Սյունիքի XVII-XVIII Ճարտարապետական Համալիրները` Գլուխ երկրորդ

From Armeniapedia
Jump to navigation Jump to search

<-Սյունիքի XVII-XVIII Ճարտարապետական Համալիրները

Պաշտամունքային Կառուցվածքներ

XV-XVI դդ. ատերազմների ու ավերածությունների հետևանքով Հայաստանում ստեղծվեց տնտեսական ծանր դրություն, կանգ առավ շինարարությունը, դադարեցին առևտրական կապերը հարևան երկրների հետ, քայքայվեց գյուղատնտեսությունը, արհեստները: Եվ երբ XVII դարում ստեղծվեց համեմատաբար բարենպաստ իրավիճակ ու Հայաստանում հրատապ խնդիր դարձավ համարյա յուրաքանչյուր գյուղում եկեղեցի կառուցելը այդ ժամանակ առաջին հերթին դիմեցին պաշտամունքային կառուցվածքների պարզ տիպերին՝ միանավ թաղածածկ դահլիճի և եռանավ բազիլիկայի հորոնվածքներին:

Միջնադարում, VII դարից հետո, երբ ճարտարապետական հիմնական տիպր կենտրոնագմբեթ կառուցվածքներն էին, թաղածածկ դահլիճներ ու եոանավ բազիլիկաներ այլևս չէին հանդիպում՝ որպես վաղուց անցած էտապ: Սակայն, երբ «...արաբական արշավանքներից հետո կողոպտված ու քայքայված երկիրը նոր էր վերականգնում իր տնտեսությունը, ճարտարապետները նորից անդրադարձան պարզագույն տիպերին, թեկուզ հենց այն պատճաեով, որ նրանց կառուցումը կապված չէր ոչ առանձին դժվարությունների և ոչ էլ նյութական խոշոր ծախքերի հետ»:

Այս նույն երևույթր կրկնվեց Սյունիքում XVII դարում: Թե գյուղամիջյա և թե վանքային համալիրների մեծ մասի եկեղեցիները կառուցվեցին վաղ միջնադարում հայ ճարտարապետությանը քաջ հայտնի այդ հորինվածքներով:

Թաղածածկ դահլիճներ

XVII դարում Սյունիքում թաղածածկ դահլիճի հորինվածքով են կառուցված Հալիձորի բերդի, Բեխի անապատի, Ձվարավանքի, Կարմրավանքի (Մեղրի) եկեղեցիները:

Հալիձորի բերդի եկեղեցին ուղղանկյուն, արևելյան մասում աբսիդով և վերջինիս երկու կողմերում ավանդատներով կառուցվածք է, ծածկված կիսաշրջանաձև թաղով, առանց թաղակիր կամարների: Մուտքերը երկուսն են տեղավորված հյուսիսային և հարավային պատերում: Լուսամուտները չորսն են, ընդ որում, հարավային պատի արևմտյան լուսամուտը հետագայում վերածվել Է դռան՝ եկեղեցուն կից երկհարկանի շինությունների երկրորդ հարկից աղոթասրահի արևմտյան մասում շինված փայտե պատշգամբը մտնելու համար:

Աղոթասրահի պատի մեջ թողնված է 2 մ տրամագծով կլոր անցք, որի վրա բարձրացել Է եկեղեցու զանգակատունը: Այժմ տեղում պահպանվել է զանգակատան սյունաշարի խարիսխները: Մեծ բացվածք ունեցող այս «երդիկը» լրացուցիչ լուսավորություն է ստեղծում աղոթասրահի համար, որն անհրաժեշտ էր մանավանդ կից շինությունների կառուցումից հետո եկեղեցու լուսամուտները ծածկելու հետևանքով:

Հալիձորի բերդի եկեղեցին տարբերվում է այդ ժամանակաշրջանի մյուս համալիրների եկեղեցիներից պատերի զգալի հաստությամբ՝ 1,60 մ: Սա բացատրվում է ծածկի թաղի զգալի թռիչքով (6 մետրից ավելի) և թաղակիր կամարների ու որմնամույթերի բացակայությամբ: Ինտերյերում աղոթասրահը թողնում Է բավական ընդարձակ դահլիճի տպավորություն, որովհետև երկարության համեմատ լայնությունը մեծ է՝ հարաբերությունը կազմում է 1:1,54: Այդ տպավորությանը նպաստում է և դահլիճի զգալի բարձրությունը՝ հատակից մինչև թաղի տակ 7,20 մ:

Բերդից 27 մ հեռու, արևմտյան կողմում կանգուն է Հալիձորի մյուս եկեղեցին՝ նույնպես թաղածաձկ դահլիճ: Հուշարձանը թե՛ հորինվածքով և թե չափերով շատ մոտ է Հալիձորի բերդի եկեղեցուն: Սակայն ունենալով հիմնականում միևնույն հորինվսւծքը, այս եկեղեցին բերդի եկեղեցուց տարբերվում է մի շարք հատակագծային և կոնստրուկտիվ առանձնահատկություններով: Այստեղ աղոթասրահի գլանաձև թաղը ուժեղացված Է թաղակիր կամարով, որը հանգչում է հյուսիսային և հարավային պատերի մեջտեղում տեղադրված հաստահեղույս որմնամույթերին կից որմնասյուների վրա: Որմնամույթերից դեպի դահլիճի արևելյան և արևմտյան պատերն ընկած են կամարներ: Միակ մուտքը տեղավորված Է հարավային կողմում, հուշարձանի հարավ-արևմտյան անկյան մոտ:

Ուշադրություն է գրավում հյուսիսային ավանդատան դռան բարավորը,որն ավելի հին հուշարձանի քիվի բեկոր է և ունի բավական բարդ պրոֆիլով՝ գլանիկներով և ատամիկներով կտրվածք:

Տանձափարախի եկեղեցին ուշագրավ է իր հատակագծային լուծման և ինտերյերի ծավալային մշակման հետաքրքիր առանձնահատկություններով: Սա ուղղանկյուն, արևմուտքից արևելք ձգված կառուցվածք է, թաղածածկ, արևելյան մասում աբսիդի երկու կողմերում զույգ ավանդատներով: Ինտերյերում երկայնական պատերը մասնատված են զույգ որմնամույթերով, որոնք զգալի՝ 1,50 մ չափով դուրս են գալիս պատերի հարթությունից և մխրճվում աղոթասրահի ներքին տարածության մեջ: Մույթերի միջև՝ հյուսիսից հարավ ձգված են երկու թաղակիր կամար, որոնք ուժեղացնում են շեշտված սլաքաձև կտրվածքով թաղը: Աղոթասրահի հիմնական` մույթերի միջև ընկած մասն ունի ձգված համաչափություններ, երկարության և լայնության հարաբերությունն Է՝ 1:2,2:

Ամենահեատաքրքրականը միջմույթային (արևելք-արևմուտք ու ուղղությամբ) տարածությունների ծածկի լուծումն է: Եթե արևմտյան զույգ մույթերի և եկեղեցու արևմտյան պատի միջև ձգվում է 1,50 մ լայնությամբ թաղ, որի առանցքն ուղղահայաց է հիմնական թաղի առանցքին (այնպես, ինչպես Հալիձորի երկրորդ եկեղեցում), ապա մույթերի միջև և արևելյան մույթերի ու աղո թասրահի աոևելյան պատի միջև ընկած տարածությունը ծածկված է թաղով, որը զուգահեռ է հիմնակուն թաղին ճիշտ այնպես, ինչպես եռանավ բազիլիկաներում: Նմանությունն ուժեղանում է մանավանդ այս ուղղություններով աղոթասրահի կողմից գցված կամարների գոյությսմբ, որը նման է եռանավ բազիլիկաների մեծ և փոքր նավերը բաժանող կամարաշարին: Փաստորեն կտրվածքներում Բեխի եկեղեցին իրենից ներկայացնում է եռանավ բազիլիկա, որի մույթերը միացված են երկայնական պատերին և վերածված հզոր որմնամույթերի:

Տանձափարախը միանավ դահլիճի և եռանավ բազիլիկայի ճարտարապետական հորինվածքների զուգակցման մի եզակի օրինակ է Սյունիքի XVII դարի ճարտարապետության մեջ և, ինչպես կտեսնենք հետագայում, կարևոր մի հուշարձան է հարավային Սյունիքում այդ դարում այնքան տարածված որմնամույթերով թաղածածկ դահլիճի առաջացման պրոցեսում: Այս անցումը կատարվել է երկու աստիճանով՝ եռանավ բազիլիկայի մույթերի միացումը երկայնական պատերին (Տանձափարախ) և ապա փոքր նավերի` մեծ նավի թաղին զուգահեռ թաղերի փոխարինումը որմնամույթերի և պատերի միջև գցված, հիմնական թաղի առանցքին ուղղահայաց թաղերով (Զվարավանք, Կարմրավանք և այլն):

Լիճքի Ջվարավանքը թաղածածկ ուղղանկյուն դահլիճ է, երկթեք ծածկով և արևելյան մասում աբսիդի երկու կողմերում զույգ ավանդատներով:

Ինտերյերում աղոթասրահի երկայնական պատերից դուրս են գալիս երկու զույգ հզոր մույթեր, որոնց միջև և դեպի եկեղեցու արևմտյան ու բեմի պատը գցված են կամարներ: Սրանք ավելի շուտ թաղեր են հանդիսանում, շնորհիվ իրենց զգալի լայնությանը 1,50 մ: Սույթերի միջև` եկեղեցու երկայնական առանցքին ուղղահայաց ընկած են զույգ թաղակիր կամարներ, որոնք ձուլվում են մույթերին աղոթասրահի կողմից կից որմնասյուներին: Մույթերը և թաղակիր կամարները հուշարձանի ինտերյերը բաժանում են երեք մասի, որոնցից երկուսը հավասար են միմյանց, իսկ երրորդը՝ արևելյանը կարճ է: Մույթերի միջև երկայնական պատերին կից ստացվում են թաղածածկ խորշեր, որոնք զգալի մեծացնում են աղոթասրահի ինտերյերը` խորշի գագաթը գտնվում է 3,70 մ բարձրության վրա:

Կարմրավանքի եկեղեցին ավելի փոքր է( 9,45x14,50): Աբսիդի երկու կողմերում գտնվող ավանդատները լայնացված են ի հաշիվ եկեղեցու հյուսիսային և հարավային պատերի: Միակ դուռը հարավ-արևմտյան անկյունում է հարավային պատի մեջ բացված: Լուսամուտները (աղոթասրահում թվով չորսը) երկայնական պատերում են: Ի տարբերություն համանման մյուս հուշարձանների՝ արևմտյան ճակատում լուսամուտ չկա՝ թեքադիր տեղանքի պատճառով արևմտյան պատը լրիվ թաղված է հողի մեջ:

Ինտերյերում, դահլիճի հյուսիսային և հարավային պատերում , հատակից մոտ 4 մ բարձր պահպանվել են թաղի կառուցման համար օդտագործված փայտե տախտակամածի գերանների բներր՝ 20X15 սմ չափի անցքեր: Պատերի շարվածքի տեխնիկան, քարի մշակումը, կոնստրուկցիաները նույնն են, ինչ և Ձվարավանքում:

Սյունիքի XVII դարի հուշարձաններին հատուկ է թաքստոցի իրականացումը տանիքի տակ թաղի և կտուրի միջև: Բայց այս տիպի թաքստոցներ կառուցվել են միայն բազիլիկաներում : Որմնամույթերով դահլիճում հանդպում ենք թաքստոցի մեկ դեպքի՝ Կարմրավանքում, որը, սակայն, իրականացվա ծ է բեմի հատակի տակ: Այստեղ, ամբողջ մակերեսով կա մի թաղածածկ տարածություն, որը հատակագծում կրկնում է բեմի կոնֆիգուրացիան: Մուտքը բեմի աստիճանների տակից է և դրսից կարող է փակվել ու քողարկվել մեկ ամբողջական քարով: Աբսիդի արևմտյան կողմում թողնված է օդաւիոխության անցք, որը վերևում դուրս է գալիս բեմի հատակի երեսը և միանգամայն աննկատ է:

Կարմրավանքի ու Ձվարավանքի ճարտարապետական հորինվածքն ունեն Մեղրու շրջանի Ագարակ, Թոս, Մալև, Ափկես գյուղատեղերի եկեղեցիները, որոնք տարբերվում են միմյանցից միայն չափերով:

Մեղրու շրջանի որմնամույթերով դահլիճները կառուցված են պարզ անպաճույճ, համարյա առանց որևէ դեկորատիվ հարդարանքի: Միջոցների սղությունը ստիպել է կառուցողներին ուշադրություն դարձնել միայն շինության ուտիլիտար, ֆունկցիոնալ կողմի վրա:

Եկեղեցիներն արտաքինից ուղղանկյուն ծավալ են ներկայացնում, երկթեք ծածկով, կառուցված կիսամշակ բազալտից: Պատերի հարթությունների միապաղաղ ֆոնը խախտվում է միայն նեղ լուսամուտների ճեղքերով: Մուտքերը զուրկ են դեկորատիվ միջոցներից և կառուցված են մաքուր տաշած քարերից: Համեմատաբար խոր արտաքին որմնակամարը ստեղծում է լույս ու ստվերի խաղ և դրանով միայն ընդգծում կառուցվածքի մուտքը: Միակ դեկորատիվ էլեմենտները քարե խոյի գլուխներն են, որոնք հագցված են կառուցվածքների արևմտյան ճակատում (Մեղրի, Վահրավար, Տաշտոն ):

Որմնամույթերով դահլիճներն իրենց չափերով չեն զիջում, նույնիսկ որոշ դեպքերում գերազանցում են XVII դարի Սյունիքի եռանավ բազիլիկաներին: Օրինակ, Ձվարավանքի, Ագարակի եկեղեցիների ներսի լայնությունը (համապատասխանաբար 8,60 և 8,75 մ) հավասար է Մեղրու փոքր թաղի և Մալևի անապատի եռանավ բազիլիկաների լայնությանը, իսկ Մեղրու և Տաշտոնի գմբեթավոր բազիլիկաներից մեծ են թե՛ լայնությամբ և թե՛ երկարությամբ: Համեմատական վերլուծության համար հարմար է վերցնել Ագարակի և Մալևի եկեղեցիները, որովհետև այս երկուսի դահլիճի ներսի չափերը համարյա համընկնում են: Սա խոսում է այն մասին, որ նույն չափի տարածությունը եթե եռանավ բազիլիկայի դեպքում ծածկվում է առանձին կանգնած մույթերի և երեք թաղի օգնությամբ, ապա որմնամույթերով դահլիճների դեպքում միայն որմնամույթերի ու միաթռիչք թաղի միջոցով: Երկրորդ դեպքում մենք ունենք ճարտարապետական-կոնստրուկտիվ ավելի հաջող լուծում: Սեյսմակայունության տեսակետից էլ այս տիպն ունի մեծ առավելություն, որովհետև բացակայում են սեյսմիկ տեսակետից ամենաթույլ հանգույցները՝ առանձին կանգնած հենակետերը: Իսկ որմնամույթերն իրենց հերթին րնդերկայնական հյուսիսային և հարավային համեմատաբար թույլ պատերին տալիս են լրացու ցիչ կոշտություն և միաժամանակ զգալի բեոնաթափում են վերջիններին, որովհետև գլխավոր թաղի ծանրությունը և թաղի հրող ուժը միջմույթային թաղերի միջոցով հիմնականում հանձնվում են որմնամույթերին: Այս հանգամանքը թույլ է տալիս արտաքին պատերն իրականացնել ավելի բարակ, քան եռանավ բազիլիկաներում :

Համեմատությունը ցույց է տալիս, որ նույն լափերն ունեցող երկու տարբեր տիպի հուշարձաններում՝ եռանավ բազիլիկայում և որմնամույթերով դահլիճում, երկրորդի դեպքում պատերի շարվածքը ստացվում է 15%-ով պակաս: Շարվածքի 1/6-ի չափով տնտեսումը և պատերի կոնստրուկցիայի համապատասխան թեթևացումը զգալի առավելություն է կոնստրուկտիվ և էկոնոմիկական տեսակետից:

Ուտիլիտար-ֆունկցիոնալ տեսակետից նույնպես որմնամույթերով դահլի¬ճի հորինվածքը գերադասելի է: Օրինակ Ագարակի եկեղեցու ներքին մակերեսի 106 մ2-ից լիարժեք է (այն մակերեսը, որից երևում է բեմի սեղանը) 74,0 մ2, այսինքն մոտ 70 տոկոսը, իսկ Մալևի եռանավ բազիչիկայի 110 մ2-ից միայն 58 մ2 (մոտ 53 տոկոսը):

Ճարտարապետական-գեղարվեստական տեսակետից մեկ միասնական ներքին տարածությունը, հարստացված որմնամույթերով ու որմնախորշերրով, ավելի արտահայտիչ է և ազդեցիկ, քան երկու շարք մույթերով ջլատված եռանավ բազիլիկաների ինտերյերը:

Հայ ճարտարապետության հարուստ գանձարանում որմնամույթերով դահլիճի ստեղծման համար բավականաչափ նախատիպեր կային: VII դարում հանդիպում ենք որմնամոլյթերով դահլիճի օրինակի, բայց ոչ թե պաշտամունքային, այլ աշխարհիկ ճարտարապետության մեջ՝ դա Զվարթնոցի կաթողիկոսական պալատի դահլիճն է:

Հայ ճարտարապետները արդեն VI դարի երկրորդ կեսում և VII դարի սկզբում կարողանում էին ծածկել տաճարների մեծ թռիչքները քարե թաղերով, խուսափելով միջանկյալ առանձին կանգնած հենակետերից: Այդ ժամանակ է, որ Հայաստանում երևան է գալիս միաթռիչք թաղով եկեղեցու նոր տիպ, ավարտված գմբեթով՝ «գմբեթավոր դահլիճները»: Միանգամայն նոր հատակագծային-տարածական հորինվածքով իրականացված այս հուշարձաններից են Պտղնիի, Արուճի տաճարները:

Եթե համեմատելու լինենք գմբեթավոր դահլիճների և որմնամուjթերով թաղածածկ եկեղեցիների հատակագծային լուծումները, կտեսնենք, որ այս երկուսը հար և նման են միմյանց:

Ինչպիսին է առաջին տիպի կառուցվածքի հորինվածքը: Այս տիպի եկեղեցին մեծ դահլիճ է երկու զույգ հզոր մույթերով, որոնք դուրս են գալիս երկայնական պատերի հաստությունից: Մույթերի միջև ձգվում են կամարներ և թաղեր (հյուսիսային և հարավային պատերի երկարությամբ), որոնք անկյունային տրոմպներով գմբեթատակ քառակուսու հետ միասին ծառայում են որպես հիմք գմբեթի թմբուկի համար: Մույթերից դեպի արևելյան ու արևմտյան պատերի լայն որմնասյուները ձգվում են գլանաձև թաղեր: Դահլիճի մույթերով առաջացած երեք թռիչքները ծածկվում են կիսաշրջանաձև թաղերով, արևելքից հորինվածքն ավարտվում է բեմի աբսիդով, որի երկու կողմերում կան ավանդատներ: Շողակաթում վերջիններս ունեն ուղղանկյուն հատակագիծ:

Որմնամույթերով թաղածածկ եկեղեցին հատակագծում նույնպես հյուսիսային և հարավային պատերից դուրս եկող երկու հզոր զույգ մույթերով դահլիճ է: Ընդերկայնական ուղղությամբ մույթից մույթ և մույթերից դեպի արևելյան ու արևմտյան պատերը ձգվում են կիսագլանաձև թաղեր: Մույթերով երեք մասի բաժանված ներքին տարածությունը ծածկվում է թաղով, որը ուժեղացվում է թաղակիր կամարներով: Արևելյան մասում գտնվում է բեմի աբսիդը, երկու կողմերում ուղղանկյուն հատակագիծ ունեցող ավանդատներով:

Եթե անտեսենք գմբեթավոր դահլիճի գմբեթից բխող կոմպոզիցիոն առանձնահատկությունները (մույթերի միջև եղած հավասար հեռավորությունները), դժվար չէ տեսնել, որ գմբեթավոր դահլիճի և որմնամույթերով դահլիճի հատակագծային և որոշ չափով ներքին տարածական լուծումները համարյա համընկնում են:

Այսպիսով, XVII դարում հարավային Սյունիքում վերցնելով գմբեթավոր սրահի հորինվածքը (հատակագծային լուծումը լրիվ, իսկ ծավալայինը՝ մասամբ առանց գմբեթի), թաղածածկ դահլիճի Էվոլյուցիայով (Հալիձոր, Բեխ), ստացան թաղածածկ դահլիճի մի նոր ենթատիպ՝ որմնամույթերով դահլիճ: Եվ պաշտամունքային կառուցվածքներ այս հորինվածքով հանդիպում են Սովետական Հայաստանի տերիտորիայում միայն Սյունիքում, իսկ իր ավարտուն ձևով` Մեղրու ջրջանում:

Եռանավ բազիլիկաներ

Հայաստանի XVII դարի ձարտարապետության հետաքրքրական առանձնահատկությունը եռանավ բազիլիկաների մասսայական կառուցումն է՝ Միայն Սյունիքում՝ Վայոց ձորում և Զանգեզուրում XVII դարում և XVIII դարի առաջին տարիներին կառուցվել է մոտ չորս տասնյակ եռանավ բազիլիկա:

Այստեղ ուշագրավն այն է որ եռանավ բազիլիկան, լինելով Հ֊այաստանում քրիստոնեության ընդունման ժամանակաշրջանում առաջին և հիմնական տիպը` պաշտամունքային կառուցվածքների համար, մինչև VII դարը իր տեղը զիջեց նոր հորինվածքներին՝ գմբեթավոր բազիլիկաներին, գմբեթավոր սրահներին, կենտրոնագմբեթ կառուցվածքներին: VII դարից սկսած բազիլիկայի դասական հորինվածքը՝ երկթեք ծածկով թաղակապ կառուցվածք, ներսում երկու շարք կամարներով երեք նավի բաժանված, այլևս չի կիրառվում Հայաստանում շուրջ հազար տարի: Միայն XVII դարում, ճարտարապետական և շինարարական կյանքի նոր վերելքի տարիներին են Հայաստանում դիմում հայ ճարտարապետության համար վաղուց անցած էտապ հանդիսացող եռանավ բազիլիկայի հորինվածքին: Եթե համեմատենք Հայաստանում քրիստոնեության ընդունման առաջին տարիները XVII դարի Հայաստանի իրավիճակի հետ, կտեսնենք, որ առաջին հայացքից ոչ մի ընդհանրություն չունեցող այս ժամանակաշրջանները շինարարական-ճարտարապետական կյանքի բնագավառում ունեն մի շարք ընդհանուր կետեր: IV դարում, երբ երիտասարդ քրիստոնեական պետությունում Հայաստանում, օրվա հրատապ խնդիրն էր կարճ ժամանակամիջոցում կործանված բազմաթիվ հեթանոսական մեհյանների փոխարեն ժողովրդի համար անհրաժեշտ քանակությամբ նոր կրոնի սրբավայրեր քրիստոնեական տաճարներ կառուցելը, հայ ճարտարապետները դիմեցին թաղածածկ դահլիճի և եռանավ բազիլիկայի հորինվածքներին: Սակայն թաղածածկ դահլիճի թաղի թռիչքի չափի սահմանափակության պատճառով հնարավոր չէր այդ հորինվածքով զգալի ներքին տարածություն ստանալ՝ մեծ թվով հավատացյալներ տեղավորելու համար: Այս պահանջը բավարարում էր եռանավ բազիլիկայի հորինվածքը, որի հիմնական կոնստրուկտիվ տարրերը` թաղը, կամարը, մույթը վաղուց ծանոթ էին հայ կաոուցողներին: Այս է պատճառը, որ Հայաստանի խոշոր կրոնական կենտրոններում, մայրաքաղաքներում քրիստոնեական տաճարները կառուցվեցին եռանավ բազիլիկայի հորինվածքով: XIV—XVI դարերում պատերազմները և անթիվ ավերածությունները կործանեցին Հայաստանի շատ կրոնական կենտրոններ, վանքեր և առանձին պաշտամունքային կառուցվածքներ: XVII դարում, համեմատական խաղաղության տարիներին անհրաժեշտ էր ոչ միայն վերականգնել ավերված հուշարձանները, այլև կառուցել նոր վանքեր և բազմաթիվ եկեղեցիներ` բնակչության տեղաշարժերի հետևանքով առաջացած նոր բնակավայրերի և այն գյուղերի համար, որոնց պաշտամունքային կաոուցվածքները հնարավոր չէր վերականգնել: Ւնչպես և տասներեք դար աոաջ, կարճ ժամանակամիջոցում բազմաթիվ եկեղեցիներ կառուցելու համար դիմեցին թաղածածկ դահլիճին և հիմնականում, եռանավ բազիլիկայի տիպին: Պետք է նշել, որ Հայաստանի միակ քրիստոնեական հարևան երկրում՝ Վրաստանում նման երևույթ տեղի չունեցավ: XV—XVIII դարում բազիլիկաների դասական տիպր չի հանդիպում նաև ուղղափառ եկեղեցիներում (Ռուսաստան, Ռումինիա, Սերբիա, Բուլղարիա):

Մի շարք հետազոտողներ՝ տարակուսանքով նշելով XVII դարում Հայաստանում եռանավ բազիլիկայի «վերածննդի» փաստը, շեշտում են, որ այս հորինվւսծքը վաղուց (հազար տարուց ավելի) մոռացված էր հայ ճարտարապետության մեջ: Սակայն դա ճիշւո չէ: Եոանավ բազիլիկայի դասական տիպը չէր մոռացվել և այն օգտագործվել էր հայ ճարտարապետության օրգանական մասը կազմող Կիլիկիայի ճարտարապետության մեջ XI—XIV դարերում: Եռանավ բազիլիկա է XII դարի սկզբում կառուցված Անարզաբայի Զորավարանց եկեղեցին, XII դարի վերջին և XIII դարի սկզբին կառուցված Կորիկոսի պարիսպներից դուրս գտնվող եկեղեցին: Պետք է նկատի ունենալ, որ մինչև XV դարի կեսը հայոց կրոնական կենտրոնը Կիլիկիայում էր գտնվում և կաթողիկոսական աթոռանիստը Սիսն էր: Հայաստանը Կիլիկիայի հետ կապված լինելով մշակութային-կրոնական կապերով, շարունակեց այդ կապերը պահ–պանել հետագայում ևս Սսի կաթողիկոսության հետ, երբ արդեն Կիլիկիայի անկաղ հայկական պետությունը գոյություն չուներ: Ինչպես հետո կտեսնենք, Սյունիքի XVII դարի եռանավ բազիլիկաների հորինվածքր շատ մոտ է Կիլիկիայի այդ շրջանի համանման կառուցվածքներին: XVII դարում Սյունիքի համալիրներում եռանավ բազիլիկայի հորինվածքով են կառուցված Շատին վանքի, Կնեվանքի, Տաթևի Մեծ անապատի, Շնհերի Կուսանաց, Հալիձորի Հարանց, Մալևի անապատների եկեղեցիները: Նշելով Սյունիքում՝ Վայոց ձորում և Ջանգեզուրում եռանավ բազիլիկաների տարածված լինելը, Յակոբսոնը տարակուսանք է հայտնում այս փաստի նկատմամբ, նշելով, որ «...Հայաստանի արևելյան շրջաններում հին հայկական բազիլիկաներ ընդհանրապես հաքտնի չեն»: Այնինչ հենց այս շրջանում է գտնվում հայ ճարտարապետության վաղ շրջանի հետաքրքիր և ինքնատիպ հուշարձաններից մեկը` Ծիծեոնավանքի եռանավ բազիլիկան: Ծիծեոնավանքը գտնվում է Գորիսի շրջանի Խնածախ գյուղից երեք կմ հյուսիս-արևելք: Բազիլիկայի ուղղանկյուն, ձգված դահլիճը չորս զույգ մույթերով կամարաշարքերով բաժանվում է երեք նավի: Աբսիդը և կից երկու ավանղատները արևելքից ունեն ընդհանուր պատ և բազիլիկայի եռանավ մասի հետ օրգանական ամբողջությքուն են կազմում:

Հին Հայաստանի բազիլիկաների ամենավաղ օրինակների՝ Քասաղի, Տեկորի, Եղվարդի, Դվինի հուշարձանների աբսիդները դուրս են գալիս արևելյան պատի հարթությունից, ավանդատներ չկան, եղածներն էլ հետագայի Հավելվածներ են: XVII դարի եռանավ բազիլիկաների հատակագծային հորինվածքը նման է ոչ թե այս` ամենավաղ շրջանի կառուցվածքներին, այլ Աշտարակի և Ծիծեռնավանքի բազիլիկաներին, որոնք ունեն ուղղանկյուն հատակագիծ և ավանդատները, աբսիդը ու դահլիճը գտնվում են ընդհանուր ծավալային հորինվածքի մեջ:

Այսպիսով ակնհայտ է դառնում, որ Սյունիքի XVII դարի ճարտարապետների համար եռանավ բազիլիկան անծանոթ ու խորթ ճարտարապետական Հորինվածք չէր և նրանք աչքի առջև ունեին այդ տիպի վաղ կառուցվածքներից մեկը` Ծիծեռնավանքը, որը մինչև այսօր էլ կանգուն է և շահավետ տարբերվում է վաղ միջնադարի մյուս բոլոր բազիլիկաներից համեմատաբար լավ վիճակով:

Սակայն XVII դարի եռանավ բազիլիկաները ունեն շատ Էական տարբերություններ IV—VII դարերի կառուցվածքների համեմատ: XVII դարում բազի- լիկաների ներքին կառուցվածքը երեք նավի է բաժանվում երկու գույգ մույթերի միջոցով, իսկ մի քանի դեպքում կիրառված Է նույնիսկ մեկ գույգ մույթ (Կնեվանք, Շնհեր): Մույթերի այսպիսի նվազագույն քանակը բնորոշ չի հայկական ճարտարապետության վաղ շրջանի հուշարձաններին (XVII դարի բազիլիկաներին ավելի մոտ կանգնած Ծիծեռնավանքի և Աշտարակի հուշարձանները համապատասխանաբար ունեն չորս և երեք զույգ մույթ ): XVII դարի բազիլիկաների աղոթասրահներր (և կառուցվածքներն բնդհանրապես) ավելի քիչ են ձգված, չունեն դեկորատիվ քանդակներ, խոյակներ, պարակալներ, չեն հանդիպում սյունասրահներ, շքամուտքեր, ճակտոններ, որմնախարիսխներ: Սյունիքի XVII դարի անսամբլների եռանավ բազիլիկաները իրենց համաչափություններով, ներքին ծավալային լուծմամբ աոնչվում են հայկական Կիլիկիայի նմանատիպ հուշարձաններին: Համեմատության համար վերցնենք Կիլիկիայի Անարզաբայի եկեղեցին: Սա երկու զույգ մույթերով եռանավ բազիլիկա է, արևելյան մասում կիսաշրջանաձև աբսիդով և զույգ ավանդատներով: Աբսիդը և կից սենյակն արևելքից ունեն մեկ ընդհանուր պատ և ողջ ծավալի հետ միասնական հորինվածք են կազմում: Նավերը թաղակապ են, ծածկը երկթեք: Ջևավորումը համեստ է, ինտերյերում չկան դեկորատիվ էլեմենտներ: Ազոթասրահը համաչափություններով մոտենում է քառակուսուն: Այս բոլորը հատուկ է և XVII դարի եռանավ բազիլիկաներին (միայն Անարզաբայի եկեղեցին արևելյան ճակատում ունի զույգ որմնախորշեր, որոնք XVII դարում չեն հանդիպում):

Սյունիքի ճարտարապետական անսամբլներում երկու զույգ մույթերով եռանավ բազիլիկաներ են Շատին վանքի, Տաթևի Մեծ անապատի, Հալիձորի Հարանց և Մալևի անապատների եկեղեցիները:

Տաթևի Մեծ անապատի եկեղեցին կառուցված է տեղական մուգ-կապտավուն սրբատաշ բազալտից և լավ է պահպանված: Աղոթասրահը, աբսիդը և ավանդատները պարփակված են միասնական ուղղանկյուն ծավալի մեջ և ծածկվում են երկթեք տանիքով: Դահլիճը զույգ մույթերով երկու կամարաշարով բաժանվում է մեկ մեծ և երկու փոքր նավերի:

Նավերը ծածկված են կիսաշրջանաձև թաղերով, որոնք ուժեղացված են թաղակիր կամարներով: Գլխավոր թաղի կամարները հանգչում են կամարաշարի T-աձև մույթերի դեպի գլխավոր նավը ելնող ուղղանկյուն որմնասյուների իմպոստների վրա, իսկ փոքր նավերի թաղակիր կամարները՝ մույթերի և երկայնական պատերի վրա եղած կալունակներր վրա: Կամարաշարքերը արևելյան և արևմտյան կողմերում հանգչում են աբսիդի և եկեղեցու արևմտյան պատին կից որմնասյուների վրա: Երեք կամարների թռիչքները միմյանց հավասար են:

Աբսիդը կիսաշրջանաձև է և պատի մեջ ունի որմնախորշեր, թվով հինգը: Աբսիդի երկու կողմերում տեղադրված ավանդատները ունեն ուղղանկյուն հատակագիծ և ծածկված են կիսաշրջանաձև թաղով:

Հուշարձանն ունի երեք մուտք`արևմտյան պատում, ընդերկայնական առանցքի ուղղությամբ և հարավային ու հյուսիսային պատերում` տեղադրված դահլիճի երկայնական պատերի մեջտեղում:

Լուսավորությունն իրականացվում է կամարակապ, դեպի ներս զգալի լայնացող լուսամուտների միջոցով, որոնք երկայնական պատերում տեղադրված են կամարաշարի կամարների առանցքի ուղղությամբ: Նման լուսամուտներ ունեն աբսիդը և ավանդատները (մեկական): Այս առումով հետաքրքրական է արևմտյան պատը: Այստեղ մուտքի վերևի լուսամուտից բացի, դռան կողքին՝ միջին թաղի մեջ բացվող, կա մեծ (0,95 մ լայնությամբ) կամարակապ մի լուսամուտ: Արևմտյան ճակատում այսպիսի ասիմետրիկ տեղադրված լուսամուտ հանդիպում է XVII դարի բազիլիկաներից միայն Հալիձորի Հարանց անապատի եկեղեցում:

Տաթևի Մեծ անապատի եկեղեցու պատերը զուրկ են զարդաքանդակներից: Կառուցվածքի ծավալը որոշ չափով աշխուժանում է դահլիճի մեջտեղում մեծ նավի թաղի մեջ բացված երդիկի վրա կանգնեցված զանգակատան ռոտոնդայով:

Բազալտե հարթ պատերը, առանց որևէ, դեկորատիվ շեշտերի, թողնում են բավականին խիստ տպավորություն: Սակայն կառուցողներն աշխատել են բազիլիկային գեղարվեստական արտահայտչականություն տալ հատակագծային և տարածական հորինվածքների համաչափությունների ներդաշնակությամբ:

Ինչպես XVII դարի անսամբլների քաղաքացիական շենքերում, կառուցվածքի հիմնական չափերը որոշակի հարաբերության մեջ են գտնվում նրա լայնության հետ (ներսի):

Տաթևի Մեծ անապատի բազիլիկայի ներսի լայնության (12,24 մ) մեկ քսաներորդական մասը ծառայում է որպես մոդուլ, և կառուցվածքի չափերի հիմքում ընկած է պարզ թվերի հարաբերությունը: Այսպես, բազիլիկայի դահլիճի լայնությունը հարաբերում է երկարությանը (մոդուլներով արտահայտված) ինչպես 20:30: Մեծ նավի լայնությունը հարաբերում է դահլիճի լայնությանը՝ ինչպես 9:20, փոքր նավինը՝ 4:20, ավանդատան երկարությունը՝ 6:20, կամարաշարի մույթերի բարձրությունը հատակից մինչև իմպոստի վերևը՝ 5:20:

Միմյանց հետ որոշակի մոդուլային հարաբերության մեջ են գտնվում նաև շենքի առանձին մասերի չափերը՝ փոքր և մեծ նավերի լայնությունները՝ 4:9, մեծ նավի և որմնամույթի լայնություները՝ 1,5:9, ավանդատան և դահլիճի երկարությունները՝ 6:30, որմնամույթի և փոքր նավի լայնությունները՝ 1,5:4, գլխավոր նավի լայնությունը և պատերի հաստությունը՝ 2,25:9, գլխավոր նավի և մուտքի լայնություները՝ 3:9:

Ի տարբերություն վաղ միջնադարի բազիլիկաների, որտեղ մոդուլային համակարգը տարածվում է կառուցվածքի համարյա բոլոր չափերի վրա, Տաթևի Մեծ անապատում այն ընդգրկում է միայն մի քանի չափ: Բայց, չնայած դրան, կարելի է ասել, որ այստեղ ամբողջի և առանձին մասերի չափերի փոխադարձ կախվածությունը եղել է կառուցողների ուշադրության կենտրոնում և հատակագծային կառուցվածքի հիմքում ընկած պարզ թվերի հարաբերությունը պատահական չէ: Այս երևում Է ոչ միայն համալիրի սեղանատան համաչափություններում, այս ինչպես հետո կտեսնենք, նույնիսկ միաբանության խցերի հատակագծային և ծավալային հորինվածքում: Ամբողջի և առանձին մասերի ներդաշնակ հարաբերությունները այնքան մեծ դեր են խաղացել Տաթևի Մեծ անապատի ողջ անսամբլի և նրա առանձին կառուցվածքների չափերի մեջ, որ մեկ դար հետո, երբ բազիլիկային կցել են սրահ-գավիթը, ապա վերջինիս լայնությունը (երկարությունը հավասար է եկեղեցու լայնությանը, իսկ բարձրությունը բազիլիկայի րնդհանուր բարձրությանը ) նույնպես պարզ հարաբերության մեջ են դրել դահլիճի լայնության չափի հետ՝ 1:2, իսկ գավթի լայնությունը և երկարությունը հարաբերում են ինչպես 3:5:

Տաթևի Մեծ անապատի բազիլիկան ունի հիմնականում Հալիձորի Հարանց անապատի եկեղեցու հորինվածքը, որի պատճառը, ինչպես նշվեց , բացատրվում է Տաթևի Մեծ անապատի որպես Հարանց անապատի ժառանգորդ լինելով: Սակայն այս երկու հուշարձանները տարբերվում են չափերով, կոնստրուկտիվ ձևերով, որոշ մանրամասներով, համաչափություեներով: Այսպես, Հալիձորում կամարաշարի մույթերը ոչ թե T-անման են, այլ խաչաձև, կամարների թռիչքները անհավասար են՝ արևելյան կամարներն ավելի կարճ են: Փոքր նավերի ծածկի թաղերի թաղակիր կամարները մի կողմից հանգչում են դեպի փոքր նավերն ուղղված, մույթերին կից որմնասյուների վերևի իմպոստների վրա, իսկ մյուս կողմից երկայնական պատերին կից կալունակների վրա: Հալիձորի բազիլիկան 1658 թ. երկրաշարժից հետո ենթարկվել է վերանորոգման, որի ժամանակ վերակառուցվել են կամարաշարքի կամարներից մի քանիսը: Հարավային կամարաշարքի արևմտյան կամարը կարճացել է արևմտյան պատին կից որմնամույթի չափը մեծացնելու հետևանքով: Նույն պատճառով փոքրացվել են և կամարաշարքերի միջին կամարները: Սակայն կամարների բարձրությունները պահված են նույնը:

Հյուսիսային ավանդատան պատի մեջ, նույնպես հետագայում, դուռ է բացված դեպի բազիլիկայի հյուսիս-արևելյան կողմում կից կառուցված թաղակապ Սենյակը, որը դրսի հետ չի հաղորդակցվում: Սա եզակի դեպք է Սյունիքի XVII դարի հուշարձաններում:

Մալևի Կուսանաց անապատի եռանավ բազիլիկան ունի նույն հորինվածքը՝ երկու զույգ մույթերով կամարաշարքեր, ուղղանկյուն հատակագիծ, երկթեք ծածկ: Սակայն տեղանքի թեքության պատճառով արևմտյան պատը կիսով չափ խրված է հողի մեջ, որի հետևանքով այս պատում, եկեղեցու երկայնական առանցքով մուտք չի բացված: Դռներ կան մի այն երկայնական պատերում, մեկական: Սրանով Մալևի բազիլիկան տարբերվում է Սյունիքի կոմպլեքսների մյուս եռանավ բազիլիկաներից, որոնք ունեն յուրաքանչյուրը երեք մուտք: Մույթերը T–անման են: Փոքր նավերի թաղերի թաղակիր կամարները ձուլվում են երկայնական պատերի և մույթերի հարթությունների հետ: Չունեն իմպոստներ և կամարաշարքի կամարները: Մալևի բազիլիկայում չորս մույթերի միջև եղած հեռավորությունը, ընդլայնական և ընդերկայնական ուղղություններով նույնն են, այսինքն մույթամիջի կամարների թռիչքներն իրար հավասար են: Ստացվում է գմբեթատակ քառուկուսի և առանց որևէ դժվարության կարելի էր այդ բազիլիկան ավարտել որպես գմբեթավոր բազիլիկա (հավանաբար եկեղեցու շինարարությունը սկսել են այս նկատառումով, բայց հետագայում ինչ-ինչ պատճաոներով հրաժարվել են):

Շատին վանքի եռանավ բազիլիկան, ունենալով նույն հատակագծային-տարածական հորինվածքը, վերը նշված հուշարձաններից տարբերվում է դեկորատիվ հարդարանքի առկայությամբ, որին նպաստել է վանքի տնտեսական բարվոք վիճակը: Սրբատաշ բազալտից կառուցված Շատինի բազիլիկան տարբերվում է XVII դարի մյուս բազիլիկաներից նաև իր համաչափություններով: Շատինում ճակտոնը բավականին թեք է՝ եթե Տաթևի անապատում ճակտոնի բարձրությունը հարաբերում է շենքի լայնությանն ինչպես 1:3 (i=1,5), ապա Շատինում այն հավասար է 1:4 (i=1,9): Բազիլիկայի երկթեք տանիքի համեմատաբար մեծ թեքությունը պատճառաբանված է միջին և փոքր նավերի բարձրությունների զգալի տարբերությամբ: Սրա հետևանքով մեծ և փոքր նավերի թաղերի միջև, երկթեք ծածկի տակ թունելանման թաքստոցներ են թողնված, որոնք միջանցքի նման ձգվում են շենքի ամբողջ երկարությամբ՝ արևելքից-արևմուտք: Նրանք կարևոր կոնստրուկտիվ դեր են խաղում ազատում են այդ հանգույցներում ստացվող բուտոբետոնի ավելորդ զանգվածից և բեռնաթափում ծածկի թաղերն ու կամարները:

Տաթևի Մեծ անապատում նման թաքստոցներ չկան, որովհետև փոքր նավերը հնարավորին չափ բարձր են արել այդ տեղում ստացվող լիցքի զանգվածը նվազագույնի հասցնելով:

Արժե մանրամասն խոսել Շատինի բազիլիկայի թաքստոցների մասին, որովհետև լինելով բնորոշ XVII դարի հուշարձանների համար, միաժամանակ ունեն մի շարք հետաքրքրական առանձնահատկություններ: Նրանց մուտքերը տարբեր տեղերից են հյուսիսայինը ձախ ավանդատան պատում գտնվող խորշից Է, դեպի հարավայինը մուտք կա աբսիդի հինգ խորշերից մեկից՝ աբսիդի լուսամուտից ձախ տեղադրված: Այո խորշը արտաքուստ ոչնչով չի տարբերվում մնացածներից և ունի նույն չափերը: Սակայն խորշի վերևում կա անցք, որը տանում Է աբսիդի և հարավային ավանդատան արանքում եղած բուտոբետոնի զանդվածի մեջ երականացված ուղղաձիգ անցքը: Սա պարագծով ունի եզրակոսներ և նույն չափերն ունեցող քարե շարժական սալով հորանցքի կողմից կարող է փակվել, միանգամայն աննկատ դարձնելով թաքստոցի մուտքը:

Անցքն ունի ուղղանկյուն հատակագիծ (1,0x1,4) և 3,75 մ բարձրություն: Պատերի հարթությունից դուրս են գալիս քարե ելուստներ, որոնք իբրև աստիճաններ են ծառայում: Վերևում հորանցքը լայնանում Է երկու կողմերի հարթակների շնորհիվ և ստացվում է մի փոքրիկ սենյակ, որը գտնվում է գմբեթարդի ու ավանդատան թաղի արանքում: Սենյակի արևելյան պատի միջից բացվում Է թունելանման թաքստուցի դուռը: Այս դատարկ տարածու– թյունները կոնստրուկտիվ նշանակությունից բացի ունեն և ուտիլիտար, գործնական նշանակություն, նրանք լրացուցիչ պահեստներ, հիմնականում գաղտնի թաքստոցներ են վանքերի համար, թշնամիների և ավազակների հաճախակի արշավանքների ժամանակ վանական ունեցվածքը պահելու, նույնիսկ մարդանց պատսպարելու նպատակով: Նման թաքստոցներ ունեն Մալևի, Շնհերի Կուսանաց անապատի, Մեղրու, Լեռնաձորի բազիլիկաները:

Ւ տարբերություն Սյունիքի XVII դարի մյուս համալիրների եկեղեցիների, Շատինում ուշադրություն է դարճվել արտաքրն ճակատների և ինտերյերի դեկորատիվ մշակման վրա: Արտաքին ճակատներում այդ համեմատաբար թույլ է արտահայաված: Պատերը լուծված են զուսպ հարթություններով: Արևմտյան գլխավոր ճակատում` դռան վերևում, պատի մեջ հագցված են երկու խաչքարեր` (մեկը մարմարյա), իսկ նույն առանցքի վրա գտնվող միջին նավի լուսամուտը րնդգծված է երեսակալով. այս բոլորով շեշտվում է ճակատի կենտրոնական առանցքը: Արևելյան ճակատի լուսամուտները նույնպես ունեն երեսակալներ, ավելի բարդ պրոֆիլով: Այս դեկորատիվ տարրերը որոշ չափով աշխուժացնում են սրբատաշ բազալտից շարված պատերի հարթությունները:

Ւնտերյերում աբսիդն ունեցել է որմնանկարներ, երեք տարբեր սյուժեներով, որոնց տակ համապատասխանաբար գրված է «Ոտնալուայ, Վերնատուն, Քարընկեց»: Որմնանկարներից միայն վերջինն է նշմարվում՝ մանկան գլուխ, երկու կողմերում թևեր (հրեշտակների նման պատկերումը հատուկ է XVIII— XIX դ. հայկական որմնանկարչությանը): Որմնանկարները կատարված են տեմպերայով, աբսիդի խորշերից վեր:

XVII դարում երկու զույգ մույթերով եռանավ բազիլիկաների հորինվածքը համաչափություններով ավելի քիչ է ձգված, քան հայ ճարտարապետության վաղ շրջանի համանման հուշարձաններում: Սակայն բազիլիկայի երկարության կրճատման տենդենցը XVII դարում իր ցայտուն արտահայտությունը գտավ մեկ զույգ մույթերով բազիլիկաներում: Այս ենթատիպր նորույթ էր հայ ճարտարապետության մեջ, չունենալով իր նախորդները: Առաջին հայացքից կարելի է կարծել, որ կամարաշարքի կամարների կրճատումը սոսկ մեխանիկական երևույթ էր: Սակայն այն բերում է բազիլիկայի կառուցվածքի համաչափությունների այնպիսի փոփոխության, որը միանգամայն նոր որակ է ստեղծում:

Ջույգ մույթերով եռանավ բազիլիկաներ XVII դարի համալիրներում հանդիպում են Կնեվանքում և Շնհերի Կուսանաց անապատում: Երկուսն էլ ունեն նույն հորինվածքը, համարյա նույն համաչափությունները և չափերր: Սակայն առաջինը վատ է պահպանվել՝ քանդված են պատերի մի մասը և ծածկը: Շնհերի հուշարձանն ամբողջովին կանգուն է և անաղարտ պահպանված: Բացի այդ վերջինս ունի և շինարարական արձանագրություն, որով պարզվում է կառուցման ճիշտ ժամանակը և ճարտարապետը:

Շնհերի անապատի բազիլիկան ուղղանկյուն հատակագծով, դահլիճը, զույգ ավանդատները և աբսիդը մեկ ընդհանուր ծավալի մեջ ներառված կառուցվածք է, երկթեք տանիքով ծածկված: Ներքին տարածությունը ջլատվում է երեք նավի երկկամար երկու կամարաշարքերով: Կամարները հանգչում են զույգ, խաչաձև կտրվածքով մույթերի իմպոստների վրա: Մեծ նավի միակ թաղակիր կամարը նստում է մույթերին կից որմնասյուներին, իսկ փոքր նավերի թաղակիր կամարները (մեկական)` մույթերին և երկայնական պատերին կից որմնասյուների իմպոստների վրա:

Դասական եռանավ բազիլիկաների ինտերյերի հիմնական էմոցիոնալ ազդեցությունը կայանում է պաշտամունքային կառուցվածքի կարևորագույն մասի` բեմի առանցքի ընդգծումը բազմաթռիչք զույգ կամարաշարքերի միջոցով, որոնց հեռանկարի կենտրոնում գտնվում է բեմի սեղանը: Մույթերի և կամարների երկար շարքը հայացքը տանում է դեպի աբսիդը, ստեղծում շարժում դեպի առաջ և այս էֆեկտն առանձնապես ուժեղանում է բազիլիկաների հիմնական մուտքը ընդերկայնական առանցքով՝ արևմտյան պատում տեղադրելու հետևանքով: Շնհերի բազիլիկայում նման ոչինչ գոյություն չունի՝ երկու կամարը շարք չեն ստեղծում և բազիլիկաներին բնորոշ՝ ընդերկայնական առանցքի շեշտում չի ստացվում: Սրան խանգարում է նաև միակ մուտքի տեղադրությունը՝ այն բացված է հարավային պատի արևմտյան անկյունում: Աղոթասրահի հատակագիծը մոտ է քառակուսուն և ինտերյերում մեկ զույգ մույթերով բազիլիկաները ավելի շատ թողնում են թաղածածկ դահլիճի տպավորություն, նրանք ծավալային համաչափություններով ավելի մոտ են հարավային Սյունիքում XVII դարում տարածված որմնամութերով դահլիճներին:

Այս տիպի բազիլիկաների առաջացման համար, մեր կարծիքով, որոշիչ եղել է միայն տնտեսական հարցը: Թե՛ Կնեվանքը և թե՛ Շնհերի անապատները փոքր համալիրներ են, նվազագույն քանակի կառուցվածքներով՝ եկեղեցի, պարիսպ, բնակելի խցեր (Շնհերի սեղանատունն ուշ Է կառուցվել): Այս բոլորը ցույց են տալիս վանքերի XVII դարում ունեցած տնտեսական հնարավորությունները:

Ինչպես նշվեց, Շնհերի և Կնեվանքի եկեղեցիների ներքին տարածությունը հա տակագծում համարյա քառակուսու համաչափություն ունի լայնու թյան և երկարության հարաբերությունը կազմում Է ընդամենը 1:1,1 (երկու զույգ մույթերով եռանավ բազիլիկաներում այն ամենաքիչը հավասար է 1:1,5): Սակայն Շնհերի եկեղեցին ներքին հորինվածքի մի շարք այլ համաչափություններով նման է մյուս բազիլիկաներին : Այսպես, փոքր և մեծ նավի լայնությունների հարաբերությունը կազմում է 1:2 ( Տաթևի, Մ ալևի, Շատինի բազիլիկաներում նույնպես 1:2), մեծ նավի լայնության և երկարության հարաբերությունը՝ 1:2,6 (Շատինում` 1:2,7, Տաթևում և Մալևում՝ 1:1,3, մեծ նավի բարձրության և երկարության հարաբերությունը՝ 1:1,7 (Տաթևում 1:1,55, Մալևում 1:1,65, Շատինում՝ 1:1,6):

Կնեվանքի եկեղեցու կենտրոնական մուտքը արևմուտքից է: Այն շեշտված է երկու կողմերում սիմետրիկ տեղադրված խաչքարերով (ինչպես և Շնհերի ևկեղեցում) և զույգ կալունակներով: Վերջիններս զգալի դուրս գալով պատի հարթությունից, ուժեղ շեշտեր են հանդիսանում արևմտյան ճակատում և լույս ու ստվերով ընգգծում են աոևմտյան մուտքը. դռան նման շեշտումը կալունակներով հանդիպում է Սյունիքի վաղ շրջանի այլ հուշարձաններում (Տեղի, Վերիշենի միանավ բազիլիկաներում և Ծիծեռնավանքում):

Ուշ միջնադարի Սյունիքի կոմպլեքսների եռանավ բազիլիկաներն իրենց հորինվածքով, համաչափություններով, կառուցապատման տեխնիկայով նման են բնակավայրերում առանձին կանգնած համանման կառուցվածքներին: Անգեղակոթի, Բռնակոթի (Սիսիանի շրջան), Քարահունջի (Գորիսի շրջան), Լեռնաձորի (Ղափանի շրջան), Գնդեվազի (Վայոց ձոր) բազիլիկաների ուսումնասիրությունը պարզորոշ ցույց Է տալիս այդ րնդհանրությունը:

Երկու զույգ մույթերով երեք նավի բաժանված այս կառուցվածքները, ընդհանուր երկթեք տանիքով ծածկված իրենց հատակագծային-տարածական հորինվածքով, արտահայտչական ձևերով չեն տարբերվում համալիրների եկեղեցիներից: Համարյա բոլորն էլ ունեն T-աձև մույթեր, մուտքերն հնաբա– վորության դեպքում բացվում են թե երկայնական՝ հյուսիսային և հարավային պատերում, և թե արևմտյան պատում, բեմի առանցքով: Մույթերը, որմնամույթերը, կամարները իրականացված են սրբատաշ քարից (բազալտ), պատերը, թաղերը՝ կիսամշակ բազալտից: Հատակագծային համաչափու- թյունները տատանվում են 1:1,33 (Գնդեվազ) մինչև 1:1,47 (Անգեղակոթ) Բռնակոթ): Հուշարձանների ընդհանուր շարքում այս վերջին երկուսը տարբերվում են ոչ միայն հորինվածքի ձգվածությամբ ընդերկայնական առանցքի դուրջր, այլև ավանդատների ձևով: Եթե մյուս բոլոր բազիլիկաները (համալիրներում և առանձին կառուցված) ունեն ուղղանկյուն հատակագծով ավանդատներ, ապա Անգեղակոթի և Բռնակոթի եկեղեցիների ավանդատները արևելքում վերջանում են աբսիդով: Նման հորինվածք չի հանդիպում ընդհանրապես XVII դարի Հայաստանի եռանավ բազիլիկաներում:

Կնեվանքի և Շատինի մեկ զույգ մույթերով եռանավ բազիլիկաների հորինվածքը XVII դարում տարածված է եղել Վայոց ձորում՝ Հոստուն, Ջուլ, Ախտա գյուղատեղերոլմ գտնվող նույն դարին պատկանող եկեղեցիներն ունեն ճիշտ նույն հորինվածքը:

Սյունիքի եռանավ բազիլիկաների այս ձևերր հանդիպում են և Հայաստանի այլ նահանգներում, օրինակ Այրարատում, Շիրակում: Կարբիի, Գառնիի, Երևանի երկու զույգ մույթերով եռանավ բազիլիկաները իրենց հորինվածքով չեն տարբերվում Սյունիքի կառուցվածքներից, Այրարատում հանդիպում են և մեկ զույգ մույթով բազիլիկաներ (Երևանի Զորավոր): Փաստորեն միակ տարբերությունը շինանյութն է՝ եթե Սյունիքում բազալտ է, ապա Այրարատում՝ տուֆաքար:

XVII դարի եռանավ բազիլիկաները ունենալով որոշ տարբերություններ (հիմնականում համաչափություններում ) Հայաստանի վաղ միջնադարի բազիլիկաների համեմատությամբ, միևնույն ժամանակ հիմնական հարցերում՝ հատակագծային և ծավալային հորինվածքներով, կառուցվածքի արտահայտչականության ստացման միջոցներով սերտ առնչվում են նրանց հետ: Այդ հարազատությունը հնավանդ ձևերին ավելի ցայտուն երևում է վերջին հարցում՝ երկու դեպքում էլ կառուցվածքի գեղարվեստական արտահայտչականությունը ստացվում է ոչ թե դեկորով, այլ ողջ կառուցվածքի և նրա առանձին մասերի հարմոնիկ համաչափություններով, ծավալների միասնական լակոնիկ լուծմամբ, ներքին հորինվածքի և արտաքին ծավալային լուծման համապատասխանությամբ: Եվ չի կարելի համաձայնվել այն հետազոտողների հետ, որոնք գտնում են, որ ոչ մի ընդհանրություն չկա IV—VII և XVII—XVIII դարերի Հայաստանի բազիլիկաների միջև:

XVII դարի բազիլիկաները մեծ հետաքրքրություն են ներկայացնում պատմական և ճարտարապետական առումով: Նրանք կարող են օգնել վաղ շրջանի եռանավ բազիլիկաների հատակագծային-ծավալային հորինվածքի որոշ հարցերի լուսաբանմանը: Միաժամանակ տեսանք, որ XVII դարի կառուցվածքները հնավանդ ձևերի մեխանիկական կրկնությունը չէին: Սյունիքի համալիրների այդ հուշարձանները, իրենց հերթին, եռանավ բազիլիկայի հորինվածքի հետագա զարգացման օրինակներ են և նույնպես մեծ արժեք են ներկայացնում հայ ճարտարսւպետության պաշտամունքային հուշարձանների տիպերի պատմության լրիվ պատկեը ստանալու համար:

Գմբեթարդ բազիլիկաներ

Սյունիքի XVII դ. ճարտարապետության առանձնահատկություններից մեկն այն է, որ հուշարձանների ճնշող մեծամասնությունը կառուցված է առանց գմբեթի՝ որպես թաղածածկ դահլիճներ կամ եռանավ բազիլիկաներ:

Այս երևույթն ունի մի շարք պատճառներ: Առաջին և ամենակարևորր տնտեսական պատճառն է: XVII դ. երբ երկիրը, օգտնելով կարճատև խաղաղությունից, վերականգնում էր քայքայված անտեսությունը, վերակառուցում ավերված աշխարհիկ, ճարտարագիտական և պաշտամունքային կառուցվածքները , նպատակահարմար Էր կիրառել համեմատաբար պարզ հո րինվածքներ:

Երկրորդ պատճառը շինունյութերի խնդիրն էր: Սյունիքում ինչպես X—XIV դդ. այնպես էլ XVII դարում հիմնական շինանյութը բազալտն Էր, որպես տեղում ամենաշատ տարածված և ամենամատչելի քար: Կիսամշակ բազալտե քարերից են կառուցքված են Սյունիքի XVII դարի համարյա բոլոր եկեղեցիները: Ւսկ եկեղեցու գմբեթներն իրականացնել տաշված բազալտից՝ նշանակում էր զգալի միջոցների ներդրում, տեխնիկական դժվարություններ և շինարարության տևողության երկարում: Երրորդ պատճառը` շինարարական արվեստի որոշ տրադիցիաների, վարպետության կորուստն էր Հայասատնում, որը նույնպես հետևանք էր շինարարական կյանքի երկու դար տևած ընդմիջման):

Ահա թե ինչու XVII դարի հայ ճարտարապետներր խուսափում էին գմբեթավոր կառուցվածքներից, մի տիպից, որն ամենատարածվածն էր հայ ճարտարապետության նախորդ շրջանում՝ VII—XIV դդ: Ամբողջ Սյունիքում հանդիպում ենք միայն երեք գմբեթավոր եկեղեցու, այն էլ Մեղրիում (Եղեգնաձորի շրջանի Արկազի ս. Խաչ գմբեթավոր բազիլիկան հիմնովին վերակառուցվել Է ավելի ուշ՝ XIX դարում ): Այս հուշարձաններից երկուսի՝ Մեղրու վանքի և Մեծ թաղի եկեղեցիների գմբեթներր իրականացված են Աղյուսից:Կառուցելով բազիլիկաների Հիմնական ուղղանկյուն ծավալը տեղական բազալտից, շինարարներն այս ծավալի վրա դրել են աղյուսաշեն գմբեթներ, որոնց կառուցումն ավելի դյուրին Է, էժան և արագ, քան բազալտի օգտագործման դեպքում: Այս երեք եկեղեցիներից հատակագծային-ծավալային լուծմամբ առանձնանում է Մեղրու Մեծ թաղի եկեղեցին: Մյուս երկուսը՝ Մեղրու վանքի ու Տաշտոնի եկեղեցիներն ունեն համարյա նույն չափերը և հորինվածքր ուղղանկյուն ծավալ, երկթեք ծածկով, որի վրա ուղղակի բարձրանում է գմբեթը (Տաշտոնի եկեղեցու գմբեթը քանդվել է 30-ական թվականներին):

Ներսում, արևմուտքից արևելք ձգված դահլիճը բաժանվում է 3 նավի՝ երկու զույգ մույթերով, որոնք իրենց ուղղանկյուն կտրվածքով և դասավորությամբ սովորական եռանավ բազիլիկայի մույթեր են և բոլորովին նման չեն գմբեթավոր կառուցվածքի մույթերի: Սիջին նավն ավելի բարձր է և ընդերկայնական պատերը բարձրանում են մույթերից դեպի դահլիճի հյուսիսային ու հարավային պատերը ձգվող կամարների վրա:

Տաշտոնի և Մեղրու վանքի եկեղեցիներում երեք նավերն Էլ մեջտեղում հատվում են աղոթասրահի առանցքին ուղղահայաց թաղով, որն ունի նույն բարձրությունը, ինչ միջին նավը: Թաղի պատերը հենվում են մույթերից դեպի հյուսիսային և հարավային պատերն ընկած կամարների վրա: Փաստորեն հատակագծում ստացվում է խաչաձև գմբեթավոր եկեղեցու հորինվածքը, որը, սակայն, հուշարձանի ժավալային լուծման մեջ բոլորովին չի արտահայտվում:

Այս հուշարճաններում գմբեթատակ քառակուսին տեղաղրված Է ճիշտ դահլիճի կենտրոնում (մույթերից դեպի արևելյան և արևմտյան պատերն ընկած կամարների թռիչքները հավասար են) ,որի հետևանքով դրսից` հյուսիսային և հարավային կողմերից նայելիս, գմբեթը թվում է տեղադրված դեպի արևմուտք:

Մեղրու վանքի գմբեթը բարձրանում Է գմբեթատակ քառակուսուց առագաստային անցման միջոցով ստացված քարե օղակից, որն ուղղակի դուրս է գալիս տանիքի երկթեք ծածկի միջից: Թմբուկը ներսից գլանաձև է, դրսից բազմանկյուն՝ 12 նիստով: Գմբեթը թե ներսից և թե դրսից գնդաձև է: Դժվար է ասել, այն դրսից բրգաձև ծածկ ունեցել է թե ոչ, որովհետև այսպիսի ծածկի հետքեր չեն պահպանվել: Մեղրու վանքում բազիլիկայի ուղղանկյուն ծավալի հետ գմբեթր օրգանապես չի կապվում, ճարտարապետական միասնական հորինվածք չի ստեղծում: Կառուցվածքի գմբեթավորման այսպիսի եղանակի ոչ օրգանական բնույթն ավելի Է ակնհայտ Տաշտոնի եկեղեցու օրինակով, որտեղ գմբեթը քանդված է և արտաքուստ ոչնչով հնարավոր չէ եզրակացնել, թե այդպիսին գայություն Է ունեցել: Տաշտոնի և Մեղրու նշված Հուշարձաններում գմբեթի անհրաժեշտությունը չի բխում կառուցվածքների տարածական հորին վածքներից: Այս երկու հուշարձանների արտաքին տեսքն անհետաքրքիր Է՝ կիսամշակ բազալտե քարերից կառուցված ուղղանկյուն խուլ ծավալներ, լուսամուտների փոքր ճեղքերով, դռան պարզունակ բացվածքով ու երկթեք ծածկով: Մեղրու վանքի ինտերյերը մշակված Է աղյուսի դեկորատիվ որմնակամարներով: Խորշերի բեմի աբսիդում երկշարք են, րնդորում վերևի շարքը բեմի հատակից մոտ 3 մ բարձրության վրա է գտնվում և հետևաբար ունի զուտ դեկորատիվ բնույթ: Խորշերի, որմնակամարների սլաքաձևուժ թյունը խիստ շեշտված է:

Մեղրու Մեծ թաղի ս. Աստվածածնի գմբեթավոր բազիլիկան առանձնանում է առաջին հերթին իր բացարձակ չափերով և ավելի է ձգված արևելք–արևմուտք ուղղությամբ: Հատակագծային հորինվածքը նույնն է, բայց կա տարբերություն համաչափությունների մեջ, որը և զգալի ազդում է հուշարձանի ընդհանուր կերպարի վրա: Միջին նավը կողքի նավերի համեմատ բավականին լայն է՝ նրանց հարաբերությունը կազմում Է 1:4,5 (մյուս երկու հուշարձաններում՝ 1:1,9): Գմբեթատակ քառակուսին իրականացված է ոչ թե դահլիճի մեջտեղում, այլ արդեն տեղաշարժված է դեպի արևելք,որը ստացվել է արևելյան կամարների երկարությունը կրճատելով: Սիջմույթային կամարները կազմում են գմբեթատակ քառակուսին, որի անկյունների առագաստները ծառայում են ներսից գլանաձև,դրսից ութանիստ թմբուկին անցնելու համար: T-աձև մույթերը կառուցված են տաշած բազալտի խոշոր քարերից: Մույթերը և ներսի պատերը հետագայում սվաղվել են:

Եկեղեցին ունի միատեսակ և նույն չափի երկու մուտք` արևմուտքից և հարավից( մյուս երկուսը ունեն մեկական մուտք՝ Տաշտոնում հարավային պատում, Մեղրու վանքում` արևմտյան ):

Բոլոր երեք եկեղեցիներում կամարները երկկենտրոն են, շեշտված սյաքաձև, կառուցված մաքուր տաշված բազալտե քարերից: Միջմույթային կամարները հանգչում են իմպոստների վրա, իսկ դեպի արևելյան ն արևմտյան պատերը գնացող կամարները և փոքր նավերի թաղակիր կամարները ձուլվում են պատի հարթության կամ որմնամույթերի հետ :

Թաղերը կտրվածքում երկկենտրոն են, շարված ճեղքված, երկարավուն բազալտի քարերից:

Հարավային պատը ստորին մասում կառուցված է ավելի լայն 1,61 մ :՝ Հատակից 0,55—1,5 մ բարձրության վրա պատը նեղանում Է՝ դառնալով 1,33 մ (մյուս պատերի լայնությանը հավասար): Նեղացումը կատարված Է ներսից, որի հետևանքով հարավային կողմի նավը ստացվել Է ավելի լայն, քան Հյուսիսայինը:

Հուշարձանը հատակագծում անկանոն ուղղանկյուն Է հյուսիսային պատը երկար է հարավայինից: Սա հատակագծի սխալ նշահարման հետևանք է:

Եկեղեցու կողքի նավերի արևելյան և արևմտյան հատվածները թաղածածկ են: Արևելյան մասում, ծածկի տակ, մեծ նավի և փոքր նավերի թաղերի արանքում ստացվող տարածության մեջ թողնված է թունելանման խորշ, մինչև գմբեթա տակ քառակուսին ձգվող:

Մեծ թաղի եկեղեցու աղյուսե թմբուկը, որը դրսից ութանիստ է, իսկ ներսում գլանաձև՝ դրված է քարե օղակի վրա և ստացվում է գմբեթատակ քառակուսուց առագաստածին անցման միջոցով: Գմբեթը ներսից սֆերիկ է, իսկ դրսից ունի բրգաձև, նույնպես ութանիստ ծածկ: Գմբեթի կիսագնդի և վեղարի միջև եղած ծավալը սնամեջ է և դրսից կան անցքեր դեպի այս տարածությունը: Հավանաբար, բրգաձև ծածկի աղյուսե նիստերը կառուցված են կոշտության կողերի վրա: Եկեղեցու թմբուկի լուսամուտները ավելի խոշոր են, կիսաշրջանաձև կամարով և բացված են թմբուկի ներքևի մասում:

Այս հուշարձանում զգացվում է գմբեթի և բազիլիկայի ուղղանկյուն ծավալի միասնական հորինվածք ստեղծելու ձգտումը, որի հյուսիսային ե հարավային պատերի հարթություններում ստեղծված են ճակտոններ: Բայց ճակտոնները արևմտյան և արևելյան պատեր չունեն՝ ծածկից վեր չեն բարձրանում, ինչպես ընդունված է խաչաձև գմբեթավոր կառուցվածքներում:

Գմբեթը տեղադրված է ընդհանուր ծավալի համարյա մեջտեղում: Այս նպատակով բազիլիկայի արևելյան կամարների թռիչքը զգալի փոքր է մյուս երկու ընդերկայնական կամարներից, որոնք իրար հավասար են:

Եթե համեմատենք գմբեթի և ամբողջ հուշարձանի բարձրությունների հարաբերությունը հայ ճարտարապետության գմբեթավոր բազիլիկաների դասական ներկայացուցիչներից մեկի՝ էջմիածնի Գայանե եկեղեցու համապատասխան հարաբերության հետ (Մեղրիում գմբեթը հարաբերում է ընդհանուր բարձրությանը ինչպես 1:2, իսկ էջմիածնում՝ 1:2,5), կտեսնենք, որ Մեղրու եկեղեցում հորինվածքի գերիշխողը գմբեթն է և ամբողջ կառուցվածքը ծառայում է պատվանդան գմբեթի համար:

Թվում է ,որ իր բարձրությամբ դահլիճի բարձրությանը հավասար այս ծավալը պեւոք Է ճնշող տպավորություն թողնի, մանավանդ գմբեթի տրամագիծը հարաբերում է շենքի լայնությանը ինչպես 1:1,8 (Գայանեինը՝ 1:2,4): Բայց այս խոշոր ծավալը տեղում միանգամայն հակառակ ազդեցություն է թողնում դիտողի վրա` գմեթը ոչ թե ճնշում է հուշարձանի հիմնական ծավալին, այլ պոկվում է նրանից, վեր է խոյանում: Այսպիսի տպավորությունն արդյունք է առաջին հերթին գմբեթի շինանյութի: Կոնստրուկտիվ և էկոնոմիկական խնդիրներից ելնելով թմբուկը և գմբեթը կառուցված են աղյուսից:Այս շինանյութը, թեթևացնելով կոնստրուկցիան, միաժամանակ խոշոր էսթետիկական նշանակություն ունի հուշարձանի ընդհանուր կերպարի գեղարվեստական մշակման գործում:

Աղյուսի բաց-դեղնակարմրավուն գույնը հակադրության մեջ մտնելով հուշարձանի գորշակապտավուն բազալտից կառուցված ուղղանկյուն ծավալի հետ, ստեղծում է թեթևություն, կենսուրախության տպավորություն, թվում է, թե գմբեթը կախված է օդում: Թմբուկի թեթևացման, նրա ծավալին սլացիկ տեսք տալու համար նիստերը մշակված են ուղղաձիգ համաչափություններով, իրար մեջ ներգծված որմնախորշերով: Իսկ նիստերն իրենց հերթին վերևում վերջանում են սրածայր ճակտոններով, որոնց գագաթներից սկսվում են գմբեթի բրգաձև սրածայր ծավալի կողերը:

Հուշարձանի հարավային կողմից, ճակտոնի երկթեք ծածկի վրա կառուցված է փոքրիկ զանգակատուն: Սա քառանկյուն, աղյուսաշեն ռոտոնդա Է որը պսակված է քառանիստ վեղարով: Պետք է նշել, որ Մեղրու Մեծ թաղի եկեղեցին կաոուցված է բնակավայրի բարձրադիր մասում՝ Մեղրու հյուսիսային ծայրում և հուշարձանն ավանից դիտվում Է իր հարավային ճակատով: Այդ պատճառով զանգակատունը կառուցված է հարավային կողմում, մի բան, որ համարյա չի հանդիպում նույն ժամանակա- շրջանի հուշարձաններում՝ ընդհանրապես զանգակատները կառուցվում են եկեղեցիների արևմտյան մասում: Մեղրու եկեղեցու զանգակատան դեկորատիվ բնույթը հաստատում է և այն հանգամանքը, որ զանգր կախվել է գմբեթից, որի համար թմբուկի վերևում թողնված են փայտե հեծաններ:

Տվյալ դեպքում զանգակատունը միջանկյալ ծավալի դեր է խաղում ստեղծում է աստիճանական անցում բազիլիկայի ուղղանկյուն ծավալից դեպի թմբուկի ուղղաձիգ ծավալը, վերջինիս համար միաժամանակ որպե ս մասշտաբ ծառայելով:

Եկեղեցու բազալտե պատերը հիմնականում հարդարանքից զուրկ են: Միակ դեկորատիվ էլեմենտը խոյի գլուխն է, որը հագցված է հարավային ճակատի պատում՝ արևմտյան լուսամուտի մոտ: Պատերի գորշակապտավուն հարթությունները աշխուժացված են լուսամուտների բացվածքները շրջապատող քարերի գույնով բացվածքն ունի դեղնավուն ավազաքարից «շրջանակ» երկու քար կողքերում, մեկը ներքևում, իսկ վերևինի՝ բարավորի քարի մեջ փորված է լուսամուտի կամարը: Մուտքերի մշակումը համեստ է, առանց դեկորի, արս դարի հուշարձանների համար «տիպային» սխեմայով՝ ուղղանկյուն բացվածք, ներգծված կամարակապ խորշերի մեջ:

Հիմնական մոտեցումը արևմուտքից է, որտեղ պահպանվել են գավթի մնացորդներ: Հարավից եկեղեցու հատակը տեղանքի խիստ թեքության պատճառով գետնից 2,5 մ բարձր է: Բայց այս կողմում հուշարձանին կից կառուցված են նկուղային սենեակներ, որոնց կտուրը ծառայում է եկեղեցու համար որպես բակ: Սա հնարավորություն է տվել հուշարձանի երկրորդ մուտքը բացել հարավային պատում: Այս մուտքի ֆունկցիոնալ խիստ անհրաժեշտությունը չկար,բայց, որովհետև բնակավայրի նկատմամբ ունեցած դիրքի պատճառով հարավային ճակատը դարձել էր գլխավոր, ապա կոնստրուկտի-շինարարա- կան այս լրացուցիչ միջոցներով հարավային կողմում նույնպես մուտք են բացել:

Եկեղեցին ներսից սվաղված է: Բեմի պատը, մույթերը, ավանդատները զար դարված են XIX դարի որմնանկարներով:

Մեղրիից բացի, XVII դարում եկեղեցու հիմնական ծավալը և գմբեթը տարբեր շինանյութերից (քար և աղյուս) կառուցված հուշարձաններ կան Ագուլիսում, Երնջակում: Այսպես, 1670 թ. Ագուլիսի Վերին թաղի ս.Քրիստափոր եկեղեցին,որը կառուցված է եղել աղյուսից, փլվելուց հետո հիմնովին վերանորոգվում է, ընդ որում, աղյուսից շինվում Է միայն գմբեթը: Մեղրու Մեծ թաղի գմբեթավոր բազիլիկան թվագրված չէ: Բայց Երնջակ գավառում կան XVII դարում կառուցված հուշարձաններ, որոնք ունեն նույն ճարտարապետական հորինվածքը՝ գմբեթավոր բազիլիկա, որի թմբուկը և գմբեթը կառուցված են աղյուսից: Այսպիսի հուշարձաններից առաջին հերթին պետք է նշել Երնջակի Շոռոթ գյուղի ս. Հակոբ եկեղեցին: Ինչպես նկարագրում է Ալիշանը՝ «Գլխավոր եկեղեցի Շոռոթու է ս. Յակոբ յաւանամիջի անդ. մեծ և հոյակապ, քարաշէն, սագաձեւ, չորիւք ստուար սեամբք և աղիւսակերտ կաթողիկէիւ, երիւք դրամբք և երկու ավանդատամբք,ի վերայ դրան միոյ ի նոցանէ արձանագրեալ է համառօտ արձանս, թուականաւ 1642 ամի»:

Շոռոթի Եկեղեցու արտաքին ծավալային լուծումը տարբեր է, Մեղրու եկեղեցուց: Շոռոթում միջին նավը և սրան ուղղահայաց տրանսեպտը, որոնց կիսաշրջանային թաղերը ծածկված են երկթեք կտուրներով, կազմում են կառուցվածքի վերին խաչաձն ծավալը: Վերջինս բարձրանում է հիմնական՝ Հայաստանի XVII դարի հուշարձանների համար ավանդական ուղղանկյուն ծավալից, որի կենտրոնից իր հերթին վեր է խոյանում աղյուսաշեն թմբուկը և գմբեթը:

Ամենակարևորը Շոռոթի և Մեղրու Մեծ թաղի եկեղեցիների թմբուկների նմանությունն է, նույնիսկ կարելի է ասել նույնությունը՝ երկու եկեղեցիների թմբուկներն ու գմբեթներն ունեն նույն համաչափությունները: Հուշարձանների ութանիստ թմբուկները մշակված են միատեսակ՝ յուրաքանչյուր նիստը զարդարված է աղյուսի նույն ձևավոր շարվածքով իրականացված ուղղանկյուն բարձր որմնախորշով, որի մեջ ներգծված է սլաքաձև կամարով ավարտվող մի երկրորդ որմնախորշ: Գմբեթի հորինվածքի նույնությունը հիմք է տալիս ասելու, որ XVII դարում Արևիքը, Երնջակը, Գողթնը ունեցել են կրոնական, շինարարական-ճարտարապետական սերտ կապեր և նույնիսկ նույն վարպետները մասնակցել են միմյանց հարևան գավառների պաշտամունքային շենքերի կառուցմանը: Քանի որ Շոռոթի գմբեթավոր բազիլիկայի արտաքին ծավալային լուծումը ավելի զարգացած ճարտարապետական ձև է, ապա կարելի Է ասել, որ Մեղրու եկեղեցիները ավելի վաղ են կառուցվել, քան Երնջակի հուշարձանը, այսինքն XVII դարի առաջին կեսում:

Գավիթներ,սրահներ, մեմորիալ կառուցվածքներ,զանգակատներ

Սյունիքի XVII դարի վանքերի անսամբլներում տարածված են եկեղեցիների արևմտյան կամ հարավային ճակատներին կից կառուցվող գավիթները և բաց սրահները: Գավիթներ կան Բեխի, Հալիձորի Հարանց, Տաթևի Մեծ անապատներում, Շատին վանքում, Շնհերի Կուսանաց անապատում, Մեղրու վանքում:

Գավիթները հայ ճարտարապետության մեջ հայտնի են X դարից սկսած: X-XIII դարերի գավինները լինելով աշխարհիկ և կրոնական բնույթի ժողովների ու հավաքույթների տեղ , «...միաժամանակ ծւսռայում էին որպես ֆեոդալական վերնախավի տոհմային դամբարաններ և ըստ Էության հանդիսանում են X—XIII դարերի հայկական մեմորիալ ճարտարապետության հուշարձաններ»:

Այդ դարերում Սյունիքում բոլոր խոշոր վանքերն ունեցել են գավիթներ, ընդ որում Գնդեվանքի գավիթը հայ ճարտարապետության այդ տիպի կառուցվածքներից ամենահին թվագրված հուշարձանն է` ըստ Ստեփանոս Օրբելյանի այն շինվել է 999 թ.:

XVII դարում Սյունիքի գավիթները, փոխված ֆունկցիոնալ պահանջներին համապատասխան, դադարեցին ժողովատեղի լինելուց: Այս հանգամանքն իր ազդեցությունն ունեցավ գավիթների մեծության վրա եթե X—XIII դդ. նրանք մոնումենտալ կառուցվածքներ էին, չափերով չզիջելով համալիրների տաճարներին ու նույնիսկ վերջիններին գերազանցելով, ապա XVII դ. գավիթները փաստորեն վերածվում են եկեղեցիների նախամուտքերի և իրենց համեստ չափերով և բաց կամարաշարով ավելի նման են սյունասրահների: Բայց XVII դարում նույնպես գավիթները շարունակում են պահպանել մեմորիալ նշանակությունը` այնտեղ են թաղվում վանքերի և անապատների առաջնորդները (Տաթևի Մեծ անապատ, Հալիձորի Հարանց անապատ):

XVII դարի Սյունիքի համալիրների գավիթներրիեկեղեցիների հետ միաժամանակ չեն կառուցված: Սա պարզ է դառնում պահպանված շինարարական արձանագրություններից և եկեղեցու ու գավթի պատերի մեջ կոնստրուկտիվ կապի բացակարությամբ:

Շնհերի անապատի գավիթը կաոուցված է եկեղեցու հարավային պատին կից: Այն ուղղանկյուն, արևելքից արևմուտք ձգված ոչ մեծ շինություն է,որի ծածկի կիսաշրջանաձև թաղը հյուսիսային կողմից հենվում է եկեղեցու հարավային Պատին: Մուտքերը երկուսն են՝ հարավից և արևմուտքից :

Հալիձորի Հարանց անապատի մեծ գավիթը եկեղեցու արևմտյան կողմում է և կառուցված է համալիրի արևմտյան պարսպապատի հետ միաժամանակ: Թաղակիր կամարով կիսաշրջանաձև թաղը, որն ուղղահայաց է եկեղեցու առանցքին, արևելքից հենվում է եկեղեցու արևմտյան ճակատին, իսկ արևմտյան կողմից` մեծ, 5,17 մ թռիչքով կամարի վրա, որը ձգված է գավթի հարավային պատից մինչև պարսպապատին կից որմնամույթը (պարիսպը միաժամանակ գավթի համար ծառայում է որպես արևմտյան պատ և, որովհետև թեք է եկեղեցու արևմտյան ճակատի նկատմամբ, գավթի հատակագիծը ստացվում է սեղանաձև): Հյուսիսից կա կամարակապ մեծ բացվածք՝ գավթի հիմնական մուտքը, որը գտնվում է եկեղեցու հյուսիսային պատի հետ նույն հարթության վրա: Ւսկ հարավից գավթի պատը` մեջտեղում ուղղանկյուն լուսամուտով, հետ է դրված հուշարձանի հարավային պատից:

Հալիձորի Հարանց անապատում հետաքրքրական է երկրորդ գավթի առկայությունը: Հյուսիսային կողմից, եկեղեցու պատին կից, մուտքի դիմաց կառուցված է ուղղանկյուն ոչ մեծ շինություն, որը մեր կարծիքով, եղել է սկզբնական գավիթը, իսկ արեմուտքից պարիսպը կառուցելուց հետո եկեղեցու և պարսպապատի միջև մնացած տարածությունը ծածկելով ստացվել է վերը նշված մեծ գավիթը: Հյուսիսային կառուցվածքը ունի մուտք գեպի դուրս՝ եկեղեցու դռան դիմաց տեղադրված,և ծածկված է հյուսիսից-հարավ ձգվող կիսաշրջանաձև թաղով: Հալիձորի անապատի վանահայրերը թաղված են արևմտյան գավթում, այնպես որ հյուսիսային այս կառուցվածքը որպես մատուռ կամ դամբարան չէր կարող ծառայել:

Հալիձորի բերդի եկեղեցին չունի գավիթ կամ սրահ` նման այդ տիպի կառուցվածքների միջնադարում տարածված հորինվածքներին: Այստեղ, եկեղեցու հյուսիսային և հարավային կողմերին կից երկհարկ շինությունների առաջին հարկերը փաստորեն գավիթներ են և եկեղեցու երկու մուտքերը բացվում են նրանց մեջ: Հարավային գավիթը կամ ավելի ճիշտ նախամուտքը, երկարավուն, արևելքից–արևմուտք ձգված թաղածածկ սենյակ է, որը հաղորդակցվում է զուգահեռ և կից կառուցված մի այլ ուղղանկյուն սենյակի հետ: Արևելյան կողմը քանդված է և դժվար է ասել, թե ինչպիսին Է եղել մուտքը: Հետաքրքիր է ծածկի կոնստրուկցիան եթե նախամուտքի արևելյան հատվածը ծածկվում Է կիսաշրջանաձև թաղով, ապա արևմտյան թաղն ունի քառորդ շրջանի կտրվածք և իր գագաթով հենվում է եկեղեցու հւսրավային պատին:

Հյուսիսային գավիթն ունի ավելի բարղ Г-աձև հատակագիծ և մուտքը բացվում է ուղղանկյուն , թաղակապ սենյակի մեջ: Եկեղեցու հյուսիսային պատին կից է երկար մի միջանցք,ծածկված քառորդ շրջանի կտրվածք ունեցող թաղով: Միջանցքին ուղղահարաց է կիսաշրջանաձև թաղով ծածկված սրահը, որը հյուսիսից ավարտվում է ամբողջ լայնությամբ կամարակապ բացվածքով: Սրահին արևելքից կից է բնակելի նշանակություն ունեցող ուղղանկյուն սենյակ բուխարիով, պատերի մեջ խորշերով և դեպի արևելք նայող լուսամուտով:

Սրահը, նախագավիթը, միջանցքը,հաղորդակցվելով միմյանց հետ, ստեղծում են անկյունաձև հատակագծով ներքին մի տարածություն ,որի մեջտեղում, ծածկերի հատման կետում, բարձրանում է հաստահեղույս, հիմքի մուո քառակուսի կտրվածքով մի հզոր մույթ: Մույթի վրա նստում են սրահի և նախագավթի կիսաշրջանաճև թաղերը, բացվածքի կամարը ու միջանցքի քառորգ շրջանի կտրվածք ունեցող թաղը:

Շինարարները այս բարդ հանգույցը լուծել են պարզ և սրամիտ ձևով մույթը վերևում ավարտվում է սնկաձև, որը հնարավորություն է տվել տարբեր ծածկերի կոնստրուկցիաների համար ընդհանուր հենակետ ստեղծելը:

Շատին վանքի, Բեխի անապատի, Տաթևի Մեծ անապատի, Մեղրու վանքի գավիթները իրենց հատակագծային և տարածական հորինվածքով շատ նմ ան են միմյանց և կազմում են առանձին՝ գավիթ-սրահների ենթախումբը :

Գավիթ-սրահները նորություն չէին հայկական ճարտարապետության մեջ: Նրանք հանդիպում են XII—XIII դարերում քաղկեդռնիկ վանքերում՝ Քոբայրում, Անիի Տիգրան Հոնենց եկեղեցում, Սեդվի և Կիրանց վանքերում (Լոռի ): Անիում այն բաց սյունասրահ է,Քոբայում՝ ուղղանկյուն շինություն,որտեղ սյունասրահը միայն մեկ անկյունն է զբաղեցնում , իսկ Սեդվիի գավիթը` ոչ մեծ ուղղանկյուն սրահ րը, XVII դարում տարածված զանգակատուն-գավիթների նախատիպն է:

Սակայն Սյունիքի XVII դարի գավիթ-սրահները տարբերվում են վերը նշված հոուշարձաններից: Սյունիքում գավիթները կառուցված են եկեղեցիների արևմտյան ճակատին կից, նրա ամբողջ երկարությամբ:

Բացի Տաթևի Մեծ անապատից, մյուս համալիրներում գավիթ-սրահները այժմ կիսաքանդ են: Սակայն պահպանված մասերը հնարավորություն են տալիս վերականգնելու նրանց սկղբնական կերպարը:

Շատին վանքի գավիթն ուղղանկյուն կառուցվածք Է, հետագայում կցված եկեղեցու արևմտյան ճակատին: Պահպանվել է սյունասրահի հյուսիսային մասը և հարավային երկու մույթերը` 2 մ բարձրությամբ: Գավթի արևմտյան ճակատը իրենից ներկայացնում Է կամարաշարք երեք բացվածքներով, որոնցից միջինը ավելի լայն է, քան կողքի երկուսը: Հյուսիսային և հարավային ճակատները նույնպես բաց են ավարտվում են ամբողջ լայնությամբ ձգվող կամարակապ բացվածքներով: Գավթի գլխավոր ճակատի չորս մույթերին համապատասխան, եկեղեցու արևմտյան ճակատին կից կա որմնամույթեոր: Մույթերի և որմնամույթերի միջև կցված են կամարներ,որոնցով գավիթը բաժանվում է ընդլայնական թաղերով ծածկված երեք հատվածի:Միջինը ավելի բարձր է պահպանվել է կողքի Հատվածների տանիքից վեր բարձրացող պատի մի մասը:

Շատին վանքի գավիթ-սրահը նույն հատակագծային լուծումն ունի ինչ Սուղնու և Էջմիածնի Շողակաթ եկեղեցիների գավիթները: Սակայն եթե այս երկու հուշարձանում զավթի միջին հատվածի վրա բարձրանում է զանգակատան ռոտոնդան, ապա Շատինում զանգակատուն չի եղել: Շատին վանքում միջին հատվածը, ի տարբերություն Մուղնու և Էջմիածնի հուշարձանների, ոչ թե քառակուսի է և գմբեթով ավարտված, այլ ուղղանկյուն և ծածկված կիսա- շրջանաձև թաղով: Շատին վանքի եկեղեցին ունեցել Է իր փոքրիկ զանգակատունը՝ երկթեք տանիքի վրա կառուցված (պահպանվել են ռոտոնդայի սյուների խարիսխները ):

Ճիշտ նույն հորինվածքն ունի Սեղրու վանքի գավիթը: Միայն այստեղ բացվածքների կամարները սլաքաձև են:

Բեխի անապատի գավիթը ամենավատ պահպանվածն է: Մնացել են միայն եկեղեցու արևմտյան ճակատին կից երեք որմնակամարները, մույթերը և գավթի հյուսիսային և հարավային պատերի փլատակները: Սակայն ակներև և է, որ գավիթն ունեցել է երեք կամարակապ բացվածքով գլխավոր ճակատ և ծածկվել թաղով: Միայն ի տարբերություն նախորդ հուշարձանների՝ կողքի ճակատները խուլ են, և կամարակապ երեք բացվածքները միմյանց հավասար են եղել: Հավանաբար, Բեղի գավիթն ունեցել Է նույն ծավալային հորինվածքը ինչ Գայանեի սրահը Էջմիածնում:

Տաթևի Մեծ անապատի գավիթ-սրահը ունենալով համարյա նույն հատակագծածին հորինվածքը, Շատինի, Բեխիք Մեղրու համանման կառուցվածքներից խիստ տարբերվում է ծավալային լուծումով: Տաթևի անապատում գավիթը նույնպես եռակամար բաց սրահ է, ավելի մեծ միջին բացվածքով, կից կառուցված եկեղեցու արևմտյան ճակատի ամբողջ երկարությամբ: Սակայն այստեղ, ի տարբերություն մյուս հուշարձանների, գավիթը իր՝ բարձրությամբ հավասար է ե կեղեցու բարձրությանը և վերջինիս երկթեք ծածկի շարունակությամբ ստացվում է գավթի ծածկը: Անյպես որ գավիթը դառնում է հուշարձանի ծավալային հորինվածքի օրգանական մասը և գավթի եռակամար ճակատը՝ հուշարձանի գլխավոր ճակատը:

Տաթևի Մեծ անապատի գավթի այս հորինվածքը իր ակունքներն ունի Սյունիքի IX—XI դ. ճարտարապետութեան մեջ: Տաթևին շատ մոտ է գտնվում միջ- նադարյան հայկական ճարտարապետության ուշագրավ մի հուշարձան՝ Բղենո Նորավանքը: XI դարում այս հուշարձանում եկեղեցուն արևմուտքից կցել են սյունասրահ, որն ավարտվել է կառուցքվածքի ամբողջ լայնությունն ընդգրկող ճակտոնապատով: Սյունասրահը, երեք կամարաղեղներով (որոնցից կողքի երկուսը խուլ են, իսկ միջինը՝ ավելի մեծ,հիմնական մուտքն է), ունեցել է երկթեք ծածկ, եկեղեցու երկթեք ծածկի բարձրությամբ: Ահա նույն հորինվածքը կրկնվևլ է Տաթևի Մեծ անապատում, միայն այստեղ կողքի կամարներր ոչ թե խուլ են, այլ բացվածքներ են: Բղենո նորավանքի սյունասրահը կառուցվել է մեմորիալ նպատակի համար: Նույն բանը, փաստորեն, տեղի ունի Տաթևի Մեծ անապատում: Այստեղ գավիթ–սրահի անհրաժեշտությունը չի բխում ոչ համալիրի ընդհանուր հատակագծից և ոչ էլ եկեղեցուն հանդիսավոր մուտք տալու գաղափարից: Անապատում եկեղեցու արևմտյան կողմը շատ անհարմար Է կից գավիթ կառուցելու համար՝ ճակատը բավականին մոտ է անսամբլի արևմտյան պարսպապատի երկարությամբ ձգվող խցերի շարքին: Իսկ գավիթի կառուցումով այդ հեռավորությունը դարձել Է ընդամենը 1,30 մ, այսինքն՝ սրահի հանդիսավոր մեծ բացվածքները գործնական ոչ մի նշանակություն չունեն և մոտեցումը դեպի սրահը և միակ հարմար մուտքը ոչ թե այս կողմից է, այլ հարավային ճակատի մեջ բացվող դռնից: Այսպիսի տեղադրումը զրկում է սրահի գլխավոր ճակատը դիտելու, ընկալելու հնարավորությունից, որովհետև դրա համար հարմար ոչ մի կետ չկա, լինի դա համալիրի ներսում, թե պարիսպներից դուրս: Իսկ ի՞նչն էր այսպիսի գավիթ կառուցելու պատճառը, եթե նա չպետք է ծառայեր իր հիմնական նպատակին: Մեր կարծիքով, այս գավիթը հիմնականում ունեցել է մեմորիալ նշանակություն և դրա ապացույցն են այնտեղ եղած տապանաքարերը: Գավիթը կառուցված Է բազալտե մաքուր տաշած քարերից, որով շարված են և եկեղեցու պատերը: Այս պատճառով էլ գավիթը, թեև կառուցված է 80 տարի հետո՝ XVIII դարում, ոչ միայն ծավալային ամբողջություն է կազմում եկեղեցու հետ, այլև նրա հետ գտնվում է գունային և տոնային ներդաշնակության մեջ:

XVII դարի մենաստաններում հատուկ մեմորիալ կառուցվածքներ համարյա չեն ստեղծվել, որովհետև ինչպես տեսանք, այդ նպատակին ծառայում էին գավիթները: Բացառություն է Տաթևի Մեծ անապատի եկեղեցու հյուսիսային պատին կից կառուցված դամբարանը: Այն քառակուսի հատակագոծով, փոքր գմբեթածածկ մի շինություն է, որը արևմտյան կողմի դռնով հաղորդակցվում Է բակի հետ: Անցումը պատերից դեպի գմբեթն իրականացվում է առագաստների միջոցով: Գմբեթի վերևում կա երդիկ, որի վրա բարձրանում Է վեցասյուն, բրգաձև ծածկով փոքրիկ սյունաշար:

Եկեղեցու մուտքին կից մատուռ-դամբարան կառուցելու օրինակ Սյունիքում հանդիպում է Տաթևի վանքում, որտեղ հարավային մուտքի առզև, դեռ հնում, ավելացվել է ոչ մեծ մի մատուռ: Սակայն այստեղ մատուռն արևելյան կողմում ավարտվում է աբսիդով, որը բացակայում է Տաթևի Մեծ անապատում: Հետևաբար Անապատի համանման այս կառուցվածքը եղել Է միայն դամբարան և որպես մատուռ չի ծառայել:

Դամբարանի ծավալը դրսից ունի մոտավորապես խորանարդի համաչափություններ: Պատերը հարթ են, զուրկ որևէ դեկորատիվ հարդարանքից: Լուսամուտների ճեղքերը և դռան ուղղանկյուն, առանց որևԷ տրամատի բւսցվածքն ավելի են ընդգծում կաոուցվածքի արտաքին տեսքի խստությունը:

Սյունիքի XVII դարի ճարտարապետական անսամբլներում ուրիշ մեմորիալ կառուցվածքներ չեն հանդիպում: Այս առումով, նախորդ դարերի համե- մատությամբ XVII դարն ավելի աղքատ Է, որովհետև IX—XIV դարերում, հենց Սյունիքում՝ մենք հանդիպում ենք բազմաթիվ և բազմազան մեմորիալ կառուցվածքների՝ ստելաների, հուշասյուների (Որոտնավանք, Աղուդի, Տաթևի ), խաչքարերի, երկհարկանի դամբարան-եկեղեցիների (Ցաղացքար, Վահանավանք, Տաթև):

XVII դարում եկեղեցիներին կից առանձին կանգնած զանգակատներ կառուցելը տարածված երևույթ էր Արևմտյան Հայաստանում, Այրարատում, Վասպուրա-կանում: Սրանք քառակուսի հատակագծով սյունասրահներ էին, մուտքերին կից, որոնց վրա բարձրանում էր զանգակատան ռոտոնդան (Էջմիածնի Մայր, Հռիփսիմեի, Ախթամարի տաճարներ): Իսկ նորակառույց եկեղեցիների զանգակատները տեղադրված էին արևմտյան մասում կցված սրահների մեջտեղում (Մուղնի, Շողակաթ): Սակայն այլ է վիճակը Սյունիքում, XVII դարում: Այստեղ վերը նշված հորինվածքներով զանգակատներ չեն հանդիպում (Տաթևի վանքի զանգակատունը կառուցված է XIX դարի վերջին):

Սյունիքի XVII դարի անսամբլներում զանգակատները ուղղակի դրված են երկթեք տանիքի վրա և իրենց չափերով, տեղադրությամբ, համաչափություններով օրգանական ոչ մի կապ չունեն եկեդեցու հիմնական ուղղանկյուն ծավալի հետ:

Ջանգակատները հիմնականում տեղադրված են աղոթասրահի մեջտեղում, միջին նավի ծածկի թաղի մեջ թողնված շրջանաձև երդիկի վրա: Քարե օղակի վրա նստող ռոտոնդաները Հալիձորի բերդում, Շատին վանքում, Շնհերի Կուսանաց անապատում ունեն չորս, Տաթևի Մեծ անապատում ութ սյուն և կախված սյուների քանակից, ռոտոնդայի բրգաձև ծածկերը լինում են քառանիստ և ութանիստ:

Նշված հուշարձաններում զանգակատներն իրականացված են քարից՝ բազալտից, որով և կառուցված է ամբողջ հուշարձանը: Սյուներն ունեն տարբեր կտրվածքներ՝ ութանիստ (Հալիձորի բերդ), կլոր (Շատին վանք): Տաթևի անապատում այն ավելի բարդ ձև ունի՝ շրջանի և ուղղանկյան հատումով ստացվող: Ջանգակատների բարձրությունը (ընդհանուր) տատանվում է, 1,6 մ (Շնհերի Կուսանաց անապատ) մինչև 3,9 մ (Տաթևի Մեծ անապատ): Զանգակատների նման հորինվածքը՝ սյուներով ռոտոնդա, բրգաձև ծածկող ավարտվող, իր ակունքներն ունի XII—XIV դարերի հուշարձաններում՝ այսպիսին են Հոռոմասի, Հաղարծնի,Սաղմոսավանքի, Հաղպատի, Գանձասարի ժամատների կենտրոնական հատվածների երդիկների վրա բարձրացող ծավալները:

X—XIV և XVII—XVIII դարերի համալիրների գավիթների, սրահների, զանգակատների համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ ուշ միջնադարի այդ ճարտարապետական տիպերը և չափերով, և կոնստրուկցիաներով ու արտահայտչականությամբ զգալի զիջում են նախորդ շրջանի համանման կառուցվածքներին: