Նիզամի
Նիզամի, (Низами, Nizami), Նեջալ Վերին, Նեջելի Վերին, Նեջերլու Վերին, Նեջիլու Վերին, Նեջիրլու Վերին, Նեջլի Վերին, Նեջլու Վերին, Նեջրլու Վերին, Նետիս - Գյուղ ՀԽՍՀ Մասիսի շրջ-ում, Հրազդն գետի ձախափնյակում, արգավանդ հանքավայրում, Մասիս քտա-ից քիչ հս: Ն է կոչվել միջնադարյան պարսկալեզու բանաստեղծ Նիզամի Գյանջևիի անունով (25.1.1978):
Նետիս անունով հիշատակում է Ստեփանոս Օրբելյանը (13-րդ դ): Առանձնատները քարաշեն են հարմարավետ: 1831թ ուներ 231, 1897-ին` 791, 1926-ին` 368, 1939-ին` 885, 1959-ին` 1340, 1970-ին` 1671, 1979-ին` 1342 հայ և ադրբեջանցի բնակիչ: Հայերի մի մասի նախնիները գաղթել են Պարսկահայաստանի գավ-ների գ-երից 1828-29թթ: Բանջարաբուծական պետական տնտեսություն է: Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, կենցաղսպասարկման տաղավար, մսուր-մանկապարտեզ, բուժկայան: