Իսկենդերուն
Իսկենդերուն, (Искендерун, Iskenderun) Ալեքսանդրեթ, Ալեքսանդրետ, Ալեքսանդրետտա, Իսքենդերուն, Իսքենտերուն — Գավառ (սանջակ), գավառակ (կազա) Կիլիկիայում, Ադանայի նահ–ում: Վարչական այլ բաժանումներով մտել է Ադանայի նահ-ի մեջ իբրև վարչատերիտորիալ ավելի փոքր միավոր (կազա): Կենտրոնը՝ Իսկենդերուն: Տարածվում է Դաշտային Կիլիկիայում, պատմական Հայոց ծոցի շրջ—ում: Հողը արգավանդ է ու բերրի, միայն տեղ-տեղ կան ճահճուտներ: Զբաղմունքը` դաշտա վարություն, այգեգործություն, պտղաբուծություն և անասնապահություն: 1894 թ ուներ 24000 բնակիչ, որից միայն 7000-ը՝ քաղաքաբնակ: 1905 թ ուներ 24 գ որոնցից մի քանիսը՝ հայաբնակ: Մինչև 1918—20 թթ Ի-ում ապրում էին 18000 հայեր: 1915—20 թթ բռնագաղթից և կոտորածներից հետո այդ շրջ-ը նույնպես ամբողջովին հայաթափ եղավ:
Ալեքսանդրետտա, Александретта, Aleksandretta Ալեքսանդրեթ, Այեքսանդրետ, Ալհքսւսնդրետտե, Ալեքսանդրիա, Աեքսանդրիա Իսսոսյան, Ալեքսանդրիա Կիյիկյան, Ա|եքսանդրիան, Ալեքսանդրիա Սկաբիոսա, Ալեքսանդրիա Փոքր, Ալեքսանդրիոլա, Այեքսանդրյակ, Ալեքսանդրյակ, Իսկենդերուն, Իսկենտերուն, Իս քենդերուն, Իսքենտերուն, Կատիսոն, Սկունդրուն — Քաղաք Կիլիկիայում, Միջերկրական ծովի հս–արլ ափին, Հայոց ծոցում: Հիմնադրվել է 4-րդ դ (մ.թ.ա.) Ալեքսանդր Մակեդոնացու կողմից ի նշանավորումն պարսիկների դեմ տարած հաղթանակի, իր անունով էլ կոչվել է: Ոմանք ենթադրում են, որ Ա հիմնադրվել է փյունիկյան հին Մյուրիանդրոս նավահանգստի տեղում: 1097 թ Ա գրավվեց խաչակիրների կողմից, իսկ հետագայում մտավ Կիլիկիայի հայկական թագավո րության մեջ: Արաբ պատմիչ Մակրիզին Ա համարում է Կիլիկիայի աոաջին ք-ը: Թրք տիրապետության շրջ-ում (17-րդ դ սկսած), Այասի խափանումից հետո Ա-ի դերը, որպես նավահանգստի, աստիճանաբար մեծանում է, չնայած շրջակայքի ճահիճների պատճառով օդը վատառողջ է: Ա գտնվում է բնական հարմար ծովա խորշի ափին: Բարեկարգ ճանապարհով ու երկաթուղով միացած Է Հալեպի և ուրիշ ք-ների հետ: Մոտակայքում կան նավթի պաշարներ: 1880-ական թթ ուներ 15000 բնակիչ, 1913-ին՝ միայն հայերը՝ 4500 շունչ, զբաղվում էին առևտրով, արհեստ ներով, այգեգործությամբ, պարտիզպա նությամբ: Տները կառուցված են եվրոպա կան ձևով: Հայերն ունեին երկու եկեղե ցի (Քառասուն Մանկունք և ս Խաչ), 4 վարժարան: Ա—ի շրջակայքում կային մի քանի հայաբնակ գ-եր, որոնց բնակիչները ք-ի հայության հետ միասին 1915—20 թթ թուրքերի կողմից զանգվածաբար ոչնչացվեցին: