
- Իմ խաչ պարոններ,
- Իմ բեգլար բեգեր,
- Սակռի գլխներ,
- Իմ բահ ճակատներ,
- Ւմ պալթա ակռեք,
- Իմ թիակ լեզվներ,
- Թող գան, Էրթանք վեր գյավուրին,
- Պատերա՜զմ է, որ պատերա՛զմ…
- Շաբաթ մի չանցած աշխարհք հավաքվավ,
- Եկավ լցվավ Պշկերա դաշտ,
- Երկնուց աստղերաց հեսաբ կար,
- Ներքև չադրերաց հեսաբ չկար:
- Մելիք էդ որ տեսավ,
- Ձեռ դրեց ականջին խաղով ասաց,
- «Էկան, որ էկան լոտրիկ ջահելներ,
- Էկան կո հարիր հազար համար,
- Էկան, որ էկան թառբեղ ջահելներ,
- էկան կո հարիր հազար համար,
- Էկան, որ էկան մորուս կնդուկներ,
- Էկան կո հարիր հազար համար.
- Էկան, որ էկան թուխ-թուխ մորուսներ,
- Էկան կո հարիր հազար համար,
- Էկան, որ էկան ճերմակ մորուսներ,
- Էկան կո հարիր հազար համար.
- էկան, որ էկան փողեր փչողներ,
- Էկան կո հարիր հազար համար,
- Էկան, որ էկան թմբուկ զարկողներ,
- Էկան կո հարիր հազար համար,
- Էկան, որ էկան յոթ թագավորներ,
- Էկան կո հարիր հազար համար:
- Շըբգան Խորասական, Աջմու Շապուհ,
- Պարոն Աստղիկ, Օղան, Տողան,
- Աշխարհք ամեն թափվան, էկան,
- Էկան կո իմ կտրիճ օգնականներ,
- Իմ խաչ պարոններ,
- Իմ բեգլար բեգեր...
- Էկան Էրթանք վեր գյավուրին,
- Սասուն քանդենք, բերենք Մըսր,
- Մըսրա կուշտ նոր քաղաք շրնենք»:
- Էդոնք հավաքվան, խաբար տվին Մելիքին.
- «Մենք էկեր ենք, մեր դուշման ով է,
- Մենք հետ ո՞ւմ տի կռվենք»:
- 2
- Գիշեր Ւսմիլ խանում երազ տեսավ:
- Լուս բացվավ, էկավ մոտ Մելիք, ասաց,
- - Մի էրթա Դավթի վրա կռիվ,
- Գիշեր երազ եմ տեսեր,
- Մեջ երազին զարհուրեր եմ:
- Տեսա՝ Սասնա ձին գիկեր, կզարկեր,
- Մըսրա ձիու մեջք կըկոտրեր:
- Տեսա՝ Սասնա տեղ լուս էր, արև էր,
- Մըսրա տեղ ամպ էր, մութ էր,
- Մուժ էր, անձրև գիկեր,
- Կարկուտ ու կրակ կըթափեր:
- Մեկ դիր էլ տեսա՝
- Սասնա գետեր իստակ էր,
- Մըսրա գետեր գիկեր արուն,
- Ջանդկներ մեջ կըտաներ:
- Մելիք,արի, իմ խոսք ականջ արա,
- Քար քո փեշից թափի,
- Մի էրթա վեր էն կտրիճին:
- Ասաց,— Չէ՛, մերիկ, ես տի էրթամ:
- Մեր տեսավ, որ Մելիք տ՚էրթա, ասաց.
- — Ես էլ գիկամ հետ քեզ,
- Մենակ չեմ թողնի էրթաս:
- Մելիք ասաց.— Ես գինամ ինչի գիկաս,
- Քո սիրտ շատ կըցավի վեր Դավիթ,
- Նեղ տեղ դու չթողնես էնոր սպանեմ:
- — Չէ՛, լա՛ո, քեզ շատ կսիրեմ, իմ դարդ դու ես,
- Վախենամ՝ դու վնասվես:
- Իսմիլ խանում քառսուն սիրուն աղջիկ ժողվեց,
- Քառսուն սիրուն կնիկ ժողվեց,
- Զուգեց-զարդարեց,
- Քառսուն ձեռք շավար քաշող ժողվեց,
- Քառսուն ձեռք թմբուկ զարկող ժողվեց,
- Քառսուն ձեռք զուոնա փչող ժողվեց, ասաց.
- «Էսոնց զըմմեն տանեմ հետ ձի,
- Թե օր Դավիթ նեղի Մելիք,
- Թող զուռնա փչեն, թմբուկ զարկեն,
- Աղջիկներ, կընկտիք պար բռնեն, խաղան,
- Դավթի աչք ընկնի էնոնց, մեղավորնա,
- Ւր թուր ծուռ զարկե Մելիքին»:
- 3
- Մըսրա Մելիք էլավ,
- Զանգեր տվեց զարկել, փողեր տվեց փչել,
- Առավ իր զորք, զորապետ,
- Զինքն էլ ընկավ առեջ,
- Գնաց դըպա Սասնա երկիր:
- Գացին հասան Բաթմանա գետ
- Ու վրա պրծան ջրին:
- Ջորք Էնքա՜ն շատ Էր,
- Էնքա՜ն շատ,
- Օր առջի էկողներ ջրի կես խմեցին,
- Միջին եկողներ մնացած ջուր խմեցին,
- Ետին եկողներ գետի քարեր լիզեցին,
- Վերջին եկողներ ծարավ մնացին:
- Քար քաղեցին, ավազ մաղեցին,
- Բաթմանա գետ կտրին, ցամաքեցրին,
- Մարդեր Սասուն անջուր թողեցին:
- Գիշեր Էկան, լցվան լոռա դաշտ,
- Վրաններ զարկին, դաշտի մեջ նստան:
- Վերև աստղերին թիվ-համար կար,
- Ներքև զորքերին թիվ-համար չկար:
- Զենքի ձեն սար ու ձոր բռներ էր,
- Զենքի փելք Սասման քաղաք ողողեր էր:
- Հովան դուրս էլավ, տեսավ՝
- Դաշտ վրաններից ճերմակե,
- Ասես ձուն էկե, նստե:
- «Հե՜յ վա՜խ, հե՜յ-վա՜խ,— ասաց,—
- Էդ Մելիք էկե, մեր աշխարհք ավիրե,
- Դավիթ չթողեց մենք խարջ տան՛ք,
- Բարերար աստված, դու մեզ օգնական»;
- Էդ վախտ էկան Մելիքի մարդեր,
- Թուղթ մի տվին Հովանին:
- Թղթի մեջ Մելիք գրեր էր,
- «Զուր էստեղ մենք էկեր ենք,
- Հիմիկ էլ դու արի մեր դեմ,
- Կռիվ կանես՝ արի իմ կռիվ,
- Թե չէ՝ կըգամ քո քաղքի վրա,
- Ինչքան էգ-որձ կա կըսպանեմ,
- Քաղաքն էլ կրակ կըտամ կըվառեմ;
- Հովանի լոքեր թուլացան, լացեց,
- Տաք արտասունք մորուս վե թափեց, ասաց,
- — Մելիք թող յոթ օր մեզ ժամանակ տա,
- Մեր քաղաք չավրի,մեր մարդեր չսպանփ,
- Մենք խարջ ու խարաջ կըժողվենք, կըտանք:
- Էնոնք գացին, Քեռի Թորոս էկավ, ասաց,
- — Մեր կռիվ էրող Դավիթ տի էղնի,
- Էն էլ հլա երեխա է, չենք ղրկի կոիվ:
- Բերենք մենք քառսուն հոգին,
- Դավիթ լե հետ, նստենք, քեֆ անենք,
- Խաբենք Դավիթ, խմցուցենք, քնի,
- Մենք ելնենք, էրթանք կռիվ:
- Էլավ, կերուխում սարքեց,
- Բերեց յոթ տարվա նռան գինի,
- Յոթ կանթեն պղինձ լցրեց,
- Քասեք առին ձեռ, սկսան խմել:
- Էդ երեսունին քասեք լցրին, տվին Դավթին,
- Դավիթ մենակ տվեց երեսունինին,
- Խմին պղինձ մի, Դավիթ չսարխոշացավ:
- Քեռի Թորոս ասաց.
- — Դավիթ, լաո, էդ պղնձով մին թե գինի ,խմես,
- Դու Մհերի տղեն ես, թե չխմես՝ բիճ ես:
- Դավիթ ասաց,
- — Քեռի, հլա լից, տեսնենք:
- Քեռին բերել տվեց յոթ տարվա գինին,
- Էդ պղինձ բերնե-բերան լցրեց,
- Դավիթ պղինձ դրեց բերնին, խմեց,
- Խմեց, խմեց, դատարկեց,
- Պղինձ թողեց, ընկավ գետին, ծակվավ,
- Ինքն էլ գինովցավ, պառկավ, քնավ:
- Քեռի Թորոս էլավ, իր տմբլիկ չալեց, ասաց,
- - էլե՚ք, էլե՚ք,
- Քոթոթ մոթոթ,
- Անուշ քոթոթ,
- Ձենով Հովան,
- Ցռան Վերգո,
- Վժիկ Մխո,
- Ճնճղափորիկ,
- Ու խոր Գուսան,
- Ու խոր Մանուկ,
- Ու ճոո Վիրապ…
- Ելե՚ք, ելե՚ք,
- Էսօր լավ է, քանց ամեն օր,
- Էրթանք՝ շատեն շատ, քչեն քիչ,
- Կամ աստված կըտա էն մարդուն,
- Կամ աստված կըտա մեզ:
- Էլան, հեծան ձիեր, գացին,
- Գացին, մեկ բլուրի գլուխ իջան,
- Վրաններ զարկին, նստան,
- Տեսան Լոռա դաշտ էնքան մարդ է կիտվե,
- Որ վերև աստղերին թիվ-համար կա,
- Ներքև զորքերին թիվ-համար չկա:
- Քեռի Թորոս վազեց բարդի ծաո մի քաշեց,
- Դրեց թևին, իջավ Լոռա դաշտ,
- Գերանդու նման զարկեց,
- Մի հազար վրան սրբեց,
- Գնաց, էկավ, մեկել քաշեց,
- Մի հազար էլ փռեց գետին:
- Դարձավ, գնաց մոտ տղեկներ:
- 4
- Երբ հավար հասավ քաղքցոց,
- Թե Մըսրա Մելիք զորք հավաքե,
- Եկե Լոռա դաշտ, վրան զարկե, նստե,
- Էլի լաց-կոծ, սուգ, շիվան ելավ,
- Քաղաք դողումով, արցունքով լցվավ:
- Էդ բան մենակ Դավիթ չէր լսե՝
- Գինովցած հալա քնուկ էր օդեն:
- Թորոսի կին Սնդուխտ,
- Էկավ, նստավ Դավթի գլխու վերև մտածեց.
- «Էլ մեզ ազատում, պրծում չկա,
- Թորոս, տղեկներ Էնտեղ կսպանեն,
- Գիկան Էստեղ Դավիթ կսպանեն,
- Քաղքցոց ամեն ջարդ ու խուրդ կանեն,
- Մեր քոք կըկտրեն, կէրթան»:
- էդպես մտածեց, սիրրտ լցվավ, լացեց,
- Արտասունք թափավ Դավթի երես,
- Դավիթ քնուց շիտկավ, էլավ, նստավ, ասաց,
- — Յա՞, նանե, աստված խեր անի,
- Ես չեմ մեռե, դու ինչո ւ կիլաս:
- — Ա՜յ Դավիթ,— ասաց,–– լաո, գրող քե խեղդի
- Ես լաց չլինեմ, հապա Էլ ո՞վ լաց Էղնի:
- Գացիր, Մելիք,ի Ծովասար քանդիր,
- Եկար Կոզբադինի հարկահաններ սպանիր,
- Էն Էլ ահա, զորք-զորապետ աոած,
- Էկե Լոռա դաշտ, վրաններ զարկե, նստե:
- Քեռին, տղեկներ գացեր են կռիվ,
- Վախեմ Քեռին, տղեկներ Էնտեղ սպանեն,
- Գան մեզ էլ էստեղ սպանեն,
- Մեր քոք կտրեն, էրթան:
- Էդոր համար է՝ լաց կ՚էղնեմ, լաո:
- — Հապա, նանե, ես ինչպես մեռնեմ,
- Որ էդոնք չգան ինձի սպանեն:
- Սանդուխտ ասաց,— Գրող խեղդա քեզ, տղա,
- Որ կըվախեր, ինչու քանդիր Ծովասար,
- Ւ՞նչու սպանիր Կոզբադինի մարդեր:
- — Հապա, նանե,— ասաց,— օղորմի քո պաբուն,
- Ել, բեր էրկու կոտ սիսեռ
- Խարկենք, ընենք աղանձ,
- Ես վերցում տաք-տաք ուտեմ,
- Իմ աղիքներ վառվի, ես մեռնեմ:
- Դե, Աանդուխտի խելք էլ կնկա խելք էր,
- էլավ երկու կոտ սիսեռ խարկեց,
- Դավիթ կուշտ աղանձ կերավ, ասաց,
- — Նանե, Աստված քու տուն ավիրա,
- Իմ սիրտ զաթի աղանձ կուզեր,
- Էրեցիր, մի կուշտ կերա, շմեռա:
- Էլավ ապա, բարդի ծառ մի դրեց ուսին,
- Իջավ Լոռա դաշտ, Մելիքի դեմ կռիվ:
- Ճամփին պառավ առեջ կտրեց, ասաց,
- — Տո վարամ թալեմ քո բերան, ծուռ շաղգամակեր,
- Դու բարդի ծառով ւկուզես հաղթես Մելիքի:
- Դավիթ անջախ էլաց, ասաց,
- — Հապա ինչ անեմ մարե,
- Նա հեր ունեմ,
- Նա մեր ունեմ,
- Նա տեր ունեւմ,
- Նա տիրական,
- Հապա ի՞նչ անեմ մարե,
- Ես ինչով էրթամ կռիվ:
- Անթարոցից, շշից, բանից
- Բեր, էնոնցով էրթամ կռիվ:
- Պառավ խղճաց, ասաց,
- — Դավիթ, մեռնեմ քո արևուն,
- Քո հոր ի՞նչ չկա, լա՚ո,
- Քո հոր չկա՞ Հրեղեն Ձին,
- Քո հոր չկա՞ Թուր Կեծակին,
- Քո հոր չկա՞ Գուրզ Ֆերիզին,
- Քոր հոր չկա՞ Ռըմ Ջոջանին,
- Քո հոր չկա՞ Հրեղեն Շապիկ,
- Քո հոր չկա՞ Կապեն Կադիֆին,
- Քո հոր չկա՞ Արզըմին Սապոգներ,
- Քո հոր չկա՞ Ոսկե Գոտին,
- Քո հոր չկա՞ Գուտն ի Գլխին
- Քո հոր չկա՝ Խաչ Պատրաստին, վեր աջ թևին,
- Քո հոր չկա՞ Երկեն պարան, Չանգալ բերան:
- Ասաց.— Մարե, էդ ամեն զենք ո՞րտեղն է:
- Ասաց.— Գնա մոտ Հովան, ուզի՝ կըտա,
- Թե տվեց՝ առ գնա կռիվ,
- Թե չտվեց, ես կըգամ քե շանց կըտամ:
- 5
- Դավիթ գնաց մոտ Ձենով Հովան,
- Ձեռ էթալ փողպատ բռնեց,
- Թափ էտու, ոտքեր գետնուց կտրեց, ասաց,
- — Հորոխպեր, հերահոտ հորոխպեր,
- Տուր ինձ իմ հոր Հրեղեն Ձին,
- Տուր ինձ իմ հոր Թուր Կեծակին,
- Տուր ինձ իմ հոր Գուրզ Ֆերիզին,
- Տուր ինձ իմ հոր Ռըմ Ջոջանին,
- Տուր ինձ իմ հոր Հրեղեն Շապիկ,
- Տուր ինձ իմ հոր Կապեն Կադիֆին,
- Տուր ինձ իմ հոր Արզըմին Սապոգներ,
- Տուր ինձ իմ հոր Ոսկե Գոտին,
- Տուր ինձ իմ հոր Գուտն ի Գլխին,
- Տուր ինձ իմ հոր Խաչ Պատրաստին, վեր աջ թևին,
- Տուր ինձ իմ հոր Երկեն պարան, Չանգալ բերան:
- Կըտաս, բեր տուր խաթրով,
- Չես տա, կայնեմ կառնեմ զոռով:
- Հովան ասաց,— Քե ասողի բերան կոտրի,
- Էն տարին, ինչ քո հեր մեռեր է,
- Էն օրեն էդոնք ,արև-լուս չեն տեսեր,
- Շորեր, զենքեր կո պահոլկ է մեչ սնդուկ,
- Քուռկիկ Ջալաղին գետնի տակ, ախոռ կապուկ:
- Գնա վերու, լա՛ո, էդոնք ամեն քոնն են,
- Համա կռիվ մի էրթա, դու դեռ փոքր ես,
- Սասնա տուն ոսկի, արծաթ ինչքան ասես կա,
- Կըտանք Մելիքին, կըթողնի, կերթա:
- Ասաց,— ՉԷ, հորոխպեր, չի էղնի, տ՚էրթամ,
- Սասնա կտրիճներ դոշմընից չեն վախենա:
- Դավիթ գնաց ձին գետնի տկեն հանեց,
- Գլոխ բռնեց, մեջք թիմարեց, աչքեր մաժեց,
- Ընկավ վզով, ճակատ պագեց՝ տեսավ կիլա,
- Ասաց,— Ւնչի՞ կիլաս, Քուռկիկ Ջալալին:
- Ձին իմաստուն էր, լեզու առավ, ասաց,
- — Բա ես չիլամ, ով լա, Դավիթ,
- Էս քանի տարի՝ քո հեր մեռեր է,
- Ես անտեր մնացեր եմ գետնի տակ,
- Իմ խոտ ու ջուր հերդիկից են տվեր,
- Ոչ ինձ թիմարեր են, ոչ հետս խոսեր:
- Դավիթ ասաց.— Լաց մի էղնի, Քուռկիկ Ջալալին,
- Քե թիմար անող չկար, ես քեզ թիմար անող,
- Խոտ, ջուր տվող չկար, ես քեզ խոտ, ջուր տվող,
- Քեզ տեր-տիրական չկար, ես քեզ տերութեն էրող:
- Դավիթ խնդացավ, ձին քաշեց դուս,
- Կանչեց մշակ մի, տվեց լողացնել,
- Ւնք գնաց օդեն, չոքեց գետին,
- Աստծուց խնդիրք արավ, էլաց, կանչեց,
- Սնդուկ իր առաջ բացվավ,
- Շորեր հագավ, զենք ու զրահ կապեց:
- Հագավ իր հոր Հրեղեն Շապիկ,
- Ինք մեջ անջաղ կերևար.
- Հագավ իր հոր Կապեն Կադիֆին,
- Ւնք մեջ անջախ ժաժ կիգար.
- Հագավ իր հոր Արզըմին Սապոգնեյ.,
- Լեն էր, քառսուն լիտր բամբակ դրեց,
- Կապեց իր հոր Ոսկե Գոտին,
- Յոթ փաթ էկավ մեջքի վրա,
- Կապեց իր հոր Թուր Կեծակին,
- Յոթ գազ մեջքից իջավ ներքև.
- Կապեց թևին Խաչ Պատրաստին,
- Առավ իր հոր Ռըմ Ջոջանին,
- Առավ իր հոր Գուրզ Ֆերիզին,
- Առավ իր հոր Երկեն Պարան, Չանգալ Բերան,
- Էլավ դուրս, գնաց մոտ Քուռկիկ Ջալալին:
- Որ մոտեցավ, ձին հոտոտեց շորեր, երես,
- Խրխնջաց, զլոխ էդիր Դավթի սրտին,
- Դավիթ սանձ ղրեց բերան, թամք դրեց մեջքին,
- Առավ կապեր, կըկապեր:
- Ձենով Հովան ասաց.— Մհեր կռիվ էրթալու վախտ,
- Թամքի կապեր որ կըքաշեր,
- Ձիու առաջի ոտներ գետնից կըկտրեր:
- Գացեք, տեսեք, թէ Դավիթ էլ էդպես կանի,
- Կըթողնեմ երթա կռիվ, թե չէ, չեմ թողնի
- Մինչև եդոնք կերթան Դավթի կուշտ,
- Տեսնողներ էկան, ասին,
- — Ա՛յ, քո տուն շինվի, Հովան,
- Դավիթ թամքի կապեր էնպես քաշեց,
- Որ ձիու չորս ոտներ գետնեն կտրեց,
- Չորս ոտք գետնեն չորս թիզ կտրեց:
- Հովան էդ որ լսեց, խնդացավ, ասաց.
- «Փառք քեզ, տեր Աստված, Դավիթ հորեն կտրիճ է»:
- Դավիթ թռավ, հեծավ Քուռկիկ Ջալալին,
- Գլոխ մի դռան առաջ գնաց, եկավ,
- Ասպանդակեց ձին, խաղցուց,
- Էկավ հորոխպոր առաջ կայնավ:
- Հովան մոտեցավ, համբուրեց զԴավիթ,
- Արև խնդրեց, ասաց.
- «Աստված քեզ պահապան, լաո, գնա»:
- Դավիթ որ ձին քշեց,
- Հովան ձեռներ տվեց չոքերուն, լալով ասաց.
- - Ափսո՜ս, հե՜յ-վա՜խ, հազար ափսոս
- Մեր Քուռկիկ Ջալալին,
- Որ գնաց Սասնա տնից.
- Ափսո՜ս, հե՜յ-վա՜խ, հազար ափսոս
- Մեր Թամք Սադաֆին,
- Որ գնաց Սասնա տնից,
- Ափսո՜ս, հե՜յ-վա՜խ, հազար ափսոս
- Մեր Թուր Կեծակին,
- Որ գնաց Սասնա տնից.
- Ափսո՜ս, հե՜յ -վա՜խ, հազար ափսոս
- Մեր Գուրզ Ֆերիզին,
- Որ գնաց Սասնա տնից.
- Ափսո՜ս, հե՜յ-վա՜խ, հազար ափսոս
- Մեր Ռըմ Ջոչանին,
- Որ գնաց Սասնա տնից.
- Ափսո՜ ս, հե՜յ֊վա՜խ, հազա՜ր ափսոս
- Մեր Հրեղեն Շապիկ,
- Որ գնաց Սասնա տնից.
- Ափսո՜ս, հե՜յ-վա՜խ, հազա՜ր ափսոս
- Մեր Կապեն Կադիֆին,
- Որ գնաց Սասնա տնից.
- Ափսո՜ս, հե՜յ-վա՜խ, հազա ՜ր ափսոս
- Մեր Արզըմին Սապոգներ,
- Որ գնաց Սասնա տնից.
- Ափսո՜ս, հե՜յ-վա՜խ, հազա՜ ր ափսոս
- Մեր Ոսկե Գոտին,
- Որ գնաց Սասնա տնից.
- Ափսո՜ս, հե՜յ-վա՜խ, հազա՜ր ափսոս
- Մեր Գուտն ի Գլխին,
- Որ գնաց Սասնա տնից.
- Ափսո՜ս, հե՜յ-վա՜խ, հազա՜ր ափսոս
- Մեր խաչ Պատրաստին, վեր աջ թևին,
- Որ գնաց Սասնա տնից.
- Ափսո՜ս, հե՜յ-վա՜խ, հազա՜ր ափսոս
- Մեր թառլան Դավիթ,
- Որ գնաց Սասնա տնից:
- Դավիթ դարձավ մոտ հորոխպեր, ասաց.
- — Հորոխպեր, ստեղծող տեր աստված վկա,
- Էդ վերջին ,խոսք թե դու չասեր,
- Ես քո վիզ կտրեր, նոր կերթեր կռիվ:
- Հորոխպեր կնիկ Սառիեն էկավ,
- Մի բամփուշ զարկեց Հովանի գլոխ.
- — Քո վիզ կոտրի,— ասաց,— քո լեզուն լալկի,
- Ինչո՞ւ առաջ Դավիթ չափսոսացիր:
- Դավիթ ասաց.
- — Հորոխպեր կնիկ, դու բարով մնաս,
- Քեզ եմ բաշխում հորոխպոր հանցանք,
- Հոգուս պարտք էղնի, որ դառնամ կռվուց,
- Քեզ կանեմ մեծ տանտիկին Սասունա:
- — Դավի՜թ,— ասաց Ձենով Հովան,—
- Դու մի նեղանա, քե շատ կըսիրեմ,
- Ախր քե համար լաց կէղնեմ:
- Էլավ Մհերի ջոջ սազ էտու ածել,
- Մհերի ջոջ փող էտու փչել,
- Մհերի թմբուկներ էտու զարկել:
- Քաղքցիք հըմեն, կնիկ, հարսներ ժողվան,
- Էկան Դավթի բոլոր բռնին,
- Խաղով ասին,
- — Դավիթ, մեր ախպեր, էրթալ քեզ չըլնի,
- Դառնալ քեզ ըլնի,
- Մինչև հիմա քեզ հարսնութեն չենք արեր,
- Նոր տի քեզ հարսնութեն անենք,
- Մինչև հիմա քո ձեոներ ջուր չենք լցրե,
- Նոր տի քո ձեոներ ջուր լցնենք:
- Մինչև հփմա քո ոտներ չենք լվացե, սոլ չենք դրե,
- Նոր տի քո ոտներ լվանք, սոլեր դնենք,
- Մեր ախպեր Դավիթ:
- Դավիթ դարձավ, քաղքցոց ասաց.
- — Ո՜վ քուրեր, ինձ քուրութուն եք արե,
- Կացե՜ք բարով, կացե՜ք բարով.
- Ով մերեր, ինձ մերութուն եք արե,
- Կացե՜ ք բարով, կացե՜ք բարով.
- Բարի դրկիցներ, կացե՜ք բարով,
- Կացե՜ ք բարով մեծ ու փոքրով:
- Դուռ–դրկիցներ, ձեր երես շատ եմ թռեր,
- Ես կէրթամ ահա, ինձ հալալ արեք.
- Տանտիկիններ, ինչ հաց կըթխեք,
- Ձեր Դավիթ հիշեցեք.
- Ջահելներ, թե որ քեֆ կանեք,
- Ձեր Դավիթ հիշեցեք.
- Քաղքցիք, մնացեք բարով.
- Ես կէրթամ կռիվ,կըդառնամ,
- Դուք ժիր մնացեք:
- 6
- Դավիթ ձիու գլոխ թողեց,
- Ձենով Հովան տեսավ կէրթա, կանչեց, ասաց.
- — Դավիթ, կայնե, քե խրատ մի տամ:
- Դավիթ պահեց ձիու գլոխ,
- Հովան գնաց, հասավ, ասաց.
- — Դավիթ, մատաղ էղնիմ քե,
- Կէրթաս, ճամփին աղբուր կա՝
- Կաթի նման ճերմակ է, կաթի նման քաղցր,
- «Կաթնով աղբուր» կասեն,
- Էն քո հոր Կաթնաղբյուրն է:
- Քո հեր, որ կռիվ կէրթեր,
- Էնտեղ Քուռկիկ Ջալալից կիջներ տակ,
- Ձին կըքաշեր վեր աղբուրին, կըլվաներ,
- Ձիուն ջուր կըտեր,
- Ինքն էլ կըլվացվեր,
- Հաց կուտեր, ջուր կըխմեր,
- Կըմտներ ձիու չորս ոտաց մեջ,
- Կըպառկեր, կըհանգստաներ, կըքներ,
- Քուն կառներ, կըլցվեր, կուժովներ,
- Կէլներ, նոր կէրթեր կռիվ:
- Էնտեղ որ էրթար, դաշտի մեջ կըտեսներ՝
- Պողպըտե սուն երկն\ից իչե գետին,
- Էդ քո հոր փորձարանած գերանն է,
- Քո հեր թուր կըզարկեր պողպըտե գերան,
- Թէ կտրեր՝ բան հաջող էր, կէրթեր կռիվ,
- Թե չըկտրեր՝ կըդառներ, կիգեր տուն:
- Դու էլ գնա, թուր զարկ՝
- Կտրեց, գնա կռիվ, չըկտրեց, դարձի, մի էրթա:
- Մեկել, Դավիթ, ինչ նեղ կընկնես,
- Հիշիր աղոթք քո հոր,
- «Հացն ու Գինին, Տեր Կենդանին,
- Մարութա բանձր Աստվածածին,
- Խաչ Պատրաստին վար իմ աջ թևին»:
- Էդոնք, որ հիշես, Թուր Կեծակին զարկես,
- Քո դուշման կանես հողին հավասար:
- Դավիթ, որ կըհասնես Կաթնաղբյուր,
- Քո ձին չոքեր կըզարկի գետին, կըկայնի.
- Քո ձին չզոռես, չըչարչըրես,
- Էն իմաստուն ձի է.
- Քո օղորմած հեր նրան
- Ամեն ճար ու ճամփա շանց է տվե:
- Դավիթ էդ խրատ որ լսեց, ասաց.
- — Քո ձեռ տու պագնեմ,
- Ինչ ամագ տվեր ես ինձ, հալալ արա:
- Դավիթ կռացավ, համբուրեց ձեռ հորոխպոր,
- Կանչեց իր աստված, ձին քշեց:
- Դավթի մամիկ, Մհերի մեր՝ Դեղձուն Ծամ,
- Էն ժամանակ, որ Մհեր մեռեր էր,
- Փակվեր էր սենեկի մեջ, ուխտ արեր, թե՝
- «Չուր մեր նորամանուկ չէլնի,
- Իմ Մհերի տեղ չըբռնի, չէրթա կռիվ,
- Էստեղեն ես արևերես չեմ դուրս գա»:
- Երբ Մհերի ջոջ սազեր տվին զարկել,
- Ձեն ընկավ մամիկի ականջ, ասաց.
- «էլնեմ դուս, տեսնեմ, էդ ո՞վ է կէրթա կռիվ»:
- Էնքան էր մնացե նստուկ, շորեր փտեր էր,
- Մինչև հասավ փանջարին,
- Շորեր կես թափավ գետին:
- Գլուխ փանջարեն կախեց տակ,
- Տեսավ Դավիթ ձիու վրեն,
- Փանջարի առջևեն կանցնի, կանչեց,
- — Քուռիկ Ջալալին, Քուռկիկ Ջալալին:
- Ձին փանջարի առեջ կայնավ:
- — Քուռկիկ Ջայլալին, մեռնեմ քե,— ասաց,–
- Դավիթ հեր չունի, արա հերութեն,
- Դավիթ մեր չունի, արա մերութեն,
- Դավիթ ախպեր չունի, արա ախպերութեն:
- Ձին իմաստուն էր, լեզու առավ, ասաց.
