Մարդին

From Armeniapedia
Jump to navigation Jump to search


Մարդին, (Мардин, Mardin), Մարդա, Մարդե, Մարդե բեոդ, Մարդես, Մարդիս, Մարտին, Մերդին, Մերթին, Մերիտ, Մերտ, Մերտին—Քաղաք, բերդաքաղաք Արմ Հայաստանում, Դիարբեքիրի նահ–ի Մարդինի գավ-ում, վերջինիս վարչական կենտրոնը: Վերին (Հայոց) Միջագետքի հին բք-ներից էր՝ Եդեսիա և Մծբին ք-ների միջև, բարձր և ապառաժոտ լ–ան զառիվայր լանջին : Շրջապատված էր հաստ պարիսպներով և աշտարակներով: Հր–ից շրջապատված էր լ-ան վեմերով: Տները շինված էին լ-ան դարավանդների վրա: Ջուրն աղի էր, խմում էին անձրևաջուր: Օդը առողջարար: Օսմանյան տիրապետության շրջ-ում կոչվել է նաև Մերդին: 19-րդ դ սկզբներին ուներ 1000 տ, դ–ի վերջին` մոտ 20000 բնակիչ, որից 7230 հայեր, 1914 թ՝ 25000 բնակիչ, որից 1500 հայեր, մնացածը՝ թուրքեր, ասորիներ, քրդեր, արաբներ և այլք: Հայերն զբաղվում էին արհեստներով (հատկապես պղնձագործությամբ) և առևտրով: Ք—ի շրջակայքում մշակում էին բամբակ, իսկ ք—ում սրանից պատրաստում էին բեհեզ և այլ գործվածքներ: Ուներ երկու եկեղեցի, մզկիթներ, դպրոց: Հայկական եկեղեցին եպիսկոպոսանիստ էր: Այստեղ կային հրապարակներ, բաղնիքներ, իջևանատներ, ջրհորներ: Հնում ավելի բազմամարդ և շենք էր: Հիշատակված է հայ միջնադարյան աղբյուրներում: Պահպանվել են մի շարք հնություններ, որոնց թվում Մ—ի անառիկ բերդր` իր աշտարակ դիտարանով, որր գտնվում էր լ–ան վրա և ուներ ք—ին կապող արհեստական սանդղավոր ճանապարհ: Վերևում՝ բերդի ներսում, կային ցանքատարածություն և աղբյուր: Բերդապահների թիվը 19-րդ դ սկըզբին հասնում Էր 500-ի: Ք—ից դուրս կար մենաստան: Քյաթիբ Չելեբին այստեղ, լ–ան վրա «ապակու հանքեր» է տեղադրում: 1915 թ Մ-ից տարագրվել է 4663 հայ, իսկ ք-ի մոտ գտնվող Ռաս էլ Այն (Րասուլ Այն) փոքրիկ բնակավայրում թուրքերը դաժանորեն կոտորել են 90000 հայերի:

Մարդինի գավառ, Мардини гавар, Mardini gavar, Մամպուտ, Մարդին, Մարտին, Մարտինի գավառ., Մերդին, Մերտին-Գավառ (սանջակ) Արմ Հայաստանում, Դիարբեքիրի նահ-ում, նրա հր կողմում: Մ—ի տարածքը հնում մտնում էր Վերին (Հայոց) Միջագետքի մեջ: Նրա հս սահմաններն անցնում էին Մասիուս կամ Մարդինի լ-ների հս փեշերով, իսկ հր–ում փռված էր անապատային դաշտավայր: Կենտրոնն Էր համանուն ք-ը: Օսմանյան տիրապետության շրջ-ից կոչվել է նաև Մերդին : 19–րդ դ վերջին գավ–ի կազմի մեջ էին մտնում 6 գվռկ՝ Մարդին, Մծբին (Նիսիբին), Ջեղիրե, Միդիադ, Ավնիե, Մարզին, և 18 գ-ախումբ, 1890 թ ուներ 28606 հայ բնակիչ: 1915 թ բռնագաղթից հետո գավ–ի հայ բնակչությունը մասամբ տեղահան եղավ ու կոտորվեց, մնացածները արաբախոս դարձան: