Սյունիքի XVII-XVIII Ճարտարապետական Համալիրները` Ներածություն

From Armeniapedia
Jump to navigation Jump to search

<-Սյունիքի XVII-XVIII Ճարտարապետական Համալիրները

Ներածություն

Միջնադարյան Հայաստանի ճարտարապետությունը վաղուց է գրավում հետազոտողների ուշադրությունը: Ընդհանուր բնույթի ուսումնասիրություններից բացի, ստեղծվել են բազմաթիվ աշխատություններ, նվիրված հայ ճարտարապետության հանգուցային հարցերին, դպրոցներին, անսամբլներին, աոանձին հուշարձաններին: Սակայն դեո մինչև այժմ բացակայում են XVII—XVIII դդ. հայ ճարտարապետությանը վերաբերող մենագրություններ, և տվյալ աշխատությունը այդ ուղղությամբ փաստորեն աոաջին փորձն է: Նման հետազոտությունն անհրաժեշտ է նաև այն պատճառով, որ, անբավարար ոաումնասիրվածության հետևանքով, Հայաս¬տանի ուշ միջնադարի ճարտարապետությունը մինչև օրս էլ չի ստացել իր օբյեկտիվ գնահատականը և մասնագիտական գրականության մեջ նույնիսկ անկումային է համարվում:

Աշխատությունը նվիրված է պատմական Սյունիքի տերիտորիայում գտնվող XVII—XVIII դդ. ճարտարապետական համալիրներին:

Նման տերիտորիալ ընդգրկումը հիմնավորվում է այն բանով, որ Սյունիքն ուշ միջնադարում նույնպես հանդես է գալիս որպես տնտեսական-մշակութային ամբողջության, և այդ ժամանակաշրջանում համեմատաբար նպաստավոր պայմանները, առավել քան Հայաստանի ուրիշ որևէ նահանգում, թույլ են տվել շինարարական լայն աշխատանքների ծավալում: Եվ պատահական չէ, որ Սովետական Հայաստանի տերիտորիայում ուշ միջնադարի ճարտարապետական համալիրները, բացի մեկից (Խոր-Վիրապ), գտնվում են Սյունիքում՝ Վայոց ձորում և Ջանգեզուրում:

Ուսումնասիրվող ժամանակաշրջանում Սյունիքն իր պատմական անցուդարձով և տնտեսական վիճակով ինքնուրույն շատ կողմեր ունի: Այստեղ, ի տարբերություն Հայաստանի այլ շրջանների, ազգային-ազատագրական պայքարը ոչ միայն հարատևել է մինչև ուշ միջնադար, այլ նաև հաջողությամբ է պսակվել: Այն ժամանակ, երբ ողջ Հայաստանը գտնվում էր պարսկա-թուրքական տիրապետության տակ, Սյունիքում ստեղծվել է միակ անկախ Ղափանի իշխանությունը: Այս գործոնը նպաստել է ոչ միայն շինարարության ծավալմանն ընդհանրապես, այլև ամրոցաշինությանը, և Հայաստանի ուշ միջնադարում հայերի կողմից կառուցված ամրոցները գտնվում են Սյունիքում (Մեղրի, Հալիձոր):

Տվյալ աշխատությունում ուսումնասիրված համալիրները՝ Տաթևի Մեծ անապատը, Հալիձորի Հարանց անապատը, Շնհերի Կուսանաց անապատը, Հալիձորի բերդը, Կնեվանքը, Շատին վանքը, Մեղրու բերդը, Մեղրու վանքը, շատ կարևոր են և անհրաժեշտ հայ ճարտարապետության ամբողջական պատմության համար: Իսկ վերը թվարկված համալիրներից և ոչ մեկը մինչև այժմ չի ուսումնասիրվել մասնագիտական գրականության մեջ:

Ընդհանուր բնույթի աշխատություններում, խոսելով Հայաստանի XVII—XVIII դարերի ճարտարապետության մասին, նշել են միայն Արարատյան դաշտում գտնվող հուշարձանները՝ Մուղնին, էջմիածնի Շողակաթը, Խոր-Վիրապը և հին եկեղեցիներին կից կառուցված զանգակատները: Իսկ Սյունիքի այդ շրջանի համալիրները և բազմաթիվ առանձին կանգնած հուշարձանները դուրս են մնացել ուսումնասիրողների տեսադաշտից:

Սյունիքի XVII դարի ճարտարապետական համալիրների մասին առանձին դիտողությունների հանդիպում ենք միայն հայ ճարտարապետության պատմության ընդհանուր հարցերը շոշափող աշխատություններում: Համեմատաբար ընդարձակ տեղեկությունների, պատմական և նկարագրական բնույթի, հանդիպում ենք անցյալ դարի ճանապարհորդների և մինչսովետական շրջանի ազգագիրների մոտ: Մասնագիտական գրականությունում Սյունիքի ու միջնադարի համալիրների մասին համառոտ դիտողություններ կամ նրանց առանձին կաոուցվածքների վերաբերյալ ուաումնասիրություններ րևան են գալիս վերջին քսանամյակում միայն:

Տվյալ աշխատության հիմնական նպատակը ոչ միայն այդ հուշարձանները ներկայացնելն է, այլև XVII—XVIII դարերի Հայաստանի անսամբլների ճարտարապետության առանձնահատկությունները և ուղղությունը, բնույթն ու արժանիքները վեր հանելը:

Սյունիքը կամ Սյունյաց աշխարհը տեղադրված է Հայաստանի հարավ-արևելյան մասում, Վարդենիսի լեռնաշղթայից արևելք: Պատմական Սյունիքի սահմանները տարբեր ժամանակաշրջաններում փոփոխվել են: Սյունյաց թագավորության ստեղծման և հզորացման ժամանակ՝ X—XI դարերում, նրա տերիտորիան բավականաչափ ընդարձակ Էր, այն ընդգրկում Էր Բաղք, Կապան, Արևիք, Կովսական, Հաբանդ գավառները ամբողջությամբ և Ծղուկ գավառի հարավային մասը:

Հետագայում Սյունիքի սահմանները արդեն զգալի կրճատվում են և ժամանակակից հասկացողությամբ Սյունիքը կազմված է Վայոց ձորից (որը զբաղեցնում է Արփա գետի ավազանը ՀՍՍՀ-ի տերիտորիայում) և Զանգեզուրից, որը ձգվում է Վայոց ճորից մինչև Մեղրու ձորը:

Ըստ Հայկական ՍՍՀ վարչա-տերիտորիալ բաժանման պատմական Սյունիքի տերիտորիան ընդգրկում էր Եղեգնաձորի, Ազիզբեկովի, Սիսիանի,Գորիսի, Ղափանի և Մեղրու շրջանները:

Սյունիքի աշխարհագրական սահմաններն են հյուսիս-արևմուտքից Վարդենիսի լեռնաշղթան, հյուսիս-արևելքից՝ Ղարաբաղի բարձրավանդակը, արևմուտքից՝ Զանգեզուրի լեռնաշղթան, հարավից՝ Արաքս գետը: Սյունիքը ոչ միայն Սովետական Հայաստանի, այլև, ողջ Անդրկովկասի ամենալեռնոտ և կտրտված երկրամասն է: Մի հանգամանք, որը նպաստեց, որ հայկական պետականության անկումից հետո, մինչև XVIII դարի կեսերը, Սյունիքի (և Ղարաբաղի) մելիքությունները կարողանան պայքարել թուրքական և պարսկական նվաճողների դեմ և պահպանեն իրենց որոշ, փաստական անկախությունը:

Դեռ վաղ միջնադարից Սյունիքը եղել է պատմական Հայաստանի զարգացած ճարտարապետություն ունեցող նահանգներից մեկը: Հայ ճարտարապետության մեջ իրենց արժանի տեղն ունեն Սյունիքի IV–֊VII դդ. այնպիսի հուշարձանները, ինչպիսիք են Ծիծեռնավանքի եռանավ բազիլիկան, Թանահատի միանավ եկեղեցին, Սյունի վանքը: Շինարվեստը աոանձնապես լայն զարգացում ստացավ Սյունյաց իշխանության և թագավորության տարիներին, երբ հիմնադրվեցին բազմաթիվ խոշոր կրոնական և մշակութային կենտրոններ: Այդ ժամանակաշրջանում էլ ստեղծվեց հայ ճարտարապետության պատմության մեջ կարևոր տեղ գրավող Սյունիքի դպրոցը:

Սակայն XI դարից սկսած Սյունիքը մինչև XVII դարը անընդհատ ենթարկվում է թշնամական ասպատակությունների, որոնց ընթացքում քանդվում և ավերվում էին միջնադարյան Սյունիքի մշակութային կենտրոնները, վանքերն ու քաղաքները:

XV–XVI դարերում Հայաստանը դաոնում է Օսմանյան Թուրքիայի և Սեֆյան Իրանի միջև մղվող պատերազմների թատերաբեմ: 1554 թ. թուրքական բանակը մտնում է Արարատյան դաշտ և այստեղից՝ Սյունիք ու Նախիջևան: Սյունիքի նվաճման մասին արշավանքի ժամանակակից թուրք պատմիչ Փեչևին գրում է «...լուսավոր ցերեկը մութ գիշերի վերածվեց ... Հաղթական բանակի սարսափից քաղաքներն ու գյուղերը, տներն ու բնակավայրերն այն աստիճան ամայացել, ավերվել ու բուերի ու ագռավների բնակավայր էին դարձել, որ տեսնողներին սարսափ էին պատճառում: Որսի և ավերի զինվորները... գյուղերն ու ավանները, դաշտերն ու շինություններն այն աստիճան քանդեցին ու ավերեցին, որ շինության ու կենդանության հետք անգամ չմնաց»: Թուրքիայի հաջորդ արշավանքն Անդրկովկաս կայացավ 1578 թ: Թուրքական. բանակը նորից ասպատակեց Սյունիքը Ա Ղարաբաղը: 1590 թ. թուրք-պարսկական համաձայնագրով Թուրքիային անցավ ամբողջ Անդրկովկասը և Հարավային Ադրբեջանը:

Իրանի տիրակալ Շահ-Աբասի արշավանքների ժամանակ Հայաստանը կրկին ամայացավ, երբ նա որոշեց բռնի տեղահանել հայ բնակչությանը և տեղափո -խել Իրանի խորքերը: Տեղահանությունն ու դրան հաջորդած սովը Արևելյան Հայաստանի բնակչությանը բնաջնջման վտանգի տակ դրեց: 1616 թ. թուրքերը վերսկսում են ոազմական գործողությունները, և թուրք֊-պարսկական նոր պատերազմները, ընդմիջումներով, տևում են մինչե 1639 թ., երբ երկու պետությունների միջև հաշտության պայմանագիր է կնքվում: Այդ պայմանագրով վերահաստատվում է Հայսատանի 1555 թ. բաժւսնումը համարյա նույն սահմաններով ս Արևելյան Հայաստանը վերստին անցնում է Պարսկաստանի տիրապետության ներքո: Դարերով խաղաղության ծարավի հայ բնակչությունր XVII դարի առաջին կեսից վերստին ճեռնամուխ է լինում ավերված երկիրը վերաշինելուն:

Ըստ Արևելյան Հայաստանի վարչական բաժանման, Սյունիքը ինչպես և Արարաւոյան դաշտն ու Շիրակը ենթարկվում էին Երևանի խանին: Հայ բնակչություն ունեցող գավառները կաոավարում էին մելիքները, որոնք սովորաբար հայեր էին: Նրանք մեծ մասամբ հին ֆեոդալական տների շառավիղներ էին, որոնք կորցրել էին իրենց վաղեմի իրավունքներր և կախման մեջ ընկել տատար նվաճողներից:

Սյունիքի XVII և XVIII դարի առաջին կեսի մելիքություններից համեմատաբար հզորը ե նշանավորը չորսն էին՝ Անգեղակոթինր, Քաշաթաղինը (կենտրոնը խնածախ գյուղը), Տաթևինը և Բեխինը:

Թե՛ Սյունիքի և թե՛ Ղարաբաղի մելիքությունները խոշոր դեր խաղացին XVIII դարի ազատագրական պայքարում, որն ուղղված էր պարսկական լծի և թուրքական զավթիչների դեմ: Սյունիքում ազատագրական պայքարը ղեկավարում էր Դավիթ– Բեկը: Կարճ ժամանակամիջոցում իր շուրջը համախմբելով Սյունիքի ապստամբ ուժերին, նա ազատագրում է Զանգեզուրը, գրավում Որոտն, Զեյվա բերդերը Ազատագրված Սյունիքի մելիքությունները միանալով կազմում են Ղափանի անկախ, իշխանությունը, Հալիձորի կենտրոնով: Դավիթ-Բեկի մահից հետո (1728 թ.) Ղափանի իշխանությունն իր գոյությունը պահպանում է միայն երկու տարի: 1730 թ. այն ամբողջովին նվաճվում է թուրքական զորքերի կողմից և վերանում պատմական ասպարեզից:

Ընդամենը ութ տասնամյակ տեած խաղաղությունը՝ 1639 թ. թուրք-պարսկական հաշտությունից մինչև XVIII դարի քսանական թվականները, նպաստավոր եղան Արեևլյան Հայաստանի ե մասնավորապես Սյունիքի տնտեսական, շինարարական, մշակութային կյանքի աշխուժացման, կարելի է ասել վերածննդի համար: Այդ տարիները աոանձնապես բեղմնավոր էին շինարարական աշխատանքների ծավալման առումով՝ կարճ ժամանակամիջոցում վերականգնվեցի ն քանդված ու ամայացած բնակավայրերը՝ գլուղերն ու քաղաքները, վերակաոուցվեցին վանքերն ու եկեղեցիները ե կառուցվեցին նոր, խոշոր Ճարտարատետական համալիրներ:

Սյունիքի XVII—XVIII դարերի համալիրների ճնշող մեծամասնությունը «անապատներ» են, որոնք բավական մեծ դեր խաղացին ողջ Հայաստանի մշակութային զարթոնքի գործում: Գրականության մեջ՝ վանքերը և անապատները հաճախ նույնացվում են, որը, սակայն, ճրշտ չէ: Անապատները նույնպես կրոնական կենտրոններ էին, բայց ունեին մի շարք էական առանձնահատկություններ, որոնցով տարբերվում են վանքերից:

Ըստ Ստ. Մալխասյանի անապատը «մարդկային բնակությունից հեոու ... տեղում հաստատված վանք է, միայնակեցարան կրոնավորների համար»:

Նույն բնորոշմանը հանդիաում ենք ե Հ. Աճաոյանի մոտ՝ անապատը «քաղաքից հեոու գտնված վանք է»: Սակայն քաղաքից հեոու գտնվելը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է, վանքը անապատ կոչելու համար կան ավելի էական աոանձնահատկություններ: Ըստ Կ. Ղաֆադարյանի «...անապատ կոչվում էին միայն խստակյաց հոգևորականների՝ քաղաքից և ոբևէ այլ բնակավայրից դուրս գտնվող վանքերը, որտեղի կրոնական կարգերն ավելի խիստ էին, քան քաղաքի միջին եղածները»:

Վանքի և անապատի հիմնական տարբեբությունը նրանց կանոնադրությունների մեջ է, իսկ բնակավայրերից հեոու գտնվելը պարտադիր է ոչ բոլոր անապատների համար: Մեկուսացած, բնակությունից հեռու վայրերում կաոուցվել են միայն «արանց» անապատները, իսկ կուսանաց անապատները, անվտանգության նպատակով, ընդհակաոակը, տեղադրվել են միայն բնակավայրերի մեջ կամ նրանց կից: Հաղպատի Կուսանաց անապատը գտնվում է Հաղպատի վանքին հարևան, գյուղի տերիտորիայում, Անիի Կուսանաց անապատը տեղադրված է ձորի եզրին, քաղաքի տերիտորիայում, Շնհեր գտւղում է գտնվում Շնհերի Կուսանաց անապատը, Մալևի, Հալիձորի (Ղափան) Կուասնաց անապատները կաոուցվել են նույնանուն գյուղերին. կից (այժմ այդ բնակավայրերը չեն պահպանվել):

Հետևաբսր, էականը ոչ թե տեղն է, այլ միսբանության կյսնքի կանոնադրությունը: Իսկ այն, որ վանքի է. անապատի կրոնական կարգերի տարբերությունը շատ կարևոր է և զգալի, պարզորոշ երևում է Շատին վանքի օրինակով: Շատինը կաոուցվել է 1655 թ. և գործել որպես սովորական վանք: Սակայն որոշ ժամանակ սնց, XVII դարի երկրորդ կեսում վանքի միաբանությունը որոշում է վանքը վերափոխել անապատի: Եվ, որովհետև, նրանց անծանոթ էր վերջինիս կանոնսդրությսնը, դիմում են Հովհաննավանքի եպիսկոպոս Հովհաննեսին. «Եւ եկին մուղտեսիք յԵղեգաձորոյ ի Շատին անապատէն, աղաչէին և ասէին, մեք ոչ գիտեմք զկարգ և սահմանք անապատի, դու եկ և կարգաւորեա զմեզ»: Հովհաննեսը, որ մինչև այդ յոթ տարի անց էր կացրել Լիմ անապատում և քաջ գիտեր անապատական կանոնադրությունը «ըստ աղաչանաց նոցա ելեալ գնաց և ըստ կարգի անապատի կարգաւորեաց զնոսա ուղղությամբ և ամենայն բարեձևութեամբ»: Այս վերափոխումից հետո է, որ Շատին վանքը սկսում է կոչվել Շատիկ անապատ և գրականութլան մեջ հանդիպում է այդ երկու անուններով:

Անապատական կյանքի աոանձնահատկությունները հասկանալու համար անհրաժեշտ է դիմել նրանց առաջացման և զարգացման պատմությանը: Չորրորդ դարի սկզբում, երբ քրիստոնեությունը պետական կրոն դարձավ շատ երկրներում՝ ժողովրդին, աոանց նրա ներքին համոզմունքի, պարտադիր կարգով, զանգվածաբար քրիստոնյա էին դարձնում, ֆանատիկոս քրիստոնյաներից շատերը հեռանում էին անապատ ճգնելու, վտանգված տեսնելով քրիստոնեության հիմնական դոգմաները:

Աոաջին քրիստոնյա անապատականները երևան եկան Եգիպտոսում, որտեղ, այս երևույթը նկատելի էր և հեթանոսական կրոնների ժամանակ: Անապատ անվանումը պահպանվել է այդ ժամանակաշրջանից, երբ միայնակյացները բնակվում էին իսկական անապատում, Եգիպտոսում և Պաղեստինում:

Շատ չանցած աոաջին ճգնավորները՝ անապատականներն, սկսում են բնակվել միմյանց մոտ. աոաջանում է համակեցություն, ստեղծվում են կրոնական նոր տիպի կազմակերպություններ, որոնք կոչվեցին հունարեն «մոնաստիրիա»՝ վանք (իսկ «մոնախ», նույնպես հունարեն, նշանակում է «միայնակյաց»):

Առաջին վանքերը ստեղծվեցին Եգիպտոսում և այստեղից տարածվեցին ողջ քրիստոնեական աշխարհում՝ Պաղեստինում, Ասորիքում, որտեղից անցան նաև Հայաստան: Վանական շարժումը հոգևորականների կողմից չէր ստեղծված և նույնիսկ ուղղված էր արդեն պետական դարձած եկեղեցու դեմ: Վանականները չէին կամենում եկեղեցու հեւո որևէ հարաբերաթյուն ունենալ, որովհետև նրանց կարծիքով եկեղեցին ևս միանգամայն աշխարհիկ էր և հեոացած քրիսւոոնեական սկզբունքից: Եկեղեցին զգալով պառակտման վտանգը, անհապաղ միջոցներ ձեոնարկեց անապատականությունն իրեն ենթարկելու և իր մեջ ներգրավելու համար: Արդեն հինգերորդ դարում անապատական-վանական շարժումը լրիվ ենթարկվեց եկեղեցու իշխանությանը, և 451 թ. Քաղկեդոնի տիեզերական ժողովը կանոններ սահմանեց նաև վանքերի համար: Այդ կանոնների համաձայն եպիսկոպոսը իշխում էր իր թեմի մեջ եղած բոլոր վանքերի վրա: Ոչ մի նոր վանք չէր կարող առանց նրա թույլտվության հիմնվել, ժամանակավոր վանական դաոնալ չէր կարելի, վանականներն ամուսնանալու իրավունք չունեին և այլն:

Ինչպես տեսնում ենք, V դարում անապատները և վանքերը նույնացան և. ստացան միասնական կանոնադրություն, դաոնալով քրիստոնեական եկեղեցու կարևոր և հիմնական կազմակերպությունները: Սակայն շաւո չանցած վանքերը դարձան միաժամանակ և հարուստ տնտեսություն ունեցող խոշոր ֆեոդալական կազմակերպութլուններ: Աշխարհիկ կյանքի այն բոլոր տարրերը, որոնց դեմ էին անապատականները, նորից երևան եկան վանական կյանքում: Այս է պատճաոը, որ VI դարից հետո «անապատները» նորից սկսեցին հանդես գալ, ճիշտ է, եկեղեցու հսկողության և իշխանության ներքո, բայց իրենց ուրույն՝ վանքերից տարբեր կանոնադրութրումբ: Միջնադարում, մանավանդ արևելյան և արևմտյան եկեղեցիների բաժանումից հետո, անապատները հիմնականում պահպանվեցին մոնոֆիզիտ ազգային եկեղեցիներում՝ Եգիպտոսում (կոպտական), Ասորիքում ե Հայաստանում:

«Անապատներ» ունեցել են նաև ուղղափառ եկեղեցիները: Ռուսաստանում «անապաւոներին» համապատասխանում են «սկիտները» (հունական «ասկիտես» - ասկետ բառից), որոնք լայն տարածում գտան ուշ միջնադարում, աոանձնապես XVII դարի երկրորդ կեսում, երբ ոուսական եկեղեցու պաոակտումից հեւոո հալածանքից փախչող հնածեսները խուլ վայրերում ստեղծում էին իրենց վանքանման ավանները: Դալն այսպես է բնորոշում սկիտը՝ «–անապատ, ամայի վայրում առանձին խցերով ճգնավորների ընդհանուր մենաստան, եղբայրություն, համակեցություն: Սկիտ են անվանում նաև հերձվածողականների վանքերը»: Ուղղափառ եկեղեցու վանքերին կից, որոշակի հեոավորության վրա ևս կաոուցվում էին՛ սկիտներ՝ճգնավոր-հոգևորականների համար: Սակայն Ռոաաստանում սկիտները XVIII—XIX դդ. վերածվեցին վանքերի, նրանցից ոչնչով չտարբերվող թե՛ ներքին կաոուցվածքով և թե՛ ճարտարապետությամբ:

Սկիտներ միջնադարում հանդիպում են նաև Բալկանյան երկրների ուղղափառ եկեղեցիներում (օրինակ՝ Ռումինիայում 1666 թ. կառուցվեց Կորնետ Ռիմնիկու Վիլչու սկիտը):

Հւսյ եկեղեցու պատմության մեջ անապատները հարատևել են մինչև ուշ միջնադար: IX—XIV դարերը Հայաստանում անապատներ կառուցվել են Շիրակում, Լոոիում, Այրարատում, Սյունիքում, Վասպուրականում:

Հետաքրքրական է այն փաստը, որ պատմիչները նշում են Սյունիքում միջնադարում բազմաթիվ անապատների գոյությունը, սակայն անապատ անվանումով համալիրներ եզակի են պատահում (օրինակ Մասրուց անապատ): Նկարագրելով Հարանց անապատի տեղի ընտրումը, Դավրիժեցին նշում է, որ Սարգիս եպիսկոպոսն ու Կիրակոսը եկան «յարեվելեայ մասն աշխարհին Հայոց, և մանաւանդ երկրին Սիւնեաց՝ որ և ի հին ժամանակից ւսնապատ եղեալ Է յաշխարհին յայնմիկ; որոց ւոեղիքն ևս երևին.»...: Սյունիքի միջնադարյան մենաստանները թվելիս Ստ. Օրբելյանը, և ոչ էլ որևէ մեկը, չի նշում անապատ անունով: Գաղտնիքը պարզվում է, երբ նկատի ենք ունենում, որ այդ դարերււմ Հայաստանում «անապատն» ունեցել է ուրիշ անվանում ևս՝ «ուխտ»: Ըստ Օրբելու, «ուխտ» նշանանկում է ոչ թե սովորական վանք, այլ «обитель»—մենաստան:

Ուշադրություն դարձնելով Ստ. Օրբելյանի այն բնութագրումներին, որոնք վերա¬բերում են Սյունիքի «ուխտերին», միանգամայն ակներև է դաոնում վերջինների «անապատային» բնույթը: Նախ և աոաջ Օրբելյանի մոտ՝ Սյունիքի մենաստանների թվարկման գլուխը վերնագրված Է «Վանորայք եւ ուխտք եկեղեցեւսց թէ քանի էին յայսմ աշխարհի», որով հատուկ առանձնացվում են վանքերն ու ուխտերը: Ուխտ՝ անապատ հանդիսանում են և շատ մենաստաններ, որոնք ունեն նույնիսկ վանք անվանումը՝ օրինակ Խոտակերից վանքը, Թանահատի վանքր, Երիցավանքր, Շատանեա վանքը: Սակայն Օրբելյանը անունից հետո բնութագրում է նրանց միաբանությունը, որպես՝ «մշտապաշտոնք, մշտնջենաւորք, խարազնազգեստք սահմա¬նաւորի», որը բացահայտում Է այդ միաբանությունների ճգնավորական բնույթը: Այս առանձնապես պարզ երևում Է մենաստանների նկարագրության մեջ: Օրինակ, պատմիչը նշում է, որ Երիցավանքը .«...ներս ի պարսպին խցկունք թուով միայն 40, մշտնջենաւորք, խարազնազգեստք, լուոք, որք իբր զկանթեղունս մշտավառս և անշէջս յիւրաքանչիւր խղի...»:

Թանահատի վանքի մասին Օրբելյանը գրում է. «Յայնմ ժամանակի պայծառանայր... հռչակելի ուխտն Թանահատի վանքից... եւ էին սահմանավորք, մշտապաշտօնք հեոացեալք յամենայն փափուկ կերակրոց, միայն աշտուճ հացիվ և լոկ ջրով վճարէին զպէտս իւրեանց ...»:

Անապատ է և Շատանեա վանքը, որը բնութագրվում է որպես. «խստակրոն, .մեծւսհռչակ մշտանջենաւորանոցին...»:

Խոտակերաց վանքը (Քարկոփի) X դարի սկզբում կառուցվել է ի մի հավաքելու Վայոց ձորի անապատականներին, որոնք էին «...խոտաճարակ և խարազնազգեստ... և ցրուեալք ընդ քարաժայռս և ընդ խորաձորս... գայլ աւուրսն բնակէին սմանք ի ծերպս, ոմանք՝ ի նեղագուն խղի, ոմանք՝ բացօթեայ»: Միայն Տանձափարախն է, որը XVI դարի ձեոագրերում որոշակի «անապատ» է անվանվում: Ստ. Օրբելյանը Թանահատի պես այն կոչում է «սուրբ առաքինարան»: Սյունիքի բազմաթիվ ուխտերն ու անապատները XIV դարից մինչև XVII դարը ընկած, Հայաստանի համար այնքան աղետալի այս ժամանակաշրջանում ավերվում են, քանդվում, միաբանությունները ցրվում: XVII դարում, երբ նպաստավոր պայմաները հնարավորություն տվեցին վերականգնելու երբեմնի մենաստանները, արդեն իսպառ մոռացվել էին անապատական կարգն ու կանոնադրությունը: Վանքերից ոմանք գործում էին, սակայն անապատներից և ոչ մեկը չէր պահպանվել: Այս պատճառով է, որ չբավարարվելով գրավոր տեղեկություններով, ստիպված նորից դիմեցին անապատական կյանքի ավանդական օրրան հանդիսացող Եգիպտոսին: Սյունիքի և ընդհանրապես Հայաստանի ուշ միջնադարի առաջին, Սյունյաց անապատի (այժմ Հարանց) հիմնադիրները «...զամենայն զկարգս և զսահմանս անապատի և կրօնավորութեան սահմանեցին, զորս ի գրոց ընթերցմանէ գտին և զորս Մովսէս վարդապետն յանապատս Ղփթոցն (Եգիպտոս) տեսեալ էր և ուսեալ...»:

Ինչն էր անապատի և վանքի տարբերությունը:

Աոաքել Դավրիժեցին որոշակի նշում է այն կարևոր տարբերությունը, որ կար միջնադարյան վանքերի և անապաների միջև: Հիմնականը վանքի և անա¬պատի միաբանների տարբեր, տրամագծորեն հակառակ իրավական, սոցիալական վիճակն էր: Վանականը, խոշոր ֆեոդալական տնտեսության՝ վանքի միաբանը, ուներ անձնական տնտեսության իրավունք: Նա սովորաբար ապրում էր վանքին կից բնակավայրում, ուներ տնամերձ հողամաս, բավականին հարուստ տնտեսություն, միաժամանակ օգտվում էր նաև վանքի սեփականությունից: Դավրիժեցին գրում է, որ «...ամենայն վանօրայք ազգիս Հայոց՝ իւրաքանչիւր սևագլուխ ունէր իւր զինչս աոանձին, այգի և բուրաստան, փեթակ և տուն, և մարան և համբարանոց և զմուտս ստացուածոց. Նաև զմուտս հասարակաց վանիցն մասունս արարեալ՝յինքեանս բաժանէին»:

Սրան հակառակ՝ անապատականը իսպառ զուրկ էր անձնական սեփականություն ունենալու իրավունքից: Դավրիժեցին, թվարկելով անապատի «կարգ և սահմանքը», նշում է «թե պարտ Է անապատաւորաց միայն կալ եև ժուժել ի խցի. և թողուլ զկամս իւր և լինիլ հնազանդ և կատարօղ կամաց աոաջնորդին, և ոչ լինիլ ումեք ստացուած աոանձին, այլ ամենայն ինչ հասարակաց լինիլ»:

Երկրորդ կարևոր տարբերությունը վանականի և անապատականի միանգամայն հակադիր կենցաղը, ապրելակերպն է:

Եթե վանականները կիսաշխարհիկ կյանք էին վարում, անապատականի կյանքն իր խստությամբ հավասարվում Էր ճգնավորությանը: Անապատում հնազանդու֊թյան օրենքը խիստ էր, կերակուր օրը մի անգամ էր տրվում, գինին և միսը իսպաո արգելվսւծ Էին, ուտելու ժամանակ պարտադիր էր ընթերցանությունը՝ «ամենեքեան ժողովէին ի սեղանատունն՝ և միահաղոյն նստէին ի սեղան՝ և ուտէին լռելայն, և յօրն միանգամ աոնուին կերակուր՝ ի բոլոր տարին, և յուտելն զկերակուրն սահմանեցին գիրս ընթեոնուլ, զի որպէս քիմք զհամս ճաշակեն...»:

Եթե վանականները որոշակի ժամերին, ծիսակատաոություններին մսանակցելուց հետո, ազատ էին և զբաղվամ էին իրենց անձնական գործերով, ապս անապատականները ամբողջ ժւսմանակը անց էին կացնում աղոթքների և ընթերցանության մեջ: Վանականները XVII դարում սկսել էին կրոնական համազգեստ հագնել միայն ծիսակատարության ժամանակ, որից դուրս նրանք շրջում էին իբրև աշխարհական: Անապատականները, ընդհակաոակը, պետք է միշտ կրեին իրենց ճգնավորական համազգեստը, որը գործսւծ Էր այծի մազից և հագնում էին մերկ մարմնի վրա:

Տեսնենք, թե անապատային կյանքի աոանձնահատկություններն ինչպես են արտահայտվում համալիրների ճարտարապետության մեջ:

Աոաջին հերթին, ի տարբերություն վանքի, անապատի միաբանները պետք է բնակվեին անապատի ներսում: Եթե վանքի միաբանը ապրում էր ոչ թե բնակավայրում, այլ վանքի ներսում, ապա նա իր տրամադրության տակ ուներ բավականին ընդարձակ, լուսավոր, հաճախ երկհարկսւնի, պատշգամբով սենյակներ (Տաթևի վանք, Գեղարդ, Ամենափրկիչ վանք և այլն): Անապատականը պարտադիր բնակվում Էր մենաստանի ներսում, յուրաքանչյուրն առանձին խցում: Խցերի ձևը և հարմարությունները նույնպես պետք է համապատասխանեին անապատի կանոններին: Դավրիժեցին նշում է, որ Մեծ անապատը հիմնադրելիս «...շինեցին եկեղեցի և զխուցս ըստ պատշաճի անապատի, և միայնակեցի որպէս ցուցանէ գիրք հարանց վարուց և այլ ճգնաւորաց, նսեմ և մթին փոքրագոյն...»:

Խցերը միատեսակ են և ունեն նվազագույն չափեր: Նկարագրելով Լիմ անապատի միաբանների կենցաղը, Ե. Լալայանը նշում է, որ «..միաբանների խցերը... փոքրիկ, խոնավ և. մութ սենյակներ են, ամեն մի միաբանի միայն մի սենյակ է հատկացված, ուր թե քնում է և թե ամբողջ օրը անցկացնում, մահճակալներ բնավ չկան քնում և նստում են նույնիսկ չհատակած գետնին, փսիաթի վրա...»:

Սակայն անապատներն ունեն մի շատ կարևոր առանձնահատկություն ևս, որով նրանք տարբերվում են վանքեից: Դա այն է, որ անապատներն ունեն միայ մեկ պաշտամունքայրն կառուցվածք:

Մեկ եկեղեցի ունենալը բնորոշ է անապատներին դեռ վաղ միջնադարից սկսած, և Հայսատանի բոլոր անապատների համալիրները, կառուցված տարբեր ժամանակաշրջաններում ու տարբեր պատմական նահանգներում, հաստատում են այս կանոնի պարւոադիր բնույթը: Սյունիքի XVII դարի անապատները նույնպես, առանց բացառության, ունեն մեկ պաշտամունքային կառուցվածք: Այս օրինաչափությունն իր որոշակի կնիքն է դրել ուշ միջնադարի համալիրների ընդհանուր հորինվածքների վրա, որոնք կազմակերպված են մեկ դոմինանտի շուրջը:

Մեծ է XVII դարի անապատների դերը ուշ միջնադարի Հայաստանի մշակութային նոր զարթոնքի աոաջացման մեջ: Այս գործում ամենակարևորը և առաջնեկը Սյունյաց Մեծ անապատն է (Հարանց անապատը), որից տարածվեց անապատական նոր շարժումը ողջ Հայաստանում: Այն իրավամբ համարվում է «...հայկական վերանորոգութեան նշանավոր ազդակներից մեկը... Սիւնեաց դպրոցին մեկ վերնձիւղումըն...»:

XIV դարից մինչև XVII դարը տևած արհավիրքնէւրը հայ ժողովրդին ոչ միայն ֆիզիկական կործանման եզրին կսւնգնեցրին, այլև ստեղծեցին ողջ մշւսկույթի, մւոավոր կյւսնքի ոչնչացման ռեալ վտանգ: XVII դարին նախորդող երեք հարյուրամյակում «...առատությամբ թափվող դժբախտություններից ոչ մեկն այնքան ահռելի չէր, որքան այն, որ 1200 տարի գիր և դպրություն պահպանած մի ժողովուրդ դարձել էր անգրագետ»: XVII դարում անգրագետ էր դսւրձել և հոգևորակսւնությունը, որը միայն ուներ այդ դարերում ուսուցանելու արտոնություն: Ահա այդպիսի ծանր ժամանակաշրջանում է, որ Սյունյաց Մեծ անապատը իր ձեոքն է վերցնում Հայոց աշխարհում մշակութային նոր վերածննդի գործը: Այս ճգնավորական կազմակերպության խոշոր նվաճումն այն էր, որ կրոնական-միստիկական գործունեությաս հետ մեկւոեղ պարտադիր մտցված էր գրքերի ընթերցանությունը, վաղուց մոռացված ձեոագիր գանձերի ուսումնւսսիրությունը: Սա մեծ գործ էր, որովհետև «...մինչև ցայս վայր տգիտութեամբ խոպանացեալ և կորդացեալ էր ազգս Հայոց, և ոչ միայն ոչ ընթեռնուին, այլ և ոչ զգիրս գիտէին և ոչ զզօրութիւնս գրոց. վասն զի անպիտացեալ էր գիրքն յաչս մարդկան, և իբրև զկոճեղս փայտրց անկեալ յանկեան ուրեք լցեալ հողով և մոխրով»:

Սյունյաց անապատի ամենամնծ ծաոայությունն հայ ազգին այն էր, որ նա մեկուսացված մի կազմակերպություն չէր, այլ պատրաստում էր գրասեր, բարեխիղճ գործիչներ, որոնք ցրվում էին ողջ Հայաստանով, հիմնում նոր անապատներ, տարածում գրագիտություն, այն պարտադիր դարձնելով ամենուրեք:

Սյունյաց դպրոցն իր ճյուղավորումներն ունեցավ Հայաստանի ամենատարբեր մասերում: Այս անապատից դուրս եկած լուսավորիչները հիմնադրեցրն Լիմի, Սևանի, Տանձափարախի, Չարեքագետի, Նոր Ջուղայի, Երևանի և այլ բազմաթիվ անապատներ, որոնցից յուրաքանչյուրը դարձավ այդ վայրի մշակութային կենտրոնը:

Սյունյաց Մեծ անապատը ինքը, իբրև կրթական–մշակութային կենտրոն և դպրոց, երկար չհարատևեց՝հիսուն տարուց էլ պակաս: Նա սկիզբ դրեց, իսկ նրա սկսած գործը շարունակվում էր և այն ժամանակ, երբ Սյունյաց անապատն այլևս գոյություն չուներ: «Գրական-կրթական իդեալներ պաշտող այդ հիմնարկությունը... ներկայանում է իբրև նախատիպ այն վանական հիմնարկության, որ հարյուր տարի հետո հաստատեց Մխիթար Սեբաստացին Վենետիկի կղզիներից մեկի վրա»: