Էրզրում Նահանգ

From Armeniapedia
Jump to navigation Jump to search

Էրզրումի նահանգ, (Эрзруми наhанг, Erzerum Province), Արզրում, Էրզերում, Թեոդուպոլսի նահանգ— Նահանգ (Էալեթ, վիլայեթ) Արմ Հայաստանում։ Արլ–ից և հս–արլ–ից սահմա նակից էր Պարսկաստանին և Ռուսաստանին, հս-ից՝ Տրապիզոնի, արմ—ից՝ Սեբաստիայի (Սվասի), հր-ից՝ Բիթլիսի, Խարբերդի և Վանի նահ-ներին։ Է ն Արմ Հայաստանի վարչատարածքային միավորներից ամենաընդարձակն ու ամե նախոշորն էր։ Նրա տարածքի մի զգալի մասը կազմում էր հին Բարձր Հայք աշխ-ը: Նահ–ի կենտրոնը Էրզրում (Կարին) ք էր, մյուս ք-ներից էին Բաբերդը, Բայազետը, Երզնկան, Կամախը, Մամախաթունը ևն։

Է ն կազմվել է 16-րդ դ՝ Թուրքիայի կողմից Արմ Հայաստանի նվաճումից հե տո և մինչև 20-րդ դ ենթարկվել է վար չատարաձքայյին փոփոխությունների։ 20-րդ դ սկզբներին նահ ուներ շուրջ 50000 քառ. կմ տարածություն, որի կազ մի մեջ մտնում էին Բայազետիէ Երզնկայի և Էրզրումի գավ-ները (սանջակ)՝ 23 գվռկ-ներով և 154 գ–ախմբերով, որ տեղ հաշվվում Էր 2866 (այլ աղբյուր ներով՝ 2663) ք, գ և այլ բնակավայրեր։ Մակերևույթը խիստ լ–նային է. նրա արլ կողմում բարձրանում են Մասիսների Հրաբխային զանգվածներն ու Հայկական պար լշ-ն, հս—ում՝ Պարխարյան և Պոնտոսի լ-ները, հր-ում` Բյուրակնի, Խամուրի, Ծաղկանց, կենտրոնական մասում` Այծպտկունք (Փալանթոքյան), Դավաբոյնի, Ծաղկավետ (Դումլու) և Կոփի լ-ները։ Ռելիեֆի այսպիսի կազ մության պատճառով հնում այն կոչվել է Բարձր Հայք։ Տնտեսական առումով նահ–ի մեջ կարևոր դեր են կատարել Երզնկայի, Էրզրումի և Կամախի սարահարթերն ու Ալաշկերտի, Աշկալայի, Բասենի, Դութաղի, Շաղագոմքի դաշտերը: Միջին բաոձր 1960 մ է։ Նահ–ի տարածքով են հոսում Արածանի, Արաքս, Գայլ, Եփրատ, ճորոխ գ-երը` իրենց բազմա թիվ վտակներով։ Էրզրում ք—ի մոտակայքում, Եփրատ գ-ի ավազանում է գտնվում Կարնո Շամբ ճահճային լճակը: Է ն Հայտնի է իր հարյուրավոր սառնորակ ու հանքային բուժիչ աղբյուրներով: Բարձրադիր լ-ները, սարահարթերն ու դաշտերը պայմանավորում են նահ–ի կլիմայի խայտաբղետությունը։ Էրզրումում և նրա շրշակայքում, օրինակ, կլիման խիստ է, ցրտաշունչ, երբեմն 6՝ ամիս տևող ձմեռներով, ցածրադիր մա սերում տաք Է, ամռանը՝ շոգ: Նահ–ում հաջողությամբ մշակվել են հացահատի կային և յուղատու կուլտուրաներ (ցորեն, գարի, հաճար, կորեկ, կտավհատ), բանջարեղեն, պտղատու ծառեր, խաղող, ծխախոտ, բրինձ, բամբակ։ 1909 թ տվյալներով նահ–ը տարեկան արտա դրել Է 15 միլիոն փութ հացահատիկ: Անասնապահության համար նույնպես Է նահ ունեցել է լայն հնարավորություններ։ Ղարձյալ 1909 թ տվյալներով խո շոր եղջերավոր անասունների քանակը կես միլիոն էր, իսկ մանր եղջերավորներինը՝ 2,5 միլիոն։ Է ն հարուստ է նաև հանքային հանածոներով (նավթ, կոքսացող ածուխ, երկաթ, քարաղ) և շինաքարերով, շինարարական ավազներով և պեռլիտներով, որոնք մեծ մասամբ չէին արդյունահանվում։

Է ն-ի բնակչության և, մանավանդ, նրա ազգային կազմի մասին տվյալները տարբեր են և հակասական՝ գիտական վիճակագրության բացակայության պատ ճառով։ Առաջին համաշխարհային պա տերազմի նախօրյակին Է ն ունեցել է 159593 (մեկ այլ տվյալով՝ մինչև 300000) միայն հայ բնակիչ։ Նահ–ի բնակչության ընդհանուր քանակը այդ ժամանակ կազմում էր 550 հազարից մինչև 600 հազար։ Հայերից բացի այս տեղ ապրում էին նաև թուրքեր, քրդեր, հույներ, ասորիներ ևն: Հայերի զբաղմունքի մեջ որոշակի տեղ էին գրավում նաև արհեստագործությունն ու առևտու րը, ջուլհակությունը, գորգադոոծությու նը, ոսկերչությունը, ասեղնագործությու նը ևն: 1829 և 1877—78 թթ ռուս-թուրքական պատերազմների պատճառով Է ն-ից հազարավոր հայեր գաղթել և բնա կություն են հաստատել Անդրկովկասում` Ախալցխայի, Ախալքալաքի, Ծալկայի շրջ–ներում և Ալեքսանդյրապոլի գավ-ում։ Տեղում մնացածները ենթարկվեցին 1915 թ մեծ եղեռնի արհավիրքներին և կոտորվեցին կամ տարագրվեցին: