Կեսարիա
Կեսարիա, (Кесария, Kesaria), Գայսերի, Գայսերիե, Կայսեր, Կայսերի, Կայսերիե, Կեսար, Կեսարիա Արդի, Կեսարիա Թրքական, Կեսարիա Թուրքական, Ղայիսար, Ղայսար, Ղայսարի, Ղայսերի — Քաղաք պատմական Փոքր Հայքում, Կեսարիայի նահ–ում, վերինիս և համանուն գավ–ի կենտրոնը: Գտնվում Է Արգեոս լ–ան հս կողմում, Ալիսի վերին հոսանքում: Հիմնադրվել Է 1070-ական թթ հին Կեսարիայի կործանումից հետո, նրա նից 4 — 5 կմ հս–արլ: 11—րդ դ սելջուկ–թուրքերը Կ դարձրին իրենց կարևոր հենակետը: 13-րդ դ-ից այն ենթարկվեց թաթար-մոնղոլներին, իսկ 15-րդ դ տիրեցին օսմանցի թուրքերը:
Կ փռված Է ցամաքած լճակի նմանվող րնղարձակ ու քարքարոտ գոգավորությունում, որի շուրջը պահպանված հաս ճուտներն ու եղեգնուտները կարծեք հաս տատում են այն ավանդությունը, թե ք տեղում ինչ-որ ժամանակ լիճ է եղել: Կլիման տալիս Է խիստ տատանումներ: Պատահում են դեպքեր, որ մի քանի օրվա ընթացքում օդի ջերմությունը +21-ից իջնում է մինչև — 10–ի: Ամառն այստեղ շոգ է, ձմեռը՝ խիստ ցուրտ: Կենցաղային ու սանիտարական պայմաններով համեմատաբար բարվոք վիճակում էին ք միայն հայ բնակիչները, որոնց մեջ օտար հեղինակների վկայությամբ, երկարակյաց ները մեծ տոկոս Էին կազմում: Անբարեկարգ, առանց կանոնավոր հատակագծի կառռւցված ք է, փողոցները` նեղ ու ոլորուն տները՝ հողաշեն, զուրկ ամենատարրական կոմունալ հարմարություններից: Տների լուսամուտները, որպես կանոն, բացվում են դեպի բակը: Կեսարացիները սովորություն ունեին տների պատերը ներսից հախճապակյա կտորտանքներով զարդարելու, որը հեռու է ճաշակավոր տեսք ունենալուց: Խմելու ջուրը խողովակաշարով բերվում էր Արգեոս լ–ան աղբյուրներից:
Կ հս շրջագիծը կազմում է արլ-ից արմ ձգվող լերկ ու քարքարոտ բլրաշարը, որի տարածքում մինչև 1915 թ կային մի քանի ավերված ու լքված գ-եր: Այս բլրաշարին զռւգաՀեռ արլ–արմ ուղղությամբ հան դարտ ու հանդիսավոր հոսում է Ալիս գետը, որի վրայի միակամար ու քարաշեն հնամենի կամուրջը 1915 թ գործում էր: Ք ընդհանուր տեսքն այնքան անհրապույր էր, որ ականատեսները այն նմանեցրել են ընդարձակ գերեզմանոցի կամ մեծ ու անշուք գ: Շատ թե քիչ հարմարավետ տները գտնվում էին ք կենտրոնական մասում: Դրանք քարաշեն էին, մեկ-երկու հարկանի և մեծ մասամբ պատկանում էին հայերին ու հույներին: 1831 թ ուներ շուրջ 28000, 1859-ին 18522, 1887-ին՝ 25000 (ըստ թուրքական վիճակագրության տվյալների՝ 70000), 1896-ին 60000 թուրք, հայ, հույն և այլազգի բնակիչ: Հայերի թիվը կազմում էր 10-ից 20000 մարդ: Այստեղ նրանք բնակվել են դեռևս մ թ-ից մի քանի հարյուր տարի առաջ: Նրանց հոսքը դեպի Կ հատկապես մեծացավ 11-րդ գ կեսերից և շարունակվեց հետագայում: 1915 թ նախօրյակին Կ շրջ-ում կային բազմաթիվ հայկական գ-եր՝ շուրջ 50000 բնակչով: Կ հայերն զբաղվում էին արհեստներով, գորգագործությամբ, ոսկերչությամբ, կաշեգործությամբ, կտավագոր ծությամբ, ապխտագործությամբ ևն, ու առևտրով: Շատերը նաև պանդխտում էին: 1856—57 թթ Գաթրճյան եղբայրները Կ-ում կառուցել են առաջին ու ամենամեծ տեքստիլ գործարանը (300 դազգահ), որտեղ աշխատում էին շուրջ 3000 բանվոր-ծառայողներ: 1880–ական թթ օտարերկրյա կապիտալիստները այստեղ հիմնել էին նաև գորգագործական ձեռնարկություն: Ք էկոնոմիկայի վրա դրական ազդեցություն ունեցավ 1890—ական թթ կառուցված Անկարա —Կեսարիա երկաթուղին: Այստեղացի էին Գրիգոր և Կարապետ Մելքոնյանները, որոնց միջոցներով հիմնադրվել էր և, մինչև օրս էլ գործում է, Մելքոնյան կրթական ու մշակութային հաստատությունը:
Հայերն ունեին 3 եկեղեցի` ս Աստվա ծածին, ս Լուսավորիչ, ս Սարգիս և 6 վարժարան (Հայկյան, Հայկուհյան, ս Հակոբյան, Սարգիս Կյումիջյան, Արտեմյան, Մարկոսյան), որտեղ 1872 — 73 թթ սովորում Էին 1260 աշակերտ և աշակեր տուհի: 1915 թ նախօրյակին հայոց ս Կա ռապետ վանքում գործում Էին որբանոց ու մանկապարտեզ: Հայերի մշակութային կյանքում որոշակի տեղ է ունեցել նաև մամուլը: Կ—ում լույս են տեսել «Տիգրիս» շաբաթաթերթը (1908 թ), «Նոր սերունդ» (1912 թ), «Հայեկ» (1910—1913 թթ), «Մաժաք» թերթերը: 19 — 20-րդ դդ Կ–ռւմ կային մի քանի Հայկական բարեգործական խմբեր: Այստեղ են ծնվել ոսկերիչ–արվեստագետ Մ. Գալֆայանը (1837—1908թթ), խմբագիր—հրապարակախոս Հովհ. Գայսերյանր (մահ. 1924 թ), երաժշտագետ Գ. Գապասախալյանը (1736 — 1808 թ), մատենագիր Գրիգոր Կեսարացին (17-րդ դ): Պահպանվել են ք պաշտպանական պարիսպները: Հիշատակվում են ք-ային 6 դռների անունները: Միջնաբերդը (Իչգաե) գտնվում էր կենտրոնում, որից դուրս տարածվող ք-մասը (Իչերի Շար) բաժանվում էր 19 թաղերի: Սրանից այն կողմ կառուցված բոլորովին նոր թաղամասը անվանվում էր Պահճե մաուսլլասի: Ըստ աղբյուրների Կ թաղերի ընդհանուր թիվը 114 (կամ` 108) էր, որից hայաբնակ էին 28–ը: Ք ծայրամասում ապրում Էին մաղագործ բոշաները (Բոշալար մահալլասի):
Կ շատ թե քիչ աչքի ընկնող պաամա ճարտարապետական հնությունները պա րիսպներն ու միջնաբերդն են, որոնք կառուցվել ու վերակառուցվել են 12 և հետագա դդ-ում՝ սելջուկ-թուրքերի ժամանակ: Բերդը, որ ունի 200 մ երկար և 80 մ լայնություն, քառանկյունի Է և կառուցված Է սև ու կարմրավուն մշակ ված քարերով: Պարիսպների վրա կան 19 բարձր աշտարակներ: Բերդը բոլորում է ջրարգել խրամը` շարժական կամրջակով: Նոր ժամանակներում կառուցված մզկիթներից ուշագրավը Ղուվանդ Ջամին Է, որի ճարտարապետական կերտվածքն ու խաչակիր քարաբեկորները հաստատում են , որ սրա տեղում նախկինում գոյություն է ունեցել մեծ ու շքեղ հունա կան եկեղեցի: Մյուս մզկիթը, Ուլու ջամի անունով, նույնպես հնում քրիստոնեական եկեղեցի է ղել: 1890 թ-ից Ուլու ջամին և նրան կից մեդրեսեն լքված էին և օգտագործվում էին իբրև մթերանոց:
Կ ք—ային շինություններից ամենագեղեցիկը ք—ային շուկան էր: Ք—ում գործում էին նաև մի քանի հյուրատներ (խան) և արևելյան բաղնիքներ:
1895 թ մասնակի ջարդերից հետո, 1915 թ Կ և նրա շրջակայքի հայությունը (շուրջ 70000 մարդ) ենթարկվեցին զանգվածային կոտորածի կամ տեղահանվեցին: Նրանց բեկորները ցրվեցին տարբեր երկրներ: Ընդառաջելով Սովետական Հայաստան ի կեսարահայերի ցանկությանը` ՀՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1969 թ հունվարի 14-ի հրամա նագրով Հոկտեմբերյանի շրջ-ում հիմնադրվել է Նոր Կեսարիա ավանը: