Աղստեվի Հովտի Պատմուդյան եվ Կուլտուրայի Հուշարձանները
ՆԵՐԱԾՈԻԹՅՈԻՆ
Աղստևի հովիտը տարածված է Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելյան մասում: Արևելքից սահմանակից է Ադրբեջանական ՍՍՀ Ղազախի , հյուսիսից՝ Հայկական ՍՍՀ Նոյեմբերյանի , հարավ֊ա-արևելքից՝ Շամշադինի և Կրասնոսելսկի շրջաններին: Արևմուտքում տարածվում են Գոլգարաց, հարավում Արեգունու լեռնաշղթաները: Հարավ-արևմուտքում Հալաբի լեռներն են, արևելքում՝ Միափորի լեռնաբազուկները: Մակերևույթի հիմնական մասը կազմում է Դիլիջան քաղաքի և Իջևանի շրջանի տարածքը հատող Աղստևի հովիտը, որը ամենաբանուկ ասֆալտապատ, միութենական կարգի ճանապարհով Սովետական Հայաստանը կապում է եղբայրական Վրացական և Ադրբեջանա֊կան հանրապետությունների հետ:
Հայաստանի մասին հաճախ ասում են «թանգարան բաց երկնքի տակ»: Այդպիսի հարուստ թանգարանի ուշագրավ մի սրահ է Աղստևի հովիտն իր անկրկնելի շռայլ բնանկարներով, բնության անձեռակերտ հուշարձաններով, քաղցրահամ աղբյուրներով, հազվագյուտ ծառատեսակներ պահպանած թավ անտառներով, կիկլոպյան ամրոցներով և միջնադարյան ճարտարապետական արվեստի մեծարժեք կոթողներով, որոնց թիվր հասնում է 3ՕՕ-ի:
Հովտի վերին ու միջին մասերում կլիման մեղմ է, իսկ ստորին շրջանում մոտենում է Կուրի հարթավայրի չոր մերձարևադարձային կլիմային: Մթնոլորտային տարեկան տեղումները տատանվում են 500—800 մմ սահմաններում: Վեգիտացիոն շրջանը 225 —115 օր է:
Հովտին բնորոշ են քարքարոտ լանջերը, սեռանաձև լեռնակատարները: Տարածքի մեծ մասն ունի 800 —1700 մ բարձրություն, հարավ-արևմուտքից հյուսիս-արևելք՝ ընդհանուր թեքություն: Առանձին գագաթներն ունեն ավելի քան 2000 մ բարձրություն (Հովքը՝ 2507 մ): Տիրապետում են լեռնաանտառային և չոր լեռնատափաստանային լանդշաֆտները: Գերակշռում են անտառային դարչնագույն, գյուղատնտեսության համար պիտանի հողերը, անտառա֊յին գորշ, հումուսակարբոնատային, մարգագետնային և վարելահողատեսքերր: Բուսածածկույթում տիրապետում են անտառներր (600 — 2900 մ բարձրության վրա), որուն՚ց տարածությունը հասնում Է մոտ 70 հազար հեկտարի (հանրապետության րնդհանուր անտառների 20 տոկոսը): Աճում Է ավելի քան 120 բուսատեսակ: Հիմնական ծառատեսակներն են՝ հաճարենին, կաղնին և բոխին, կան նաև ընկուզենի, լորենի, հացենի, կեչի, գիհի և այլն:
Աղստևի հովտի հինավուրց հողում որպես հազարամյակների հիշատակ, պահպանվել են մի շարք ծառատեսակներ (ռելիկտներ): Դրանցից են` արջա֊տխլին, կենին, կաղնին, սոսին: Բուսական և կենդանական աշխարհի պահպանման, հարստացման և տեղական պայմաններում նոր տեսակներ ստանալու նպատակով 1958 թվականից Դիլիջանի անտառտնտեսությունը վերակազմավորվել Է պետական արգելանոցի: Հարուստ Է նրա բուսական ու կենդանական աշխարհը, հանդիպում են Կովկասյան գորշ արջ, վայրի խոզ, այծյամ, գայլ, աղվես, կզաքիս: Բնակվում են մոտ 140 տեսակի թռչուններ:
1962 թվականին Իջևան քաղաքում հիմնադրվել Է բուսաբանական այգի (դենդրարի ), որտեղ հիմնականում աճեցվում են մերձարևադարձային ծառատեսակներ: Այստեղ հաջողությամբ կլիմայավարժեցվել են երկրագնդի մերձարևադարձային տարբեր գոտիների ավելի քան 500 ծառեր ու թփատեսակներ: Մեծ հետաքրքրություն են ներկայացնում հատկապես մշտադալար սաղարթավոր ծառատեսակները `խոշորածաղիկը` մագնոլիան, ճապոնական կաղնիները, ձիթենիները, դափնեկեռասը, շիմշիրները, իսկ փշատերև մշտաղալար տնկարկներից` իտալական, հիմալայան, կարաիբյան սոճիները, հիմալայան եղևնին և այլն: Այգին կլիմայավարժեցված ծառաթփատեսակներ Է մատակարարում հանրապետության համապատասխան անտառային տնտեսություններին և քաղաքներին:
Աղստևի հովիտը հարուստ Է լեռնային աղբյուրներով ու գետակներով, որոնցից գլխավորը Աղստև (Լոպնաս) գետն է, որը պատկանում է Հայաստա֊նի միջին գետերի լեռնային տիպին: Սկիզբ է առնում Հալաբի լեռներից, իր մեջ ընդունելով տասնյակ գետակներ, անցնում 133 կմ տարածություն և թափվում Կուր գետը:
Ժողովրդական տնտեսության զարգացման առաջին հնգամյակում Ազատամուտ (Մայիսյան) ավանում կառուցված հիդրոկայանը հանրապետության առաջնեկներից մեկն է: Իջևանի և Ղազախի շրջանների սահմանագծին կառուցվել է 120 միլիոն խորանարդ մետր տարողությամբ խոշոր ջրամբար: Ջողաղ գետի վրա կառուցվում է 45 միլիոն խորանարդ մետր ջրատարողությամբ մի նոր ջրամբար, որը ոռոգելի կդարձնի Իջևանի և Նոյեմբերյանի շրջանների ավելի քան 5000 հեկտար հողատարածություններ:
Աղստևի հովտում տասից ավելի մեծ ու փոքր լճեր գրավում են բնության հազարավոր երկրպագուների: Դիլիջան քաղաքից դեպի արևելք գտնվում է բնության հազվագյուտ գեղեցկուհիներից մեկը՝ Պարզ լիճը, օղակված խիտ անտառով:
Դիլիջան և Իջևան քաղաքների շրջակայքը հարուստ է հանքային աղբյուրներով, որոնք հայտնի են իրենց բուժիչ հատկություններով, դրանց թիվը հասնում է 20-ի: Տարեկան արտադրվում է ավելի քան 10 միլիոն շիշ «Դիլիջան», առաջիկա հնգամյակում այն կհասցվի 15—20 միլիոնի: Հանքային ջուրը օգտագործվում է աղեստամոքսային տրակտի, լյարդի և լեղային ուղիների խրոնիկական հիվանդությունների, սակավարյունության և նյութափոխանակության խանգարումների բուժման համար:
Վերջերս Դիլիջան-Սևան ուղեգծի հորատումների ժամանակ հայտնաբերվել են երկու տաք ակունքներ, որոնք իրենց բաղադրությամբ հիշեցնում են հանրահայտ «Յղալթուբոն» և «Արարատը»:
Իջևանի շրջանի Ակնաղբյուր գյուղի “Կուծախ” հանդամասում հայտնաբերվել է վայրկյանում 60 լիտր բխող հանքային նոր աղբյուր:
Աղստևի հովիտը հարուստ է նաև օգտակար հանածոներով: Հանդիպում են մետաղային և ոչ մետաղային բազմատեսակ հանքավայրեր, պղնձի, երկաթի, մանգանի, ոսկու, կիսաթանկարժեք քարերի (ագաթ, շպատ), բենտոնիտային կավերի, ածխի, այրվող թերթաքարերի մեծ պաշարներ:
Սարի գյուղի բենտոնիտային կավերի բազայի վրա Ազատամուտ ավանում կառուցվել է միութենական նշանակություն ունեցող խոշոր կոմբինատ, որը տարեկան երկրին տալիս է 300 — 350 հազար տոննա բենտոնիտային փոշի և կավահումք, այն մեծ կիրառություն ունի ժողովրդական տնտեսության մի շարք բնագավառներում: Կոմբինատի արտադրանքը առաքվում է մոտ 400 հասցեով:
Աղստևի հովիտը հարուստ է բնական մի շարք շինանյութերով: Մարմարր լայն կիրառություն ունի շինարարության մեջ, օգտագործվում է որպես գեղազարդող նյութ, դեկորատիվ երեսապատման համար: Իջևանյան վարդագույն մարմարը Ուրալի հայտնի սպիտակ մարմարի հետ Կրեմլի համագումարների բազմահարկ պալատի ճեմասրահներում բացառիկ ներգաշնակություն է կազմում :Մեծ տարածում ունեն կարբոնատային նստվածքային մաքուր կրաքարերը: Դոլոմիտներն օգտագործվում են մետաղական մագնեզիում ստանալու նոլատակով, միաժամանակ այն լավագույն հումք է արհեստական մետաքսաթելերի արտագրության համար: Կան կոնգլոմերատներ, վիմագրական քարեր, որոնց մաքուր տեսակները օգտագործվում են ալմաստ սինթեզելու համար:
Աղստևի հովիտը վաղուց իր վրա է հրավիրել բազմաթիվ հասարակական գործիչների, պատմաբանների, գրողների, նկարիչների, ճանապարհորդների ուշադրությունը: Նրանք հիացրել են ու զմայլվել, գովեստի խոսքեր ասել, այն համարել համաշխարհային համբավ վայելող գեղատեսիլ վայրերից մեկը:
Ռուս նշանավոր զինվորական գործիչ Դ. Սարգովցևր 1882 թվականին իր “Յիշատակարան տպավորութեանց ճանապարհին Այրարատ” գրքում դրել է. «Շատ եմ կարդացել ու շատերից լսել, որ Բոսֆորի դիրքն ու զեղեցկությունը միակն է աշխարհում: Շատ եմ կարդացել ու շատերից լսել, որ Ղրիմի հարավային ափերի նման գեղեցկություն չկա Եվրոպայում:
Ես, որ ականատես եմ եղել այդ երկու գեղեցկություններին և այժմ էլ ականատես եմ Աղստևի հովտին, հաստատապես պնդում եմ, որ այդ երեք գեղեցկությունները համեմատելը մեծ սխալ է: Այդ համեմատությունը նման է երեք անհավասար մեծություններր միացնելուն: Աղստևի հովիտը հմայում է իր աննկարագրելի գեղեցկությամբ: Ճոխ բուսականությունն ու լեռների խրոխտ կատարները, սաղարթախիտ ու բարձրակատար ծառերը ստիպում են քեզ չհավատալ, որ հասարակածից բավականին հեռու ես…”::
Հայ դասական գեղանկարիչ Գ. Բաշինջաղյանը իր ճանապարհորդական նոթերում գրում է. «Դիլիջանի ձորը հիացրեց ինձ: Ռազմավիրական ճանապարհը, որ սովորաբար նմանեցնում են հիշյալ ձորին, նույնպես հիանալի է , բայց ես մի առանձին նմանություն չեմ գտնում այդ երկու գեղագրական տեսակների միջև... Դիլիջանի ձորը նման է կուսական անտառների մեջ մեծացած մատաղահաս գեղեցկուհու, որի կրակոտ աչքերր արտահայտում են անվեհերություն, բնական պարզություն և անմեղություն”:
1928 թվականին Դիլիջանով Երևան է մեկնել ռուս մեծ գրող Մաքսիմ Գորկին: Ճանապարհորդության մասին իր տպավորություններում նա գրել է. “Այո, զարմանալի գեղեցիկ Է: Թվում Է թե լեռները գրկել են և պահում են հարթավայրը կենդանի Էակների նրբությամբ ու սիրով: 1500 մ բարձրության վրա օդն անսովոր թափանցիկ Է և կարծես թե գունավորված Է նուրբ փայլող կապույտ երանգով: Սեղմությունը հարթավայրի գերակշռող տպավորությունն Է: Նրա ,խոր հունը լցված Է այգիների առատ կանաչով և Գոկչա լճի ուղղությամբ տները կարծեք հանդարտ լողում են կանաչ ալիքների մեջ: Հարավային Կովկասն ապշեցնում Է իր գեղեցկությունների հարստությամբ և բազմազանությամբ , այդ հարթավայրն Անդրկովկասում ամենազեղեցիկներից մեկն Է”:
Աղստևի հովիտն իր հնամյա ճարտարապետական կոթողներով ու նոր ինքնատիպ կառույցներով մի թանգարան Է , որ այսօր գրավում Է այցելուների ուշադրությունը:
Ամեն տարի աշխարհի տարբեր երկրներից այստեղ են գալիս հազարավոր մարդիկ: Նրանց գրավում Է ոչ միայն գեղատեսիլ և անկրկնելի բնությունը, այլև հրապուրում Է հայ ժողովրդի հարուստ ու ինքնատիպ մշակույթը, նրա բազմաբովանդակ առօրյան : Տարեցտարի աճու Է Դիլիջանի և Իջևանի տուրիստական հանգրվանների այցելուների թիվը: Նրանք այստեղից հեռանում են հաճելի տպավորություններով, կրկին այցելելու ցանկությամբ :
Բժշկական գիտությունների դոկտոր , պրոֆեսոր Գոլուբցևան Դիլիջանի տուրիստական հանգրվանի տպավորությունների գրքում հետևյալ գրառումն Է արել “Մնաս բարով, արևի ու անտառի երկիր, մնաս բարով Դիլիջան , ես հեռվում միշտ կերազեմ քո հինավուրց տաճարները, բարձր լեոներն ու քաղցր ջուրր, կենարար օդը, քո խենթ ու խաչտուն Աղստևը»:
Ուկրաինացի գրող Ա. Ի. Պոլտորացկին իր “Մեր ժամանակի հերոսը” գրքում նշում Է. “Ւնձ թվում Է, որ Դիլիջանի բնական պայմաններն ավելի օգտակար են ժամանակակից քաղաքացու նյարդային համակարգը ամրացնելու համար, մանավանդ, որ բուժիչ օդին միացել Է նաև նույնքան բուժիչ հանքային ջուրը”:
“Դիլիջանը բուժում Է հիվանդին առանց դեղ ու բժշկի», — գրում Է ադրբեջանական ժողովրդական գրող Մ . 0րդուբադին :
Հարավսլավացի լրագողներից մեկր Հայաստանի տեսարժան վայրերի մասին գրած իր ակնարկաշարն այսպես Է սկսել.
“Հայաստանի յուրաքանչյուր շրջան այցելելս ես հազիվ Էի զսպում իմ զարմմանքը: Առանձնապես հրապուրիչ Էր Իջևանը: Եթե ուզում ես գերագույն հաճույք ստանալ , պետք Է գիշերը Սպիտակ ջրի մոտից նայես այդ քաղաքին , որ հազարագույն լույսերով ողողված տոնածաոի պես ելնում է լեռնապարերի միջից: Քաղաքի արտակարգ գեղեցկությունր հրապուրում է քեզ անգամ մի քանի կիլոմետր հեռվից»:
Մոսկվայի Մ. Գորկու անվան կինոստուդիայի ավագ օպերատոր Յ.Մ. Վիշնևսկին, որը նոր էր վերադարձել Շվեյցարիայից և որոշել էր լինել Անդըրկովկասում, Իջևանի տուրիստական հանգրվանի տպավորությունների գրքում հետևյալ գրառումն է արել, «Իսկական Շվեյցարիա: Եթե ինձ բախտ վիճակվի երկրորդ անգամ լինել դրախտի այս փոքրիկ անկյունում չպետք է մոռանալ կինոապարատը: Չես կարող այստեղ ժապավեն տնտեսել”:
Սոսկովյան ճանաչված լրագրող Յու. Կրիլովան Հայաստանին նվիրված իր գրքում գրել է. «Ասում են եթե դրախտում էլ անտառներ լինեին, հանքային ջրեր և մաքուր օդ, ապա դրախտը կնմանվեր Դիլիջանին»:
Շատ ջրեր են հոսել այդ ժամանակներից. Իջևանը, երբեմնի խղճուկ Քարվանսարան, այժմ բարեկարգ ու գեղեցիկ քաղաք է: Նա առաջնակարգ տեղ է գրավում հանրապետությունում իր զարգացող գյուղատնտեսությամբ ու արդյունաբերությամբ: Մշակվող բուսատեսակներից ամենաբնորոշը ծխախոտն է, որը տալիս է գյուղատնտեսական արտադրանքի ավելի քան 70 տոկոսը: Զարգացած են խաղողագործությունն ու պտղաբուծությունը, աճում են նաև մերձարևադարձային կուլտուրաներ: Գյուղատնտեսության մյուս առաջատար ճյուղը անասնաբուծությունն է:
Շրջանը հայտնի է իր արդյունաբերական մի շարք ձեռնարկություն-ներով: Արտադրվում են բենտոնիտային կավեր, բարձրորակ մեքենայական գորգեր, նրբատախտակ, մանրատախտակ և արտադրանքի շատ այլ տեսակներ, որոնք առաքվում են հարյուրավոր հասցեներով:
Շրջանի էկոնոմիկայի զարդացմանը մեծապես նպաստեց Աղստաֆա — Երևան երկաթուղագծի Իջևանի հատվածի կառուցումը: Ավարտվել է քաղաքի 3 կմ երկարությամբ գետնուղու կառուցումը և շարունակվում է Իջևան — Դիլիջան հատվածի շինարարությունը:
Քաղաքում կառուցվել են բազմահարկ բնակելի շենքեր, կուլտուր-կենցաղային, առողջապահական, լուսավորական բադմաթիվ օբյեկտնե: Քաղաքին հատուկ շուք են տալիս իննը հարկանի հյուրանոցի, տուրիստական հանգր֊վանի, գորգագործական կոմբինատի, երկաթուղային կայարանի, կապի և մյուս շենքերը: Քաղաքի հյուսիս-արևելյան մասում, մի բարձունքի վրա վեր Է խոյացել «Վերածնունդ» հուշարձան-կոթողը, որը խորհրդանշում Է 11-րդ կարմիր բանակի մուտքը Հայաստան:
Շքեղ բնություն ունեցող, բայց նախասովետական շրջանում աննախանձելի խղճուկ Դիլիջանը սովետական տարիներին դարձել Է հանրապետության ծաղկուն քաղաքներից մեկը, առողջարանային և մշակութային նշանավոր կենտրոն: Դիլիջանը համաշխարհային նշանակություն ունեցող բնության այն եզակի անկյուններից մեկն Է, որը հայտնի Է իր կենարար օդով ու տևական արևափայլով: Այստեղ գործում են մի քանի առողջարաններ ու պանսիոնատներ, որոնց թիվը տարեցտարի ավելանում Է: Քաղաքն ունի հանրակրթական դպրոցների լայն ցանց` երաժշտական դպրոց, պրոֆտեխուսումնարան, բժշկական տեխնիկում, Երևանի Կ. Մ արքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուի մասնաճյուղ մշակույթի մի քանի պալատ և այլն :
ՍՍՀՄ կոմպոզիտորների միության ստեղծագործական տունը դարձել Է անվանի շատ արվեստագետների սիրած վայրերից մեկը: Կառուցվում Է ՍՍՀՄ կինեմատոգրաֆիստների ստեղծագործական տունը: Երևան —Ւջևան —Թբիլիսի և Դիլիջան—Կիրովական ավտոմոբիլային մայրուղիների հատման տեղում կանգնեցվել Է Հայաստանում սովետական կարգերի հաստատման 50 ամյակի կոթողը: Կանաչ բլրի վրա գտնվում Է Հայրենական մեծ պատերազմում զոհված դիլիջանի մարտիկների հիշատակին նվիրված հուշա րձանը: Դիլիջանի նշանակությունն Էլ ավելի կմեծանա առաջիկայումս, երբ կավարտվեն Դիլիջան — Սևան գետնուղու, կեռմաններում Էստակադային ճանապարհի և քաղաքով անցնող Իջևան - Հրազդան երկաթուղագծի կառուցումը:
ԳՐՉՕՋԱԽՆԵՐ
Հայ ժողովրդի գրչարվեստի և կրթության պատմության մեջ որոշ դեր են խաղացել նաև Աղստևի հովտի միջնադարյան գրչօջախներն ու դպրոց֊ները, որոնք իրենց համեստ լուման ներդրել են հայ ժողովրդի մտավոր մշակույթի զարգացման զործում: Նրանց նպատակը ձեռագրերի բազմացումն էր առօրյա օգտագործման, ուսուցման ու ընթերցման կարիքները բավարարելու և. հետագա սերունդներին փոխանցելու համար: Գրչության արվեստի լայն ընդգրկումը ցույց է տալիս ձեռագրերի ընդօրինակման այն ցանցը, որ գոյություն է ունեցել այստեղ: Ուսումնասիրություններից պարզվում է, որ եկեղեցական բնույթի գրքերից բացի գերակշռող մաս են կազմում Մխիթար Գոշի, Կիրակոս Գանձակեցու, Խաչատուր Տարոնացու և այլոց պատմությունների ու աշխատությունների րնդօրինակած ձեռագրերը, որոնք ոչ միայն սոսկ բնագրերի ընդօրինակություններ են, այլև գրիչների բարձրարվեստ աշխատանքներ՝ բազմաթիվ և բազմաբնույթ մանրանկարներով և այլ զարդանկարներով:
Մ. Մաշտոցի անվան մատենադարանում պահված ձեռագրերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Գոշավանքում, Հաղարծնում, Դեղձուտում և Մակարավանքում բարձր կազմակերպվածության է հասել գրչարվեստի ուսուցումը: Գոշավանքի բարձրագույն տիպի դպրոցում (վարդապետարան) դասավանդվել է աստվածաբանություն, մաթեմատիկա, փիլիոփայություն, քերականագիտություն, երաժշտություն, օտար լեզու, գրչարվեստ, բնական գիտությոլններ և այլ առարկաներ:
Գրչագրված մագաղաթե և թղթե ձեռագրերի բազում էջերում իրենց ծաղկազարդերն ու մանրանկարներն են երկնել մի շարք ծաղկողներ, նկարիչներ ու մանրանկարիչներ, որոնց ինքնատիպ և բարձրարվեստ աշխատանքների մի մասն է մեզ հասել: Գրչօջախներում հատուկ ուշադրության է արժանացել նաև կազմարարական արվեստը: Զարդարվեստում հմտորեն օգտագործվել են բուսական, երկրաչափական և այլ բազմազան զարդեր, հոգևոր պատկերումներ: Կազմարարական արվեստի ուշադրության արժանի մի քանի նմուշներ պահպանվում են Մատենադարանում:
Գոշավանքի, Դեղձուտի, Հաղարծնի, Մորոձորի, Կիրանցի, Առաքելոց վանքերի գրչատներում աշխատել են տասնյակ գրիչներ, ծաղկողներ, կազմողներ, գրչարվեստի մեկնիչներ, մատենագիրներ, որոնք գիտության, գրականության և արվեստի նկատմամք ունեցած իրենց սերն ու եռանդը դրսևորել են ձեռագրերի բազմացման, ծաղկման և այլ բնագավառներում:
Գոշավանքը և Դեղձուտը XII—XIII դարերում դարձել էին լուսավորության և մշակութային կյանքի աչքի ընկնող կենտրոններ, որտեղ կրթություն ստացած շատ աշակերտներ ցրվում էին Հայաստանի զանազան կողմերը և իրենց գիտելիքները ի սպաս դնում հայ ժողովրդի գրի ու գրականության, պատմության պահպանման ու ամրապնդման գործին:
Գրչության արվեստը Գոշավանքում ծաղկում է հատկապես Մարտիրոս վարդապետի առաջնորդության տարիներին, նա վարժ գրչապետ էր, արագագիր գրիչ: Բազմաթիվ ձեռագրերի պահպանման համար նա կառուցել է տա- լիս գրատուն, որտեղ կենտրոնացնում է ամբողջ ձեռագրերն ու գրքերը: 1232 թվականին Ստեփանոս Գրիչը Խաղբակա որդի Ջաջռո դուստր Վանեն իշխանուհու պատվերով մագաղաթի վրա երկաթագրով գրում է մի ավետարան և նկարազարդում: 1224 թվականին նրա պատվերով է գրվում նաև մի ուրիշ ձեռագիր, որը նվիրվում է Խորանաշատ վանքի առաջնորդ Վանական վարդապետին: Սարգիս հռետորի ձեռքով գրված ավետարանում հիշվում են վարդապետ Մխիթարը, Սերոբ և Հովասափ միաբանները և գրիչի աշակերտ Ստեփանոսը, ինչպես նաև իշխան Սադունը: Մատենադարանում պահվում է Մխիթար Գոշի N 2606 ձեռագիրը՝ «Մեկնութիւն համառոտ մա֊կագրութւան Երեմիայի» աշխատությունը ,որը արտագրվել է 1197 թվականին, ամփոփված է ուշ ժամանակի մի կաշվեպատ կազմի մեջ: Վերջում գրված է Մխիթար Գոշի հիշատակարանը:
Գոշավանքի դպրոցի շրջանավարտներից էր Թորոս վարդապետ Գանձակեցին: 1262 թվականին նա գտնվում էր Հռոմում, իր այնտեղ գրած մի ձեռագիր հիշատակարանում նշում է, որ ավարտել է Գետկավանքի վարդապետարանը: Թորոսի ձեռագիրը Հոոմից հասել է Պարսկաստան, նոր Ջուղա և պահվում է հայկական Ամենափրկիչ վանքում:
Գետիկի աշակերտներից Սարգիսը, երբ 1274 թվականին գտնվել է Դեղձուտի վանքում մի ձեռագիր է գրել տվել Գետկավանքում: Այդ նույն ժամանակից հիշվում է Մխիթար Անեցի անունով մի աշակերտ, որից մեզ է հասել երկու ձեոագիր: 1273 թվականին Մխիթարը Գետկավանքում սուրբ Աստվածածնի հովանու տակ արտագրում է ուշագրավ մի ժողովածու, որի նյութերը անհրաժեշտ էին ուսման համար: Գոշավանքի գրապահոցը հարում է ս. Աստվածածին եկեղեցուն, որի վերնահարկը զանգակատուն է: Եկեղեցու այդ մասի վրա իրենց բարձր վարպետությունը քարերին և դարերին են թողել ճարտարապետներ Դաստապետն ու Կարապետը:
Մի ավանդության մեջ ասվում է, որ Լենկ Թեմուրն իրեն հատուկ դաժանությամբ պահանջել է Գոշավանքից ու բնակիչներից հարստություն ու ոսկի: Սակայն մարդիկ ընդունել են մահը, իսկ բռնակալին ոչինչ չեն տվել: Կատաղել է Լենկ Թեմուրը և դիմել իր իմաստունների օգնությանը:
— Ով աշխարհափառ, —ասել են նրանք,— այս ազգը ունի մի հին սո֊վորություն, դա այն է, որ իր կյանքից ավելի սիրում ու պաշտում է գիրքը: Դուք գործը բռնեք գրքերից և կտեսնեք կտան ձեզ այն, ինչ որ դուք անզոր եք ստանալ սրով:
Բռնակալը հրամայում է այրել վանքի գրապահոցի բոլոր գրքերը: Կատարվում է մոգական հրաշք. երբ կրակի բոցը մոտենում է գրքերին, բնակիչները աշխարհակալի ոտքերի առաջ են լցնում պահված գանձերն ու ոսկին և փրկում ամեն ինչից թանկ գիրն ու գրականությունը:
Գոշավանքի դպրոցի հարևանությամբ գործել է Դեղձուտի Առաքել վարդապետի հռչակավոր դպրոցը, որտեղ սովորելու էին գալիս Հայաստանի տարբեր ծայրերից:
Առաքել վարդապետը եկել էր Կիլիկիայի Տարսոն գավառից՝ Հովհաննես Վանականի դպրոցում սովորելու, ավարտելուց հետո, ստանալով վարդապետական աստիճան և տեղափոխվելով Դեղձուտի վանքը, հիմնադրել էր իր դպրոցը:
Զեռագրերում Դեղձուտի անվանր հանդիպում ենք XI դարավերջին. Արարատյան նահանգի Բասեն գավառի մի ավետարանում (N 6348), որը Դեղձուտի վանքին էր նվիրել Հովհաննես անունով մի աշխարհական: 1340 թվականին այս ձեռագիրը, որը գրված էր երկաթագրով, արտագրվում է Դավիթ քահանայի ձեռքով: Կրկնագրելիս սովորաբար քերում էին կամ լվանում դրածը, մաքրում մագաղաթը և նոր գրում:
Դեղձուտի վանքում կրկնագրության այլ ձև էին կիրառում: Այստեղ գրված և մեզ հասած առաջին ձեռագիրը թվագրված է 1280 թվականին: Իսկ մինչև այդ, Սարգիսը, որը սովորել էր Գոշավանքում 1270-ական թվական֊ներին սովորում էր Դեղձուտի Առաքել վարդապետի մոտ, իսկ 1280 թվականին նա արդեն վարպետ էր: Այդ ժամանակ Գևորգը, որը եկել էր Խաչենի մեծահռչակ Գանձասարի վանքից, արտագրում է մի շատ արժեքավոր ձեռագիր ժողովածու, որը ծառայում էր որպես ուսումնական ձեռնարկ: Նրան օգնել են իր դասընկերներ Վահրամը, Ստեփանը, Ավետիսը և Դավիթը, որոնք այստեղ էին եկել Արարատյան երկրից, հռչակավոր Առաքել վարդապետի մոտ սովորելու: Ձեռագրի ուսումնասիրությունը ցույց է տալիս Դեղձուտի Առաքել վարդապետի դպրոցի բարձր մակարդակը: Ձեռագրում, որը համարվել է ուսումնական ձեռնարկ, կան պատմագրական, գրական, դիցաբանական, փիլիսոփայական, ժամանակագրական, խրատական, աստղաբաշխական և այլ շատ ուշագրավ նյութեր: Ձեռագրում պատմությունը սկսվում է Հունական դիցաբանությունից, (80 պատմություն) Ադամից մին֊չև Հերակլեսը (VII դար): Կարևոր են Արշակունի հայ թագավորների, Պարսից թագավորների, Հռոմեական կայսրերի մաստին տեղեկությունները: Շատ արժեքավոր է Աստվածաշնչի յոթանասուներկու թարգմանիչների ցանկը և այլն: Հիշատակարանի մի մասը գրված է չափածո: Մարգիս վարդապետը ունեցել է նաև բանաստեղծելու կարողություն:
Հաղարծնի վանքը ծաղկում է հռչակավոր երաժիշտ Խաչատուր Տարոնեցու առաջնորդության ժամանակ (1178—1205) և հետագայում Հովհաննես Արմանեցու օրոք: 1284 թվականին Հուսկա որդի Աստվածատուրը արտագրում է մի ավետարան: 1296 թվականին Սարգիսը վերակազմում է Խարբերդի մոտ արտագրված ձեռագիրը, որն այժմ պահվում է Մատենադարանում: Հաղարծնում բարձր մակարդակ է ունեցել կազմարարության արվեստը, իսկ կազմում են այնտեղ, որտեղ գրում են: 1624 թվականին Հովհաննես կրոնավորը ծաղկում է Հայսմավուրքը, որը պահվում է Մատենադարանում (N 6198):
Ձեռագրերի գրիչներն ու պատվիրատուները, կազմողներն ու նորոգողները, ընթերցողների հիշատակությանն արժանանալու ակնկալությամբ, ձեռագրերի վերջում և առանձին հատվածներից հետո թողել են համառոտ հիշատակարաններ, ձեռագրերի, գրչության, նորոգման կամ գնման, ժամա֊նակի աշխարհիկ ու հոգևոր տերերի մասին, ժամանակագրական տվյալներ են թողել, հաճախ նկարագրել են իրենց ժամանակի պատմությունը՝ երկրի վիճակը, քաղաքական անցուդարձերը և այլն: Դրանք անգնահատելի աղբյուրներ են պատմության մի շարք բնագավառների ուսումնասիրման համար:
Հաղինակները լինելով հասարակության գրագետներ, կամ եկեղեցական պաշտոնյաներ, մոտ են եղել ժողովրդին: Նրանք նույնպես կրել են ժամանակակից արհավիրքների դառնությունը, վշտացել ժողովրդի վշտով և օբյեկտիվորեն ՚նկարագրել ու գնահատել պատմական եղելությունը: Ձեռագիրը իր ծննդավայրի, գրչության կենտրոնի, վանքի, անցյալի ձայնն է, որով նա խոսում է մեզ հետ:
Դարեր շարունակ Աղստևի հովտի գրիչները, ծաղկողներն ու կազմողները անօրինակ ջանասիրությամբ, անձնուրաց աշխատասիրությամբ ստեղծել են բազմաթիվ ձեռագիր գրքեր, իրենց հայրենանվեր ավանդը ներդրել հայ գրի, պատմության, մշակույթի պահպանման գործում:
ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՂՈՒՄՆԵՐ
Հայ ժողովրդի դարավոր մշակույթի պատմության մեջ ուրույն տեղ է գրավում Աղստևի հովիտը, որը հետաքրքիր է իր հնագույն հուշարձաններով: Հայտնաբերված հազարամյա առարկաները վկայում են, որ այս տերիտորիան եղել է մարդկային բնակության հնագույն վայրերից մեկը: Այդ են հաստա֊տում Դիլիջան քաղաքի երկրագիտական, ինչպես նաև Մոսկվայի, Երևանի, Թբիլիսիի, Բաքվի պատմության պետական թանգարաններում պահվող Հարուստ և Հետաքրքիր ժողովածուները:
Աղստևի hովտում առաջին Հնագիտական ոաումնասիրությունները կատարվել են 1850-ական թվականներին, Դիլիջանի Ռեդկին լագեր կոչվող վայրում: Այդ վայրի անունն առաջացել է ճանապարհաշինարար ինժեներ Ռեդկինի անունից, որն իր ճամբարը տեղադրել էր քաղաքից 6 կմ հյուսիս, Աղստև գետի աչ ափին: Այդ ժամանակ դեպի Երևան տանող ճանապարհը կտրում անցնում էր դամբարանադաշտի միջով, որտեղ և բացվել են մի շարք դամբարաններ:
1876 թվականին բացվոսմ են ևս մի քանի դամբարաններ: Ճարտարապետ Վայս Ֆոն-Վայսենհոֆը այդ մասին հայտնում է Կովկասի հնագիտություն սիրողների ընկերությանը:Նույն թվականին այստեղ այցելեց ընկերության քարտուղար Վիրուբովը, որը պեղեց մի քանի դամբարան, իսկ 1879 թվականի գարնանը այս hետաքրքիր hուշարձանի պեղումները վերսկսեց Ֆ. Բայերնը: Հետագայում 80-ական թվականներին նույն դամբարանադաշտը դարձավ մի շարք գիտնականների պեղումների վայրը (Ֆիլիմոնով, Ուվարովա, Ցիլոսեանի, Մուրյե): 1891 թվականին այստեղ աշխատանքներ ծավալեց Ա. Ա. Պիոտրովսկին: 1942 թվականին պեղումներ կատարեց նաև Ի, Բ. Պիոտրովսկին :Նա տվեց հիմնավորված թվագրումը, որը հիմք ծառայեց Անդրկովկասի մի շարք հուշարձանների ժամանակը ճշտելու համար:
Ֆ. Բայերնի և Մուրյեի նյութերի հիման վրա այս դամբարանադաշտի ուսումնասիրությամբ զբաղվել է նաև հնագետ Հ. Ա. Մարտիրոսյանը, թվագրելով այն մ.թ. ա. I հազարամյակի սկզբով:
Ռեդկին լագերի նյութերը ուսումնասիրել է նաև պատմական գիտու¬թյունների դոկտոր Ս. Ա. Եսայանը, նա պարզել է, որ այդտեղ թաղումները կատարվել են դեռևս մ. թ. ա. III հազարամյակից և ապա ավելի ուշ, բրոնզե և երկաթե դարերում: Ուվարովայի հայտնաբերած իրերի մեջ նա գտել է մի քանի ապարանջան, որոնք վկայում են, որ դամբարանադաշտը գոյություն է ունեցել վաղ ժամանակաշրջանում: Բացի Ռեդկին լագերից, Դիլիջանի տարածքում պեղվել են նաև մի շարք այլ հետաքրքիր հուշարձաններ՝ Գոլովինոյի, Խրտանոցի և Պապանինոյի դամբարանադաշտերը:
Խրտանոցում բացված դամբարանների հիմնական մասը թվագրվում է մ. թ. ա. VII—VI դդ. նյութերի մեջ կան բրոնզե և երկաթե նիզակներ, երկաթյա դաշույններ և դանակներ, ինչպես նաև հինգ բրոնզե գոտիների բեկորներ, որոնք զարդարված են փորագիր տարբեր զարգանախշերով, մեծ քանակությամբ բրոնզե զարդեր՝ ապարանջաններ, օղեր, վզնոցներ, գլանաձև խողովակներ, քունքազարդեր կամ հերազարդեր և սարդիոնից, ագաթից, հասպիսի շաղախից պատրաստված ուլունքներ, քարե հուռութք ու կախիչներ: Առանձնապես հետաքրքրություն են ներկայացնում բազմաքանդակ խեցեղեն առարկաները (կճուճները, անոթները, քրեղանները), որոնք տարբերվում են իրենց տարատեսակությամբ և ձևերով: Անոթներն աչքի են ընկնում իրենց պատրաստման եղանակով, արտաքին ձևավորմամբ և հիասքանչ փայլով:
1950—53 թվականներին Գոլովինոյի շրջակայքի դամբարաններում հնագետ Հ. Ա. Մնացականյանի կատարած պեղումների ժամանակ գտնվել են բրոնզե թրեր ու դաշույններ, քրեղաններ, սափորներ, օղեր և ուրիշ առարկաներ: Հաստատված է, որ այս դամբարանադաշտում թաղումներ կատարվել են մ. թ. ա. XII—XI դարերում, դամբարանադաշտը իր գոյությունը պահպանել է ընդմիջումներով, մինչև մեր թվարկության սկիզբը:
Պապանինոյի դամբարանադաշտում 1960 թվականին հնագետները մի դամբարանում հայտնաբերել են զրահաշապիկ, չորս մեծ զարդանոթ և իննսուներկու մանր կոճակ, որոնց հետ պահպանվել են նաև կտորի մնացորդները: Այս հետաքրքիր ժողովածուն պատկանել է զինվորի և թվագրվել մ. թ. ա. IX– VIII դդ.:
Հայաստանի հյուսիս-արևելյան շրջանների և հատկապես Աղստևի հովտի հուշարձանների ուսումնասիրման գործում կարևոր աշխատանք է կա֊տարել պատմական գիտությունների դոկտոր Ստեփան Եսայանը:
Իջևանի շրջանի Ենոքավան գյուղից դեպի արևելք, մեկ կիլոմետր հեռավորության վրա գտնվող Աստղի բլուր ամրոցի պեղումների ժամանակ Ս. Եսայանը հայտնաբերել է մ. թ. ա IX—VIII և VI—V դարերին պատ֊կանող գերեզմաններ, որտեղ գտնվել են բրոնզե գոտիներ, զենքեր, դանակներ, բազմաթիվ կավե ամաններ, կենցաղային բազմաթիվ իրեր: Խաշթա֊րակ և Լուսաձոր գյուղերի տարածքում կատարված պեղումների ժամանակ հայտնաբերվել են թրեր, դաշույններ և զենքի այլ տեսակներ, որոնք թվագրվում են մ. թ. ա. II հազարամյակի վերջով:
Ուշագրավ է 1957 թվականին Խաշթարակ գյուղից գտնված առարկաների ժողովածուն: Այն բաղկացած է լավ պահպանված, կտրված ծայրով թրից, որի շեղբը զարդարված է միջանկյալ ողով, սլաքաձև նևյուրներով, երկշարք սպիրալաձև նախշով և երկու այծի պատկերով: Միաձույլ կիսակլոր եզրերով դաստապանը ավարտվում է կիսագնդաձև, աստղաձև նախշերով զարդարված գլխիկով, և արևի հավերժական շարժումը ընդգծող սպիրալաձև նախշով:
Գտնված առարկաների մեջ պահպանվել են երկու խոշոր բրոնզե սակ֊րեր, որոնց կոթառների վրա կան մասսիվ ելուստներ, երեք միլիմետրանոց բրոնզե թիթեղից կտրված չորս մանգաղ, որոնք կոր են և ներսի կողմից սրված: Լայնացող հիմքի վրա կան երկուական անցք՝ բռնակները ամրացնելու համար: Հայտնաբերված խեցեղեն առարկաների մեջ կան երկու խնոցի: Դրանցից մեկն ունի սև, փայլեցված խոշոր անկանթ սափորի ձև: Իրանի վերին մասը զարդարված է ցանցաձև գծերով, մի նախշաձև, որը տարածված է եղել բրոնզե դարում: Մյուս կարմիր խնոցին փոքր է, երկար իրանով, կարճ վզով և կլոր բերանով: Գտնված են նաև սափորներ, կճուճներ, քրեղաններ, որոնք զարդարված են զիգզագաձև գոտիներով, յոթ դաշույն և մեկ նիզակ: 1967 թվականին նույնանման դաշույն և երկու մանգաղ են հայտնաբերվել Լուսաձոր գյուղի տարածքում: Նույն թվականին Իջևան քաղաքում շինարարական աշխատանքների ժամանակ (այժմյան քաղաքային հիվանդանոցի մոտակայքում) հայտնաբերվել են քարարկղային դամ֊բարաններ, որտեղից գտնվել են մեծ քանակությամբ խեցամաններ` զարդարված երկրաչափական, ալիքավոր և գծային նախշերով: Աղստև գետի ձախ ափին հայտնաբերված ուշ բրոնզեդարյան դամբարաններից նույնպես հայտնաբերվել են սև, փայլեցված խեցամաններ: Հատկապես արժեքավոր է կացինը, որը նման է Մերձավոր Արևելքի երկրներում գտնված նմուշներին:
1978 թվականին, Ջողազի ջրամբարից ջրատարի շինարարության աշխատանքների ժամանակ Սարիգյուղ բնակավայրի շրջանում դամբարսններ բացվեցին:
Հայկական ՍՍՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Հայաստանի պատմության պետական թանգարանի համատեղ արշավախումբը փորձնական, հետազոտական պեղումներ կատարեց ջրատարի շինարարու֊թյան շրջանում: Արշավախումբը հաստատեց այդ տարածքում հին դամբարանների առկայությունը և միջոցներ ձեռնարկվեցին սիստեմատիկ պեղումներ սկսելու համար: Հետագայում գյուղի շրջակայքի ուսումնասիրությունը և հետազոտումը ի հայտ բերեցին հնագիտական նոր հուշարձաններ: Դրանցից ամենաաչքի ընկնողը գյուղից հյուսիս-արևմուտք ընկած բլրի ավերված ամրոցն է: Գետնի վրա նկատվում են անմշակ քարերից շարված պարսպի հետքերը և մի քանի շինության մնացորդները: Հնագետները ամրոցը թվագրել են մ. թ. ա. I հազարամյակի սկզբներով:
Գյուղից հարավ-արևմուտք ընկած հանդամասում կատարված պեղումների ժամանակ հայտնաբերվել են բրոնզե կախիչներ և զարդեր, բրոնզե գոտի և երկաթե դաշույններ, սարդիոնե ուլունքներ, տարբեր չափի ու մեծության սև կավե անոթներ:
Շատ հետաքրքիր տեսարան բացվեց Գութանքար կոչվող տարածքում: Հայտնաբերվեցին երկու տիպի դամբարան սալարկղային և հիմնահողային: Դամբարանադաշտը հիմնականում պատկանել է մ. թ. ա. VIII—VII դա֊րերին: Ավելի ուշ թվագրվում են հիմնահողային դամբարանները: Հայտնաբերվել են տարբեր տիպի բրոնզե մի քանի ապարանջաններ, որոնցից աչքի է ընկնում հատկապես բրոնզե լարից զիգզագաձև պատրաստվածը: Ուշագրավ են բրոնզե մեծ և փոքր կոճակները, լարից պատրաստված պարուրաձև մատանին ու խեցե ուլունքները: Գտնվել են նաև կավե անոթներ, քրեղաններ, փայլանախշով և խորագիր նախշերով զարդարված պուլիկներ, դրանց մեջ ուշագրավ է կավե խնոցին: Առանձնապես հետաքրքիր է հազվագյուտ բրոնզե գոտին. ուղղանկյուններ կազմող ուղղահայաց և հորիզոնական ալիքաձև նախշերով, ինչպես նաև բազմաթիվ մեծ ու փոքր խեցանոթներն ու ագաթե ուլունքները:
Հայտնաբերված նյութերից կարելի է ենթադրել, որ վերը նշված վայրերում կյանքը հարատևել է նաև III հազարամյակի վերջերին: Սակայն Աղստևի հովիտը խիտ բնակեցվել է մ. թ. ա. II հազարամյակի վերջին և հատկապես I հազարամյակում:
ԱՐՀԵՍՏՆԵՐ
Արհեստներն անցել են զարգացման երկար ուղի: Արտադրողական ուժերի աճի, տնտեսության զարգացման, մանավանդ երկրագործությունից արհեստների անջատման շնորհիվ զարգանում ու փոփոխվում Է արհեստագործության տեխնիկան, կատարելագործվում են գործիքները, աճում Է արհեստավորների հմտությունը: Աղստևի հովտում հնագույն ժամանակներից զարգացած Էին մետաղագործությունը և մետաղի, փայտի ու քարի մշակումը, ջուլհակությունը և ա յլ արհեստներ:
Աղստևի տեղաբնիկները ունեցել են մետաղագործության համար բացառիկ բարենպաստ պայմաններ: Պղնձի հանքերը Դիլիջանում, Հաղարծնում, Մա– կարավանքում, Սանգարում (Ենոքավան գյուղի մոտ) ինչպես և հարուստ անտառները, որոնք տալիս Էին փայտածուխ, թույլ են տալիս ենթադրել, որ մետաղամշակումը սկիզբ Է առել հնագույն ժամանակներից: Դժբախտաբար այստեղ չեն գտնվել հնագույն մետաղյա իրեր, սակայն բրոնզե հուշարձաններից ենթադրում են, որ Աղստևի հովտի բնակիչները մետաղագործությամբ զբաղվել են դեռևս մ. թ. ա. III հազարամյակից: Հատկապես բազմաթիվ իրեր են գտնվել ուշ բրոնզե դարաշրջանից, դրանց թվին են պատկանում Դիլիջանից, Գոլովինոյից և Խաշթարակից գտնված հոյակապ մշակված թրերը, Իջևանից և Խաշթարակից դաշույնները, սակրերը, մանգաղը և զարդերը:
Աղստևի հովիտը հարուստ Է նաև երկաթով, որի հանքերը Շնող գյուղի մոտից (Թումանյանի շրջան) Կողբի վրայով (Նոյեմբերյան շրջան) հասնում են մինչև Սևքար (Իջևանի շրջան): Երկաթե դարում և միջնադարում այդ հանքերի շահագործման մասին վկայում են ոչ միայն տեղում գտնված խարամները, այլև Դիլիջանից, Գոլովինոյից, Խրտանոցից, Աստղի բլուրից և այլ վայրերից գտնված երկաթե զենքերն ու գործիքները:
Մխիթար Գոշից մեզ է հասել մի հետաքրքիր ավանդություն պզնձագործի և երկաթագործ դարբնի վեճի մասին, թե ում արհեստն է առաջնակարգ և նրանք դիմում են ծերերի ատյանին:
“Եվ նոքա մեծարգոյ ցուցին զերկաթագործ ասելով, թէ հասարակուց օգտակարն պատուական է”:
... Ւսկ նրանք հարգանք մատուցեցին երկաթագործին (դարբնին), ասելով, որ հասարակությանը օգուտ տվողը արժանի է պատվի:
Աղստևի հովիտը հարուստ է շինանյութի և զանազան իրեր պատրաստելու համար գործածվող քարերով, միանգամայն բնական է, որ միջնադարում զարգացած են եղել քարի մշակման հետ կապված մի շարք արհեստներ, քարհատություն, քարտաշություն, որմնադրություն, քարակոպություն, քանդակագործություն և այլն:
Ւջևանի շրջանում բրոնզե և երկաթե դարերում կառուցվել են մի շարք կիկլոպյան ամրոցներ: Ենոքավան գյուղից 1—8 կմ հեռավորության վրա կառուցվել են 5 ամրոց, որոնց պարիսւպները ունեն 40000 գծամետր երկարություն, 3 մ միջին լայնություն և 4—5 մ բարձրություն: Այդ պարիսպների կառուցման համար օգտագործվել Է 48000 — 60000 խմ քար: Եթե հաշվի առնենք, որ առանձին քարեր կշռում են մինչև 2 — 3 տոննա, ապա պարզ կդառնա թե ինչ մարդկային և քաշող ուժ Է անհրաժեշտ եղել այդ ամրոցները կառուցելու համար:
Միջնադարում շինարարական արվեստը ավելի Է զարգանում, այդ մասին են վկայում ոչ միայն ամրոցաշինությունը, այլև հատկապես վանքաշինությունը, որի մասին կխոսենք ստորև:
Ուսումնասիրելով մարդկանց, կենդանիների ու թռչունների մեզ հասած պատկերաքանդակները, ինչպես և XII—XIII դարերի համար բնորոշ բուսական ու երկրաչափական քանդակները, դժվար չէ համոզվել, որ քանդակագործությունը առավելապես ինքնուրույն զբաղմունք էր դարձել և պատկանում էր արվեստների բնագավառին:
Շինարարները և քանդակագործները իրենց դարավոր քրտնաջան աշխատանքով ճարտարապետների ղեկավարությամբ, ստեղծագործել և թողել են խոշորագույն արժեք ներկայացնող կուլտուրական ժառանգություն: Կրից և գիպսից պատրաստել են հատուկ զարդեր՝ շենքերը ներսից նախշազարդելու համար: Վարդացած էր նաև փայտամշակման արհեստը, փայտի գեղարվեստական փորագրությունը:
Միջնադարում տարածված էր ճարտարապետական կառուցվածքների վրա զանազան արձանագրություններ թողնելը, որոնց բովանդակությունը բազմազան է: Նոր Գետիկում, Հաղարծնում, Մակարավանքում, Մորոձորի վանքում պահպանվել են հասարակական, տնտեսական այս կամ այն հարցերին, հարկերին վերաբերող, ինչպես և շինարարական, ռազմական նվիրատվական արձանագրությունները: Գրիչ արհեստավորները գրագետ քարագործներ էին, որոնք փորագրել են արձանագրությունը կամ ներկով և այլ նյութերով գրել:
Գրիչների անունները հիշատակված են նոր Գետիկի, Մորոձորի, Հաղարծնի, Մակարավանքի, Դեղձուտի, Առաքելոց վանքի և Կիրանցի հուշարձանների արձանագրությունների մեջ:
Շինարարության հետ կապված արհեստ էր կրագործությունը: Մոնումենտալ շենքերը, լինեին դրանք քարից, թե թրծած աղյուսից, կառուցվում էին կրաշաղախով: Անտաշ կամ կոպիտ տաշված քարերը սվաղում էին կրով: Սվաղել են նաև մոնումենտալ շենքերի սրբատաշ շարվածքը ներսից և այդ սվաղը կոկելով՝ բույսերի և ծաղիկների որմնանկարներ են արել:
Խեցեգործությունը Աղստևի հովտում հայտնի է հնագույն ժամանակաշրջանից, առաջին իրերը այստեղ հայտնի են դեռևս մ. թ. ա. III հազարամյակից և գտնվել են Ռեդկին լագերից ու Ջողազից:
Այդ իրերը սև, փայլեցրած փոքրիկ սափորներ են, զարդարված երկ¬րաչափական նախշերով: Խեցեղեն իրեր հատկապես շատ են գտնվել ուշ բրոնզե և երկաթե դարերում:
Ռեդկին լագերից, Գոլովինոյից, Խրտանոցից, Աստղի բլրից դամբարաններից և կիկլոպյան ամրոցներից գտնվել են սափորներ, կճուճներ, թասեր, քրեղաններ, որոնք զարդարված են տարբեր երկրաչափական նախշերով: Դրանց մեջ հանդիպում են նաև անոթներ՝ զարդարված արևի խորհրդանիշ հանդիսացող խաչով և սվաստիկայով, ինչպես նաև այծերի ու խոյերի, մարտակառքերի պատկերներով, բազմաթիվ միջնադարյան անոթներ, որոնց մեծ մասը ջնարկված և զարդարված է բուսական և երկրաչափական նախշերով:
Միջնադարում տարածված էր ջրատար խողովակների պատրաստումը և օգտագործումը: Բրուտագործ վարպետները օգտագործելով տեղական հումքը պատրաստում էին կժեր, սափորներ, քրեղաններ և այլ իրեր: Հատկապես տարածված էր կղմինդրի պատրաստումը:
Կաշեգործությունը հնագույն արհեստներից մեկն է, որի մասին սակայն շատ քիչ տեղեկություններ են պահպանվել: Աղստևի հովտում կաշվե իրեր են գտնվել Գոլովինոյում: Դրանցից կաշվե զրահաշապիկը, որի վրա կարված էին բրոնզե կոճակներ և մեծ ու փոքր օղակներ: Հետաքրքիր տվյալներ կան Աստղի բլրի դամբարանադաշտից: Բրոնզե գոտու տակ գտնվեցին հորթի կաշվի մնացորդներ, որը հնում մշակվել է աղի և բուսական նյութերի միջոցով:
Միջնադարյան արհեստների թվին են դասվում նաև ջուլհակությունը և գորգագործությունը: Հնագույն ջուլհակության մասին են վկայում Ռեդկին լագերից, Գոլովինոյից, Աստղի բլրից և այլ վայրերից գտնված իլիկի քարե և ոսկրե գլուխներ: Դրա մասին են վկայում նաև կենդանիների սնամեջ խողովակաձև ոսկորները և եղջերուների եղջյուրները, Գոլովինոյում, Ռեդկին լագերւմ, Աստղի բլրում, Խրտանոցում, Լուսաձորում, և Ւջևանի շրջանի այլ հնավայրերում գտնված բրնզե ասեղները: Իջևանցիները անհիշելի ժամանակներից սիրել են գորգագործությունը, իրենց նախնիներից ժառանգած այդ բարդ ու նրբագեղ արհեստը: Գորգագործությունը տնային արհեստ էր, որով զբաղվում էին մեծ մասամբ ձմռանը, ազատ ժամանակ, ամբողջ ընտանիքով կամ ընտանիքի իգական սեռի բոլոր անդամները, որոնք հմուտ գորգագործ հոր կամ մորղեկավարությամբ հորինում էին ամեն տեսակի ու երանգի ծաղիկներ ու պատկերներ: Գորգերը գործածվում էին առավելապես վերնախավի կենցաղում: Միջին խավի բնակիչների տներում գործածական էին կարպետները, որոնք գույների, զարդանախշերի ու պատկերների ճոխությամբ չէին զիջում գորգերին: Գործվածքի թելերը ներկելու համար օգտագործվել են հանքային, կենդանական (որդան կարմիր) և հատկապես բուսական (տորոն, դեղնածաղիկ, ընկույզի, սոխի կեղև) ներկեր: Գորգը գործվել է հանգուցավոր գործվածքով, երեք տեսակ թելերով՝ հենքի թել, միջնաթել և գործաթել: Զարդանկարները նման են մանրանկարչությանը: Գորգերը բազմագույն զարդանկարներով, խավածածկ կամ առանց խավի, քառանկյուն գեղարվեստական գործվածք են, ծառայում են որպես փռոց, ծածկոց, բնակարանը ղարդարելու, ինչպես և ձայնընկալման համար: Զարդանկարները բաղկացած են կենտրոնական մասից և եզերող շրջանակներից: Գեղարվեստական առանձնահատկությունները որոշվում են գործվածքի մակերեսով (խավոտ կամ առանց խավի), նյութով (բուրդ, վուշ, բամբակ), ներկանյութերով, չափսերով, զարդեզրի և կենտրոնական դաշտի փոխհարաբերությամբ, զարդանկարի բնույթով ու հորինվածքով, գունային կառուցվածքով:
Ըստ մատենագիտական աղբյուրների, Աղստևի հովիտը աչքի է ընկել իր բարձրարժեք գորգերով, ներկերի, թելերի և գործվածքի որակով, վառ գույների համադրությամբ, կարմիր դաշտով, զարդանկարների հարստությամբ և բազմազանությամբ:
Գործվածքների արտադրությունը միչնադարյան արհեստագործության առավել տարածված և զարգացած մի ընդարձակ ճյուղ էր:
Բրդից, բամբակից, կանեփից, մետաքսից գործվածքներ արտադրելու արհեստը հայտնի էր մի շարք անուններով: Առավել գործածական է եղել կտավագործություն տերմինը: Օգտագործվում էին երկու տեսակի հաս¬տոցներ կամ դազգահներ՝ հորիզոնական և ուղղահայաց:
Կիրակոս Գանձակեցու պատմելով Ամիր Քրդի որդի Սադունի քույր.Արզու Խաթունը, որը Հաթերքի իշխան Վախթանգի կինն էր, Մխիթար Գոշի կառուցած Գետիկի նորակառույց եկեղեցուն ՈԽԵ (1196), նվիրել էր մի վարագույր:
Պատմիչը այդ մասին գրում է, «Արար և վարագույր գեղեցիկ՝ դստերեք իւրովք ծածկոյթ սուրբ խորանին, զարմանալի տեսողաց, ի մազոյ այծից կակղագունաց, ներկեալ պէսպէս և զանազան, գործ քանակակերպ նկարեալ պատկերօք ճշգրտագոյն հանուածովք, տնտօրինականօք փրկիչին և այլ սրբոց, որ հիացուցանէր զտեսողան»:
...Իր աղջիկների հետ գործեց մի գեղեցիկ վարագույր սուրբ խորանի համար, այծի փափկագույն մազերից, գույնզգույն ներկված և քանդակակերպ գործված, վրան ճշտորեն պատկերված փրկիչը և այլ սրբեր, որը հիացմունք էր պատճառում տեսնողներին:
Արզու Խաթունը այդպիսի վարագույրներ կամ ծածկոցներ նվիրել էր նաև Հաղբատին, Մակարավանքին և Դադի վանքին:
Գորգագործության հինավուրց ավանդները պահպանվում և ժառանգաբար անցնում են սերունդներին: 1964 թվականին Ւջևան քաղաքում հիմնադրվել է գորգագործական խոշոր կոմբինատ, որն իր արտադրանքի ծավալով առաջինն է Անդրկովկասում և երրորդը՝ Սովետական Միությունում: Կոմբինատը թողարկում է երկպաստառ, ժակարդային, հինգ գույնի և տիպաչափ հիսուներկու տեսակի գորգ:
Որպես հումք օգտագործվում է նորզելանդական բուրդը, հայրենական կապրոնը և պղնձաամիակային նրբաթելը: Ազգային նրբաճաշակ զարդարան֊քը և ժամանակակից ձևավորումը իջևանյան գորգերին համաշխարհային ճանաչում են բերել: Դրանք ցուցադրվել են Մոնրեալի, Սան Պաուլոյի, Բեյրութի, Բաղդադի, Պրագայի, Պլովդիվի, Լայպցիգի միջազգային ցուցահանդեսներում և ՍՍՀՄ ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցա¬հանդեսում:
Կոմբինատը տարեկան արտագրում է 1 — 1,2 միլիոն քառ. մ գորգ, որը առաքվում է Սովետական Միության բազմաթիվ բնակավայրեր, ինչպես նաև արտասահմանյան 12 երկրներ: Կոմբինատի արտագրած «էրեբունի 2750». “Իջևան”, «Գուգարք» գորգերը արժանացել են պետական որականիշի:
1979 թվականից կոմբինատում շահագործման է հանձնվել հայկական կարպետի արտադրամասը, տեղագրված 22 հաստոցները տարեկան գործում են 18 — 20 հազար քառ. մ կարպետ:
Գավառի մի շարք բնակավայրերում կային ձիթհաններ, յուղատու բույսերի` կտավատի, քնջութի, հաճարի սերմերից ձեթ հանելու համար: Ըստ վիմական արձանագրությունների, դրանք պատկանում էին մեծատուններին և վանքերին:
Ձիթաքարը գոմշի ուժով պտտվելով, մանրացնում էր բոված կտավատը, հաճարը, փողինդ էր դարձնում, հետո այն քամում էին:
Ջրաղացները նույնպես պատկանում էին եկեղեցիներին ու մեծատուններին և մեծ եկամուտներ էին բերում: Գետիկի, Հաղարծնի և Առաքելոց վանքերի մոտ գտնվող մի քանի ջրաղացները պատկանում էին վանքերին:
Ֆեոդալական հասարակարգում արտադրության հիմնական միջոցները գտնվում էին իշխող դասերի ձեռքում: Դա իր իրավաբանական ձևակերպումն է ստացել Մխիթար Գոշի “Դատաստանագրքում”. “Ազատ Արարչին եղև մարդկայինս բնութիւն, այլ ծառայել տիրանց յաղագս պիտոյից եղև հողոյ և ջրոյ»:
Արարիչը մարդուն ազատ է ստեղծել, իսկ տերերին (իշխաններին) ծառայելը՝ հողի և ջրի կարիքի պատճառով է առաջացել:
Տերերին էին պատկանում արոտներն ու անտառները, որսավայրերը և ընդերքի հարստությունները: Գոշի «Դատաստանագրքում» կարդում ենք, որ գավառի տերիտորիայում գտնվող պղնձի, երկաթի և այլ հանքերը պատկանում էին իշխաններին և այդ իրավունքը տալիս էր թագավորը:
Վերջերս (1979 թ.) նշանակալից իրադարձություն տեղի ունեցավ Դրլիջանի մշակութային կյանքում: Այստեղ բացվեց ժողովրդական արվեստի պետական թանգարանի Դիլիջանի մասնաճյուղը:
Այս թանգարանում ամեն ինչը յուրօրինակ է` շենքը, նրա արտաքին հարդարանքը, ամենափոքր մանրամասները, որոնք կատարվել են ազգային արվեստի լավագույն ավանդույթների կիրառումով, և սրահների ներքին կահավորանքը: Բայց ամենակարևորը՝ թերևս, թանգարանի էքսպոզիցիան է: Այնտեղ ներկայացված են ժողովրդական կիրառական արվեստի ավելի քան 300 առարկաներ՝ փայտե, երկաթե, թանկարժեք մետաղե, բրդե իրերք խեցեղեն, ձեռագործեր, գորգեր, գեղանկարներ, աշխատանքի ու կենցաղի գործիքներ: Այցելուների վրա մեծ տպավորություն են գործում ասեղնագործ աշխատանքները:
Հարուստ երանգներով աչքի են ընկնում Վարդան Զորավարի, Խաչատուր Աբովյանի դիմանկարները, որոնց հեղինակն է ազգային ստեղծագործության հմուտ վարպետ Փառանձեմ Ավետիսյանը: Բարձր վարպետությամբ և գեղարվեստական ճաշակով աչքի Է ընկնում դրվագազարդ փայտե սկահակը, որը հայ ժողովրդական ստեղծագործության լավագույն ավանդույթներով պատրաստել Է վարպետ Արսեն Փանոսյանը: Ավանդական ոճով Է պատրաստված գդալամանը, որի հեղինակն Է Հայկ Մեխակյանը:
Ժողովրդական արվեստի պետական թանգարանի Դիլիջանի մասնաճյուղը ստեղծվել Է ազգային ստեղծագործության մեծ գիտակ, Հայկական ՍՍՀ. վաստակավոր նկարիչ Հովհաննես Շարամբեյանի նախաձեռնությամբ: Նկարիչը թանգարանին Է նվիրել ոչ միայն ժողովրդական արվեստի ստեղծագործության իր հարուստ հավաքածուն, որ նա ստեղծել Է շուրջ 30 տարվա ընթացքում, այլև իր արվեստանոցը դարձրել Է թանգարանի ցուցասրահներից մեկը:
Ցուցանմուշներից բազմաթիվ գործեր Հ. Շարամբեյանին են ուղարկել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մարոկոյի և աշխարհի այլ երկրների հայ գաղթավայրերից:
Դիլիջանի թանգարանի ստեղծման գործում նկարչին մեծ օգնություն են ցույց տվել կուսակցության քաղաքային կոմիտեն, քաղսովետի գործկոմը, քաղաքի հասարակական կազմակերպությունները, նրա արվեստակից ընկերները՝ Ղազարոս Ղազարյանը, Լևոն Նալբանդյանը, տեղի նկարչական դպրոցի դիրեկտոր Վարազդատ Ամյանը, ինչպես նաև Ւջևանի, Շամշադինի և Կրասնոսելսկի շրջանների աշխատավորները, որոնք հավաքել են ժողովրդի կիրառական արվեստի առարկաներ, մասնակցել էքսպոզիցիայի կազմմանը:
Թանգարանի խնդիրը ոչ միայն բնակչությունից ժողովրդական վարպետների ստեղծագործություններ հավաքելը և ցուցադրելն է և ինքնուս վարպետներին գիտամեթոդական օգնություն ցույց տալը, այլև ստուդիայի կազմակերպումը, որտեղ երիտասարդությունը ստեղծագործական որակյալ օգնություն կստանա, խորամուխ կլինի ազգային արվեստին ու ժողովրդական ստեղծագործությանը:
ԱՄՐՈՑՆԵՐ ԵՎ ԲԵՐԴԵՐ
Տոհմատիրական շրջանում մարդկային խմբերը (քանի դեռ թույլ էին զարգացած աշխատանքային գործիքները զենքն ու զինական գործը) բացառապես օգտվում էին պաշտպանության տեսակետից հարմարավետ բնական պայմաններից: Սակայն հետագայում նրանք այդ անմատչելի վայրերում՝ քարաժայռ բարձունքներում կառուցում են զանազան ամրություններ՝ շրջապատելով բնակավայրերը հսկա քարերով, որոնք կոչվում են կիկլոպյան ամրոցներ: Կիկլոպյան կառույցները կենսական անհրաժեշտություն են դառնում մանավանդ այն ժամանակաշրջանում, երբ արոտավայրերի, անասունների և կողոպուտի համար մղվող միջտոհմա յին ու ցեղային կռիվները, ընդ֊հարումները ավելի սովորական ու հաճախակի են դառնում (հատկապես բրոնզե դարաշրջանում): Կիկլոպյան կառույցները ոչ միայն պաշտպանական կառուցվածքների տարածված ու գլխավոր ձև էին, այլև բնակության հիմնական վայր:
Նշանավոր հնագետ, ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս Բ. Բ. Պիոտրովսկին բնութագրելով այդ ամրոցները գրում է. «Ռազմական հաճախակի ընդհատումները բնորոշ էին հասարակության զարգացման բրոնզեդարյան փուլին, որը հաստատում են նաև կիկլոպյան ամրոցները, որոնցով հարուստ են հատկապես Արագածի լանջերը, Սյունիքը, Սևանի ավազանը և Հայաստանի հյուսիս-արևելյան շրջանները»:
Կիկլոպյան կառույցներով հարուստ է նաև Աղսtևի հովիտը: Ուսումնասիրությունները, որ հիմնականում կատարել է պատմական գիտությունների դոկտոր Ս. Ա. Եսայանը, ցույց են տալիս, որ դրանց մեծ մասը իբրև ամրոց և բնակավայր հիմնադրվել են ուշ բրոնզե և երկաթե դարերում: Այդ են հաստատում նրանց մոտակայքի տոհմային գերեզմանոցները և պեղումների միջոցով հայտնաւբերված առարկաները:
Աղստևի հովիտը հարուստ է նաև IX—XII դարերի միջնադարյան ամրոցներով: Ծանոթանանք այդ ամրոցներից մի քանիսին:
ԿԻԿԼՈՊՅԱՆ ԱՄՐՈՑՆԵՐ
ԲԱՐՁՐԱԲԵՐԴ ԱՄՐՈՑ
Գտնվում է Աչաջուր գյուղից հարավ-արևմուտք, 25 կմ հեռավորության վրա, Լուսաձոր գետակի ձախ ափին, Աչաջրից դեպի Սևքարի և Սարիգյուղի ամառանոցներ տանող ճանապարհին: Տեղացիները կոչում են Քերօղլի: Ամրոցը գտնվում է ծովի մակերևույթից մոտ 2000 մ բարձրության վրա, զբաղեցնում է , ավելի քան մեկ հեկտար տարածություն: Կենտրոնական մասում նկատվում են քարե բնակելի կառուցվածքների հիմնապատերը: Հյուսիս-արևելյան և մասամբ հյուսիսային կողմից տարածվում են թեք լանջեր և կարիք չի զգացվել որևէ լրացուցիչ պաշտպանական կառուցվածքների, մյուս կողմում կառուցվել են ամուր պարսպապատեր: Ամրոցը ուղղանկյունաձև է, ձգվում է հարավ-արևելքից հյուսիս-արևմուտք 215 մ երկարությամբ և 40—60 մ լայնությամբ: 5 մ լայնությամբ մուտքը գտնվում՝ է ամրոցի կենտրոնում: Արևելյան և հարավ-արևելյան պարսապատերի երկարությունը հասնում է 30 մ, այս մասում էլ գտնվում է ամրոցի երկրորդ արևելյան մուտքը, արևմտյանի դիմաց: Մուտքի վրա բարձրանում է 7x6 մ ոչ մեծ ուղղանկյուն աշտարակը: Հարավային պատը որն ունի 140 մ երկարություն, ավելի ամուր է: Հարավ-արևելյան մասում պատի լայնությունը հասնում է մինչև 4 մ: Այստեղ երկու կացարանների պեղումների ժամանակ հայտնավերվել են մ.թ.ա. I հազարամյակի I կեսերին բնորոշ մի շարք առարկաներ (կարասներ, կարմիր և սև խեցեղեն իրեր և այլն):
ԱՍՏՂԻ ԲԼՈԻՐ ԱՄՐՈՑ
Աստղի բլուր ամրոցը գտնվում է Ենոքավան գյուղից 2 կմ հյուսիս-արևելք, մի բարձունքի վրա, զբաղեցնում է 2 հեկտար տարածություն: Դա մի լեռնապար է, որի արևմտյան մասը միանգամից ընդհատվում է: Հենց այդ ընդհատման մասում էլ գտնվում է Աստղի բլուր ամրոցը, որը շրջապատված է կրկնակի և եռակի շարված պարսպապատերով:
Ամրոցը Թալա գետին է միանում երկու կիլոմետր երկարությամբ ստորգետնյա ուղիով: Գետի կողմից ավերվել է թունելի մուտքը:
1865 — 1966 թվականներին Հայկական ՍՍՀ Գիտությունների ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ստեփան Եսայանի կատարած պեղումների ժամանակ հայտնաբերվեց ամ¬րոցի տաճարը (վանքը): Այստեղ էլ ի հայտ եկավ Անդրկովկասում և ողջ մերձավոր Արևելքում միակ, ամենահետաքրքիր տաճարի կավե մանրակերտը: Մ.թ.. ա. IX—VIII և VI—V դարերի դամբարանադաշտի պեղումների ժամանակ հայտնաբերվեցին բրոնզե գոտիներ, երկաթե զենքեր, դանակներ, բազմաթիվ կավե ամաններ, կենցաղային մի շարք իրեր: Հազվագյուտը համարվում է բրոնզե կոփված թիթեղից պատրաստված ամբողջական գոտին, որը անվնաս է մնացեվ: Արտաքինից փորագրված են որսի տեսարաններ: Եզրերը զարդանախշված են ներսից որոշակի շարքով, պատկերված են ձիավոր նետաձիգներ, կառք և եղջերու: Պատկերները կրկնվում են, միայն մի տեղ նետը մխրճված է եղջերուի թիկունքը: Որսի տեսարանը ունի նաև արևի և պտղաբերության հետ կապված ուիտուալ-ծիսական բնույթ: Ամբողջ տեսարանը շրջափակված է “վազող զսպանակի” կրկնակի զարդագծով, որը ընդգծում է երկնակամարում արևի շարժման անընդհատությունը:
Այդ հազվագյուտ գոտին և ուրիշ առարկաներ հանձնվել են Հայաստանի՛ պատմության պետական թանգարանին:
ԿՈՏԱՔԱՐԻ ԱՄՐՈՑ
Գտնվում է Ենոքավան գյուղի մոտ, Աստղի բլուր ամրոցից 2 կմ արև¬մուտք, բարձր լեռան գագաթին: Ամրոցի հյուսիսային և արևմտյան լանջերը անմատչելի են, արհեստական ամրություններ կառուցվել են միայն ամրոցի արևելյան և հարավային հատվածներում, որտեղ շարվել են 3 մ հաստությամբ պարսպապատեր: Ամրոցը զբաղեցրել է ավելի քան 2 հեկտար տարածություն, որն այժմ ծածկված է անտառով:
Անմիջականորեն մոտ գտնվելով Աստղի բլուր նշաձավոր ամրոցին, բնակելի շենքերի բացակայությունը հիմք է տալիս ենթադրելու, որ Կոտաքարի ամրոցը հանդիսացել է պահակակետ, միաժամանակ ծաոայել է թշնամիների հարձակումներից անասունները թաքցնելու ապահով վայր:
ԹԽԿՈԻՏ ԶՈՐԻ ԱՄՐՈՑ
Թխկուտ ձորի ամրոցը 0,5 հեկտար տարածությամբ գտնվում է Աղստևի վտակ Թալա գետից ոչ հեռու մի բարձունքի վրա Աստղի բլուր ամրոցից 4 կմ դեպի արևելք: Հարավից և արևելքից պաշտպանված է լեռներով և կարիք չի զգացվել լրացուցիչ կառուցումների:
Ամրոցը ուղղանկյունաձև է և արևելքից պաշտպանված երկշարք պարիսպներով: Հարավային մասը և արևելյան ներքին պատը ամրոցը բաժանում են երկու մասի: 3 մ լայնությամբ պատի աոաջին և երկրորդ շարքերը պահպանվել են:
Թխկուտ ձորի, ինչպես նաև Կոտաքարի ամրոցները հանդիսացել են ռազմական ժամանակի պահակակետ՝ Թալա գետի կողմից Աստղի բլուր ամրոցը պաշտպանելու համար:
ԲԵՐԴԱՏԵՂ ԱՄՐՈՑ
Բերդատեղ ամրոցը գտնվում է Ենոքավան գյուղից 8 կմ հյուսիս-արևմուտք, բարձր բլրի վրա: Երեք կողմից ունի անառիկ լանջեր և միայն հարավ-արևելքից մատչելի անցումներ: Ամրոցը զբաղեցնում է 1,5 հեկտար տարածություն, պաշտպանված է մի ընդհանուր պարսպով, կառուցված խոշոր քարերով, իսկ հակառակորդի համար մատչելի հատվածներում կառուցված են ևս երկու պարիսպ: Պատերը լրացուցիչ ամրացված են որմնահեցով: Պահպանվել են քիչ թեքությամբ կառուցված երեք մուտքերը: Պեղումների շնորհիվ այստեղ բացվել են մի քանի կացարաններ և տաճար: Գտնված նյութերը՝ նետասլաքները, դանակները, նիզակները և բազմաթիվ խեցեղեն առարկաները հնարավորություն են տալիս ամրոցը թվագրել մ. թ. ա. VII—VI դ.դ.:
ՕԿՈՆԻ ԱՄՐՈՑ
Ամրոցը գտնվում է Ենոքավան գյուղից 25 կմ արևմուտք, ծովի մակերևույթից 1600—1700 մ բարձրության վրա, ալպիական մարգագետինների գոտում, Աղստև գետի Թալա վտակի ձախ ափին: Այն կիսակլոր է, պատերի հաստությունը հասնում է 3 մ: Տարածքը կազմում է 1,25 հեկտար: Հարավից և արևմուտքից, արտաքին պատերի շարքից 20 մ հեռավորության վրա կառուցված է պաշտպանական երկրորդ գիծը: Հարավ-արևմտյան պատի անկյունը ամրացված է 5 մ բարձրությամբ աշտարակով: Ամրոցի հյուսիս-արևմտյան կողմի պատի երկրորդ շարքի բացակա էությունը բացատրվում Է միայն նրանով, որ չեն հասցրել լիովին ավարտել շինարարությունը:
Պահպանվել Է ամրոցի հարավ-արևելյան մուտքը, որի երկու կողմում շարված են 10—12 մ երկարությամբ պատեր, առաջացնելով մինչև 10 մ երկարությամբ միջանցքը, մուտքը ամրացնելու համար:
ՍԱՆԳԱՐԻ ԱՄՐՈՑ
Ամրոցը գտնվում Է Թալա գետի աջ ափին, Օկոնի ամրոցից 8 կմ հարավ–արևմուտք:
Այստեղ դեռևս XIX դարի սկդբներին բնակություն են հաստատել հույն մի քանի հանքագործ ըտանիքներ, որոնք զբաղվել են պղնձի հանույթով: Կառուցվել է եկեղեցին, որը մինչև օրս Էլ պահպանվում Է: Ենթադրվում Է, Սանգարի ամրոցը կառուցել են շատ վաղ ժամանակներում հանքերի տերերը: Բարձունքը, որի վրա կառուցվել Է ամրոցը, զբաղեցնում Է ավելի քան հեկտար տարածություն: Ամրոցը արևելյան և հյուսիսային կողմերից պաշտպանված է թեքություններով և կարիք չի եղել լրացուցիչ կառույցներով պաշտպանվելու: Հյուսիս-արևելյան կողմում կառուցվեք Է 4 մ լայնությամբ պարիսպ: Առաջացած 6 մ բացվածքը ամրոցի մուտքն է:
ԲՈՒԴՈՒՐԻ ԱՄՐՈՑ
Գտնվում է Գանձաքար (նախկին Վ, Աղդան) գյուղից 2 կմ արևելք, հա¬մանուն լեռան գագաթին: Այստեղից լավ է երևում Աղստևի ամբողջ հովիտը և Փոքր Կովկասի լեռնաշղթան, ինչպես նաև Ենոքավանի ամրոցների խումբը: Բավականաչափ ընդարձակ (մի քանի հեկտար) տարածություն են շրջափակում վաղ հայկական այս ամրոցի պարսպապատերը: Պատերը եռաշարք են, որոնց լայնությունը հասնում է մինչև 3 մ, շարված խոշոր, անմշակ քարերով, առանց շաղախի: Նման է կիկլոպյան բերդերին:
Ամրոցի հյուսիսային կողմից 213 մ երկարությամբ մեկ շարքով, իսկ արևելյան կողմից 3 մ բարձրությամբ երկշարք պատեր են շարված և միայն արևմտյան կողմից ամրոցը պաշտպանված է անմատչելի քարաժայռով: Կանգուն են մնացել պարսպապատերի որոշ հատվածները:
Ամրոցի հարավային թեք լանջերում ուր հնարավոր չի եղել բնակվել, թաքցվել են անասունները, իսկ հյուսիսային մասում նկատվում են բնակարանների հիմնապատեր: Հարավային կողմում պահպանվել են 2 — 3 մ լայնությամբ երկու մուտքը:
Ամրոցում կատարված պեղումների ժամանակ հայտնաբերվել են 12 կավե կարմիր, սև և երկնագույն սափորներ ու հնագիտական այլ իրեր, որոնք կարելի է թվագրել մ. թ. ա. IV—III դդ.:
ՍՈՒՐԲ ՆԱՀԱՏԱԿԻ ԱՄՐՈՑ
Գտնվում է Սևքար գյուղի հարավային ծայրամասում, բարձունքի վրա, զբաղեցնում է ավելի քան 1,5 հեկտար տարածություն, հարավից ու հարավ֊-արևելքից թեք լանջեր են և պարսպապատելու հարկ չի եղել: Հյուսիսային կողմից ամրացվել է երեք զուգահեռ, իսկ արևմուտքից մեկ շարք պարսպապատերով, որոնց լայնությունը հասնում է 3 մ:Ամրոցը կոչվում է բլրի լանջին կառուցված ոչ մեծ եկեղեցու անունով:
Պեղումները հաստատում են, որ ամրոցը կառուցվել է մ. թ. ա. VII—VI դարերում և հարատևել մինչև միջին դարերը: Այստեղ հայտնաբերվել են խեցեղեն մի շարք առարկաներ, որոնք զարդարված են գծանախշերով: Գտնվել են սև, կարմիր և վարդագույն փայլեցված սափորներ, կավե անոթներ, կարասներ և ուրիշ այլ առարկաներ:
ԹՄԲԱԴԻՐ ԱՄՐՈՑ
Գտնվում է Աչաջուր գյուղի հյուսիս-արևմուտքում 20 մ բարձրությամբ բլրի վրա, որը զբաղեցնում է մոտ մեկ հեկտար տարածություն: Բլուրը պարսպապատվել է կիկլոպյան պարսպով: Պեղումների ժամանակ բացվել են մի քանի սենյակներ և մառաններ: Հայտնաբերվել են բազմաթիվ խեցեղեն իրեր, հացահատիկի հորեր, զենքեր, մանգաներ, բրիչներ, ձուլման կաղապարներ, ցուլի քարե արձան, աղորիք և շատ այլ իրեր, որոնք թվագրվում են մ.թ.ա. VI-Vդդ.:
ՍՐՎԱՆԵՍԻ ԱՄՐՈՑ
Գտնվում Է Թմբագիր ամրոցից 3 կմ հյուսիս-արևմուտք, քարքարոտ բլրի վրա, զբաղեցնում Է մոտ երկու հեկտար տարածություն: Աչաջրցիներր կոչում են նաև սուրբ Հովհաննես: Բլրի արևմտյան լանջերր ունեն մեծ թեքություն, այդ պատճառով էլ չեն ամրացվել, իսկ արևելյանը ամրացվել է մեկ շարք մինչև 2 մ հաստությամբ և 1 մ բարձրությամբ պարսպապատով: Ամրոցի հյուսիսային անկյունում պահպանվել է սուրբ Հովհաննես մատուռը, որի անունով էլ կոչվում է ամրոցը և տեղանքը: Հավանական է, որ ամրոցի այդ մասում էլ եղել է մուտքը: Այս ոչ մեծ ամրոցը ունեցել է պաշտպանական նշանակություն, այստեղ թաքցվել են անասունները, երբ զավթիչները հարձակվել են բնակիչների վրա:
ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԱՄՐՈՑՆԵՐ
ԿԱՅԱՆ ԱՄՐՈՑ
Բագրատունյան տիրապետության շրջանում և պետականության վերականգնումից հետո, Հայաստանում հիմնվել են բազմաթիվ ռազմակայաններ, բերդեր և այլ ամրություններ, որոնք հսկում էին ստրատեգիական և առևտրական ճանապարհները, ապահովում հյուսիս-արևելյան երկրամասի պաշտպանությունը: Առավել խոշորները դառնում էին իշխանական դղյակներ և հաճախ վերածվում բերդաքաղաքների: Աղստևի հովտում ստրատեգիական կարևոր հենակետ էր Կայան ամրոցը, հավանաբար կառուցված IX դարի սկզբին: X—XI դդ., Կյուրիկյանների օրոք՝ եղել է պահակային բերդ, որը պաշտպանել է թագավորության արևելյան սահմանները: Շրջակայքի բնակչությունը վտանգի պահին ապաստանել է այստեղ: XII—XIII դարերում բերդի նշանակությունը աստիճանաբար մեծանում է և դառնում է խոշոր կալվածատիրական տների նստոցը: Մահկանաբերդի Արծրունիների և Զա֊քարյանների աոանձին ճյուղերը այստեղ հիմնում են իրենց դղյակները:
Միջնադարյան հեղինակներից առաջինը Հովհաննես Դրասխանակերտ֊ցին է հիշատակում Կայան բերդը: 922 թվականին Աշոտ Երկաթի հետ թշնամացած Ուտիքի իշխան Սահակը մտել էր Բ ագրատունիներին պատկանող Զորափոր գավառը և գրավել նրա ամրոցները, որոնցից պատմիչը հիշատակում է միայն Կայանը: Գավառն ու Կայան բերդը Մահկանաբերդի Արծրունիները պահեցին մինչև 1191 թվականը:
ԱՂՋԿԱ ԲԵՐԴ (ԿԸԶ-ԿԱԼԱ)
Ամրոցը գտնվում է Իջևան քաղաքից մոտ 16 կմ դեպի հարավ-արևմուտք, անտառապատ սարի գագաթին, որը բոլոր կողմերից եզերված է բարձր ժայռերով, միաժամանակ պաշտպանված է արհեստական, բրգավոր պարիսպներով, մուտքի ներսում` փոքրիկ պահակատուն:
Ամրոցի ներսում ավերված բնակարաններից բացի, կան երկու ջրամբար և խաչաձև հատակագիծ ունեցող մի եկեղեցի: Ջրամբարներից մեկը շատ մեծ է: Ջուրը թրծված կավե խողովակով նախ լցվել է մի փոքրիկ ավազանի մեջ, իսկ այնտեղից մի այլ խողովակով թափվել մեծ ջրամբարը:
Ամրոցի բոլոր շինությունները, ինչպես և պարիսպները կառուցված են կապտավուն բազալտից, ամուր կրաշաղախով: Այս ամրոցի պատմահնագիտական արժեքը շատ մեծ է, որովհետև լավ է պահպանվել նրա ամբողջականությունը:
Ամրոցի և ավերակ բաղնիքի մասին ժողովրդի մեջ մի ավանդություն է մնացել: Ասում են, եղել է մի գեղեցիկ աղջիկ, որն ունեցել է իր զորքը: Շատ իշխաններ հրապուրվելով նրա գեղեցկությամբ ցանկացել են ամուսնանալ, բայց նա մերժել է բոլորին: Երբ ոչ մի կերպ չեն կարողացել համոզել, ցանկացել են ուժով տիրել: Իշխանուհին հավաքելով իր տիրապետության տակ գտնվող մարդկանց, կառուցում է ամրոցը և իր զորքով պատսպարվում այնտեղ: Աղջկա համառությունն ու քաջագործությունները ավելի են գրգռում իշխան Մանթաշին և Կըզ-Կալայի դիմաց կառուցում է Մանթաշ-Կալան և հաճախակի հարձակումներ գործում Կըզ-Կալայի վրա: Դրանք բոլորն էլ անհաջողությամբ են վերջանում, միշտ հաղթում է աղջիկը: Մի անգամ էլ նա զորքը ուղարկում է Մանթաշ-Կալայի վրա: Կռվում նորից հաղթում է աղջկա զորքը: Դրանից հետո Մանթաշը հաշտություն է խնդրում: Նրանք պայմանավորվում են որ յուրաքանչյուրը մնա իր ամրոցում, բայց ի նշան բարեկամության Աղստև գետի ափին (այժմյան Համամի ճալայում) կառուցում են վերը նշված բաղնիքը:
ՄԱՆԹԱՇ ԿԱԼԱ (ԿԱՐԱ-ԿԱԼԱ) ԱՄՐՈՑ
Մանթաշ-Կալան Բագրատունիների ժամանակաշրջանի ամրոցներից է, գտնվում է Իջևան քաղաքից 7 կմ հարավ, Աղստև գետի աջ ափի անտառա¬պատ լեռան գագաթին, շրջափակված է լայն, բրգավոր պարիսպներով:
Ամրոցն ունի երկու մուտք, որոնց դռները եղել են ամբողջական մեծ քարերից: Լեռան անցանելի հատվածները ամրացված են ամուր պարսպապատերով, որոնք ունեն բրգաձև աշտարակներ, պատերի մեջ կլոր, փոքր անցքեր: Պարսպապատերր սև քարից են, ամուր կրաշաղախով: Ամրոցը կրկնահարկ է, սանդղավանդի ձևով, առաջին հարկը բավական ընդարձակ է, հյուսիսից բարձրանում է մի այլ քարաժայռ, որի վրա տեղավորված է ամրոցի երկրորդ աստիճանը` միջնաբերդը, ա յն ամրացված է պարսպապատերով, արևելյան կողմից ունի առանձին մուտք: Միջնաբերդը զբաղեցնում է փոքր տարածություն: Հիմնական մուտքը բարձրավանդակի հարավ-արևմտյան անկյունից է, լեռնապարսպի արևելյան կողմից: Ամրոցի երկու մասերում էլ նկատվում են կառույցների հիմնապատերը:
Պատմական աղբյուրներում Մանթաշ-Կալան միշտ հիշատակվում է Կայան բերդի հետ միասին, որից կարելի է ենթադրել, որ այն կառուցվել է X դարի առաջին քառորդում:
ԳԱՎԱՐԶԻՆ ԱՄՐՈՑ
Ոսկեպար և Ջողազ գետակների ձախ կողմում, դաշտավայրի վրա ՚վեր խոյացող մի ահարկու ժայռ կա, որի արևելյան ստորոտը պարսպապատվւսծ է: Ամրոցի ներսում սենյակներ ու խցեր են, դրանցից մեկում՝ նաև ջրհոր: Ամրոցի հյուսիսային կողմում վտանգավոր մի արահետ տանում է դեպի ամրոցի գագաթը, որը մոտ 200 կմ հարթ տարածություն է, աճում են բռինչ, վայրի դեղձենի և ծառերի ու թփերի այլ տեսակներ: Ժայռի արևմտյան կողմում, մոտ 200 մ բարձրության վրա կա մեծ քարայր, որի ճանապարհը հայտնի չէ: Պատմում են, որ վաղ ժամանակներում արծիվներր այդ քարայրից հանել և ցած են գցել գորգի և կարպետի փտած կտորներ:
Գավարզին ամրոցի հարավ-արևելյան կողմում գտնվում է Դամիրչլա գյուղը, նրա շրջակայքում կա մեծ գերեզմանոց և ավերակ եկեղեցի: Այստեղ անցյալում հայկական մի քանի գյուղեր են եղել, որոնց բնակիչները թշնամիների հարձակումներից պատսպարվել են ա յդ ամրոցում: Ամրոցից ոչ հեռու, Ջողազ գետի վրա ուր այժմ կառուցվել է մեծ ջրամբար, պահպանվել են նախնադարյան կամրջի և փոստակայանի շենքի հիմնապատերը֊ որտեղ 1828 թվականին Պարսկաստան մեկնելիս գիշերել է Ա. Ս. Գրիբոյեդովը:
ԳԱԳԱ ԲԵՐԴ
Դագա բերդը գտնվում է Շավարշավան գյուղից արևելք, Գագա դաշտի հարավային կողմում, կառուցվել է 989—1020 թթ. Գագիկ Ա. Բագրատունու անունով: 1123 թ. վրաց Դավիթ Շինարար թագավորը սելջուկ թուրքերից ազատագրել է Գագա բերդը: XII դարի վերջին բերդը տրվել է Վահրամ Զաքարյանին` որպես պարգև նրա ռազմական սխրանքների և. վրաց արքունի֊քին մատուցած ծառայությունների համար: Գագա բերդը եղել է Զաքարյանների իշխանության Վահրամյանների ճյուղի աթոռանիստը, որի պատճառով էլ կարճ ժամանակում բարեկարգվել է, դարձել Հայաստանի հյուսիս-արևելյան մասի նշանավոր կենտրոններից մեկը:
1236 թվականին բերդը պաշարել են մոնղոլները: XIII դարի երկրորդ կեսից հետո, Գադա բերդը այլևս չի հիշատակվում: Պահպանվել են բերդի պարսպապատերը, վիմափոր ավազանները, որոնք լցվել են դրսից բերված ջրով և անձրևաջրերով: 20-ից ավելի վիմափոր այրեր ծառայել են իբրև զորանոցներ, ունեն երդիկներ և. Դիտանցքներ: Բերդի պարսպապատերի ներսում, բարձր լեռան վրա, կաթնագույն սրբատաշ քարով կառուցված Է մի փոքր եկեղեցի, որը կոչվում Է ս. Սարգիս: Այն մի քանի անգամ վերանորոգվել Է և այժմ Էլ կանգուն Է:
ԳԱՐԴՄԱՆ ԱՄՐՈՑ
Գարդման կամ Գարդմանք գավառը և ամրոցը համապատասխանում Է այժմյան Ադրբեջանական ՍՍՀ Ղազախի, Թոուզի հյուսիսային և Շամխորի շրջանների արևմտյան մասերին: Արշակունիների ժամանակ Ուտիքի նախարարության աթոռանիստն Էր և նահանգը վարչաքաղաքական առումով Հայտնի Էր որպես “Գարդմանցւոց իշխանութիւն”: VII դարի սկզբին դարձավ պարսիկ Միհրանյան տոհմի սեփականությունը: Միհրանյանները իրենց ձեռքն Էին գցել նաև Ուտիքի մյուս գավաոները և (իրենց, տիրապետության շրջանում) անվանել Գարդման: Գավառի կենտրոնն էր Գարգման ամրոցը, որը VII դ. սկզբին հիմնադրել էր Միհրանյան Վարդան իշխանը: Հետագայում, 636—684 թթ. բարեկարգել և ամրացրել է Ջիվանշիր իշխանը:
ԹԱՆԻԿԻ ԱՄՐՈՑ
Տեղացիները անվանում են «Հակոբ Բեկի խաչ»: Միջնադարի փոքրիկ ամրոց էք գտնվում է Գանձաքար գյուղի արևելյան կողմում, “Թանիկներ” կոչվող Հանդամասում, փոքր բլրի վրա: Ամրոցը գրավում Է մոտ մեկ հեկտար տարածություն: Շրջափակված Է հաստ պարսպապատերով, ներսում նկատվում են բնակարանների հիմնապատերը:
ԱՅԳԵՀՈՎԻՏ ԳՅՈԻՂԻ ԴԻՏԱԿԱՅԱՆ
Գտնվում է Աղստև գետի աջ ափին, Կայան ավանի պետտնկարանի մոտ: Հնում եղել է գիտակայան՝ կառուցված գետաքարերով, թրծած աղյուսով և կրաշաղախով: Դիտակայանը քառահարկ է, արտաքինից հիշեցնում է գլանաձև աշտարակ: Ներսից առաջին երեք հարկերը քառակուսի են, վերջինը՝ գլանաձև: Դիտակայանի մուտքի միակ դուռը ներքևի հարկից է, արևմտյան կողմում մյուս հարկերը կարելի է բարձրանալ պատերի վրա կառուցված աստիճաններով: Պատերը ներսի կողմում ունեն մի քանի կամարակապ մեծ խորշեր, որոնց վրա նկատվում են փոքրիկ թեք անցքեր` հրազենների և լուսամուտաձև նեղ անցքեր` դիտելու համար: Նույնատիպ, բայց ավելի մեծ այսպիսի մի դիտակայան էլ գտնվում է նորաստեղծ լճի ափին, 3 կմ դեպի արևելք: Վազաշեն գյուղի հանգամասում, տեղացիները կոչում են Դիտավան:
ՊԱՏՍԱՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
Հայաստանի հնագույն մշակույթի մեջ ուրույն տեղ է գրավում Աղստևի հովտի ճարտարապետությունը, որում մարմնավորվել է հայ ժողովրդի ստեղծագործական մտքի թռիչքն ու կառուցողական արվեստը:
Հնագիտական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Իջևանի շրջանի և Դիլիջան քաղաքի այժմյան տարածքը բնակեցված է եղել դեռևս քարե դարում: Արշակունիների իշխանության անկումից հետո այն մտնում էր Պարսկաստանի հյուսիսային քուստի մեջ, իսկ հետագայում` Մեծ Հայքի Գուգարքի նահանգի մեջ և կազմել վերջինիս Կայեն գավառը: VII դարի կեսից գավաոին տիրել են արաբները, XI դարում ենթարկվել է սելզուկ-թուր֊քերի ավերածություններին: Թաթար-մոնղոլների արշավանքների հոտևան֊քով (XIII դար) ավերվել է Կայեն (Սևորդյաց երկիր ) գավաոր, կոտորվել կամ գերեվարվել է բնակչության մեծ մասը:
Բագրատունիների ժամանակաշրջանից քիչ հուշարձաններ են մնացել Աղստևի հովտում:Պահպանվել և մեր օրերն են հասել Մորոձորո վանքի խաչաձև հատակագծով եկեղեցին (VII դար), Ոսկեպարի ս. Աստվածածին եկեղեցին (VII դար)և Հայաստանի հյուսիսային սահմանները հսկող մի քանի ամրոցներ ու բերդեր (Բուդուր,Մանթաշ, Աղջկա բերդ):
Կայենի և Մահկանաբերդի շինարարական ու մշակութային կյանքը աննախադեպ ծաղկում է XII—XIV դարերում, երբ Աղստևի հովիտը անցնում է Մահկանաբերդի Արծրունիների և Զաքարյան իշխանների տիրապետության տակ:Կառուցվում կամ նորոգվում են մի շարք վանական նշանավոր համալիրներ, զարգանում են քանդակագործությունը, վիմագրությունն ու որմնանկարչությունը: Առևտրական տարանցիկ ճանապարհների վրա կառուցվում են Առաքելոց, Կոմանիձոր ավանները, կամուրջներ ու կարավանատներ: Այդ ժամանակաշրջանի նշանավոր համալիրներից են Հաղարծնի, Մակա– րավանքի, Առաքելոց վանքի, Դեղձուտի, Կիրանցի, Ջուխտակ վանքի և Սրվեզի հուշարձանախմբերը, որոնք դասվում են հայ մշակույթի արժեքավոր կոթողների շարքը:
Վանական հուշարձանախմբերի կամ առանձին կաոուցվածքների տեղի ընտրության, և ծավալների ու բնության փոխհարաբերությունների հարցերը լուծվել են մեծ վարպետությամբ: Հարթ դաշտավայրում, թե լեռների գրկում, խոր անտառներում, թե ժայռերի վրա տեղադրված ու կառուցված շինություններն իրենց վեհաշուք հորինվածքով լրացրել են տեղանքի բնանկարը, դարձել բնության անբաժանելի մասը:
Աղստևի հովտի պատմաճարտարապետական հուշարձաններին փորագրված կամ ներկանյութերով գրված 365 արձանագրությունները կարևոր և շատ արժեքավոր աղբյուր են պատմական Հայաստանի քաղաքական, սոցիալ-տնտեսական իրավիճակի, կենցաղի ու մշակույթի ուսումնասիրության համար:
Վանական հուշարձանախմբերի մեջ գլխավոր հորինվածքը տաճարն էր (հիմնականում գմբեթավոր դահլիճ), որն իր ծավալով իշխում էր ամբողջ հուշարձանախմբին: Տաճարին կից, նրա արևմտյան կողմում կառուցվում էր գավիթը, կամ ժամատունը և ապա ըստ տեղանքի հարմարության, մնացած կառուցվածքները՝ սեղանատունը, գրատունը, զանգակատունը, բնակելի տները,օժանդակ շենքերը և մեմորիալ կոթողները:
Գավիթները կամ ժամատները կիսաշխարհիկ-կիսակրոնական , նշանակություն ունեին և ծագումնաբանությամբ առնչվում են ժողովրդական բնակելի տների հետ: Որպես կանոն, նրանք լուսավորվում են վերևից՝ երդիկներից:
Սեղանատները իրենց ճարտարապետական լուծումով նման են գավիթներին, սակայն սրանց ֆունկցիոնալ նշանակությունը հանգեցրել է յուրօրինակ լուծումների: Հաղարծնի վանքի սեղանատունը ձգված ուղղանկյուն դահլիճ է, կենտրոնում դասավորված զույգ մույթերով, որոնց վրա հենվում են պատերից սկսվող և տարածության մեջ հատվող կամարները:
Գոշավանքի գրատունը կառուցված է քառակուսի հատակագծով, որպես մի ամբողջական սրահ՝ նույնպես ծածկված հատվող կամարների վրա հենվող թաղով:
XII—XIV դարերում զարգանում է ճարտարապետական փոքր ձևերի՝ խաչքար-կոթողների արվեստը: Ճարտարապետական, քանդակագործական արվեստի այս անզուգական հորինվածքները աշխարհիկ կյանքի կոթողներ են, քանդակագործության կատարյալ նմուշներ, որոնց հատուկ է զարդաքանդակների անկրկնելիությունը:
Աղստևի հովտի ճարտարապետական կառույցները պայմանավորված էին իր ժամանակի շինարարական տեխնիկայի բարձր մակարդաով և տեղական հարուստ, դյուրամշակ, բազմագույն ու դիմացկուն բնական քարերի առկայությամբ: Բնակելի և պաշտամունքային կառույցները կառուցվել են սրբատաշ քարերով, կրաշաղախով: Տանիքները հիմնականում ծածկվել են քարե սալերով:
Աղստևի հովտում ապրել և ստեղծագործել են միջնադարյան Հայաստանի ակնառու ուսումնական այրեր Մխիթար Գոշը, Խաչատուր Տարոնացին, Կիրակոս Գանձակեցին, Հովհաննես Արմանեցին, ճարտարապետ–քանդակագործ վարպետներ՝ Հաղարծնի հոյակերտ սեղանատունը կառուցող Գրիգորէսն ու Մինասը, Գոշավանքի երկու եկեղեցիների հեղինակ ճարտարապետ Մխիթար Հյուսնը, նրբաքանդակող, ասեղնագործ խաչարձանները կերտող հռչակավոր Պողոսը, Մակարավանքի հուշարձանները քանդակազարդող Երիտասարդը, Դեղձուտի վանքի զարդաքանդակների հեղինակներ Քաղաքն ու Պողոսը և ուրիշներ:
Առանձնապես նշանակալից է Մխիթար Գոշի վիթխարի վաստակը պատմական Հայաստանի այս գավառի հոգևոր ու մշակութային կյանքում: Նա հրմնադրեց նոր Գետիկի կենտրոնը և վանական դպրոցը՝ բարձր զարգացած դպրությամբ ու գրչությամբ, բազմաթիվ աշակերտներով, որոնք շարունակեցին իրենց մեծ ուսուցչի գործը:
Կայենի և Մահկանաբերդի մշակութային կենտրոններում զարգացման բարձր մակարդակի հասավ նաև ձեռագրերի արտագրության և վիմագրության արվեստը: Գոշավանքի, Ղեղձուտի, Հաղարծնի վանքերում գրչագրություն ուսանելու էին գալիս նույնիսկ կենտրոնական Հայաստանի կամ Արցախի գրչության օջախներից:
Պահպանված վիմական արձանագրությունների հնագիտական ուսումնասիրություններից երևում է, որ այստեղ գործել են հմուտ փորագրողգծողների և կազմող-նկարիչների մի քանի սերունդներ, որոնք ստեղծել են վիմագրության իրենց ինքնուրույն ոճն ու դպրոցը ճոխացնելով ավանդներով հարուստ հայկական հնագրության մշակույթը:
Գոշավանքում կատարելության էր հասել քարի սրբատաշ մակերեսի կամ ծեփածածկույթի վրա ներկանյութերով արձանագրելու արվեստը, որը Հայաստանի մյուս գավառներում հազվադեպ էր կիրառվում:
Բնության և մարդու ավերածությունների հետևանքով վիմագիր արձանագրությունների մեծ մասը անընթեռնելի են դարձել և դժվար են վերական գնվում:
Աղստևի հովտի ճարտարապետական հուշարձաններր հայ ժողովրդի քարակերտ հարուստ գանձարանի բաղկացուցիչ ու ներկայանալի մասն են կազմում:
ԳՈՇԱՎԱՆՔ
Դիլիջան քաղաքից արևելք, 15 կմ հեռավորության վրա, Աղստևի վտակ Գետիկի հովտում XII դարում գոյություն է ունեցել Գետիկի վանքը, որը հիմնահատակ ավերվել է 1186 թ. երկրաշարժի հետևանքով:
Բնության հետ մի ամբողջություն կազմող, գեղատեսիլ ձորի բարձր լանջին տեղագրված այժմյան Գոշավանքի համակառույցի հիմնաղրումը կապված է միջնադարի խոշորագույն մտածող, օրենսդիր, «Դատաստանագրքի» հեղինակ և առակագիր Մխիթար Գոշի անվան հետ: Արծրունի Քուրդ իշխանի միջոցով նա դիմում է Իվանե և Զաքարե իշխաններին, խնդրելով հողամաս տրամադրել նոր վանք կառուցելու համար և ստանում այժմյան Գոշ գյուղի «Տանձուտ» կոչված տարածքը: Մխիթար Գոշի հիմնագրած վան֊քը սկզբում կոչվեց Նոր Գետիկի վանք, սակայն նրա մահվանից հետո (1213 թ.) վերանվանվեց Գոշավանք:
Վանքի հետագա կառուցապատումը շարունակվել է XIII դարի ըն¬թացքում և լրացել եկեղեցական ու աշխարհիկ նոր շենքերով, մեմորիալ հուշարձաններով :
Գոշավանքը եղել է միջնադարյան Հայաստանի մշակույթի ամենանշանավոր օջախներից մեկը: Այստեղ գործող բարձր տիպի հոգևոր դպրոցի՝ վարդապետարանի համբավը տարածված է եղել Հայոց աշխարհում, ներառյալ նաև Կիչիկյան Հայաստանում: Վարդապետարանն ունեցել է իրավաբանության և պատմագիտության թեքում: Այստեղ դասավանդում էին աստվածաբանություն, փիլիսոփայություն, ճարտարապետություն, նկարչություն, գրչության արվեստ, երաժշտություն:Գոշավանքի դպրոցում ուսանել են հայ հոգևոր մշակույթի նշանավոր գործիչներ, որոնք այնուհետև իրենք են այլ տեղերում հիմնել վանքային դպրոցներ, շարունակել այս համբավավոր վարդապետարանի ավանդները:
XII-XIII դդ. հետզհետե կազմավորված վանքային համալիրը բաղկացած է հետևյալ հուշարձաններից.
Ս. Աստվածածին եկեղեցի (1191 —1196 թթ., ճարտարապետ Մխիթար Հյուսն): Եկեղեցին սկզբում եղել է փայտաշեն, որը հետագայում փոխարինվել է ներկա քարաշեն եկեղեցով: Քառանկյան մեջ ամփոփված հատակագծի արևելյան կողմում ավագ խորանն է՝ կողմնային ավանդատներով: Ավանդատների արևմտյան պատերին ու աղոթասրահի երկայնական պատերից առաջացած զույգ որմնամույթերին հենվող կամարների վրա բարձրանում են կլոր թմբուկն ու վեղարով պսակված գմբեթը:
Եկեղեցու կառուցմանը նյութապես օժանդակել են Քուրդ ե ԽաչենիՎախթանգ իշխանները իրենց եղբայրների հետ միասին:
Գավիթը կամ ժամատունը (1200 — 1203 թթ.) կառուցվել է ս. Աստվածածին եկեղեցու հետ գրեթե միաժամանակ, նրա արևմտյան կողմում: Պատկանում է չորս սյունանի գավիթների տիպին: Թաղակապ ծածկը կառուցված է չորս կլոր սյուներն ու սրանց տեղագրության առանցքներով հանդիպակաց պատերի ութը կիսասյուները կապող կամարների վրա: Լուսավորությունը ապահովվում է ծածկի կենտրոնական հատվածի գագաթի երդիկից, ինչպես նաև փոքր լուսամուտներից: Գավթի շինարարությանը աջակցել են Զաքարե և Ւվանե եղբայրները:
Ս. Գրիգոր եկեղեցին (1208 թ., ճարտարապետ Մխիթար Հյուսն) կա¬ռուցվել Է գլխավոր եկեղեցուց հարավ և ըստ հորինվածքի նույնատիպ Է:
Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (1237 —1241 թթ.), որը կառուցվել Է հարավային կողմից գավթին կից, միանավ, թաղածածկ և երկլանջ տանիքով շինություն Է: Դեկորատիվ տարրերը և զարդաքանդակային նրբագեղ դրվագները առանձին ճոխությամբ տեղ են գտել արևմտյան մուտքի շուրջը և արևելյան պատուհաններում:
Խաչքարեր: Գոշավանքը հարուստ Է քարի գեղարվեստական մշակման ինքնատիպ արվեստի՝ խաչքարերի հոյակապ նմուշներով: Դրանցից երկուսը տեղադրված են ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու արևմտյան պատի տակ, մուտքի երկու կողմերում (աջակողմյանը այժմ գտնվում Է Հայաստանի պատմության պետական թանգարանում): 1291 թ, դրանք ստեղծել Է Պողոս (Պաւղոս) մեծատաղանդ վարպետը:
Գրատուն-զանգակատունը (1241—1291 թթ.) Գոշավանքի համակառույցի ուշագրավ հուշարձաններից Է: Այն կառուցվել Է հաջորդաբար, սկզբում՝ գրատունը (առաջին հարկում), ապա, 50 տարի անց, պսակվել զանգակատնով: Ներքին ճարտարապետության հետաքրքիր լուծմամբ աչքի են ընկնում գրատունը` հատվող կամարների վրա իրականացված թաղակապ ծածկով, զանգակատան վերնամասը ժողովրդական փայտի ճարտարապետությունից սերված, սակայն քարով իրականացված կոնստրուկտիվ ձևերով:
Սեղանատունը կից է գրատուն-զանգակատանը արևմտյան կողմից: Այս ընդարձակ դահլիճը փայտածածկ է եղել, որը չի պահպանվել: Կառուցման թիվը չի վկայված: Սեղանատունը, հավանաբար, ժամանակակից է վանքի մյուս հուշարձաններին: Համակառույցի հիմնական խմբից անջատ, նրա հարավ-արևմտյան ձորալանջին գտնվում են ևս երկու հուշարձան:
Ս. Հռիփսիմե կամ Ս. Գեվորգ եկեղեցին (1254 թ, ճարտարապետներ՝ Խաչատուր և Բարսեղ եղբայրների իր հորինվածքով եզակի է, հատակագծում երկխորան, խորանարդաձև, պսակված գմբեթով:
Մխիթար Գոշի դամբարան -մատուռը գտնվում է Հռիփսիմե կամ ս. Գևորգ եկեղեցուց հարավ-արևմուտք: Պահպանվել է կիսավեր վիճակում: Ըստ ավանդության, այստեղ ամփոփված է Մխիթար Գոշի աճյունը:
Նոր Գետիկի կամ Գոշավանքի համակառույցի մեջ մտնող բազմապիսի ու բազմարվեստ հուշարձանները հայկական միջնադարյան ճարտարապետության գերագույն ծաղկման ժամանակաշրջանի՝ XII—XIII դդ. իսկական գոհարներ են, շինարար հայ ժողովրդի օրինական հպարտությունը:
Անցել են հարյուրամյակներ: Գոշավանքի համալիրը չնայած կառուցվել էր ամուր շինանյութից, բազալտից, սակայն նրա մի մասը մեզ էր հասել բավականաչափ հողմահարված, քայքայված վիճակում:
1955—1963 թվականների ընթացքում այստեղ կատարվել են վերանորոգման զգալի աշխատանքներ:
1971 թվականին հիմնադրվել է երկրագիտական թանգարան:
1978 թվականի աշնանը հայ արվեստին նվիրված միջազգային գիտաժողովի նախօրեին բարեկարգման ու կանաչապատման մեծ աշխատանքներ կատարվեցին հուշարձանախմբի ամբողջ տարածքում:
ՀԱՂԱՐԾԻՆ
Միջնադարյան Հայաստանի հոգևոր ու մշակութային նշանավոր կենտրոն Հաղարծինը գտնվում է Դիլիջանից 12 կմ հեռավորության վրա, շրջապատված թավուտ անտառներով, հիասքանչ բնապատկերներով, ճարտարապետության ու բնության ներդաշնակության անկրկնելի օրինակ է:
Հաղարծնի հուշարձանախումբը տեղադրված է բնակավայրերից հեռու, անտառապատ լեռներով շրջապատված սարահարթի վրա, այն ուշագրավ է համակառույցի մեջ մտնող ճարտարապետական բարձրարժեք հուշարձան¬ներով և հարյուրից ավելի բազմաբովանդակ վիմական արձանագրություններով, որոնք հարուստ նյութ են բովանդակում միջնադարյան Հայաստանի սոցիալ-քաղաքական պատմության վերաբերյալ:
Հաղարծնի վանքի միաբանությունը Գոշավանքի, Հաղբատի և Վարագավանքի հետ միասին մասնակցել է երկրում կրթական գործի ծավալմանը և հայ եկեղեցու դավանանքը պահպանելու համար մղված երկարատև ու համառ պայքարին: Պատմական աղբյուրները շատ աղոտ տեղեկություններ են տալիս այս նշանավոր հուշարձանախմբի մասին: Հաղարծնի վանքի կառուցման թիվը ստույգ հայտնի չէ: Հայ պատմագիրները հաղորդում են, որ Գոշավանքի ս. Գրիգոր Լուսավորիչ փայտակերտ եկեղեցու օծման արարողությանը (մոտավորապես XII դարի կեսերին) մասնակցում էր նաև Հաղարծնի վանահայր Խաչատուր Տարոնացին: Կարելի է եզրակացնել, որ Հաղարծնի վանքը գոյություն ուներ XII դարի կեսերին: Ս. Գրիգոր եկեղեցու գավթի մի վիմագրությունից իմանում ենք, որ 1184 թվականին վանահայր Խաչատուրը և Սուքիասը նորոգելու համար մեծամեծ նվերներ են ստացել Վրաստանի Գեորգի թագավորից: Հետևապես, եկեղեցին պետք է կառուցված լիներ դրանից առաջ, հավանաբար XI դարում:
Հաղարծնի վանքի հետ է կապված միջնադարի ակնառու հոգևոր գործիչ Կիրակոս Գանձակեցու բնութագրութամբ առաքինի և գիտությամբ հռչակված, մանավանդ երաժշտական ւսրվեստում Խաշատուր Տարոնացու անունը: Նրա առաջնորդության տարիներին ծաղկում ապրեց Հաղարծնի վանքը, կատարվեցին նոր կառուցումներ, բացվեց վանական նշանավոր դպրոցը, ուր բացի հոգևորից, ավանդվում էին աշխարհիկ առարկաներ, հայկական նոտաներով (խազերով ) ուսուցվում երգ և երաժշտություն:
Միջնադարյան հայ երաժշտության մեծ երախտավորը վախճանվել և թաղվել է Հաղարծնում ` Կաթողիկե եկեղեցու առջև:
Հաղարծնի վանքային համակառույցը բաղկացած է հետևլ հուշարձաններից ս. Գրիգոր եկեղեցի (XI դ. սկիզբ) միջին մեծության, 8X8,5 մ չափի, արտաքինից ուղղանկյուն, ներսից խաչաձև, ութանիստ թմբուկի վրա հանգչող ու սրածայր վեղարով պսակված գմբեթավոր շինություն է: Եկեղեցու ներսի պատերի վրա պահպանվել են որմնանկարների հետքեր: Եկեղեցին շարված է դեղնագույն սրբատաշ կրաքարերով: Նորոգվել է 1184 թ, մեր օրերում՝ 1976 թվականին:
Գավիթը կամ ժամատունը կցվել է ս.Գրիգոր եկեղեցուն Իվանե և Զաքարե եղբայրների կողմից XII դարի վերջին, XIII դարի սկղբին, շարված է կապտագույն բազալտե սրբատաշ քարերով, պատկանում է չորս սյունանի գավիթների տիպին: Չորս հուժկու սյուները և հանդիպակաց պատերի ութ որմնասյուները կապված են կամարներով, որոնց վրա իրականացված է թաղակապ ծածկը՝ երդիկով: Գավթի ճարտարապետության մեջ աչքի են ընկնում մուտքը` հարուստ մշակմամբ, առաստաղներ` բարձրա֊քանդակներով:Վիմագիր արձանագրություններից կարևոր է Զաքարեինը, որը վերաբերում է Հայաստանը սելջուկյան տիրապետությունից ազատագրելուն: Գավթի տանիքը նորոգվել է 1976—1978 թվականներին:
Կաթողիկե եկեղեցին կառուցվել է 1144 թվականին, շարված է կապտագույն բազալտի սրբատաշ քարերով, փոքր, միանավ և թաղածածկ, պարզ ու անպաճույճ ձևերով շինություն է: Կառուցեղ է Հարբի որդի Խալթը:
Ս. Ստեփանոս եկեղեցին փոքր, կենտրոնագմբեթ, գողտրիկ շինություն է, կառուցվել է 1244 թ.: Արտաքինից հատակագիծը ուղղանկյուն է, ներսից՝ խաչթևերով: Հարավային ճակատին քանդակված է արևի ժամա¬ցույց ու փորագրված ընդարձակ արձանագրություն `XVII դարում կատարված վերանորոգման մասին:
Ս. Աստվածածին եկեղեցին վանքի գլխավոր և ամենամեծ եկեղեցին է (14,5 X 11,0), կառուցվել է 1281 թ.: Երեսապատման քարերը կապույտ բազալտից և դեղին կրաքարերից են, քառանկյունի հատակագծով, ներսից խաչաձև (բացի ավագ խորանից) ուղղանկյուն խաչթևերով շինություն է, կլոր թմբուկի վրա կառուցված ու սրածայր վեղարով պսակված գմբեթով: Եկեղեցին վեհաշուք ծավալատարածական հորինվածքով իշխում է վանքա յին համակառույցում: Վերանորոգվել է 1681 թ. մեր օրերում 1952 և 1976 թթ.:
Սեղանատունը: Միջնադարյան վանական կանոնների համաձայն միա– բանությունը օգտվում էր ընդհանուր սեղանից: Քանի որ միաբանության անդամների թիվը վանքի գերագույն ծաղկման ժամանակներում (XII — XIII դդ.) հասնում է մի քանի հարյուրների, այդ պատճառով անհրաժեշտություն է դառնում այս ընդարձակ սեղանատան կառուցումը: Այն միջնադարյան Հայաստանի աշխարհիկ ճարտարապետության առաջնակարգ կոթողներից է, կառուցվել է 1248 թ.: Հատակագծում ուղղանկյուն, ընդարձակ գահլիճը, զույգ սյուների տեղադրությամբ բաժանված է երկու քառակուսիների: Յուրաքանչյուրի թաղածածկը հենվում է փոխադարձաբար հատվող չորս կամարների վրա:
Սեղանատան ներսը հիմնականում լուսավորվում է կենտրոնում առաջացած քառակուսիների գագաթների երդիկներից: Պատերի ամբողջ երկարությամբ պատրաստված են քարե սրբատաշ նստարաններ, որոնց վրա ճաշելու ժամանակ նստել են վանքի միաբանության անդամները: Սեղանատունը տեղադրված է համակառույցի արևմտյան կողմում, շարված է սրբատաշ ծակոտկեն կրաքարերով: Սեղանատունը վարպետորեն կառուցել են ճարտարապետներ Մինասր և Գրիգորեսը:
Թագավորական տապանատունը կառուցվել է ս, Գրիգոր եկեղեցու հարավային կողմում: Պահպանվել են երկու տապանաքար. մեկը՝ «Սմբատ թագավոր», մյուսը՝ “Այս է հանգստարան Գ...” մակագրություններով:
Վանքային համակառույցի տարածքի մեջ են մտնում երկու փոքր եկեղեցին մի քանի մատուռների մնացորդները, ինչպես նաև գեղաքանդակ ու արձանագիր խաչքարերը, մահարձանները:
Հաղարծնի հուշարձանախումբը բազմիցս ենթարկվել է վերանորոգումների, որոնց մասին վկայում են վիմագրական արձանագրությունները: Դրանցից է վանքը նորոգել տվող թիֆլիսեցի Չաթախյանների ներքոհիշյալ արձանագրությունը. “…Ես Թաղա, որդի Թիֆլիսեցի Չաթաղի Թոռան մահտեսի Սուլխանի և իմ եղբայր Զալը և մեր որդիքն Ստեփանոս և Թաղին և փահրապատցի Խոճա Գուլին և իր որդի Հարությունը հանդեպ Քրիստոս ունեցած մեծ հույսով վերստին նորոգեցին Հաղարծնի եկեղեցիները՝ ս. Աստվածածին և ս. Գրիգորը հիշատակ մեզ և մեր բոլոր ննջեցյալներ. թվ, 1681»:
Հուշարձանները վերանորոգման են ենթարկվել նաև հետագայում՝ Սովետական իշխանության տարիներին և, հատկապես 1977—1978 թթ,:
Կառուցվում է մարդատար ճոպանուղի, որը հնարավորություն կտա օդային ճանապարհով հասնել վանքային համակառույցին:
ՋՈՒԽՏԱԿ ՎԱՆՔ
Հուշարձանախումբը գտնվում՝ է Դիլիջան քաղաքից 3 կմ հյոլսիս֊-արևմուտք, Շամախյան (նախկին Պողոսքիլիսա) գյուղի արևմտյան կողմում, երկու գետակների միջև ընկած՝ Լոռին Ղազախից բաժանող կաղնու և հաճարի անտառներով ծածկված Խալ-Խալլու լեռան հարավային փեշին: Լեռնաշղթայի գագաթների միջև սարահարթեր են, զմրուխտ մարգագետիններ, ուր գարնանն ու ամռանը կանաչը ծփում է ծովի նման:
Վանքի աչ ու ձախ կողմերով միալար վշշում են սարերից իջնող գետակները, իսկ քիչ հեռու գտնվում է հանրահռչակ «Դիլիջան» հանքային ջրերի գործարանը: Վանքից ներքև, գետակներից մեկը թափվում է կարմրագույն գրանիտի մեծ սալի վրա: Հազարամյակների ընթացքում ջուրը այդ սալի մեջ փոս է առաջացրել:
Ջուխտակ վանք անվանումը ժողովրդական է: Բաղկացած է երկու առանձին եկեղեցիներից և շուրջը տարածված գերեզմանոցից:
Հուշարձանների պատերին փորագրված արձանագրություններում հիշատակվում են Պետրոսի վանք և Գիշերավանք անվանումները:
Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1201 թ., վանքի վանահայր Հայրապետի ջանքերով: Շարված է սրբատաշ դեղնավուն քարերով, քառանկյունի հատակագծով, միանավ բազիլիկի տիպի թաղակապ, երկթեք տանի֊քով (8,6X6,4 մ) շինություն է: Կիսակլոր ճակատակալ քարի վրա պահպանվել է շինարարական արձանագրությունը. «1201 թվին հայոց ամիրայության Լաշայի և տերության... խանին... ես Հայրապետ, առաջնորդ սուրբ ուխտիս, որ կոչվում է Պետրոսի վանք, շինեցի սուրբ Աստվածածին և հույսով կարգեցի, որ ճրագլուցին երկու խորաններում ինձ համար պատարագ կատարեցին նաև մեկն իմ եղբայր Շմավոնին, իսկ բոլոր եկեղեցիներում իմ ծնողների համար»:
Եկեղեցու պատերին կան նաև նվիրատվական մի քանի այլ արձանագրություններ:
Ս. Գրիգոր եկեղեցին կենտրոնագմբեթ, որմնամույթերի վրա հենվող 4 կամարով, սրբատաշ քարերով, միջին մեծության (9,7X7,5 մ)շինություն է: Գտնվում է Աստվածածին եկեղեցուց 20 մ արևելք: Նրա ավանդատները ձևավորված են նրբաքանդակ, բարձրաճաշակ զարդանախշերով: Վարպետորեն կերտված եկեղեցու արևմտյան մուտքի բարավորին փորագրված գրերից կարելի է ենթադրել, որ ս. Գրիգորը ավելի վաղ է կառուցվել քան Աստվածածինը:
1975—1979 թթ. Պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերության միջոցներով իրականացվել են հուշարձանախմբի վերանորոգ¬ման և շրջապատի բարեկարգման աշխատանքները:
ՄԱԹՈՍԱՎԱՆՔ
Հուշարձանախումբը գտնվում Է Դիլիջան քաղաքից 4 կմ արևմուտք, Ջուխտակ վանքի դիմացի լեռնալանջին, Շամախյան գյուղից ոչ հեռու: Մա֊թոսավանքը բաղկացած Է միմյանց կից փոքր եկեղեցիներից, գավթից և գրատնից: Հուշարձանախմբից հարավ-արևելք գտնվում Է գերեզմանոցը:
Եկեղեցին կառուցվել Է 1205 թ, կիսամշակ խոշոր քարերով: Թաղակապ ծածկով, փոքր շինություն Է, մուտքը արևմտյան կողմից, ճակատակալ քարին փորագրված Է հիմնադրման արձանագրությունը: Մուտքի երկու կողմերին ագուցված են քանդակազարդ խաչքարեր:
Գավիթը արևմուտքից կից Է եկեղեցուն: Քառակուսի հատակագծով թաղածածկ, կիսամշակ քարերով, ներսից կրաշաղախով սվաղված շինություն Է: Լուսավորվում Է արևմտյան պատի լուսամուտից: Կան մի քանի տապանաքարեր:
Գրատունը հյուսիսային կողմից հաղորդակից Է գավթին: Նույնպես թաղակապ, 4X3,5 մ չափերի շինություն Է: Մուտք ունի նաև արևելյան կողմից: Լուսամուտները բացվում են հարավային պատի մեջ:
ՄԱԿԱՐԱՎԱՆՔ
Միակ պատմական հիշատակությունը այս վանքի մասին հանդիպում ենք Կիրակոս Գանձակեցու մոտ: Նա ասում Է, որ Հաթերքի իշխան Վախթանգի կինը` Արզու Խաթունը իր դստեր հետ վարագույր Է գործել նաև Մակարավանքի համար:
Մակարավանքի հուշարձանախումբը գտնվում Է Եջևան քաղաքից 15 կմ հեռավորության վրա, Աչաջուր գյուղից 3 կմ հարավ-արևմուտք, Պայտաթափ լեռան ստորոտում: Բարձրահայաց իշխող դիրքից դիտողի առջև փռվում են Աղստևի հովիտը, Կուր գետի հովտի լայնատարած տափաստանները, Աղստեվի աջափնյա հանդիպակաց լեռնաշղթայի համայնապատկերը:
Պատմական Մահկանաբերդի հոգևոր ու մշակութային կենտրոն Մակարավանքը միջնադարյան ճարտարապեւոական նշանավոր համալիրներից է, հարդարանքի և հատկապես քանդկազարդերի նրբությամբ ու կատարելությամբ հայ մշակույթի անկրկնելի նմուշներից մեկը : Այդ նաև ճարտարապետական կառուցվածքների ու բնության ներդաշնակության մի հոյակապ օրինակ է:
Մակարավանքը բաղկացած է հին եկեղեցուց, գլխավոր եկեղեցուց, զավթից, Աստվածածին եկեղեցուց, նշխարատնից, մատուռից, աղբյուրից, պարիսպներից, գերեզմանոցից, բնակելի և օժանդակ շինություններից:
Հին եկեղեցին տեղավորված է սարահարթի հյուսիս-արևելյան ծայրին, հուշարձանախմբի արևելյան մասում: Ներսից խաչաձև է (10,1X 8,4 մ), իսկ արտաքինից քառանկյուն հատակագծով շինություն է, շարված կարմրավուն, խոշոր քարերով, կրաշաղախով: Ներսից պատերը սղվաղված են, գմբեթը կառուցված է սրբատաշ բաց աղյուսագույն քարերով: Մուտքր բացվում է արևմտյան պատից՝ գավթի մեջ: Գմբեթի թմբուկը գլանաձև է: Բեմի ճակատը ծածկված է բուսական և երկրաչափական նուրբ քանդակազարդերով: Եկեղեցու կառուցման ժամանակը` դատելով նրա ոճից, կարելի է համարել XI — XII դդ:
Գլխավոր եկեղեցին գմբեթավոր դահլիճների տիպի, 13,5X9 մ միջին չափերի շինություն է, արտաքինից երկարավուն, ներսից խաչաձև հատա¬կագծով, 4 անկյուններում տեղադրված կրկնահարկ խորաններով քառանկյուն: Կառուցվել է բաց վարդագույն և պղնձագույն ֆելզիտի սրբատաշ քարերով և կրաշաղախով: Հարավային պատի լուսամուտի տակ աչքի է ընկնում մագիլներում ցուլ բռնած արծվի բարձրաքանդակը: Արևմուտքից հիմնական մուտքը եզերված է նրբահյուս երեսակալով, իսկ վերնամասը ծածկված է գույնզգույն քարերի դրվագազարդով: Ընդարձակ, լուսավոր ու տպավորիչ է եկեղեցու ներսը, չորս հուժկու հնգանիստ որմնամույթերը միանում են բարձր կամարներով, տանիքի կենտրոնում առաջացնելով քառակուսի բացվածք, որի վրա կառուցված է գմբեթը: Հայկական միջնադարյան արվեստի գլուխգործոցների թվին են դասվում բեմի ճակատի անկրկնելի քանդակազարդերը, մարդու գլխով առասպելական կենդանիները, գալարվող ձկները, գործիքները ձեռքին մարդու կերպարանքը՝ «Երիտասարդ» մակագրությամբ: Երիտասարդը հավանաբար այս եկեղեցին քանդակազարդող վարպետ-ճարտարապետի անունն է, քանի որ նրա ձեռքին պատկերված են աշխատանքային գործիքներ: Գեղաքանդակ մի խաչքարի ծավալուն արձանագրությունից իմացվում է., որ գլխավոր եկեղեցին 1205 թվականին կառուցել է Բազազ իշխանի որդի Վարդանը, Հովհաննես Ա-ի վանահայրության տարիներին:
Մուտքի ճակատակալ քարի արձանագրության մեջ հիշատակված է Մակարավանք անունը:
Գավիթը (1224 թ.) Հյուսիսյին կողմից կից է գլխավոր եկեղեցուն: Երկու եկեղեցիները դռներով հաղորդակցվում են գավթի հետ: Պատկանում է 4 սյունանի գավիթների տիպին: Քառակուսի դահլիճ է: Միակտոր գլանաձև սյուների վրա հենվում է կենտրոնական երդիկավոր ծածկը, որի հիմքի գոտին ու չորս անկյունների առագաստները քանդակազարդ են: Քանդակազարդ է նաև Արևմայան ճակատը և շքամուտքը:
Նշխարատունը կից է հին եկեղեցուն, քառակուսի հատակագծով, թաղածածկ, 5,3X5 մ չափի շինություն է, արևելյան պատի հյուսիսային մասում բուխարու խորշով:
Աստվածածին եկեղեցին 1198 թ. կառուցել է Մակարավանքի առաջին վանահայր Հովհաննես Ա-ն՝ իր ծնողների և եղբայրների հիշատակին: Այն ներսից խաչաձև, արտաքինից ութանիստ, սրբատաշ քարերով կառուցված շինություն է: Լուսամուտները պսակված են ճոխ ձևավորված շրջանակներով: Եկեղեցու պատերին քանդակված են առյուծների, թռչունների և վարդյակների բարձրաքանդակներ: Դրանցից մեկում պատկերված է արագիլ՝ պարանոցին փաթաթված օձի կոկորդը բռնած, իսկ մյուս բարձրաքանդակում իրար հետ կռվող երկու կենդանի: Ւր հատակագծային և ծավալատարածական ձևերով եկեղեցին յուրօրինակ է, մասամբ հիշեցնում է Անիի Ապուղամերենց եկեղեցուն:
Փոքրիկ կիսավեր մատուռը գտնվում է Աստվածածին եկեղեցուց հյուսիս, թաղածածկ, փոքր, բազմերանգ քարերով շարված շինություն է, կառուցվել է մյուս հուշարձանների հետ միաժամանակ:
Աղբյուրի շենքը պեղումներից հայտնաբերվել է վանքի պարսպից դուրս, մոտ 100 մ հյուսիս-արևելք: Պատերը արտաքինից և ներսից երեսապատված են սրբատաշ քարերով: Ջուչը կավե խողովակներով բերվել է Պայտաթափ սարալանջից, որը այժմ էլ հոսում է, բայց գտնվում է կիսավեր վիճակում :
Դարպասը փորված է մի ժայռաբեկորի մեջ՝ 3,5 մ լայնության բացվածքով: Սինչև հիմա էլ պահպանվել է կամարաձև թաղը, որը հենվում է երկու կողմերում կանգնած ժայռերի վրա: ճակատային մասում ունեցել է սրբատաշ քարեր:
Օժանդակ տնտեսական շենքերից պահպանվել և ամբողջական են մնացել հուշարձանախմբի հարավ-արևմտյան մասում գտնվող երկու մեծ սենյակների 2 — 3 մ բարձրությամբ պատերը և բուխարու խորշը: Գլխավոր եկեղեցուց հարավ հիմնապատեր են, որտեղ պահպանվել են Բազազ իշխանի որդի Վարդանի շինարարական արձանագրություն ունեցող խաչքարի երկու բեկորները:
Գերեզմանոցներց հինը գտնում է վանքի հարավ-արևմտյան կողմում, պարսպից դուրս, ընգարձակ սարալանջին, մյուսը վանքի դարպասից փոքր ինչ արևմուտք: Գերեզմանոցներում կան տապանագրեր և մի քանի խաչքար՝ ճոխ զարդաքանդակներով:
Մակարավանքի մասին պահպանվել է մի ավանդություն, որ վանքը կառուցել են Մակար անունով վարպետն ու իր միակ որդին: Որդին քար էր տաշում, նախշում, իսկ հայրը շարում էր: Վանքի պատերն աստիճանաբար բարձրանում էին, իսկ Մակար վարպետը՝ կտրվում հողից: Նա գիշերում էր վանքի կիսավարտ պատերի վրա, քանի դեռ չէր ավարտել շինությունը: Օրերից մի օր, վարպետ Մակարը նկատում է, որ քարերը իրար չեն բռնում, զարդաքանդակներն էլ նույնը չեն: Վերևից հարցնում է թե ինչ է պատահել որդուն: Պատասխանում են, որ նա հիվանդ է: Մակարը հասկանում է, որ որդին այլևս չկա: Վանքի գագաթից ցած է նետվում ու մահանում: Վարպետին թաղում են վանքի պատի տակ և վանքն էլ անվանում Մակարավանք:
Տարիներ առաջ Մակարավանք գնալը դժվար էր: Իսկ այժմ, Աչաջուր գյուղից նորակառույց ու ասֆալտապատ ճանապարհով կարճ ժամանակում կարելի է գնալ այնտեղ:
Հայկական ՍՍՀ, Գիտությունների ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտը և պետշինի համապատասխան մասնագետները ուսումնասիրել, պեղել և բարեկարգել են հուշարձանախմբի տարածքը: Հայտնաբերվել և հաշվառման են ենթարկվել շրջակայքում ցրված ու հողի շերտով ծածկված սրբատաշ քարերը, զարդաքանդակները, վիմագիր արձանագրություններն ու խաչքարերը: Դրանց մեծ մասն արդեն վերջնական հանգրվանել են իրենց նախկին տեղերում: Վերանորոգման զգալի աշխատանքներ են կատարվել և այժմ էլ շարունակվում են: Շուտով լրիվ կավարտվեն և Մակարավանքի հրաշակերտ կառույցը կստանա իր նախկին տեսքը:
Աչաջուր գյուղի շրջակայքում Մակարավանքի համալիրից բացի կան նյութական մշակույթի նաև ուրիշ հուշարձաններ: Հին Աչաջուր և Պիպիս գյուղատեղերում պահպանվել են ս. Հովհաննես և Նահատակ եկեղեցիները, օժանդակ կառույցների ավերակները, խոյակները, խաչքարերը և ընդարձակ գերեզմանոցները: Ուշագրավ է ս. Հովհաննես եկեղեցու մոտ գտնվող բուսական և երկրաչափական հոյակապ զարդանախշերով կերտված խաչքարը:
ԱՌԱՔԵԼՈՑ ՎԱՆՔ
Ավերված գյուղատեղեր ու բնակատեղեր շատ կան Աղստևի հովտում. դրանք պատկանում են մեր պատմության ամենատարբեր ժամանակաշրջաններին: Այդպիսի խոշոր բնակավայրերից են Առաքելոց վանքը և գյուղատեղն՝ իր հոգևոր ու աշխարհիկ բազմաթիվ շինություններով: Դրանք գտնվում են Կիրանց (Գետաշեն)գյուղից 3 կմ արևմուտք, անտառապատ լեռների լանջերին: Միջնադարում այս ձորը և լեռնալանջերը խիտ էին բնակեցված: Այդ են հաստատում մի շարք բնակավայրերի, ճարտարապետական կոթողների, կամուրջների, կարավանատների և այլ կառուցվածքների բազմաթիվ մնացորդները: Կայեն գավառի այս շրջանը իր աշխարհագրական հարմար դիրքով յուրահատուկ դարպաս էր հարևան երկրների՝ Վրաստանի և Աղվանքի առևտրական ճանապարհների համար, որոնցով այդ երկրները կապվում էին կենտրոնական Հայաստանի տնտեսական, քաղաքական ու մշակութային կենտրոնների հետ: Մատենագիտական հիշատակություններ չեն պահպանվել այս նշանավոր բնակավայրերի ու ճարտարապետական կոթողների մասին: Դրանց պատմական կյանքի միակ վկաները վիմական արձանագրություններն են:
Առաքելոց վանք-ամրոցի պարսպապատ տարածքում և նրա շրջակայքում պահպանվել են մի շարք հուշարձաններ:
Գյխավոր եկեղեցին գտնվում է հյուսիս-արևմտյան կողմում, նրա հյուսիսային պատը միաժամանակ պարսպի մի մասն էր կազմում: Գմբեթավոր դահլիճով, ուղղանկյուն հատակագծով շինություն է, որի գմբեթը կառուցված է երկայնական երկու պատին կից որմնամույթերն իրար միացնող չորս կամարների վրա:
Միակ դուռը արևմտյան կողմից է՝ ժամատնից: Եկեղեցին կառուցված է կանաչավուն քարերից: Դրսից պատերը սրբատաշ են, ներսից՝ կոպտատաշ, կրաշաղախով սվաղված, պահպանվել են որմնանկարների մնացորդները: Համեմատաբար լավ են պահպանվել եկեղեցու բեմի պատի մարդկանց դիմանկարների հետքերը:
Գավիթը կամ Ժամատունը Առաքելոց վանքի առավել կարևոր և միջնադարյան հայ ճարտարապետության ուշագրավ հուշարձաններից մեկն է: Քառակուսի հատակագծով առանց սյուների, կամարածածկ շինություն Է, եզակի Է իր յուրահատուկ հորինվածքով: Ծածկը կառուցվել Է փոխադարձաբար հատվող երկու զույգ կամարների վրա: Մի ծայրում հենարան են ծառայում որմնապատերը, իսկ մյուսում՝ գեղեցիկ ձևավորված և խնամքով պատրաստված պահունակները: Ծածկի համակարգում ամենահետաքրքիրը այն Է, որ սկսվում Է չորս կամարներն իրար հետ հատվելուց առաջացած քառակուսու վրա: ժողովրդական գլխատների հազարաշեն կոչվող ծածկից տարբերվում Է նրանով, որ փայտյա գերանների փոխարեն օգտագործել են մշակված և գերանների ձև տված քարե հեծաններ:
Գավթի հարավային դռան ճակատակալ կիսակլոր բարավորի վրա Ստեփան գծողի ձեռքով փորագրված Է նվիրատվական արձանագրություն, որում հիշատակվում Է Խաչենիսենց Գրիգորի անունը:
Զանգակատունը կիսավեր, քառակուսի հատակագծով, թաղակապ ծածկ ունեցող շինություն Է, կից Է գավթի հա րավ–արևմտյան անկյանը: Պահպանվել են որմնասյուներն ու կամարները: Հարավ-արևմտյան որմնասյան վրա փորագրված են նվիրատվական արձանագրություններ:
Երկրորդ եկեղեցին գտնվում Է ամրոցի գլխավոր մուտքից հարավ, արևելյան պարսպին կից: Փոքր, միանավ բազիլիկ տիպի թաղածածկ և երկ֊թեք կտուր ունեցող շինություն Է: Նրանից մի քանի մետր հարավ, րնդարձակ շինության ավերակներ են: Ենթադրվում Է, որ դա եղել Է Առաքելոց վանքի սեղանատուն-խոհանոցը: Մի ուրիշ շինություն ծառայել Է որպես ընդունարան-դահլիճ:
Վանքի պարիսպը շրչափակում Է մի մեծ ժայռ, որի վրա տեղադրված են վանքի կառուցվածքները: Կանգուն են հյուսիսային և արևմտքւսն հատվածների մի մասը 4 աշտարակներով և երեք դարպասներից երկուսը:
Առաքելոց վանքի շրջակայքում պահպանվել են մի շարք շինություններ, որոնք վկայում են, որ այստեղ XII—XIII դդ. աշխույժ կյանքով Է ապրել Սահկանաբերդի գավառի բնակավայրերից մեկը: Այստեղ պահպանված Սրանոցի կամուրջը, կարավանատան և մաքսատան շենքերը ապացուցում են, որ այս բնակավայրը անցյալում եղել Է բանուկ ճանապարհների հանգույցի վրա հիմնադրված գյուղաքաղաք: Առաքելոց ավանն իր բազմաթիվ հոգևոր և աշխարհիկ կառուցվածքներով ծաղկման է հասել XIII դարի վերջին: Այդ են հաստատում Առաքելոց վանքից 2 կմ արևելք, Կիրանց գետակի երկու ափերին տարածված հին Կունեն գյուղատեղի ավերակները, դեռևս կանգուն եկեղեցիները և նրանց շուրջը տարածված ընդարձակ գերեզմանոցը՝ XIV–—XVII ղդ, տապանաքարերով ու խաչքարերով:
Հին Կունեն գյուղատեղում պահպանվել են հինգ եկեղեցական շինությունները (2-ը կանգուն են, իսկ 3-ի միայն պատերն են մնացել), բաղնիքի և բազմաթիվ բնակելի տների մնացորդները:
Կանգուն մնացած եկեղեցիները կառուցել են Մելիք Շահնազար և Խան-Զադե, Ավետիս և Մլքան ամուսինները: Ոճական առանձնահատկություններով հիշեցնում են XVII—XVIII դդ. թաղակապ եկեղեցիներին:
Գյուղատեղից ոչ հեռու գերեզմանոցներ են. մեկը Աստվածածին եկեղեցու մոտ, մյուսը՝ նրանից 50 մ արևելք, Կիրանց գետի աջ ափին: Պահպանվել են տապանաքարեր և բազմաթիվ քանդակազարդ խաչքարեր:
ԴԵՂՁՈՒՏԻ ՎԱՆՔ
Պատմական Հայաստանի Կայեն գավառի հոգևոր ու մշակութային նշանավոր կենտրոններից էր: ճարտարապետական ձևերի կատարելությամբ, արտաքին հարդարանքի և զարդաքանդակների ճոխությամբ այս հուշարձանախումբը Մակարավանքի հետ միասին նշանավոր տեղ են գրավում հայ արվեստի պատմության մեջ: Վանքը գտնվում է Կիրանց (Գետաշեն) գյուղից հարավ-արևմուտք, անտառի խորքում, Դեղձուտ սարալանջին: Այստեղից բացվում է անտառածածկ լեռների համայնապատկերը, իսկ նրա դիմաց, անդնդախոր ժայռի ծերպերին վեր է խոյանում պատմական Բերդաքարը՝ Մահկանաբերդի իշխանների երբեմնի ամրոցը: Հուշարձանախմբի կառուցման և անցյալի մասին պատմական և այլ տեղեկություններ մեզ չեն հասել, սակայն հուշարձանների ոճից ելնելով, կարելի է վերագրել XIII դարին, այդ թվագրությունը հաստատում են նաև մի քանի նվիրատվական արձանագրությունները:
Բաղկացած է գլխավոր եկեղեցուց, գավթից և երկրորդ եկեղեցուց: Մոտակայքում գտնվում են բնակելի տների մնացորդները, մատուռը և գերեզմանատունը:
Գլխավոր եկեղեցին կառուցված է սրբատաշ, մոխրագույն և դեղնավարդագույն քարերից՝ կրաշաղախով: Դահլիճը գմբեթավոր է, ուղղանկյուն հատակագծով, արևելյան կողմում եկեղեցու բեմն է` երկհարկ խորաններով, որոնց դռները բացվում են արևմտյան կողմից, եկեղեցու մեջ, իսկ վերևինները կիսաշրջան աբսիդում: Հուշարձանի քանդակազարդերի պսակը համարվում է արևմտյան շքամուտքի երեսակալը, որն իր կատարման արվեստով և զարդերի հորինվածքով բացառիկ ճոխ է, ծածկը իրականացված է չորս կիսասյուները միացնող կամարների վրա, որոնք նեցուկ են այժմ կիսավեր, կլոր թմբուկի և գմքեթի համար:
Եկեղեցու կառուցման ժամանակը հայտնի չէ, բայց հատակագիծը և ճարտարապետական ձևերը կարելի է վերագրել XIII դարին:
Գավիթը կառուցված է սրբատաշ քարով, արևմտյան կողմից կից է գլխավոր եկեղեցուն: Տանիքը կառուցված է երկու զույգ փոխադարձաբար խաչաձևվող կամարների վրա, որոնք կենտրոնում կազմում են երդիկով ցածրանիստ գմբեթը: Գավթի արտաքին երկու դռներից գլխավորը արևմտյանն է, որը ինչպես և եկեղեցու շքամուտքը ճարտարապետական հետաքրքիր լուծում ունի: Հատակը և տանիքը սալարկած են: XIII դ. նվիրատվական արձանագրությունը ապացուցում է, որ այն ժամանակակից է եկեղեցուն:
Դեղձուտի վանքի մյուս եկեղեցին գտնվում է հյուսիսային կողմում, կանգուն վիճակում: XIII դարի պարզ ձևերով հուշարձան է՝ մի քանի անգամ վերանորոգված:
Գլխավոր եկեղեցու դռան բարավորի վրա փորագրված է խաչ, որը զարդարված է բուսական ու երկրաչափական նուրբ քանդակներով: Պողոս և Քաղաք վարպետների ստորագրությունը կրող մի յուրահատուկ խաչ֊քար կա վանքի մուտքի հյուսիսային կողմում: Խաչքարը վաղուց ի վեր ընկել է պատվանդանից ու կոտրվել, բաժանվելով մի քանի մասի:
1948 թվականին հուշարձանախումբը հետազոտող հնագետները բեկորները իրար միացնելով վերծանել են խաչքարի արձանագրության մեծ մասը, և պարզվել է, որ այն կանգնեցվել է վանքի շինարարության ժամանակ: Վանքի հիմնադրման տեղեկություններում հիշատակված են երկու անուն առաջինը՝ սպասալար Աթաբեկ Սադունը (1260 —1280 թթ.), իսկ մյուսը՝ Հաղբատի վանքի առաջնորդ Տեր-Հովհաննես Դ. (1257 —1280 թթ.):
Վանքի հիմնադիր Առաքել վարդապետի անունը Դեղձուտի այլ արձանագրությունների մեջ հիշատակվում է 1275 և 1292 թվականներին: Նրա գերեզմանը գտնվում է եկեղեցու նախագավթում և թափված քարերի հարվածներից կոտրվել է շիրիմաքարը, բայց երկու տողանոց անթվակիր արձանագրությունը վերծանվում է լրիվ: Դեղձուտի վանքը իբրև հոգևոր ու մշակութային կենտրոն իր ծաղկմանն է հասել հատկապես Մահկանաբերդի իշխան ամիրսպասալար Սադունի օրոք: Հին ձեռագրերից հայտնի է, որ վանքր նաև գրչության օջախ էր Առաքել վարդապետի ժամանակ: Ենթադրվում է, որ Դեղձուտը իբրև հոգևոր կենտրոն և. Գրչության օջախ շարունակել Է իր գոյությունը նաև հետագա դարերում:
ԿԻՐԱՆՑ ՎԱՆՔ
Կիրանց-ջուր վտակի ձախ ափին ընկած հարթավայրում , Կիրանց (Գետաշեն)Գյուղից մոտ 12 կմ դեպի արևմուտք, հմայիչ բնության գրկում Է գտնվում Կիրանց վանքի հուշարձանախումբը: Այն բաղկացած Է երեք եկեղեցիներից, սեղանատնից և մի քանի տնտեսական շենքերից` բոլորը շրջապատված Պարիսպներով: Վանքի համարյա բոլոր կառույցները աղյուսաշեն են և ա յդ տեսակետից հայկական միջնադարյան ճարտարապետական եզակի հուշարձաններ են:
Ժողովրդական մի ավանդության համաձայն, հուշարձանը կառուցող քարագործ վարպետն ունենում Է շատ ընդունակ աշակերտ: Նա մեն-մենակ Է կառուցում այս վանքը: Ավարտելուց հետո կանչում Է վարպետին իր առաջին աշխտանքը գնահատելու: Վանքն այնքան փառահեղ Է լինում, որ անվանի վարպետը նախանձում Է իր աշակերտին և աշխաւոում Է որևԷ թերություն գտնել, բայց չի կարողանում: Երկար մտածելուց հետո, ասում Է. «Կիրը անց ես կացրել»: Վանքը անվանում են Կիրանց:
Գլխավոր եկեղեցին ունի քառանկյուն հատակագիծ, արևելյան կողմում կիսաշրջան աբսիդով և մեկական ավանդատնով: Ծածկը իրականացված Է երկու մույթերը և ութ որմնամույթերը միմյանց կապող կամարների միջոցով, որոնց վրա վեր Է խոյանում գմբեթի ութանիստ բարձր թմբուկը՝ պսակված սրածայր վեղարով: Արտաքին ու ներքին ճարտարապետության մեջ իշխում են ուղղաձիգ համաչափությունները,որոնց նպաստում են նաև ծածկերի սլաքաձևությունը, գմբեթի թմբուկի և վեղարի ձգ֊վածությունր և այլն:
Գլխավոր եկեղեցին բնորոշ Է նաև իր գեղարվեստական հարդարանքներով: Պւստերը ներսից սվաղված են կրաշաղախով, որոնց վրա պահպանվել են հոյակապ որմնանկարներ` վրացատառ և հունատառ մակագրություններով, որը վկայում Է եկեղեցու հայ քաղքեդոնականներին պատկանելը: Թմբուկի միջին հարթությունը և պատուհանների շուրջը երեսապատված են երկնագույն շքաղյուսներով:
Եկեղեցու հատակագծային ձևերը, համաչափությունները և դեկորատիվ գեղարվեստական միջոցները վերագրվում են XIII — XIV դարերին:
Մյուս երկու եկեղեցին նույնպես աղյուսաշեն են, նույնատիպ, բայց ավելի փոքր, գտնվում են գլխավոր եկեղեցու հյուսիսային և հարավային կողմերում: Բոլոր երեք եկեղեցիների դռները բացվում են արևմտյան կողմի կամարակապ սրահից:
Սեղանատունը վանքի ուշագրավ աշխարհիկ հուշարձաններից է, կառուցված է եկեղեցիների խմբից արևմուտք, հյուսիսային պատով կից է սարալանջին, կառուցված է անձև գետաքարերից և ավազաքարերից՝ շարված կրաշաղախով: Նույն շինանյութերով է կառուցված նաև նրա թաղածածկը: Բավականաչափ ընդարձակ մի դահլիճ է, որն արևելյան կողմից ունի մեկ դուռ: Դահլիճը լուսավորվում է հարավային և արևելյան պատերի մեջ բացված պատուհանով: Սեղանատան ներսը նույնպես սվաղված է եղել կրաշաղախով և ծածկված որմնանկարներով, որոնք տեղ-տեղ պահպանվել են: Թաղակապ մի քանի օժանդակ սենյակներ արևմտյան կողմից կից են սեղանատանը:
Պահպանվել են միաբանության բնակարանների մնացորդները, գերեզմանատունը տապանաքարերով և այլն: Վանքը շրջապատող պարիսպների դարպասը գտնվել է հարավ-արևմտյան կողմում:
ՍԱՄՍՈՆԻ ՎԱՆՔ
Հուշարձանախումբը գտնվում է Կիրանց (Գետաշեն) գյուղից 15 կմ հարավ-արևմուտք, Խնձորուտ անտառապատ դաշտամասում: Ըստ ժողովրդական ավանդության վանքը կառուցել է որմնադիր Սամսոնը: Բաղկացած է երկու եկեղեցուց, մեկ մատուռից, գերեզմանատնից ու բնակատեղից: Մատենա-գրական աղբյուրներում այս հուշարձանախմբի մասին տեղեկություններ չեն պահպանվել: Ճարտարապետական ձևերով հուշարձանները կարող են վերագրվել XII—XIII դարերին: Կառուցված են մոխրագույն ավազով, սրբատաշ քարերով, կրաշաղախով:
Գխավոր կամ մեծ եկեղեցին համարյա կանգուն է, պատերը ներսից սվաղված են, դրանց վր ա պահպանվել են կրոնական բովանդակությամբ որմնանկարների մնացորդներ: Եկեղեցու մուտքը արևմուտքից է, արևելյան կողմում ունի ցածրիկ բեմ:
Փոքր եկեղեցին գտնվում է գլխավոր եկեղեցու հարավային կողմում: Ունի միանավ դահլիճի ձև, ծածկը թաղակապ է, արևելյան կողմում կիսաշրջան աբսիդով:
Մատուռը փ ոքր թաղածածկ, երկթեք կտուրով շինություն է: Գտնվում է գլխավոր եկեղեցուց հյուսիս: Ծածկը և հյուսիսային կողմի պատը փլվել են: Հարուստ դրվագված դուռը բացվում է արևմտյան կողմից: Ներսից և դրսից պատերին փորագրված են նվիրատվական, անվանական մի քանի արձանագրություններ: Գերեզմանատան տապանաքարերը խաչքարերի պատվանդանները սրբատաշ քարերի բեկորներր ծածկված են հողով:
ԽՆՁՈՐՈԻՏԻ ԵԿԵՂԵՑԻ
Սիջնադարյան Խնձորուտ գյուղատեղը գտնվում Է Առաքելոց հուշարձանախմբից ոչ հեռու, դեպի հյուսիս-արևելք: Առաքելոց վանքի հետ կապված Է եղել գյուղամիջի ճանապարհով, որը մինչև այժմ Էլ նկատելի է: Գյուղատեղի կենտրոնում, բարձունքի վրա մինչև այժմ կանգուն է XIII դարում կառուցված գողտրիկ եկեղեցին :Այն որձաքարերով շարված թաղածածկ շինություն Է: Եկեղեցուց բացի պահպանվել Է նաև շատ ուշագրավ մի խաչքար, որը տեղացիները անվանում են “Բեմ” : Գտնվում Է եկեղեցուց 50 մ դեպի հյուսիս: Խաչքարի կամարաձև շրջանակին, ճակատին, խաչթևերի միջև ու ներքևի մասում կան տարբեր տառաձևերով փորագրված մի քանի արձանագրություններ: Դրանցից մեկում հիշատակված Է իշխան Սադունի երկրորդ որդու` Պապակի, իսկ խաչթևերից ներքև` խաչքարն ստեղծող Յոհաննես վարպետի անունները:
ՏԱՄԱՐՔ ԳՑՈԻՂԱՏեՂԸ ԵՎ ՄԱՏՈԻՌԸ
Տամարքի միջնադարյան գյուղատեղը գտնվում Է Կիրանց գյուղից 5 կմ հարավ-արևելք: Նկատելի են բազմաթիվ բնակարանների հետքեր: Կենտրոնում պահպանվել են փոքրիկ մատուռի կիսավեր պատերը: Մատուռի արևելյան կողմի խորանում դրված են ավազաքարե դեղնագույն երեք քանդակազարդ խաչքար, որոնց ոճը համապատասխանում Է XII — XIII դարերին: Տամարքի գյուղատեղում հայտնաբերվել Է ւսվազաքարե` թևավոր մի ուրիշ խաչքար, որը XIII դարի երկրորդ կեսից Է: Մի քանի տարի առաշ մատուռից 15 մ հարավ գտնվել Է խաչքարի արձանագրությունը: Խաչթևերից վերև, ճակատային մասը քիվի հետ ծածկված են երկրաչափական մանրաչափական֊ զարդանախշերով: Սա երրորդ թևավոր խաչքարն Է Կիրանց ձորում:
ԱՅԳԵՀՈՎՏԻ ՀՈԻՇԱՐՁԱՆՆԵՐԸ
Այգեհովիտ (նախկին Ուզունթալա) գյուղը գտնվում Է Իջևանից 18 կմ դեպի արևելք: Նրա շրջակայքի մի շարք հուշարձանները վկայում են, որ դեռևս վաղ անցյալում այստեղ եղել են մի քանի բնակավայրեր: Ներկայումս գյուղից մոտ 3 կմ հարավ-արևմուտք, անտառի բացատում կանգուն է պատմական Կայեն գավառի հոգևոր ու մշակութային նշանավոր կենտրոններից մեկը՝ Սրվեղի վանքը:Հուշարձանախմբի գլխավոր եկեղեցին գմբեթավոր դահլիճ է, կառուցված թրծած աղյուսով: Միայն պատերի ստորին շարքերը մոտ մեկ մետր բարձրությամբ շարված են մուգ վարդագույն անդեզիտի սրբատաշ քարերով: Կիրանց հուշարձանախմբից հետո շրջանում սա երկրորդ աղյուսաշեն հուշարձանախումբն Է:
Եկեղեցին անսյուն Է: Երկու զույգ որմնասյուներով սլաքաձև կամարները միանալով, կրում են երկարավուն, 12 նիստանի թմբուկը՝ պսակված սրածայր վեղարով: Ներսում, հյուսիսային պատի վրա կառուցված Է կամարավոր մի խորշ՝ մկրտության ավազանով, որն ունի ձագարաձև անցք ջուրը դուրս հանելու համար:
Սրվեղի հուշարձանը մի քանի անգամ վերանորոգվել Է: Ամբողջովին վերանորոգվել են արևելյան ճակատի երկու անկյունները, բեմի կենտրոնական մասը, արևմտյան դռան շրջանակը և անկյունների հատվածները, մասնակի վերանորոգման Է ենթարկվել նաև գմբեթը: Նորոգումների ընթացքում պատերի շարվածքի մեջ գրվել են բազմաթիվ բեկորների և քանդակազարդ խաչքարերի կտորներ: Հուշարձանի վրա կան նաև վերանորոգման վերաբերյալ արձանագրություններ: Դրանցից մեկը գտնվում Է մկրտության ավազանից վերև, որտեղ կարդում ենք. «1252 թիվ ես Արտաւագդ եւ Սարգս շինեցաք զեղեկեցիս ձեռամբ Յոհաննիսի”:
XIX դ. գլխավոր եկեղեցուց ոչ հեռու կառուցվել Է եկեցուց ոչ հեռու կառուցվել է Աստվածածին եկեղեցին: Այն 1889 թ. կառուցել Է գյուղի համայնքը` քահանա Տեր Հովհաննեսի առաջնորդությամբ: Այդ մասին արձանագրված Է մկրտության ավազանի մոտ գտնվող քարին:
Սրվեղի շրջակայքում կան բազմաթիվ շինությունների մնացորդներ, տապանաքարեր, խաչքարեր, թրծված կավե ջրատար խողովակներ:
Այգեհովիտ գյուղի մերձակայքում պահպանվել են նաև ուրիշ հուշարձաններ:
Մահմուդ եղցին գտնվում Է “Մահմուդ յալ” հանդամասում, գյուղից արևելք՝ անտառի մեջ: Այն փոքրիկ մատուռ Է, կառուցված որձաքարի մանր բեկորներով: Ունի թաղակապ ծածկ, որը գոտկում են հյուսիսային և հարավային պատերից բարձրացող սրբատաշ որմնասյուները: Կառուցման ժամանակը անհայտ Է:
Կոտրած եղցին գտնվում Է համանուն ղաշտամասում, գյուղից 2 կմ հարավ: Կիսավեր փոքր մատուռ է: Շուրջը գտնվում է գերեզմանոցը` տապանաքարերով:
Վարդի խմհատի խաչը գտնվում է գյուղից դեպի հարավ-արևելք: Փոքր մատուռ է թաղակապ ծածկով, քանդակազարդ մի մեծ խաչքար դրված է բեմում:
ՄՈՐՈՁՈՐՈ ՎԱՆՔ
Մորոձորո վանքը գտնվում է Իջևան քաղաքից 5 կմ արևելք Լուսահովիտ (Ծռվիզ ) գյուղում: Շրջանի հնագույն և ճարտարապետական ուշագրավ հորինվածքով այս հուշարձանը հյուսիսային Հայասաանի նշանավոր կոթողներից մեկն է:
Մորոձորո անունը ծագել է գյուղի անունից, որի սահնմաններում կառուցվել է վանքը: Այժմ “Խամերի սար” անտառամասի կենտրոնում մի բացատ կա ծածկված մորու թփերով (Մորու Թալա): Ամենայն հավանականությամբ հնում ծռվիզ ճորակը նույնպես ծածկված Է եղել մորու թփերով և կոչվել Է մորու ձոր, որից և տեղանունը անցել Է այստեղ կառուցված վանքին:
Ս. Աստվածածին եկեղեցին գտնվում Է գյուղի կենտրոնում, այգիների մեջ՝ շրջապատված դարավոր վիթխարի ընկուզենիներով: Եկեղեցին փոքր Է (դրսից՝ 8,8X6 մ ) կենտրոնագմբեթ, քառաբսիդ, գողտրիկ շենք Է, որի բոլոր խաչթևերը կիսաշրջանաձև են, բացի հարավայինից: Վերջինը արտաքինից ուղղանկյուն Է, որում բացվում Է միակ մուտքը: Եկեղեցու կիսաշրջան խաչթևերը վերևում միանում են խիստ շեշտված պայտաձև գմբեթակիր կամարներով, որոնք հենվում են խաչթևերի անկյուններում հազիվ գծագրվող ուղղանկյուն որմնամույթերի վրա: Այդ կամարները կրում են չորս կողմ բացվող լուսամուտներով գմբեթի գլանաձև թմբուկը:
Մեծ հետաքրքրություն Է ներկայացնում հատկապես թմբուկի հյու¬սիսային կողմի լուսամուտը: Պահպանվել Է մեծ վարպետությամբ քանդակված նռան բարձրաքանդակը, որն իր մեծությամբ և կատարման նրբությամբ բնորոշ Է հայկական հնագույն կոթողներին (Զվարթնոց): Թմբուկի արևելյան կողմում՝ ներսում քանդակված Է Քրիստոսի խաչելության տեսարաը. իսկ մի փոքր հարավ` թոչունի բարձրաքանդակը:
Խաչթևերի կամարների միացման անկյուններում տեղավորված առասպելական կենդանիների բարձրաքանդակները աղերս ունեն վաղ շրջանի հուշարձանների հետ: Վանքի ամենաբնորոշ զարդաքանդակը արևելյան աբսիդի թաղի հիմքում ձգվող և բարդ ձևավորում ունեցող կիսակլոր գոտին Է, բաղկացած իրար հաջորդող չորս շարք զարդաքանդակներից, որոնք առանձին կամ տարբեր համադրությամբ հանդիպում են հայ դասական ճարտարապետության VII դարի հուշարձաններում: Դրանք են՝ փոքր թեքությամբ իրար վրա հենված նշտարաձև քանդակազարդերի շարանը, թեք հարթության վրայով ձգվող ատամնաշարի քանդակը՝ շախմատաձև դասավորված ատամիկներով (Երերուք, Ավան, Գայանե):
Անժխտելի է, որ վանքի Աստվածածին եկեղեցին կառուցվել է շատ ավելի վաղ: Նրա պատերին փորագրված բոլոր վիմագրերը, վերաբերում են հուշարձանի վերակառուցումից հետո եկող շրջանի: Իր կառուցման ձևերով եկեղեցին պատկանում է VII դարին, սակայն հավանական է վերակառուցվե լ է XII—XIII դարերում: Մորոձորո վանքի վանահայրեր հիշատակվում են Յովհանեսը, Գրիգորեսը, Եվագրը և մյուսները:
Ենթադրվում է, որ VII դարում կառուցված եկեղեցին ավարտվել է արաբական և մոնղոլական տիրապետությունների ժամանակաշրջանում և հետագայում հիմնովին վերանորոգվելով, դարձել է Մահկանաբերդի իշխանների նշանավոր հոգևոր ու մշակութային կենտրոնը: Եկեղեցու պատմական կյանքի ստույգ վկաները նրա պատերին փորագրված հիշատակագրություններն են, որոնք իրենց բովանդակությամբ արժեքավոր տեղեկություններ են հաղորդում ոչ միայն վանքի, այլև ողջ գավառի և իշխանական տների պատմության մասին: Դրանցից առավել արժեքավոր են վրաց Գեորգի Թագավորի (գահակալել է 1156 —1184 թթ՛) արձանագրությունը, որով վանքն ազատվել է հարկատվությունից: Մյուս արձանագրությունները նվիրատվական բովանդակություն ունեն:
Մորոձորո վանքի արձանագրությունների հնագրությունից երևում Է, որ այստեղ աշխատել են հմուտ փորագրող-գծող վարպետներ, որոնք յուրացրել են Կայենի և Մահկանաբերդի վիմագրական հատուկ ոճը, որը ճոխացնում Է հայ վիմագրական մշակույթը: Հուշարձանի շուրջը տարածվում է պատմական Ծռվիզ ավերակ գյուղատեղը, որտեղ հետագայում հիմնվել Է նոր Ծռվիզ գյուղը:
ԳԱՆՁԱՔԱՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ
Գանձաքար (նախկին Վ. Աղդան) գյուղը գտնվում Է Ւջևան քաղաքից 2 կմ հարավ-արևմուտք, Աղդան գետի ափին: Գյուղի շրջակայքի «Հին գյուղատեղ», «Ներքին, կամ փոքր Լաչինղայա», «Խոջաբազար», «Վերին կամ Մեծ Լաչինղայա» բնակատեղերը և մեզ հասած բազմաթիվ հուշարձանները վկայում են որ միջնադարում այստեղ բավականաչափ մարդաշատ է եղել:
Եղցի եկեղեցին կառուցված է Բուդուր լեռան հյուսիսային լանջին,անտառային բացատում, փոքր շինություն է, անմշակ որձաքարերով շարված: Մուտքը արևմտյան կողմից է: Ներսում մնացել են խաչքարերի անարձանագիր բեկորներ: Արևմտյան խորանի լուսամուտի վրա դրված է մի պարզ խաչքար:
Գմբեթ եկեղեցին տեղացիները անվանում են Քյումբեթ: Գտնվում է գյուղից 4 կմ հարավ-արևելք, թաղածածկ շենք է՝ կառուցված տարբեր մեծության քարերով և կրաշաղախով: Կտուրը երկթեք է, ծածկված սրբատաշ սալաքարերով: Եկեղեցու շրջակայքում գերեզմանոց է:
Տախտաեղցի եկեղեցին կառուցվել է նույնանուն հանդամասում, փոքր բարձունքի վրա: Կառուցված է կրաքարի մանր կտորներով և կրաշաղախով: Ծածկը թաղակապ է եղել, այժմ կիսավեր: Կանգուն են արևելյան խորանը և 2 մ բարձրությամբ շենքի պատերը: Եկեղեցու հյուսիսային կողմում և շրջակայքում կան մի քանի անարձանագիր խաչքար:
Վ. Լաչինղայա եկեղեցին գտնվում է գյուղից մոտ 5 կմ հարավ-արևելք: Պահպանվել է արևելյան պատը: Թաղածածկ, մեծ (11X5 մ) շինություն է, ներսը կրաշաղախով սվաղած, որի վրա մինչև հիմա էլ նկատվում են որմնանկարների մնացորդներ: Արձանագրություններ չկան, վերագրվում է XII—XIII դարերին:
Զույգ եկեղեցիները գտնվում են գյուղից 3 կմ հարավ-արևելք, ներքին Լաչինղայա գյուղատեղում: Արևելյան եկեղեցին տեղացիներր կոչում են Եղցաձորի ս. Նշան: Սա փոքր (6X4 մ), թաղակապ շինություն է: Գտնվում է կիսավեր վիճակում:
Երկրորդ եկեղեցին, որը արձանագրության մեջ կոչվում է Աստվածածին, ավելի մեծ է: Սա նույնպես թաղակապ ծածկ ունի: Գլխավոր խորանի բեմը քանդված է: Արևմտյան դռան ճակատակալ քարի վրա փորագրված է նվիրատվական մի արձանագրություն որը եղծվել է: Զույգ եկեղեցիների շրջակայքում ավերակների մնացորդներ են:
Ս. Կիրակի մատուռը գտնվում է Խոջաբաղար գյուղատեղում (տեղացիները այս հուշարձանը կոչում են Խչբազարի Խաչ), գյուղից 2 կմ հարավ-արևելք: Ժայռի վրա կառուցված գմբեթավոր շինություն Է: Ներսից պատերի անկյուններում ագուցված են չորս պահունակներ, որոնց վրա հենվում են ծածկի կամարները, իրենց վրա կրելով փոքրիկ գմբեթը՝ սրբա¬տաշ գլանաձև թմբուկով և սրածայր վեղարով: Պատերի մեջ բացվում են մեկական փոքր ու նեղ լուսամուտներ: Մատուռը կանգուն Է, ճակատակալ քարին և դռան շրջանակի խաչքարի վրա կան արձանագրություններ: Հուշարձանի շուրջը տարածվում Է գերեզմանոցը` անմշակ տապանաքարերով:
ԳԵՏԱՀՈՎԻՏԻ ՄԻՋՆԱՇեՆԻ ԵԿԵՂԵՑԻ
Իջևան քաղաքից 1,5 կմ հյուսիս-արևելք գտնվող Գետահովիտ (նախկին Թալա) գյուղի շրջակայքում պահպանված մշակույթի մասունքները ցույց են տալիս, որ այստեղ միջնադարում եղել են խիտ բնակեցված բնակավայրեր: Դրանցից Է Միջնաշենի եկեղեցին, գտնվում Է Գետահովիտ և Ենոքավան գյուղերի միջև, Թալա գետի ձախ ափին: Ծածկը թաղակապ Է, երկթեք տանիքով: Նրա շրջակայքում գերեզմանոց Է բազմաթիվ տապանաքարերով ու խաչքարերով: Քանդակազարդ խաչքարերից մեկը դրված է ժայռե պատվանդանին: Գյուղի արևելյան կողմում, ձորաեզրին, պահպանվել են փոքր եկեղեցու հիմնապատերը:
ԵՆՈՔԱՎԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ
Ենոքավան (նախկին Քրդևան) գյուղը գտնվում է Իջևան քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք Թալա գետակի ձախ ափի լեռնալանջին: Գյուղում և նրա շրջակայքում պահպանվել են մի քանի հուշարձան:
Աստվածածին եկեղեցին կառուցվել է XIII դարում, փոքր շինություն է շարված տարբեր մեծության քարերից: Արևելյան կողմում գլխավոր խորանն է, ցածրիկ բեմով, հյուսիսային կողմից եկեղեցուն կցված է միակ հյուսիսային ավանդատունը՝ դեպի բեմ բացվող մուտքով: Եկեղեցու շրջակայքում տապանաքարեր են և արձանագիր խաչարձաններ: Հավանական է, որ գյուղը նախկինում գտնվել է այս ձորում: Այդ են ցույց տալիս եկեղեցուց արևելք և հարավ տարածված բնակարանների ավերակները: Շենքերի պատերին ագուցված են խաչքարերի քանդակազարդ բեկորներ:
0կոնախատ եկեղեցին գտնվում է համանուն հանդամասում, Ենոքավան գյուղից 17 կմ արևմուտք: Եռանավ բազելիկ տիպի շենք է (11X7 մ): Կառուցված է որձաքարի բեկորներով: Ունի չորս սրբատաշ կլոր սյուն, որոնց վրա հենվող կամարները պահում են եկեղեցու ծածկը ստեղծելով երեք նավ: Հյուսիսային ավանդատան մուտքի ճակատին ագուցված է կապտավուն քարից խաչքար` հեծյալի բարձրաքանդակով: Արևմտյան մուտքի աջ և ձախ կողմերում կանգնեցված են երկու խաչքար, որոնց վրա նույնպես քանդակված է զինված հեծյալ:
Մատուռը գտնվում է գյուղի հարավային ծայրին, ծածկը թաղակապ է՝ երկթեք կտուրով: Արևմտյան մուտքի շրջանակի հարթ մակերեսներին գծագրված են խաչեր: Կրաշաղախով սվաղված ներսի պատերի վրա երևում են սևաներկ որմնանկարների մնացորդներ: Եկեղեցու մուտքից 10 մ արևելք, մի տապանաքարի վրա քանդակված է երկտող արձանագրություն:
ՍԱԼԱՀ ԳՅՈՒՂԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ
Իջևանից 30 կմ հարավ-արևմուտք, Մուրղուզ լեռնաշղթայի արևմտյան լանջին է տեղավորված Սալահ գյուղը: Նրա շրջակայքում պահպանվել են մի քանի հուշարձան:
Անապատի աստվածածին եկեղեցին գտնվում է գյուղից մոտ 2,5 կմ հյուսիս-արևելք Աղնաբաթ անտառամասում, լեռնային գետակի աջ ափին: Կենտրոնագմբեթ շինություն է, կառուցված դեղնավուն, սրբատաշ չեչաքաբերով: Միակ մուտքը արևմտյան կողմից է:
Ուրմնասյուներր միացնող կամարները իրենց վրա պահում են եկեղեցու գմբեթը` սրածայր վեղարով: Արևելյան ճակատին փորված են երկու եռանկյունաձև խորշ:Գմբեթի գլանաձև թմբուկը գոտկում Է 30 սմ լայնության քանդակազարդ գոտին: Գմբեթի վեղարը և եկեղեցու տանիքը ծածկված են եղել սրբատաշ սալաքարերով, որոնցից մի քանիսն են մնացել տանիքի վրա, իսկ վեղարը լրիվ մերկացել Է, թափվել են նաև քիվի ձևավոր քարերը:
Հուշարձանից դեպի հարավ և արևելք պահպանվել են բազմաթիվ կառուցվածքների մնացորդներ, որոնք հավանաբար եկեղեցու միաբանության բնակելի և տնտեսական շինություններ են: Եկեղեցու վիմագրությունն աղքատ Է: Ավանդատների արևմտյան դռան ճակատներին փորված են մի քանի բառեր: Արձանագրությունների տառաձևերից դատելով կարելի Է թվագրել XII—XIII դարերով:
Մատուռը կանգուն Է, գտնվում Է Սալահ գյուղից մեկ կմ արևելք, Կրասնոսելսկ տանող ճանապարհի եզրին: Թաղակապ շինություն Է: Խճուղին լայնացնելու պատճառով քանդվել են հարավային Հիմնապատերը:
ՈՍԿԵՊԱՐԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ
Գտնվում Է Իջևանի և Նոյեմբերյանի շրջանների սահմանում, Ոսկեպար գյուղի տարածքում : Շրջակայքի նույնանուն լեռները պատված են թավ անտառներով: Բարձունքի վրա կառուցված եկեղեցին իշխող դիրք ունի շրջապատի նկատմամբ: Ւր բարեկազմ ծավալներով այն ուրվագծվում Է գեղատեսիլ հովտի համայնապատկերում:
Ոսկեպարի ս. Աստվածածին եկեղեցին Հայաստանի վաղ միջնադարի ուշագրավ հուշարձաններից Է, կաոուցված Ջողազի բաց սրճագույն ավազա-֊քարով: Պատկանում Է խաչաձև եկեղեցիների տիպին: Խաչթևերը ներսից կիսաշրջանաձև են, արտաքինից ուղղանկյուն: Արևելյան աբսիդը երկու կողմից ունի ավանդատներ: Եկեղեցու երկու (հարավային և արևմտյան) դռներր արտաքինից ձևավորված են զույգ սյուները ճակտոնով պսակված շքամոււոքի ձևով: Պատերի հարթությունները պարզ են, անպաճույճ:
Կենտրոնում բարձրանում է ութը նիստանի թմբուկը՝ պսակված բազմանիստ վեղարով: Կառուցման ժամանակի վերաբերյալ մատենագրական և վիմագրական աղբյուրներ չկան: Իր ճարտարապետական ձևերով անվարան կարելի է վերագրել VII դարին:
Հուշարձանը պահպանվել է կանգուն վիճակում, բայց թափվել էին ճակտոնների վերին մասերի քարերն ու քիվերը, տանիքի լանջերի սալերը: Քայքայվել և թափվել էին վեղարի ծածկասալերը, տեղ-տեղ մերկացել էր գմբեթը:
Հուշարձանի շրջապատում հայտնաբերված քարերի և կղմինդրի մնացորդները ապացուցում են, որ եկեղեցին հնում ծածկված է եղել կղմինդրով՝ հետո` քարով: Պեղածո խեցեղենի բեկորները վկայում են, որ եկեղեցին գործել է երկար ժամանակ: Պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերության միջոցներով 1975 թ. սկսվեցին և 1977 թ. ավարտվեցին այս նշանավոր հուշարձանի վերանորոգման աշխատանքները:
ԿԱՐԱՎԱՆԱՏՆԵՐ ԵՎ ԿԱՄՈՒՐՋՆԵՐ
Աղստևի հովտի միջնադարյան բնակատեղերում, ամրոցներում, վանքա֊յին խմբերում, ինչպես նաև հին ճանապարհներին պահպանվել են մի շարք շինություններ միջնադարյան կարավանատներ ու կամուրջներ, որոնց կառուցումը հիմնականում կապված Էր առևտրի զարգացման հետ:
Դեռևս հնագույն ժամանակներից Իջևանով և Դիլիջանով անցնում Էին առևտրական մայրուղիները, որոնք միմյանց Էին կապում Գանձակն ու Թբիլիսին, Արարատյան դաշտի քաղաքները:
Գլխավոր ճանապարհների ուղղությամբ կառուցվել են կայաններ, որպես կարավանների ժամանակավոր հանգրվանի տեղեր, իսկ գետերի վրա` կամուրջներ: Դրանք ունեցել են նաև ռազմական նշանակություն:
Կարավանատները կառուցվում Էին միմյանցից մեկ օրվա ճանապարհի հեռավորությամբ, բաղկացած Էին մի քանի սենյակներից, վաճառանոցներից, գոմերից և այլ շենքերից՝ տեղական բնական քարերով ու կրաշաղախով, որը նախատեսվում Էր երկարատև օգտագործման համար: Կառուցման համար սովորաբար ընտրվում էին քամուց պաշտպանված և խմելու ջրով ապահովված տեղեր:
Ժամանակավոր հանգրվանած վաճառականները և մյուս ճանապարհորդները պետք Է ապահով զգային իրենց անձի և գույքի համար:
Առաքելոց գյուղատեղի կարավանատունը գտնվում ԷրԿիրանց (Գետաշեն) գյուղից դեպի Կիրանցի վանքը տանող ճանապարհի աջ կողմում, “Սրանոց” կամրջից 200 մ հեռավորության վրա, Աrաքելոց վանքից ոչ հեռու փռված հին գյուղատեղի արևելյան ծայրամասում:
Հետագա դարերի ընթացքում այդ շենքն ըստ երևույթին օգտագործվել Է որպես ձիթհան (տեղացիները “Սրանոց” են կոչում):
Կարավանատունը պատկանում Է միադահլիճ-միանավ շինությունների տիպին: Միասնական տարածությամբ դահլիճն ունի 12,5 մ երկարություն և 8,8 մ լայնություն: Ծածկը թաղակապ Է՝ հենված թաղակիր չորս կամարների վրա:
Կարավանատնից դեպի հյուսիս գտնվում են մի ուրիշ շինության ավերակները, բաղկացած բնակելի սենյակներից և ոչ մեծ դահլիճից, որն արևելյան կողմից ունի երեք պատուհան: Ենթադրվում Է, որ ա յն հյուրանոցի դեր Է կատարել և մեծ սենյակը ծառայել Է որպես սեղանատուն:
Նախկինում Արարատյան դաշտից ճանապարհը իջնում Էր դեպի Աղստևի Հովիտը, ոչ թե Սևանա լճի ափերով, այլ անցնելով Աթարբեկյան (նախկին Քարվանսարա ) գյուղով, Դդմաշենի մոտով և ապա բարձրանալով լեռները, իջնում Աղստևի հովիտը: Դդմաշենքից ոչ հեռու լեռներում պահպանվել են այդ հին ճանապարհի վրա գտնված կարավանատներ՚ից մեկի ավերակներր և XII դարի վերջին պատկանող մի արձանագրություն:
Աղստև գետի հովտում ներկա Ւջևան քաղաքը (նախկին Քարվանսարան ) ամենայն հավանականությամբ առաջացել Է կարավանային ճանապարհի վրա կառուցվւսծ իջևանատան շրջակայքում: Արդպիսի շինության ավերակներ են հայտնաբերվել Աղստև գետի ձախ ափին, Իջևան — Դիլիջան խճուղու վրա, այժմյան Համամի ճալա կոչվող վայրում: Նույն ճանապարհի շարունակության վրա դեպի Թբիլիսի և Գանձակ նույնպես կան կարավանատան ավերակներ:
Կարավանատների ավերակներ են հայտնաբերվել նաև Ղազախում և Ջողազում:
Աղստևի հովտի Աղստև, Գետիկ, Կիրանց, Ջողազ, Հաղարծին և այլ գետերը գոտևորվել են ամրակուռ կամուրջներով, որոնց մի մասը մինչև հիմա էլ շարունակում են ծառայել մարդկանց:
Կիրանց (Գետաշեն) գյուղի մոտ, մոտավորապես 1 կմ հեռավորությամբ Կիրանց-ջուր գետակի գեղատեսիլ հովտում կառուցված է մոտ 10 մ կամարով բացվածքով և 2 մ անցուղով “Սրանոց” կամուրջը:
Առափնյա ժայռերի վրա կիսամշակ, խոշոր քարերով կառուցված կամարը դիմացել է ժամանակի ավերածություններին և հիմա էլ կանգուն է: Կամրջի վրայով ճանապարհը անցել է դեպի գետակի աջ ափը, հասնելով կամուրջից ոչ հեռու բնակավայրը, որի ավերակներն են այժմ մնացել: Կամուրջն ամենայն հավանականությամբ կառուցվել է XII—XIII դդ. Առաքելոց վանքի և նրանից ոչ հեռու գտնվող բնակավայրերի հետ:
Տարբեր ձևի և չափի քարերի միջոցով լավ է գծագրվել կամարի կիսաշրջանա-ձև կորը: Խելերի ստորին մասը շարված է մեծ, իսկ թաղը` hամեմատաբար ավելի փոքր քարերից: Թեև կամրջի թաղը պահպանվում է, բավականաչափ ամուր է, սակայն ժամանակի ընթացքում կառուցվածքը զգալիորեն ավերվել է: Ճակատային պատերի և երկու կողմերի խելերի վրա նկատելի են վերանորոգման հետքեր:
Եթե Կիրանց-ջուր գետակի հոսանքին հակառակ բարձրանանք հովիտն ի վեր, ապա “Սրանոց” կամրջից մոտ 4 կմ հեռավորության վրա Չայղոշան գետակի վրա կարելի է հանդիպել միջնադարյան մի այլ կամրջի մնացորդների, որը “Սրանոց”-ի հետ կառուցվել են հավանաբար միաժամանակ և սպասարկել են այն ճանապարհը, ոոով հաղորդակցվել են իրար մոտ գւոնվո ղ Ղեղձոււո, Կիրանց, Սամսոն և Առաքելոց վանքերն ու բնակավայրերը:
Կամրջից պահպանվել են միայն երկու կողմի խելերը` 2,5X4,0 մ բարձրությամբ: Դրանց միացնող թաղը կործանվել է և ներկայումս խելերի վրա ձգված են փայտե գերաններ: Ճակատային պատերը հետագա վերանորոգումների ժամանակ շարվել են անձև քարերով և առանց շաղախի: Ջրի հոսանքի հակառակ ուղղությամբ, ձախ ափին, թաղի քարերից մեկի վրա քանդակված է անընթեռնելի, պարսկերեն մի արձանագրություն, որը հավանա֊բար վերաբերում է կամրջի վերանորոգմանը:
Սալահ գյուղի մոտ, Գետիկ դետի վրա բարձրանում է Սալահի միջնադարյան կամուրջը: Այն միակամար, մանր որձաքարերով շարված, կրաշաղախով, խելերը հենված են գետափի ժայռերին, կամարի ,թռիչքը 8 մ է, իսկ անցուղու լայնությունը` 2 մ: Այստեղով է անցել միջնադարյան Հայաստանի կենտրոններից դեպի հարևան երկրներն անցնող կարավանային ճանապարհներից մեկը: Պարսկական հրոսակախմբերը ոչնչացրել են կամրջի խաչքարի արձանագրությունը, որի վրա գրված է եղել կառուցման թվականը:
Պատմական այդ հուշարձանը պահպանելու նպատակով վերջերս արգելվել է ավտոմեքենայով նրա վրայով երթևեկեր: Դրա փոխարեն կառուցվել է բազալտե նոր կամուրջ: Սալահի պատմական հին կամուրջը ծառայում է միայն հետիոտն երթևեկության համար:
ԵՐԹՈՒՂԻՆԵՐ (ՄԱՐՇՐՈՒՏՆԵՐ)
Աղստևի հովիտն ունի հազարամյակների պատմություն: Այստեղ պահպանվում են նյութական մշակույթի մի շարք մեծարժեք հուշարձաններ:
Ճարտարապետական հուշարձանների մասին զբոսաշրջիկներին հստակ պատկերացում կազմելու հուսալի օգնական կդառնա այս ուղեցույցը, որին կցված են ճանապարհային սխեմաները:
Ոմանց կգրավեն հին վանքերի ավերակները, մյուսներին՝ պահպանված եկեղեցիները, եզակի քարակոթողները, միջնադարյան ամրոցներր, կամուրջները, իջևանատներն ու տապանաքարերը:
Ճանապարհորդության սիրահարները կծանոթանան միջնադարյան Հայաստանի մշակութային նշանավոր կենտրոններին (Գոշավանք, Հաղարծին, Դեղձուտ, Մակարավանք, Առաքելոց, Մորոձորո) կտեսնեն նուրբ հյուսված խաչքարերը, հանճարեղ ճարտարապետների և վարպետների վեհ զարդանախշերն ու խորաքանդակները: Առաջին անգամ Աղստևի հովիտ այցելողին այս ակնարկը կօգնի ընդհանուր տեղեկություններ ստանալու պատմության, տնտեսության, աշխարհագրության, վերածնված ժողովրդի ու նրա մշակույթի մասին:
Տուրիստական խմբերի, ինչպես նաև անհատական շրջագայության մեկնողների համար կազմում ենք երթուղիների հարմար կարգ, նշելով երթուղու վրա գտնվող հուշարձանի անունը, տեսակը, տեղադրությունը և ճանապարհի ուղղությունն ու հեռավորությունը:
Հաշվի առնելով, որ շրջագայողները կարող են լինել տարբեր մասնագիտության և հետաքրքրության տեր խմբեր ու անհատներ և շրջագայել փոխադրական տարբեր միջոցներով, ուստի երթուղիների տևողության ժամկետներ չեն նշվում:
Դիլիջան և Իջևան քաղաքները հիմնականում գտնվում են Աղստև գետի ափին, արևելյան և արևմտյան ուղղությամբ և ունեն տուրիստական հանգրրվաններ ու հյուրանոցներ, որոնք իրարից հեռու են 36 կմ, հարմար Է, որ շրջագայողները գիշերեն այդ վայրերում և շրջապատը ուսումնասիրելուց հետո տեղափոխվեն մյուսը:
Երթուղիներ Դիլիջանից (գիշերելու վայրը՝ Դիլիջան)
1.Դիլիջան քաղաք: Գավառագիտական և ժողովրդական արվեստի թանգարաններ, պատկերասրահ, առողջարաններ, քաղաքի և նրա շրջապատի տեսարժան վայրեր:
2. Գոլովինո: Նախնադարյան դամբարանադաշտ, Դիլիջան—Երևան խճուղու մոտ, Գոլովինո գյուղից դեպի արևելք, լեռնային հարթության վրա անտառի մեջ, առողջարանների շրջակայքում, Դիլիջանից 3 կմ հեռավորության վրա:
3. Ջուխտակ վանք և Մաթոսավանք: Միջնադարյան հուշարձաններ: Առաջինը գտնվում է Դիլիջանից 5 կմ հեռավորության վրա, Շամախյան գյուղի ճանապարհի եզրին՝ “Դիլիջան” հանքային ջրերի գործարանի մոտ, իսկ երկրորդը` գյուղից 1 կմ հեռավորության վրա:
4. Ռեդկին լագեր և Հաղարծնի հուշարձանախումբ: Առաջինը նախնադարյան դամբարանադաշտ է, Աղստև գետի աջ ափին, Դիլիջան քաղաքից արևելք, 3 կմ հեռավորության վրա: Հաղարծնի միջնադարյան նշանավոր հուշարձանախումբը գտնվում է Դիլիջան քաղաքից 12 կմ դեպի հյուսիս-արևելք:
5. Պարզ լիճ: Գտնվում է ծովի մակերևույթից 1400 մ բարձրության վրա, զբաղեցնում է շուրջ 20 հազար քմ տարածություն, Դիլիջան —Իջևան խճուղուց 8 կմ արևելք:
6. Գոշավանք: Միջնադարյան հուշարձանների մեծ խումբ: ճանապարհը՝ Դիլիջան —Իջևան խճուղով 10 կմ, ապա Կույբիշև գյուղից քիչ անց, Կրասնո- սելսկ գնացող ճանապարհից 3 կմ դեպի աջ՝ Գոշ գյուղում: Դիլիջան քաղաքից 15 կմ հեռավորության վրա:
Երթուղիներ Իջևանից (Գիշերելու վայրը՝ Իջևան)
1. Իջևան: Հայաստանում սովետական կարգերի հաստատման թանգարան և քաղաքի տեսարժան վայրեր (գորգագործական և փայտամշակման խոշոր կոմբինատներ):
2. Կիրանց ձոր. ա) Հին Կունեն գյուղատեղի, ս.Աստվածածին եկեղեցի: բ) Առաքելոց վանք: Միջնադարյան հուշարձանների բազմատեսակ խումբ, բարձրապարիսպ բերդ, ներսում մի քանի կանգուն շինություններ և Առաքելոց վանքը: Մոտակայքում հին գյուղատեղի, “Սրանոց” կոչված իջևանատունը, ձիթհանը և կամուրջը: գ) Կիրանց վանք: Միջնադարյան աղյուսաշեն եկեղեցի, քարաշեն սեղանատուն: դ) Դեղձուտի վանք: Երկու եկեղեցի և գավիթ: Բարձրարվեստ ճարտարապետական հուշարձանախումբ: ե) Սամսոնի վանք: Միջնադարյան հուշարձանախումբ:
Երթուղին սկսվելով Իջևան քաղաքից հասնում է Կիրանց գյուղի տարածքում գտնվող անտառային տնտեսության բանավանը (26 կմ), որին կից է հին Կունեն գյուղատեղը: Այստեղից դեպի արևմուտք գտնվում է հին կամուրջը:
3. Մակարավանք: Բարձրարվեստ ճարտարապետական հուշարձանների խումբ: Ճանապարը` Իջևան—Աչաջուր գյուղ (15 կմ): Հուշարձանախումբը գտնվում է Աչաջրից հարավ-արևմուտք ք 3 կմ բարձրության վրա , Պայտաթափ լե ռան ստորոտում : Ազատամուտ նորաստեղծ ավանում (Աչաջուր չհասած) գտնվում է հիգրոէլեկտրակայանը և բենտոնիտային կավերի խոշոր կոմբինատը:
4 Սրվեղի վանք : Միջնադարյան հուշարձանախումբ: Գլխավոր եկեղեցին աղյուսաշեն է: Ճանապարհը` Իջևան քաղաքից Այգեհովիտ գյուղը 18 կմ է: Այսւոեղից 3 — 4 կմ հարավ-արևմուտք ճանապարհը անտառով տանում է դեպի հուշարձանախումբ:
Կայան ավանում գտնվում է ծխախոտի ֆերմենտացիոն գործարանը և պետական տնկարանային տնտեսությունը:
5. Մորոձորո վանք: Միջնադարյան եկեղեցի է, գտնվում է Ւջևան քաղաքից 3 կմ արևելք, Խաշթարակ գյուղի մոտ :