Սասունցի Դավիթ II:1

From Armeniapedia
Jump to navigation Jump to search

<- Եդ Սասունցի Դավիթ

Ճյուղ երկրորդ


ՄԵԾ ՄՀԵՐ


1
Դառնամ, զօղորմին տամ,
Տամ զօղորմին նորեն,
Հազա՜ր զօղորմի՝ Գագիկ թագավորին.
Դառնամ-զօղորմի՛ն տամ,
Տամ զօղորմին նորեն,
Հազա՜ր օղորմի՝ Մելիքսեթ քահանին.
Դառնամ, զօղորմին տամ,
Տամ զօղորմին նորեն,
Հազա՜ր օղորմի՝ Դեղձուն Ճուղ-Ծամին.
Դառնամ, զօղորմի՛ն տամ,
Տամ զօղորմին նորեն,
Հազա՜ր օղորմի՝ Սանասարին.
Դառնամ, զօղորմի՛ն տամ,
Տամ զօղորմին նորեն,
Հազա՜ր օղորմի՝ Բաղդասարին.
Դառնամ, զօղորմի՛ն տամ,
Տամ զօղորմին նորեն,
Հազա՜ր օղորմի՝ քեռի Թորոսին,
Դառնամ, զօղորմի՛ն տամ,
Տամ զօղորմին նորեն,
Հազա՜ր օղորմի՝ Ձենով Օհանին.
Դառնամ, զօղորմին տամ,
Տամ զօղորմի՛ն նորեն,
Հազա՜ր օղորմի՝ մեծ Մհերին.
Դառնամ, զօղորմի՛ն տամ
Տամ զօղորմին նորեն,
Հազա՜ր օղորմի՝ Արմաղան խաթունին.
Դաոնամ, զօղորմի՚ն տամ,
Տամ զօղորմին նորեն,
Հազա՜ր օղՈրմի՝Իսմիլ խանումին՛
Դառնամ, զօղորմի՚ն տամ,
Տամ զօղորմին նորեն,
Հազա՜ր օղորմի՝ Սասնա տան մեծին ու պստիկին:


ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ

ԱՌՅՈԻԾ ՄՀԵՐԸ ԽՆԱՄՈՒՄ է ՍԱՍՈԻՆԸ

2
Սանասարի մահից եդ սասունցիք ժողովան,
էկան Մհերի մոտ քիչ մի լացին,
Դարձան ապա սիրտ տվին, ասին.
— Քո հեր մեռավ, օղորմի իրեն,
Աստված հոգին լուսավորե,
Ըստուց եդ մեր թագավոր դու ես,
Քո հոր տեղ դու մեզ կաոավարե:
Մհեր ասաց,— Վերգո, քանի որ դու ես մեր ջոջ,
Թագավորութեն քե կըպատկանի:
Ձենով Հովան ասաց,— Քո անուն վրեդ Է զաթի,
Պետք Է, որ դու թագավորես:
ՉԷ,— ասաց Վերգո,— ես չեմ կարա կառավարի,
Ես թագավոր Էլնելու պետք չունեմ,
Մեկ էլ, որ ես ճողված եմ:
Օր մի անցուկ կռվու մեջ
Սանասարի գուրզ վերուցի թալեմ,
Ճողվա էնոր զոռեն:
Վերջ ամեն մեկտեղ նստան,
Խորհուրդ արին, վճիռ հանին,
Որ Մհեր էղնի թագավոր:
Ամա քանի Էն տղա Էր դեռ
Ասին.— Թող Դեղձուն կառավարի երկիր:
Դեղձուն շուտունց չէր էլե տնեն:
Ավուր մի հեծավ Քուռկիկ Ջալալին,
Գնաց սարեր սեյր անելու:
Մարդ պիտեր էն գահ թամաշա աներ
Էնոր ու իր ձին:
Դրեր էր սադափե թամք ձիու վրեն,
Ոսկե սանձ էնոր բերան,
Ինք հագե երկաթե զրահ, պողպատե սոլ,
Սանասարի գուրզ բռնե ձեռ,
Կալխան էլ կապե քամակ:
Քշեց չուր սարեր մեկ,
Գնաց, հասավ էն ախպուր,
Որից Ծովինար ջուր էր խմե:
Էդ ախպուր անմահական ախպուր էր,
Ով էն ջրեն խմեր՝ կըկտրիճներ:
Էնտեղ Դեղձուն ձիուց իջավ տակ,
Սանձ էհան բերնից, էթող արածա,
Ինքն էլ նստավ կերավ,
Խմավ ախպրի ջրից, լվացվավ,
Ձին էլ խմցուց, պառկավ քնավ:
Զարթավ, մնաց զարմանք,
Էնքան են զորություն առե, մեծացե,
Որ ամեն մեկ դարձեր են սար մի:


3
Սասուն Դեղձունի ձեռ, Դեղձուն կըկառավարեր,
Մըսր Մելիքի ձեռ, Մելիք կըկա ռավարեր:
Մսրա Մելիք սար մի ուներ Մշու կողմ,
Տարին մեկ կիգեր էնտեղ ամառանոց:
Երբ իմացավ Սանասար մեռե,
Մենակ պստիկ տղե մե մնացե տուն,
Շուտ մի էլավ, քաշեց իր զորք, զորապետ,
Էկավ վեր Սասնա երկիր:
Էկավ, հասավ չուր փրե Բաթմանա կամուրջ,
Խաբար ղրկեց Քառսուն ճող-ծամ Դեղձունին, ասաց.
«Կամ քո կամքով Սասուն ինձ հպատակ կանես,
Կամ կելնես իմ դիմաց կռիվ կաննս…»:
Դեղձուն խաթուն էլավ,
Թուխտ մի գրեց, իտուր քամուն,
Քամին թուխտ տարավ, հասուց Մելիքի ձեռ:
Էն թխտի մեջ գրուկ էր.
«Ես կնիկ եմ, չեմ կարա հետ քեզ կռիվ անի.
Ինձ իրեք տարի ժամանակ տու…»:
Մսրա Մելիք ընդունեց էդ պայման,
Ւրեք տարի ժամանակ էտու Դեղձուն:


Ւրեք տարին վրեն անցավ:
էն ժամանակ Մսրա Մելիք էկավ,
Սասուն զըմեն տիրապետեց,
ժողովուրդ հպատակ դարձուց,
Խարջ ու խարաջ կապեց վրենւ
Տարին քառսուն անծին երինջ,
Տարին քառսուն կոտ ոսկի,
Տարին քառսուն ազապ աղջիկ կառներ,
Քառսուն թոփ լե անլվա կտավ:


4
Մհեր էլավ յոթ տարեկան,
Յոթ շենք էլավ իր բոյ:
Ուրիշի տղեք տարով կըմեծանեն,
Մհեր օրով, ժամով կըմեծաներ:
Մեջքի լենութեն իրեք լոնք էր,
Թևեր՝ ամեն մեկ մի գերան,
Գոշն ապառաժ քար էր,
Մարդ չէր կարա կայնի իր դեմ:


Էնոր վանք-վարժատուն դրին,
Ամեն բաներ սովրավ, շնորհքով լցվավ:
Ավուր մեկ վարժատնից կըդառներ,
Տեսավ տղեկներ ժողվեր են կըխաղան,
Տղեկներաց մեկ պստիկ գուրզ մի շիներ.
Էդ գուրզով կռիվ կըխաղեր:


Մհերին դուր էկավ էդ բան, ասաց.
— Ես էլ կուզեմ խաղամ հետ ձեզ:
Չուր իրիկուն խաղալեն եդ,
Երբ տուն դարձավ, ասաց.
— Մարե, էլ չեմ էրթա վարժատուն,
Ինչ որ ուսա, էն էլ հերիք է:
Ինձ գուրզ մի տուր, նետ-աղեղ,
Առնեմ էլնեմ սար, ավ անեմ,
Մարդամեջ մտնեմ, մարդ էղնեմ:
Մեր ընդունեց էնոր խոսք, համա ասաց,
— Որդի, պստիկ ես դեռ,
Չես կարա ավղուշ անի,
Քանի մի տարի էլ համբերե,
Ապա քո ուզածի պես արա:
— Չէ, մարե,— ասաց Մհեր,—
Քանի մեր տուն տղամարդ չկա,
Կեղնի որ դևեր գան, մեզ վնաս տան,
Աղեկ է հիմիկվանե պատրաստվեմ,
Որ հետո դուշմանի դեմ կայնեմ:
Դեղձուն տեսավ չի կարա վեր տղուն,
Գուրզ մի, նետ-աղեղ մի իտուր,
Տղեկներաց հետ ղրկեց սար:
Ամեն օր կերթեր նեճրութեն,
Ոտքով կերթեր, ձի, բան չկար,
Կըշրջեր սարեր, ձորեր,
Մշո դաշտ, Վան, Խլեթ, Արճեշ,
Ցերեկ կերթար, իրիկուն տուն կըդառնար:


Որ էղավ տասնհինգ տարեկան,
Օր մի էկավ մոտ Քեռի Թորոս, ասաց.
— Ես տի էրթամ ուրիշ սարեր:


Էլավ, ընկավ ճամփա,
Գնաց դեմի բանձրիկ սար:
Տեսավ՝ չի կանա նեճիր բռնե,
Միտք արավ, միտք, պատ շարեց,
Նեճիր ամեն առավ մեջ,
Էրկու դին թողեց դարգահ,
Անուն դրեց Ծովասար:
Աշուն նեճիր արեց,
Ամեն տան յոթ նեճիր հասավ:


Ավուր մի Մհեր շատ էր վազե,
Աղվեսներու հետև շատ էր վազե,
Չէր կարեցեր բան մի բռնի:
Իրիկուն էկավ դադրսւծ, հերսոտ,
Իր ձեռաց փետ թալեց գետին:
Քեռին հարցուց,— Լաո , հորի՞ ես հերսոտե:
Մհեր ասաց.— Է՜, քեռի, անտեր մնա,
Ջանավարներ կըփախնեն,
Չեմ կարա հասնի լարելով,
Հեռվանց նետ-աղեղ կըթալեմ,
Չի հասնի, դատարկ կըդառնամ, գիկամ:
Ախ, քեռի, քեռի, իմալ կըդադրեմ...


Ինք որ մարմնով ծանրացեր Էր՝
ՉԷր կարա աղեկ վազներ,
Որ կըվազներ, չուր լոքեր կըթաղվեր մեջ հողին:
Քեռին ասաց,— Դու, իմկնի Սասնա ծուռ,
Սասունցիք բոլոր ծուռ պիտի էղնին,
Մարդ էլ ոտքով վազի, ջանավար բռնի:
— Հապա, Քեռի, ի՞նչ անեմ,— ասաց Մհեր,
— Քեզի, լաո , քեռի կա Բիթլիս քաղաք,
Անուն Գորգիկ իշխան,
Քառսուն ձի կա էնոր,
Հոգին չելնի, գնա, առ ձի մի,
Բեր Հեծի, գնա նեճրութեն,
Ասաց.— Քեզնե ջոկ մագար ինձ քեռի՞ կա,
Աստված քո տուն ավրե, բա չես ասե ըսկի:
Մարե, մեկ-երկու հաց պահե,
Լուսուն պետք է էրթամ Բիթլիս քաղաք:


5
Լուսուն Մհեր էլավ,
Առավ երկու կորեկի հաց, դրեց գոտին,
Վերցուց իր փեշ, դրեց ուսին
Ու ընկավ ճամփա, իջավ Մառընկա դաշտ,
Գնաց, հասավ Բիթլիս քաղաք:
Ջահել տղեք խաղ կանեին թաղի գլոխ,
Տեսան մարդ մի գիկա, խոջա մարդ,
Խոջա փեդ մի, գերան մի,
Որ կըթալեն տան վրեն,
Դրած իր փիջին, գիկա:
Տղեկներ էդ որ տեսան, ասին.
— Ւդա հըմլա մա՞րդ կէղնի,
Գերան ղրե փիճին, կերթա:
Մհեր հասավ, էնոնց հարցուց.
— Տղեկներ, Գորգիկ իշխանի տուն որ մեկն է:
Տղեւք թափան էնոր բոլոր, ասին.
— Արի տանենք քեզ Գորգիկ իշխանի տուն:
Առան, տարան Գորգիկ իշխանի տուն:
Մհեր ուր փեդ դրեց գետին, մտավ ներս,
Տեսավ Գորգիկ իշխան նստուկ իր օդեն,
Իշխաններ առած բոլոր, զրուց կանեն:
Մհեր էնոր բարև տվեց,
Գորգիկ իշխան բարև չառավ:
Մհեր տեսավ, որ էն վերև նստուկ է, միտք արեց,
«Կէղնի-չէղնի էդ է իմ քեռին»:
Գնաց, բռնեց քեռու թև,
Վերցուց, կանգնեցուց իր տեղեն,
Փշուր մի քեռու թև քամեց,
Գիտցավ թև կոտրավ յոթ տեղով,
Դարձավ շուտ հարցուց.
— Տռ կտրիճ, հուստ ես:
Մհեր ասաց.— Սասնեցի եմ:
Ասաց.— Ո՞ւմ տղեն ես:
Ասաց,— Սանասարի:
Ասաց.— Ախ, դու բարով էկար,
Հազար բարով էկար:
Քեռին կեղծավորութեն արեց,
Երբ որ տեսավ Մհերի ուժ:


Տղեն նստավ, հանգստացավ,
Քեռին հաց բերել տվեց տղինւ
Մհեր հաց կերավ, պրծավ,
Քեռին հարցուց,— Քո անուն ի՞նչ է:
Տղեն ասաց.— Մհեր է:
— Մհեր, լաո, էդ իմալ էղավ,
Որ դու դեմ էկար ընձի:
Ասաց,— Քեռի, էնպես մարմնով ծանրացեր եմ,
Որ կերթամ նեճրութեն,
Չեմ կարա գել-գազաններու հասնեմ,
Կըփախին, կրպրծընին ձեռքես;
էկեր եմ, որ ձի մի տաս,
Առնեմ, տանեմ, հեծնեմ:
Կըտա՞ս, տուր, չես տա, կելնեմ, կերթամ:
Գորգիկ դարձավ ասաց,
— Տղա, լաո, մի ձին ինչ է որ,
Տաս ձի քեզ ղուրբան էղնի:


Էդ իրիկուն քնան, առավոտ էլան,
Հաց բերեցին, կերան, պրծան,
Քեռին ասաց.— Լաո, էլ գնա թավլեն,
Քառսուն ձի կա էնտեղ կապուկ,
Քառսունից որ մեկին հավնար,
Էն էլ առ, տար քեզ, հեծի:


Էլավ Մհեր գնաց թավլեն,
Տեսավ քառսուն ձի կա կապուկ.
Քսան մեկ ջերգին կապուկ,
Քսաան՝ մեկել ջերգին կապուկ:
Որ՝ մեկ ձիու պառեկ ճխտեց,
Փոր հասավ, քիսավ գետին:
Քառսունն էլ փորձեց էդտեղ,
Քառսունն էլ փորեր տվին գետին,
Մհեր քուֆր մի տվեց, ասաց.
— Էտոնց տիրու պապ…
Ինձ պետքական ձի մի չկա,
Էտոնք ևս տանեմ, ի՞նչ անեմ:
Էկավ դռնեն դուրս կէլներ,
Էրկու տարեկան քուռակ մի տեսավ,
Արձակ, մեջ թավլին կըվազվզեր:
Ասաց, «Դէ որ ինձ պետքական ձի չէղավ,
Կայնի՝ գոմփ մի զարկեմ քուռկին,
Քուռակ փետնա, էլնիմ, էրթամ:
Էդ էլ մեկ անուն կէղնի ինձ»:
Գոմփ մի որ զարկեց քուռկուն,
Էդ գոմփ քիսավ քուռկու սազրուն,
Քուռակ թռավ զտաս ձին կտրեց,
Չուֆթեն զարգեց, քիսավ թրքնոցի քարին,
Թրքնոցի քար կրակ տվեց...
Թե Մհերին առներ քացին,
ԸզՄհեր կը թալեր Սասուն:
Մհեր ասաց,
«Հավատա, ,ինձ վերուցող թե կա, էդ քուռակն է,
Վերուցող թե չկա, էդ քուռակն է:
Ախր ես իմ ուժ գիտեմ,
Գոմփ որ զարկի, պիտի քուռակ փեդներ:
Ուզեմ էդ քուռակ, տվեց՝ կըտանեմ,
Չըտվեց՝ զաթի կըթողնեմ, կերթամ»:
Մհերւ էլավ, էկավ օդեն նստավ:
Գորգիկ ,իշխան հարցուց,
— Մհեր, լա՛ո, հավնա՞ր ձիեր:
Ասաց,— Քեռի, քո ձիեր քեզ բումբարաք էղնեն,
Չխըմիշիմ քո ձիերու տեղ խոռեմ:
Էն փռչոտ քուռակ, որ թավլեն կըզվըռնա,
Էդ փռչոտ քուռակ տուր տանեմ:
Որ էդ քուռակ չտաս ինձ.
Զաթի կըթողնեմ,կերթամ տուն:
Ասաց.— Մհեր, լա՛ո, ախըր, ամոթ է,
Ես Գորգիկ իշխանն էղնեմ,
Գաս ինձե քուռակ տանես,
Էդ քուռակ ի՞նչ է, որ տանես,
Ուրիշներ կասեն՝ քրոջ տղեն էկավ,
Գորգիկ իշխան ափսոսաց
Խորոտ ձի մի տար, տաներ:
Ասաց,— Քեռի, էն քուռակն է,
Կըտա՞ս ինձ, կըտանեմ,
Չես տա, կըթողնեմ, կերթամ:
Քեռին ասաց,— Լաո, դու գիտես,
Հո զոռով չէղնի, դու գիտես,
Որ կըտանես Էդ քուռակ, տար:


Մհեր գնաց, քուռակ թավլեց քաշեց դուրս,
Պարան ուզեց, քուռկու չ որս ոտ կապեց իրար,
Փեդ մըտուց մե ջ ոտներուն,
Վերցուց, դրեց փիճին, ասաց.
— Քեռի,— դե մնացիր բարով,
Աստված քո տուն շեն պահի:
Ու վեր կացավ ընկավ ճամփա:
Էդ քաղքի ճժեր, մարդեր սատանա ին,
Հավաքված վրեն հոլ կանեն, բոլ կանեն,
Կըծիծղան, որ մարդ շալկեր Է ձի, կըտանի:
Մհեր իսկի տեր չէղավ,
Էլավ, էկավ, հասավ Սասուն:


Քեռի Թորոս տեսավ Մհեր էկավ՝
Քուռակ մի դրած վեր ուր փիճին,
Ասաց,— Լաո, էդ քուռակ անջախ առար քո քեռուց
Խորոտ ձի մի չկրցա՞ր առներ, բերել:
Մհեր ասաց,— Քեռի,
Իմալ որ դու կասեր՝ օղորթ էր,
Գորգիկ իշխան քառսուն ձի ուներ կապուկ,
Որ մեկի պառեկին ձեռ կպուցի,
Որ մեկին ճըխւոի, փոր զարգավ գետին,
Պետքական ձի մի չկար մեջներ:
Քեռի, գոմփ մի զարկի
Էդ քուռկու սազրին քիսավ,
Թռավ, տաս ձին կտրեց,
Չուֆթեն թալեց, քիսավ թրքնոցի քարին,
Թրքնոցի քար կրակ տվեց:
Քեռին ասաց,— Հա՛, լա՛ո, էդ քուռակ բեր,
Էդ քուռակ բեր, ես պահեմ,
Ւրեք տարին որ լրանա,
Նոր հեծի գնա նեճրութեն:
Քեռին պայտար էր, ձի լավ կըճանաչեր
Ւրեք տարի պահեց,
Քուռակ իր տեղն առավ,
Նոր տվեց Մհեր հեծնի:


6
Մհեր քուռակ կըհեծներ,
Կէլներ, կէրթեր նեճրութեն:
Թամք, գյամ չկար, տկլոզ կըհեծներ,
Շատ որ կըլարեր, փաչեք կըլոպկեր:
Մեկ օր իրիկվան էկավ տուն,
Քեռին՝ դուռ կայնուկ էր.
Ձեռի փետ թալեց, ասաց,
— Քեռի՜, լազաթ չունի:
Ասաց,— Ւնչի, լա՛ ո, ի՞նչ էղեր է:
Ասաց.— Քեռի, ձին իմ հետև, փաչեք էնպես լոպկեր է,
Իսկի չեմ կարա նստի վրեն:
Ասաց,— Լաո, Սասնա պետք է ծռե՞ր դուրս գան,
Բա մարթ էլ տկլոզ ձի կըհեծնի՞:
Ասաց,— Քեռի, բա իմալ կըհեծնեն:
— Լաո,— ասաց,— թամք կա, գյամ կա,
Թամք կըդնեն ձիու մեջքին,
Գյամ կըզարկեն ձիու բերան,
Կ՚էլեն, կըհեծնեն:
— է , քեռի , աստված քու տուն ավրի,
Մենք չգիտենք, դու լէ չես ասի:
Ուր կա,— ասաց,— էդ թամք ու գյամ,
Որ ես զարկեմ ձիու վրեն:
Ասաց,— Լաո, դու էղեր ես խոջա մարթ, խելքի հասած,
Հեծի, գնա, դու էլ մարդու ճանչըցի,
Մարթու հետ շփվի, թամք մի, գյամ մի գտի:


Առավոտուն Մհեր էլավ, ձին հեծավ, գնաց.
Իշխան մի հանդիպեց, ասաց.— Մհեր ջան, ուր կ՚էրթաս
Ասաց,— Կ՛ուզեմ թամք մի, գյամ մի ճարեմ ձիուս,
Առանց թամքի, առանց գյամի լազաթ չունի:
Իշխան հրաման տվեց, թամք մի, գյամ մի բերին,
Մհեր թամք դրեց ձիու վրեն, գյամ զարկեց բերան,
Էլավ հեծավ, էկավ Սասուն:
Քեռին ասաց,— Մհեր, լաո, ինչպես է:
Ասաց,— Քեռի, օղորթ է,
Թամքի մեջ մարթ լավ կրնստի:


7
Ավուր մի Մհեր ձին հեծավ, թռավ դաշտ,
Հանկարծ էնտեղ տեսավ ահագին գոմեշ մի,
Որ գլուխ տնկած իր վրա կըգար,
Մհեր շուտ քար վերուց գետնից,
Էզար էն գոմշուն,
Քար գոմշու կող ծակեց էլավ:


Մհեր էս որ տեսավ՝ տուն դարձավ,
Հըմեն պատմեց Դեղձուն խաթունին:
Դեղձուն լսավ Մհեր, ասաց,
— Շուտ վազի դաշտ, էն քար բեր:
Մհեր շուտ վազեց դաշտ,
Էն քար գտավ, բերեց Դեղձունին:
Դեղձուն ասաց.
— Տար էդ քար, տուր դարբնին,
Թող էնորմից հերուն մի շինե:
Մհեր տարավ, մեկ օր ետ Հերուն մամիկին իբե:
Դեղձուն ասաց.— Հարցու դարբնին,
Թե քանի օրից կարա
Թուր մի շինի մնացած քարեն:
Մհեր հարցուց դարբնին,
Էն էլ ասաց,
— Տաս օրից եդ արի տար:


Դեղձուն տաս օրից եդ Մհեր ղրկեց,
Որ էն թուր բերի,
Մեկ էլ ասաց.— Ուշքդ վրեդ պահի, Մհեր,
Չէլն,ի թե դարբին քե խափի,
Ուրիշ թուր տա էնոր տեղ:
էս հերուն առ քեզ հետ,
Երբ դարբին էն թուր տա քեզ,
Շուտ հերուն թրի՝ մեջ զանես,
Թե որ թուր լծակի, կառնես, գիկաս:


Մհեր հերուն վերուց, գնաց մոտ դարբին:
Դարբին թուր մի էտուր Մհերին:
Մհեր թուր առնելուն պես՝ հերուն մեու էզար:
Որ էզար, մեկ կողմից ծակեց, մեկէլից դուրս էլավ,
Մհեր ասաց,— Չէ, էս իմ թուր չի:
Դարբին ոսկի թուր մի իբե:
Մհեր հերուն ով էն թուր էլ ծակեց:
Մհեր ասաց.— Չէ, էս էլ իմ թուր չի:
Դարբին ասաց,— Տղա, դու ծո՞ւռ էս, ինչ էս,
Ապա քո թուր ի՞նչըխ տ՚էղնի:
Մհեր ասաց,— Չեմ գիտե, ամա էտ իմ թուր չի:
Դարբնի ճար կտրավ, ուրիշ թուր իբե:
Մհեր շուտ հերուն թրին էզար,
Հերուն մենակ չուր կես մտավ;
Մհեր ասաց.— Չէ, ախպեր, էս էլ իմ թուր չի:
Էդ թուր շինուկ էր հալված քարի քոլքով,
Ւնոր համար հերուն կես ծակեց:
Էն քար էրկնուց էր ընկե կեծակի հետ,
Շատ զորընդեղ քար էր:
Դարբին երբ տեսավ Մհեր
Է ն թուր առեց ճամփա ընկավ՝
Շուտ վերուց պահած թուր, որ Մհեր սպաներ:
Մհեր էս տեսնելուն պես եդ դարձավ,
Ւնք էզար դարբնին:
Որ էզար, դարբին ընկավ, մեռավ:
Մհեր ինոր ձեռից թուր առավ,
Տարավ Դեղձուն խաթունին:
Դեզձուն խաթուն շատ խնդացավ,
Ասաց.— էն որ հերուն չի ծակե, իմ ուզած թուրն է
Մեկել աղեկ արիր, որ մեռուցիր դարբին,
Թե չէ էն շատ փորցանք տի բերե քո գլուրխ:


ՄՀԵՐԸ ՍՊԱՆՈԻՄ է ԱՌՅՈԻԾԻՆ

1
Մհեր որ է լավ,տասնհինգ տարեկան,
Առյուծ մի լույս ընկավ ճամփեք,
Սասնա սարեր, լեռներ բռնեց,
Էրթացող, սալացող կտրեց,
Մի մարթ չէր կարա էրթա դաշտ՝ վար:
Հացի թանկութեն էղավ, սով ընկավ Սասնա մեջ:
Ժողովուրդ էկավ, լցվավ Մհեր դիվան.
— Քու աստուծու սիրուն էղնի,
Մենք սովամահ կրմեռնենք.
Մեզի մեկ ճար արա:
Մհեր ասաց,— Ես չեմ գիտի,
Էրթամ մոտ Քեռի Թորոս,
Տեսնամ թանկութեն ինչից է:
Գնաց մոտ Քեռի Թորոս,
Ասաց,— Քեռի, թանկութեն ընկե Սասուն:
Քեռին ասաց.— Որդի, ես ի՞նչ անեմ,
Ւնձ մոտ իսկի հաց չկա:
Մհեր ասաց.— Քեռի, էդ ինչի՞ց է, որ հաց չկա.
Կարկու՞տն է զարկե, քամի՞ն է քաղե,
Տոթն է տվեր, թե ուրիշ բան կա:
Քեռին ասաց.— Չէ, էնդուց չի,
Մեր երկիր վարուցանք չունենք,
Մենք էծ, տավար, էշ, ջորի կըպահենք,
Մեր՛ հաց Հալեպա ու Շամա գիկար:
Հիմաւկ մեկ առյուծ է լուս ընկե,
Էս յոթ տարի ճամփեք կտրեր է,
Ոչ գալացող կա Սասուն, ոչ էրթացող,
Էդոր համար թանկութեն ընկե աշխարք:
Մհեր ասաց.— Իմա՞լ առյուծ, առյուծ ի՞նչ է:
Ասաց,— Ջանավարներու թագավորն է, մարդ կուտե:
Մհեր ասաց.— Հեռվա նց կուտե, թե՞ մոտկանց:
Քեռին ասաց.— Չէ, որ մոտեցար, նոր կուտե:
Մհեր ասաց.— Հացն ու գինին, Տեր կենդանին,
Ես լուսուն կէրթամ.
Թող ինձ առյուծ ուտե:
Քեռին ասաց.— Որդի, մ՝էրթա, քեզ կուտե:
Մհեր ականջ չարավ, գնաց:
Ւնչքան ձի հեծնող կար,
Հեծան, հետ Մհեր գացին:


Գնաց, Սասնա լեոներուն մոտեցավ:
Առյուծ լեռներուց տեսավ Մհեր,
Էնտեղեն պոչ զարնելով գետին՝
Թոզ ու դուման անելով, էկավ:
Մհեր ասաց մարդերա՚ց.
— Էդ ի՞նչ է, որ մեր դեմ գիկա:
Ասին.— Առյուծ, որ կասեն, էդ է:
Ասաց,— Հացն ու գինին, Տեր կենդանին,
Ով առյուծ թրով, սրով զարկեց,
Կըթորկեմ առյուծ,
Կըդառնամ, կըսպանեմ էնոր.
Առյուծի մեր աստված կանչերով է ծնե,
Ւմ մեր էլ աստված կանչելով է ծնե:
Ես իմ ասպապ պետք է դնեմ գետին,
Անզեն կռվեմ հետ առյուծ:
Մհերի մարդեր հեռու կայնան,
Մհեր մենակ գնաց դեմ առյուծին:
Առյուծ մռնչալեն առեջ էկավ,
Առյուծ, Մհեր առան իրար,
Կպան իրար, տարան, բերին,
Չոլ վարեցին, խանդակ էրին,
Համա իրար չըկրցան հաղթեն:
Վերջ Մհեր շատ հերսոտավ,
Կանչեց՝ Հացն ու գինին, Տեր կենդանին,
Մի ձեռ թալեց վերի ծնոտ,
Մեկն էլ թալեց ներքի ծնոտ,
Ու մեջտեղեն ճղեց առյուծ, արեց էրկու,
Մեկ թալեց ճամփի էս դին,
Մեկ էլ թալեց ճամփի էն դին:


Մհերի հետ գացած մարդեր
Էդ որ տեսան, շատ խնդացին:
Էնոնցից մեկ թռավ Սասուն, Դեղձունի մոտ,
Ասաց,— Խաթուն, քո աչքը լուս, մեր աչքը լուս ,
Քո տղեն առյուծ սպանեց,
Մինչև էսօր էն Մհեր էր,
Էսօրից եդ Առյուծաձև Մհեր էղավ:


Մհեր առյուծ սպանեց, ճամփեք բացվան,
Սասունցիներ գացին Շամ, Հալեպ,
Ամեն տեղեն հաց բերին, լցրին Սասուն:


2
Մհեր երբ առյուծ սպանեց,
Երկիր ամեն առեջ տարավ,
Դուշմաններ կորագլուխ էղան էնոր առեջ:


Որսասար Մհերի ուխտատեղն էր:
Որսասարի առեջ, Որսասարի բոլոր
Մհեր խաս բախչա մի տնկել տվեց,
Մեջ լցրեց աստծու ամեն ստեղծած՝
Ծառ ու ծաղկունք, հավք ու թռչուն, ջին, ջանավար:


Ավուր մեկ Մհեր Էլավ, գնաց մոտ Դեղձուն,
Ասաց.— էրազ տեսա, էրազիս մեջ մեկն ասաց.
«Կ՛էրթաս քո մեր թագավորին կասես՝
Տաս անծին էրինջ մատաղ անի,
Արուն էլնի խանդակ լցվի,
Դու մեջ մտնես, լվաս քո էրես,
Հմայիլ առնես, դնես քո ծոց,
Գուրզ վերուցես, բռնես քո ձեռ,
Թուր Կեծակին կապես քո մեջք,
Քուռկիկ Ջալալին հեծնես,
Էրթաս քո դուշման ջարդես»:
Մկա էկեր եմ տասն անծին էրինջ տանեմ,
Դու ,ի՞նչ կասես, Դեղձուն մայրիկ:


Կէլնեն, կառնեն քառսուն էրինջ,
Քաղքով կէրթան մատաղ կանեն:
Արուն կելնի կըլցվի խանդակ,
Մհեր մեջ արնին կըլվա էրես,
Կուժովնա, կէղնի զորեղ կտրիճ մի,
Կառնի հմայիլ կըդնի ծոց,
Գուրզ կվերու ձեռ,
Թուր Կեծակին կըկապի մեջք,
Քուռկիկ Ջալալին կըհեծնի. կասի,
— Էս գուրզ քառսուն փութ էլ էղներ,
Կըվերուցեր ինչրխ փետուր:
Քեռի Թորոս էս որ կըլսի,
Մհեր ճակատ կըպաքի, կասի.
— Փառք քեզ ստեղծող,
Ես հենց հիմիկ իմացա՛,
Որ մեր դուշման էն կըհաղթի:


ՄՀԵՐԻ ԱՄՈԻՍՆՈԻԹՅՈԻՆԸ

1
Մհերի ուժովնալ ժողովուրդ կըտեսնի, կասի,
«Ժամանակն է, որ Մհեր պսակենք»:
Կէրթան իշխաններ Դեղձուն խաթունի մոտ.
- Քու տղեն հորի՞ չես կարգի,— կասեն:
Դեղձուն կէլնի, կէրթա մո Մհեր, կասի,
— Մհեր, ժամանակն է՝ քեզ պսակենք:
— Ես էլ կուզեմ, մարե, համա իմ գյորա աղջիկ չկա:
— Ինչի՞ չկա, էս ինչ բերդի աղջիկ քո գյորա է:


Մհեր էլավ մարդ ճամփեց,
Գնաց Մելքոն թագավորի մոտ:
Մելքոն թագավոր էլավ, էկավ Սասուն, ասաց,
— Մհեր, ի՞նչ իս կանչեր ինձ:
— Կանչեր եմ գործ մի հաչողցուստ
— Ի՞նչ գործ,— հարցուց:
Դեղձուն խաթուն ասաց,— Թագավոր,
Մեկ ախջիկ քաղքից էղնի, թե գեղից էղնի,
Գտնես, բերենք, պսակենք մեր Մհերին:
Մելքոն ասաց.— էլեք էրթանք Մանաձկերտ,
Թևաթորոսի աղջիկ՝ Արմաղան ուզենք Մհերին:


Մելքոն թագավոր, Մհեր, իշխաններ,
Ամեն մեկ ձի հեծած ընկան ճամփա:
Գացին Մանաձկերտու բերդ:
Մանաձկերտու բերդ հարցուցին՝ Թևաթորոս տո՞ւն է:
Ասին,— Թևաթորոս գացեր է Վան:
Առավոտուն գացին Վան, հարցուցին.
— Թևաթորոս տո՞ւն է:
Ասին.– Չէ, բերդի հիմք թալեց,
Հաց կերավ, գնաց Արզրում:


Կեսօրին գացին Արզրում, հարցուցին,
— Թևաթորոս տո՞ւն է:
Ասին.— Բերդի հիմք թալեց, գնաց Կարս:
Գացին Կարս, հարցուցին.
— Թևաթորոս տո՞ւն է:
Ասին.— Բերդի հիմք թալեց, գնաց Մանաձկերտ:
էկան, էկան, հասան Մանաձկերտու բերդ:


Խաբար տարան Թևաթռրոսին, թե Մելքոն թագավոր
Մհեր, իշխաններ էկան քեզ հյուր:
էն լէ մարդ ճամփեց էնոնց առեջ, բերեց տուն:
Մելքոն թագավորի տեղ ջոկ սարքեց,
Մհերին՝ ջոկ, իշխաններին՝ ջոկ:
Բերին հաց տվին, հաց կերան, պրծան,
Թևաթորոս հարցուց.
— է, թագավոր, բարով եք էկե,
Ի՞նչ կա, ի՞նչ է պատահե:
Ասաց,— էկեր ենք քո տուն,
Կուզինք բարեկամութեն էնինք:
— Ի՞նչ բարեկամութեն,— ասաց:
Ասին.— Քո աղջիկ Արմաղան,
Պետք է մեր Մհերին տաս:
Ասաց.— Մհեր որի՞դ տղեն է:
Ասին.— Սանասարի տղեն է:
Ասաց,— Մելքոն թագավոր,
Դուք էրկու թագավոր էկեր իք իմ տուն,
Աղջիկ մի կուզեք, ձեզ հալալ էղնի,
Համա ասեմ՝ էս յոթ տարի կա,
Սիպտակ դև Արմաղան փախուցեր է:
Մհեր ասաց.— Բա որտե՞ղն է դևի ամարաթ:
Ասաց.— էն սարից, որ մեր ջուր գիկա,
էն սարի ծերին էնոր ամարաթն է:
Մհեր ասաց.— Քանի որ էդպես էղավ,
Մկա ժամանակն է, որ ես էրթամ էնոր վրեն կռիվ:


Մնաց, քնեցին, առավոտ էլան,
Շնորհակալ էղան, ընկան ճամփա,
էկան, էկան, հասան Սասուն:
Մհեր մոր ասաց.— Իմ հարսնացուն
Սիպտակ դև փախուցեր է,
Պետք է էրթամ էնոր ետև:
Մեր ասաց.— Լավ, մկա ինչ կուզես, էրա:
— Քո խրատներաց շատ պետք ունեմ, մարե.
Ինչ անեմ, որ իմ գլուխ պանցր մնա դուշմընի առեջ
Ո՞վ պետք է ինձ րնկեր էղնի:
Դեղձուն խաթուն ասաց,
— Սասնա կտրիճներ ընկերի պետք չունեն,
Իրենց ընկեր իրենք պետք է էղնեն:


Մհեր էլավ, հագավ հոր էրկաթե հալավներ,
Մեջք կապեց Թուր Կեծակին,
Երկաթե կուտ դրեց գլուխ,
Պողպատե ճզմեք քաշեց ոտքեր,
Նետ աղեղ, կալխան թալեց քամակ,
Գուրզ բռնեց ձեռ, Հեծավ Քուռկիկ Ջալալին,
Քշեց վեր Սիպտակ դևին:


2
Ճամփին իրեք դև ռաստ էկան,
Վրա պրծան, սկսան, կռվել:
Մհեր շուտ քաշեց նետ, աղեղ,
էրկու դև սպանեց:
Մեկ վիրավոր փախավ:
Մհեր էնոր արնի իզով գնաց,
Գնաց, հասավ սարի գլոխ:
Տեսավ էն սարի առեջ խաս մի բախչա,
Բանցրիկ չինարի ծառ կայնուկ,
Ծառին հուր-հրեղեն աղջիկ մի կապուկ,
Նստեր վիրավոր դևի մոտ,
էնոր արուն կըսրբեր:
Մհեր էզար, սպանեց էն դև,
Դարձավ, քանդեց աղջկա կապեր:
Աղջիկ տեսավ էն խորոտ կտրիճ,
Խելքագնաց էղավ վեր էնոր,
Հարցուց.– էյ կտրիճ,
Հավքն իր թևով, օձն իր պորտով,
Չեն կարա գա էստեղ, դու ,ինչպես էկար,
Չլնի թե դու Մհերն Էս:
— Հա,— ասաց,— ես Մհեր եմ,
Բա քու անուն ի՞նչ Է:
Աղջիկ ասաց,— Արմաղան Է:
— Ապա ի՞նչպես Էղավ, որ դու ընկար Էստեղ,
Աղջիկ ծանր հոգոց հանեց, ասաց.
— Ա՜խ, Էլ մի հարցուցի,
Անօրեն Սիպտակ դև էկավ մեր երկիր,
էկավ վեր իմ հոր կոիվ,
էն ժամանակ ես բախչի մեջ սեյր կանեի,
Մեկ էլ հանկարծ դև վրա տվեց,
Ւնձ առնել, փախնել մեկ արավ:
Էսա յոթ տարին բոլորավ,
Ես կըտանջվեմ Էս անօրենի ձեռ:
Մհեր ասաց,— Մկա ո՞ւր Է Սիպտակ դև:
Աղջիկ ասաց,— Սիպտաւկ դև Էստեղ չի,
Գնացեր է Սև սար ուխտ,
Ւնոր սովորութեն էն է,
Տարին մեկ կէրթա ուխտի,
Քառսուն օր էնտեղ կըմնա,
Ուխտ կանի, ետ կըդառնա:
էսա երեսունինը օր է՝ գնացեր է,
Մեկ օր է մնացեր ետ դառնա:
Մեկել ասեմ՝ Սիպտակ դևի զօրութեն
Սև սարի Սև եզան մեջ է:
էն եզ երբ կըհեծնի, կըդառնա աժդահար,
Կէրթա աշխարք կոտորած կանի,
Մարդ չի կանա կայնի էնոր առեջ:
Լավ գիտնաս, Մհեր,
Ով էն եզ սպանի՝
էն էլ Սիպտակ դև կըհաղթի:
Մհեր էդ որ լսավ,
Ելավ, հեծավ Քուռկիկ Ջալալին.
Քշեց հասավ Սև սարի գլոխ:
էն սարի վրա ճահիճ մի տեսավ,
Ճահճից Սև եզ մի ելավ իր դեմ:
Մհեր եզ տեսնելուն պես՝ ասաց իր աղոթք,
Քաշեց Թուր Կեծակին, խոթեց եզան փոր,
Հրեղեն եզ բոռաց, թռավ վեր Մհեր,
Համա ուժաթափ փռվեց վար գետին:


3
Դրանից եդ Մհեր ձիու գլուխ թեքեց,
Քշեց հասավ Սիպտակ դևի ամարաթ:
Ւջավ ձիուց, ամարաթի դուռ ծեծեց,
Մի անճոռնի դև դուրս էկավ.
Մհեր ասաց,— Սիպտակ դև կանչի գա,
Դև ասաց,— Քնած է, իրավունք չկա զարթնիցնենք:
Մհեր առեջ գնաց, որ ներս մտնի,
էս դև չթողեց:
Մհեր բռնեց էնոր, սարից էթալ ներքև:
Ներս մտավ, տեսավ Արմաղան
Ծունկ դրե դևի գլխի տակ, նստե:
Ասաց.— Դե, վեր կաց, էրթանք:
Արմաղան ասաց,— Որ վեր կենամ, սա կըզարթնի,
Ինձ էլ կըսպանի, քեզ էլ:
Մհեր ասաց,— Վեր կաց, մի վախի:
Արմաղան վախելով վեր կըկենա,
Հենց որ կըկաչնի, դև կրզարթնի,
Կըտեսնի մի աժդահա մարդ Արմաղանի թև բռնած,
Կասի.— Հողածին, դու ո՞վ ես, որ իմ տուն ես մտե
Արմաղան էլ կուզես փախցնես,
էնիկ էսա յոթ տարի իմ մոտ է,
Համա ինչըխ որ էկե, էնպես էլ մնացեր է,
Ես էնոր ձեռ չեմ տվե,
Իմ աղջկա պես պահեր եմ,
Դու ո՞վ ես, չէ՞լնի Մհերն ես:
Մհեր՝ ասաց.— Ես եմ քո ասած Մհեր:
— Չէ,— ասաց Սիպտակ դև,— սուտ կասես, դու
Մհեր ասաց,— Ես Մհերն եմ, քո հոգեառ հրեշտակն եմ
Վեր կաց կռիվ անենք՝ կամ ինձ, կամ քեզ:


Դև վեր կըկենա, կըհանեն իրար:
Շատ կ’էրթան, գիկան, շատ իրար կըզարկեն,
Քրտինք կըթափի, գյոլ կըդառնա:
Մհեր կըտեսնի, չէ, գյուլաշով բան չէ դառնա,
Թուր կհանի, կըզարկի դևին.
Դև կասի,— Հողածին մեկել զարկ:
Մհեր կասի.— Ես հողածին չեմ, ջրածին եմ,
Իմ զարկ մեկ պետք է էղնի:
Դև կասի՝ «էս հրեղենի զարկ էր», ու կըսատկի:
Դև որ ընկավ, սատկավ,
Մհեր ելավ հեծավ Քուռկիկ Ջալալին,
Արմաղան առավ թարք, ճամփա ընկավ:
Հասավ կես ճամփա, չհասավ,
Խաբար ղրկեց Դեղձուն խաթունին, թե՝
«Ես էկա, Արմաղանն էլ ինձ հետ»:
էս խոսք լսելուն պես Դեղձուն իր՝ մարդերով,
Գեղով, քաղքով գնաց Մհերի առեջ,
Առավ, բերեց Սասուն:
Յոթն օր, յոթ գիշեր հարսնիք արեց,
Արմաղան պսակեց վեր Մհերին: