Սյունիքի XVII-XVIII Ճարտարապետական Համալիրները` Ընդհանուր եզրակացություններ
<-Սյունիքի XVII-XVIII Ճարտարապետական Համալիրները
Ընդհանուր եզրակացություններ
Հայկական շինարվեստի նոր զարթոնքի ժամանակաշրջանում՝ XVII—XVIII դարերում կարևոր տեղ էն գրավում Սյունիքի ուշ միջնադարի ճարտարապետական համալիրները: Նրանց մասնագիտական ոսսումնասիրությունը և մանրամասն վերլուծությունը միայն պատմական հետաքրքրություն չեն ներկայացնում և սոսկ լրացնում՝ հայ ճարտարապետության պատմությունը: Սյունիքի XVII—XVIII դարերի համալիրների վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ ժամանակաշրջանի Հայաստանի շինարվեստը ոչ թե անկումային բնույթ ուներ, այլ իր զարգացման նոր էտապն էր ապրում, նոր սոցիալ-տնտեսական, էսթետիկական պահանջներին համապատասխան:
Սյունիքի ուշ միջնադարի համալիրները բնորոշ են. բազմաթիվ ե բազմազան աշխարհիկ կառուցվածքներով: Նրանց կազմում կան բնակելի սենյակներ, կոմունալ շինություններ՝ սեղանատներ, խոհանոցներ, մթերանոցներ, հյուրատներ, պաշտպանական կառուցվածցներ, արտադրական շենքեր՝ ձիթհաններ, հնձաններ, ջրաղացներ, ինժեներական կառուցվածքներ՝ ջրանցքներ, կամուրջներ: Քաղաքացիական բնույթի այս կաոուցվածքներն աչքի են ընկնում ճարտարապետական, գեղարվեստական հնարքների հակիրճությամբ և ռացիոնալ լուծումներով:
Կրոնական համալիրները տարբերվում են Հայաստանի այլ համակաոույցներից յուրահատուկ անսամբլային ճարտարապետությամբ: Նրանց ողջ հորինվածքը կազմակերպվում է մեկ պաշտամունքային կաոուցվածքի շուրջը: Բացակայում են վերասլաց շեշտերը, համալիրները մեկուսացված են շրջապատից և նրանց անսամբլային ճարտարապետությունը բացահայտվում է միայն ներսում: Սյունիքի XVII—XVIII դդ. անսամբլների ճարտարապետության արժանիքներն են ֆունկցիոնալ կապերի հստակ լուծումը, ոացիոնալ հատակագծային ու ծավալային հորինվածքները:
XIV—XVII դարերում, երբ Հայաստանը վերջնականապես կորցրել էր իր պետականությունը, երկրում հայերի կողմից իրենց պաշտպանության համար բերդեր ու ամրոցներ կառուցելու ոչ մի հնարավորոււթյուն չկար: Միայն Ղափանի անկախ իշխանության կարճատև գոյությունը Սյունիքում հայկական ամրոցաշինության վերածննդի հնարավորություն ստեղծեց (Մեղրի, Հալիձոր): Մեղրու բերդը հայ ճարտարապետության մեջ աոայժմ հայտնի միակ պաշտպանական կաոուցվածքն է՝ իրականացված հրազենի օգտագործումը հաշվի առնելով:
Սյունիքի կրոնական համալիրների հորինվածքներն աչքի են ընկնում երկու տարբեր ճարտարապետական օրգանիզմների՝ կրոնական և պաշտպանական կաոուցվածքների յուրօրինակ միավորումով:
Հայաստանում վանք-ամրոցի հորինվածքը հալտնի է դեո ավելի վաղ ժամանակներից, երբ կրոնական համալիրները շրջապատվում էին այնպիսի պաշտպանական կառուցվածքներով, որոնք բնորոշ են ամրոցներին: Վանք-ամրոցների կառուցումն աոանձնապես լայն տարածում ստացավ XVII—XVIII դարերում: Հայաստանի վանքերի մեծ մասն այս դարերում շրջապատվեցին բուրգերով ուժեղացված պարիսպներով (Գնդեվանք, Տաթևի վանք, Գեղարդ): Բայց վանք-ամրոցն իր ճարտարապետական ավարտուն կերպարն ստացավ XVII դարում կառուցված նոր համալիրներում, որտեղ անսամբլը հենց սկզբից ստեղծվում էր կրոնական ու պաշտպանական տարբերի զուգակցման միասնական մտահղացումով, և Հայաստանում այս հորինվածքի լավագույն օրինակներր կաոուցված են Սյունիքում:
Ուշ միջնադարում խաղաղ ստեղծագործական աշխատանքի ժամանակաշրջանը կարճ էր՝ մեկ դարից պակաս և Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը նպաստավոր չէր ոչ միայն սկզբունքորեն նոր տիպի ճարտարապետական կառուցվածքներ ստեղծելու, այլև նախորդ դարերի նվաճումը հանդիսացող մի շարք համարձակ կոնստրուկցիաների ու ինքնատիպ հորինվածքների կիրառման համար: Համարյա բացակայում է ճարտարապետության և քանդակագործության սինթեզը, որը հնում զարգացման բարձր մակարդակի էր հասել: XVII—XVIII դարերի համար բնորոշ են նախկինում ձևավորված ճարտարապետական և շինարարական-տեխնիկական ավանդների հնարավորին չափ պահպանումը: Սակայն միայն Սյունիքում XVII դարում ստեղծվեց ավանդական թաղածածկ դահլիճի մի հետաքրքրական տարբերակ՝ որմնամույթերով ու որմնախորշերով դահլիճ, որն ունի մի շարք կոնստրուկտիվ և ֆունկցիոնալ առավելություններ սովորական թաղածածկ դահլիճի և բազիլիկաների նկատմամբ:
Հայաստանում ու առանձնապես Սյունիքում XVII դարում պաշտամունքային կաոուցվածքի ամենատարածված տիպը եոանավ բազիլիկան է: Սակայն հայ շինարարները այդ տիպը կիրառեցին ոչ թե նույնությամբ, ինչպես այն ծանոթ է վաղ միջնադարից, այլ հատակագծային-ծավալային հորինվածքի կարևոր փոփոխություններով: Կաոուցվածքի երկարության և առանձին կանգնած հենակետերի քանակի կրճատումը, ծավալի ավելի գետնահար լուծումն անհամեմատ ուժեղացրին այս ավանդական հորինվածքի ամրությունը և սեյսմակայունությունը:
XVII դարում հարավ-արևելյան Հայաստանում կատարելագործվեց շինարարա¬կան գործի կազմակերպումը: Տարբեր աշխատանքների ու կոնստրուկցիաների համար առաջացան աոանձին շինարարական խմբեր: Սա նորություն էր հայ ճարտարապետության մեջ և բավական առաջադեմ երևույթ: Աշխատանքների այսպիսի նեղ մասնագիտացումը հնարավորություն տվեց Սյունիքում շատ կարճ ժամանակամիջոցում ստեղծել բազմաթիվ խոշոր կոմպեքսներ և տարբեր ժանրի հարյուրավոր կառուցվածքներ, ավելի շատ, քան նախորդ բոլոր դարերում:
Սյունիքում ուշ միջնադարում շինարարության մասսայական բնույթը ստիպեց ճարտարապետներին կատարելագործել շենքերի հատակագծերը և կազմվածքը, ավելի նպատակահարմար լուծումներ գտնել: Համալիրների և աոանձին շենքերի հորինվածքներն սւչքի են ընկնում ճարտարապետական ձևերի և կոնստրուկտիվ հիմքի հարազատությամբ, ճակատների լուծման պայմանավորվածությամբ՝ ներքին տարածության կազմակերպանը: XVII դարում գեղարվեստական արտահայտչականությունը ստացվում է ոչ թե դեկորով, այլ համաչափությունների մեծ վարպետությամբ մշակված համակարգով: Այս վերջին առանձնահատկությունը (դեկորի բացակայումը) Հայաստանի ուշ միջնադարի ճարտարապետությունն անկումային համարելու անարդարացի կարծիքի սկզբնապատճառներից մեկն է:
Սյունիքի XVII—XVIII դարերի համալիրների վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ ժամանակաշրջանի ճարտարապետությունը բնորոշ է պարզությամբ, ամրությամբ, ֆունկցիոնալ հիմնավորումով ու ռացիոնալիզմով:
XVII—XVIII դարերի Հայաստանի իրավիճակն այնքան էլ բարենպաստ չեղավ ճարտարապետական-շինարարական կյանքի համար: Սակայն այս դժվարին ժամանակաշրջանում նույնպես հայ ճարտարապետությունը կարողացավ շարունակել իր հաջորդական զարգացումը, պահպանելով և գալիքին հանձնելով դարերից եկող իր ավանդները: