Սարամեջ
Սարամեջ, (Сарамедж, Saramej), Չոթուռ, Չոթոտ, Չոտուռ, Չոտուր, Չոտւրի Ջոթուր, Սարամեչ - Գյուղ ՀՀ Լոեռու մարզում (04.12.1995 թ), նախկին Սպիտա կի շրջ-ում, Փամբակի լշ-ի հր լանջին, Սպի տակ ք-ից 6-7 կմ հր-արմ։ Ս է վերանվանել 26.04.1946 թ։ Գ կաոուցված է ալիքավորված հարթավայրում։ Առանձնատները 1-2 հարկանի են, քարաշեն ու հարմարավետ։ Ունի առողջարար կլիմա։ 1873 թ ուներ 363, 1897-ին՝ 572, 1926-ին՝ 845, 1931-ին՝ 904, 1939-ին՝ 865, 1959-ին՛ 857, 1970-ին՝ 1120, 1979-ին՝ 1137, 1989-ին՝ 489 բնակիչ, որոնց մեծ մասի նախնիները գաղթել են Արմ Հայաստանի Խնուսի, Մուշի շրջ-ների գ-երից 1828-29 և 1878 թթ։ Զբաղվում են անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ և բանջարաբուծությամբ։ 1981-ից այստեղ գործում էր Սպիտակի կարի արտադրական միավորման մասնաճյուղր։ (Անի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, հեռախոսակայան, կապի բաժանմունք, կենցաղս պասարկման տաղավար, մանկապարտեզ։ Եկեղեցին կառուցված է 1906 թ։ Շրջակաքում նշմարվում են հին գերեզմանոցի հետ քեր։ 1988 թ դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժից գ-ում զոհվել է 23 մարդ, տների 60% և բոլոր անասնապահական շենքերը ավերվել են։ Առ 1.09.1993 թ ուներ 1454 բնակիչ։