Սարագյուղ
Սարագյուղ, (Сарагюг, Saragyugh), Դարագյուղ, Դարաքեյ, Դարաքենդ, Դարաքյոյ, Դարաքոյ, Դարաքվայ, Սարա գյուխ - Գյուղ ՀՀ Շիրակի մարզում (04.12.1995 թ), նախկին Աշոցքի շրջ-ում, նրա հս կողմում, Ծաղկաշեն գետի վերնա գավ-ում, Ջավախքի լշ-ի արմ լանջին։ Ս է վերանվանվել 12.11.1946 թ։ Կլիման ցուրտ է, տեղումները` բավարար։ Առանձնատների մեծ մասը քարաշեն է, հարմարավետ։ Խմելու ջուրը` տեղից։ 1873 բ ուներ 135, 1897-ին՝ 266, 1926-ին՝ 378, 1931-ին՝ 468, 1939-ին՝ 579, 1959-ին՝ 320, 1970-ին՝ 349, 1979-ին՝ 287, 1989-ին՝ 208 հայ բնակիչ։ Զբաղվում են անասնապահությամբ, նաև հացահա տիկի և կերային կուլտուրաների մշակութ յամբ։ Ունի 8-ամյա դպրոց, ակումբ-գրադարան, բուժկայան և մի կանգուն, անշուք եկեղեցի։ 1988 թ դեկտեմբերի 7-ի երկրաշարժի պատճառով եղել են ավերածություններ, որոնց վերականգնմանր մասնակցել են Պոլտավայի մարգի շինարարները։