Լեվոն Մկրտչյան

From Armeniapedia
Jump to navigation Jump to search
Կինոռեժիսոր Լևոն Մկրտչյան,director Levon Mkrtchyan


Լևոն Մկրտչյան (Լեվոն Հայկի Մկրտչյան, Լեւոն, Լեվոն Գյումրեցի ) - (անգլերեն՝ Levon Mkrtchyan, ռուսերեն` Левон Гайкович Мкртчян) ծնվել է 1953թվ. փետրվարի 25- ին Գյումրի քաղաքում,նախկինում Լենինական ― կինոռեժիսոր, օպերատոր և սցենարիստ : Լևոն Մկրտչյանը 1978-ին ավարտել է Երևանի գեղ-թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժինը, կուրսի ղեկավար պրոֆեսսոր Գրիգոր Մկրտչյան,իսկ այնուհետև 1984-թվին` Մոսկվայի Համամիութենական կինոինստիտուտի, (ВГИК) բարձրագույն ռեժիսորական դասընթացը, կուրսի ղեկավար` Ջեմմա Ֆիրսովա։ Հայկական վավերագրական կինոյի դիմանկարային ժանրում ստեղծել է բազում ուշադրության արժանի ֆիլմեր, նվիրված հայ նշանավոր անձանց` անվանի երգահան հայ օպերային արեստի հիմնադիր Արմեն Տիգրանյան, փիլիսոփա Դավիթ Անհաղթ, Կոմիտաս,Փարաջանով, նկարիչներ Ժանսեմ (Jansem) և Ժան Գառզու, բանաստեղծ Հովհաննես Շիրազ, աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյան և այլոք։ 1987 թվականին ռեժիսորը իր նկարահանած չորս ֆիլմերի համար,(անվանի օպերային երգչուհի Հասմիկ Պապյանի հետ միաժամանակ ) արժանացել է Լենինյան Կոմերտմիության դափնեկրի կոչման` Չարենց`Հայտնի և Անհայտ Էջեր, Հավերժի Ճամփորդը (Հովհաննես Շիրազ), Պարույր Սևակ - Կամ Եղիցի լույս և Գյումրի վավերագրական ֆիլմերի համար: 1988 թվականին ակտիվերոն մասնակցել է, նորանկախ Հայաստանի քաղաքական պայքարի գործընթացին, մասնակցել ղարաբաղյան պատերազմին և հետագա սերունդներին թողել այդ պատմական տարիների վավերագրությունը և նաև շատ հայտնի ,,Մատյան Անկախության,, ֆիլմը: Բանաստեղծ Հովհաննես Շիրազը 1983-ին Լեվոն Մկրտչյանին կնքել էր նոր` Լեվոն Գյումրեցի` ազգանվամբ : Իսկ ,,Հավերժի Ճամփորդը կամ` Հովհաննես Շիրազ,, ֆիլմի դիտումից հետո ,1983-ին գրել է -,,Աստված է իր մատը դրել այս հայի ճակատին,, : 2001թվականին ռեժիսորը նկարահանել է ԵՎ ԵՂԱՎ ԼՈՒՅՍ , (And There Was Light ) վավերագրական Ֆիլմը` նվիրված , Հայաստանում Քրիստոնեությունը որպես Պետական կրոն Հռչակման 1700 ամյակին,որի առաջին ցուցադրությունը տեղի է ունեցել Նյու Յորքում:Լեվոն Մկրտչյանը նկարահանել է ավելի քան 40 վավերագրական ֆիլմ, 100-ից ավելի հեռուստատեային տեսաֆիլմեր և հաղորդումներ, 20-ից ավելի տեսասյուժեներ Միջազգային համբավ ունեցող CNN հեռուստաընկերության համար:Լեվոն Մկրտչյանի ֆիլմերը ցուցադրվել են աշխարհի բազում երկրներում և արժանացել տարբեր մրցանակների:1987թվականից ՍՍՀՄ և Հայաստանի Հանրապետության Կինոմատոգրաֆիստների Միության անդամ է:

Ֆիլմեր

  • Վահան Տերյան -Նվիրված է Տերյանի 100 ամյակին (1985)Ֆիլմի տեքստը կարդում է Սոս Սարգսյանը:
  • Պարույր Սևակ-Կամ «Եղիցի լույս» (1984), սցենարի հեղինակ Շահե Տատուրյան,35mm.
  • Գյումրի (1987)- Ֆիլմը նկարահանվել է Գյումրի քաղաքում, ավերիչ Երկրաշարժից աﬕսներ առաջ:Գյումրեցի կառապանի անունից պատմում է դերասան Ազատ Գասպարյանը:
  • Եղիշե Չարենց Հայտնի և Անհայտ Էջեր - Սցենարի հեղինակ և ռեժիսոր Լևոն Մկրտչյան, Ֆիլմի տեքստը կարդում է Սոս Սարգսյանը: Հայկ Վավերագրական Ֆիլմերի Կինոստուդիա - 1987: Ֆիլմում նկարահանվել են`Չարենցի դուստր Արփենիկ Չարենցը, բանաստեղծ Գևորգ Էմինը, նկարիչ Ռեգինա Ղազարյանը և երգիչ,բանահավաք` Հայրիկ Մուրադյանը :
  • Գոյապայքար (Ekologia)սցենարի հեղինակ Կարեն Ա Սիմոնյան
  • Իմ Կոմիտասը (1987)- պատմում է խմբավար Հովհաննես Չեքիջյանը
Ֆիլմ ,,Հովհաննես Շիրազ,,director Levon Mkrtchyan

http://armshop.in.ua/product/hovhannes-shiraz/

  • Պրեմյերա Թեհրանում (Ֆիրդուսի, Ռոստամ և Սոհրաբ ,Rostam and Sohrab, Composed and Conducted by Loris Tjeknavorian )դիրիժոր Լորիս Ճգնավորյան,ֆիլմում նկարահանվել է դերասան Չարլի Չապլինի տղան,Թեհրան, Իրան 2001
  • Հայրիկի դպրոցը 1995 (երգիչ - բանահավաք Հայրիկ Մուրադյանի մասին է)
  • Ազատության Ճանապարհին - Սցենարի հեղինակներ` Գեվորգ Էմին,Ռուբեն Գեվորգյանց և Արա Վահունի
  • Հաղթանակների ճանապարհով - Գերմանիա,Ավստրիա ,Հունաստան ) սցենարը Լեվոն Մկրտչյանի և Հրաչուհի Տատուրյանի
  • Պարետային ժամ - 1990 (Երևանում հայտարարված է հատուկ դրություն և Պարետային ժամ)
  • Հովհաննես Շիրազ (2005)Hayk Studio, Lion Hart, 45min. Hovhannes Shiraz / Оганес Шираз http://http://armshop.in.ua/product/hovhannes-shiraz/
  • Հիշողություն - 2005 (նկարիչ դիզայներ Արփիար Ջանոյան)
  • Քեզ Սիրում Ենք Հայաստան - DSA-Armenia 2007

Գրականություն

  • - Les Documentary Films of the ARMENIAN SOVIET REPUBLIC (USSR) - Berlin 1990
  • - ARMENIAN CINEMA - JURNALISTS 1924-1999
  • - Թորոս Թորանյան - Թող Հայաստանը Խոսի, Սիրիա,Հալեպ 1998

Կարծիքներ Ֆիլմերի մասին

Այս համատեքտում առանձնանում է տաղանդավոր ռեժիսոր Լեվոն Մկրտչյանի «Մատյան անկախության» ֆիլմը,(Լևոն Մկրտչյան,Լեւոն Մկրտչյան ) որը հոգեբանական ներգործության առումով շատ ուժեղ է: Ֆիլմում վավերացված են նորանկախ Հայաստանի հիմնադրման տարիների պատմական իրադարձությունները, որոնք շուրջ 10 տարի արգելված կամ սրբագրված են եղել հասարակության համար: Առաջին նախագահի 1994թ. ԱՄՆ-ում ելույթից պարզ է դառնում, որ այն ժամանակ եւս նրան մեղադրում էին Ղարաբաղը ծախելու մեջ, ինչին նա հակադարձում է, որ Ղարաբաղը մեծացավ եւ ստեղծվեց 20 հազարանոց ղարաբաղյան բանակը: Երիտասարդները առաջին անգամ տեսնում են «Մեր պայքարը», «Մեր ոգին», «Մեր պատերազմը», ինչպես է ՀԽՍՀ-ն դառնում անկախ Հայաստանի Հանրապետություն, առաջին անգամ հիմնի երաժշտության տակ բարձրանում է եռագույնը ՀՀ-ում եւ ՄԱԿ-ում, ազգային հերոսի առաջին մեդալով պարգեւատրվում է Վազգեն Ա կաթողիկոսը, զորահանդեսը, շախմատի միջազգային օլիմպիադան եւ այլ պատմական փաստեր: Եվ այս ամենը ղեկավարում է Լեվոն Տեր-Պետրոսյանը, ով պատշաճ ներկայացնում է մեր երկիրը արտասահմանում՝ առանց բարդույթների, ինքնավստահ եւ հավասարը հավասարի պես հանդիպելով այլ երկրների առաջնորդներին:

Այդ կադրերը հայրենասեր մարդու մեջ միանշանակ պետք է ազգային արժանապատվության ու հպարտության զգացում առաջացնեն: Ֆիլմը դիտողի համար «մի ընտրեք անցյալը» կարգախոսն այլեւս չի աշխատում, որովհետեւ պարզվում է, որ դրանք ոչ միայն «մթի ու ցրտի», այլեւ՝ պայքարի ու հաղթանակների տարիներ էին:

  • Առավոտ օրաթերթ ,Հրատարակված է Հուլիս 05, 2008

ԳԱՅԱՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Հոգեբանական գիտությունների թեկնածու

http://www.armtown.com/news/am/arv/20080705/43777/ http://www.aravot.am/am/articles/society/43777/view


Other websites

http://www.google.com/search?q=Director+Levon+Mkrtchyan&hl=en&tbs=vid:1&ei=7RkmTfT3DY74sAOF1KGBAg&start=10&sa=N

http://www.google.com/search?q=Director%20Levon%20Mkrtchyan&hl=en&um=1&ie=UTF-8&sa=N&tab=vw