Turuberan
Turuberan (Տուրուբերան, Duruperan) is the fourth historical province of Greater Armenia (Մեծ Հայքի), and one of 15 ashkhars (worlds). Turuberan was also often called Taron and consisted of 16 cantons:
- Khoyt (Խոյթ)
- Aspakunik (Ասպակունեաց ձոր)
- Taron (Տարոն)
- Ashmunik (Աշմունիք (Արշամունիք))
- Mardaghi (Մարդաղի)
- Dastavork (Դաստաւորք)
- Tuaratsatap (Տուարածատափ)
- Dalar (Դալառ)
- Hark (Հարք)
- Varajhnunik (Վարաժնունիք)
- Bznunik (Բզնունիք)
- Yerevark (Երևարք)
- Aghiovit (Աղիովիտ)
- Apahunik (Ապահունիք)
- Kor (Կորոյ գավառ)
- Khorkhorunik (Խորխոռունիք)
Տուրուբերան[edit | edit source]
Տուրուբերան, Մեծ Հայքի չորրորդ նահանգը։ Արևմուտքից սահմանակից էր Ծոփք և Բարձր Հայք, հյուսիսից՝ Այրարատ, արևելքից՝ Վասպուրական, հարավից՝ Մոկք և Աղձնիք նահանգներին։ Տուրուբերանը վարչականորեն բաժանվում էր 16 գավառի։ Տուրուբերանը Սելևկյանների տիրապետության վերջին շրջանում մտել է Մեծ Հայքի սատրապության մեջ, այնուհետև եղել է Մեծ Հայքի թագավորության կենտրոնական նահանգներից։ Տուրուբերանի տարբեր գավառներում հնում Իշխել են Սլկունիները, Մամիկոնյանները, Մանդակունիները, Ապահունիները, Բզնունիները, Գնունիները, Խորխոռունիները։ VIIդ. Տուրուբերանը ասպատակել են արաբական նվաճողները։ VIII-IXդդ. Տուրուբերանի տարածքում հաստատվել են արաբական ցեղեր։ Վերացվել է Աղբիանոսյան տան իշխանությունը։ Վերացել է Ապահույաց տոհմը, իսկ Գնունիները անցել են Տայք։ IXդ. Տուրուբերանը վարչա–քաղաքական տեսակետից բաժանվել է երեք մասի՝ Տարոնի իշխանություն, Կայսիկների ամիրայություն և Խութ։ Բյուզանդական կայսրությունը Xդ. 2-րդ կեսին զավթել է Տուրուբերանը։ 1064–ին Տուրուբերանը զավթել են սելջուկյան թուրքերը, և մինչև XIIIդ. սկիզբն այն եղել է սելջուկյան Շահի Արմենների սուլթանության կազմում։ XIIIդ. սկզբին հայ–վրացական միացյալ ուժերը՝ Զաքարյանների գլխավորությամբ, ազատագրել են Տուրուբերանի հյուսիսային գավառները։ XIII–XIVդդ. Տուրուբերանը ասպատակել են թաթար–մոնղոլական և թուրք հրոսակ ցեղերը։ 1555–ին և 1639–ին կնքված թուրք–պարսկական պայմանագրերով Տուրուբերանը զավթել է Օսմանյան սուլթանությունը։ XVI–XVIդդ. թուրք–պարսկական պատերազմների ժամանակաշրջանում Տուրուբերանը բազմիցս կողոպտվել, ավիրվել և ամայացել է։ Չնայած այդ ամենին, ընդհուպ մինչև 1914–18–ի առաջին համաշխարհային պատերազմը, Տուրուբերանի հիմնական բնակիչները եղել են հայերը։ XXդ. սկզբին Տուրուբերանի տարածքը մտել է հիմնականում Բիթլիսի և Էրզրումի վիլայեթների մեջ։