Dortyol

From Armeniapedia
Jump to navigation Jump to search

Dortyol (Arm: Դորթյոլ, Rus: Дортел, Tur: Dörtyol), Դորթ, Տյորթ, Տյորթյոլ, Ումրանիե — Գավառ (սանջակ) և գավառակ (կազա) Կիլիկիայում, Ադանա նահ-ում: Այստեղի հայ բնակչության մեծագույն մասը տարագրվեց առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: 1915 թ, երբ բռնագազթը դեռ շարունակվում էր, Դ-ից տարագրվել Էր 7168 հայ բնակիչ:

Դորթյոլ,(Дортел, Dortyol), Դյորդյոլ, Դորտյոլ, Չորք Մարզպա, Չորք–Մարզպան, Չորք-Մարզպանք, Չորք–Մարզվան, Չորք-Մարզվանք, Տյորթյոլ Ումրանիե — Գյուղ, ավան, գյուղաքաղաք, քաղաք Կիլիկիայում, Ադանայի նահ-ում, Սև լ-ների փեշերին, Մարաշ ք–ից հր–արլ: 20-րդ դ սկզբներին Հայաբնակ, մարդաշատ բնակավայր էր: 1908-ին ուներ 8000, իսկ առաշին հա մաշխարհային պատերազմի նախօրեին՝ 12300 հայ բնակիչ: Շրջապատված Էր նարինջի պարտեզներով: Բնակիչները զբազվում էին արհեստներով, առևտրով, մերձարևադարձային կուլտուրաների մշակությամբ: Ուներ եկեղեցի, ուսումնարան: Դորթյոյլի հայերը երկու անգամ 1895 և 1909 թթ ջարդերի ժամանակ հերոսաբար պաշտպանվեցին թուրքական ցեղասպաններից: Սակայն Դ այնուամենայնիվ ենթարկվեց թուրքական յաթա ղանի արհավիրքներին: 1915-ին նրա բնակչության մի մասը զոհ գնաց եղեռնին, իսկ մեծ մասը տարագրվեց: 1916 թ այստեղ գրեթե հայ չէր մնացել: Դ ավերումն ու հայաթափումը տեղի է ունեցել գերմանացիների աչքի առաջ, նրանց թողտվությամբ:

External links