- — Մամիկ, մամիկ, դու մի վախենա,
- Ինչքան Դավիթ իր թրով սպանի,
- Էնքան ես իմ ոտքերով կըսպանեմ,
- Ւնչքան Դավիթ իր գուրզով սպանի,
- Էնքան ես իմ շնչով կըսպանեմ,
- Ւնչքան Դավիթ իր ռըմով սպանի,
- Էնքան ես իմ պոչով կըսպանեմ:
- Մամիկ էդ լսեց, շատ խնդացավ,
- Օրհնեց Դավիթ, անիծեց Մըսրա զորքեր:
- 7
- Դավիթ որ Սասնա քաղքեն էլավ,
- Դուման կայնավ, սար-ձոր բռնեց,
- Ճամփեք ամեն առավ իր տակ:
- Դավթի աչք ըսկի բան չէր տեսնի,
- Բաց թողեց ձիու սանձեր, ասաց,
- «Իմ ձին թող իր ճամփեն էրթա»:
- Քուռկիկ Ջալալին աղավնու նման թռավ,
- Թռավ, էլավ բանձր սարի գլուխ,
- Էնտեղ դուման բացվավ, արև ծաթավ:
- Քուռկիկ Ջալալին քիչ Էլ գնաց,
- Մի չիման տեղ չոքեր Էզար գետին, կայնավ:
- Իմացավ, թե ձին դադրեր է, ասաց,
- — Ես կասեր դու ինձ արնե գետեր կանցուցես,
- Ինչու քո չոքեր զարկիր գետին,
- Ես ինչպե՞ս էրթամ Մելիքի վրա կռրվ:
- Ասպանդակեց ձիուն, ձին տեղից չելավ,
- Մեկել ասպանդակեց, ձիու կողաշար ջարդեց,
- Կոտ մի արուն քթեն թափեց դուս:
- Ձին ասաց.— Դավիթ, ինձ մի չարչարի,
- Ինչո՞ւ շուտ քո միտ կապվավ,
- Էս քո հոր Կաթնով աղբուրն է.
- Ւնչ քո հեր մեռեր է,
- Էն օրեն աղբուր չիմակալվեր, փակվեր է,
- Իջի, աղբուր բաց, քո հորոխպոր խոսք կատարի:
- Դավիթ ձիուց իջավ տակ,
- Ձիու ճակատ պագեց,
- Աղբուր չիմերաց մաքրեց, բացեց,
- Ջուր էլավ, լցվավ, աղբուր զուլալեց,
- Ձին քաշեց վեր աղբուր, ջուր խմցուց,
- Կողաշար լվաց, լողցուց,
- Ւնքն Էլ լողացավ, նշխարք մի կերավ, ջուր խմեց,
- Պառկավ ձիու չորս ոտաց մեջ, քնեց:
- Դավիթ որ պառկավ քնավ,
- Ձին ,թռավ գնաց, քիչ մի խաղաց,
- Բարձրացավ ամպեր, իջավ ձորեր,
- Քամու հետ գնաց, քամու հետ էկավ,
- Էկավ կայնավ Դավթի վրա, հով արեց Դավթին:
- Վախտ մի անցավ, Դավիթ զարթնեց,
- Տեսավ կըպկըպոց ընկե ջան, իր շորեր
- Էնպես է լցվե, ջոջացե,
- Էնպես է զորութուն, ուժ առե,
- Որ քիչ է մնացե պատռի, տրաքի:
- Ւնչքան բամբակ կար, հանեց, թափեց,
- Հագավ իր հոր Հրեղեն Շապիկ,
- Անջախ- անջախ էկավ վրեն.
- Հագավ իր հոր Կապեն Կադիֆին,
- Անջխ-անջախ Էկավ վրեն,
- Հագավ իր հոր Արզըմին Սապոգներ,
- Անջախ-անջախ մտավ ոտքեր,
- Կապեց իր հոր Ոսկե Գոտին,
- Անջախ-անջախ էկավ կապվավ.
- Կապեց իր հոր Թուր Կեծակին,
- Անջախ-անջախ հասավ չոքեր:
- Դրեց իր հոր Գուտն ի Գլխին,
- Անջախ-անջախ մտավ գլոխ:
- Կապեց թևին Խաչ Պատրաստին,
- Առավ Ռըմիկ Ջոջանին, Գուրզ Ֆերիզին,
- Էրկեն պարան, Չանգալ բերան,
- Ու մոտեցավ Քուռկիկ Ջալալին:
- Տեսավ՝ ձին ճոճացեր, էլեր է սար մի,
- Խնդացավ, թռավ թամքի վրեն, քշեց, գնաց:
- Քշեց, գնաց, տեսավ պողպատէ սուն մի
- Դաշտի մեջ երկնուց իջե գետին:
- Հասավ էնտեղ, ձին նորեն խըրթ կայնավ:
- — Դավիթ,— ասավ Ջալալին,—
- Էս քո հուր փորձարանած սունն է,
- Որ կռիվ էրթեր էդ սուն կըկտրեր,
- Որ կըտրեր, կէրթեր կռիվ,
- Որ չըկտրեր, կըդառնար տուն:
- Էլ կայնի մեկ ոտիդ վրա, մեկ՝ ասպանդակին,
- Ու Թուր Կեծակին դռբով թալ,
- Թե մեկ դարբից կտրեցիր՝ կէրթանք կռիվ,
- Թե չըկտրեցիր կըդառնանք տուն:
- Դավիթ Էլավ, կայնավ մեկ ասպանդակին,
- Քաշեց Թուր Կեծակին, ասաց.
- «Հիշամ Հացն ու գինին, Տեր կենդանին,
- Մարութա բանցր Աստվածածին,
- Խաչ պատրաստին վար իմ աջ թևին»:
- Էնպես կտրեմ պողպատե սուն,
- Որ սուն սան վրա չմնա անշարժ:
- Քաշեց դառբով իր թուր զարկեց,
- Պողպատե սուն կտրավ-անցավ,
- Համա կտոր չընկավ գետին,
- Էլի սուն մնաց կայնուկ իր տեղ:
- Դավիթ գիտցավ, թե չէր կտրեր,
- Սիրտ թոռոմավ, էլաց, ասաց,
- «Հեյ-վախ, իմ թուր սուն չկտրեց,
- Իմ հորոխպոր խոսք կատարվավ,
- Էս հիմա ինչպե՞ս դառնամ Սասուն:
- Ձեռնիկ, դու չորաներ, կոտոր էղներ,
- Որ քե էնքան զոռ չկեր,
- Պողպատե սուն կտրեր:
- Ոտնիկ, դու թուլաներ, կոտոր էղներ,
- Որ չգեր հասներ էստեղ,
- Մեզ ամոթով թողներ:
- Աչքեր, դու խավար էղներ,
- Որ էս բաներ չտեսներ,
- Իմ սիրտ էսպես չմրմռ՚եր»:
- Էն վախտ արդար մարդ ինչ զրուցեր,
- Կըկատարվեր էնոր խոսք:
- Դավիթ որ զինք անիծեց,
- Աչքեր մթնան, ձեռներ կոտրան, ոտներ թուլցան,
- Ինչպես ծառ մի չինար ընկավ գետին:
- Մեկել տեսավ՝ հարավ քամին էլավ.
- Էդ քամին փոթորկի պես էկավ,
- Էկավ, զարկեց պողպատե սուն շուռ էտու:
- Դավիթ էդ որ տեսավ, խնդացավ,
- Կանչեց «Հացն ու գինին, Տեր կենդանին,
- Մարութա բանցր Աստվածածին,
- Խաչ պատրաստին վեր իմ աջ թևին», ասաց,
- «Ձեռնիկ, դու կանաչեր, կանաչ մներ,
- Որ դու էնքան ուժով զարկիր,
- Պողպատե սուն կտրիր,
- Ւմ գոհար անուն չավրեցիր:
- Ոտնիկ, դու կանաչեր, կանաչ մներ,
- Որ էկար, հասար էստեղ,
- Մեր երես պայծառ արիր:
- Աչքեր, լուսով էղներ, լուս էղներ,
- Որ էս բոլոր տեսաք,
- Իմ սրտի մրմուռ թոթվհցաք:
- Դավիթ որ աստծու անուն տվեց, զինք օրհնեց,
- Աչքեր լուս Էկավ, ձեռներ, ոտներ կանաչեցին, ուժովցան,
- Էլավ, հեծավ Քուռկիկ Ջալալին, քշեց, գնաց:
- Քշեց, հասավ Ծովասարի մոտ,
- Սարերից, աղբուրներից հալալութեն ,խնդրեց,
- Մնաք բարով ասաց, երգեց,
- «Ծովասարի պաղ-պաղ աղբուրներ,
- Մնացեք բարով, բարի մնացեք,
- Ես կերթամ կռիվ, կըծարավնամ,
- Դուք ,կարոտ մնացեք:
- Ծովասարի պաղ-պաղ քամիներ,
- Մնացեք բարով, բարի մնացեք,
- Ես կէրթամ կռիվ, կըշոգանամ,
- Դուք հով մնացեք:
- Սարեր, ձորեր, երկինք, գետինք,
- Մնացեք բարով, բարի մնացեք,
- Ես կէրթամ կռիվ, կըդժարանամ,
- Դուք հաստատ մնացեք»:
- 8
- Դավիթ ձին քշեց, գնաց սարի գլոխ կայնավ,
- Տեսավ, ինչ տեսավ,
- Երկնքի աստղերուն, ծովու ավազին թիվ-համար կա,
- Մըսրա Մելիքի զորքին թիվ-համար չկա:
- Էդ որ տեսավ, սիրտը դող ընկավ, ասաց,
- «Ով, տեր աստված, ես ինչպե՞ս անեմ,
- Ես ինչպե՞ս Էրթամ Էնոնց դեմ կռիվ:
- էնոնք էղնեն արտ մի յոնջա,
- Ես էղնեմ գերանդի քաշող,
- Չեմ կանա Էնոնց հնձի, պրծուցի:
- էնոնք էղնեն գարնան մատղաշ գառներ,
- Ես էղնեմ գարնան անոթի գել,
- Չեմ կանա էնոնց խեղդի:
- Էնոնք Էղնեն գզած բամբակ,
- Ես էղնեմ բոց-կրակ,
- Չեմ կանա էնոնց վառի:
- Էնոնք Էղնեն փռված մոխիր,
- Ես էղնեմ բոյրազ քամի,
- Չեմ կանա էնոնց լցնի ձորեր:
- Էնոնք Էղնեն քար ու քռա,
- Ես էղնեմ հեղեղ,
- Չեմ կանա էնոնց քշի, տանի:
- Ձին տեսավ Դավիթ կըվախենա, ասաց.
- — Դավիթ, մի՛ երկմտի, մի՛ վախենա, քշի՛ ,
- Ինչքան քո թուր կըտրի,
- Էն քան իմ շունչ կըկտրի,
- Ւնչքան քո թուր կըտրի,
- Էն քան իմ պոչ կըկտրի,
- Ինչքան քո թուր կըտրի,
- Էնքան իմ ոտք կըկտրի,
- Մի երկմտի, կանչի «Հացն ու գինին, Տեր կենդանին
- Մարութա Բանցր Աստվածածին,
- Խաչ Պատրաստին վար իմ աջ թևին»,,
- Քշի, ընկնենք մեջ հեծելին:
- Ինչ կըբերեն քո դեմ, չկայնես,
- Իմ քամակից վեր չգաս, չխաբես:
- Դավիթ սիրտ առավ, ,թուր քաշեց,
- Կուզեր ընկներ զորքի մեջ՝ մտածեց,
- «Ջանըմ, ի՞նչ անեմ, թե գողտիկ Էրթամ,
- Կասեն՝ Դավիթ գող էկավ, գող գնաց,
- Չէ, պետք է խաբար անեմ, նոր էրթամ»:
- Կանգնեց ձիու ասպանդակին, կանչեց,
- — Ով քներ եք, արթուն կացեք,
- Ով արթուն եք, ձի թամբեցեք,
- Ով թամբեր եք, զենքեր կապեք.
- Ով կապեր եք, էլեք, հեծեք,
- Ով հեծեր եք, թուր քաշեցէք,
- Չասեք Դավիթ նամարդ մարդ էր,
- Գող-գող էկավ, գող-գող գնաց:
- Առանց մաh եք ձեզ մաh եմ բերե,
- Առանց գրող՝ ձեր հոգին կառնեմ:
- Ասաց, ընկավ զորքի մեջ, կանչհց,
- «Վազե, Քուռկիկ, վազե,
- Ջարդե, Քուռկիկ, ջարդե,
- Կըտրե, թրիկ, կըտրե»:
- Աջու գնաց, ձախու Էկավ,
- Ձախու գնաց, աջու Էկավ,
- Մինչև կեսօր զորքը ջարդեց,
- Արնե հեղեղ Էլավ, լեշեր տարավ:
- Քեռի Թորոս աչքեց Մըսրա զորք, ասաց.
- — Տղեկներ,մեր աստված մեծ է,
- Կոտորում ընկե Մըսրա զորքի մեջ,
- Արնե հեղեղ բռնե դաշտ կերթա,
- Էլեք, մենք լե ներքևի դեհեն առնենք:
- Բարդի ծառ դրեց ուսին, գացինք
- Վերի դեհեն Դավիթ կտրեց,
- Ներքևի դեհեն Քեռի Թորոս, իր տղեկներ:
- Մըսրա Մելիքի զորքի մեջ
- Մարդ մի կար ալևոր, յոթ տղու հեր,
- Էն հեղեղից էլավ դուս, ասաց.
- — Ճամփա ւովեք, էրթամ առջև Դավթին,
- Խոսք մի ասեմ, էս մարդեր ազատեմ կռվից:;
- Ճամփա տվին, առաջացավ,
- Առանց զենքի, գլխաբաց կայնեց Դավթի առեջ:
- Դավիւթ ասաց. – Ինչ կուզես, պապիկ:
- Ասաց.— Գլխուդ-արևուդ մեռնեմ, Դավիթ,
- Էս մարդեր ինչո՞ւ կըսպանես,
- Էնոնց մեղք քո վիզ կիցկես,
- Աղքատ ու խեղճ մարդ են էնոնք.
- Որ մինուճար է:
- Որ մի տան ճրագ,
- Որ ծեր, ալևոր Է,
- Որ հալա մուրազ չառած,
- Որի մերն Է մնացե ձեռը ,ծոցին,
- Որի հերն Է մնացե անտեր,
- Որի նշանլուն Է մնացե աչքեր թաց,
- Որի երեխեն Է մնացե լալեն:
- Դավիթ ասաց.— Հապա ինչո՞ւ եկած են կռիվ:
- Ասաց.— Մըսրա Մելիքն Է զոռով բերե,
- Էն Է զոռով կոխե սրի բերան,
- Էսոնք քո թշնամիք չեն,
- Քո թշնամին Մըսրա Մելիքն է,
- Որ դու կտրիճ ես, գնա իր հետ կռիվ արա:
- Դավիթ ասաց,— Աղեկ կասես, ալևոր,
- Հապա որտե՞ղ է Մըսրա Մելիք:
- Ալևոր ձեռով նշանք արեց,
- — էն ջոջ կարմիր չադր կըտեսնես՝
- Ոսկե խնձոր գլոխ զարկուկ,
- Մելիք հենց էն չադրի տակ քնուկ է;
- Օխտ ազապ աղջիկ
- էնոր ճանճեր կըքշեն,
- Օխտ ազատ աղջիկ
- Էնոր ոտքեո կըմաժեն:
- Ինչ շունչ կառնի, խնձոր կըկպնի դոշին,
- Ինչ շունչ կըհանի, խնձոր կէլնի չադրի գլոխ:
- Էն ծուխն էլ, որ չադրից կէլնի,
- Էն հո ծուխ չի սովորական,
- Էն շոգելքն Է իր բերանի:
- Դու որ Էրթաս քո դուշման սպանես,
- Էս զորք բոլոր կըխնդանա,
- Քեզի կօրհնե, կերթա իր տուն:
- 9
- Դավիթ իր ձին քշեց, գնաց,
- Կարմիր չադրի դուռ կայնավ,
- Տեսավ՝ անճոռնի մարդեր,
- Թրեր հանած՝ դուռ կըհսկեն:
- Ներս իրիշկեց՝ Մելիք պառկե,
- Քառսուն աղջիկ ճանճեր կըքշեն,
- Քառսուն աղջիկ ոտքեր կըմաժեն:
- — Արաբներ,— ասաց,— Մըսրա Մելիք հանեք վեր,
- Թող դուրս Էլնի, կռիվ անենք:
- Արաբներ ասին.— Մելիք քնած Է,
- Յոթ օր պիտի քնի,
- Երեք օր քներ Է,
- Չորս օր Էլ կա, որ քունն առնի:
- Դավիթ ասաց,— Ես չեմ դադրի,
- Մինչ որ էն իր քուն առնի,
- Քնել-մնել ես չեմ գիտեր,
- Ի՞նչ է մարդեր բերե էստեղ,
- Բերե գցե թրի բերան,
- Ւնք մւոե չադիր քնե:
- Հանեք դուս գա, թե չէ կիջնեմ,
- Ջոջ քուն էնոր կըքնացնեմ:
- Արաբներ, Իսմիլ խաթուն,
- Ձեն տվին, ձեն, Մելիք չզարթնավ,
- Որ չզարթնավ, շամփուր թալին կրակ,
- Շողցունք բերին-դրին ոտքին,
- Ծուխ-մուխ լցվեց մեջ չադրին:
- — Օ՜ֆ,— մռլտաց Մըսրա Մելիք,—
- Ւմ տեղ էսօր լավ չեք շինե,
- Լվեր չեն թողնի՝ քնեմ:
- Շուռ էկավ մեկել կողքին՝ քնավ:
- Բերին խոփ թալին կրակ,
- Շողցունք դրին մեջքին,
- Ծուխ-մուխ լցվեց մեջ չադրին:
- — Օ՜ֆ,— մռլտաց նորեն Մելիք,—
- Իմ տեղ էսօր լավ չեք շինե,
- Լվեր չեն թողնի քնեմ:
- Շուռ էկավ մեջքին՝ քնավ:
- Նորից խոփ թալին կրակ,
- Շողցունք բերին, դրին դոշին,
- Ծուխ-մուխ լցվեց մեջ չադրին:
- — Օ՜ֆ,— մռլտաց Մելիք,
- Ցավից զարթնավ, էլավ նստավ:
- Դավիթ տեսավ, զարմանք մնաց.
- Աչքերու կոպեր էնքան ծալք ուներ՝
- Չէր թողնի ուրիշ տեսներ,
- Չանգալ Էր դրուկ կոպերին,
- Որ հետ տաներ, իրիշկեր:
- Մելիք մեկ ձեռ դրեց Էս աչքի վերև,
- Մեկել ձեռ դրեց Էն աչքի վերև,
- Աչքեր սրբեց, իրիշկեց առեջ:
- Ասին Մելիք, ե՛լ, Դավիթն Է Էկե:
- Դավթի անուն, որ տվին, Մելիք շիդկավ
- Տեսավ, ինչ տեսավ մեկ աժդահար մարդ,
- Աժդահար ձիու վրեն նստուկ,
- Շորեր արնոտ, Թուր Կեծակին ձեռ:
- Ւնք գիտեր՝ առաջվա Դավիթն Էր,
- Ուզեց մեկ փչելուն թռցու տեղեն,
- Փչեց, համա Դավիթ մնաց կայնուկ:
- Ահ ու դողում ընկավ չոքեր,
- Յոթ գոմշի ուժ Էնոր մոտեն պակսավ:
- Դավիթ ասաց.
- — Մելիք, էլ դուրս, կռիվ անենք.
- Թե մահ չունես, մահ եմ բերե,
- Թե գրող չունես, գրող եմ դառե:
- Մելիք էդ լսեց, ծիծղաց, ասաց.
- — Դավիթ, էկեր ես,
- Բարով, հազար բարի,
- Ձիուց իջի, արի չադրի տակ,
- Նստենք քիչ մի խաբար տանք,
- Իրար հետ մի կտոր հաց կիսենք,
- Նոր էլնենք, կռիվ անենք:
- — Չէ ասաց Դավիթ,— Էլի՛ դուրս,
- Ես չեմ նստի քո հացին:
- Մելիք ասաց.— Դե, ծուռ-ծուռ մի Էղնի,
- Իսկ որ կասեն ծուռ ազգից ես,
- Ես քեզ հրավեր կանեմ, դու չես ընդունի:
- Էդ վախտ առեջ էկավ Իսմիլ խանում, ասաց,
- — Դավիթ ջան, ճամփա էկեր, նեղացեր ես,
- Իջի, մի քիչ դինջացի, հաց կեր,
- Նոր էլեք, կռիվ արեք:
- Մելիք չադրի շեմքի առեջ,
- Քառսուն գազ հոր էր փորե,
- էրկթե թոռ մեջ կախ տվե,
- Կարմիր խալին փռե վրեն:
- Որից կըվախեր, ուժ չէր պատի,
- Կըխափեր, կըկանչեր չադրի տակ,
- Կըգցեր հորի մեջ:
- Դավիթ ձիուց իջավ ներքև,
- Մեկ ոտք քցեց, մտավ չադր,
- Մեկել ոտքին ընկավ, գնաց տակ,
- Ընկավ մեջ հորուն, երկաթե թոռ էկավ իրար,
- Կըքվավ բոլոր Դավթին:
- Մըսրա Մելիք նորից ծիծղաց,
- Բերեց քառսուն ջաղցի քար դրեց հորու բերան,
- Քառսուն գոմշու կաշի քաշեց վրան,
- «Թո ղ էրթա էնտե ղ փտի», ասաց
- Ու ինք պառկավ, քնավ:
- Քուռկիկ Ջալալին էդ որ տեսավ,
- Ջիլ խրխնջց սանձեր կտրեց,
- Փախավ, էլավ սարի գլուխ:
- 10
- Գիշեր Ձենով Հովան երազ տեսավ,
- Տեսավ՝ Մըսրա աստղ պայծառ էր,
- Սասնա աստղ անջախ կըցոլեր:
- Քնից զարթնավ, ասաց.
- — Կնիկ, վեր կաց, ճրագ վառի,
- Դավիթ մեր ձեռից գնաց…
- Ես տեսա Մըսրա աստղ պայծառ Էր,
- Սասնա աստղ անջախ կըցոլեր:
- Կնիկ ասաց,— Քո տուն ավրի,
- Քուն քեզ համար կըքնես,
- Երազ խալխին կըտեսնես,
- Դավթին չոռ չի դիպնի, քնի:
- Հովան պառկեց կողին, քնեց:
- Քնեց, նորից երազ տեսավ.
- Տեսավ՝ Մըսրա աստղ շատ պայծառ Էր,
- Սասնա աստղ մեկ կըցոլեր, մեկ կըհանգչեր:
- Քնից զարթնավ, ասաց.
- — Կնիկ, վեր կաց, ճրագ վառի,
- Դավիթ մեր ձեռից գնաց…
- ես տեսա Մըսրա աստղ շատ պայծառ Էր,
- Սասնա աստղ մեկ կըցոլեր, մեկ կըհանգչեր:
- Կնիկ ասաց,— Քո տուն ավրի,
- Դու էսօր չթողիր ես քնեմ,
- Ո՞վ գիտի՝ Դավիթ հասեր է կռիվ, թե չէ,
- Ո վ գիտի՝ Դավիթ որտեղ ման կըգա,
- Դավթին չոռ չի դիպնի, քնի:
- Հովան պառկեց կողին, քնեց:
- Քնեց, նորից էրազ տեսավ,
- Տեսավ՝ Մըսրա աստղ էկավ,
- Սասնա աստղ կուլ էտու:
- Քնից վեր թռավ, ասաց,
- — Կնիկ, վեր կաց, ճրագ վառի,
- Դավիթ մեր ձեռից գնաց,
- Դավիթ սպանեցին:
- Կնիկ Հովանի հետ կռվեց, ասաց.
- — Դու էսօր չթողիր ես քնեմ,
- Դավիթ, ո՞վ գիտի, որտեղ
- Աղջիկների հետ նստե, քեֆ կանի,
- Դավթին չոռ ,չի դիպնի, քնի:
- Ձենով Հովան հերսոտավ,
- Ելավ էրկու քացի էզար կնկան, ասաց.
- — Դու օտար ես, քո սիրտ չի ցավի,
- Ախր, էն իմ արունն է,
- Իմ սիրտ կըմղկտա էնոր վրա:
- Կնիկ էլավ, ճրագ վառեց, ասաց,
- — Տնավեր, Դավիթ նեղ կընկնի՞ ըսկի,
- էն, ինչ դու ասիր, ես հավատացի ,
- Դավթին սպանող դեռ չի էկեր աշխարհ:
- Կնիկ բերեց Հովանի զենք ու զրահ:
- Հովան հագավ շորեր, կապեց ասպարներ,
- Ճրագ առավ ձեռ, գնաց դպա ձիեր:
- Գնաց, գոմի դուռ էբաց,
- Ձեռ դրեց Ճերմակ ձիու մեջքին,
- Ճերմակ ձին փոր էտու գետին:
- Ասաց.— Ճերմակ ձի, հոգուդ-արևուդ մեռնեմ,
- Դու ինձ ե՞րբ կըտանես,
- Հասցնես Դավթի կռվին:
- Ձին ասաց.
- — Մինչև լուսանա՝ կըհասցնեմ:
- Հովան ասաց:— Հարամ եղնի էն կեր, որ տվեր եմ քե,
- Մինչև լուսանա՝ Դավիթ կըսպանեն,
- Լուսուն ես նրա ինչին հասնեմ
- Նաշին, թե լաշին:
- Գնաց, ձեռ դրեց Կարմիր ձիու մեջքին,
- Կարմիր ձին էլ փոր էտու գետին:
- Ասաց,— Կարմիր ձի, հոգուդ-արևուդ մեռնեմ,
- Դու ինձ ե՞րբ կըտանես,
- Հասցնես Դավթի կռվին:
- Ձին ասաց.— Մի ժամվա մեջ կըհասցնեմ:
- Հովան ասաց.– Հարամ էղնի էն կեր, որ տվեր եմ քե,
- Մի ժամվա մեջ Դավիթ կըսպանեն,
- Էլ ես նրա ինչի՞ն հասնեմ՝
- Նաշին, թե լաշին:
- Գնաց, ձեռ դրեց Սև ձիու մեջքին,
- Սև ձին փոր չըտվեց գետին.
- Հովան ձիու գլուխ պագեց, ասաց.
- — Հոգուդ-արևուդ մեռնեմ, Սև ձի,
- Դու ինձ ե՞րբ կըտանես,
- Հասցնես Դավթի կռվին:
- Ձին ասաց,— Թե իմ մեջքից ամուր բռնես,
- Ոտըդ դնես ասպանդակին,
- Մինլև մհկել ոտըդ շոլռ տաս,
- Կըհասցնեմ Դավթի կռվին:
- Ձենով Հովան ձին քաշեց դուրս,
- Յոթ գոմշի կաշի փաթաթեց վրեն,
- Յոթ գոմշի զնջիլ կապեց մեջք բոլոր,
- Որ բոռալու վախտ չլնի թե պատռի,
- Ոտը դրեց ասպանդակին,
- Մինչև մեկել ոտ շուռ կըտար,
- Կայնավ Լոռա սարի գլուխ:
- Տեսավ Քուռկիկ Ջալալին՝
- Ընկած սար ու ձոր, կըխրխնջա.
- Վախեցավ, ասաց, «Ձին փախե,Էկե,
- Կա-չկւս Դավիթ սպաներ են»:
- Ձեռներ դրեց բերնի բոլոր,
- Ինչքան ուժ ուներ, բոռաց.
- — Հե՜յ-հե՜յ, Դավիթ, որտե՞ղ ես դու,
- Հիշա Հացն ու գինին, Տեր կենդանին,
- Մարութա բանցր Աստվածածին,
- Խաչ պատրաստին քո աջ թևին,
- Թրով զարկի, ել Հորից դուրս:
- Ձենով Հովան կանչեց,
- Ձեն ընկավ սար ու ձոր, գնաց,
- Դըմբդոմբալ են մտավ հորի մեջ,
- Ընկավ Դավթի ականջ:
- «Հա՜յ-հայ»,— ասաց,—
- Էս իմ հորոիւպոր ձենն Է գիկա.
- Հիշամ Հացն ու գինին, Տեր կենդանին,
- Մարութա բանցր Աստվածածին,
- Խաչ պատրաստին, իմ աջ թևին:
- Քաշեց, Թուր Կեծակին զարկեց,
- Զնջիլներ կտոր-կտոր էղան,
- Ջաղցի քարեր փշրվեցին, թռան,
- Ւնք էլավ, հորի բերան կայնավ:
- Ձենով Հովան կանչեց,
- Դավիթ գնաց մոտ հորոխպեր,
- Համա ձին խռովեր Էր, չէր գա:
- Դավիթ, Հովան աղաչանք արին,
- Կանչին, ձին էկավ.
- Փաթաթվին փղով, ճակատ պագեցին,
- Ապւս Դավիթ թռավ թամքին, ասաց,
- — Հորոխպեր, դե, դու գնա քաղաք,
- Ես կէրթամ դպա Մելիքի վրան:
- 11
- Դավիթ ձին քշեց, գնաց,
- Վրանի առջև կայնավ, բոռաց,
- — Մելիք, Մելիք, դուրս արի կռվենք:
- Մելիք ասաց.— Արի ներս, հաց ուտենք, ռահաթի,
- Նոր, թե կուզես, ,կռիվ անենք:
- Դավիթ ասաց,— Պաոավ մի գիկա, կէլնի վեր գազին,
- Մեկ էլ գիկա, կէլնի վեր սազին:
- Մեկ խաբվեր եմ, էլ չեմ խաբվի,
- Դու նամարդ մարդ ես,
- Ես նամարդի հետ հացի չեմ նստի,
- Դուրս արի, Մելիք, դուրս արի կռվենք:
- Մելիքի մեր էկավ, ասաց,
- — Որդիք, մի՛ կռվեք, դու ախպեր եք,
- Մըսր՝ Մելիքին, Սասուն՝ քե,
- Կերեք, խմեք, հանդարտ կացեք:
- Դավիթ, ասաց.—Ես զորք, զորապետ չեմ բերե,
- էն է եկե իմ երկիր,
- Կուզե ավիրե, ժողովուրդ ջարդե.
- Չէ, մարե, թող գա կռիվ անենք:
- Մըսրա Մելիք ասաց,— Այ ախպեր,
- Կռիվ զոռովեն է, թե՞ Հերթով:
- Դավիթ ասաց.— Ոնց որ կուզես,
- Կուզես՝ զոռով, կուզես՝ հերթով:
- Մելիք ասաց,— Հերթով կռվենք,
- Համա ում է առաջին զարկ:
- Դավիթ ասաց,— Առեջ դու զարկ, մեծ ախպեր ես,
- Ես կայնեմ դաշտի մեջ,
- Դու երեք անգամ զարկ,
- Թէ սաղ մնացի, հերթը հասավ ինձ,
- Դու կայնե դաշտի մեջ,
- Ես քեզ կըզարկեմ երեք անգամ:
- Մըսրա Մելիք խնդացավ, ինքն իրեն ասաց.
- «Թե երեք անգամ զարկեմ, Էլ սաղ չի մնա»:
- Էլավ զենք ու զրահ կապեց,
- Նստեց իր ձին, գնաց մեյդան:
- Դավիթ գնաց, դաշտի մեջ կայնավ,
- Մելիք ասաց,— Ինչպես կռվենք,Դավիթ,
- Թրով զարկենք իրար, թե՞ գուրզով:
- Դավիթ ասաց,— Քո կամքն է, Մելիք:
- Մըսրա Մելիք տեսավ Դավթի գուրզ,
- Զարզանդ էկավ վրեն:
- «Ջանըմ,— ասաց,— Դավիթ էդ գուրզ որ զարկի,
- Էնոր դիմանալ չէղնի»:
- — Դավիթ, ես քե գուռզով զարկեմ,
- Դու ինձ թրով, թե մնաս կենդանի:
- Դավիթ ասաց,— Լավ, քո զարկեր զարկ:
- Մըսրա Մելիք գուրզ բռնեց ձեռ,
- Ձին քշեց մինչև Դիարբեքիր,
- Ու Էնտեղից թափով եկավ, զաքկեց Դավթին:
- Գուրզ, ինչպես շուն ոռնա՝ գետին պոռթեց,
- Ինչպես քառսուն ջուխտ գոմեշ լծես,
- Գութան վարես՝ գետին պոռթա:
- Թոզ ու դուման Էլավ՝ երկիր-երկինք բռնեց,
- Օր ու գիշեր մնաց կայնուկ:
- — Ափսո՜ս, ափսո՜ս,— ասաց Մելիք,—
- Դավիթ հող Էր, հող դարձուցինք:
- Մեկ օրից ետ թոզ ու դուման իջավ,
- Դավիթ բոռաց.— Կենդանի եմ, քո գուրզ զարկ:
- Մելիք ասաց,— էս անիրավ սաղ է հալա,
- Մտիկ տեղից էկա, չէղւսվ,
- Մկա հեռու տեղից գիկամ:
- Մելիք էլավ, գուրզ առեց ձեռ, հեծավ իր ձին,
- Քշեց, գնաց մինչև Հալեպ,
- Ու էնտեղից թափով էկավ, զարկեց Դավթին:
- Գուրզ, ինչպես առյուծ՝ գետին պոռթեց…
- Ինչպես գարնան Հեղեղ քանդեց, ավիրեց,
- Թոզ ու դուման էլավ՝ արեգական երես բռնեց,
- Երկու օր, երկու գիշեր մնաց կայնոււկ:
- — Ափսոս, ափսոս,— ասաց Մելիք,—
- Դավիթ հող էր, հող դարձուցինք:
- Երկու օրից թոզ ու դուման իջավ,
- Դավիթ ասաց,— Կենդանի եմ, քո գուրզ զարկ:
- Մելիք ասաց,— էս անիրավ սաղ է հալա,
- Մոտիկ տեղից էկա, չէղավ,
- Մկա հեռու տեղից գիկամ:
- Մելիք նորեն հեծավիր ձին
- Քշեց, գնաց մինչև Մըսր
- Ու Էնտեղից թափով Էկավ, զարէկեց Դավթին:
- Ւնչպես երկրաշարժ զարկի՝ երկիր դողաց:
- Ոմանք ասին՝ երկինք ավերվավ,
- Ոմանք ասին՝ գետինք ավերվավ:
- Թոզ ու դուման Էլավ երկիր երկինք բռնեց,
- Երեք օր երեք գիշեր մնաց կայնուկ:
- — Ափսո՜ս, ափսո՜ս,— ասաց Մելիք,—
- Դավիթ հող Էր, հող դարձուցինք:
- Երեք օրից թոզ դուման իջավ,
- Դավիթ ասաց,— Կենդանի եմ, Մըսրա Մելիք,
- Դե, դու կանգնի,
- Զարկի հերթը իմն Է հիմա:
- 12
- Մըսրա Մելիք ասաց.— Դավիթ,
- Քո թուր կեծակի թուր Է,
- Ես քո թրից շատ կըվախեմ,
- Թող էրթամ չադրի տակ,
- Մտնեւմ հորու մեջ,
- Քառսուն գոմշու կաշի քաշեմ վրաս,
- Քառսուն ջաղցի քար դնեմ հորի բերան,
- Նոր դու արի, քո թուր զարկ:
- Դավիթ ասաց.— Գնա, ինչ կուզես, արա:
- Մըսրա Մելիք գնաց, մտավ հորի մեջ.
- Քառսուն չաղցի քար դրին հորի բերան,
- Քառսուն գոմշի կաշի քաշին վրան,
- Դավթին ասին՝ դե արի զարկ:
- Դավիթ հեծավ Քուռկիկ Ջալալին,
- Քշեց, գնաց, հասավ Սասուն,
- Ու Էնտեղից թուրը հանած՝
- Էկավ թափով, որ տի զարկեր,
- Մելիքի մեր էկավ առեջ,
- Ծծեր հանեց, ասաց,
- — Դավիթ, էդ զարկ ինձ խնայի,
- Ես քե քաղցր ծիծ եմ տվե,
- Ես քե շահեր-պահեր եմ շատ:
- Դավիթ կայնավ, զթուր պագեց,
- Տարավ գլխից վեր, դրեց ճակտին,
- Ապա դրեց պատյան, ասաց,
- — էս մի զարկը քեզ՝
- Քո քաղցր կաթին, մարե:
- Քուռկիկ Ջալալու գլուխ շուռ տվեց,
- Քշեց, հասավ Սասնա սարեր,
- Ու Էնտեղից թուրը հանած՝
- Էկավ թափով, որ տի զարկեր,
- Մելիքի քուր վազեց առեջ,
- — Դա վի՜թ, ախպե՜ր, Դավի՜թ,— ասաց,—
- Էդ մի զարկն էլ ինձ խնայի,
- Քո պստիկ վախտ քե շալկեր եմ,
- Ման եմ տվեր սարեր, ձորեր:
- Դավիթ կայնավ, զթուր պագեց,
- Տարավ գլխրց վեր, դրեց ճակտին,
- Ապա դրեց պատեան, ասաց,
- — Էս մի զարկն Էլ քեզ,
- Որ ինձ շալկեր, ման ես տվեր:
- Մնաց մեկ զարկ, մեկ աստված, մեկ ես,
- Էս մի զարկը ես տի զարկեմ,
- Թող Էլ ոչ ոք չգա իմ դեմ,
- Սպանեմ՝ իմ բախտից, մնա՝ ձեր բախտից:
- Դվիթ աստծու անուն տվեց,
- Ձին քշեց, հասավ Ծովասար
- Ու Էնտեղից թուրը հանած՝
- Էկավ թափով, որ տի զարկեր,
- Քեռի Թորոս բոռաց, ասաց.
- — Դավիթ, հերիք լսես դրանց,
- — Էս մի զարկը էնպես զարկես,
- Որ Մելիք անես երկու կես:
- Կշեռք տի բերեմ, կշռեմ,
- Թե մեկը մեկից պակաս գա,
- Քո մսից վրեն կըդնեմ:
- Էդ վախտ էլավ Մելիքի մեր,
- Նշան արեց շավար քաշողներ,
- Զուռնա փչողներ,
- Թմբուկ զարկողներ
- Ու աղջիկներ իր հետ բերած.
- — Դե , շուտ շավար քաշեք,— ասաց,—
- Դե, շուտ զուռնա փչեք,
- Դե, շուտ թմբուկ զարկեք,
- Դուք էլ, աղջիկներ,
- Պար բռնեք, խաղցեք,
- Որ Դավիթ գա իրիշկի ձեզ,
- Թուր թեք զարկի:
- Աղջիկներ էլան,
- Շավար քաշեցին,
- Զուռնա փչեցին,
- Թմբուկ զարկեցին,
- Պար բռնին, խաղցան;
- Շավար, զուռնի ձեն վեր էլավ,
- Սարեր պատավ, ձորեր թափավ,
- Ում ականջ ընկավ, խելքամաղ էղավ:
- Ձեն ընկավ Դավթի ականջ, ասաց,
- «էդ ինձ համար է կերգեն,
- Էնպես կանեն, որ չփոթեն,
- Իմ թրի զարկ շեղեն,
- Իմ թրի թափ թուլացնեն»:
- Ականջ չարեց երգողներին,
- Աչք չգցեց պարողներին,
- Քշեց, հասավ հորի բերան,
- Հիշեց՝ Հացն ու գինին,Տեր կենդանին,
- Խաչ պատրաստին իր աջ թևին,
- Թափով զարկեց Թուր Կեծակին:
- Կտրեց քառսուն ջաղացի քար,
- Կտրեց քառսուն գոմշի կաշին,
- Կտրեց Մըսրա Մելիքի գլուխ,
- Ոտքերի արանքից Էլավ դուրս,
- Քառսուն գազ մտավ գետին,
- Գնաց, հասավ մինչև Սև ջուր.
- Հրեշտակ իր թև տվեց առջև,
- Թե թև չտար,
- Սև ջուր կէլներ, աշխարհք կառներ:
- Մըսրա Մելիք դեռ չգիտեր,
- Որ էղեր է երկու կես:
- Կանչեց, ասաց.— Դավի՜թ, Դավի՜թ,
- Կենդանի եմ, մեկ էլ արի:
- Դավիթ էնտեղ շատ զարմացավ:
- — Մելիք,— ասաց,— մի թափ տուր քեզ:
- Մըսրա Մելիք զինք թափ էտուր,
- Ւնչ թափ էտուր,
- Մեջտեղից էղավ էրկու կես.
- Մեկ կտոր ընկավ դես, մեկելը դեն:
- Դավիթ իջավ ձիուց, ասաց.
- — Մարե, բացեք, ես տեսնեմ Մելիք.
- Մեր ասաց.— Դու գնա, մենք կըբացենք:
- Էդ վախտ էկան Մելիքի զորք-զորապետ,
- Չադիր առան մեջտեղ, կայնան,
- Խուզեն իմանան ճշմարիտ
- Մելիք սաղ է, թե սպանված:
- Ձեռ տվին, դոշակ շպրտին դեն,
- Տեսան քառսուն ջաղցի քար
- Կտոր-կտոր էղւսծ.
- Ձեռ տվին բոլոր շպրտին դեն,
- Տեսան քառսուն գոմշու կաշիք
- Կըտրված, խանձված,
- Ւսկ Մելիք եղած է էրկու կես,
- Մեկ ընկած դես, մեկելը՝ դեն,
- Քաշեցին, լեշ հանին դուրս,
- Զորք-զորապետ տեսան, խնդացան:
- Դավիթ էլավ, հեծավ Քուռկիկ Ջալալին,
- Կանչեց զորք-զորապետ, ասաց.
- — Մըսրա Մելիք սպաներ եմ,
- Կովի հերթը ձերն է հիմիկ,
- Եթե կուզեք կռիվ անեք,
- Զենքեր հանեք, էլեք կռվենք,
- Թե չեք ուզի, դուք ազատ եք:
- Զորք-զորապետ միաբերան կանչեն, ասին,
- — Դու որ մեզ հետ կռիվ չանես,
- Մենք ըսկի չենք կռվի, Դավիթ,
- Մեզի թող, էրթանք մեր տեղ:
- 13
- Դավիթ դարձավ էնոնց, ասաց.
- — Զորք-զորապետ, դու ազատ եք,
- Որտեղից էկեր եք, դարձեք նորից ձեր տեղ,
- Գացեք, հասեք ձեր մանկտաց,
- Ձեր տուն ու տեղին,
- Ձեր վար ու ցանքին,
- Գացեք ինձի արև խնդրեցեք,
- Իմ հորն ու մորը օղորմի տվեք
- Ու հանդարտ կացեք:
- Մեկ էլ չելնեք ու գաք վեր Սասնա,
- Մեկ էլ չգաք խարջ ու խարաջ առնեք,
- Էլ Սասուն անուն չտաք:
- Մեկ էլ որ զենք առնեք մեր դեմ,
- Ու կռվի գաք վեր մեզ,
- Քառսուն գազ ,խոր հորում լինեք,
- Թե քառսուն ջաղացի քարի տակք
- Տ՚էլնի ձեր դեմ Սասնա Դավիթ,
- Տ՚էլնի ձեր դեմ Թուր Կեծակին:
- Զորք–զորապետ օրհնեց Դավիթ,
- Էկավ, գլուխ տվավ, ձեռ-ոտ պագեց, ասաց.
- — Ապրես, Դավիթ, կուռդ դալար մնա,
- Ուր ոտ դնես, կանաչ դառնա,
- Թող մութն հալվի, արև դուրս գա,
- Ուր էլ գնաս, աստված քեզ հետ,
- Աստված քո բան միշտ հաչողի,
- Աստված քեզ միշտ առողջ պահի,
- Ք ո հոր-մոր հոգին թող լուս դառնա,
- Որ էս զուլումից մեզ ազատ արիր:
- Մըսրա զորք դարձավ, գնաց Մըսր:
- Դավիթ էկավ մոտ մեր:
- Մեր ասաց,— Որդի, Դավիթ,
- Իմ տղեն սպանեցիր, ոչինչ,
- Դու էլ իմ տղեն ես,
- Արի, էնոր կնիկ առ,
- Մըսր թագավորութեն արա,
- Սասուն էլ զաթի քոնն է:
- Դավիթ ասաց.— Մարե,
- Ես մորե որ ծնվեր եմ,
- Գառն անարատ եմ,
- Ես իմ հալալ լեշ,
- Ձեր հարամ լեշերին չեմ խառնի.
- Արի, դու մնա Սասուն:
- Ւսմիլ խանում ասաց.— Չէ, Դավհթ,
- Դու որ քո ախպեր սպանիր,
- Իմ սիրտ արիր բրինդար,
- Իմ սրտի մրմուռ էլ չանցնի,
- Ես չեմ մնա Սասուն,
- Ես քո մոտ չեմ կարա ապրի:
- — Քո կամքն է, մարե,— ասաց Դավիթ,—
- Կուզես գնա Մըսր,
- Իմ ախպոր ձախ կես տամ քե, տար,
- Ինչ կանես, արա,
- Համա աջ կես թող մնա Սասուն,
- Ես կըտանեմ, կըհորեմ,
- Չէ՞ աջ կես իմ հոր մոտեն է:
- Ւսմիլ խանում տեսավ՝ իր խոսք կոտրավ,
- Իր միտք մնաց անկատար,
- Գլուխ էբաց, Դավիթ անիծեց, ասաց,
- — Աստծուց կըխնդրեմ, Դավիթ,
- Քո մեջկապ արնի մեջ շաղախվի,
- Մելիք նոր պսակված էր,
- Նրա կնիկ մնաց անտեր,
- Դու էլ բարով պսակվես.
- Քո կնիկ էլ մնա անտեր:
- Դավիթ էլ խոսք չասաց,
- Բերեց գոմեշներ լծեց սելեր,
- Լեշի ձախ կես գցեց սելի վրեն,
- Ւսմիլ խանում, իր քույր դրեց մեջ,
- Պահապաններ կարգեց, ղրկեց Մըսր:
- 14
- Դավիթ հեծավ Քուռկիկ Ջալալին,
- Բռնեց Սասուն քաղաքի ճամփան:
- Ինչ կըտաներ կռվու դաշտից,
- Ոչ հարկ, ոչ գերի, ոչ ավար:
- Նա աչք չունէր ուրֆըի Հացին,
- Նրա տարած մի ջուխտ եզ էր, մի սել,
- Էն էլ Մելիքի աջ կես դրած վրեն:
- Ձենով Հովան Մելիքի զորք տեսնելուց ետ,
- Դարձեր էր քաղաք, կանչեր,
- Թե՝ երկնից աստղերին հաշիվ չկա,
- Մըսրա զորքին թիվ, հաշիվ չկա,
- Մեր թառլան Դավիթ կըսպանեն,
- Գիկան մեր երկիր կավիրեն,
- Կնիկ, աղջիկ, մեր-մանուկ կըտանեն:
- Քաղքցիք Էդ որ լսան, ասին.
- — Ախ-վախ, տեր աստված,
- Ախ-վախ, դու ճար արա:
- Մելիք, իր զորք Դավիթ կըսպանեն,
- Մեզ Էլ գերի կառնեն, կըտանեն:
- Պահապաններ դրին սարի գլուխ,
- Որ իրիշկեն դաշտ, ճամփա,
- Խաբար տան՝ ո՞վ է գիկա,
- Դավիթ, թե՞ զորքեր Մըսրա,
- Որ քաղքի ,մարդեր իրենց հող անեն:
- Էդ մարդեր իրիշկին ճամփեն
- Տեսան՝ կո մեկ ձիավոր գիկա.
- — Հավատա, որ Դավիթ էղնի,— ասին:
- Խաբար տվին քաղքի մարդոց,
- Թե. «Ձեր աչք լուս,
- Մարդ մի գիկա ճամփի միջով,
- Տակին մի ձի հուր-հրեղեն,
- Էդ Դավիթն է, կերևա,
- Իմ ականջկլեն տվեք,
- Ելեք, էրթանք Դավթի առեջ»:
- Ձենով Հովան, ժողովուրդ իմացան,
- Դհոլ-զուռնա առին,
- Կայթուկ պարով, երգով
- Գացին Դավթի առեջ:
- Դավիթ տեսավ իր դեմ զորք գիկա:
- «Ջանըմ,— ասաց.— էս ի՞նչ զորք է,
- Ինձ քանի՞ դուշման կա երկիր,
- Քանիսի՞ դեմ պետք է կռվեմ»:
- Քաշեց նորեն Թուր Կեծակին,
- Ձին ասպանդակեց, քշեց:
- Քշեց, մոտեցավ զորքին, տեսավ՝
- Ձենով Հովան՝ իր հորոխպեր,
- Սասունցոց առաջ ընկած գիկա:
- Հեռվից բոռաց, ասաց.
- — Հորոխպեր, եկեր ես իմ դեմ կռի՞վ:
- Հորոխպեր բոռաց, ասաց.
- — Չէ՛, Դավիթ ջան, չէ՛,
- Եկեր եմ քո վրա խնդանամ,
- Եկեր եմ փառք տամ աստծուն,
- Որ դու սաղ-սալամաթ դարձար:
- Դավիթ Թուր Կեծակին դրեց պատյան:
- Հորոխպեր վազեց առեջ, փաթաթվեց Դավիթ,
- Գլուխ պագեց, քրտինք սրբեց
- Ու խնդացավ վրան:
- Դավիթ հարցուց.— Հորոխպեր,
- Էդ կնկտիք, Էդ ժողովուրդ ինչի՞ Էկած են:
- Ասաց.— Դավիթ, ինչ դու գացեր ես,
- Էդ շիվարներ մինչև հիմա գիլան,
- Կըվախին Մըսրա Մելիք քե սպանի,
- Արաբներ գան քաղաք ավիրեն,
- Իրենց էլ գերի առնեն, տանեն:
- Իմացան, որ Մելիք սպաներ ես,
- Աշխարհքով մեկ էլան, էկան քո առեջ,
- Քեզնով կըխնդանան:
- Դավիթ շատ ուրախացավ, ասաց.
- — Դե , դարձեք, դարձեք, հանգիստ ապրեք:
- Էդ խեղճ մարդեր էկան,
- Հանգիստ իրենց տներ նստան:
- Դավիթ Մելիքի կես բերավ,
- Հոր ոտների տակ թաղեց,
- Դարձավ իր տուն, նստավ:
- Հովան նրա արնոտ շորեր փոխեց,
- Քուռկիկ Ջալալին լվաց, թիմարեց,
- Տարավ, կապեց իր տեղ:
- Զուռնի, դհոլի ձեն քաղաք բռնեց,
- Յոթ օր, յոթ գիշեր քեֆ արին,
- Աստծուց խնդիրք արին,
- Որ Դավթի արև վառ մնա,
- Թուր Կեծակին կտրուկ էղնի:
- Դավիթ, երբ գնաց, իր տեղ նստավ,
- «Մի պղինձ գինի տվեք խմեմ»,— ասաց:
- Մի պղինձ գինի լցրին, խմեց,
- Մեկ էլ ուզեց, մեկ էլ տվին,
- Մեկ էլ ուզեց, էն էլ տվին,
- Խմեց, պղինձ շպրտեց դեն,
- Պառկավ, քնավ,
- Երեք օրից նոր արթնացավ:
- Արտատեր պառավ Էկավ, ասաց,
- — Դավիթ, բարով ես էկեր, հազար բարով:
- — Աստծու բարին, մարե,— ասաց Դավիթ,—
- Սաղ-սալամաթ էկեր եմ:
- Պառավ ասաց.— Տեսա՞ր, Դավիթ,
- Տեսար, կռիվ ինչքան զոռն է,
- Դու բոբիկ, ծառ մի առեր,
- Նրանով կէրթեր կռիվ:
- Քեզ ամեն ճամփա շանք տվի,
- Թե ամեն ճամփա շա՚նք չտեր,
- Դու չէր հաղթի Մելիք.
- Էդ ամեն քո հոր խաթեր արի, Դավիթ:
- — Շնորհակալ եմ,— ասաց Դավիթ,—
- Հիմիկ ես քե խնդիրք կանեմ՝
- Գաս դու ըլնես ինձի մեր:
- — Չէ, կէրթամ իմ տուն,— ասաց,—
- Համա ես քո մերն եմ էլի,
- Թե նեղն ընկնես, կըգաս մոտ ինձ,
- Ամեն ճամփա շանք կըտամ քե: