Հրաչուհի Տատուրյան

From Armeniapedia
Jump to navigation Jump to search

Հրաչուհի Շահեի Տատուրյան,կինոգետ,թատերագետ,արվեստաբան և հեռուստատեսային լրագրող: Հրաչուհին ծնվել է Երևանում (Hrachuhi Shahe Taturyan, Грачуи Татурян) անվանի ֆրանսահայ մտվորական և քաղաքական գործիչ`ֆրանսիական Դիմադրության շարժման մասնակից ` Շահե Տատուրյանի ընտանիքում ։ Ավարտել է Երևանի Գեղարվեստա Թատերական ինստիտուտի թատերական բաժինը` 1978-ին, որպես թատերագետ` կուրսի ղեկավար Հրաչյա Ղափլանյան: Հոդվածներ է գրել դերասաններ` Գրիգորի Տարատորկինի, Խորեն Աբրահամյանի, կինոեժիսոր Սերգեյ Փարաջանովի և Անրի Վերնոյի (Ֆրանսիա), մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանի, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի և այլ արվեստագետների մասին։ ,,Ֆիլմ,, թերթում աշխատելիս խմբագրել է ոեժիսոր Հենրիկ Մալյանի «Երկխոսություն Երրորդի Համար» կինոհուշապատումի գիրքը։ Սցենարներ և հաղորդումներ է գրել տարբեր վավերագրական ֆիլմերի, ինչպես նաև դիրիժոր երգահան Լորիս Ճգնավորյանի (Loris Tjeknavorian) արտասահմանյան շրջագայությություների մասին պատմող բազմաթիվ տեսաֆիլմերի համար։ Աշխատել է նախ «Ֆիլմ» թերթում՝ որպես գլխավոր խմբագրի տեղակալ, ապա և Հայաստանի Ազգային Հեռուստատեսության (1991-1997թթ.) «Լրաբեր» ծրագրում, որպես հեռուստատեսային մեկնաբան։ 2001-թվականից ընտանիքով տեղափոխվել և այժմ էլ բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում , իսկ 2007 թվին Լոս Անջելես քաղաքում հիմնադրել է «Երկխոսություն Երրորդի Համար» և «INSIGHT TV Show » հոգեբանական TV հաղորդաշարը, Երևանի գլխավոր ներվաբան-հոգեբան Ցոլակ Հակոբյանի հետ միասին։ Այժմ աշխատում է Միացյալ Նահանգների ,,USArmenia,, հեռուստաընկերությունում, որպես ,,Բարի Գիշեր Հայեր,, հաղորդաշարի ﬔկնաբան` ղերասան Հրանտ Թոխատյանի հետ ﬕասին:


Գրքեր և Հոդվածներ

  • «Երկխոսություն Երրորդի Համար», Նաիրի Հրատարակություն,Հայաստան, Երևան, 1997
  • «Մտքերի, Տրամադրությունների Կշռույթով», Ալբերտ Յավուրյան,«Ֆիլմ»,Երևան, 30 հունվարի 1982թ.
  • «Ելենա Սոլովեյ` (Եղա Հայաստանում,,«Ֆիլմ»,Երևան,10 Նոյեմբերի, 1988թ.

Ֆիլմեր