Բալու

From Armeniapedia
Jump to navigation Jump to search

Բալու, (Балу, Palu), Բալա, Բալահովիտ, Բալիոբիտ, Բալովիտ, Բալուահովիտ, Բալուես, Բալուիս, Բուլու, Հրոմանոպոլիս, Պալա, Պալու, Պոլիս, Ռոմանոպոլիս, Փալու — Բերդաքաղաք Մեծ Հայքի Չորրորդ Հայք աշխ–ի Բալահովիտ գավ-ում, մինչև 6-րդ դ՝ գավ–ի կենտրոնը, ուշ ժամանակներում մտնում էր Դիարբեքիրի նահ–ի Արղանամադենի գավ-ի Բալուի գվռկ–ի մեջ և վերջինիս կենտրոնն էր: Բ կառուցված է Արածանի գետի աջ ափին, ձորամիջում, որտեղ գետի ոլորանը երեք կողմից շրջապատում է ք: 12-րդ դ ասորական հեղինակ Միխայել Ասորին Բ-ի հիմնադրումը վերագրում է Սելեվկիոս թագավորին (2-րդ դ մ.թ.ա.): Ըստ ավանդության Բ է կոչվել տեղում բալենու ընդարձակ անտառակ լինելու պատճառով: Հիշատակություններ կան, որ Բ-ի շրջակայքում դեռևս անցյալ դ-ի կեսերին պահպանվում էին շատ մեծ ու բարձրահասակ ծառեր: Ք-ի մոտի բարձրաբերձ լ-ժայռը, որի վրա հնում կառուցվուծ է եղել Բ–ի բերդը, կոչվում էր ս Մեսրոպի լ, որտեղ իբր Մեսրոպ Մաշտոցը յոթ շաբաթ մնացել ու վերջնականապես վերամշակել է իր հայտնագործած հայերեն տառերը: Այստեղ գտնվել է ուրարտական թագավոր Մենուա I-ի (9—8-րդ դդ մ.թ.ա.) 29 տողից բաղկացած սեպագիր արձանագրություն: 19-րդ դ կեսերից բերդը արդեն ավերվել, չքվել ու կորցրել էր իր շուքը:

Բ 1830—50-ական թթ ուներ շուրջ 6000, դարի վերջերին՝ 7500, 1914-ին՝ 10000 հայ, թուրք, քուրդ, ասորի, հույն բնակիչ: Բնակչության կեսը միշտ էլ կազմել են հայերը, որոնք բնակվում էին ք-ի չորս թաղերում և զբաղվում հացահատիկի, բամբակի, կտավհատի, կանեփի, պտուղների մշակությամբ և խաղողագործությամբ, շերամապահությամբ, մեղվաբուծությամբ, անասնապահությամբ: Հայտնի էին Բ-ի հացահատիկն ու ընտիր գինին, որ վաճառում էին նաև հարևան գավ–ներում: Բ-ի հայերը նաև հմուտ արհեստավորներն էին, զբաղվում էին կտավագործությամբ, կոշկակարությամբ, ինչպես նաև առևտրով: Բ-ում կար հայկական հինգ եկեղեցի՝ Քաղցրահայաց ս Աստվածածին (որ երբեմն հիշատակվում Է նաև իբրև վանք), ս Գրիգոր Լուսավորիչ, ս Սահակ Պարթև, ս Կիրակոս, ս Նարգիս: Այստեղ հիշատակվում Է նաև ս Գեորգ վանքը (15-րդ դ): 1915 թ նախօրյակին Բ-ում կար չորս հայկական երկսեռ վարժարան շուրջ 250 աշակերտներով, 14 խանութ և արհեստանոց, մի քա նի ջրաղաց: Ք հանդիպակաց ափի հետ միանում էր Արածանիի վրա կառուցված քարե կամուրջով: Բ–ի շրջակայքում կան պղնձի և քարածխի հանքեր: Բ-ում աղետաբեր երկրաշարժեր են տեղի ունեցել 995, 1758, 1789, 1911 թթ, իսկ 1692 թ ժանտախտից ք–ում զոհվել են շուրջ 1000 հոգի: Բ-ի հայերը 1895-ին ինքնապաշտ, պանական հերոսական կռիվներ են մղել համիդյան ջարդարարների դեմ, Մեծ եղեռնի ժամանակ՝ 1915-ին, նրանք դարձյալ դիմեցին զինված պաշտպանության, սակայն քչերը միայն փրկվեցին: Ազատվածների մի մասն այժմ ապրում է ԱՄՆ-ում, մի մասն էլ Սովետական Հայաստանում: Ոմանք Բ նույնացնում են ուրարտակաան աղբյուրներում հիշատակվող Շեբետերի (այլ ընթերցմամբ՝ Պուլերիաս, Պուտերիաս) ք-ների հետ: Այժմ Բ մի խճուղու հետամնաց բնակավայր Է շուրջ 4000 բնակչով:

Բ-ում են ծնվել հայ մշակույթի նշանավոր գործիչներ Երվանդ Օտյանը, Աղաթոնը, Լևոն Փաշայանը:

Բալու, Балу, Balu, Բալահովիտ, Բալլու, Բալուահովիտ, Պալլու, Պալու, Փալու - Գավառակ (կազա) Արմ Հայաստանում, Դիարբեքիրի նահ–ի Արղանամադենի գավ-ում, տարածվում է նահ–ի հս-արմ կողմում, Արածանիի ստորին հոսանքի ու նրա աջակողմյան վտակ Պաղին (Փերի) գետի միախառնման շրջ–ում, մոտավորապես համապատասխանում Է պատմական Բալահովիտ գավ-ին: Բ բաժանվում էր 7—9 գ-խմբերի՝ Գարաչոր, Բուլանըք, Մազրվաթ, Գյոքդերե, Օխու, Հուն, Խարաբեկեն, Սարաջուր, Աշմուշատ: Հայկական գ-երը հիմնականում գտնվում էին Մազրվաթում: Գվռկ–ի բնակավայրերի թիվը աղբյուրներում տարբեր Է՝ 460, 365, 253, 248, 84 ևն: 19-րդ դ սկզբներին Բ-ի գվռկ-ում ապրում Էր 100000 բնակիչ, որից մոտ 60—70000-ը՝ հայեր, մյուսները քրդեր, թուրքեր: 20-րդ դ սկզբներին հայերը հազիվ 25000 Էին: Բ լ-ներով շրջափակված երկրամաս է: ունի բերրի ու արգավանդ հողեր, նպաս-տավոր կլիմա, հարուստ Է ջրերով: Մշակում էին ցորեն, գարի, կորեկ, եգիպտացորեն, բամբակ, տարածված Էր այգեգործությունն ու պտղաբուծությունը, խաղողագործությունը: Մշակելի հողերի մոտ 65 տոկոսը օգտագործվում Էր ցորենի, 13 տոկոսը՝ գարու համար: Ոչ հավաստի տվյալներով 1789 թ գարնանը ուժեղ երկրաշարժից գվռկ-ում զոհվել է շուրջ 51000 մարդ: Մեծ եղեռնի տարիներին Բ՝ նույնպես ենթարկվեց զարհուրելի արհավիրքների, նրա հայ բնակչության ողջ ունեցվածքը կողոպտվեց բնակավայրերը ավերվեցին, հայերի մեծագույն մասը կոտորվեց (Ի. Լեփսիուսի տվյալներով՝ 22300 մարդ): 1970 թ մարդահամարի տվյալներով Բ-ի գվռկ ուներ 403800 բնակիչ, որոնց մեջ կային բռնի թրքացած հայեր՝ հազիվ 600 — 700 հոգի: