Սեմյոնովկա
Սեմյոնովկա, (Семеновка, Semyonovka), Սեմենովկա, Սիմյոնովկա, Սիմոնովկա – Գյուղ ՀՀ Գեղարքունիքի մարզում (04.12.1995 թ), նախկին Սևանի շրջ-ում, Սևանի լ-նանցքի մոտ, Երևան–Թբրլիսի ավտոմայրուղու վրա, լ-նային բարձրադիր վայրում։ Առանձնատները 12 հարկանի են, քա րաշեն ու հարմարավետ։ Կլիման ցուրտ է, ձմեռը՝ երկարատև ու ձյունառատ։ Խմելու ջուրը տեղից է, սառնորակ ու հորդաբուխ։ 1873 թ. ուներ 298, 1897-ին՝ 509, 1926-ին՝ 232, 1931-ին՝ 508 գերազանցապես ռուս բնակիչ, որոնք 1950-ական թթ. տեղափոխվել են Հյուսիսային Կովկաս։ 1959 թ գ ուներ 495, 1970-ին՝ 442, 1979–ին՝375, 1989-ին՝ 290 հայ բնակիչ։ Գյուղական անասնապա հական տնտեսությունները զբաղվում են նաև կերային կուլտուրաների մշակությամբ։ 1991 թ-ից հողը սեփականաշնորհվել է։ Ունի 8-ամյա դպրոց (հիմնադրված 1903 թ), ակումբ, գրադարան, բուժկայան, հանրախանութ, կենցաղսպասարկման տաղավար։