Խոզաթ

From Armeniapedia
Jump to navigation Jump to search

Խոզաթ, (Хозат, Khozat), Գյուզաթ, Գոզաթ, Խոզադ, Խոզատ, Ղոզաթ, Ղուզատ — Գյուղաքաղաք (քաղաք, ավան, գյուղ ) Արմ Հայաստանում, Խարբերդի նահ–ի Դերսիմի գավ-ում, Խոզաթի գվռկ-ում, գավ–ի և գվռկ-ի կենտրոնը: Թուրքերը գրում են Գոզաթ և Գյուզաթ, արևմտահայ աղբյուրներում՝ Խոզադ ձևերով: Խ նույնացվում է բյուզանդական Թեոփիլոս կայսեր 837 թ գրաված հայկական բնակավայրերի շարքում թվարկված Խոզան (տ) բնակավայրի հետ, որը հետագայում Ասողիկը (10-րդ դ) հիշատակում է որպես գք: Նոր ժամանակներում համարված է նաև ավան, գ և ք: Գտնվում է Դերսիմի կենտրոնական մասում, Արածանիի աջակողմյան վտակ Փերի գետի աջ օժանդակներից մեկի ակունքի շրջ-ում, Խարբերդից մոտ 42 կմ հս, ջրառատ ու բարձրադիր սարավանդի վրա: Շրջապատ ված էր խիտ այգիներով, իսկ գք–ից 2—3 կմ հս` անտառապատ տարածքներ էին: Խճուղային ճանապարհով կապված էր Խարբերդի, իսկ գ-ամիջյան ճանապարհներով՝ շրջակա բնակավայրերի հետ : 1880–ական թթ ուներ 150 տ, որից 30 տ հայերի իսկ մնացածները՝ քրդեր ու թուրքեր: 1915 թ ուներ 864 տ՝ 8640 հայ բնակչով և 324 տ` 1944 քուրդ բնակչով: Հայ բնակչության մի մասը տեղացի էր, իսկ մյուս մասը եկել էր Խարբերդից, Արաբկիրից, Ակնից, Չմշկածագից: Հայերն զբաղվում էին առևտրով, արհեստներով, երկրագործությամբ և այգեգործությամբ: Քրդերի հիմնական զբաղմունքն անասնապահությունն էր: Գավ-ում և նրա սահմաններից դուրս հայտնի էին Խ-ի բուրդը, գորգերը, մրգերը - հատկապես ընկույզը: 19-րդ դ 80-ական թթ ուներ 50 խանութ ու կրպակ, մի քանի տասնյակ արհեստանոցներ, շուկա: 20-րդ դ սկզբին պահպանվում էին ս Փրկիչ անունով փայտաշեն և ս Գևորգ անունով քարակերտ եկեղեցիները, գք-ում գործում էր հայկական ուսումնարան 70-80 աշակերտներով: Շրջակայքում կային 6 եկեղեցու ավերակներ, դեպի Խարբերդ տանող ճանապարհին շինված էր քարուկրե ամուր կամուրջ: Հնություններից երևում է, որ Խ անցյա լում եղել է բազմամարդ ու շեն բնակավայր: 1915 թ Խ–ի հայ բնակչությունդ ենթարկվեց ջարդի և բռնագաղթի:

Խոզաթ, Хозат, Khozat, Գյուզաթ, Գոզաթ, Խոզադ, Խոզաթ, Ղոզատ, Ղոզատ — Գավառակ (կազա) Արմ Հայաստանում, Խարբերդի նահ–ի Դերսիմի գավ–ում: Կենտրոնն էր Խոզաթ գք-ը: Տարածված էր Դերսիմի գավ–ի կենտրոնական մասում, Խարբերդից հս: Լ-նային շրջ է: 20-րդ դ սկզբին ուներ 30 բնակավայր, որից 15-ը՝ քրդաբնակ, 15-ը հայ և քուրդ խառը բնակչությամբ: Այստեղ կար 5070 տ՝ 38284 բնակչով, որից 1966 տ հայեր՝ 19660 բնակչով, 3104 տ քրդեր` 18264 բնակչով: Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ: 1890-ական թթ, երբ Դերսիմը նահ (վիլայեթ) էր, Խ նրա գավ–ներից մեկն էր և իր կազմում ուներ 4 գվռկ (կազա) ու 3 գ-ախումբ (նահիե): 20-րդ դ սկզբներին Խ գվռկ էր` Դերսիմի գավ-ի կազմում: Խ Չմշկածագի, Մազկերտի և Փերիի գվռկ-ների հետ համապատասխանում էր պատմական Չորրորդ Հայքի Փոքր Ծոփք գավ–ին :