Van

From Armeniapedia.org
Jump to: navigation, search

Van Fortress

City of Van before the Armenian Genocide. © Armenica.org.
A 20th century Armenian woman's costume in the city of Van
Armenian girls from Van

Contents

Also known as

The City of Van (Վան, Ван), was also known through history by different groups as (first in Western Armenian transliteration / then in Eastern Armenian transliteration - if they differ) Piaina / Biaina (Բիաինա), Piayna / Biayna (Բիայնա), Piana / Biana (Բիանա), Tusbas / Duspas (Դուսպաս), Yervantavan / Yervandavan (Երվանդավան), Iran (Իրան), Shamiramagerd / Shamiramkert (Շամիրամակերտ), Shamiramashen (Շամիրամաշեն), Shamirama (Շամիրամա քաղաք), Shamiram's City (Շամիրամի քաղաք), Shamiramgerd / Shamiramkert (Շամիրամկերտ), Vanapert / Vanaberd (Վանաբերդ), Vanagan / Vanakan (Վանական), Vanagerd / Vanakert (Վանակերտ), Vantu / Vandu (Վանդու), Vandosb / Vantosp (Վանտոսպ), Viyanavanta / Viyanavanda (Վիյանավանդա), Vyan (Վյան), Vuana (Վուանա), Dobia / Topia (Տոպիա), Dosp / Tosb (Տոսբ), Dosb / Tosp (Տոսպ), Dosbia / Tospia (Տոսպիա), Dosbhdis / Tosphtia (Տոսպհտիս), Dushba / Tushpa (Տուշպա), Dushbani / Tushpani (Տուշպանի), Dosb / Tosp (Տոսպ), Dusba / Tuspa (Տուսպա), Dusbas / Tuspas (Տուսպաս), Durshuba / Turshupa (Տուրշուպա), Durushba / Turushpa (Տուրուշպա), Durusba / Turuspa (Տուրուսպա), Durusbas / Turuspas (Տուրուսպաս), The City Shamirama (Քաղաքն Շամիրամա).

Location, climate

Located in Greater Hayk (Մեծ Հայքի) in the Vasburagan region's (Վասպուրական աշխ) Dosb Kavar (Տոսպ գավ-ում), on the eastern side of Lake Van, 2-3km from the lake's shore. The city is tied to the lake by the navigable Avants River (Ավանց նավահանգստային գ). Van is built on a plain, and has a hot, dry summer. The cold winter lasts 4-5 months. Ունի արգավանդ մշակվող հողեր ու փարթամ պտղատու այգիներ, խմելու և ոռոգելու առատ ջուր, բխում Էին 60-ի չափ աղբյուրներ (Սոֆի, Խիննոն են):

Founding of Van

The city was founded by old Armenia's Urartu King Sartur I (Սարդուրի Ա) ՛(835-825 BC), named Dushba (Տուշպա) and turned into the capital city, ավելի ընդարձակվել Է 8-7-րդ դդ (մ.թ.ա.): At that time the city saw the construction of 2-3 storey stone houses, ընդարձակ streets, baths and հասարակական ու այլ buildings. Located at approx the center of the Armenian nation, Van was linked to the nations important regions and had special military importance. The city was protected from the west by Lake Van, from the south by the Armenian Davros Mountainchain's eastern borders. The fortress built on the cities central outcropping of cliff-surrounded stone (կենտրոնում վեր խոյացած քարաժայռի վրա կառուցված) had military importance, which it kept until 1915. For these reasons, Van was one of the անառիկ and populous cities of the old world, which has existed continuously from its foundation to the present. Վ 6-րդ դ (մ.թ.ա.) Երվանդունիների հայկական թագավորության մայրաաղաքն էր, իսկ պարսիկ Աքեմենյանների տիրապետության ժամանակ (6-րդ դ վերջերից մինչև 4-րդ դ կեսերը մ.թ.ա.)՝ 13-րդ սատրապության կենտրոնը: 4-3-րդ դդ (մ.թ.ա.) այն կրկին անցնում է Երվանդունիների, իսկ 1-5 դդ Արշակունիների գերիշխանությանը: Վերջիններիս անկումից հետո (428 թ), Վ-ում իշխել են Արծրունի, ապա Ռշտունի նախարարները:

The city's new rise starts at the end of the 9th cc and continues until the beginning of the 11th, especially from 908-1021 when it became the capital of Vaspurakan's (Վասպուրական) Armenian feudal king. At that time in the city, churches were built, the citadel was rebuilt (Ամրական քարանձավ), a stone aqueduct was built from the Varag (Վարագ) mountains to the city, and in the citadel was completed the palace of Terenig Ardzruni (Դերենիկ Արծրունի) (875-885 AD). After the fall of the Ardzruni (Արծրունի) dynasty (1021 AD) Van passed to the Pyuzant (Բյուզանդական) կայսրության տիրապետության տակ և դարձել Վասպուրականի կատապանության կենտրոնը: Սակայն 11-րդ դ կեսերին այն գրավել են սելջուկ֊թուրքերը, իսկ 13-ին՝ մոնղոլները: 15-րդ դ և մինչև՛ 16-ի սկզբները այստեղ փոխնիփոխ իշխել են կարակոյունլու և աղկոյունլու վաչկատուն ու բարբարոս թուրքմենական ցեղերը, իսկ հետո այն գրավել են պարսիկ Սեֆյանները: 1555 թ Ամասիայի և 1639 թ Կասրե Շիրինի պարսկա-թուրքական հաշտության պայմանագրերով Վ անցավ օսմանցի թուրքերին և դարձավ վանի նահ-ի և նույնանուն գավ-ի կենտրոնը: Օտարների ավերիչ արշավանքների ու ծանր տիրապետությունից բացի ք զգալիորեն տուժել է նաև 1276, 1441, 1646 (ապրիլի 2-ին), 1648, 1649, 1701 (մարտի 7– ին), 1704 (հունվարի 13-ին), 1715 (մարտի 8–ին), 1791 թթ կործանարար երկրաշարժերից և 1606 թ ու մյուս տարիների ահավոր սովից: Ստորերկրյա ցնցումները հաճախ շարունակվել են մի քանի օր և փլատակների վերածել բազմաթիվ տներ, հասարակական ու կրոնական շինություններ, խլել հազարավոր մարդկային կյանքեր:

Քաղաքի արմ մասը, որին տրված էր Բուն քաղաք կամ Քաղաքամեջ անունը, երեք կողմից շրջապատված է հղել պարիսպներով (մինչև 20-րդ դ սկզբները), իսկ հս-ից բլուրներով: Ունեցել է քաղաքային 4 դուռ արլ կոչվում էր Թավրիզի դուռ, հր-ները՝ Նոր կամ Սարայի և Միջին դուռ, հս-արմ կողմում գտնվում էր Նավահանգստի (Իսքելեի) դուռը: Հս-արլ կողմում 1 կմ երկար ձգվում է 100-120 մ բարձր ուղղածիգ մի քարաժայռ, որի վրա գտնվում են հին բերդի (Շամիրամի բերդ) պարիսպների և այլ շինությունների մնացորդներ ու բազմաթիվ սեպագիր արձանագրություններ: Այստեղ ք-ի հատակագիծը անկանոն է, փողոցները՝ նեղ, տները՝ միմյանց կպած, բուսականությունը՝ աղքատ: Քաղաքամիջում էին գտնվում շուկան, կառավարչատունը, փոստ-հեռագրատունը, զորանոցն ու հայկական առաջնորդարանը:

Ք-ի արլ մասը ուներ հարուստ բուսականություն, փարթամ այգիներ և կոչվում էր Այգեստան, որը ձգվում էր մոտ 4.5 կմ: Այստեղ էր ուռենիներով, կաղամախիներով զարդարվսւծ Խաչփողանի փողոցը՝ նույնանուն հրապարակով: Մյուս փողոցները անկանոն էին, նեղ և ծուռումուռ, տները՝ հողաշեն և ոչ բարետես: Այգեստանը այն ժամանակ իր մեջ էր առնում Արարք, Կլորդար, Հայկավանք, Հանկույսներ, Նորաշեն և Սուրբ Հակոբ քաղերը: Այգեստանում էին գտնվում անգլիական, պարսկական, ռուսական և ֆրանսիական հյուպատոսությունները, բողոքական հայերի դպրոցն ու որբանոցը: Ըստ ավանդության՝ բերդի ու պալատի հետ, Ասորեստանի թագուհի Շամիրամը Այգեստանում էր կառուցել նաև իր ամառանոցը: Ք-ի տարածքով հոսում և լիճն են թափվում Կուռուբաշի և Հանկույսների գետակները, իսկ Մենուայի ջրանցքի (Շամիրամի առու) ջրերով ոռոգվում էին ք-ի հր մասի արտերն ու այգիները, որտեղ մշակում էին հացահատիկներ, խաղալ և պտուղ-բանջարեղեն, հատկապես ծիրան, խնձոր, դեղձ, տանձ և ընկույզ: 19-րդ դ վերջերից ՛մինչև 20-ի սկգբները Վ-ից կահույքի համար ընկույզի փայտ էր արտահանվում Ֆրանսիա (Մարսել):

Վ-ի անվան ծագման գիտական ու ստույգ բացատրություն գոյություն չունի: Երբեմն այն կապում են Հայոց թագավոր Վանի անվան կամ հայերեն Վանք բառի հետ կամ էլ գտնում, որ Վ ծագել է Սևան անունից, կամ Ուրարտուի Բիտինիլիի տարբերակի հնչյունափոխված ձևն է: Արմ Հայաստանի շատ ք-ների նման, Վ-ի ազգաբնակչության թվի մասին եղած վիճակագրական տվյալները նույնպես ճշգրիտ ու գիտական չեն: Փավստոս Բուզանղի (5-րդ դ) վկայությամբ, օրինակ, 4-րդ դ իբր պարսիկները Վ-ից բռնագաղթեցրել են 18000 միայն հրեա ընտանիք, որը չափազանցություն է: Հետագայում այդ մասին այլևս ոչինչ չի հաղորդվում: 19-20-րդ դդ վերաբերյալ եղած տվյալները թեև հակասական ու գիտական չեն, սակայն իրարից շատ չեն տարբերվում: Ըստ այդ տվյալների՝ Վ-ի ազգաբնակչությունը հիշյալ ժամանակաշրջանում հասել է 30-50000-ի, որի կեսից ավելին հայեր էին, մնացյյալը՝ այլազգիներ:

Վ-ում հայերը անասնապահությունից, երկրագործությունից և այգեգործությունից բացի, մեծ չափով զբաղվում էին արհեստագործությամբ և առևտրով: Արհեստներից ամենից շատ տարածված էին ոսկերչությունը, գորգագործությունը, կտավագործությունը, ձեռագործությունը, զինագործությունը, ներկարարությունը, կոշկակարությունը, կաշեգործությունը, ատաղձագործությունը, դերձակությունը, ձկնորսությունը ևն: Վ-ի հայերի արհեստագործական արտադրանքները աչքի էին ընկնում բարձր ճաշակով ու որակով և մեծ պահանջարկ ունեին հարևան ու հեռավոր գավ-ներում ու բնակավայրերում: Վ-ի գորգերը, ձեռագործ նրբին արտադրանքը, շալը, արծաթե ու ոսկյա զարդերը և աղ դրած կամ ապխտած տառեխ ձուկը արտահանվում Էր նաև արտասահման: Ըստ տեղեկությունների՝ 20-րդ դ սկզբներին Վ-ում կային 500 առևտրականներ ու վաճառականներ, որոնց ճնշող մասը հայեր էին: Ք ուներ շուրջ 1500 1-2 հարկանի քարաշեն ու փայտաշեն խանութ, կրպակ, արհեստանոց, թեյարան ու ճաշարան:

Թուրքական ծանր տիրապետության օրոք Վ այնուամենայնիվ մինչև 1915-16 թթ պահպանում Էր տնտեսական ու մշակութա¬յին նշանակությունը: Ք այդ ժամանակ զբա¬ղեցնում Էր 9 կմ երկար և 7 կմ լայն ունեցող տարածք:

19-րդ դ երկրորդ կեսերից հայերի նախաձեռնությամբ Վ-ում սկսում Է զարգանալ նաև կապիտալիստական մանուֆակտուրային տնտեսությունը: 1870 թ Թոխմախյան եղբայրների նախաձեոնությամբ Վ-ում հիմնվեցին կտավագործական. 1880-ականին Գափամաճյանների, Չթչյանների և Պարթևյանների կաշեգործական և այլ արհեստանոցները: 1890-ական թթ վարպետ Ալեքսանը (Ալեքսանդր) արտասահմանից բերված սարքավորումներով Վ-ում կառուցեց աոաջին մեքենաշինական գործարան–արհեստանոցը, որն արտադրում Էր ջրհան մեքենաներ, գյուղատնտեսական գործիքներ և երկաթյա այլևայլ շինվածքներ: 20-րդ դ սկզբներին Վ ուներ 100 կտավագործական արհեստանոց՝ 300 դազգահով: Գործարան-արհեստանոցների բանվոր-ծառայողների թիվը հասնում Էր 1500 մարդու:

Սակայն Թուրքիայի նման հետամնաց, ռազմաֆեոդալական բռնակալական կարգերի պայմաններում հայերի տնտեսական թե մշակութային ամեն մի ձեռնարկում ոչ միայն զարգացման պայմաններ չուներ, այլև իշխանությունների կողմից խափանվում և արգելակվում էր: Դրա լավագույն օրինակը 1876 թ նոյեմբերի 30-ի գիշերը թուրքական իշխանությունների կազմակերպած ք-ի շուկայի հրկիզումն Էր, որի հետևանքով մոխրակույտերի վերածվեցին գերազանցապես հայերին պատկանող շուրջ 500 խանութ ու արհեստանոց՝ իրենց մեծարժեք պարունակությամբ: 1911 թ Վ-ի ռուսական փոխհյուպատոսը հաղորդում Էր, որ թուրքական իշխանությունները հայերից հարկերը հավաքում են նույնիսկ հին ռեժիմի ժամանակ չեղած խստությամբ, որ նրանք աճուր¬դով վաճառում են հայերից խլած տները, խանութները, անասունը, կահկարասին և այլ ապրանքներ:

Վանեցի հայերը հայտնի Էին զուսպ, հաշվենկատ ու բարձր մակարդակի կուլտուրական կենցաղավարությամբ: Նրանք տոգորված էին խոր հայրենասիրությամբ և ջերմորեն պահպանում էին ազգային ավանդներն ու սովորությունները: Վանեցիների մեջ տարածված էր այն ասացվածքը, թե «Վանը այս աշխարհում Է, դրախտը՝ այն», իսկ ամերիկացի միսիոներ Էյնոլդսը ասել է՝ «Դժբախտություն պիտի լիներ առանց Վանը տեսնելու մեռնեսլ»: Ավելի ջերմ են հայտնի հայագետ Լինչի, խոսքերը՝ «Նեապոլից հետո անպայման մեկ անգամ պետք է տեսնել Վանը և հետո մեռնել»:

Վանեցիները, թեև օտարի տիրապետության տակ, մեծ ջանքերի գնով պահպանում և զարգացնում էին իրենց կրոնամշակութային գործունեությունը: 20-րդ դ սկբներին ք ուներ 8 եկեղեցի՝ ս Տիրամայր, ս Աստվածածին կամ ս Նշան, ս Պողոս–Պետրոս (Սրբոց Առաքելոց), ս էջմիածին, ս Սահակ, ս Ստեփանոս, ս Վարդան, ս Ծիրանավոր: Ք-ի շրջակայքում էին գտնվում նաև Հայկավանք կամ Հայկավանից ս Աստվածածին, ս Հակոբ, Մծբնա, Անկուսներաց Աստվածածին կամ Հանկուսներաց եկեղեցի, Արարք կամ Արարուց եկեղեցիները: Վ-ում թուրքերն ունեին 4 մզկիթ, որոնցից ամենախոշորը Մեծ մզկիթն էր: 19-20-րդ դդ Վ-ի հայերի մշակութային կյանքի մի կարևոր բնագավառն էլ դպրոցն ու կրթական ասպարեզն էր: 20-րդ դ սկզբներին ք-ի 8 հայկական դպրոցներից բացի գործում էին նաև բողոքականների, գերմանական՛ և ամերիկյան օրիորդաց և դոմինիկյանների դպրոցները, որտեղ նույնպես միայն հայերի երեխաներն էին սովորում: Հատկապես աչքի էին ընկնում 1870 թ հիմնված Հայկազյան վարժարանն ու Սանդխտյան իգական դպրոցը: 1878-80 թթ ք-ում գործում էին Վարժապետանոցը (Կեդրոնական վարժարան) և Երեմյան վարժարանը, որոնք առանձին-առանձին ունեին 6 հիմնական դասարաններ: Հիշարժան են նաև Արարքի երկսեռ, Նորաշենի, Հանկույսների, ս Հակոբի, Հայկավանքի թաղային դպրոցները՝ բոլորը միասին 4000 աշակերտներով ու հարյուրավոր ուսուցիչներով: Մինչև 1915 թ Վ-ի դպրոցները տվել են 3000 շրջանավարտ: 1905-14 թթ Վ-ում գործող թատերախմբերից առաջատարը Արտաշես Սոլախյանի գլխավորած Երեմյան թատերախումբն էր: Թատերական կյանքի համար մեծ իրադարձություն էր 1911 թ նշանավոր դերասան Հովհաննես Զարիֆյանի խմբի ժամանումը, որը ներկայացումներ տվեց Վ–ում և Աղթամարում:

Վ-ի հայության հասարակական-քաղաքական կյանքում նշանակալից դեր է կատարել մամուլը: Այստեղ 19-20-րդ դդ լույս են տեսել «Երկունք», «Նոր սերունդ» (1906 թ-ից). «Հայացք», «Հորձանք», «ժայռ», «Տիգրիս», «Ծովակ», «Գավառի ձայն» մեծ մասամբ խմորատիպ թերթերն ու ամսաթերթերը:

Հրատարակվել և տարածվել են տարբեր բովանդակության տեղեկատուներ, թռուցիկներ, կոչեր:

Արմ Հայաստանի հայության նման, Վ-ի հայերը նույնպես հաճախ իրենց իրավունքների համար ոտքի են ելել թուրքական բռնակալության դեմ: Ուշագրավ է 1862 թ ըմբոստությունը, երբ մի պահ հայերը նույնիսկ կարողացան գրավել Վ-ի բերդը: Այս դեպքերը, անշուշտ, կրում էին այն ժամանակ Զեյթունում բռնկված դիմադրական շարժման և հայերի ազատագրական պայքարի ազդեցությունը: Թուրքական օրավուր սաստկացող բռնապետական լուծը հայերի վրա ավելր ծանրացավ 19-րդ դ 2-րղ կեսերից, և Վ դարձավ Արմ Հայաստանի ագգային-ազատագրական շարժումների կենտրոններից մեկը: Ազատագրական շարժման գաղափարների պրոպագանդման և Արմ Հայաստանի ազատագրման համար 1872 թ Վ-ում հիմնվել էր «Փրկություն ի միություն» գաղտնի ընկերությունը: Այդ ասպարեզում զգալի գործ է կատարել ազգագրագետ Գ. Սրվանձտյանը: Նույն նպատակներն էին հետապնդում նաև Մկրտիչ Փորթուգալյանի ջանքերով 1878 թ հիմնված «Հայրենասեր» ընկերության այսպես կոչված Վարժապետանոցի և մեկ տարի հետո՝ 1879-ին, ձևավորված «Սև խաչ» գաղտնի կազմակերպության անդամները: Իսկ «Զինակիր» ընկերությունը երիտասարդներին սովորեցնում էր ռազմագիտություն:

Թուրքական իշխանությունների հակահայկական քաղաքականությունը առանձնապես ուժեղացավ 1878 թ Բեռլինի կոնգրեսից՝ «Հայկական հարցը» միջազգային դիվանագիտության կողմից ճանաչվելուց հետո, ու իր ծայրակետին հասավ 1890-ական թթ: Սուլթան Աբդուլ Համիդի կարգադրությամբ ստեղծված «համիդիե» կոչվող ջարդարարական հրոսակախմբերը ամենուրեք սկսեցին հայերի կոտորածն ու նրանց ունեցվածքի կողոպուտը: Կոտորածը սկսվեց 1896 թ հունիսի 3-ին: Կարճ ժամանակամիջոցում ք-ի հայաբնակ շատ թաղամասեր ու մոտակա գ-հր ավերվեցին, սպանվեցին հազարավոր մարդիկ:

Վ-ի և շրջակայքի հայերը Մ. Ավետիսիանի, Մարտիկի (Մարտիրոս Սարախանյան) և ուրիշների գլխավորությամբ ինքնապաշտպանական հերոսական կռիվներ էին մղում թուրք մարդասպանների դեմ: Անհավասար պայքարին մասնակցում էին մոտ հազար զինված մարտիկներ: Այս իրադարձությունները հայտնի են «Վանի մեծ դեպքեր» անունով: Հայերի հալածանքներն ու բռնությունները շարունակվեցին նաև 1890–ական թթ հետո: Տնտեսական ու ֆիզիկական միանգամայն անապահով վիճակը վանեցիներին հարկադրում էր պանդխտության դիմելու: 20-րդ դ սկզբներին Վ-ից միայն Պոլիս էին պանդխտել 3000 հայեր: 1907-09 թթ Վ–ի հայ արհեստավորները մի քանի անգամ ցույցեր ու գործադուլներ են կազմակերպել թուրքերի կամայականությունների դեմ պահանջելով անձի և գույքի ապահովություն: Իսկ 1915 թ հայկական ցեղասպանության ժամանակ Վ՝ իր Այգեստան թաղամասով, դարձավ ինքնապաշտպանական կռիվների մի կատարյալ շտաբ: Դրան, անշուշտ, նպաստում էին առաջին համաշխարհային պատերազմում, թուրքական ճակատում ռուսական զորքերի ու հայկական կամավորական ուժերի հաջողություններն ու առաջխաղացումը Վ-ի ուղղությամբ: Ինքնապաշտպանական կռիվները Վ-ում սկսվեցին փաստորեն ապրիլի 7-ին: Թուրքերի 10-12 հազարանոց քանակի դեմ, որոնք զինված էին նաև հրանոթներով, Վ-ում դիրքավորվել էին ընդամենը 1500 հայ մարտիկներ, որոնք ունեին 605 հրացան և մոտ 1000 մաուզեր: Այս պայքարում դաշնակցական, ռամկավար ու հնչակյան կուսակցությունները հանդես էին գալիս համերաշխ ու միավորված: Թուրքերի կողմից ինքնապաշտպանության ակտիվ կազմակերպիչներ Վռամյանի (Օնիկ Դերձակյան) և Իշխանի (Նիկողայոս Մհքայելյան) չարանենգ սպանությունից հետո, ք-ում կազմվեց «Վանի հայ ինքնապաշտպանության զինվորական մարմինը», որի ղեկավարներն էին Արմենակ Եկարյանը (նախագահ), Կայծակ Առաքելը, Բուլղարացի Գրիգորը և խորհրդականներ Արամ Մանուկյանը (Արամ փաշա), Գաբրիել Սեմիրճյանը, Հրանտ Գալիկյանը և Փանոս Թերլեմեզյանը (հետագայում հայտնի նկարիչ): Ինքնապաշտպանական մարմնին կից ստեղծվել էին նաև պարենավորման, զինաբաշխման, հայթհայթման, սանիտարական, դատական և այլ մասնաճյուղեր: Պաշտպանական այս խմբերը խստագույն հսկողության տակ էին պահում պարենն ու զինամթերքը: Հայ հմուտ վարպետների միջոցով կազմակերպել էին վառոդի, փամփուշտների և անգամ թնդանոթի արտադրություն, արագ վերականգնում էին ավերված ամրություններն ու դիրքերը, կառուցում էին նորերը: Դժվարությունը այն էր, որ Վ-ում էին ապաստանել նաև շրջակա գ-երի հազարավոր փախստականներ: Կանայք, դեռատի աղջիկները կռվող մարտիկներին ուտելիք էին հասցնում, հագուստները կարում և վիրավորներին խնամում, իսկ պատանիներն ու նույնիսկ երեխաները անձնազոհաբար դիրքից դիրք անցնելով, հավաքում էին թուրքերի նետած չպայթած ռումբերը և արկերը, վնասազերծ անում և հանում նրանց վառոդի պարունակությունը: Վ այսպիտւվ դարձել էր մի անառիկ ամրոց՝ ընդդեմ թուրքական բռնակալության: Տեղին էին Ա. Եկարյանի Վ-ի քաջամարտիկներին ուղղած հետևյալ խոսքերը. «Մեր ուզելով չէ, որ պիտի կռվենք, ան մեզի պարտադրվեցավ: Երկու ճամփա ունինք. կամ գլուխ ծռել բռնավորին առաջ, և բնաջնջվիլ անպատիվ մահով և կամ անվեհեր ու բաց ճակատ դուրս գալ անոր առջև Ն ՝ նախընտրել մեր նախնիքներուն պատվավոր ճամփան»: Եվ Վ-ի քաջարի ժողովուրդը, ընտրելով վերջինը, կռվեց, հաղթեց, վերապրեց և հայ ժողովրդի ազատագրական պայքարի պատմությունը հարստացրեց նոր ոսկե էջերով, հետագա սերունդների համար դարձավ անմահ օրինակ: Այգեստանից բացի, հայերը հաջող դիմադրություն էին կազմակերպել նաև Քաղաքամեջում: Հերոսա֊ կան կռիվներում ՛Աչքի ընկած շատ զինվորներ ու հրամանատարներ պարգևատրվեցին զինվորական մարմնի սահմանած «Պատվո խաչ» շքանշանով: Վերջապես մայիսի 19–ին վրա հասած ռուսական զորքերն ու հայ կամավորները՝ զորավար Անդրանիկի գլխավորությամբ ազատագրեցին Վ և ք-ի բերդի վրա բարձրացրեցին հայկական հաղթական դրոշը:

Որպես Հայաստանի հնագույն ք-ներից մեկը, Վ և նրա շրջակայքը հարուստ են պատմական ամենատարբեր ժամանակներին վերաբերող հուշարձաններով ու հնություններով, որոնց նկատմամբ հետաքրքրությունը սկսվել է դեռևս 19-րդ դ սկզբներից: 1827-29 թթ Վ-ում հնագիտական ուսումնասիրություններ է կատարել Փարիզի «Առիական ընկերության» անդամ, արևելագետ Ֆ. Շուլցը, որի ընդօրինակած 42 սեպագիր արձանագրություններ փոխադրվեցին Եվրոպա: Հետագայում նույնանման աշխատանքներ կատարել են նաև Ա. Լեյարդը (1850 թ), Օ. Ռասսամը (1877 թ) և ուրիշներ, որոնք զգալիորեն լրացրել և ուղղումներ են արել հավաքված հնագիտական նյութերի մեջ: Սրանք Վ-ի հնությունների լավագույն սկզբնաղբյուրներն են, որոնք մեծ մասամբ այժմ պահվում են Բեռլինի և Բրիտանական թանգարաններում: Հիշյալ սեպագիր արձանագրությունները գլխավորապես վերաբերում են 9-6-րդ դդ (մ.թ.ա.) Վանի թագավորների շինարարական և ռազմական գործունեությանը: Վ-ի թագավորության հնագույն պատմությունը զգալիորեն հարստացավ ակադ Ն. Մառի և Հ. Օրբելու 1916 թ ք-ում և նրա շուրջը կատարած պեղումների շնորհիվ հայտնաբերված նոր նյութերով: 1916 թ հետո, մինչև այժմ, թուրքական իշխանությունների կողմից արգելված է Վ-ում հնագիտական հետազոտություններ կատարելը:

Առաջին համաշխարհային պատերազմը և հայերի նկատմամբ թուրքերի գործադրած ցեղասպանությունը ճակատագրական նշանակություն ունեցան նաև Վ-ի ու Վանի նահ-ի հայության համար: 1915-18 թթ սովից, հիվանդություններից ու կռիվներից այստեղ զոհվեցին հազարավոր մարդիկ: Աղետը կրկնապատկվեց այդ ժամանակ ռուսական բանակի երկու անգամ կատարած դավաճանական նահանջի պատճառով: 1915-18 թթ տասնյակ հազարավոր հայեր ստիպված, թողւսծ տուն, հարստության, հարազատների գերեզմաններն ու ազգային հազարամյա սրբությունները, բռնեցին գաղթի ճանապարհը: Դրանից անմիջապես հետո թուրք ջարդարարները հիմնահատակ տվերեցին ք-ի հայկական թաղամասերը և կողոպտեցին թողնված ողջ ունեցվածքը: Վ վերածվեց համատարած գերեզմանի: Հաղթահարելով գաղթի ճանապարհի անասելի դժվարությունները, վանեցիների մեծ մասը հանգրվանեց Արևելյան Հայաստանում, մի մասն էլ՝ արտասահմանում: Ռուս բանաստեղծ և լրագրող Սերգեյ Գորոդեցկին (1884-1967 թթ) 1916 թ այցելելով Վ, դառնորեն ու սրտի անհուն կսկիծով երբեմնի քաղաքակրթության կենտրոն Վ նմանեցնում է մի մեծ գերեզմանի: Եվ թեև թուրքական վիճակագրական տվյալներով Վ այսօր ունի շուրջ 50000 բնակչություն, նրա ընդարձակ տարածություն գրավող ավերակները դեռևս մնում են որպես արյունոտ բարբարոսության խորհրդանիշ:

Վ եղել է միջնադարյան հայ գրչության ու մշակույթի խոշորագույն կենտրոնը: Այստեղ ապրել ու ստեղծագործել են գրչության ու արվեստի շատ ու շատ վարպետներ, որոնց գրած բազմաթիվ ձեռագրերից պահպանվել են 13 Ավետարան, 4 Մաշտոց, 3 Հայսմավուրք, 2 Ճաշոց, 2 Գանձարան, 2 ճառընտիր և բազմաթիվ հիշատակարաններ ու ձեռագրական պատառիկներ:

Վանեցիների տոկալու, արարելու և տոեղծագործելու անսպառ եռանդը չի մարել նույնիսկ թուրքական արյունոտ բռնատիրության ձիգ ու երկարատև ժամանակաշրջանում: Դրա համար էլ ամենևին պատահական չէ, որ ուրիշ ոչ մի ք Հայաստանում չի տվել գրականության, արվեստի, գիտության ու հասարակական-քաղաքական բնագավառների այնքան շատ թվով գործիչներ, որքան Վ:

The Archaeological Museum of Van

Hacking History III

by Ara Sarafian
December 11, 2008

Van, Turkey - The Archaeological Museum of Van is a small, two-story provincial museum. It became notorious in the 1980s when its upper floor housed an overtly anti-Armenian exhibition of human remains, bullets, and spent cartridges, all of which, the museum explained, was evidence of a genocide committed by Armenians against Turks during the First World War.

This exhibition was the only reference to Armenians in the entire museum. As far as the museum was concerned, Armenians had no other presence in this area and there certainly was no genocide of Armenians in 1915.

Many local Kurds mocked the museum, and some guidebooks to Turkey even ridiculed it for its anti-Armenian exhibition.

When the Turkish government announced the renovation of Holy Cross Cathedral on Aghtamar Island near Van in 2005, I was interested to see how Turkish authorities were going to explain the presence of the 10th-century Armenian church without making any reference to Armenia or Armenian history in the museum of Van. This renovation was a high-profile event and was packaged as a peace offering for better relations with Armenians at a time when Turkey was making renewed efforts to join the European Union.

If hundreds of foreign dignitaries and journalists were going to come to the opening ceremonies in 2007, how would the Turkish authorities avoid the embarrassment of this museum?

When I visited Van in June 2006, the museum was closed. The word on the street was that the government objected to the anti-Armenian exhibit and wanted to remove it, while the military insisted that it stay. Given this impasse, the government simply closed down the museum "for renovations" until earlier this year.

The museum thus remained closed when Holy Cross Cathedral was officially opened as a museum in 2007. Turkish and foreign dignitaries were thus saved the embarrassment of observing the discrepancy between the denial of Armenian history in the museum of Van and the praise Turkish authorities elicited from commentators for their work at Aghtamar Island. After the renovation

Now that the museum is open, we can make our own assessment of the renovation it underwent between 2006 and 2008.

The ground floor remains very much the same, with wonderful Urartian artifacts that include pottery, metalwork, jewelry, and furniture. There isn't a great deal, but what one can see is both fascinating and beautiful.

The "Armenian atrocities" section on the upper floor is removed. It is replaced with more Urartian artifacts, as well as ethnographic materials, such as kilims, period costumes, Ottoman swords, rifles, and revolvers, as well as household items and Korans.

Considering all the effort that has gone into the removal of the "Armenian atrocities" section of the museum, and all the thought that must have gone into the content of the newly designed upper floor, one is disappointed to see that Armenians have been made invisible in this new museum: there is nothing that refers to Armenia or Armenians anywhere. Although there is a map of the region showing a number of churches and monasteries, they are not identified as Armenian churches or monasteries, nor is there any explanation anywhere in the museum that mentions either Armenia or Armenians in a historical context. The state has the power

How might one interpret these apparent contradictions about the official Turkish attitude to Armenians? While Turkish authorities maintain their wish for better Turkish-Armenian relations and insist on their positive sentiments behind the renovation of Holy Cross Cathedral, the museum of Van reflects a more sinister attitude that is not lost on Armenian visitors: the Turkish state has the power to do whatever it wants, including writing people in or out of history. This sinister message is in evidence even within 20 miles of Aghtamar, where more than a dozen Armenian churches and monasteries have been devastated.

After my visit, I introduced myself to some museum officials. Once again they were courteous, even pleasant. They were also quite knowledgeable and perhaps a little embarrassed. They were quite cognizant of Armenian history. When talking about Armenian artifacts, they made reference to beautiful Armenian khachkars in the province and the need to preserve them "in situ," in their natural environment. "One should not drag them to museums" was a comment, though they were aware that these khachkars were almost always smashed or desecrated.

"Some of this damage is done by Armenians, from Armenia" I was told.

"You have to understand that we can not protect everything. There is so much of it" was another comment. "Even mosques are damaged by people." Indeed, I have personally seen some abandoned mosques in the old city of Van, surrounded by beer bottles and covered with graffiti (in Turkish). I have also seen the example of the Seljuk cemetery in Gevash, on the way to Aghtamar, which is well protected and preserved behind walls. It has a beautiful kumbet-mausoleum that has been renovated. But no such care has been taken of anything Armenian, except for the recent renovation of Holy Cross Cathedral on Aghtamar Island. The fact remains that everything Armenian has been damaged, and most of it completely destroyed. Buried gold

"Part of the problem is that people are ignorant and think Armenians buried gold everywhere, so it is quite common to go grave-robbing." Indeed, grave robbing is a major problem, but the government has allowed it to continue for decades. It complements the destruction of the churches and monasteries in the province, such as the monasteries around Gevash (within minutes of the Seljuk cemetery), or the complete demolition of the entire monastic complex at Nareg.

"Is there nothing else Armenian that could be placed in the museum?" I asked. The answer was no, nothing that we're aware of. Did they not find other artifacts related to Armenians? The answer was no.

"How about putting some Bibles alongside the Korans in the ethnographic section? After all, Armenians were Christian subjects of the Ottoman Empire." That was an interesting idea, they said.

I then asked the obvious question, "Whose decision is it to include or not to include such materials?"

One person pointed a finger upward, and said, "The Ministry" of Culture and Tourism.

So, from what I understood, for all the professionalism of the museum staff, the decision as to what museums can include or exclude in Turkey, or what museums can say or not say, rests on the government in Ankara. It is significantly a political or ideological question, not a professional one left to specialists. This should not have been a surprising answer, given what I had already seen in Ankara and Erzurum, but it was still a disappointment. This is an official attitude that can only be described as arrogant, chauvinistic, and literally offensive toward Armenians and other minorities - not the image the Turkish state wants to project abroad.

I was told that there would be a new museum in Van sometime soon. I hope by the time the new museum is built, there is also a new and more enlightened attitude from the Turkish Ministry of Culture and Tourism.

Famous Residents

Van was the birthplace of Armenian writers, artists, գիտության և հսաարակական-քաղաքական բնագավառի բազմաթիվ երախտավորներ՝ մշակութային գործիչ Kevork Ardzruni (Գևորգ Արծրունի) (1771-1830) ռուսական բանակի գնդապետ Yeremis Ardzruni (Երեմիա Արծրունի) (1804-1877), բանաստեղծ Hovhan Mirzayan Vanantetsi (Հովհան Միրզայան Վանանդեցի) (1772-1840), Catholicos of All Armenians Mgrdich Khrimian (Հայոց կաթողիկոս Մկրտիչ Խրիմյան) also known as Khrimian Hayrig / Dear Father Khrimian (Խրիմյան Հայրիկ, 1820-1907), թատերագետ, մանկավարժ Dikran Amirkhanian (Տիգրան Ամիրխանյան) (1835-1897), ազգագրագետ Karekin Arvantsdian (Գարեգին Արվանձտյան) (1840-1892), հեղա փոխական, հասարակական գործիչ և գրող Arsen Tokhmakhian (Արսեն Թոխմախյան) (1843-1892), մանկավարժ, բանաստեղծ Khachadur Surenian (Խաչատուր Սուրենյան) (1848-1896), ազատագրական շարժման գործիչ Mgrdich Avedisian (Մկրտիչ Ավետիսյան) (aka Terlemezian / Թերլեմեզյան, 1864-1896), ՀՀ ժող նկարիչ Panos Terlemezian (Փանոս Թերլեմեգյան) (1865-1941), writer Vrtanes Papazian (Վրթանես Փափազյան) (1866-1920), հայ ազգային-ազատագրական պայքարի քաջամարտիկ Armenag Yegarian (Արմենակ Եկարյան) (1870-1925), նկարիչ, ՀՀ արվեստի վաստ գործիչ Vrtanes Akhigian (Վրթանես Ախիկյան) (1872-1936), կուսակցական գործիչ, գրող Avedis Terzipashian (Ավետիս Թերզիբաշյան) (1873–1950), historian and professor Hovhannes Hagopian (Հովհաննես Հակոբյան) (1876-1937), American-Armenian sculptor Haig Patigian (Հայկ Բադիկյան) (1876–1950), փիփսոփ գիտ դ-ր Վ. Նալբանդյանը, հրապարակախոս, հասարակական գործիչ Ardag Tarpinian (Արտակ Դարբինյան) (1878-1950), famous singer Dikran Nalpantian (Տիգրան Նալբանդյան) (1878– 1954), նկարչության և քանդակագործության միջազգային ու Փարիզի գեղարվեստների ազգային ընկերությունների անդամ Hovhannes Alkhazian (Հովհաննես Ալխազյան) (1881-1958), գյուղատնտ գիտ դ-ր, պրոֆ Ե. Մովսիսյանը (1876-1950), American-Armenian architect and author? (գրականագետ) Aram Torosian (Արամ Թորոսյան) (1884–1941), գրող, երգիծաբան Ler Gamsar (Լեռ Կամսար, born Aram Tovmasian / Արամ Թովմասյան, 1888-1965), հասարակական գործիչ, իրավաբան, պրոֆ Hrand Kaligian (Հրանտ Գալիկյան) (1889-1938), մանկավարժ, երկրաբան, պրոֆ Dikran Chrpashian (Տիգրան Ջրբաշյան) (1889–1937), գրող, բանասեր Ghevont Pirghalemian (Ղևոնդ Փիրղալեմյան) (1830-1891), բանաստեղծ Azad Vshduni (Ազատ Վշտունի) (1894-1958), կոմպոզիտոր, ՀՀ ժող արտիստ Garo Zakarian (Կարո Զաքարյան) (1895-1967), writer Tserun Torkomian (Ծերուն Թորգոմյան) (Teghdrigian / Դեղտրիկյան, 1896–1986), ՀՀ ժող արտիստ Ayuzan Karakash (Այուզան Գարագաշ) (1897-1944), գրականագետ՝ դ-ը, պրոֆ Vahram Terzipashian (Վահրամ Թերզիբաշյան) (1898-1964), Iranian-Armenia writer, actor Manvel Marutian (Մանվել Մարության) (1901), կուսակցական, պետական գործիչ Aghasi Khanchian (Աղասի Խանջյան) (1901-1936), architect, գիտ դ-ր, professor Varaztad Harutiunian (Վարազդատ Հարությունյան) (1909թ), ՀՀ լուսավորության peoples commisar Levon Arisian (Լևոն Արիսյան) (1903-1938), writer Kurken Maharin (Գուրգեն Մահարին) (1903-1969), writer Vahram Alazan (Վահրամ Ալազան) (Kapuzian / Գաբուզյան, 1903–1966), գրականագետ, պյոֆ Norair Tapaghian (Նորայր Դաբաղյան) (1904-1955), translator Lemvel Marutian (Լեմվել Մարության) (1904-1968), ԽՍՀՄ peoples artist, թատերագետ, ռեժիսոր Vartan Ajemian (Վարդան Աճեմյան) (1905), անվանի լուսանկարիչ, ՀՀ կուլտ վաստ գործիչ Nemrut (Նեմրութ) (Paghtasarian / Բաղդասարյան, 1905-1988), գրականագետ, դ-ր, պրոֆ Minas Hyusean (Մինաս Հյուսըան) (1904), writer Lyuci Tarkyul (Լյուսի Թարգյուլ) (Tarkyulian / Թարգյուլյան, 1905-1955), ՀՀ արվեստի վաստ գործիչ, կինոօպերատոր Karekin Aslanian (Գարեգին Ասլանյան) (1906), French-Armenian հասարակական գործիչ Aghasi Tarpinian (Աղասի Դարբինյան) (1906), ՀՀ ԳԱ academic Manvel Manvelian (Մանվել Մանվելյան) (1913) ՀՀ ԳԱ թղթանդամ, գրականագետ Mgrdich adyan? (Մկրտիչ ատյան) (1907-1983), պատմաբան, կուսակցական աշխատող, ՀՀ գիտ վաստակավոր գործիչ Vartan Avedisian (Վարդան Ավետիսյան) (1911), ՀՀ վաստակավոր ճարտարապետ Valendin Ajemian (Վալենտինա Աճեմյան) (1913), and many others.

Վ-ի 1915 թ հերոսամարտի նահատակների հիշատակին է նվիրված ՀՀ-ում, Աշտարակ-Գյումրի ավտոմայրուղու ձախ կողմում (Աշտարակ ք-ից հս-արմ) կանգնեցված «Արծիվ Վասպուրականի» հոյակապ հուշարձանը (ճարտարապետ Ռ. Իսրայելյան): Թեև Վ-ի հերոսական ինքնապաշտպանության ժամանակներից անցել են տասնամյակներ, սակայն այսօր, այս տագնապալի պահին, մեզ՝ հայերիս համար, վանեցիների սխրանքները պետք է օրինակ դաոնան:


Map




Personal tools
Namespaces
Variants
Actions
Navigation
Databases
Toolbox