Սասունցի Դավիթ I:2
Jump to navigation
Jump to search
<- Եդ Սասունցի Դավիթ
ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ
ՍԱՆԱՍԱՐԻ ԵՎ ԲԱՂԴԱՍԱՐԻ ԱՄՈԻՍՆՈԻԹՅՈԻՆԸ[edit | edit source]
- 1
- Սանասարի, Բաղդասարի անուն,
- Էնոնց խեր-խաբար էլավ Սասունեն,
- Գնաց, հասավ Քաջանց թագավորի քաղաք,
- Ընկավ Քառսուն ճող ծամ Դեղձունի ականջ:
- Քառսուն ճող ծամ Դեղձուն
- Շատ սիրու տեր եղավ վեր Սանասար,
- Ասաց.— էն մարդ կտրիճ է,
- Թուղթ գրեմ գա, էս վիշապներ, քաջքեր հաղթի,
- Ինձ էլ առնի,տանի:
- Էլավ, մեկ կուժ լիք ջուր Էլից,
- Խնձոր բերան Էդիր,
- Մեկ կուժ դատարկ՝
- Խնձոր բերան Էդիր,
- Մեկ թուղթ էլ գրեց, թե՝
- Քաջանց թագավորի աղջիկ Քառսուն ճող ծամից
- Շատ բարով Սանասարին, Բաղդասարին,
- Իլլաքի Սանասարին, Սանասարին:
- Սանասար տղա,
- էս Պղնձե քաղքի թագավորի աղջիկն եմ,
- Իմ սիրտ քանց էս դատարկ կուժ, սարսուփ է,
- Իմ գլուխ քանց էս լիք կուժ, լիքն է,
- Աստծու շնորհքով լցուկ եմ,
- Քառսուն տեղե, քառսուն մարդ
- Էկած է իմ վրա, ինձ ուզելու,
- Ես խոսք չեմ տվե,
- Երազով քեզ տեսեր եմ,
- Արի ինձ առ,
- Ինձ շատ դուր կըգաս դու,
- Էս թուղթ գրեր եմ քեզ համար:
- Ինչ որ կանես, արա,
- Գլուխ թացեր էս, չկնտես,
- Գաս, ինձ տանես քեզ համար:
- Իր պատկեր դրեց մեջ թղթին,
- Կանչեց էրկու աղջիկ, ասաց, —
- Էս թուղթ տանեք Սասնա քաղաք,
- Էլնեք աջակողմ հերդիս,
- Թալեք Սանասարի տեղաց վրա.
- Թե որ էն կտրիճ մարդ է,
- Թող գա, ինձ տանի իր համար:
- Էդ աղջիկներ, իմալ իրենց խաթուն,
- Սևհրբանդ էին, կախարդ.
- Առան Քառսոււն ճող ծամի թուղթ,
- Հագան աղավնու թևեր, թռան:
- Թռան, հասան Սասնա բերդ,
- Աջակողմ հերդիււի վրա գացին,
- Տեսան՝ մեկ ջահել-ջիվան տղա քնուկ,
- Էնքան կարմիր, արևուն կասի՝
- «Դու դեն գնա, ես առաջանամ»:
- Մե ջուխտ մոմ գլխուն կըվառվի,
- Մե ջուխտ մոմ ոտներուն կըվառվի:
- Թուղթ բերողներաց մեկ ասաց.
- — Այ քուրս, արի էրթանք,
- Էս մեկել հերդիսի վրա աչկենք,
- Բալքի Սանասար տղեն էդ չի
- Գացին էն հերդիսի վրա,տեսան
- Մի ջահե-ջիվան տղա քնուկ,
- Էն տղից տասնապատիկ աղեկ:
- Քուր ասաց. —էս է Սանասար տղեն,
- Թալենք էս հերդիսից վար:
- Մեկել ասաց.— Քուրս, ի՞նչ ասեմ,
- Չեմ գիտի էս է Սանասար, Թե էն մեկելն է Սանասար:
- Չիմացան էդ որու հերդիսն էր,
- Թուղթ դրին վեր Բաղդասարի բարձին:
- 2
- Առավոտուն ժամու զանգեր զարկին,
- Բաղղասար քնուց էլավ, տեսավ՝
- Թուղթ մի, պատկեր մի վեր բարձին
- Պատկեր վերուց աչքեց, խելք գնաց,
- Արուն քթից փրթավ էկավ
- Թուղթ կարդաց, հերսոտավ, ասաց.
- «Իմ ախպեր գախտիկ գործ կանի,
- Կուզի պսակվի, ինձ չի հարցնի,
- Ինձ մարդու տեղ չի դնի,
- Իմ ախպեր էդ ինչ ախպեր է:
- Լավ է էլնեմ, հեծնեմ իմ ձին,
- Էրթամ ուրիշ երկիր, կորուսեմ»:
- Բաղղասար իր սենեկից չելավ դուրս,
- Մեջ իր սրտին էրավ խոց.
- Նեղեցավ, նստավ իր տեղ:
- Սուփրեն բացին, նստան հացի,
- Կիրիշկեն, Բաղղասար չկա:
- Մեր կասի.— էսա Բաղդասար հիվա՞նդ էր,
- Որ չէկավ նստեր հացի .
- Կէլնի, կէրթա էնոր հետև:
- — Բաղդասար, ի՞նչ էղեր է քե,— կասի,—
- Դու ի՞նչու չես գար հացի:
- Բաղդասար կասի,— Դու իմ մեր չէլներ,
- Ուրիշ ով էլներ, էսա դուռ բացեր,
- Ես էնոր կտոր-կտոր կաներ,
- Ջոջ բրդուճ ականջ կըթողեր:
- Մեր հարցուց.— Ի՞նչ է եղեր, որդի:
- Բաղդասար ասաց.— Մարե,
- Առ էս պատկեր, էսա թուղթ.
- Իմ ախպեր գաղտուկ կնիկ ուզեր է.
- Ինչո՞ւ ես մարդ չէ՞ր,
- Թող ինձ հարցում էներ,
- Ինձ հետ խորհուրդ նստեր,
- Նոր էրթար, կնիկ ուզեր.
- Կամ էն տի մնա կենդանի, կամ ես:
- Կըռկի, կընստի վար իր տեղաց,
- Չի էլնի դուրս իր սենեկից:
- Մեր կասի.— Ես խաբար չեմ, որդի,
- Ես էլ քանց քե շատ ըռկա,
- Ես, էրթանք մոտ Սանասար:
- Կըգան, Սանասար թուղթ կառնի, կըկարդա.
- «Քաջանց թագավորի աղջիկ Քառսուն ճող ծամից
- Շատ բարով Սանասարին, Բաղդասարին,
- Իլլաքի Սանասարին, Սանասարին:
- Սանասար տղա,
- Ես Պղնձե քաղքի թագավորի աղջիկն եմ,
- Իմ սիրտ քանց էս դատարկ կուժ, սարսափ է,
- Իմ գլուխ քանց էս լիք կուժ, լիքն է,
- Աստծու շնորհքով լցուկ եմ,
- Քառսուն տեղե, քառսուն մարդ
- Էկած է իմ վրա, ինձ ուզելու,
- Ես խոսք չեմ տվե.
- Երազով քեզ տեսեր եմ.
- Արի ինձ առ,
- Ինձ շատ դուր կըգաս դու,
- Էս թուղթ գրեր եմ քեզ համար:
- Ինչ որ կանես, արա,
- Գլուխ թացեր էս, չկնտես,
- Գաս, ինձ տանես քեզ համար»:
- Սանասար կասի.— Բաղդասար, ախպեր ջան,
- Էս թղթի համար դու ինձնե կըռկես,
- Աստված վկա, ես էդ բանից խաբար չեմ,
- Էդ աղջիկ սեհրբանդ է, կախարդ,
- Մեր անուն լսեր է, էս թուղթ գրե:
- Արի մի դարբ զարկ ինձի,
- Թող քո հերս իջնա, քո սիրտ հովնա:
- — Չէ,— կասե Բաղդասար,— մենք տի կռվենք,
- Կամ ես քե կսպանեմ, կամ դու ինձ:
- Ինչքան ասին, հնարք չեղավ,
- Չէ որ էսիկ հաստս/դամար էր,
- Էնոր երակ փշուր մծուռ էր,
- Էնոր կասին ծուռ Բաղղասար:
- 3
- Առավոտ էլան, առան իրենց գուրզեր,
- Զենք ու զրահ կապին,
- Ձիեր հեծան,գացին մեյդան կռիվ:
- Առւսջ ձիաթողս խաղցան գուրզով:
- Էն ինչ Սանասարն էր, հանաք կաներ,
- Գուրզ բանձր կըզարկեր ախպոր.
- Էն ինչ Բաղդասարն էր, հանաք չաներ,
- Գուրզ սրտով կըզարկեր ախպոր,
- Կուզեր, Սանասար ձիուց բերի տակ:
- Տուրի կեսօր էդպես կռվան,
- Չկարցան մեկ մեկու հաղթեն:
- Չիմանատեղ էնքան գացին, էկան,
- Էնքան չըխչըխփեցին իրար,
- Օր քրտինք էլավ գետ, գնաց:
- Մեր կիրիշկի, տղեք չկան,
- Կասի,— էս ի՞նչ ելավ, էտոնք չեկան:
- Տնեն կելնի, էնոնց ձեն ընկե քարեր,
- Գետին կըդողա, թունդ կառնի:
- Կերթա, կըտեսնի էնոնց հալ,
- Ծնկներ կըտփի, կուդում կըկոտրի,
- Կանիծի կախարդ աղջկան, կասի:
- «Թող արև չտեսնա էն աղջիկ,
- Ինչ իրար դեմ հանեց իմ տղեք»:
- Տղեք շատ զարկին իրար,
- Նա էն կարաց էնոր հաղթի,
- Նա էն կարաց էնոր հաղթի,
- Մութ ընկավ, էլավ իրիկուն,
- Իրիկուն թողին էկան տուն:
- Մառախ ընկավ մեջ էնոնց սրտին,
- Ճամփին իրար ասին.
- — Վաղ էլ գանք, հասնենք իրար,
- Տեսնենք ով ում կըտա գետին:
- Առավոտ էլան, հաց կերան գացին.
- Էս անգամ գյուլաշ բռնին իրարու,
- Ձեռ թալին, արին կռիվ, էդպես կռվան չուրի կեսօր .
- Կեսօր էկավ Բաղդասար ասաց,
- — Սանասար, արի գուրզով զարկենք:
- Սանասար կայնեց նշանգաղի գլոխ,
- Բաղդասար գուրզ առեց, էզար,
- Գուրզ գնաց գլխու վերեն:
- Սանասար բռնեց գուրզ.
- Ետ էթալ, չհասուց ախպեր,
- Չէր ուզե ախպեր սպաներ,
- Կուզեր, որ էնոր հերս իջներ:
- Բաղդասար էնոր կըզարկեր,
- Համա Սանասար խաղ կաներ:
- Գուրզի ձեն մեր լսեց, էկավ,
- Նստավ էնտեղ, թամաշա արեց,
- Տեսավ՝ Բաղդասար նվազավ,
- Ուժ պակսավ, առեց հաղթվել,
- Մեր էլաց, բոռաց, կանչեց.
- «0՜ սարեր, օ՜ քարեր, օ թփեր,
- Խաբար տարեք քեռուն,
- Թող գա, հասնի իր կտրիճներուն:
- Մեկ սհաթ էլ թամաշա էրաց,
- Տեսավ՝ չէ, Սանասար էլ կըզարկի
- Բաղդասար ուր որ է կընկնի:
- Էլաց, կանչեց, ասաց,
- «0՜, սարեր, օ՜, քարեր, օ՜, թփեր,
- Խաբար տարեք քեռուն,
- Թող գա, հասնի իր կտրիճներուն»:
- Տղեք շատ գուրզ թալին իրար:
- Սանասար կըտեսնի՝ էն իրեն կըսպանի,
- Սպանելու դարբ կըզարկի Բաղդասար,
- Կասի.— էնոր դարբ չի դիպնի ինձ,
- Ես էլ զարկեմ, տեսնենք
- Էն կարա՞ իմ գուրզի առեջ կայնի:
- Մեկ թեթև դարբ կըզարկե,
- Բաղդասար իր մատալ կտա առջև,
- Չի կարա դարբի առաջ առնե,
- Գուրզ կրդիպնա ախպոր մեկ ոտաց,
- Հուշ կերթա, կընկնի գետին
- Սանասար էդ կըտեսնա, կիլա, կասի.
- «Վախ, էս ինչ արի ես,
- Իմ ձեռաց չափ չիմացա,
- Զարկեցի, իմ ախպեր սպանեցի:
- Վազեց տեսավ չէր մեռե,
- Շլկեց ախպոր, բերեց տուն,
- Նստան, չուր լուս լացին:
- Լուս բացվավ ախպոր ուշք էկավ վրեն.
- Վերկացավ, նստեց տեղաց մեջ
- Սանասար հարցուց.— Ախպեր,
- Էդ Ի՞նչու դու էտա ցեղ էղար:
- Ասաց.— Գուրզ դիպավ իմ ոտաց,
- Ոտս ցավաց, իմ խելք գնաց:
- Էլան իրենց մոր խաթեր
- Իրարու գլուխ պագեցին,
- Էլան առաջվա ախպեր:
- Բաղդասար ասաց.— Ախպեր,
- Ես չէր գիտե՝ դու քանց ձի ուժով էս,
- Էս ինձ խրատ, որ ըստուց ետ,
- Քեզ վրա էլ ձեռ չվերցիմ,
- Ես քո պստիկ ախպեր,
- Դու իմ ճոչ ախպեր,
- Ինչ որ ասիս, քե կըլսեմ,
- Ել, գնա էն աղջկա հետև:
- Սանասար ասաց,— Ես չեմ էրթա էնոր հետև,
- Էն սեհրբազ է, էն կախարդ է,
- Ես չեմ էրթա էնոր բերի:
- Բաղդասար ասաց.— էլ, գնա բեր,
- Էն գիտի մենք ճոչ մարդ ենք.
- Որ դու չերթաս, էն աղջիկ բերես,
- Մենք շատ պստիկ կեղնենք,
- Անկարելի է, տերթաս, բերես:
- 4
- Սանասար էլավ, իր հող ու քար էրավ,
- Գնաց մոր փեշ պագեց, ասաց.
- — Մարե, ես կերթամ Քաջանց երկիր:
- Մեր ասաց,— Մի էրթա, որդի,
- Էն երկրեն անջախ փրթանք էկանք:
- Սանասար ասաց,— Չէ , պիտի էրթամ,
- Թե որ իմ գլուխն էլ գացել է, տերթամ:
- Թռավ, հեծավ իր ձին, էլավ,
- Կայնավ ճամփի վրա, կանչեց.
- — Բաղդասար, ախպեր, կո ես կերթամ,
- Յոթ ավուր ետ էկա՝ էկա,
- Թե որ չէկա, նեղության մեջ եմ,
- Գաս հասնես ինձ օգնության:
- Ահա իմ մատնիք, դիր քո մատ,
- Թե էնոր ակ սևցավ,
- Իմացի նեղն եմ, արի:
- Ախպերներ փաթաթվան իրարու,
- Իրարուց հալալութէն ուղին,
- Կաց բարով արին, բաժանվան:
- Սանասար ձիու սանձեր թողեց:
- Քառսուն ավուր ճամփա
- էն իրեք օրեն գնաց,
- Գնաց, հասավ Փրե Բաթմանա կարմունջ:
- Տեսավ էնտեղ քառսուն դևեր նստած
- Սեղան բացեր են, կուտեն, կըխմեն:
- էս դևեր Քաչանց թագավորի թշնամիք ին.
- Էսոնք երբ տեսան Սանասար, խնդացան,
- Շուտ ըմ էլան իրենց տեղեն,
- Սանասար իջուցին ձիուց տակ,
- Ուրանց հետ սեղան նստեցուցին,
- Մի լավ կերան, խման, ապա հարցուցին.
- — Բա ո՞ւր էդպես, ախպեր Սանասար:
- — Կերթամ Քաջանց երկիր,— ասաց,
- — Քառսուն ճող ծամ Դեղձուն, բերեմ:
- — Քանի որ էդպես է,— ասին,—
- Պետք է առաջ տեսնաս մեր մեր,
- Լսես էնու խրատներ,
- Որ քե փորձանք չկա Քաջանց երկրեն:
- Մեր մեր էնա տուն նստած,
- Ծծեր թալած թևքերուն, հաց կըթխե:
- Թե կարեցար էնոր ծծի պտուկ
- Ետևանց առնել քո բերան,
- Կըհասնես քո սրտի մուրազին.
- Թե չկարեցար, շատ կըվնասվես:
- Սանասար առան, տարան տուն:
- Սանասար, երբ տուն մտավ,
- Տեսավ՝ ահագին, սարի պես կնիկ մի,
- Ծծեր աջ ու ձախ թևքերուն թալած,
- Նստե ցորեն հաց կըթխե:
- Տեսնելուն պես հասավ ետվանց
- Ու էնոր ծծի պտուկ առեց բերան:
- — Հողածին, կոտրի էն բերան,— ասաց,–
- Որ էս բան քեզ սովրեցուց,
- Թե չէ իմ պատրաստ կեր պիտի էղներ,
- Համա էս կերպով դու էլ
- Իմ զավակներաց մեկն էղար:
- Հիմիկ, որ իմ զավակն էս, ասա,
- Էդ ո՞ւր, էդպես բարով:
- Սանասար ասաց,— Կերթամ Քաջանց երկիր,
- Քառսուն ճող ծամ Դեղձուն բերեմ:
- — Մի գնա,— ասաց պառավ,—
- Էնտեղ վնաս կըքաշես:
- Սանասար ասաց.— Տերթամ, մարե,
- Թե որ գիտնամ՝ իմ վիզ իրեք տեղով կըկտրին:
- Թե ուրիշ խրատ ունիս, ասա:
- Պառավ ասաց,— Որդի, որ կերթաս,
- Ինչ որ ռաստ կրգա,
- Թե քար, թե թուփ, թե հայվան, թե ջանավար,
- Ամենուն բարև տաս, նոր անցնես, էրթաս.
- Թէ որ առանց բարև անցար,
- Էն երկիր կախարդ է, քեզ կըվնասե:
- Սանասար ասաց,— Մնացիր բարի, մա՛րե:
- Պառավ ասաց,—- Կաց մի խրատ էլ կա:
- Որ կուզես քո թշնամին հաղթես,
- Հիշի «Հացն ու զինին, Տեր կենդանին,
- Մարութա բանձր Աստվածածին,
- Խաչ պատրաստեն վեր Սանասարի աջ թևին:
- Քաջանց թագավոր, էնոր մարդեր
- Էդ աղոթքից շատ կըվախեն:
- Էն պառավ իր ջահել վախտին
- Քաջանց թագավորի յարն էր էղե.
- Էնոր ասեր էր օր մի,
- Թե, «Արար-աշխարհքեն կըդողա,
- Էլ դու ումից կըվախես»:
- Էն էլ թե՝ «Ես ոչ մեկ տեղեն վախ չունեմ,
- Իմ վախ մենակ Սանասարից է»:
- Պառավ ասաց.— Գնա, որդի,
- Քաջանց թագավոր, էնոր մարդեր
- Քո ուժի առաջ չեն կարա կայնի,
- Դու էնոնց ամեն կըջարդես,
- Դեղձուն կառնես, կըգաս:
- Սանասար հեծավ ձին, թռավ,
- Գնաց, դուրս էկավ Քաջանք թագավորի հող,
- Տեսավ, մի հովիվ ձեն կոտա,կասի.
- «Սանասար, Սանասար,
- Կայնե, քե բան ասեմ, նոր գնա»:
- Սանասար կասի.
- «Ջանըմ, հովիվ իմ անուն ինչ գիտի»,
- Գնաց մոտ հովիվ, բարև էտու.
- Մի ասի, էդ հովիվ թագավորի հովիվն է,
- էնոր փահլևաններից մեկն է:
- Հովիվ ձիու գամ բռնեց, հարցուց.
- — Ախպեր, էդ ո՞ւր է կերթաս:
- Սանասար ասաց,— Հովիվ ախպեր,
- Իմ ձիու գամ բաց թող,
- Իմ ճամփեն հեռու է.
- Կերթամ Քաջանց երկիր,
- Դեղձուն առնեմ, տանեմ Սասուն:
- Հովիվ ասաց.— Ա՜յ, կանաչ-կտրիճ,
- Ետ դարձի, մեղք ես,
- Շատերն են գացե, քար դարձե,
- Դուն էլ կերթաս, քար կըդառնաս:
- Սանասար ասաց.— Չէ , հովիվ ախպեր,
- Ինչ էլ էղնի, տ՚էրթամ:
- — Դե, որ էդպես է,— կասի հովիվ,—
- Կաթ մի կթեմ, կեր, նոր գնա:
- Ասաց,— Չէ, ես վռազ եմ, կերթամ:
- Հովիվ ասաց.— Հնար չկա, էստեղեն գացող,
- Անկաթ ուտել չեմ թողնի էրթա,
- Զոռով նստեցուց Սանասար:
- Բերեց մեկ փետե տաշտ մի,
- Որ մեջ յոթ մարդ կըլողաներ.
- Լիք կաթ լցուց, տրմուզ փրթեց,
- Դրեց Սանասարի առեջ,
- Ւնք գնաց ոչխարի բոլոր ման գալու:
- Էդ հովըվու միտք ի՞նչ Է.
- Կուզի փորձի Էկող, գնացող,
- Իմանա Էնոնց ուժի չափ՝
- Նոր թողնի, էրթան քաղաք:
- Որ կերթան քաղաք,
- Փահլևաններ էնոնց կըսպանեն,
- Գլուխ կըկտրեն, կանեն բերդ:
- Մեկ փաթ օլրտավ, Սանասար բոռաց.
- — Հովիվ, արի քո տաշտ վերու:
- Հովիվ էկավ, տեսավ տաշտ սրփուկ կործուկ է,
- Աշխարհով մեկ էղավ, խնդացավ,
- Համա իր տեղ դողաց, ասաց.
- — Գնա՛, հալալ էղնի քեզ,
- Էսքան գալացող տաշտ կես չէր արե,
- Դու փշում՛ կախ ամեն կերար,
- Ուր էրթաս, մարդ քեզ չի հաղթի.
- Գնա՛, դու կրբերես Քառսուն ճող ծամ:
- Սանասար հեծավ իր ձին, գնաց,
- Տեսավ ճամփին աղվես մի
- Սարեն սար կըթռնի, կասի,
- «Խառ խիալ, քարվան խիալ»:
- Սանասար բարև էտու, անցավ:
- Մի քիչ գնաց, տեսավ՝
- Մարդ մի կզվեր է առվին,
- Յոթ ջաղցի ջուր կըխմի, կասի.
- «Ամա՜ն, ես ծարավ մեռա»:
- Սրան էլ բարև տվեց, անցավ:
- Տեղմ՝ Էլ տեսավ՝
- Յոթ փուռ հաց կըթխեն,
- Էդ հաց մեկ մարդ կուտի, կասի.
- «Ամա՜ն, ես սոված մեռա»:
- Էդտեղեն էլ անցավ, գնաց:
- Մեկ տեղ էլ տեսավ՝ յոթ դև նստած,
- Խնձոր կը թալեն իրարու,
- Էն կը թալի էնոր, կասի.
- «Հազար բարին քե»,
- Էն կը թալի էնոր, կասի.
- «Հազար բարին քե»:
- Սանասար բարև էտու, փրծավ, գնաց:
- Գնաց հասավ Պղնձե քաղքի պատի տակ,
- Իրիշկեց, տեսավ ի՞նչ.
- Քառսուն ձիավոր կըտրիճ
- էնքան են մնացեր էնտեղ,
- Որ մորուքներ էկեր, դեղներ է,
- Չուր մեջք քար են դարձած,
- Մեջքից բանձր մարդ են մացե:
- Ասաց,— Բարև ձեզ,
- Սիպտակ մորուս, կարծիր մորուս, թուխ մորուս մարդեր,
- Էս ինչի եք քար դարձեր:
- — Աստծու բարին, կանաչ-կտրիճ,— ասին,–
- Քիչ մի համբերի, մութ իջնի,
- Դուն էլ կեղնիս մեր հալին:
- Ասաց.— Ի՞նչպես տ՚իլնեմ ձեր հալին:
- Էնոնցմե մեկ ասաց,
- — Մենք էլ քեզ պես կտրիճ էինք,
- Կանք էս աղջկա հետև,
- Դարձանք էսպես՝ կես քար, կես մարդ:
- Ասաց,— Ձեզ ո՞վ դարձուց կես քար, կես մարդ:
- Ասին.— Քառսուն ճող ծամ Դեղձուն:
- Էդ աղջիկ անխիղճ կախարդ է,
- Ինքն էլ կախարդ հավք ունի,
- Մի քիչ համբերի, կըգա,
- Էս պատի վրա կըճվա,
- Մեր հասակի մարդ կըդառնաս:
- Սանասար իմաստուն էր,
- Իր ձին դարձուց, քաղքից զատացավ,
- Իրեն տվեց ուրիշ տեղ մի,
- Մնաց, չուր մութ էտու գետին:
- 5
- Մութ էտու գետին,
- Սանասար դարձավ քաղքի կուշտ,
- Ձիու սանձ ոլորեց, մեյդան բաց արավ,
- Հիշեց՝ Հացն ու գինին, Տեր կենդանին,
- Մարութա բանձր Աստվածածին,
- Խաչ պատրաստին, վեր իր աջ թևին,
- Զանգուներ զարկեց ձիուն,
- Բադանից թռավ, անցավ քաղքի մեջ:
- Շատ ման էկավ քաղքի մեջ,
- Էկավ հացի խան մի գտավ, ասաց,
- — Ափո ջան, էս խանի վարձ ի՞նչ է...
- Ասաց,— Որդի, ձիուն՝ մեկ արծաթ,
- Մարդուն՝ երկու արծաթ:
- Ասաց.— Ափո, կըտամ ձիուն էրկու արծաթ,
- Իմ գլխուն՝ երեք արծաթ,
- Մենակ ձիուս աղեկ պահես:
- Ձին կապեց էդտեղ,
- Գնաց մեջ քաղքին ման գալու:
- Քիչ մի ման էկավ քաղքի մեջ,
- Մեկ հաց առավ փռնչուց,
- Դրեց թևի տակ, դարձավ, էկավ խան:
- Նստեց իր հաց կերավ, ասաց.
- — Ափո, մի հարցմունս անեմ քենե:
- Ասաց.— Որդի, ի՞նչ հարցմունս:
- Ասաց,— էս քաղաքի անուն ի՞նչ կասեն:
- Ասաց.— Որդի, էս քաղաքի անուն՝
- Պղնձե քաղաք կասեն:
- Ասաց.— էս քաղաքի թագավոր մեկ աղջիկ ունի,
- Էդ աղջիկ ի՞մալ աղջիկ է:
- Ասաց.— Քե ի՞նչ կա հետ էնոր,
- Իմալ կէղնի, թող էղնի:
- Ասաց.— Պապե, կըհարցնեմ էլի:
- Ասաց.— Որդի, էն կախարդ է,
- Քանի-քանի կտրիճ տղա էկան,
- Որ էնոր առնեն, տանեն.
- Սեհր արեց, էթալ սարեր,
- Մեկն արեց աղվես, սարից սար կըթռնի,
- Մեկ՝ կըզած առվի վրեն,
- Յոթ ջաղացի ջուր կըխմի,
- Համա կասի՝ «Ծարավ մեռա»:
- Մեկելներ արե դևեր, կո էնտեղ նստած,
- Խնձոր կըթալեն իրարու.
- Մեկ դես է թալե, մեկ՝ դեն:
- Չըլնի՞ էկեր էս էնոր առնես:
- Ես կիրիշկեմ, դու ափսոս տղա ես,
- Թե էնոր ապով էս էկե,
- Թող դարձի, մեղք ես:
- Սանասար ասաց.—Չէ, պապո ,
- Ես էնոր ապով չեմ էկե,
- Ինձ ի՞նչ կա հետ Էնոր.
- Պապո, Էնոր սեհր ի՞նչ Է,
- Էնոր սեհր չի՞ կապվի:
- — Որդի,— ասաց,— Էնոր սեհր մատնիք է,
- Դրած վիշապի բերան,
- Էն էլ յոթ ծովու տակ պառկած:
- Հրեղեն մարդ մի տեղնի,
- Որ էրթա, մտնի ծով,
- Մատնիք վիշապի բերն են հանի,
- Էնոր սեհր խափանի,
- Ու աղջիկ առնի, էրթա:
- Սանասար հարցուց.— Պապո,
- Բա էնոր քոշկ ու սարեն ո՞րն է,
- Ինչ կէղնի, էնոր քոշկ ու սարեն շանց տուր,
- Ես էլ տեսնեմ, սեհր անեմ,
- Էրթամ մեր երկիր, ասեմ,
- Թե էսպես քաղաք կա աշխարհք:
- Ալևոր ասաց.—Դու տղա էս հալա,
- Քե գործ չկա էդ բաներին:
- Շատ որ աղաչանք արեց,
- Հալիվոր առավ տղեն,
- Էլավ տանիս, ձեռ պարզեց, ասաց.
- — Էս սև փանջարեք, սև ամարաթներ կըտեսնաս,
- Թագավորի աղջկա քոշկ ու սարեն է.
- Կըտեսնաս էդ սև հերդիսներ:
- Ասաց.–֊ Ափո ջան, հա, կըտեսնամ:
- Ասաց.— էն սև փարդա է կապած հերդիսներուն,
- Որ աղջիկ դուրս չտեսնի:
- Տղան հարցուց.— Ափո,
- Էն ի՞նչ է տանիս, ճրագի պես կըվառվի:
- Ասաց.— Որդի, էն ոսկի խնձոր է,
- Սան գլուխ զարկուկ:
- Էն բուրջ կըտեսնա՞ս
- Էն բրջան գլոխ գուրզ մի կա դրուկ:
- Ով կտրիճ էղնի, զարկե,
- Էն խնձոր բերի տակ, դնի իր ծոց,
- Մեկ էլ ձթով թռնի, դնի տեղ,
- Ով գուրզ բրջեն թալի տակ,
- Թագավորի հետ կռիվ անի,
- Աղջիկ կըտանի իրեն:
- Սանասար ասաց,— Օ՜ֆ, ափո, ես ի՞նչ եմ,
- Որ էդ բաներին ձեռ թալեմ,
- Քելե էրթանք, հարցմունս արի, պրծավ:
- Գնացին խան, տեղ իցկին, քնան:
- Հալիվոր քնավ, համա Սանասար չքնի:
- Տեսավ, որ հալիվոր քնավ,
- Քաղաք հանդարտվեց, մարդիկ պակսան,
- Էլավ, գնաց քաղքի մեջ:
- Լուսնակ գիշեր մի, ինչպես ցերեկ:
- Քառսուն ուղտ գտավ, քառսուն բեռ գինի,
- Գիշերով տարավ, էթալ ծովու պռունկ,
- Ուղտեր դարձուց, ինք մնաց էնտեղ:
- Քառսուն բեռ գինին լցրեց ծով,
- Վիշապ խմեց գինովցավ:
- Գնաց մտավ ծովու տակ,
- Տեսավ վիշապ գլոխ բարձրացրեր է.
- Հշանգուլ վերեվանո էթալ,
- Բերնեն մատնիք էհան, դրեց ծոց,
- Գուրզ մի էզարկ վիշապի գլխուն,
- Վիշապ զինք թափ էտու,
- Ջուր էլից քաղաք,
- Անձրև-հեղեղ էլավ քաղաք թրջեց,
- Ծով կատղավ, վիշապ քամին քաղաք բռնեց:
- Ինք դարձավ, էկավ խան:
- Ձին դուրս քաշեց, հեծավ,
- Խաչ պատրաստին կանչեց,
- Քշեց դեհ աղջկա քոշկ ու սարեն:
- Մեյդանի մեջ գնաց-էկավ,
- Ձին տաքացրեց, հերսլամիշ արավ,
- Հանդու մի զարկեց կողերին,
- Թռուցեց, էլավ դարգահի գլոիւ,
- Ոսկե խնձոր վերուց, դրեց ծոց:
- Մեկ սհաթվան ճամփա գնաց,
- Թափկան էկավ, նորեն
- Ձին թռուցեց, հանեց բրջան գլուխ,
- Խաչ պատրաստին կանչեց,
- Ձեռ թալեց, գուրզ բռնեց, ոլորեց,
- Տեղեն հանեց, թալեց:
- Թալելուն հետ իրեք սհաթվան ճաւմփա գնաց,
- Դիպավ ամառվա չոր գետնին,
- Գազ մի մտավ մեջ չոր գետին:
- Դարձավ ապա, էկավ իր տեղ,
- Պառկավ, քնավ չուր լուսաբաց:
- Լուսաբացին էլավ, տեսավ՝
- Քոշկ ու սարի փանշարեք բացվե,
- Լուս տվեր է քաղաք.
- Աղջիկ մեջ իր սենեկին կերևա:
- Էնոր կախարդանք խափաներ էր:
- 6
- Թագավորից հրաման էկավ, թե՝
- «Ման էկեք, տեսնամ էդ ի՞նչ մարդ է էկե,
- Մատնիք վիշապի բերնից հանե,
- Իմ աղջկան խնձոր էլ կոտրե, տարե:
- էդ բաներ ով արեր է
- Իմ աղջկա համար է արե,
- Բռնեք, բերեք էստեղ, վիզ կտրենք:
- Մունետիկներ ընկան քաղքի մեջ,
- էրկու սհաթ ման էկան, մարդ չգտան:
- Գնացին, ընկան հալիվորի խան, ասին.
- — Հալիվոր, էստեղ ղարիբ մարդ չկա՞:
- Ասաց,— Չէ , ղարիբ մարդ չկա:
- էս գիշեր մարդ չէկիր, քանց էն ւողեն,
- Էն էլ իմալ էկեր է, ընկեր քնուկ է:
- Աանասար էնոնց ձեն լսեց, ասաց.
- — Ւնչի՞ ղարիբ մարդ չկա, ես ղարիբ եմ:
- Հալիվոր նեղեցավ, ասաց.
- — Սուս կաց, քե կըտանեն, սպանեն:
- Ասաց.— Ի՞նչի տ՚սպանեն:
- Մունետիկներ տեսան՝ էդ տղեն,
- Ջահել- ջիվան մի տղա է,
- Էնոնց այրուն եռաց էդ տղի վրա, ասին.
- — Այ տղա, արի քե պահենք,
- Դու մի գա թագավորի առեջ, ափսոս ես:
- Ասաց.֊ Ւ՞նչ է էղե,
- Որ չգամ թագավորի առեջ:
- Ասին,— Վիշապի բերնից մատնիք հանած են,
- Թագավորի աղջկա խնձոր տարած,
- Թագավոր հրաման արձակե,
- Ինչ մարդու մոտ էն խնձոր տեսնեն,
- Թե կտրիճ էլավ, կռիվ արեց՝ պրծավ.
- Թե կտրիճ չեղավ, գլուխ կըզարկեն:
- Սանասար ձեռ տարավ ծոց,
- Ոսկի խնձոր հանեց, շանց տվեց, ասաց.
- — Ախպերներ, էնքան ժամանակ տվեք,
- Ես իմ ձին հեծնեմ,
- Էրթամ էն գուրզին հասնեմ:
- Ձին հեծավ, հասավ գուրզ վերուց,
- Դադրավ դեմ աղոթարան,
- Հիշեց Հացն ու գինին, Տեր կենդանին,
- Մարութա բանձր Աստվածածին,
- Խաչ պատրաստին վեր իր աջ թևին,
- Դարձավ դեհ մունետիկներ, ասաց
- — Մունետիկներ, գացեք, թագավորին ասեք,
- Թե ոսկի խնձոր տարող տեսեր ենք:
- Մունետիկներ գացին թագավորին ասին,
- — Քո ոսկի խնձոր տարող տեսեր ենք:
- Թագավոր ասաց.— Գնացեք, ասեք գա էստեղ:
- Էկան ասին.— Դու թագավորի բռնավորն ես,
- Արի էրթանք, բռնվի:
- Ասաց.— Թագավոր, ի՞նչ թագավոր,
- Ապա մենք թագավոր տեր աստված գիտենք.
- Հա՜- հա՜, ձեր թագավորից կռիվ կուզեմ,
- Աստված կամ ինձ կտա, կամ իրեն,
- Ես ինչու տի գամ թագավորին բռնվեմ,
- Գնացեք թագավորին ասեք՝ կռիվ կուզեմ,
- Կռիվ կուզեմ, որ կռիվ անեմ:
- Էկան թագավորին ասին՝ չի գա,
- Կասի կռիվ կուզեմ, որ կռիվ անեմ:
- Թագավոր ասաց,— Գացեք, ասեք,
- Ի՞նչ արեր է իմ աղջկան համար է արե,
- Թող գա, նայենք՝ ինչ տեսակ է արե,
- Մեկ էլ անի, իմ աղջիկ տամ էնոր:
- Սանասար գնաց, ասաց.— Ես եմ արե:
- Թագավոր ասաց.— որ դու ես արե,
- Ինչպես էդ խնձոր բերեր էս տակ,
- էնպես էլ զարկ սան գլուխ,
- Որ մենք տեսնենք, իմ աղջիկ տամ քե,
- Թե չէ՝ ես քո վիզ կըկտրեմ:
- Սանասար ձին Հեծավ, մեյդան առավ,
- Մեյդանի մեջ գնաց, էկավ.
- Ձին տաքացրեց, հերսլամիշ արավ,
- Զանգու մի զարկեց կողերին,
- Թռուցեց, էլավ դարգահի գլոխ,
- Ոսկե խնձոր դրեց վրան:
- Թափկուն սհաթ մի գնաց,
- Դարձավ, էկավ մոտ թագավոր:
- Թագավոր ասաց.— էդ էլավ.
- Համա շնորհք քոն չէր, քո ձիուն էր:
- Թե էն գուրզ, ինչ բերեր ես տակ,
- Մեկ էլ թալես վեր բրջին,
- Ես իմ աղջիկ քե կըտամ,
- Կամ չէ՝ քո վիզ կըզարկեմ:
- Սանասար գնաց, էն գուրզ վեիուց,
- Վեր թևին վե օլրեց, էթալ,
- էզար վար բրջան գլխուն,
- Ըզբուրջ փլուց էբեր տակ.
- Թագավոր ասաց,— էդ էլ էլավ,
- Կերևա դու աղեկ կտրիճ ես:
- էդ էրկու զարմանալիք, մնաց մեկ:
- Ինձ վաթսուն փահլևան կա,
- Հուփս եմ արե, շղթայեր եմ,
- էնոնց հետ դու տի կռվես,
- Թե հաղթեցիր, աղջիկ կըտամ, կըտանես,
- Թե չէ՝ քո վիզ կըզարկեմ:
- Սանասար իրեն իրեն մտածեց, ասաց.
- «Ես իմ վադեն արեր եմ,
- Յոթ օր մնամ էստեղ,
- Էս թագավոր վաթսուն փահլևան
- Մեկ-մեկ կըհանի՞ իմ դեմ,
- Թե՞ ամենն էլ մեկտեղ»:
- — Թագավոր ապրած կենա,— հարցուց,—
- Քո վաթսուն փահլևան մեկտեղ.
- Թե մեկ-մեկ կհանես իմ դեմ:
- Թագավոր ասաց,— Սանասար,
- Վաթսունն էլ հանեմ, քեզ կըբլավեն,
- Մեկ-մեկ հանեմ, խեղճ ես,
- Կաց, վաթսուն օր կռվի:
- Սանասար ասաց,— Չէ՛ թագավոր,
- Ես վաթսուն օր չեմ դադրի էստեղ,
- Վաթսուն փահլևան մեկդիր հան, թող գան,
- Աստված կամ ինձ կտա, կամ՝ էնոնց
- Սանասար հեծավ Քուռկիկ Ջալալին,
- Թուր քաշեց, կայնավ մեյդան,
- Թագավոր մարդ օղօրկեց,
- Վաթսուն փահլևան թողին դուրս:
- Էնոնք գոմշու պես մըռմռացին,
- Էկան դեհ Սանասար,
- էկան էնոր չորս բոլոր բռնին:
- Քառսուն ճող-ծամ փանջարեն կայնուկ էր:
- Սանասար հասավ էնոնց, թրով զարկեց:
- Կռիվ արին չուր իրիկուն,
- Սանասար քսան փահլևսյն սպանեց:
- Գիշերն էլ կռիվ արին,
- Տաս փահլևան էլ սպանեց:
- Առավոտից չուր իրիկուն կռիվ արին.
- Քսան փահլևան էլ սպանեց,
- Սաղ մնացին տաս փահլևան:
- Լեշեր ընկան չորս բոլոր,
- Արուն կայնավ մեկտեղ,
- Սանասար մնաց արնի մեջ,
- Արուն Սանասարին բռնեց:
- Ոչ էն կարաց արնից դուրս գա,
- Ոչ փահլևաններ կարցան էնոր սպանել:
- Սանասար բրինղար էղեր, նեղացեր էր,
- Ձեռ թուլացել էր,
- Չէր կարա աղեկ կռվէ:,
- Համա ինք զինք կըպաշտպաներ:
- 7
- Յոթ օր անցավ, Սանասար չէկավ:
- Բաղղասար առավոտ էլավ, կըլվացվեր,
- Աչք ընկավ Սանասարի մատնիք,
- Ւնչ ախպոր հետ փոխարկեր էր,
- Տեսավ վեր իր մատին սևցեր է,
- Ասա՛ց. «Հե՜յ ~վախ, հե՜յ վախ,
- Ւմ ախպեր նեղութենի մեջն է,
- Ես էստեղ հանգիստ կյանք կանեմ»:
- Վազեց, գնաց մոր սենեկ, ասաց.
- — Մարե, իմ ախպեր շատ նեղ տեղն է,
- Կամ սպանած են, կամ կըսպանեն,
- Իմ ձին քաշի դուրս, ես էրթամ:
- Մեր ասաց .—Համբերի, որդի,
- Ով համբեր անի, կյանք ունի:
- Համբերի, մի կտոր հաց ուտենք,
- Նոր քե ճամփա դնեմ,
- Գնա, քո ախպոր հասի:
- Բաղդասար ականջ չերեց,
- էլավ ձին քաշեց դուրս, հեծավ,
- Գուրզ առեց ձեռ,
- Իր աստված կանչեց, գնաց»
- Գնաց, հասավ էն սարի մեջ,
- էն աժդահար հովիվ իրիշկեց, տեսավ՝
- Մեկ ձիավոր էնպես կիգա, քամու պես:
- Ասաց, «Կա -չկա, էս Սանասարի ախպերն է»:
- Գնաց առեջ, ձիու գամ բռնեց, ասաց.
- — Ձիավոր, արի կաթ մի կըթեմ, կեր,
- Նստի, հանգստացի, նոր կերթաս:
- Բաղդասար ասաց.— Սատանա էս, դու մարդ,
- Ւմ ախպեր մկա մեռե,
- Դու կասես, կաթ կեր, նոր գնա:
- Հովիվ ասաց.— Հնար չկա, մինչև կաթ չուտես,
- Չեմ թողնի էստեղեն էրթաս:
- Բաղդասար տեսավ կռիվ կեղնի, նստավ:
- Հովիվ բերեց էն փետե տաշտ,
- Որ յոթ մարդ մեջ կըլողկանար,
- Լիք կաթ լցուց, տրմուզ փրթեց,
- Դրեց Բաղդասարի առեջ,
- Ինք գնաց ոչխարի բոլոր ման գալու:
- Յոթ փաթ ման էկավ ոչխարի բոլոր,
- Նոր Բաղդասար էդ կաթ կերավ,
- Կոտ կործեց, կանչեց.—Հովիվ,
- Արի կոտ վերու ես կէրթամ:
- Հովիվ էկավ, Բաղդասարին ասաց.
- — Բաղդասար, քո ախպեր յոթ քո չափ ուժ ունի,
- Չլնեմ-չիմանամ հակառ կայնես էնոր
- Գնա, քո ախպեր հիցուն փահլևան սպանե,
- Մնացածն Էլ դու կըսպանես.
- Մի վախենա, մարդ չի կարա
- Ձեր Էրկու ախպոր վրա:
- Բաղդասար կաց բարով արավ, գնաց,
- Տեսավ մի աղվես սարից սար կըթռնի, կասի.
- «Խառ խիալ, քարվան խիալ»:
- Բաղդասար ասաց.— Կորի, քո տիրոջ…
- Խառ իմն ի, խիալ քոն:
- Թուր էզար, աղվեսի վիզ կտրեց,
- Կտոր մի թռավ արևելք, կտոր մի արևպատք:
- Անցավ գնաց, տեսավ էն մարդ,
- Որ յոթ ջաղցի ջուր կըխմի,
- Ու կասի,— «Ամա՜ն, ծարավ մեռա»,
- Թուր էզար, էնու վիզ էլ կտրեց:
- էնտեղեն անցավ, գնաց մոտ էն մարդ,
- Որ յոթ փռան հաց կ՝ուտեր.
- Ու կ՛ասեր, «Ես անոթի մեռա».
- Թուր էթալ, էնու վիզ էլ կտրեց:
- Գնաց, հասավ էն յոթ դևին, տեսավ՝
- Խնձոր էն կրթալի էնու,
- էն կը թալի էնու, կ՛ասի «Հազար բարին քե»:
- Խնձոր վերուց էդի ծոց, գնաց,
- Պղնձե քաղքի պարիսպների տակ կայնավ:
- Իրիշկեց, տեսավ ինչ...
- Քառսուն կտրիճ մարդ
- Կայնած են Էնտեղ ջերկով,
- Յուր մեջք քար են դարձե,
- Մեջքով բանձր՝ մարդ են մացե:
- Էնքան Էն մնացեր Էնտեղ,
- Որ շորեր, մորուս, վերան-գլուխ դեղին Է դարձե:
- Բարև Էտու, ասաց—Բարև ձեզ, սպիտակամորուս,
- Կարմրամորուս, թուխմորուս մարդեր:
- Կտրիճներ ասին.— Աստծու բարին:
- Ասաց.— Ա՜յ մարդեր, ձեզ ո՞վ Է քար դարձուցե:
- Ասին.֊ Քիչ մի համբերի, մութ իջնի,
- Դուն Էլ կէղնիս մեր հալին:
- Քառսուն ճող ծամ Դեղձուն,
- Ինք կախարդ հավք ունի.
- Քիչ մի համբերի, կըգա,
- էս պատի վրա կըճվա,
- Մեր հասակի մարդ կըդառնաս:
- Բաղդասար ասաց.— էստեղեն կտրիճ չի՞ անցեր:
- Ասին.— Ան մ՛արդ մե՛նք տեսեր ենք,
- Քանց քե զոռբա էր, քանց քե կտրիճ էր:
- Էնոր ձին կրակի ձի էր,
- Գիշեր թռավ, անցավ քաջքի մեջ:
- Չուր էրեկ հեվարին էնոր գուրզի ձեն կըգար,
- էսօր չենք լսեր, չենք գիտե,
- Ինչ էղավ, ինչ չեղավ էնոր հետ:
- Բաղդասար ասաց.— Հե յ-վւս՜խ, ան իմ ախպերն է:
- Որ գուրզի ձեն չի գար, սպանած են,
- Ահդ էղնի՝ ըստուց առնեմ սպանել,
- Հասնեմ քաղաք, քաղաքն էլ ավիրեմ,
- Իմ ախպոր վրեժ առնեմ:
- Էլավ էն տեղաց, գնաց,
- Ինչ բան որ ռաստ էկավ՝ սպանեց.
- Ինչ որ իրար առավ՝ սպանեց,
- Թե տավար, թե մարդ, ամեն կոտորեց,
- Գուրզ մի էզար բադան փլուց,
- Մտավ քաղաք, գուրզե ձեն առավ,
- Ձին քշեց, գնաց,
- Աղջկա փանջարի առջևեն անցավ,
- Ասաց.–– Աղջի, կռիվ թըղ դո՞րն է.
- Աղջիկ ճանչցավ, ասաց.
- — Կռիվ թըղ քազքով դեն է:
- Բաղդասար քշեց ձին,
- Գնաց, տեսավ՝ Սանասար էնպես է էլեր,
- Որ ոտաց վրա ջորով կկայներ,
- Չուր ոտքեր մեջ արնին,
- Մեկ գուրզ կըզարկի, մեկ կընկնի մեջ արնին:
- Արուն աչքեր բռներ է:
- Ձիուց թռավ տակ, առավ փահլևաններ,
- Տարավ-բերավ գուրզ մի էզար,
- Մի քանի փահլևան փռեց գետին:
- Հասավ ըզՍանասար, ասաց,
- — Սանասար, ախպեր, դու ժի՞ր ես:
- Սանասար ասաց,— Օրհնյալ է աստված,
- Իմ քոմակ հասավ, էլ երկյուղ չունեմ:
- Ախպեր էդ դո՞ւն էր էկար օգնութեան,
- Դե դու էդ դեհեն սպանի, ես՝ էս դեհեն:
- Բաղդասար էս կնարեն,
- Սանասար էն կնարեն,
- Փահլևաններ սպանին, էկան, առան իրար:
- Բաղդասար փաթըթվավ ախպոր,
- Արնից քաշեց, հանեց դուրս,
- Տարավ, լողացրեց, աչքեր բացվավ:
- էլան զենքեր առան, հեծան ձիեր,
- Էկան թագավորի պալատ:
- Էդտեղ Դեղձուն Էկավ առաջ, ասացք
- — Սանասար, քե երազով սիրեր եմ,
- Կանչեր եմ, որ ինձ տանես Սասուն,
- Դու ամեն չարիք խավւանիր,
- Պետք է մի չարիք էլ խափանես,
- Էրթաս Օձ քաղաք, օձին սպանես, գաս:
- Սանասար ասաց,— Քո սիրո խաթեր,
- Ամեն փորձանք հանձ կաոնեմ
- Ապա դարձավ ախպեր, ասաց,
- — Բաղդասար դու էստեղ կեցի, չուր ես դաոնամ:
- 8
- Սանասար ձիու գլուխթեքեց արևապատ, ասաց.
- «Օձ քաղաք ո ւր էս, կայնի, էկա»:
- Ձիուն օրզանգու չէր տվե, ձին ասաց.— Հասանք;
- Սանասար իջավ ձիուց, դուռ մի թակեց;
- Պառավ դուրս էկավ, հարցուց,
- — Ո՞վ ես, ի՞նչ կուզես:
- — Օտարական եմ,— ասաց,— տեղ չես տա, քնեմ:
- — Համեցիր, որդի,— ասաց,— համեցիր:
- Պառավ Սանասար ներս տարավ,
- Աանասար ասաց,—Չուր լուսաբաց շա՞տ կա, մարե:
- — Շատ կա, որդի,— ասաց պառավ,—
- Մեր քաղաք էս քանի տարի լուս չի տեսնե.
- Թևավոր վիշապ է բհամ էկե,
- Թռեր է երկինք, արևի էրես բռնե,
- Մեկ-մեկ թևեր որ կըշարժի,
- էն վախտ լուս կիջնի քաղքի վրա:
- Սանասար հարցուց.— Բա էդ երբ կէղնի, մարե:
- Պառավ ասաց,— Օրվա մեջ մեկ անգամ, որդի:
- — Դե, ես կըպառկիմ,— ասաց Սանասար,—
- Հենց վիշապ թևեր շարժի, իմաց արա:
- Սանասար պառկավ:
- Անցավ ժամանակ մի, լուս էրևաց:
- Պառավ ձեն տվեց, Սանասար էլավ,
- Նետ-աղեղ վերուց, լարեց,
- Կանչեց «Հացն ու գինին, Տեր կենդանին»:
- էզար վիշապ, վերևից բերեց ցած:
- Կայծակ-փայլակ շամփրեց,
- Դղրդոց, գրգռոց ընկավ աշխարհք:
- Անձրև-հեղեղ էկավ,
- Հետո կամաց-կամաց կրտրավ,
- Արև-լուս իչավ գետին:
- Խաբար տվին թագավորին,
- Թագավոր էլավ, տեսավ՝ ինչ…
- Արև-լուս տվե քաղաք,
- Քաղաք արևից, լույսից կըծիծղա:
- Ասաց,—էդ ո՞վ է արե, բերեք, պարգև տանք:
- Ոչ մեկ չիմացավ, թե ով էր:
- Սանասար գնաց պառվի տուն, պառկավ:
- Քիչ մի քնեց, Էլավ, ասաց.
- — Մարե, ծարավ եմ, պուտ մի ջուր:
- — Ջուր չկա,— ասաց պառավ,—
- Էս քաղաք, որ Կանաչ քաղաք էլ կասեն,
- Չոր ու ցամաք է, ջուր չունի:
- Սարի գլոխ մեկ աղբուր կա,
- Քաղաք էդ աղբուրից ջուր կառնի,
- Էն էլ Վիշապ բերան տվե դեմ, կտրեք
- Ամեն շաբաթ աղջիկ մի տի տանք,
- Որ վիշապ ուտի, ջուր տա մեզ:
- Ուտելու ժամանակ ով կարեցավ,
- Քիչ մի ջուր կըփախցնե,
- Ով չկարեցավ՝ կըմնա անջուր:
- Էսօր թագավորի աղջկա հերթն է,
- Տի տանեն, էն ուտի, ջուր տա:
- Սանասար ասաց,— Մարե, երբ աղջիկ տանեն…
- Ինձի խաբար տաս:
- Պառավ ասաց,— Շատ լավ, որդի:
- Մի վախտ անցավ, աղջիկ բերին,
- Լուսնակի պես աղջիկ,
- Ոտից գլուխ սև հագուցած:
- Բերին, լացով, գոռոցով
- Կըտանին սար, աղբրի գլոխ:
- Կնանիք էլ կժեր առած, ընկած հետև,
- Կէրթան, որ քիչ մի ջուր առնեն:
- Պառավ տղին խաբար էտուր,
- Տղեն Էլավ, մարդերաց հետ գնաց:
- Աղջիկ տարան, դրին աղբրի գլոխ,
- Ամենք քաշվան, մնացին ինք, աղջիկ:
- Աղջիկ ասաց.— Ա յ տղա, մեղք էս, փախի,
- Իմ կյանքը նվիրված է վիշապին,
- Դու ի՞նչի դառնաս էնոր կեր:
- Ասաց,—Մի վախենա, ոչ քե կուտի, ոչ ձիկ,
- Հենց որ էկավ, ինձ խաբար տուր:
- Պառկեց, գլոխ դրեց աղջկա չոքին, քնավ:
- Սանասար նոր էր քներ,
- Գըռգռոց ընկավ սար, ձոր:
- Աղջիկ տեսավ՝ մեկ ջոջ ջանավար էկավ,
- Մեկ գոմշի չափ բանձր,
- Հինգ գոմշի չափ էրկեն:
- Կրակ ու բոց թափելով մուոկացավ, ասաց,
- «Հա՜, հա՜, էսօր մեկի տեղ էրկուսն է»,
- Ֆրշֆըշալով, պոչն իրար տալով,
- Կըմոտենար, որ աղջիկ կուլ տար:
- Աղջիկ կուչ էլավ, բռնեց տղի գլոխ,
- Ուզեց ճչալ, ձեն դուրս չէկավ,
- Լեզուն կապվավ, էլաց,
- Արցունք իջավ երես ի վար,
- Թա փավ տղի էրեսին, տղեն զարթնավ,
- Հիշեց «Հացն ու գինին, Տեր կենդանին»,
- Մարութա բանձր Աստվածածին,
- Խաչ պատրաստին, իր աջ թևին»,
- Էզար, վիշապի գլոխ կտրեց,
- Վիշապ կտոր-կտոր էրեց, թալեց էնտեղ:
- Աղբրի ակունք բացվավ:
- Ջուր տարողներ վրա սքվին,
- Արուն-արնաջուր կըտանեն,
- Չեն տեսնի իրենց տարած,
- Կըվախեն, թե կըկտրի աղբուր:
- Մարդիկ որ խառվան իրար,
- Սանասար էլ չկայնավ, էլավ, գնաց:
- Աղջիկ տեսավ՝ տղեն կերթա,
- Ձեռ դրեց վիշապի արնի մեջ,
- Հասավ, էզար տղի մեջքին, դարձավ:
- Սանասար գնաց պառվի տուն, պառկավ:
- Ժողովուրդ հլա արուն, արնաջուր կըտանի,
- Հլա կըվախի, թե ջուր կըկտրի:
- Համա տեսան, որ ջուր վարար կուգա,
- Վիշապն էլ կտոր-կտոր արած է,
- Տարած արուն, արնաջուր թափին,
- Դորսեն զուլալ ջուր տարան:
- Թագավոր էկավ, հասավ ջրի տեղ,
- Փաթթվավ աղջկան, պագեց, սիրեց, լացեց
- Հետո դարձավ, ասաց.
- - Էդ ո՞վ էր քե ազատեց:
- — Չեմ գիտեր,— ասաց աղջիկ,—
- Համա երբ կուզեր էրթեր,
- Իմ ձեռ դրի արնի մեջ, տվի էնոր քամակ.
- Թե գտնենք, էդ նշանով կըգտնենք:
- Թագավոր ձեն տվեց, մունետիկ կանչեց,
- «Ով իմ աղջիկ ազատեր է,
- Թող գա ուզի, իր ուզած տամ»:
- Ամենք հավաքվան, էկան,
- Ով էկավ՝ «Ես եմ», ասաց, ով էկավ՝ «Ես եմ», ասաց՝
- «Էսպես վիշապ սպանի, էսպես կտոր-կտոր արի»:
- Թագավոր ասաց.— Մենք նշան ունենք,
- Ամենքդ էկեք, մեր առջևեն անցեք:
- Թագավոր, աղջիկ կսյնան դարի գլոխ,
- Էրկու-իրեք օր, ինչքան մարդ կար,
- էկան, անցան էնոնց առջևեն:
- Աղջիկ ասաց.— էսոնք չեն հայրիկ:
- Թագավոր հարցուց,— Բա ո՞վ մնաց, ո՞վ չմնաց:
- Ասին.— Մի օտարական կա պառավի կուշտ:
- Ասաց.— Գնացեք, բերեք էստեղ:
- Գնացին, բերին:
- Աղջիկ տեսավ մատներու տեղ, ճանաչեց:
- Ասաց,— էս է, էս տղեն ազատեց ինձ:
- Թագավոր էնոր շենք ու շնորհքին աշեց,
- Շատ հավնավ, ասաց.
- — Երկնքի վիշապն էլ դո՞ւ ես սպաներ:
- Սանասար ասաց,— Այո, ես եմ սպաներ:
- Ասաց.— Դե ուզի, ուզածդ տամ:
- Ասաց,— Ես բան չեմ ուզեր,
- Ես կուզեր մարդեր ազատեր վիշապից:
- Շնորհակալ եղավ, կաց բարով էրեց,
- էլավ հեծավ իր ձին:
- Քշեց, էկավ Պղնձե քաղաք:
- 9
- Սանասար հասավ Պղնձե քաղաք,
- էկավ պալատի առեջ կայնավ,
- Դեղձուն տեսավ, չրմշկներ էցկից ոտ,
- Վազեց առաջ, դուռ էբաց, ասաց.
- — Իմ աչքի, իմ զլխու վրեն էկար, Սանասար:
- Սանասար ասաց.— Դե, իմ ախպեր կանչի, էրթանք:
- Դեղձուն ասաց,— էրթանք, արևուտ մեռնեմ:
- Համա մեր երկիր ավերակ է,
- Մեկ ջանավար է լուս ընկե մեջ գոլին,
- Սար ձոր կրքաշի ուր փուր, կըկլու,
- Մարդ էնոր ահու չի կարա ժաժ գա,
- Էնոր էլ սպանի, նոր էրթանք:
- Սանասար ասաց.— Ապա քո փահլևաննե՞ր,
- Էնոնք չե՞ն կարացե սպանի:
- Դեղձուն ասաց.—Չէ, արևուտ մեռնեմ,
- Էդ ջանավար համ շատ ջոջ է,
- Համ էլ ոչ սուր վերեն կըբանի, ոչ թուր:
- Սանասար հարցուց.— Դե, դորն է էն գոլ, շանց տուր:
- Դեղձուն դռնապանին ասաց,— Տար, շանց տուր:
- Դռնապան ասաց,— Չեմ Էրթա, կըվախեմ:
- Սանասար ձեռ Էթալ, ականջ բռնեց, տարավ:
- Էն ասաց,— Քո բախտն եմ ընկե, թող, կըգամ:
- Սանասար ասաց.— Շանց տուր, որ թողնեմ:
- Դռնապան շանց տվեց գոլ:
- Սանասար մոտկացավ, տեսնի ի նչ…
- Ջոջ ջանավար մի գոլից կըբոռա,
- Կուզի ելնի դուրս,
- Սար-քար, ամեն քաշի ուր փոր:
- Էդ ջանավարի անունն Էր Բաբլաբայան:
- Սանասար նետ-աղեղ առավ ձեռ, ասաց,
- «Ձեռնիկ, ես քե աղաչանք կանեմ,
- Էս նետ-աղեղ փըրթնի,
- Դիպնի մեջ էրկու աչք Բաբլաբայանի,
- Պոչի տակից դուրս գա,
- Ապա շուռ տե գետին»:
- Նետ-աղեղ փրթնելուն պես,
- Դիպավ Բաբլաբայանի էրկուաչից մեջտեղ,
- Պոչի տակից էտու դուրս:
- Բաբլաբայան, ինչպես չինարի ծառ կտրես,
- Ընցկուն գետին ընկավ:
- Սանասար վազեց վերեն, տեսավ
- Մեկ զարմանալի ջանավար էր:
- Ձին հեծավ, դարձավ պալատ, ասաց.
- — Ջանավար սպանեցի, դե, էրթանք
- Դեղձուն ասաց,— էս երկիր կախարդ երկիր է,
- Համբերի մութ ընկնի, քաղաք քընի,
- Նոր էլնենք, էրթանք:
- Որ քաղաք արթուն էղնի, իմանա,
- Վախենամ, դաոնեն, քե սպանեն,
- Չըթողնեն՝ դու ինձ տանես:
- Էն էլ պատասխան էտու, ասաց–
- — Ես չեմ վախենա, ես ցերեկով կերթամ,
- էրկեն խոսք պետք չի,
- Թե կըգաս, թռի ձիուս վրեն,
- Թե չես իգա, վերջին խոսք տուր,
- Ես դառնամ, էրթամ Աասուն:
- — Ի նչպես չգամ,— ասաց Դեղձուն,—
- Ւնձ մի ջան կա, քեզ համար է,
- Քեզ պես իգիթ էլ ո՞ւր կըտեսնեմ.
- Ես քե կանչեր եմ, որ քո հետ գամ:
- Ասաց թե չէ, թռավ ձիու քամակ,
- Մատնիքներ հետ իրարու փոխեցին,
- Սանասար քշեց ձին, գնացին:
- Ճամփին ինչ որ ռաստ էկավ՝
- Թե քար, թե թուփ, թե ջանավար,
- Բարև էտուր Սանասար:
- Մինչև եզրեց էն երկիր:
- էնտեղ մուռտառ ջանավար մի ռաստ էկավ
- էնոր բարև չէտուր;
- էն էլ էլավ հետ երկնուց
- Բանձր ձենով կանչեց.
- — Հա՜յ, տարավ, հա՜յ տարավ,
- Սանասար Քառսուն ճող ծամ Դեղձուն տարավ:
- Էս ձեն քար լսեց, տվավ թփին,
- Թուփր՝ ծառին, ծառն՝ հայվանին,
- Չուր ձեն հասավ մեջ քաղաքին:
- Քաղաք-քաղքով իրար խաբար տվին,
- Հեծել հեծավ, բազմացավ.
- Ընկան Սանասարի ետևեն:
- Ծովու ավազին հաշիվ կար,
- Երկնուց աստղին հաշիվ կար,
- Գետնի բույսին հաշիվ կար,
- Հեծելին թիվ, հաշիվ չկար:
- Սանասարն, էր աղջիկ տարավ,
- էդի մեկ բանձր սարի գլոխ,
- Ու դարձավ դեհ էդ հեծել,
- Քաշեց Թուր Կեծակին, ասաց,
- «Հիշամ Հացն ու գինին, Տեր կենդանին,
- Մարութա բանձր Աստվածածին,
- Խաչ պատրաստին վեր իմ աջ թևին»:
- Մտավ հեծելի մեջ,
- Յոթն օր, գիշեր ցերեկ
- Անոթի ծարավ բրդեց էդ հեծել:
- Սանասար էդպես կռիվ կաներ,
- Կըկոտորեր, կըջարդեր, առաջ կերթար,
- Մեկ էլ իրիշկեց, տեսավ՝
- Քաղաքի դռնեն մարդեր կըփախնեն,
- Կըդառնան, կըգան դեհ իրեն:
- Տեսավ՝ էն կողմեն էլ Բաղդասարն էր կըգար,
- Մարդեր կըջարդեր, կըգար:
- Մեկն էստեղեն, մեկն էնտեղեն,
- Հեծել հմեն ջարդին,
- Էկան, առան իրան:
- - Հը, ախպեր,– ասաց Բաղդասար,–
- Էնտեղեն նեճիր բերե՞ր ես,
- Չէ՝ դադարկ էս էկե:
- Սանասար պատասխան տվավ, ասաց.
- - Քաջանց թագավորի աղջիկ բերեր եմ,
- Կո, էնա բանձր դարի գլոխն է :
- Առավ իր ախպեր, տարավ մոտ աղջիկ:
- Զատանց աչքով արավ աղջկան,
- Որ գա իր ախպոր ձեռ բռնի:
- էն էլ էկավ Բաղդասարի ձեռ բռնեց:
- Բաղդասար վերեն շատ խնդացավ:
- Ձիեր հեծան, ընկան ճամփա:
- 10
- Քաղքից էլան դւււրս,
- էկան, հասան մոտ էն մարդեր,
- Ինչ կես քար ին, կես մարդ ին:
- էդտեղ դադրան, աղջիկ իջուցին, ասին,
- — էս մարդեր քեզ համար են էկած,
- Դու կախարդեր ես, արեր ես քար:
- Կամ դու կըբերես, էս մարդեր,
- Ինչ ժամանակ էկած են, էն հասակին կըդարձիս,
- Կամ չէ, էստեղ քեզ կըսպանեմ,
- Քո արուն կրլցնեմ վար էնոնց, կերթամ:
- Քառսուն ճող ծամ Դեղձուն ասաց.
- - էսոնք զմեն ինձ համար են էկած,
- Վազ կացեք, էսոնք ժրուցեմ,
- Տելնեն հետ ձե կռիվ կանեն,
- Ձե տսպանեն, ձի տ՝՛առնեն, կըտանեն:
- — Չէ, անկարելի է,— ասաց Սանասար,-
- Ինչ հասակի էնոնք էկեր են էստեղ,
- Նորից էնոնց տ՛ենիս էն հասակին:
- Աղջիկ դարձավ, հմայք էրավ,
- Կանչեց իր հավք էրեր:
- Հավք էկավ կայնավ պատին, կանչեց.
- Ինչ կանչեց, էն մարդեր ժրացուց,
- Ինչ ժամանակ էկած ին ջահելութ,
- էլի էն հասակին դարձան:
- Սանասար կայնեցուց էն քառսուն մարդ,
- Ինքն էլ կայնավ մեջ էնոնց, ասաց.
- — Դեղձուն, դուն գիտես,
- Ո ր ես եմ քե հանե քո թախտից,
- Մի ասի, թե Սանասար տղեն աղեկ է,
- Ես էնոր հետ կերթամ:
- Աստված ինչ կրսիրես,
- Էս քառսուն մեկից
- Քո սիրտ որին կուզե,
- էնոր ձեռ բռնե, գնա:
- Իրեք անգամ ասաց,
- Իրեք անգամ էլ աղջիկ գնաց
- Սանասար տղի ձեռ բռնեց:
- Սանասար դարձավ ապա փահլևաններ, ասաց.
- — Ա՛յ, կարիբ աղբերներ,
- Դուք զըմեն էս խաթունի համար էք էկե,
- Տ՚երթայիք, կռիվ անեիք, աղջիկ բերեիք:
- Մենք կո գացեր ենք, կռվեր ենք, հաղթեր,
- Աղջիկ առեր ենք, բերեր էստեղ:
- Դուք չուր մկա կես քար իք, կես մարդ,
- Մկա նորից ձեր ուժի վրա հասաք:
- Աղջիկ թող մնա էստեղ, մենք կռվենք,
- Թե դուք ըզմեզ էրկու ախպեր հաղթեցիք,
- Աղջիկ թող կենա ձեզ.
- Թե մենք ըզձեզ հաղթեցինք,
- Աղջիկ թող կենա մեզ:
- էդ մարդեր դարձան ասին.
- — Հե յ, Սանասար, Բաղդասար,
- Չէ դուք էղաք պատճառ,
- Որ մենք ժրացանք, էլանք մարդ,
- Տիր մէլ էլնենք, հետ ձե կռի՞վ անենք:
- Չէ, աղբեր, մենք չենք կովի,
- Մենք մեր կամքով աղջիկ տվեր ենք ձեզ,
- Էն թող ձեզ հալալ էղնի,
- Մենք տէրթանք մեր երկիր,
- Հասնենք մեր ճիժ ու բիժին, մեր կնկտոց:
- Սանասար ասաց,— Ախպերներ,
- Աղջիկ հալալ սրտով կըտա՞ք ինձ,
- Կուզեք կյանք վայելեմ հետ էնոր, խնդանամ:
- Էն քառսուն մարդասին.
- — Տար, բարիք տեսնես մոտեն,
- Շնորհավոր էղնի, մի բարձի ծերանաք:
- Սանասար դարձավ Դեղձուն, ասաց.
- — Գնա, քառսունի ձեռ բռնե, Քառսունից շնորհակալ էղի:
- Դեղձուն գնաց, քառսունի ձեռ բռնեց, Քառսունից շնորհակալ էղավ:
- Էդ մարդեր կաց-բարով արին,
- Գացին, ամեն մեկ ուր երկիր:
- Սանասար բաղդասարն էլ աղջիկ առան.
- Հեծան ձիեր, քշին դեհ Սասուն:
- Չուր կես օր ձիանք քշին,
- Մեկ դուզ ճամփա ընկավ դեմներ,
- Տեսան՝ կապուտ ձիավոր մի էն գեհեն էկավ,
- Կանչեց.— Հե՜յ գիտի, փարախներ,
- Քառսուն ճող ծամ ուր կտանեք
- էն ինձ է վայել, էկեք ըստեղ կռվենք,
- Կամ աստված ինձ կըտա, կամ ձեզ:
- Սանասար ասաց,— Ախպեր,
- Դու էնա ձիու գլուխ բռնի,
- Ես էրթամ, տեսնեմ էն ի՞նչ կասի:
- Բաղդասար ասաց.— Դու գրողտուն,
- Ամեն անգամ էլ դու կէրթաս,
- Էս անգամ էլ թող ես էրթամ:
- Սանասար ասաց.— Դու գնա,
- Էլ ինչու կընեղանաս:
- Բաղդասար ձին քշեց, գնաց առեջ:
- Խոսք մի էնոր մոտեն, խոսք մի էնոր մոտեն,
- Թռան դեհ իրար:
- Բաղդասար մեկ դարբ զարկեց էնոր,
- Էն էլ մի դարբ Բաղդասարին էզար,
- Մոր ծծած կաթ պնչներից էկավ, կաթեց:
- Չուր կեսօրին կռվան, չհաղթին իրար:
- Վերջ Բաղդասար հասավ, էդ ձիավոր
- Ձիան վրից վերուց, էդիր գետին,
- Չոք զարկեց վեր սրտին,
- Թուր քաշեց, որ վիզ կտրի,
- Էն փողպատ քակեց, ծծեր էթալ դուրս, ասաց.
- — Բաղդասար, էն որ կտանեք, իմ քուրն է.
- Յոթ տարի կա՝ էնոր դարդեն փախեր ի,
- Որ էնպես կըկախարդեր խալխին.
- Գացեր ի սարի մեջ, էղեր ի հարամիք,
- Գալող, գացողի վիզ կըկտրեի.
- Էսօր լսա, որ էնոր հմայք խափանիք,
- Զինք բերիք Սանասարի համար,
- Էս էլ էկա քե համար,
- Դու ինձ մարդ, ես քե կնիկ:
- Դարձան, գացին մոտ Սանասար:
- Էլան, երկու ախպեր հեծան իրանց ձիանք,
- Կնանիքն էլ հեծան իրանց ձիանք,
- Բռնեցին Սասուն տանող ճամփան:
- Մոր խաբար տվին, ականջկըլա էրին,
- Թե Քաջանց թագավորի աղջիկներ բերեր ինք–
- Նաղարա-զուռնեն հազըր էղնի,
- Որ հասնենք տուն՝ հարսնիք էնինք;
- Մեր քառսուն ձեռք նաղարա-զուռնա բերել էտու,
- Քառսուն ձեռք գուսան բերել էտու
- Ամեն ինչ բերել էտու հազիր արավ:
- Տղեք, Հարսներ էկան,
- Քաղքցիք զամեն ժողվեց,
- Քառսուն օր, քառսուն գիշեր հարսնիք էրին,
- Սանասար, Բաղդասար պսակեցին:
- Քանի մի տարի ապրին,
- Բաղդասար րռկավ, Սասուն էթող,
- Էլավ, գնաց Բաղդադ:
- Սանասարին աստված էտու լաճ մի,
- Անուն դրին Վերգո:
- Քանի մի տարի անցավ,
- Սանասարին էրկու տղա էլ էղավ,
- Մեկի անուն դրին Ձենով Հովան,
- Պստիկի անուն՝ Մհեր:
- Ուրիշ տղեկներ էլ էղան՝
- Ճնճղափոքրիկ, Խոր Գասան, Զնջիլ Ղռան:
- Էդ տղեկներու մեջ՝ ճնճղափոքրիկ, Ցռան Վերգո
- Ւսկի բանի պետք չէին գա.
- Համա Ձենով Հովան իմաստուն էր,
- Ու ձենն էլ բանձր էր.
- Երբ ձեն կըտար, կըբոռար,
- Ձեն չուր քառսուն օրվա ճամփա կերթար.
- Յոթ գոմշու կաշի կըփաթթեր զինք,
- Նոր կըբոռար, որ չէղնի, թե պատռեր:
- Մհեր քանց զամեն լե հնարով էր,
- Ուր զորութեն՝ լեզվով չի էղնի պատմել,
- Էդ տղեն նոր որ էղավ,
- Գլոխ էրկու կոտ ցորեն կըտաներ:
- Մեկ ժուկ-ժամանակ անցավ,
- Սանասար հալիվորվավ,
- Մահու օր էկավ, ընկավ մեռավ,
- Ծովինար խաթուն, էնոնք զըմեն մեռան:
- Մնացին քեռի Թորոս, Դեղձուն,
- Ճնճղափոքրիկ, Խոր Գասան, Զնջիլ Ղռան,
- Վերգո, Ձենով Հովան, Մհեր:
- Էկավ Մհերի ժամանակ: