Սարահարթ
Սարահարթ, (Сараhарт, Sarahart), Գյուլլիջա, Կյուլյուճա, Կուլիջան, Սա րաարտ, Քյուլլուջա, Քյուլլուջի, Քյուլուջա -Գյուղ ՀՀ Լոռու մարզում (04.12.1995 թ), նախկին Սպիտակի շրջ-ում, Սպիտակ ք-ից 8 կմ հս-արմ, Գոգարան գետի ափին, բլրապատ ու թեք հարթավայրում։ Ս է վերանվանել 19.04.1950 թ։ Առանձնատներր քարաշեն են, հարմարավետ, թաղված պտղատու այգիների մեջ։ Խմելու ջուրը բերված է 9 կմ հեռավորությունից։ 1831 թ ուներ 56, 1873-ին 481, 1897-ին՝ 839, 1926– ին՝ 1322, 1931-ին՝ 1486, 1939-ին՝ 1494, 1959-ին՝ 1835, 1970-ին՝ 1928, 1979-ին՝ 1527, 1989-ին՝ 435 բնակիչ, որոնց մի մասի նախնիները գաղթել են Արմ Հայաստանի Բասենի շրջ-ի գ-երից 1828-29 թթ։ Զբաղվում են անասնապահությամբ հացահատի կի, կերային կուլտուրաների մշակությամբ, բանջարաբուծությամբ ու պտղաբուծությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, որը շահա գործման է հանձնվել 1993 թ, մշակույթի տուն, գրադարան, հեռախոսացանց, կապի բաժանմունք, մանկապարտեզ, բուժկայան, կենցաղսպասարկման տաղավար։ Գ-ում կա սև սրբատաշ տուֆով կառուցված 2 եկեղեցի։ Գ-ից 6 կմ հս կա գ-ատեղի։ 1988 թ դեկտեմբերի 7-ի Սպիտակի կործանիչ երկրաշարժի հետևանքով գ-ում զոհվել է 100 մարդ, տների մեծ մասն ավերվել է։ Առ 01.09.1993 թ ուներ 1641 բնակիչ։