Փարաքար
Փարաքար, (Паракар, Parakar), Շիրաբադ, Շիրաբաթ, Շիրապատ, Պարակար -Գյուղ, ավան ՀՀ Արմավիրի մարզում, նախկին էջմիածնի շրջ-ում, Վաղարշապատ ք-ից 9 կմ արլ, Երևան ք-ից հր-արմ, Երևան - էջմիածին մայրուղու վրա, հարթավայրում, մրգատու այգիների մեջ։ Նախկինում մտնում էր Երևանի նահ-ի Երևանի գավ-ի մեջ և կոչվում էր Շիրաբադ։ 1831 թ ուներ 308, 1897 թ՝ 666, 1926 թ՝ 1 122, 1939 թ 1158, 1959 թ՝ 1689, 1970 թ՝ 3365, 1979 թ 3971, 1989 թ՝ 4773 հայ բնակիչ, որոնց մի մասի նախնիները եկել են 1828-29 թթ Սալմաստից և Խոյից։
Զբաղվում են այգեգործությամբ, խա ղողագործությամբ, անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։ Փ-ում կան գինու գոր ծարան, բազալտի, տուֆի և կավի հանքեր։ Կավահանքը անվանվել է նաև փրփրաքա րի հանք, այս բառի աղավաղումից է| առաջացած են համարում Փ անունր։ ՈՒնի միջ նակարգ դպրոց, մսուր-մանկապարտեզ, մշակույթի տուն, մշտական կինո, գրադա րան, հիվանդանոց, կենցաղսպասարկման արհեստանոց։ Կառուցվել է Մեծ Հայրենա կանում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձան։ Փ-ի մոտ է գտնվում Երևանի «Զվարթնոց» օղանավակայանր։ 19-րդ դ վերջերին Փ ուներ եկեղեցի, դպրոց։ Այս տեղ կային մատուռ և կամուրջ։ Փարաքար ցիներր ակտիվորեն մասնակցել են 1724 թ Երևանի պաշտպանական կռիվներին։
1959 թ պեղումների ժամանակ գ-ից 1,5 կմ հս գտանվող բլրաշարի վրա հայտնաբերվել են աշտարակ-մեհյանի ավերակներ, որի մուտքի մոտ պահպանված արամեական արձանագրության բեկորր վկայում է, որ այն կառուցել է, Արտաշես 1-ինր (189-161 թթ, մթա) և այդ մասին թողել արձանագրություն։ Գտնվել են նաև այլ իրեր, այդ թվում Արտավագդ 2-րդի պատկերով արծաթե դրամ։Այստեղ են ծնվել գուսան Ադամ Ագրարը (1816-1844), բժշկ. գիտ. դ-ր, պրո ֆեսորներ Իշխան Հակոբյանը, Շավարշ Մաթևոսյանը, անասնաբուժական-անասնաբուծական գիտ. դ-ր, պրոֆ. Երանուհի Մաթևոսյանը։