Կեանքը Ինչպէս Որ Է

From Armeniapedia
Jump to navigation Jump to search

This is the first short story in Krikor Zohrab's (Գրիգոր Զոհրապ) Life as It Is (Կեանքը Ինչպէս Որ Է) written in 1892.


Ճիտին Պարտքը

Ա

Սեւ կաշիե մեծկակ պայուսակ մըն էր զոր առտու իրիկուն իր ձեռքը բռնած կ'երթար փողոցներեն: Իր կյանքին անբաժան ընկերն էր այս տոկուն կաշիե պարկը, որով ամեն իրիկուն իր տան պիտույքը, հացն ու միսը կտաներ, կամ պտուղը իր երկու փոքր զավակներուն, որոնք դրան առջեւեն կբոլորվեին խոստումնալից ու խոստումնապա հ այս պայուսակին շուրջը:

Այս մարդուն բոլոր հոգնաջան վաստակը ու քրտնաթոր գործունեությունը անոր մեջն էր, դանայան տակառ զոր կլեցներ շարունակ երեսուն տարիներե ի վեր առանց հաջողելու: Իր կյանքի պայքարը հոն էր ամբողջ, ապրուստի խնդիր, որուն ար հավիրքովը լեցուն էր միշտ այդ կաշիե պա հարանը, իր մշտնջենական պարապությամբը. իր ուրախությունները ու ցավերն ալ հոն էին, իր հիշատակներն ալ: Աղեկ օրեր ու գեշ օրեր ուներ այդ տոպրակը. տիրոջը պես ճակատագիր մը հարափոփոխ, եւ անոր պես հոգի մըն ալ ուներ կարծես: Ո՞վ էր տերը այս երկուքին մեջ. երեսուն տարի վերջը, երբ ձախորդությունը իր երկաթի շրջապտույտ օղակով զինքը կպաշարեր, այս մարդը կ հասկնար, որ այդ անզգա տոպրակը իր տերը եղած էր միշտ:

Բ

Հիմա միջակ հասակով, մորվոք, ալեւորած մեկն էր Հուսեփ աղա որ վաճառականութենե, խանութպանե հետզ հետե իջնելով, իջնելով առուտուրի միջնորդությամբ կ'ապրեր ալ, խանութե խանութ, դուռնե դուռ տանելով պասմաի ու ճերմակեղենի մատուցումներու ու պա հանջումներու ան համաձայնելի ու հակառակորդ հավաքածոները:

Ո՞վ ըսեր էր որ սա երկուքին մեջ ներդաշնակություն մը կա. Հուսեփ աղան իզուր օրն իբուն իր հաշտարարի դերը կկատարեր, ողոքիչ, համոզիչ փաստերով, առնողին ըսելով թե ապրանքը աժան էր այդ գինով, ու ծախողին՝ թե իր վաճառքը պա հանջած գինեն շատ պակաս կ'ըներ. ո՛չ. երկուքն ալ կ համառեին եւ Հուսեփ աղան հուսակտուր ձեռնթափ կ'ըլլար ա՛լ. առեւտուրի տագնապը, զոր իր վաճառական եղած ատենեն այնքան լավ կճանչնար, նորեն իր վրա, իր համեստ միջնորդի ապրուստին վրա ալ կ'իշխեր ու փճացնել կսպառնար ինքը:

Ո~ հ, թե որ մինակ ըլլար. ի~նչ փույթ. բայց երկու աղջիկ զավակներ իրենց պատանության ամեն հրապույրներովը, ամեն պատրանքներովը իրեն կնայեին. առջի մանկու հիները չէին, այլ խելա հաս պատանու հիներ կյանքի վայելքի արդար ու անմեղ ըղձանքներով, ակնկալություններով ծարավի:

Այս զավակները, իր բոլոր երջանկությունը, հիմա կճնշեին զինքը իրենց 14-15 տարու աղջկան անմեղության ժպիտովը, որ հանդիմանությունով լեցուն կ'երեւար իր հայրական աչքին: Հանցավորի պես կմտներ ներս, զրկանքներու դատապարտված այս երկու հոգիներուն առջեւ, մեղավորի նման գլխիկոր կդառնար տուն, երեսին վրա միշտ պա հելով զվարթության կեղծավոր երեւույթը ու այս դիմայլակին տակ պարտկելով ապիկար ու շվարած մարդու կսկիծը:

Գ

Սկյուտարի բարձունքին վրա՝ Իճատիյեի կողմն է իրենց փոքրիկ տունը, ուր երկու հարյուր ղրուշ ամսական վարձքով կբնակեին երեքը, հայրը ու երկու աղջիկները, որոնց մայրը շատոնց մեռած է. փողոցի վրա նայող փոքրիկ սենյակին պատեն կախված երիտասարդ կնոջ պատկերը անորն է. էրկանը աղեկ օրերուն մեռած էր կուրծքի հիվանդութենե մը, որ պատկերին մեջ տեսնվող սպիտակ ու անարյուն երեսեն կգուշակվի: Բայց իր հիշատակը կ'ապրի եւ օր չըլլար որ իր խոսքը չընեն. գիշերները, երբ աղջիկները կքաշվին, ամուսինը կմնա դեռ իր վաղամեռիկ կնոջ պատկերին դեմը, անխոսուկ ու առանձին. ու իր ոսկեզօծ շրջանակեն նայող այդ անթարթ աչքերեն՝ աղքատացած վաճառականը քաջալերություն մը կ'ակնկալե, գերեզմանի մյուս կողմեն սպասված զորավիգ մը:

Վասն զի բարոյական կորովը կպակսի իրեն օր օրի. իր երբեմնի նյութական դրամագլխին պես, հիմա կզգա որ սրտին քաջությունը կսպառի ու կ հատնի քիչ-քիչ: Դեռ առտուները իր դողդոջուն ձեռքի մեջն է պայուսակը, զոր առանց ամբողջապես լեցնելու կդառնա շատ հեղ. ու առտուն, նավամատույցին վրա, այն վաճառականներուն քով՝ որոնք մուրացիկի մը ողորմություն տալու պես երբեմն գործ կուտան իրեն, կսլքտա, երբեմն կ համարձակի անոնց խոսքին խառնվիլ, կարծիք տալ, միշտ խոսողին նպաստավոր կարծիք մը: Անոնց գծին վրա չի քալեր, այլ քիչ մը ետեւեն, իր անբաժան պայուսակը ձեռքը, ու երբ պատա հի, որ առեւտուրի մեջ մեկ մը երեսեն վնաս մը կրեն այդ մարդիկը, ինք անոնցմե ավելի կզայրանա այդ մեկուն դեմ, խաբեբա ու խարդախ կկոչե զայն, որ իր վաճառականին, այդ պատվավոր մարդուն ապրանքները շփոթած էր ու ստակները չէր ուզեր հատուցանել: Ուրիշ ատեն՝ անոնց զվարթ վայրկյաններուն ՝ կատակներով, փոքրիկ սիրուն պատմություններով կզվարճացներ, կխնդացներ զանոնք, հետեւյալ օրվա համար պզտիկ գործ մը շնոր հելու սպասումով:

Ու վաճառականները կսիրեիր այս պապա մարդը որ ուրիշներուն պես աներես չէր ու իր միջնորդչեքը իրավունք մը պա հանջելու եղանակով չէր ուզեր եւ առաջակված ամեն զեղջի գլուխ կծռեր:

Դ

Պասմաի ջոջերը կքալեին տոտիկ- տոտիկ, ճամփուն վրա խոսելով, իրենց ծախելիքի ապրանքներու հոգերովը բեռնավորված ամենքն ալ: Պարսիկ վաճառականները, գլխավոր հաճախորդները, աչքերնին կսկսեին բանալ. թա հացած ու գունաթափ կերպասներու, կշիռեն ու չափեն պակաս ամերիքաններու վրա առջի շա հերը չէին մացած ա՛լ, եւ վաճառականները խնայողության նոր միջոցներ կխոր հեին. մաքսեն ետքը, գրասենյակի ծախքեն վերջը, միջնորդչեքները ծանր կթվեին իրենց: Ի~նչ հարկ միջնորդի, անձամբ չէի՞ն կրնա առնել կամ ծախել ապրանքները, այնու հետեւ, ուիրշ պատճառներ կուգային զորացնել այս որոշումը. միջնորդը միջնորդ մըն է վերջապես եւ ոչ ապրանքին տերը. ոչ անոր արժեքը կրնա բացատրել տիրոջը չափ եւ ոչ անոր հոգը տանիլ միշտ, ու Հուսեփ աղան որ ետեւնուն կուգար, իր սեւցած պայուսակը ձեռքը , կդողար հիմա:

-Հուսեփ աղա, քեզի համար չենք, - կ'ավելացնեին վաճառականները,- դուն մեր մարդն ես:

Շունչ կ'առներ խեղճ մարդը. բայց գործերը կպակսեին, ավուրչեքը շա հիլը տաժանելի տառապանք մը կ'ըլլար ու պարտքերը կդիզվեին շուրջը, գյուղը, չարշին, ամեն կողմ: Հագուստը տակավին մաքուր կոկիկ էր ու իր արտաքին տեսքեն ոչ ոք պիտի գուշակեր իր զար հուրելի անկումը:

Ու պայուսակը կշարունակեր կրել ձեռքը, անօգուտ տարուբեր մը հիմա, բայց ամչնալով թողուլ, մեկդի նետել զայն, հուսա հատությունը խոստովանիլ աշխար հքի առջեւ, վասն զի ի՞նչ պիտի ըսեր աշխար հք ձեռնունայն տեսնելով զինքն այսու հետեւ:

Հետո՝ ճարա հատած՝ այն վաճառականեն որուն արբանյակն էր, երկու ոսկի փող ուզեց ու մերժողական պատասխան ստացավ. հինգ ոսկի պարտք ուներ. պետք էր նախ այդ պարտքը վճարել: Այն իրիկունը իր պղնձե փոքրիկ ժամացույցը ծախեց երեսուն ղրուշի ու պայուսակը մասամբ գոնե կրցավ լեցվիլ նորեն:

Ե

Տունը՝ ուրախ ու զվարթ էր. աղջիկները իր վիճակին վրա տեղեկություններ կ'ուզեին երբեմն. գուշակություններ, նախազգացումներ ունեին իրենց ներսիդին:

-Գործերը ինչպե՞ս են, հայրիկ, - կ'ըսեր անդրանիկը:

Ու կրտսերը՝ կապույտ աչվի, շուշանաթույր աղջիկ մը որ ճիշտ մորը պատկերն էր.

-Այսչափ ուշ մի մնար:

Հայրը կխնդար. ո՛չ գործերը գեշ չէին երթար. աստուծով ասկե վերջը ավելի պիտի բացվեին

-Վաղը կանուխ եկու, եւ մեզ պտտցնելու տար: Ու ողորմելի հայրը կխոստանար, ամեն բան կխոստանար, կանուխ պիտի գար ու պտտցնելու պիտի տաներ այս հեք զրկյալ որբերը, որոնց էն աղվոր տարիները չքավորության մեջ կ'անցնեին. երեւակայեցեք ուղեւորություն մը, որուն է՛ն գեղեցիկ տեսարանը թյունելի մը անցք ըլլա, մութ ու քարակոփ պատեր, եւ որուն մյուս ծայրեն սպասված լույսի շառավիղը չտեսնես երբեք:

Եվ առտուն, կանուխ-կանուխ, առջի շոգենավով կ'երթար Պոլիս, իր ուժաթափ թեւին տակ սեղմելով իր պարպված պայուսակը, այս հավիտենական թշնամին ու հավիտենական անկուշտը, որ չէր հագեցած երբեք երեսուն տարիե ի վեր. ու հոն, թեւին տակը, խեղդելու պես կսեղմեր զայն, այդ պարպված փորը ու չքացնել կ'ուզեր:

Պոլիս գործ չկար. ժամացույցին ստակեն մնացորդը երթեւեկության ծախքին մեջ սպառեցավ ու վայրկյան կմոտենար ա հավոր արագությամբ մը խոյանալով իր վրա, ուր վերջին երեսուն փարան Քուզկունճուքեն Պոլիս իջնելու, հույսի մը ետեւեն վազելու ծախքը- վասն զի հիմա հույսի ետեւեն երթալն ալ ծախքով է - պիտի հատներ:

Այն անե՞ն. այս հարցումը զոր միտքը կ'ըներ, որուն պատասխանելու հարկեն չէր կրնա խուսափիլ, իր դեմը կ'ելլեր, խոշոր, հսկա տառերով կգրվեր օդին մեջ, ու իր առջեւեն կքալեր իր նայվածքին փակչելով ամեն տեղ:

Զ

Ինչպե՞ս կ'ըլլա որ մարդ հացի մը ստակին կարոտը կքաշե կամ շոգենավի մի ստակ չվճարելուն համար կեցած տեղը կմնա գամված, անշարժ:

Հուսեփ աղան հիմա այս խնդիրները կ հարուցաներ մտքին մեջ, լուծելու կջանար, եւ փողոցին մեջ քալելով, իր դատարկ պայուսակը զգալով, շոշափելով մատներուն տակ, իր տունը փոխադրված կզգար ինքզինքը հանկարծ, իր սիրուն զավակներուն քովիկը, եւ պա հ մը վերացած՝ կմոռնար ինքզինքը, իր ավուր հացի կարոտ մուրացիկ դիրքը, վայրկյան մը գոնե, հարուստ ու ամենակարող ըլլալու համար. այդ փոքրիկ տունը կձգեր, ավելի ճոխ բնակություն մը տալու համար իր զավակներուն. նոր զգեստներ, գլխարկներ, անոնց երիտասարդի բոլոր պա հանջումներեն ավելի՛ն, շատ ավելին կուտար, ու հրճվանքնին տեսնելով կբերկրեր: Ի~նչ դյուրին ու ի~նչ դժվար երջանկություն:

Հետո վերջին հնարքները սկսան ապրուստի. մանր ու ար հավրալից բաներ. նորոգելու պատրվակով տունեն տարված ու չնչին գնով վաճառված կարասիներ, տնական պետքերը հոգալու համար նորե նոր՝ ամեն օր տարբեր խանութներու, ծախողներու դիմումներ. ապառիկ գնելու համար հաստատված մտերմություններ, բարեկամություններ. հետո շոգենավի տոմսակը ուրիշի ստակով առնելու համար ուրիշին քով սպասելներ. զուր ջանքեր բոլորն ալ՝ լեցնելու, ո հ, մասամբ գոնե լեցնելու համար իր պա հանջող պայուսակը զոր բռնած կտանի դեռ, առանց պատճառը գիտնալու, առանց պետքի, անգիտակից շարժումով:

Այն առտուն իր առջինեկ աղջիկը տվավ պայուսակը ձեռքը,- §Երեկվան պես միսը չմոռնաս. քիչ մըն ալ պտուղ բերես. պանիր ալ¦:

Ու փախստական հորը ետեւեն որ կ'աճապարեր հեռանալու, կշարունակեր իր չնչին խնդրանքներու ան հատնում շարքը:

Զառիվայրեն իր ընդոստ աճապարող քալվածքին հետ պայուսակը կ'երերար, պարապ որովայնի ձայներ, հեծկլտուքներ կ հաներ:

Երեք մեթալիք տասնոցները զորս իր գրպանին մեջ հուսա հատորեն կսեղմեր, չկորսնցնելու սարսափով, Պոլիս պիտի տանեին զինքը. ի՞նչպես պիտի վերադառնար իրիկունը. ու կզղջար, ո~րքան կզղջար բնակելուն Սկյուտար ուր ոտքով չերթցվիր, ու չի բավեր բարի կամեցողություն կամ աշխար հիս մեծագույն քաջությունը ունենալ՝ նույնիսկ պարապ ձեռքով տուն դառնալու համար:

Շոգենավին մեջ ծանոթներե հեռու նստավ, ծայրը, հոն ուր մեվզի չկա, ոջլոտ մարդերու մոտիկ: Լավ մը իր քովը տեղավորեց պայուսակը. խնամքով, հոգածու ձեռքով անոր փոթերը շտկեց: Հետո անիվներուն փոֆ փոֆը իր ուշադրությունը գրավեց. այս եղանակը իր հետաքրքրությունը շարժեց. անիվները իրենց շրջանակին մեջ, տեղ մը հասնելուն, միշտ վարանումի պես բան մը ունեին նոր շրջան մը սկսելե առաջ. ասով մասնավոր եղանակ մը կձեւանար. փոֆ, փոֆ, փոֆ, փոֆ փոֆ. մտքեն այս տարօրինակ նվագին կ հետեւեր, հաճույք մը կզգար: Այդ վայրկյանին իր հոգվույն ու մտքին մեջ այդ խոր հրդավոր ձայնեն զատ բան մը չկար. ո՞վ էր ինքը, ի՞նչ կփնտրեր այս շոգենավին մեջ. ո՞ւր պիտի երթար. չէր գիտեր, իրա՛վ որ չէր գիտեր:

Պոլիս իր վաճառականներուն հանդիպեցավ. խոժոռ ու դաժան դեմքեր գտավ միայն, որոնց տեսքը անգամ իր լեզուն պապանձեցուց. քաջությո՛ւն. ըսե՛ սա երկաթե քացան խրոխտորեն բացող ու գոցող մարդուն, որ զավակներուդ ուտելիք տանիլ խոստացած ես այս իրիկուն. ո՛չ, չկրցավ ըսել:

Շուկան թափառեցավ առանց բան մը ասելու մեկու մը. խանութներեն ներս նայեցավ քիչ մը. հետո ոսկերիչներու կրպակներուն դեմը կեցավ քառորդ ժամի մը չափ, ադամանդե զարդերու վրա զմայլված. իր աղջիկներուն երբեք չէր կրցած հատ մը տալ ասոնցմե, ու հիշեց որ իր երկու աղջիկները կսպասին իրեն: Ժամը հարցուց: Իրիկուն էր. այն ատեն վազել սկսավ. ուշ մնացեր էր. պարապ վարանումներու ու մեծ սրտության ատեն չէր. հաց պետք էր ու պիտի ուզեր առջի դեմը ելլող ծանոթեն: Զարմա~նք. ինքը որ այնքան շատ մարդ կճանչնար, անոնցմե մեկուն չէր հանդիպեր: Սա դեմի կողմեն քալողը կճանչնար անշուշտ. ատենով իրեն մրցակից եղող վաճառական մըն էր, բայց շատոնց բարեւը կտրած էին, իր աղքատանալեն ի վեր. սա մյուսը, որ արագ քայլերով իր քովեն անցավ հիմա, ան ալ կճանչնար, ատենով երաշխավոր ալ եղած էր անոր, բայց քանի մը օր առաջ մեճիտիե մը փոխ տալ մերժած էր եւ հիմա ալ փախչելու պես, երեսը պա հելով իր քովեն կ'անցներ: Ծերուկ մը, մինակ, բարեւեց զինքը. իրմե ավելի դժբախտ մը: Կամուրջը հասած կեցավ. չկրցավ անցնիլ. տասը փարա չուներ. այդ պա հուն զգաց որ բան մը կպակսեր: Ինքզինքը հարցուփորձեց ու պատճառը գտավ. պայուսակը մոռցեր էր տեղ մը. ետ դարձավ, վազեց, ի՞նչ ընելու համար:

Ը

Ծովուն վրա կծփար, կ'օրորվեր, կտատաներ, կռնակին վրա պառկած, բոլոր հասակովը ջուրին երեսը. գեր մարդ մըն էր ասիկա, մեծ-մեծ բացված, կարծես թե զարմացած աչքերով ու անթարթ, համառ նայվածքով մը դեպի երկինք՝ ուր լուսինը, իր տասն հինգին մեջ, արծաթե կլոր ու հսկա դրամի մը պես կփայլեր:

Ու մարդուն վզին սերտիվ կապած սեւ կաշիե պայուսակի մը մասը, ջուրեն դուրս մնացած, կծփար անոր հետ, ատեն-ատեն գլուխը սուզել տալով քիչ մը դեպի վար. հետո այդ գլուխը վեր կ'ելլեր իսկույն, ազատելու ճիգով մը պայուսակին ծանրութենեն:

Ծովին հայելիին պես արծաթած երեսին վրա՝ այս մարմինը, իր ճիտեն կախված պայուսակովը, մակույկը ետին ձգած նավու մը կնմաներ, հեռուն, խիստ հեռուն. ջուրին մեջ երկուքն ալ կապված էին ինչպես կյանքին մեջն ալ զատված չէին իրարմե: Կապը անեղծ կմնար ամեն տեղ: Քար լեցված այս կաշիե տոպրակը ալ պարպվելու վախ չուներ այսու հետեւ. հագեցած ու կշտացած փորն էր, գիրգ եւ ուռեցվորած. իր տեղը՝ մարդոց թեւին տակը չէր ուր այդքան տարի ծալլված, սեղմված ու շնչա հեղձ մնացած էր, ո՛չ. այդ պայուսակը՝ իր անողորմ համառությամբը, իր հուսա հատեցուցիչ դատարկությամբը, մարդոց ճիտին պարտքը կմարմնացներ անշուշտ. իր ճշմաիրտ տեղը, ուրեմն, անոր վզին վրա էր, ճիշտ հոն ուր հաստատված էր հիմա:

Եվ երեսուն տարիե ի վեր, վտարվածի մը նման՝ որ առջի անգամ իր բուն տեղը գտնելուն ու բազմելուն համար կ'ուրախանա, քեյֆ կ'ընե, ծովուն ամեն ծփանքին հետ՝ պայուսակը իր կոպիտ մորթովը մարդուն երեսը կգգվեր ու կշոյեր:

The following is the 3rd short story in the compilation of short stories:


Այինկա

Եօքարը Մահալլէին մէջ, բլուրի մը վրայ մանառիկ եւ անձու փողոցներով շինւած թաղ մը, կռիւը կը սկսէր խուլ շշուկով մը, խուզարկութեան դէտերուն դէմ: Կիներու բազմութիւնը կ՝աւելնար շարունակ. անկիւններէ, ծակերէ, խորշերէ կ՝ելլէր հէտզհետէ ու կը լէցուէր հին, փայտաշէն տան մը առջինկ ուռուցիկ շալվարներու կոհակներով խափանելով անցուդարձը. Հոծշ գրեթէ միակտուր զանքուած մը ահա՛, որուն մէջ Ռէժիի համազգեստին կարմիդ երիզները կը խարնուէին նուրբ արիւնոտ ջիղեէրոգ սողոսկումներով:

Եւ այս կանացի խուժանին բողոքը կ՝ելլէր դուրս, զըսպուած հառաչանքի մը պէս բարձրանալով ոդին՝ ամառ ցերեկուան մը հեղձուցիչ մթնոլորտին մէջ բառ մը յստակ ու որոշ, ականջի կը զարնէր, անծանօթ լէզուի մե բառը, զոր այս բազմութեան մէջ ամէն ոք կը հասկնար, կը կրկնէր, իրարու երեսին կը նետէր եւ զոր երկարող փողոցին անձկութիւնը վիթխարի փողի մը պէս կը տանէր, կը հասցնէր հեռրու, մինչեւ քաղաքը.

- Այինկա՛, այինկա՛:

Ռէժիի պաշտօնեաները կը խորհրդակցէին բռնութեան դիմելէ առաջ, չափելով այս տկարութեամբ կազմուած զօրութիւնը, զոր ահա պեղել, անցնիլ հարկ կ՝ըլլար մինչեւ գա տունին մուտքը, ուր ծխախոտի մէծաքանակ մթերք մը կար պատրաստ, ինչպէս որ իրենց իմացիւցած էին կանխաւ. Եւ ինենց վարձատրութեան հաշիւով շահամոլի ջիղերնին կը պրտկուէր, աչուընին կը փայլէր ու նոր ջանք մե կ՝նէին, համար այդ դէմի դրան, ուրկէ հազիւ տասը քայլ կը բաժնէր զիրենք:

Անդին՝ բազմութիւնը ա՛լ աւելի կը սէղմուէր, համբերոթիւնե սպառելով, վերջ մը տալու պէտքը զգացուելով երկուստեք. Զայրոյթը, հին ատելութիւնը՝ այս երկու տարրին մէջ, աւանդական, ձակագրային բան մը, երեւան կ՝ելլէր բրիտ անկեղծութեամբ:

Ծխախոտի հին խուզարկութիւննեարու, քրաւումներոգ յիշատակը կու քար արծարծել մշտնջենական հակառակութիւնը. Կռիւներու մէջ տրուած առնուած վէրքերու սպիները կը բացուէին այս պահուս, իրենց շարաւին հոտովե, թարմ արիւնի բուրումովը զայրացնելով հատուցումի մէտքը եւ կծու մարմաջը. Յետոյ ամբողջ տարուան ապրուստը: Եւ կը հաշուէին մինչեւ հիմա իրենցմէ քաւուած ծխախոտներուն քանակութիւնը, որուն կսկիծը՝ ամէն մէկուն համար զատ-զատ, ծանր տուքանգներով, երկար բանտակութիւններով սաստկացած էր:

Ամբոխէն՝ բերնէ բերան խօսքեր, անցախօս բառեր կը սահէին, կը սպրդէին ներս, պատուէրնեէր, հրամաններ՝ փութալու, աճապարելու: -Ծօ՛, Յակոբոս, տէ՛ երերա: Ներսը կ՝րերային, կը շտապէին. Ոտնաձայներ, կահ կարասինեէրու, մթերուած ապրանքներու փոխադրութեան խուլ ջանքեր կը լսուէին, վայկենական տեղափոխութիւն տանիքներու վրայ, առրաստաշներու տակէն. Ե նեղ փողոցին մէջ հիմա ծխախոտի ուժգին հոտ մը կը ծաւալէր, այնքան որ Ռէժիին դէտերը՝ յուսահատ՝ այս բոլոր կիները ցրուելու եւ կողոպուտը չփախցնելու փորձութեամբ կը բռնուէին, մինչդեռ Ոստիկանութիւնը, ամենէն աւելի հեռատես, օրինական ձեւակերպութիւնները կը կատարէր այդ տունը կոխելէ առրաջ: Եւ աղաղակը կը բարձրանար աւելի ուժգին, կիզիչ արեւին սկաւառակէն իյնող յորդ ու ջերմ լուսին պէս զայրանար, կը վերադառնար շարունակ. -Այինկա՛, այինկա՛:

Բ.

Երկու եղբայրներուն մէջ Յակոբոս՝ այինկաճիներու մեզը՝ անդրանիկն էր. սեւաչուի, սեւահեր երիտասարդ, ամառ ձմեռ պահելով իր մեղրագոյն ապայէ փոթուռն ու շալվարը, հաստ տոկու կտաւ, որ դաշունի հարուածներոգ կը դիմադրէր եւ զոր ցերեկները կը պտըտացնէր Իզմիտի չարշուին մէջ, զօրաւոր մարդերու յատուկ դանդաղ ու ծոյլ քաուածքով:

Լէռներու զավակ, իր գիւղացիի անձու միտքը բնաւ չէր կրցած ըմբռնել Ռէժիի դրութեան նրբութիւնները. եւ իր բնական իրաւունքին յնած՝ կը կռուէր ահա տասը տարիներէ ի վեր, ճակատաբաց՝ փոխանակ յանցաւորի մը պէս պահուըտելու. Այինկաճիներու համբաւոր պետն էր ու դիւցազնը այնքան արիւնոտ ծեծկուուքներու:

Այս երիտասարդն էր, որ վկայութեան համար կանչուած, դատարանի մը առջեւ, իր արհեստը հարցուած ատեն՝ պատասխանած էր անփութօրէն.

- Այինկաճի:

Հիմա ամենոն ծանօթ է ինք, զոր լերան մէջ աւազակը ու ճամբու վրայ ձիապանը կը ճանչնան, կը սիրեն. Մէջքի դաշոյնը, որուն երկաթը Պոլսէն եկած գնած է, Դամասկոսի դիրաթեք երկաթ, վէտվէտող երանգներով, երբեխ զուր տեղը փայլատակած չէ: Ծարերը կը ճանչնան զայն, այնքան շատ իրենց կէղեւին վրայ Յ գիրը՝ իր երբեմնի դպրոցական կեանկէն մրացող միակ յիշատակը՝ փորագրած է, սրտնեղութեան, ձանձրոյթի վայրկեաններուն մէջ:

Այս քաղգին շրջակայքը՝ ծխախոտի ամէն փոխադրութիւ իր աչալուրջ ու ճարտար պահպանութեան կը յանձնուի ամէն ատեն. Երբեք թողուր փախիր իր արիութեան վըստահուած ապրանքը. Հնարգն ու գաջութիւնը կը լծորդէ փորձ օազմագէտի մը պէսու կը յաջողի:

Հիմա պիտի նշանուի. ո՞վ զաւակ կու տայ այս լերան մարդուն. Ես սակայն մէկէ աւելի աղջիկներ սրտատրոփ կը սպասեն դուռը իր անցնուդարձին, իրիկուան մութին:

- Բարեւ, Յակոբոս, ե'րբ եկար: - Երէկ գիշեր:

Միշտ գիշեր կու գար այս տղան. Անորոշ ժամերով, անծանօթ, անկոխ ուղիներէ, զորս իրմէ զատ ոչ ոք գիտէր, ոչ իսկ իր եղբայրը, Սահակ՝ որ Ռէժիին կը ծառայէ. Ինգը՝ ահաւոր Այինկաճիին կրտսերը՝ քոլճի մըն է հիմա՝ լէցուն թոշակով, երիտասարդ կտրիճ մը. Բայզ Եոքարը Մահալլէն, իր ազգականներու թաղը չի ժպտիր իրեն. Աղջիկները չեն սպասեր դուռը. Է՛ն տգեղը կը ծիծաղի իր վրան, եւ եղբօրը նշանածը, Պէրճուին, չի բարեւեր զինգը:

Ինչո՞ւ համար յանկարծ թողած է այս տղան իրեններըը, ատելութեամբ զինուելո համար անոնց դէմ:

Եւ այս նեղ փողոցին մէջ, եէպի խարխուլ տունը, որ ճիշդ իր հայրենի տունն էր, ինքն էր ահա որ կ՝ռրաջնորդէր Ռէժիին. եւ յանկարծակի եկած ամէնքն ալ, չհաւատալով դեռ, կը հարցնէին իրարու ականջն ի վար փսփսալով.

-Ծօ ո՞վ բերավ ատոնք, Սահա՞կը:

Գ.

Սա դէմի ելէւէջաւոր գիծը, որ հորիզոնը կը կտրէ կը տրէ որ, ին ատամներով կը խածնէ երկինքե անսահման կամոյտին մէջ՝ լէռներո շղթայ մեն է դէպի հիւսիս վազող. Իր ափափայ կողերուն վրա տարածուող խիտ մթութիւնը, անթափանց սեւութիւնը՝ անտառներունն է, ածջամղջային կանանչութիւն՝ որ գիշեր ատեն եւ լուսնի լուսով՝ թանձր հեղուկէ լիճի մե պէս կը փայլի:

Ասդին՝ Իզմիտի ծովն է հետզհետէ ամփոփուած, նեծցած, սպառած, որուն տամուկ կապոյտին մէջ լուինը կ՝ջնէ վերէն, կը թաթխուի առանց իր պայծառութիւնը, յըստակութիւնի մազի չափ կորսնցնելու, եւ մանրուք ալիկներու տարուբերումին հետ կտրտած հայելիի բեկորներ կը ձեւացնէ, որոնք իրարու կը կցուին, իրարմէ կը հեռրանան, կը ցրուին, նորէն միանալու ու նորէն բաժանուելու համար: Հոս՝ րարատակ ճամբուն վրայ՝ ձիերու շարք մը կը քալէ հազիւ լսելի ոտնաձայնով մը, որ պայտերու վրայ փաթթուած չուխայի կտորներով կը մեղմանայ, ամբողջ կարաւան մե ծխախոտ փոխադրող շրջակայ գեղերէն. ու տասնի չափ տղաք կու գան քովէն՝ հետիոտն, հրացանը ուսերնուն կախած, ատրճանակը մէջքերնին: Հիմա լուսնին լոյսը կ՝ջնայ ասոնց գլխուն վրայ չիտակ, լուսաւորելով եւ մատնանիշ ընելով այինկաճիներուն խումբը, որ չի կրնար իրնքզինքը պաշտպանե այս լոյսի վըտանգաւոր ողողումին դէմ. Եւ յուշիկ կը քալեն աղէտի մե նախազգացումով, ծառի խարշափիւնին, սերեւի մը կծկումին ուշադիր, անձկութեամբ լեցուած. Յետոյ կը վարժուին այս պայծառ լոյսին, որ զուարթութիւն կը բերէ հետը, եւ կը խոսակցին մեղմիւ.

- Գանի՞ ոխա թիւթիւն վերուցին Մահալլէյէն:

- Հարիւր քսան:

- Ո՞ւր է Յակոբոսը

- Արջեւէն կ՝երթայ:'

Միշտ արջեւէն կ՝րթար, մինակուկը ապէն վտանգի դէմ, ձեռրքը մէջքի դաշոյնին բունին, խորհելով իր եշբօր հետ հաւանական հանդիպումին ճամբու մե վրայ. ու այս գաղափարին՝ զգալով կսկիծ մե, սուր ցաւ մե, որ սիրտը կը լեցնէր, կոկորդէն կը բռնէր եւ շնբհեղծ կ՝ընէր զինքը:

Պահ մը կը մտածէր թողուլ այս կեանքը, այս մշտնջենական վտանգի արհեստը, որ հիմա եղբայրասպան հանդիպումնեարու զարհուրանգովը կը սպառնար ամէն վայրկեան. Եւ գլոխը կախ կ՝երթար, մոռնալով կարաւանը, որ կո հետեւէր իրեն, որուն պահպանութեան հոգը իր պզտիկ դաշունին եւ իր մեծ սրտին վստահած էին:

Հեռուն՝ լերներէն իջնող ջուր մե եիզուտ աւազանի մե մէջէն վազելով կը խոխջէր. Գորտեր կը կռկռային, խռովելով գիշերուան լռրութիւնը:

Արջին օրուան կորուստին կը խորհէե պահ մըն ալ. կը խորհէր գրաւուած ծխախոտին, զոր չէին կրցած փախցնել, եւ միտքը եղբօրը կ՝երթար ու ձերքը՝ մութին մէջ ուժգին կը սեղմէր դաշունին կոթը:

Դ.

Առրջ իրիկուան դէմ Սահակ Պերճուհին տեսաւ Եկեղեցիէն վար, Մէյտանին Մէջ, ու քովե գնաց՝ փախչելու ատեն շթողլով անոր.

- Սրդողա՞ծ ես հետս:

- Ե՞ս

- Բարեւս ինչո՞ւ չառիր. Բաեւը Աստուծոյ է:

Աղջիկը չխօսեցաւ ու հեռանալ ուզեց:

-Կեցի՛ր. Ատեն մը կը սիրէին զիս, եղբօրս հետ չնշանուած դեռ, կը յիշե՞ս աշբիւրին քով խօսածներդ: - Ես եշբօրդ նշանածն եմ, մի՛ խօսիր հետս. ես այինկաճիի աղջիկ եմ:

Սահակ ձերքը բռնել ուզեց ու աղջիկը քաշուեցաւ ետ: -Այդթա՞փ քէշ մարդ եմ ես… եթէ գիտնայիր որ մէկ խօսքովդ սիրտս կը բանամ սա դանակով. Իմ սէրս ամու է աս երկաթին պէս, քուկդ… ծառրի մը ոստին պէս ամէն դի կը ծռրի, պզտիկ եղբօրմէն մեծ եղբօրը, Սահակէն Յակոբոսին կը դառնայ:

Պէրճուհի թողուց որ ձեռգը բռնէ. Իր առջի բարեկամին ձայնը կը շարժէր զինքը. Տեսաւ որ արցունքի կաթիլ մը կը գլորէր անոր արեւակէզ այտէն՝ մրոտած պերեւեշտին վրայ:

-Ո՞վ ըսաւ որ քոլճի ըլլաս:

- Քեզի համար:

- Ես այինկաճիի աղջիկ եմ:

Ու քիչ-քիչ, իրկնամուտին ստուերներուն մէջ մտերմացանա նորէն. Մշուշը պատեց իրենց առջի սիրոյն վերադարձը. Յետոյ Սահակ մեկնիլ ուզեց ու աղջիքը չթողուց այս անգամ. - Կեցի՛ր, տէ քիչիկ մըն ալ:

Կեցան, չկրնալով համոզուիլ որ հարկ էր իրար թողուլ. Անցնորդները պիտի գայթկղէին տեսնելով այս ժամուն Այինկաճիին նշանածը սա քոլճիին քով. Վախցան ու զատուեցան իրարմէ:

Հիմա դէպի լեռը կ՝րթար դեռ մայուած, կրելով հրապոյրը իր առջի սիրած աղջկան, որ եղբօրը նշանածը եղած էր. այս հինգ վայրկեանի խօսակցութենէն վերածարծուած իր սէրը կո զարհուրեցնէր զինքը: Քաղքին զառիվայր տուները հեռուէն թաւալգլոր կործանումի պը սպաւորթիւնը լոծուցինկ իր վրայ: Ճամբան շարունակեց՝ արնտառրին մէջ մքուելով հէտզհետէ. Այս ծառերը իր պատանութեան, ուրախ զուարթ օրերու լիշատակները կ՝արթնցնէին մտքին մէջ: Եւ անտառրին վեհաշուք խաղաղութիւնը բարկացուց զինքը. Վերէն՝ տերւներու բացուածքէն արծաթ շառաւիզներ կը թափանցէին ներս, ք՝իջնային գետնի գալարիքին ու մամուռներու վրայ, ուղղաբերձ լուսանիւթ ծառրի անթիւ կոճղերու պէս, ձեւացնելով երկու անտառր մէջ մէջի անցած, մէկե՝ որ հողէն կո բուսնէր ստուերամած գօռուզ մազերու պէս, ու միւսը՝ եկինքէն եկող անհամար շողերու՝ որ ադամանդէ սանտրի մը նման անոր մէջ կը մխուէր:

Եւ փոխն ի փոխ այս մոթ ու լոյս, կարղր ու աննիւթ գիծերու շարքը, որոնց մէջ կը քալէր հիմա, իր կեանքին անյարիր ճամբու կը նմանէր ճիշդ. Քանի մե ժամ առաջուան տեսակցութիւնը Պերճուհիին հետ՝ վերջին լուսաւոր գիծն էր, ուրկէ անդին համակ աղջամուղջը կը տիրէր. Եղբօրդ նշանա՛ծը, վաղ գուցէ անոր կի'նը …: Իր միտքը պատող խաւարը ա'լ աւելի կը թանձրանար ու չլսեց կամ լսել չուզեց ձայնը, որ խորէն, հեռուէն պոռրաց. - Մի՛ գար առաջ:

Ինքը շարունակեց յառաջանալ, անփոյթ, անտարբեր, ծիծաղելով այս մութէն եկող հրամանին վրայ: Յանկարծ ձայնը որոտաց նորէն սուր, կտրուկ. - Կէլմէ՛

Անտառը կրկնեց հրամանը, թաւ, հաստ յայնով, ջանալով արթնցնել Սահակը, իրեն սպառնացող վտանգին անփոյթ: Յետոյ աւելի ուժգին ձայն մը, զոր Սահակ ճանչցաւ, եծբօրը ծայնը.

- Կրա՛կ:

Հրացանները պայթեցան տասը մէկէն, գնտակները սուլեցին իրենց կարմիր շաւիցներով ծակծկելով շուջի մթութիւնը: Սահակ կեցաւ ծառրի մը բունին կռրթնած, խաղամու մարդու մե խոնջէնքով, դիտելով այս գնտակի թափթփունքները, որ իր չորս դին ինկան ու զուարճացուցին զինքը: Մեռնի՛լ. Վախցա՞ծ էր երբեք մեռնելէ, եւ եղբօրմէն եկող այս հարոծները փրկութեան մակ մը կը խոստանային իրեն. Անոր ձեռքէն մեռնի՛լ. ի՛նչ հաճոյք:

- Կրա՛կ,

հրամայեց Այինկաճիին ձայնը, կրկնուելով երկարելով անտառրին խուլ ու մութ խորշերու մէջ:

Ի՛նչ հաճոյք եղբոօրը գնտակին հանդիպիլ, ու Պերճուհին…

Եւ գետին ինկաւ Սահակ, կուրծքէն զարնուած:

Ե.

Ռէժին ամսական թոշակ յատկացուց Սահակի ընտանիքին, այինկաճիներու հետ կռուի մէջ մեռնելու համար, թշակ մը զոր Յակոբոս կը ստանայ տարիէ մը ի վեր, յոմէկետէ մայրը մեռաւ տղուն կսկիծէն:

Պեճուին սեւեր հագնող աղջիկ մըն է, որ չ՝ամուսնանար. Իր նշանը ետ եղաւ՝ առարնց պատճառը հասկցուելու: