Սարակապ
Սարակապ, (Саракап, Sarakap), Բոզդողան, Պոզտողան - Գյուղ ՀՀ Շիրակի մարզում (04.12.1995 թ), նախկին Անիի շրջ ում, Մարալիկ ք-ից մոտ 10 կմ հր-արմ, գո գավորությունում։ Ս է վերանվանվել 03.01.1935 թ։ Կլիման համեմատաբար տաք է, տեղումներր՝ սակավ։ Առանձնատ ներր քարաշեն են, հարմարավետ։ Ունի խմելու սառնորակ ջուր։ 1831 թ ուներ 70, 1897-ին՝ 937, 1926-ին՝ 597, 1931-ին՝ 762, 1939-ին՝ 910, 1959-ին՝ 686, 1970-ին՝ 657, 1979-ին՝ 649, 1989-ին՝ 550 բնակիչ, որոնց մեծ մասի նախնիները գաղթել են Արմ Հայաստանի Ալաշկերտի և Բասենի շրջ-ների գ-երից 1915-20 թթ։ Զբաղվում են հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ և անասնապահությամբ։ Ունի 8-ամյա դպրոց, ակումբ, գրադարան, կապի բաժանմունք, բուժկայան, կենցաղսպասարկման տաղավար։ Եկեղեցին, որ կոչվում է ս Աստվածածին, կառուցված է 7-րդ դ, սև սրբատաշ քարերով, ունի խաչաձև հատակագիծ և գմբեթ։ Վերանորոգվել է 1885-87 թթ։ Ս-ից մոտ 6 կմ հր-արլ գտնվում է սրբատաշ քարերով կառուցված մեկ այլ կիսավեր եկեղեցի, որն անվանվում է Կարմիր վանք կամ Ղըռըխի վանք (7-րդ դ)։ Նույն ուղղությամբ, 4 կմ հեռու Չիչագլու աղլներ վայրում կա հազիվ նշմարվող մի գ-ատեղի։ Գ-ից ոչ հեռու նշմարվում են կիկլոսլյան ամրոցի հետ քեր։ Գ-ի շրջակայքում կան տուֆի և բազալտի պաշարներ։