Ֆիոլետովո

From Armeniapedia
Jump to navigation Jump to search

Ֆիոլետովո, (Фиолетово, Fioletovo) Նիկիտին, Նիկիտինկա, Նիկիտինո, Ֆիալետովո Գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում, նախկին Գուգարքի շրջ-ում, Վանաձոր ք-ից 22 կմ հր-արլ, Աղստև գետի ձախափնյա հարթավայրում, Մարգավետի լշ-ի ստորոտին, Վանաձոր–Դիլիջան ավտոճանապարհին։ Մոտակայ-քում կան անտառներ և հանքային ջրեր։ Ֆ-ի տարածքով է անցնում Իջևան-Հրազդան երկաթուղին։ Կլիման բւսվարար խոնավ է, ամառանոցային։ Տները նորակերտ են, տանիքով։ Գ-ում կան մրգատու այգիներ (խնձոր, սալոր, տանձ) և բանջարանոցներ։ Խմելու ջուրր տեղից Է: Ֆ է վերանվանվել Օ1 03. 1935 թ՝ ի պատիվ ռուս հեղա-փոխական գործիչ Ի. Տ. Ֆիոլետովի: 1873 թ ուներ 709, 1897թ՝ 601, 1926թ՝ 1061, 1939թ՝ 1070, 1959 թ՝ 1040, 1970 թ` 1259, 1979 թ՝ 1258, 1989թ 1393 ռուս բնակիչ։ Նոր ժամա-նակներում ունի քիչ թվով նաև հայ բնակիչներ։ Զբաղվում են անասնապահությամբ, կարտոֆիլի, կաղամբի, գազարի, ճակնդեղի և կերային կուլտուրաների մշակությամբ, պտղաբուծությամբ։ Ֆ-ում գործում է Վանաձորի Ստ. Շահումյանի անվան կարի արտադրական միավորման մասնաճյուղը, «Ֆիոլետովո» հանգստյան տունը (գ-ից հր–արլ)։ Ունի միջնակարգ ղպրոց, մշակույթի տուն, գրադարան, կապի բաժանմունք, կենցաղսպասարկման տաղավար, կինոթատրոն, մանկապարտեզ, բուժկայան։ Գ հիմնադրել են Տամբովի մարգից արտաքսված ռուսներր 1820-ական թթ վերջերին։ 1988 թ դեկտեմբերի 7-ի երկրաշարժի հետևանքով գ-ում եղել են մասնակի ավերածություններ։ Այժմ շինություններր մասամբ վերականգնվել և ամրացվել են։