Սըվազ

From Armeniapedia
Jump to navigation Jump to search

Սըվազ, (Сваз, Sivas), Սեբաստիա, Դիոպոիս, Դիոսպոլիս, Կաբիրա, Կապիրա, Մեգապոլիս, Մեղապոլիս, Սաբասթիա, Սավաստ, Սեբաստ, Սեբաստացվոց քաղաք, Սեբաստե, Սեբաստեա, Սեվազ, Սեվաս, Սեվաստ, Սեվաստա, Սեվաստիա, Սեվաստո, Սրվազ, Սիվաս, Սվազ, Սվաս, Սուազ, Սուվազ, Տրիսուպոլիս, Օգոստոս, Օգոստոսական - Քաղաք պատմական Փոքր Հայքում, Ալիս գետի վերին հոսանքի աջ կողմում, Մարագում լ-ան ստորոտում փռված ընղարձակ հովտում, 1348 մ բարձր վրա: Դիրքը գեղեցիկ է, կլիման՝ ցամաքային, ձմռանը խիստ ցուրտ է, ամռանը՝ շոգ, որի պատճառով ք-ում տարածված Էին ջեր մախտն ու թոքերի հիվանդությունը: Խմելու և ոռոգելու ջուրը թեև առատ է, սակայն ք-ը բուսականությամբ համեմատաբար աղքատ է: Ք-ում և շրջակայքում աճում են լայնատերև ուռենիներ, բարդիներ և կաղամախիներ: Հողը բերրի է ու արգավանդ` պիտանի մա նավանդ հացահատիկների մշակության համար: Ք-ով է հոսում Աստղիկ գետակը (ստորին հոսանքը կոչվում է Մուրտառ), որի մեջ է թափվում ք-ի ամբողջ աղտեղությունը: Ք-ի տարածքով են անցնում նաև Բրգնիկի ջուր և Կապուտիկ գետակները, որոնց վարարումները հաճախ վնասում են ք-ին: Ս-ի մոտ է գտնվում Սեբաստիայի փոքրիկ լճակը: Գետերի վրա կան մի քանի քարաշեն կամուրջներ, որոնցից մեկը՝ 15 կամարով: Վերջինս, ըստ հիշատակությունների, կառուցել է տվել Վասպուրականի հայոց թագավոր Սենեքերիմի դուստր Շուշանիկը 11-րդ դ: Ք-ում և շրջակայաքում կան հանքային աղբյուրներ, ավազի, գիպսի, մարմարի հանքեր: Ս-ի տարածքում պահպանվել են երկու ավերակ բերդեր՝ Վերին և Ստորին բերդ անուններով: Աոաջինը քարաշեն է, կառ բլրի վրա, որի տարածքում 19-րդ դ վերջերին ապրում էին 40-50 տ հայեր և թուրքեր: Ստորին բերդը գտնվում է լ-ան ստորոտին և ուներ մոտ 150 տ թուրք բնակիչ:

Ս-ի բնակչության մասին եղած տվյալները հավաստի ու ճշգրիտ չեն: Հնում այն իբր ունեցել է 12000, իսկ 19-րդ դ և 20-րդ դ սկզբներին՝ 60000-ից մինչև 90000 բնակիչ, որի մոտ կեսը հայեր էին, մյուսները` թուրքեր ու քիչ թվով հույներ, որոնք բնակվում էին Մեծ ու Փոքր Բենգլիներ, Բեզիրգյան արտ, Հողդար, Փաշա պարտեզ, Պարույրի արտ, Քոսեդարա, Դավրանբահիր, Կայսերի դուռ, Հասանլի սև հողեր և մյուս թաղերում ու վտղոցներում: Զբաղվում էին առևտրով, հացահատիկի, ծխախոտի մշակությամբ, անասնապահությամբ: Արհեստներից տարածված էին գորգագործությունը, կտավագործությունը, մորթեղենի մշակումը: Արհեստավորների մեծ մասը հայեր էին: Արհեստանոցներն ու առևտրական կրպակները տեղավորված էին ք-ի շուկաներում և հրապարակներում: Ս-ում հիշատակ վում են Քառասուն մանկանց վանքը, ս Աստվածածին, ս Սարգիս, ս Նշան, ս Գրիգոր Լուսավորիչ, ս Փրկիչ, ս Մինաս, ս Հակոբ, ս Գևորգ, ս Վլաս (հայ կաթոլիկական) եկեղեցիները, մի քանի մուսուլմանական մզկիթներ, որոնք հնում հայկական եկեղեցիներ են եղել, ինչպես՝ ս Երանոս անունով եկեղեցին, որը հետագայում թուրքերը վեր էին ածել մզկիթի: 19-րդ դ վերջին և 20-րդ դ սկզբներին Ս-ում գործում էին Արամյան, Թորգոմյան, Մխիթարյան, Ներսիսյան, Սահակյան վարժարաններն ու շվեյցարական, ամերիկյան ու ֆրանսիական դպրոցները: Մինչև 1915 թ ք-ում գործում էին հայկական Ազգային հիվանդանոցը, Աղքատախնամ ընկերությունը, որբանոցը, մանկապարտեզը և Սենեքերիմյան, Անձնվեր, Լուսաբեր մշակութային կազմակերպությունները: 1870 թ–ից գործում էր նաև թատերական խումբը:

Լուսավորչական հայերն ունեին 10 արական, 3 իգական, բողոքականները՝ 7 արական, 1 իգական դպրոց: Ս-ում հրատա րակվել են «Անդրանիկ» (1909-12), «Հողդար» (1910-14) և այլ հայկական պարբերականներ:

19-րդ դ երկրորդ կեսից ողջ Արմ Հայաստանի հետ խիստ ծանրացավ նաև Ս-ի հայերի վիճակը, 1895 թ կոտորածների ժամա նակ ք-ում սպանվեցին ավելի քան 1500 հայեր: Նրանց ունեցվածքը կողոպտվեց, տներն ու խանութները քարուքանդ արվեցին, իսկ 1915 թ հունիսի 25-ին ք-ի հայությունը տեղահանվեց ու քշվեց Տեր Զորի անապատը, որտեղից միայն քչերը կարողա ցան փրկվել: 1918-ից հետո շուրջ 1500 սեբասաացիներ այս ու այն կողմից եկան ու կրկին հաստատվեցին իրենց հայրենի ք-ում: Հետագայում թեև նրանց թիվը եռապատկվեց, սակայն գոյատևելու երաշխիք չկար: Դրա համար 1920-ական թթ շատերի նման Ս-ի հայերի մեծ մասը նույնպես տեղափոխվեց Խորհրդային Հայաստան ու հիմնականում բնակություն հաստատեց Երևանի մոտ, Նոր Սեբասաիա նորաշեն թաղամասում (այժմ Երևան ք-ի շրջագծում): Այժմ Ս-ում ապրում են շատ քիչ թվով հայեր: Այն Սեբասաիայի նահ-ի (վիլայեթի) կենտրոնն է և ունի շուրջ 150000 բնակիչ:

Ս-ի հիմնադրման ճշգրիտ թվականը հայտնի չէ: Ենթադրվում է, որ այն գոյութ յուն է ունեցել 100–150 տարի մթա որպես սրբավայր և կոչվել է Կաբիրա (ստորերկրյա աստվածների՝ կաբիրաների անունով): Հին Ս գտնվելիս է եղել այժմյան ք-ից 6–8 կմ արլ, Գաբրազ գ-ի տարածքում: Ս վերակա ռուցվել, ք է դարձել Պոնտոսի թագավոր Միհրդատ 6-րդ Եվպատորի ժամանակ (111– 63 թթ մթա): 66 թ ք գրավել է հռոմեա կան զորավար Պոմպեոսը և կոչել Դիոպոլիս: 30-ական թթ (մ.թ.ա.) այն տրվել է Հռոմի դաշնակից Պոլեմոն I-ին, որի կնոջ՝ Պյութոդորոսի ժամանակ այն դարձավ թագավորական նստավայր՝ Օգոստոս կամ Օգոստոսական անուններով: Դիոկղետիանոս կայսեր (284-305) ժամանակ Ս Փոքր Հայք պրովինցիայի, իսկ 335 թ՝ Առաջին Հայքի, 536-ից՝ Երկրորդ Հայքի մայրաքաղաքն էր: 7-րդ դարից Ս Հայկական եկեղեցական թեմի կենտրոնն էր: 1021 թ, երբ Ս Բյուզան դիայի կողմից տրվեց Վասպուրականի Հա յոց թագավոր Սենեքերիմին, հազարավոր հայեր վասպուրականից տեղափոխվեցին և վերաբնակվեցին Ս-ում ու նրա շրջակայքում: Այդ ժամանակից սկսած ք ապրեց տնտեսական ու մշակութային վերելք, որը, ցավոք, կարճ տևեց: 1060-ական թթ ք գրավեցին թուրք սելջուկները, 1240-ական թթ այն անցավ մոնղոլների ձեռքը: Հայերի հա մա՜ր սկսվեցին դաժան ժամանակներ: 1400 թ 15-օրյա պաշարումից հետո Լենկթեմուրի հրոսակները ք գրավեցին և ողջ-ողջ թաղեցին 4000 հայերի: Ավերվեցին բազմաթիվ տներ ու եկեղեցիներ: 1413 թ Ս գրավեցին օսմանյան թուրքերը: Հետագա ժամանակներում, մինչև 18-րդ դ Ս անընդհատ տուժում էր թուրք-պարսկական ավերիչ պատերազմ ներից, որոնք ուղեկցվում էին համաճարակ ներով, սովով ու ավերածություններով: Տիրողների դաժան լուծը թոթափելու աոաջին փորձը կատարել են Ս-ի հայերը: 1562 թ այստեղ Միքայել Ա Սեբաստացի կաթողիկոսի (1562-1576) հրավիրած գաղտնի բարձր ժողովը որոշում ընդունեց դիմել եվրոպական պետությունների ու Հռոմի պապի օգնությանը: ժողովին մասնակցում էին 30 բարձրաստիճան հոգևորականներ, առևտրականներ ու արհեստավորներ: 19-20-րդ դդ Ս Սեբաստիայի նահ-ի և գավ-ի կենտրոնն էր:

Ս վաղ միջնադարից սկսած կարևոր դեր է կատարել մշակույթի և եկեղեցական ու հասարակական կյանքում: 405-425 թթ Կոստանդնոայոլսի պատրիարքի պաշտոնը զբաղեցրել է Ատտիկոս Սեբաստացին: 11–րդ դ այստեղ է իր վերջին օրերը անցկացրել Հայոց կաթողիկոս Պետրոս Ա Գետադարձը (1019-1058):

1066 թ Ս- ում են դասավանդել Փիլիպոս քահանան և նրա Սահակ ու Ստեփանոս որ դիները: 1908-10-ական թթ ք-ում և նրա շրջակայքում դպրոցներ բացելու գործում մեծ աշխատանք է կատարել հայտնի ֆիդա յի Սեբաստացի Մուրադը: Այդ տարիներին Ս-ում ուսուցչություն է արել նաև Դանիել Վարուժանը: Ս-ում են ծնվել Իտալիայի ս Ղազար կղզում հայկական Մխիթարյան միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաս տացին (1676-1749), պատմիչ Հովհ. Սեբաստացին, ամերիկահայ հրապարակախոս, բանասեր Մարտիրոս Անանիկյանը (1875–1924), ամերիկյան բանվորական շարժման գործիչ Արամ Զարդարյանը (1876 թ), դերասան, ռեժիսոր Տրդատ Նշանյանը (1892–1962), ջութակահար, կոմպոզիտոր Հրանատ Գլըճյանը (1896 թ), դերասան Արտաշես Գմբեթյանը (1900 թ), հայ խորհրդային կինոօպերատոր, արվեստի վաստակավոր գործիչ Գարեգին Արամյանը (1908 թ), նկա րիչ Երվանդ Ամատունին (1902-1968), բանասեր Պարույր Ասատուրը (1882 թ), դերասան Կարապետ Արծրունյանը (1907թ), նկարիչ Երվանդ Արյանը (1894-1931), սփյուռքահայ կրթական, հասարակական գործիչ Գրիգոր Կիրակոսյանը (1888 թ), նկարիչ Ռիշար ժերանյանը (1921 թ), բժիշկ Ն. Տաղավարյանը, դրամատուրգ Զ. Պտուկյանը և շատ ուրիշներ: Պահպանվել են 12–17-րդ դդ Ս-ում ընդօրինակված հայերեն շատ ձեռագրեր:

Սեբաստիայի գավառ, Себастиайи гавар, Sebastiayi gavar, Կաբիրա, Կապիրա, Սևաստ, Սիվաս, Սիվաս Էլի, Սվազ, Սվաս - Գավառ պատմական Փոքր Հայ քում, Սեբաստիայի նահ-ում, նրա արլ և հս–արլ կողմում: Սահմանակից էր հս-ից՝ Թոկատի և Շապին Գարահիսարի, արլ-ից` Երզնկայի գավ-ներին, հր-արլ-ից՝ Խարբերդի, հր-ից՝ Կեսարիայի նահ-ներին: Կենտրո նը Սեբաստիա ք էր: Ս-ի գավ-ի մեջ մտնում էին մի քանի գվռկ-ներ՝ Ազիզե, Թոնուս, Սե բաստիա, Հաֆիք, Տևրիկ, Կյուրին ևն, որոնք ունեն մի քանի տասնյակ գ–ախմրեր: Գավ-ի տարածքը, ոչ հավաստի տըվյալնհրով, կազ մում Էր 34000 քառ կմ: Նահ-ի ամենախիտ բնակեցված գավ-ն Էր, որտեղ հայերի թիվը 1914 թ հասնում էր 55000-ի: Գավ-ն այն ժա մանակ ուներ հայկական 6 վանք և 46 եկեղեցի:

Ս-ի գավ-ի բնակչությունը զբաղվում էր հացահատիկի մշակությամբ, անասնապա հությամբ, արհեստներով ու առևտրով: 1915 թ մեծ եղեռնի ժամանակ գավ-ի հայերի զգալի մասը ոչնչացվեց, մյուսները՝ տարագրվեցին: