Սիիրթ

From Armeniapedia
Jump to navigation Jump to search

Սիիրթ, (Сиирт, Siirt), Սղերդ, Ըսերդ, Խերհեթք, Խերհերթք, Սաերտ, Սաիրդ, Սգերտ, Սեերդ, Սեերտ, Սերդ, Սերթ, Սերխեթ, Սերխեթք Հին, Սերտ, Սիերդ, Սիերտ, Սիիրդ, Սիիրտ, Սղերթ, Սղերտ, Սղիթ - Քաղաք Արմ Հայաստանում, Բիթլիսի նահ-ի Սղերդի գավ-ում, Բիթլիս ք-ից 50-52 կմ հր-արմ, Սղերդի գետի ափին, Սղերդ գավ-ի և գվռկ-ի կենտրոնը: Ունի բարեխառն կլիմա, առատ ջուր և արգավանդ հողեր: Ք թաղված էր խաղողի այգիների, մրգատու ծառաստանների, փարթամ պարտեզների և բանջարա նոցների մեջ: Շուրջը տարածվում են արոտավայրերն ու մարգագետինները: Վ. Քինեի տվյալներով՝ Ս 1891 թ ուներ 15000 բնակիչ, որից հայերը՝ շուրջ 4000, մնացածը` թուրքեր, քրդեր և ասորիներ: Այլ տվյալնե րով՝ հայերի թիվը մինչև 1915 թ ցույց է տրվում 6000 և ավելի: Զբաղվում էին հողա գործությամբ, անասնապահությամբ, խաղողագործությամբ, պտղաբուծությամբ, առևտրով և արհեստներով: Ք ու նրա շրջակայքը հայտնի էին խաղողի (շաֆի տեսակի), տեսակ-տեսակ պտուղների և հատկապես թզի, նռան, սեխի, ձմերուկի, վարունգի ամենաընտիր տեսակներով, որոնք վաճառվում էին նաև հարևան գ-երում: Ս-ի հայերը պատրաստում էին նաև ընտիր գինիներ, գործում շատ հարգի շիլա կտոր, պղնձից պատրաստում ամենատարբեր բնույթի առարկաներ ու իրեր: 19-րդ դ վերջերին և 20-րդ դ սկզբներին ք-ում հաշվվում էին շուրջ 100 խանութ, տասնյակ առևտրական կրպակներ, արհեստանոցներ, կերի արտադրական ձեռնարկություն: 1880–ական թթ ք-ում գործում էին արական և իգական 2 հայկական վարժարաններ, որոնք փակվե ցին 1890-ական թթ: Ուներ Առաքելական, Կաթոլիկական և Ավետարանական 3 եկե ղեցիներ և մի վանք` ս Հակոբ անունով: Ս-ի հիմնադրումը, ոմանք կապում են Պարույր Սկայորդու, ոմանք՝ Տիգրան Մեծի հետ: Գտնում են, որ Ս անունը առաջացել է հին Խերհեթք անունից, ոմանք էլ ստուգաբանում են պարսկերեն սե-արդ-ից, որ նշանակում է «3 անգամ ավերված ու վերակառուցված»: Ս-ի ու նրա շրջակայքի հայերի ողբերգութ յունը սկսվեց 1895 թ հայկական կոտորածներով: Այդ ժամանակ ք-ի հայերից շատերը սպանվեցին. շատերն էլ բռնությամբ մահմեդականացվեցին: Նրանց ունեցվածքը կողոպտվեց թուրքերի ու քրդերի կողմից, իսկ տներն ու խանութները քարուքանդ արվեցին: Հայության գոյությունը Ս-ում ավարտվեց 1915 թ մեծ եղեռնով, երբ ք-ում կենդանի մնացին միայն 100 արհեստավորներ, իսկ երիտասարդներից նրանք, որոնք զենք ունեին, քաշվեցին լ-ները և 1916 թ մեծ դժվարություններով ռուսական զորքերի ու հայ կական կամավորների հետ անցան Արլ Հա յաստան: 1916 թ Ս ազատագրվեց ռուսա կան զորքերի կողմից, սակայն քիչ անց՝ կրկին թողնվեց: Ս-ում է ծնվել նկարիչ և քանդակագործ Արամ Սերոբի Ղարիբյանը (1911թ):

Սղերդ, Сгерд, Sgherd, Սգերտ, Սեորդ, Սեորտ, Սիերդ, Սիերտ, Սիիրդ, Սիիրթ, Սիիրտ, Սիրթ, Սղերթ, Սղերտ – Գավառ Արմ Հայաստանում Բիթլիսի նահ-ում, Տիգրիսի և նրա ձախակողմյան Բիթլիս, Արլ Տիգրիս, Ռեդվան վտակների ու սրանց օժանդակների հովիտներում: 16-18-րդ դդ մտնում էր Դիարբեքիրի նահ-ի մեջ: Ս հս-ից սահմանակից է Բիթլիսի, հր-արլ-ից՝ Վանի և Հեքյարիի, հս-արմ-ից՝ Գենջի գավ-ներին, հր-ից՝ Դիարբեքիրի նահ-ին: Ռելիեֆը լ-նային է, միջին բարձր 1100 մ, տարածությունը՝ 11.3 հազ քառ կմ: Ունի արգավանդ հողեր, փարթամ արոտավայրեր, խմելու և ոռոգելու առատ ջուր, հանքային աղբյուրներ: Տեղ–տեղ երեք անգամ բերք էին ստանում: 1890–ական թթ գավ ուներ շուրջ 30000 հայ և մի այդքան էլ թուրք, քուրդ և ասորի բնակիչ: Այլ տվյալներով բնակչության թիվը ցույց է տրվում շուրջ 100000: Գավ-ը բաժանված էր 7 գվռկ-ների, դրանք էին` Բարվար, Էրուն, Խարզան, Հազո, Շիրվան, Ռեդվան. Սղերդ, որոնց բնակավայրերի ընդհանուր թիվը 679 էր: 1882 թ տվյալներով՝ Ս գավ-ի շուրջ 100 գ-եր հայաբնակ էին, իսկ 20-ը ուներ խառը բնակչություն:

Գավ-ի տնտեսությունը բազմաճյուղ էր: Երկրագործւււթյան և անասնա պահության հետ մեկտեղ այստեղ զբաղվում Էին նաև խաղողագործությամբ, պտղաբուծությամբ, մշակում էին սեխ, ձմերուկ, թուզ և այլ պտուղներ ու բանջարեղեն, որոնք մեծ պահանջարկ ունեին նաև հարևան գավ-ներում: Հայերը հմուտ գինեգործներ էին, բրուտներ և մետաղագործներ: Գավ-ի տա րածքում կան նավթի, պղնձի և այլ օգտակար հանածոների պաշարներ. որոնք արդ յունահանվում էին պարզունակ եղանակնե րով: Գավ-ի հայ արհեստավորների, հատ կապես պղնձից և այլ մետաղներից պատ րաստած իրերն ու առարկաները և շիլա կոչվող գործվածքը բարի համբավ ունեին նաև գավ-ի տարածքից դուրս: Ոչ լրիվ տվյալներով՝ 1903 թ գավ-ում գործում Էին 30-ից ավելի եկեղեցիներ ու մի քանի վանքեր, որոնց մեծ մասին կից կային վարժարաններ: Օսմանյան Թուրքիայի տիրապետության տակ Ս-ի հայերի ւլիճակը առանձնապես ծանրա ցավ 19-րդ դ երկրորդ կեսից: Ազգային ու կրոնական հալածանքները և տնտեսական անտանելի վիճակը այդ ժամանակվանից պանդխտության էին մղում հայ ժողովրդի աշխատավորական զանգվածներին: Հենց միայն 1877 թ Ս-ից Կոստանդնուպոլիս և այլ վայրեր էին պանդխտել շուրջ 5000 հայեր: Նրանց թիվը արագորեն ավելանում էր նաև հետագայում: Ս-ի բազմահազար հայությանը դժվարին ճակատագիր բաժին ընկավ 1915 թ մեծ եղեռնի ժամանակ: Այդ թվակա նին ռուսական զորքերն ու հայ կամավորնրը ազատագրեցին Ս, սակայն քիչ հետո հե ռացան այնտեղից, հայությանը թողնելով միայնակ ու անօգնական: Օգտվելով ընձեռնված հնարավորությունից, թուրք ջար դարարները 1915 թ համարյա ամբողջովին ոչնչացրին նրանց: Նրանցից միայն մի քա նի հազար հոգու հաջողվեց գաղթել այլևայլ վայրեր: Ս այժմ առանձին նահ է Թուրքիայի կազմում: