Սյունիքի XVII-XVIII Ճարտարապետական Համալիրները` Գլուխ չորրորդ

From Armeniapedia
Jump to navigation Jump to search

<-Սյունիքի XVII-XVIII Ճարտարապետական Համալիրները

Շինարարական Տեխնիկան և Կոնստրուկցիաները

Շինարարական գործի կազմակերպումը

Հայ ճարտարապետության պատմությանը ճշգրիտ և մանրամասը հայտնի չէ միջնադարում շինարարական գործի կազմակերպման դրվածքը: Այս հարցում շահավետ առանձնանում է ուշ միջնադարի շինարվեստը, շնորհիվ Զաքարիա Ագուլեցու «Օրագրության»:

Ագուլեցին՝ XVII դարի հայ վաճառականության այդ ներկայացուցիչը օրագրում մանրամասնորեն տեղեկություններ է տալիս իր ժամանակի կյանքի գրեթե բոլոր բնագավառնռրի մասին: Առանձնապես հետաքրքրության են արժանի նրա մանրակրկիտ ու բարեխիղճ այն դրառումները, որոնք վերաբերում են շինարարական գործին:

XVII դարում Հայաստանում վանքերի ու բնակավայրերի առանձին եկեղեցիների կառուցումը ֆինանսավորվել է երեք աղբյուրներից, տվյալ վանքի և էջմիածնի միջոցներից, առանձին հարուստների կողմից որպես նվիրատվություն և ժողովրդի միջոցներից՝ հանգանակությամբ հավաքված: Նոր եկեղեցի կառուցելու համար պարտադիր է եղել պարսկական կառավարության թույլտվությունը:

Շինարարության հսկողությունը մեկենասը դնում էր հատուկ նշանակված վերակացուի վրա, որը պետք է հսկեր շինարարության ողջ գործին և պատասխանատու լիներ նրա համար: Վերակացուները աշխղեկներ չէին, այլ հիմնականում հետևում էին միջոցների ճիշտ ծախսմանը, իսկ աշխատանքների կոնկրետ ղեկավարումն իրագործում էր փորձված շինարար վարպետը ճարտարապետը, որ կոչվում էր «մեծ ուստա»:

Շինարարությունը կատարվում էր առանձին խմբերի կողմից, որոնք տարբեր էին քարի գործի և աղյուսի կոնստրուկցիաների համար, ընդ որում եկեղեցու քարային աշխատանքների համար վարպետներ հրավիրել են Վասպուրականից («Քրդստանից»):

Շինարարական գործի նման կազմակերպում եղել է և Մեղրիում, որի գմբեթավոր բազիլիկաները՝ քարաշեն հիմնական ծավալով և աղյուսաշեն գմբեթով, հար և նման են Ագուլիսի, Շոռոթի, Աստապատի եկեղեցիներին: Ճարտարապետական մանրամասների ոչ միայն նմանությունը, այլև նույնությունը թույլ Է տալիս ենթադրել, որ նրանք կառուցվել են միևնույն խմբերի կողմից: Շինարարական գործի նման դրվածք է եղել և Սյունիքի մյուս շրջաններում, որտեղ նույնպես դրսից ճարտարապետներ և վարպետներ են հրավիրել: Օրինակ, Շնհերի Կուսանաց անապատի եկեղեցու շինարարական արձանագրութjունից պարզվում է, որ այս բազիլիկան կառուցել է «Քրդստանից» հրավիրված Մուրադ ճարտարապետը:

XVII դարի շինարարական գործին հատուկ է մասնագիտացումը,ընդ որում, բափականին նեղ: Տարբեր տիպի աշխատանքների ու տարբեր կոնստրուկցիաների համար գոյություն են ունեցել առանձին Խմբեր: Աշխատանքն ըստ բնույթի բաժանվել է հետևյալ մասերի` հիմքերի և պատերի կառուցում մինչև թաղի տակը, թաղերի ու կամարների կառուցում ( սրանք թաղածածկ դահլիճների ու եռանավ բազիլիկաների դեպքում ): Գմբեթավոր եկեղեցիների համար ավելացվել են լրացուցիչ երեք Էտապ ևս՝ աղյուսի թրծում, գմբեթի և ապա գմբեթի վեղարի կառուցում: Աշխատանքների այսպիսի նեղ մասնագիտացումը նպաստեց Հայաստանում XVII դարի մի քանի տասնամյակի ընթացքում բազմաթիվ խոշոր համալիրների և տարբեր ժանրի հարյուրավոր շենքերի կառուցմանը: Բայց, պետք է նշել, որ այս երևույթը միաժամանակ բացասական ազդեցություն ունեցավ հուշարձանների գեղարվեստական արտահայտչական կողմի վրա: Նույն խմբերի մասնակցությունը բազմաթիվ հուշարձանների կաոուցմանը, միևնույն հորինվածքի ու շենքի մասերի կրկնությունը վերջ ի վերջո զրկեցին այդ կառուցվածքները անհատականությունից` միջնադարյան հայ ճարտարապետության ամենաբնորոշ կողմերից մեկից:

Հուշարձանների կառուցման տևտողությունը տարբեր է՝ Ագուլիսի գմբեթավոր բազիլիկայում այն կազմում է հինգ տարի, Տաթևի Մեծ անապատի եռանավ բազիլիկայի համար՝ մոտ վեց տարի: Բայց XVII դարի բնորոշ աշխատանքների ինտենսիվությունը և մասնագիտացումը թույլ են տվել զգալի կրճատել շինարարության տևողությունը: Ագուլիսի ս. Հովհաննես եկե¬ղեցին կառուցվել է 1664 թ. հուլիսի 5-ից մինչև 1665 թ. նոյեմբերի 5-ը՝ 16 ամսվա ընթացքում: Խոր-Վիրապի եկեղեցու շինարարությունն ավելի կարճ է տևել՝ 1670 թ. սկզբից մինչև սեպտեմբերի 20-ը՝ մոտ 9 ամիս: Շնհերի Կուսանաց անապատի բազիլիկան, ըստ շինարարական արձանագրության, սկսել են կառուցել 1676 թ. ապրիլի 4-ին և ավարտել նույն թվականի սեպտեմբերի 30-ին՝ շինարարությունը տևել է վեց ամսից էլ քիչ, բնդամենը 178 օր: Այսպիսի ռեկորդային ժամկետ չի հանդիպում ուրիշ ոչ մի հուշարձանում:

Հետաքրքրական է XVII դարում շինարարության մեջ օգտագործված երկարության միավորի հարցը: Արևելյան Հայաստանում, որը գտնվում Էր պարսկական տիրապետության ներքո, բնականաբար պետք է առևտրի կամ շինարարության մեջ կիրառեին Պարսկաստանում ընդունված չափի միավորը՝ գազը (1,12 մ.): Այդ մասին որոշակի նշվում է և Զաքարիա Ագուլեցու մոտ: Նկարագրելով սեփական տան կառուցումը, որը ղեկավարել է, անձամբ, Ագուլեցին շենքի հիմնական չափերը բերում է գազերով: Ընդ որում արտաքին չափերը՝ երկարությունր և լայնությունն արտահայտված են ամբողջական գազերով (22x7): Սյունիքի XVII դարի մի շարք հուշարձանների հատակագծի չափերը ցույց են տալիս, որ շենքի նշահարման ժամանակ հիմնական արտաքին չափերը ամբողջական գազերով վերցնելը ընդունված Է եղել այդ դարի մոնումենտալ ճարտարապետությունում ևս: Այսպես, Հալիձորի բերդի պարիսպներից դուրս գտնվող եկեղեցին ունի 8 գազ լայնություն և 12 գազ երկարություն, Մեղրու փոքր թաղի բազիլիկան՝ համապատասխանաբար 10x18 գազ չափերը: Ձվարավանքում, որի արտաքին չափերն են 9x18 գազ, այդ միավորը կիրառվել է հատակագծի այլ մասերում՝ թաղի թռիչքը 5 գազ է, որմնակամարները` 3,5 գազ:

Սակայն այս երևույթն ընդհանուր բնույթ չունի և XVII դարի շատ հուշարձանների վրա չի տարածվում: Անսամբլների առանձին կառուցվածք- ների վերլուծությունը ցույց է տալիս, որ XVII դարում կիրառվել են երկարության տարբեր չափեր՝ մոդուլներ, թե՛ ընդհանուր հորինվածքում և թե նրա առանձին մասերում: Ահա մի քանի օրինակներ: Տաթևի Մեծ անապատի բազիլիկայի հատակագիծը (ինչպես և բարձրության որոշ չափեր) կառուցված է՝ միավոր րնդունելով 61,2 սմ. երկարության մոդուլը: Նույն անապատի միաբանության խցերի հատակագծային-ծավալային ողջ հորինվածքի համար ընդունված է մոդուլ՝ հավասար 71 սմ: Շնհերի Կուսանաց անապատի սեղանատունը կառուցված է 63 սմ մոդուլի հիման վրա: Այս առումով հետաքրքրա¬կան է Մեղրու գմբեթավոր բազիլիկայի հատակագծի վերլուծությունը: Այստեղ մոդուլը հավասար է 61,1 սմ-ի և կազմում է գմբեթի տրամագծի մեկ տասներորդ մասը: Շենքի լայնության սկզբնական չափը եղել է 22 մոդուլ (շինարարության ընթացքում պատը 28 սմ նեղացրել են): Իսկ եկեղեցու երկարության չափը որռշելիս սխալ է տեղի ունեցել` հարավային պատը նշահարման ընթացքում մեկ մոդուլ պակաս են վերցրել, քան հյուսիսայինը՝ եթե վերջինիս երկարությունը հավասար է 40 մոդուլի, ապա հարավայինն ուղիղ 39 մոդուլ է: Այս սխալը մեկ անգամ ևս ապացուցում է, որ XVII դարում հիմնականում շենքի արտաքին չափերն են վերցրել մոդուլներով, ընդ որում, ամբողջական թվով արտահայտված:

Վերը բերված օրինակներում հանդիպեցինք երկարության միավորի տարբեր մեծությունների՝ 61,2 սմ, 63 սմ, 71 սմ: Հանդիպում են նաև այլ միավորներ` 80 սմ, մոտ մեկ մետր: Չափերի այս թազմազանությունն արդյունք Է Հայաստանի տարբեր գավառներում ընդունված միավորների և առաևձին ճարտարա- պետների կամ շրնարարական բրիգադների նախասիրության: Վերջիններս ունեցել են սեփական նախընտրած չափը, որով և առաջնորդվել են այս կամ այն հուշարձանի կառուցման ժամանակ: Իսկ ինչպես են առաջացել վերը նշված չափի միավորները և ինչ հիմք ունեն նրանք: 112 սմ պարզ է՝ պաշտոնական ընդունված չափն է՝ պարսկական գազը: Իսկ մյուս չափերի ընտրության ժամանակ որոշիչ դեր են խաղացել մարդու (կոնկրետ դեպքում տվյալ ճարտարապետի կամ վարպետի) կազմվածքի համաչափությունները: Նման երևույթ գոյություն ունի նաև միջինասիական և պարսկական ճարտարապետության մեջ:

Շինարարության գործում մոդուլների կիրառումը (թեկուզ և տարբեր չափերի) զգալի օգնում էր ճարտարապետներին ու վարպետներին մտահղացումը տեղում իրականացներու և շենքի ամբողջ հորինվածքի և նրա մասերի ներդաշնակ համաչափություններ ստանալու համար:

Շինանյութեր

Սյունիքը հարուստ է բնական ամուր քարերով` բազալտով և գրանիտով: Հեշտ մշակվռղ տուֆաքարի բացակայությունը, հուշարձանների հիմնականում բազալտից կառուցումը իր կնիքն են դրել Սյունիքի ճարտարապետության վրա: Ինչպես նախորդ դարերում, XVII գարում Էլ Սյունիքի անսամբլները կա- ռուցվել են քարից, ճնշող մեծամասնությամբ` բազալտից: Քարի մշակման աստիճանը տարբեր է մի շարք հուշարձաններ ամբողջովին իրականացված են մաքուր տաշած քարերից (Տաթևի անապատի, Շատին վանքի բազիլիկաներ): Բեխի, Հալիձորի, Շնհերի անապատները կառուցված են կոպիտ մշակված քարերից, իսկ թաղերը՝ երկարավուն, ճեղքված բազալտից: Գրանիտ օգտագործված է միայն Մեղրու շրջանում:

Հուշարձանների պատերի մեջ (հիմնականում պարսպապատերում) հան¬դիպում է գետաքար: Պարիսպների շարվածքում, կոպիտ մշակված և անմշակ քարերից իրականացված, օգտագործված է նաև բազալտի խիճ՝ պատի երեսում քարերի անկանոն եզրագծերից ստացվող արանքները փակելու համար:

Աղյուս կիրառվել է հարավային Սյունիքում՝ հիմնականում Մեղրիում: Աղյուսից են կառուցված Մեղրու երկու եկեղեցիների գմբեթները: Օգտագործված է թրծված աղյուս, որի լայնության ու երկարության հարաբերությունն է 1:2 : Այսպիսի համաչափություններն հարմար են ուղղաձիգ կարանների շեղման և առավել կայուն՝ շղթայաձև շարվածք ստանալու համար: XVII դարում չկար աղյուսի կենտրոնացված արտադրություն: Յուրաքանչյուր առանձին դեպքում թրծման վառարանը պատրաստվում Էր կառուցվող շենքի մոտ:

Կղմինդը Սյունիքում XVII դարում հազվադեպ է օգտագործվել: Այն հանդիպում է միայն Հալիձորի Հարանց և Բեխի անապատներում: Ընդ որում կղմինդրով ծածկված են եղել միայն օժանդակ շինությունները: Ի տարբերություն աղյուսից, կղմինդրի արտադրությունը կենտրոնացվել է որոշ բնակավայրերում (օրինակ Աստապատում), որտեղից գրաստներով այն տեղափոխել են շինարարության վայրը:

Շաղախ օգտագործվել է միայն բարձր որակի: Սրա ապացույցն են XVII դարի այժմ կիսաքանդ այն կառուցվածքները, որոնց պատերի քարերը թակված են կամ պոկված, բայց կրաշաղախով իրականացված բուտոբետոնի միջուկը դեռ կանգուն է: Շաղախի ամրությունն արդյունք է բաղադրիչների՝ կրաքարի և գետի ավազի բարձր որակի: XVII դարի կառուցվածքների կրաշաղախը իր մեխանիկական և կապակցվող հատկություններով չի զիջում հայ ճարտարապետության նախորդ շրջաններում կիրառված շաղախներին:

Փայտ XVII դարում օգտագործվել է հիմնականում տախտակամածների համար: Հազվադեպ փայտե գերաններ գրվել են պարսպապատերում, որպես սեյսմիկ գոտիներ (Շատին վանք): Փայտե կոնստրուկցիաներ ունեցել են Տաթևի վանքի XVII դարի կաոուցվածքները՝ երկհարկանի պատշգամբներ բակի կողմից և պահունակային փայտի պատշգամբներ՝ խոր ձորի վրա բացվող (սրանք ավերվել են 1931 թ. երկրաշարժի ժամանակ):

Շինարարական կոնստրուկցիաներ

XVII դարում սկզբունքային նոր շինարարական կոնստրուկցիաներ չեն ստեղծվել: Կառուցվածքներում օգտագործված են հայ ճարտարապետության մեջ մինչև այդ մշակված ձևերը: Որոշ, ոչ էական տարբերությունները, նախորդ դարերի հետ Համեմատած, արդյունք են կոնկրետ պայմանների կամ շինանյութի:

Հիմքեր:Սյունիքի XVII դարի մոնումենտալ կառուցվածքների պատերի հիմքերը շինված են ժապավենաձև և իջնում են մինչև ժայռային գրունտները: Վերջինիս խորության տարբեր նիշերը որոշում են և հիմնատակի նիշերի տարբեր չափերը: Հիմքերը խոր չեն՝ Սյունիքում ժայռային գրունտները հողի երեսին մոտ են գտնվում, որի պատճառով հիմքերի խորությունը տատանվում Է կես մետրից մինչև մեկ մետր (իհարկե, հնարավոր չի ուսում¬նասիրել բոլոր հուշարձանների հիմքերը և այս չափերը վերաբերում են մի քանիսին միայն ):

Հիմքերը շարված են անմշակ և կիսամշակ բազալտե քարերից, կրաշաղախով, կանոնավոր շարքերով: Սա ցույց է տալիս, որ հիմքերի շարվածքի որակի վրա մեծ ուշադրություն է դարձվել և այն շարել են ինչպես պատ: Այդ մասին որոշակի նշում է Զաքարիա Ագուլեցին:

Հիմքերի լայնությունը պատերի լայնությանը շատ քիչ է դերազանցում՝ հինգ սանտիմետրի սահմաններում: Հիմքերը հասցվել են մինչև հողի երեսը, որից հետո առանց որմնախարիսխների, բարձրացվել են կառուցվածքի պատերը:

Պատեր : Պատերի շարվածքը կատարվել է հայ ճարտարապետության համար ավանդական «միդիս» սիստեմով՝ երկու երեսից քարի շարվածք, միջուկը լցված բուտոբետոնով:

Պատերի հաստությունը XVII դարի հուշարձններում տարբեր է, կապված կառուցվածքի տիպից: Թաղածածկ դահլիճների համար, որոնք որմնամույթեր և որմնակամարներ չունեն, այն զգալի հաստ է մինչև 1,55 մ (Հալիձորի բերդ): Այսպիսի մեծ հաստություն անհրաժեշտ էր համեմատաբար մեծ թռիչք ունեցող թաղի հրող ուժին դիմակայելու համար: Եռանավ բազիլիկաների պատերի հաստությունը տատանվում է 1 ,21մ-ից (Շատին վանք, Մեղրի) մինչև 1 ,37 (Տաթևի, Հալիձորի անապատներ): Առանձնանում է Շնհերի անապատի մեկ զույգ մույթով եռանավ բազիլիկան պատերն ունեն 0,9 մ հաստություն, որին ավելացված է 20 սմ. լայնությամբ որմնակամար, ընդհանուրր՝ 1,1 մ: Պատերի այսպիսի կոնստրուկցիան ամենանպատակահարմարն է X VII դարի շինարարական պրակտիկայում և ճարտարապետի մեծ փորձի և վարպետության արտահայտությունն է:

Գմռեթավոր բազիլիկաների ( Մեղրի ) պատերն ունեն 1,35—1,36 հաստություն: Կառուցվածքների արտաքին պատերի այսպիսի լայնությունը գերազանցում է X—XIV դարերի հուշարձաններում ընդունված չափերին և ավելի մոտ է V—VII դարերի կառուցվածքներին:

XVII դարում կա պաշտամունքային կառուցվածքների մի հորինվածքների մի հորինվածք,որն այս հարցում շահավետ տարբերվում է մjուսներից՝ որմնամույթերով ու որմնախորշերով դահլիճը: Երկայնական պատերին կից հզոր որմնամույթերը և նրանց միջև որմնակամարները վերցնում են ծածկի ծանրությունը և թաղի Հրող ուժը: Սա հնարավորություն է տվել նույնիսկ թաղի մեծ թռիչքի դեպքում պատերն իրականացնել 1,05 — 1,15 մ հաստությամբ :

XVII դարի համալիրների բնակելի ու կոմունալ շինությունները նույն անսամբլների եկեղեցիների համեմատությամբ ավելի նեղ պատեր ունեն` 0,95—1,0 մ: Պարսպապատերի հաստությունը տարբեր է, այն նույնիսկ տատանվում է միևնույն համալիրի սահմաններում` եթե մեծ մասամբ նրանք ունեն 80—100 սմ լայնություն, ապա թշնամու հավանական մոտեցման կողմն ուղղված պարիսպները, որոնք ուժեղացված են և աշտարակներով, շարված են զգալի լայն՝ 1,4—1,55 մ (Գնդեվանք, Շատին վանք):

Պատերի հաստության նվազում նկատվում է և ըստ ժամանակաշրջանի՝ եթե անսամբլների XVII դարի սեղանատներն ունեն մինչև 1,3 մ լայնությամբ պատեր, ապա XVIII դարի առաջին կեսում կառուցված Շնհերի Կուսանաց անապատի և Տաթևի վանքի սեղանատներում այն հավասար է 1,08—1,18 մ: Պատերի տարբեր լայնությունները XVII դարում ստացվում են ոչ թե երեսպատման քարերի չափերի մեծության հաշվին ( այն ընդհանուր առմամբ նույնն է թե նեղ և թե լայն պատերում), այլ բուտոբետոնի զանգվածի հաշվին:

Երեսպատման քարերի մշակման աստիճանը առանձին համալիրներում տարբեր է: Տաթևի Մեծ անապատում և Շատին վանքում բազիլիկաների պատերը երկու կողմից էլ մաքուր տաշած քարերով են շարված: Առանձին քարերի հպումը միմյանց կատարված է մեծ խնամքով, կարանները համարյա աննկատ են և քարերը տարբերվում են միայն իրենց գույնով և տոնով, ճիշտ այնպես, ինչպես Հայ ճարտարապետության դասական հուշարձաններում:

XVII դարի կաոուցվածքների մեծ մասի պատերը շարված են կիսամշակ բազալտե քարերից, որձաքարից, սակայն այս դեպքում ևս մեծ ուշադրություն է դարձվել շարվածքի որակին՝ ՚հնարավորին չափ քարերը հպված են միմյանց, իսկ արանքները փակված են խճով կամ գետաքարով: Սրա շնորհիվ շաղախը բոլորովին դուրս չի գալիս պատի արտա քին հարթություններում:

Թե սրբատաշ և թե կիսամշակ քարերից իրականացված շարքերը հորիզոնա կան են, բայց տարբեր բարձրություններով: Խստորեն չի պահպանվում միևնույն բարձրությունը նաև յուրաքանչյուր շարքի համար քարերի չափերը տարբեր են ու մեկ շարքի բարձրությունը տատանվում է 0,15-ից մինչև 0,5—0,6 մ: Խոշոր քարեր հիմնականում օգտագործվել են պատերի ստորին մասում: Սա մեծացնում է պատի կայունությունը և ստեղծում պատի վերևից դեպի ներքև ծանրացման տպավորություն, մոնումենտալություն հաղորդելով նույնիսկ ոչ մեծ կառուցվածքներին:

Մեծ, մոտավորապես 0,5x0,8 մ չափի քարեր են օգտագործված և պա¬տասխանատու հանգույցներում՝ կառուցվածքի անկյուններում, ընդ որում, ի տարբերություն մնացած շարվածքի, այս քարերը սրբատաշ են: Անկյունների ուժեղացումը նույնպես կարևոր է կոնստրուկտիվ տեսակետից և ուժեղացնում է կառուցվածքի ընդհանուր դիմադրությունը սեյսմիկ ուժերի նկատմամբ:

Շարվածքում ընդունված է քարերի ուղղաձիգ կարաններ: Թեք, ատամնավոր կամ ձևավոր կարաններ չեն հանդիպում: Բացառություն է Շատին վանքի բազիլիկայի քիվի տակ գտնվող անկյունային քարերի կարանները, որոնք թեք են շարվածքի նկատմամբ և ուղղահայաց են քիվին:

Մույթեր: XVII դարի հուշարձաններում առանձին կանգնած հենակետերն իրականացված են հաստահեղույս մույթերի ձևով և կամարաշարքերում սյուներ չեն օգտագործվել: Միայն տանիքների վրա տեղադրված զանգակատների ոչ մեծ ռոտոնդաներում են սյուներ կիրառվել, այն էլ միակտուր քարից պատրաստված:

Եռանավ կառուցվածքների նավերի թաղերի և գմբեթավոր բազիլիկաների գմբեթի ծանրությունները կրում են մույթերը: Սրանք, որպես օրենք, շարված են խոշոր չափերի, մաքուր տաշած բազալտե քարերից: Մույթերը կառուցված են պատի շարվածքի սկզբունքով՝ արտաքին երեսները քարից, միջուկը Բուտոբետոնից: Ունեն տարբեր հորիզոնական կտրվածքներ՝ քառակուսի, ուղղանկյուն, T-աձև, խաչաձև: Մույթերն իրենց չափերով ոչ միայն բավարար են, այլև զգալի պաշար ունեն վերևից եկող բեռը կրելու համար: Մույթերի երկարությունը տատանվում Է եռանավ բազիլիկաներում 1,37 մ-ից մինչև 1,49 մ, գմբեթավոր բագիլիկաներում 1,0 մ-ից մինչև. 1,5 մ: Լայնությունները երկու դեպքում էլ 0,90-ից մեկ մետր է: Բարձրությունները (առանձին կանգնած մասի) 2—3 մետր Է, հազվադեպ հասնում է 4 մետրի: Սույթերը վրան հանգչող կամարների հետ կազմում են ստատիկ ամուր սիստեմ, կոնստրուկտիվ և սեյսմիկ պահանջներին միանգամայն բավարարող:Որմնամույթերը մեծ դեր են խաղում թաղածածկ գահլիճների հորինվածքում: Նրանք են հիմնականում կրում ծածկի ծանրությունը, որի պատճառով իրականացվում են պատերից Էլ հաստ՝ 1,2—1,5 մ, իսկ պատերի հարթությունից դուրս են գալիս 0,75-ից մինչև 1,5 մ: Որմնամույթերի շարվածքի տեխնիկան նույնն է, ինչ առանձին կանգնած մույթերինը՝ կառուցված են խնամքով, մաքուր տաշած քարերից, որոնցից խոշորներն օգտագործված են ներքևի մասում:

Բացվածքներ: XVII դարի կառուցվածքներում բացվածքները բազմազան են թե՛ չափերով և թե՛ ձևերով:

Լուսամուտների բացվածքներն ըստ բարավորի ձևի կարելի է բաժանել երկու խմբի հորիզոնական և կիսաշրջանաձև վերջավորությամբ: Փոքր լայնությամբ լուսամուտները (0,1—0,3 մ) վերջանում են կամարով, որն ուղղակի փորված Է բարավորի քարի մեջ: Ավելի մեծ բացվածքները՝ մինչև 0,9 մ ծածկվում են միակտուր հորիզոնական բարավորով: Այն լուսամուտները, որոնք դեպի ներս լայնանում են, արտաքին ճակատում ունեն մեկ քարից պատրաստված բարավոր, իսկ ներսից ծածկվում են կամարով: 0,9 մ-ից յայն լուսամուտներ չեն հանդիպում:

Դռների բացվածքները նույնպես, ըստ վերին մասի ավարտման ձևի, բաժանվում են երկու տիպի՝ հորիզոնական բարավորով և կամարակապ: Միակտուր քարից բարավորով ծածկվում են մինչև 1,4 մ լայնության բացվածքները: Ավելի մեծ թռիչքները՝ 1,4-ից մինչև 1,7 մ ծածկվում են կամարներով:

XVII դարի հուշարձանների դռների մեծ մասը, հորիզոնական բարավորով, ըստ լայնության ունեն հետևյալ կառուցվածքը՝ ճակատի կողմից այն մշակված է կամարով 25—30 սմ հաստությամբ,որից հետո դալիս Է դռան ուղղանկյուն բացվածքը` ծածկված հորիզոնական բարավորով (նույնպես 25—30 սմ հաստությամբ), ապա բացվածքի մնացած մասը, ծածկված կիսաշրջանաձև կամ սլաքաձև կամարով: Դռան ուղղանկյուն բացվածքի ներգծումը կրկնակի կամարների միջև, արտահայտչական նշանակությունից բացի (մուտքի շեշտում) հիմնականում ունի կոնստրուկտիվ դեր՝ նրանք են կրում բավականին հաստ պատի բեռը, և ոչ թե բացվածքի արխիտրավը: Իսկ հորիզոնական բարավորը ունի նաև այն ֆունկցիոնալ նշանակությունը, որ դռան ուղղանկյուն ձևը ավելի հարմար է փայտե փեղկերի համար:

Ավելի մեծ թռիչքներ ունեցող բացվածքները ծածկվում են կամարներով, կիսաշրջանաձև կամ սլաքաձև ուրվագծով: Վերջինիս ձևը սեյսմիկ առումով ավելի կայուն է, որովհետև նույնիսկ վնասվելով, այն աշխատում է որպես ճկուն սիստեմ : Այս է, պատճառը, որ XVII դարում կամարները, առանձնապես մեծ թռիչք ունեցողները, հիմնականում երկկենտրոն են:

Եռանավ բազիլիկաներում և գմբեթավոր կառուցվածքներում կամարների թռիչքը հասնում Է մինչև հինգ մետրի: Լայնությունները տատանվում են 0,6—1,0 մ-ի սահմաններում: Շենքի ընդհանուր կառուցվածքում կարևոր կոնստրուկտիվ տարր լինելով, կամարները շարվում են մաքուր տաշած բազալտե քարերից, մեծ խնամքով: Սեղրու շրջանի մի շարք հուշարձաններում այն կառուցվում է; սեպաձև, կոպիտ մշակված բազալտե քարերից: Այս դեպքում շինարարները կիրառել են մի հետաքրքիր հնարք` հիմնական կամարի վրայից, նույն տիպի քարերից շարել են երկրորդ կամարը, և կրկնակի կամարներով այս կոնստրուկցիան տվյալ ոչ բարձրորակ շարվածքի դեպքում ստացել Է միանգամայն բավարար կայունություն և կրողունակություն:

Սրբատաշ քարերից շարված կամարների դեպքում առանձին քարեր երկարավուն են, աղեղնաձև: Քարերի չափերը տարբեր են՝ վարպետներն աշխատել են ձեռքի տակ եղած քարակտորներն օղտագործել իրենց լրիվ երկարությամբ: Քարերի թիվը կենտ է՝ կամարի վերևում, սիմետրիայի կենտրոնում տեղադրվում է «կողպեքի» քարը:

XVII դարի կամարների թռիչքները առանձնապես մեծ չեն, նրանք միայն ինժեներական կառուցվածքներում են հասնում մինչև 12,0 մ երկարության («Ծատուրի» կամուրջ):

Թաղեր: Սյունիքի XVII դարի բոլոր հուշարձաններում ծածկերն իրականացված են թաղով կամ գմբեթով, հարթ ծածկեր չեն հանդիպում: Եռանավ բազիլիկաների և թաղածածկ դահլիճների թաղերը հիմնականում ունեն 4—5 թռիչք, ամենամեծը Հալիձորի բերդի եկեղեցու թաղն է (6,15 մ ):

Թաղերի շարվածքի տեխնիկան երկու տեսակ է: Առաջինը շենքի երկայնական առանցքին զուգահեռ շարքերով, բազալտե կիսամշակ քարերի շարվածքն է: Այս ձևը նման է հայ ճարտարապետության մեջ վաղուց ի վեր ընդունված սիստեմին: Սակայն նախորդ դարերում թաղի քարերն արտաքին երեսից մաքուր են տաշած, միմյանց հպման եզրերը լայն են և քարը ծառայում է նաև կաղապար բուտոբետոնի համար: Հիմնականում աշխատում էր քարը և նույնիսկ մեծ թռիչքների դեպքում թաղակիր կամարների կարիքը չկար: XVII դարում թաղի շարվածքի սիստեմը տարբեր է՝ քարերը կոպիտ են մշակված, միմյանց լրիվ չեն հպվում և քարերի հետ միասին աշխատում է նաև շաղախը: Այս երևույթն ավելի ցայտուն է XVII դարի թաղերի շարվածքի երկրորդ ճևում` այն իրականացված է նեղ, ճեղքվաձ բազալտի քարերից, որոնք շարված են աղյուսի սկզբունքով: Այսպիսի թաղերը կոնստրուկտիվ առումով ավելի թույլ են, որի հետևանքով նրանք երկար թռիչքների դեպքում ուժեղացվում են թաղակիր կամարներով: Իսկ, ի տարբերություն թաղերի, թաղակիր կամարները բացառապես շարված են մաքուր տաշած քարերից, մեծ խնամքով:

Թաղերի այսպիսի սիստեմները պահանջում են տախտակամածների և փայտե կաղապարների օդտագործում: Որ XVII դարի հուշարձաններում օգտագործվել են և փայտե կամարակալները, երևում է Կարմրավանբի օրինակով: Այստեղ, որպեսզի բարձրությամբ համատարած տախտակամածներ չպատրաստեն, կամարակալները հենել են փայտե հեծանների վրա, որոնք դրվել են թաղի թռիչքի ուղղությամբ, ծայրերը հենելով թաղի առաջին շարքի վրա: Կարմրավանքում վեց զույգ այսպիսի խորշեր կան ընդերկայնական պատերի մեջ, ծածկի թաղի հիմքին հավասար: Հեծանների ծայրերի այս բները հետագայում ծածկվել են նույն չափի քարերով, սակայն, տվյալ դեպքում այդ քարերը ինչ-ինչ պատճառներով չեն տեղադրվել: Կամարակալների և տախտակամածների կառուցման նման եղանակը փայտի զգալի տնտեսում Է տալիս: Այս ձևը կիրառվել է դեռ VI—VII դարերի հայ հուշարձաններում՝ Արուճի տաճարում (որտեղ երևում են թաղի շարվածքի մեջ տախտակամածի գերանների հենման խորշերը), Պտղնիում :

Գմբեթներ, գմբեթարդներ: XVII դարի գմբեթները և գմբեթարդները կառուցման տեխնիկայով նման են թաղային ծածկերին: Շարվածքը նույնպես բաժանվում է երկու տեսակի՝ մշակված քարերից և ճեղքված բազալտից, աղյուսի շարվածքի նման: Վերջին դեպքում շաղախը դուրս է գալիս պատի երեսը: Պատերի, թաղերի, գմբեթարդների շարվածքում շաղախի երևալը ինտերյերում չի մտահոգել շինարարներին, որովհետև բոլոր այդ հուշարձանների ներսում սվաղ է նախատեսվել:

Սյունիքի XVII դարի գմբեթավոր երկու կառուցվածքների (Մեղրի) գմբեթները իրականացված են աղյուսից, այս շինանյութին հատուկ շարվածքի տեխնիկայով:

Կիրառված ծածկերի ձևերը, ինչպես տեսանք, բազմազան չեն: Հիմնականում բավարարվել են պարզ և շինարարներին քաջ հայտնի այնպիսի կոնստրուկցիաներով, ինչպիսիք են կամարը, թաղը, գմբեթը: XII—XIV դարերում՝ Հայաստանում տարածված խաչվող կամարները XVII ղարում Սյունիքում բոլորովին չեն հանդիպում: Տանիքներ: Սյունիքի համալիրներում տանիքները ըստ ձևի լինում են հարթ, միաթեք, երկթեք, բրգաձև:

Հարթ տանիքներ օգտագործվել են հիմնականում անսամբլների բնակելի և օժանդակ շինություններում, որտեղ այն ստացվում է թաղակապ ծածկի վրա բուտոբետոնի լիցքի վրա փռված կավե շաղախով: Միաթեք տանիքներ նույնպես սահմանափակ են կիրառվել: Նրանք հանդիպում են եկեղեցիներին կից սրահ-գավիթներում: Կոնստրուկցիան և կառուցման տեխնիկան նույնն Է, ինչ և հարթ տանիքներինը: Բրգաձև ծածկ ունի Սեղրու գմբեթավոր եկեղեցին , որը կառուցված է աղյուսից:

Ամենալայն կիրառություն ունի երկթեք տանիքը, որն օգտագործվել է բոլոր պաշտա մունքա յին կառուցվածքներում:

Տանիքի ծածկի շինանյութ են հանդիսանում քարը և հազվադեպ Կղմինդրը: Քարե սալերով են ծածկված Տաթևի, Շնհհրի անապատների և Շատին վանքի բազիլիկաները:

Քարե սալերը կրաշաղախով ամրացվում են բետոնի լիցքին, որով լցրել են ծածկի թաղերի և տանիքի միչև ստացվող տարածությունը: Սալերը պատրաստված են բազալտից, 10—15 սմ հաստությամբ: Մաքուր տաշված են արտաքին երեսը և կողերը, ծածկին նայող երեսը չի հարթեցվում՝ շաղախի հետ ավելի ամուր կապակցման համար: Տանիքների թեքությունը շատ մեծ չէ, և կրաշաղախը միանգամայն բավարար է սալերի ամրացման համար: Այս պատճառով մետաղական կապեր, որոնք ընդունված էին X—XIV դարերի հուշարձանների տանիքներում, XVII դարում չեն հանդիպում:

Սալերն ուղղանկյուն են, տարբեր չափերի՝ երկարությունը տատանվում է կես մետրից մինչև 1,25 մ, լայնությունը՝ 0,4—0,8 մ: Ընդերկայնական ուղղությամբ սալերը միմյանց ամրանում են քառորդի միջոցով, որը կամ թաքնված է լինում սալի հաստության մեջ, կամ էլ, ընդհակառակը , դուրս է գալիս սալի վերին հարթությունից: Երկրորդ դեպքում այն ունի Г-աձև ելուստ, որը մշակված է կամ ուղղանկյուն չորսուի, կամ կիսագլանի ձևով: Սալերի այս ելուստները զուգահեռ են տանիքի թեքությանը և հուսալի ծածկում են կարանները: Նման մշակում ունեն և Հայաստանի միջնադարյան վանքերի տանիքների սալերը:

Տանիքի գագաթը նույնպես պատրաստված է բազալտից: Այն երկար, եոանկյունաձև կտրվածքով հեծան է , որի երկթեք երեսները ծածկի սալերի հետ նույն հարթության մեջ են գտնվում և ունեն քողարկված քառորդներ` սալերի հետ միանալիս անջրանցիկ կարաններ ստանալու համար:

Քիվի մոտ սալերն իրենց ձևը չեն փոխում: Նրանք ուղղակի դրվում են քիվի վրա, վերջինից դուրս գալով 5—10 սմ: Փաստորեն ծածկի սալերի ծայրերը կազմում են քիվի տրամատի վերին մասը: Տանիքի ծածկի մյուս շինանյութը կղմինդրն է: Կղմինդրը լայն տարածում է ունեցել հայկակական ճարտարապետության վաղ շրջանում՝ IV—VII դարերում: Հետագայում` X—XI դարերում այն դուրս է մղվել քարե սալերի կողմից: Վաղ միջնադարում կղմինդրե ծածկերն իրականացվել են կիսախողովակաձև և հարթ կղմինդրների զուգակցումով: Տանիքի թեքության ուղղությամբ հարթ կղմինդրները դրվել են այնպես, որ վերևի սալը ծածկել է ներքևինին, իսկ ընդերկայնական կարաններն իրենց հերթին փակվել են կիսախողովակաձև կղմինդրներով:

XVII դարում կղմինդրե ծածկերն իրականացված են միանգամայն ուրիշ եղանակով: Հարթ կղմինդրներ չկան: Ծածկն ամբողջովին պատրաստված է կիսխողովակաձև կղմինդրներից (Հալիձորի անապատ ): Սրանք ունեն մոտ 30 սմ երկարություն և մի ծայրում լայնանում են: Երկթեք ծածկի վրա կղմինդրները տեղադրված են թեքությանը զուգահեռ, երկու շարքով: Առաջին շարքը դրված է տանիքի վրա գոգավորությամբ դեպի վերև, ընդ որում վերևի կղմինդրի ծայրը հագցված է ներքևինի լայն մասին: Ստացվում են առվակներ, որոնցով անձրևի ջուրն ազատ հոսում է դեպի ներքև: Հարևան կղմինդրների միչև եղած արանքը փակելու համար օգտագործված է երկրորդ շարքը, որը դրված է ուռուցիկ մասով դեպի վեր: Ինչպես տեսնում ենք, պարզ և սրամիտ ձևով կարողացել են անջրանցիկ ծածկույթ ստանալ, օգտադործոլով միայն մեկ ձևի կղմինդր:

Տանձափարախում ծածկը չր պահպանվել: Բայց հուշարճանի մոտ կան առանձին կղմինդրներ, որոնք նույնպես կիսախողովակաձև են: Սակայն սրանք ,տարբերվում են Հալիձորում կիրառվածից՝ ամբողջ կղմինդրն է ըստ երկարության լայնանում: Բայց կիրառման ձևը , մեր կարծիքով նույնն է եղել՝ այս կղմինդրներով նույնպես կարելի է ստանալ վերը նկարագրած ծածկը:

Կղմինդրները, քարե սալերի նման, ամրացվում են տանիքին կրաշաղախի միջոցով` մեխեր կամ գամեր այս նպատակի համար չեն օգտագործվել:

Կառուցվածքների սեյսմակայունությունը

Հայ միջնադարյան ճարտարապետության զարգացման ողջ ընթացքում ճարտարապետներն ու շինարարներն առաջնահերթ ուշադրություն են դարճրել կառուցվածքների սեյսմակայունության խնդրին:

Հայկական լեռնաշխարհի կործանիչ երկրաշարժերը յուրօրինակ խիստ քննություներ են հանդիսացել հուշարձանների առանձին կոնստրուկցիաների և շենքի տարածական ողջ հորինվածքի համար: Դարավոր փորձը ցույց է տվել, որ առանձին կանգնած հենակետով երկարավուն կառուցվածքների հորինվածքը վատ է դիմադրում սեյսմիկ ուժերին, և հայ ճարտարապետությունը դեռ վաղ միջնադարից մշակել է կոմպակտ, համարյա սիմետրիկ հատակագծային ծավալային հորինվածքներ ( խաչաճև, կենտրոնագմբեթ եկեղեցիներ ): X—XIV դարերում լայնորեն տարածված գմբեթավոր դահլիճը նույնպես ներսում ունի խաչաձև հատակագիծ, և գմբեթը նստում Է, պատերի հետ մի ամբողջություն կազմող հզոր որմնամույթերի վրա:

Ւնչպես տեսանք, XVII դարում պաշտամունքային կառուցվածքի ամենատարածված տիպը եռանավ բազիլիկան է: Հայ շինարարներին արդեն վաղուց ծանոթ Էին այս հորինվածքի սեյսմիկ առումով բացասական կողմերը: Եվ նրանք կիրառեցին բազիլիկայի տիպր ոչ թե նույնությամբ, ինչպես այն ծանոթ էր IV—VI դարերում, այլ կարևոր փոփոխություններով՛ զգալի կրճատելով կառուցվածքների ընդհանուր երկարությունը և առանձին կանգնած մույթերի քանակը: Ոչ թե կրկնությունը, այլ ստեղծագործական մոտեցումն ունեցավ այն հետևանքը, որ եռանավ բազիլիկայի հորինվածքը XVII դարում ստացավ մույթերի ամենաքիչ հնարավոր քանակը մեկ զույգ, որը նորություն էր հայ ճարտարապետութեան մեջ: Մի կողմ թողած այս թազիլիկաների ինտերյերի գեղարվեստական, արտահայտչական կողմը, պետք է ասել, որ մոտավորապես քառակուսի ներքին տարածություն ունեցող այս տիպը կոնստրուկտիվ և սեյսմիկ առումով ավելի կայուն հորինվածք է, քան վաղ միջնադարի երկար հատակագծով բազիլիկաները :

XVII դարի բազիլիկաների սեյսմակայունության հիանալի օրինակ է Հալիճորի Հարանց անապատի երկու զույգ խաչաձև մույթերով եկեղեցին: 1658 թ. երկրաշարժը, տեղանքի ճեղքվելը և սրան հաջորդած ողջ համալիրի մոտ 15 մ ներքև սահելը կործանեցին բոլոր կառուցվածքները , բացառությամբ եկեղեցու, որն ստացավ ոչ էական վնասվածքներ:

Տեսնենք, թե կոնստրուկտիվ ինչ տարբերություններ կան բնության դաժան քննությունը բռնած այս կառուցվածքի և հայ ճարտարապետության վաղ շրջանի բազիլիկաների միջև: Մինչև VII դարը կառուցված նմանատիպ հուշարձաններից Սյունիքի XVII դարի բազիլիկաներին թե՛ հատակագծով, և թե՛ ծավալային լուծումով առավել նման է Աշտարակի բազիլիկան, որն ունի այդ շրջանի համար մույթերի նվազագույն քանակը` երեք զույգ: Աշտարակում կառուցվածքն ավելի ձդված է, քան Հալիձորում, համեմատության համար ավելի ճիշտ է վերցնել ոչ թե երկուսի բացարձակ երկարությունները, այլ լայնության և երկարության հարաբերությունները:

Աշտարակում այն 1:2 է, Հալիձորում՝ 1:1,6: Հետևաբար, վերջինս ավելի քիչ ձգված հորինվածք ունի, իսկ դա ամբողջ կառուցվածքի կայունության համար դրական հանգամանք է: Այս հարցում կարևոր է նաև հուշարձանի բարձրության և լայնության հարաբերությունը՝ Աշտարակում այն մոտավորապես 1:1 է, իսկ Հալիձորում՝ 1:1,3, այսինքն սա ավելի գետնահար Է և ողջ կառուցվածքի ծանրության կենտրոնը ավելի ներքև է գտնվում: Այս երկու եկեղեցիներում զգալի տարբերվում են և մույթերի բարձրությունները (հատակից մինչև կամարաշարքի կամարների իմպոստները ): Բացարձակ չափերը համեմատելը կարևոր չէ, որովհետև հուշարձանների մեծությունները տարբեր են : Սակայն հետաքրքրական է վերցնել կառուցվածքի և մույթի ազատ բարձրության հարաբերությունը՝ Աշատրակում այն կազմում է 2:1, իսկ Հալիձորում 3:1՝ վերջինիս առանձին մույթի՝ կոնստրուկտիվ տեսակետից ամենապատասխանատու հանգույցի ազատ կանգնած մասի բարձրությունը համեմատաբար ավելի փոքր է, հետևաբար այն ավելի կայուն է: Տվյալ մասնավոր դեպքում հետաքրքիր է և մույթի ձևը Աշտարակում այն Г-աձև է, Հալիձորում` խաչաձև:Եթե առաջինը սերյսմիկ ուժերին տարբեր ուղզություններով տարբեր դիմադրություն է ցուցաբերում, ապա խաչաձևը հավասարապես կայուն է բոլոր ուղղություններով գործող ուժերի նկատմամբ:

Այս բոլոր գործոնները միասին վերցրած, հնարավորություն են տվել նույն չափերի կոնստրուկցիաներում (մույթերի, կամարների, պատի հաստությունը երկու դեպքում էլ համարյա նույնն է) առավել ամրություն ստանալ:

XVII դարում, ինչպես տեսանք, ստեղծվեց թաղածածկ դահլիճի հորինվածքի մի նոր ենթատիպ՝ որմնամույթերով և որմնախորշերով դահլիճը: Այս տիպի տարածական կառուցվածքը ՝ պատերին կից հզոր մույթերի միջը ձգված կամարների վրա հենվող թաղով, շատ ավելի կայուն է, քան սովորական թաղածածկ դահլիճները: Այստեղ թաղի հրող ուժը ոչ թե անմիջապես փոխանցվում է պատերին, այլ կամարների միջոցով՝ հզոր մույթերին: Այս հորինվածքում ստացվել է ծավալային այնպիսի կոնստրոևկտիվ համակարգ, որն ընդունակ է դիմակայեյու ամենատարբեր կործանիչ ուժերին:

Կառուցվածքների սեյղմակայունությունն ապահովելու համար XVII դարում չեն բավարարվել միայն հատակագծայի-տարածական հորինվածքները նշված առանձնահատկություններով օժտելով: Մեծ ուշադրություն է դարձվում շենքի առանձին կոնստրուկցիաների և ծանրության տեղաբաշխմանը՝ նրա առանձին մասերում: Այս մոտեցումը հատուկ է հայ ճարտարապետությանն ընդհանրապես և X—XIV դարերի հուշարձաններին մասնավորապես, որովհետև «... կառուցվածքի սեյսմակայունության համար բավական կարևոր նշանակություն ունի դենքի ընդհանուր զանգվածի ծանրության կենտրոնի Տեղաբաշխումը: Կառուցվածքների միևնույն ծավալի դեպքում որքան ցածր լինի տեղաղրված ծանրության կենտրոնը, այնքան կառուցվածքը լավ կդիմադրի սեյսմիկ ցնցումներին»: Այս պատճառով շինարարները, բացի ողջ հորինվածքին գետնահար բնույթ տալուց, XVII դարում ձգտել են հնարավորին չափ թեթևացնել շենքի վերին մասերը: Գմբեթավոր բազիլիկաներում սա արտահայտվել է շինանյութի ընտրության հարցում, թե հարավային Սյունիքի և թե նախիջևանի շրջանի XVII դարի գմբեթավոր կառուցվածքների մեծ մասի գմբեթը ոչ թե իրականացված է շենքի հիմնական ծավալի շինանյութից՝ բազալտից (ծավալային կշիռը 2,6—2,7), այլ աղյուսից (1,42—1,7): Ընդ որում այդ աղյուսի գմբեթների ծածկը կառուցված Է սնամեջ:

X—XIV դարերի համալիրներում կառուցվածքների վերին մասի ծանրության նվազեցումը կատարվում էր նաև ծածկի թաղի ու տանիքի միջև եղած լիցքի ծավալի առավել թեթևացմամբ: Այդ նպատակով բետոնի հոծ լիցքի փոխարեն շատ հուշարձաններում օգտագործված են կժեր և կարասներ (Սանահին, Հաղպատ, Անբերդ, Հովհաննավանք): XVII դարում նման հնարքի չենք հանդիպում: Սակայն սրա փոխարեն բազիլիկ կառուցվածթներում (ինչպես և գմբեթավոր) թաղի և տանիքի արանքում, կոնստրուկտիվ դեր չխաղացող և պատասխանատու հանգույցում ավելորդ բեռ հանդիսացող բետոնի լիցքի փոխարեն թողել են թունելանման թաքստոցներ: Պաշտամունքային կառուցվածքներում ավանդատները բարձրությամբ հավասար չեն կողքի նավերին և ավանդատան թաղի ու տանիքի միչև ստացվում է խուլ տարածու- թյուն, որը լցվում է բետոնով: Այս ավելորդ բեռից աղատվելու համար միջնադարում հաճախ ոչ թե մեծացրել են ավանդատան բարձրությունը, այլ այն կառուցել են երկհարկանի: Նման հորինվածք կիրառված է X—XIV դարերի ճարտարապետական համալիրների շատ եկեղեցիներում: XVII դարում, Սյունիքում նույնպես հունդիպում ենք նման օրինակի՝ Մեղրու բազիլիկայում:

XVII դարում փնտրել են և առանձին կոնստրուկցիաների համար առավել սեյսմակայուն ձևեր: Զգալի թեթևացվաձ է քիվը՝ այն վերածվել է մի պարզ սալիկի, պատի հարթությունից շատ քիչ դուրս եկող: Հուշարձանները կիսամշակ քարերից կառուցելիս, որպես օրենք, պատասխանատու կոնստրուկցիաները իրականացվել են մաքուր տաշած քարերից, ավելի խնամքով շարված: Վերամշակված է և եռանավ բազիլիկայի ավանդական հորինվածքի որոշ կոնստրուկտիվ մասերը: Օրինակ, եթե վաղ շրջանի բազիլիկաներում կիրառվել են պայտաձև կամարներ, աբսիդներ, ապա XVII դարում դրանք կառուցվել են կիսաշրջանաձև և, ավելի շատ սլաքաձև, որովհետև ժամանակը ցույց տվեց պայտաձև կոնստրուկցիայի անբավարար սեչսմակայունությունը:

XVII—XVIII դարերի կառուցվածքների կոնստրուկտիվ վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ ժամանակաշրջանի ճարտարապետությունը մի կամուրջ հանդիսացավ, կապելով միջնադարի շինարարական տեխնիկայի նվաճումները մեր օրերի հետ և թույլ չտվեց, որ հայկական շինարվեստի հազարամյակներ տևող զարգացման շղթան ընդհատվի: