Իգդիր

From Armeniapedia
Jump to navigation Jump to search

Իգդիր, (Игдир, Igdir), Տսոլակերտ, Իգդըր, Իղդիր, Իղտիր — Գյուղ, ավան, գյուղաքաղաք Երևանի նահանգի Սուրմալուի գավ-ում, նրա վարչական կենտրոնը: Գտնվում է Երևանից 40 կմ հր-արմ, Երևան—Բայազետ խճուղու վրա, Արաքս գետի աջափնյա մասում, հարթավայրում: 1829—32 թթ ուներ շուրջ 700, 19-րդ դ վերջերին՝ 550 տ հայ 70 տ թուրք , 20-րդ դ սկզբներին ավելի քան 10000 հայ բնակիչ: Հայերի մի մասի նախնիները այստեղ էին գաղթել Պարս-կահայքի Խոյի և Սալմաստի շրջ-ներից 1829 թ: Շրջակայքի ճահճուտների ու աղուտների պատճառով Ի—ի կլիման վատառողջ էր: Բնակչությունն զբաղվում է այգեգործությամբ, պտղաբուծությամբ, արհեստներով ու առևտրով: Ուներ երեք եկեղեցի (մեկը՝ ս Սահակ) , արական և իգական վարժարաններ: Հիշատակվում է 15-րդ դ-ից: 1555—1828 թթ գտնվում էր Պարսկաստանի տիրապետության տակ: 1828 թ Թուրքմենչայի պայմանագրով միացվեց Ռուսաստանին և մտցվեց Երևանի նան–ի, Սուրմալուի գավ–ի, մեջ: 1920 թ Ի գրավվեց թուրքերի կողմից և 1921 թ Կարսի պայմանագրով՝ Սուրմալուի գավ–ի հետ միասին անցավ Թուրքիային: Սխալ է Ի հնում հիշատակվող Ցոլակերտին նույնացնելը, որովհետև վերջինս մասնագետները տեղադրում են Դաշբուռուն և Կարակոյունլու գ-երի միջև: Անընդունելի է նաև Ի–ի նույնացումը հնում հիշատակվող Արդյունք գ—ին:

Ի -ում են ծնվել բազմաթիվ անվանի հայ մտավորականներ, արվեստագետներ, գիտնականներ, ազգային-ազատագրական պայքարի գործիչներ՝ ՍՍՀՄ բժշկական ԳԱ թղթակից-անդամ Հայկ Շահբազյանը (1896—1982), ՀՍՍՀ ժողովրդական նկարիչ Է. Իսաբեկյանը (1914), ճարտարապետ-նկարիչ Հ. Իսաբեկյանը (1906), նշանավոր ակնաբույժ Հայկ Կանայանցը (1875 —1952), ք վաստակավոր նկարիչ Հակոբ Ազատյանը (1895 —1965 ), դրամատուրգ Կանայանը (Դրո, 1883 — 1958), պրոֆ Խ. Կանայանը, բանասեր Ստ. Կանայանը, գիտ դ–ր Մ. Ավդալբեկյանը (1918—1980), նկարիչներ Մ. Արզումանյանը, Հր. Բաբլոյանը, քանդակագործ Վ. Թերզիբաշյանը ևն: