The Armenian Genocide: Testimonies of the Eye-Witness Survivors - Testimonies 200-249

From Armeniapedia
Jump to navigation Jump to search

<- The Armenian Genocide: Testimonies of the Eye-Witness Survivors

200 (200). ՍՄԲՅՈՒԼ ԲԵՐԲԵՐՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1909 Թ., ԱՖԻՈՆ-ԳԱՐԱՀԻՍԱՐ) Ես հորս չեմ հիշում։ Թուրքերը հորս սպանել էին։ Քեռուս ալ տանջանքներով մեռցրել էին։ Մեծ եղբորս թուրքական բանակ տարին, բայց նա փախավ, եկավ թուրքական բանակեն։ Մամաս եղբորս պահեց խոտի դեզի մեջ, իսկ դրացի թուրք կնիկը մատնեց կառավարությանը։ Եկան, գտան, նորեն տարին։ Մյուս եղբայրս փոքր էր, անոր ալ տարին։ Հետո իմացանք, որ տասնյոթ հայ տղաների հետ գիշերով սպանել, գցել էին գյուղի կամուրջին տակը։ Էնպես որ, տղամարդ չմնաց մեզ մոտ, երբ աքսոր էլանք։ Դեր Զորում հինգ մորաքույրներիս փախցրին, տարին, վերջն ալ անոնց գլուխները կտրեցին, խշտիկներու վրա ցցեցին, որ մենք տեսնանք, անոնց ջանդակներն ալ գցեցին Եփրատը։ Մամայիս հորաքույրին միայն կեսը գտանք, մամաս թաղեց հողին մեջը։ Բոլորին կոտորեցին, մարդ չթողին… Լալեն մամայիս աչքերը կուրացան։ Ետքը մեզ հրաման տվին՝ ետ էրթալ մեր տեղերը… Հույնի օրոք լավ էինք։ Ամմա վերջը հույնի–թուրքի կռիվը սկսվավ… Թուրքերը սկսան քրիստոնյաներուն կոտորել։ Մարիամ Աստվածածնի օրն էր. գնացի եկեղեցի՝ օրհնված խաղող բերելու։ Տերտերը քարոզ կուտար. «Հայե՛ր, եկե՛ք, վիրավորներուն վերքերը կապեցե՛ք»։ Ես ալ ըսի մորս՝ կէրթամ ջուր կուտամ վիրավորներուն։ Մամաս չթողեց։ Այդ ժամանակ հույնը քաշվեց։ Մենք ալ այդ հույն կռվող զինվորներուն հետ սկսանք փախչիլ։ Մի տեղ թուրքերը մեծ կրակ էին արել, մեջը հայերուն էին գցում։ Մամայիս բռնեցին, կրակի մեջ գցեցին, մենք՝ ես ու քույրս, սկսանք պոռալ, չկրցանք մորս կրակի միջից ազատել։ Այդ միջոցին քրոջս ալ կորցրի։ Դաշտի մեջ մինակս մնացի։ Գիշերը հողը փորեցի, վրաս քաշեցի, քնեցի։ Առավոտյան տեսա զինվորներ են եկել, գլխիս կանգնել, ասացին. – Աղջի՜կ ջան, արի՛ մեզ հետ։ Ես վախեցա, ասացի. – Դուք թուրք եք, ես ձեզ հետ չե՛մ գա։ Ըսին. – Չէ՜, մենք հույն ենք, արի՛։ Լա՜վ, դու՛ գնա։ Էդտեղ երեք հատ թունել կա. որ մեկը որ լույս չկա, ան թունելը մտիր ու պոռա՝ «գաղթականներ, մուհաջիրներ»։ Ես ադանկ ալ ըրի, կին մը ինձի բռնեց, նայեց երեսս, ըսավ. – Վու՜յ, ջեհենեմը գնաս, ես ալ իմ կորած աղջիկս կարծեցի քեզ։ Հույն զինվոր մը եկավ ադ կնոջը ըսավ. – Ինչու՞ չես վերցնում աս աղջկան, մեղք է, առ մխիթարվիր, հազիվ փախել, եկել է։ – Չէ՜, չե՛մ կրնար, ես իմ երեխեքին չե՛մ կարող պահել, նրան ինչպե՞ս պահեմ։ Էդ հույն զինվորը տեսավ՝ ես լաց եմ լինում, սկսավ ինձ մխիթարել. – Մի լար, աղջիկ, եր—ի քու մայրը չի մեռել, գնացել է, պիտի գա, քույրդ էլ կգտնաս, մի լաց։ Բայց ես չեմ հավատում անոր խոսքերուն, լաց եմ լինում։ Հույն զինվորը ինձ մի քիչ պաքսիմատ տվավ, իր ջուրի ամանեն ջուր տվավ, խմեցի, ինձի ալ մի ուրիշ կնիկի տվավ, որ ինձ տերություն ընե, բայց էս կնիկն էլ չպահեց։ Ես ժողովրդի հետ գնացի. տեսնեմ՝ մի կին նստած էրկանք է աղում։ Ես գնացի էդ կնոջից մի քիչ հաց ուզեցի։ Ան ինձի ըսավ. – Հաց չկա, մի քիչ ալ գնա, անտեղը գիլգիլ կա բուսած, ա՛ռ, կե՛ր։ Ինձ վրա էլ հա՜լ չկար. անոթութենեն ուշքս գնաց, ընկա։ Երբ արթնացա, տեսա գետնին պառկած եմ, ականջիս ձայներ են գալիս։ Հույն զինվորներուն ըսի, որ հոս հոր է, մեջը մարդ կա։ Հույն զինվորները եկան էրկանքը անդին քաշեցին, տեսան խալի է փռված, անոր տակը, հորին մեջը լիքը թուրք չեթե կա, սպասում են, որ մեզ սպանեն։ Հույն զինվորները անոնց կոտորեցին։ Հետո ուրիշ թուրք զինվորներ եկան, մեզ գտան։ Բոլորիս կանգնեցրին, երկու մարդու առանձնացրին մեզնից, պառկեցուցին գետնին, սկսան անոնց կաշիները քերթել — խնդալով ըսել. «կո՜վ ենք մորթում»։ Մարդոց կաշին դժվարությամբ հանեցին։ Էդ խեղճ մարդիկ ողջ–ողջ կտանջվեին, էդ ի՜նչ ձայն էր, ի՜նչ բորչըդուք. մարդիկ բանգը՜ր–բանգը՜ր կբոռային։ Վերջապես անոնց մաշկահան արեցին — ըսին. – Քանի որ դուք՝ գյավուրնե՜ր, հայտնել եք թուրք չեթեներուն տեղը, ձեր արժանի պատիժը ա՛ս է։ Մենք բոլորս ալ կուլանք, կողբանք, վախերնես կդողանք։ Ես հազիվ փախա, ոտքով սկսա քալել քանի մը հոգիներու հետ։ Մեզի գերի բռնեցին. չեն թողնում ոչ մի տեղ էրթալ։ Հազիվ տասներկու տարեկան տղա մը նստած կեղտոտում էր ճամփի եզրին։ Տանկ մը կար, տանկը պայթեց, ադ տղան ալ աչքիս առջ—ը անհետացավ։ Երբ թուրքերը տեսան իրենց տանկը վառվեց, «գյավուր գէ՜լդի» ըսելով փախան։ Թուրք զինվոր մը ինձի ուզեց իր հետը տանիլ։ Բայց ադ հույն զինվորը չթողեց, ինձ ասավ. – Մի՛ գնա, քո մամայիդ պես քեզ ալ կվառեն։ Ես ան ատենը հասկցա, որ այդ հույն զինվորը տեսել էր մորս վառվիլը — ինձ խաբում էր, որ ինձ մխիթարի, միշտ ասում էր՝ մամադ պիտի գա։ Ես ալ հույսով էի մնում։ Հետո գնացք մը եկավ, մեջը լիքը մարդ, տեղ չկար նստելու։ Ես մենակ, ոչ ոք չունեմ, այնքան ժողովուրդ կա, որ դռնեն կախված են՝ խաղողի ողկույզի պես։ Ինձ ալ կապեցին դուռնեն, որ աստիճանների վրայեն չընկնեմ։ Թուղթ մըն ալ ձեռքս տվին — ըսին. «Աս թուղթը կտանես հայկական եկեղեցի, քեզ կտանեն մամայիդ քովը»։ Ճամփին բացօթյա գնացքը կերթա, քամին կփչե, կարծես հիմա պիտի պոկվեմ։ Կամուրջի մը վրա մեր գնացքը պայթեցուցին, բայց, քանի որ ես դուռնեն կապված էի, հրաշքով ազատվա, մեջի մարդիկ ջարդուխուրդ եղան։ Մի քանի հոգիի հետ նորեն սկսանք քալել։ Երկաթգծի ճամփով քալեցինք, վերջապես հասանք Իզմիր։ Իզմիրի շուկային մեջը կպտտվեի, որ գոնե մեկը ինձի մեղքնա, կտոր մը հաց կամ ուրիշ բան մը տա։ Մեկ ալ ի՞նչ տեսնամ, աչքերուս չհավատացի, քույրիկս կնիկի մը հետ դիմացս ելավ, ըսի. – Քույրի՜կ, – փաթթվեցա։ – Գնա՛, դու իմ քույրը չես, իմ քույրը մարալի պես էր, անունը Սմբյուլ էր, – ըսավ՝ զզվելով ինձմե։ – Ա՜խ, քույրիկ, ե՛ս եմ, Սմբյուլն եմ, մեր մամային թուրքերը այրեցին կրակի մեջ։ Ես անոթի–ծարավ, քալելեն հոգնած աս վիճակին եմ հասած, – ըսի։ Ան ժամանակ քույրս ինձի ճանչցավ, առավ տարավ եկեղեցի՝ Ս. Ստեփանոսը։ Հոն մարդ մը քյուֆլոտած հաց տվեց ինձի։ Կերա, շատ անոթի էի, բայց իրենց ունեցածն ալ ադ էր։ Հոն ըսին՝ պիտի էրթանք հաց ճարելու։ Քույրիկս ըսավ. – Քույրիկիս ալ տարեք ձեզի հետ։ Ադ մարդոց հաց հասավ, ինձի չհասավ։ Մինչ— սպասեցի, որ նորեն հաց թխեն, իմ ընկերները գնացին, ես մնացի, սկսա լալ։ Նոր գտած քրոջս ալ կորցրեցի։ Հետո մի կնիկ մեղքցավ ինձի, շոր մը տվավ, հագա՝ թե չէ տկլոր էի։ Ադ կնիկը ինձի տարավ Ս. Ստեփանոս եկեղեցին։ Թուրքերը ադ ընթացքում եկեղեցին պայթեցրել էին։ Ավերակներուն մեջեն քույրիկիս նորեն գտա։ Իր վրա եղած ոսկեղենները իր վարտիքին մեջ պահեցինք, քանի որ թուրքը որ տեսնա՝ կառնե. «Գյավու՜ր, ներդե՞ գյոթիրիյորսըն» (Գյավու՜ր, ու՞ր ես տանում) ասելով, ունեցած–չունեցածը առնում էին։ Հայերուն, հույներուն ծովն էին գցում։ æահել, ահել, երեխա, մայր չէին նայում։ Թուրք զինվորները խշտիկներով ծակծկում էին բոլորին, երեխաներին բռնում գցում, մեծերին շպրտում էին ծովը։ æուրին վրա լիքը մարդ էր, ջուրը չէիր տեսնար։ Թուրքը Իզմիրում հազար հինգ հարյուր հայ երեխեք հավաքեց, բենզինը լցրեց, վառեց։ Ամերիկացին տեսավ՝ չօգնեց։ Ադոր համար ես ատելով ատում եմ ամերիկացուն, ադոր համար ալ ես Ամերիկա չե՛մ երթար։ 1924 թվին եկել եմ Հունաստանեն, դժվարություն շա՜տ եմ տեսեր. մազութ եմ լցրել գործարանում, բամբակ եմ քաղել դաշտերում, ամե՜ն գործ արել եմ, ամե՜ն։ Եթե օրը հարյուր մանեթ ալ տան նե՝ նորեն Ամերիկա չե՛մ երթա… Մեզի բռնեցին գերի տարին. պահածո պատրաստելու տեղ մըն էր։ Հոն մնացինք։ æուր չիկա։ Թենեքե պահածոյի բանկայով ջուր էին տալիս օրը մեկ անգամ, մի քիչ ալ՝ հաց։ Նոր ծնված երեխեքը սովից մեռնում էին. մայրերը կաթ չունեին, սեֆիլությու՜ն… Թուրք զինվորները, ձեռքերնին խշտիկներով, գալիս էին, մեզ ասում. – Գյավուրլա՛ր, նե՞ էդիյօրսըն (Գյավուրնե՛ր, ի՞նչ եք անում)։ – Գալիս, տեսնում էին սիրուն աղջիկ կա, առնում, տանում էին, քի՜մ–քիմե՜ (ո՜վ–ու՜մ)։ Պզտիկ պատուհան մը կար, հեռուն աղբյուր մը տեսանք, բայց ով որ գնա՝ սպանում են։ Թուրք զինվոր մը ծառին ետ—ը կայնած է, ով գա ջուրին քովը՝ սպանում, փռում է գետնին։ Քույրս ինձ ըսավ. – Չէրթա՛ս աղբյուրը, կսպանեն… Հետո եկան թուրք զինվորները, ըսին. – Ձեզի ծովեզերք պիտի տանենք։ Ծովեզերքում լի՜քը մարդ, մրջյունի պես ծեփված են։ Մարդ մը եկավ մոտեցավ մեզի, թե՝ ես պատրաստ եմ ձեզի դրամով ազատել, նավ նստեցնել, միայն թե աղջիկս ձեզի հետ տարեք։ Դու մի ըսեր, ադ մարդը իր ընտանիքը ղրկել է, աղջիկը մնացել է, ուզում է անոր ալ ղրկել մեզի հետ։ Թուղթերնիս շինեց, եկավ, ըսավ. – Դուք հոն սոված չեք մնար, կնիկս հոն ձեզի կօգնի։ Ամմա նավի մոտ չեն թողնում, թուղթերը ստուգում են։ Մեզի ծանոթ մարդու մը կնիկի շորեր էին հագցրել, որ փախնի, բայց այդ մարդուն կնիկին սպանեցին, անոր դիակը գետինը մնաց։ Մարդը գիժ կնիկ ձ—անալով կծոտում էր ասոր–անոր։ Թուրքերը ըսին. «Բու գյավուր դելի դըր» (Այս գյավուրը խենթ է)։ Վեր ձգեցին, նավ ելանք, ադ մարդն ալ մեզի հետ։ Նավը շարժվեց։ Չգիտենք՝ ու՞ր ենք գնում։ Նավը կանգնեց Սալոնիկ։ Հույնը մեզ շատ լավ դիմավորեց։ Պրասայով ճաշ տվին. չէ՞ որ ներսերնիս չորցած, ցամքած էր. պրասան մարդու ներսը կշինե եղեր։ Մեզի քանի մը օր պահեցին, կերցուցին, խմցուցին, ուժի բերեցին։ Քրոջս ամուսինը երեք երեխայով հոն՝ ադ քաղաքն էր. եկավ մեզի գտավ։ Ինձի տարին հրեայի մը տունը։ Անոնք շատ հարուստ էին։ Պզտիկ երեխա ունեին, ես ադ երեխան սայլակով կպտտցնեի, ամանները կլվայի, տունին փոշիները կառնեի։ Օր մը հրեա տանտիկինս ինձի ըսավ. – Քեզի մեր հրեական դպրոցը պիտի դնենք, կերթա՞ս։ Ըսի. – Չէ՛, ես հայ եմ։ Ես գիշերով անոնց քովեն ալ փախա… Գացի, ֆաբրիկա մտա, աշխատեցա։ Վերջն ալ Հայաստան եկա, պսակվեցա, չորս զավակ ունեցա։ Անոնց ուսումի տվի, ամուսնացրի։ Հիմա յոթը թոռ ունեմ։ Բայց էլ առողջություն չունեմ։ Շա՜տ դարդ եմ տեսել, շա՜տ աշխատել, շա՜տ չարչարվել եմ, մինչ— այս օրվան հասել եմ։ Փառքդ մե՜ծ լինի, Աստված…

201 (201). ԳԵՂԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1909 Թ., ԱՖԻՈՆ-ԳԱՐԱՀԻՍԱՐ)

1915-ին մեզի աքսոր հանեցին, Աֆիոնեն մինչ— Կոնիա ոտքով անցանք... Վերջն ալ Իզմիր անցանք։ Իզմիրի 1922-ին աղետը կհիշեմ։ Եռացած ջուր էին բացել հայերուն վրա, որ ջուրին մեջ մեռնին։ Շատ փող ունեցողները ասում էին ղայըղջիներուն. «Ա՛ռ աս ոսկիները, տա՛ր ինձի ֆրանսական, անգլիական նավերուն քովը հասցուր»։ Չամադանով փողը կառնեին թուրքերը, ղայըղը կնստեցնեին, քիչ մը տեղ կտանեին, ղայըղը շուռ կտային, որ հայերը խեղդվին ջուրին մեջը՝ նավերուն չհասնին, չազատվին։

202 (202). ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՐՈՆՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1890 Թ., ԷՍՔԻՇԵՀԻՐ)

1915–ին, Չալղարանի հայերուն աքսորի հանելեն տասը օր առաջ, եկան հարյուրի չափ հայ երիտասարդներու անունները կարդացին։ Ես ալ ադոնց մեջն էի։ Բայց հայրս քառասուն ոսկի տվավ զաբիթներուն, ինձի ազատեցին։ «Հայդե բաքալըմ» (դե՛, առաջ) ըսին, մնացածներուն ոտքով քշեցին դեպի Բանդըրմա։ Քանի մը օր ետքը եկան, ամբողջ գյուղը պաշարեցին, աքսորի հանեցին։ Ծնողներուս տարին, կացինով գլուխները կտրեցին։ Ես մնացի մենակ՝ երկու քույրերուս — մորաքույրիս հետ։ Անոնց մեջքերուն կապեցի հորս ունեցած ոսկիները։ Ճամփա ընկանք։ Ճամփին մեծ քրոջս թուրքերը փախցուցին, պզտիկ քույրս, որ տասներեք տարեկան էր, ջահել մորաքույրիս հետ ձեռք–ձեռքի տված, իրեն գցեց Եփրատ գետը, որ իրենք ալ թուրքի ձեռքը չանցնին։ Օրվա մեջ տասը–տասնհինգ հոգի կկախեին ծառերեն։ Մնացածներին քշեցին ոտքով դեպի Դեր Զոր։ Ճանապարհին ես փախա։ «Հայ եմ» ըսի, հույները առին ինձի, պահեցին։ Վերջը հույն տղաներու հետ մտերմացա, փախանք անտառները, պարտիզան. չորս հարյուր հոգի էինք։ Կկռվեինք թուրքին դեմը։ Մեզմե ով որ գերի իյնար, կտանեին Անկարա, կախաղան կհանեին։ Մեզմե տասնչորս հոգի կախեցին։ Մեղքերնին ան էր, որ փախել էին։ Թուրքին կառավարությունը հրաման հանեց՝ մեկ տարվան մեջ հայերուն կոտորել։ Չեչենները զենքերը առած եկան մեզ կոտորելու։ Ան ժամանակ երեք միլիոն հայություն կոտորվեց, կըսեն մեկուկես միլիոն կոտորվեց, բայց սու՜տ է. երեք միլիոն կոտորվեց, միայն կես միլիոն Դեր Զորում կոտորեցին։ Երեք հարյուր հազար՝ Ռաս ուլ Այնում, Արաբիայի չոլերում։ Օրական տասը–տասնհինգ հոգի կփորեին, հարյուրավոր մեռելներ կթաղեին, խոլերայեն կմեռնեին։ Ադոնց հաշիվը բռնո՞ղ եղավ։ Մինաս անունով տղա մը, որ յարալու է եղել, լեշերու տակեն ազատվել, փախել էր, Եփրատի ափին տեսել է պզտիկ քույրս՝ Շնորհիկը, — ջահել մորաքրոջս տկլոր՝ ափին ընկած։ Դու մի ըսեր՝ անոնց լեշերը ջուրը ափ է հանել, արաբներն ալ անոնց շորերը վրայեն հանել են, մերկ դիակները գցել են ափին՝ գազաններուն, ագռավներուն կեր դառնալուն։ Աս բոլորը հետո Մինասը ինձ պատմեց, շատ տարի հետո… Հայերը հարուստ էին մեր կողմերը։ Ամենալավ տունը, ամենալավ խանութը հայերունն էր։ Թուրքերը ուզեցին հայերուն տեղահանել, որ հայերի ունեցած–չունեցածը իրենց վերցնեն։ Աս պլանը իրականացրին։ Հայերը աքսոր ելլելու ժամանակ ամեն մարդ իր փողերը, ոսկիներն առավ հագուստներուն մեջ կարեց, քամարներուն մեջ դրավ, իր վրա վերցուց՝ նեղ օրվա համար։ Թուրքը ձիավորներ դրեց հայերուն վրա, իբր թե պիտի պահպանեն, ամմա հայերը անոթի–ծարավ չոլերը ինկան՝ ուժասպառ։ Թուրքերը հատուկ հեռացնում էին հայերուն ճամփան, որ գետի ջուրի չհանդիպին, ջուր չխմեն, չաշխուժանան, որ ուժասպառ ընկնեն մեռնեն։ Ողջ մնացածներուն երթալեն վերջը, թուրքերու նոր խումբ մը կուգար, որ ինկածներուն տկլորցնեն, սոդթեն, թալանեն։ Իսկ ոմանք ալ, որ ընկել էին ճամփեն դուրս, սողալով մի կերպ հասել են ջրին, խմել, ուժ առել, փրկվել։ Մեր Հաջի Գաբրիելը այդպես էր ազատվել… Վերջը ան ալ Հայաստան եկավ, հոս թաղվեցավ։ Ան ալ էսքիշեհիրցի էր։ Հույնը գրավեց Էսքիշեհիրը, բայց բոլշ—իկ ռուսը թուրքին զենք ու ոսկի տվավ։ Հույները ի՞նչ պիտի ընեին՝ կոտորվեցան։ Հունաստան փախողները՝ ազատվան։ Իզմիրը հույների կողմից գրավված էր, բայց թուրքերը կրակի տվին։ Ռումանիան մեզ չընդունեց։ Ըսավ՝ բանվոր չեմ ուզեր, վաճառական ըլլա նե՝ կուզեմ։ Բուլգարիան ըսավ՝ հայերը հողեն դուրս թող էլլան։ Անտեղ մի հարուստ հայ վաճառական կար, գնաց, խնդրեց թագավորին, որ մեզի ընդունեց։ Վերջն ալ 32 թվին Հայաստան եկանք, կապրինք հիմա Նոր Բութանիա։

203 (203). ԵՂԻՍԱԲԵԹ ԳԱՎԳԱՎՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1900 Թ., ԷՍՔԻՇԵՀԻՐ)

Չալղարանեն մեզի աքսորեցին դեպի Ռասուլիա (Ռաս ուլ Այն)։ Մամաս թուրքերուն համար ջուր կկրեր, փոխարենը պատառ մը հաց կուտային իրեն, ինքն ալ կբերեր ինձի կկերցներ, որ անոթութենեն չմեռնիմ։ Մամաս ինձի տղայի քուրջեր հագցուցած էր, քանի որ աղջիկներուն կփախցնեին։ Ես ծածուկ կելլեի սիգարեթի պոչերը կհավաքեի հորեղբայրիս համար։ Հայերին շատերուն մաղարայի մեջ լեցուցին, վրանին կիր լեցուցին, կրակի տվին, այրեցին։ Թուրքերը փայտե թոփուզ ունեին՝ քյու՛թ դեի գլուխնուն կզարնեին, կմեռցնեին։ Մեր Մարգրիտը մեռելներուն, լեշերուն մեջեն ելեր էր, տեսել է, որ մարդ չիկա, փախեր, էկեր էր, մեզ գտավ։ Հայ կնիկները թաքնված էին թփերուն տակը։ Մեկուն կրծքի երեխան սկսավ լաց ըլլալ, մայրը ըսավ՝ աս երեխան մեր բոլորին մահվան պատճառ պիտի ըլլա, սեղմեց կրծքին, որ չլացի, երեխային մեռցուց իր գիրկին մեջը։ Շատերը իրենց Եփրատը նետեցին։ Սուզեկի պես խորն է անոր ջուրը, կհիշեմ։ Եփրատին մեջ ալ մեռան, խեղդվան։ Մամայիս քույրը, մայրը, հարսը՝ ախպոր կնիկը գացին իրենց ջուրը գցեցին, որ թուրքին ձեռքը չանցնին։ Թուրքերը մեզի աղվոր մը տանջեցին։ Սաջերը կրակի վրա կդնեին, որ կարմրի, անոնց վրայեն կքալեցնեին, ոտքերնուն տակերը՝ դաբանները կայրեին — կամ կնալեին, տանջամահ կընեին։ Շատ խեղճացել էինք։ Ոտքերուս տակը յարաներ էին եղել։ Ուտելիք չիկա, մտածեցի կոշիկներս ծախեմ, հացի դրամ ըլլա։ Թուրք տղա մը կոշիկներս առավ։ Ադ նույն գիշերը երեք տարեկան քույրիկս երկար անոթի մնալեն վերջը ուտելիք կերավ՝ ուռավ, մեռավ։ Ծառին տակը թաղեցինք։ Գիշերը սոված չախկալները եկել, հողից հանել էին մեր սիրուն Հայկուշին, բզկտել, կերել էին… Մինչ— Ռաս էլ Այն գացեր ենք՝ Հալեպեն անդին։ Մեզի ս—կյետ պիտի ընեին, այսինքն, պիտի ջարդեին, ամմա հրաման էկավ. «Որուն ընտանիքին մեջը թուրքական բանակի զինվոր կա՝ անոնց ընտանիքը պիտի ազատվի կոտորածեն»։ Ասանկով ողջ մնացինք…

204 (204). ՍԱՄՎԵԼ ՓԱԹՐՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1900 Թ., ԷՍՔԻՇԵՀԻՐ)

Ծնվել եմ Չալղարանում։ Երբ 1915 թվին աքսոր մեզ հանեցին, ես կհիշեմ, թե ինչպես Էսքիշեհիրեն մեզ ոտքով տարին Սիվրիհիսար։ Հետո՝ Հայմանա, հետո՝ Ղըրշեհիր, հետո ոտքով մեզ բերին Ղայսերի՝ Կեսարիա։ Ճանապարհին ինչե՜ր ասես չտեսանք, ինչե՜ր ասես չքաշեցինք։ Կհիշեմ, աղջիկները — կանայք խաչ կհանեին, գետին մեջ կնետվեին, ադ ժամանակ նամու՜ս կար, բա՜ն կար…։ Խարբերդի մոտերն էինք։ Կհիշեմ, օր մը երկու զաբիթներ իրար հետ գրազի բռնվեցան մի հայ հղի կնոջ վրա. – Շու քարընըն քարնը նէսի՞ վար (Այս կնոջ փորում ի՞նչ կա)։ – Գյավուր դըր՝ քըզ օլուր (Գյավուր է՝ աղջիկ կլինի)։ – Յօ՛ք, օղլան օլուր (Ո՛չ, տղա կլինի)։ Գրազ եկան, իմ աչքի առաջ դաշույնով կնոջ փորը ողջ–ողջ ճեղքեցին։ Ես ադ իմ աչքովս տեսած եմ։ Երբ Կեսարիա հասանք, մեզի բերին, լեցուցին մեծ սրահի մը մեջ։ Կեսարիայի վալին եկավ հարցուց. – Էրմէնի բաջիլա՜ր (հայ քույրե՜ր), արդյոք ճանապարհին ձեզ նեղություն տվող եղա՞վ։ Մեր հայ կանայք ալ ուժ առին, սկսան պատմել, թե ինչպես թուրք հսկիչ ժանդարմները գիշերները մեզի կծեծեին, մեր հայ աղջիկներուն ու հարսներուն կտանեին…, իսկ առավոտյան՝ հալից ընկած, ետ կբերեին… Վալին ջղայնացավ, ըսավ. – Ամո՛թ, — ասոնք մեր ազգին զավակներն են, – ու հրամայեց իր ոստիկաններուն, – տարե՛ք այս ժանդարմներուն, զնդանը նետեցե՛ք։ Դուք մոռացա՞ք, որ Անդրանիկը երբ կուգար, ծակե–ծուկ կմտնայիք։ Էրմէնիլե՛ր (հայե՛ր), հեչ չվախնաք, Կեսարիայի հայ հարուստները շատ են, ձեզի լավ կպահեն… Եվ մեզ սկսան բաժանել հայերու վրա։ Իմ ջահել մայրս ու մի եղբայրս մեռել էին ճամփին՝ հոգնությունից ու անոթությունից, մյուս եղբայրս ալ մեռեր էր տիֆից։ Մեր ընտանիքեն մնացել էի միայն ես։ Ինձի պես անտեր մնացած տղոցն ալ մտցուցին Ս. Կարապետ վանքի որբանոցը, որտեղ սովորեցի։ Հետո մեզի տարին ամերիկյան որբանոցը՝ հոն ալ սորվեցա։ Հետո յոթ տարի Անկարայում, թուրքական բանակում, որպես սպա ծառայեցի։ Անկարայից անցա Երուսաղեմ։ Մի արաբի մոտ աշխատեցա։ Ադ բարի մարդն ինձ իր հոգեզավակը դարձուց։ Արաբերեն կխոսեին անոր տունին մեջ։ Հետո 1925–ին Երուսաղեմեն Հունաստան անցա։ 1932–ին Հունաստանեն մինակս, քարավանին մաս կազմելով, եկա Հայաստան։ Գիտցած հայերենս գրեթե մոռցած էի… Հոս սկսա կամաց–կամաց վերհիշել…։ 1935–ին ամուսնացա։ 1942–ին ռազմաճակատ զորակոչվեցա։ Երեք–չորս տեղեն վիրավորվեցա, բայց շարունակեցի կռվել հայկական 89-րդ դիվիզիայի կազմում։ 1945 թ. հասանք Բեռլին։ Մայիսի 9-ն էր։ Ռայխստագի մոտ գերմանացիներ հավաքվեցին մեր շուրջը։ Մի գերմանացի ծերուկ, մոտ ութսուն տարեկան, հարցրեց թուրքերենով. – Իչինիզդէ թյուրքջէ բիլէն յօ՞ք մը (Ձեր մեջ թուրքերեն գիտցող չկա՞)։ Մեր մարտիկները չհասկացան։ Ես մոտեցա, ըսի. – Բեն բիլիրիմ (Ես գիտեմ)։ – Օղլու՜մ, սէն նէ՞ միլլէթ սըն (Տղա՜ս, դու ո՞ր ազգից ես)։ – Էրմէնի իմ (Հայ եմ)։ – Նէ՞ դիօրսըն, ջանը՜մ, բու օրդուսը էրմէնի դը՞ր (Ի՞նչ ես ասում, ջա՜նս, այս հայկակա՞ն գունդ է)։ – Հէ՛, էրմէնի օրդուսու դըր Թամանյան 89-րդ դիվիզիա (Այո՛, հայկական գունդ է՝ Թամանյան 89-րդ դիվիզիան է)։ – Գէլմէնիզ նէրդէ՞ն (Որտեղի՞ց եք եկել)։ – Էրմէնիստան (Հայաստանից)։ – Էրմէնիստան վա՞ր մը (Հայաստանը կա՞ արդյոք)։ Հէփսի էրմէնիլէրի քէսմէդի՞լէր (Բոլոր հայերը չկոտորվեցի՞ն)։ – Էրմէնիստան հէլբէ՛թ դէ վար (Հայաստան իհարկե՛ կա)։ – Սէն թյուրքջէ նա՞սը բիլիրսին (Դու թուրքերեն ինչպե՞ս գիտես)։ – Բէն Անկարադա եդի սէնէ զաբիթ օլմուշ ըմ թուրք օրդուսը (Ես Անկարայում թուրքական բանակում յոթը տարի սպա եմ եղել)։ – Ուրեմն եկել եք ձեր վրե՞ժը լուծեք գերմանացիներից։ Չունքի բիզ սէբէբ օլդուք (քանի որ մենք պատճառ եղանք) ջարդին, արյունահեղությանը։ Ես ալ ադ ժամանակ գերմանական բանակի զինվոր էի Թուրքիայում։ Հոն ալ թուրքերեն սորվեցա… Է՜, ո՞րը հիշեմ, ո՞րը պատմեմ, ես ալ չգիտեմ։ v Բեռլինի փողոցները ման էինք գալիս՝ առոք–փառոք, աղջիկ մը պառավի հետ կխոսեր, ինձի տեսնալուն պես ժպտալով ծեր կնոջն ըսավ. – Տե՛ս, աս երիտասարդը ինձի փրկեց։ Ես հիշեցի այդ հրեշտակի պես աղջկա դեմքը։ Մի քանի օր առաջ շենք մը մտել էի՝ ավտոմատը ձեռքիս, շենքը կործանված էր — ամայի։ Տուն մը մտա, խալի մը կախված էր պատեն, մտածեցի՝ պոկեմ… Դու մի ըսեր՝ ետ—ը դուռ է եղեր… բացի, հրեշտակի պես աղջիկ մը (էդ աղջիկն էր) վախեն կդողար, ինձի տեսնելով՝ ավելի վախնալ–դողալ սկսավ, որ ուր որ է իրեն պիտի սպանեմ, ըսավ. – Նի՛խտ, կամարա՜տ, նի՛խտ, կամարա՜տ (Ո՛չ, ընկե՜ր, ո՛չ, ընկե՜ր. այսինքն՝ մի՛ սպանիր ինձ, ընկեր)։ Ես մեղքցա անոր, շալակս առի, սանդուխներեն վար տարի։ Ահա ադ աղջիկն էր, որ մատով ինձ ցույց կուտար պառավին՝ որպես իր փրկարարին։ Է՜, շատ ծանր օրեր, ամիսներ, տարիներ անցուցինք՝ ասդին–անդին, սոված–ծարավ, վիրավոր–հիվանդ, բայց ողջ–առողջ վերադարձանք։ Ադրբեջանցիները սաբոն կուտեին, որ հիվանդ ձ—անան — բանակեն ազատվին։ Մեր հայկական դիվիզիայեն շատերը զոհվեցան։ Երբ հասել էինք Ֆրանկֆուրտ գետի մոտ, Ստալինը հրաման ըրավ, որ հանգստանանք։ Մեր հրամանատար Նվեր Սաֆարյանն ըսավ. – Ի՞նչ է, հասնեմ էստեղ՝ հանգստանա՞մ, չմտնա՞մ, քշե՛ք, տղե՜րք, մտե՛ք…։ Սաֆարյանը լավ մարդ էր, երբ տղաներեն մեկը կփնթփնթար, որ պատերազմը երկար տ—եց, Սաֆարյանը, փոխանակ կոպիտ հրաման մը արձակելու, կըսեր. – Ճի՛շտ է, տղանե՜ր ջան, հոգնել եք, բայց Հայաստանի դռան բանալին կորցրել են, դռները փակ են, մեզ չեն ընդունում… Իսկ երբ հաղթանակը եղավ, ըսավ. – Ուրախացե՛ք տղե՜րք, Հայաստանի դռան բանալին գտնվել է, մեզ տու՜ն են կանչում…։ Օր մը Հակոբիկ թոռս եկավ սենյակս, տեսավ նստած կուլամ, ըսավ. – Պապի՜կ, ինչու՞ կուլաս… Ըսի. – Է՜, բալա՜ ջան, անցյալս միտս ընկավ, կուլամ… Է՜, ինչե՜ր տեսանք, ինչե՜ր անցուցինք, սա միայն իմ կյանքը չէ, սա հայ ժողովրդի ճակատագիրն է…

205 (205). ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍՏԵՓԱՆԻ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1902 Թ., ԷՍՔԻՇԵՀԻՐ, ՅԱՅԼԱ Գ.)

Հայրս զբաղվում էր հողագործությամբ — շերամապահությամբ։ Այդ ժամանակ սուլթան Համիդի թագավորության միապետական իշխանությունն էր, որը տ—եց մոտ երեսուն տարի։ Ար—մտյան Հայաստանի նահանգներում՝ Մուշ, Վան, Էրզրում, Երզնկա, Անատոլիա, Կիլիկիայում՝ Հաճըն, Զեյթուն — այլ տեղերում, միշտ ճնշում էին ու հայերին կոտորում, հատկապես 1894-96, 1909 թվերին։ Այդ թվերին հայերը ստեղծել են անլեգալ կուսակցություններ, որպեսզի հայերի պաշտպանությունը կազմակերպեն, բայց այդ կազմակերպությունները միջոցներ չունեին, ցրված էին, նա— չկար հայկական պետականություն։ 1908 թվին, երբ նոր սահմանադրություն ընդունվեց, երիտթուրք կուսակցությունը գլխավորում էին Թալեաթը, Էնվերը, æեմալը։ Դոկտոր Նազըմը, Բեհաեդդին Շաքիրը — հազարավոր երիտասարդ թուրքեր 1908 թ. կառավարության գլուխ անցան, կազմակերպեցին պառլամենտ, իսկ սուլթան Ռեշիդին թագավոր դրին, բայց՝ միապետական իրավունքներից զրկված։ Այդ նոր կուսակցության լոզունգն էր «Կեցցե՛, սահմանադրությունը. արդարություն, հավասարություն, ուրախ լինեն բոլոր ազգերը»։ Այդ լոզունգը ոգ—որեց նա— հայերին, — հայերը օժանդակեցին Իթթիհատ վե թերեքիի կուսակցության ղեկավարներին, որոնք հայերին ազատություն տալու խոստումներ էին շռայլում դաշնակցական — հնչակյան կուսակցության կազմակերպություններին։ Բայց մեկ տարի չանցած՝ 1909 թ. Ադանայի հայերի ջարդը կատարեցին։ 1912 — 1913 թթ. սկսեցին դաշնակցական — հնչակ կուսակցության անդամներին ձերբակալել ու բանտարկել։ Ես հիշում եմ, 1913 թ. գարնան մի կիրակի առավոտ մեր գյուղը շրջապատեցին զինված զինվորներ՝ իրենց հրամանատարով։ Նրանց հետ էր նա— քաղաքապետը՝ ժանդարմներով։ Գյուղի բոլոր տղամարդկանց հավաքեցին ու եկեղեցում բանտարկեցին։ Մեր գյուղը հարյուր քսան ընտանիք էր, բոլոր տները մանրամասն խուզարկեցին, դպրոցը — եկեղեցին, բողոքականների ժողովարանը, բայց ոչ մի բան չգտան։ Գյուղի առաջավոր մարդկանցից մի քանիսին կանչեցին իրենց մոտ, զրուցեցին, քննեցին, համոզվեցին, որ մեր գյուղում իրոք ոչ մի դաշնակ, հնչակ չկա, հետո բաց թողին բանտարկվածներին, պահանջեցին կերակրել զինվորներին — գնացին։ Իթթիհատ վե թերաքի կուսակցության կոմիտեն գաղտնի նիստ է գումարում՝ Թալեաթի նախագահությամբ, որտեղ մասնակցում էին Էնվերը, դոկտ. Նազըմը, Բեհաեդդին Շաքիրը — ուրիշներ, որոշում են ընդունում Թուրքիայում ապրող հայերին բնաջնջել, — այդ նիստում մշակում են բնաջնջման ծրագիրը՝ չթողնել ոչ մի հայ, սկսած նորածին երեխայից մինչ— ամենավերջին ծերերը։ Այդ կոմիտեի նիստում զեկուցողն էր դոկտ. Նազըմը։ Նա իր զեկուցման մեջ նշում է. «Ես Թուրքիան կենդանացնելու համար ձեզի ընկեր, եղբայր եղա, միայն թուրքն է ապրելու այս հողի վրա՝ անկախ, ինքնիշխան. ոչ թուրք տարրերը թող ջնջվին, ո՛չ մի հայ. ջնջե՛լ բոլորին»։ Նույնանման իր ելույթում դոկտոր Բեհաեդդին Շաքիրը առաջարկում է բնաջնջել բոլոր հայերին՝ նորածնից մինչ— ծերը։ Այդ որոշումը պետք է սուլթան Ռեշիդը ստորագրեր, բայց քանի որ Թալեաթը կասկածում էր, թե Ռեշիդը կստորագրի, նա կապվեց գերմանական դեսպանի հետ, որ նա մի քանի րոպե առաջ գնա թագավորի մոտ։ Եվ նրա ներկայությամբ Թալեաթ փաշան տարավ այդ գաղտնի ժողովի որոշումը, որը գերմանական դեսպանի ներկայությամբ — նրա ազդեցությամբ ստորագրել են տալիս, որով էլ 1915 թ. ապրիլի 24-ին ի կատար ածվեց հայերի կոտորածը։ Ես սովորում էի գյուղի ծխական դպրոցի չորրորդ դասարանում, երբ 1914 թ. Թուրքիայի կուսակցության կողմից փակ նամակ բաժանեցին բոլոր գյուղերի մուխտարներին։ Իմ հորեղբայրը մեր գյուղի տանուտերն էր, ինքն էլ ստացավ այդպիսի փակ նամակ, որը պատվիրված էր խստիվ պահել փակի տակ — չբացել։ 1914 թ. մայիսին Էսքիշեհիրից չորս ժանդարմով եկավ ժանդարմների պետը, պահանջեց այդ փակ նամակը, որը լավ պահել էր հորեղբայրս։ Նամակի անկյունները ստուգեցին, որ բացված չըլլա։ Նամակի չափերը՝ հիսունով յոթանասուն սանտիմետր էր։ Հորեղբորս վերցրին իրենց հետ — գնացին եկեղեցիի մոտ։ Մեր եկեղեցին գյուղի մեջտեղն էր, — չորս կողմը ազատ հրապարակ էր։ Գյուղի ժողովրդին հավաքեցին, — նվագողներով, դավուլ զուռնայի նվագի տակ ժանդարմի պետը բաց արեց փակ նամակը — կպցրեց եկեղեցիի պատին։ Այն կարմիր գույնի էր, մեջտեղը թուրքական գերբն էր՝ զենքով շրջանակված, տակը մեծ տառերով գրված էր. «Սեֆերբերլիք», որով հայտարարվում էր երկիրը ռազմական դրության մեջ։ Քանի որ Թուրքիան մտնում էր համաշխարհային պատերազմի մեջ, հայտարարվում էր քսան տարեկանից մինչ— քառասունհինգ տարեկան տղամարդկանց զինակոչ։ Այն ժամանակ առանձնապես առաջին հերթին հայերին տարան զինվոր։ Իմ հորը նույնպես տարան զինվոր։ 1915 թ. ապրիլի 24-ին գործնականում կատարվեց հայերի բնաջնջումը։ Հուլիսի 3-ին Էսքիշեհիրից մեր գյուղը եկան հարյուր հիսուն հոգի ժանդարմներ — ամբողջ գյուղի բնակիչներին՝ ծեր ու երեխա, հանեցին աքսոր։ Ժանդարմները — շրջակայքի թուրք գյուղացիները թալանում էին հայերի ունեցվածքը։ Կանայք, երեխաները — ծերերը լալով, ողբալով հասանք Սուքորիա գետի աջ ափին Իգդիր անունով մի թուրքական գյուղ, իսկ ժողովրդի մեծ մասը անցավ գետի ձախ ափը՝ Մայիսլու գյուղը։ Ես այդ ժամանակ տասներեք տարեկան էի — լավ հիշում եմ, մեր գյուղում տասնմեկ ընտանիք բողոքականներ կային, որոնց նույնպես այդ օրը աքսոր էին հանած, երբ Իգդիր գյուղից հրաման եկավ, որ բողոքականները հետ վերադառնան իրենց տունը — տիրանան իրենց ապրանքին։Հաջորդ օրը տասը բողոքական ընտանիքներ վերադարձան գյուղ, իսկ մենք շարունակեցինք մեր ճամփան։ Մենք հասանք մինչ— Էսքիշեհիր, իսկ մյուսներին տարել էին Արաբիա — այնտեղից Դեր Զոր՝ կոտորելու։ Նրանք հարյուր ընտանիք էին, որոնցից միայն չորս-հինգ հոգի էին փրկված։ Մենք մնացինք Էսքիշեհիր։ Մեզ ուղարկեցին Կոնիա, որը մեծ քաղաք էր։ Այնտեղ մնացինք մեկ ամիս, բաց դաշտում։ Ես միշտ գնում էի գնացքի կայարանը։ Մի օր կայարանում գնացքի միջից ձայն լսեցի, որը ինձ էր կանչում։ Տեսա՝ հայրս էր։ Հազիվ հարցրեց, թե մենք ու՞ր ենք, ես ասացի, որ բոլորս Կոնիայում ենք։ Գնացքը շարժվեց։ Ես այլ—ս երբեք չտեսա իմ հորը։ Մի քանի օր հետո, օրվա կեսերին մի խումբ ձիավոր ժանդարմներ եկան մեր բնակած վայրը — առանձնացրին մոտ երեք-չորս հարյուր ընտանիք, մոտ հազար երկու հարյուր հոգի կլիներ, մեզ քշեցին։ Երեկոյան մութն ընկավ, բայց մեզ հանգիստ չտվեցին։ Մոտեցանք մի գետի ափին, չթողին, որ ջուր խմենք։ Փոքր երեխաներ, ծերեր չէին կարող քայլել, ուժասպառ էին, մահամերձ վիճակում թողնում էինք տեղում, իսկ ժանդարմները մի քիչ սպասում էին նրանց մոտ, ով որ ուժ ուներ՝ ծեծելով բերում, խառնում էին թափորին։ Այդ դրությունից ելք գտնելու համար ժողովրդից մի քանի մարդիկ փող հավաքեցին ու տվին ժանդարմների պետին, որ մեզ հանգստի իրավունք տա։ Հետո մենք շարունակեցինք, ինը օր ճանապարհ գնացին — հասանք Պոզկր գյուղաքաղաքը, որը մի ձորի մեջ էր։ Իհարկե, ճանապարհին մահացող ու կորածներ եղան, բայց քանակը չեմ կարող ասել։ Մենք չէինք իմանում՝ մեր ճակատագիրը ինչ է լինելու։ Մյուս օրը եկան հիսուն-վաթսուն տարեկան մարդկանց առանձնացրին, մեզ էլ հետը — ասին, որ գյուղերն են ղրկելու։ Մեզ հետ մի ընտանիք կար, որոնց տղայի անունը Ռուբեն էր։ Նրա հետ մեզ հրամայեցին գոմերը մաքրել, իսկ մայրս նրանց տնային գործերն էր անում։ Հետո դարձա այդ գյուղի չոբանը, իսկ հետո՝ գյուղի մոլլայի բատրակը։ Մոլլայի մոտ ձմեռվա աշխատանքս էր անասուններին կերակրելը, ջրելը, գոմ մաքրելը, եզներին խնամելը, իսկ գարնանը — աշնանը՝ վար կանեի եզան գութանով, որի համար առավոտյան լուսաբացին էի վեր կենում, եզներին կերակրում, գնում էինք արտը վարելու, իսկ ամռանը, բերքահավաքի ժամանակ, հանգիստ չունեինք։ Ցորենը, գարին հնձում էինք ձեռքի մանգաղով, լուսաբացից մինչ— մութն ընկնելը։ Այդ հնձած ցորենն ու գարին եզան կամով էինք ծեծում։ Գիշեր ու ցերեկ աշխատում էի, ամենածանր ամիսներն էին։ 1917 թ. ամառվա վերջին ամսին Թուրքիայի թագավոր սուլթան Ահմադ Ռեշիդը մահացավ։ 1918 թ. գարնանը Գերմանիան — Թուրքիան պատերազմից պարտված դուրս եկան։ Ես դուրս եկա մոլլայի մոտից, նա— մայրս։ Վարձեցինք եզներով սայլ ու վրան լցրինք մեր վաստակած ցորենի տոպրակները, շարժվեցինք դեպի Ղարաման։ Զինադադար եղավ, մեզ թույլ տվեցին գնալ մեր գյուղերը։ Մենք գնացքով հասանք Էսքիշեհիր։ Մեր գյուղի հարյուր քսան ընտանիքից մնացել էր քառասուն ընտանիք։ Իմ չորս ընտանիքներից մնացել էր երեք հոգի։ 1919 թ. փետրվարին նոր կառավարություն կազմվեց, ընտրվեց Քեմալը։ Նա ժողովրդից վերցրեց զենք, ձի, հագուստ, ուտելիք։ Նա իր հակառակորդներին ճնշեց — Անկարան մայրաքաղաք հայտարարեց։ Քեմալական իշխանությունները եկան տիրացան դաշնակցային պետությունների՝ Անգլիայի, Ֆրանսիայի — Իտալիայի զինվորների թողած ռազմամթերքին։ 1920 թ. վերջերին հունական պատերազմը սկսվեց Քեմալի դեմ, Իզմիրի — Բուրսայի ճակատով առաջ շարժվեց։ Իսկ Մուստաֆա Քեմալը՝ իշխանությունն իր ձեռքը առնելուն պես չեթեական խմբերի կազմակերպման հետ, 1919 թ. կազմակերպեց պաշտոնական զինվորական ծառայության թուրքական բանակ։ Հունական զորքերը Բուրսայի ճակատով հասան Բիլեջիկ, իսկ Իզմիրի կողմից՝ մինչ— Աֆիոն-Գարահիսար։ Այդ շրջանում մինչ— Անկարա բնակվող հայերին ու հույներին տեղափոխեցին դեպի ար—ելքի խորքերը՝ Խարբերդ — Դիարբեքիր։ 1921 թ. փետրվար ամսի վերջերին Էսքիշեհիրից ժանդարմներ եկան մեր գյուղը՝ տղամարդկանց նույնպես աքսորելու։ Ես — մի քանի տղամարդիկ, մեր հար—ան Մարտիրոս անունով մի տղա, որը իմ հասակին էր, գիշերը փախանք անտառ։ Առավոտյան չլուսացած՝ տղամարդկանց հավաքել էին տներից ու տարել Էսքիշեհիր։ Մեզ նման անտառ փախածներ շատ կային։ Բայց մի քանի օր հետո իմ մայրը — մեր դրացի Մարտիրոսի մայրը եկան ասին, որ եթե մենք չհանձնվենք, իրենց պիտի աքսորեն։ Մենք գնացինք հանձնվանք։ Մեզ քշեցին Սիվրիհիսար։ Մեզ տարին կառավարական շենքը, խուզարկեցին, հետո տարին հայկական եկեղեցին: Մենք՝ հայերս, վաթսուն-յոթանասուն հոգի էինք, իսկ եկեղեցում կար մոտ հինգ հարյուր հոգի աքսորյալ հայ — հույն։ Նույն օրը երկու հարյուր հոգի դուրս հանեցին ու տարան, երկու օր հետո էլ մեզ հանեցին — քշեցին դեպի ար—ելք։ Մենք կլինեինք երկու հարյուր հոգի։ Երկու օր հետո հասանք Համոնայի մի զորանոցը, որտեղ մեզ երկու-երեք օր բանտարկեցին, հետո վաթսուն հոգու ջոկեցին, տարին գոմերը։ Ժանդարմների պետը մեզ տարավ, որ իրեն համար տուն շինենք։ Երբ հունական զորքերը հարձակվեցին Աֆիոն-Գարահիսարի վրա, մեզ աքսորեցին դեպի Բայլու քաղաքը։ Մեկ էլ անտառից կրակ բաց թողին. դրանք չեթեներն էին, որ զինաթափ արեցին ժանդարմներին։ Նրանք մի ադյալ փռեցին, մեզ ասին՝ ով ինչ ունի՝ վրան գցի, ում մոտ ոսկի մնա՝ կգնդակահարենք։ Հետո մենք անցանք Ենիխան քաղաքով, Սվազով։ Սվազում կար հայկական եկեղեցի, որտեղ երկու հարկանի մի շենք կար՝ առանձին սենյակներով։ Ամեն մի սենյակում ութ-տասը հոգի մերոնց տեղավորեցին։ Տեղի առաջնորդ Սարգիս վարդապետը հավաքեց քաղաքի հայ բնակիչներին ու հանձնարարեց նրանց, որ մեզ աշխատանք տան, որ դրամ ստանանք։ Հայերը մեզ կերակրում էին, մենք վաթսուներկու հոգի էինք։ Բայց հետո տարան Թոքաթ, որտեղ շատ հույն տղամարդիկ կային աքսորված։ Մեզ տանում էին շրջակա ճանապարհները շինելու։ Մի օր, հոկտեմբեր ամիսն էր, Սվազից քսան-երեսուն ձիու ֆուրղուններով հայ տղաներ եկան, որոնք Սվազի ամերիկյան կոլեջի տղաներն էին։ Ասեցին, որ թուրքական կառավարությունը թույլ է տվել բոլոր հայ որբերին Ամերիկա տանել։ Ես գնացի Սվազ, ընդունվեցի որբանոց։ Անմիջապես նամակ գրեցի իմ ընկերներին՝ Հովսեփին, Մարտիրոսին — Հակոբին, որ ես Սվազի հայկական որբանոցի սան եմ։ Նրանք էլ եկան։ 1922 թ. ամառվա վերջին — աշնան սկզբին թուրքական զորքերը ճեղքեցին հունական ռազմաճակատը, վաթսուն հազար հույն զինվոր ոչնչացրին — շատ գերի վերցրին, որոնց Անկարայի փողոցներով անցկացրին որպես հաղթանակի ցույց։ Թուրքական սահմաններից դուրս քշեցին հույն զինվորներին, որոնց մի մասը ծովը թափվեց Իզմիրի, Բալիքքեսերի — Մուտանիայի ափերին։ Մեզ թույլատրեցին մեկնել արտասահման։ Հասանք Սամսուն, նավակներով հասցրին նավին, որը անգլիական Կարմիր խաչի նավ էր, հետո փոխադրվեցինք հունական մի նավ, որը մեզ տարավ Փիրեյա։ Մեզ տեղավորեցին վրանների տակ։ Այնտեղ ես տիֆով հիվանդացա։ Ինձ հիվանդանոց տարին։ Լավացա։ Սկսեցի աշխատել մի ագարակատիրոջ մոտ։ Հետո գնացի Սալոնիկ։ Իմացա, որ տատիկս, քույրս — եղբայրս գտնվում են Գավալա քաղաքում։ Գնացի Գավալա։ Գտա տատիկիս, քրոջս, եղբորս, հորեղբորս, որը գտնվում էր Սիրիայում։ Աշխատանքի անցա ծխախոտի գործարանում։ Երկու սենյականոց տուն շինեցի փայտից։ Քրոջս — փեսայիս բերեցի մեզ մոտ։ 1925 թ. Աթենք եկավ Դանուշ Շահվերդյանը, — ցուցակագրեցին Սովետական Հայաստան փոխադրվելու համար։ Եկանք նախ՝ Դավալու, հետո՝ Եր—ան, Բութանիա թաղամասը։ Սկսեցինք աշխատել ծխախոտագործարանում։ 1930 թ. ամուսնացա, ունեցա չորս երեխա։ Բոլորն էլ սովորեցին, բարձրագույն ուսում ստացան։ 1931 թ. ինձ ընտրեցին քաղսովետի դեպուտատ — նշանակեցին Բութանիա թաղամասի լիազոր։ Նոր թաղամասում չկար խմելու ջրի ծորակ, էլեկտրականություն, ռադիո։ Իմ ջանքերով — Աղասի Խանջյանի օգնությամբ քսան օրում կարգավորվեց թաղամասը։ 1940 թ. հրավիրեցին ինձ Լենինգրադ՝ երեք ամսով վերապատրաստման կուրսերի։ Վերադարձա, նշանակվեցի ծխախոտի գործարանի ցեխի պետ — արհմիության նախագահ։ 1967 թ. գործարանը ստացավ նոր մեքենաներ, որոնք արտադրում էին նոր սիգարետներ։ 1973 թվից թոշակի եմ անցել։ Ստացել եմ մի շարք շքանշաններ — մեդալներ։

206 (206). ՍԱՌԱ ԲԵՐԲԵՐՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1905 Թ., ԷՍՔԻՇԵՀԻՐ)

Մենք շատ մեծ գերդաստան էինք, Էսքիշեհիր կմնայինք։ Քառասուն հոգով սեղան կնստեինք։ Հիմա մինակս մնացած եմ։ Մեր գլխին եկած–անցածը հեքիաթներուն մեջ չըլլար։ Մեզի տունեն–տեղեն հանեցին։ Հայրիկներուն տարին մեզանից։ Մեզի ալ աքսորեցին։ Ճամփան սովա՜ծ–ծարա՜վ, ոտքով կքալեինք, չէր լըմըննար…։ Քիչ մը ետ մնայիր, թուրք զաբիթները կխփեին։ Ճամփին երկու կողմը մեռելներ ինկած էին, վրաներնին կոխկռտելով կանցնեինք, մե՜ղք ունի, ամմա ի՞նչ կրնայինք ընել, ոտք դնելու տեղ չիկար, ամեն տեղ մեզմե առաջ գացողներուն դիակները փռված էին։ Մեր ալ ուժերնիս չէր պատեր, որ առաջ էրթայինք կամ ետ մնայինք՝ մեզ կխփեին։ Մի քիչ կերթայինք, նորեն կխփեին… ասանկով աքսոր քշեցին, ճամփին էկան մեզ սոթդեցին, մորե մերկ մնացինք։ Մամաս լաթ մը առջ—ը կապեց, որ գոնե ամոթը գոցե։ Մեկ թաս ջուր ուզեինք նե, ոսկի մը տուր՝ կուտանք, կըսեին… Ճարահատ ցեխաջուր, շեռաջուր, ինչ գտած ենք՝ խմած ենք։ Ինդո՞ր է, քի մեռած չենք։ Մայրերուն աչքին առաջը զավակներուն կսպանեին, զավակներուն աչքին առաջը մայրերուն կսպանեին… երազի պես կհիշեմ, բայց կհիշեմ։ Հետո մենք Իզմիր անցանք։ Մամաս շնորհքով կին էր, վերջը–վերջը բժիշկի մը քով սկսավ աշխատիլ. սենյակը կավլեր–կսրբեր, վերքերը կկապեր, մեզ ալ կպահեր։ Մեկ ալ լուր եկավ, քի մամայիս ախպարը եկել է։ Մամաս ուրախ–ուրախ գնաց, մեկ ալ տեսեր էր, քի դիակն են բերած։ Խեղճ մայրիկս նորեն սուգը մտավ, մենք պզտիկ ենք դեռ, սովա՜ծ, ծարա՜վ, ոջլոտվա՜ծ, անո՜թի։ Մամաս շինության վրա սկսավ հող կրել, պզտիկ զամբյուղով մը կկրեր, շահած դրամովը մեզ կպահեր։ Հետո լուր եկավ, որ հայրիկս բանտարկյալներուն հետ բերված է մեր քաղաքը։ Կերթայինք բանտի դուռը։ Պզտիկ լուսամուտ մը կար, մի կտոր հաց կերկնցնեինք, հազար ձեռք կերկարեր։ Այնքան, որ անոթի էին։ Վերջը, երբ հույնը եկավ, հայրս բանտեն դուրս եկավ, մեզի գտավ։ Հետո Հունաստանեն Հայաստան եկանք։ Հոս ալ շատ դժվարություն տեսանք՝ պատերա՜զմ, սո՜վ։ Է՜, ո՞րը ըսեմ, ո՞րը պատմեմ…

207 (207). ՖԱՐՆԸՄ ԲՈՒՐՍԱԼՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1908 Թ., ԷՍՔԻՇԵՀԻՐ)

Երբ մեզի աքսոր հանեցին, ես երեխա էի, տիկնիկը ձեռքս էր։ Թուրքերը մեզ քշեցին, տարին մինչ— Կոնիա։ Դեր Զոր գացողներին առանձնացրել էին, որ ճամփա հանեն։ Մամաս հիվանդ էր։ Հայրս ալ հաց կբաժներ գաղթականներուն։ Հայրս գնաց, խնդրեց, ըսավ. – Կինս հիվանդ է, չի կրնար քալել։ Ըսել էին. – Լա՛վ, տար ջրի այն կողմը։ Կհիշեմ, հայրս շալկեց բավական շիշկո մորս — անցուց, լողալով հասցուց գետի այն կողմը։ Աս–ան կողմեն ձայներ լսվեցին. – Ա՜յ մարդ, ամո՛թ է։ Հայրս ըսավ. – Ամոթ–մամոթ չիկա՛, հոգիներնիս պիտի ազատենք։ Ես ութը տարեկան էի։ Եղբորս զինվոր տարին, գնաց ու չեկավ։ Բոլորին քշեցին Դեր Զոր։ Մենք փրկվեցինք։ Հետո ալ հույնի զինվորը պատերազմ արեց թուրքի հետ։ Թուրքը ըսավ. – «Հույնը, հայը վտանգավոր են», – հավաքեց, որ սպանի։ Հորս տարին։ Հարցուցեր են. – Ո՞վ փող ունի։ Հայրս մինչ— գրպանեն հանել է փողը, սպանել են։ Մեկ ալ տեսանք՝ թուրքը բոլոր հայերին Բուրսայեն քշեց Ենջա։ Վը՜զ–վը՜զ գնդակները կթռնեին, կխփեին, ժողովրդին չէին թողնում բարձրանա նավը։ Զենջիլը (խարիսխը) ինկած չէր, որ նավը շուտ փախչի թուրքեն։ Ով ուզում էր նավ բարձրանալ, հո՛պ ջուրը նետվում էին՝ լողալով բարձրանում էին նավ։ Նավի սանդուղքները պարանից էին, ես վախեցա, ինձ օգնեցին՝ վեր ելա։ Ով էլավ, փրկվավ։ Թուրքը կրակեց, նավը քաշվեցավ։ Էնքա՜ն անասուն, էնքա՜ն ունեցվածք, ամե՜ն ինչ մնաց թուրքին։ Մերկ, տկլոր հոգինիս ազատեցինք։ Բերանդ ք…քնեմ, թու՜րք։ Վերջը Հայաստան եկանք, որ թագավոր ունենանք. էստեղ խոսել կվախնայինք։ Բա՜ն չկար ուտելու։ Սովից կոտորվանք։ Երեք տարեկան աղջիկ մը ու չորս տարեկան տղա մը ունեինք՝ մեռան։ Մարդս ալ մեռավ։ Մնացի մենակ։

208 (208). ՀԱՅԿՈՒՇ ՉԵՇՄԵæՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1909 Թ., ԷՍՔԻՇԵՀԻՐ)

Իզմիրի աղետի ժամանակ հույն զինվորներուն թուրքերը քշեցին։ Մենք մնացինք թուրքի բերանը։ Ծովեզերքը՝ միլի-միլիոն մարդ ջուրը կնետվեին, որ ազատվին։ Մամաս չորս աղջիկ ուներ։ Բոլորիս ալ նետել է ամերիկյան նավի մը մեջ։ Նավը մեզ բերավ, հասցուց Պոլիս, բայց ոչինչ չունենք՝ մերկ ու տկլոր ենք։ Դպրոց պիտի էրթանք, ոտքերնիս կոշիկ չկա։ Մայրս ձեռագործ ընելով մեզի պահել է, հետո բերել է Հալեպ։ Հալեպում պապայիս գտանք։ Ան քանի տարի բանտարկված ու աքսորված էր։

209 (209). - ՍԻՆԱՆՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1912 Թ., ԷՍՔԻՇԵՀԻՐ, ՄՈՒՐԱԴՉԱՅ)

Ես երկրորդ գաղթն եմ հիշում։ Երկրորդ անգամ տեղահան արեցին մեզ ու տարին Էսքիշեհիր։ Մեզ՝ մորս, տատիկիս, երկու քույրերիս — մորաքրոջս աղջիկներին տարան։ Քարավանի վերջից մենք էինք գնում։ Ես տատիկիս ձեռքը բռնած էի։ Թուրք ոստիկան մը մոտեցավ ըսավ. - Թող դրա ձեռքը։ Տատիկս ըսավ. - Ես ո՞նց կարող եմ թողնել իմ թոռան ձեռքը։ Ոտքով մենք հասանք Սեբաստիա։ Ալիս գետի ափին մեզ հանգիստ տվեցին։ Մայրս ինձ ու իմ երկու քույրիկներին աղքատախնամի որբանոցը տարավ։ Մեր գյուղից տասներկու որբեր կային այնտեղ։ Մենք չէինք հասկանում, թե ինչու էինք որբանոցում։ Օրիորդ Աշխենի ձեռքի տակ սովորում էինք նկարել Արարատ լեռը, բայց սնունդ չկար։ Մի օր ընկերս ինձ ըսավ. - Արի, սուտ հիվանդ ըլլանք, թող մեզ լավ սնունդ տան։ Բերեցին բժիշկ։ Մեզ ստուգեց, տարան առանձին սենյակ։ Էնտեղ մի տոպրակ կար, մեջը չոր հացի փշրանքներ։ Որբանոցում ես քոս ընկա։ Ինձ մերկացրին, լողացրին, ծծումբը քսեցին մարմնիս՝ չորացավ, նորից լողացրին։ Մեզ տարան Սամսուն։ Մեծահասակ տղաները գտան, որ եկեղեցու գավիթում թուրքերը լցրել են հայկական գրքերը, որ այրեն, բայց չեն հասցրել։ Ես մի փոքր Աստվածաշունչ գտա, վերցրի ինձ։ Հետո մեզ փոխադրեցին Հունաստան, Էտիսոս կղզին։ Մենք բարձունքի վրա էինք։ Տակառներ կային, ձիթապտուղ էինք հավաքում։ Հետո հայրս Բուլղարիայից փնտրել ու գտել է մեզ ու մորս։ Միացանք ու միասին եկանք Հայաստան։

210 (210). ՄԱՐԻ ՄԻՀՐԱՆԻ ՈՍԿԵՐՉՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1913 Թ., ԶՄՅՈՒՌՆԻԱ)

1922-ին, Իզմիրի աղետի ժամանակ, ես տասը տարեկանեն վեր էի, լավ կհիշեմ։ Այդ օրը մենք տանն էինք։ Մեյ մըն ալ սաստիկ լաց ու կոծի ձայներ լսեցինք դուրսեն։ Դուրս վազեցինք, տեսանք մեր թաղը՝ Հայնոցը, կրակի տված են։ Ամեն մարդ տուները ձգած՝ կվազեր դեպի քորնիշ՝ ծովեզերք։ Մենք մամայիս փեշեն բռնած փախանք դեպի ծովեզերք։ Ամբողջ հայերն ու հույները հավաքված էին անտեղ։ Ալ լացուկոծ, իրարանցում, ետ—ը կրակ էր, առաջը՝ ջուր։ Ի՞նչ պիտի ընեինք՝ չգիտեինք։ Նավահանգիստը շատ մը նավակներ կային, որոնք կրնային ծովին խորքը խարիսխ նետած շոգենավերուն հասցնել մեզի, բայց թուրք նավավարները, զգալով մեր նեղ վիճակը, միայն ոսկի էին ուզում։ Ալ ով ինչ ուներ՝ զարդեղեն, ոսկեղեն, հանում տալիս էին, որ իրենց կյանքը փրկեն։ Բայց շատ նավավարներ ալ խային էին, երբ հայերուն ոսկեդրամները — զարդերը կառնեին, նավակ կնստեցնեին, նավակը հազիվ քիչ մը տեղ կերթար, առաջվընե բացված ծակեն ծովին ջուրը կլեցվեր նավակին մեջը, նավակը թերս կդառնար, լողալ չգիտցողը՝ կխեղդվեր։ Ծովի վրա լիքը դիակներ էին։ Քանի մը երիտասարդներ ջուրը նետվեցան, բայց լողալ չգիտեցողը՝ ջուրը կկլլեր — կխեղդվեր։ Իմ Ծաղիկ մորաքույրիս տղան՝ Գառնիկը, որ հազիվ տասնյոթ տարեկան կըլլար, մեյ մըն ալ տեսանք ծովը նետվեցավ ու սկսավ լողալ։ Մենք բոլորս վախով կնայեինք, որ ադ խորունկ ծովին մեջը ինչպե՞ս պիտի լողար, բայց ան աղվոր կլողար։ Լողալո՜վ, լողալո՜վ հասավ հեռուն խարիսխ նետած իտալական նավուն, շուլլվեցավ կախված պարանին վրայով, բարձրացավ նավուն վրա, ինքզինքը ազատեց։ Մենք՝ քարափը կայնածներս, տեսանք, ուրախացանք, որ մեր Գառնիկը ազատվեցավ։ Մենք քանի մը օր մնացինք հոն՝ բաց երկնքի տակ, հուսահատ վիճակի մեջ։ Օրեր վերջ հունական նավ մը եկավ, մեզի տարավ Հունաստան՝ Փիրեյա։ Հոն մեր Գառնիկին հանդիպեցանք։ Ան պատմեց, որ շոգենավին ծխնելույզին մեջը մտեր է, գլուխին խըսիր գլխարկը գլխուն տակը դրեր է — ադ ձ—ով թաքնված հասեր է մինչ— Փիրեյա։ Ան ճարպիկ ըլլալուն շուտ մը գործ գտած էր, սկսած է քուլուրիա ծախել փողոցե-փողոց։ Վերջը ան Եգիպտոս հաստատվեցավ — քանի որ աղվոր ձեռք ուներ՝ ոսկերիչ էր, պզտիկ խանութ մը բացավ, սկսավ աշխատիլ։ Ան գրելու շնորհք ալ ուներ. «Ներգաղթը» անունով պիես մը գրեց, — ադ պիեսը բեմադրվեցավ հայրենադարձության տարիներուն, հասույթն ալ հատկացվեցավ Հայաստանի բնակարաններու շինության — ներգաղթի ֆոնդին։ 30-ական թիվերուն եկանք Հայաստան։ 1947-ին Գառնիկ Սվազլյանն ալ իր ընտանիքով եկավ Հայաստան։ Մենք իրար գտանք, բայց ան շուտ մեռավ։ Եր—անի Արաբկիր թաղամասում տուն շինեցինք, ամուսնացա, զավակներու տեր դարձա, թոռներու տեր դարձա։ Հազիվ պիտի շունչ քաշեի, հիմա ալ աչքերս սկսան չտեսնալ, բայց իմ հարազատները ինձ շատ լավ կնային, փա՜ռք Աստծո։

211 (211). ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՐԺԱՊԵՏՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1901 Թ., ՅՈԶՂԱՏ, ՀԱæԻ Գ.)

1915-ի հուլիսի վերջը խաղողը դեռ խակ էր։ Չորումին պատկանող Հաջի գյուղի բոլոր հայ մարդիկը հավաքելե վերջ բանտարկեցին։ Ես մոտավորապես տասնչորս տարեկան էի։ Մեծ եղբայրս ինձմե երկու տարու մեծ էր — ինձ ազատ ձգած էր։ Հայրս հիսունհինգ տարեկան էր, երբ բանտարկեցին, հորեղբայրս՝ քառասունհինգ տարեկան էր. Չորախ տարին դաշտերուն մեջ աշխատելու։ Մեզի ըսին թե քանի մը օրեն ճամփա պիտի ելլեք։ Մեր գյուղը՝ Հաջի գյուղը, երկու հարյուր հիսուն ընտանիք կար։ Մեր ընտանիքը տասներեք հոգի էր։ Մեծ հայրս, մեծ մայրս, հայրս, մայրս, հորեղբայրս, կինը — երկու ընտանիքներուն զավակները։ Կառավարությունը մեզի երեք սայլ տրամադրեց։ Հորս — հորեղբորս վիզը լալեով կապված ճամփա ելանք։ Երբ Չորում հասանք լալեները հանեցին։ Այսպիսով ճամփորդեցինք Մեսիթոզ՝ 31 կմ, Չորում՝ 50 կմ, Ալաջա՝ 53 կմ, Յոզղատ՝ 31 կմ, Օսման փաշա՝ 63 կմ, Թոզույեսերի՝ 242 կմ, Բողազլյան՝ 53 կմ, Էրիքիէթ՝ 11 կմ, Կեսարիա։ Յոզղատ մեր կառքերը փոխվեցան։ Սկզբի կառքերը Հաջի գյուղի կառապաններուն կպատկանեին, այսպիսով անոնք ետ վերադարձան։ Հոն հանդիպեցանք Սոնկուրլյու տարագիր հայերի մոտավորապես հարյուր հոգի, որոնցմե երկուքը քահանա էին, իսկ մնացյալը ամեն տարիքի այր մարդիկ։ Իրիկնամուտին ոստիկանները եզները կապելու չվանները փոխ առին։ Հետ—յալ առավոտ չվանները վերադարձուցին արյունոտ։ Բոլորս ալ գուշակեցինք, թե այդ չվաններով կախած կամ խեղդած էին տարագիր հայերը։ Մեր կառապանը, տեղեկանալով պատահածը, կկրկներ. «Ալլահ բունդան մեմնուն քալմազ» (Աստված ասկե գոհ չի մնար)։ Բողազլյան քաղաքեն դուրս հանդիպեցանք Բողազլյանի գայմագամը — Յոզղատի փոխ վալին, որոնք ոստիկանի ձեռքի թուղթը ստորագրեցին։ Երբ Քըզըլըրմաղի կամուրջը անցանք, ոստիկան մը՝ թոփալ Գասպարը ետ—են հրացանազարկ ընելե վերջ, ձիուն վրայեն վար նետեց — ձին առավ։ Արդեն սկիզբեն ձին կուզեր, բայց Գասպարը չէր տար՝ ըսելով, որ կաղ ըլլալուն չէր կրնար քայլել։ Նույն իրիկուն, երբ քարավանը կանգ առավ Հոն Դեփե խանին առջ—ը, մեր հսկիչ ոստիկաններեն քանի մը հատը եկան — այր մարդիկը տարին խանին մեջ։ Հոն հագուստները հանվեցնելե վերջ, մերկ ձգեցին։ Քիչ վերջ զենքի պայթյուններ լսեցինք։ Հետո ոստիկան մը եկավ մեզի ըսելու, թե՝ հանդարտեցեք, մի՛ վախնաք, վաղը բոլորը ետ կուգան։ Հետ—յալ առտու ճամփա ելանք, պարզվեցավ, որ բոլոր այր մարդիկ սպանված էին։ Ի միջի այլոց հայրս — հորեղբայրս ճամփուն վրա իրենց աչքին առջ— պր. Էքմեքճյան Կարապետը — պր. Փափազյան Կարապետը ղամայով սպանված էին։ Քիչ անդին գյուղացիներու հանդիպեցանք անոնք ըսին. «Եթե ճամփան շարունակեք՝ պիտի սպանվիք»։ Ինձի մեկը ուզեց տանիլ, մորս հարցուցի, ան ըսավ՝ ազատ ես որոշելու։ Միայն թե եթե Աստված այս ս— օրերուն վերջ տա, Ամերիկա երկու եղբայր — մեկ քույր ունիմ, զանոնց քով երթալ կուզեմ։ Այսպիսով պզտիկ կերպասի վաճառականի մը քովը մնացի։ Տիրոջս նպատակն էր զիս մահմեդականացնել, վերջն ալ իր աղջկան հետ ամուսնացնել։ Ամառը՝ ռամազանի ժամանակ, երբ այգի կերթայինք, ես խոշոր քարի մը վրա ելլելով էզան կկանչեի։ Ինձի կխնդրեին, որ իրենց համար ալ ես աղոթեմ։ Քրիստոնյայի մը, որ մահմեդական է դարձած, աղոթքը ավելի ազդու կնկատեին։ Մեկ տարի հոն մնացի։ Վերջը աղաս ինձի երեսունհինգ ղուրուշ տվավ, ես ալ քիչ մը խնայողություն ունեի, եղբորս — հորեղբորս որդոց հետ քալելով երկիր վերադարձանք։ Երկու շաբաթեն հասանք։ Մեզի այնպես կթվեր, որ մեր ծնողները մեզի հոն կսպասեն — թ—երը բաց մեզ պիտի ընդունին։ Հոն Էրզրումեն եկած թուրք մուհաջիրներ կային։ Ո՛չ տուն, ո՛չ ծնողք։ Կրկին զգացինք մեր ցավը։ Մեր տունը դիտեցինք դուրսեն։ Մեր նախկին թուրք դրացիները մեզ մեկ շաբաթ հյուրասիրեցին։ Շաբաթ մը վերջ քալելով Մարզվան գացինք՝ ես, եղբայրս — զարմիկս։ Զարմիկս, եղբայրս, ես ալ ներկի ֆաբրիկայի մեջ աշխատանք գտանք։ Մահմեդականությունը ընդունելնուս համար ողջ մնացած էինք։ Այսպիսով ապրեցանք մինչ— 1918 զինադադարը, որմե վերջ վերադարձանք մեր Հաջի գյուղը — ետ առինք մեր տուները, մեր այգիները։ Հոն մնացինք մինչ— Քեմալի գալը։ Տուն-տեղ ըլլալե վերջ ես ամուսնացա։ Տարի մը վերջ տղաս՝ Աբրահամը ծնավ։ Ես երկաթագործությամբ կզբաղեի։ Մեր թուրք երեսփոխանը ոչ մեկ հայու թույլ չէր տար որ մոտակա գյուղերը երթալով գործ ընե։ Այսպես ղալայիջի Օնիկը — կառապանը միայն մեր գյուղը կգործեին, ինչ որ բավական չէր։ Երեք տարի տուրք չառնելե վերջ ինձմե տասնութ բանկնոտ պահանջեցին։ Ես ծախելով մյուս տունս — քսաներկու կտոր մշակելի հողերս ձգելե վերջ Պոլիս տեղափոխվեցա։ Հոն ջաղացքի մը մեջ աշխատեցա, որուն տերը հույն էր, իսկ տնօրենը՝ հայ։ 12 հուլիս 1925-ին Պոլիսեն նավ առինք, կնոջս — տղուս հետ հասանք Մարսիլիա։

212 (212). ԱՐՇԱԿՈՒՀԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1903 Թ., ՅՈԶՂԱՏ)

Ես փոքր էի։ Հիշում եմ, մի օր մի դալալ եկավ, սկսավ պոռալ. – Ով մինչ— տասնհինգ–տասնվեց տարեկան զավակ ունի՝ թող պատրաստվի։ Իրարանցումը սկսավ։ Ըրին, դրին, հավաքվեցին։ Մորքուրս ալ մի դուռ անդին կապրեր, ան ալ իր չոջուխներով միացավ մեզի։ Լուսամուտները գոցեցինք, տունեն դուրս ելանք, հագած–կապած, գիտես քի քեբաբ ուտելու կերթանք կոր։ Արաբաները բերին, մեզի մեջը լեցուցին։ Վեց օր գացինք Յոզղատի սարերը։ æուր չկա, հաց չկա։ Ժողովուրդին բերանը կչորնա…։ Մեկ էլ մի ձիավոր էկավ, ըսավ. – Գյավուրլար ա՜ֆ գելդի սիզե (Գյավուրնե՛ր, ձեզ ներում շնորհվեց)։ Մեր հայ միամիտ կնիկները սկսեցին ձիուն սմբակները համբուրել, ուրախացան, որ ներել են մեզի։ Բայց ժողովրդին մեջ լուր ընկավ, որ մեզ տանելու են մորթելու, մեզմե առաջ մի խումբ տղամարդկանց տարին։ Կսպասենք՝ ե՞րբ մեր հերթը պիտի գա։ Արդեն գիշերները մութին մեջ աղջիկներուն կփախցնեն, տղաներուն իբր բանակ կտանեն… քի՞մ, քի՞մե (ո՞վ ու՞մ տերն է)։ Դու մի ըսեր, ասոնք հրաման ունին, քի հեռու տեղեր մեզ տանին, աչքե հեռու՝ մորթեն։ Տանու՜մ են, տանու՜մ, ոչխարներու պես մեզ տանու՜մ էին։ Մեկ էլ տեսանք մեր ետ—են արյունոտ, ծեծված, խոշտանգված, կողոպտված հայեր եկան մեզ մոտեցան, ըսին. – Վա՜յ, երանի ձեզի հետ գայինք, – ու սկսան լալ… Ժանդարմաները վրա հասան, սկսան պոռալ, կանչել, մեզ իրարմե հեռացնել, – Իրար մի՛ խառնվեք, – կպոռան։ Ադ հայերն ալ մեզմե բեթեր. անոթի, սոված, վեց օր քայլել են — ալ՝ ծեծվա՜ծ, վիրավո՜ր… Ադ իրարանցումին մեջ մեյ մըն ալ մի ս— ամպ եկավ մեզի ծածկեց։ Ժանդարմները մեզ կորցրին։ Մենք ադ հայերուն սկսանք օգնել. ով ինչով կրնար՝ պատառ մը հացի փշրանք, կա՛մ խոտ կուտայինք, կա՛մ հագուստնիս կպատռեինք անոնց վերքերը կկապեինք։ Չէինք մտածում, որ վաղը մեզի ալ ադ օրին պիտի ձգեն ադ անխի՜ղճ, անաստվածնե՜րը… Ս— ամպերը մեզմե հեռացան, ժանդարմները նորեն իրենց գործին անցան. մե՛կը խրբաջով, մե՛կը շղթայով կմխթեն, որ առաջ էրթանք…։ Մեզ տարին թուրքի տուներու մեջ մտցուցին, իբր պիտի հանգստանանք։ Գիշերը մեզ վրա հարձակվեցին։ Դուռները հանեցին, սիլահներով մեզ վրա էկան։ Մամայիս շորերուն մեջը ոսկիներ կային կարված, առին տարին, ինչ որ կար մնացած՝ մեզի թալանեցին, մորե մերկ ձգեցին… Ծիածանը, Շամրիկը, Օսաննան, ես ալ պզտիկ աղջիկ՝ ամենս գացինք մուրացկանության։ Մեր ունեցածը չտանեին նե, գոնե կծախեինք, մի կերպ կապրեինք… Շամրիկը շատ անոթի էր, քանի օր բերանը բան չէր դրել. մի տուն էր գնացել, տեսել էր թուրքի կնիկը յուխա է էփում, աղջկա սիրտը կուզե։ Շամրիկին կուտան, ան տաք–տաք կուտե, կուրծքերը կուռին, տեղն ու տեղը կմեռնի… Մեկ ալ դալալ մը եկավ, ըսավ. «Հայդէ՛, գյավուր քէսմէյէ գիդէիմ. բալթա–քյուրէգ ալայըն, գյավուր քէսմէյէ գիդէիմ» (Շտապե՛ք, գյավուր մորթելու պիտի գնանք, կացին–բահ վերցրեք, գյավուր մորթելու գնանք)։ Միտքս կուգա նե, սիրտս կկանգնի… Այդտեղ թուրքական գյուղ մը կար։ Թուրք կնիկները էկան, լացին մեր վրա էնենց, ոնց որ առջ—նին մեռել կա դրված։ Ադ վիրավոր հայերուն մորթելե առաջ անոնց շորերը վրանեն հանեցին, որ մեջը կարված ոսկիները իրենց մնան։ Թենեքեները լցվել էին ոսկիներով… Ադ վիրավոր հայերուն տարին մորթեցին. մեզմե քիչ մը անդին՝ ձորին բերանը, հայերուն որ կմորթեին, թուրքերը գալիս ոսկի էին փնտրում մորթվածների վրա… Մի հայու աղջիկ կար, Արշալույս էր անունը։ Ան երկար մազեր ուներ հյուսված։ Արշալույսը շատ աղվորիկ էր, անոր ալ տարին վիզը կտրեցին, մազն ալ ձեռքին փաթթած էկավ ժանդարմը, բերավ մեր առջ— գցեց Արշալույսին գլուխը, ըսավ. – Յա՝ թուրք պիտի ըլլաք, յա՝ ասոր պես պիտի ըլլաք։ Մենք կուլանք, կուլա՜նք…, մեկ կողմեն ալ՝ կդողանք։ Բոլորս ալ կնիկ, աղջիկ, չոջուխ ենք, մեջերնիս տղամարդ չիկա. երկու տասնյոթ տարեկան մանչեր կան անոնց ալ դենգերուն տակ պահած են, որ չգտնան։ Լա՜ց, կո՜ծ… Աստված յարդըմ ընե, է՜յ, թուրք, ալլահդան բուլսուն, ալչա՜խ թուրք (Աստված օգնական լինի, է՛յ թու՛րք, Աստծուց գտնես, ստո՜ր թուրք)։ Մեյ մըն ալ նայինք, քի մենծ զաբիթներ եկան, սկսան խոսիլ մեզի հետ՝ արդեն անուշությունով. – Քույրիկնե՜ր, մայրիկնե՜ր, խնդրում ենք ձեզ աղվոր մտածեցեք, քի թուրք պիտի ըլլա՞ք, թե՞ չէ։ Դուք լսեցիք մորթվողների մասին։ Կուզե՞ք անոնց պես ըլլալ։ Ավելի աղեկ չէ՞ դուք ալ թուրք ըլլաք, թե չէ ձեզի ալ պիտի մորթենք։ – Վա՜յ, իմամ էֆենդի, – ասաց մորաքույրս, – ինչ դժվար բան ըսիք մեզի, գիտե՞ք։ – Է՜, մայրիկ, դու՛ք գիտեք։ Մորաքույրս մեր ձեռքերեն բռնած կտանի լեռան վրա աղոթելու. «Ամա՜ն, Աստվա՜ծս, մեզի փրկե…»։ Օր մըն ալ ադ իմամը նորեն եկավ. – Նե՞ դյուշունդունիզ մի. թուրք օլաջաքսընը՞զ սըն (ի՞նչ մտածեցիք, թուրք պիտի դառնա՞ք)։ Մորաքույրս նորեն սկսավ խոսիլ. – Դինդեն դյոնմեսի ղոլա՞յ մը (Հավատքը փոխելը դյուրի՞ն է)։ – Ղոլայ դեյիլ, ամմա, ջանըն քուրթարմագ իուչյուն՝ ղոլայ դըր (Դյուրին չէ, բայց հոգին ազատելու համար՝ դյուրին է)։ Մորաքույրս շատ բեջերիքլի էր, չքաշվեցավ, նորեն ըսավ. – Խնդրում ենք մեզի մի քանի օր դահա ժամանակ տվեք։ Եր—ի իմամին խոշին գնաց մորքուրիս համարձակությունը — մաքուր թուրքերեն խոսիլը, ըսավ. – Հա՛, կտամ, կեր—ա որ շատ հավատքդ կսիրես, ես ներում եմ. դինդեն դյոնմեսի զոռ դըր, հելբե՛թ, հայդե՜ (Հավատքից հրաժարվելը, իհարկե, դժվար է, դե՜)։ – Չոք ղուրբան օլայըմ սիզե (Շատ շնորհակալ եմ ձեզ)։ Մորաքույրս հե՛մ կխոսի կոր հե՛մ կուլա կոր ուրախութենեն*։ Ադ ձ—ով ալ մենք երկու–երեք ամիս հոն մնացինք։ Հետո լսեցինք, որ ինչքան հայ աղջիկ կա մնացած, պիտի տանեն։ Պապայիս ու հորեղբորս ասկյար էին տարել։ Պապաս վիրավորվել էր, ընկել էր հիվանդանոց։ Հետո դուրս էր եկել, հորեղբորս հետ ճամփա ընկել՝ մեզ գտնելու։ Բայց ճանապարհին պապաս, սաստիկ հյուծված ըլլալով, չի դիմանար, ճամփին կմեռնի, հորեղբորս ամանաթ կուտա իր պայուսակը, մեջը իր ժամացույցը, կըսե. – Տա՜ր, տու՜ր մերիններուն՝ թող ծախեն, դրամ ընեն, ապրվին։ Հորեղբայրս բերեց հորս ժամացույցը, տվավ մորս։ Մենք իմացանք, որ հայրս մեռած է. սկսանք լալ, ողբալ։ Հորաքույրս ողբ հյուսեց, սկսավ երգել, լսողին սիրտը կծակծկվեր, կլսեինք, կուլայինք… Հետո հրաման էլավ՝ ո՛ր թուրքի տանը գյավուր քըզը իլան գյավուր օղլան վար՝ վերեջեգսինիզ (թուրքի տանը գյավուրի աղջիկ կամ գյավուրի տղա կա՝ պիտի տաք)։ Իրիցկին մը կար, տասնյոթ տարեկան տղա մը ուներ. մինչ— ադ ժամանակ գաղտնի պահած էր։ Թուրքերը գտան, տարին, մորթեցին։ Իրիցկինին աղջկան ալ թուրք զաբիթ մը փախցուց, տարավ իրեն կնիկ ըրավ։ Իրիցկինը կուլար, կողբար, կուզեր ադ թուրքին ձեռքեն գոնե աղջիկը ազատի… Մի օր ալ տեսանք մեր ծանոթ աղջիկներեն մեկը՝ Ֆիլորը, վրան–գլուխը արյուններուն մեջ, հագուստները բզիկ–բզիկ էկավ մեր մոտը։ Պատմեց, որ իրենց աղջիկների խումբին բոլորին մորթել են, ինքը դիակների տակից, լերդացած արյունների միջից վիրավոր վիճակով, հազիվ դուրս է պրծել, մի կերպ եկել է մեզ գտել։ Լալով ըսավ. – Ոտքերնիդ պագնեմ, եկե՛ք ամենքս փախնենք, հիմա ձեզի ալ կմորթեն… Եվ իսկապես հետո սկսան աղջիկներին փախցնել, կնիկներին տանել մորթել, չոջուխներին գլուխները կտրել, գնդակի պես ասդին–անդին նետել… Ֆիլորի մորն ալ տարին մորթեցին։ Մեկն ալ երեխան գիրկը, մորը վիզը կտրել էին, չոջուխը մեռած մորը կուրծքը ուտելով ապրել էր, ամմա անոր գլուխն ալ ֆուտբոլի գնդակ ըրին։ Մի չաղ Ասանեթ կար, համամին սաբաբն էր, անոր ալ ցցի վրա նստեցուցին, բանգը՜ր–բանգը՜ր կպոռար. ադանկ ալ մեռավ… Վերջը նորեն մորաքույրս մեզի ազատեց։ Ան շատ աղվոր դերձակուհի էր։ Ժանդարմայի կնիկին հագուստները ինքը կկարեր։ Մորաքույրս խնդրեց անոր, որ ըսե ամուսնուն, որի անունը Շյուքրի էֆենդի էր, որ ան մեզի խնայի… Մեկ ալ տեսանք ժանդարմա մը էկավ՝ ձիու վրա նստած, ըսավ. – Էստեղ գյավուրներ կային, ու՞ր են։ Մենք վախենում ենք ձայն հանել։ – Մի՛ վախեցեք, – ըսավ ան։ Մայրս — մորաքույրս հազիվ ձայն տվին։ – Բիզ իք (Մենք ենք)։ – Քո՛րքմայընըզ, – ասաց ժանդարմը, – սահաթ բիրի բեքլեինիզ բենի (Մի՛ վախեցեք, ժամը մեկին ինձ սպասեք)։ Դու մի ըսեր, ադ ան թուրք կնկա ամուսին Շյուքրի էֆենդի ժանդարմն է։ Գիշերը ժամը մեկին ամենքս՝ մորաքույրս, մայրս, մորաքրոջս տղան, ես, պզտիկ քույրս հագնվեցանք, սպասեցինք ժանդարմային գալուն։ Ան եկավ, ձին կայնեցրեց. – Հազը՞ր եք։ – Հազը՛ր ենք։ Ձիուն վրա նստած ինքը մեզ ճամփա ցուցունելով մութի մեջ կերթանք, ամա կվախնանք, որ մեզ կբռնեն։ Մեկ ալ շուն մը սկսավ հաչել։ – Ալլա՛հ, սեն պահապան օլ (Աստվա՛ծ, դու պահապան եղիր)։ Գնացինք, գնացինք։ Բոլորիս ժանդարմը տարավ մի գյուղ, տունի մը առաջ, դուռը խփեց, ներսեն կնիկ մը ելավ։ – Բունլար քի՞մ (Սրանք ովքե՞ր են)։ – Բենիմ ադամլար դըր (Իմ մարդիկն են)։ Մեզ տեղ տվեցին, իրար քով կծկվանք, իբր պիտի քնանանք, ամմա ո՞վ կքնանա։ Առտուն էլանք։ Նորեն ճամփա էլանք։ Ոտքով, քալե՜, քալե՜՝ չվերջանար… Վերջապես ժանդարմը մորս ըսավ. – Աստեղ պիտի իջնաք։ – Շա՜տ գոհ ենք, Շյուքրի էֆենդի, – ըսավ մայրս… Վեց ամիս էր անցել, տուներնիս ձգած էինք անտեր։ Եկանք, տեսանք դուռները, պատուհանները կոտրված, ապակիները փշրված, միայն տուներնիս կա։ Ադ ալ մե՜ծ բան էր։ Մորս տասներկու երեխեքից միայն երկուսս ետ եկանք, մյուսները մեռան ճամփին՝ սովից, ծարավից։ Կհիշեմ պզտիկ քույրս, որ մեռավ. ջուր ուզեց, ջուր չկար։ Բերնեն փրփուրներ էլավ, մեռավ։ Հետո ալ տունին մեջը կհիշեինք ադ տեսածներնիս, կսոսկայինք մեր տեսածներեն… Տարիներ անցան, մեծացանք, ամուսնացանք, տուն–տեղ եղանք։ 1921 թ. թուրք չեթեները Յոզղատ էկան։ Ամուսինիս բանակ տարին։ Պզտիկ տղայիս շորերը վրաս կապեցի, գնացինք Մյուտանիա։ Քույրս ալ մեզմե առաջ գնաց Բուրսա։ Մի նամակ առի մարդուցս, գրել էր. «Արշակուհի, հո՛ն մնա»։ Արդեն մորաքույրս, հորաքույրս հոն էին։ Մենք ալ փող ունեինք։ Աֆիոնեն, Կոնիայեն, բոլոր տեղերեն մարդիկ եկել էին Իզմիր։ Եկեղեցին բերնեբերան լիքն էր։ Առաջնորդը մորուքը ածիլել փախել էր։ Առաջնորդարանի հինգ դռներուն առջ—ը թուրք զաբիթներ կեցած էին, եկեղեցիներուն քամբանաները կզարկեն կոր. օգնությու՜ն կկանչեն ամեն կողմեն։ Հինգ աղջիկներ՝ անգլիացի, ֆրանսիացի, իտալացի, ամերիկացի, դանիացի, ճակատնին կարմիր խաչի նշան կապած, մայրերուն, չոջուխներուն, վիրավորներուն կօգնեին։ Ժողովուրդը ի՞նչ ընելը չէր գիտեր։ Իզմիրը վառվու՜մ էր… Ծովեզերքը վառվում էր ալեֆներուն մեջը… Մարդիկ ինչ ընելնին շվարած էին…։ Աղջիկներին տոպրակներու մեջ էին դնում, որ չփախցնեն…։ Անա՜–բաբա՜ գյունի էր*։ Թուրքը մի բան տեսավ՝ կուզեր ձեռքեդ առնել, թալանել։ Մեկը էկավ մատնիս ուզեց խլել։ Ես հեմեն բուլղուրի տոպրակը կռնակս առի, մամաս ալ մանչուն՝ Միհրանին գրկեց, յալլա՜, գնացինք մտանք ֆրանսիական դպրոցը, քիչ մը շունչ առինք…։ Ժողովրդին քշել էին նավահանգստի կողմը։ Նավահանգստի մոտ ոմանք ջուրն էին նետվում, լողալով գնում հասնում օտար շոգենավերուն շուլլըվում–պըլըլվում, վեր էին բարձրանում, որ հոգինին ազատեն, ուրիշ երկիր հասնեն… Իսկ ովքեր ջուրը ինկած էին, կլողնային, ցամաքեն անոնց վրա եռացա՜ծ ջուր էին բաց թողնում։ Վերջը կրակը եկավ մեր կեցած ֆրանսական դպրոցն ալ լափեց, անտեղեն դուրս վազեցինք… ու՞ր վազենք… ամե՜ն կողմ կրակներու մեջն էր…։ Ով փող ուներ, ով կրցեր էր, մտեր էր անգլիացիներուն հյուրանոցը։ Ադ հյուրանոցն ալ այնքա՜ն լցվել էին, որ պահակը ալ ոչ մեկին ներս չէր առնում՝ նո՛, կըսեր փեզեվենգը։ Դուռը չէր բացեր։ Մենք սկսանք լեզու թափել, չգիտցած անգլերենով՝ չաթ–փաթ, պզտիկ Միհրանիկը կցուցնենք, կըսենք՝ մեղքցե՜ք մեզի, նե՜րս առեք։ Վերջը հինգ ոսկի տվինք, մեզի ներս առին հյուրանոցը, ան ալ համար–սենյակ բոլորը լիքն են, հո՛գ չէ, բաբա՜մ, սենյա՛կ չենք ուզում, միայն հոգիներնիս կուզենք… ինչ որ է. մեր կյանքը փրկեցինք։ Մեր տված ոսկիները տարել են ամերիկյան դեսպանատուն են տվել։ Հատուկ նավակ բերեցին, մեզ մեջը նստեցրին, տարին Միդիլլի։ Սպասում ենք նավին գալուն։ Մեկ ալ լսեցինք՝ հույները կպոռան. – Էրքեթե՜ (Եկա՜վ)։ Շոգենավը եկավ։ Մյուսները տոմս ունեն, մենք՝ չունենք…։ Հրաման ելավ. – Ով տոմս չունի՝ մի կողմ քաշվի…։ Մենք մի կողմ քաշվեցինք։ Ամերիկյան ժանդարմները շղթա կազմած կանգնած են, ոչ մեկին չեն թողնում…։ Գնացի մեծին քովը՝ խնդրեցի։ Ես ջահել էի, չոջուխը՝ գիրկս։ Տեսավ՝ մեղքցավ։ Տասը ոսկին ձեռքես առավ, տոմս տվավ մեզի։ Բարձրացանք նավը։ Փիրեյա հասանք։ Մի բան չունենք հագնելիք… փոքր երեխան գիրկս։ Մայրս գնաց Փիրեյայի փողոցներուն գետինը կավլեր, մենք հարդի վրա կքնանայինք՝ չադըրին մեջը… Երեք տարի մի կերպ ապրեցանք, առանց տղամարդու, վերջը թերթի միջոցով սկսանք փնտրել մեր հարազատներուն։ Եկեղեցիի պատարագի ժամանակ քահանան կհայտներ՝ ո՛վ որ երկրումն է։ Մենք ալ իմացանք, որ մեր տղամարդը Սուրիայումն է… Ան ալ եկավ մեզի գտավ… Ինչե՜ր էր տեսել, ինչե՜ր էր անցուցեր… աքսորականներուն հետ մինչ— Եփրատ էր հասել, տեսել էր շատ սրտաճմլիկ բաներ. կպատմեր։ Մայր մը Դեր Զոր երթալու ճամփին Եփրատի ափին կթողնի իր զավակին, որ մեկը գա՝ տանի, բայց սիրտը չըլլար, ետ կուգա կտեսնա, որ երեխան սոված–ծարավ ավազի հետ կխաղա, կվերցնե կտանի իր հետ Դեր Զոր, որ իր հետ մեռնի։ Ուրիշ դեռ շա՜տ բաներ…։ Վերջը մենք անցանք Աթենք, հոն հայկական թաղամաս մը կար. ֆիքսը կապրեինք։ Տղաս մեծցավ, 1947–ին եկանք Հայաստան։ Հազիվ տղանուս ամուսնացուցինք, տուն–տեղ պիտի ըլլայինք մեր սիրելի Հայրենիքին մեջ, 1949 թվականին, գիշեր մը եկան մեզ առին տարին…։ Մենք՝ բանե բեխաբար, չենք հասկանում ու՞ր են տանում, ինչու՞ են տանում, դու մի ըսեր՝ մեզի Սիբի՜ր են տանում… Յոթը տարի ալ հոն մնացինք, թոռնիկներս հոն ծնվեցան։ Վերջը եկանք Նոր Մարաշում հողամաս տվին։ Չունի–չիկայով տուն շինեցինք, մեջը մտանք… Հորաքույրս տղա մը ուներ։ Ան Իզմիրի փախեփախի ժամանակ Ամերիկա էր անցեր։ Հիմա լավ դիրքի է։ Տղայիս նամակ է գրել, կանչում է մեզի… Ամեն օր տուներնուս մեջը ըսի–ըսավ կա՝ Ամերիկա պիտի երթանք ըսելով… Ամա՜ն, յավրու՜մ, ո՞րը ըսեմ, ո՞րը խոստովանվիմ։ Իմ գուլխուս եկածը էփած հավին գուլխուն անգամ չի գար…

  • Պատմողը —ս սկսեց սաստիկ լալ։
  • Թուրքերեն բառացի թարգմանվում է՝ մայրիկ-հայրիկի օր (իմա՝ թոհ ու բոհ)։

213 (213). ԲԱՐՈՒՆԱԿ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ՓԱՓԱԶՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1906 Թ., ՅՈԶՂԱՏ, ԲՈՂԱԶԼՅԱՆ Գ.)

Մեր ընտանիքը տասնչորս հոգի էր։ Պապս գյուղի մեծն էր՝ մխտարը։ Իմ կնունքը կատարվել է տեղի լուսավորչական եկեղեցիին մեջ։ Կնունքիս հրավիրված են եղել նա— մեր բարեկամ թուրքերը։ Իմ ավազանի անունը Բարունակ է, բայց հետո թուրքերը իմ անունը Իբրահիմ դրեցին։ Ես մեկ քույր ունեի՝ Ֆիլոր անունով, իսկ եղբայրս՝ Մուշեղը։ Ունեի չորս հորաքույր՝ Պայծառ, Սանդուխտ, Հինա, Վերժին։ Մեծ մայրիկիս անունը Նարզադ էր, մեծ հայրիկինս՝ Հայրապետ, հորս՝ Հովհաննես, մորս՝ Հնազանդ։ Մայրս նույն գյուղեն էր։ Մենք զբաղվում էինք հողագործությամբ, խաղող, մրգեր էինք աճեցնում։ Մեզ տեղահանեցին — Հունաստանից թուրքեր բերին բնակեցրին։ Մեր գյուղը իննսուն ընտանիք հայ ուներ, մի եկեղեցի կարմիր քարերով՝ հայերը շինած էին, բայց թերի մնաց։ 1975 թ. այդ եկեղեցին մեջիթ են դարձրել, քովը մինարե են տնկել։ Որպես դպրոց էր ծառայում մորաքրոջս սենյակը, ուր երեսուն-քառասուն երեխա հավաքվում էին, գրաճանաչություն — աղոթքներ էինք սովորում։ Ես —ս մեկ տարի այնտեղ սովորել եմ։ Մեր գյուղերը միայն հայեր էին — հայախոս էին։ Բայց շատ քչերն էին գրագետ։ Մորս կողմից պապս — երկու քեռիներս գրագետ էին։ Մեր տան մեջ թոնդիր ունեինք։ Հատուկ ննջարան, մահճակալներ չունեինք, գետինը կպառկեինք։ Տեղի կիները բամբակից ու բրդից հագուստներ կգործեին։ Ամեն տուն ջուլհակի դազգահ ուներ։ Մայրս — հորաքույրս կգործեին։ Էրիկ մարդիկ խոնջանով փալթո կհագնեին։ Հայ կանայք երկար վարինք կհագնեին, գլուխները յազմա էին կապում։ Աղջիկները մազերը մատիտի հաստությամբ բարակ-բարակ կհյուսեին։ Աղջիկների հագուստները բաց գույնի կլինին։ Տղան իրավունք չուներ աղջիկ ընտրելու։ Ծնողները կընտրեին, կնշանեին։ Տղան աղջկան չէր տեսնի։ Կտուրները հողից էին։ Պահում էինք կով, գոմեշ, ոչխարներ։ Կտոնեինք Ս. Ծնունդը, Կաղանդը, Տերընդեզը, Համբարձումը, Զատիկը։ Տոնական օրերին չպետք է խռով մնաս, — եթե դու ուն—որ ես — ուրիշը չունի, պետք է տալ չուն—որին, որ նրանց աչքը չմնա քո վրա։ Հարսանիքներին — տոներին ուրախ հնչում էր զուռնա-դհոլը, շուրջպար բռնած կերգեին ու կպարեին։ Գդալներով կպարեին կամ «Զեյբեք հավասը» այսինքն՝ զեյբեքներու պարը կպարեին՝ ղաման խրած գոտիին մեջ։ Եթե մատաղ անեին, մատաղացուն օրհնել կուտային, կեփեին, բլղուրով փիլավ կեփեին, հողից քասաների մեջ կլցնեին — ճանապարհի վրա կդնեին, որ ճամփորդները անցնին, ուտեն։ Հարսանիքի նվագն ու պարը թուրքական էր։ Գյուղի մեջտեղը մի աղբյուր կար, որը շատ ջուր ուներ, Թորոս էֆենդիի աղբյուր կըսեին։ Մի հատ ալ ջրաղաց ունեինք։ Պետությունը հարկ կառներ նայած ունեցվածքի. քանի՞ փեթակ ունես, քանի՞ ոչխար ունես, ինչքա՞ն արտ ունես։ Բերքի յոթը մասը քեզի կձգեր, մեկ մասը՝ պետությունը կառներ։ 1915 թվին տղամարդկանց հավաքեցին, մտցրին եկեղեցի, էլ բաց չթողին, պարաններով կապեցին։ Տասներկու տարեկանից վեր տղաներին —ս տարին նրանց հետ։ Տղամարդկանց ձեռքերը՝ երկու-երկու հոգիներունը իրար կապեցին, գյուղեն հանեցին, Բողազլյանի մոտ Գյավուրդերեսի տարին։ Կըսեին այդ ձորին մեջը շատ հայեր մորթված են — անունը մնացած է Գյավուրդերեսի։ Լսեցինք, որ Սամո, Շապա, Թորուն անունով թուրքեր հայերուն կացիններով սպանել են, իսկ Հաշիմ, Դելի Շաքիր — ուրիշներ, հինգ հոգի, վեր—ը նստած դիտել են։ Մի թուրք Շեխե աղա կար, հաճախ մեր տանն էր ուտում։ Տատիկս գնաց, խնդրեց նրան, որ ազատեն պապիկիս։ Նա ասաց. - Հողը քեզ լուր կտա, բայց ես՝ ոչ։ Տարան բոլորին սպանեցին։ Ոչ ոք չազատվեց այդ սպանդից։ Հրամանը Թալեաթեն էր։ Մեր ընտանիքից պապս էր — պապիս ախպոր տղան։ Հայրս թուրքական բանակումն էր արդեն։ Երրորդ օրը եկան ժանդարմները, ասին. - Երկու օրվա ուտելիք վերցրեք, ուրիշ բան պետք չէ վերցնել։ Ամեն հայ ընտանիք իր սայլով պիտի տեղափոխվի Կեսարիա։ Մեզի քշեցին։ Իմ մայրը երկու տարի առաջ հիվանդացել էր, վիզը վերք էր եղել, նրան տարել էին Կեսարիա։ Այնպես որ, Կեսարիայի ճամփան գիտեր։ Բայց մեզ տարին արտերի միջով։ Մայրս զգաց, որ ուրիշ տեղ են տանում։ Հրաման եկավ. - Իջե՛ք, լցվե՛ք ձորը։ Ժողովուրդը իրար խառնվեց։ Լա՜ց, կո՜ծ, իրարանցու՜մ։ Ոստիկանները տեսան, որ ժողովուրդը չի հանդարտվում, սկսեցին խփել։ Երբ որ մի գյուղ հայաթափում էին, լուր էին տալիս շրջակա ամբոխին, որ գան թալանեն։ Մեկ էլ տեսանք ս— մրջյունների պես ղամաներով, կացիններով, դանակներով զինված մարդիկ հարձակվեցին մեզ վրա՝ ոչ մեծ կնային, ոչ պզտիկ, սկսեցին կոտորել։ Տատիկս կարմիր գոգնոց էր կապած, անգամ այդ գոգնոցի համար կռվում էին, թե՝ ո՞վ պիտի տանի։ Շուրջը՝ դիակներ, սպանված մայրերի կրծքերի վրա ընկած երեխաներ։ Ես շվարած նայում էի։ Իմ ոտքին կարմիր կոշիկներ կային, հայրս էր բերել քաղաքից։ Մի տղա տեսավ կոշիկներս, ղամայով խփեց գլխիս, ես ուշագնաց ընկա։ Տղան կոշիկներս հանել էր... Գիշերվա կեսին ուշքի եկա, աչքս բացի, բայց մի աչքս չի բացվում, փակ է, գլխիս վերքի արյունը չորացել էր մեջը։ Լսեցի երեխաների ձայներ, որոնք սպանված մայրերի կրծքերի վրա ընկած՝ արյուն են ծծում կաթի փոխարեն։ Մինչ— առտու դրանք մեռան։ Ես էլա մերոնց փնտրելու։ Տեսա գետնին դիակներ արյունների մեջ, բոլորը մերկ, առանց հագուստների, տկլոր, այլանդակված պառկած, ուռած, ճանճերը վխտում են... Ես մորս եմ փնտրում դիակների մեջ։ Հիշում եմ, մորս ձեռքին խալ կար, բայց՝ մայրս չկա։ Տեսա Հինա քրոջս, սիրտը պայթել էր։ Մորս — եղբայրներիս չգտա։ Մայրս շատ գեղեցիկ էր։ Մի թուրք, որը միշտ մեր տունը կուգար, մորս կճանչնա, կըսե. - Ես քեզի կազատեմ։ Գիտե՞ս ձեր ոսկիներու տեղը։ Մայրս կըսե. - Այո՛, քիսաներով թաղված են հողի մեջ։ Թուրքը մորս կտանի իր տունը։ Կգնան, մայրս ցույց կտա զարդերի տեղը։ Հողը կփորեն, քիսաները կհանեն՝ մեջը լիքը ոսկեղեն։ Մայրս կխնդրե այդ թուրքին, գնալ կոտորածի տեղը — գտնել իր զավակներին։ Մայրս թուրքին կուտա մի չարշաֆ, որ ինձի մեջը փաթթե, չէ՞ որ մերկ ենք։ Թուրքը կուգա։ Ես, մի տղա ու երկու աղջիկ ենք։ Բոլորս վիրավոր ենք։ Արյունը երեսներիս չորցած է։ Մենք ձորի մեջ ենք։ Մեկ էլ տեսանք՝ ձիու վրա մի թուրք եկավ։ Ես մոտեցա։ Թուրքը հարցրեց. - Դու ու՞մ տղան ես։ - Քյոխվա Հայրապետի տղան եմ, - ըսի։ Էդ ժամանակ մյուս երեք վիրավորները մոտեցան։ Թուրքը չարշաֆը ցույց տվավ, ըսավ. - Ու՞մն է սա։ Ես ըսի. - Դեդեինս է, - քանի որ եզերքը կարմիր թելով աշխատված էր։ Թուրքը խնդաց, ըսավ. - Ես քեզի պիտի տանիմ մորդ մոտ։ Ճամփին մի աղբյուր տեսանք։ Ես իմ վերքերը լվացի։ Ան ինձ տարավ իմ մոր մոտ։ Մայրս ինձ տեսավ, ուրախացավ։ Վերքերս լվաց, դեղ դրավ, անկողին մտցրեց։ Էդ թուրքը արդեն երկու կնիկ ուներ, մորս հետ ալ ամուսնացավ։ Մորս անունը Ֆաթմա դրեց, իմ անունն ալ՝ Իբրահիմ։ Ինձի ալ թլպատեցին։ Մեր ընտանիքից միայն ես ու մայրս ողջ մնացինք՝ էն էլ թուրքի կին դարձած։ Մայրս էդ թուրքից մի աղջիկ ունեցավ։ Թուրք հայրացուս մի ուրիշ հայ կնիկ ալ բերեց անունը Թրվանդա։ Էդ Թրվանդան կնախանձի մորս, որ երեխա ունի։ Կուտա տասը ոսկի թուրք տղաներին, կըսե. - Տարե՛ք էս տղային սպանեք։ Մայրս լսեց էդ լուրը։ Օր մը մենք մորս հետ ելանք ոչխար կթելու, եկանք տեսանք մորս նոր ծնած երեխային եղունգները ս—ցած, դու մի ասա, Թրվանդան թունավորել էր։ Էդ մեռավ։ Մայրս էդ թուրքից մի ուրիշ աղջիկ էլ ունեցավ, անունը Նադիե դրեցին։ Էդ աղջիկը հազիվ քառասուն օրական էր, օր մը մայրս կլսի, որ Թրվանդան տասը ոսկի է տվել թուրք տղաներին, որ ինձ սպանեն։ Մայրս լսեց էդ լուրը, ինձ ասաց. - Գնա՛ թուրք Հաշիմ աղայի մոտ։ Նա մեզ ծանոթ է։ Իր տանը տասնմեկ հոգի հայ է պահում։ Գնա՛ ասա թող մեզի ալ պահի։ Ես գնացի Հաշիմ աղային մոտ, ասի. - Մերս բար— ունի, խնդրեց, որ եթե կընդունես, գանք քո տունը ապրինք, մեր դրությունը շա՜տ վատ է։ Հաշիմ աղան համաձայնվեց։ Ես ան ժամանակ տասնմեկ տարեկան էի։ Եկա մորս ասի։ Մերս թուրքից ծնված քառասուն օրական աղջկա բերանը ճակնդեղի էմզիկ դրեց, մենք փախանք։ Թուրքը իրիկունը կուգա, կտեսնա գյավուրի աղջիկը իր տղի հետ փախել է։ Թրվանդան կըսե՝ ես էս երեխան կպահեմ։ Մենք մնացինք էդ մեր ծանոթ թուրքի տանը։ Էդ թուրքերի մեջ մի մարդ կար, նա ուզում էր մորս։ Հաշիմ աղան ասեց՝ էդ լավ մարդ է։ Մերս գնաց դրա կնիկը դարձավ, ինձ էլ տարավ հետը։ Մերս էդ թուրքից 1920 թ. մի տղա ունեցավ։ Ես արդեն տասնչորս տարեկան էի։ Իմ քեռիները թուրքի բանակ գացած էին, հայերն ու թուրքերը նույն հագուստները հագած էին, նրանք կարողանում են փախչել։ Իսկ հայրս, որ Էրզրումում էր ծառայում, էնտեղ էլ սպանվում է։ Քեռիներս կլսեն, որ իրենց քույրը՝ այսինքն իմ մայրը, թուրքերը փախցրել են, եկան մեզի գտան։ Մերս արդեն երկրորդ երեխով էր։ Մերս ինձի ասաց. - Ես քեզի պիտի ղրկեմ քեռուդ մոտ։ Քեռիս իննը երեխա էր ունեցել, ինն էլ մորթվել էին։ Ես գնացի քեռուս մոտ ապրեցի։ 1925 թ. ես քեռուս հետ եկա Պոլիս, քանի որ գավառների հայերը կամաց-կամաց Պոլիս էին գալիս։ Մերս ինձնից հետո երկու աղջիկ էր ունեցել էդ թուրքից, բայց ինձ հետ նամակակցում էր — այդպիսով իր կարոտը առնում։ Մայրս իր գլխեն անցկացրածը բոլորը գրի էր առել մի մեծ հաստ տետրակի մեջ, բայց եր—ի կորել է։ Մորս — իմ փախուստից հետո թուրքից ծնված մորս Նադիե աղջիկը, որին թողինք ու փախանք, Թրվանդան կպահի։ Տարիներ կանցնին։ Էդ թուրքը շատ հարուստ կըլլա, կփոխադրվի Բողազլյան, տասներկու սենյակով տուն կունենա, ծառաներ կունենա։ Դրա երկու թուրք կնիկները կմեռնին։ Թուրք մարդն էլ կմեռնի։ Կմնան Թրվանդան — քույրս։ Մի թուրք աղա կնշանվի Նադիե քրոջս հետ։ Հարսանիքի օրը մայրս կլսե, որ իր աղջիկը հարս պիտի տանին իրենց տան առջ—են, Ուզունլու գյուղը պիտի տանին, երբ հարսն—որները կուգան դաուլ-զուռնայով, խեղճ մերս կերթա, ձեռքերը կբացի, կկայնի ճամփի մեջտեղը, կխնդրի. - Կայնե՜ք, հարսին երեսը բացե՜ք, գոնե տեսնեմ։ Բայց Թրվանդան, որը չար կին էր, չի թողել։ Արաբան կքշեն, կերթան։ Կտանին Ուզունլու գյուղը։ Նադիեն երեք երեխա կունենա։ Թուրք հայրը կմեռնի։ Նադիեն կուգա իր հոր տունը՝ Բողազլյան, որ իր հոր ունեցվածքին տիրանա։ Թրվանդան արդեն ծերացած, կհիվանդանա։ Մի սենյակի մեջ պառկած կըլլա։ Ձմեռ ժամանակ էլեկտրական պլիտա դրած կըլլան անկողինին քովը, հիվանդին մոտը մարդ չըլլար, վերմակը կբռնկվի, կսկսի վառվիլ։ Ծեր Թրվանդան ուժ չունենար, որ վեր կենա անկողինեն։ Ծառաները իրար կանցնին, կուզեն օգնել։ Նադիեն կուգա կըսե. - Սենյակին դուռը փակեք, թող վառվի։ Նա չթողեց, որ իմ հարազատ մայրը իմ երեսը տեսնար, նա արժանի է էդ տեսակ մահվան։ 1925 թ. ինձ թուրքական բանակ կանչեցին։ Ես մտածեցի՝ այդքան բան տեսնելես վերջ թուրքի զինվոր ինչպե՞ս կրնամ ըլլալ։ Բայց պասպորտ չէին տալիս։ Սվազցի պր. Մուրադը ինձ օգնեց — պարսկական պասպորտ հանեց։ Ես 1927 թ. ներգաղթի հետ Հայաստան եկա, բայց ներգաղթ կոմիտեն ինձ չընդունեց, ասեց. - Պետք է Պարսկաստան երթաս։ Ես շա՜տ խնդրեցի, ըսի. - Ես իսլամ երկիրեն եկեր եմ հայրենիք, դուք ինձ նորեն իսլամ երկի՞ր եք ղրկում։ Վեց ամիս պայմանաժամ տվին։ Գնացի Ալափարս գյուղում հողագործ աշխատեցի։ Առաջին անգամ Հայաստանի մեջ դդում, բադրջան ցանեցինք։ Հոս տեղի մարդիկ չգիտեին սուջուխ, զեյթուն, սուրճ։ Կհիշեմ սուրճին հատիկները մեր դրացին առել էր ու խաշել։ Հետո ես իրենց սովորեցրի, որ պետք է բովել, աղալ հետո շաքարով ու ջրով եփել։ Վեց ամիս հետո ինձ նորեն կանչեցին, որ երթամ Պարսկաստան։ Ես չուզեցի։ Մի տարի էլ ավելցուցին, մինչ— 1934 թվին ինձ կանչեց Հրազդանի շրջանային զինկոմիսարը, ըսավ. - Դուն մինակ տղա ես, գնա բանակ ծառայի։ Ինձ Քանաքեռի գնդում թնդանոթի վրա դրեցին։ Ծառայեցի, վերադարձա։ Նշանվեցի, ամուսնացա։ 1936 թ. եկանք ընտանիքով հաստատվանք Եր—ան։ Սարի թաղում տուն շինեցի, քարտաշ դարձա։ Արհեստավոր դարձա, առաջավոր վարպետ դարձա։ Հայկական տուֆ քարի երեսունվեց տեսակներն ալ ձեռքես անցած են։ Հայրենական պատերազմին ես հեծելազորի մեջ էի։ Մեզ ղրկեցին Պարսկաստան՝ Թավրիզ։ 1945 թ. հրաման եկավ, որ Թուրքիա պիտի մտնանք, բայց վերջը Ճապոնիայի Հերոսիման եղավ, կանգ առանք։ Ես լավ թուրքերեն գիտենալուս գաղտնի գործակալության մեջ կաշխատեի։ Իմ անունը Ռահիմ էր։ 1950 թ. մորս թուրք ամուսինը կմեռնի։ Մայրս նամակ գրեց ինձ, որ ես իրեն բերեմ Հայաստան, գոնե կյանքի վերջում միասին ըլլանք։ Ես գնացի ներգաղթ կոմիտե, խնդրեցի, բայց մերժում ստացա։ Նորեն դիմում գրեցի, ըսի. «Կա՛մ թողեք ես գնամ իմ տանջված մորս բերեմ Հայրենիք, կա՛մ դուք բերել տվեք՝ ես ծախսը կհոգամ»։ Բայց հրաժարվեցին օգնել։ 1951 թ. խեղճ մայրս Կեսարիայում կհիվանդանա, թուրքից ծնված քույրս նրան կտանի հիվանդանոց։ Երկու օր հետո մայրս կմեռնի՝ սրտի մեջ կարոտը պահած։ Թուրքերը մի փոս կփորեն, կթաղեն, բայց իրենց գերեզմանում չեն թաղեր, որ չպղծի։ Խեղճ մայրս ղարիբ էր, ղարիբ էլ գնա՜ց։ Էդպես մայրս մահացավ՝ առանց ինձ տեսնելու։ Ես իմ հալալ մորը չտեսա, բայց 1970 — 1975 թվերին քույրս ինձ ու կնոջս հրավիրեց։ Գնացինք Կեսարիա, քրոջս տունը։ Մեր տունը։ Մեր տունը առնավուտներ՝ ալբանացիներ, եկած նստած էին։ Էդ գյուղի հին թուրքերը ինձ հիշեցին, քանի որ մենք իրար հետ հաշտ ու խաղաղ ապրել էինք նախքան կոտորածը։ Ալ ուլ մորթեցին, ոչխար մորթեցին, հյուրասիրեցին, պտտցուցին, լավ ժամանակ անկացրինք միասին։

214 (214). ՎԵՐՈՆԻԿԱ ԳԱՍՊԱՐԻ ԲԵՐԲԵՐՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1907 Թ., ՅՈԶՂԱՏ, ԲՈՂԱԶԼՅԱՆ Գ.*)

Ծնվել եմ 1907 թ. Անատոլիայի Յոզդատ գավառի Բողազլյան գավառաքաղաքում՝ մտավորականի ընտանիքում։ Հայրս՝ Գասպար Բերբերյանը, դպրոց էր ավարտել, լավ ֆրանսերեն, թուրքերեն գիտեր, կաշխատեր կառավարության մեջ։ Հայրիկիս քեռին դատախազ էր, հայրիկս անոր մոտը կաշխատեր որպես թուրքական կառավարական փաստաբանի թարգմանիչ-քարտուղար։ 1912 թ. հորս՝ Գասպարին, թուրքական բանակ կզորակոչեն, որ մասնակցի Բալկանյան ճակատի կռիվներուն։ Ան բանակին մեջ ալ թարգմանիչի պաշտոն կկատարե — քանի որ իրենց օգտակար մարդ էր, չեն սպաներ։ Մինչ— 1920 թիվը հայրս կծառայե թուրքական բանակին մեջ — Կարաբեքիրի զորքին հետ, որպես թուրքական զինվոր, կհասնի Նախիջ—ան։ Անտեղ չուզեր հայերու կոտորածին մասնակցել — կփախի թուրքական բանակեն, հետո, երբ մենք եկանք Հայաստան, իրար գտանք։ Քանի որ հայրս մեզ հետ չէր, պապս ինձ, որպես ամենամեծ թոռնիկի, տարել է իրենց տունը — ես այնտեղ էի մնում։ Պապս՝ Հակոբ քահանա Բերբերյանը, տեղի Ս. Աստվածածին եկեղեցու ավագ քահանան էր։ Ան իր պատկառազդու տեսքով, իր գիտելիքներու պաշարով — իր վարած պաշտոնով Բողազլյան քաղաքի հայտնի դեմքերից էր։ Նրա օջախը տեղի ամենալուսավորյալ տունն էր։ Գրեթե ամեն երեկո այնտեղ էին հավաքվում քաղաքի մտավորականները — պապիկի առանձնասենյակում զրուցում էին հետաքրքիր նյութերի, քաղաքական անցուդարձի շուրջ — կամ գաղտնի ու ցածրաձայն երգում հայրենասիրական երգեր։ Իսկ ես քանի որ փոքր էի, շուտ էին ինձ քնացնում։ Չնայած ես քնած էի լինում, բայց արթնանում էի, քանի որ ինձ շատ հետաքրքրում էին այդ զրույցները, — ես գաղտնի դուրս էի սահում իմ անկողնից, անցնում էի հյուրերի սենյակը — մի անկյունում կծկված լսում անոնց պատմածներն ու երգածները՝ աշխատելով մտապահել բոլորը։ Ես ավելի շատ կապված էի պապիս հետ։ Իմ մեծ մոր անունը իրիցկին Նարիկ էր։ Նրա աղջիկների անունները Մարիամ, Սիմա էր։ Ունեի երկու հորեղբայրներ՝ մեկը՝ քսան տարեկան, մյուսը՝ տասնհինգ տարեկան։ Մեկի անունը Հարություն էր, մյուսինը՝ Խաչեր։ Հարություն հորեղբայրս Բարուհի Պերպերյանի հայրն էր, որը մեզ հայրություն էր անում, քանի որ մեր հայրը բանակում էր։ Հարություն հորեղբայրս վարսավիր էր, մյուսը փոքր էր, դեռ աշակերտ էր։ Ունեի երկու հորաքույր՝ Նազելի — Սանդուխտ անուններով։ Մերոնք հողագործ էին։ Բողազլյան գյուղաքաղաքը տափարակ էր։ Գրեթե ծառ չկար, քանի որ հողի տակը աղի հանքեր կային, բայց լավ ցորեն էր բուսնում։ Իմ լսածով Բողազլյանում յոթ հարյուր ընտանիք էր ապրում, հայ — թուրք իրար հետ համերաշխ ապրում էին։ Խանութպանները — արհեստավորները հայեր էին։ Տների մեծ մասը երկու հարկանի էր ու քարաշեն։ Մենք երկու տուն ունեինք։ Մեկը պապիս տունն էր, մյուսը՝ հորս ու մորս։ Մեր տունը շուկայի ճամփի վրա էր։ Ունեինք անասուններ՝ գոմեշներ, կովեր, ձիեր, գառներ, բայց երբ 1915 թվին ջարդը սկսավ, մեր գոմեշները հանդից եկել էին ու դռան առաջ բառաչում էին, որ մենք ներս առնենք, բայց մենք վախից դուռը փակել էինք, որ թուրք ասկյարները ներս չխուժեն, էդպես էլ մեր խեղճ անասունները դուրսը մնացին, թուրքերը առան-տարան։ Մեր տան դռները զույգ էին։ Ապահովության համար դուռին ետ—ը սյուրկյու կար, հատուկ հարմարություն։ Ներս մտնողը դռան վրայի չխկչխկոցը կզարներ, որ լսեինք։ Մեր տանը միշտ հյուրեր էին լինում, որոնց սուրճով էինք հյուրասիրում։ Բացի հյուրասենյակից երկու ուրիշ սենյակներ ալ ունեինք։ Հացատուն ունեինք, մեջը թոնդիր կար։ Քովը մարագ կար՝ անասունների համար, հավանոց կար, ամբողջը մնաց թուրքերին։ Մեր թաղը Քիլիսե մահալը կկոչվեր, այսինքն՝ եկեղեցու թաղ։ Բոլոր հայերը աշխատում էին, հարգանք ունեին։ Պապիկս զինվորությունեն վերադարձած էր — դպրոցին մեջ տղաներուն դաս կուտար։ Պապիկս ինձ գրաճանաչություն է սովորեցրել։ Ես մի տիկնիկ ունեի, ջարդի ժամանակ ընկավ ջարդ ու խուրդ եղավ։ Կհիշեմ խաղ մը կխաղայինք. երկու կողմը իրար մեջք բռնած կանգնում էինք, ով հայու անուն ասեր՝ եկուր հայերու կողմը անցիր կըսեինք, ով թուրքի անուն տար՝ մյուս կողմը կանցներ, — իրար կքաշեինք, որ կողմը որ շատ էր՝ ան կհաղթեր։ Մեզ մոտ հարսանիքներու ժամանակ թուրքերեն երգեր սկսած էին երգել։ Հայերուն — թուրքերուն արտերն առանձին էին, բայց իրար հետ սիրով էինք։ Հայերու թաղը ավելի լավն էր, մաքուր ու բարեկարգ էր, բայց թուրքերուն թաղը խառն էր, փողոցները խառը-խշտի էին։ Տան մեջ լավաշ էինք թխում ամեն օր։ Խմորը կլորում էինք, շփում, վրան խաչ էին անում, վրան ծածկում, որ հասնի։ Թոնդիրը վառում էին։ Թոնդիրը բարձր էր, կավից էր։ Հացատունին մեջ օջախ ալ կար, անցքը դեպի կտուրն էր գնում։ Փայտ չկար շատ, անասունի թրիք էլ էինք վառում։ Նոր տարուն Մարիամ ապուր էին եփում կորկոտով ու ծիրանի չիրով, որին անուշապուր էին ասում։ Նոր տարուն խմորեղեն էին թխում գյուղատնտեսական գործիքներու ձ—ով կամ հաց էին թխում՝ մեջը քառսուն փարա էին դնում, ում որ ընկներ, ան կերթար խանութ բան-ման կգներ, կբերեր, բոլորը միասին կուտեին։ Մայրիկս «Սինգեր» կարի մեքենա ուներ, պապիկս էր գնել, երբ ան նոր հարս է եղել։ Մայրիկս շատ շնորհքով, գեղեցիկ կին է եղել։ Տերտեր պապիկիս եկեղեցական շորերը ինքն էր կարում։ Մենք մեր անասունների միսն էինք օգտագործում։ Ցորենը քիչ խաշում էին, չորացնում, սանդի մեջ դնում ծեծում, թեփը քամուն էին տալիս, բլղուր էր լինում։ Խմելու ջուրը սակավ էր։ Մի քիչ հեռվից էշով գնում բերում էին։ Էշի վրա հատուկ հարմարանք կար չորս տեղով շինված՝ կուժերու համար։ Մեր տանը կարմիր քարից մուսլուխ ունեինք, մեջը ջուրը թորվում էր, զտվում, շատերը գալիս էին հիվանդի համար տանում էին։ Իսկ լողանալու համար թոնդիրը ջուր էին դնում, տաքանում էր, տան մեջ լողանում էինք, բաղնիք չէինք գնում։ Մեզ մոտ կանաչ կավի հանք կար, դրանով գլուխ էին լվանում, լավ մաքրում էր։ Ամեն տուն իր զուգարանն ուներ։ Պապիկս ամեն շաբաթ գիշեր կլողանար, որ հաջորդ օրը՝ կիրակի Ս. Պատարագի արարողությունը կատարի։ Ամեն շաբաթ իրիկուն մեր տանը մաս էր թխվում։ Նշխար էր թխվում։ Մասի տախտակն առանձին էր, հացինը՝ առանձին։ Մասն ու նշխարը կիրակի առավոտ եկեղեցի էին տանում, ժողովրդին բաժանում։ Պապս աղոթագիրք ուներ, վրան արծաթով Քրիստոսը կար խաչված։ Արհեստները հիմնականում հայերու ձեռքն էին։ Շատ կոշկակարներ կային, վարսավիրներ կային, փակ շուկային մեջը խանութներ ունեին։ Հարություն հորեղբայրս էլ վարսավիրի խանութ ուներ։ Շուկային մեջ ուտելիք — պտուղներ ալ կծախեին։ Շատ մուրացկաններ կային։ Բարիկենդանին խմորեղեններ էինք շինում, առաջ՝ աղքատներուն էինք բաժանում, հետո՝ մենք էինք ուտում։ Ամենամեծ գերդաստանը հարուստ Արաբ օղլու Գ—որգ աղայինն էր։ Ան ոչխարի, բրդի վաճառական էր։ Հայ ոսկերիչներ կային։ Ամեն տեսակ զարդեր կշինեին՝ մատանիներ, շղթաներ, ապարանջաններ։ Հայերը լավ էին ապրում։ Թուրքերը խեղճ էին, կարկտած, քրջոտ շորերով։ Բեկեր կային, որ հարուստ էին, կալվածքներ ունեին ու մշակներ կաշխատեցնեին։ Հագուստեղենի կտորը Եվրոպայից — այլ քաղաքներից կգար։ Բողազլյանի մեր հին եկեղեցին թուրքերու կողմե քանդված էր, նորը՝ Ս. Լուսավորիչն էր։ Ես պապիս հետ միշտ եկեղեցի կերթայի։ Պասի ժամանակ օրական երեք անգամ եկեղեցական ժամերգություն էր լինում։ Փոքր հորեղբայրս իր ընկերներուն հետ կերգեին, դպիրություն կընեին։ Մեր եկեղեցին մեծ էր, խորաններ ուներ, պատարագի, մկրտության առանձին տեղ ուներ։ Երգչախումբը հատուկ տեղ ուներ, վեր—ը բալկոնի պես տեղ ուներ։ Ամեն մարդ իր մինդարը կտաներ, որը էնտեղ կմնար։ Ով շատ եկեղեցասեր էր, առաջը կնստեր։ Եկեղեցիին մեջ սրբապատկերներ կային, անոնցմե մեկը պապս Ս. Էջմիածինեն էր բերած։ Դուրսը զանգ կար։ Ս. Ծնունդին, Ծաղկազարդին, Զատիկին անպայման բոլորը ժամ կերթային, վերջն ալ ներկված հավկիթ կխաղային, կուրախանային։ Ուդ, ջութակ, քանոն, դուդուկ կնվագեին։ Հարսանիքի ժամանակ հարսին եկեղեցի կտանեին պսակադրության, հետո տուն կտանեին։ Բոլոր տոները կկատարեին, իրարու տուն կերթային, սուրճ, քաղցրավենիք կհյուրասիրեին։ Բարիկենդանը Ս. Ծնունդին էր լինում՝ ձմռանը։ Յոթը օր ծոմ էին պահում։ Միս, ձուկ չէին ուտում։ Մեծ պահքին հիսուն օր ծոմ կպահեին։ Երեխաները մինչ— կեսօր ծոմ կպահեին։ Զատիկից մեկ օր առաջ նավակատիքն էր, ձուկ էին ուտում։ Ս. Ծնունդի նախորդ օրը Խթում էր։ Ավագ հինգշաբթին Քրիստոսի ոտնլվան էր, եկեղեցի էին գնում, քահանան Քրիստոսի նման աշակերտների ոտքերը կլվար։ Ուրբաթ օրը Քրիստոսի խաչելության օրն է, արյուն է թափվել Քրիստոսից, դրա համար էդ օրն էինք ներկում հավկիթները՝ սոխի կճեպով։ Ս. Զատիկի օրը լավ պատարագ կլիներ, ուրախություն, կեր ու խում կլիներ։ Զատիկից հետո Կարմիր կիրակին էր լինում։ Արդեն թույլ էր տրվում հարսանիք անել, քանի որ հիսուն օր պասի ժամանակ հարսանիք չէր լինում։ Օգոստոսի 15-ին Ս. Աստվածածնի տոնն էր լինում։ Նորեն ուրախություն, նվագում էին ու երգում, քանի որ հայկական թաղը առանձին էր, թուրք չկար, մարդիկ ազատ երգում էին։ Լավ տոներ էին, լավ սովորություններ ունեինք։ Մեր տոներուն թուրքերը անգամ կուգային, շատ կսիրեին Զատիկի կարմիր հավկիթ ուտել մեզի հետ։ Ամուսնությունները կամ սիրահարվելով կըլլային, բայց կար, որ իրարու երեսը չտեսած, ծնողները կստիպեին ամուսնանալ։ Փոքր հորքուրիս տվին առանց տեսնելու։ Կհիշեմ, հորքուրս չէր ուզում, պառկած լաց էր լինում։ Հետո ծեծեցին, զոռով ամուսնացավ, բայց էնքան լավ մարդ էր, որ հետո հորքուրս զղջում էր դրա համար։ Ամուսնալուծում չկար։ Կար նա— աղջիկ փախցնելու սովորությունը, բայց միշտ տերտերի Ս. Պսակին պիտի արժանանային։ Մինչ— ջարդը երկու հոգի թուրքի հետ ամուսնացան։ Մի թուրքը հայ — թուրք կնիկ ուներ, հայի հետ խոսելուց երեսը թթվացնում էր, իսկ թուրք կնիկի հետ խոսելու ժամանակ՝ ժպտալով էր խոսում։ Աղջիկ ուզելու համար ծնողները կգնային աղջկա ձեռքը խնդրելու։ Եթե համաձայն լինեին, խոսքկապ կընեին, մատանի մը մատը կանցնեին։ Հարսանիքի նախօրյակին՝ ուրբաթ օրը սինիի վրա հարսնացուին համար նվերներ էին բերում։ Շաբաթ օրը հարսնացուին բաղնիք էին տանում։ Կիրակի օրը գալիս էին քավորը, քավորակինը հարսին եկեղեցի տանելու։ Քավորակինը հարսին հագցնում էր։ Կեսուրը, կեսրարը չէին գալիս։ Հարսին հագցնելու ժամանակ ուրախանում էին, երգում, պարում էին, տանում էին եկեղեցի։ Հարսի երեսին քող էին գցում։ Հարսի հագուստը կամ սպիտակ, կամ վարդագույն կլիներ։ Նշանդրեքին աղջկա հայրը հագուստ, կոշիկ կառներ, իսկ հարսնիքին՝ տղայի կողմը կըներ։ Հարսին թագով հարսնիքի հագուստ կհագցնեին, թյուլը երեսին կգցեին։ Կանանց հագուստները արդեն 1900-ական թիվերուն եվրոպականացած էին։ Ամուսնանալուց հետո եղբայրներ, քույրեր, հարսներ, թոռներ իրար հետ սիրով կապրեին։ Տնփեսա գրեթե չէին երթար։ Մեզ մոտ մեկ տղա մը տնփեսա էր գնացած, անոր «հարս մանուկ» կըսեին ծաղրական։ Հարսը ամուսնու տան մեջ պիտի հնազանդվեր։ Եթե կեսուրը հիվանդ էր կամ ծեր, հարսը կտնօրիներ տունին։ Չխոսկանությունը կար «լեզու պահում էինք»։ Հիվանդը որ մահամերձ էր լինում, տերտերը հաղորդություն էր տալիս։ Ննջեցյալին ս— էին հագցնում։ Փոքրերին գերեզմանատուն չէին տանում։ Հայկական գերեզմանները պառկած էին, ան իմաստով, որ մենք՝ հայերս, թուրքի ձեռքը գերի ենք — իրավունք չունինք տնկված գերեզմանաքար դնելու, իսկ թուրքերինը տնկված է վրայի քարը։ Մեզ մոտ արժանի մեռելների շորերը կտանեին, վրան կուլային, կողբային։ Մեռելատանը ճաշ չէր եփվում։ Մարդիկ՝ հար—անները, բարեկամները դուրսեն ճաշ կբերեին, որ մեռելատերերը ուտեն։ Իսկ կիրակի օրը մեռելատերը մատաղ էր անում, բոլորին հրավիրում էր, ուտում էին միասին։ Մեզ մոտ հիվանդանում մեռնում էին տիֆից։ Երբ այդ հիվանդությունը տունը կմտներ՝ տունը կմաքրեր կելլար։ Այսինքն՝ բոլորը կմեռնեին։ Ծաղիկի հիվանդությունը —ս տարածված էր։ Ան ալ դեմքին վրա հետքեր կձգեր։ Սկարլաթինայով երեխաները կհիվանդանային։ Մեզ մոտ մի հատ բժիշկ կար, Ստամբուլ սորված էր, անունը դոկտոր Գրիգոր էֆենդի Ռաքըջյան էր։ Ան կեսարացի էր։ Եկել էր մեզ մոտ, տուն էր շինել, ապրում էին։ Մի դեղագործ կար։ Ծննդաբերության ժամանակ տատմերներ կային, բայց մեռնողներ կըլլային, որոնք որբ երեխա կթողնեին։ Որբին կամ աղջկա մայրը կամ տղային մայրը կպահեր։ Ամուսինը նորեն կամուսնանար, որ երեխային պահեն։ Մեզ մոտ հայերը թուրքերից զանազանվում էին գլուխնին կապած փաթթոցեն։ Թուրքերը կանաչ փաթթոց կկապեին, հայերը՝ ճերմակ։ Հայերը ավելի քաղաքավարի կհագնեին։ Թուրք կանայք չադրա էին կրում, իսկ կեսարացիները հարս աղջկան գլխին շալ էի գցում։ Չադրան վրանին էին գցում փելերինի պես, երեսնին՝ քող, իսկ գյուղացիները հասարակ էին հագնում, որ աշխատեն։ Քեմալ Աթաթյուրքը հրաման տվավ, որ չադրան հանեն, գլխու փաթթոցները հանեն։ Թուրքերը մեզի կուգային, կերթային։ Մի օր բեկի տունը գացինք, տեսանք ատլասների վրա պառկած էր։ Տատիկս հարցուց՝ վատ բան չի՞ սպասվում։ Ես ալ ըսի խոսքին մեջ մտնալով՝ մեզի վատ բան չը՞լլար։ Բեկի կնիկը թերս երեսս նայեցավ, ըսավ. «Որ ըլլա, առաջին հերթին աս լակոտին ուղարկելու է»։ Ադ միակ գեշ խոսակցությունն էր, որ լսած եմ, թե չէ հայ ու թուրք իրար հետ լավ էին։ Մեզ մոտ ֆեդայի չկար։ Քանի որ անտառ չկար, որ ապաստանեին։ Երկու վարժապետ ունեինք, որոնք ֆեդայական երգեր էին երգում, բայց ֆեդայի չէին։ Կիլիկիայի կողմից երկու ֆեդայի էին եկել Չաթ գյուղը։ Անոնցմե մեկը՝ Դորտյոլից էր, մյուսը՝ չգիտեմ որտեղից էր, բայց «Քոռ Մանուկ» կըսեին, մեկ աչքը չուներ։ Ասոնք գնում են Չաթ գյուղը։ Թուրքական ոստիկանները կիմանան, կպաշարեն Չաթ գյուղը, տերտերին մորուքը փետտում են, որ խոստովանի։ Ստիպված հայտնում են այդ ֆեդայիների տեղը, գնում բռնում են, էնքան են ծեծում, վերջն ալ չորսոտանի, խեղճացրած բերին մեզ մոտ ու սպանեցին։ Ֆեդայիները պաշտպանում էին հայերի պատիվը։ Մեր երկիրը եղել է Ժիրայր անունով ֆեդայի մը, որը տարբեր կերպարանքներով էր հանդես եկել, վերջը Կեսարիայի մեջ բռնել էին։ æարդից առաջ մի հայ կար, նրան բռնեցին կառավարության շենքի մոտ, ծառից կախեցին, քանի որ ինքը կառավարական գաղտնիքը հայտնել էր հայերին։ Էս բաները գաղտնի էին խոսում։ Մեր պատից կախված էին Վարդան Մամիկոնյանի, Տիգրան Մեծի նկարները։ Բայց երբ պատերազմը եղավ, ոչնչացրինք էդ պատկերները։ Թուրքական կառավարական շենքին տակը բանտ կար, ջարդեն առաջ հայ տղամարդկանց հոն տարին։ Եթե հայ ու թուրք խնդիր ունենային, քեռիս դատապաշտպան էր, անոր կդիմեին։ Պապս ալ հայերուն ներկայացուցիչն էր։ Հայի թուրքի կռիվ ըլլար, եթե արդար էր՝ հայը կհաղթեր, իսկ հայը հայու հետ վիճաբանությունը տերտերները կհաշտեցնեին։ Մեր բոլոր ծննդականները եկեղեցին կուտար։ Տների համար փաստաթղթեր ունեին։ Մեր փաստաթղթերը, պասպորտները անգամ վառել էին։ Մենք շատ գրքեր ունեինք։ Կաշվե կազմով մեծ «Հայսմավուրք» ունեինք, հայատառ թուրքերենով Աստվածաշունչ ունեինք։ Քանի որ շատ հայեր հայերեն չէին գիտեր։ Մենք շատ աղոթագրքեր — այլ գրքեր վառեցինք։ Ինչպես նա— հայկական թերթեր, որոնք ստանում էինք Ստամբուլից։ Երբ 1914-ին պատերազմը սկսվեց, մենք թերթերեն իմացանք։ Մինչ— 1908 թ. հյուրիեթը հայերը զինվոր չէին երթար, բայց հետո, իբր հայերն ալ թուրքերուն եղբայր են ու հավասար են, 1912 թ. Բալկանյան պատերազմին մասնակցելու համար հորս բանակ տարին։ Նախքան կոտորածը թուրքական ոստիկանները եկան զենքերը հավաքեցին։ Հարուստ Կարապետ էֆենդիի տղան ասել էր՝ զենք չկա։ Ոստիկանները խուզարկել էին, գտել էին, անոր եղունգները քաշել էին, թ—երուն տակն ալ խաշած հավկիթ էին դրել ու կապել։ Հետո արդեն պարզ դանակ անգամ չթողեցին։ Նախքան կոտորածը 1915 թ. հուլիսի սկիզբն էր, դեռ նոր ցորենն էինք հավաքելու, մեր քաղաքի ղայմաղամը՝ Քեմալ բեյը, գալիս է։ Հայ ու թուրք գնում են դիմավորելու։ Երեք օր հետո Քեմալ բեյը եկավ մեր տունը, սուրճ հրամցուցինք։ Էդ ղայմաղամ Քեմալ բեյը հորեղբորս հարցեր տվավ, ելավ գնաց։ Շաբաթ օրը, իրիկվան դեմ բոլոր տղամարդկանց կհավաքեն՝ թուրքական բանակ ղրկելու, բայց այնտեղ հայերը կզատեն թուրքերից։ Տերտեր պապիկս, որ լիազորված էր հայերի իրավունքը պաշտպանելու, կտեսնա, որ հայերին ջոկում են թուրք զինակոչիկներից, կըսե. - Ինչու՞ հայերին ջոկում եք։ Թուրք հազարապետը կըսե. - Փափա՜զ էֆենդի, հայերը պիտի գնան ճանապարհ շինելու, թուրքերը պիտի գնան ռուսական ճակատ։ Հաջորդ օրը կիրակի էր։ Պապս Ս. պատարագը վերջացրել, հազիվ տուն էր եկել։ Դեռ շունչ չառած, բոթը հասավ մեզի։ Արթին աղային տղան ջրաղացպան էր։ Առտուն կելլա կերթա աշխատանքի, կտեսնա ջրաղացին քովը լիքը մարդկանց գլուխներ, ոտքեր, ձեռքեր։ Լեզուն վախեն բռնված հ—իհ— կուգա տուն, կպատմե տեսածը։ Արթին աղան տղայի հետ եկան պապիկիս պատմեցին, ըսին. - Էրեկվա զինվոր տարվածները գիշերով մորթել են։ Պապիկս ասում է. - Գնացեք, բողոքեք ղայմաղամին։ Արթին աղան կերթա ղայմաղամին բողոքելու, բայց ան ալ գիշերը տուն չի գար։ Հաջորդ օրը՝ երկուշաբթի, երկու թուրք ժանդարմ քոփալներով էկան։ Ուրիշ անգամ, երբ մեր տունը ժանդարմ կուգար, քաղաքավարի կերպով կսպասեին, որ փափազ էֆենդին հագնվի ու իրենց հետ գնա։ Այս անգամ էկան, կոշտ կերպով ըսին. - Հայդե՛, քալքը՛ն (դե՛, վե՛ր կացեք)։ Պապիկիս տարին ղայմաղամին մոտ։ Պապիկիս հետ տարել են նա— տեղի եր—ելիներին, վաճառականներին, մտավորականներին։ Մի թուրք ասում է պապիս. - Փափա՜զ էֆենդի, մոտիկացավ վերջին ժամդ, ի՞նչ ունիս ըսելիք։ Պապիկս ծունկ կչոքե, կաղոթե։ Անտեղեն թուրք զինվոր մը կացինով կհարվածե, պապիկիս գլուխը կգլորվի գետին։ Կսկսին ֆուտբոլ խաղալ իմ խելացի պապիկիս գլխուն հետը։ Մեկ էլ դուռը բացինք, տեսանք տնից, հանդից, խանութից հայերին հավաքեցին, տարան երկու-երեք հոգու ձեռքերը իրար կապած, տարին լեցուցին բանտը։ Եթե կնանիքը ձայն հանեին, ծեծում էին, ասում էին՝ «Վաղը նամակ կստանաք»։ Արդեն հանցագործներին հանել էին բանտերից։ Թուրքական կառավարությունը հրաման էր տված, որ ով որ հայ պահի իր տան մեջ՝ կպատժվի։ Շրջապատի թուրքերը կանգնած նայում էին։ Մեկ էլ դպրոցական հորեղբայրս շնչակտուր ներս ընկավ՝ գլուխը պատերին խփելով. «Քսան ղուրուշի փամփուշտը խնայեցի՜ն, կացինով էին կոտորում բոլորին»։ Ատկե վերջը մարագի մեջեն դեպի հայաթը փորելով տեղ բացինք, որ հորեղբայրս թաքնվում էր էնտեղ օրվա մեջ։ Գիշերը բացում էինք, որ օդ առնի։ Հիսուն օր տղամարդ էին փնտրում, որ մորթեն։ Հետո թուրքական կառավարությունը խորամանկության դիմեց, ըսավ. «Հայե՜ր, դուրս եկեք, ով թաքնված է՝ թող դուրս գա, գնա աշխատանքի»։ Հայերը դուրս եկան թաքնված տեղերից, բայց սկսեցին բռնել էդ հայերին էլ։ Հիսուն օր հետո 1916 թ. մարտին ղայմաղամը հրամայեց. «Մեկ կիլոգրամ հայու միս ողջ չպիտի մնա, բոլոր հայերին պիտի կոտորեք»։ Մինչ այդ, բոլոր հայկական գյուղերից շատ հայեր էին կոտորվել, ողջ մնացողները փախել, եկել էին մեզ մոտ թաքնվել։ Կառավարությունը էնպես էր արել, որ հայի գյուղ գնալու համար թուրքի գյուղով պիտի անցնեին։ Նախքան կոտորածը մեր մոտի Գ—որգ աղայի միջնակ տղին ստիպել էին, որ զենքի տեղը ասի։ Հայրը ոստիկաններին ահագին կարմիր ոսկի էր տվել, որ իրենց ձեռք չտան, բայց առաջին անգամ դրանց մորթեցին։ Դրանց ընտանիքից մի հատ ծին ողջ չմնաց։ Բոլորին մորթել էին։ Թուրք մեծավորներից մեկը հետո հորեղբորս եկել պատմել էր։ Առանց տղամարդկանց մնացած ընտանիքները՝ կիները, օրորոցի մանուկները, ծերերը, բոլորին հանում էին ու քշում։ Այդ ժամանակ շատերը մտածում էին, որ իրենց ունեցածը տան թուրքին կամ աղջիկը կնության տան, միայն թե ազատեն իրենց զավակներին։ Եղան մայրեր՝ իրենց երկու-երեք զավակներուն պահ տվին արաբ ընտանիքներուն, քանի որ սիրուն երեխաներին փախցնում էին, տանում բռնաբարում, հավատափոխ անում։ Մեր տան պատից մի մեծ քար էին հանած, հորեղբայրս՝ Հարություն Բերբերյանը, սողում, մտնում էր մեջը ու թաքնվում էր։ Ով գալիս էր ժանդարմներեն՝ չէր գտնում։ Իմ իրիցկին տատս, որը պահած էր ադ Հարություն հորեղբորս, օր մը կերթա հազարապետ Սելամի բեկին քովը, որը ամուսնացած էր մեզի ծանոթ հայ աղջկա մը հետ, կըսե հազարապետին. - Սելամի բեկ, Հարությունը տունն է, ի՞նչ պիտի ըլլա։ Հազարապետ Սելամի բեկը կոճակը համազգեստին վրայեն կպոկե, կըսե. - Աս կոճակը որ ժանդամին հետ, որ ղրկեմ, Հարությունը թող ելլե ու գա։ Առավոտուն ժանդարմ մը եկավ՝ թախ-թախ դուռը զարկավ, ըսավ. - Հարությունը թող գա ղայմաղամին քովը՝ իր սափրիչի գործիքներով։ Հարություն հորեղբայրս իր սափրիչի գործնիքները հավաքեց, ժանդարմներուն հետ դուրս գնաց։ Ադ պահուն ալ թուրք սափրիչ մը ղայմաղամին կթրաշե եղեր։ Ադ ալ առաջին անգամ ածելի կզարնե, ղայմաղամին երեսը կարյունե։ Սելամի բեկը ղայմաղամին կըսե. - Թող Հարությունը թրաշե։ Հարություն հորեղբայրս կհանե իր գործիքները, առոք փառոք ղայմաղամին կթրաշե, կվերջացնե։ Դուրս է գալիս, որ տուն գա, կտեսնա գերդաստաններով բոլորին կապկպած աքսոր են տանում։ Ղայմաղամը կհրամայե. - Ժանդարմ մը թող Հարությունին տուն տանի։ Հարությունը եկավ տուն։ Ան քսան տարեկան էր, բայց արդեն ութսունի չափ էր եր—ում։ Հարություն հորեղբայրս տեսավ, որ ճար չկա. - Ալ թուրքին չպիտի հավատամ, - ըսավ, խաշխաշի յուղը — կապույտ պղինձարջասպի քարը խառնեց իրար, ըսավ, - ես իմ կնոջս կխմցնեմ, վերջը՝ ես ալ կխմեմ, դուք ինչ կուզեք՝ եղեք։ Հարություն հորեղբայրս թույնը կնոջը խմցուց։ Ճիշտ երեք րոպե վերջը ընտանիքին ներում եկավ։ Քսանհինգ հոգի հորեղբորս սայիյեն ազատվան։ Հորեղբայրս իսկույն տասնհինգ ձվի դեղնուցը իրար խառնեց, կնոջը խմցուց։ Կինը փսխեց, ազատվեցավ, ողջ մնաց։ Մեր գերդաստանը շատ մեծ էր։ Մեր գերդաստանեն շատերը թուրքական կառավարությանն էին ծառայում, պաշտոնյաներ էին։ Օրինակ՝ հայրս թարգմանիչ էր, Կարապետ աղային մեծ եղբայրը դատապաշտպան էր՝ վճիռ կայացնող։ Բայց նախքան կոտորածը, հայերուն զենքերը հավաքելու ժամանակ, Կարապետ աղային տարել էին ոտքերուն — ձեռքերուն մատներուն եղունգները քաշել էին՝ սարսափելի տանջանքների ենթարկելով։ Կարապետ աղային կինը, երեք տղաներով, թոռներով, հարսներով, նա— աղջիկը, փեսան՝ թոռներով, նա— Կարապետի եղբայրը՝ Սուքիասի ընտանիքը՝ Սուքիասը, կինը, տղան. ադ բոլորը առաջին ջարդին զոհվեցին։ Թուրք բեկը երբ հրաման տվավ, որ մի կիլո հայու միս չպիտի թողնենք, Սուքիասին աղջիկները՝ Եսթերը — Փրլանթին բեկին կինը տարել էր պահելու։ Ադ աղջիկները հուսահատված թույն կխմեն, կմեռնին։ Բեկին կինը դուռը կզարնե, աղջիկները չեն բանար։ Բեկին կինը քացով կուտա, դուռը կբանա, կտեսնա, որ Սուքիասին աղջիկները փրփուրը բերաննին գետինը փռված են։ Բեկին կնիկը անտարբեր կըսե. - Ղարթ գյավուր էին. թուրքություն չընդունեցին՝ մեռան, տարե՛ք, տվեք շներուն, թող հոշոտեն։ Բեկին կնիկը անոնց վիզերեն չվաններ կանցնե, կքաշեն, շուներուն կուտան, որ ուտեն։ Էդ տեղերը, որ էդ դիակները գցել էին, մենք հետո բանջար հավաքելու էինք գնացել, ասում էին՝ էստեղ Էսթերին ու Փրլանթին են շպրտել։ Մեր գերդաստանին մեջ ուրիշ շատ հորեղբայրներ, քեռիներ կային։ Տատիկիս քեռու տղան Անկարայում պառլամենտի անդամ էր՝ Բարսեղ աղա կըսեին։ Ան երկու հարկանի հյուրանոց ուներ։ Օր մը պառլամենտի ժողովի ժամանակ բեկը ըսեր է. - Բարսե՜ղ աղա, թուրքությունը ընդունե, գլուխդ չալմա կապե, անունդ փոխե. հայերուն հարցը ուրի՜շ է... - Ո՛չ, - ըսեր է Բարսեղ աղան, ես թուրք չե՛մ ըլլար։ Բայց այդ եղած է վերջին ժողովը. անոր ալ սպանել են։ Ադ ալ գնաց։ Բարսեղն ալ գնաց։ Հետո թուրքերը մտել, գրավել էին հյուրանոցը։ Հետո հայուն մեկը հողամասի հաշիվ ունի եղեր թուրքի մը հետ։ Էդ թուրքը ժանդարմի մը հետ կերթա, աթոռը կքաշե, կնստի։ Էդ հայուն լեզուն կտրել կուտա, ականջները կտրել կուտա։ Հետո ալ կըսե՝ տարե՛ք, սպանե՛ք։ Մեր քաղաքի դոկտորին՝ Գրիգոր Ռախըջյանին ալ եկան տանելու։ Հիշում եմ ռոմաթիզմայով պառկած էր, գիշերով էկան, տարին։ Էդտեղ Իբրահիմ բեկին աղջիկը կըսե հորը. - Եթե աս դոկտորը չըլլար, ես մեռած կըլլայի։ Աղջկա հայրը՝ բեկը, ձիավոր կղրկե դոկտորին բերել կուտա ղայմաղամին քովը։ Ղայմաղամը կըսե. - Ռեցեպտ մը գրե։ Ադ դոկտորին ձեռքերը կսկսին դողալ։ Ղայմաղամը կըսե. - Բանի պետք չէ. տարե՛ք, մորթեցե՛ք։ Ադ հայ դոկտորը մի աղջիկ ուներ՝ Մայրենի անունով։ Ան իմ տարեկիցս էր։ Ադ աղջկան Իբրահիմ բեկը կուղարկե իր արտը, որ վար անի։ Խեղճ աղջիկը՝ ար— չտեսած աղջիկ, ա՞րտ կրնա վարել։ Դոկտորին կինը կերթա Իբրահիմ բեկին կխնդրե, որ իր աղջիկին ազատե ադ գերությունեն։ Իբրահիմ բեկը իր ծառային կհրամայե, որ աղջիկը ետ բերի։ Ծառան աղջկան մորը կնստեցնե էշին, ինքն ալ ձիու վրա կնստեցնե աղջկան։ Ճամփին մորը հրացանով կսպանի, աղջկան ալ կբռնաբարե։ Էդ դոկտորին աղջիկը կխենթանա։ Ադ սրիկա ծառային անունը Սիմսար էր։ Վերջը մենք ադ դոկտորին աղջկան առինք պահեցինք։ Հորեղբայրս մի հայ արաբաջի գտավ, ըսավ. - Աս աղջիկին Կեսարիա կտանիս, իր հեռավոր ազգա կանին տունը կտանիս։ Երբ հայրս թուրքական զինվոր էր, օր մը իրիցկին տատիկս գիշերը երազ մը կտեսնա, որ իբր հայրս տունին յուքլիքին մեջը լիքը գանգեր, ոսկորներ բերեր, լցրեր է։ Իրիցկին տատիկս կըսե՝ Գասպար, տղաս, ինչու՞ հոս բերիր լեցրիր։ Հայրս կպատասխանե՝ օրին մեկը թանգարան պիտի շինվի, աս ամբողջը մեջը պիտի դրվի, որ աշխարհը տեսնա։ 1918-ին արդեն ջարդը դադրած էր։ Զինադադար էր։ Թուրք գաղթականներ էկած լցված էին հայերուն տները։ Չէ՞ որ ռուսը գրաված էր շատ հողեր։ Օր մը թուրք կնիկներ մը եկան մեր դուռը զարկին, ջուր խնդրեցին։ Մամաս ըսավ ինձի. - Վերոնիկա՜, ջուր բեր։ Ադ չադրայով թուրք կիներեն մեկը մոտեցավ մորս, գաղտնի ըսավ. - Մայրի՜կ, դուք հայ եք, ի սեր հայության, ինձի ասոնց ձեռքեն ազատեք։ Իմ անունը Աննիկ է։ Ինձի փախցուցած են։ Մայրս ըսավ. - Այսօր դուն գնա, ես փեսայիս հետ խոսիմ, տեսնանք ի՞նչ կրնանք ընել։ Փեսան իրիկունը տուն եկավ։ Մամաս պատմեց։ Փեսան ըսավ. - Երեխա մը ղրկենք։ Աննիկին թող բերե։ Տասը տարեկան Հակոբիկին ղրկեցինք։ Ան գնաց Աննիկին բերավ։ Թուրքերը կտեսնան Աննիկը չկա։ Էկան լցվան մեր տունը, ըսին. - Տվե՛ք մեր աղջիկը։ Իրիցկին տատիկս օգնություն պոռաց։ Ժանդարմա մը կանցներ դուրսեն, էկավ։ Տատիկս ըսավ. - Աս թուրքերը էկած են աղջիկ կուզեն։ Մենք խաբար չենք։ Ժանդարմը ադ թուրք կնիկներին դուրս հանեց մեր տունեն, Աննիկը մնաց մեր տունը։ Ազատվեցավ։ Վերջը մենք Աննիկին որբանոց դրինք։ Էնտեղեն Բեյրութ կտանին որբերին։ Մի խոսքով Աննիկը հայ մնաց։ Կհիշեմ, ջարդին երրորդ օրն էր, թուրքի չադրայով մայրս չորս տարեկան քրոջս հետ գնում է իր մոր տունը։ Մայր ու աղջիկ խորհուրդ անելու ժամանակ սայլերը բերել են, դրսում՝ գոռում-գոչյուն։ Բոլորին աքսոր են տանում։ Մայրս կըսե. - Ես հոս չեմ ապրիր։ Ժանդարմը կըսե. - Էդ շուկայի կողմից գնա ձեր տունը։ Մայրիկս շշկլվում է, չորս տարեկան քրոջս կկորսնցնե։ Մայրիկս մի կերպ եկավ տուն։ Մեկ էլ տեսանք՝ փոքր քույրիկս մինակը եկել, գտել էր մեր տունը։ Ուրախացանք, իրար գտանք։ Բայց մայրիկս պատմեց, որ տատիկին տարին սայլերով։ Ես վազեցի դուրս իյնալ-էլլալով գացի տատիս տունը հասա, տեսա դռները բաց, մեջը դատարկ։ Մարիամ տատիկս աքսորին մեջ մեն-մենակ կմնա մեռելներին, արյուններուն մեջը։ Դու մի ըսեր ժանդարմներ կուգան կմորթեն։ Մի Սարդալայի Աննա մը կար։ Ան մտել էր դիակներին տակը, շունչը բռնած մնացել էր։ Հետո, որ ժանդարմները գնում են, աս Աննան կամաց-կամաց փորսող կուգա մեր գեղին կմոտենա, ամմա՝ ուռած փքված, տկլոր։ Մի հատ թաշկինակ անգամ չէին թողած, որ ամոթը ծածկեր։ Թաղին թուրք լակոտները կտեսնան ասոր, կըսեն. - Ամա՜ն, դ— է գալիս, - վախից փախչում են։ Աննան կուգա իր տունը։ Կտեսնա դուռը՝ բաց։ Իր տասնչորս տարեկան մի հատիկ տղան տված կըլլա դրացի թուրքին։ Կերթա ադ թուրքին։ Թուրքը տունը մի ոչխար կմորթե, մաշկը կհանե, Աննային մեջը կփաթթե, Աննային վերքերը կբուժե։ Բայց Աննային մեկ աչքը դուրս ինկած էր։ Ան կպատմեր, որ տատիկիս մորթեր էին աքսորի ճամփին։ æարդի ժամանակ մեր գյուղը մեծահարուստ Գ—որգ աղա Արաբ օղլի մը կար։ Աքսորի ժամանակ ադ Արաբ օղլի Գ—որգ աղան թուրքերուն կըսե՝ ինչ կուզեք կուտամ ձեզի, միայն իմ գերդաստանս ազատվի։ Գ—որգ աղան փթերով կարմիր ոսկի կուտա թուրքերուն, բայց անոր ալ բռնեցին, տարին, բանտարկեցին։ Իրեն ամբողջ գերդաստանին ալ տնից հանեցին, մորթելու տարին։ Այնտեղ Գ—որգ աղային չորս տարեկան թոռը կճանչնա թուրք ժանդարմին, որ իր հորը ծանոթն է, կերթա ոտքերուն կպլլվի։ Թուրք ծանոթ ժանդարմը կմեղքնա էդ երեխային, կառնե, կտանի իր տունը։ Լուրը կերթա, կհասնի ղայմաղամին, որ էդ չորս տարեկան երեխային ժանդարմը տարավ իր տունը։ Գիշերով կուգան, կառնեն երեխային, կտանին իր հարազատներուն մորթված տեղը՝ կսպանեն։ Խեղճ Գ—որգ աղային տված այդքան կարմիր ոսկիներն ալ իզուր կերթան։ Նախքան կնանիքի կոտորածը սկսվելը մեր քաղաքի Իդելի գյուղից մի ընտանիք փախել, եկել էր մեր գյուղը։ Մեզ մոտ որ տղամարդկանց հավաքեցին, նրանց տղամարդկանց էլ տարել մորթել էին։ Կինը ժանդարմին հետ կպայմանավորվի, որ եթե իրեն — իր չորս զավակներին ազատե, իր հետ կամուսնանա։ æարդը կշարունակվի։ Կինը հուսահատությունեն թույն կխմե, կմեռնի։ Առավոտը զինադադար եղավ։ Չորս զավակները եկան, որ օգնեն մորերնուն։ Տասնհինգ ձվի դեղնուց խմցուցին, բայց չօգնեց։ Թուրք ժանդարմը կտեսնա, որ կինը՝ Լուսաբերը մեռեր է, կսկսի թալանել անոր տունը։ Թոփերով խադիֆեներ, ուրիշ թանկ բաներ, ամբո՜ղջ կհավաքե՝ կերթա։ Ճիշտ է, շատերը ձ—ականորեն թուրք դարձան, անունները փոխեցին։ Անոնց տարան կառավարական շենքը, իրենց մոլլան ասում էր. «Ձեր կեղտոտ կրոնը թողնում եք, մեր կրոնն եք ընդունում չէ՞»։ Հայերն ալ «հա՛» էին ասում ու ստորագրում էին ու տուն էին ղրկում։ Ո՛չ գրել կար, ո՛չ փաստաթուղթ։ Շատ հայ կիներ ստիպված թուրքի կին դարձան, բայց հետո շատերը ետ եկան։ Ղայմաղամ բեկը մի հայ կին առավ։ Անկե մի տղա ունեցավ։ Էդ հայ կնոջ եղբայրը Ամերիկայեն հրավեր ղրկեց իրեն։ Կինը ձգեց թուրք մարդուն ու տղին, գնաց Ամերիկա։ 1924-ին զինադադարեն ետքը, երբ Քեմալ Աթաթյուրքը եկավ կառավարության գլուխը, հայերը բողոքեցին, ըսին. «Թուրքերը մեզի շատ վնասներ տվին, մեր հարազատներուն մորթեցին», հետո դատավարություն եղավ — շատ թուրք մեծավորներ պատժվեցան։ Մի հայ աղջիկ պահված էր թուրքի տանը։ Ադ թուրք մարդ ու կինը էդ հայ աղջկան պահում էին իրենց տղի հետ ամուսնացնելու համար, բայց հայ աղջիկը սիրահարված էր Խաչեր հորեղբորս վրա։ Օրին մեկը ան լուր ղրկեց, որ ես ուզում եմ Խաչերի հետ ամուսնանալ։ Հայերը հեռագիր քաշեցին, իբր թե էդ աղջկա հորեղբայրը հեռու երկիրեն կանչում է իրեն։ Էդ աղջիկը կփախի թուրքի տունեն, եկավ մեր տունը։ Թուրքը, որ իր տղայի համար պահած էր էդ աղջիկը, կըսե. «Ես սրա քիթն էի մաքրում, ո՞նց դավաճանեց մեզի»։ Դրանց տղան սպայական դպրոցն ավարտեց, եկավ մեր տունը։ Խնդրեց, աղաչեց։ Հորեղբայրս մտածեց, որ մի փորձանք կելլա, նորեն կփախցնեն աղջիկին, Եփրեմ կառապանին ըսավ. - Գիշերը ձիերդ լավ կկերակրես, մեր հարսին կտանիս Կեսարիա։ Մենք անոր գլխուն չադրա գցեցինք, ղրկեցինք Կեսարիա։ Բայց էդ սպա թուրքը կառավարությանը լուր կուտա, կըսե՝ գտեք իմ հայ հարսնացուին։ Բայց մի թուրք հարյուրապետի կին կար, որը հայ էր, գնում է, խնդրում է, որ էդ հայ աղջիկը արդեն հայ մարդու է առած, հիմա ալ հղի է՝ պիտի ազատվի։ Էսպես էդ թուրքերը թշնամացան մեզի հետ։ Էդ թուրքը էկավ ըսավ. «Երկու ժամ ձեզի ժամանակ, դուրս պիտի գաք ձեր տնից»։ Մենք ստիպված դուրս եկանք մեր տնից։ Գնացինք մի թուրքի տուն, որը մեզի հետ լավ էր։ Էդ թուրքը մեզի իր տունը առավ, հաց-բան տվեց։ 1924-ին մենք փոխադրվանք Պոլիս։ Մեկ տարի մնացինք Պոլիսի գաղթակայանը։ Ռուսաստանեն նավ եկավ, մեզի յոթ հոգիով Բաթումի բերավ։ Մեզի հետ ոչ մի տղամարդ չկար։ Բաթում եկանք, աղքատություն էր տիրում։ Հորեղբայրս եկել էր մեզ դիմավորելու։ Գնացինք նստանք, մազութով էր գնացքը աշխատում։ Մեզ իջեցրին Դավալլու կայարանը, վրանների տակ, հաց-մաց բաժանեցին։ Հորեղբայրս մեզ տարավ Նախիջ—ան, հայրիկիս մոտ։ Հազիվ մեկուկես տարի միասին ապրեցանք, հայրիկս մահացավ։ Հետո եկանք Եր—ան։ Հունաստանեն եկած մի տղայի՝ սիվրիհիսարցի Ալեքսան Մկրտչյանի բոլոր հարազատները աքսորում սպանվել էին, մնացել էին ինքը ու իր քույրը։ Գնում են խոտ հավաքելու, էդտեղ մի հայ տղի փորը թուրքերը դուրս են թափում։ Վախից էս աղջկա լեզուն ետ է գնում։ Հետո մի տղա սրանց տանում է իր տունը։ Իրենց մոտի փողերը տալիս են նրան, բայց մի քանի օրից նա դուրս է հանում։ Էդ աղջիկին տալիս են ղասաբի, էնտեղ ջուր է կրում, հիվանդանում է։ Հրաման է գալիս, որ հայերը ետ վերադառնան. բոլորը հավաքվում են, բայց աղջիկը հիվանդանում է խոլերայով ու մեռնում։ Եղբայրը հրեշտակ քրոջը թաղում է, լսում է, որ իր հորքուրը Էսքիշեհիրը կապրի — ամուսինը ատաղձագործ ըլլալուն չեն աքսորված։ Գնում է նրանց մոտ։ Արհեստ է սովորում։ Օղորմի իրանց։ Նրանք էլ 1924-ին Պոլսից գնում են Հունաստան, էնտեղից էլ՝ Հայաստան։ 1927-ին արդեն Ալեքսանը մի փոքր տուն էր շինել Եր—անում։ Որբ տղա էր, լավ տղա էր, ամուսնացանք, ուրախ էինք, որ թուրքի ճիրաններից ազատված ենք։ Բայց աս Սումգայիթը ճիշտ մեր տեսած եղեռնն էր։ Թուրքը մնացել է նույնը։ Մեր կյանքը տխուր է անցել, միշտ մրմուռ կա մեր սիրտերուն մեջ...

  • Բողազլյան - գյուղ պատմական Փոքր Հայքում, Սեբաստիայի նահանգի Յոզղատ գավառում: 1915 թ. հայերը 400 տուն էին, որոնք զբաղվում էին հողագործությամբ: Ունեին Ս. Մինաս եկեղեցին: Հայկական Խորենյան վարժարանն ուներ 60 աշակերտ: Բողազլյանը քարուքանդ է արվել, հայ բնակիչները ոչնչացվել ու արտաքսվել են:

215 (215). ԱՆՈՒՇ ԹՈՓԱԼՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1910 Թ., ՅՈԶՂԱՏ, ԷՅԼԵՆæԵ Գ.)

Էրիկմարդոց խմբով տարին հայոց եկեղեցին լեցուցին, մորթեցին, մեռցուցին, լեցուցին ջուրին մեջը։ Մենք Յոզղատի Էյլենջե գյուղեն ենք։ Ես հինգ տարեկան էի։ Մամայիս քովն էի, կհիշեմ։ Մենք մեր հին տունը մնացինք, քանի որ պապաս թուրքական զինվոր էր գացած։

216 (216). ՀԵՐՄԻՆԵ ՏԵՐՏԵՐՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1912 Թ., ՅՈԶՂԱՏ)

Բիթուն ընտանիքս դանակով գացած է։ Կեսուրս օրը երեք անգամ կուլար, իր տղաներուն դանակով մորթել էին։ Կեսուրս կեսարացի էր, Յոզղատ հարս եկեր է, թուրքերը ըսեր են. - Աս մեկուկես տարեկան տղան մեզի տուր։ - Չե՜մ կրնար տալ. - ըսեր է կեսուրս, չի՛ տվել։ Ադ մեկ զավակին վրա կդողար կըսեր. «Գէօրէջէիմ գյուն սէնդէն դըր» (տեսնալիք օրս քեզինց է)։ Կեսուրս շատ մաքրասեր էր։ Ամեն ուրբաթ մաքրություն կընեինք։ Հաջի մայրիկ մը ունեինք, օր մը ինձի ըսավ. - Հերմինե՜, մի՛ թաքցներ. հղի ես։ Գիշեր մը Աստվածամայրը եկավ երազս, ըսավ. «Հերմինե՜, Ս. Հակոբից — Քրիստոսից Հակոբ անունով մանչ մը պիտի տա Աստված»։ Նա— տեսա, որ երեք աստղ փայլեց։ Ադ կնշանակե դժվար պիտի ծնվի, բայց հաջող պիտի ըլլա։ Նահատակված հայրս գերեզման չունեցավ, — անոր անունը կրող մանչ մը պիտի ունենայի։ Ուխտ ըրի, ըսի. «Աստվածամա՜յր, Քրիստո՜ս — Ս. Հակո՜բ։ Նահատակներուս՝ պապայիս, հորեղբայրիս, մորեղբայրիս փոխարեն Հակոբ մը պիտի տա ինձի Աստված»։ Աստվածածինը ըսավ. «Քու ուխտը չընդունի՝ Աստված որու՞նը պիտի ընդունի»։ Մամայիս ալ պատմեցի ադ երազս։ Ս. Ծնունդին օրը սանջիով, Աստվածամոր օգնությամբ, ազատվեցի։ Բժիշկը եկավ ըսավ. - Աս շա՜տ շնորհքով տղա մը պիտի ըլլա։ Հակոբս մեծցավ, եկեղեցիին մեջ դպիր դարձավ։ Կհիշեմ մանկությունս։ Ես չորս-հինգ տարեկան էի, ընտանիքիս անդամներուն՝ տղամարդկանց տարին Քեսկին Մադենին հանել են, Անկարային մոտը տարել են մերինները։ Ուզեցել են պապայիս մեռցնել, որ մամայիս՝ Տիրուհուն տիրանան։ Մամաս Տեր հայրին հարսն էր։ Տեր հայրը շատ հավատացյալ էր, պատարագի ժամանակ ոտքը օդին կբարձրանա եղեր։ Քեսկին Մադենիին եկեղեցիին բաղը թաղած են անոր՝ Գրիգոր Տեր-Գրիգորյանին։ Անոր մեռնելեն վերջը երեք օր լույս կծագի շիրիմին։ Փափազին հարսը շատ գեղեցիկ — շատ հարուստ կըլլա, վրան գլուխը ահագին ոսկի-արծաթ։ Մեր գյուղը թուրք օնբաշի մը կուգա, կըսե մամայիս. - Փափազըն գէլինը (Տեր հայրի հարս), մեղք ես, էկուր ինձի հետ, ես քեզի կազատեմ։ Մամաս չուզեր էրթալ. - Ո՛չ ոսկիդ, ո՛չ ալ քեզի կուզեմ, - կըսե, չընդունիր։ Ադ օնբաշին տասնմեկ գող կղրկե, որ կողոպտեն մեր ունեցածը։ Եղբորս ծունկին վրա անոր երեք երեխաները կմորթեն։ Հետո կգտնան արծաթ ոսկիները, կառնեն, կերթան։ Ինչ տանջանքներով, աղի արցունքով քաղաք կիջնանք։ Մամաս ոտքով կը քալե՝ քառասուն օրվա քույրս գիրկը։ Սաղչալը անունով գյուղ մը մեկ տարի կմնանք։ Մեծ մայրիկս՝ իրիցկինը, կաղոթե։ Ազատվեցանք ադ տեղեն։ Գյուղեն ելանք, մեր տունը ետ եկանք։ Մայրս կուլա մինչ— վերջը։ Ինձ կպատմե տեսածները, կուլա՜-կուլա՜։ Ես պզտիկ եմ, բայց կմտահոգվիմ մորս վիճակը տեսնելով։ Մտածեցի՝ ի՞նչ կրնամ ընել։ Մեկեն զգացում մը եկավ վրաս, ըսի. «Քանի որ Աստված մը կա, ես պիտի աղոթեմ, որ մամաս չի լա, Աստված պաշտպան ըլլա»։ Ադ միջոցին մեր ապրած տեղը մանկապարտեզի եկեղեցին բացվեցավ։ Օրիորդս՝ Գյուլլի անունով աղվորիկ աղջիկ մըն էր, ըսավ. «Ես քեզի աղոթք պիտի սորվեցնեմ, բայց գիրք չունիմ, մամաս ջարդի ժամանակ վախեն բոլորը այրել է»։ Ամենքս դպրոցին մեջ որբ ենք, գիրք՝ չկա, բայց օրիորդիս ըսած «հավատով խոստովանիմ — երկիր պագանիմ» առանց գրքի գոց սորվեցա։ Մեկ սենյակ լեցու՜ն որբեր։ Ես օր մը դպրոցեն եկա ուրախ, քի աղոթք ենք սովորել։ Մենք՝ որբ, դրամ՝ չիկա, պապա՝ չիկա, ազգական՝ չիկա։ Ըսի. «Աղոթք մը սորվեցա»։ Մամաս սուփրայի վրա քիչ մը բլղուր էր գտել, փիլավ էր եփել, դոնյաղըյով՝ փեմբե ամանին մեջը։ Քույրս, եղբայրս պզտիկ են, մայրս՝ քսաներկու տարեկան։ Ես ըսի. «Աս կերակուրը առանց աղոթքի չուտվի՛ր»։ Քույրս, ախպարս հի՜չ ձայն չհանեցին. «Անոթի՜ ենք» չըսին։ Ես երեսով պատին դարձա, մամաս կարպետ մը գետինը փռած էր, վրան ծունկի եկա, սկսա աղոթել «Հավատո խոստովանիմը»։ Վերջը կերանք ադ փիլավը։ Ես կաղոթեմ «Փառք ի բարձունս», «Տեր ողորմեան». կխնդրեմ Աստվածամորը՝ օգնի։ Քանի որ հաց՝ չիկա, հայր՝ չիկա, եղբայր՝ չիկա։ Հիմա ամեն բան կմոռնամ, բայց ադ մանկությանս աղոթքները կհիշեմ։ Աստված մեզի օգնեց, բայց բոլո՜րը մեռան. ջահե՜լ, ջահե՜լ մեռան։ Ես ուրիշներուն կըսեմ. «Դուք ապրիլի 24-ին միայն սուգ կպահեք, բայց անոնք երեք հարյուր վաթսունհինգ օր սուգ կպահեն։ Անոնք ձեզի համար մեռան։ Ինչու՞ դուք հայերեն չեք խոսիր, ինչու՞ դուք ձեր եկեղեցիին շուրջը չեք»։

217 (217). ԻՍԿՈՒՀԻ ՀԵԹՈՒՄՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1915 Թ., ՍՏԵՆՈԶ)

Պողոս պապաս թուրքական զինվոր գացեր է — չէ եկած, չեմ ճանչնար։ Կըսեին որ մեռցուցեր են բոլոր հայերուն. «Բաբալար գիթդի, բաբալար» (Հայրերը, գնացին, հայրերը)։ Պապայիս թուրք ծանոթները մեզի նայեցան։ Աթաթյուրքը Անկարա մտավ, Հառիճ հասավ։ Հայերուն, հույներուն «դու՛րս գացեք» ըսավ։ 1922-ի երկրորդ սեֆերբերլիքին մեջ մորաքույրներս, հորաքույրներս մեռան։ Քասթեմոնիի մեջ որքան հայ կար՝ բոլորն ալ ծովը թափեցին։ Հետո մեզի վափորը լեցուցին։ Մենք անտեր, անտիրական աղջիկներ էինք։ Չէ՞ քի տեր չունեինք, Պոլիսեն կարճ բոյով Տեր Գալուստը եկավ մեզի քեֆիլ եղավ, ըսավ. «Ես պատասխանատու եմ, ես կնայիմ»։ Հոս կայարանը կա՞ յա, հոն տարիներո՜վ նստեր ենք, ո՛ր մեկս Խզմեթի գացեր է, ո՛ր մեկս ֆաբրիկա գացեր, բաներ է։ Ադ ձ—ով մեծցեր ենք։ Ես բողոքական որբանոցի մեջ երեսուն տարի օրիորդ եղած եմ, այսինքն՝ վարժուհի եղած եմ։ Քառասուն որբ աղջիկներ ունեի։ Ամենուն ալ ամուսնացուցի, ամմա ես մինակ մնացի։ Պարոն Գյուզելյանը գացած, անոնց ժողված բերած էր Անատոլուեն։ Հիմա մեկ հատ մը կա, մինչ— հիմա կուգա ժողովարան, կհանդիպինք։ Աղվոր դպրոց էր, մեկ հարկը տասներեք աղջիկ կար քովս։ Մամայություն ըրի անոնց։ Դասերնին կսորվեցնեի։ Օրը չորս անգամ կհամբուրեի։ Դասերեն ով տասը թիվ ստանար՝ կհամբուրեի։ Օր մը ծեծած չեմ ո՛չ մեկին։ Ադոր համար սիրտս հանգիստ է։ Մեր պարոնը կըսեր. «Մի՜ շփացներ»։ Աստված օգնեց, ես անոնց մեծցուցի։

218 (218). ԸՆԾԱ ՆՇԱՆԻ ՃԵՄՊԵՐՃՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1898 Թ., ԱՄԱՍԻԱ)

Ես ծնված եմ 1898 թվականին Ամասիայում։ Մինչ— 1915 թ. Մեծ եղեռնը մեր վեց հոգուց բաղկացած ընտանիքը ապրել է հանգիստ ու խաղաղ՝ Ամասիայի գեղեցիկ բնության մեջ։ Ունեցել եմ մայր, հայր, երեք քույր — մի փոքր եղբայր։ Տեղահանելուց առաջ եկան թուրքական բանակի զորահավաք կատարեցին — բոլոր ընտանիքներու տղամարդկանց հավաքեցին։ Բայց ճամփին մորթեցին բոլորին։ Ես ամուսնացած էի — երկու զավակի տեր՝ մեկը աղջիկ, մյուսը՝ գրկի տղա։ Այդ ժամանակ ես եղել եմ տասնութ տարեկան։ Մի օր եկան երկու թուրք պաշտոնյա — սկսեցին մեզ համոզել, որ լավ կլինի եթե թրքանանք — ընդունենք իրենց հավատքը՝ մուսուլմանությունը, քանի որ դրանից հետո մենք կապրենք ազատ — ոչ ոք իրավունք չի ունենա մեզ նեղացնելու։ Բայց քանի որ մայրս շատ հավատացյալ էր, մերժեց նրանց, — այդպիսով մենք էլ ընկանք ս— ցուցակի մեջ։ 1915 թ. ապրիլի սկզբին թուրք զաբիթները եկան — բոլորին տեղահան արեցին։ Մենք կարողացանք միայն ձեռքի իրեր վերցնել, մեր զարդեղենները — մեր ոսկիները։ Այդ տեղահանությունը աքսոր էր, որը տ—եց վեց ամիս — ոտքով մեզ հասցրին Դեր Զոր կոչված անապատը։ Ես միշտ կհիշեմ արցունքներով, թե ինչպիսի անմարդկային, դաժան վերաբերմունքով մեզ քշում էին ոչխարների պես, տաք ար—ի տակ, շիկացած ավազների վրայով — հազար ու մի տանջանքների ենթարկելով։ Բավական քայլելուց հետո, երբ հեռացել էինք մեր գյուղից, թուրքերը սարքեցին մի խառնաշփոթ վիճակ — օգտվելով առիթից, աչքի ընկնող սիրուն աղջիկներին ու երեխաներին գողացան ու փախցրին։ Նույնպես — իմ երկու տարեկան շատ սիրուն, շիկահեր մազերով աղջնակին գողացան, իսկ փոքրիկ տղա զավակս իմ գրկումն էր։ Պատկերացնում եք, ի՜նչ լաց, ի՜նչ ողբ էր լինում, բայց ոչ մի բան չէր օգնում, բացի մտրակների հարվածներից, որ լռեցնել էր տալիս թշվառ մայրերին, ստիպում էին շարունակել ճանապարհը։ Որոշ ժամանակ անց ես ուժասպառ եղա՝ իմ գրկում եղած փոքրիկ տղաս գրկելով։ Իմ տասնչորս տարեկան եղբայրը իմ վիճակը տեսնելով, որ չեմ կարողանում արագ քայլել — անընդհատ զաբիթների մտրակներին եմ արժանանում, իմ գրկից վերցրեց փոքրիկին — շարունակեցինք քայլել ճանապարհը։ Որոշ ժամանակ եղբայրս տանում էր իր գրկում իմ երեխային։ Հասանք մի տեղ, ուր այդ թուրքերը ուրիշ թուրքերի հանձնեցին մեզ։ Սրանք ավելի գազան էին։ Սրանք սկսեցին իրենց բաժին հասած թալանը, կողոպուտը՝ ծեծելով ու խոշտանգելով։ Այդ ժամանակ երկու զաբիթներ իրար հետ սկսեցին մրցել, մեկի ձեռքին մի փոքրիկ երեխա կար հափշտակված, մյուսն էլ՝ իմ եղբոր գրկից խլած իմ փոքր տղաս։ Սրանք մրցում էին , թե ո՛ր մեկերնին կարող են հեռու նետել իրենց ձեռքինը։ Իմ փոքր տղայիս էնպես գցեցին հեռու, տաք ավազի ու քարերի վրա, որ խեղճը ջարդ ու խուրդ եղավ։ Ես տեսա էդ բոլորը՝ ինձ թվաց, որ խելագարվում եմ, սկսեցի լաց լինել, ողբալ, բայց ինձ էլ բռնեցին ու զոռով հանեցին հագուստներս, ինչպես մյուսներին —ս, — սկսեցին ոսկի փնտրել։ Մայրս ընդամենը քառասուն տարեկան էր, նրան էլ մերկացրին, տեսան ոսկի չկա, բռնեցին գցեցին Եփրատ գետը։ Ես — իմ քույրերը լաց ենք լինում, ողբում, բայց գազանը՝ գազան է — իր որսը հոշոտում է ինչպես որ ուզում է։ Այս վերջին հարվածին իմ մի քույրը չդիմացավ, մեր մորը ետ—ից ինքն էլ իրան գցեց Եփրատ գետը։ Ես մնացի իմ մյուս քրոջս՝ Ռեբեկայի հետ — շարունակեցինք մեր խաչը տանիլ։ Ի միջի այլոց, իմ աղջկա անունը ես հետագային դրեցի իմ քույր Ռեբեկայի անունով, որը հետո խոլերայից մահացավ ճամփին։ Ես միշտ իմ աղջկան կըսեմ. «Դուն իմ քու՜յրս ես »։ Այդ իրարանցումին մեջ ինձի կթվար, որ ես հոգեկան խանգարում եմ ստացել արդեն։ Քանի որ չէի զգում, թե ի՞նչ է կատարվում ինձ հետ։ Միայն աղոթում էի Աստծուն, որ մեզ ազատի այդ տանջանքներեն, — հրաշք պատահեցավ։ Տեսիլքի պես Մարիամ Աստվածածինը իջավ իմ առաջ՝ գլխին մեծ լուսապսակով — ինձի ըսավ այս խոսքերը. «Աղջի՜կս, քո անունը Ընծա է, այսինքն դու Աստծո տված պարգ—ն ես, հավատքդ չուրանա՛ս, փրկությունը մոտ է, հավաքի՛ր քո ուժերը, քա՛ջ եղիր»։ Եվ տեսիլքը անհետացավ։ Այդ տեսիլքից հետո ես նոր ուժ ստացած շարունակեցի իմ ճամփան։ Ինչ խե՜ղճ էինք, կհիշեմ, թե տաք ավազների ու քարերի վրա քայլելուց ոտքիս տակի կաշին երեք անգամ փոխվեց։ Բայց ի՜նչ արած, Եփրատի ափերի կողքով գնու՜մ էինք ու գնու՜մ։ Մինչ— հասանք մի բացատի — կանգ առանք դադարի, իբր թե պիտի հանգստանանք, բայց ի՜նչ կատարվեց։ Մեկ էլ սկսվեց լաց ու կոծը, գոռոցը։ Ուրեմն այն փոքրիկները, որ իրենց ինչ լինելը դեռ չգիտեն, ո՛չ իրենց անունը գիտեն, ո՛չ իրենց հայ լինելը գիտեն, ո՛չ հավատքին ինչ լինելը գիտեն, թուրքերը հավաքում, տանում էին թուրքական որբանոց, որ թրքացնեն, թլպատեն, իսկ ովքեր մեծ էին՝ բռնում շպրտում էին Եփրատը՝ իրենց մայրերու աչքերին առաջ։ Դիմանալ էր պետք այդքան չարչարանքներին, բայց ես Աստվածածինի խոսքով դիմանում էի — ամեն ինչ տանում էի, մինչ— հասանք Դեր Զոր։ Այնտեղ տեսանք, որ մեր խումբը շատ է նոսրացած։ Քանի որ շատերը ճամփին էին մնացել։ Մեռածներուն հոտը աշխարհն էր բռնել։ Կեղտից, միկրոբից խոլերայի հիվանդությունը տարածվեց մեր մեջ, շատերը այդ ձ—ով մեռան, ինչպես որ ըսի արդեն, իմ Ռեբեկա քույրս ալ քսանչորս ժամվա մեջ վարակվեց ու մեռավ։ Հետո Դեր Զորի անապատը եկան ամերիկացիները — հավաքեցին ողջ մնացածներուն, տարին Հալեպ։ Ինձի ալ տարին, լողացրին, հագցրին, որբանոցի պես մի տեղում պատսպարեցին այրի մնացած կանանց, որոնք ձեռագործներ կաշխատեին, որ դրանք ղրկեն ուրիշ երկրներ վաճառեն։ Այդ ժամանակ ես հանդիպեցա բիթլիսցի Ռուբենին, ամուսնացանք, տղա մը — հինգ աղջիկներ ունեցանք։ Հետո փոխադրվեցանք Ռումինիա, ուր զավակներս դպրոց գացին։ 1946 թվին ներգաղթեցինք եկանք Հայաստան, թե՝ վայաստան, մենք ալ չիմացանք։ 1948 թվին տղայիս որպես քաղաքական հանցագործ բռնեցին, քանի որ ընկերների մոտ ասել էր, թե երեք հարյուր գրամ հացով ինքը չի կշտանում։ Հենց իր ընկերները դավաճանել, մատնել էին։ Մի քանի ամիս բերդում մնալուց հետո դատարանի վճռով նրան տանում են Կարագանդա, ածուխի հանքերում աշխատացնելու։ Յոթ տարի նա մնաց բանտարկված, իսկ մեզ՝ ամուսիններով, չորս աղջիկներուս հետ, աքսորեցին Ալթայան երկրամաս։ Ես իմ բախտը անիծելով ապրեցի, որ թուրքի աքսորից հետո հայի աքսորին էլ արժանացանք։ Յոթը տարի մեր ընտանիքը տանջվեց այդ դաժան սառնամանիքի տափաստաններում։ Ստալինի մահը ոմանց շատ ցավ պատճառեց, բայց մեզ համար եղավ փրկություն։ Մեզ արդարացրին։ Վերադարձանք։ Բնակարանով ապահովեցին, բայց մենք արդեն կորցրել էինք մեր առողջությունը, մահացավ ամուսինս։ Խեղճը Զորավար Անդրանիկի բանակում կռվել էր, միշտ երազել էր Հայաստանն ազատ, անկախ տեսնել, որ մեր պետական շենքի վրա ծածանվի եռագույնը, այդպես ալ չտեսած մեռավ։

219 (219). ՄԵՍՐՈՊ ՀԱԿՈԲԻ ՄԻՆԱՍՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1910 Թ., ՍԱՄՍՈԻՆ)

1914 թվին, երբ Առաջին ընդհանուր պատերազմը սկսվեց, թուրքերը եկան հայ տղամարդկանց հավաքեցին, թուրքական բանակ տանելու համար, բայց հետո մեզի լուր բերող եղավ, որ նրանց բոլորին էլ ճամփին կացինով սպանել են։ Դրանց մեջ էր նա— իմ հայրը։ Հետո հերթը եկավ մեզ։ Եկան բոլորիս տներից հանեցին։ Աղջիկ, կնիկ, երեխա, բոլորին քշեցին չոլերը։ Ոնց որ սուրույի մեջին ուլիկը ջոկեն մայր այծից, էնպես էլ ինձ ջոկեցին իմ մորից։ Ինձ խորեցին հողի մեջ, մարմինս թաղեցին, միայն գլուխս դուրսն էին թողել, ասելով. «Վաղն էլ սրան կսպանենք» ու գնացին սիրուն աղջիկներին սկսեցին ջոկել, տգեղներին կամ սպանում էին, կամ գետն էին շպրտում։ Հղի կնիկների փորերը ճեղքում էին, որ իմանան միջինը տղա՞ է, թե՞ աղջիկ։ Կույս աղջիկների կրծքերի պտուկներն էին կտրում, իսկ կանանց կրծքերը կտրում, գցում էին նրանց ուսը։ Ես էդ բոլորը իմ թաղված տեղիցս տեսել եմ իմ աչքերով։ Մութը որ ընկավ, էդ մարդասպանները ինձ էդպես թողին գնացին։ Ես սկսեցի վախիցս լաց լինել։ Էդտեղով անցնող մի թուրք լսում է իմ նվնվոցը, եկավ ինձ քաշեց, դուրս հանեց ու տարավ իր տունը։ Էդ թուրքը ինձ տարավ մոլլայի մոտ, ինձ սյուննեթ ըրին։ Գյուղի մեջտեղը պառկացրին, որ էկող-գնացողը տեսնի, որ մեկ հատ մուսուլման էլ ավելացավ։ Ինձ նման մի ուրիշ հայ տղա էլ կար էդտեղ։ Նրա տերն էլ ստիպել է, որ իր անունը ու հավատքը փոխի, նա մեծ էր՝ չի փոխեց։ Թուրքերը ասին. «Գյավուր դըր՝ վուրը՛ն» (գյավուր է՝ խփե՛ք) — հավաքված թուրքերը քարերով էնքան խփեցին, որ լղճեցին, արյունը չռալ սկսավ։ Ես մնացի էդ թուրքի մոտ, իրա ոչխարներն էի պահում։ Մամաս՝ Արեգնազը, շատ սիրուն կին էր, նրան էլ մի ուրիշ թուրք էր փախցրել։ Իմ տերը մի օր ինձ ղրկեց, որ իմ մորս մոտ գնամ, իրան տեսնեմ։ Գնացի, տեսա, երեք-չորս թուրք կնիկների, որոնք էդ թուրքի մյուս կնիկներն էին, մայրս էլ նրանց հետ նստած, տեր—ի տոլմա էր փաթաթում։ Մայրս ինձ տեսավ, ոչինչ չասաց, ոչինչ չտվեց, միայն մի տեր— ջրի մեջ թաթախեց տվեց ինձ, որ ուտեմ։ Ես շատ տխուր եկա իմ տիրոջ մոտ։ Իմ տերը ինձ տվեց մոլլայի մոտ, որ թուրքերեն սովորեմ։ Մոլլան իբր դաս էր տալիս ու ասում. «Ով մի գյավուր սպանի, նրա հոգին դրախտ կերթա»։ Ես շատ վախենում էի, որ ինձ էլ կսպանեն, բայց ես սյուննեթ էի եղած, — արդեն ինձ մուսուլման էին համարում։ Իմ տերը ինձ ծառայի պես էր բանեցնում։ Ամեն օր ինձ ասում էր. «Գյավու՜ր, շու քօյունլար սյու՛ր, գեթի՛ր» (Գյավու՜ր, այս ոչխարները քշի՛ր, բե՛ր)։ Ինձ ամենանվաստացուցիչ գործերն էին տալիս։ Ինքը նստում էր պետքի, ինձ ասում էր. «գյավու՜ր, քար բե՛ր, ոռս մաքրի՛ր»։ Մի օր էլ ես ուշացրի քարը տանել, տերս ինձ վրա ջղայնացավ, մի մեծ քար վերցրեց իմ գլխին պիտի տար, բայց հարսը իրան մեջ գցեց, — ես ազատվա, ինձ չսպանեց։ Մի օր էլ եկան մեզ հավաքեցին, տարին Պոլիս՝ Գատըգյուղ։ Էնտեղ Արամյան դպրոցը գնացի։ Երեք-չորս տարի մնացի Պոլիս։ Պոլիսում հատուկ գրասենյակ կար, օգնում էին մեզ անտեր-անտիրական մնացածներիս։ Հայաստան գալու ժամանակ ուրախ երգելով ու պարելով եկանք, բայց էստեղ էլ շատ նեղություններ տեսանք։ Է՜, իմ գլխից շատ բան է անցել, շա՜տ... Սիրտս մղկտում է, երբ հիշում եմ էդ դեպքերը ու զարմանում, թե ո՞նց ես ողջ եմ մնացել։

220 (220). ԱՐՏԱՎԱԶԴ ԿԱՐԱՊԵՏԻ ԿՏՐԱԾՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1901 Թ., ԱԴԱԲԱԶԱՐ)

Մարդը մարդ պետք է լինի, մի—նույնն է, հայ է, թե՝ թուրք։ Ծնվել եմ 1901 թ. Ադաբազարում։ 1913 թվին Գերմանիան մատնությամբ Թուրքիայի հետ բարեկամացավ, — հայ երիտասարդությունը Ամիլե թաբուրի* մեջ աշխատելու տարան։ Էդ տարածներին աշխատեցնում էին Բեռլին-Բաղդադ երկաթգծի վրա։ Էդ ճանապարհը հայերն են սարքել։ Գերմանիայի Վիլհելմ կայսրը հավաքեց իր երկրի քրդերին — ուղարկեց Թուրքիա։ Թուրքական կառավարությունն ալ մեզ թողեց անոնց ձեռքը։ Թուրքերը տարին սպանեցին Գրիգոր Զոհրապին — շատ ուրիշների գլուխները քարերով ջարդեցին։ Միայն Կոմիտասն ազատվեց։ Հայերին տանում էին Դեր Զոր։ Ճամփին երկու կողմը սպանվածներ էին։ Մարդիկ մեռնում էին։ Հարազատները չէին հասցնում թաղել, թողնում էին բաց երկնքի տակ, առաջ անցնում։ Չախկալները գալիս, հոշոտում էին նրանց մարմինները։ Մեր չորս կողմը ժանդարմներ էին։ Ճամփաները՝ ցեխոտ ջրեր էինք խմում։ Ժանդարմները Պապի անապատում, ձեռքերնին վառվող կրակներով պտտվում էին, մարդկանց վառում։ Պապայիս ու նրա եղբորը՝ Կարապետին էդպես կրակով վառեցին ու սպանեցին։ Շատ անհայտ ճամփաներ գացինք, ետ մնացողներին մտրակով ծեծում էին։ Մարդիկ տիֆից, խոլերայից հիվանդացան։ Անոթությունեն աչքերուս վրա փառ եկավ։ Մորս փեշը բռնած կույր-կույր քայլում էի։ Մորս ասում էի. - Գցիր ինձ Եփրատ գետը, մեռնեմ ավելի լավ է, քան թե՝ կույր ապրեմ։ Մայրս ինձ չգցեց գետը։ Ճամփին մի ժանդարմ մոտեցավ մորս, ըսավ. - Վէլիդէ՜, նէրդէ՞ գիդիյորսընըզ։ (Տիկի՜ն, ու՞ր եք գնում)։ - Ալլահ բիլիյօր (Աստված գիտի)։ Աստված որտեղ որ հոգիս առնե։ - Մենք ձեզի տանում ենք ոչխարի պես մորթելու։ Մամաս ըսավ. - Ասո՛ր ալ մորթիր, անո՛ր ալ մորթիր, մյուսի՛ն ալ մորթիր, ինձ՛ի ալ մորթիր։ Ես քեզի աղոթք կընեմ։ Ժանդարմը մորս ըսավ. - Տիկի՜ն, ձերոնց հավաքիր, ես ձին առաջ կքշեմ, իբր ձեզ չեմ տեսնում, դուք փախեք։ Մայրս անոր քանի մը ոսկի տվավ — շուրջինները փնտրելով՝ ըսավ. - Վարդու՜հի, Սիրու՜շ, Արշալու՜յս, Հայկանու՜շ, Սիրվա՜րդ՝ քովես քայլեցեք։ Փախինք, բայց ու՞ր պիտի փախնենք։ Մենք պառկանք ցեխերուն մեջ, մեռելներուն արանքը, արյունոտներուն մեջը, որ մարդ մեզ չտեսնա։ Ոտքերի ձայները որ կտրվեցին, մենք վեր կացանք, ետ եկանք։ Էդտեղ Համամ անունով վաճառական խան մը կար, հոն մտանք, ես չեմ տեսնում, բայց քնացանք իբր— թե։ Լույսը բացվեց, թուրքերը նորեն պաշարեցին մեզի։ Մայրս անոնց ալ դրամ տվավ։ Անոնք մեզի Եփրատ գետը նավով անցուցին, ըսին՝ գնացեք Ռաքքա։ Ես մորս պոչեն բռնած գնում էի։ Տեղ մը հասանք, հոն պատերը կանգուն, առանց կտուրի տուն մըն էր։ Մերս աղջիկներուն հոն թաքցրեց, ինքը գնաց խանութներուն առջ—ը ավլելով, մուրացկանություն ընելով մեզի ուտելիք էր բերում, որ սովից չմեռնենք։ Էդտեղ կան եղեր սասունցիներ։ Դրանք մորս հաց-մաց կուտային, մերս կբերեր իր աղջիկներուն — ինձի կուտար, որ ուտենք։ Գրեթե միշտ ես մորս փեշը բռնած էի քայլում։ Օր մը մարդ մը մորս հարցուց. - Ի՞նչ է եղեր աս չոջուխին աչքը։ Գնա քառասուն փարայի լապատ շաքար առ։ Մամաս ըսավ. - Մենք փարան ի՞նչ բան է՝ չգիտենք։ Մենք փարան մոռցած ենք։ Էդ մարդը ըսավ. - Դուք էստեղ սպասեք։ Գնաց մի կտոր լապատ շաքար բերեց, ասեց. - Կտանես լավ կծեծես, փոշի կդարձնես։ æուրը կեռացնես, վրան լավ կծածկես, տղային երեսը շոգիին վրա կբռնես։ Հետո էդ շաքարը կցանես աչքերուն — կկապես, կպառկեցնես։ Մայրս էդպես էլ ըրավ։ Առավոտը նորեն նույնը ըրավ։ Մեկ ալ տեսա արդեն սկսում եմ տեսնել։ Էդ ժամանակ ես տասնյոթ տարեկան էի։ Ռաքքա մնացինք։ Հոն արաբներ էին։ Աչքերս որ բացվեցին, սկսա կատու, շուն սպանել, տանել մերոնց, որ ուտենք։ Սոված ենք, դրամ չունենք։ Աշխատանք չունենք։ Էնենց եղավ, որ արաբներից ողորմություն էի խնդրում։ Մեյ մըն ալ մորեխը եկավ։ Երկինքը չէր եր—ում։ Մեկ էլ մի տղա եկավ. - Ախպեր ջան, հա՞յ ես։ Որտեղի՞ց ես։ - Պարտիզակցի եմ, Կարապետ Կարագյան է անունս։ Ադ տղուն հետ ընկերացա։ Հետո անի ալ Հայաստան եկավ, համալսարանում դասախոս դարձավ։ Հետո զինադադար եղավ։ Մեզի տարին Հալեպ։ Հալեպ Բաբըլֆարաջեն եկանք Պոլիսի կայարանը, նորեն՝ Ադաբազար։ Մերս իր երկու ախպոր հետ գյուղ գնաց, ինձի ղրկեցին Սկյուդար, որ սորվիմ։ Ոտքերս աքսորի ճամփաները քայլելեն վերքեր էին եղած։ Գացինք Պոլսո Ազգային խնամատարությունը, որ գոնե որբանոց երթամ։ Բայց ինձի ըսին, որ իրենք միայն առանց ծնողքի որբերին են պահում։ Ես ետ էի դառնում, մեյ մըն ալ մեկ աղջիկ մը պոռաց. - Արտավա՜զդ, ի՞նչ ես անում հոս։ - Էկեր եմ որբանոց գրվիմ, հորքուր ունիմ դեի՝ չեն ընդունում։ Ադի մեզ հետ փախած աղջիկներից էր։ Գնաց, խնդրեց, հետո ինձ ընդունեցին։ Ինձի տարին Եդիքուլեի գազազ Արթինի սարքած Ս. Փրկիչ հիվանդանոցը։ Ոտքերուս վերքերը բուժեցին, խնամեցին։ Հետո մերս կանչեց ինձի Հունաստան։ Ադի արդեն 1921 թիվն էր։ Երկու տարի ալ մնացի Միդիլիի կղզին, հետո գացինք Դրամա։ 1924 թ. եկանք Հայաստան։ Մեզի բերին Լենինական (այժմ՝ Գյումրի)։ Ցուրտ, սառույց ձմեռ է։ Մենք սովոր չենք ադ տեսակ ցուրտին, բայց ընտելացանք։ 1941 թվին գացի Հայրենական պատերազմին մասնակցեցա, մինչ— Գերմանիա հասա, երեք անգամ վիրավորվա։ Ս— մահվան թուղթս եկել է, մերոնք սկսել են լալ, ողբալ։ Հետո ալ ես եկա՝ մեդալներով։

  • Թուրքական բանակում գործող աշխատանքային գումարտակ:

221 (221). ԱՇՈՏ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ՕՀԱՆՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1905 Թ., ԱԴԱԲԱԶԱՐ)

Ծնվել եմ Ադաբազար։ 1914 թ. մեր տղամարդկանց թուրքական կառավարությունը հավաքեց, տարան թուրքական բանակ, որից հետո ընտանիքներուն ըսին՝ կառքեր վարձեք, մոտիկ տեղ պիտի գնանք։ Ով փող ուներ՝ ֆուրղուն վարձեց, ով չուներ՝ ոտքով։ Մենք ալ չոջուխ էինք, մորերնուս փեշեն բռնած գնացինք ոտքով։ Երկար գնացինք։ Առաջին կանգառնիս եղավ Կոնիան։ Էնտեղ փոխանակ մեզի քաղաք մտցնեն, սարերում ոստիկանների հսկողության տակ պահեցին՝ սոված, ծարավ։ Մյուս առավոտ մեզի ճամփա հանեցին դեպի Բոզգուր։ Այնտեղան անցանք։ Օրերով, շաբաթներով ոտքով քայլում էինք, ոտքերնիս արյունոտ քայլում էինք։ Ոստիկանները մտրակներով խփում էին ու ասում. - Հայդե՛, շուտ արեք, չեթեները կուգան։ Շատերը չդիմացան, ճանապարհին մեռան։ Դիակները մնում էին գետնին։ Գիշերը գայլերը ուտում էին։ Մեզ քայլեցնում էին ոտքով։ Արդեն քչացել էինք, քանի որ շատ շատերը մեռել էին։ Մեկ էլ Իդե անունով մի գյուղի մոտ հասանք։ Էնտեղ մեզ վրա հարձակվեցին, սկսվեց թալանը. «Փարանըզ յօ՞ք. չքարընը՛զ» (փող չկա՞. հանե՛ք) ասելով խեղճերի շորերը ճղճղում էին։ Արդեն երկար քայլելեն ոտքերնիս արյունոտված էր։ Եկանք հասանք Շիրք, իջանք մի քիչ հանգստանալու։ Առավոտյան իմացանք. «Մուհարէբէ բիթդի» (պատերազմը վերջացավ)։ Այնպես որ, Դեր Զոր չհասանք։ Ամերիկյան Մերձավոր Ար—ելքի նպաստամատույցը հավաքեց ճանապարհին թափված որբերին ու կանանց, բերեց թրեն նստեցրեց, հասցրեց Պոլիս։ Պոլիս Բոսֆորի Ասիական մասում Չենգքէօյը քուլեյը Քեմալ փաշայի զորանոցն էր։ Դաշնակցությունը գնել էր դրամով, հայ որբերուն պահում էր էնտեղ, հայկական դրոշակը՝ կարմիր, կապույտ, նարնջագույնը, ծածանվում էր շենքի վրա։ Որբանոցի մեջ մեզ կրթում էին «Առավոտ լուսոն» կերգեինք, օրինավոր կրթություն կուտային։ Նույնիսկ Հովհաննես Թումանյանը եկավ մեր որբանոցը։ Ան հանգանակություն ըրավ Պոլիսի մեջ. «Հայաստանի մեջ հացի կտոր չկա, եթե կուզեք հայ ժողովուրդը ապրի, ձեր կոկորդեն կտրեցեք, օգնեցեք հայ ժողովրդին»։ Կնիկները իրենց զարդերը, մատանիները հանեցին, տվին։ 1922 թվին, երբ հույն կառավարությունը Իզմիրի պատերազմը կորսնցուց, քեմալական զորքերը մտան Պոլիս, երգելով.

Իզմիր դաղլարընա, Չիչէքլէր աչար, Քյաֆիր յունան ասքէր Ել գիբի ղաչար։

Իզմիրի լեռներում Ծաղիկներն են բացվում, Անաստված հույնի զինվորը Քամու պես է փախչում։

Էդ երգելով սկսան Պոլիսը թալանել։ Մենք սկզբում ամերիկյան որբանոցում էինք, հետո դաշնակցությունը իր ձեռքը առավ որբանոցը։ Բայց թուրքերը նավթով վառում էին մեր որբանոցը, մենք քարերով խփում էինք։ Դաշնակցականները տեսան, որ չպիտի ըլլա, Անդրանիկի զորքեն մարդիկ բերին, որ մեզի պաշտպանեն։ Ամերիկացիները տեսան, որ գլուխ չեն հանում, մավունա՝ նավակ մը բերին, հազարավոր որբերիս մեջը լեցուցին, տարին Գումգաբուի Մայր եկեղեցին։ Թուրքերը եկան, Մայր եկեղեցիի վրա ալ հարձակվան։ Աս անգամ ռումինական «Դացիա» շոգենավը բերին, մեզի բերնեբերան մեջը լեցուցին, Միջերկրական ծովի վրայով մեզ տարին հունական կղզի մը, քանի որ գիշերով ծովի վրա փոթորիկ էր բարձրացել։ Առավոտյան մեր նավը շարունակեց իր ճամփան, Քորֆու կղզին հասանք։ Հոն ամերիկյան որբանոցում ապրանք։ Հետո ամերիկացիները հունական Սերա կղզիի վրա հսկա որբանոց մը կառուցեցին, էնտեղ ապրանք քանի մը տարի։ Մի օր էլ մեզի ըսին՝ պետք է Եգիպտոս գնաք։ Ամերիկյան դեսպանատունը մեզի թուղթ տվեց, որոշ որբեր փոխադրվեցին Եգիպտոս։ Հոն ապրա մինչ— 1947 թ., որից հետո եկա Հայաստան։ Իմ երազս էր՝ հողամաս ստանալ, վրան տուն սարքել, հաստատվիլ Եր—անի մեջ։ Բայց իմ փափագը չկատարվավ, որովհետ— մեզ 1949 թվին անտեղի տեղը ձերբակալեցին։ Եգիպտոսեն եկածներին շատ տանջեցին, որովհետ— Եգիպտոսը անգլիական գաղութ էր, անգլերեն գիտեինք, «Կամք» կերթայինք, ֆուտբոլ կխաղայինք, ադ բոլորը հանցա՜նք է եղել՝ չէի՜նք գիտեր։ Բռնեցին մեզի լցրեցին պետական անվտանգության շենքին նկուղը։ Հոն բերնեբերան լիքը ժողովուրդ էր։ Քնելու տեղ չկար, բոլորը ոտքի վրա կանգնած էին անցկացնում ամբողջ գիշերը։ Սաթենիկ Մխիթարյանը երկու ատենակալների հետ ինձ դատեց։ Ես ինքս էնքան զարմացա, որ դրանք մեզի երկու-երեք րոպեի մեջ դատեցին, աքսորեցին Սիբիրի խորքերը։ Գարեգին Նժդեհի հետ երեք-չորս օր եղել եմ Ռոստովի մարզի բանտում։ Հետո ինձ ղրկեցին Կրասնոյարսկի կրայ, եղա նա— Կրասնոտուրիսկ «նեմեցական պլենների լագերը» (գերմանական գերիների ճամբարը)։ Տարիներով տանջվել ու չարչարվել եմ... Վերջապես 1956 թ. Խրուշչովի շնորհիվ ետ եկա։ Կինս —ս երեք երեխայով շատ էր տանջվել։ Նրան անվանել են դաշնակցականի կին, գործ չեն տվել։ Ազատվելուց, Եր—ան գալուց հետո էլ տուն տեղ չտվեցին, խաբեցին։ Էսպես անցավ իմ կյանքը։

222 (222). ՎԱԶԳԵՆ ՀՈՎՍԵՓԻ ՍԱԴԱԹՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1907 Թ., ԱԴԱԲԱԶԱՐ)

1915 թվին ընտանիքով մեզ աքսորեցին անապատները։ Մենք երկու ընտանիքով հարուստ էինք, — մեր ծնողները մի հույն հյուրանոցի տիրոջ հետ պայմանավորվեցին, որ պահի իր նկուղում։ Այսպես փրկվանք, իսկ մնացածներին աքսորեցին Դեր Զոր։ Այդ նկուղում մենք մնացինք մոտ մեկ տարուց ավելի։ Ամեն օրվա համար տալիս էինք մեկ ոսկի։ Երբ մեր դրամը վերջացավ, այդ հույնը իր թուրք ծանոթների միջոցով մեզ ձ—ակերպեց որպես թուրքական զինվորների հագուստները լվացող։ Այդ ձ—ով էլ մենք ազատվանք, մինչ— 1918 թ. զինադադարը մնացինք այդտեղ, հետո մեր տունը վերադարձանք։ Մեր տանը թուրքեր էին տիրացել։ Հետո լսեցինք, որ իմ հորեղբորս՝ Սմբատ եպիսկոպոս Սադաթյանին՝ 1915 թվի ապրիլի 24-ին թուրքերը բռնել են — մյուս մտավորականների հետ աքսորել են անապատները։ Նրան տարել են, ստիպել են, իր ձեռքերով իր գերեզմանը փորել են տվել ու սպանել, գցել փոսը։ 1920 թ. հույները եկան, գրավեցին մեր քաղաքը, բայց 1922 թվին հույները թողեցին — փախան, մենք էլ նրանց հետ գնացինք Իզմիր։ Էնտեղ քրիստոնյաները կուտակվել էին։ Ամենագլխավոր եկեղեցիին մեջ հայերը հավաքվել էին՝ մոտ մի քանի հազար հայ։ Բոլորը սպասում էին, որ թուրքերը կարող են գալ — մեզ ջարդել։ Դրա համար փող հավաքեցին, նամակ գրեցին ֆրանսերենով, թե մեզ սպասում է ջարդ։ Մի տղա թուրքերեն խոսելով՝ հասնում է ֆրանսական դեսպանատուն։ Դեսպանը ֆրանսական դրոշակով — իր խմբով եկավ, եկեղեցու մեջ գտնված հայերին տարավ նավահանգիստ, ուր լիքը հայեր ու հույներ էին։ Հեռվում կանգնած էին ֆրանսական, իտալական, անգլիական զրահանավեր, մեկ-մեկ զինվորներ էին դուրս գալիս նավերից, որ մեզ թուրքերը չկոտորեն։ Բայց գիշերները թուրքերը գալիս էին աղջիկ փախցնելու, սկսվում էր աղմուկ, իրարանցում։ Նավերից պրոժեկտորները գցում էին, որ նրանք վախնան ու փախին։ Մոտ մեկ ամիս բացօթյա մնացինք։ Վերջապես հունական նավերով մեզ Հունաստան հասցուցին։ Չէին հարցնում՝ հայ ես, թե՝ հույն։ Ժողովուրդը խուռներամ գնում էր, շատերը ոտքի տակ էին ընկնում։ Ամեն մարդ ուզում էր իր կյանքը փրկել։ Մեզ Հունաստանում շատ լավ ընդունեցին ու պահեցին։ 1932 թվին հայրենադարձությամբ եկանք Հայաստան։ 1949 թվին մեզի աքսորեցին Ալտայսկի կրայ, որպես դաշնակցական։ Վեց տարի հոն մնացինք, որպես դերձակ աշխատեցա։ Վերջապես 1956 թվին մեզի արդարացուցին, որպես անմեղ ետ եկանք Հայաստան։

223 (223). ՀԱՅԿՈՒՀԻ ԱԶԱՐՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1908 Թ., ԱԴԱԲԱԶԱՐ)

Ադաբազարում թուրքերն անգամ հայախոս էին։ Երբ Առաջին համաշխարհային պատերազմը սկսվավ, քաղաքի բոլոր մեծամեծներին լցրին ժամը — ծեծելով ստիպեցին զենքերը հանձնել։ Եկեղեցու դռները փակեցին։ Ներսը ամեն ինչ պիտի ըլլար՝ ուտել, խմել, պառկել, միզել։ Ալ հաշիվդ ըրե՝ եկեղեցու սրբությունը ինչպե՜ս պղծվեց։ Տասը–տասնհինգ օր տղամարդիկ մնացին եկեղեցիին մեջը։ Թուրքերը սկսան տունե–տուն զենք փնտրել։ Պարտեզները անգամ՝ ծառ, ծաղիկ, տակնուվրա ըրին, հողի մեջ թաքցրած զենք էին փնտրում։ Շատերն իրենց զենքերը հանձնեցին, որ փրկվեն։ Շատերն ալ ժամեն դուրս էկան այնքան ծեծված ու խոշտանգված, ոտքերնին, քիթ–բերաննին ուռած, չդիմացան՝ մեռան։ Մեր տունը, որը բարձր տուն էր՝ քարաշեն, կողքը բեռջեկլըկ՝ շերամատուն, ունեինք, որտեղ թուրք ասկյարներն էին տեղավորված, իսկ զաբիթն ու իր օգնականը մեր տանն էին տեղավորված։ Ամեն առավոտ թալիմի՝ մարզանքի էին դուրս գալիս մեր տունին պարտեզը։ Հայրիկիս ծեծել էին, բայց չէր խոստովանել, որ զենք ունի թաղված պարտեզին հողին մեջը։ Թուրք զաբիթը, որ մեր տունն էր ապրում, մեծ մայրիկիս օր մը կանչեց, ըսավ. – Մայրա՜մ հանըմ, ձեզի ս—քիեթ՝ աքսոր, պիտի ղրկենք, եկեք ձեզ ընտանիքով ղրկեմ իմ ընտանիքիս քովը՝ Պոլիս։ Ան գիտեր՝ մեր գլուխը ինչ պիտի գար։ Հայրիկս, որն արդեն եկեղեցիին մեջ կերած ծեծերեն ուժասպառ էր, ըսավ. – Ամա՜ն, ասքա՜ն ժողովուրդ, ու՞ր պիտի աքսորեն, – չհավատաց, Պոլիս չգնացինք։ Հետո սկսավ աքսորը։ Տուներեն դուրս էին հանում հայերին, պոռալով. – Քալքը՛ն, չըխը՛ն, յըխը՛ն, գիդը՛ն (Վե՛ր կացեք, դու՛րս գնացեք, վառե՛ք, գնացե՛ք)։ Աս խոսքերը լսեցինք մինչ— Էրեյլի. իրենց լոզունգն էր։ Էկան ոստիկաններով տուներեն հանեցին։ Ու՞ր էրթանք։ Սարերը գնչուներ՝ չինգենեներ կային։ Ամեն մարդ իր ապրանքը դուրս թափեց, որ վաճառի։ Ո՞վ է առնողը։ Տանող՝ տանողի, սկսվեց թալանը։ Գնչուները էկան, տեսան ամեն ինչ թափված է փողոցը, առին տարին ինչ որ տեսան։ Ամբողջ քաղաքը դատարկվեց։ Ու՞ր պիտի գնանք։ Հրաման էկավ. – Գնացե՛ք կայարան։ Մի թուրք դրացի ունեինք, ռանչպար էր, իր արաբան բերավ, ըսավ՝ ինչ կլեցնեք, լեցրեք, ձեզի տանեմ կայարան։ Ադաբազարի կայարանի անունը Արիֆիե էր։ Գնացինք կայարան։ Տեսանք ամեն մարդ իր բարեկամներով՝ հորեղբայրներով, մորեղբայրներով լեցված են հոն։ Գնացք չի հերիքի, որ տանի այդքան ժողովուրդին։ Վերջապես գնացք մը էկավ, հրաման էկավ, որ ունեցածնիս թողնենք, մտնենք վագոն։ Բոլորը լցվան մեջը՝ ամեն ինչ թողնելով կայարանում։ Իրար վրա լցված հասանք Էսքիշեհիր։ Էսքիշեհիրում իջանք թե չէ, մի անձր— սկսվեց, ժողովուրդը թրջվեց, ինչ կար–չկար՝ ջուրի երեսը կլողար։ Սոսկալի անձր— էր։ Էդ եր—ի առաջին քարավանն էր։ Ադաբազար երեք հարյուր հազար հայ կար։ Հաջորդ օրը ար— արեց։ Ժողովուրդը իր թրջված իրերը ար—ի հանեց։ Կայարանում ար—ի տակ նստել ենք, ոստիկանն ալ գլուխնուս վեր—ն է։ Մայրիկս խնդրեց ոստիկանին, որ գնանք շուքին նստինք, քանի որ ար—ը վառում էր։ Ոստիկանը ըսավ. – Ասքան աղջիկ ունես, մեկը տուր ինձի՝ թողնեմ քեզ շուքին նստես։ Մայրիկս ըսավ. – Ո՛չ մեկն ալ չե՛մ տար, ար—ին ալ կնստիմ… Ադիկա աղեկ կհիշեմ։ Հոն քանի մը օր մնացինք։ Տեսանք Էսքիշեհիրի հայերին ալ սկսան հավաքել, մեզի հետ գնացք դրին։ Հորեղբորս տղան՝ Ազարյան Վաղարշակը, Էսքիշեհիրի կայարանում պաշտոնյա էր։ Երկու եղբայր միասին հոն կաշխատեին։ Մեզի տեսան, ըսին. – Ձեզի պիտի աքսորեն։ Աղջիկներիդ մեկը գոնե հոստեղ ձգե։ Բայց մայրս ոչ մեկիս ալ չթողեց։ Հետո Վաղարշակը առաջարկած է նա— Գրիգոր Զոհրապին Պոլիս ղրկել, բայց նա մերժած է։ Հասանք Կոնիա։ Հոն ալ մի քիչ մնացինք։ Հետո Կոնիայի հայերուն ալ հավաքեցին, մեր՝ ադաբազարցիներիս, էսքիշեհիրցիների — ուրիշ տեղերե եկած հայերուն հետ խառնելով, մեզ նորեն գնացք դրին, հասանք Էրեյլի։ Անտեղի ժողովուրդին ալ հավաքեցին, բոլորիս միասին աքսոր ղրկեցին… Մե՜ծ, ամայի՜ տարածություններ։ Աչքդ կտրածին չափ չոլ–անապատի մեջ լցրել են հայ ժողովրդին… Էրեյլիեն ոտքով ճամփա հանեցին մեզի մինչ— Բոզանդի։ Ան անցյալի Բյուզանդիոնն է եղել։ Հոն բավական մնացինք։ Լուրեր էին հասնում, որ եթե առաջ գնանք՝ պիտի մեզ մորթեն։ Անոր համար հայրս ոտքը կախ էր գցում, որ ուշանանք, չէրթանք առաջ… Բաց տարածության վրա ամեն կողմեն հավաքված հայերը կարպետներով, գույն–գույն շորերով չադրներ են խփած, ճանճերը կվխտան, ջուր չկա, հաց չկա, խոտ կքաղեինք կուտեինք, որ անոթի չմեռնենք… Թուրքերը կուգային կհարցնեին. – Նէ՞ վար սաթըլըք (ի՞նչ կա ծախու)։ Մայրիկները կըսեին. – Բիթ վար սաթըլըք, ալըրսընը՞զ (Ոջիլ կա ծախու, կառնե՞ք), – որովհետ— արդեն ոջլոտված էինք։ Թուրքերը ոստիկանի հագուստով, բայց հանցագործի երեսով, կուգային, կքանդեին մեր չադըրները. – Քալքը՛ն, չըխը՛ն, յըխը՛ն, գիդը՛ն (Վե՛ր կացեք, դու՛րս գնացեք, վառե՛ք, գնացե՛ք), – կըսեին։ Երբ շատերը կէրթային, մենք ոտքերնիս կախ կգցեինք, քանդված չադըրը նորեն կլարեինք, կմտնայինք տակը, որ չգնանք։ Հայրս ասում էր. – Առաջ չգնանք. ինչքան կրնանք ոտքերնիս կախ գցենք։ Արդեն մայրիկս ու քույրերս հիվանդացան տիֆով։ Միայն ես ու հայրս չհիվանդացանք։ Բայց հետո ես ալ սթմա՝ ջերմ, ընկա։ Հայրս մտածեց մի տուն վարձի՝ հիվանդներուն խնամի։ Ոստիկանը ըսավ. – Ու՞ր եք գնում։ Հայրս բացատրեց. – Տուն մը վարձեմ հիվանդներուն խնամեմ։ – Հիվանդ են՝ թող մեռնին, – ըսավ անզգա ոստիկանը։ Խամշիով հորս վզին տվեց, արյունը չռռաց… Մեղքերնիս ան էր, որ հա՜յ էինք — ուզում էինք մեզ համար մի տուն վարձել։ Արդեն հիվանդները պառկած են, ես ալ հետերնին։ Հայրս մինակը մեզ կխնամե։ Բայց հրաման կար, որ տղամարդ տանը չպիտի ըլլա։ Հայրս օրվա մեջ անտառները կպտտեր, գիշերը գաղտնի տուն կուգար, չամիչ կբերեր։ Հետո լսեցինք, որ հացթուխներուն — զինվորի ընտանիքներուն աքսոր չեն տանելու։ Անոր համար հայրս ամեն օր հինգ փարայի խմոր կառներ, վրան կքսեր, իբր թե հացթուխ է… Տիֆով հիվանդները չամիչ ու հաց կուտեին։ Հայրիկս, որ ողջ–առողջ գիշերը տուն կուգար, կուրախանայինք։ Ալ չգիտեմ չամիչ–հացը օգնեց, թե՝ Աստված. կամաց–կամաց տիֆով հիվանդ մայրս — քույրերս բավական աղեկցան, բայց դեռ պառկած են։ Ես հազիվ ոտքի վրա հիվանդներին խնամում եմ, չուքալիները կթափեմ… Օր մըն ալ գիշերը երազ մը տեսա. պետքարանին քովը մորուքով մարդ մը կար. «Աղջի՜կս, մի՛ մտածեր. կփրկվեք» ըսավ։ Ես անոր ճանչցա եկեղեցու գմբեթի վրայի նկարեն։ Ադի ըսավ, ես ուրախացա, եկա մայրիկիս ըսի. – Ասա՜նկ–ասա՜նկ երազ տեսա։ Մայրս ըսավ. – Ադի Աստված հայրիկն է, հիվանդները Աստծո հրամանով պիտի աղեկնան։ – Եվ իսկապես էլ առանց դեղի լավացան։ Օր մը ասանկ պետքարանի վեր—ի բալկոնեն մորաքրոջս աղջիկը կպոռա. – Հայկուհի՜, ու՞ր կապրիք։ – Մենք ալ ձեղնահարկում ենք։ – Կուգամ՝ կտեսնամ։ Եկավ, բայց իրար օգնելու հնա՜ր չիկա։ Գոնե իրար գտնանք այդ ժխորին մեջ… Մորաքրոջս ամուսինը — իմ հայրիկը կմտածեն՝ աս հիվանդները ու՞ր տանենք։ Մորաքրոջս ամուսինը, իմ հայրիկը — Սուրեն Ֆեսջյանի հայրը՝ Տիգրան էֆենդին, մորքուրօղլի են։ Կհանդիպին իրար, կըսեն, որ մի հույն, կաշառքով, հույնի անունով մեզ կրնա տանիլ, անցնել Տավրոսի լեռները, ուր Բեռլին–Բաղդադ երկաթուղու վրա աշխատող են փնտրում, երկաթագործ որ աշխատի, բայց երեք հարյուր ոսկի են ուզում։ Բոլորս ընտանիքով՝ օլուխ–չոջուխ, միայն երեք տղամարդ ունեինք։ Այդ երեք արհեստավորները իբր պիտի երթան թունել բացեն Բեռլին–Բաղդադ երկաթգծի համար։ Տիգրան էֆենդին փող ուներ, երկու հարյուր ոսկին ինքը տվավ, հարյուր ոսկին ալ՝ հիսուն–հիսուն կիսելով, մենք ու մորաքրոջս ամուսինը տվեցինք, քեմերները պարպեցինք, նստեցինք էշերը։ Բոզանդիեն ադ հույնը մեզի վեզիկայով՝ այսինքն անցագրով պիտի դուրս հանե։ Գիշերով, ջորիներով ճամփա էլանք։ Ունեցածնիս ալ ի՞նչ է, բախըր–չախըր, սըխը սանր, ուրիշ բան չկա։ Հիվանդ ենք, անկարող քայլելու։ Տավրոսի լեռը ո՞նց պիտի բարձրանանք։ Տիգրանենք չորս հոգի, մենք՝ տասը–տասներկու հոգի։ æորիներն ու էշերը պիտի բարձրանան Թաշ դուրմազ՝ «Քար չի կանգնում» սարի գլուխը, որը Տավրոսի լեռներուն մեջտեղն է։ Թեոդիկն ալ մեզի հետ էր, ան որպես գրագետ մարդ դրամ տվեր էր, եկած էր մեզ հետ։ Շուրջերնիս գյուղ չիկա։ Միայն թունել բացող բանվորներն են։ Բոլորն ալ զինվորութենե ամիլե թաբուրից* փախած մարդիկ են։ Մենք Ղուշչուլար գյուղը պիտի բարձրանանք։ Մեզ լցրին մի կազարմայի մեջ։ Մենք երեք ընտանիք ենք՝ մորաքույրենքս, Ֆեսջյանները — մենք։ Մի սենյակի մեջ ենք լցված, բայց հոգիներնիս ազատած ենք աքսորեն։ Ֆեսջյանը կըսեր. «Աս քաշվելի՛ք բան չէ, չեքիջ է պետք, որ ոջիլները կոտրենք»։ Այնքան շա՜տ ոջիլ կար զինվորներեն մնացած։ Առավոտյան մեր երեք տղամարդիկը էլան գացին երկաթագործության։ Հայրս դերձակ մարդ, մուրճով գործ չէ ըրած, մուրճը մատերուն խփել էր, սաստիկ ցավացրել։ Ալ հաշիվդ ըրե, ադ ձ—ով թունել պիտի բացեն, որ Բեռլին–Բաղդադի երկաթգիծը անցնի։ Բոլոր մեհենդիզները գերմանացի էին։ Ես էլեկտրական լամպ առաջին անգամ հոն տեսա։ Թունելը փորեցին, մինչ— պատերազմի վերջանալը երկաթգիծը միացուցին։ Սուրենի մայրը երկու քեռի ուներ՝ Ներսես — Պետրոս Էֆեյաններ։ Անոնք որպես գերմանացի սպա կաշխատեին, կերթային հեռուներեն հայ որբեր կբերեին մեծ մայրիկիս կուտային, որ պահի մինչ— մի ճար գտնեին։ Օր մը ադ Պետրոսն ու Ներսեսը, որոնք Գերմանիայում էին ուսում ստացել ու լավ պաշտոնյա էին, եկան, որ Սուրենի պապային, մամային տանին գծի վրա, որ Պոլիս փախցնեն։ Առաջ երկու երեխաներին, հետո՝ հորն ու մորը տարին հասցրին Խաչկըրըն (խաչակիր բառից էր այդ վայրի անունը), իսկ մենք մնացինք մինչ— զինադադարը։ Բոլորիս ներում շնորհեցին։ Ի՞նչ մեղք էինք գործել՝ չիմացանք։ Ետ եկանք, բայց շատ պակսած։ Մեկին մայրը չիկա, մեկին քույրը չիկա, մեկալին՝ հայրը, եղբայրը չիկան…։ Այդպես լացո՜վ, ողբո՛վ գնացինք ետ՝ Ադաբազար։ Մեր տունը քարուքանդ եղած էր, բայց թուրքեր էին մտել ապրում էին։ Մեծ մայրիկս անոնց դուրս հանեց, թուրքերը գնացին։ Էդ մեր ազնիվ, շինարար ժողովուրդը նորե՛ն սկսավ շինել տուները։ Հորեղբայրներուս, մորեղբայրներուս տուները դատարկ մնացին։ Հայրս կարի մեքենա առավ, խանութ բացավ։ Հազիվ ինքզինքնիս գտանք, միլլիջիները եկան։ Միլլիջիները ազգայնականներն էին՝ զինված։ Մենք զարմացանք։ Այլ—ս անցյալի խեղճ ու կրակ թուրքը չէր, որ պատերազմից պարտված էր դուրս եկել։ Մինչ— ատամները զինված միլլիջիները եկան, սկսեցին իրենց գործը։ Քեմալը կազմակերպել էր հայերին, հույներին ու չերքեզներին, ովքեր մահմեդական չէին՝ քշել… Էլի իմ հորեղբոր տղան՝ Ներսեսը, եկավ, ըսավ. «Շու՜տ ըրեք, փախե՛ք, միլլիջիները եկած են, պիտի կոտորեն»։ Տուն, ունեցած–չունեցած ապրանքները, խանութը, որը հայրիկս նոր էր ստեղծել, թողինք, գնացինք Իզմիր։ Լավ է հույնը շոգենավերը բերեց, հայերուն — հույներուն օգնեց, որ փախչեն Հունաստան։ Քեմալականները վառում էին գյուղերը, ի՜նչ որ հանդիպում էին… Մենք եկանք Հունաստան։ Ազատվեցանք։ Հույն կառավարությունը Ադաբազարից, Էսքիշեհիրից, Իզմիրից եկած հայ գաղթականներին տնավորեց, նույնիսկ դպրոցները փակեց, որ մեզ ապաստան տրվի։ Օրական երկու դրախմի կուտար՝ մարդ գլուխ։ Գաղթականներին տուն տվավ։ Մենք մնացինք Դրամայում, Կավալայում, հետո՝ Սալոնիկում… 1925 թվին ներգաղթով եկանք Հայաստան։ «Ամա՜ն, էրթա՛նք, – ըսավ հայրիկս, – թուրքին ձեռքեն ազատվի՜նք»։ Էկանք հոս՝ Եր—ան։ Ուսում առի, գիշերային դպրոցում սովորեցի, կոմսոմոլ ընդունվեցի, հետո գնացի Թիֆլիս սովորելու, քաղպարապմունքների էի գնում կիրակի օրերը, իԽձ համալսարանում սովորեցի, այնտեղ ընդունվեցի պարտիայի շարքերը։ Հանդիպեցի Մացակին։ Ժիր, ճարպիկ աղջիկ էի, հազիվ էի ազատություն ստացել։ Ամուսնացանք։ Հանրակացարանում էինք ապրում։ Թիֆլիսում էլ մայրացա, եկանք Եր—ան։ Պարտիական աշխատանքի նշանակվեցի։ Առաջ կոմսոմոլի կենտկոմումն էի աշխատում, կուլակաթափման աշխատանքներին էի մասնակցում, կոլխոզ շարժմանն էի աջակցում։ Հետո եկավ 1937 թիվը։ Սկսեցին մարդկանց բռնել։ Ես կոմսոմոլի կենտկոմում ագիտացիայի — պրոպագանդայի բաժնի վարիչն էի. արտասահմանի հետ կապ ունենալուս համար ինձ մեղադրեցին։ Այդ ժամանակ Անաստաս Միկոյանը եկավ Եր—ան. արդեն Ամատունին, Ենգիբարյանը, Աբուլյանը բռնված էին։ Միկոյանը եկավ ըսավ՝ ի՞նչ է միայն մտավորականներին եք բռնել, կոմսոմոլի աշխատողների մեջ չկա՞ն ժողովրդի թշնամիներ։ Ամուսնուս ալ բռնեցին որպես ժողովրդի թշնամի։ Թուղթ մը կբերեն ամուսնուս առաջը կդնեն, որ ամուսինս ստորագրե։ Ամուսինս չի ստորագրեր, իսկ Շաղբաթյանը կստորագրե։ Ան ալ որբ էր եղած։ Քշեցին աքսոր՝ Սիբիր, անտառներում, ճահիճներում ծառ կտրելու։ Կինը ամուսնու համար սաբոկներ ճարեց, առավ, տարավ Սիբիր, որ ճահիճներուն մեջը աշխատելու ժամանակ հագնի։ Կինը մեծ դժվարությամբ գնում, հասնում է Սիբիրի լագերի դուռը։ Պահակը չի թողնում ներս մտնի։ Կասի՝ արի ինձ հետ եղիր, հետո՝ գնա ներս, ամուսնուդ տեսնելու։ Կինը չի համաձայնվում, ետ է գալիս, սաբոկները ձեռքին՝ առանց ամուսնուն տեսնելու։ Այնպես որ, ամուսնուս ալ բռնեցին, ժողովով ինձ հեռացրին կուսակցությունից, որպես ժողովրդի թշնամի։ Ես դրսից լսում էի՝ իմ մասին ժողովը որոշում է հանում, լսում եմ ու լաց լինում։ Ինձ ծանոթ մի տղա եկավ ձեռքս բռնեց, ուզեց ինձ տուն տանել, ըսի՝ գործ չունես, քեզ ալ կմեղադրեն, որպես ժողովրդի թշնամի…։ Ի՜նչ ցավ է, գիտե՞ս։ Այնքա՜ն հարգանքից հետո՝ ժողովրդի թշնամիի անուն վաստակիլ։ Ամուսինս՝ բանտարկված, ես՝ կուսակցութենեն հեռացված։ Մնացի անգործ։ Շատ սոված, դժվար օրեր ունեցանք զավակներիս հետ։ Հետո ստիպված լուսանկարչություն սովորեցի։ Սկսա աշխատիլ, երեխաներս փոքր էին, շատ խեղճացել էինք։ Պատերազմը սկսվեց։ Տղամարդիկ ճակատ մեկնեցին։ Ես աշխատեցի, ընտանիքս պահեցի։ Հետո ամուսինս վերադարձավ։ Վերականգնեցին ինձ ու նրան։ Սկսեցի աշխատել պետական արխիվում որպես լուսանկարիչ։ Ամուսինս չդիմացավ այդ հուզումներին՝ վախճանվեց։ Հիմա թոշակառու եմ, աշխատանքի — կուսակցության վետերան եմ, ապրում եմ տղայիս ընտանիքի հետ։

  • Թուրքական բանակում գործող աշխատանքային գումարտակ։

224 (224). ՍԻՐՎԱՐԴ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1908 Թ., ԱԴԱԲԱԶԱՐ)

Ադաբազարեն մեզ ոտքով տարին Աֆիոն-Գարահիսար։ Ըսին. «Քա՛լքըն, չը՛խըն» (Ելե՛ք, վե՛ր կացեք)։ Երկու օրեն հասանք Կոնիա։ Անտեղ հայերը վրաններ էին խփած։ Մենք իջանք, քաղաք մտանք։ Ես, մամաս, մորաքույրս միասին էինք։ Պապաս թուրքի զինվոր էր։ Պապաս կգրե քեռիիս, որը դոկտոր Թիրիաքյանն էր, «Ազատե՜ մերիններուն»։ Ադանկով քեռիս կիմանա, որ մենք Կոնիա ենք։ Ուրբաթ օրը, որ Էնվեր փաշան մզկիթ կերթա, քեռիս՝ թուրք բանակի հայտնի բժիշկ, զինվորներուն բար— կուտա, Էնվերի առջ—ը ծունկի կուգա, կըսե. - Էֆենդի՛մ, ես եկել եմ աղաչելու քեզ։ Ես մայր, հայր չունիմ։ Ունիմ երկու քույր, որոնք աքսորված են, հրամայե՝ ազատեն։ Էնվեր փաշան շատ կհարգեր քեռիիս։ Հրաման կընե, որ դոկտոր Թիրիաքյանի ընտանիքը ետ թող էրթա աքսորեն։ Վալին հայ կըլլա։ Ոստիկանները կուգան, Էնվերի հրամանը կկատարեն։ Կիրակի օր մը մեզի ըսին. «Պիտի էրթաք»։ Մեզ թրենով ետ բերեցին Ադաբազար։ Հետո քեմալականները քեռուս զինվոր տարին Բուրսայեն՝ Էսքիշեհիր։ Մենք 1921 թվին Ադաբազարեն փախանք Միդիլլի՝ Իզմիրի դիմացը։ Հոն դերձակություն սորվեցա։ Հարուստ քաղաք էր, բայց գործ չկար։ Առաջ հույներուն ազատեցին, հետո՝ հայերուն։ Նավով էկանք Մակեդոնիա, անտեղեն ալ՝ Հայաստան ։

225 (225). ԼՈՒՍԻԿ ԲՈԴՈՒՐՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1909 Թ., ԱԴԱԲԱԶԱՐ)

Ես շատ փոքր էի, բայց մշուշի պես կհիշեմ։ Մենք Ադաբազարում էինք ապրում, երբ էկան մեզի աքսոր հանեցին։ Ոտքով տարին Կոնիա, հետո՝ Գարափունար, անկե ալ՝ Էսքիշեհիր։ Ճամփան բոլոր հայերուն կոտորեցին, իսկ մորեղբորս՝ Հարութին, որը թուրքական բանակեն փախել էր, մեր աչքին առաջ դրին չամի ճյուղերուն վրա, այրեցին։ Անոր մարմինին հալված յուղերը խեժի պես կաթկթեցին։ Մայրս աս երգը իր եղբոր՝ Հարութի վրա էր հյուսել, կերգեր ու լաց կըլլար.

Չամդան սաքըզ աքըյօր, Հարութ բանա բաքըյօր, Բաքմա՛, Հարու՜թ, քարդաշըմ, æիյէրիմի յաքըյօր։

Եղ—նուց խեժն է կաթում, Հարութը ինձ է նայում, Հարու՜թ, եղբայրս, մի՛ նայիր, Դու իմ հոգին ես այրում։

226 (226). ՄԱՐԻ ԵՐԿԱԹԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1910 Թ., ԱԴԱԲԱԶԱՐ)

Միհրան խալֆան՝ թուրքական զինվորական աստիճան ունեցող մորեղբայրս, Անկարայում թուրքական բանակի բժիշկ էր — վեց ամսվա զոհված էր, երբ 1915 թ. եկան մեզ տեղահանեցին։ Ամեն մարդ իր ունեցվածքը, տունն ու տեղը թողեց, դուրս էկավ տունեն։ Ես փոքր էի, բայց լավ կհիշեմ։ Մամաս ի՜նչ աման-չաման, ի՜նչ աղվոր բան կար մեր տունին մեջը՝ ապակյա թանկարժեք վազոներ, հնաոճ պատեն կախված մեծ հայելի — շատ ուրիշ բաներ, առնում էր ջղայնացած զարնում էր պատին, կոտրում — ասում. «Չե՛մ ուզեր թուրքին մնա. ավելի աղեկ է կոտրեմ»։ Ես իմ խաղալիք տիկնիկներս լեցուցի թենեքե տուփի մը մեջ, վրան ալ մամաս քիչ մը ուտելիք դրեց, տարավ տեղավորեց արաբայի մը վրա։ Հազիվ արաբային վրա պիտի ելլայինք, որ նստինք ու շարժվինք, արաբան թերս դարձավ, մեծ մայրիկս նստած տեղեն դուրս ինկավ փողոցի քարերուն, փոշիներուն վրա՝ ձեռքը կոտրվեց։ Ո՛չ բժիշկ կա, ո՛չ մի ճար։ Մեզի ադ վիճակով ճամփա հանեցին դեպի Էսքիշեհիր։ Տարին մեզի Էսքիշեհիր, լեցուցին խանի մը մեջ։ Մեր քովի խանը, որը մերինին պես աղտոտ էր ու մութ, հոն ալ բերին լեցուցին Պոլիսեն աքսորված բոլոր մտավորականներուն։ Անոնք ալ ըսես նե՝ քոլալը օձիքներով, յախա-քրավաթ, հագած, կապած, բայց արդեն վրանին գլուխնին պա՜տռ-պա՜տռ, գզգզվա՜ծ։ Մենք ամեն գիշեր լսում էինք անոնց լաց ու կոծի ձայներն ու հառաչանքները, որովհետ— թուրք զաբիթներն ու ոստիկանները անոնց սաստիկ ծեծում էին։ Քանի մը օրեն անոնց բոլորին տարին։ Լսեցինք, որ անոնց շատ տանջանքներով սպանել են։ Մեզի աքսոր չտարին, քանի որ Միհրան մորեղբայրս, որ թուրքական բանակում բժիշկ էր ծառայած, դեռ նոր էր զոհված։ Մենք հոն մնացինք։ Մայրս միշտ կուլար՝ հիշելով իր վաղամեռիկ եղբորը։ Մայրս արվեստ շատ կսիրեր։ Տունեն ելնելու պահին ան չէր մոռցած իր սիրելի ջութակը հետը վերցնել։ Ադ տխուր պահերուն մայրս իր ձեռքն էր առնում իր ջութակը — կսկսեր տխու՜ր-տխու՜ր նվագել ու լաց լինել։ Ադ խանի մեջը ո՛չ սեղան ունեինք, ո՛չ ալ աթոռ։ Մայրս գետնին ծունկի եկած կնկարեր։ Կհիշեմ՝ ան օրին մեկը նկարեց առյուծ մը, որը պզտիկ ոչխար մը կհոշոտեր։ Ան նկատի ուներ իր անմեղ, ջահել եղբորը, որը զոհ գնաց թուրքական բանակում։ Օրին մեկը թուրքական զաբիթները նորեն եկան, նորեն ուզում էին մեզ աքսորել՝ այս անգամ Բաղդադի կողմը, բայց մայրս նորեն խոսեց, պատմեց, փաստաթղթեր ցույց տվեց, — նորեն մորեղբորս հանգամանքով ազատվեցանք աքսորեն։ Զինադադարեն ետքը մեզի նավով Պոլիս տարին։ Պոլիսեն՝ Եգիպտոս անցանք։ Եգիպտոսեն ալ 1947 թվին Հայաստան եկանք։ Աստեղը սկսա աշխատիլ Պիոներ պալատում, որպես ձեռագործի — ասեղնագործության դասատու։ Իմ աշխատանքները բարձր են գնահատել, քանի-քանի անգամներ ցուցահանդեսներում ցուցադրված են —՛ հայրենիքում, —՛ արտասահմանում։ Շատ անգամներ ալ անհատական ցուցահանդեսներ տված եմ, որտեղ ներկայացված են իմ աշխատանքներս՝ ասեղնագործություններս, հայկական տարազներով տիկնիկներս — ծաղիկներս։ Երազս է, որ այդ բոլորը մեկ ալբոմի մեջ գունավոր լույս տեսնան։

227 (227). ՍԻՐԵՆԱ ԱՐԱՄԻ ԱԼԱՃԱՃՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1910 Թ., ԱԴԱԲԱԶԱՐ)

Ժամանակին դրախտի մեջ էինք, դժոխքի մեջ ինկանք։ Քանի անգամ անունս փոխած են, քանի անգամ ընտանիքս փոխած են։ 1915 թվին ես հինգ տարեկան էի, երբ Անատոլուի ժողովուրդին աքսոր հանեցին։ Ես ալ անոնց մեջն էի։ Գոհ չեմ ողջ մնալուս, բայց սիրտս կարյունի, քանի միտքս կուգան ծնողքս։ Մենք շերամագործ էինք։ Մարտին Հակոբյանը հորս՝ Արամ Ալաճաճեանի, հետ շերամի հունդերը կաճեցներ, տուփերու մեջ կլեցուներ, մինչ— Արաբստան առուտուր կընեին։ Ամբողջ կոտորեցին, փչացուցին մեր ունեցածը։ Հիմա, երբ Ադաբազար կերթամ, մեր տունը կտեսնամ՝ կուլամ, կհիշեմ մեր անցյալի կյանքը։ Չոջուխ էի, բան մը չէի գիտեր, բայց խելացի էի, ամեն բան կհիշեմ։ Աս երեսս, կտեսնա՞ս, աքսորի մեջ արաբները կապույտ մելանով ծակծկած են, որ ֆելահ արաբ ինձի դարձնեն։ Առաջին ընդհանուր պատերազմի ժամանակ թուրքը գերմանացիին հետն էր։ Ամերիկան, Ֆրանսիան, Անգլիան — Իտալիան իրարու հետ էին։ Պատերազմը սկսավ։ Բոլոր օտար կոնսուլատները՝ ով օտար էր, պիտի ելլար, երթար։ Առաջին անգամ մեր պապաներուն, քեռայրներուն, ախպարներուն, ով որ քսան տարի անց էր, ժողվեցին, ըսին՝ թուրքական զինվոր պետք է ըլլան։ Ռուսական կոնսուլատեն պապայիս կկանչեն, կըսեն. «Շուտ աստեղեն դուրս եկուր, քու կյանքդ վտանգի տակ է»։ Պապաս, մամաս շերամի գործով զբաղված էին, ես ալ հաջի եղած մեծ մամայիս քովն էի։ Այնպես որ, պապաս, մամաս կելլան շտապ կերթան Ռուսաստան։ Պատերազմը սկսավ։ Ճամփաները գոցվեցան։ Երկիրեն դուրս ելլալու հրաման չկար։ Ռուսաստանեն թուրք մարդ մը կվարձե, կղրկե, որ մեզի գտնա, բայց ան կուգա, մեզի չգտնար, քանի որ թուրք ժանդարմները գյուղին շուրջբոլորը կապեցին։ Մարդ դուրս չէր կրնար ելլալ։ Ով որ փորձ կըներ՝ չաթ կընեին, կզարնեին։ Պապաս տասներկու թանեքե ոսկի թաղած էր, բայց ես հաջի մեծ մայրիկիս հետը աքսոր ելա, հետերնիս ոչինչ չունեինք։ Վրանիս մեկ հատ հագուստ ունեինք։ Գիշերը անձր—ի տակ կթրջվեինք, առտուն ար—ի տակ կչորնար, վրանես մուխ կելլեր։ Չորս տարի պատերազմի շրջանին լեռներուն մեջը կթափառեինք՝ անոթի, ծարավ։ Թուրքերը բլղուր կծախեին, հաջի մայրիկս բլղուր կառներ, գրպանս կլեցներ, ճամփան կքալեինք, բերաննիս կլեցնեինք՝ հավերուն պես։ Ուր էրթայինք նե, գետինը մեռելներով լեցուն կըլլար, մեզմե առաջ գացողները մեռած, սեփ-ս— եղած, իրար վրա ինկած էին։ Մինչ— Դեր Զոր հասանք նե՝ արդեն պատերազմը վերջացավ։ Եվրոպացին հաղթեց։ Ճամփաները բացվեցան։ Աքսորի ճամփաներուն մեծ մամաս քովս մեռավ։ Ան ծեր էր, անոթությանը, հոգնությանը չդիմացավ։ Ալ ամեն բան մեջն էր։ Ժանդարմները ձիերու վրա նստած խրբաջով մեզ կզարնեին ու կպոռային՝ «եօրուի՛ն» (քայլեցե՛ք)։ Դեր Զորը ամենեն գեշ տեղն էր, տաքությունը շունչդ կչորցնե։ Գետինը խոտ չիկա, որ ուտես։ Երեք անգամ հաջի մայրիս կորսնցուցի, բայց հետո հաջի մայրս ճամփին մեռավ։ Ես մնացի լրիվ որբ, անապատի ավազներուն մեջը կը տապլտկեի, երբ ինձի գտան։ Արաբ էրիկ-կնիկ մը ինձի տարին իրենց վրանը։ Արաբ նոր մայրս նստավ, իմ մազերս սկսավ մաքրել ոջիլներեն։ Ինձի լոգցուց։ Կեղտոտ հագուստներս այրեց, իրեն հագուստները ինձի հագցուց, վրաս մարդու շնորհք եկավ։ Ասենք՝ ինձի շատ կսիրեին։ Իրենք զավակ չունեին, ինձի զավակի տեղ ընդունեցին։ Ես իրենց համար կերգեի, թատրոն կխաղայի։ Արաբ հայրս ինձի քառասուն փարա կուտար, որ շաքարով աքլոր առնեմ։ Ինձի ոսկի բիլեզիկներ դրած էին ձեռքերուս — ոտքերուս, նա— սքանչելի ոսկե վզնոց մը ունեի։ Բայց որպեսզի ինձ չգան չտանին, անոնք օր մը ձեռքերս ոտքերս բռնեցին, չորս հոգով դեմքս կապույտ մելանով սկսան ծակծկել, մինչ— կուրծքս։ Ես, ըսես նե, ցավեն կպոռամ, բայց լսող չիկա։ Դու մի ըսեր՝ ադ իրենց սովորությունն է, իբր ինձի արաբ դարձուցին։ Ամբողջ պատերազմի տ—ողության ընթացքին ես անապատը, անոնց մոտ մնացի։ Երբ զինադադար եղավ, ամերիկացիները եկան անապատ հայ որբերուն հավաքելու։ Ինձի հարցուցին. - Էշու՞ էսմաք (անունդ ի՞նչ է)։ Ես ալ ըսի. - Մեյրամ։ - Հորդ անունը։ - Աբու Էմին (արաբ հորս անունն եմ տալիս)։ - Մորդ անունը։ - Հաճի Էսսում (արաբ մորս անունն եմ տալիս)։ Արաբ փոլիսը, որին խոստացած էին ամեն մեկ հայ որբ գտնելու համար՝ մեկ կարմիր ոսկի, ինձի ըսավ. - Աղջի՜կս, դուն արաբ չե՜ս կրնար ըլլալ։ Իսկապես ալ մազերս դեղին էին, աչքերս՝ կապույտ, ինձի «Մոսկով» (ռուս) կըսեին, քանի որ մազերս ալ քիչ խըվըռ էին։ Արաբ փոլիսը ըսավ. - Դուն հայ ես, քու պապադ, մամադ Հալեպ են, քեզ կսպասեն կոր։ Ես, ըսես նե, կվախնամ կոր. - Էմմի՜ (մայրիկ), ինձի մի թող որ տանին, - կպոռամ, կուլամ կոր։ Փոլիսը ըսավ ինձի. - Աղջի՜կս, դուն ո՞ր քաղաքեն ես։ Ես մորս երեսը կնայիմ, քի ի՞նչ պիտի ըսեմ։ Անոնք հասկցան, որ ես վախենում եմ։ Ամերիկացին ըսավ արաբ մորս. - Հանը՜մ, աս չոջուխը քեզմե կվախնա կոր, խնդրեմ դուրս ելիր։ Արաբ մայրս դուրս ելավ սենյակեն։ Աս ամերիկացիները ինձի իրենց գիրկը առին, ինձի շաքար-շոկոլա տվին։ Ես մտածեցի, որ ասոնք լավ մարդիկ են։ Աս ամերիկացին ըսավ. - Բեյբի՜ (փոքրիկ), խաչ ինչպե՞ս կհանեն, - — սկսավ երեք մատները մե՛կ ճակատին տանիլ, մե՛կ կրծքին վրա տանիլ, իբր խաչ կհանե։ Ես որ ադ տեսա, ըսի. - Լէ՛ (ո՛չ), անա՜նկ չէ, ասա՛նկ է, - — իմ աջ ձեռքի երեք մատներով սկսեցի ճիշտ ձ—ով խաչ հանել։ Ամերիկացիները ադ տեսնելուն պես՝ ուրախ ծափ տվին — ըսին. - Բրավո՛, շի իզ արմինըն (կեցցե՛ս, նա հայուհի է)։ Ադ ձ—ով հասկցան, որ ես հայու զավակ եմ։ Արաբ կնիկը ներս վազեց, ըսավ ինձի. - Ի՞նչ ըսիր, քի ասոնք ուրախացան, ծափ տվին։ Ես զարմացած ըսի. - Բան չըսի, - միտքես անգամ չանցավ, որ խաչ հանելս վկայություն մըն էր, որ ես քրիստոնյա եմ։ Արաբ ոստիկանը ըսավ. - Ասոր տանինք Հալեպ, քի ինչ ըլլալը որոշեն։ Ինձի ձիուն վրա նստեցուցին, տարին։ Արաբ մարս ալ մեր ետ—են սկսավ քալել։ Քիչ մը անդին ջուրին մեջը էշ մը տեսավ, վրան նստավ, ետ—նես եկավ։ Գյուղեն դուրս եկանք, տեսա արաբ պապաս եկեր է, ձեռքերը պարզած՝ ինձի գրկեց, ըսավ. - Մեյրա՜մ, քեզի թագավորին պալատն ալ տանին նէ, էլիր մերին տունը եկուր։ Ինձի տարին Հալեպ։ Մտանք խոշոր շենք մը։ Դուռին երկու կողմերը հնդիկ զինվորներ կեցած էին։ Արաբ մայրս դուրսը ձգեցին։ Ան էշով միասին կեցած է դուրսը։ Ինձի ներս տարին։ Գրագիրները սեղաններուն առջ—ը նստած չըքըր չըքըր դակտիլոյով կգրեն կոր։ Ինձի ըսին. - Թահալի՛ (եկու՛ր)։ Նորեն հարցուցին հորս, մորս անունները։ Ես նորեն իմ արաբ մամայիս, պապայիս անունները տվի։ Ալ ինը տարեկան եմ եղած։ Ամերիկացին ըսավ. - Չէ՛, դուն հայու աղջիկ ես։ Դու պետք է ճիշտը ըսես, որ քեզի ազատենք անոնց քովեն, - ինչ ըսին նե՝ չըսի։ - Հապա խաչ հանելդ, - ըսավ ամերիկացին։ Անտեղ ես առաջին անգամ տեսա մարդ մը, ձեռքին փայտի մը կտոր առած, կխոսի կոր։ Ես ալ միտքես ըսի. «մեջլու՜մ» (խե՜նթ է)։ Դուն մի ըսեր, տելեֆոն է։ Շենքեն դուրս եկանք։ Տեսա արաբ մայրս էշով կսպասե կոր։ Փաթթվեցա, երկուքս սկսանք լալ։ Անտեղեն արաբ փաշա մը եկավ մեզի տեսավ, ըսավ. - Ա՜յ կնիկ, ես քսանհինգ հատ առած պահած էի, - ան ալ սկսավ լալ, քանի որ կպահե եղեր, որ անոնցմե երեխա ունենա։ Ամերիկացիները ինձի բռնեցին, օթոյի մը մեջ դրին։ Ես ալ օթո չեմ տեսած, կկարծեմ, որ ուր որ է պիտի թռի։ Ինձի տարին Ահարոն պատվելիի որբանոցը։ Քանի մը օր վերջը Ադաբազարի ամերիկյան որբանոցի տնօրինուհի միսս Մերի Քինը նամակ մը կգրե Ահարոն պատվելիին, որ իրեն տասնհինգ հայ աղջիկ ղրկե, որոնք ըլլան լավ սովորող։ Մյուս աղջիկներուն հետ ինձի ալ Կարպիս անունով տնտեսը ճամփա հանեց։ Մեյ մըն ալ ետ—ես կլսեմ. - Ամմի՜, - կնիկ մը՝ չարշաֆի մեջ փաթթված։ Ան իր չարշաֆը բացավ, որ երեսը եր—ա, տեսա արաբ մայրս էր։ Խեղճ կինը այդքան օրեր կսպասե եղեր մեր որբանոցին առջ—ը, որ գուցե ինձ նորեն ետ տանի։ Բայց մեզի թրեն դրին — Ադաբազար տարին։ Որբանոցին մեջ ամեն մեկուն քովը մեզի մեյ մեկ հատ պառկեցուցին։ Միսս Մերի Քինի ձեռքին տակը մենք բոլորս ալ բարձր ուսում — կրթություն ստացանք։ Անգլերեն լեզուն բլբուլի պես կխոսեի։ Օր մը միսս Մերին ըսավ. - Դուն հոս անգլերենդ պիտի մոռնաս, ղրկեմ քեզի Պոլիս, կար—որ մարդոց տունը խնամատարություն ընես։ Ես՝ կուլամ, արդեն մայր չունիմ, հայր չունիմ, հազիվ միսս Մերիին ընդունած էի իմ հարազատ մորս տեղը։ Այնքան որ իրար կսիրեինք։ Եվ ինքն ալ ինձ կգնահատեր որպես ուշիմ, գիտակից — գործունյա անձ մը։ Ան հանձնարարական մը տվավ ինձի, որ երթամ Պոլիս — ներկայանամ այդ ընտանիքին։ Գացի Պոլիս։ Քանի քանիները ինձի կըսեին. «Աս իմ զավակս է», ես ձայն չէի հաներ։ Մարտին Հակոբյանը ողջ էր, ինձի ճանչցավ, ըսավ. - Գիտե՞ս, պապադ, մամադ չկան։ Ես սկսա լալ։ - Հիչ հոգդ չընես, ես հո՛ս եմ, - ըսավ։ Հույնի պատերազմը սկսավ։ Անոնք Անգլիա գացին։ Ալ՝ իրենց չտեսա։ Բայց Վիոլեթ — Էդվին Լաֆոնթենները ինձի տարին իրենց տունը, մեծցուցին, իրենց զավակներն ալ ինձի հետ մեծցան։ Ինձի շատ կսիրեին. «Սինի, սինի» կըսեին։ Մինչ— վերջը անոնց քովը մնացի, անոնց զավակներուն զավակներն ալ դաստիարակեցի, անգլերեն սորվեցուցի, քաղաքավարության կանոններուն վարժեցուցի։ Անոնք ալ լավ մարդիկ դարձան։ Հիտլերի պատերազմեն առաջ որոշեցին երթալ Անգլիա՝ իրենց զավակներն ալ հետերնին գացին։ Վերջը Պոլիսի մեջ Հնդկաստանի — Եգիպտոսի պրենսեզներուն տուները մնացած եմ, անոնց չոջուխներուն մեծցուցած, դաստիարակած եմ։ Այսպես անցավ իմ կյանքը։ Երիտասարդ ատենս շատ քաղաքավար հայ տղա մը դեմս ելավ, որը հիացած էր —՛ իմ արտաքին գեղեցկությամբ, —՛ իմ լեզուներուս իմացությամբը, բայց պատճառաբանած էր, որ այդ գեղեցիկ դեմքին վրայի կապույտ կետերը չըլլային նե՝ մենք կամուսնանայինք։ Այնպես որ, արաբներուն ըրած դեմքիս աս դաճվածքները պատճառ դարձան, որ ծերությանս մեջ մեն-մենակ մնամ...։

228 (228). ՄՈՒՇԵՂ ՍԱՐԳՍԻ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1890 Թ., ՆԻԿՈՄԵԴԻԱ, ԱՐՄԱՇ, ԽԱՍՔԱԼ)

Մենք մեր տան մեջ տասներկու հոգի էինք։ Մեծ պապս՝ Տեր Հակոբ քահանան, մեր գյուղի Ս. Հակոբ եկեղեցիի տերտերն էր։ Հայրս — հորեղբայրս թուրքական բանակումն էին։ Ինձ ալ ուզեցին բանակ տանիլ։ Տարին Պոլիս՝ բժշկական քննության, բայց հասակս շատ կարճ էր, պատի վրա գծված գիծեն ցած էի, ինձի բանակ չտարին, երկու տարիով ետ գցեցին։ Ես գացի տեսա՝ գյուղի մը մեջ կտավատի ձեթ են հանում։ Ես սկսա անոնց հետ աշխատիլ։ Մեկ ալ տեսա՝ թուրք զաբթիաները եկած են, բանակեն փախած զինվոր են փնտրում։ Ես փախա, թաքնվեցի, մի թուրքի գոմը մտա։ Աղջիկ մը եկավ հարցուց. - Ու՞ր է ձեթ հանող տղան։ Թուրք կինը ըսավ. - Չիտեմ։ Եր—ի գյուղի մեջն է, - հետո, երբ աղջիկը գնաց, թուրքի կինը ինձ ըսավ, - ամա՜ն, տղաս, գնա, եթե ձեռքերնին անցնիս, քեզի կսպաննեն, ինձի ալ հետդ։ - Յա՛, Տեր Աստվա՜ծ, - ըսի ես, դուրս եկա։ Մեր տունը քանդեցին, անասուններին քշեցին, մեջի եղածները թալանեցին։ Աքսորի ճամփաներու մեր հսկիչ պահակները անխիղճ չեչեններ էին։ Ճամփին հրաման եկավ՝ մարդագլուխ մեկ-մեկ ոսկի հավաքել։ Այնքան անխիղճ էին, որ մեզ հոգնեցնելու համար մեր գացած ճամփով ետ կդարձնեին, սարերով, ձորերով կտանեին, որ հոգնինք, կոտորվինք։ Արդեն ո՛չ հաց կար, ո՛չ ջուր։ Հորաքույրիս մարդը, երիտասարդ աղջիկը մեռան, ուտելիք չիկար, խմելիք չիկար։ Իմ աչքերով տեսա քառասուն-հիսուն հայ աղջիկներ ձեռք-ձեռքի բռնեցին, Եփրատ գետը նետվեցին, որ թուրքերուն ձեռքը չանցնին։ Փոքր երեխաներին սուրերու վրա կհանեին, կսպանեին, որ չմեծնան, մեծ մարդ չդառնան։ Գիշերները բացօթյա գետնին կքնանայինք։ Բայց ամենեն գեշը ան էր, որ խեղճ պապս, որ արդեն ծեր էր, քալելեն կքրտներ — ստիպված կփոխեր իր հագուստները, էդ ժամանակ էլ կորավ նրա ոսկե ժամացույցը։ Քանի որ հայրս — հորեղբայրս թուրքական բանակում էին, մեզ հրաման տվին ետ դառնալու։ Մենք ոտքով ետ դարձանք, բայց արդեն շատ քիչ մարդ էր մնացել։ Այնպես որ, մենք Դեր Զոր չմտանք։ Մեզ ստիպեցին թուրքական գյուղ գնալ։ Հոն բնակություն հաստատեցինք։ Մամաս, քույրերս, պապս, տատս, հոն մնացին երեք-չորս տարի, մինչ— պատերազմի վերջը։ Թուրքերուն համար կաշխատեինք, գործ կընեինք։ Մի հայ կնիկ կար մեզ հետ, Եղիսաբեթ անունով։ Նա թուրքերին հայտնել է, որ տերտերի փողը նավթի թենեքեով է։ Հաջորդ օրը գողերը եկան, մտան ներս։ Նավթ՝ չկար, լույս՝ չկար, մութին մեջը գողերը եկան, ոսկի փնտրեցին, չգտան, մեր հագնելիքները մեշոկների մեջ լցրին, շալակեցին ու տարին։ Տեր-Հակոբ պապս էդ թուրքերի գյուղի մեջ, խեղճության մեջ մեռավ։ Նա, որ որպես քահանա հարյուրավոր մեռելներ էր թաղած, իր վրա «Հայր մեր» ըսող մը չեղավ։ 1918 թվին երբ զինադադար եղավ, մենք մեր գյուղը՝ Խասքալ գնացինք։ Տեսանք՝ մեր տունը պարապ էր։ Հետո հույնի-թուրքի կռիվը սկսավ։ Հույները կառավարական զինվորներով եկան Իզմիրի վրայով, Բուրսայի վրայով հարձակվեցան, առաջ անցան։ Հույներուն հետ հայ կամավորներ ալ կային՝ Թորգոմ փաշայի ղեկավարությամբ։ Քեմալը մտավ Իզմիր, ահագին հույն, հայ կոտորվեցին։ Քեմալի ժամանակ ինձ թուրքի բանակ տարին։ Բանակում խիստ էր։ Ես Պոլիս կծառայեի։ Տասը հազար հայերու նավով Հունաստան տարին։ Ես էի, մայրս, մեծ մայրս, երեք քույրերս — եղբայրս։ Սկզբում մեզ տարին Միդիլլի կղզին։ Հետո մենք Սալոնիկ գնացինք, հորեղբայրներս էնտեղ էին։ Սկսեցինք աշխատիլ։ Ես կաշեգործ դարձա։ 1947 թվին կազմակերպված ներգաղթով Հայաստան եկանք։

229 (229). ԲԱՐՈՒՀԻ ՉՈՐԵՔՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1900 Թ., ՆԻԿՈՄԵԴԻԱ)

1915 թ. երբ մեզի աքսոր քշեցին, մենք տասներկու ամիս անապատին մեջը մնացինք։ Չորս քույրով փախանք անտառները։ æրի մեջ լողալով՝ Խաբուր գետը անցանք, արաբ բեդվինների քովը հասանք։ Անոնք մեր ոջլոտված մազերը խուզեցին, մեր երեսները մելանով ծեծեցին, որ հայ ըլլալնիս չիմացվի։ Իրենց ոչխարները մեզի տվին, որ արածացնենք։ Շամի մոտ զինվորական մի տեղ կար, հայտարարեցին. «Ում տունը հայ կա՝ թող բերե հանձնե»։ Մեր արաբը բարի էր, մեզի չտարավ։ Ետքը մենք փախանք, հայերու որբանոցը մտանք։ Անտեղեն Հունաստան անցանք։ Հունաստանեն ալ Հայաստան եկանք։

230 (230). ԲԱՐՈՒՀԻ ՍԻԼՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1900 Թ., ՆԻԿՈՄԵԴԻԱ)

Ծնվել եմ 1900 թ. Նիկոմեդիայի Օվաճըք գյուղում։ Մենք մեր տեղը լավ կապրեինք, տուն, տեղ ունեինք։ Ստամբուլում հայ փաշաները մեծ գործի վրա էին։ Թուրքերը վախենում էին հայերեն, քանի որ առ—տուրը, ամեն ինչը իրենց ձեռքն էր։ Ուզեին նե, կառավարությունն ալ իրենց ձեռքը կառնեին…, անոր համար մեզի մեր տուն ու տեղեն հանեցին, գցեցին աքսորի ճամփաները։ Տասներկու ամիս անապատում ենք մնացել, ո՛չ հաց, ո՛չ ջուր, ո՛չ տուն, ո՛չ մի բան։ Ինը հոգինոց ընտանիքեն միայն ես ողջ մնացի. մամայիս սպանեցին աչքիս առջ—ը, քույրիկիս փախցուցին, մյուս քույրիկս փոքր էր՝ հիվանդացավ, մեռավ, միջնեկը՝ կորավ, իրար չգտանք, հարսիս փորը պատռեցին. – Գյավուրի փորինը աղջի՞կ է, թե՞ տղա, – ըսավ մի ասկյար։ – Գյավուրը տղա չի՜ ծներ, տե՛ս, – ըսավ ու պատռեց մեր աչքին առջ—… Ես, ուրիշ չորս աղջիկներու հետ, հազիվ փախա անտառները, այնտեղ գետ մը կար, լողալով անցանք։ Մի արաբ ինձ տարավ իր տունը, ըսավ. – Աղջի՛կս, ճիշտ է, ձեր օրենքին մեջ չկա, բայց արի՜ երեսդ մելանով ծեծեմ, որ քեզ հայ չկարծեն։ Ես ալ լացի. նե՛ տեղաշոր ունեմ, նե՛ հագուստ։ Երեսս ծեծեցին, հաստ հյուսերս խուզեցին։ Տունին գործերը կընեի… Օր մը ադ արաբը էշուն վրա դրած մի հայ տղա բերավ, անոր անունը Աբդուլլա դրին, բայց նա ինձ գաղտագողի ըսավ, որ իր իսկական անունը Ավետիս էր, անոր ալ մեր տերը ոչխարները տվեց, որ տանի արածացնի։ Շամ քաղաքի մոտը զինվորական տեղ մը կար, հայտարարեցին, որ որուն տունը հայ կա՝ թող բերի հանձնի։ Իմ տերը մեզի չտարավ։ Օր մը ադ Ավետիսին հետ գիշերով փախանք, հայկական որբանոցը մտանք։ Անտեղեն մեզի տարին Հունաստան, թուզի ֆաբրիկան աշխատանք։ Հետո ալ՝ 1928–ին, Հայաստան եկանք։

231 (231). ԳԵՂԵՑԻԿ ԿԱՐԱՊԵՏԻ ԵՍԱՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1901 Թ., ՆԻԿՈՄԵԴԻԱ)

1915 թվի Մեծ եղեռնի ժամանակ ես տասնչորս տարեկան էի։ Աքսորն սկսվեց։ Մեր ընտանիքը տասներկու ջանով գացինք, երկու ջան ողջ մնացինք։ Ճանապարհին մեզ խամշիներով կծեծեին, կտանջեին, ջուր չէին տար։ Մենք քալելով հասանք Դ—լեթ, Էսքիշեհիր, Կոնիա, Էրեյլի, Բոզանթի, Ղանլը Գեչիթ, Բաբ, Մեսքենե, Աբուարար, Տիգրանակերտ, Շամ, Բաղդադ, Դեր Զոր...։ Անանկ որ, մրջյունը ուր կոխած է, հոն գացած եմ։ Չգացած տեղս չէ մնացած։ Տիգրանակերտում մայրս մահացավ։ Մայրս մեռնելու ժամանակ ըսավ. «Տղա՜ս, Գեղեցի՜կ, քույրիկիդ լավ նայե, ես պիտի մեռնիմ»։ Մեսքենեում՝ քույրս սովեն, հիվանդությունեն, տանջանքներեն մեռավ։ Խոշոր հորեր փորած էին, մեռածներուն, ողջ հիվանդներուն մեջը կնետեին։ Հայրս ճանապարհին մնաց։ Ես մնացի մինակ։ Գացի ժողովուրդին հետ՝ ոտքով, ար—ներուն տակը։ Ճանապարհին ամեն կողմ ուռած, նեխված, տկլորացրած, այլանդակված դիակներ էին։ Մեզի տարին Հալեպ, անտեղեն՝ Մեսքենե, Աբուարար, Դիպսի, Տիգրանակերտ, æարաբուլուս։ Մեր քաշած տանջանքներն ու չարչարանքները շատ-շատ էին։ Քալելեն հոգնած, հազիվ տեղ մը կնստեինք, որ հանգչինք, չեչենները կուգային, մեզ կվնասեին։ Մեր ունեցած-չունեցածը կգողնային։ Շորերը վրաներես կհանեին, կտանեին։ Աղվոր երեխաներուն կփախցնեին։ Հարս ու աղջիկներուն կտանեին, պատիվներուն վրայեն կանցնեին, վերջն ալ կսպանեին, խոշոր փոսերուն մեջը կնետեին։ Կուգային երեք-չորս հարյուր հոգի կառնեին կտանեին կջարդեին, ձորը կլեցնեին կամ՝ Եփրատ գետը։ Չեչենները եկան հայերուն ջարդելու։ Արաբները մեզի լավ կնայեին։ Բայց չեչեններն ու թուրքերը կտանեին հայերուն, կչարչարեին, կջարդեին, ունեցած-չունեցածը կթալանեին, կփախնեին։ Չեչենները ուզեցին ինձի տանել սպանել, բայց ես փախա, ժողովուրդին միացա։ Դեր Զորին մեջը արաբներուն քովը մնացի։ Եփրատի քենարով կերթայի, մեկ ալ ձայն մը լսեցի, տեսա երկու երեխա՝ մեկը աղջիկ, մեկը տղա՝ հազիվ ութ-տասը տարեկան։ Դիմացն ալ արաբ կին մը էշը կջրե։ Ան երբ տեսավ, որ ես երեխաներուն բռնեցի, ինքն ալ երեխաներուն առավ գնաց, ես մնացի մենակ։ Գացի Տիգրանակերտ, հոն Սարգիս անունով տղայի մը հետ ծանոթացա։ Արաբի մոտ մնացինք։ Ըսելս ան է, որ թուրք ժողովուրդը, Թալեաթը, Էնվերը, æեմալը հայ ժողովուրդը աքսորեցին։ Եվ ամեն մեկուն համար մեյ-մեկ կարմիր ոսկի ստացան։ Թուրքերը շատ վնաս տվին հայ ժողովուրդին։ Ես շատ տանջանք քաշած եմ։ Անոր համար առանց արցունքի չեմ կրնար աս բոլորը պատմել։ Դեր Զորի ջարդին մեջեն ամեն մարդ իր եղբայրը, քույրը, հարազատը սկսավ փնտրել։ Ես ամենն ալ կորսնցուցած էի։ Մեն-մենակ էի մնացած։ Մերոնք բոլորն ալ դանակով գացին։ Արաբին քովը որ մնացի, անոնց եփածը, թափածը, ամեն ինչը սորվեցա։ Իմ անունս Հասան դրին։ Ես տակառներով ջուր կբերեի հեռու տեղեն։ Վերջը փախա ադ արաբներուն քովեն։ Եփրատը նեղ տեղ մը կար, լողացի անցա։ Արաբ կին մը ձեռքը տվավ՝ թաա՜լի, ըսավ, այսինքն՝ արի՜, ինձի ազատեց։ Ես թուրքերեն շատ քաշած եմ։ Դարաբասրայի կողմեն æարաբլուս գացի։ Նիզիպ ուզում եմ երթալ, որ անտեղեն Այնթապ, Քիլիս, Ղաթմա, Տիգրանակերտ պիտի երթանք։ Վերջը-վերջը Տիգրանակերտեն եկա Իզմիթ։ Ադ ժամանակ շատ երգեր կերգեին, տխուր երգեր, բայց ես չեմ կրնար հիշել, մոռցեր եմ։ Ես հիմա եկեր եմ Հայաստան։ Հիմա ունիմ տասնչորս թոռնիկ։ Ամուսնացած են, երեխաներու տեր են։ Ես այստեղ ունիմ Նվարդիկս, Անուշիկս, Աշոտս, Կարապետս։ Անոնք ինձ կպահեն։ Իմ ուժս անոնք են։ Տղա մըն ալ ունիմ, Արզնի է։ Ես հոն անոր քովը կմնամ, անոր անունը Վաղարշակ է։ 1946 թիվեն Հայաստան կապրիմ։

232 (232). ԵՎՆԻԿԵ ՓԱՓԱԶՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1908 Թ., ՆԻԿՈՄԵԴԻԱ, ԱՐՄԱՇ)

Մենք ուժասպառ Դեր Զոր հասանք։ Տասնյոթ հոգի մեկ չադըրի մեջ էինք։ Ամեն առտու մեկ հոգի մեռած կըլլար, խոլերա բռնվեր էին, մեկիկ-մեկիկ մեռան։ Առտու մը հայրս էլավ, քովինին շարժեց, տեսավ՝ փայտի պես բան մըն էր. «Էլեք, տղե՜ք, - ըսավ, - Սիմիթը մեռավ»։ Թաղեցին։ Քեռիս ալ չեթե էր։ Օր մը սարերուն մեջ կկորսվի, կտեսնա՝ ոչխարները կերթան եղեր, կըսե՝ աս ոչխարները տե՞ր ունին զահար։ Կերթա անոնց ետ—են. կհասնի արաբ հարուստի մը քով։ Արաբը պապայիս կպահե, օրական վեց թենեքե ջուր կկրե եղեր հորեն։ Հորն ալ դժվար է եղեր, թենեքեն ձեռքը հորի մեջ վար պիտի իջնար, ուրիշ պզտիկ ամանով մը քիչ-քիչ ջուրը պիտի լցներ թենեքեին մեջը, հետո ծանր-ծանր վեր պիտի ելնար, ամմա ասանկով հոգին փրկել է։ Հետո մենք հրաշքով փրկվանք։ 1920 թվին գացինք Հունաստան։ Աշխատեցի թուզի ֆաբրիկայում՝ ինձ նման եղեռնից ազատված աղջիկներու հետ։ Հետո եկանք Հայաստան։

233 (233). ՀԱԿՈԲ ԹԵՐԶՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1910 Թ., ՆԻԿՈՄԵԴԻԱ, ԱՐՄԱՇ)

1915 թվի ապրիլի 24-ին, Զատիկի կիրակի օրը մեզ տարին մեծ ձոր մը։ Անտեղ շատ դիակներ կային, բոլորին ալ մերկացուցած վիճակում շարած էին իրար վրա՝ խաչի ձ—ով, կարծես փայտի գերաններ են իրար վրա շարած։ Ադոնց բոլորին մերկացրել էին, ջարդել, սպանել էին, իրար վրա կուտակել։ Հետո Օսման կառավարության հրամանը եկավ, որ «շաբաթօրյակ» պիտի ըլլա, բոլորին թաղեցին, որ խոլերա չըլլա։ Եփրատ գետին մոտ հազարներով մարդ լցված էին, Զատիկ կիրակի օր էր։ Մենք չադըրների տակ էինք։ Հրաման եկավ, թուրքերը հարձակվեցին, սկսեցին կոտորել, ջարդել հայերին, — որպեսզի միջազգային դատի առջ— չըսվի, որ ժողովրդին կոտորեցին, «տեղահանել ենք» ըսին։

234 (234). ԱՆԺԵԼ ՍՐԱՊՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1905 Թ., ԲՈՒՐՍԱ)

Ադ ժամանակ ես տասը տարեկան էի։ Քույրս վեց ամսական էր, երբ մեզ աքսոր հանեցին Բուրսայեն։ Ճամփին մեր բարեկամները կորսնցուցինք։ Մամաս լալեն ինձի կըսեր. – Նայե՛, ճամփուն վրա շուները հայերու լեշերը կուտեն կոր. մարդիկ դեռ հոգի չեն տված անգամ… Ճամփուն պզտիկ քույրս, որ վեց ամսական էր, հիվանդացավ։ Մեզ հետ եկող կնիկները ըսին մորս. – Ո՛չ կաթ ունիս, ո՛չ հաց ունիս, որ երեխային կաթ տաս. ձգե՛ ճամփուն քովը, էրթանք… Մամաս ըսավ. – Չէ՜, չե՛մ ձգեր. – փեշդիմալով կռնակը կապեց չոջուխը, գնացինք։ Ճամփին ալ սովածութենեն, թե հոգնածութենեն, չգիտեմ, մորս աչքերը կուրացան։ Կոնիայի մոտ մեր ունեցած–չունեցածը գողցան, տարին։ Մայրս՝ կույր–կույր կուլա՜ր–կողբա՜ր, կըսեր. – Աստվա՜ծ սիրեք, գոնե մի յորղան տվեք։ – Աստվածը մե՛նք ենք, – ըսին ու սկսան ծեծել մորս… Ճամփին արաբա մը տեսանք։ Ես խնդրեցի. – Ի՞նչ կըլլա, գոնե կույր մայրս — երեխան նստին։ Արաբան քշող մարդը մեղքցավ մորս, ինձ ու երեխային արաբայի վրա առավ։ Հազիվ քիչ մը տեղ գնացել էինք, մեկ ալ ուրիշ արաբա մը դիմացեն եկավ, կամուրջի վրա իրար զարնվեցան, մեր արաբան ջուրը ինկավ։ Ես կրցա երեխային խունդախը բռնել, բայց ջուրին մեջն եմ… – Ամա՜ն, – ըսավ մայրս, – ամեն ինչ կորսնցուցի, երեխեքս ալ գնացին։ Աղեկ քի անտեղ հայ տղաներ կային, ըսին. – Մի՛ վախնար, – իրենց նետեցին ջուրը, մեզի ազատեցին… æուրեն էլանք, թաց–թաց կքալենք կոր։ Զաբիթները մեր ետ—են–առջ—են ղումանդա կընեն կոր։ Վերջապես կայարան մը հասանք… Մենք մի բարեկամ ունեինք, գնացքի վրա կաշխատեր։ Հարցուցինք, ըսին՝ հիմա կգա։ Մարդը եկավ, դու մի ըսեր, ան մուդիրն է հոնտեղի, ըսավ՝ գիշերը անցուցեք։ Հոն լուսացուցինք, որ մեզի նորեն չհանին։ Մամայիս աչքերը սկսել էին քիչ–միչ տեսնալ։ Իմ մազերը կտրեց, երեսս ածուխով ս—ցուց, որովհետ— արաբները, թուրքերը պզտիկ–մեծ աղջիկներուն փախցնում էին, մամաս մազերս տղայի պես կտրեց։ Ականջիս օղերը հանեց, ինձ տղայի պես հագցուց, որ չփախցնեն։ Այդ հայ մուդիրը մեզ շատ օգնեց։ Մեզ Էրեյլի ղրկեց՝ Կոնիայից հեռու։ Ոտքով ինը օր տ—եց։ Մամաս հոն ասդին–անդին կաշխատեր։ Մենք գնացքի գծի վրայեն ածուխի կտորները կհավաքեինք, որ վառենք։ Չէ՞ որ ան ժամանակ ածուխով կաշխատեր գնացքը։ Ածուխի որ կտորը որ չէր վառվի, կնետեին, մենք ալ եղբորս հետ գնում, հավաքում էինք։ Օր մըն ալ եղբայրս ինկավ արտաքնոցին մեջը…։ Տեսա կեղտը կքաշե կոր վար, թ—երը կեր—ար միայն…։ Պոռացի, կանչեցի, մարդիկ եկան հանեցին, հանած ատեննին կզակը վիրավորվեց, եղբորս տարի ջրի մեջը լվանամ, նե՛ օճառ կա, նե՛ բան… Երեք տարի ու կես Էրեյլի մնացինք։ Մամաս մեշոկ կկարեր, յոլա կերթայինք… Աքսորեն ետքը ամերիկացիները էկան թուրքերուն տուներեն հայ չոջուխներուն հավաքեցին։ Անոնք առանձին որբանոցներ բացած էին, մեկը պզտիկներու, մյուսը՝ աղջիկներուն, մեկն ալ՝ տղաներուն համար։ Հայ տղաները կուգային բանակեն կամ որբանոցեն աղջիկներ կընտրեին, կամուսնանային, տուն–տեղ կըլլային։ Ամերիկացին ֆաբրիկաներ բացած էր. դեզգեհ կաշխատցներ, հայ որբերը հոն կաշխատեին կամ Ամերիկա կղրկեին՝ որբերուն տերություն կընեին։ Իմ մեծ մորեղբայրս պզտիկ խանութ մը ուներ, իրեն համար դերձակություն կըներ, քիչ մըն ալ մեզի կօգներ։ Մի օր աս մորեղբորս խանութին կտիրանա թուրք մը, իրեն դուրս կընե խանութեն։ Այնպես որ, մենք լրիվ տկլոր մնացինք… Մեր ողորմածիկն ալ՝ այսինքն՝ ամուսինս, Անդրանիկ փաշայի զինվորը եղած էր։ Իմ ամուսինին կողմը յոթ եղբայր — երկու քույր էին։ Թուրքերը աս յոթ տղաներուն զինվոր էին տարել։ Ասոնք բոլորն ալ փախել, գնացել էին Էրզրում — միացել Անդրանիկի խմբին… Ամուսինս կպատմեր, որ Անդրանիկը պզտիկ տղա է եղել։ Խոտերուն մեջը իր հորը թուրքերը կմորթեն, տղան կտեսնա հորը արյուններուն մեջը։ Աս Անդրանիկը գացեր է Նուպար փաշային ըսեր է. – Նուպա՛ր փաշա, ի՞նչ կըլլա, ինձի զինվոր առ։ Նուպար փաշան կըսե. – Դուն ի՞նչ կրնաս ընել, պզտիկ ես… v – Ես ձիերուն տակերը կմաքրեմ, բայց վրեժս կլուծեմ։ Այդպիսով Անդրանիկը զինվոր կըլլա, շատ դժվար օրեր կանցնե։ Մյուս կամավորներուն հետ կերթա, կտեսնա տասը–տասնհինգ հայ աղջիկներ տանջված, լլկված կուլան, կըսեն. – Ամա՜ն, մեզի ազատեցեք։ Անդրանիկը կըսե իր զինվորներուն. – Ասոնց հագցուցեք։ v Ով որ երկու ժակետ ուներ, մեկը կհանե, ով երկու շալվար ուներ՝ կհանե, գլխարկ–մլխարկ կհագցնեն անոնց, կըլլան տղա զինվորներ, Անդրանիկ փաշան կնայի, կըսե. – Զինվորներս շատցան։ Եր—ի թուրքերը խառնվեցան մեզի, բոլորին պիտի ստուգեմ։ Աղջիկներուն անուններն ալ տղայի անուններ դրած են, մեկը՝ Պողոս, մյուսը՝ Մարտիրոս։ Անդրանիկը կհարցնե. – Դուն որտեղե՞ն ես։ – Ամա՜ն, – կըսեն զինվորները, – մենք ասոնց ազատել ենք, մեր հետ կտանինք կոր, թուրքերեն ազատեցինք։ Անտեղեն մեկ տղա հագած աղջիկ դուրս եկավ, ըսավ. – Անդրանի՜կ փաշա, ոտքերդ լվամ՝ ջուրը խմեմ. մեզի հետդ տար… Անոնք ալ միացան մեզի։ Էլանք լեռը, սկսանք խոտ ուտել։ Վեց ամիս խոտով փորերնիս կլեցնեինք։ Քանի որ քյուրդ մշակ մը ունեինք, որը մեզ ուտելիք կբերեր, անոր թուրքերը բռնել էին, նեղել, ըսել էին Անդրանիկի գլուխը եթե չբռնես, քո գլուխը պիտի կտրենք։ Անոր համար Անդրանիկը այլ—ս ադ քյուրդին ուտելիքի չէր ղրկում, իր մոտ էր պահում, որ փորձանք չգա անոր գլխին։ Անդրանիկի խումբը շատ մը հերոսություններ կընե։ Հետո, որ Անդրանիկը Բուլգարիա՝ Սիմիոն թագավորին մոտ կերթա, կբար—ե, ձեռքը կթոթվե, կտեսնա, որ թագավորը շատ տխուր է ու մտածկոտ, կըսե. – Ի՞նչ կմտածես։ – Ա՜խ, թուրքը կուգա կոր կհասնի մեզ։ Ռուսը մեր պապն է, կօգնե մեզի, բայց մինչ— հասնի՝ ու՜շ կըլլա. թուրքը արդեն եկած կըլլա, իմ զինվորներս ալ քիչ են։ – Ադ զինվորներդ ինձ տուր, – կըսե Անդրանիկը, – ես անոնց աջ ու ձախ նետել կսորվեցնեմ, անանկ, որ ոնց որ մի քանի կողմից են կրակում։ Աջ ու ձախ որ կրակեն, թուրքը կվախնա, կըսե՝ աս ինչքա՞ն շատ զինվոր կա։ Ադպես ալ ըրավ։ Անդրանիկը Բուլգարիայի հերոս դարձավ, Բուլգարիան ազատվեցավ թուրքին ձեռքեն։ Ադոր համար ալ թագավորը մեզի հայերուս ընդունեց Անդրանիկին խաթեր համար, իսկ Անդրանիկին մեծ պալատ մը տվավ։ Անդրանիկը հոն ամուսնացավ։ Անդրանիկը վերջը հիվանդացավ, մեռնելու ժամանակ ըսեր է. – Բութ մատս կտրեցեք, Հայաստան տարեք, թաղեցեք, շատ չարչարվեցա, բայց Հայաստանում ինձի չհասկացան։ Մեր տանտերը, որ բուլգար էր, կըսեր. «Պարադի ժամանակ թագավորեն վերջը Անդրանիկին նկարը կտանեին։ Ժամանակ պիտի ըլլա ձեր Հայաստանին դուռները պիտի բացվին։ Այն ատենն ալ Անդրանիկին պիտի ճանչնան»։ Իրա՜վ ալ ելավ բուլգար տանտերին ըսածը։

235 (235). ԴԱՎԻԹ ԴԱՎԹՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1908 Թ., ԲՈՒՐՍԱ)

1915 թվին, ընդհանուր տեղահանության ժամանակ մեր գյուղից ժողովրդին հավաքած տանում էին։ Մենք չգիտեինք, թե մեզ ու՞ր են տանում։ Չնայած փոքր էի, բայց մինչ— հիմա մտքիցս չի գնում էդ մեր ողբերգական վիճակը։ Մեր գերդաստանը վաթսուներկու հոգի էինք, վերադարձանք միայն չորս հոգի։ Ոմանց՝ թուրքական բանակ տարան՝ էնտեղ կոտորեցին, ոմանք՝ աքսորի ճամփին մեռան, ջարդվան։ Քեռիիս, որը մեծ դժվարությամբ փախել էր թուրքական բանակից, հետապնդեցին ու սպանեցին։ Հայրս —ս փախել էր թուրքական բանակից — Կոնիայի մի ագարակում թաքնվել էր մինչ— զինադադարը։ Մայրս, քույրս, պապս աքսորի ճամփաներին ոջիլից տիֆով հիվանդացան։ Կոնիայի չորային տափաստաններով քայլում էինք սոված ու ծարավ։ Էնտեղ թուրքերը աճեցնում էին խաշխաշ՝ օփիում, որը գույնզգույն կակաչի ծաղիկներով էր։ Մեր հայ կանայք սկսեցին օգնել բերքահավաքի աշխատանքներին — մի քիչ հացի փող էին ստանում։ Ամեն օր մեծ ու փոքր նստած՝ ոջիլ էին սպանում։ Մեծահասակ մարդիկ, պատերի տակ նստած, որդերի պես մեծ-մեծ ոջիլներ էին սպանում, շատերը դրանցից էլ տիֆով հիվանդացան։ Պապս Չայ սդասիոն ըսված տեղը մեզ տարավ։ Էնտեղ մի փուռ կար, տատս չորս տարի, մինչ— զինադադարը հոն աշխատեց ու մեզ պահեց։ Մի օր հինգ-վեց թուրք տղաներ ինձ բռնեցին, թե՝ մեզի հայերեն հայհոյանք պիտի սորվեցնես։ Ես ըսի. - Չե՛մ սորվեցնի։ Անոնք ըսին. - Չսորվեցնես՝ էս քարը հինգ անգամ պիտի տանիս, բերես։ Սկսան ինձ խոշտանգել, մինչ— որ հայ մը, Հովսեփ անունով, եկավ ինձ օգնեց, ազատեց։ Վերադարձա։ Վրանին տակը տեսա մայրս տիֆով մահացած է։ Պապս էլ մահանալու վրա է։ Ես փոքր էի, ոչինչ չէի կարող անել։ Նրանց դիակները օրերով մնացին մեջտեղը։ Պատահականորեն մեր գյուղի քահանան եկավ, ըսավ. - Գրիգորի՜ս, քեզ էսպե՞ս պիտի տեսնայի։ Պապիս առավ, տարավ ու թաղեց։ Ես մնացի տատիս հետ մենակ։ Ոտքիս եղունգները ջարդվել էին, քայլել չէի կարողանում։ Մի օր տատիս հետ մտանք էդտեղի բացօթյա շուկան, ուր ամեն ինչ կար, բայց ես չէի տեսել ոչ մի պտուղ, հարցրի. - Տատի՜, սրանք ի՞նչ են։ - Զավա՜կս, սրանք դեղ են, - ըսավ խեղճ տատս, քանի որ ինքը փող չուներ, որ գներ։ Էդ ժամանակ մի բարի մարդ լսել է մեր խոսակցությունը, տոպրակի մեջ լցված տանձ, խնձոր — ուրիշ մրգեր բերեց, որ ես ուտեմ։ Ճանապարհին բեռնատար գնացքների վագոնների մեջ լցված, հասանք Էսքիշեհիր։ Այնտեղ հորս գտանք։ Ինձ ճանաչեց։ Հետո որ իմացավ, հարցրեց. - Պապաս ու՞ր է։ - Մեծ մարդ էր՝ մեռավ, - ըսին։ Հայրս հետո տեսավ, որ ո՛չ կինը կա, ո՛չ աղջիկը։ Փռվեց վագոնի մեջ, սկսեց լաց լինել։ Հասանք մեր գյուղը։ Տեսանք՝ մեր տունը քանդել են։ Մտանք տատիկիս տունը։ Էնտեղ էլ ամեն ինչ թալանել էին։ Չորս տարի հոն մնացինք։ Հետո թուրք-հունական 1919-1920 թվականներու պատերազմին հույները Բուրսան գրավեցին։ Այդ նահանջների ու առաջխաղացումների ժամանակ հայերը վախից փախչում էին քաղաք։ Տատս չուզեց դուրս գալ իր տնից։ Ես էլ հայերի հետ փախա։ Բայց տեսա, որ առանց տատի չեմ կարող, նորից վերադարձա մի խումբ հայերի հետ։ Ճամփին չեթեները հարձակվան մեզ վրա, սկսան թալանել, ով ինչ ուներ՝ հավաքեցին։ Ինձ էլ ստուգեցին՝ բան չգտան, ապտակեցին երեսիս ու բաց թողին։ Մի օր զինված մի խումբ չեթեներ սկսան տները մտնել, թալանել ու սպանել։ Էդ ժամանակ մեր տունն էլ մտան։ Մենք էլ մետաքսաթել էինք փաթաթում։ Մի կին կար մեզ հետ աշխատող։ Նա իր ոսկիները իսկույն թաքցրեր խոզանակի տակը։ Էկան չեթեները, բայց չգտան։ Երբ որ Հունաստանը պարտվեց, նահանջի ժամանակ հայերը նորից գաղթի ճամփան բռնեցին։ Ճամփին՝ Մուդանիա նավահանգստում ֆրանսական նավատորմը եկավ, հույն նահանջողներին կրակեց։ Մենք մնացինք անպաշտպան։ Շաբաթներով մնացինք էդտեղ։ Էդտեղ էլ մեզ կոտորեցին։ Հատկապես տղամարդկանց կանչում էին. - Էրմէնի՜, գէ՛լ, (Հա՜յ, արի), մի քիչ գործ կա, - ասում էին, տանում էին՝ ու էլ չէր վերադառնում։ Էդտեղ հորս մեշոկի մեջ շաբաթներով թաքնված պահեցինք։ Մի օր գնացինք անտառ, ձիթապտուղի ծառեր էին։ Էնտեղ հայերի դիակներ էին ընկած։ Ուրեմն հայերին տանում էին էնտեղ ու սպանում։ Էդտեղ հորեղբորս տարան ու էլ ետ չեկավ։ Հիշում եմ, նավ նստելու համար մարդիկ իրար հրմշտկում էին, շատերը ոտքի տակ էին ընկնում ու մեռնում։ Էդպիսիներին շատ տեսանք։ Մեր բոլոր հարստությունը ծովափին մնաց՝ թուրքերուն. միայն մեկ հատ վերմակ, մեկ հատ դոշակով բարձրացանք ամերիկյան Կարմիր խաչի նավը, որը մեզի տարավ Սիլիվրի նավահանգիստը։ Էդտեղից՝ Չորլուից՝ Բուլղարիա անցանք։ Քեմալական շարժումին հավատացինք, բայց՝ խաբվեցանք։ 1946 թվին Բուլղարիայեն Հայաստան եկանք։

236 (236). ԱՎԵՏԻՍ ՆՈՐԻԿԻ ՆՈՐԻԿՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1909 Թ., ԲՈՒՐՍԱ, ԵՆԻæԵ Գ.)

Մեր Բուրսայի Ենիջե գյուղում մետաքսի գործարան կար։ Մեր գերդաստանը երեք եղբայր էին՝ առանձին ընտանիքներով։ Մեր ընտանիքը ինը հոգի էինք՝ չորս եղբայր, երեք քույր, հայրս, մայրս — մեծ մայրս։ Եկան թուրքերը, մեզի շարան-շարան քշեցին։ Ժանդարմների հսկողության տակ քայլում էինք լեռներով ու ձորերով՝ սոված, ծարավ։ Գիշեր-ցերեկ քայլում էինք, մինչ— հասանք Չայ սդասիոն ըսված տեղը։ Էդ բացօթյա տեղ մըն էր, հոն պիտի մնայինք, որ շարունակեինք մեր ճանապարհը։ Մի առավոտ թուրքերը եկան, քանդեցին մեր վրանները, մեզ նորեն քշել սկսան, բայց մերոնք իրենց ունեցած ոսկեղենները տարին թուրք մեծավորին տվին։ Ան ալ մեզ տարավ բաժանեց շրջակա գյուղերի վրա։ Այնպես որ, մենք Դեր Զոր այլ—ս չգնացինք։ Մեզ — քսան ընտանիքի տարան Դ—ե Դերե գյուղը։ Էդ գյուղում մի հատ աղբյուր կար, անասուններն ու մարդիկ էդ ջուրն էին խմում։ Մեծահասակ տղամարդ չկար։ Բոլորը կանայք — երեխեք էին։ Մեզ տեղավորեցին գոմերում։ Էդտեղի բնակիչները, որոնք թուրքեր էին, որոշ ժամանակ մեզի չմոտեցան։ Հետո մեր մեծահասակները հավաքվում, գնում են գյուղի հոջային մոտ։ Պարզվում է, որ էդ գյուղացիներին ասել են, թե հիմա գյավուրներ են գալու, դրանք թուրքերին սպանող մարդիկ են։ Դրա համար էլ էդ գյուղացիները մեզնից վախենում են։ Էնտեղ մերոնցից շատերը հիվանդությունից, սովից մեռան։ Եղբայրներս մեծ էին, քույրերս ալ մեծ էին՝ մի կերպ դիմացան։ Բայց մեծ մամաս ճանապարհին մեռավ։ Չորս տարի հոն մնացինք։ Դաշտերում խոտ էինք հավաքում, հավաքված ցորենի վերջին հատիկներն էինք հավաքում, ուտում։ Իմ երեք հորեղբայրներուս իրենց ընտանիքներով քշել էին Դեր Զոր, — բոլորն էլ կոտորվել էին։ Նայում էին ծննդականները, ովքեր բողոքական էին, նրանց աքսոր չէին տանում։ Էսպես տարիները անցան։ Զինադադարեն հետո վերադարձանք մեր Ենիջե գյուղը։ Փոքր եղբայրս տիֆ էր։ Տեսանք՝ մեր տունը կիսաքանդ էր — բոշաներն եկել մտել, ապրում էին մեջը։ Դրանք Բոսնիայից եկած մուսուլման գաղթականներ էին։ Բոլոր տները թալանված էին ու դատարկ, շատերն ալ՝ քանդված։ Հետո, երբ թուրք-հունական պատերազմը սկսավ, մեր Ենիջե գյուղը ճակատամարտի մեջտեղը մնաց։ Հույները Իզմիրին տիրացել էին, թուրքերը պաշարված էին, բայց մեծ տերությունները օգնեցին թուրքերուն, — հույները պարտվեցին։ Մենք ամեն ինչ թողինք՝ մեր այգին, մեր ունեցվածքը, մեր տունը-տեղը — փախուստի դիմեցինք։ Երբ հույները պարտվում էին մեր գյուղից Բուրսա գնացինք, այնինչ պետք է գնայինք մի որ—է նավահանգիստ՝ կամ Մուտանիա, կամ Գեմլեիք։ Դրա համար էլ անկանոն եղավ մեր գնալը։ Մեր գնալու ժամանակ թուրքերը լուսամուտներից կրակում էին մեզ վրա։ Ծովափը արդեն լիքն էր գաղթականներով։ Բոլորն ալ սպասում էին, որ նավ նստին։ Էդ ժամանակ հունական բանակը հանձնվեց թուրքերին։ Նավահանգստում հավաքված բնակչությունը շատ զոհ տվեց։ Մենք յոթը հոգի էինք։ Ամեն մեկը գլուխն առած՝ փախչում էր։ Մեկ կողմը ծովն էր, մեկ կողմը՝ անտառ։ Էդ ժամանակ ես հիվանդ էի, սոված էի ու հոգնած։ Բայց ստիպված բոլորի հետ քարշ գալով գնացինք՝ Գեմլեիք նավահանգստից մինչ— Մուտանիա ոտքով։ Գնում էինք գյուղերու միջով։ Թուրքերը մեզ հետապնդում էին — հասնողին սպանում։ Ովքեր փոքր երեխաներ ունեին, երեխաներին չէին կարող տանել, թողնում էին ճամփին, որոնք էլ մեռնում էին։ Մեզնից առաջ գնացողները գետնին թողել էին երեխաներին ու վրաները քթոցներ էին ծածկել, որ գոնե օդ առնեն. էդ խեղճ մանուկները լաց էին լինում՝ անտեր-անտիրական մնացած։ Մենք լսում էինք նրանց լացը, բայց չէինք կարողանում օգնել, քանի որ ուլիկների պես հազիվ մագլցելով բարձրանում էինք ժայռերի վրայով։ Ով որ սայթաքեր՝ կընկներ ծովը։ Ուրիշ ճամփա չկար։ Վերջապես հասանք Մուտանիայի նավահանգիստը։ Շատերը իրար կորցրել էին։ Ես հորս հետ էի։ Բուրսայի ամբողջ հայությունը էդտեղ էր կուտակված։ Ովքեր կարողացան՝ փախան, ովքեր մնացին, երբ հունական բանակը քաշվեց, թուրքերը եկան ու բոլորին կոտորեցին։ Մենք թաքցրեցինք իմ եղբայրներին, որ չկոտորեն։ Մենք մեր ամբողջ հարստությունը թողինք էդ նավահանգստում, նավ բարձրացանք։ Նավը մեզ տարավ Մարմարա ծովով հասցրեց Սիլվան։ Էնտեղ էլ շատ գաղթականներ կային։ Իջանք նավից, գնացինք Չորլու քաղաքը։ Դեռ հունական բանակը հոն էր։ 1946 թվին բուլկարական Սիլիվրի քաղաքեն եկանք Հայաստան։

237 (237). ՄԵԼԻՆԵ ԹԵՐԶՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1905 Թ., ԲԻԼԵæԻԿ)

Մինչ— Իզմիրի աղետը, մենք Բիլեջիկ կապրեինք։ Թուրքը եկավ, ուզեց հույնին դուրս հանել Իզմիրեն։ Հույն ըսավ՝ ես ծախս եմ արել, որտեղ որ գրավել եմ, անտեղ ալ կվառեմ։ Էլեկտրական թելերը միացուցին — քաղաքը կրակի տվին։ Ես ադ ժամանակ տասնվեց տարեկան էի։ Հույնը ուզում էր, որ իր ըրած ծախսերը տան։ Հետո մենք եկանք Բանդըրմա։ Մեկ գիշեր մնացինք ծովեզերքը, բաց երկնքի տակ։ Հետո բարեգործականը հատուկ նավ ղրկեց, որ մեզ՝ հայերուս ազատի։ Երկրորդ օրը նավը եկավ։ Հայերը լցվեցին մեջը։ Նավը շղթաները վեր քաշեց, ծովեզերքը լի՜քն էր հայերով։ Քեմալը բռնեց բոլոր հայերուն թունելի մը մեջ լեցուց, երկու կողմեն նավթ լցրեց, վառեց բոլոր հայերուն։ Ես աչքովս տեսած եմ։ Ան երիտասարդները, որոնք լողալ գիտեին, սկսան լողալ ջուրին մեջը։ Մեր նավը քաշվեց, երիտասարդները լողալով ուրիշ նավի մը մոտեցան, որ ան իրենց վերցնե, բայց նավին մեջեն եռացած ջուր բացին վրանին, շոգին կելլա՜ր, բոլոր հայ երիտասարդները ջուրին մեջ մեռա՜ն։ Ես ադ պատկերը չե՜մ կրնա մոռնալ…

238 (238). ՀԱՅԿՈՒՀԻ ԲՈՂՉԱæՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1910 Թ., ՔԱՍՏԵՄՈՒՆԻ, ՅԱՅԼԱ Գ.)

Մեր գյուղը հիսուն հայ տուն էր։ Իմ հայրը կեսգիշերին տունեն փախեր էր։ Թուրքերը եկան գիշերը ժամը 3-ին։ Գազյաղը լեցուցեր էին թենեքեներուն մեջը, եկան կրակի տվին մեր գյուղը։ Միայն մեկ մարդ ազատվեցավ, ան ալ փորեր էր հողը մտեր էր մեջը։ Մայրս միշտ կուլար, «Ութը հոգինոց ընտանիքս վառվեց». - կըսեր։ Ես ալ հրաշքով փրկվել եմ, մամաս ինձի երրորդ հարկեն վար նետեր է, ընկեր եմ, կոտրտեր եմ։ Վերջը պապաս եկեր ինձ գտեր է։ Շրթունքս ալ մինչ— հիմա, տե՛ս, ասանկ անշնորհք մնացած է։

239 (239). ԳԵՎՈՐԳ ԶՈՒԼԱԼՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1907 Թ., ՉԱՆԱՔԿԱԼԵ)

Նախքան 1915 թ. հայերի զանգվածային տարագրությունը, թուրք իշխանությունները բոլոր հայ տղամարդկանց հավաքագրեցին զինվոր —, նրանց ձեռքը ոչ մի զենք չտալով, շատ բնակավայրերում տարբեր ձ—երով սպանեցին։ Մի քանի վայրերում, ինչպես — մեր քաղաքում, ուր հայոց կողմանե թուրք իշխանության դեմ զենքով ապստամբության փորձ չէր եղած, հայ զինվորներին զենքով վարժություններ սորվեցուցին — թուրքական բանակի մեջ պիտի մտցնեին, բայց հետո նրանց ձեռքեն ալ զենքերը վերցուցին — շատ քչերին բանակի մեջ պահեցին. անոնց որ լավ լեզուներ գիտեին, լավ թնդանոթաձիգ էին կամ ինժեներ ու բժիշկ, իսկ մնացածներուն համար կազմեցին ամիլե թաբուրը (աշխատանքային գումարտակ)։ Այս բոլորն, անշուշտ, գերմանացոց խորհրդով էր պատրաստված —, քրիստոնյա գերմանացիներուն քթին տակ ու աչքին առաջ հայ քրիստոնյա, անզեն մարդկանց, կաշվե մտրակների տակ, առանց շունչ առնելու, քարհանքերում — ճանապարհաշինություններում չարաչար աշխատեցնում էին։ Նրանք հիվանդանում էին, հյուծվում, հաշմանդամ դառնում։ Նրանց, շարքից հանելով, մեռցնում էին։ Եվ ահա այդ ժամանակ հորս —ս ամիլե թաբուր կտանեն՝ աշխատցնելու մյուս հայերու հետ։ Ձեռքի կառք մը կուտան՝ մի անիվով. ուրիշները հող պիտի լցնեին, ինքն ալ պիտի տաներ թափեր։ Այնքան դաժանությամբ էին աշխատեցնում, պատմում էր հայրս, որ հալից ընկնում էին։ Մի օր ալ նա այդ կարգով շուտ–շուտ չկրցել է աշխատել, — վերակացուն ըսեր է՝ թող կառքը։ Եվ ձեռքը տվել է քլունգը, բայց արդեն ձեռքերը ուռել էին։ Աշխատելու ժամանակ վերակացուն նկատել է, որ ուրիշներուն շինածները հայրս փչացնում է. այս անգամ ավելի կբարկանա — ձեռքը կուտա մի բահ։ Հայրս շատ կնեղվի, բայց ի՞նչ կարող է ընել։ Մի օր ալ, այդպես բահով հողը մի կողմից մյուս կողմը թափելու ժամանակ, ստուգման կուգա ճանապարհաշինության ինժեներ հարյուրապետը։ Հայրս բահով հողը նետելու ժամանակ, հողը հարյուրապետին վրա կթափի։ Սաստիկ բարկացած՝ նա հորս վրա կուգա՝ մտրակով խփելու, հայրս անմիջապես նրա թ—ը բռնում է, դեռ ինքը չխփած, ասում, որ ինքը դերձակ է, որ արհեստավոր մարդ է, այսպիսի գործերից գաղափար չունի — նույնպես զինվորականներուն, ծովայիններուն հագուստ գիտե կարել։ Հարյուրապետը, լսելով այդ բոլորը, անմիջապես միտքը փոխում է, մտրակը իջեցնում է ու ասում. – Թո՛ղ այդ բահը — արի՛ ինձ հետ։ Բոլոր աշխատողները զարմանում են հորս հանդգնության վրա — կարծում, որ հայրս պիտի ծանր պատժվի, բայց պատահում է անսպասելին։ Հորս տանելով պահեստի պես մի տեղ՝ դուրս է բերում մի թոփ կտոր — ասում. – Կրնա՞ս ինձի մի լավ կոստյում կարել։ – Ան եր—ի, մի—նույն ատեն ուզում էր ստուգել, թե արդյոք հորս ըրածը խորամանկություն չէ՞, որ թեթ— գործի անցընեին իրեն։ Հայրս ուրախանում է, որ ամիլե թաբուրից ազատվեց, ասում է. – Ամենայն սիրով, բե՜յ իմ, բայց ինչո՞վ պիտի ձ—եմ, կարեմ. գործիք է պետք։ – Այդ բոլորը կլինի, – կըսե, հորս կտանի պահեստին ներսի կողմը։ Ի՞նչ տեսնե՝ կարի մեքենաներ, այն էլ տեսա՜կ–տեսա՜կ, — ամե՜ն ինչ հայոց լքյալ գույքերից։ Հորս կըսե. – Ընտրի՛ր քեզի մի հարմար տեղ — աշխատի՛ր։ Հայրս մի տեղ կդասավորվի — կկարե, կհագցնե հարյուրապետին ու հետո կհասկնա, որ նա է եղել հայոց ամիլե թաբուրի լիազոր ղեկավարը։ Հայրս այլ—ս սկսում է դերձակությամբ զբաղվիլ — ամբողջ պատերազմի շրջանին զինվորականներու համար հագուստներ կկարե։ Ինչ խոսք, վարձք չի ստանում, բայց դրամական նվերներ կուտան եղեր։ Հայրս պատմում է, որ մի գերմանացի օդանավորդ կար, անունը՝ Մանիկ։ Նա ամեն անգամ օդ բարձրանալիս անպայման մի անգլիական կամ ֆրանսիական օդանավ վար կառնե եղեր ու վար իջեցնելուց հետո, դրամական մեծ նվեր կստանա եղեր։ Ամեն անգամ այդ նվերը առնելուն պես, կուգա եղեր հորս մոտ՝ կոստյում կարվելու — լավ դրամ կտա եղեր։ Հայրս ասում էր, երբ արդեն Գերմանիան պարտվելու մոտ էր, եկավ ինձ մոտ Մանիկը — ըսավ. «Գերման կապու՜տ» (կապիտուլացիա)։ Արդեն հաղթելու ոչ մի հույս չէր մնացած թուրք զինվորի համար. սոված ու հյուծված բանակը սկսում է քայքայվել, ու զինվորները խումբ առ խումբ փախչում են։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին սաստիկ տուժած, ամեն ինչ կորցրած, ողջ մնացած հայերը, շշմած ու մոլորված, ցրվեցին աշխարհով մեկ։ Տեր ու տիրական չունենալով, իրենց կորցրածից, կողոպտվածից ո՛չ մի հատուցում չստանալով թուրք ջարդարար, կողոպտիչ կառավարությունից, ի՞նչ պետք է ընեին, ինչո՞վ պետք է ապրեին այդ տուժյալ մարդիկ, — ո՛չ ոք չհոգաց նրանց մասին։ Բայց հայ ժողովուրդը չհուսահատվեց — սկսավ իր գլխուն ճարը նայել։ Առաջին համաշխարհային պատերազմը վերջանալու վրա էր, — ողջ մնացած հայերը ցրված էին տարբեր երկրներ։ Այդ մարդիկ ինչպե՞ս պիտի ապրեին, ինչպե՞ս պիտի իրենց գոյությունը պահպանեին, եթե անոնցմե շատերը արհեստավորներ չըլլային։ 1915 թ. աքսորի ժամանակ մեր հարազատներից հորեղբորս, մորեղբորս ընտանիքները մեր քարավանից բաժանեցին, նրանց քշեցին դեպի Սիրիա՝ Դամասկոսի մոտերքը։ Այդ ժամանակ թուրքերն ու գերմանացիները կարիք ունեին արհեստավոր մարդկանց։ Մի նոր հրաման կուգա, թե այդ քարավանում եղած արհեստավոր մարդիկ իրենց ընտանիքներով ջոկվեն ու բերվեն Շամ՝ Սուրիո մայրաքաղաքը։ Այդ արհեստավորներն իրենց ընտանիքներով ողջ մնացին։ Իսկ արհեստավոր չեղողներին քշեցին դեպի Ռաքքա — այնտեղից էլ ուրիշ քարավաններով տարան մինչ— Դեր Զորի անապատները։ Այնպես որ, արհեստ գիտենալը փրկեց այդ մարդկանց։ Հնուց մարդիկ արհեստի ու արհեստավորի մասին ասել են. «Արհեստը ոսկե ապարանջան է մարդու բազկին», կամ՝ «Արհեստավորը երբեք սոված չի մնար. եթե մինչ— կեսօր հաց չճարե, կեսօրեն վերջ՝ անպայմա՛ն կճարե»։ Մարդը շնորհակալություն կհայտնե ավազակին, որ միայն իր դրամները վերցրեց, որովհետ— իր թ—ին ունի ոսկի ապարանջան։ Ավազակը կզարմանա, թե ինչպե՞ս է, որ նա ոսկի ապարանջան ունի իր թ—ին, — ինքը չտեսավ։ Մարդը կըսե, որ իր արհեստն է իր թ—ին — դա երբե՜ք չի՛ գողացվիր։ Եվ այսպես մի քանի ժամվա մեջ հորս ազատեցին ամիլե թաբուրից (աշխատանքային գումարտակից), ու մենք հազիվ փախանք թուրք խուժաններից։ Այնտեղ մնացինք որոշ ժամանակ։ Էլ ի՞նչ դպրոց, ի՞նչ բան, ով որ մի արհեստ ուներ՝ աշխատում էր, ով որ արհեստ չուներ՝ պարապ–սարապ ման էր գալիս, մինչ— որ հունական նավերը եկան, մեզ տարան հունական Քեֆալոնիա կղզին։ Այնտեղ նույնպես հայ որբեր ու որբուհիներ բերին։ 1922 թ., սեպտեմբեր ամիս։ Ես արդեն բավական ընտելացել էի կարելու մեջ։ Հայրս խանութ մը բացավ, ես ալ հետը սկսա աշխատել, որ գոյություննիս պահենք։ Հույն պետությունը ֆիզիկական բնաջնջումից ազատեց մեզի։ Անոնք որ արհեստ ունեին՝ աշխատեցին, իսկ չունեցողները շատ տառապեցին, ինչ հետերնին բերել էին՝ ծախեցին ու կերան —, ի վերջո, հյուծվեցին ու մահացան, որովհետ— այդ կղզում ոչ մի միջոց չկար, որ արհեստ չունեցողները աշխատանք մը ճարեին. նույնիսկ տեղացի ժողովուրդը շատ աղքատ էր։ Այս կղզին մոտիկ է Իտալիային, մանավանդ Սիցիլիային, ու միշտ երկրաշարժներն անպակաս էին. տարիներ հետո մենք իմացանք, որ մի ուժեղ երկրաշարժ մեծ վնաս է հասցրել կղզուն։ 1922 թվին, նախ՝ հայրս գնաց Եգիպտոս։ Վերջապես, շատ ամիսներ հետո, հայրս երկու ոսկի ուղարկեց՝ մորս անունով, մուտքի հրավերով։ Այդ ժամանակ ոչ մի տերություն անցագիր չէր տալիս հայերուս։ Մեր ազգին համար հանձն առավ Տեր Նանսենը, — մենք նանսենյան լեսե–փասեյով անցանք Եգիպտոս, 1924 թ.։ Հայրս ինձի ընկեր ըրավ ինձնից վարպետ մեկու մը հետ, որովհետ— խանութը մերն էր։ Ու ես գրեթե մեկ տարի, առանց հորս աջակցության, ընտանիքիս՝ մորս, հորս, եղբորս ապրուստը հոգացի, գրեթե անչափահաս տարիքիս. նյութապես բոլոր հայերն ալ տուժել էին եղեռնեն — Իզմիրի աղետեն։ Կնոջս՝ Շաքեի ոսկերիչ հայրը՝ Քերոբե Աղաչրաքյանը, Պոլսում մեծ ծառայություններ է ըրած Մեծ եղեռնեն որբացած հայ որբերին ու որբանոցներին։ Չնայած ինքն ալ ուներ խնամքի կարոտ երեք աղջիկներ՝ Սիրարփին, Շաքեն — Ադրինեն, բայց իր շահածի մեծ մասը՝ ուտելիք, հագուստներ — շատ ուրիշ բաներ, կառնե կտանե եղեր իր «զավակներուն», որոնց այնքան նվիրված էր, որ նույնիսկ շատերուն իրար հետ ամուսնացուցած, տուն–տեղ ըրած է՝ օժիտով, ամեն ինչով։ Եվ նրա երախտիքը այնքան բարձր են գնահատած, որ նույնիսկ «Որբերու հայր» տիտղոսին ու ոսկե մեդալի են արժանացուցած։ Իսկ կնոջս քրոջ՝ Սիրարփիին ամուսինը՝ Գառնիկ Սվազլյանը, տասնութ տարեկանեն Իզմիրի աղետեն հազիվ փախած, ծովը նետված է — լողալով հասած հունական նավու մը, որը իրեն տարած է նախ՝ Հունաստան, հետո՝ Եգիպտոս։ Ան դեռ 30–ական թվերեն շատ հոդվածներ կգրեր թերթերուն մեջ, որ տարբեր երկրներու մեջ ցիր ու ցան եղած հայերը ներշնչվին ու գան հավաքվին Մայր Հայրենիքում։ Կհիշեմ անոր գրած «Ներգաղթը» պիեսը ի՜նչ խանդավառությամբ բեմադրվեց Ալեքսանդրիայում, Կահիրեում — ուրիշ տեղերում — հասույթը հատկացվեց ներգաղթի ֆոնդին ու Հայաստանի մեջ բնակարաններ կառուցելու նպատակին…։ Իրականության մեջ ալ աներ—ակայելի՜ ոգ—որություն էր ներգաղթի նախօրեին. կհիշեմ, մարդիկ ոսկիներ էին տալիս, որ իրենց թիվը շուտ ելլա, որ շուտ գան Հայաստան…։ Եգիպտոսեն մեզի հետ շատ հայտնի ընտանիքներ եկան Հայաստան. ինչպես օրինակ՝ «Ար—» թերթի խմբագիր Հակոբ Արամյանը, երգչուհի Գոհար Գասպարյանն ու Արմինե Թյությունջյանը՝ իր ամուսին, հոգեբան Հովսեփ Թյությունջյանի հետ, երգիչ Միհրան Երկաթը, անոր բանաստեղծուհի մայրը՝ Պայծառ Երկաթը, քույրը՝ արվեստագետ Մարի Երկաթը, Վանի հերոսամարտի ղեկավար Արմենակ Եկարյանի տղան ու աղջիկը, պատմագիր Սմբատ Բյուրատի տղան, բժիշկ–մտավորականներ Գարեգին Ամատյանը, Շամլյանը, Զավեն Դոլաբջյանը, գրող Պերճ Զեյթունցյանը, քանդակագործ Արտո Չաքմաքչյանը, նկարիչներ Հակոբ Հակոբյանը, Աիդա Բոյաջյանը, լուսանկարիչ՝ Անդրանիկ Քոչարը, երաժշտագետ Նիկողոս Թահմիզյանը, Կարո Չալիկյանը, պատմաբաններ՝ Հակոբ Նալբանդյանը, Առաքել Պատրիկը, Արամ Տեր–Ղ—ոնդյանը — շատ ու շատ ուրիշ հայտնի ընտանիքներ ոչ միայն Եգիպտոսեն, այլ— Ֆրանսայեն, Հունաստանեն, Սուրիայեն, Լիբանանեն, Իրաքեն, Բալկանյան երկրներեն, նույնիսկ Ամերիկայեն…։ Աշխարհի բոլոր կողմերեն հայրենադարձները եկան Հայրենիքը շենցնելու. շատերն իրենց հարստությունն ու ֆաբրիկաները բերին, շատերն ալ՝ իրենց ձեռքի — մտքի շնորհքը…

240 (240). ԴՈԼՈՐԵՍ ԳՐԻԳՈՐԻ ԶՈՀՐԱՊ-ԼԻՊՄԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ (ԾՆՎ. 1892 Թ., Կ. ՊՈԼԻՍ)

Ամեն բան կհիշեմ: Վերջին գիշերվա ամեն մեկ վայրկյանը կհիշեմ: Հայրս՝ Գրիգոր Զոհրապը ճաշի եկավ: Կճաշեինք կոր, հազիվ լմնցած էինք, դուռը զարնվեցավ, երկու-երեք հոգի եկան, տարին հայրիկիս: Տաճկերեն ինչ խոսեցան, չեմ գիտեր. ես պզտիկ աղջիկ մըն էի: Տաճկերեն երկու-երեք բառ գիտեի, անոնք ալ մոռցած եմ, չեմ ալ ուզեր հիշել: Ան ժամանակ մայրս՝ Կլարան — քույրս՝ Հերմինը, տունն էին: Եղբայրներս Եվրոպա էին, հոն կուսանեին: Մենք երկու քույր — երկու եղբայր էինք: Բարեբախտաբար եղբայրներես մեկը Գերմանիա էր, մեկալը՝ Զվիցերիա: Ամենքնիս ալ աղվոր ֆրանսերեն կխոսեինք. երբ որ ես ֆրանսերեն կխոսեի, կգիտնային, որ ես ֆրանսացի եմ: Ֆրանսական դպրոց չեմ գացած, ես գերմանական դպրոց գացած եմ, բայց աղվոր վարժուհիներ ունեի, նա— շատ կճամփորդեինք: Մայրս մեզի կառներ, կտաներ Եվրոպա, Զվիցերիա: Մենք կբնակեինք Պոլիս՝ Այազ Փաշա: Գերմանական դեսպանատունին քովը եվրոպական թաղ մըն էր Ազարյաններու ապարտըմանը: Մենք մեջի բնակիչները կճանչնայինք. մեկ հատը դիպլոմատ մըն էր, մյուս տունը Ազարյանն իր երկու աղջիկներուն — փեսաներուն տված էր, անանկ որ շենքը բարեկամներով լեցված էր: Մեր տունը բարեկամներ շատ կուգային: Հայրս իր բյուրոն ուներ. փաստաբան էր, բայց տունն ալ կուգային: Շատ անգամ կուգային, կըսեին. «Էֆենդի՜, բարեկամ մը ունիմ, Վանեն եկած է, քանի մը վայրկյան կրնա՞ք տալ»: Քովի սենյակին մեջը հայրս կընդուներ —՛ ամենաճանչցված մեկուն — թե՛ վանեցի համեստ մարդուն: Ան կուգար հորս կտեսնար, իրեն տված խրատն ալ կառներ, քիչիկ մըն ալ հորս տված ստակն ալ կառներ, կելլար, կերթար: Մայրս հայուհի էր, անունը Կլարա Յազըճյան էր, պոլսեցի էր: Երբ մեր հայրիկին տարին, մայրս ռուսական դեսպանատուն գնաց, հոնտեղը ըսավ, որ ասանկ-ասանկ բան մը եղավ: Մայրս իմ ձեռքեն կբռներ, կերթայինք ճանչցած տաճիկներուն տունը: Մայրս կըսեր. «Կաղաչե՜մ, օգնեցե՜ք. իրավունք չունիք Գրիգոր Զոհրապին պես երեսփոխան մարդուն ձեռք դպցնել»: Բայց մարդ մտիկ չէր ըներ: Թալեաթը, որ մինչ այդ մեր տունը կուգար, անանկ աղեկ կհիշեմ անոր, հայրիկիս տանելնեն վերջը օր մը փողոցը ինձի տեսավ, ճանչցավ, ձեռքով ըրավ, ամմա ես գլուխս դարձուցի: Ան միշտ կուգար մեզի: Շատ մարդիկներ կուգային մեր տունը: Թալեաթը կուգար, թուղթ կխաղային հորս հետ մեկտեղ, կլյուբը կտեսնային իրար, աղեկ բարեկամ էին, բայց տաճիկներուն բարեկամությունը բան մը ըսել չէ, վստահելի չէ: Անկե վերջը մեզի ալ քշել ուզեցին՝ մայրս, քույրս — շնիկնիս, որ եղբայրս հետը բերած էր Գերմանիայեն: Բայց դեսպանատուներուն մեջ շատ ճանչցված էինք: Դեսպանները իրար եկան — ըսին. «Չենք կրնար թույլ տալ, որ այս ընտանիքը քշվի. մեկ բան մը կրնանք ընել նե՝ երկիրեն դուրս հանելու ենք»: Եվ պետք եղածը ըրին. թուղթեր տվին, որ դուրս ելլանք: Մենք Եվրոպա եկանք: Ավստրիա եկանք: Սահմանագլուխը հասանք նե, ես գերմանացիի պես գերմաներեն կխոսեի: Գերմանացի մարդը ըսավ. «Ինչու՞ կերթանք կոր»: Ես ալ ըսի. «Սա սահմանին գիծը անցնես նե, ես ալ քեզի կըսեմ»: Բայց աղեկ գերմաներեն կխոսեի, գերմանացիի պես կխոսեի: Ծնողքս ամեն բանով հոգ տարած էր մեզի: Պզտիկ աղջիկ էի, շատ աղեկ դաշնակ կզարնեի: Երբ հորս բարեկամները կուգային, «Եկու՛ր, քիչ մը դաշնակ զարկ», կըսեին: Ամեն անգամ հայրս մեզի հետ կզբաղվեր: Սքանչելի պառկելու սենյակ մը ուներ՝ Բոսֆորին վրա պատուհաններով-փեղկերով: Հայրս կանուխ անկողին կպառկեր, ալ փողոց ելլալ չէր ուզեր: Մեկ գիշեր մը ես հայերենով իրեն կպատմեի իմ կարդացած գիրքս, մեկ գիշեր ալ՝ քույրս: Մենք շատ գրքեր կկարդայինք: Հայրս մեզի ստակ չէր տար: Բայց աղեկ գերմանական լիբրերի մը կար: Մայրս գացած, ըսած էր. «Իմ աղջիկներս գիրք ուզեն նե, տվեք, բայց աղեկ գրքեր տվեք»: Դիմացը աղվոր պատիսըրի մը կար: Մայրս հոն կերթար կըսեր. «Աղջիկներս դպրոցեն ելլան, գան նե, ինչ ուզեն նե՝ տվեք, հաշիվը ինձի կղրկեք»: Բայց ես գրպանս ստակ չունեի: Հոստեղը՝ Ամերիկայի մեջ, նոր ծնած պզտիկի մը գրպանը ստակ կդնեն: Ես անանկ բան չէի գիտեր: Ատեն-ատեն պորտբոնես պառկելու սենյակի դուռնեն կկախեի, հայրս կհասկնար, որ պարապ է, մեջը ոսկի մը կդներ: Ինքը կզգար, որ պատերազմի ժամանակ երկրի վիճակը գեշ է, բայց մենք պոլիտիկայով չէինք զբաղիր: Հայրս կտեսնայինք, երբ սեղան կնստեինք, կճաշեինք: Հորս ամեն ըսածը միտքս է: Ես խրատ կհարցնեի: Ան կըսեր. «Աղեկ աշխատելու եք, լեզուներ աղեկ գիտնալու եք»: Մեր տունին մեջը հայերեն կխոսեինք, բայց երբ հայրս կճամփորդեր նե, իր նամակները ֆրանսերեն կգրեր, քանի որ մենք հայերեն կարդալ-գրել չէինք գիտեր: Ան Փարիզ կերթար, Ավստրիա կերթար: Հայրս շատ կսիրեր մեզի, բայց շատ ալ խիստ կըլլար մեզի հետ. կուզեր, որ մենք աղեկ աշխատինք: Արժանի ըլլայինք նե, նույնիսկ ծեծ կուտեինք: Օրին մեկը եկած էր իրեն աշխատելու սենյակը, կարմիր կաշիե մեբլեր կային, անոնք գոցված էին: - Ներ՛ս եկեք, - ըսավ հայրս մեզի: Եղբայրներս ադ օրը տունն էին, անոնք գացին՝ անոնք մեկ-մեկ կերան: Քույրս գնաց՝ ան ալ մեկ հատ մը կերավ: Ես դուռին դիմացն էի: - Մոտեցի՛ր, - ըսավ ինձի: - Ինչպե՞ս մոտենամ, - ըսի, - ես ալ ծեծ պիտի ուտեմ, - ըսի — չկերա ծեծ: Ան մեզի շատ կսիրեր, բայց նա— խիստ էր: Եղբայրներես Արամը՝ պզտիկն էր, Լ—ոնը՝ մեծն էր: Գերմանիո մեջ մեծը ինժեներ-էլեկտրիսիեն կսորվեր, պզտիկը՝ Զվիցերիո մեջ դպրոց կերթար: Քույրիկիս անունը Հերմին էր: Պատերազմի ժամանակ Զվիցերիո մեջ մնացինք: Հոնկեց ետքը մորս հետ Պոլիս գացինք՝ տեսնելու քի մեր ապարտըմանը ի՞նչ եղավ: Շատ աղվոր շտկված ապարտըման մը ունեինք: Քույրս ըսավ. «Ես Պոլիս չեմ երթար»: Անոր վրա ես աղեկ բարեկամություն կրնամ ընել: Մեկ հատ զվիցերիական «Լը թան» լրագիրին մեջը մյուզիքի վրա գրող կորեսպոնտան մը կճանչնայի, անոր ըսի նէ, «Թող չերթա, - ըսավ, - ես անոր Փարիզ կտանիմ», ըսավ: Փարիզ տարավ քրոջս, կինն ալ բուն ֆրանսացի կին մըն էր: Հոնտեղը Տեր-Ներսեսյանները կային: Գիտե՞ք Սիրարփի Տեր-Ներսեսյանը, որ վերջը պատմաբան-գիտնական, պրոֆեսոր եղավ, անոնք ալ հոն էին: Անոնց ալ մայրս լուր ղրկեց, որ «Հերմինը կուգա կոր, անոր քիչիկ մը հոգ տարեք»: Անանկ որ, քույրս ֆրանսերենի դժվարություն ունենար նե, մայրս կերթար Սիրարփիին — Արաքսիին կհարցներ. «Ի՞նչ ընենք, որ աս աղջիկս ավելի դյուրություն ունենա ֆրանսերեն խոսելու»: Վերջը հորմես քանի մը նամակ եկավ, բայց պոստայով չեկավ: Թենեքեյով յուղ կղրկեին, մեկ հատ նամակը յուղի թենեքեին մեջը պահված էր: Չէ նե մեզի չպիտի հասներ: Մեկ նամակ մը եկավ. «Ինձի համար աղոթք ըրեք: Աստված ինձի ողորմի» ըսելով՝ լմնցուց նամակը. — ինքն ալ անհետացավ: Այլ—ս նամակ չեկավ: Ադ ապարտըմանը մենք վարձով կապրեինք: Անոր տերոջը՝ Ազարյանին զավակները, մեր շենքին մեջն էին: Մենք չորրորդ հարկն էինք: Մինչ— վերջը մենք անոնց հետ բարեկամ մնացած ենք, հաջորդ ժեներասիոններուն հետն ալ: Անոնց աղջիկներուն հետ, թոռներուն հետ կապ ունիմ մինչ— հիմա: Ես անոր հրավիրած էի Ամերիկա: Ես շատ տեղ, շատ երկիր տեսած եմ: Ես մորս կորսնցուցի, ամուսնացա Փարիզի մեջ: Եղբայրս Բուկարեստ էր, ես — քույրս հոն գացինք: Եղբայրս անանկ աղվոր դիրքի էր. անոր շոֆերին տունը ինձի տային նե, երջանիկ կըլլայի, անանկ աղվոր էր՝ պարտեզով, ամեն ինչով: Ես ամուսինս՝ Հենրիին, ճանչցած էի Ռիվիերա: Ան իր քրոջը հետ եկած էր: Անկե վերջը եղբայրս ըսավ ինձի — քրոջս. «Իմ քովս եկեք՝ Ռումանիա»: Մենք գացինք: Հարկավ անոր հետ տարբեր էր կյանքը: Սքանչելի տուն մը ուներ, ծառաներ, օթո ուներ, շատ հաջողած էր: Ժամանակ կուզեր, որ իմ թուղթերս հանվեին, որ Ամերիկա գայինք: Իմ ամուսինս բիրայի գործ կըներ. բիրայի ամերիկյան երրորդ մեծ ֆաբրիկը ուներ: Ինքը Ամերիկա ծնած էր, անոր ընտանիքը բիրայի ֆաբրիկ մը ուներ: Հոս՝ Նյու Յորք էին եկած — հաջողած էին այս երկրին մեջը: Ինքը այստեղ ազգականներ ուներ, անոնք ինձի ծուռ նայեցան: Մեկը՝ ամուսինիս քրոջը զավակը, Կոլումբիա համալսարանին մեջը ֆիլոսոֆիի դասախոս էր: Անիկա ինձի հավնեցավ, անոր կնիկն ալ հավնեցավ ինձի: Անիկա անցած տարի մեռավ: Արամ եղբայրս սիրտի հիվանդությունով պառկած էր: Լուր առի, որ ծանր է: Ուզեցի երթալ, տեսնալ եղբորս: Երկուշաբթի ճամփա ելա: Բայց Արամը չճանչցավ, արդեն ծանր էր: Իսկ Լ—ոն եղբայրս Ռումանիայեն դուրս հանելու համար դոլլար ուզեցին: Վիեննայեն մեծ բանկիր մը եկավ, ինձի հավնեցավ, որ ես շատ աղվոր գերմաներեն կխոսեի, տեսավ, որ ես տարբեր եմ: Ան ինձի ըսավ. - Ստակ տալու ես ասոր-անոր: Ես ըսի. - Կուտամ: Ռումանիայի մեջ շատերուն ստակ տվի: Եղբայրս երկիրեն դուրս հանեցի, բայց արդեն կոտրած մարդ մըն էր: Ես դիպլոմատիկ շրջապատին մեջ ճանչցված էի: Օրին մեկը հոլանդացի մը ճանչցա, ըսի. - Գնանք եղբորս համար գործ գտնանք: Ան հասկցավ ինձի, ըսավ. - Ես կգտնամ Հոլանդայի մեջ: Երեք շաբաթեն թելեֆոն ըրավ, ըսավ. - Եղբորդ համար տեղ մը ունիմ, կընդունին կոր: Ասոր վրա եղբայրս ելավ, Հոլանդա գնաց: Ան հոլանդերեն չէր գիտեր, սքանչելի գերմաներեն կխոսեր, անոր համար Վիեննա գնաց: Վերջը Նյու Յորքի մեջ քույրս մեռավ: Վերջը լուր եկավ, որ եղբայրս հիվանդ է: Ելա Վիեննա գացի, հիվանդանոց գացի, բայց եղբայրս մեռավ: Մայրս առի, Փարիզ բերի: Վերջին օրվա պատկերը կհիշեմ: Մայրս շատ գեղեցիկ, էլեկանտ ու խելացի մեկն էր: Առաջին պատերազմեն վերջը գացինք Պոլիս, մեր բոլոր եղած-չեղածը ծախեցինք: Վերջեն իմացանք, որ հորս բանկային ստակները տաճիկները առած էին, նա— մեր տունին մեջը եղած ստակները, իրեն տանելեն վերջը եկան, իբր թուղթ կփնտրեին, ստակ գտան, ինչ գտան նե՝ առին, տարին: Տաճիկներեն ի՞նչ կսպասեք: Մեր գրադարանը ձգեցինք Պոլիս: Միայն աս գորգը բերինք: Եթե հիշողությունը սիրտին մեջը չըլլա նե, ուրիշ բան մը օգուտ չունի: Ես մեծ գումար մը ունեի, որ եկեղեցիին համար ինֆորմեյշն սենտըր ընել ուզեցի, գիրքերը պահելու նպատակին ուզեցի հատկացնել*: Հոսկե քանի մը տարի առաջ Երրորդ ավընյու կերթայի, պզտիկ խանութ մը կար, ապակիին մեջը տեսա մարդ մը, որ կոշիկ կշինե, ես ալ ներս մտա, հարցուցի. - Դուն հա՞յ ես, - ըսի: - Հարկավ հայ եմ, - ըսավ: - Դուն հայ ես նե, ե՛ս ալ հայ եմ: Ես Գրիգոր Զոհրապի աղջիկն եմ, - ըսի: Ան ձեռքի չեքիջը նետեց, երկու ձեռքերս առավ, պագավ: Անիկա ինձի շատ ավելի կդիպչի, քան թե ուսյալ մարդիկները գան դե, ինձի երկու խոսք ավելի ըսեն: Աս բոլոր հուշերը իմ սիրտիս մեջն են …:

  • 1987 թ. Նյու Յորքում Հայ Առաքելական եկեղեցու Ամերիկայի Ար—ելյան թեմի Առաջնորդարանին կից հիմնադրվել է Գրիգոր — Կլարա Զոհրապ տեղեկատվական կենտրոնը:

II. Պ Ա Տ Մ Ա Կ Ա Ն Զ Ր Ո Ւ Յ Ց Ն Ե Ր

1 (241). ԱՆԴՐԱՆԻԿ ԶՈՐԱՎԱՐԸ ԵՎ ՔՅՈՍԱ ԲԻՆԲԱՇԻՆ

Մի օր սուլթան Համիդը Անդրանիկի վրա կղրկե իր Քյոսա բինբաշիին։ Անդրանիկը կերթա Քյոսա բինբաշիի չադըրը սուրով կպատռե, կտեսնա Քյոսա բինբաշին քնած է, կըսե. – Նամարդություն է քեզի պառկած տեղդ խփեմ։ Վաղը կգա՛ս, կռիվ ունիմ քեզի հետ։ Առավոտ կըլլա, Քյոսա բինբաշին կուգա Անդրանիկի դիմացը։ Անդրանիկը կըսե. – Մի՛ հատ խփեմ՝ ձիուդ նալը կթռցնեմ, մի՛ հատ ալ խփեմ՝ ձիուդ ականջը կթռցնեմ, մի՛ հատ խփեմ՝ ճակատիդ՝ ա՜լ դուն գիտեցիր։ Դուն որու՞ն վրա կուգաս, գիտե՞ս։ Ես Անդրա՜նիկն եմ, քեզի սուլթան Համիդն է ղրկել, դուն մեղավոր չես։ Էլի՛ր, ե՜տ գնա ու ալ մեկ ալ չի՛գաս։ Քյոսա բինբաշին կհավաքե իր զորքն ու փասափուսան, սուսուփուս կհեռանա։ Անանկ, որ Անդրանիկեն շա՜տ կվախնային թուրքերը, ոչ ոք չէր ուզեր անոր հետ կռվիլ. «Անդրանիկ փաշա գյա՜լդի», – կըսեին ու կփախչեին։

2 (242). ԿԻԼԻԿԻԱՅԻ ԿՈՏՈՐԱԾԸ

Սուլթան Համիդը երեսուներեք տարի նստավ։ 1908 թ. «Հյուրիէթ, ադէլէթ, օքուվէթ, Մուսաֆաթ միլլէթէ»* ըսավ, այսինքն՝ իրար հետ բոլորը եղբոր պես պիտի ապրինք, ըսավ։ Բայց երեք ամիս չանցած՝ ջարդի հրաման տվավ։ Կիլիկիայում՝ Հաճընի, Դյորտյոլի, Ադանայի, Սիսի — այլ տեղերի հայերին սկսեցին ջարդել։ Երեք օրվա մեջ երեսուն հազար հայ կոտորեցին։ Էդ ջարդը մոտեցավ Մարաշին։ Մեր զեյթունցիները լսեցին, որ Կիլիկիո հայերին ջարդում են, իշխանները լուր ղրկեցին Մարաշ՝ թուրք կառավարությանը ըսին. – Չըլլա՜, որ Մարաշի մեջ մի հայու դպնաք, կգանք Մարաշ քաղաքը բոլոր կվառենք։ Թուրք կառավարողները վախցան զեյթունցիներեն, ջարդը դադրեցուցին։ Ադ ժամանակ է, որ աս երգը էլավ. «Կոտորածն անգութ, հայերը թող լան, Անապատ դարձավ շքեղ Կիլիկիան…**»։

  • 1908 թ. հռչակվեց Օսմանյան Թուրքիայի «Սահմանադրությունը», որի կարգախոսն էր. «Ազատություն, արդարություն, եղբայրություն, հավասարություն ժողովրդին»։
    • Այս երգն ամբողջությամբ տե՛ս մեր «Կիլիկիա. ար—մտահայոց բանավոր ավանդությունը», Եր—ան, 1994, էջ 173–174, նա— սույն ժողովածուի Պատմական երգեր բաժնում։

3 (243). ԿԻԼԻԿԻՈ ՔԱՂԱՔԱՄԱՅՐ ՍԻՍԻ ՆՇԽԱՐՆԵՐԸ

Մեր տոհմը Կիլիկիո Լ—ոն Վեցերորդ թագավորի սերնդից է։ Սկզբում եղել ենք թագավորական տոհմ, հետո՝ կաթողիկոսական օջախ։ Մեր նախահայրերից էր Գնել վարդապետ Աջապահյանը, որը երեսուներեք տարեկան հասակում կառուցել է տվել Աջապահյան վանքը։ Թուրք բեկը, որ կտեսնա, կըսե՝ սա ոչ թե վանք է, այլ՝ ամրոց։ Ան հիմա մզկիթ է դարձած։ Կպատմեն, որ երբ Գնել վարդապետ Աջապահյանը կուգա այդ կողմերը, կտեսնա ջրհոր մը, որի մեջի ջուրը չորցած կըլլա։ Գնել վարդապետ Աջապահյանը կուգա՝ մեկ ձեռքին Գրիգոր Լուսավորիչի աջը, մյուս ձեռքին՝ խաչը, կսկսի աղոթել, — հորին մեջի ջուրը կսկսի գալ։ Ադ տեսակ հրաշք եղա՜ծ է։ Մեր օջախում կպահեինք —՛ Գրիգոր Լուսավորիչի աջը, —՛ Լ—ոն թագավորի փղոսկրե գդալը, —՛ նրա սուրը, որի վրայի ադամանդները հանված էին։ Մամաս կպատմեր, որ ադ բոլորը հետերնիս առինք, ճամփա ելանք, երբ 1915 թվին թուրքերը եկան մեզի դուրս հանեցին Սիսեն։ Թուրք ժանդարմները մտրակով կծեծեին, ով որ դուրս գար շարքեն կամ՝ ետ մնար։ Լա՜ց, կո՜ծ, իրարանցու՜մ, սովա՜ծ, ծարավ, ար—ի տակ խաշվելո՜վ քայլեցնում էին։ Հայերը ծեծ ուտելով հասան մինչ— Գաստոն քաղաքը։ Անոթութենեն ձիերու կեղտին մեջի չմարսված գարիները կփնտրեին, կուտեին, որ փորերնին բան մը մտնար։ Հոն սկսած էր արդեն քոլերայի համաճարակը։ Մեռնող՝ մեռնողի։ Հայրս մեռել թաղող դարձած էր։ Արդեն դիակները իրար վրա կնետեին մեծ փոսի մը մեջ, հողը վրան կուտային, այնքան որ շա՜տ էին մեռնողները։ Փոքր երեխաներին թուրքերը մինչ— վիզը հողի մեջ կթաղեին, գլուխները դուրս թողնելով։ Վերջը մեզի Սուր–Սայդա քաղաքը տարին։ Ձեռքներնիս՝ դրամ չիկա։ Մամաս ստիպված Լ—ոն թագավորի փղոսկրյա գդալը ծախեց, այդ դրամով տասնչորս կիլոգրամ եգիպտացորենի ալյուր գնեց, որ մեզի կերցնի։ Ադ ալ մեզ պահեց եր—ի, որ չմեռանք։ Վերջը մամաս սկսավ աշխատիլ ամերիկյան հիվանդանոցին մեջ որպես լվացարարուհի։ Անտեղեն մամաս բրդյա բաթանիե մը բերել էր. բոլոր ընտանիքով ադ բաթանիեին տակ կմտնայինք, կքնանայինք։ Օր մը բաթանիեն լվացինք, փշալարերու վրա փռեցինք, որ չորանա՝ գողացան. մենք երեխեքով սկսանք լալ։ Ամերիկյան հիվանդանոցի գլխավոր բժիշկը տեսավ վիճակնիս, մեղքցավ, մի նոր ադյալ տվավ մեզի։ Երբ մայրս դրամ ունեցավ, գնաց էդ Լ—ոն թագավորի գդալը դրամով ետ առավ, որը հիմա մյուս բաներու հետ թանգարանումն է։ Վերջը մենք գացինք Մարաշ։ Քիչ մը շունչ քաշեցինք։ Քանի որ անտեղ արդեն ֆրանսացիները մտած էին, խաղաղություն եղավ։ Բայց անոնց ալ չթողեցին։ Գիշերով ֆրանսացիները իրենց ձիերի սմբակներուն տակերը քեչե էին կապել, որ փախչելու ժամանակ մարդ չիմանա։ Անոնց ետ—են թուրքերը մտան, սկսան ջարդե՜լ, փշրե՜լ, կոտորե՜լ։ Մարաշի հայկական եկեղեցին կրակի տվին, մոմի պես վառեցին։ Մենք ստիպված դուրս եկանք Մարաշեն։ Անցանք Բեյրութ։ Քանի մը տարի հոն մնացինք, վերջը 1946–ին եկանք Հայաստան։

4 (244). ԱՌԵՎԱՆԳՎԱԾ ԱՎԵՏԱՐԱՆԸ

Երեք հարյուր տարի աս ավետարանը մեր օջախումն է եղել, մեր մեծերը կպատմեին, որ 1650 թվերուն էր. մերոնք Զատիկի օր մը Մուրադ գետը լվացք են տարել, տեսել են գետի միջով մի սնդուկ է գալիս։ Ձեռքի փայտով քաշում են, վերցնում, բացում են։ Քառասուն մետաքսյա թաշկինակների մեջ փաթթված է եղել ադ ավետարանը, թե ո՞վ է գցել գետը, հայտնի չէ։ Մերոնք բերում են տուն, տեսնում են ձեռագիր ավետարան է։ Անոր պահպանակները — մեջի նկարները ոսկի էին, վրայի խաչը արծաթից էր, մագաղաթյա թերթիկները 1200 թվից էին։ Տոնական օրերուն եկեղեցու երգողները կուգային մեր ավետարանը կտանեին, պատարագեն վերջը կբերեին մեր տունը, կդնեին։ Օր մը քրդերը կուգան կգողնան, կտանին մեր ավետարանը։ Ավետարանը կըսե. – Ինձի դրեք սենյակը, մոմեր վառեք քովս։ Աս քրդերը ավետարանը բամբակի վրա կդնեն, քովերն ալ մոմեր կվառեն։ Մոմին մեկը շուռ կուգա, կայրվի, բամբակը կվառվի։ Տանտերը կըսե. – Գնացե՛ք, ավետարանը ազատե՛ք։ Կէրթան, կտեսնան կրակե հրդեհ է, բայց ավետարանը հեռու ընկած է։ Աս հրաշքը որ կտեսնեն քրդերը, ավետարանը կբերեն ետ կուտան։ 1895 թ. մի թուրք կգողնա, կտանի քաղաք կծախի։ Օխուի Եզնիկ եպիսկոպոսը կտեսնա, կուգա Մելքոն հորեղբորս կըսե. – Մելքո՜ն, ես քեզի վկայություն կուտամ, որ էդ քո՛ ավետարանն էր։ Մելքոնը կէրթա, կխնդրե թուրք Մավալիեն, որ իր ավետարանը տա, բայց ան՝ չի տար։ Քսան տարի կմնա ադ թուրքին քովը։ Թուրքին կնիկը ավետարանին մետաքսե փաթթոցները կհանե, իր — իր չորս երեխեքի գլուխները որպես գլխաշոր կկապե։ Երկու օր հետո ադ թուրքին կնիկը կմեռնի։ Մարդը կըսե՝ էրթամ հայ կնիկ մը բերեմ, որ ավետարանին տերություն անի։ Կէրթա մի հայ աղջիկ կփախցնե, կբերե իր տունը, իր չորս էրեխեքի վրա։ Մելքոնը զենքը ձեռքին հինգ ամիս լեռները կթափառեր: Օր մըն ալ էկավ նորեն թուրքին ըսավ. – Մավալի՜, տու՛ր իմ ավետարանը։ – Չե՛մ իտար, – կըսե թուրքը։ Օր մըն ալ տեսանք թուրքը ավետարանը գրկած էկավ։ Դու մի ըսեր, գիշերը չէր քնել, քունը չէր տարել, երազին մեջը չարչըրկվել էր, ավետարանը սկսել էր խոսել, ասել էր. – Ինձի տար, իմ տեղը դիր, տիրոջս տուր։ Մավալին թ—ին տակը դրած գալիս է Մելքոնին տունը, ասում. – Ա՛ռ քու ավետարանը։ Երազիս ան ինձի ըսավ. «Տա՛ր, ինձի իմ տեղը դիր, թե չէ՝ քեզի կգցեմ երկու ցուլերուն մեջտեղը, քեզ կսպանեն»։ Ադ ձ—ով ավետարանը նորեն էկավ մեր օջախը։ Դեռ մենք Օխու* գյուղումն էինք. էդ ավետարանը գալիս տանում էին եկեղեցի։ Ուխտավորները գալիս էին, նվերներ էին բերում։ Իմին հորեղբայրս չէր աշխատում։ Ադ ավետարանից էկած հասույթով էր իր ընտանիքը պահում։ Օր մը մեկը պարալիչ էր ընկել, բերանը ծռվել, կռնակն էր անցել։ Տարին ավետարանը՝ բուժվեց։ 1921 թվին Մելքոն հորեղբայրիս խորթ տղան՝ Մանուկը, բնակություն էր հաստատել Ֆրանսա։ Անիկա Մելքոն հորեղբայրիս նամակ նամակի ետ—են կղրկե, որ արի՛, քեզ բերենք Ֆրանսա, Ոսկի ավետարանն էլ հե՛տդ բեր, հոս ահագի՜ն դրամ կշահիս։ Էդ նամակի մասին կլսեն մեր գյուղացիները, Ոսկի ավետարանը իրենց գյուղին պատիվն էր, անոր ուժն ու զորությունը։ Մելքոն հորեղբայրիս կըսեն. – Մելքո՜ն, չըլլա՛ որ էրթաս Ֆրանսա։ Բայց անոր խորթ տղան շատ կգրե, հորեղբայրս ալ պոստով կղրկե ավետարանը։ Ֆրանսական կառավարությունը կբռնագրավե, կըսե. – Աս հինություն է, արժեքավոր բան է, մենք թանգարանը կդնենք։ Բայց նա շատ դրամ կուտա, կառնե ավետարանը, ետքն ալ կտանի Ամերիկա, կհաստատվի Փրովիդենսում։ 1967 թվականին Եր—անում բնակվող օխուցիները — ես՝ Մուրադենց Ոսկի ավետարանին տեր Թրվանդա Մուրադյանս, քառասուն–հիսուն հոգիով հավաքվեցինք, գացինք Մատենադարան, մի նամակ գրեցինք Մատենադարանին, որ Մելքոնի խորթ տղան՝ Մանուկը, խաբեությունով Ֆրանսա է տարել մեր Ոսկե ավետարանը, անկե վերջն ալ Ամերիկա է տարել։ 1976–ին Մելքոնի տղան՝ Գասպարը, գնացել է ԱՄՆ, չի ստացվել Ոսկե ավետարանը բերել։ Ինչ երկարացնեմ, ետքը, որ Մատենադարանի փոխտնօրեն Բաբկեն Չուգասզյանը գնաց Ամերիկա, ան օրինավոր կերպով բերավ մեր Ոսկե ավետարանը։ Հիմա ան կգտնվի Հայաստանի Մատենադարանում։ Չուգասզյանն ալ իր գիրքին մեջը գրած է մեր Ոսկե ավետարանին մասին։**

  • Բալուի գյուղերից մեկը:
    • Տե՛ս Չուգասզյան Բ., Ձեռագրերի աշխարհում, Եր—ան, 1985, էջ 140-144:

5 (245). ՎԱԽԵՑԱԾ ՄՈԼԼԱՆ

Մեծ եղեռնը ցիրուցան ըրավ բոլորիս։ Ես ընկա թուրքերու մեջ։ Տասնյոթ–տասնութ տարեկան հազիվ կըլլայի։ Անունս փոխեցին, թուրքի անուն դրին։ Հորս թուրք ծանոթի մոտ ծառայության մտա։ Ցերեկը թուրք աղայիս դաշտերն էի վարում, գիշերն ալ եզներն էի արածացնում։ Թուրքերու գերեզմանատները ճանապարհի եզրին են լինում։ Գերեզմանատան քարերու մեջ իմ հասակիս խոտ էր բուսած։ Եզներին քշեցի գերեզմանատուն, ես ալ մի քարի մոտ պառկեցի։ Լուսադեմին աչքերս բացի, եզները կուշտ պառկած՝ որոճում էին։ Դարձա ճանապարհի կողմը, տեսնամ՝ ի՜նչ, գյուղի մոլլան էշի վրա նստած մյուս գյուղն է գնում։ Վախիցս քարի ետ—ում թաքնվեցի, ամմա հազս բռնեց՝ խեղդվելով մի քանի անգամ հազացի։ Թուրքի մոլլան երբ ձայնս լսեց, էշից ընկավ. «Յա ալլահ» գոռալով՝ փախավ իրենց գյուղը։ Ես իսկույն եզները հանեցի գերեզմանատնից, քշեցի ուղիղ աղայիս դաշտը։ Վախը սրտիս մեջ սկսա դաշտը վարել։ Օր մը ետքը գյուղի մեջ լուր էլավ՝ իբր մոլլան գերեզմանատնից անցնելու ժամանակ ուրվականը դեմն է ելել, խփել է իրեն ու մոլլան վախից սատկել է։ Փառք տվի Աստծուս, որ ինձ տեսնող չեղավ։ Եթե իմանային, որ ադ ուրվականը գյավուրի լակոտ մըն է, ինձի պատառ–պատառ կընեին։

6 (246). ԹՈՒՐՔ ԲԱՆՏԱՊԱՀԸ ԵՎ ՀԱՅՐՍ

Գյոզալյանները շատ սիրուն — ուժեղ են եղել։ Հայրս պատմում էր, որ իր հոր հորեղբայրը թուրքական փահլ—անի հետ մենամարտի է բռնվել։ Ադ թուրք փահլ—անը կուգա Բեյլանի հայկական Սոուկ–Օլուկ գյուղը, կասի. «Բերե՛ք ձեր փահլ—աններին»։ Եվ մի քանիսին կգցի գետնին։ Գյոզալյանը դուրս կուգա։ Փահլ—անի ներկայացուցիչը կըսե. – Մի՛ մտի մենամարտի մեջ, կպարտվե՜ս, քանի որ թուրք փահլ—անի մարմինը յուղոտված է։ Գյոզալյանը կուգա, մատերով փահլ—անի փորը կբռնե, աղիքները դուրս կթափե… Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հորս թուրքական բանակի զորակոչ կվերցնեն — առանց պատճառի բանտ կկոխեն, որ տանեն սպանեն։ Բանտապետը հորս կհարցնե. – Դու Գյոզալ օղլու Գ—ոյի տղա՞ն ես։ Հայրս կըսե. – Այո՛։ Բանտապետը կըսե. – Տա՛ր ձիս թիմարի։ Հայրս ձին կառնի, կթիմարի, կբերի։ Բանտապետը կըսե. – Ես քեզ չըսի՞ տար ձիս լա՜վ թիմարի, – ու աչքով կանի, այսինքն կուզե հասկցնել, որ՝ գնա՛ ու փախի՜, քանի որ որոշում կա ձեր բոլորին սպանել… Հայրս գլխի կընկնի, կփախչի, կյանքը կփրկի, կերթա թուրքի մը մոտ թուրքի անունով կաշխատի։

7 (247). ԹՈՒՐՔ ԱՀՄԵԴԸ ԵՎ ՀԱՅՐՍ

Բեյլանի մեր տան նկուղը զինանոց էր, քանի որ միշտ թուրքերի հար—անությամբ էինք ապրում — միշտ պետք է զինված ըլլայինք։ Օրին մեկը ողորմածիկ հայրս, մայրս ինձի առին, գացինք Օթլը ղայան, այսինքն՝ խոտավետ քարափը, որ մեր ս— կովի համար խոտ բերենք։ Ես փոքր էի, հայրս ինձ թողեց մորս հետ։ Ես խոտի վրա պառկած էի, հորս զենքն ալ քովս։ Հայրս գնաց խոտ քաղելու, մայրս ալ գնաց անոր ետ—են։ Չգիտեմ ինչպես քունս էր տարել, երբ հայրս եկավ, իր զենքը արդեն չկար։ Շատ նեղացավ մորս վրա, որ թողել էր անուշադրության։ Անմիջապես մեզ ձիու վրա դրեց, բերեց տուն։ Հետո գնաց Ահմեդի գյուղը, քանի որ նա էր գողացողը։ Նույն գիշերն Ահմեդն իմանում է, որ այդ հորս զենքն է, բերում, հանձնում է մեր գյուղապետին։ Հայրս մենակ կգնա Ահմեդի գյուղը։ Գյուղապետից կհարցնե Ահմեդի տունը։ Գյուղապետը կըսե. – Էդ ավազակի տունը ինչպե՞ս ցույց տամ, – բայց հետո ցույց կտա։ Հայրս կգնա Ահմեդի տունը, քացով կտա, կբանա Ահմեդի դուռը, ներս կմտնի։ Ահմեդը կտեսնա հորս, կըսե. – Մարտիրո՜ս դայի, ես իմացա, որ քո զենքն է՝ բերեր, տվել եմ ձեր գյուղապետին։ Հայրս կըսե. – Ձեռքերդ վե՛ր, առաջս ընկի՛ր, – կտանի, իրենց գյուղի սրճարանում կնստեցնի։ Գերմանիայում կրթված գավառապետ մուսյո Ժոզեֆը կուգա, Ահմեդը անոր ոտքերը կիյնա։ Մուսյո Ժոզեֆը կըսե. – Գնա՛, Մարտիրոս դայիի ոտքերը համբուրի, որ քեզ կյանքդ բաշխի։ Հաջորդ օրը Ահմեդը մի էշաբեռ յուղ, մածուն, մի հատ էլ նոր ծնած կով կբերե հորս նվեր, բայց հայրս չի ընդունիր, կըսե. – Աս բոլորը ե՜տ տար, գողությունը մոռցի՜ր, աշխատիր մա՜րդ դառնալ։

8 (248). ԲԵՅԼԱՆՑԻ ՄԵՐ ԸՆՏԱՆԻՔԸ

Ողորմածիկ հայրս ու մայրս պատմում էին, որ 1915 թվին իրենց քշեցին Սիրիայի անապատները։ Մեծ հորեղբորս թուրքերը սպանել են, մյուս երկու հորեղբայրներս փոքր են եղել, Սիրիայի անապատներում թափառելուց հետո որբանոց են ընկել։ 1919 թ. ով դիմացել էր ու ողջ էր մնացել, վերադարձել էր իր պապենական կալվածքները։ 1925 թ., իմ ծնված օրը, հայրս խաղողի այգի է տնկել իմ անունով։ Ես հիշում եմ, այդ այգին առատ բերք էր տալիս, չնայած այգիները ջրովի չէին, — պարարտանյութ չկար, միայն տարվա մեջ մեկ անգամ ծծումբ էին ցանում, որպեսզի ծովից եկած խոնավությունը չփչացնի որթը։ 1939 թ., երբ Ալեքսանդրետի սանջակը տրվեց թուրքերուն, ֆրանսացիները ետ քաշվեցին, դուրս եկան Կիլիկիայից։ Հայերը չցանկացան մնալ թուրքերի հետ։ Եգիպտոսից «Խդ—ի» նավը եկավ, մեր ունեցածը Բեյլանի Սոուկ–օլուկ գյուղից իջեցրին նավահանգիստ։ Մեծ քրոջս ձեռքը բռնած՝ իջա նավի մոտ։ Երբ նավի մեքենաները տեսա, շատ վախեցա, սկսեցի դողալ, այդ ժամանակ ժեներալ դը Գոլն էր անցնում, ժպտալով իմ գլուխը շոյեց, որ չհուզվեմ…։ Նավը մեզ տարավ Թարթուս քաղաքը՝ Միջերկրականի ափին. ասում էին, որ Թադ—ոս առաքյալն է հիմնել այդ քաղաքը։ Տասը–տասնհինգ օր վրանների տակ մնացինք այնտեղ, որից հետո մեքենաներով մեզ տեղափոխեցին Բեյրութ, հետո՝ Սուր քաղաքը՝ Բեյրութի մոտ, որտեղ մեզ տեղավորեցին արաբների հար—անությամբ։ Սկզբում շատ դժվար էր, քանի որ արաբները մեզ համարում էին պիղծ ժողովուրդ. հայ կինը եթե մոտենար մսավաճառի սեղանի վրա դրված մսին — մատը դներ մսի վրա, մսավաճառը զայրացած միսը կշպրտեր։ Բայց հետզհետե ընտելացան մեզ, — արդեն միասին սեղան էինք նստում։ Ֆրանսիական կառավարությունը բավական ջրովի հողեր մեզ հատկացրեց, քանի որ ծովից կես կիլոմետր հեռու գետնից ջուր էր բխում, — հողերը ոռոգվում էին։ Իսկական դրա՜խտ էր՝ նարինջը, լիմոնը, բանանը, շաքարեղեգնը փարթամորեն աճում էին։ Այնքան ճոխ էր բուսականությունը Սուրում, որ եթե ձիավորը մտներ արտի մեջ՝ չէր եր—ա։ Ֆրանսիական կառավարությունը մեզ ձրի շինանյութ տրամադրեց, տներ կառուցեցինք, սկսեցինք աշխատել, ապրել։ Վարձատրվում էինք ըստ ընտանիքի անդամների թվի, թեկուզ մեկ հոգի աշխատեր։ Վատն այն էր միայն, որ շատ ճահիճներ կային, — շատերը մալարիայով հիվանդացան։ Ժեներալ դը Գոլը բժիշկների ու բուժքույրերի հետ եկավ, դեղին խինինի հատիկներ բաժանեց բոլորին։ Յոթ տարի մնացինք այնտեղ, մեր ապրուստը շատ լավ էր։ Մեր մայրերի ու քույրերի թ—երը լիքն էին ոսկե ապարանջաններով։ Ամեն մի ընտանիք աշխատում էր իրեն հատկացված հողամասի վրա, իրեն հատկացված դրամական վարկը ստանում էր, լծկան անասուններն ու գյուղատնտեսական գործիքները ստանում էր ձրի, աշխատում ու ապրում էինք։ Ամեն մի գյուղ իր տարածքն ուներ, իր դպրոցը, նա—՝ եկեղեցին։ Իսկ մեզանից դեպի Սուր՝ Սիդոն ու Դիրոս քաղաքներն էին, որոնք Աստվածաշնչում հիշատակվում են, բայց արդեն ծովի հատակն էին անցել՝ իրենց հնամյա ամրոցների փլատակներով… Անգործ արաբները ծովի ավազաջուրը մաղելով, ոսկիի փոշի էին հանում։ Հետագայում, երբ ներգաղթ կոմիտեի ներկայացուցիչներն եկան, հորս հետ ընկերություն անող արաբները մեզ զգուշացրին, որ չգնանք Հայաստան, եթե գնաք, ասում էին, ս— հաց անգամ չպիտի գտնաք։ Յոթը տարվա ընթացքում հարյուր քսանհինգ հեկտար պտղատու այգիներ ունեցանք, ցորենի դաշտեր, որոնք մի տարի ցորեն էին տալիս, երկու տարի՝ ուրիշ բերք։ Ձմռանը ամեն ինչի պաշար էինք անում, որսորդները գնում էին վարազ էին որսում, որոնք բաժանում էին իրար մեջ։ Եվ սկսվում էր խնջույքների շրջանը… 1946 թ. տուն, տեղ, այգի, ամե՜ն ինչ թողեցինք, եկանք Հայաստան։ Սկզբում մեզ Նոյեմբերյանի խուլ գյուղերը գցեցին, հետո մեծ դժվարությամբ կարողացանք տեղափոխվել Եր—անի Ախպարաշեն ու Մեռելաշեն թաղամասերը*, կառուցեցինք մեր տունը, ամուսնացա — իմ հինգ զավակների հետ այժմ ապրում եմ այստեղ։

  • Երբ 1946-1947 թթ. հայրենադարձները բնակություն հաստատեցին — շենացրին այդ ամայի տարածքը, այն կոչվեց Ախպարաշեն (Ախպար - եղբայր բառից, ինչպես հեգնանքով նորեկներին անվանում էին տեղացիները), սակայն քանի որ նրանցից շատ–շատերը չդիմանալով ցրտին — կյանքի այլ դժվարություններին մեռնում էին՝ կից թաղամասը կոչվեց Մեռելաշեն (այժմ՝ Արարատյան զանգված)։

9 (249). ՉԱԹ ԳՅՈՒՂԻ ԻՆՃԵՅԱՆ ՍԱՄՎԵԼԸ

1915 թվին, երբ Յոզղատի Բողազլյան գյուղաքաղաքեն մեզ տարան մորթելու, Չաթ գյուղից էլ հայերին կհանեն։ Չաթ գյուղը մեր գյուղից մեկուկես ժամ հեռու էր։ Չաթ գյուղի տղամարդկանց էլ ձեռքերը կապկպած կտանին ձորը սպանելու։ Հայր ու տղայի մը ձեռքերն ալ իրար կապված կըլլան։ Տղան՝ Սամվելը, կըսե. «Հայրի՜կ, ես փախչիմ պիտի, կացինով չսպանվեմ, գնդակով թող մեռնեմ»։ Սամվելը ձեռնակապերը մի կերպ կքանդե ու կփախչի։ Հաջորդ օրը կհասնի գյուղ, կմտնա մի թուրքի տուն, պատից կախված հրացանը — փամփուշտները կառնե, խոհանոց կմտնա՝ յուխա մըն ալ կառնե, ուտելով կերթա։ Ճամփին կտեսնա չորս թուրք ժանդարմ երգելով կուգան՝ հայերից թալանված ապրանքներով կըսեն. «Բաշը՝ բեյլիք, մալը՝ յաղմա, էրմենի՜» (Գլուխը՝ պետությանը, ապրանքը՝ թալանի, հա՜յ)։ Հոգին սիրեմ, Սամվե՜լ, մի գնդակով երկու ժանդարմներուն կսպանե, վերջն ալ մյուս երկուսին կսպանե, բոլորը կմեռնին։ Սամվելը անոնց հրացանները կվերցնե, կերթա, կմտնա անտառը։ Ուրիշ հայ երիտասարդներ ալ կփախչին կգան անտառ, Սամվելի խումբը կդառնա 360 հոգի։ Սրանք թուղթ կգրեն թուրք աղաներին, կսպառնան, թե՝ մեզի ա՛ս տուր, մեզի ա՛ն տուր։ Էսենց հինգ տարի Սամվելը իր քաջերի խմբով կոտորեց թուրքերին։ Սամվելի խմբում մի աղջիկ ալ կկռվի, Սամվելը դրա հետ կամուսնանա։ Երբ զինադադար եղավ, Քեմալը նստեց, աշխարհքը խաղաղվեց։ Հայերը ետ եկան իրենց տները։ Քեմալը կկանչե Կարապետ Սարաֆյանին, կըսե. «Սամվելը հինգ տարի կոտորեց, ջարդեց։ Քանի որ թուրքը ըրավ՝ — ստացավ։ Հալա՜լ է։ Հիմա թուղթ եմ գրում, Սամվելը թող զենքը ցած դնե։ Հերի՛ք է։ Սամվելը թող գա ո՛ր երկիրը կուզե, ես ղրկեմ, թող ապրի»։ Քեմալը չորս զինվոր կդնե Սարաֆյանի հետ, կերթան։ Սամվելը պաշարած կըլլա թուրքական գյուղ մը, ինքն ալ քարայրի մը մեջ նստած կըլլա։ Սարաֆյանը լուր կղրկե Սամվելին։ Սամվելը կըսե. «Թող ներս գա»։ Կարապետ Սարաֆյանը ներս կմտնա, կտեսնա Սամվելը նստած է, թուրք աղաները ձեռքերը դոշերին դրած կայնած, սպասում են, թե երբ Սամվելը հրաման պիտի տա, որ իրենց տները վառե պիտի։ Սամվելը կտեսնա Կարապետ Սարաֆյանին, կհամբուրե ձեռքը։ Կարապետը կըսե. «Նայե՛, տղա՜ս, Քեմալը ըսավ, որ աս նամակը տամ քեզի։ Քեմալը ըսավ՝ զենքդ ցած դնես, գաս ո՛ր երկիրը կուզես, քեզ պիտի ղրկե»։ Սամվելը կըսե. «Է՜, հայրի՛կ, զենքս տամ թուրքին, որ ինձ սպանե՞։ Քանի իմ բազուկները կան, ես պիտի կռվիմ»։ Սարաֆյանը ժանդարմներուն հետ կուգա Անկարա, կպատմե Քեմալին։ Էն ժամանակ ֆրանսիացիները Կիլիկիայումն էին։ Ֆրանսիական զորքը էնտեղ էր։ Սամվելը իր տղաներին կըսե. «Տղա՜ք, էլե՛ք, էրթանք Կիլիկիա»։ Սամվելի կինը էդ գիշեր մի տղա ծնած կըլլա։ Տղաները կըսեն. «Երեխան ալ բերենք»։ Սամվելը կըսե. «Երեխան մեզ կխանգարե. երեք կիլոգրամ մսի համար չեմ կարող 360 հոգի զոհել»։ Սամվելը իր քաջերով դուրս կուգա քարայրից, կիջնեն Կեսարիա։ Թուրքերը կհետ—ին անոնց, կտեսնան, որ Սամվելը դուրս եկավ թաքստոցեն։ Թուրքերը օղակի մեջ կառնեն, բայց այնքան վարժ կրակող էր, որ երեք հարյուր մետրի վրա հավկիթը դնեիր՝ կկրակեր ճիշտ վրան։ Թուրքերը կտեսնան նրանց, կվախնան, կըսեն «Սրանք մարդակեր են, լուսանա՝ մեզ կկոտորեն։ Ավելի լավ է օղակը բացենք։ Թող դուրս գան»։ Թուրք զինվորները երկու մասի կբաժնվին։ Սամվելը իր տղաներով դուրս կգա, կհասնի Կիլիկիա։ Սամվելը կերթա, կներկայանա ֆրանսական ժեներալին, կըսե. «Մենք — դուք քրիստոնյա ենք»։ Ժեներալը կըսե. «Զենքերնիդ փոխեք, հագուստնիդ փոխեք, մեր զորքին միացեք։ æահան գետի վրա մի կամուրջ կա, թուրքական գնացքը վաղը առավոտ ժամը վեցին պիտի գա, անցնի էդ կամուրջի վրայով։ Պետք է հաշիվը մաքրել»։ Սամվելը կըսե. «Ես էս գիշեր կվերցնեմ էդ կամուրջը»։ Ձյունը էկած նստած կըլլա։ Սամվելը չորս հոգու սպիտակ շապիկ կհագցնե, կըսե. «Երկու հոգի պիտի անցնի կամուրջի էն կողմը, երկու հոգի՝ էս կողմը։ Պատրոնի ֆիտիլը պիտի կապեք, պիտի կամուրջը պայթեցնեք»։ Տղաները կերթան։ Թուրք պահակները քնած կըլլան։ Տղաները կընեն գործողությունը։ Ժամը առավոտվա վեցին գնացքը կուգա, կամուրջը կպայթի՝ գնացքն ալ հետը։ Սամվելը կերթա ֆրանսական ժեներալին կըսե. «Կամուրջը վերցված է»։ Ժեներալը կզարմանա, օդանավեր կբարձրացնե երկինք, որ տեսնան։ Կտեսնան, որ կամուրջը չկա։ Ժեներալը կմտածե. «Սրանց հագուստ, զենք տամ, վառվա՜ծ են՝ մա՜րդ կուտեն»։ Սամվելի տղաները կլցվին զորանոցը, բայց ֆրանսական ժեներալը ո՛չ զենք կուտա, ո՛չ հագուստ։ Սամվելը կըսե. «Ես, որպես քրիստոնյա, քեզ հանձնվեցի, բայց՝ դու ինձ դավաճանեցիր։ Դռները բա՛ց, ես կհրամայեմ, տղաները կցրվին», – Սամվելին կաթված կիջնա, կմեռնի։