Սասունցի Դավիթ I:1

From Armeniapedia
Jump to navigation Jump to search

<- Եդ Սասունցի Դավիթ

Ճյուղ առաջին

ՍԱՆԱՍԱՐ ԵՎ ԲԱՂԴԱՍԱՐ

ՈՂՈՐՄԻՍ-ՆԱԽԵՐԳ

1
Դառնանք զօղորմին տանք, զօղորմին,
Գագիկ թագավորին.
Դառնանք զօղորմին տանք, զօղորմին,
Ծովինար խաթունին.
Դառնանք զօղորմին տանք, զօղորմին,
Սանասարին, Բաղդասարին.
Դառնանք զօղորմի՜ն տանք, զօղորմին,
Դեղձուն Ճուղ-Ծամին.
Դառնանք զօղորմին տանք, զօղորմի՜ն,
Քեռի Թորոսին.
Խաղա՛նք, ճուղե ճուղ գանք
Վեր Աանասար, Բաղղասարի ճյուղի:


ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ


ԿՌԻՎ ԲԱՂԴԱԴԻ ԽԱԼԻՖԱՅԻ ԴԵՄ

2
Վաղ ժամանակին մեջ երկիր Հայոց,
Կաղզվանից դեն, մեջ քերդ Կապուտին
Գադիկ թագավոր կընստեր թախտ:
Գագիկ թագավոր ծեր, իմաստուն էր,
Զարմ ու զավակներ չուներ,
Մեկ ւսղջիկ ուներ շատ ւոեսակով,
Անուն Ծովինար խաթուն:


Հայաստան աշխարքեն Հեռու,
Հեռու մեջ Բաղդադ քաղքին,
Կռապաշա խալիֆ կընստեր թաիւտւ
Էն շատ լար ու խարդախ Էր,
Շատ զոր ու զորընդեզ.
Էնոր ահու աշխարք կըդողար,
Պռունկ կըպատռեր՝ ով անուն տար:
Կեղնի օր մի էդ խալիֆան
Զորք կըկապի, կըգա մեր երկիր,
Մեր ազգ կըջարդի, կընվազցու,
Գագիկ թագավոր խսւրզադար կւււնի,
Շատ առ ու ավար կրտանի,
Շատ գերի կըբռնի, կերթա:
Գագիկ թագավոր տարեկան
Քառսուն կոտ ոսկի կրտար էնոր,
Քառսուն կնիկ, ւսխվիկ կըտար,
Քառսուն խորոտ տղա կըտար,
Քառսուն ըղտաբեռ ցորեն կըտար,
Քառսուն ըղտաբեռ գարի կըտար,
Նախիրներով եզ ու գոմեշ...


էդ վախտ ուրիշ թագավորներ,
Ջորք֊-զորսւպետ առած,
Կռիվ կըգան վեր խալիֆին:
Կուզեն Բաղդադ քաղաք քանդեն,
Ինչ կւս֊-չկա լոպկեն տանեն:
Բաղդադու խալիֆ յոթ տարի
Գիշեր֊-ցերեկ կըռիվ կըտա,
Թշնամու զորք֊-զորապետ կըջարդի,
Կէլնի նորեն կընստի թախտ:
Որ կընստի թախտ, կրկանչի վեզիր, կասի,
— Ցոթ տարի կւս, աշխարքից Հայոց,
Խարջ ու խարաջ չենք հավաքե,
ճամփի քո մարդեր, թող էրթան,
Մեր խարջ առնեն, դառնանք:
Վեզիր կըկանչի իր մարդեր, կասի,
— Ելեք, գացեք երկիր Հայոց,
Յոթ տարվան հարկ աոեք, դարձեք:


Էդ մարդեր էկան, Հասան Հայաստան,
Էկան Գագիկ թագավորի քաղաք,
Նրա քոշկ ու սարի առջև նստան,
Խաբար տվին թագաւվորին,
Թե «մենք խալիֆի մարգերն ենք,
էկեր ենք յոթ տաարվա հարկ առնենք, դառնանք»:
Հանկարծ լուս մի երևաց նրանց,
Ւրիշկեցին վեր, ինչ տեսնեն՝
Մի խորոտ աղջիկ բերդի գլուխ,
Արևուն կասեր. «Դու դուրս մի գա, ես դուրս գիկամ»:
Աղջիկ էնպես խորոտ, էնպես խորոտ,
Որ յոթ սարի ետևեն էլած
Յոթ ավուր լուսնի կընմանվեր:
Գիշեր ու ցերեկ չուտեր, չխմեր
Մենակ իր տեսքին թամաշա աներ:
Հարկ առնողներ ինչ տեսան աղջիկ,
Խելք գլխներուց գնաց,
Անհուշ, անակահ ընկան գետին:
Մեկ սհաթեն թագավոր մարդ ղրկեց,
էկան, էնոնք տարան պալատ:
Պալատի մարդեր թոփ էլան,
էդոնց ջուր տվին, ուշքի բերին.
—Ի՞նչ էլավ,— ասին,— Ի՞նչի ընգաք:
էդհարկ առնողներ բան չասին,
էլան, սուս ու փուս դարձան Բաղղադ:
Գնացին, խալիֆին գլուխ տվին,
Չոքեչոք մոտեցան թախտին, կայնան: Խալիֆան Հարցուց.
— Իմ խարչ բերի՞ք, չբեր ի՞ք:
— Ի՞նչ խարջ, ի՞նչ բան,— ասին,—
Էնպես մի բան ենք տեսեր,
Աղեկ Էր՝ մենք չմեռանք,
Դու տեսներ, ավատաս տարով
Ուշաթափ կընկներ գետին:
Խալիֆան հարցուց.
— Ի՞նչ Էր ձեր տեսած:
Հարկ առնողներ ասին.
Քո տուն աստված շինի,
Դու ի՞նչ կանես ապրանք ու գանձ,
Դու ի՞նչ կանես հարստություն,
Քեզ ունես հող—երկիր,
Քեզ ունես գանձ, հարստություն,
Դու շատ ունես արծաթ, ոսկի,
Դու շատ ունես անգին քարեր:
Բայց էդ բոլոր, ինչ դու ունես
Չեն արժենա էն աղջկան,
Որ մենք տեսանք երկրում Հայոց:
Գագիկ թագավոր իրեն
Մի էն տեսակ աղջիկ ունի,
Որ ամեն մի բան կարժի:
էդ աղջիկ հուր հրեղեն եր,
Արևուն կասեր. «Դու դուրս մի գսւ,
Ես եմ, որ կամ էսւոեղ»:
Գիշեր ցերեկ չուտեր, չխմեր,
Հա նրա շենք ու շնորհքին աչքեր:
Բերդի գլուխ որ կըքելեր,
Արևու նման փել կիդեր,
Մարդու վրա որ Կիրիշկեր,
Խելք կըմաղեր, սիրտ կըդաղեր:
էն աղջիկ մենակ քեզ է արժան,
Դու էլ ինչ խալիֆ Բաղդաղու,
Որ էնոր քեզ կնիկ չառնես:
Խալիֆի աչքեր փել տվին, վառվան,
Սիրտ կրակ ու բոց ընկան,
Կանչեց ուզընկաններ, ասաց.
— Գացեք, Ծովինար ուզեք ինձ համար:
Ուզընկաններ էկան, ասին.
— Թագավոր, քո աղջիկ ւոաս խալիֆին:
Գագիկ թագավոր ասաց.
— Ես հայ եմ, էն՝ արաբ,
Ես խաչապաշտ եմ, էն կռապաշտ,
Ինչպես իմ աղջիկ տամ էնոր.
Չէ, էդ էլնելու բան չէ,
Ես իմ աղջիկ չեմ տա էնոր:
Ուզրնկաններ ասին.— Թագավոր,
Խաթրով էղնի տի տաս,
Կովով էղնի ւոի տաս:
Թե քո աղջիկ չտաս,
Քո թախտ ու թագ կավիրենք,
Քո ազգ ու տակ սրի կըտանք,
Քո երկիր քար ու քանդ կանենք:
Գագիկ ասաց.— Կռիվ կանեմ, չեմ տա:


3
Ուզընկաններ դարձան, գացին Բաղդադ:
Խալիֆ զորք, զորապետ կանչեց, ասաց.
— Գագիկ թագավոր Ծովինար չի տա.
Ես էլ իմ ցեղից աղջիկ չեմ առնի:
Ելեք, էրթանք Հայաստան
Աղջիկ կըտա, կըտա, չի տար,
Քար քաղենք, ավազ մաղենք,
Ինչ կա, չկա առնենք, դառնանք՛
էլան, ընկան ճամփա,
էկան հայոց թագավորի վրա,
Ինչպես մորեխ՝ քաղաք բռնին, նստան:
Խաբար տվին, ասին.— Գագիկ թագավոր,
Քո աղջիկ տուր տանենք,
Թե չէ, քար քաղեն՛ք, ավազ մաղենք,
Ինչ կա, չկա, կառնենք, կերթանք:
Թագավոր էլավ դուրս, ինչ տեսավ.
Քանց աստղ երկինք՝ զորք է թափվե:
Կռիվ արին, շատ զորք սպանին,
Շատ կոտորեցին, ջարդին իրար:
Շատ կնանիք անմարդ մնացին,
Շատ հարսներ՝ անփեսա.
Շատ մերեր անորդի մնացին,
Շատ որդիներ անհեր, անմեր,
Գեղեր ավերվան, բերդեր կորան,
Արուն էլավ հեղեղ՝ գնաց,
Ծուխ ու մուխ աշխարք բռնեց:


Ծովինար էլավ վեր բերդին,
Կոտորած տեսավ, միտք էրեց,
«Որ իմ հեր իմանար էս բան,
էսքան մեղք արունք չէր գցի իմ վիզ,
Իմ պատճառով էս ամեն տի սպանեն,
Քար տի քաղեն, ավազ մաղեն,
Վերջ տի գան, ինձ զոռով տանեն:
Աղեկ է՝ ես էրթամ, կորչեմ,
Քանց իմ հոր երկիր ավերվի»:
Լալով գնաց հոր դիվան, ասաց.
— Հայրիկ թագավոր, ին չ կըմտածես:
Հեր պատասխան Էտու, ասաց.
— էն կըմտածեմ, որ էս կո֊իվ, կոտորած
Խալիֆ կուզի մեր երկիր քանդի,
Քեզի համար է կանեն.
Խալիֆ կուզի մեր երկիր քանդի,
Զամեն սպանի, քեզի առնի տանի:
Թե իմ աղջիկ տամ, լի էղնի,
Չէ, էն արաբ է, ես հայ:
Ծովինար խաթուն ասաց.
— Հայրիկ, որ ես խալիֆին չառնեմ,
Իմ պատճաոով զըմեն տսպանի,
Աղեկ է՝ ես էրթամ, վերջանամ,
Քանց ուրիշ մարդու բան էղնի,
Քանց մեր ազգ վերջանա,
Քւսնց Հայասւոան աշխարք ավերվի:
Հայրիկ, ինձ տուր խալիֆին,
Խալիֆ թող գա, ինձ տանի:


Գագիկ թագավոր չէր ուզի էդ բան.
Տեսավ ճար, հնար չկա,
Արուն դաշտ բռնե, կերթա.
Կանչեց իր մարգեր,
Կանչեց Թորոս իշխան,
Կանչեց ժողովուրդ,
Սինոդ արեց, ասաց.
— Ւ՞նչ կասեք, մեր աղջիկ տանք,
Թե կռիվ անենք:
Ս եկ թև ասաց.— Չենք կարա –կռիվ անենք,
Խալիֆ զորընդեղ թագավոր է.
Մեր ազդ սրի է քաշե,
Մեր երկիր քար ու քանդ կանե:
Աղջիկ է՝ տանք, առնի, էրթա:
Մեկել թև ասաց,— էն կռապաշտ է,
Մեր աղջիկ չենք տա, կռիվ կանենք:
էդտեղ Թորոս իշխան ասաց.
— Գագիկ թագավոր, ժողովուրդ կուզե:
Կռիվ անե, աղջիկ չտա,
էն քեզ պատիվ կանե:
Համա լավ է՝ աղջիկ մի վերջանա,
Քանց թե ազգ մի կորչի:
Արի աղջիկ տանք տանի,
Մենք չենք կարա կռիվ անենք:
Գագիկ թագավոր ասաց.
— Ծովինար կոտորած չի ուզե,
էն էլ կասի, «էավ է՝ ես կորչեմ,
Քանց ազգ մի, ժողովուրդ մի վերջանա»:
էդտեղ խորհուրդ արին նորեն, ասին,
— Շատ խելոք կասե Ծովինար,
Խաբար արեք խալիֆային,
Թե կտանք, արի տար.


Էդ ժամանակ Ծովինար Էկավ,
Կայնավ դիվան, ասաց.
— Ես չեմ ուզի մեր ազգ վերջանա,
Ինձ տվեք խալիֆին, էրթամ,
Ւ մ բախտն էլ թող էսպես էղնի:
Գագիկ թագավոր իջավ թախտեն,
Ծովինար գրկեց, ճակատ պագեց,
Մեկելներ է լ ձեն բռնին, ասին.
— Ապրես, զորանաս Ծովինար,
Դու ազատ արիր մեր երկիր, մեր ազգ:
Ծովինար նորեն ասաց,
— Ես պայման ունեմ, Հայրիկ,
Իմ պայման խալիֆին ասա,
Թե կըկատարի, կերթամ հարս,
Թե չի կատարի, չեմ էրթա:
— Ի՞նչ պայման,— հարցուց թագավոր:
— Հայրիկ թագավոր,— ասաց Ծովինար,
— Խալիֆի առաջ պայման դիր,
Որ ինձ հետ քահանա մի տիգա,
Առավոտ, իրիկուն ժամ ասի:
Ես աղոթք անեմ, մնամ մեր հավատին,
էն կռքեր պաշտի, մնա իր հավատին:
Ինձ հետ մեկ խդամ էլ տի գա,
Որ ինձ շահի, իմ առաջ բանի:
Մեկ էլ՝ ինձ համար ջոկ պալատ շինի,
Ւնձի պալատի մեջ դնի,
Յոթ տարի մոտ ինձ չգա,
Իմ կողվենք չմտնի:


Գագիկ թագավոր կանչեց խալիֆին, ասաց.
— Ես հետ քեզ կռիվ չեմ անի,
Իմ աղջիկ Ծովինար կըտամ քեզ,
Համա, թագավոր, պայման կըդնեմ՝
Հետ իմ աղջկա քահանա մի տի գա,
Առավոտ, իրիկուն ժամ ասի,
Էն աղոթք անի, մնա իր հավատին,
Դու կուռք պաշտես, մնաս քո հավատին:
Էնոր հետ մեկ խդամ Էլ տի գա,
Որ շահի, պահի, Էնոր առաջ բանի:
Էնոր համար ջոկ պալատ տի շինես,
Ինք դնես մեջ պալատին,
Յոթ տարի Էնոր մոտ չերթաս,
Էնոր կողվենք չմտնես:
Կռապաշտ թագավոր ասաց.
— Ես քենե հարկ չեմ սւռնի,
Քեզ հետ էլ կռիվ չեմ անի,
Քո աղջիկ Ծովինար տուր ինձ,
Ւմ անուն թող Էնոր վրա էղնի,
Թող ինձ ասեն Հ.այոց փեսա, բավ է,
էլ ուրիշ բան պետք չէ,
Ամեն պայման կըկատարեմ:


4
Գագիկ էլավ ձեռ, ոտ արեց,
Պատրաստութեն տեսավ,
Ծովինար տվեց խալիֆին:
Խալիֆ Ծովինար առավ, գացին,
Հասան Նորագեղա դաշտ,
Վրաններ զարկին, նստան:
Գագիկ էդտեղ ուներ ամառանոց,
էդ տեղաց անուն Չիլի էր,
Հոտավետ, անուշ արոտներ կար,
Ծաղիկներով, մարզերով զարդարված:


Ծովինար խաթուն շատ էր տխուր,
Արուն արցունք կը թափեր,
Համա ինչ աներ, ձեռին ճար չկար,
Անճարն էր կերե բանջար:


Ուզեց սիրտ բացվի, թեթևնա,
Խնդիրք արավ խալիֆին, ասաց.
— Թող տուր, էրթամ, թագավոր,
Մեր դաշտեր ման գամ,
Մեր սարեր տեսնեմ, մեր ջրեր խմեմ,
Նոր դառնամ, էրթամ օտարութեն:
Թագավոր ասաց.— Քեզ հրաման է,
Գնա, ման արի, դարձի:
Ծովինար խանում էլավ,
Առավ քեռմեր, աղջիկներ, գացին,
Ման էկան մինչև իրիկուն:
Աղջիկ տեսավ աշխարք լուս արեգակ կա,
Ծառ ու ծաղիկ, թոչունք կան,
Ամեն մարդ հետ իր գործին,
Ոմանք հետ իրենց ջրին, ոչխարին,
Ոմանք էլ հետ իրենց ռանչպարութենին:
Աղջիկ միտք արեց, ասաց.— Հե՜յ-վա՜խ,
Էսքան լուս աստևոր կար աշխարք,
Էսքան մարդ, անասուն, ես չէր իմացե:
Գնացին Հիլի վանք ուիտ:
Աղոթք արին, էլան,
Տեսան՝ ներքև կապուտ ծով,
Իջան ծովի պռունկ՝ ման գան:
Ծովինար ասաց.— Աղջիկներ, դուք գացեք,
Ձեզ համար քեֆ արեք, դարձեք:
Զինք խդամի հետ ծովն ի վեր գնաց.
Մի քարափ տեղ կայնավ, տեսավ՝
Ծովին տուտ ու տակ չկա:
Ուզեց իրեն գցի ծով,
Համա վախեցավ, հետ կայնեց:
Շատ նեղեցավ աղջիկ՝ ման գալով.
Էնոր խդամ շատ ծարվեցավ,
Ւնքն Էլ ծարվեցավ, ասաց,
«Իջնամ պուտ մի ջուր խմեմ»:
Ւջավ բուռ մի ջուր աոավ բերան.
Ծովի ջուր աղի էր, թափեց:
— Էս ծովի ջուր շատ է աղի,— աւււսը,—
Երանի աղբուր էղներ,
Խմեր, իմ սիրտ հովաներ: Ւնք, քեռմեր շատ ման էկան,
Քարերի մեջ ջուր չգտան:
Ծովինար խաթուն ասաց.
— Աստված, դու մեկ աղբուր բուսցես,
Ես խմեմ, իմ սրտի պապակ անցնի:
Մեկ Էլ իրիշկեց ծովի մեջ,
Տեսավ՝ մի կապուտ քար Էլավ դուրս,
Սիպտակ աղբուր էդ քարից կըբխեր,
Ջուրն Էլ էդ քարի բոլոր բոներ էր:
Մարդ առանց հալավ հանելու,
Չէր կարա էրթա էդ աղբուր:
Էլավ շորեր եհան, գնաց էդ աղբուր,
Մեկ բուռ լիք ջուր խմեց,
Մեկել բուռ լավ չլցվավ,
Մի քիչ կիսատ էր, մի քիչ պղտոր,
Էտ Էլ խմեց, աղբուր կտրավ:
Լալով մեջ իր գլխուն էտու.
«Հեյ վա խ,— ասաց,— ինչ մեղավոր էր,
Որ աղբուր իմ առջև կտրա:
Էն չէր դիտեր, որ ինք
Էդ երկու բուռ ջրից Հղացավ:
Քեռմեր, աղջիկներ առավ,
Ետ դ արձավ, էկավ վրան:
Մնացին, առավոտ բացվավ,
Խալիֆ առավ Ծովինար, իր զորք,
Բռնեց Բաղդադ քաղքի ճամփան:
Գնաց, հասավ իր քաղաք,
Սազեր տվեց ածել, թմբուկ տվեց զարկել,
Յոթ օր, յոթ գիշեր հարսնիք արավ:
Հեւոո մեկ ջոկ պալատ շինեց,
Ծովինար խաթուն ղրեց մեջ,
Քեռմեր, քահանան դրեց կողքին,
Հաց, ջուր ճամփեց, ասաց.
— Պալատից դուրս չելնեք:
Ծովինար էլավ, յոթ դուռ փակեց,
Սև կապեց գլխին, սուգ արավ:


5
Մեկ-երկու օր անցավ,
Կռապաշտ թագավոր գիշեր էլավ,
Գնաց մոտ Ծովինար, ասաց.
— Էսօր ես քե մեհվան եմ:
Ծովինար խաթուն ասաց.
— Չէ՞, մենք պայման ենք կապե,
Յոթ տարի պետք է առանձին մնամ:
Կռապաշտ թագավոր ասաց.
— Ես յոթ տարի չեմ դիմանա:
Ծովինար խաթուն ասաց.
— Խալիֆ, մենք հայ ենք, դու արաբ,
Մեր օրենքով էնպես է,
Որ մինչև տարին չբոլորի,
Հրամանք չկա իմ քով գաս:
Կռապաշտ թագավոր ասաց.
— Ես չեմ կարա տարի մի դիմանա:
— Ծովինար ասաց.— Ի՞նչ կա, քո տուն չավրի
Հարուր, պակաս մեկ, կնիկ ունես,
Օրական մեկի մոտ էրթաս,
Տարին կանցնի, կըգաս մոտ ինձ:
Կռապաշտ թագավոր ասաց. —
Հա, լավ կասես, ներող էղնիս:
Պալատից դուրս էկավ, գնաց,
Չէր ուզի Ծովինար նեղենար,
Դե, թագավորի աղջիկ էր, չէ՞:


Ծովինար պալատի մեջ կապրեր,
Համա սիրտ կըմղկտեր, կըկարոտեր երկիր:
Էդպես ժամանակ մի անցավ,
Իմացավ, որ ինք էրեխով է,
Իմացավ՝ էն ծովի ջրից է,
Խալիֆին բան չասաց:
Խալիֆ իրեն դես ու դեն տվեց,
Շատ կուչ ու ձիգ արավ,
Չդիմացավ, որ տարին անցներ,
Էկավ Ծովինարի սենեկ,
Կուղեր մտներ կողվենք,
Ծովինար ասաց,— Թագավոր,
Ես մեր ղրքեր կարդացեր եմ,
Մհր գրքեր կասեն,
Մինչև թամամ տարի չանցնի,
Ւրավունք չկա՝ մարդ կնկա մոտ էրթա:
Ասաց.— Որ էդպես է, դու կայնի հերդիկ,
Հետ ինձ խոսա, իմ սիրտ բացվի:


6
Քանի մի ժամանակ անցավ,
Ծովինարի ոտ ծանրացավ,
Էլ չկարաց թաքուն պահեր:
Մի օր էլ սենեկապետ
Որ հաց, ջուր կըտաներ էնոր,
Ջուղաբ տարավ թագավորին,
Թե, բա էսպես֊էսպես,
Էդ քո կին Ծովինար ծոցվոր է:
Դու կասեր՝ չուր տարի մի
Չէմ էրթա մոտ էնոր,
Էս ի՞նչ բան է, ի՞նչ կասես:
Խալիֆ էդ լսավ, ոտ էզար գետին,
Փրփրավ, կատղավ ասաց,
— Ես քո քով չեմ էկեր,
Քո կողվենք չեմ մտեր,
Համա քո ոտ ծանրացեր է,
Էս ի՞նչ բան է:
Ծովինար ասաց.— Տո, քո տուն չավրի,
Դու զոռբաղաստ մարդ ես,
Էնօր, որ ինձ հետ զրուց արիր,
Քո բերնի զոլ դիպավ ինձ, էն օրվանե ծոցվոր էղա:


Խալիֆ գնաց դիվան նստեց,
Կանչեց վեզիր, մեծամեծներ,
Մեջիլս արեց ասաց.
— Բա չեք ասի, էսպես -էսպես բան:
— Խալիֆան ապրած կենա,— ասաց վեզիր,—
Հրաման տուր, գլուխ կըտրենք:
Խալիֆան կանչեց դահիճ, ասաց,
— Գնա, Ծովինարի գլուխ կըտրե:
Դահիճ գնաց պալատ, ասաց.
— Խալիֆան հրաման արե,
Ես քո վիզ տի կըտրեմ:
Ծովինար խաթուն ասաց,
— Ձեր թագավորին դատաստան չկա՞,
Դէ՞ էրեխով կնկա վիզ կտրել,
Երկու հոգու վիզ կըտրել է:
Անասուն, ինչ անասուն է,
Որ ոտ ծանրանա, իրավունք չկա վիզ կըտրեն:
Չէ՞, վերն աստված կա,
Խելքն էլ լավ բան է:
Ձեր թագավոր թող դադրի,
Ինձ ժամանակ տա,
Ես իմ էրեխեն բերեմ,
Նոր իմ գլուխ կըտրեք:
Թե որ հարցուցեք,— ասաց,—
Իմ հոր տնեն ինչ էկեր եմ,
Անարաւո եմ էկե, անմեղ եմ էկե,
Մինչև էսօր էլ անարատ եմ:
Ինչ էղեր է, աստծու է,
Իմ էրեխեն չրից է բհամ էկե:


Դահիճ գնաց դիվան, ասաց.
— Թագավոր ապրած կենա,
Ծովինար խաթուն ինձ
Էսպես-էսպես ասաց:
Թագավոր հարցուց— Ի՛նչ կասեք:
Վեզիր ասաց,— Աղեկ է ասեր Ծովինար:
Մենք տի մեղավոր գլուխ կտրենք.
Մինչև էրեխեն չծնվի.
Իրավունք չկա էնոր սպանել;
Թագավոր ասաց,— Լա՛վ, հրամանք է, թող ապրի՛
Մենակ վարավուրդ արեք
Պալատից չելնի փախչի:


7
Մնաց, ինն ամիս, ինն օր, ինը ժամ,
Ինն րոպեն թամամեց,
Ծովինար չոքեր էտու գետին,
Բերեց էրկու տղա, էրկու ճրագ,
Մեկը ջոչ, մեկը՝ պստիկ:
Էնոնց ճկույթ ու մազեր ոսկի էր:
Իմացավ՝ ջոջ տղեն լիք բուռ ջրից էր,
Պստիկ տղեն՝ կիսատ բուռ, պղտոր ջրից:
Մելիքսեթ քահանեն կանչին, էկավ,
Տղեկներ թոնդրան վրա կնքեց.
Ջոչ տղի անուն դրեց Սանասար,
Պստիկ տղի անուն Բաղղասար:


Խաբար տարան խալիֆային,
Թե՝ քե ջուխտ մի լաճ էղավ:
Խալիֆ ասաց.— Իմ արնից չեն.
Կանչեց դահիճ, հրաման էտու.
— Էրթաս, Ծովինարի վիզ կտրես՝ գաս:
Դահիճ գնաց մոտ Ծովինար, ասաց.
— Խալիֆի հրաման է, քո վիզ կտրեմ:
Ծովինար խաթուն ասաց.
— Ձեր թագավոր դատաստան, օրենք չունի՞,
Ձեր թագավորին խելքի կտոր չկա՞,
Ծծկեր տղեք ի՞նչպես կապրեն,
Թե որ իմ գլուխ կտրեք:
Թողեք երեխեք մեծացնեմ,
Ւրենց ձեռ իրենց բերան հասուցեմ,
Նոր թագավոր գա իմ վիզ կտրի,
Ես հո էստեղից չեմ կարա փախնիմ:


Դահիճ դարձավ պալատ, ասաց,
— Թագավոր ապրած կենա, Ծովինար կասի.
«Ձեր թագավոր դատաստան, օրենք չունի՞,
Ձեր թագավորին խելքի կտոր չկա՞,
Ծծկեր տղեք ինչպես կապրեն,
Թե որ իմ գլուխ կտրեք:
Թողեք, երեխեք մեծացնեմ,
Իրենց ձեռ իրենց բերան հասուցեմ,
Նոր թագավոր գա իմ վիզ կտրի,
Ես հո էստեղից չեմ կարա փախնիմ»:


Խալիֆան կանչեց վեզիր, ասաց.
— Ծովինար էսպես-էսպես ասեր է.
Դու ի՞նչ կասես, ի՞նչ անենք:
Վեզիր ասաց,— Խալիֆան ապրած կենսյ,
Ծովինար աղեկ ասեր է,
Արի, տաս տարի ժամանակ տուր,
Տղեք պստիկ են, մեծանան,
Իրենց ձեռ իրենց բերան հասնի,
Նոր էնոր վիզ կտրենք.
Էն էս տեղից ուր տի փախնի:
Խալիֆ ասաց.— Լա՛վ, թող մեծանան:
Քանի մի ժամանակ անցավ:
Հողածին թե տարով կըմեծանա,
Էդ ճժեր օրով կըմեծանան.
Ինչ էղան յոթ տարեկան՝
Ինչպես տասնչորս տարեկան:
Չէ՞ էդոնք ազնավուր ազգ են,
Ջրից են բհամ էկե:
Մեկ օր իրենց մոր ասին.
— Մարե, մեզ դուրս տար,
Մենք էստեղ չենք կարա մնա:
Ծովինար խաբար ղրկեց խալիֆին, թե
«Մենք հա՞վք ենք՝ դրեր ես վանդակ,
Մենք բռնավո՞ր ենք՝ դրեր ես բանտ,
Չէս թողնի տանից դուրս էլնենք,
Արև էրես տեսնենք»:
Խալիֆ ասաց.— Թողեք էլնեն, ման գան:


Լուսուն Ծովինար կանչեց տղեկներ, ասաց.
— Թագավոր հրաման տվե, գացեք:
Տղեկներ էլան, գացին քաղքի մեջ,
Տեսան ճժեր կըխաղան,
Ասին,— Տղեկներ, մենք լե խաղանք:
Ասին.— Էկեք, խաղցեք:
Մեկ իրեն ընկեր բռնեց, մեկ լէ իրեն,
Ընկան մեջտեղ խաղցան:
Ում դիպան՝ ձեռ, ոտ ջարդին,
Գլուխ օլրտին, մեջք կոտրին,
Սանասար սիլլա մի եզար վազրի լաճուն,
Գլուխ թռավ, ջլեր մացին կախ:
Լաց-կոծ ընկավ քաղքի մեջ,
Էնոնց հեր, մեր հերսոտան,
Գացին գանգատ, ասին.
— Էս ինչ պատիժ է, խալիֆ,
Քո տղեկներ, մեր էրեխեք ջարդին,
Էդոնք հանե քաղքից, խրկե,
Թե չէ մենք կրթորկենք, կերթանք:
Խալիֆ դարձավ էնոնց ասաց. -
Գացեք, էլ չեմ թորկի.–
Խալիֆ տղեկներ կանչեց դիվան,
Էրիշկեց, Էնոնց պետութեն որ տեսավ,
Էնոնց խոսք ու զրուց որ լսեց,
Վախեցավ, էնոնց մոտեն
Ճամփեց, գնացին տուն:
Հետո միտք արավ իր մեջ.
«Ես էդ տղեկներ տի սպանեմ,
Թե չէ էսոնք ջոջանան,
Իմ մորուսից տի կախվեն»:


8
Անցան օրեր, տարիներ,
Տղեկներ նորեն Էլան փողոց,
Հետ ուրիշ ճժերու ճան խաղցան:
Էնոնց ճաներ տարան, կռիվ ընկավ,
Ճժեր ասին.— Դուք բիճ եք, դուք բիճ Էք,
Ինչի Էք էկե մեր մեջ,
Դարձեք, գացեք ձեր տուն:
Երբ Էնոնց խոսք լսին,
Լալով դարձան տուն,
Իրենց թալին իրենց մոր գոգ, ասին.
— Մարե, մեզ ասա՝ ո՞վ Է մեր հեր,
Ճժեր մեՁ բիճ կրկանչեն:
Մեր ասաց.— Որդի, ձեր հեր խալիֆն Է:
- ՉԷ,֊ ասին,֊– Էն թե մեր հեր եղներ,
Ճժեր մեզ բիճ չեն կանչեր:
Շատ որ խնդիրք արին, լացին,
Մեր մեղքացավ, ասաց.
— Որդիք, ղադրեք չուրի առավոտ,
Ձեզ կըւտանեմ, ձեր հոր տեղ շանց կըտամ,
Ձեր հոր զրուց կանեմ:


Առավոտուն Ծովինար խդամին ասաց.
— Առ տղեկներ, Էրթանք ծով,
Քիչ մի սեյր անենք, դառնանք:
Էլան, առան տղեկներ, գացին,
Հասան ծովի պռունկ, Սանասար ասաց.
— Մարե, դե իմ հոր տեղ շանց տուր,
Իմ հոր զրուց արա,
Թե չէ, քե ծով կըթալեմ:
Մեր ասաց.— Ռրդիք, դուք հեր չունեք:
Սանասար ասաց.— Մարե, ի՞նչ կասես,
Մենք հո քարի, քոլի տակեն չենք էլե:
Սեր ասաց.— Մի ժամանակ մեր երկիր
Քեռմեր, աղջիկներ առա,
Գացի Հիլի վանք ուխտ:
Աղոթք արինք, պրծանք,
Էլանք դուրս, տեսանք,
Ներքև կապուտ ծով:
Իջանք ծովի պռունկ, նստանք:
Իրիկուն տուն դարձին, ասի.
— Աղջիկներ, դուք քելեք էնտեղ,
Ձեզ համար քեֆ արեք:
Աղջիկներ անցան սարի թիկունք,
Ես, քեռմեր ծովու բերան վեր գացինք:
Գացինք, քարոտ տեղ մի կայնանք,
Տեսա՝ ծովին տուտ ու տակ չկար,
Հա լափին կըտար, կրծիծղար:
Շատ ման գալեն նեղացեր էր,
Ծարվեցա, ուզի ջուր խմեմ:
Ծովի ջրից խմա, շոռ էր, թափի,
Ասի, ով տեր, աղբուր մի սարեր,
Խմենք, մեր սիրտ հովաներ:
Ասելուն պես ծով բացվավ,
Իրիշկի մեջ ծով կապուտ քար մի.
Մի սիպւոակ աղբուր էդ քարից կըթալի:
Ծովի ջուր քարի բոլոր բռներ էր.
Մարդ առանց հալավ հանելու,
Չէր կարա էրթա էդ ջուր խմի:
Ես շորեր հանի, գացի էդ աղբուր,
Բուռս տարա, մի բուռ լիք ջուր խմա,
Մեկ էլ տարա, լավ չլցվավ,
Բուռս մնաց կիսատ,
Ջուրն էլ քիչ պղտոր էր,
Էդ կիսատ բուռն էլ խմեցի, աղբուր կտրավ:
Աստված ձեզ էն ջրից է տվե ինձ.
Դու էն լիք բուռ ջրից ես,
Բաղդասար՝ կիսատ բուռ պղտոր ջրից:
Սանասար ասաց,— Մենք մեր ծնունդ իմացանք.
Դե, արի, դու էլ քո էութեն ասա,
Կերևա դու հեր, մեր ունիս:
Ծովինար ասաց,— Որդիք,
Ես Հայոց Գագիկ թագավորի աղջիկն եմ:


Շատ ժամանակ անցավ:
Տղեկներ վարավուրդ արին, տեսան
Իրենց մեր օր ավուր կըկոտրվի:
— Մարե,— ասին,— քե ի՞նչ է էղեր,
Որ դու օր ավուր կըկոտրվիս:
Քո աչից արտասունք չի ցամաքի:
Մենք կը տեսնենք՝ ծովի աղբուր
Քեզ տվեր է ջուխտակ տղա,
Դու էլ թագավորական կին,
Ոչ մի բան պակաս չունես,
Էկո նայենք՝ քո դարդ ի՞նչ է,
Որ օր ավուր կըկոտրվիս:
Մեր դարձավ, ասաց լաճերուն,
— Ա՜յ որդիք, ես չկոտրվիմ, ո՞ր կոտրվի,
Էսօր, էգուց է մնացեր,
Որ խալիֆ գա, մեր վիզ կտրի:
Սանասար դարձավ մեր, ասաց,
— Մարե, էդպես բա՞ն էլ կա:


Էրկու օր անցավ,
Տաս տարին էկավ լրացավ.
Խալիֆ կանչեց դահիճներ, ասաց,,
— Գնացեք, էնոնց վիզ կտրեք:
Սանասար, Բաղդասար քուրսու տակ նստուկ,
Կասեն կըծիծղան, կըխնդանան,
Մեր մեկել սենեկ կըծկվուկ,
Այլուխ աչքերուն Կիլա:
Ներս գիկան դահիճներ, կասեն,
— Հիմակ ձեր վիզ տի կըտրենք:
Ծովինար կասի.— Իմ վիզ կտրեք,
Համա տղեկների վիզ մեք կտրի,
Բա ձեր ձեռ կերթա՞ վեր իմ տղեկներ:
Դահիճներ ասին,— Մեր ձեռ չերթա,
Համա մենք ի՞նչ անենք,
Խալիֆան է հրաման տվե:
Ծովինար լալով ասաց,
— Մի քիչ ցած խոսեք,
Տղեկներ չլսեն, վախենան.
Թող ծիծղան, խնդանան,
Դուք էլ նստեք, դինջացեք:
— Չէ, ասին, մեզ իրավունք չկա նստել.
Շուտ արեք, էրթանք դուրս,
Թե չէ էստեղ ձեր վիզ կտրենք,
Արուն սենեկի մեջ կըթափի:
Ծովինար տեղից ժաժ չեկավ:
Դահիճ բոռաց, ասաց.— Շուտ արեք:
Ջենն ընկավ Սանասարի ականջ,
Դուռ էբաց, տեսավ քանի մի մարդ,
Թրեր հանած, կայներ են ււենեկի մեջ.
Ասաց.— Ւ՞նչ մարդ եք, ի՞նչ կուզեք:
Ծովինար թաքուն աղաչեց, ասաց.
— Իմ տղեկներ չասեք,
Թե էկեր եք մեր վիզ կտրեք:
Էնոնց տնից դուրս հանեք,
Մեկ կայնի էն կող, մեկ էն կող.
Ջարկեք, էնոնց վիզ թռուցեք,
Որ էնոնք չտեսնին, վախենան:
Ապա, դահիճներ, կաղաչեմ,
Առաջ ինձ սպանեք, նոր խմ տղեկներ:
Դահիճներ ասին,– Դե, էլ էրթանք:
Ծովինար էլավ, տերթեր,
Սանասար ասաց.— Մարե, ուր տերթաք:
— Մենք տերթանք դուրս, դառնանք:
— Մարե, ինձ ասա,
Մինչև էսօր դու բռնավոր էր, էսօր մի բան կա, որ քե կըտանեն:
Սանաււար չեթող էրթա, ասաց.
— Էդ ինչ է, մարե, որ ինձ չես ասի:
Մոր սրտին դիպավ, ասաց,
— Որդի թե կուզես իմանաս,
Խալիֆան ղրկե, որ մեր վիզ կտրեն:
Ասաց. — Կտրող ո՞վ Է:
Ասաց.— Էս դահիճներ:
Մոտեցավ դահճին, բոռալով ասաց,
— Դու ես մեր վիզ կտրող:
Դահիճ ասաց..— Խալիֆի հրաման Է,
Ձեր վիզ տի կտրեմ:
Սանասար սիլլա մի Էզար դահճին,
Գլուխ թռավ, ջանդակ մնաց կայնուկ,
Էն մեկել էդ որ տեսավ, փախավ,
Գնաց, խալիֆային ասաց.
— Քո լաճ սիլլա մի էդար դահճին,
Գլուխ թռավ, ջանդակ մնաց կայնուկ:
Խալիֆ զորք զորապետ կանչեց,
Ճամփեց էնոնց վրա կռիվ:
Սանասար, Բաղդասար տեսան զորք էկավ,
Ընկան զորքի մեջ.
Մի երկու դիր գացին, էկան,
Զորքի կես ջարդին:
Չուր իրիկուն զորքի քոք կտրին,
Գնացին տուն, պառկին, քնան:
Մեկել օր մարդ չեկավ կռիվ:
Թագավոր ասաց.— Զորապետ,
Նոր զորք առ, գնա կռիվ:
Զորապետ ասաց.— Խալիֆա,
Մենք չենք կարա վեր էնոնց,
Թե նորից կռիվ երթանք,
Քո թախտ ու թագ կավիրեն:
Աղեկն էն է, չերթանք կռիվ,