Սանգյառ
Սանգյառ, (Сангяр, Sangyar), Սանգ յար, Սենկար, Սենկեր, Քիչիկ, Քիչիկ Ջան գի, Քյուչուկ Ջանգի, Քյոչուկ Ջանքի, Քու չիկ Ջանգի –Գյուդ ՀՀ Արագածոտնի մարզում (04.12.1995 թ), նախկին Արագածի շրջ-ում, Ծադկահովիտ գ-ից 3 կմ հս-արլ Արագած լ-ան հս-արլ ստորոտին, կանաչա պատ հարթավայրում։ Առանձնատները քարաշեն են, բարեկարգ։ Ունի ամառանոցային զով կլիմա, խմելու սառնորակ ջուր, որ բերվում է Ծադկահովիտ գ-ի աղբյուրներից։ 1897 թ ուներ 284, 1922-ին՝ 352, 1931–ին՝ 564, 1939-ին՝ 477, 1959-ին՝ 308, 1970–ին՝ 360, 1979-ին՝ 424, 1985-ին՝ 452 բնակիչ, որոնց մի մասի նախնիները գաղթել են Կարսի մարզի գ-երից։ Միավորված էր Ծաղկահովտի տնտեսությանը։ Ունի 8–ամյա դպրոց, ակումբ, գրադարան։ Գ-ում և շրջակայքում կան հին դամբարաններ (կրոմլեխներ)։ 1988 թ դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժի ժամանակ եղել են գ-ի տների և անասնապահական շենքերի ավերածություններ։