Ալաշկերտ

From Armeniapedia
Jump to navigation Jump to search

Ալաշկերտ, (Алашкерт, Alashgerd) Ալաշգերտ, էլեշկիրտ, Թոփրագգալե, Թոփրագղալա, Թոփրախկալա, Թոփրակկալա, Թոփրակկալա Ներքին, Թոփրակկալե, Թոփրակկալե Ներքին, Թոփրաղկալա, Թոփրաղկալե, Թոփրաքգալե, Թոփրաքկալա, Թոփրաքկալե, Թոփրաքքալե, Վալարկերտ, Վալաշակերտ, Վաղաշակերտ, Վաղարշակերտ, Վաղարշակերտ - Քաղաք Արմ Հայաստանում, Ալաշկերտի գվռկ–ի կենտրոնը: Գտնվում է Արածանիի վերին հոսանքի շրջ-ում, Սուկավետ լ-ն հր–արլ կողմում՝ Տրապիզոն—Էրզրում—Մակու—Թավրիզ ճանապարհի վրա: Հիմնադրվել է 2-րդ դ վերջերին հայոց Վաղարշակ թագավորի կողմից: Մինչև 17-րդ դ ավելի գործածական Էր հին՝ Վաղարշակերտ անունը: 17-րդ դ-ից ք-ի հայերի թիվը աստիճանաբար նվազում, եկվոր քրդերինն ու թուրքերինը ավելանում է: 1829 և 1878 թթ հայերի մի զգալի մասը վերաբնակվեց Սևանի ավազանում, մնացածները 1890–95 և 1915—18 թթ ենթարկվեցին ջարդերի: Ք-ի տարածքում է ուրարտական Ալաշա բնակավայրը, որից էլ հավանաբար առաջացել Է Ա անունը: 1877—78 թթ Ա ուներ 145 քրդական, 122 հայկական ընտանիք, 2 հայկական, մեկ թրքական դպրոց: Հայոց դպրոցներից մեկը կոչվում Էր Բագրատունյան: 1914–ին բնակչության թիվը 7000 էր: Տները հիմնականում անշուք ու անբարեկարգ են: Բնակչությունը զբաղվում էր առևտրով: արհեստագործությամբ ու անասնապահությամբ: Թեև շրջակայքում շատ աղբյուր-ներ կան, սակայն ք-ը սակավաջուր է: Ա-ի տարածքում կան ուրարտական սեպագիր, հին կառույցների բեկորներ, հայկական գերեզմանոց, հին շուկայի ավերակներ: Ունի եկեղեցի (ս Աստվածածին): Այստեղ էր գտնվում նաև ս Կիրակոս վանքը: Ք–ի շեն և ավերված թաղերից են՝ Բլեջանը, Սորանցոցը, Փեթակչոցը և այլն: Մոտակայքում է գտնվում Ալաշկերտի (Վաղարշկերտ) բերդը:

Ալաշկերտ, Алашкерт, Alashgerd, Թոփրագգալե, Թոփրակկալա, Վալաշկերտ, Վաղարշակերտ — Գավառակ (կազա) Արմ Հայաստանում, Ալաշկերտի հովտի կենտրոնական մասի հս կողմում: Հին ու միջին դարերում կազմում էր Մեծ Հայքի Այրարատ աշխ–ի Բագրևանդ գավ-ի բաղկացուցիչ մասը: Թուրքական տիրապետության շրջանում որպես գվռ-կ մտնում էր էրզրումի նահ–ի Բայազետի գավ–ի մեջ, կենտրոնը՝ Ալաշկերտ գք-ն էր: Ունի արգավանդ հողատարածություններ, արագահոս գետակներ: Հս հարում է Հայկական պարին, հր Ծաղկանց լ-նե րին: Բնակչությունը հիմնականում կազմված էր հայերից ու քրդերից: Ըստ Ա. Երիցյանի 1876 թ ուներ 70 գ՝ 9040 քուրդ և 2978 հայ բնակչությամբ: Ըստ ռուսական աղբյուրների 1878 թ Ա ուներ 104 գ: Բնակչության հիմնական զբաղմունքը՝ անասնապահություն, երկրագործություն: Գվռ-կ հայտնի էր հատկապես հացահատիկով, որից մեծ քանակությամբ վաճառում էին Վանի և Բաղեշի լ-նային շրջ-ների բնակիչներին: 1329 և 1878 թթ հայերի մի մասը գաղթել է Անդրկովկաս, մնացածները ոչնչացվեցին կամ արտաքսվեցին 1914—18 թթ: Այժմ Ա խիստ նոսր բնակչություն ունի: 1903 թ գվռկ–ում կար 32 հայկական եկեղեցի և ս Հովհաննես (Ուչքիլիսա) վանք: